ԼԵՈ ________________________________________________
ՀԱՅ ԿՂԵՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ 2014
«Պիտի որոնենք, փնտրենք, գըտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իրական վերքերը, ախտրոշենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն կարող է խոսք լինել բուժումի մասին»: ՆԺԴԵՀ
Լեոյի «Հայ կղերական դիվանագիտություն»-ը՝ 1934–ին հրատարակված և այնուհետ արգելված աշխատություն է: Այն «Խոջայա-
կան կապիտալ» աշխատության մի գլուխ է, որը կարելի է դիտարկել, որպես մի ինքնուրույն վերլուծական գործ: Գրքույկի խմբագըրված ու լրամշակված տարբերակը 2014–ին հրատարկվել է «Նախնյաց հետքերով» մշակութային հ/կ– ի ջանքերով և Արմեն Բաղդասարյանի հովանավորությամբ, Արթուր Գրիգորյանի խմբագրմամբ: Գըրքույկն այժմ բավականին հազվագյուտ է ու նաև դժվարամատչելի է համացանցում: Ուստի` այն էլեկտրոնային հրատարակության տեսքով ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
Էլեկտրոնային հրատարակությունում օգտագործվել են Համլետ Մարտիրոսյանի կազմի ձևավորումը և «Նախնյաց հետքերով» մշակութային հ/կ–ի ծանոթագըրությունները:
Երևան «Անոնիմուս» հրատարակչություն 2016
Լեո (Առաքել Գրիգորի Բաբախանյան, հայ պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս, ՀԽՍՀ գիտությունների և արվեստի ինստիտուտի իսկական անդամ, պրոֆեսորֈ Ծնվել է 1860 թվի ապրիլի 26-ին Քարինտակ գյուղում, Արցախում, սովորել է քաղաքային դպրոցումֈ 1878 թվականին ավարտել է Շուշիի քաղաքային վերակազմյալ Բաքվում
դպրոցըֈ
աշխատել
է
Շուշիում
և
նոտարային
գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչֈ Պատանեկան տարիներից Լեոն աշխատակցել է «Մշակին»,
թողել
գրական
և
է
պատմագիտական,
հրապարակախոսական
մեծ ժառանգություն, հայոց պատմության մեծահատոր գործեր և բազմաթիվ հրապարակախոսական
հոդվածներֈ
1877 թվականից աշխատակցել է «Մըշակ»,
«Արձագանք»,
«Արմենիա»,
«Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր» և այլ պարբերականների, տպագրել հարյուրավոր քննադատ, հոդվածներ, վիպակներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններֈ Մինչև պատմագիտական իր աշխատությունները, Լեոն իր գրական գործունեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական–հրապարակախոսական աշխատանքներով, գրել
է վեպեր, պատմվածքներ, վիպակներ, նաև «Վարդանանք»
պիեսըֈ
1906–
1907 թթ. դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել է Թիֆլիս և նվիրվել գիտական աշխատանքիֈ 1924 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով նա Թիֆլիսից եկել է Երևան և աշխատանքի անցել ԵՊՀ-ում, որտեղ կարդացել է հայոց պատմության դասընթացֈ Նրա դասախոսությունները տըպագրվել են ձեռագրի իրավունքով և Հակոբ
Մանանդյանի դասախոսութ-
յունների հետ միասին դարձել հայոց
պատմության համալսարանական առաջին դասագրքերըֈ ԵՊՀ-ում հայագիտական առարկաների դասավանդումը գիտական մակարդակի վրա դնելու գործում Հակոբ Մանանդյանի, Մանուկ Աբեղյանի, Հըրաչյա Աճառյանի և ուրիշների հետ միասին մեծ երախտիք ունի նաև Լեոնֈ 1925 թվականին Լեոյին շնորհվել է պրոֆեսորի կոչումֈ Նույն թվականին նա դարձել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի (1930 թվականից՝ ՀԽՍՀ գիտությունների ինստիտուտ) իսկական անդամֈ
Վախճանվել է 1932 թ. նոյեմբերի 14ին՝ Երևանումֈ Լեոյի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոցֈ Լեոյի բրոնզաձույլ կիսանդրին գտնվում է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահումֈ Լեոն գրել է հարյուրավոր քննադատական հոդվածներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններֈ
Հայոց
պատմութ-
յան հանգուցային շատ հարցեր լուսաբանել է նորովիֈ Արժեքավոր են հատկապես «Հայկական տպագրություն» (2 հատոր, 1901–1902), «Հովսեփ կաթողիկոս Արղության» (1902), «Գրիգոր Արծրունի» (3 հատոր, 1902–
1905), «Սուրբ Մեսրոպ» (1904), «Հայոց հարցը» (1906), «Հայ գրքի տոնը» (1912), «Վանի թագավորությունը» (1915), «Հայոց հարցի վավերագրերը» (1915), «Անի» (հրատարակվել է 1946 թվականին) աշխատություններըֈ Լեոյի
գիտական
ժառանգության
մեջ բացառիկ է «Հայոց պատմություն» եռահատոր մենագրությունը (1ին հատորը լույս է տեսել 1917 թվականին, 2–3-րդը՝ 1946–1947 թթ.), որտեղ ներկայացրել է հայոց պատմությունը նախապատմական
ժամանակներից
մինչև XVIII դարի վերջը՝ բացի XII–XV դարերիցֈ
Նրա
աշխատությունները
պարունակում են հայ և օտար պատ-
միչների, ժամանակագիրների մեծարժեք վկայություններ, հնագիտական, վիմագրական, լեզվագիտական, բանասիրական հարուստ նյութեր, ճանապարհորդական նոթեր ու հուշեր, գիտական ուսումնասիրություններ, վավերագրեր և այլնֈ Մինչև
1920-ական
թվականները
հրատարակած երկերում Լեոն հասարակության զարգացման համար կարևորել է հոգևոր և աշխարհագրական գործոնները, մեծ տեղ հատկացրել անհատի դերինֈ Հետագայում՝ «Անցյալից» (1925), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Խոջայական կապիտալ» (1934), «Թուր-
քահայ հեղափոխության գաղափարաբանությունը» (2 հատոր, 1934) և այլ աշխատություններում վերանայել է իր սկզբունքները՝ փորձելով մոտենալ պատմության նոր ըմբռնմանըֈ Հատկապես
հայ
ազգային-ազատագրա-
կան շարժումների, հայ-ռուսական հարաբերությունների, Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման գնահատման հարցերում առաջադրել է իր նախկին տեսակետներին հակառակ կարծիքներ ու դրույթներ, հայ առևտրական կապիտալը համարել է մեր ժողովրդի նոր պատմության հիմնական շարժիչ ուժըֈ
Լեոն գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտական երկերֈ Հայ ժողովրդի պայքարի առանձին դրվագներ գրողն արտացոլել է «Վահան Մամիկոնյան» հայրը» (1891),
(1888),
(1891),
«Սպանված
«Վերջին
«Թաթախման
վերքեր» գիշերը»
(1892), «Լեռնցիները» (1896) պատմական զրույցներում, «Մելիքի աղջիկը» (1898) ավանդավեպում և «Վարդանանք» (1916) դրամայումֈ Նման գաղափարներ
են
արտահայտված
նաև «Ուխտավորի հիշատակարանը» (1885), «Իմ հիշատակարանը» (1890) գործերումֈ
Լեոն անդրադարձել է Սայաթ-Նովայի, Միքայել Նալբանդյանի, Մատթեոս Մամուրյանի, Ստեփան Ոսկանի, Սրբուհի
Տյուսաբի, Մկրտիչ
Խրիմյանի, Րաֆֆու, Ղազարոս Աղայանի և ուրիշների դիմանկարներինֈ Հայ, ռուս և համաշխարհային գեղարվեստական երևույթներին վերաբերող տեսական հոդվածներում, «Ռուսահայոց գրականությունն սկզբից մինչև մեր օրերը» (1904) և այլ ուսումնասիրություններում մեկնաբանել է գրական
հարստությունները՝
հնագույն
շրջանից մինչև XX դարի սկիզբը:
ՀԱՅ ԿՂԵՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հ
այ կղերական դիվանագի-
տությունը հայ պատմական բոլոր շարժումների մեջ կենտրոնական դիրք բռնած ամենաուժեղ գործոնն էր, անպատասխանատու, ինքնակամ մի կարգադրիչ ու հրամանատար: Եվ մենք, ամենից առաջ, այդ հիմնարկությունը պիտի մեր տեսության առարկա դարձնենք` նրա էության հետ ծանոթանալու համար:
Առաջին անգամ մենք ենք, որ ձևակերպում ենք մի այսպիսի արտահայտություն– «հայ կղերական
դիվանագիտություն»,
իբրև մի անվանում, որ, կարծում ենք, միանգամայն ի վիճակի է բնորոշիչ լինելու Հայոց պատմության մի չափազանց կարևոր առանձնահատկության. այդ այն իրողությունն է, որ Հայ ժողովրդի քաղաքական վիճակի տնօրինումը, ասել է` նրա դիվանագիտությունը, նրա դիպլոմատիան հայ հոգևորականության ձեռքին
է գտնվել, եղել է նրա դասակարգային մենաշնորհը: Այդ խոշոր երևույթը, որ պիտի քննական գնահատման ենթարկվի, ինչպես ասվում է հասարակորեն` կարմիր թելի պես անցնում է մեր պատմության միջով, և եթե պետք է որոնել նրա տևողությունը, մենք կարող ենք ամենայն հեշտությամբ մատնանշել այն կետը, ուր վերջանում է այդ կարմիր թելը: Այդ` 1920 թվի նոյեմբերի վերջն է, երբ Հայաստանի մի մասը, հազիվ ազատվելով
հաամաշխարհային
պատերազ-
մի բերած ընդհանուր փլուզումից, մտավ Խորհրդային հանրապետությունների
Միության
մեջ: Իսկ կարմիր թելի սկի՞զբը: Նըրան դեռ պետք է որոնել, և մենք կզբաղվենք այդ որոնումով, առանց, սակայն, ընդարձակորեն մանրամասնությունների մեջ մտնելու: Մեզ անհրաժեշտ է հիմնավորել «Հայ կղերական դիվանագիտություն» տերմինի հաս-
տատուն և տևական պատմականությունը: Հայոց պատմության նախաքրիստոնեական կամ հեթանոսական դարերում, մենք, ճիշտ է, տեսնում ենք կղերի` ուժեղ և իր հարստություններով խիստ հեղինակավոր
կազմակերպություն,
բայց նյութ չունենք` դատելու համար, թե պաշտամունքի սեփականատեր լինելուց ավել` ի՞նչ էր նա, պետական ի՞նչ հանձնառություններ էր կատարում: Իհարկե, քրմական դասակարգը,
իբրև միակ գրագետ տարրը պետության մեջ, պիտի խոշոր մասնակցություն ունենար ներքին և արտաքին հարաբերությունների մեջ: Բայց հարցը գրագրի, կամ էլ պաշտոնակոչումով` դիվանադպրի մասին չէ, այլ լիազոր հրամանատարի մասին: Շատ հավանական է թվում, որ հեթանոս քրմերը
պետության
անկախաբար
ճակատագիրը և
միանձնորեն
վարելու արտոնության տեր չէին: Հայաստանում, ինչպես նաև առ-
հասարակ հեթանոսական աշխարհում,
թագավորող
անձը
կամ տոհմը միացնում էր իր մեջ և
քրմապետությունը,
հետևա-
բար, մեհյանի ազատ և ինքնամփոփ աշխարհավարության մասին խոսք լինել չի կարող: Հայ հեթանոս քրմական դասը քաղաքական
իշխանության
հլու
հպատակ է եղել, և այս ապացուցում են քրիստոնեության մուտքի` աոաջին դարում գործած մի շարք հոգևորականներ, որոնք նախկին քրմեր էին կամ քրմա-
կան սերունդներ: Խոսել, ուրեմն, Հայոց պատմության այս առաջին
շրջանի`
հեթանոսականի
մասին, կարիք չկա` մեր այս նյութի տեսակետից: Մեզ մատչելի բոլոր տվյալները միաբերան թելադրում են, թե Հայ կղերական դիվանագիտությունը մեկն է այն արդյունքներից, որ տվեց Հայ ժողովրդին չորրորդ դարը` ավատական հեղաշրջման այն չափազանց նշանավոր ժամանակաշրջանը, որ սահմանաբաժան դարագլուխ է
ներկայացնում տնտեսական երկու խոշոր ձևերի` անասնապահական կամ արոտային և երկրագործական կամ 8 հովտային դրությունների
հակամարտութ-
յունների մեջ[1]: Ավատականության կատարյալ և ջախջախիչ հաղթանակը բերող մի խորունկ հեղաշրջում էր այդ, որ նոր ճակատագիր, մի գյուղական ճորտային երկրի ճակատագիրն էր ընդհանրացնում ամբողջ Հայկական Բարձրավանդակի վրա:
Հայ անցյալի այս բազմաբեղուն և վճռական կերպարանափոխումը, եթե ոչ միանգամայն կախված էր, ապա թե շատ հզոր և
անդիմադրելի
մղումներ
էր
ստանում այն մեծ քաղաքական, համաշխարհային
նշանակութ-
յուն ունեցող փոփոխություններից, որոնք III դարի կեսից մինչև IV–ի կեսը տեղի ունեցան Առաջավոր Ասիայում, այլակերպելով դիրքերն այդտեղ տիրապետող երկու մեծ պետությունների` Հռոմի և Իրանի և նրանց մեջ եղած
փոխհարաբերությունները: Իրանում ջնջվում էր պարթևների թագավորությունը, որ տոհմատիրական ցեղային դրությունից անցել էր
ավատական
տնտեսակար-
գին, և ամբողջ այդ ահագին պետությունը հպատակվում էր Սասանյան ցեղին, որ պետական աշխարհավարության դարձնում
հիմք
ազգայնական
էր
զրա-
դաշտական կրոնը, ընդգրկելով ռազմատենչ
քաղաքականութ-
յուն` մանավանդ Հռոմի դեմ և վերականգնելով այդ հին համառ
պատերազմը, որի նպատակն էր դարձյալ հինը` դուրս մղել Հռոմը Միջերկրական ծովի արևելյան ավազանից և վերահաստատել այնտեղ պարսկական տիրապետությունը: Հռոմն էլ, իհարկե, իր հին նվաճողական ավանդույթներին էր հետևում և, ինչպես միշտ, ասիական ռազմադաշտի աոաջավոր դիրքեր էր նկատում Հայաստանն ու Միջագետքը: Եվ ինչպես այս կրկնվել էր հնուց, այդ երկու սահմանաբաժան դիրքերն էլ` Հայաստան թե Միջա-
գետք, ձեռքից ձեռք էին անցնում` մերթ Հռոմին և մերթ Իրանին, նայած թե ինչ էր բերում պատերազմական
բախտ
կոչ-
