ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

Page 1

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՏԵՎԻՑ Հարկային տեսչությունում ահազանգ ստացվեց:Պետը իր մոտ կանչեց տեսչության բաժնի վարիչին ու դիմեց խստաձայն. -Թողնում ես բոլոր գործերդ և այսօր իսկ գնում ստուգելու փաստերը:Երևում է շատ լուրջ գործ է:Այս եռամսյակում դեռ ոչ մեկին չենք պատժել:Ում մոտ խախտում ենք նկատել` վերցրել ու բաց ենք թողել: Հիմա մեզ վերադասը չի ների:Կատարած ստուգման արդյունքների մասին վաղը կզեկուցես : Հիմնարկում տեսուչն հանդիպեց տնօրեն Սմբատիչին:Իսկ Սմբատիչն էլ այնքան միամիտ չէր` խեղճ ու կրակ ինչպես ինքն էր իրեն ներկայացնում:Ուտելու,կաշառելու մի յուրահատուկ մեթոդիկա էր մշակել:Եվ տեսավ,որ տեսուչն շատ է վրդովված ու նորընտիր, նորանոր խախտումներ է հայտնաբերում մեղադրանք ներկայացնելու համար` Սմբատիչը մեջտեղ բերեց մի տեսաերիզ: -Ի”նչ է սա,-հարցրեց տեսուչը,-միգուցե կոմպրոմատ ունես ու շանտաժի ես դիմում:Զգուշացնում եմ,ոչինչ չի օգնի:Այլևս անիմաստ է քեզ հետ խոսելը:Ստորագրի ակտը: - Սպասիր,ի”նչ ես վրա տալիս,-ասաց Սմբատիչը,-դու միայն տեսաերիզի հետ ծանոթացիր: -Լավ,միացրու,տեսնեմ թե ինչ է: Տեսաերիզում քեֆ ու խնջույք էր ինչ որ լճի

3

1


Արմենակ Ավետիսյան ափին:Անչափահաս մերկ աղջիկներ էին և ինչ որ հասուն տղամարդիկ բիկինիներով:Հարբած պարում էին,երգում:Տեսուչը մի պահ իր աչքերին չհավատաց,որովհետև այն սիրողական էր,բայց բարձրորակ:Կադրում էին մարզպետը,քաղաքապետը,տեսչության պետը,դատախազը,մյուսներին չճանաչեց:Տեսուչը մտածելու ժամանակ չուներ,աչքերին չհավատաց,վերցրեց այն ու վերադարձավ հիմնարկ:Ակտը չստորագրած,,տեսաերիզն էլ հետը հանձնեց պետին: -Սմբատիչը այնքան էլ բարի պտուղ չէ,նա բոլորի դեմ է դավեր հյուսում,-հայտնեց տեսուչը: -Ճիշտ որոշում ես կայացրել,դու միշտ էլ իմ աջ ձեռքն ես եղել,այս մասին ոչ մեկին ոչ մի խոսք:Փրկեցիր մեզ,բայց վերադասին ինչ պատասխան ենք տալու,ասաց պետը: -Իսկ ուրիշ ահազանգ չունենք,-հարցրեց տեսուչը: -Կա մի այդպիսին` Ա. Գյուղն է,աշխատավարձի հարց է,բայց վախենում եմ,-նշեց պետը: -Ինչի”ց,-ասաց տեսուչը: -Չգիտեմ,ուղղակի գնա,միգուցե այս անգամ հաջողվի:,-շեշտեց պետը: Ա . գյուղ գնաց տեսուչը:Բերքահավաքի շրջան էր,դաշտում բերքն առատ էր,իսկ հավաքող չկար: Ու զարմացավ տեսուչը:Գյուղացին,այն մարդն է,որ մեկ մետր հողակտորի համար մտահոգվում է,ուր մնաց բերքը չհավաքի:Ողջ տարին մարդիկ քափ-քրտինք

4

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ մտած ամռան տապին,ձմռան ցրտին,քամուն,անձրևի տակ ու պատկերացնում եք առանց վարձատրության…Գյուղապետը դեռ անցյալ տարվա աշխատավարձի պարտքը չէր մարել: Եվ տեսնելով,որ ողջ բերքը կփչանա,հուզիչ կոչով հանդես եկավ գյուղամիջում: -Բերքը հավաքելու ժամանակն է,իսկ դուք ձեր չստացած մի քանի դրամի պատճառով նստել եք տներդ ու դաշտ չեք գնում:Բա ձեր արդար քրտինքի վաստակը ո”վ է վայելելու:Մենք նախկին գյուղապետի հարցով կզբաղվենք:Եկեք ուղղակի չզլանանք,չհապաղենք ու դաշտ գնանք:Իսկ պարտքի դիմաց կվերցնենք ձեր աշխատավարձի չափով բնամթերք: Հավատաց հողի մշակը նոր գյուղապետին ու դուրս եկավ աշխատանքի` միասնական,համախմբված,առանց վախի և ոչ թաքուն:Ու սկսվեց ալան-թալանը:Մեկը ձեռքի դույլերով,մյուսն հեծանվով,մեկ ուրիշը մեքենայով:Հավաքածը տարան շուկա,վերածեցին դրամի ու գոհ, որ մի մասը պարտքի վերցրեցին: Եվ այդ մասին տեսուչը պետին զեկուցել չէր կարող:Քանի որ գյուղապետի կոչին դեռ մթերման բազա ոչ մի կիլոգրամ չէր փոխանցվել,այլ պահեստավորվել էր գյուղապետի սառնարանում,մառանում,նկուղում: Տեսուչը իրոք տրտնջալու,զայրանալու պատճառ ուներ և սկսեց մեղադրել գյուղապետին: Դուք հասկանում եք,թե ձեզ մոտ ինչ է կատարվում:Ինչով եք զբաղված եղել:

5

2


Արմենակ Ավետիսյան -

-

-

Իհարկե,-ասաց գյուղապետը,-գյուղացին էլ մարդ է,նա էլ է ապրել ուզում,հաց ուտել:Կրծողները մի կողմից,գնաճը մյուս`,բա վարկերի տոկոսադրույքները: Այս երկու մեքենաները ձեզ կուղեկցեն տուն,նրանք բեռնված են գյուղմթերքներով:Մեկը ձեզ,մյուսը` պետիդ,գյուղացու հալալ ձեռքով մշակածն է,մի մտահոգվեք միրգ է,կաշառք չէ: Ներիր ինձ բարեկամ,-ասաց տեսուչը:-Ես ձեզ ոչ տեսել եմ,ոչ զրուցել:Ոչ էլ գյուղդ գիտեմ քարտեզի վրա:Արդարությունը փնտրելն իմ գործը չէ,շտապ թոշակի անցնելուս ժամանակը… <<ՀՈԲԵԼՅԱՐԸ >> Մեծ շարժում էր սկսվել հիմնարկում:Շուտով լրանալու էր Սմբատիչի աշխատանքային գործունեության հիսուն տարին:Ոտք էր դրել հիմնարկ հենց ստեղծման օրը:Ամեն մի բաժին այդ առթիվ իր առաջարկն ուներ:Լինելով ուշիմ ու խելացի,բազմաթիվ տնօրենների հետ էր կարողացել աշխատել,տարել նրանց նազ ու տուզը:Եվ այդ առթիվ որոշվեց նիստ հրավիրել:Առաջին խոսքը ինչպես միշտ նախագահինն էր: -Սմբատիչը մեր հիմնարկում է սկզբնավորման օրվանից:Բազում խրախուսական պատվոգրեր ու շքանշաններ ունի:Մեզանից յուրաքանչյուրը կերազեր այն իր կրծքին կրել:Բայց ինչպես 6

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ պատահեց մի անգամ ինձ դիմեց խնդրանքով . <<Պարտքերի մեջ թաղված եմ,գումարի խիստ կարիք ունեմ,տվեք մի քիչ որ ծախսեմ>>:Ինձ մնում էր մակագրել տեղակալիս . << Եղեք զգոն և ուշադիր,շատ շտապ պետք է օգնել Սմբատիչին …>>: Եվ կարգ կար այդ հիմնարկում,որ գրությունը ստորագրեր նաև տեղակալի տեղակալը:Եվ նա էլ վերադասի նման չէր մտածում:Եվ միայն օրոր անց հիշեց այդ դիմումի մասին ու գրեց մակագրությունը .<<Եղեք բարի ու մարդկային,արագ օգնել Սմբատիչին…>>: Անցնում է մեկ ամիս,երկու:Խեղճ Սմբատիչը այդ ընթացքում ավելի է խորանում պարտքերի մեջ և իր անզորությունից չգիտեր ինչպես վարվել:Նրա աչքի առաջ էր դիմումը սրանից նրան անցել և շտապ լուծման որոշում կայացվել:Նա մեկ անգամ ևս կարմրատակելով նորից վերևից ներքև կաբինետներով անցավ,իսկ գումարը իրեն շտապ էր պետք:Պարզվեց երկու ամսից ավել դիմումը հաշվապահի թղթապանակում էր. -Սմբատիչ,սիրելիս,հարգում ենք քո տարիների վաստակը,-ասաց հաշվապահը,-առձեռն կարգ է վերադասից,ոչ մի լումա էլ քեզ չեմ կարող հանձնել,իսկ փոխանցումով խնդրեմ:Խնդրածիդ չափը կարող եմ նույնիսկ հարյուրապատկել….Որքան է քեզ անհրաժեշտ,միայն դիմիր նախագահին:

7

3


Արմենակ Ավետիսյան Հաշվապահի խոսքը հասավ նախագահին:Բոլորին իր մոտ կանչեց: -Սիրելիներս ամոթ չէ,որ երկու ամիս Սմբատիչի հարցին լուծում չենք տալիս:Նա կես դար մեր հիմնարկում է,ամենքիցս խելացի ու գիտակ: Եվ այս օրը համարենք տոնական:Դահլիճը կզարդարենք գիտության ամենավերջին նորություններով,լուսային էֆեկտներով,գույնզգույն շղթաներով:Սեղաները թող լինեն զանազան ուտեստներով,խմիչքներով:Հոբելյարի համար էլ չմոռանաք նվերներ գնել /փոխանցումով/,ուղևորություն ծովափ:Երաժիշտների հարցը ես կկարգավորեմ:Երգերը պետք է բնութագրեն Սմբատիչին,նրա անցած ուղին:Չմոռանաք լրագրողներին,համ մեզ համար լավ կլինի ու քաղաքն էլ կտեղեկանա,-եզրափակեց նախագահը:,- պատասխանատվությունը Արամիչի վրա: Նշված օրը,նշված ժամին դահլիճում ասեղ գցելու տեղ չկար:Ոչ մեկը մյուսին չէր ճանաչում:Սկսվեց խնջույքը:Ամեն ինչ ըստ պատշաճի էր:Պլանավորված բաժակաճառերը մեր մյուսից լավ բնութագրիչ /իհարկե ուղղված նախագահին /:Ու բոլոր էլ խոսքները մեկ արած գովում էին նախագահին` կարծես նրա հոբելյարն էր: << Դու մեր արդար,դու մեր ազնիվ,ով կարող է քեզ պես դատել ու սիրել…>>:

8

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Իսկ կենացների շարքը դեռ ձգվում էր ու մեկը մյուսին հերթ չէին տալիս ելույթ ունենալու համար: -Իսկ այդ թերությունը ո”ւր է,-ասաց տեղակալը քմծիծաղով և նայեց նախագահի կողմը,իբրև զգուշացնելու որ <<հոբելյարին>.` Սմբատիչին դահլիճում չի տեսնում,որ նա իրենց կողքին չէ : -Սմբատիչը միշտ էլ մեզ հետ չի լինում,խայթիչ է,մեզ հետ ընկերություն չի անում,-լսվեց մի ձայն: -Հարբելը նրա հոբին է,խմել մի տեղ ընկել մնացել է,-ավելացրեց մյուսը,-գոնե գար,որպես նվեր երեսը կոնյակով թրջեինք,ողջույն տայինք: Ու սկսեցին փնտրել Սմբատիչին:Դահլիճում չկար:Դռան հսկիչը խոստովանեց իր մեղքը:Նա հյուրերին չտարբերելով ուսով հրել էր հոբելյարին և նա վայր էր ընկել աստիճաններից և ուսոսկրը ջարդել… Եվ Սմբատիչն այլևս հիմնարկ չվերադարձավ և ոչ էլ նրա խնդրած գումարը իրեն հասավ,ոչ էլ նվերները /փոխանցումով/: Իսկ հիմնարկում շատ արագ էլ մոռացան նրա գոյության մասին,որովհետև վերևից արդեն հրահանգ չունեին… ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ Արմենը իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում փորձում էր կատակներ գրի առնել:Գրում էր իր համար,հետո ստացվեց,որ գոհացան նաև մյուսները:Նա զգում էր,որ կարող է գրել,բայց հմտություն չուներ, 9

4


Արմենակ Ավետիսյան միտքը բացատրելու ձևը չգիտեր:Գրելուց կամ մենախոսություն էր ստացվում կամ հարցազրույց:Իսկ չափածո ընդհանրապես չեր փորձում,որովհետև հանգն ու վանկը,հնչյունը խառնում էր իրար և շիլաշփոթ էր ստացվում:Ոճը շատ ցամաք էր ,նման տան պահարանում մեկ ամիս մնացած հացի փշրանքին : Զարդարված չէր խոսքը գեղեցիկ համեմատություններով, նկարագրություններով, զորեղ բառեր չէր կարողանում գտնել ու իր սեղանին տարբեր կուտակված գրքերից,բառարաններից օգտվում: Կարդալ չէր սիրում ու բացի դա էլ անհրաժեշտ գրքերը չուներ:Միգո”ւցե ճանաչում ձեռք կբերեր,բայց դա էլ հարցի լուծում չէր,որովհետև տպագրիչները նրան չգիտեին ու անչափ մեծ փողեր էին պահանջում:Եվ դա էր պատճառը,ոչ այնքան վատ գրելն էր` այլ մայրաքաղաքից հեռու գտնվելը,կապի միջոցներից չօգտվելու հնարավորությունները:Նա նվիրել էր իրեն իր այգուն: Նրա լավագույն արժանիքներից մեկը այն էր,որ գյուղում բոլորի հետ տուր ու առնելիք չուներ:Միշտ իր գործին:Այդպես էլ ապրում էր ու ոչ ոք նրան չէր հիշում,որ մի քանի գրքերի տեր է ,որ անլուծելի հարցեր ունի չլուծվող: Նա մրցանակի երբեք չէր ձգտել,ու հոբելյան` չնայած մեկ-երկու հանդեսում հիշել էին նրա ծննդյան օրը: Ոչ հանգիստ ուներ,ոչ քուն ու դադար:Եվ մի օր էլ չգիտես ինչու կարծես միանգամից վերափոխեին և սկսեց անիծեր իր դաժան բախտը:

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Ու կյանքում երազ չէր տեսնում,մի սպիտակամորուս ծերունի երազում այցի եկավ Արմենին թափանցիկ սրվակով` խելք էր վաճառում: Արմեն,խելք եմ վաճառում,շատերն են գնել ինձնից,ինքդ էլ չես կամենում ունենալ: Շատ հարգելիս,խելք ունեմ,դու ինձ բախտ տուր թե կարող ես,թեկուզ վաճառիր:Կգնեմ սիրով և առանց զեղջի,-ասաց Արմենը: Խեղճ տղա դարձել ես լոպազ,չորուկ ու կուզիկ,գլխիդ մազ չի մնացել և դեռ հայելում քեզ չես տեսել` քեզ երևի չճանաչես:Ճերմակ մազերով առատ ես և որ խելք ունես: Հողագործի պարկն է ամեն օր շալակիդ,ուսիդ գործիք,այն գցում դույլն ես վերցնում:Ստացած բերքիդ կեսն էլ տուն չես տանում:Քեզ խաբում են,թալանում,քեզ միայն պարտքերդ են մնում: Հիմար ծերուկ,շուտ հեռացիր,քեզ այլևս չեմ ուզում տեսնել,գործիդ գնա: Բախտից ես խոսում,վկան այն բանի,որ խելք չունես,-ասաց ծերունին: Մի պահ սթափվեց Արմենը:Այ թե երազ էր:Ու չգիտեր լաց լիներ թե ուրախանար,որովհետև գիտեր,որ իր օրերը հաշված են:Բայց թե բախտն ինչի” համար է,ուզեց ծերուկից ինքն էլ չհասկացավ: Ու դաժան մահը շուտով տարավ նրան:

10 11

5


Արմենակ Ավետիսյան Եվ գյուղապետը իր գրած ձոնում խիստ պահանջեց,որ մայրաքաղաք տանեն ու թաղեն մեծերի կողքին` պանթեոնում: Դա երևի Արմենի ցանկությունն էր,որ Արմենի գրչի շհնորհիվ իրենց համայքը մեծարվի և օգնություն ստանան համայքի բնակիչները: Արմենը քանի որ գյուղի վերջին մոհիկանն էր ու դեռ իր ծունչը փչելու պահին իր գրքերից մեկի էջի վրա խզբզել էր . <<Ինձ կթաղեք այգումս` կեռասենուս ծառի տակ,հետս թուղթ գրիչ կդնեք,ու իմ գրքերից,որ նամակ գրեմ ձեզ:Խնդրանքս թող կատարվի,չէ որ ձեր համայքի բոհիկանն եմ` գրիչ բռնող…>>: ՓԱՓՈՒԿ ՍՐՏԻ ԲՈՂՈՔԸ Տիկին Վարդիշաղը շատ փափուկ սիրտ ունի:Օրն ի բուն իր գործին էր:Բակն էր մաքրում օրը տասը անգամ:Չնայած նրա բակը ոչ մեկը չէր մտնում ընդհանրապես,բայց դա կապ չուներ,որովհետև նա միշտ մաքուր էր պահում:Սիրում էր իր գործն ինքն անել:Իր օրվա հացը իր արդար քրտինքով վաստակել:Չէր սիրում սրա-նրանից խնդրել,կոտրատվել:Փեշերը կեխտոտ կանանցից միշտ խորշում էր` ավելնորդ հուզմունք չապրելու համար: Մեկ ուրիշի այգուց փախցնում կամ իր պնդերեսությամբ տանում,մեկ ուրիշն էլ գործատեղից թռցնում:Իսկ նա ոչինչ չուներ փախցնելու:Եվ չէր երազում,որովհետև իրենից բացի ավելնորդ ուտող բերան չուներ:Գիտեր,որ վաղ թե ուշ կմոտենա 12

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ պահը,կհայտնի վերջին խոսքը,չնայած ասելու էլ ոչինչ չկար,ուղղակի տրտնջալ չէր սիրում: Նրա ստացածը շատ քիչ էր և այն էլ երբեմնի անհիմն ուշացնում էին,չէր նեղվում,որովհետև չարություն չկար մեջը,հավատք ուներ: Իր տան հարևանությամբ մի փոքրիկ կրպակ ուներ հարևանը:Այնտեղից էր օգտվում,երբ լուցկու,օճառի կարիք էր ունենում:Ու միշտ ժամանակին մուծվում,պարտք մնալը իրենը չէր:Հարևանը գոհ էր,որ բարեխիղճ գնորդ ունի: Եվ ամեն ինչ սկսվեց նրանից, որ համակարգիչ կոչվածը նպաստառուների ցուցակից պատահականորեն նրա անունը դուրս էր թողել:Ամոթից խեղճ Վարդիշաղը իր տեղը չէր գտնում:Ստիպված մեկնեց մարզկենտրոն:Կանգնեց հերթի:Իսկ հերթը շատշատ էր:Նրանց ցավերն ավելի խորն են ու ոչ մեկը ուշադրության չէր արժանացրել:Վարդիշաղը ողջ օրը ոտքի վրա էր,երբ արդեն հերթը իրեն պիտի հասներ,գանգատ լսող վարչարարը շտապ վեր կացավ աթոռից և զայրացած դիմեց նրան. Իսկ դուք,տիկին Վարդիշաղ,ձեր խնդրանքով կարող եք վաղը գալ:Հոգնած եմ շատ,դուք էլ գոնե իմ դրության մեջ մտեք,թողեք գոնե մի բաժակ թեյ խմեմ: Որդիս պահանջ չունեմ,-ասաց Վարդիշաղը,ուղղակի ցուցակից դուրս եմ մնացել,պարտք ունեմ:Ամոթից մարդկանց երեսին չեմ կարող նայել:

13

6


Արմենակ Ավետիսյան -

Իսկ դու հույսդ քեզ վրա դիր: Չէ որ տնամերձ հողաբաժին ունես,քո անվան դիմաց գրված,-ասաց վարչարարը:

-

Գիշեր ու զօր արթուն եմ,հողիս հետ,հոգնած մարմինս հանգստություն չունի:Ցորենի արտիս վրա կարկուտ թափվեց:Դա էլ քիչ էր, բերքը հավաքելիս քամի բարձրացավ ու մնացածն էլ հողին հավասարեցրեց,նույնիսկ ուտելու համար չմնաց: Իզուր լաց մի եղիր,կարկուտ է ելի,վերևից է թափվում,վերևին էլ բողոքիր:Իմը ցուցակ է,մեկ ամիս հետո անձամբ կհետևեմ համակարգչին,որ ձեր անունը բաց չթողնի: Ու փափուկ սրտի տեր Վարդիշաղը հեռացավ վարչարարի մոտից արցունքն աչքերին,չիմանալով էլ,որ հավաստիք չկա,որ մյուս ցուցակից էլ դուրս չի մնա,իսկ ի”նչ երեսով պիտի ապրանք խնդրի հարևանուհուց շատ դժվար է պատկերացնելը… ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՊԵՏԸ Բարեգործական հիմնադրամի պետը` Արշակիչը,բոլորից անխտիր կաշառք էր ուզում:Եվ ամեն անգամ վերցնելիս խղճալից կերպարանք էր ընդունում,շրթունքները կախ գցում,վարպետությամբ թաշկինակը մոտեցնում էր աչքերի արցունքները սրբելու: 14

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Վերցնելուց հաճոյախոսում էր,ժպտում,վարկենական կերպարանափոխվում: -Վերադասին չեմ մոռանում,նա էլ իր բաժինն ունի,շեշտում էր նա: Արշակիչի այդ քայլը հավատ չէր ներշնչում:Սկզբունքի հարց կար: Իսկ նա վերջապես սկզբունքային պետ էր:Եվ մի օր էլ նկատեց,որ իր լացը տձև կերպարանք ընդունելը այլևս չի ճգնում,որովհետև կաշառք տվողները նրան չէին վստահում,տվողների քանակը պակասում էր,իսկ դա վերադասին չէր հետաքրքրում, քանի որ նրա ընտանիքի բյուջեն ճեղքվածք ուներ,իսկ լցնելը` անհրաժեշտություն:Եվ բացի դա էլ,նա էլ գլխավորին էր հասցնում,նորից իր պահանջներով: Այդ պատճառով էլ չդիմանալով ու զայրացած, գոռունգոչյունով քիչ էր մնում վերադասը մահվան շեմին հասցներ Արշակիչին: Դու կարող ես հիշել անցյալդ, ո”վ էիր, ի”նչ դարձար իմ հովանու ներքո:Շատ չար ու նենգ գործ ես բռնել:Բա մեր պայմանը և բացի դա էլ պատիժ կա,օրենք:Մի մոռացիր,որ կաշառք ուտելով էս նման դիրքի հասել:Չես մտածում,ի”նչ ես դարձել:Տունդ ինչպես տոնածառ զարդարել ես,ընտանիքդ 100 տարով ապահովագրել անաշխատ նյութական բարիքներով:Գիտես չգիտենք,ամեն ինչ էլ հասկանում եմ: Ինչպես երևում է Արշակիչը վերադասին այլևս պետք չէր:Դա էր պատճառը,որ Արշակիչն իր դիմումի