ված բանը: Հայաստանը` երկու վիթխարի մրցակիցների մեջ տրորվող մի թույլ կազմակերպություն, անկախություն` իսկական մտքով, չուներ, այլ կազմում էր փոխարքայություն` մերթ Հռոմի և մերթ Իրանի տիրապետության տակ և համապատասխան այս փոփոխության, ենթարկվում էր Իրանի
և Հռոմի` ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ազդեցության: Ի՞նչ կարող էր նա ստանալ իր այդ դիրքերից[2]: Պարթևական Իրանը շատ մոտ էր Հայաստանին` հարազատության կապերով կապված, շնորհիվ այն քաղաքական կազմակերպության, որ նա տվել էր հայերին: Այդ կազմակերպությունը էր`
թագավորություն
պարթևական
կերպարան-
քով: Իրենց ահագին պետությունը պարթևական շահերը կառավարում էին` ոչ թե խիստ կենտ-
րոնացման եղանակով, ինչպես անում էին Աքեմինյան դինաստիայի շահերը, այլ` տեղական լայն ինքնավարությունների կամ փոխարքայությունների մով:
Այդպիսի
սիստե-
փոխարքայութ-
յուններ պարթև թագավորներն ունեին Իրանի պետության ցանկացած կողմերում` մինչև տասնութ, և դրանցից մեկն էլ` Հայաստանը: Այդ գրավումները, որոնց ծանրության կենտրոնը կազմում էր Արաքսի միջին հոսանքը կամ Ա-
րարատյան երկիրը, նկարագրվում էին, իբրև` «եկան, գրավեցին, նստեցին, հետո էլի գնացին, էլի եկան», և այսպես շարունակ: Կարծես Հռոմի լեգեոնները զինվորական զբոսանք էին կատարում, կամ այնքան կարոտ էին դափնիների, որ այնքան հեռու
և
դժվարին
արշավ
էին
հանձն առնում: Եթե այսօր Գառնի գյուղի մոտ մնացել են հռոմեական ավերակների սքանչելի բեկորները, այս միայն նշանակում է, որ հռոմեական արվեստի
բոլոր սրբություններով կառուցված տաճարը և նրա շուրջը տարածված մեծ կայանը ունեցել են միակ նպատակ` վայելելու երկու քայլի
վրա
հորդահոս
վազող
աղբյուրի պաղ ջուրը: Ոչ, այսպես չէր դարավոր իրողությունը:
Հռոմեական
իմպե-
րիալիզմը ծնեցրեց Հռոմի կապիտալիզմը, որպեսզի դառնա նրա սպասավորը և աշխարհից աշխարհ ընկնելով` շահեր նվաճի նրա համար: Հռոմի բանկիրները, կապալառուներն ու մատա-
կարարները` ահա ովքեր էին հռոմեական լեգեոնների քայլեցնողները: Հարկավոր էին օտար մարզեր` սրանց գաղութավորելու, շահագործելու համար: Եվ բանակի հետևից, դեպի օտար երկրներ էին շարժվում կապիտալիստական տզրուկների ամբողջ բանակներ, որոնք ունեին տեսակ–տեսակ
հանձնառութ-
յուններ` հարկերի հավաքում, գերիների առևտուր, տեղի հողային հարստությունների, արդյունաբերական ձեռնարկությունների շա-
հագործում և այլն, և այլն: Եվ այս բոլորը պիտի հովանավորեին ու պաշտպանեին երկիրներ գրաված հռոմեական զորքերը: Թե որքան բազմաթիվ էին զինվորական արշավներին հետևող այս
վայելողների
ոհմակները`
կարելի է հետևեցնել այն հանգամանքից, որ երբ Հռոմի ոխերիմ թշնամի Միհրդատ Պոնտացին հրաման արձակեց ոչնչացնել Փոքր Ասիայի բնակիչ հռոմեացիներին, այդ երկրի զանազան համայնքներում ջարդվեցին
80.000
իտալացիներ:
Այնու-
հետև, այս հռոմեական ջարդը մի տեսակ սովորություն էր դառնում Ասիա նահանգում. Կովկասի լեռներից իջնում էին ցեղեր և մասնակի կոտորածներ էին սարքում այս և այն քաղաքներում: Այս արյունահեղություններն ապացույց էին, թե մինչև որ աստիճան կատաղի է տեղական ազզաբնակչությունը` դեպի եկվոր շահագործողները, և մյուս կողմից էլ, թե որքան այդ շահագործողները կարոտ էին լեգեոն-
ների արթուն և եռանդուն պաշտպանության, որ և դառնում էր կապիտալի ձեռքին գտնվող հռոմեական կառավարության գլխավոր հոգսերի առարկա: Այս կողմից, ուսանելի և հետաքրքրական են այն խրատները, որ տալիս էր կապիտալիստական խավերի գաղափարախոս Կիկերոնը` Հայաստանը նորից նվաճած զորավար Պոմպեոսին, երբ սա, կապիտալիստական դասակարգից առաջ քաշված, գնում էր փոխարինելու Լու-
կուլլոսին, որ արիստոկրատ դասակարգին էր պատկանում և որ, չնայած իր փայլուն հաղթություններին, պաշտոնանկ էր եղել իր զինվորների
ձեռքով,
շնորհիվ
այն քարոզի, որ տարածել էին բանակի մեջ Հոոմից գնացած կապիտալիստական գործակալները:
Կիկերոնը,
Պոմպեոսին,
թե
հիշեցնելով որքան
մեծ
կարևորություն ունի Ասիա նահանգն իր բնական հարստություններով, զարգացած երկրագործությամբ, ընդարձակ արո-
տատեղիներով և արտահանության համար օգտակար արդյունաբերությամբ,
հրավիրում
էր
նրա ուշադրությունը այն անապահովության վրա, որ տիրում էր այնտեղ և առաջ էր բերում այն դրությունը, որ մարդիկ վախից թողնում էին իրենց տներն ու դաշտերը, և այսպիսով վնասվում են պետական գանձարանը կամ, ավելի ճիշտ, գանձարանի գործակալ
և
իրենց
համար
հարստություններ դիզող կապալառուները, որոնց Հռոմի հռչա-
կավոր հռետորն անվանում էր` «հոգևոր և պատվավոր», և գտնում էր, որ առաջ ու առաջ` սրանք պիտի վայելեն գլխավոր հրամանատարի խնամքոտ ուշադրությունը, քանի որ նրանք «իրենց դրամական գործողություններն ու կապիտալները տարել են այդ երկիրը, իսկ սրանց շաhերը, ինքնըստինքյան, արժանի են ձեր ուշադրությանը. իրավ, եթե մենք արդարացի կերպով արքունական հասույթների մեջ տեսել ենք մեր պետության զար-
կերակները, նույնքան արդարացի կերպով անվանել ենք այն դասակարգը, որ վարում է այդ հասույթները, մյուս դասակարգերի գոյության երաշխիք: Բայց, բացի դրանից, մյուս դասակարգերի անդամներն էլ, նախաձեռնող և գործունյա մարդիկ, մասամբ
իրենք
են
դրամական
շրջանառություններով զբաղվում Ասիայում, ուստի, իբրև բացականեր, իրավունք ունեն ստանալու մեր աջակցությունը, մասամբ էլ մեծ կապիտալներ են տեղավո-
րել այդ նահանգում: Այսպիսով, ինքը`
մարդասիրությունը
պա-
հանջում է ձեզանից, որ դուք փրկեք մեր այնքան բազմաթիվ համաքաղաքացիներին ձախորդությունից, բայց անկախ այս ամենի, ձեր խոհականությունը պիտի թելադրե ձեզ, թե այդքան քաղաքացիների քայքայումը չի կարող անհետ անցնել և մեր պետության կյանքի համար: Իհարկե,
կարելի
է
առարկել,
թե
նրանց կորցնելուց հետո մենք կարող
ենք
հաղթությունների
ճանապարհով վերադարձնել մեր եկամուտները, բայց, նախ, այս բանի մեջ օգուտ քիչ կա, որովհետև նախկին ընկերությունները քայքայվելով, ի վիճակի չեն լինի վերցնել նրանց կապիտալը, իսկ ուրիշ ընկերություններ` վախից մոտ չեն գա, հետո նաև, մենք պետք է լավ հիշենք, թե ինչի սովորեցրեց մեզ այս իսկ Ասիան և ինքն` այդ Միհրդատը, ասիական պատերազմի սկզբում, լավ, որ այդ դասը մեզ չափազանց թանկ նստեց, երբ այդ միջոցին
բազմաթիվ քաղաքացիներ կորցրին Ասիայում մեծամեծ կապիտալներ, Հռոմում վճարումները կանգ առան և բոլոր կուրսերն ընկան: Ուրիշ կերպ չի կարող լինել, անկարելի է, որ մի պետության
մեջ
շատ
քաղաքացիներ
կորցնեն իրենց կարողությունը, չքաշելով այդ խորտակման մեջ և ուրիշ անձանց, մասսաներ: Պաշտպանեցեք, ուրեմն, այդ վտանգից մեր պետությունը և հավատացեք, եթե ոչ ինձ, գոնե ձեր սեփական աչքերին. Հռոմի
կուրսերը,
Հռոմի
դրամական
գործողությունները, որոնք կատարվում են այստեղ, ֆորումում, սերտ և օրգանական կապակցության մեջ են գտնվում Ասիայում
կատարվող
դրամական
շրջանառությունների հետ, այս վերջինների խորտակումը չի կարող չներքաշել առաջիններին էլ միևնույն անդունդի մեջ»: Ահա թե ինչ է նշանակում` լինել հռոմեական նահանգ: Նվաճումը զինվորական չէր, այլ գերազանցորեն տնտեսական, և հ-
ռոմեական զինվորը հռոմեական կապիտալի պահպանն էր: Այսպիսով, շահագործվող գաղութը հարյուրավոր կենսական թելերով կապկապված էր տնտեսության կենտրոնի հետ, և հռոմեական աշխարհածավալ պետության հրամանատարը` Հռոմի բորսան էր, նրա ֆորումը: Հայաստանը Ասիայի նահանգին սահմանակից էր և նրանից պակաս կարևորություն չուներ` ոչ միայն ռազմագիտական, այլ մասնավորապես, նաև տնտեսա-
կան տեսակետից: Լինելով հռոմեական իմպերիալիզմի առաջավոր պահակն Արևելքում, որ ապահովում էր տիրապետության հնարավորությունը
Եփրատ–
Տիգրիսյան հովտի վրա` մինչև Պարսից ծոցը, նա, միաժամանակ, իր մեջ ուներ սեփական, տեղային հարստության այնպիսի աղբյուրներ, որոնք չէին կարող չգրավել հռոմեական զինվորներին
կրնկակոխ
հետևող
հռոմեական կապիտալները: Հըռոմեական զինվորական գրա-
վումն ամբողջ Հայաստանը չէր բռնում, այլ նրա մի մասը, և եթե այդ մասը Արարատն էր և ոչ թե մի այլ նահանգ, այս էլ հենց նույն այն պատճառով, որ նույն այս նահանգը, և ոչ մի այլ ուրիշը, դարձել
էր
Հայ
պետության
կենտրոն, այն էլ` նրա տնտեսական առաջնակարգ կարևորության պատճառով: Այստեղ էր, որ նստեց
Հռոմի
զինվորական
գրավումը` և այնքան ամուր, որ անհրաժեշտություն
համարվեց
Գառնիի փոքրիկ, բայց մեծա-
ծախս տաճարի դժվար իրագործելի կառուցումը: Եվ զինվորական գրավման հետ, Արարատյան երկրում ամուր նստում էր նաև Հռոմի կապիտալիստական գրավումը, որի տրամադրության տակ էին մտնում իր բերրիությամբ հռչակված հողի բազմազան մշակույթները: Եթե Ասիա նահանգում Հռոմի տնտեսական հենարաններից
գլխավորների
թվումն էին` գորգագործության խոշոր գործարանները և ոսկեհուռ դիպակների արվեստագոր-
ծությունը, Հայաստանն էլ հայտնի էր իր գորգերով, իսկ ոսկեթել դիպագործությամբ` արաբական շրջանում հռչակված էր Դվին քաղաքը, ամբողջ
որի
գործվածքներն
Արևելքում
կրում
էին
«հայկական ապրանք» անունը, մի հռչակ, որ, անշուշտ, չէր կարող միանգամից ստեղծվել, այլ արդյունք էր դարերի արհեստագիտական
զարգացման:
Մեզ
այստեղ կարիք չկա մանրամասնելու, թե արտահանության ուրիշ ինչ արժեքավորություններ կա-
րող էր օգտագործել Արարատյան երկրում նստած հռոմեական կապիտալը. բավական է հիշել մեկը` որդան կարմիրը: Այսպիսով, մենք ունենք մեր առջև մի չափազանց խոշոր կենսական
երևույթ`
եվրոպական
կապիտալը Հայ ժողովրդի մեջ, նրա երկրում: Այս կապիտալը միայն կեղեքել, տանել չգիտեր, այլև
տնտեսական
կազմակերպել`
միջավայր
համապատաս-
խան իր շահագործման, արդյունավորման
պահանջների:
Այս
նշանակում էր` հռոմեական կարգերի
ներածում
Հայաստանի
մեջ, որ մինչև հռոմեացիներին ճանաչելը գտնվում էր Իրանի տնտեսավարական
կարգերի
խիստ ազդեցության տակ: Քաղաքական
ազդեցությունների
խիստ մրցակցության հետ, զուգընթացաբար, գնում է և տնտեսական
ազդեցությունների
մրցակցությունը:
Գերակշռողը
հանդիսանում է, իհարկե, եվրոպական մեթոդը, իբրև ավելի բարձրը և ուժեղը: Բայց նա ու-
ներ և իր տկար կողմը, և այդ այն էր, որ կապված լինելով հռոմեական կապիտալի հետ, կապվում էր և հռոմեական զինվորական գրավման տարածության հետ` անկարող թևակոխելու այնպիսի հողամասեր, ուր հռոմեացի զինվոր չկար: Այս նշանակում էր, որ Հայաստանի
ամբողջ
տարա-
ծության վրա միայն Արարատյան երկիրն էր տնտեսական նոր երևույթի ասպարեզ դառնում, ուրեմն և մի տեսակ բացառություն`
հայ համատարած իրականության մեջ: Արդ, դիմելով այդ բացառությունը հատկանշող տնտեսական ձևերին, մենք տեսնում ենք ամենից առաջ քաղաքային տնտեսության խիստ զարգացումը` մի համեմատաբար փոքր տարածության վրա, բայց, անշուշտ, աչքաթող չէր արվում և կապիտալիստական գյուղատնտեսությունը, որին հոժարությամբ նվիրվում էին հռոմեացիներն օտար երկրներում, ընտրելով դրա հա-
մար նվաճողի իրավունքով, իհարկե, ամենալավ և բերրի հողաբաժինները:
Աշխատանքի
հիմք չէր կարող լինել այն, ինչ գործ էր ածում ամբողջ հին աշխարհը, այն է` ստրկությունը: Հայ ժողովրդի կյանքի վաղ արշալույսին մենք տեսնում ենք նրան տնտեսական զարգացման ցածր աստիճանի վրա` խորունկ տոհմատիրական
նախնակա-
նության մեջ: Քսենոֆոնը[3] չտեսավ և ոչ մի քաղաք Հայաստանում: Հետագա զարգացման ըն-
թացքում, մանավանդ հելլենահռոմեական աշխարհի հետ ունեցած
շփումների
հետևանքով,
անհրաժեշտ է դառնում քաղաքային տնտեսությունը, բայց որովհետև ժողովուրդը տնտեսապես զարգացած չէր` քաղաքային տարր դառնալու չափ, ուստի հայ թագավորները` Արտաշես և Տիգրան, լցնում էին իրենց մայրաքաղաքները` Արտաշատ և Տիգրանակերտ, օտարազգի ազգաբնակչությամբ, առաջինը` մարերով և երկրորդը` հույներով ու