15

7


Արմենակ Ավետիսյան համաձայն անցավ պատվավոր հանգստի: Նրա նմաններին դատ ու դատաստան չկա: Վերադասը նորին ընտրեց:Եվ նորեկն էլ սկսեց ավելի լավ աշխատել:Եվ բոլորն էլ,այդ թվում վերադասը գոհ էին նրա աշխատանքից: Արշակիչին այնքան էլ չէր հուզում նոր աշխատանք գտնելը,մտածում էր հանգստի մասին:Բայց չէր խանգարում ավելնորդ գումար ունենալը և այդ գայթակղության գերին լինելը,որ ստիպեց նրան գործ փնտրել:Իսկ գործ գտնելն այնքան էլ հեշտ չէր:Նա իր ողջ կյանքի ընթացքում իրեն ձեռք մեկնածին նույնիսկ 100 դրամ տված ճկար, կարծես նրան տրված էր ի վերուստ միայն վերցնելու շհնորհքը:Ուր մնաց աթոռի տիրանալու համար կաշառք տար: Ու այս պատմությունը երևի այդպես էլ ավարտվեր,բայց արշակիչը հետ կանգնեց աշխատանք փնտրելու մտքից: Եվ որոշեց մոտակա գյուղ գնալ:Իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում պատկերացում չուներ գյուղի մասին: Գյուղի մշակը միշտ էլ հյուրասեր է:Սեղան գցվեց Արշակիչի պատվին,ո”վ ինչով կարողացավ: Տնից – տուն էր տեղափոխվում,հյուսիրվում,լիաթոք ժպտում . Շհնորհակալ եմ,ամեն ինչ հոյակապ էր,թող մեկն հազար դառնա,արժանի եք,-սիրում եմ կրկնել իր վերադարձին Արշակիչը: Բայց արի ու տես,բոլորից թաքուն,չդիմանալով ու բակերից մեկի հավաբնից բռնեց մի աքլոր,հետո մեկ ուրիշը:Մտածում էր,հասնի քաղաք անպայման 16

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ տնական աքլորով հարիսա եփել կտա,ինչպես մայրն էր եփում,կվայելի… Տանտերերից մեկը նկատել էր:Ու զարմանք կտրեցին մարդիկ,քիչ մնաց բրածեծ անեին,իզուր էին պատվո հյուր տեղ դրել,հյուասիրել: -Մենք քեզ վա”տ ընդունեցինք,ինչով կարողացանք` հյուրասիրեցինք:Բա ամո”թ չունես,որ աքաղաղները թաքուն ավտոյիդ թափքում տեղավորեցիր,-ասացին գյուղի ծերունիները:-Երևում է ամոթ – աբուռ հասկացությունը քեզ համար չէ: - Սիրելիներս,ներեցեք ինձ:Որիդ տուն մտա,պատից կախված ժամացույցներ:Մտածեցի, որ ժամանակներն են,որ մարդիկ աքաղաղի ծուղրուղույով արթնանան:Միևնույն է վաղ գարնանից մինչև խոր աշուն դուք չգիտեք թե ինչ է ցերեկ,ինչ գիշերը:Բանում եք ու բանում: Իսկ աքաղաղը ամեն առավոտ ձեր հանգիստ քունը խանգարում է,ուզեցա,որ այլևս չխանգարեն,ուզեցա փրկել ձեզ,-ասաց Արշակիչը: -Մեզ փրկելն այն կլինի,որ շուտ հեռանաս և ընդմիշտ մոռանաս մեր գյուղի ճամփան,-ասացին ծերերը,երևում է հարամ մալի կարոտ ես,վերցնելու սովոր ես եղել:Կաշառք ուտելը ներծծվել է մեջդ ու դուրս չի գա մինչ մահդ: - Չէ,ինչ եք անվերջ խոսքներդ կրկնում:Անհաշտ աքլորներ էին երևում,ցանկացա նրանց ձայնից զատել ձեզ բոլորիդ,-ասաց Արշակիչը: -Այլևս չես համոզի,նորից կրկնում ես քեզ,հեռացի,մենք քո բացատրության կարիքը չունենք:Երևում է օրներս վատ սկսվեց…. 17

8


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան ԻՄԱՍՏՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

Աշոտը մեղմ ու հնազանդ բնավորության տեր մի անձ էր:Նա միշտ որևէ քայլ անելուց առաջ տասը գցում` մեկը բռնում էր,երբեմն էլ վրիպում ու դա նրա դժբախտությունն էր: Նրան շատ շտապ աշխատանք գտնել էր անհրաժեշտ:Հայրը,որ միշտ նրա գործերը լավ վերջաբանի հասցնողն էր,հեռացել էր կյանքից ու տան հոգսերը թողել որդու ուսերին: Աշոտը սկսեց գործ փնտրել,սրա-նրա դուռն ընկավ:Անվերջ փակ դռներ թակելն այնքան էլ դյուրին չէր:Միշտ դուրս գալուց առաջ լսում էր: -Եկեք վաղը` ժամը տասին:Հարցում կանեմ վերադասին:Կարծում եմ պատասխանը դրական կլինի,երբեք մի մտահոգվեք: Աշոտը գլխի էլ չէր ընկնում իր անելիքը,նույն պատասխանը լսելուց,երևում էր,որ նա իր հոր շուստրիությունը չուներ: Կարծես պատգամ լիներ և մխրճվել էր ուղեղի մեջ և դուրս չէր գալիս:Իր կյանքում առաջին անգամ մի իմաստուն միտք ճառագեց:Նվեր վերցրեց շատ թանկարժեք,ճոխ ձևով փաթեթավորել տվեց,գնաց կանգնեց գործատուի մոտ:Գործատուն դեռ հեռվից նկատեց փաթեթը,գլխի ընկավ,որ այն իր համար է,դիմեց Աշոտին խնդալով. -Իրականում մեղքս եկավ,շատ լավ տղա ես երևում,բավական է գնաս ու գաս:Էլ ի”նչ վերադաս,հենց հիմա տալիս եմ գործի ընդունվելու հրամանդ,բայց… 18

-Էլ ինչ բայց ,- շշնջաց Աշոտը: - Երկու փորձության էլ կենթարկվես և լիովին կապահովես տեղդ ցմահ մեր կողքին: Օրեր անց գործատուն որոշեց նրան փորձելու համար շուկա ուղարկել ընկույզ գնելու:Եվ անհասկանալի է,թե ինչո”ւ նորից Աշոտի հաշվին: -Կարևորը,որ միջուկը ճերմակ լինի,-ասաց նա Աշոտը շուկայում ջարդեց,ստուգեց,որքան կարող էր,որքան ընկույզ կար:Վաճառողները չէին տրտնջում,որովհետև Աշոտը գինը երբեք չէր հարցնում,հենց սկզբից դրամն էր մեկնում ու նոր սկսում իր առևտուրը:Գիտեր,որ ընկույզի միջուկը շատ նման է մարդու ուղեղին /նմանեցումը Աշոտինն էր /: Ընկույզ վաճառողներից մեկի սիրտը այլևս չդիմացավ ու վիրավորված դիմեց. -Այ տղա,չհասկացա,կարևորը գումարը չէ որ տվել ես ու ջոկում,ջարդում ես:Միգուցե ուղեղ չունեն:Տեսնես քո ուղեղի զարգացվածությունը ստուգել ու նոր են քեզ ընդունել աշխատանքի: -Հարցումդ պահիր քեզ,պաշտոնս առնելիս գլխի շուկայի բժշկից հավաստիագիր ունեմ:Տեսան,որ ամեն ինչս տեղն է և իմաստուն որոշում կայացրին:Իսկ դուք հարցնում եք ինչո”ւ չկա: Աշոտի երրորդ փորձությունը ճոխ խնջույք կազմակերպելն էր:Գործատուն միայն այդ ձևով փորձեց ճիշտ եզրահանգման գալ,հետագայում պարզերես լինելու համար: Գործատուն հյուր էր կանչել իր վերադասին այգի: Կերան, խմեցին, խնջույքը ճոխ էր ու 19

9


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան փառավոր:Վերադասը գոհ էր զարմանահրաշ ուտեստներից ու խմիչքներից և արդյուքում գործատուն նոր պաշտոն ստացավ: Իսկ վերադասն այդպես էլ չիմացավ,որ քեֆը կայացավ Աշոտի խնամած այգում և բոլոր ծախսերն էլ Աշոտն էր քաշել,իսկ գործատուն ունեցավ գովք ու պաշտոն: Կարևորը փորձությունները չէին,որ Աշոտը մի նոր բան ևս սովորեց:Այն ճանապարհը,որ ինքն էր ընտրել,ունի ոլորապտույտներ,վերելքներ ու վայրէջքներ:Միայն դիամանալ և ուժեղ լինելն է կարևոր… ԴՈՒ Դու,ով մարդ,որքան էլ փորձես փոխվել ու կերպարանափոխվել,միևնույնն է, ոչինչ չի ստացվի:Կարևորը,որ դու նույն հին էշն էս,միայն փալանդ է փոխված:Մի մտածիր,աշխարհի վերջը չի,դեռ որքա”ն կուտակես:Որքան էլ շտապես ու բռնես արդարության ուղին,միևնույն է,քեզ մոտ ոչինչ չի ստացվի,որովհետև չգիտես,որն է կյանքի իմաստը,լավ ապրելու գաղտնիքը,թացը չորից չես տարբերում: Մարդիկ լցվել են փողոցները,գոռում եմ ,պահանջում:Ամեն ինչ վերից վար փոխել եմ կամենում,իսկ դու ով մարդ,թաքնվել ես քո առանձնատան նկուղում ու հետևում ես իրադարձությունների զարգացմանը,բա դու մարդ ես,վախենում ես կորցնել տարիների կուտակածդ: 20

Առանց դրա էլ կորցնելու ես տարիներ հետո: Դու ով մարդ արարած,շուտ էս մոռանում անցյալդ:Հենց թեկուզ գողությունդ,որ բռնվեցիր:Եվ ի”նչ ասացիր. -Ես միայն չքավորներից եմ գողանում,որովհետև հարուստներից գողանալ չեմ կարող,նրանք ինձ կենդանի վիճակում հողին կհանձնեն,որովհետև նրանք հզոր են: Այո,իհարկե հարուստներից կվախենաս,հոմ աղքատներից չէիր վախենա: Դու ընդունում ես,գոնե,որ անուս ես ու փորձում ես տղայիդ ապագան քո իսկ ձևով դասավորել,երբևէ հարցրել ես նրան այդ մասին,օ ո’չ:Բայց չես զարմանում,որ նա ոչ մի ձգտում էլ չունի:Նա էլ քո պտուղն է,որտեղի”ց գիտելիք ունենա,պիտի մարդ դառնա: Դու ով մարդ,հին աղվեսի պես ճարը գտար ու տեղավորեցիր որդուդ մայր բուհում,որպեսզի քո ասելով հացի տեր դառնա:Եվ այնտեղ որքան էլ փորձում էին սովորեցնել նրան,ոչինչ չէր ստացվում,իսկ դու և կինդ էիք նրան փորձում բուհի սեղանին կապել,կուրսից-կուրս տեղափոխել:Դու քեզ երջանիկ էիր համարում և զուր չէր նշում. -Որդիս արժանի է գերագույնի նստավայրում աշխատելու:Նա երբեք չի սիրում նստել իր աթոռին:Թեկուզ որևէ մեկը զանգահարի,նա ոտքի կանգնած է պատասխանում հեռախոսազանգերին:Որովհետև նա ոչ նստել կարող է,ոչ էլ գլուխ խոնարհել: 21

10


Արմենակ Ավետիսյան Իսկ դու ով մարդ,հպարտանում ես նրա նման որդի ունենալու համար,իսկը քո կտորն է:Դու էլ դեռ երիտասարդ տարիքում այդպիսին էիր:Միգուցե սպասում էիք,որ հասունանաք,օ~ ո’չ սխալվում էիք: Դու մոռացել ես,թե ինչպես էիր հոխորտում ձեր տան ծառայի վրա:Ինչի” համար…Միայն այն բանի,որ ոտքը ոլորել,սայթաքելով բաժակն էր ջարդել: Եվ դու և հայրդ սկսեցիք նրան անխնա ծեծել:Չմտածելով,որ նա էլ ձեզ նման մարդ արարած է` ոչ անուս,որ կարիքից դրդված է քո տունը եկել և մաքրում է քո ոտնահետքերը` քեզ պարզերես անելու համար: Ի”նչ խղճի տեր ես,որ մեկ ամիս չվճարեցիր նրա աշխատավարձը այդ բաժակի համար:Եվ զուր,քո կեղծ երեսպաշտությունը:Այդ խեղճ կինը այլևս ցդիմացավ,որովհետև հոգնել էր և ընդամենը լսելի շշնջաց. -Մի ծեծիր ինձ,շատ էլ չունևոր եմ,գիտեմ,որ հսկա ուժի ու կահ կարասու տեր ես,բայց դա կապ չունի:Ինքս կորցնելու ոչինչ ճունեմ:Դու իմ ձեռքով ես մահանալու… Իսկ դու ով մարդ-արարած,այդ խեղճ կնոջը դուրս շպրտեցիր,որովհետև նրան և նրա նմաններին տանել չես կարողանում,մեջդ ուժ չես գտնում սխալդ ընդունելու համար: Անսպասելիորեն ինքդ էլ հավիտենական քնով քնելու ես ու ի”նչ ես տանելու հետդ:Ահավասիկ ոչինչ,որովհետև տանելու ոչինչ չկա,անուն թողնելուց բացի և ոչ մեկին էլ այնտեղ ոչինչ պետք չէ… Տանդ նկուղում պահ տված ով մարդ,սթափվիր: 22

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Դու,որ կյանքում միշտ ամեն լուսաբացի հետ երազել ես շատ փող ունենալու մասին,կուտակել ես,նորից ու նորից ցանկանում ես եղածդ հազարապատկել,բա ամո”թ չէ:Եվ պատահական էր հանդիպումդ քեզ նման մտածող ընկերոջդ հետ:Հիշում ես հարցրեցիր նրան միանգամից հարստության մասին:Եվ նա լոտոյով շահեցի կամ զոքանչս կտակեց ասելու փոխարեն հուշեց քեզ. -Ոչ մի գաղտնիք էլ չկա:Կռիվ գնացի` թալանեցի,բանկ մտա` գողացա,խանութից` թռցրեցի,պարտքով վերցրեցի` չվերադարձրի:Փորձված մեթոդ է,դու էլ փորձիր: Եվ դու ով մեծահարուստ,որ ընկերոջդ նման ես մտածում և առաջնորդվում,տեղ չունենք մեր կողքին,այս հողի վրա նման կերպ մտածելով չարիք եք,ձեր տեղն ուրիշ մոլորակում է և դա է պատճառը,որ ձեր հանդիպակած մարդկանց չեք էլ նկատում: Այնպես որ մարդ արարած,որքան էլ հզոր լինես,ինձ համար ոչ մի նշանակություն չունի:Որովհետև շատ լավ հասկանում եմ,որ այսօրվա հոսանքի մի մասնիկն ես և ինքս հոսանքին դեմ գնալ չեմ պատրաստվում:Մի շաղկով գարուն չի գալիս:Մենակ անզոր եմ մենամարտել քեզ պես մտածողների դեմ:Որովհետև խիղճ ասածը բանը չունեք,դուք եք ու ձեր փորը,իսկ այն լցնել ու լցնել է պետք:Իսկ դուք լցնում եք ու լցնում,չկշտա”ցաք,մինչև ե”րբ… Իսկ կարեկից լինել թույլերին,անզորությունից տառապողներին դուք պարտավոր եք,թողեք գոնե իրենց ազատությունը վայելեն… 23

11


Արմենակ Ավետիսյան ՄԻՋՆՈՐԴԸ Ամեն անգամ,երբ մեր հերոսը աշխատանքի էր մեկնում,նրա գործերը այնքան էլ հանգիստ չէին անցնում:Նրա մոտ միշտ ավելնորդ շտապողականություն կար` գործի տեղը լքելու,րոպե առաջ տուն հասնելու համար:Պատճառը նրանումն էր,որ նրա ստացածը այնքան քիչ էր,որ ոչ իրեն էր բավարարում,ոչ ընտանիքին:Հրաշալի այգի ուներ և դրանով էր ընտանիքի բյուջեի ճեղքվածքը փակում ու գոնե կարճ ժամանակ իրեն գերագույն կարծում,որ հոգսերը թեթևացնում: Նա երբեք ջուր չէր ծեծում,ծնոտը սրա-նրա մոտ թույլացնում,ժամավճարությամբ զբաղվում:Նրա կինը <<կաբինետային գիտնական>> էր նրան համարում,որովհետև ողջ օրը գրքերի հետ էր:Նրանն իր կեռասենն էր,մշակությունը,խոշոր մարդկանց փորձից ելելով էր իր աշխատանքը կազմակերպում,բերքն էլ առատ էր ստացվում,եկամուտն էլ հետը> Ճշմարտությունը միակն էր,երբ վաճառքը իրականացնում էր,նրան միայն տակի փշրանքներն էր մնում:Եվ իրար հերթ չտալով տանում էին առք ու վաճառքով զբաղվողները:Նրանց շահույթն ավելին էր լինում,քան մեր հերոսինը:Պարզից էլ պարզ է,որ նա շուկա հասկացությունը տանել չէր կարողանում:Որովհետև նա շուկայում կարող էր ողջ ապրանքը անվճար բաժանել ու գրպանները դատարկ տուն վերադառնալ:Պարզապես ծախսել շատ էր սիրում,շատ հյուրասեր էր: 24

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Մի անգամ նույնիսկ ողջ ապրանքի հասույթը նվիրեց հայտնի գրողի աշխատությունների վեց հատորյակը գնելուն:Դա,իհարկե ինչպես միշտ ճիշտ ընդունվեց իր կնոջ,երեխաների կողմից,որովհետև նրանք գրքի արժեքը չգիտեին: Մեր հերոսը միշտ վախի մեջ էր ու միշտ հիասթափված մարդկանցից:Նրանը իր ծառերն էին,նրանց մշակությունը,գրքերը:Եվ դա ոչ մեկին հաճելի չէր: Զգաց մի օր,կյանքում առաջին անգամ,որ իրենց հիմնարկի տնօրենը հետապնդում և փորձում է նեղացնել իրեն` իսկ տանը կինն ու տղան էին:Երևի ուզածները մեր հերոսին ժամանակից շուտ մահվան դուռն հասցնելն էր: Եվ մի օր էլ մեր հերոսը չդիմացավ ու դիմեց տնօրենին: -Աղաչում եմ,ասա ինձ վերջապես,թե” ինչի համար ես ինձ նեղացնում: -Մի վախեցիր քեզ դուրս չեմ շպրտում,չէ որ միակն ես հիմնարկում,որ գրավորներս ինքն է շարադրում,որոշումներս կայացնում,պարզապես ալիքի տակ ընկար,ներող եղիր:Քեզ շատ եմ հարգում:Կուզենայի,որ մեծահարուստ ազգականիդ փոխանցեիր,թող ինձ կրիշա կանգնի,պարտքի տակ մնացող չեմ,մոտակա օրերս ստուգողներ են գալու:Գումարս էլ հավաքած համարյա վերջանալու վրա է,գումար էլ չունեմ,եկան տակից ինչպե”ս եմ դուրս գալու: -Դրանից էլ հեշտ բան,-ասաց մեր հերոսը,կմիջամտեմ: 25

12


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան <<Փառք քեզ Տեր Աստված,որ սրա ուզածը միայն այսքանն էր,իսկ ինքս մտածում էի թե ազատվել է կամենում>>: Այդ խոսակցությունից հետո տնօրենն այլևս չմտահոգվեց,որովհետև նա շատ վարժ տիրապետում էր ծնկի գալու արվեստին,որքան էլ անելանելի դրության մեջ լիներ,մի ելք գտնում էր: Մեր հերոսին նրանց միջև կայացած շիտակ խոսակցությունը:Եվ այս անգամ իրարից բաժանվեցին առանց փոխադարձ վիրավորանքների: Իսկ տնօրենը հասավ իր նպատակին:Դե նա ինչ,քիչ է որ գյուղացիների կյանք ուտում էր,մեր հերոսի միջամտությամբ էլ տեղափոխվեց մարզպետ,որ մարզր բնակչության կյանքն ուտի: Տեսնում եք,թե որքան մեծ ուժ է իրենից ներկայացնում մեր հերոսը:Նա կարողանում է տարաբնույթ մարդկանց իրենց ուզած գործին տեղավորել,բայց իր մասին չի մտածում:Նա շարունակում է մնալ կորած-մոլորածի մեկը,որովհետև նրան պաշտոնը չի ձգում:Կյանքի աստիճանահարթակով հրելով բարձրանալը նրանը չէր,ու դա է պատճառը որ ոչ մեկի հացին յուղ չէր քսում:Այսօր շատ քիչ են նմանները և նրանց <<Կարմիր գրքում>> գրանցելու խնդիր կա,արժանի են… ԾԻԾԱՂԵՆՔ,

ՈՐ

ԱՌՈՂՋ

ԼԻՆԵՆՔ

Քայլում ես փողոցներում,մտնում ցանկացած հիմնարկ,շփվում մարդկանց հետ ու բոլորը բազմազբաղ են:Նրանք կարիքի բեռի տակ ավելի 26

մտահոգ են,իրենց ցավի,ապրումի հետ և ծիծաղելու ժամանակ չունեն: Իսկ ծիծաղը պետք է հաց ու ջրի պես:Քանի որ այն առողջություն է,վկան Ստենֆորդի համալսարանի գիտնականների հետազոտությունները:Դրան ավելացրաց մեր հայրենի երգիծաբաններ Հակոբ Պարոնյանի,Երվանդ Օտյանի ստեղծագործությունները քիչ բուժիչ հատկություն չունեն:Կարդում ես ու հիանում ու որքան էլ հոգսերիդ ծանր բեռը ուսերիդ է,դու քեզ լիարժեք մարդ ես զգում,որ ունեցել ես այդպիսի մեծություններ:Եվ նրանց ծիծաղի ներգործությունը նույնն է, ինչպիսին ֆիզիկական վարժությունները: Ծիծաղում ես ու ձգվում են ձեռքիդ մկանները,անցնում է գլխացավդ,էլ ի”նչ անալգին,ինչ ցիտրամոն:Խելացի մարդը միշտ էլ կօգտվի ծիծաղի համաշխարհային շտեմարանից և այն ձեզ միայն բարիք կարող է բերել: Արյանդ ճնշումը նվազում է, սրտիդ խփոցների հաճախությունը կնորմավորվի և դա էլ քիչ է, սթրես չես ապրի: Իսկ դու դեռ շարունակում ես ռեխդ թթվեցնել,սև կապել,պետք չէ, սխալ ես: Երեխա չեն,իսկը կրակ ու պատիժ,միայն չարախոսել գիտեն,պատիվդ շոշափել:Իսկ դու լռել չես կարողանում և սկսում ես նյարդայնանալ:Քեզ հաշիվ տուր,սրտիդ խորքում քեզ մեղադրում ես թե վերջդ է: Կանգ առ ու մի բարկացիր,այլ ժպտա,այն քո կյանքը պահպանելու,երկարացնելու ձև է,դու պարզապես չես փորձում ծիծաղել,որովհետև նրա արժեքը չգիտես; 27