հրեաներով:
Մանավանդ
վեր-
ջիններս դառնում են խոշոր ներգաղթերի առարկա և լրացնում են քաղաքային տարրի պակասությունը Հայաստանի մի քանի վայրերում, առանձնապես Արարատյան երկրում: Հռոմեական կառավարությունը, ձախնդիր
նախան-
քաղաքային
տնտե-
սության զարգացման և ծավալման, խրախուսում էր այդ հրեական ներգաղթերը և հենց այդ նպատակով էր, երևի, որ նա հայ թագավորական
գահի
վրա
նստեցրեց մի քանի թագավորներ, որոնք հրեական ծագում ունեին և կրում էին Տիգրան անունը[4]: Հրեական տարրն իր խոշորագույն մասով կենտրոնանում էր
այն
քաղաքներում,
որոնք
գտնվում էին Արարատյան երկրի միջով անցնող հռոմեական մեծ ռազմական ճանապարհի վրա, որ, միաժամանակ, նաև Հռոմի կապիտալների ճանապարհն էր: Նա սկսվում էր Արտաշատից, ընդունում էր իր մեջ Նախիջևանի
մեծ
առևտրական
ուղին,
գնում էր Վաղարշապատ, այնտեղից` Երվանդաշատ, Ախուրյան գետի վրայով, ուր անցնում էր Արաքսի աջ ափը և բարձրանալով Բարթողյան լեռնանցքներով, իջնում էր Արևելյան Եփրատի (Արածանիի) հովիտը, ուր գտնվում են Զարեհավան քաղաքը և գնում էր դեպի Բասեն ու Կարին: Քաղաքային
տնտեսության
(առևտուր, արդյունաբերություն) այս արտակարգ զարգացումը Արարատի մեջ` խոշոր նշանա-
կություն ուներ նաև երկրի քաղաքական և վարչական կազմակերպության տեսակետից: Ամբողջ պետությունը` ավատական, այսինքն` գավառական հատվածականության հիմքերի վրա էր կառուցված: Կենտրոնական
իշխանությու-
նը, որ պիտի կապ հանդիսանար այդ բազմաթիվ առանձնահատկությունների մեջ, ինքն էլ մի ավատական մարմին էր և նրա ներկայացուցիչը, որ «ամենայն Հայոց թագավոր» էր կոչվում,
իր նյութական միջոցներով շատ չէր տարբերվում մի առաջնակարգ նախարարից: Նրա կալվածների
մեծագույն
մասը
գտնվում էր Արարատում, և այս հարստությունը չէր կարող պահել նրան մի թագավորի` թեկուզ համեստ դիրքում, եթե չլինեին առևտրաարդյունաբերական այն կենտրոնները, որոնց անունները թվեցինք վերևում և որոնց վրա էլ հենվում էր կենտրոնական իշխանությունը: Այս դրությունը շահավետ էր` թե Հռոմի, և թե`
պարթևական Իրանի համար, որովհետև Արարատի թագավորը` մերթ մեկի, մերթ մյուսի վասալն (ավատառու)[5] էր, երբեմն` երկուսինը
միասին,
հետևաբար
և`
նրանց օգուտն էր, որ այդ վասալը լինի իրենց հպատակ ավատականությունից բարձր` իր ուժով ու դիրքով, որպեսզի կարողանա
կարգ
պահպանել
կալվածատերերի
այդ
կենտրոնա-
խույս ըմբոստ ձգտումների մեջ: Այն, որ Արարատյան արքունիքն ինքն էլ լավ ըմբռնում էր
քաղաքային տնտեսության մեծ նշանակությունն` իր իսկ շահերի տեսակետից, ցույց էր տալիս նույնանման առևտրաարդյունաբերական կենտրոնի` Զարիշատ քաղաքի
գոյությունը
Հռոմեա-
կան մեծ ռազմակապիտալիստական ճանապարհից դուրս, Ալիհովիտ գավառում (Վանա լճի հյուսիս–արևելյան կողմ), որ թագավորող տոհմի սեփականությունն էր կազմում և հատկացված էր թագավորի որդիներին` իբրև
բնակության տեղ և ապրուստի միջոց: Չնայած, որ մեր հին աղբյուրները միանգամայն լուռ ու մունջ են Արարատյան երկրի տնտեսական
շարժումների
վերաբեր-
մամբ, մենք, այնուամենայնիվ, կարող ենք մի փոքր պատկեր տալ, թե ինչ զարգացման էր կարողանում
հասնել քաղաքային
տնտեսությունը[6] Արարատյան իրականության մեջ: Երվանդաշատ մեծ քաղաքի արվարձանը` Երվանդակերտն, այսպես է նկա-
րագրում Մովսես Խորենացին. «Քաղցր է ինձ ասել եւ յաղագս գեղեցիկ
դաստակերտին
Ե-
րուանդակերտի զոր յօրինեաց նոյն ինքն Երուանդ գեղեցիկ ու չքնաղ յօրինուածովք: Քանզի զմիջոց
հովտին
մեծի
լնու
մարդկութեամբ եւ պայծառ շինուածովք լուսաւոր որպես ական բիբ, իսկ շուրջ զմարդկութեամբն ծաղկոցաց տարանաց կազմութիւն,
որպէս
շուրջ
զբովն զայլ բոլորակութիւն ական: Իսկ զբազմութիւն այգես-
տանոց, իբր զարեւանաց խիտ ու գեղեցիկ ծիր, որոյ հիւսիսային կողմանն դիր կտրականաձեւ` արդարեւ գեղաւոր կուսից յօնից դարեւանդաց համեմատ: Իսկ ի հարաւոյ հարթութիւն դաշտաց,
ծնօտից
պարզու-
թեան գեղեցկութիւն, իսկ գետն բերանացեալ
դարւանդօք
ա-
կանց` զերկթերթիւն նշանակ է շրթունս: Եւ այսպիսի գեղեցկութեան դիր` անքթթելի իմն զոգցես բարձրաւանդակ թագաւորանիստ զհայեցուածսն ունի եւ
արդարեւ բերրի եւ թագաւորական դաստակերտն»[7]: («Ինձ քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվանդակերտ դաստակերտի մասին, որ նույն Երվանդը շինեց` գեղեցիկ և չքնաղ հորինվածքովֈ
Որովհետև
մեծ
հովիտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շինություններով, լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ բնակչության շուրջը կազմում է ծաղկոցներ և բուրաստաններ, ինչպես բբի շուրջը` աչքի մյուս բոլորակըֈ Իսկ այգի-
ների բազմությունը նմանում էր խիտ
արտևանունքի
գեղեցիկ
գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերինֈ Իսկ հարավային կողմից հարթ դաշտերը (հիշեցնում էին) ծնոտների գեղեցիկ ողորկությունըֈ Իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերացնում էր մի բերան, իր երկու շրթունքներովֈ Եվ այս գեղեցիկ դիրքը կարծես անթարթ հայացքն ուղղել է թագավորանիստ
բարձրավանդակի վբաֈ Արդարև բերրի թագավորական դասատակերտ»– ծնթ.խմբ): Պակաս չէր և Հոոմի կառավարության հոգացողությունը, որ արարատյան քաղաքային տնտեսությունը բարգավաճ դրության մեջ լինի, Հայաստանում էլ, ինչպես և Ասիայի այլ երկրներում, հաջող վարած պատերազմների հետևանքով` հարստությունների մեծ կուտակումներ էին գոյացել, որոնք և գրգռում էին հռոմեացի զինվորականների ավազակային
հակումները: Նրանք կողոպտեցին
միջազգային ուխտատեղի
դարձած և իր հարստություններով հռչակված Անահիտ տաճարը: Լուկուլլոսն ահագին հարստություններ տարավ Հայաստանից` թալանի մատնելով Տիգրանակերտ քաղաքը Հարավային Հայաստանում: Ավելի վատթար վիճակի մեջ ընկավ մյուս մայրաքաղաք
Արտաշատը`
Արաքսի
վրա: Երկու անգամ նա ենթարկվեց բարբարոսական կործանման և կոտորածի: Առաջին ան-
գամ այդ «քաջությունը» ցույց էր տալիս «քաջ» hամարվող Կորբուլոն զորավարը: Հռոմը հակառակ էր Արտաշատի ոչնչացման` մինչ այն աստիճան, որ նրա իմպերիալիստական
գիշատիչ
գանձարանը բաց արեց իր դռները և առատ գումար տվեց` Արտաշատը նորից վերականգնելու և զարդարելու համար: Իսկ, երբ երկրորդ անգամ, նույն հռոմեական
կողոպտիչ
վայրագությունը
զինվորական կրկնեց
նույն
կործանումը, դարձյալ նույն գան-
ձարանն էր, որ Արտաշատի փոխարեն շինեց Կայնապոլիս կամ Նոր Քաղաք, այլև Քաղաքադաշտ անունով քաղաքը, որը հետո կոչվեց Վաղարշապատ: Այսպես
էր
Հայաստանը`
պարթևա–հռոմեական տիրապետության ժամանակ: Սասանյանների
գործած
ղաշրջումը
մի
պետական
հե-
սասանեցուցիչ
հարված էր` բոլոր պարթևական փոխարքայությունների համար: Բնականորեն, նրանք բոլորը պիտի ջնջվեին: Բայց Հայաստա-
նը, շնորհիվ այն հանգամանքի, որ հռոմեական իմպերիալիզմն այստեղ շահեր ուներ, կարողացավ պարթևական մնալ` կառչելով Հռոմի ուժին: Այստեղից առաջանում
էր
դինաստիական
թշնամություն` Հայ Արշակունիների և Սասանյանների միջև, և այս թշնամությունը վերածվում էր երկարատև պատերազմների: Սասանյաններին մնում էր` նորից զենքով նվաճել Հայաստանը, բայց այստեղ իրենց առջև տեսնում
էին Հռոմեական
լե-
գեոնները, որոնք վերականգնում էին «status quo»–ն Արևելքում և այսպիսով,
հանդիսանում
էին
իսկական փրկիչներ` հայ Արշակունիների, քանի որ մենամարտությունը փոքրիկ ու թույլ Հայաստանի և Սասանյան հզոր պետության մեջ, չէր կարող խոստանալ որևէ վճռական հաջողություն` առաջինի համար: Այստեղից,
ինքնըստինքյան
հասկանալի է, թե որքան մեծ, կյանքի և մահվան նշանակություն ունեցող անհրաժեշտություն
էր դառնում հայ Արշակունիների համար` իսպառ հրաժարվելը իրանական ազդեցությունից և միմիայն Հռոմի վասալը դառնալու վերջնական ամրապնդումը: Եվ իրավ, Հայաստանի պարթև թագավորները, ժամանակ,
Սասանյանների Հռոմեական
պաշ-
տոնյաների դիրքերում են և նրանցից մեկը` Տրդատը, երկար ժամանակ ապրում էր Հռոմում, դաստիարակվում էր հռոմեական ոգով, մինչև իսկ` յուրացնում էր հռոմեական փիլիսոփայությունը:
Արարատյան
թագավորության
մեջ, այսպիսով, քաղաքական ու տնտեսական իր հզոր ազդեցությունների վրա, Հռոմն ավելացնում էր և մշակութային ազդեցությունը`
լուսավորություն,
արվեստ, գիտություն: Եվրոպական մի կես գաղութ էր դառնում Հայաստանի այդ միջնաշխարհը` մշակելով իր սեփական ազնվապետական նիստն ու կացը, քաղաքակրթական պահանջները և այլն, մինչդեռ նրա շուրջը, բարձրավանդակների վրա, արոտա-
յին տնտեսությունն էր տիրում` իր աղքատ նախնականությամբ, որ հասնում էր այն աստիճան, որ վայրեր կային, ուր դեռ հայտնի չէր միս եփելը: Բայց IV դարի առաջին քառորդում,
հռոմեական
պետակա-
նությունը ենթարկվում էր արմատական փոփոխության: Կոնստանդիանոս կայսրը, կամենալով ազատել կայսրների գահը Հռոմ քաղաքի հանրապետական ավանդույթներից և այսպիսով, ուժեղացնել
միահեծան
իշխա-
նության սկզբունքները, պետական
կրոնի
բարձրացնում
աստիճանին
էր
քրիստոնեությու-
նը, ապա և փոխադրում էր իր գահը` Հռոմից Բյուզանդիա, որը և նրա անունով` կոչվեց Կոնստանդնուպոլիս: Երկու աշխարհի փոխարկություն էր այս: Պատմության բեմից իջնում էր Հեթանոսական Հռոմն` իր ապերասան[8] կենցաղով, գլխովին անհավատ, իսկ նրա տեղ բեմ էր մտնում
եպիսկոպոսների
մշա-
կած նոր կրոնն` իր ֆանատիկո-
սական անհամբերողությամբ և ճգնավորական բթամտությամբ, որոնք առանձնապես թանձրացած էին հունական միջավայրում և պիտի նվաճեին նաև զեխ ու հղփացած Հռոմը: Տալով քրիստոնեությանը պետական նվաճողական ուժ, կայսրը հոգ էր տանում նաև, որ նոր եկեղեցին
տարածվի
և
ուրիշ
երկրներում, առաջին հերթին, իհարկե, կայսրության վերաբերվող
վասալական
երկրներում:
Քրիստոնեությունն ընդունելու և
պաշտոնական կրոն դարձնելու հրաման ստանում էին Հայաստանի և Վրաստանի վասալ թագավորները: Հասկանալի է, որ մի
այսպիսի
անտեսել
առաջարկություն
չէին
կարող
մանա-
վանդ հայ Արշակունիները, որոնց բախտը կախված էր ամբողջովին Հռոմեական կայսրությունից: Սակայն
քրիստոնեությունը
Հայաստանին միանգամայն անծանոթ կրոն չէր: Նա վաղուց մուտք էր գործել այդ երկիրը,
դանդաղ տարածվում էր, առանց մեծամեծ աղմուկներ և շարժումներ առաջացնելու: Գուցե, բնական
զարգացման
ընթացքին
թողնվելով, նրան հաջողվեր կատարել երկրի նվաճումը` խաղաղ քարոզի միջոցով: Այս միանգամայն հնարավոր էր այդ նոր պաշտամունքի
համար,
որով-
հետև նա սիրիական քրիստոնեությունն էր, որ Հայաստան մտնելու
հետ
միաժամանակ,
մուտք էր գործել նույնիսկ Պարսկաստան` իբրև խաղաղ ու չեզոք
կրոնական երևույթ և իր քարոզչության կենտրոնն էր դարձրել Սասանյան մայրաքաղաք Տիզբոնը, հիմնելով այնտեղ եկեղեցի և եպիսկոպոսական
աթոռ:
Սի-
րիական միսիոներության միակ ուժն ու հմայքը` սիրիացի վաճառականի
թափառիկ
առևտրա-
կան կապիտալն էր, որի ուսերին հեծած, նոր կրոնը գնաց` աննկատելի
կերպով
տարածվելու
մինչև Հնդկաստան: Սիրիական այդ աղքատ քրիստոնեության վրա հայ Արշակու-
նիները
ուշադրություն
չէին
դարձնում: Կար քրիստոնեություն և քրիստոնեություն: Հարկավոր էր ոչ թե վաճառականական, այլ կայսերական քրիստոնեություն, մինչև ատամները զինված մի հզոր պետականություն, որի լեզուն այնքան ավետարանն ու սաղմոսը չէ, որքան` երկաթն ու հուրը: Հարկավոր էր հունական քրիստոնեությունը, որ Արևելքում գալիս էր` փոխարինելու Հռոմեական
իմպերիալիզմին:
Այս
կլիներ, ամենից առաջ, լավա-
գույն պաշտպանություն Հայ Արշակունիների շահերի`
դինաստիական
ընդդեմ
Սասանյան
վտանգի: Այսպես էր ստեղծվում դինաստիական մեծ անհրաժեշտությունը Արարատյան կենտրոններում: Սակայն նրա իրագործումը` հեշտ չէր բոլորովին: Միակամություն չէր կարող լինել այնպիսի մի բազմագլխային
ավատական