13


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան Հարևանդ մեծահարուստ է,տարին մեկ անգամ է քեզ հյուընկալում,բազում անշարժ ու շարժական գույք ունի,կառույցների տեր ու մի ժպիտ չկա երեսին,երևի թե մելանխոլիկ է,թե”… -Դուք երբևէ ծիծաղաց կաք,-հարցրեցի նրան: -Ո’չ,ծիծաղելու ժամանակ չունեմ,մեջը շահ չկա,-լսեցի պատասխանը: Խեղճ իմ մեծահարուստ բարեկամ:Երբ ծիծաղես քեզ մոտ կբարձրանա ադրենալինի պարունակությունը,իսկ ուղեղդ կստանա էնդոֆիններ,որոնք բարելավում են ինքնազգացողությունդ,իսկ դու ծիծաղի ժամանակ չունես,որովհետև քեզ համար միայն շահույթն է կարևոր: -Հարևան ջան,-ասում ես նրան,-եթե քեզ նման բիզնես չունենք ,չենք ապրում:Կարևորը քեզնից ավելի հարուստ եմ:Ապրում եմ իմ ծիծաղելի փոքրիք պատումներով,դիպվածներով և ինձ ամենահարուստն եմ կարծում և լիովին առողջ զգում: Երևի քչերը գիտեն <<ծիծաղի կենտրոնի>>գոյության մասին,որ այն մեր գլխուխեղի աջ կենտրոնում,որ ոմանց մոտ այն ախտահարված է ու դու բացարձակապես չես ընդունում ծիծաղի իմաստը: Ինքս ապրել եմ ուզում և կմնամ բոլորի հիշողության մեջ իմ անհամ կատակով:Կմնամ ու կծիծաղեմ օրը տասնապատիկ անգամ այն մարդուկների վրա,ովքեր իրենց պատիվը ծախում են,պխտոր ջրում ձուկ բռնում:Ու ցավ չեմ ապրում,որ հոգսերս չեն թեթևանում,որ ոչինչ չունեմ ինձնից հետո թողնելու: Ցավ կա մեջս, որ դարձել եմ ուրիշի պնակները լիզող: 28

Ում հայտնի չէ,որ մռայլ,դժնի,հազվադեպ ծիծաղող մարդիկ հաճախ են հիվանդանում,շուտ էլ ծերանում:Իսկ ինքս ժամանակից շուտ ծերանալ չեմ պատրաստվում: Գիտեմ,որդրական ույսերը, ծիծաղաբանությունները, նպաստում են բազում հիվանդությունների բուժմանը: Ուստի որպես ծիծաղներ կարկատան անող,կոչ եմ անում . <<Ծիծաղեք,որ առողջ լինեք >>: Իսկ քաղաքական կարկառուն գործիչների կոչերին չհավատաք,նրանք հակացուցված են բոլորիս համար… ԱՊՏԱԿԻ

ՈՒԺԸ

Արամը, Աշոտը, և Արմենը մանկության ընկերներ են:Ծնվել ու մեծացել են նույն գյուղում,սովորել նույն դպրոցում:Նրանցից միայն Արմենն էր հինգեր ստանում,իսկ մյուս երկուսին ` <<2>>-ից ցածր գնահատելու իրավունք չունեին:Նրանք սովորելու,անգիր անելու ձգտում չունեին և քանի որ դիպլոմը նրան հայրիկներին էր անհրաժեշտ, ուստի կրթությունը բուհում շարունակեցին:Այստեղ էլ եթե Արմենը նորից Արմենը իր երեսի քրտինքով էր գնահատական վաստակում,նրանք` փողի ուժով:Նույն երես առածներն էին և ամեն ինչին մատերի արանքով էին նայում ու դա էլ քիչ էր,կարողանում էին իրենց պնդերեսությամբ առաջ մղվել,աթոռից-աթոռ վազել:Նրանք սոված երբեք չէին քնում,միայն Արմենի համար էին կարծես դժվարությունները ստեղծված: Մի գեղեցիկ օր էլ Արամը մարզպետի աթոռին 29

14


Արմենակ Ավետիսյան տիրացավ ու մարզի դատախազ էլ նշանակեց Աշոտին:Արմենը չհրաժարվեց իր սկզբունքներից` մնաց դպրոցում որպես մանկավարժ` նա աթոռամոլությամբ չէր տառապում… Այս երեք ընկերները այնքան էլ համերաշխ չէին իրար հետ, բայց տարին մեկ անգամ հանդիպում էին,երբ կարոտում էին իրար:Հանդիպում էին,հիշում անցածը ուղին,թող կորզելու ձգտումը,վատնումը,երբեմն սիրում էին քննադատել,ու երբ գինովնում էին,կարող էին նույնիսկ իրար չներել… Հաճախակի էլ նրանց տաք-տաք զրույցները փոխվում վեճի:Հետո էլ քթները կախում էին ու ամիսներով իրար չէին ուզում տեսնել և միայն և միայն Արմենի միջամտությունից հետո էին հաշտվում: Նրանք այս անգամ էլ ընտրեցին Խոսրովի արգելանոցը:Քանի որ Արամը գերագույնի աթոռի տիրակալն էր,նա էլ կազմակերպեց որսը իր ճաշակով: Որսի ելան:Գտան ողջ արգելանոցում մի վայրի խոզ` խփեցին,գտան մի քարայծ` խփեցին,մի կաքավ` խփեցին:Ու քանի որ այնքան էլ սոված չէին ուտելու տեղ չէր մնացել,որոշեցին որսը իրար մեջ բաժանել: Աշոտն ասաց. -Արամ ջան,քանի որ դու մարզպետ ես,ի վերուստ բաժանված համարենք:Վարազը քեզ,քարայծը ինձ,կաքավն` Արմենին: Արամը կատաղեց,հունից դուրս եկավ: -Չես ամաչում,էդ ի”նչ բաժանում արեցիր,ամոթ չունես:Ես քչով բավարվող եմ:Վերևներին բաժին հանել

30

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ կա,իջնել ու բարձրանալ կա:Քեզ ինչի” համար եմ ասում որ… Ընկերներ ենք,միշտ թիկունքիդ կանգնած եմ եղել,աթոռդ նվեր եմ տվել,մի եվրո անգամ ինձ կաշառած կաս:Հիշում ես,թե քանի” անմեղ մարդու ես ճաղերի ետևում նստացրել,եթե այդ ամենի մասին հանրությունը իմանա,ի”նչ պատասխան ես տալու օրենքի առաջ: Արամը քիչ մնաց ատրճանակով սպաներ Աշոտին,բայց Արմենը շուտ գլխի ընկավ և վրա հասնելով ձեռից խլեց այն:Եվ Աշոտի ծնոտին իջած բռունցքի ուժեղ հարվածը պատճառ դարձավ Աշոտի քթից արյան հոսքին: Աշոտը իրեն վատ զգաց,փրփրեց,լեզուն քիչ մնաց կուլ տար,արյունը հազիվ կանգնեցրին:Արմենին դժվարությամբ հաջողվեց հաշտեցնել նրանց:Աշոտը զսպեց իրեն,նստեց կոճղի վրա ու սկսեց մանկան նման լաց լինել: Արամն այս անգամ դիմեց Արմենին,թե բաժանի որսը մեր միջև: -Պարոն Արամ,Աստված արդեն բաժանել է,վարազը քեզ` ճաշի համար,քարայծը քեզ` նախաճաշի համար,կաքավն էլ քեզ` ընթրիքի համար: Արամի համար շատ անսպասելի էր Արմենի որոշումը և ասաց. -Արմեն,դու էն գլխից էլ հաշվենկատ ես եղել,ոնց կարողացար,ո”վ քեզ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել: -Ինձ կյանքն է սովորեցրել,փորձառությունս,ապտակի 31

15


Արմենակ Ավետիսյան ուժը,որ հասցեցիր Արամին,նրա լացը դեռ երկար կմնա ականջներումս: Այստեղ ավարտվեց երեք ընկերների մեր փոքրիկ պատմություններից մեկը <<լավ>> տղաների մասին,ասելիք չկա այլևս:Պարզապես ժամանակն է,որ առարկաները կարողանանաք իրենց անուններով կոչել: Ագահությունը ի վերուստ Արամին,Աշոտի նմաններին շատ տիպիկ է ու բնորոշ,նրանց պարզապես կանգնեցնել է պետք… ԵՐԿԱՐ ԿՅԱՆՔ Կար,չկար մի բիրտ ու անբարտավան կրթօջախի տնօրեն կար:Նա միայն իր բարի անվան,գործերն առաջ տանելու,ուրիշների աչքին թոզ փչելով ոչնչի առջև չէր կանգնում:Իր վարած նիստերին բոլորին տեղինանտեղի վիրավորում էր,որովհետև ասելիք չուներ,միմի առիթ գտնում էր: 10 րոպեանոց նիստերը ձգվում էին մեկ դասաժամ:Դասերի րոպեները սկսում էին կրճատվել և ոչ մի պատիժ: Երևի մանկավարժներից շատերի սրտովն էլ էր,որ ամեն օր նույն ճղճիմ երկարաշունչ բառերը լսել,ոչինչ չասող,հազար անգամ կրկնված մտքեր:Դրա հետ միասին երկիմաստ քամահրանքով արված ծափահարություններ: Ոչ մի մանկավարժ նրան տանել չէր կարողանում,բայց զսպում էին իրենց ու ներքուստ ծիծաղում… Եվ այդ քաղաքում էլ խիստ չար ու անազնիվ մարդու համբավ էր ձեռք բերել:Նույն դպրոցում աշխատում էր 32

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ չափազանց համեստ,խելացի մի այրի կին,տիկին Փեփրոնեն Տնօրենը հաճախ էր նեղացնում Փեփրոնեին,որովհետև նրա թիկունքին կանգնած մեկը չկար:նա իհարկե մի աղջիկ ուներ,որն էլ վազուց երկրից դուրս էր ապրում:Փեփրոնեն մենակ էր իր հոգսերի հետ:Թոշակի տարիքի էլ չէր,կես դրույքով էր,գոյության միջոցը ապահովելու հույսով: Բախտի անիվը շուռ էր եկել նրա համար:նա միշտ աղոթում էր,որ իրենց տնօրենը երկար կյանք ունենա:Եվ քանի որ նրանց կրթօջախն էլ բամբասանքի բուն էր,իրենց ազգի մտավորական համարող մանկավարժները գնացին և հայտնեցին տնօրենին,թե քեզ Փեփրոնեն չար ու անհոգի է անվանում և դա դեռ քիչ է.ամեն օր դասի գալուց առաջ եկեղեցում աղոթում է քեզ համար,մոմ վառում: Տնօրենը իր մոտ հրավիրեց Փեփրոնեին: -Քեզ համար բարիք չեմ արել:Դասաժամերդ պակասեցրել եմ,աշխատավարձից փայաբաժին ունեցել,հիմնարկի ողջ դրամն եմ փոշիացնում,ով տիկին Փեփրոնե,դու ինձ համար ինչո”ւ ես աղոթում: -Դու քո հոր զավակն ես,նա էլ քեզ պես էր աշխատում` միայն իր համար,գուշակեցի և նա մահացավ:Դու նստեցիր նրա տեղը` ավելի խիստ,ավելի չար:Այժմ սկսել եմ կանխազգալ,որ դու շուտով կլքես կոլեկտիվդ,աթոռդ և միայն թող քեզնից հետո եկողը կուզենայի որ քեզնից ավելի չարը չլինի:Վախենում եմ,որ տղադ զբաղեցնի այն…

33

16


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան -Ինքս չեմ պատրաստվում հեռանալ,ցանկություն նույնիսկ չունեմ: -Իսկ քեզ ո”վ է հարցնելու որ:Խաղաթղթերը,գործելակերպդ,մտածելակերպդ ուրիշ բան է խոսում:Բանդ բուրդ է,սթափվիր քանի ուշ չէ,արագացրու… -Բախտդ բերել է,որ ուսուցչուհիս ես եղել,այլապես փողոց կշպրտեի գուշակություններիդ համար: -Երևի մեր զրույցի բուն իմաստը չհասկացար պարոն տնօրեն:Դե ինչպես հուշում է առածը . <,Գայլի գլխին ավետարան կարդացին…>>:Ոչինչ համով պատառ ես հարկայինի համար,շուտով նրանց բերանը կընկնես… Ու չանցավ երկու օր,գերագույնի հրամանով հարկայինը մտավ կրթօջախ:Տնօրենի տարիներ ի վեր կուտակածը պետականացվեց:Ինքն էլ հայտնվեց դատարկ տաշտակի շուրջը,կոլեկտիվն էլ ըմբոստացավ և չընդունեց նրան: Կարծես Փեփրոեի գուշակությունը իրակացավ:Տղամարդ տնօրենին փոխարինեց կին տնօրենը:Նա էր բռի մեջ հավաքեց կոլեկտիվին,առանց մարդկանց վրա մատ թափ տալու,բռուցքներին ազատություն: Պարզապես տիկին Փեփրոնեն այլևս որոշել է նոր տնօրենի համար չաղոթել,որովհետև մեկ ամիս հետո կենսաթոշակի է անցնելու,գուշակությունը այնքան էլ սրտին մոտ չէր…

34

ՀԱՄԲԵՐՈՂ ԵՂԻՐ Որքան էլ ճարպիկ ու գործունյա լինեմ,այնքան ծրագրերս լավ չեն ընթանում:Դա միգուցե ավելնորդ շտապողականությունիցս է,թե” եսասիրության արդյունք:Չգիտեմ դուք ինչպես,բայց ինքս մեծ կարծիքի եմ իմ մասին: Այո,այո բառից բուն իմաստով հենց թեկուզ պարտք տալ չեմ սիրում:Ինչի”,պարզ չէ:Տվեցիր ընկնում ես կրակը:Սկզբում նա էր քեզ խնդում` արդեն հերթը քոնն է:Իսկ ոտք ընկնելը այնքան էլ հաճելի չէ ինձ համար:Որքան էլ քարի կուկոն լինեմ,իհարկե դա որոշ մարդկանց մտածումն է,այդպես չէ,որովհետև փափուկ սիրտ ունեմ և ինձ մեկնած ձեռքի մեջ ինչ որ բան դնում եմ:Եվ հպարտանում,ինքնագոհ կերպարանք ընդունում,որ ժպիտով հեռացավ հյուրս:Ինչպես փոքր երեխան է նվերից անչափ երջանկանում,այնպես էլ ինքս:Ավելնորդ գոռոզամտության արդյունք որպես չակնարկեք: Կարևորը մեծ-փոքր հասկանում եմ,ամեն ինչ չէ որ բերնիցս հանում եմ:Դա ինչ որ տեղ արդարացնում և պաշտպանում է ինձ: Ուղղակի վատը այն է,որ չեմ վստահում դիմացինիս:Ինձ չի հետաքրքրում,թե ով ինչով է զբաղված,որովհետև դա նրանց խնդիրն է:Իմը միայն հավաքացս պաշտպանելն է ու մեկին երեք ավելացնելը:Հանկարծ ու մի չհայտնվեմ փողոցում` սիրտո չի դիմանա: Հասկանում եմ,որ նրանք իրենց խելքից են նման

35

17


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան վիճակի հասել:Թոյլ բերան են,գաղտնիք պահել չգիտեն:Չեմ կարող չհիշեցնել նրանց թունավոր լեզվի մասին:Ո”վ կդիմանա,նրանց կողքին կկանգնի:Հետո էլ ասում են թե ինչի նման բան կատարվեց,բա ինչ էիք ուզում:Որ մարդիկ քրտնում են,իսկ դու նրանց վաստակածը գրպանդ ես սլցնում:Փոր լցնելը հիշեցի եւ միտքս ընկավ տղաս: Քրքրեց-թողեց տնաշենի տղեն:Ոչ հան է հասկանում,ոչ չեն:Ոչ մի բան սրտովը չի:Կինս ինչ անում է դուրը չի գալիս:Մի քանի ռեստորանների մշտական հաճախորդն է,իսկը ինձ չի քաշել,կնոջս եփած մի ափսե ջրալի ճաշը չեմ փոխի ամենաէկզոտիկ ուտեստի հետ:Ու երբ տանը ճաշելու պարտադիր պայմանի մասին խոսք եմ բացում` տղաս կատաղած հարձակվում է վրաս: -Միակ տղադ չեմ,քանի”սն ունես:Հավաքածդ հետդ ես տանելու,ի”նձ չի մնալու:Քեզ ժլատ վանեցու տեղ ես դրել:Հարիր չէ,մի քիչ աղա եղիր: -Հասկանալ կարելի է քեզ,բայց երբ պիտի քրտնես:Քո խելքը միայն ծախսելն է,ուրիշ բան քեզ չի հետաքրքրում:Ինձ հետ մի բան պատահեց,ինքդ ի”նչ ես անելու: -Է~ հայրիկ:Օր ծերություն շեմին էլ չհասկացար,որ մենք հյուր ենք այս կյանքում,կյանքը մեր միակն է,վայելումը կփրկի: -Բա աչքդ դուրս լինելու մասին` երևի մի հեքիաթ հորինես: -Անաշխատ ապրուստն ունեմ,տներ,մեքենաներ:Քանի կյանք ունեմ` կծախեմ ու կապրեմ:Է թող մեկը-մեկ էլ 36

աչքս դուրս լինի:Ամեն օր նույն ճաշը չի ուտվի:Իհարկե ոչ,կզզվես… -Թողնեն միայն փիլիսոփայես,գլխիս գիտուն ես ձևանում,հովիս ես նստած:Ինսիտուտն մինչև ավարտել տվեցի կես մարդ եղա:Շհնորհք չունես,ինձ հաչան շան տեղ ես դրել:Մի օր գլխիտ կտաս… -Քեզ հայրի’կ, չեմ հասկանում,ուրիշների համար առատաձեռն ես,ինձ նման հրաշք տղուն ուզում ես ոսկոր մզող սարքել: -Է~ տղաս դոլարի,դրամի ղադրը չգիտես,ջահել ես դեռ: -Դա ոչ մի կապ չունի:Պարզապես իմ ուզածն այն է,որ դու էլ ոսկու մեջ թաղված լինես,եղածդ պաշտպանես` ոչ թե քամուն տաս:Ընկերոջս Մռդոյին հոմ գիտես,հագուստն այրեիր մոխրահոտ չէր գա,հիմա տեսնես ինչ է դարձել:Գլխին էլ քո պես մի դոլարի խելք չկա:Ստացածն էլ քիչ,բայց տունը մտնես` բարևդ կմոռնաս,ինքն էլ ոսկու տոպրակ:Հիմիկվանից վեց տարեկան աղջկա համար աղջկան բեշքյարթմա է արել,ավտո գնել,որ վայելի: - Ինձ ինչ,առանց այդ էլ ուշացա, տղերքն վաղուց ինձ են սպասում:Կարևորը համբերող եղիր… ՍՈՒՏԻ

ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ

Երեք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ եղբայրացան ու գնացին ժողովրդի մոտ իրենց նախընտրական քարոզարշավին:Ընտրեցին հեռավոր Ա. Գյուղը:Փողոցի այս ծայրից մտան մյուսից 37

18


Արմենակ Ավետիսյան դուրս եկան,ոչ մեկին չգտան:Զարմացել էին,որ երկու հազար ընտրող ունեցող գյուղում ոչ մի կենդանի շունչ չկար:Փոշմանեցին,որ եկել եմ ու սոված էլ պիտի ետ դառնային,հանկարծ մի պառավ կնոջ հանդիպեցին իր տան բակում նստած ու մոտեցան: -Բարև մայրիկ ջան,-ասացին նրանք: -Բարևն Աստծուն է,խեր է: - Իհարկե,մենք եկել ենք ձեզ օգնելու նպատակով: -Երևում է գալներդ իրոք բարի է,բայց խնդրում եմ ձայներդ գլուխներդ գցեք,որ լավ լսեմ,տարիքս էն չի արդեն: -Դե եկել ենք ընտրոթյունների համար,բայց դե դատարկ չենք եկել: - Լավ եք արել,գյուղացին էլ մարդ է,ձեր ընտրողը,նա էլ հաց ուտել է ուզում,լավ հագնել,պարտքատերերի հետ իր հաշիվները փակել: -Մայրիկ ջան,մենք գյուղացուն սիրում ենք,հոգ տանում նրա մասին: -Որդիքս,միայն գերագույնի ընտրության պես չանեք:Ողջ գումարը տվեցին գյուղապետին,նա էլ քիչ փողասեր է,միայն իր գրպանը դրեց,ողջ օրը կպած մնաց քվեատուփին,ինքը գրեց,ինքն էլ որոշեց ու ստորագրեց:Մեղավոր չէ,դրամապաշտ է,իր աթոռից վախեցավ,պապենական է, հորից է ժառանգել:Ազնիվ ու արդար ընտրության դեմքն էլ ապականվեց: -Մայրիկ ջան,այս անգամ ինքներս անձամբ ենք ընտրողին տալու,երեսը երեսից կամաչի:Սա էլ քո բաժինը,-ասացին նրանք ու հինգհազարանոցը կնոջ ձեռքի ափի մեջ դրեցին: 38

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ -Սա շատ քիչ է բալեք ջան:Դուք ինձ էն Աբգար թագավորի դիմապատկերով թղթադրամիցը տվեք,վաղը մյուս օրը կմահանամ,թող գոնե մինչ մահանալս այդ դրամի հոտը քաշեմ ու երանությամբ ապրեմ: -Շատ լավ,-ասացին լիդերները:Իսկ քանի” ձայն կապահովվես, որ ամենամեծ փողից ես խոսում: -Սիրելիներս,ինքս եմ ու մեկ ձայնս:Հիմա շատ դժվար է մյուսներին համոզելը,նրանք իրենց սկզբունքներս ունեն: -Համոզելն այնքան էլ դժվար չէ,-ասացին նրանք,-դա մեր փոշակն է: -Հասկանալի է,ձեզ ձեր կուսակցությունների շահն է հետաքրքրում,իշխանություն գրավելու գործով եք տոգորված:Պատմություն չեմ սարքում,ինչի” համար եք ձգտում դեպուտատ դառնալ:Ամեն մանկապարտեզի խոխա էլ հասկանում է ձեր նպատակը:Ձեր իդեալը` գրպաններդ ուռցնելն է,հազարապատկելը:Փողի ղադրը լավ գիտեք:Գյուղի փողոցում ինչի” մարդ չտեսաք:Նրանք իրենց նվիրել են հողին: Շատերն եթե մահվան դուռն էլ գնան` եզան պես իրենց գործին են,բա մեղք չե”ն: Ի~ մայրիկ,հենց գիտես աթոռին ենք,հանգիստ ենք:Մենք ատամներով մեր եղածը մի կերպ ենք պահում հոշոտիչներից:Սա է իրականությունը:Դ ա չար բան է,պարզից էլ պարզ է,ամենքն են այդպես մտածում:Պրիստիժի հարց կա նաև: Տղերք ջան դուք եք միամիտ,թե ինձ եք լոռեցու տեղ դրել: Հողագործը իր օրվա հացը դժվար է