երկրում, ուր այնքան շատ էին հետամնաց տնտեսական ձևերի ձգողությունը դեպի Իրան, մշա-
կութային աստիճանների տարբեր շերտավորումները և այլն: Այն, ինչ միանգամայն հասկանալի էր և ցանկալի Արարատյան խիտ քաղաքային տնտեսության սրտում, կարող էր միանգամայն մութ ու խորթ լինել Հայաստանի պարարտ արոտներում, ուր նախարարական ներն
էին`
տնտեսություն-
մեծամեծ
հոտերից
բաղկացած: Այս
մեծ
անհրաժեշտության
հողի վրա էր ահա, մեծ տարակուսանքների
և
երերումների
մեջ, որ անհայտությունից արագ դուրս եկավ և դրությունն իր ձեռքն առնելով` սկսեց գործել մի տոհմ, որ առանձնակի տոհմանուն չի թողել. մերթ կոչվում է Պարթև, մերթ` Պահլավ, բայց ավելի հաճախորեն, իր հիմնադրի անունով` Գրիգորի տոհմ, և որովհետև այս Գրիգորը եկեղեցական
գրականության
մեջ
աստվածացված է «լուսավորիչ» տիտղոսով, ուստի սովորական է դարձել անվանել այդ տոհմը` Լուսավորիչի տոհմ:
Նա էր, որ մտցրեց Հայաստան կայսրների քրիստոնեությունը և գլուխ կրոնի
հանեց
նոր
պետական
ամրապնդման
դժվար
գործը: Բայց այս հաջողությունը հայ Արշակունիների փրկության համար չէր, ոչ էլ երկրի տնտեսական առաջացումն էր ապահովում: Ընդհակառակը: Պատմական քննադատությանը երբեք չի հաջողվել պարզել այս Գրիգորի իսկական ծագումը: Թեև նա ունի իր պատմութ-
յունը, որի շուրջ գոյացել է մի ամբողջ գրականություն: Բայց այդ պատմությունն
այնքան
խճող-
ված է առասպելներով, հրաշքներով, մարդկային միամտությունը հիմարացնելու և խաբելու ճիգերով, որ ճշմարտության մասին միայն ենթադրություններ կարելի է անել, որոնց մեջ միանմանություն անգամ չի կարելի գտնել: Հայ եկեղեցականության` այսպիսի ողորմելի միջոցով, հաջողվել է արդեն, բոլոր երկրների և ժամանակների կղերին հատուկ` քո-
ղարկված «սուրբ» ստեր ու խարդախություններ րանց
կուտակել,
շատությամբ
նը-
մոլորեցնել
նախապաշարված մարդկությունը և մի տեսակ կիսաստված դարձնել Գրիգորին` իբրև հատուցում այն մեծ ջանքերի, որոնց շնորհիվ Հայաստանը դարձավ քրիստոնյա պետություն: Բայց
այսքան
անհունապես
բարձրացված և փառաբանված գործչի ծագումը մեզ կարող է և չհետաքրքրել: Կարևորն այն չէ, թե հո՞ւյն էր նա արդյոք, հայա-
ցած պարթև՞, թե՞ մի ուրիշ ազգից ու երկրից: Կարևորը նրա կատարած գործն էր: Եվ այս գործի գնահատության մեջ` մենք այնքան էլ անօգնական չենք: Հենց այն պատմությունը, որ հերոսացրել ու սրբացրել է նրան, թողնելով նրա անձը հրաշքների, հիացական
օրհներգերի
մեջ,
նույն այդ պատմությունը, նույն այդ Ագաթանգեղոսն` իր անվերջ շատախոսություններով,
մեզ
շատ նյութ է տալիս` իմանալու համար, թե ինչ տեսակ գործիչ
էր Հայաստանը քրիստոնեացնող Գրիգորը: Ամենից առաջ տեսնում ենք, որ դա աղքատների, զրկվածների և առհասարակ` խոնարհների հորինած Քրիստոսի խաղաղ ու հեզ աշակերտը չէ, այլ` եկեղեցականացրած, այսինքն` ռազմականացրած, սուր ու հուր հագցրած Քրիստոսի մի անողոք և դաժան զորապետը, որի ձեռքում միայն մի միջոց կա համոզելու և խոնարհեցնելու` զինական բռնություն: Հայաստանի դարձի պատ-
մությունը` զինվորական արշավների մի պատմություն է: Թագավորը, որին նույնպես շատ փքել– ուռցրել է եկեղեցական ներբողականությունը, մի կատարյալ ոչնչություն է այդ մարդու առաջ, իր զորքն ու զենքը տվել է նրան, ինքը մի կողմ քաշվել. երևի գոհ է, որ կատարվում է Կոստանդիանոսի կամքը և ամրապնդվում
է
Արշակունիների
գահը
Հայաստանում: Այդպիսի մի ապիկար բնավորություն, առանց այլևայլության
պիտի
հաղթա-
հարվեր
Գրիգորի
ճարպկության
և
եռանդի, մանավանդ`
կազմակերպչական մեծ կարողության առաջ: Եվ երկրի քրիոստոնեացումը կատարվում էր հեշտ, կայծակնային արագությամբ: Այդ մի գաղափարական
շարժում
չէր,
մտցված ժողովրդական զանգվածների
մեջ`
համոզում,
գի-
տակցություն առաջ բերելու համար: Այդ մի հրաման էր, ձևական արարողություն: Լուսավորում էր Գրիգորը` ոչ թե խոսքով,
համառ ու երկարատև քարոզչությամբ, այլ հրով և երկաթով: Հեթանոսական
Հայաստանում
մեհյանը մի ավատական հիմնարկություն էր, ուժեղ ու հեղինակավոր, մանավանդ նրանով, որ հարստություններ էր կուտակում իր մեջ: Հիմնովին կործանել այդ տաճարները, կոտորել կամ փախցնել նրա պաշտոնյաներին` այս էր, որ Գրիգորի համար նշանակում էր «տարածել քրիստոնեություն», երբ նա, թագավորական զորքերի գլուխ անցած, մի
տեղից թռչում էր մյուս տեղը` մեհյաններ քանդելու և քուրմեր փախցնելու համար: Ագաթանգեղոսը շարունակ այսպիսի արտհայտություններով
է
հիշատա-
կում իր հերոսի «աստվածային առաքելությունները»: Բայց նա չի մոռանում նաև շարունակ և միալար կրկնել, որ կործանված մեհյանի ոսկին ու արծաթը Գրիգորը չէր ոչնչացնում, այլ վերցնում էր` նպատակներով համար:
գործադրելու
Գաղտնիքը բացված է: Սրբազան թալան. ահա թագավորը, միսիոներության առանցքը, հաջողության
մեծ
գրավականը:
Մեհյանների հարստությունն, իհարկե, միայն մետաղական չէր: Ավատական կարգի մեջ ամենամեծ
հարստությունը
հողն
էր,
միանման անկշտությամբ թալանում էին մեհենապատկան հողերը:
Այս
հարստությունների
բաշխման միջոցով էր, որ Գրիգորը կազմակերպում էր քրիստոնեական
եկեղեցին
Հայաս-
տանում, նրա պաշտոնեությունը, նրա նվիրապետությունը և այն քաղաքական ուժը, որի վրա նա պիտի հենվեր: Քրիստոնեության այս մուտքը Հայաստան պետք է նկատել, իբրև մի ամբողջ ավատական շարժում, որի մեջ տակնուվրայությունների են ենթարկվում հողային հարստությունների բաշխման ավանդական կարգերը` ոչնչացնելով հին տերերին, նոր ավատատերեր
առաջ
քաշելով,
մնացողներին կամ ուժեղացնե-
լով կամ թուլացնելով, նայած թե ինչպես են պահանջում նոր եկեղեցու
կուսակցական
Այսպիսով,
շահերը:
ավատական
դասի
մեջ գոյանում էին տեսակ–տեսակ խմբավորումներ` իրենց ուրույն շահերով, որոնք հակադիր և հակամարտ դրություններ էին գոյացնում,
փոխհարաբերութ-
յունների և շփումների սրությունն ավելի ևս սաստկացնում: Ավատականությունն ինքնըստինքյան,
արդեն,
դյուրավառ
նյութերով հարուստ մի միջա-
վայր էր պատրաստել իր առաջխաղացության մեջ` դեպի ընդհանուր և վերջնական հաղթանակ, քրիստոնեությունն` ընկնելով այդ դյուրավառ միջավայրի մեջ, բռնկեցնում էր ավատական մի ամբողջ հրդեհ` ավատական հեղափոխությունը փութացնելու համար: Նոր, ուժեղ և լավատես կազմակերպված ավատական հիմնարկություն էր դառնում քրիստոնեական եկեղեցին, ստանալով ամեն գյուղում առատ հողա-
բաժիններ և այդպիսով դառնում էր ճորտային տնտեսության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Բայց եկեղեցական կազմակերպման մեջ առանձնապես կարևոր դերը պատկանում էր եկեղեցու պետին, և Գրիգորն այդ պետի դիրքը կարգավորում էր անձնապես իր համար` ամենահոյակապ կերպով: Պետն ինքն էր, և մի ուրիշին նա այդ տեղը չէր տա, և ահա այդ, իր փառաբանողների բերանով սրբերի ամենավերին դասի
մեջ դրվածը, այդ «հրեշտակի մարմին»–ն, այդ գրեթե աստվածը ցույց էր տալիս, որ հաշվի ու շահի լավագիտակ մարդ է, և հարստությունների
բաշխման
միջոցին` անձնապես իրեն էր պահում առյուծի բաժինը: Իբրև քահանապետ` նա դառնում էր ամենից հարուստ մարդը Հայաստանում, գուցե թագավորի չափ հարուստ, հետևաբար, ամենից ուժեղն ու հեղինակավորն` ավատական դասի մեջ: Այս, եթե հարցնելու լինենք մի
կղերականի, ոչ թե, իհարկե, իր անձի, իր «հողեղեն շինվածքի» համար, այլ միայն ու միայն` Քրիստոսի փառքի համար: Փավստոս Բյուզանդը` մի մոլի կուսակից Գրիգոր Լուսավորչի տոհմի, մի գրեթե անհավատալի թիվ է տալիս նրա կալվածներին` 15 գավառ[9]: Իրենց թագն ու պսակը Տարոնի Աշտիշատն էր, «մեհյան մեծագանձ,– ասում է Ագաթանգեղոսը,– լի ոսկով և արծաթով և բազում նվերներ, մեծամեծ թագավորների, նրան
ձոնած»[10]: Բացի իր այս մեծահարուստ
բովանդակությունից,
մեհյանը հռչակված էր` իր կալվածների գեղեցիկ դիրքով ու բնական
հարստություններով:
Գրիգորը նրան տիրացավ մեծ դժվարություններով, մի ամբողջ պատերազմի միջոցով, որ մանրամասն նկարագրված է Զենոբ Գլակի անունով մնացած ավանդությունների մեջ: Մենք այստեղ տեսնում ենք քրմական մի խոշոր ավատական
երկիր,
որպիսին
Տարոնն էր, որ հանում էր Գրի-
գորի տարած արքունի զորքերի դեմ իր սեփական բանակը` բաղկացած վեց հազար հոգուց, և այս ուժը պարտվում է համառ և արյունահեղ դիմադրություն ցույց տալուց հետո: Այսպիսի թանկ գնով ձեռք բերած սքանչելի կալվածը Գրիգորը սեփականացնում էր: Եկեղեցու պետից հետո գալիս էին նրա իշխանները` եպիսկոպոսները, որոնք նույնպես բավարար կալվածներ էին ստանում Գրիգորից: Թե որքանով էր նա
առատաձեռն`
այս
բաշխումների
մեջ,
երկրային և
մանա-
վանդ, թե ինչպես էր նա վերաբերվում հայ ժողովրդին պատկանող հողերին, այս մասին մոտավոր հասկացություն կարելի է կազմել նույն` Զենոբ Գլակի անունը կրող ավանդություններից: Այդտեղ մենք տեսնում ենք Գրիգորին վերագրվող մի նամակ, որով նա Արևմուտքից եպիսկոպոսներ և քահանաներ էր հրավիրում` Հայաստանում պաշտոնավարելու համար:
«Մանաւանդ զի,– գրում էր նա իր եպիսկոպոսին,– Գիտէիք եթէ ամենայն գաւառացս եպիսկոպոս պիտոյ են եւ քահանայա. զի թէպէտ ոմանք, որք ուստեք եկեալ են ժողովեալ, բայց զի՞նչ են այսոքիկ առ վեց հարիւր եւ քսան գաւառս հայոց, որեւ գաւառին մեն մի քահանայ կամ երկու լուկ թէ հանդիպի: Զի դեռ երկրիս ի դպրոց են, եւ ոչ ոք ի նոցանէ բաւականս քահանայութեան... Ապա ադաչեմք զձեզ ի մենջ մի վերջանայք, այլ
ամենայն վստահութեամբ գալ զկնի արանցղ, զոր յզեցաք առ ձեզ: Եւ եթէ զայցեք, զամենայն երկիրդ եկեղեաց եւ Հարքայ ձեր առաջի ունեմք, յոր վիճակ եւ բնակեսցիք` ձեր եղեցի եւ որք զկնի ձեր, որչափ կենդանի էք դուք եւ մեք. իսկ երկիրն Մամիկոնէից եթէ հաճոյ թուեսցի ձեզ, որպէս եւ դու իսկ առէիր`
զիննակնեան
տեղիոն
ինձ տուր, եւ անդ լքո եղբայրն իսկ եմ ձեռնադրեալ եպիսկոպոս, եւ ըստ կարի աղաչաց
զանուն տեղլոյն փոխեցաք յիւր աւելի անունն Գլակա վանս եդաք: Սակայն եթէ ինքն տացե, ի մէնջ լիով է, զի այլ ես յաւելում ի դաստակերտս: Ապա եթէ զային, ոչ, սակայն ամենայն երկիր առջի ձեր է, զոր եւ տեսանէք տեղի վայելուչ, այն ձեզ»[11]: (Մանավանդ,– գրում էր նա իր եպիսկոպոսին,– գիտեիք, որ բոլոր գավառներին եպիսկոպոս ու քահանաներ են հարկավոր. իսկ սրանք, որ զանազան կողմերից եկել–հավաքվել
են,
ի՞նչ
են
սրանք` Հայոց վեց հարյուր քսան գավառների համար. ամեն գավառի` մեկ, կամ ամենաշատը` երկու քահանա հազիվ թե հասնի: Որովհետև տեղացիները դեռ դպրոցահասակ են, ոչ ոք պիտանի չէ քահանայության համար... Ուստի, աղաչում ենք ձեզ, մեզանից մի հրաժարվեք, այլ ամենայն վստահությամբ, այն մարդկանց հետ, որոնց ձեզ մոտ ուղարկեցինք, շտապեցեք գալ: Եվ եթե գաք, բովանդակ Հարքի և Եկեղյաց գավառները ձեր առջև
կդնենք. ուր կամենաք բնակվել` ձերը թող լինի ու ձեր հետևորդներինը, որքան ժամանակ, որ կենդանի ենք մենք և դուք: Իսկ Մամիկոնյան աշխարհը, եթե ձեզ հաճելի է, ինչպես ինքդ էիր ասում, թե Իննակնյան կողմերն ինձ բաշխիր, այնտեղ` հենց քո եղբորն, ինքս ձեռնադրեցի եպիսկոպոս: Եվ նրա չափազանց թախանձանքների համար, տեղի անունն էլ փոխենցիք ու նրա անունը Գլակա վանք դրեցինք... Բայց, եթե ինքը կամենա տալ,
ուրախ կլինենք, և ի հավելումն դաստակերտն էլ ես կտամ: Իսկ թե այդ էլ չեղավ, ապա երկիրն ամբողջ ձեր առջևն է, որտեղ որ վայելուչ եք գտնում` թող ձերը լինի...): Նկատի ունենալով այս առատաբաշխությունը, լսենք Ագաթանգեղոսին, որ ասում է, թե չորս
հարյուր
եպիսկոպոսներ
կային` Գրիգորից ձեռնադրված և վիճակների տեսուչներ նշանակված[12]: Եկեղեցին ուներ և իր մեծ բանակը` վանականություն:
«Եւ դարձյալ,– գրում է Ագաթանգեղոսը,– բազում եւ անհամար
գունդս վանականաց ի
շենս եւ յանշէնս շինակեացս եւ լեռնակեացս անձաւամուտս եւ արգելականս հաստատէր»: (Եվ դարձյալ, շեն և անշեն տեղերում հաստատեց