39

19


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան ստեղծում,ձորը միայն սուտ խոստումներ են,մոր ծիծ կտրող եք դարձել գլխներիս,խոսք չունեմ: Մայրիկ,երևում է կյանքի լավ փորձ ունեք,թացն ու չորը ջոկող ես,դրա համար էլ ձեզ մեր ծրագրից չներկայացրեցինք,կուզես դառնալ մեր օգնականը: Այդ ձեր օրենքներն էլ,միայն ձեզ համար են,ձեզ էլ ծառայում է,մենք նրանից օգուտ չունենք:փոխանաք թոշակները բարձրացնեք ապրանքները էժանացնեք,հակառակն եք անում:Էդ վարչապետը նամուսկորանք չունի:Նրա նամուսը շներին տվին ուտելու,շները մոտ չեկան… Ուտելուց խոսեցի ու կներեք մոռացա:Տղերք ջան ճամփից եք,մտնենք ներս,սոված կլինեք,վաղուց ձեզ նման պատվավոր հյուր չեմ ունեցել,սիրտս բացել,ներս անցեք: Տանը իրոք ամեն ինչ տեղը տեղին էր, դրված սեղանին:Տղաները մի լավ խմեցին,կերան ու մոռացան էլ թե ինչի համար են եկել:Տղաներից մեկը,երբ լավ գինովացել էր, պառավից թաքուն հանեց ծոցագրպանից Աբգար թագավորին նկարով թղթադրամը քաշեց մեկը մեկնեց նրան: Մայրիկ ջան արժանի ես,սա էլ քո Աբգար թագավորը: Տատիկը մի քիչ նազ ու տուզ արեց,բայց քանի որ դրա կարիքը շատ ուներ,վերցրեց: Հիմա կարող եմ հանգիստ մեռնել:Թաղմանս փողը եղավ,լի ու լի կբավականացնի քելեխիս: Կինը ուրախ ու երջանիկ էր,այդ սուտի բարերարները իրոք երջանկացրին նրան: 40

Առանց նրանց դժվար է պատկերացնել նման միայնակ տատիկների վիճակը… ԵՐԵՔ ԽՈՐՀՈՒՐԴ Մի խելացի և աղքատ մարդ ուներ երեք ծույլ որդիներ:Չնայած այդ որդիները իրենց հոր աշխատանքի շհնորհիվ դիպլոմի տեր դարձան,բայց մնացել էին նույն անբանը: Մահվան շեմին կանցեց նրանց իր մոտ: -Որդիներս,ձեզանից հեռանալուց առաջ կուզենայի ամեն մեկիդ մի խորհուրդ տալ:Այն ձեզ ճանաչելուց հետո է ինձ մոտ ձևավորվել:Եթե ընդունեք այն,կգտնեք ձեր տեղը կյանքում,հաջողությունը միշտ կուղեկցի ձեզ: Առաջնեկս` իմ պապը հողը մշակելով էր իր գերդաստանը պահել:Այն շատ գանձեր ունի իր մեջ թաղված: Միջնեկ տղաս,քո շարժմունքը ինձ հուշում է,որ քո ստրիպտիզ պարերով երջանիկ կդառնաս:Դեռ ուսանելուդ տարիներին շատ էիր շփվում արվամոլների հետ:Փորձիր,երևի թե այն է հանրահռչակի ուղին: Կտսերս,դու մանկապարտեզից տուն էիր գալիս ու բոլորիս լեզվակոխ անում:Հիմա էլ պակասը չես և ոչ ոք չի կարող լեզվով հաղթել քեզ:Լեզուդ կօգնի քեզ քաղաքական արենայում գտնել քո երջանկությունը: Հոր մահվանից հետո,որդիները լրջորեն խորհեցին իրեն հասցեած խորհուրդների շուրջը:Միգուցե հայը ճշմարիտ է եղել և վերջապես իրոք ճանաչել է իրենց: Ավագ որդին ընտրեց գյուղում իրենց հողակտորը: 41

20


Արմենակ Ավետիսյան Մաքրեց քարերից ու սկսեց շատ խորը փորել,տնկեց ծառերը,ջրեց ինչպես անում էր հայրը:Հետո ձեռք բերեց << Խորհուդներ այգեգործին>> գիրքը ու էջ առ էջ անգիր արեց:Օրն ի բուն քրտնեց,բերքն հավաքեց,ուրախացավ:Այգին սկսեց աճել ու զորանալ,առատ բերք տվեց,նրան հարստացրեց: Միջնեկ որդին տեղափոխվեց քաղաք,գտավ իր նախկին ընկերներին,սովորեց և տիրապետեց ստրիպտիզ պարերի գաղտնիքին:Եվ քանի որ,նա շատ ատլետիկ կառուցվածք ուներ,հմայիչ ժպիտ,ընդլայնեց իր ընկերների շրջապատը:Պարեց բազմաթիվ ակումբներում,գնեց տուն ու նվեր ստացավ իր երազած բիկինիների հսկայական մի հավաքացու:Նա մի ողջ սենյակ տրամադրեց նրանց պահպանմանը, ցուցադրությանը:Եվ նա գոհ էր ու երջանիկ,որ նման հավաքացու ուներ:Որովհետև նա միակն էր երկրում ու իր համախոհների բանակը ավելանում էր: Նա շատ պարեց ու մի օր էլ բախտւը նրա ժպտաց:Գտավ իր երկրոդ կեսին` արվամոլ վարչապետին:Եվ արտերկիր ուղևորությունները,ելույթները հայտնի ակումբներում մեկ անգամ ևս ավելացրին նրա հռչակը,ամրապնդեցին դիրքը հասարակություն մեջ և կնքվեց աստղ:Ունեցավ եվրո ու դոլար և ինչ միայն չէր երազում` ձեռք բերեց իր աշխատանքի ու կյանքի ընկերոջ միջամտությամբ: Կտսեր որդին էլ երկար չմտածեց:Նրան միշտ մտահոգում էր իր կյանքը,ապրուստը:Ընդամենը մեկ ամիս պահանջվեց նրանից կարողանա ծանոթանալ քաղաքական դաշտում գտնվող հարյուրից ավել 42

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ կուսակցությունների ծրագրերին:Նկատեց մի բան, որը հոգեհարազատ չէր իրեն:Նրանց բոլորի մոտ նույն միտքն էր, ասելիք չկար:Անելանելի վիճակի մեջ ընկավ,նորություն էր անհրաժեշտ ,որ ժողովուրդը հավատա,հետաքրքրվի,իր ետևից գա,որ ինքը հայտնի դառնա: Երազող մարդ լինելով հանդերձ կտսեր որդին հասավ իր նպատակին : <<Եզան պես համառողների կուսակցություն ստեղծեց,ինքն էլ կազմեց ծրագրերը:Իսկ անդամագրվողները մեկը մեկից շատ:Համագումար հրավիրեց ու ինքն էլ միաձայն ընտրվեց առաջնորդ: Անձնական գործավարուհի,գրասեյակ,դրամական միջոցներ:Բոլորն էլ փորձում էին ցույց տալ,որ աշխատում էին,հոգ տանում մարդկանց մասին:Այդես էլ եղավ,ընտրապայքարում ձայների մեծամասնությամբ դարձավ դեպուտատ: Իրականացավ հոր խորհուրդը,ընդլայնեց բիզնեսը,ավելացան առանձնատները,մեքենաները,սուտ խոստումները,երդումները:Եվ նա գոհ էր ու երջանիկ: Այս պատմությունը որ իրական է ու ոչ երազ,այլ մի նմանակում: Միայն հետաքրքիր է,այդ խելացի,աղքատ մարդու հոգին իր հանգստությունը գտավ գերեզմանում թե ոչ… ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ Ա. Գյուղում մի մեծահարուստ էր ապրում:Նա իր գիտակցական կյանքի ընթացքում չգիտեր ինչ է հողը, 43

21


Արմենակ Ավետիսյան ինչ է բերքը,նրա մշակությունը,բայց ոչ մեկն էլ նրա մտերիմներից չէր հասկանում թե նա ինչպես միանգամից դասվեց ունևորների շարքը:Չար լեզուները պնդում էին,որ ժամանակից շուտ կյանքից հեռացած ընկերոջ կայքին տեր է դարձել:Եվ նա էլ խելացիորեն օգտագործեց այն:Հաշված օրեր հետո գյուղում հայտնվեցին նրա խանութները:Եվ շուտ էլ գլխի ընկավ թե ինչի կարիքը ունի գյուղացին:Իմացավ ում պարտքով տա,որ հետո կարողանա իր գումարը հետ վերցնել:Քաղաքից բերված ապրանքը նրա խանութներում թանկանում էր 2-3 անգամ:Ոչ մի հարկային նրա դուռը չէր բացում,ոչ էլ գյուղապետին էր հետաքրքիր այդ փաստը:Իսկ նա էլ օգտվում էր առիթից,գյուղացիներին մորթազերծ անելով: Եվ կուտակվում էին ու ավելանում օր-օրի նրա ունեցվածքը:Նա միշտ դժգոհում էր, որ քիչ է, եկամուտ չունի,որ չի կարողանում տեսականին ավելացնել:Եվ դրա հետ միասին նրա բակում ավելանում էին նոր ավտոմեքենաները տարբեր ֆիրմայի ու մակնիշի,բա” քաղաքների առանձնատները: Նա իր կյանքի նպատակը դարձրել էր կուտակելը,որքան շատ,այնքան լավ ու դա էր նրա ձգտումը,սկզբունքը: Ու մի չարաբաստիկ օր էլ եղավ նրա համար:Իր կինը,մինուճար որդին գյուղից քաղաք գնալու ճանապարհին ավտովթարի ենթարկվեցին,բժշկությունը անզոր էր նրանց կյանքը փրկել: Մեծահարուստն սգաց նրանց մահը,անիծեց 44

իր բախտը: Եվ ուխտեց,որ այլևս հարամ բան չի անի, ժողովրդի գրպանը չի մտնի ու իր խանութներն էլ կաշխատեն յոթ տոկոս շահույթով ստանալու ակնկալիքով: Մի օր էլ մտավ իր խանութներից մեկը և անրաժեշտ եղավ փոխարինել վաճառողին,մոտեցավ գնորդը գնումների:Հաճախորդից տասը հազարանոց թղթադրամը և քանի որ ընդամենը չորրորդ դասարանի կրթություն ուներ,խառնեց թվերը իրար և մանրը սխալ վերադարձրեց: Հաշված րոպեներ անց միայն հասկացավ,չէ որ ուխտել էր,որ այլևս հարամ գործերով չի զբաղվելու:Մտածմունքից ողջ գիշեր չկարողացավ քնել : Առավոտյան որոշեց գնալ ու գտնել գնորդին,հետն էլ դրամի մանրը վերադարձնել:Մթերքի մի զամբյուղ վերցրեց,որ հանձնի նրան: -Ներիր ինձ,խղճա,մեղք եմ գործել:Վերցրու գումարիդ մանրը,այս մթերքները,որ քեզ համար եմ բերել: -Գումարի կեսն է իմը,ներում եմ,կեսն էլ եղբորս է,նա էլ հեռավոր մարզերից մեկում է ապրում:Եթե ուխտել ես,որ այլևս հարամ բան չես անելու,պիտի հինգ օրով ոտքով ճանապարհ գնաս ու գտնես նրան: -Իսկ ի”նչ ես մտածում,նա կների ինձ: -Չգիտեմ ինքն է որոշողը: Մեծահարուստը ճանապարհ ընկավ և հինգերերդ օրը գտավ այդ մարդուն: -Կամ վերցրու քո դրամի մանրը,կամ այն արժողությամբ մթերքները կամ հալալ արա ու ներիր ինձ: 45