դաշտաբնակ,
շե-
նաբնակ, լեռնական, անձավաբնակ և արգելաբնակ վանականների
բազում
և
անհամար
խմբեր): Սրանց մասին էր, որ Կեսարիայի եպիսկոպոսը գրում էր Գրիգորին: «Եւ ժողուեացես
ի նոյն տեղի հարիւր արանց չափ, որոշեսցես ի նոսա գիւղս եւ աւանս մեծամեծս, որպէս զի պէտք
վանացնի
ի
նոցանե
վճարեսցի, եւ ինքնանք աղօթից եւ ճգնութեան պարապեսցին»: (Հավաքիր նույն տեղում հարյուրի չափ մարդ, հատկացրու նրանց համար մեծամեծ գյուղեր ու ավաններ` վանքերի կարիքների բավարարման համար, որպեսզի
իրենք
էլ`
միայն
ճգնությամբ և աղոթքով զբաղվեն): Ահա որքան հողային տակ-
նուվրայություններ է բերում Հայաստանին չորրորդ դարն` իր պաշտոնական
քրիստոնեութ-
յամբ: Չպետք է մոռանալ, որ երկրի մակերևույթն առանց այն էլ կտրտված էր մեծ ու փոքր մասերի և բաժանված էր աշխարհական
ավատատերերի
կամ
նախարարությունների մեջ, իսկ սրանց թիվն, ինչպես ասում են, հասնում էր 900–ի: Եթե նույնիսկ իջեցնենք այդ թիվը մինչև 400– ի, ինչպես առաջարկում են ոմանք, այնուամենայնիվ, կունե-
նանք մի երկիր` կտրտված չափազանց մանր մասերի, որոնց գյուղացի ճորտ ազգաբնակությունը ստիպված էր կերակրել աշխարհական
և
հոգևորական
ձրիակերների անթիվ ոհմակներ: Տարոնի քրմական խոշոր ավատատիրության անկման և կտրատման հետ երևի կապ ուներ այն հանգամանքը, որ այդ գավառի մնացած խոշորագույն մասին (չհաշված Աշտիշատն ու նրա հարակից հողամասերը) տիրում էր Մամիկոնյան Նախարարա-
կան տոհմը, որի բուն հայրենիքը Սպեր գավառն էր, և որ դառնալով Գրիգորի հետ կալվածակից, անշուշտ, ոչ առանց Գրիգորի աջակցության, կապվում էր ամենասերտ կապերով` այդ հոգևորական
խոշոր
ավատապետի
տոհմի հետ: Իսկ թե ինչ տեսակ խոշոր նվաճում էր այս բանը` հունական
քրիստոնեության
կողմնակիցների համար, կարելի է եզրակացնել այն փաստից, որ Մամիկոնյանները ժառանգաբար ունեին իրենց ձեռքում հայ բա-
նակի գլխավոր հրամանատարությունը[13]:
Այսպիսով,
քրմա-
կան հարուստ կալվածը կապում էր եկեղեցին` զորանոցի հետ, և դառնում էր մի ամուր պատվանդան` ոչ միայն պաշտամունքի, այլև այդ պաշտամունքը գլխավորող
խոշոր
կալվածատիրա-
կան տան շահերի համար: Իսկ այդպիսի նեցուկ շատ էր հարկավոր Գրիգորի տոհմին: Մեծ հարստությունը, մեծ ուժը, մանավանդ մեծ հեղինակությունը, տանում էին զարմանալի հա-
ջողակ քահանայապետին դեպի իշխելամոլության, և նրա այնպիսի մի տեսակը, որի նմանը զուր կլինի որոնել քրիստոնեական եկեղեցու այդ և նախընթաց դարերի տարեգրությունների մեջ: Իր իշխանությունը նա տալիս էր իր որդուն և այդպիսով սկզբնավորվում էր մի ժառանգական քահանայապետություն, մի կղերապետական
դինաստիա,
որ
ընդհատումներով տևեց գրեթե մի ամբողջ դար և, ուրեմն, բավական ժամանակ ունեցավ` մշա-
կելու իր համար դինաստիական շահեր ու նախապաշարումներ: Այս
էլ
մի
պետություն
էր,
դարձյալ ավատական, ինչպես տեսանք, իր անթիվ ու անհամար հողատեր
ձրիակերներով,
ո-
րոնք, բառիս բուն նշանակությամբ, լափում էին պետությունը: Այս դրությունը գալիս ընդհարվում էր աշխարհական պետության շահերի հետ: Թագավորական թագը և քահանայապետական խույրը դառնում էին իրար
հակադրված ուժեր, և ընդհարումը դառնում էր անխուսափելի: Պետականացրած
քրիստո-
նեությունից` հայ Արշակունիները սպասում էին իրենց խախուտ գահի ամրապնդում, բայց դուրս էր գալիս հակառակը: Բավական չէր Սասանյան Իրանը, բավական չէին նրա կողմնակից հայ ավատական տերերը, և ահա գալիս էր մի երրորդ ուժեղ կողմ` որ խարսխված էր հենց այդ խնդրված ու փնտրված բյուզանդականության վրա, բայց իր կու-
սակցական
և
դինաստիական
շահերով` չէր կարող չլինել հակառակորդների շարքերում: Ընդհարումը նրա հետ հասունանում էր արագ կերպով, և չորրորդ դարի մի խոշոր մասը` լցվում էր այդ ընդհարման անցուդարձերով: Արշակունիներն այդ կռվի մեջ թույլ կողմն էին, որովհետև նախարարական
դասի
մեջ
կողմնակիցներ չունեին: Խոսում էին
տնտեսական
հակամարտ
շահերը: Արոտային գոտիների ավատականությունը,
լինելով
Սասանյանների հեշտությամբ
կողմնակից, ենթարկվում
էր
պարսից արքունիքի գայթակղեցուցիչ խոստումներին` թե իրենց կտրվի Հայաստանի թագը: Մընում էին Մամիկոնյաններն ու նրանց կողմնակից նախարարները: Տարոնը նույնպես հովտային տնտեսության աշխարհ էր: Բացի դրանից, նրանց` Սասանյաններից հեռացնում էր քրիստոնեությունը, որի պաշտպանն էին և բնականաբար, բյուզանդական մի կուսակցություն էին Հայաս-
տանում, ուր նրանց հավաքողը, նրանց գլուխը` քահանայապետական դինաստիան էր: Այս կուսակցությունն էր հայ Արշակունիների
բնական
դաշնակիցը,
միայն այն պայմանով, որ թագավորական գահը հպատակեցվի քահանայապետության, և վերջինս լինի պետության ճակատագրի կարգադրիչը` թե ներսում, և թե դրսում: Օրինակը տվել էր Գրիգորը, առանց որի խորհրդի և թույլտվության` Տըրդատ թագավորը քայլ չէր անում,
և մենք արդեն տեսանք նույն Գրիգորին`
պետական
հողերն
աջ ու ձախ ընծայողի դերում, ինչը որ` մի ավատական երկրի, մեջ նշանակում էր` լինել գերագույն իշխանավոր, հավասարազոր
թագավորին:
Այս
դիրքը
հատկացրին իրենց` և Գրիգորի ժառանգները: Խոսրով
Տրդատի
Կոտակի
որդի
ժամանակ,
պետության տերն ու տնօրենը` Գրիգորի որդի Վրթանես կաթողիկոսն էր:
Բայց Գրիգորի ժառանգների մեջ, այս կողմից առանձնապես հռչակավոր է Ներսեսը, որին երախտապարտ եկեղեցին հատկացրել է «Մէծ» տիտղոսը: Այս անսովոր եռանդոտ, համարձակ, իր կալվածական հարստությունների մեծ ուժով խրոխտ կղերապետը` հանդիսացնում էր իրեն մի երկրորդ Գրիգոր, իր ձեռքի մեջ կենտրոնացնելով ոչ միայն երկրի ներքին կառավարությունը, այլև` արտաքին հարաբերությունը, նրա ամբողջ դիպլո-
մատիան:
Հողային
հափշտա-
կումների կողմից` նա նույնիսկ գերազանցեց Գրիգորին, բաց անելով բազմաթիվ բարեգործական հիմնարկություններ, կղերանոցներ և ապահովելով դրանց գոյությունը`
հողային
անթիվ
հատկացումներով: Ձրիակերությունը դառնում էր պետական իդեալ:
Մարդիկ կային,
որոնք
հասկանում էին այդքան մեծ չափազանցությունների անթույլատրելիությունը,
և
այդ
տեսակ
մարդկանցից մեկը` Հայր Մար-
դապետն էր, որ գնալով Աշտիշատ, հիանում է այդ կալվածի գեղեցկությամբ և հայտնում է Ներսեսին, թե որքան վատ բան է արել Տրդատ թագավորը` այսպիսի մի չքնաղ վայր նվիրելով «կանացազգեստ» այսինքն`
մարդկանց,
հոգևորականներին:
Հեզություն կամ խոնարհություն կեղծող քահանայապետն իսկույն մտնում է իր Քրիստոսի փեշի տակ և ասում է, թե կալվածը երբ իրենն է, նշանակում է, թե Քրիստոսինն է: Հարցը, սակայն դրա-
նով չի փակվում: Հանդուգն բողոքողը մեկնում է Աշտիշատից, բայց նրա սահմաններից չհեռացած` սպանվում է կալվածական ձրիակերներից մեկի ձեռքով[14]: Հերոսը դարձյալ Քրիստոսի փեշի տակն էր, ինքը չէր սպանել տվել, տվողը Քրիստոսն էր: Այսպես գործել գիտեր քահանայապետական
դինաստիայի
հռչակավոր ներկայացուցիչը, և ո՞վ պիտի լիներ նրան հակառակվողը, եթե Հայր Մարդապետի նման ազդեցիկ նախարարը
ոչնչացվում էր` լոկ մի քանի խոսքերի
համար:
աննման
Փավստոսը
միամտությամբ
մի
կար-
ծում է` իր սքանչացրած հերոսին դրած լինել պաշտամունքի աներևակայելի
բարձրության
վրա,
երբ հավատացնում է, թե Ներսեսն իր ներքին բարեկարգություններով դարձրել էր Հայաստանը վանական միաբանության նման մի բան: Մնում էր, ուրեմն, որ այդ վանք պետության գլխից վերցվեր թագավորական թագը և նրա տեղը գրավեր քահանա-
յապետական խույրը: Այսպիսով, Արաքսի հովտում երևան կգար մի տեսակ դալայ–լամայություն, որ, սակայն, արտաքուստ անկախ լինել չէր կարող, ուստի պիտի գտնվեր Բյուզանդիայի հովանավորության տակ: Սա էր քահանայապետական
միապե-
տության
ինչպես
իդեալը,
որ
կտեսնենք իր տեղում, ապրում էր նույնիսկ XIX դարի կեսին և պաշտպաններ ուներ նաև` եվրոպական կրթություն ունեցող ինտելիգենցիայի մեջ, հարմարվե-
լով, իհարկե, ժամանակի քաղաքական պայմաններին: Հայ Արշակունիները, չունենալով հանդերձ իրենց կողմը` նախարարական դասի միակամությունը, զգում էին կարևորությունը` դիմադրելու կղերական միապետության առաջ բերող վտանգին, և այս ուղղությամբ ի վիճակի կլինեին
հանդես
բերել
ցույց
տվածից ավելի տոկուն և հաստատ կարողություն, եթե ընդհանրապես ապիկար և թուլամորթ չլինեին: Նրանցից մի եր-
կուսը` Տիրան և Պապ, փորձեցին նույնիսկ
հակառակվել
Լուսա-
վորչի ժառանգներին` հենվելով պետական իշխանության վրա: Բայց բռնությունը նրանց համար ուժ չդարձավ: Բռնությունը զոհեր էր առաջացնում, իսկ քրիստոնեական եկեղեցին գիտեր հիանալի կերպով շահագործել տված զոհերը` իր հմայքն ավելի ու ավելի բարձրացնելու համար: Այդպես եղան Հուսիկն ու Ներսեսն իրենց մահով` առհասարակ եկեղեցականության տիրապետութ-
յան և, մասնավորապես, Լուսավորչյան դինաստիայի համար: Հայ Արշակունիների համար դեռ մնում էր այն հակակշռող ուժը, որ ներկայացնում էր հռոմեական տիրապետության ժամանակակից տնտեսական կարգը Արաքսի և Արածանիի հովիտներում,
այն
է`
քաղաքային
տնտեսությունն իր առևտրական կապիտալով: Քանի որ կանգուն և գործունյա էր այս կարգը, անսասան պիտի մնար տնտեսական գերագահությունը Հայաս-
տանի մյուս մասերի վրա, տալով դրա հետ միասին` և քաղաքական,
և
մշակութային
կենտրոնի
դիրք
ուժեղ
Արարատյան
աշխարհին, և լեռնային ավատականությունը պիտի այսպիսով ունենար
հակակշիռ`
արոտային
պարզ տոհմատիրական աշխարհավարության դեմ: Բայց տոհմատիրական
տնտեսությունը
Հայաստանում վաղուց էր մտել զարգացման այն ուղին, որ տանում
էր
դեպի
ավատական
տնտեսակարգը, և մնում էր մի
հեղաշրջմամբ ընդհանրացնել և ամրացնել ավատականությունը: Այս հեղաշրջումը հատուկ է եղել առհասարակ բոլոր երկրներին, իբրև մի համաշխարհային կարգ`
տնտեսական
զարգաց-
ման, և մեծագույն մասամբ կատարվել է երկարատև, հաճախ խաղաղ պրոցեսի ձևով, կենտրոնական
իշխանության
ման
և
ոչնչացման
Բայց
Հայաստանում
թուլացմիջոցով: այդ
հե-
ղաշրջումը կատարվում էր աղե-
տալի եղանակով, դրսից արշաված բանակների ձեռքով: Դրսից արշավող Սասանյան մեծ շահերից մեկն էր Շապուհ Երկարակյացը, որ մի քանի նախարարների առաջնորդությամբ, և ունենալով իր կուսակցությունը` երկրում ապրող ավատականության մեջ, մտնում էր Հայաստան` այդտեղի պարթևական կազմակերպությունները վտարելու համար: Իսպառ ոչնչացնել հայ Արշակունիներին նա չկարողացավ, ունենալով իր դեմ բյուզանդա-
կան մրցակցությունը, բայց թուլացնել նրանց, մատնել նրանց թագավորությունը
մի
երկա-
րատև հոգեվարքի` կարողացավ լիուլի
չափերով:
Պարսկական
զորքերը հեղեղեցին Հայաստանը, պարտության մատնեցին ամեն մի դիմադրական փորձ, մեծամեծ կոտորածներ և գազանություններ կատարեցին: Մեծ առևտրական ճանապարհի վրա ծաղկած
քաղաքները
մեկ–մեկ
կործանվեցին, կամ բոլորովին ամայացան,
կամ
վերածվեցին
գյուղերի և ավանների: Շապուհն այդ ամբողջ քաղաքային ագգաբնակությունը, որ Փավսաոսը հաշվում է 131 հազար տուն[15], քշեց
տարավ
Պարսկաստան,
ինչպես այդ նույնն արեց դարձյալ` առևտրական կապիտալը Արաքսի հովտից պոկել տանելու համար, մի ուրիշ պարսկական մեծ բռնակալ` Շահ–Աբասը, XVII դարի սկզբում: Հաշիվը միանգամայն անսխալ էր: Հայաստանի կենտրոնի ժողովուրդը տկարացնելու, անար-
յուն դարձնելու ամենաիրական միջոցը` նրա առաջավոր զարգացման աղբյուրը ցամաքեցնելն էր: Հռոմեական իրականությունը վերանում էր: Շապուհ Երկարակյացի զինվորները ճիշտ նույն վիճակը բերին Հայաստանի գլխին, ինչ բարբարոսների արշավանքները հետևյալ V դարում բերեցին իրեն` հռոմեական կայսրությանը, ջնջելով նրա կապիտալիստական տնտեսությունը և հետ շպրտելով երկիրը` նորից դեպի ավատականություն:
Հայաս-
տանն այս մեծ աղետալի հեղաշրջումից ուշքի գալ այլևս երբեք չկարողացավ: Այնուհետև, նա գերազանցորեն մի գյուղական
աշխարհ
էր.
արոտային
տնտեսությունն իջավ նաև այն հովիտներն, ուր դեռ ծխում էին Նախիջևանի, Վաղարշապատի, Երվանդաշատի, Զարեհավանի, Զարիշատի և Վանի ավերակները: Ավատական հեղափոխությունը կատարված, լրացած իրողություն էր, կալվածատեր իշխանները կազմակերպված դաս
էին
դարձել
և
հավաքական
կամք էին ցուցադրում թագավորական իշխանության դեմ: Հայ Արշակունիների ոչնչացումը դառնում էր ժամանակի հարց: Այս
մեծ
իրարանցման
մեջ
անվնաս դուրս էր գալիս Գրիգորի դինաստիան, չնայած որ Շապուհ Երկարակյացի արշավանքի գլխավոր դրդապատճառն էր` այդ դինաստիայի հունամոլ քաղաքականությունը: Ավատական հեղափոխությունից
դժգոհելու`
նա ոչ մի առիթ չուներ, որով-
հետև ինչպես տեսանք, ավատականությունը
նրա
հարազատ
տարրն էր, որի հզոր նեցուկն ու պաշտպանն էր` իբրև նրա առաջնակարգ մի ներկայացուցիչը: Մամիկոնյանների սպարապետական տունը մնաց իր նախկին դիրքի և նշանակության մեջ, իբրև գլխավոր ղեկավար` այն նախարարական ուժեղ կուսակցության, որի շահերը կապված էին Լուսավորչի տոհմի, հետևաբար և` բյուզանդական կողմնորոշման հետ: Իր ավատական
բնույթն ու ավատակարգի ընդհանուր շահերի հետ մերված մնալու տրամադրությունը` քահանայապետական դինաստիան ցուցահանում էր մի շատ բնորոշ շարժման մեջ: Երբ Արշակ թագավորը, անշուշտ, դիտավորությամբ, որ կործանված քաղաքային տնտեսության գոնե փշրանքները վերականգնի, շինեց Մասիսի հարավային ստորոտում, Տրապիզոնից
Պարսկաստան
տանող առևտրական մեծ ճանապարհի վրա, Արշակավան քա-
ղաքը, որ, Փավստոսի ասելով, սկսեց արագ մեծանալ և հարստանալ, հայ ավատական ազնվականությունը,
բնականաբար
ծառացավ այդ հակաավատական երևույթի դեմ, և Ներսես «Մէծը» առաջինը եղավ, որ ղեկավարեց և բորբոքեց նախարարական
անբավարարությունը,
մինչև որ գրգռված ավատապետերը գնացին քանդեցին, երկրի երեսից անհետացրին իրենց դասակարգային թշնամի Արշակավանը: Թշնամի, մանավանդ այն
կողմից, որ այդ մի ազատ քաղաք էր և նրա մեջ ապահով ապաստան կարող էին գտնել նաև իրենց տերերից փախած ճորտ գյուղացիները: Շատ բնորոշ է և այն պատճառաբանությունը, որով կղերական հեղինակն արդարացնում էր նախարարական բարբարոսությունը, իբր թե Արշակավանը լցված էր անբարոյականությամբ: Բայց այս մի սովորական մեղադրանք է, որ դնում էր հայ կղերը բոլոր այն միջնադարյան քաղաքների վրա, ուր
ծաղկած էր առևտրական կապիտալը ու մարդիկ ուտում, խմում և զվարճանում էին առատ–առատ (օրինակ` Անին, Կարսը, Արծնը և այլն): Կղերական
հնագիտությունը
մեծ ճարպկությամբ էր խաբում մարդկային մենք
այս
տգետ
հավատը`
տեսանք
Գրիգորի
տոհմի ձեռքին, իբրև ամենահզոր գործիք, որով մեծ բախտ, հարստություն և տիրապետելու անսահման իշխանություն ստեղծեց իր համար: Մի բանի մեջ
միայն անհաջողության հանդիպեց հռչակավոր տոհմը, և այդ` քահանապետության ժառանգականության
տևողականությունն
էր: Այս մի մեծ հոգս էր, և նրա համար գործադրվել էին արտակարգ միջոցներ անգամ: Ամենից աոաջ խախտվել էր եպիսկոպոսական կուսակրոնության կարգը. կաթողիկոսը պետք է ամուսնացած լիներ, որպեսզի ժառանգ թողներ: Գրիգորի որդի Վրթանեսը թողնում էր մի հատ ժառանգ` մանուկ հասակում, Հուսիկ
անունով և, սակայն, այդ մանուկին կաթողիկոս ձեռնադրեցին: Սրա վրա էլ ընկնում էր ժառանգ ունենալու տոհմային պարտավորությունը: Եվ այս մի ամբողջ ցավ ու կրակ է դառնում նրա համար, կամ ավելի ճիշտ ասած, նրա
պատմաբան
Փավստոս
Բյուզանդի համար: Սրա համար` Հուսիկը սրբության ու մաքրության ամենաբարձր կատարելատիպն էր, մի, ինչպես ասում են, մարդ–հրեշտակ: Բայց, ինչպե՞ս համաձայնեցնել այս պատկերա-
ցումն այն փաստի հետ, որ նա հայր էր երկու կատարելապես փչացած տղաների, որոնք հոգևորական չդարձան, բայց շարունակեցին վայելել իրենց պապերի Աշտիշատը, 15 գավառներն էլ: Ի՞նչ ասի Փավստոսը, որ լավ լինի իր «հրեշտակատիպ» Հուսիկի համար: Նա երդում–հավատ է անում, թե Հուսիկը միայն մի գիշեր է քնել իր կնոջ հետ, բայց ինչպես սուրբ մարդ` տեղն ու տեղն իմացել է, իհարկե, երկնքի օգնությամբ, որ կինը հղիացավ,
պիտի ծնե մի զույգ տղա, երկուսն էլ` անարժան կաթողիկոսանալու: Եվ այնուհետև, այլևս չէր մոտենում կնոջը: Ահա ինչեր էին հյուսվում և հերյուրվում`
քահանայապետա-
կան դինաստիան պահպանելու, բարձր և զարդարուն պահելու համար: Բայց Հուսիկից անհամեմատ դժբախտ էր Ներսես Մեծի որդի Սահակը: Նրան բոլորովին չէր հաջողվում ունենալ արու զավակ և նա տխուր ու վշտաբեկ ասում
էր. «Յառաջ քան զամս բազումս խորհուրդք անմխիթարք նեղէին զիս, անդադար զմտավ ածելով եւ աղաչելով զԲարձրեալն շնորհել ինձ արու որդի, որպես եւ նախանեացն իմոց, որք յառաջ քան զիս էին ամուսնացեալք
յաղագս
որդեծնու-
թեան»[16]:
(Երկար
տարիներ
նեղվում
էի
անմխիթար
խորհրդածություններից, անդադար
մտածելով
և
աղաչելով
Բարձրյալին, որ արու զավակ ինձ շնորհի, ինչպես իմ նախնի-
ներին, ովքեր ինձանից առաջ ամուսնացել
էին
որդեծնության
համար– ծան խմբ): Բայց նրան վիճակված էր` այդպես էլ անմխիթար մտնել գերեզման: ճակատագիրը ծաղրել էր քահանայապետական միապետության վերջին ներկայացուցչի` տոհմային իշխանապետական իղձերից ամենավառը, տալով նրան մի աղջիկ միայն, որ կարող էր ժառանգել դինաստիական 15 գավառները` բայց ոչ խույրը: Նա Մամիկոնյան տան հարս էր, և Սահա-
կը նրան տվեց իր բոլոր կալվածները:
Այպիսով,
կալվածորեն
վերջ ի վերջո միաձուլվում էին երկու հռչակավոր տոհմերը, և Մամիկոնյաններն այս միաձուլումից ուժեղանում էին, առաջացնելով հայ ավատական դասի մեջ
նորանոր
կալվածատիրա-
կան հակադրություններ և մըրցություններ, որոնք հիմք դարձան հինգերորդ դարի` «կրոնական
պատերազմ»
անունով
հռչակված, բայց իրապես` կալ-
վածատիրական
տակնուվրա-
յությունների համար: Բայց Լուսավորչի վերջին արու զավակը, եթե ավատական տիրապետողի
անձնականությունը
կարողանար մի կողմ թողնել, առիթ չէր ունենա այդքան անմխիթար լինելու` դինաստիական եսամոլության տեսակետից: Ճիշտ է, Գրիգորի սերունդն անհետանում էր Հայաստանի իշխանապետական
իրականությունից,
բայց դրա փոխարեն, թողնում էր մի նոր Հայաստան, որի հոգին
էր` նրա կազմակերպած և գործի կանգնեցրած
եկեղեցականութ-
յունը: Սահակի մեռնելու ժամանակ, ոչնչացած էր Արշակունիների ստվերային միապետությունը, բայց նրա տեղը հաստատված էր հոգևորականների միապետությունը, որը շատ լավ կարողացավ կենսական արմատներ գցել Հայաստանի
ավատական
բազ-
մագլխության մեջ և դառնալ նրա մի չափազանց կարևոր մասը, պահելով իր գերիշխանությունը բոլոր ավատական տերերի վրա`
հենց նրանով, որ թեև ինքն էլ ուներ
ավատական
կազմակեր-
պություն, բայց անվթար և ուժեղ պահեց ծայրագույն կենտրոնացնող իշխանությունը, հանձին քահանայապետական գլխավորության: Եկեղեցու մեծ ուժը` աշխարհիկ
ավատական
իշխողների
հետ եղբայրանալն էր: Ինքը` Սահակն, այս գործի մեջ ահագին դեր էր կատարում, հիմնադիր հանդիսանալով հայերեն գրականության, որ հմայք և հեղինակություն էր ստեղծում եկեղեցու
համար, բայց որ իր մի խոշոր մասով`
գերազանցորեն
ավա-
տական էր: Այս մի վերջնական և անդիմադրելի նվաճում էր, որ կատարում էր հայ եկեղեցականությունը` հայ ժողովրդի գլխին նստելու և նրա ամբողջ ճակատագիրն իր ձեռքի մեջ առնելու համար: Եվ այսպես էր, որ հայ ժողովուրդը` մի հարազատ բեկոր արևելյան Միջնադարի, վերածվում էր մի կրոնական համայնքի, որի առանձնահատուկ, ընդմիշտ դը-
րոշմված և անջնջելի անունն էր` Գրիգորից ստացած, լուսավորչականություն: Այս միայն անուն չէր, այս սպառիչ բովանդակություն էր, որ փաթաթում, ծրարում էր այդ կրոնական համայնքը` նեղ ու թանձր, սահմանափակող ու կղզիացնող աղանդավորության մեջ: Քաղաքական կյանքի համար թույլ, անպտուղ և ապիկար, այդ համայնքն ապշեցնող համառությամբ և տոկունությամբ լուսավորչական էր` իր հոգևորականության
հրամանով:
Չկար
զոհվելու և ոչ մի եղանակ, ոչ մի չափ ու սահման, որ հայ կղերը չպահանջեց հայ ժողովրդից` լուսավորչականությունը
պահպա-
նելու համար: Եթե Հայ ժողովրդի պատմությունը հյուսված է աղետներից, ամենամեծ աղետն այն էր, որ նա պարտավոր էր լինել լուսավորչական, չէր կարող լուսավորչական չլիներ: Այս էր հիմքն այն քաղաքականության, որ կղերը ժառանգել էր Լուսավորչի տոհմից` գործադրելու համար ոչ միայն երկրի ներսում, այլ
առավելապես և ստիպողաբար` արտաքին հարաբերությունները վարող դիվանագիտության մեջ, որի
կղերական
մենաշնորհ
դարձնողն ու իր եկեղեցուն ավանդողը եղել էր, ինչպես տեսանք, ինքը` Գրիգորը, լուսավորչականության հիմնադիրն ու առաքյալը: Միանձնյա կղերապետության դիվանագիտական
գիծը
շատ
ուղղաձիգ, շատ պարզ, անկնճիռ էր և մանավանդ` դյուրըմբռնելի:
Եթե կամենանք մի հատ բառով
բնորոշել
այդ
գիծն`
իր
սկզբնավորումից իսկ ելնելով, ամենից հարմարը, կարծում ենք, կլինի`
արևմտամոլություն:
Աշ-
խարհագրական այս բովանդակությունը` կղերական դիվանագիտությանը տալիս էր քրիստոնեության տարածումը: Հայաստանից էլ առաջ` դեպի արևելք, քրիստոնեությունն` իբրև հաստատուն և երկարատև համատարածություն, չգնաց, և այս երկիրը կախվեց Մերձավոր Ար-
ևելքի մեջ` իբրև քրիստոնեության առաջավոր պահակ, միացած, ճիշտ է, մի քանի մանր դրացիների հետ, բայց ընդհանրապես, ինքն էլ փոքր, թույլ, մենակ: Ամեն ինչ, որ քրիստոնեությունն ուներ` ուժեղ, խոշոր, ահարկու և ամենից առաջ, իհարկե,
աշխարհակալություն,
նվաճողականություն, էր
գտնվում
Արևմուտքում:
Կղերական
հասկացողությամբ,
աշխարհի
վրա կարող է գոյություն ունենալ միայն մի շահ` քրիստոնեությու-
նը: Այս շահի տեսակետից, միջազգային հարաբերությունների մեջ չի կարող լինել մի այլ հզոր կապ, բացի կրոնակցությունից: Հայաստանն, իբրև քրիստոնյա
երկիր,
բնականաբար
գտնվում է (այսպես էր ըմբռնումը) բյուզանդական մեծ պետության ամբողջ ուժի հովանու տակ և
նրա
իրավունքն
է`
միշտ
պաշտպանված լինել , քրիստոնյա լինելուց բխող և անժխտելի հետևանքով, այդ մեծ պետության կողմից: Այս բնական իրա-
վունքը, որ կղերական մտածողությունը հատկացնում էր ամեն մի այն տեսակ երկրի, որին կրոնակցությունը կապել է մի ուժեղ պետության հետ, միանգամայն բավական էր, որ հայերն արհամարհեն նրանց կրոնն ու մշակույթը, այլ նույնիսկ նրանց պետական ուժը: Այս ուժը, որ ուղարկում էր Հայաստան` հարավից և արևելքից, Իրանն էր: Եվ այսպես էլ անում էր քահանայապետական ձևակերպված
դինաստիայի դիվանագիտութ-
յունը: Փավստոսը գործ է ածում բոլորովին
աներկմիտ
արտա-
հայտություններ` «վասն խաղաղութեան ուխտին միաբանութեան դաշինն, որ էր աշխարհին Հայոց ընդ կայսերն յունաց»[17]: Այս դաշինքով, կղերական միապետությունը դարձնում էր Հայաստանը բյուզանդական մի գավառ կամ ինչպես անվանում
է
Եղիշեն`
«դաստա-
կերտ»[18]: Պաշտամունք դարձնելով արևմտամոլությունը, հայ կղերա-
կան դիվանագիտությունը իրեն դարձնում էր այդ պաշտամունքի կույր, մոլեռանդ քուրմը և հենց սկզբից` մեծամեծ զոհերով էր պատվում ու փառաբանում իր այդ կուռքը: Առաջին նշանավոր զոհը` Պապ թագավորն էր, Ներսես Մեծի հակառակորդը: Շապուհ Երկարակյացի փռած ավերակներն էր ժառանգություն ստանում այս թագավորն` իր հայր Արշակից, և հանդես էր բերում կամքի ուժ, վճռականություն և պետական ուժեղ շինարարութ-
յուն, որոնք բոլորովին հատուկ չէին հայ Արշակունիներին: Եվ սկսվեց անխուսափելին` պայքար աշխարհական և հոգևորական միապետությունների մեջ: Ահավոր բախում էր տեղի ունենում երկու սկզբունքների մեջ. Ներսեսի համար, ամբողջ պետությունն` իր ամբողջ ժողովրդով, եկեղեցու համար էր, իսկ երիտասարդ թագավորը հակադրում էր դրան
բոլորովին
հակառակ
սկզբունքը` պետության և ժողովրդի
նախամեծարությունը:
Պապը ջախջախեց արևմտամոլության
չափազանցությունները
և իր ձեռքն առնելով երկրի դիվանագիտությունը, բարեկամական հարաբերություններ սկսեց նաև Պարսկաստանի հետ: Այս մերձեցումը կդադարեր կասկածելի լիներ միայն այն դեպքում, եթե կանգնեցվեր կամ առնվազն մեղմացվեր
Հայաստանի
գանդականացումը:
Ոչ
բյումիայն
այս հանգամանքը, այլ պետության ուղիղ հասկացված շահը թելադրեցին Պապին մի շարք ար-
մատական միջոցներ` այս ուղղությամբ: Հիմնահատակ քանդվեց այն վանական կառուցվածքը, որ Ներսեսը տվել էր Հայաստանին: Հետ վերցվեցին վանքերին և եկեղեցիներին հատկացված
հողերը,
փակվեցին
այն
բազմաթիվ կրոնական հաստատությունները, որոնք ծծում էին պետության կենսական հյութերը` իրենց մեջ սնուցելու համար մի բազմամբոխ քրիստոսասեր ձըրիակերություն, բաղկացած վար-
դապետներից, կույսերից և ուրիշ տեսակ հոգևոր տզրուկներից: Այս` անխնա մարտի մի հրավեր էր, որ համարձակ Արշակունին խփում էր քահանայապետական միապետության և Հայաստանի տերը դարձած սանձարձակ բյուզանդականության դեմքին: Եվ հասկանալի է, թե ինչ տեսակ անհնարին ցասում պիտի բորբոքվեր հակառակորդների բանակում: Ներսեսը, որ սովորել էր տեսնել ամեն ինչ խոնհարված իր միապետական կամ-
քի առաջ, չկարողացավ տանել Պապի հարվածները և մեռավ: Կղերական կատաղության մասին հասկացություն տալիս է Լուսավորչի տան խանդավառ երկրպագու Փավստոսը, ամեն տեսակի հեքիաթային այլանդակություններ բարդելով ատելի թագավորի անձի վրա: Նա իբր թե հրեշ էր, և դև էր, նրա ծոցում օձերն էին բնակվում, հավատացնում է կղերական չարախոսը մի շինծու միամտությամբ:
Ներսեսի մահը, դրան կից` Պապի ամբողջ արտաքին և ներքին քաղաքականությունը, առիթ էր դառնում, որ մահվան դատապարտվի և ինքը` թագավորը: Սպանությունը
կատարում
էին
բյուզանդական զորքերը, բայց հայերին անհայտ չմնաց, որ այդ գործի բուն հեղինակը քաջ և բազմահռչակ Մուշեղ Սպարապետն էր, ինչ ասել կուզե` Մամիկոնյան տոհմից, որպես և այս վայել
էր
Լուսավորչյան
տան
պաշտպան տոհմին: Պապի ըս-
պանությունը բերում էր իր հետևից և այս Մուշեղի սպանությունը, որ կատարվեց թագավորի կողմնակիցներից մեկի ձեոքով: Երկրի համար այս մի մեծ կորուստ էր: Եվ այդ դժբախտության վրա ավելանում էր մեծագույնը` ամբողջ ազգամիջյան պատերազմ Մամիկոնյան և թագավորական կողմնակիցների մեջ: Այս
արյունահեղ
իրականա-
ցումներն ամենևին չվարկաբեկեցին կամ գեթ չթուլացրին հայ կղերական
դիվանագիտության
պաշտամունքը` արևմտամոլությունը: Մուշեղ Սպարապետի գումարած
ժողովն,
իհարկե,
ուրիշ
վճիռ չէր էլ կարող կայացնել: Նա ասում էր այն, ինչ կասեր Գրիգոր Լուսավորչի տոhմի ամեն մի ներկայացուցիչ: Կղերական դիվանագիտության
սկզբունքը`
գործադրված աշխարհականների ձեոքով, մի բան, որ սովորական էր դառնում այս առաջին օրինակից հետո: Եվ Մուշեղ Սպարապետի սպանությունը արդյո՞ք
մի բողոք չէր` այդ նախարարական վճռի դեմ: Իսկ ի՞նչ փոխադարձություն էր ստանում այսքան զոհերով ու զրկանքներով
Հայաստանում`
բյուզանդական քրիստոնեության տնկած ու սնուցած արևմտամոլությունը: Այս հարցին շատ պարզ ու մեկին պատասխանում էր բյուզանդական դիվանագիտությունը: Նա, իհարկե, քրիստոնեական էր` ոտից մինչև գլուխը, նա, իհարկե, երկնքի փառքին էր ծա-
ռայում, գիտեր կրոնակցության նշանակությունը
միջազգային
հարաբերությունների
մեջ,
գի-
տեր և արժեքավորել նրան, հարկավոր դեպքում, նաև պատերազմի հիանալի կերպով շպարված առիթ: Նա սիրառատ ժըպիտներով էր նայում բյուզանդականացած Հայաստանին, ընդունում էր նրա խոնարհ ու հիացական
երկրպագությունները,
նրա բերած խունկն ու աղոթքը, մի մեծ ու հզոր պետության վայել վեհ ողորմածությամբ: Բայց այս
բոլորը դեո չէր նշանակում, թե Հայաստանի
անկախությունը
շատ է թանկ նրա սրտին: Հայաստանի կրոնակցությունը նյութ էր, որից բյուզանդական դիվանագիտությունը իր համար խաղեր էր ստեղծում` իր սեփական շահերը հաղթանակող դարձնելու համար: Առարկան ինքը` Հայաստանը չէր, այլ Բյուզանդիայի հզոր մրցակիցն Արևելքում` Իրանը: Մենք տեսնում ենք բյուզանդական
զորքերը
Հայաստան
մտած` հայերի հետ միասին Շա-
պուհի դեմ կռվելու համար: Այստեղ լիովին իրականացած էր երևում հայ կղերական դիվանագիտության իդեալը: Բայց այս չի խանգարում բյուզանդական քրիստոսասեր դիպլոմատիային, գըրեթե միաժամանակ համաձայնություն կայացնել նույն Շապուհ Երկարակյացի հետ և բաժանել Հայաստանը` Իրանի և Բյուզանդիայի մեջ: Այս
գործողությունները,
որ
կատարվեցին 384–ին, խողխողում էին հայ ժոդովրդի քաղա-
քական ինքնուրույնությունը: Հայաստանն, այնուհետև, այլևս չըկարողացավ
մի
քաղաքական
ամբողջություն գոյացնել` թեկուզ ավատական բովանդակությամբ: Այս բավական չէ` ավազակային հափշտակության գործողությունն ըստ արժանավույն գնահատելու համար: Մենք այստեղ գեղեցիկ առիթ ունենք` համեմատություն դնելու հայ կղերի համար
պաշտամունք
դարձած
արևմտյան պետական քրիստոնեությունը, նույն այդ կղերի ա-
տած և մեծամտաբար արհամարհված հեթանոս Պարսկաստանի քաղաքականության հետ: Ստանալով
Հայաստանի
ա-
րևմտյան բաժինը, Բյուզանդիան երկու տարվա մեջ վերջ դրեց նրա առանձին թագավորությանը և սկսեց արագ և անողոք կերպով ապազգայնացնել այդ երկիրը, հունացնել: Մինչդեռ, պարսկական բաժին դարձած Արևելյան Հայաստանում, հայ Արշակունիները շարունակեցին իրենց թագավորությունը` դեռ էլի 40
տարուց ավելի
և
այնտեղ
կենտրոնացավ
ամբողջ
էլ հայ
մտավորական և նյութական մըշակույթը: Չնայած, սակայն, այս բացարձակ և ակնբախ իրողության, արտաքին քաղաքականությունն իր ձեռքում պահող հայ հոգևորականությունը` Պարսկական Հայաստանից, մորթված բյուգանդական Հայաստանի վրայով, իր զույգ աչքերը հառած էր Բոսֆորի ափերի վրա, համարում էր այնտեղի քրիստոնյա կառավարութ-
յունն իր միակ պաշտպանն ու փրկիչը` կրոնակցության օրենքով: Վերևում մենք տեսանք Սահակ
կաթողիկոսի
հոգեկան
տագնապը` արու զավակ չունենալու պատճառով:
Այդ
վշտի
մեջ, նրա համար մխիթարություն էր այն, որ իր առանձին խնամքի տակ պահում էր ավագ թոռին` Վարդան
Մամիկոնյանին,
իշխանապետական
որի
պատիվը
բարձրացնելու համար, հատուկ ուղևորություն կատարեց Միջա-
գետք` Սասանյան Տիզբոն մայրաքաղաքը: Այդ Վարդանն, իր հռչակավոր պապի միջնորդություններով, բայց մանավանդ` ժառանգություն տված հողային ահագին հարստություններով, հայ ավանդական ազնվականության առաջին
շարքն
էր
մտնում,
մարմնացնելով իր մորապապերի և իր սեփական հայրենի տոհմի ավանդները, այսինքն` հունամոլ կղերական նը:
քաղաքականությու-
Մամիկոնյանների այնքան ուժեղացումն ու բարձրացումը` բընական հակառակություններ ու կուսակցական ընդդիմամարտություններ էին առաջացնում ավատական
կալվածատիրության
մեջ, որոնք, ինչպես այս, ամենուրեք է տեղի ունենում` այս տնտեսական կարգի մեջ, արագ փոխվում էին կռվի` ավատական գահերեցության
տիրանալու
հա-
մար: Իսկ կռիվը կողմեր է կազմակերպում և իրական ուժերի
զոհաբերություններ
ստեղծում:
Վարդանի կողմն ուժեղ էր: Սահակ կաթողիկոսն այդ ժամանակ կենդանի չէր, բայց նրա անխոնջ հոգսերով պատրաստված հունամոլ հոգևորականությունը նրա սիրելի թոռան ամենագործունյա օգնականն եղավ, և այսպիսով, ավատական պայքարին հադորդվեց կրոնական հանգամանք: Հակառակ
կողմին`
Վասակ
Սյունու գլխավորությամբ, մնում էր, ըստ հին սովորության, հեն-
վելով Սասանյանների ուժի վրա` գրգռել
նրանց
ժառանգական
կասկածը բյուզանդականության դեմ, մի կասկած, որ արդեն մի քանի անգամ հանգել էր հակաքրիստոնեական հալածանքների, որոնց զոհ էին դարձել սիրիացիները: Այժմ, Սասանյան ֆանատիկոսությունը Հայաստանում էր ընդհարվում` բյուզանդամոլ ֆանատիկոսության
հետ,
և
հայ
հոգևորականությունը գրգռում էր մի հախուռն ու կորստաբեր ապըստամբություն, դրոշակ ունե-
նալով Սահակ Պարթևի թոռանը: Կղերական
ապստամբությունը
գիտեր, իհարկե, որ իր դեմն ուներ ամբողջ ահարկու Իրանը, բայց մեծ հույս ուներ բյուզանդական օգնության վրա, որ ապստամբության առաջնորդները գըրեցին Թեոդորոս կայսրին և որ կարող է հայ կղերական դիվանագիտության առաջին գլխավոր հաղորդագրությունը համարվել, ինչպես նաև` նմուշ այն մեծագույն իմաստության, որով նա կործանում էր իրեն զարդարված
ամեն ժամանակ, մինչև իսկ` մեր ժամանակներում: Դիմողները չէին մոռացել նաև նշել հայ ժողովրդի բարեմասնությունները: Հիշեցնում էին, որ Հայաստանը մի ժամանակ հռոմեացիների համար եղել է «մեծ և սիրելի դաստակերտ», որ Տրդատը Հռոմում է ապաստանվել և թագ ստացել, որ քրիստոնեությունն էլ Հռոմի սուրբ եպիսկոպոսից է ստացվել Հայաստանում:
Ինչպես հեշտ կարելի է տեսնել, հինգերորդ դարի այս դիվանագիտական
դիմումը
գրեթե
ոչնչով չէր տարբերվում XIX դարի և XX դարում եղած անթիվ ու անհամար
դիմումներից:
Հայ
կղերական դիվանագիտությունը այս միակ լեզուն է կարողացել մշակել 14–15 դարերի ընթացքում: Բայց ի՞նչ եղավ այդ դիմումից: Թեոդոս կայսրը մեռած էր, երբ հայ պատգամավորությունը հասավ Կ.Պոլիս: Իսկ նրան հաջոր-
դած Մարկիանոսը` ոչ միայն օգնություն չի ցույց տալիս, այլ դարձնում է Հայաստանը ստոր վաճառքի առարկա: Այս շատ լավ գիտե և Եղիշեն: Եվ չէին իմանում հայ խակամիտ քաղաքագետները, թե ինչո՞ւ եղավ այսպես: Նրանք կարծեցին, թե կայսրի խորհրդականներն էին վատ մարդիկ, ուստի այսպիսի տխուր վախճան ունեցավ իրենց քրիստոսասիրական մուրացկանությունը: Եվ դարձյալ մնաց այն հավատը, թե կրոնակ-
ցությունն Արևմուտքի հետ` այն փրկությունն է, որին կարող է ակնկալել հայ ժողովուրդը: Նկատենք այստեղ հայ կղերական դիվանագիտության մի առանձնահատկություն էլ` ամբողջ հայության անունից նշանաբաններ ձևակերպելը: «Մահ աստուածապաշտութեամբ, քան զըկեանս
ուրացութեամբ»–
այս
նշանակում էր, մի ամբողջ աշխարհ
պիտ
մեռնի`
քրիստո-
նեության, կամ ավելի ճիշտ, լուսավորչականության համար:
Եվ դուրս էր գալիս, որ մի բուռ մարդիկ, մի ամբողջ ժողովրդի ֆիզիկական գոյության տեր ու տնօրեն էին դարձնում իրենց, ու մատնում էին նրան կոտորածի և բնաջնջման`
հանդեպ
սրանից
շատ ուժեղ հակառակորդ կողմից: Հայ կղերական դիվանագիտության
ներկայացուցիչները
չգիտեին և երբեք չէին իմացել համրել հայ ժողովրդից խլած բոլոր զոհերը: Հախուռն, անշրջահայաց, անպատասխանատու են եղել և այս պատճառով` մի փոք-
րիկ և տկար ժողովրդի ողջակիզումը կատարել են խղճի հանգստությամբ: Եղիշեն իր փառապանծ Վարդանանց դժբախտ և աղետալի
ապստամբությունն
արդարացնելու և հիմնավորելու համար, հավատացնում է, թե ամբողջ աշխարհն ուզում էր մեռնել իր կրոնի համար և ամենքն վազում էին դեպի պատերազմի դաշտը, ինչպես ոչխարները` դեպի աղը: Այս բանաստեղծությունն է, որ երբեք չի պակասել կղերական դիվանագիտությանը`
թե իրեն, և թե ուրիշներին խաբելու համար: Ղազար Փարպեցին տալիս է նույն պատերազմի նկարագրությունը, և մենք այդտեղ տեսնում ենք
ավատական
իշխանների
հրամանով` Ավարայրի դաշտը քշված ճորտ գյուղացիների ամբողջ զանգվածներ, որոնք փախչում են դաշտից` պատերազմը դեռ չսկսած: Ավատական Հայաստանը քարուքանդ եղավ այդ պատերազմից, որը պարսիկները ճնշեցին
ամենայն
անգթությամբ:
Բայց
կղերական դիվանագիտությունը չսարսափեց այդքան զոհերից, ոչ խրատական դասեր առավ ժողովրդական մեծ աղետից: Եկեղեցու մեջ կար մի գիրք, որ կղերի մեծագույն նեցուկներից մեկն էր կազմում և որի անունն էր «Տոնացույց»: Այս գրքի մեջ մըտցըվեց այսպիսի հիշատակություն. «Սրբոց Վարդանանց զորավորանց մերոց հազար երեսուն եւ վեց վկայից որ կատարեցան ի մեծի պատերազմին»
(Մեծ
պատերազմում
ընկած
(մեր) Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների (հիշատակության օր)– ծնթ. խմբ): Կղերական դիվանագիտությունն այս շնորհն էր սնում կոտորված ժողովրդին և այնուհետև կարող էր
հանգիստ
շարունակել
իր
վարքագիծը: Այլևս կարիք չկա, որ մենք շարունակենք
պատմական
որո-
նումները` մեր ընտրած նյութի վերաբերյալ: Շարունակել` կնշանակեր վերլուծել մեր պատմութ-
յան մի խոշոր մասը` հինգերորդ դարից հետո, մինչև մեր օրերը: Այսօր մեր առջև այդպիսի խնդիր չկա: Մեր կատարած ուսումնասիրությունն
էլ,
կարծում
ենք,
միանգամայն բավարար է, որպեսզի ընթերցողին պարզ լինեն մեծ և ճակատագրական երևույթի երեք գլխավոր հանգամանքները` սկզբնավորությունը, հայ կղերական
դիվանագիտության
վերաբերմունքը դեպի բյուզանդականությունը և վերջինիս վե-
րաբերմունքը դեպի կրոնակից Հայաստանը: Ինչ որ տեսանք մինչև այժմ, նույնը կրկնվում է և այսուհետև` երկար և երկար դարերի ընթացքումֈ Եվ չի էլ կարելի ասել, թե հոգևորականությունն
այսպիսի
ղեկավարող դեր երկրի քաղաքական ճակատագրի վերաբերմամբ խաղացել է` շնորհիվ այն հանգամանքի, որ նա` քաղաքական իշխանության անկման և ոչնչացման շրջաններում եղել է հայ
ժողովրդի
պաշտոնական
ներկայացուցիչը:
Նախ,
այս
հանգամանքը բացասում է մեր IV և XI դարերը. վերջինս` Անիի թագավորության մեջ, երբ գոյություն ուներ թագավոր (Գագիկ), բայց խաղալիք Էր Պետրոս կաթողիկոսի ձեռքում` մի շահամոլ և զզվելիորեն ագահ կղերականի, որ միացած մի քանի ավատական տերերի հետ` վաճառեց Հայաստանի այդ գավառային անկախությունը բյուզանդացիներին, բայց և այնպես, կղերական գրականության մեջ ոչ
միայն չի ստացել որևէ կշտամբանք` այդ պղծալի գործի համար, այլ դեռ զարդարվել է հրաշագործ
սրբի
(«Գետադարձ»)
լուսապսակով: Երկրորդ` խնդիրը ներկայացուցիչ լինելը կամ չլինելը չէ: Խնդիրը սկզբունքն է, բովանդակությունը, ըմբռնումն է, աշխարհայացքը: XIX և XX դարերում մենք ունենք մի շարք փաստեր, երբ կղերական դիվանագիտության վարիչները հոգևորականներ էլ չեն, այլ աշխարհականներ, անգամ այնպիսինե-
րը, որոնք համարում էին իրենց «սոցիալիստներ»: Մեզ մնում է երևույթի ամբողջ տևողականության
վերաբեր-
մամբ պատմական ճշմարտությունը պահպանած լինելու համար,
վերցնել
«բյուզանդակա-
նություն» տերմինը և նրա տեղը դնել «քրիստոնյա Եվրոպա»: Էությունն` այս փոփոխումից, մազի պես չի վնասվի երկու կողմերի համար և դրությունը կմնա հավերժական. մի կողմը, այն է, հայ կղերական դիվանագիտութ-
յունը` լացող, մուրացկան, «Քրիստոսի սերին» իսկ մյուս կողմը` քրիստոնեական դիպլոմատիան, ստախոս, խաբեբա, դավաճան, ազգերի արյունը առևտուր դարձնող, ինքն էլ` վաճառվող մի բոզ: Թե որքան չարաղանդ մի մոլորություն էր հայ կղերական դիվանագիտության
պաշտամուն-
քը, այս հանգամանքն էլ հայոց պատմությունը
ընդգծել
է
մի
շարք խոշոր փաստերով: Առաջին փաստը մենք տեսանք Պապ թագավորը` զոհ: Նրանից հետո
էլ, հայ իրականության մեջ երևացել
են
գործիչներ,
որոնք
հասկացել են, թե երկրի քաղաքական շահերը բարձրաբարբառ հրամայում են ձեռք վերցնել կրոնակցության թշվառ հենարանից և փոխադարձության լեզու գտնել հարևան
ուժեղ,
տիրապետող,
բայց ոչ քրիստոնյա պետությունների հետ: Պապից հետո երկրորդ տեղը պատկանում է Թեոդորոս Ռշտունուն (VII դար), որը ուղղվելով բյուզանդիայի խարդախ
քաղաքականությունից,
դաշնակցեց
արաբների
հետ`
Հայաստանի համար շատ ձեռնատու պայմաններով` ընդդեմ Բյուզանդիայի, բայց դրա համար նրա դեմ թշնամություն բարձրացրեց
ժամանակի
հունամոլ
կաթողիկոս Ներսես Շինողը: Ավելի փառավոր օրինակ ներկայացնում է Կիլիկիայի Մլեհ իշխանը (XII դար), մի շատ բացառիկ երևույթ հայոց պատմության մեջ: Նա դաշնակցում է հարևան մահմեդական
պետությունների
հետ, նրանց օգնությամբ հաղ-
թական պատերազմ է մղում տեղական լատինական իշխանությունների դեմ: Այս միակ մարդն էր, որ մի կողմ նետելով կրոնական նախապաշարմունքները, հենց այդ միջոցով ուժեղացավ այնքան, որ պատերազմներ մըղեց մինչև իսկ Բյուզանդիայի դեմ և երբեք չհաղթվեց, մինչև որ Մանվել (Մանուել) կայսրը ստիպված
եղավ
հաշտություն
կնքել նրա հետ: Բայց այսպիսի մի երևույթ չէր կարող տանել հայ կղերական
դիվանագիտությունը,
և Մլեհն
սպանվեց` յուրայինների ձեռքով, հազիվ կարողացավ վարել իր իշխանությունը հինգ տարի: Մի ուրիշ օրինակ` ավելի ևս զարմանալի.
նույն
Կիլիկիայի
Հեթում թագավորը (XII դար), որ մոնղոլական աշխարհավեր արշավանքներից իր երկիրն ազատելու համար, դաշնակցություն կնքեց մոնղոլների մեծ խանի հետ և դրա համար մի տաժանելի և անսովոր ճանապարհորդություն կատարեց Միջերկրա-
կան ծովի ափից մինչև Մոնղոլիայի Կարկորում մայրաքաղաքը: Հեթումը պարտավորվեց իր զորքերով
օգնել
մոնղոլական
բանակներին, բայց դրա փոխարեն` պահպանեց իր պետության խաղաղությունն ու անկախությունը: Հայ ժողովուրդն, ուրեմն, միանգամայն զրկված չէր` իրերն իրենց իսկական արժեքով, նշանակությամբ տեսնելու և կշռադատելու
ընդունակությունից:
Բայց մեր բերած այս վկայութ-
յունները մնում են կղզիացած ու առանձնացված` իբրև անհասկանալի, հալածվող բացառություններ` հայ կղերական դիվանագիտության կատարյալ և անսահմանափակ յան ներքո:
տիրապետութ-
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [1]
Այս դրույթի մասին տես իմ հոդ-
վածը` «Հայոց պատմության հարցերից», (Հայաստան, պետ. Համալսարանի տեղեկագիր, երկրորդ գիրք, Երևան, 1927, էջ 393–432): [2]
Իրականում, Հայոց թագավորութ-
յան` այդ շրջանի մասին, Լեոյի և իր ժամանակի մյուս հայագետների կարծիքը խիստ կանխակալ է: Անաչառ, համակողմանի ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ Հայոց պետությունը, թող որ փոքրիկ ընդհատումներով, բայց վճռորոշ կշիռ է ունեցել
տարածաշրջանում:
Անգամ
Սեքստուս Ռուփուսն էր նշում, որ Տիգ-
րան Դ–ի ժամանակ նույնիսկ, Հայաստանն ավելի հզոր էր, քան Պարթևական տերությունը: Ուշագրավ է, որ հենց այդ շրջանում եղել է անգամ դեպք, երբ մեծափառ Օգոստոս կայսեր` դեպի Հայաստան երկրորդ անգամ արշավելու հրամանից սարսափած, Հռոմի ամենաարի համարվող զորավարներից մեկը գերադասել է հեռանալ Հռոմից` պատճառ բերելով ընտանեկան խնդիրները: Նույն` Տիգրան Դ–ի հատած դրամների վրա, նշվում էր նրա` «Թագավորների Թագավոր» տիտղոսը: Ընդհանրապես, արևմտյան
հայագետների
ջանքերով,
տիրապետող է մնացել այն թյուր կար-
ծիքը, թե հայպարթևական հարաբերությունները կրել են պարթևական գերիշխանության բնույթ: Այս հարցը շատ ծավալուն է, այստեղ միայն նշենք, որ Խոսրով Մեծի օրոք, օրինակ, Հայոց բանակը արշավանքներ էր կազմակերպում` մինչև Հնդկաստան: (Գևորգ Հովհաննիսյան. «Հավերժական Արքայատոհմ»– ծան. խմբ): [3]
Հին հույն գրող, պատմիչ, զորա-
վար և քաղաքական գորիչ (մ.թ.ա. 444 թ–ից ոչ ուշ մ.թ.ա. 356 թ–ից ոչ շուտ)ֈ [4]
Ն.թ. 6 թվականին, Արտավազդ
Դ–ի մահից հետո, Օկտավիանոս Օգոստոս կայսրը Հայաստան է ուղար-
կում հրեական ծագում ունեցող ինքնակոչ մեկին` Տիգրան Ե անվանումով, այն հույսով, թե հայերը սրան կընդունեն, քանզի սրա մայրը սերում էր Արտաշեսյաններից: Հայերը սրան մոտ չեն թողնում և նույն թվականին, Հայոց գահին են բարձրացնում Էրատո թագուհուն, որը պատերազմում Տիգրան Դ–ի սպանվելուց հետո, 1 թվականին ինքնակամ հրաժարվել էր գահից: Ն.թ. 60 թվականին, Ներոն կայսրը, ժամանակավոր հաղթություն տոնելով հայ–պարթևական
զորքերի
նկատ-
մամբ, հայոց թագավոր է հռչակում այս նույն հրեածին Տիգրան Ե–ի եղբորորդուն (Տիգրան Զ): Սա հենց ըս-
կզբից, անձամբ զգալով հայոց ողջ ազնվականության ատելությունը, վեցհազարանոց փակված
հռոմեական
մնաց
զորքով
Տիգրանակերտում,
մինչև խայտառակ կերպով չվտարվեց` Տրդատ Առաջինի կողմից: Ահա այս երկու դեպքերն ի նկատի ունի Լեոն, երբ նշում է` Հայաստանում հրեական
ծագմամբ
գահակալների
մասին: Ինչպես տեսնում ենք, սրանց ոչ միայն քամահրանքով է վերաբերվել մեր ազգը, այլև մեր ավագանին սըրանց մոտ անգամ չի թողել պետական գործերին:
(Գևորգ
Հովհաննիսյան.
«Հավերժական Արքայատոհմ»– ծնթ. խմբ.):
[5]
Առանց նսեմացնելու Լեոյի, իբրև
մեծ պատմաբանի վաստակը, արդի պատմագիտական
հետազոտություն-
ների վրա հենվելով նշենք, որ մինչև Խոսրով Մեծի մահը, անգամ Տրդատ 3–րդի գահակալության սկզբնական շրջանում,
մինչև
քրիստոնեության
պաշտոնական մուտք, Հայաստանը ոչ ոքի վասալ չի եղել: Այս սխալը գալիս է արևմտյան
հայագետներից,
որոնց
անվերապահորեն ընդունել են խորհրդային շրջանի, թող որ տաղանդաշատ, մեր մի շարք պատմիչներ, հատկապես Մանանդյանը: Հայաստանը եղել է մի պետություն, որի արքայի զորքերը, անգամ զուտ
պատժիչ գործողության համար, մինչև Հնդկաստան են հասել: (Գևորգ Հովհաննիսյան, «Հավերժական Արքայատոհմ»– ծնթ. խմբ.): [6]
Քաղաքային տնտեսություն ասե-
լով, չպետք է կարծել գյուղային տնտեսության կատարյալ բացակայություն քաղաքներում: Միջնադարյան քաղաքը Եվրոպայում ուներ իր մեջ և հողագործ ազգաբնակություն, որ անասնապահ էլ էր և այսպիսով, ինչպես ասում է մի հետազոտող, միջնադարյան քաղաքի մեջ թագավորում էր գյուղական մթնոլորտ: Այսպես էր և մեզանում` մինչև իսկ նորագույն ժամանակներում, օրինակ, Երևանը:
[7]
Մովսես Խորենացի «Պատմութ-
յուն Հայոց» Եր. 107: [8]
Անսանձ:
[9]
«Փաւստոս Բիւզանդոյ Պատմու-
թիւն Հայոց», Վենետիկ, 1832, եր .114: [10]
Ագաթանգեղոս, Վենետիկ, 1832,
եր. 606: [11]
Զենոբ Ասորի, «Պատմութիւն Տա-
րոնոյ» Վենտիկ, 1832, Եր. 13: [12]
Ագաթանգեղոս, Եր. 637:
[13]
Իրականում,
սպարապետական
գործակալությունը
վերջնականապես
Մամիկոնյանների
ձեռքն
է
անցել
Պապ արքայի սպանությանը հաջորդող տարիներին: Փավստոսի` Մամի-
կոնյաններին ամենուր սպարապետների պաշտոնին տեսնելու մարմաջը հետապնդել է զուտ այս տոհմը փառաբանելու նպատակ: Այս գործակալությունը Հայոց մեջ բազմիցս շնորհվել է տարբեր տոհմերի ներկայացուցիչների: Տրդատ 3–րդի օրոք Հայոց սպարապետն էր Արտավազդ Մանդակունին, որի մահից հետո Տրդատը վերացնում է այդ պաշտոնավարությունը` բանակը բաժանելով չորս զորավարությունների: Այնուհետև, Հայոց զորքերը հաջորդաբար ղեկավարել են Կամսարական,
Սյունյաց
տոհմերի
ներկայացուցիչները: Միայն Արշակ 2– րդի օրոք է սպարապետությունը տըր-
վում Վասակ Մամիկոնյանին: Պապի օրոք, Հայոց սպարապետն էր Սմբատ Բագրատունին, այնուհետև, մի կարճ ժամանակ` Բատ Սահառունին, որին, իմիջայլոց, Օրմանյանը նույնացնում է` նույն Սմբատ Բագրատունուն: Մամիկոնյան տոհմի դերն, այսպիսով, մեր պատմության մեջ խիստ գերագնահատված է` զուտ շահադիտական նըպատակներով: (Տես` Գևորգ Հովհաննիսյան. «Հայոց Տերերը»– ծնթ. խմբ): [14]
Փավստոս, Եր. 114–115:
[15]
Փավստոս, եր. 172–173: Այս թը-
վից` 75 հազար հրեա, մնացածը` հայ: Մի հանգամանք, որ ցույց է տալիս, որ հայերը չորրորդ դարում արդեն նշա-
նավոր տոկոսով քաղաքային ազգաբնակություն էին կազմում: Բացի այս բոլորից,
Վանից
գերի
տարվեցին.
հրեա` 18 հազար տուն և հայ` 5 հազար տուն: [16]
Ղազար Փարպեցի, «Պատմութ-
յուն Հայոց» Թիփլիս, 1908թ, եր. 50: [17]
Փավստոս, Եր. 79
[18]
109:
Եղիշե, Թոդոսիա, 1861թ. Եր.