22


-Ոչ մանրը կվերցնեմ,ոչ մթերքը,ոչ էլ կներեմ:Եթե ուզում ես հալալ անեմ,ներեմ,պիտի ամուսնանաս աղջկաս հետ,որը մի աչքից կույր է,թլոլ,հարթաթ ունի,մեկ ձեռք:Այնժամ հալալ կանեմ,որ ամուսնանաս: Մեծահարուստը անզորությունից չգիտեր ինչ անել,ուխտել էր,որ հարամ գործով այլևս չի զբաղվի ու դառնացած համաձայնվեց կնության վերցնել այդ աղջկան:Առավոտյան,երբ պատրաստվում էին ճանապարհ ընկնել,մտավ աղջկա սենյակ,որ ճամպրուկները վերցնի և տեսավ,որ իր հարսնացուն լիովին առողջ է:Հարցրեց աներոջը թե ինչո’ւ այդպես վարվեց աղջկա հետ: -Իրավացի ես,որովհետև աղջիկս ծնված օրվանից փակի տակ է ապրել,տանից դուրս չի եկել,անծանոթների հետ չի շփվել:Ինձ քեզ նման խելացի մարդ էր պետք ,որ աղջկաս կնության տայի,որ տարիներ ի վեր մարդկանց անվերջ խաբելուց հետո մի հրաշալի օր կհրաժարվի իր սկզբունքներից և հալալ գործով կսկսի զբաղվել:Եվ ահա դու եկար: Ու ինքն իրեն սկսեց խորհել մեծահարուստը . <<Գդալգդալ հավաքեցի` շերեփ-շերեփ դուրս եմ տալիս:Մի”թե սա էր կյանքիս նպատակը…>>: ՀՈՐ ՆԵՑՈՒԿԸ Ա. Գյուղում ապրում էր հողի մշակ Վարշամը:Նա մի րոպե ազատ ժամանակ չուներ:Մեկ բահն էր վերցնում ձեռքը,այգու մկրատը,մեկ դույլը ջրով:Հողգործիքները նրա անբաժան բարեկամներն էին դարձել ու հարազատը:Ոչ մեկը նրա հետ չէր շփվում,մտերմիկ

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ զրույցի բռնվում: Աշխատում էր մինչև հոգնելը, իսկ հոգնություն չուներ,որովհետև հոգսերը շատ –շատ էին և հուշում էին պահանջում և դրանցից մեկը իր միակ որդու,ծերության պահին իր նեցուկի` բուհում ուսման ավարտն էր,իր մահվանից հետո ճիշտ ապրելու,խելացի ու գիտակից անձ դառնալու ձգտումը: Վարշամը լայն ու մեծ սիրտ ուներ:Հյուրասեր էր,անհույսներին աջակից ու խորհրդատու,մթերքի կարիք ունեին,միշտ օգնում էր:Նա այնքան էլ բարեկեցիկ կյանքով չէր ապրել,պատճառը նրա երեք երեխաներն էին,որոնցից երկուսին արդեն դիպլոմավորել էր,մնացել` տղան:Իսկ տղան չնայած սովորելու նկատմամբ այնքան էլ ձգտում չուներ,բայց դե և իր ,և հոր շհնորհիվ կարողանում էր առաջ գնալ,կուրսից-կուրս տեղափոխվել: Իսկ Վարշամը երբեմն հանգստի պահին շատ էր նեղվում և պատճառ կար:Տղայից միշտ լսում էր . <<Ունեցել ես,ուրեմն պահիր,բա ումի”ց գումար վերցնեմ,ո”վ կտա>>: Վարշամը լուռ լսում էր և չէր արձագանքում,միգուցե որդին ճիշտ էր:Տղան ցանկացած հարցում լեզվակոխ էր անում հորը և միշտ հաղթում;Հայրը չէր խնդրում,որ տղեն օգնության ձեռք մեկնի,որովհետև որդին այնքան էլ պատրաստակամ չէր ծնողին աջակից լինելու գործում,նա միշտ պահանջողի դերում էր: Իսկ Վարշամը միշտ երազել էր,որ երեխաները կմեծանանան,կաշխատեն ու իր հոգսերն էլ կթեթևացնեն,բայց զուր: Ու մի օր էլ այգուց տուն էր վերադարձել ,նստել պատի

46 47

23


Արմենակ Ավետիսյան տակի քարին.արևկող արել,մի անծանոթ,տձև մարդ կանգնեց կողքին: -Բա’րև Վարշամ պապ: - Բարի աջողում որդիս ,ի”նչ ես կամենում: -Դե հարկայինից եմ,եկել եմ,պարտքերդ մարես` բնամթերքով,դրամով,ինչով կարող ես… -Տղաս,հիմա գարուն է,նույնիսկ բողբոջները լրիվ չեն բացվել,թողեք աշուն գա,բերքը տեսնենք,նոր ուզեք:Կհավաքեմ,դրամի կվերածեմ,մի խոսքով կվճարեմ: Անցավ տասը րոպե:Երկուսն էլ լուռ էին: Ծերունին տեսուչին. -Կներես,բայց երբևէ ինքդ քեզ հարցրել ես,դու ո”վ ես,ո”ւմ ես պետք: -Ոնց թե ում,-ասաց հարկայինը,գերագույնին,կառավարությանը:Եթե չհավաքեն,այդ ամենը` գերագույնը,կառավարությունը ինչ գումարներով պետք է իրենց հանգիստը դրսում կազմակերպեն,իրենց ընտանիքի անդամների բարեկեցիկ կյանքն ապահովեն և բացի դա էլ հոմ աշխատավարձի հույսին չեն ապրելու: -Հակացա,դու նրանց բարեկեցությունն ապահովվողն ես,ինքս նրանց մշակը:Որովհետև ես վաստակում եմ,չարչարվում,հոգնում,քրտնում,իսկ դուք,քո գերագույնը ուտում:Մի խոսքով բոլոր մարդիկ էլ ուտում են իմ վաստակը,եթե չվաստակեմ,դու էլ ,քո գերագույնն էլ իսկույն սովից կմեռնեք:Աշխատիր երախտամոռ չլինես:Մառանում մի պարկ ցորեն է մնացել նեղ օրվա համար,մյուս մասն էլ աշնանը կտամ: 48

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ -Չես կարող չփակել:Տունդ պարտքի դիմաց կվերցնենք: -Ուղղակի ժամանակ տվեք,ասաց Վարշամը: Ծերունին իր կշռով մեկ ոսկի էր:Երբեք ոչ մեկին չէր նեղացնում ու միշտ խոսքի տերն էր:Նա իր ճանապարհն էր ընտրել և իր այգին,այգուց տուն էր նրա ուղին:Ու այլևս հաշվի չէր նստում տղայի տրտունջների հետ,որովհետև մահվան սահմանագիծն արդեն անցել էր և այդ ավետիսն վաղուց հայտնել էին ճերմակ մազերը: Վարշամը չնայած իր պատկառելի տարիքին,բայց իրեն հաշիվ էր տալիս իր արածի ու չարածի մասին ու հաճախ ինքն իրեն հպարտանում: Եվ մի օր էլ քաղաքից տուն վերադարձավ որդին դիպլոմը կրծքին սեղմած: Հայրն ուրախացավ . -Որդիս,այսքան տարի աշխատել եմ,բարեխոսել քեզ համար,ֆինանսավորել,մտածել,որ քեզ ինչպես օգնեմ,որ քո տունն ունենաս,ինձ նեցուկ լինես:Վեր կաց դիպլոմդ վերցրու` գնա գյուղապետի մոտ մի գործ խնդրիր:Հույս ունեմ ոչ մի ոստիկան,ոչ մի հարկային քեզ չի նեղի: Որդին հողի հետ այնքան էլ սեր չուներ,բայց հորը չվշտացնելու համար ուղիղ գյուղապետին այցելեց:Նստեց աթոռին,դիպլոմը մեկնեց գյուղապետին ու թե. -Աշխատանք եմ ուզում: Գյուղապետը վերցրեց դիպլոմը,աջ շուռ տվեց,հետո ակնոցը դրեց նորից թերթեց ու չհասկացավ թե ինչ մասնագիտությամբ է ավարտել: 49

24


Արմենակ Ավետիսյան -Տղաս,լավ է,որ ավարտել ես,բայց մեր գյուղին հարմար մասնագիտություն չես ընտրել: Վարշամի որդուն` հոր միակ նեցուկին կարծես դա էլ պետք էր:Հավաքեց իր եղածն-չեղածը և ուղիղ քաղաք: Քաղաքաբնակ ընկերները վրա տվին . -Ինչո”ւ դիպլոմդ ցույց չտվիր: -Ցույց տվեցի,բայց դիպլոմս գյուղում կարդացող չգտնվեց,ուր մնաց մասնագիտության մասին լսած լինեին… ՈՒԺԵՂ ՄԱՐԴԸ Մի շատ քաղցր հոգնություն է իջել վրաս:Նետում եմ գրիչս,ոչ մի թուղթ աչքիս չի գալիս: Ինչո”ւ ` պարզ չէ:Գիշեր-ցերեկ շան նման աշխատում եմ և ինչի” միայն հասա օր ծերությանս շեմին: Տղաս բացարձակ ինձ չի լսում:Ինքս եմ,իմ հողն ու գրիչը:Հողը գոնե կերակրում է,իսկ գրիչս միայն ավելնորդ խոսքեր է հասցնում ականջիս: Հիմա ո”վ է աղքատի երեսին նայում:Նամանավանդ,երբ կյանքիդ հետ որոշել ես հաշիվներդ մաքրել: Ու բացի դա էլ,հիմա շեն շհնորհքը պակասել է :Նոր տարուն էլ չեն վերկենում,երեխեքին հավաքում` գալիս <<շհնորհավոր լինի>>ասում: Փառքդ շատ Տեր:Աղջիկներ ունեմ,տղա:Հույսս նրանք են,որ գոնե հող իջեցնելուց գոնե մի բառ կհասնի ականջիս .<<հանգստացար հայրիկ>>: Ժլատ չեմ եղել զավակներիս հանդեպ:Ուսման եմ տվել,իմ չափով օժիտ դրել ու հանգիստ կարող եմ 50

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ հեռանալ: Չնայած շատ միամիտ մի եղեք,թե պատրաստվում եմ:Մահից չեմ վախենում:Ուղղակի անցնող հետագիծը, որ թողել եմ սփոփիչ է,ոգևորող: Ժամանակ առ ժամանակ ավելացող հոգսերս թեթևացնել ինձ չի հաջողվում,բայց դե կյանք է:Ինձ կարող ես անել:Միայն ուտելն ու հնամենի շորերով մերկությունս ծածկելն էլ շհնորհքի հարց է: Այսօր ոչ մեկի հետ խոսել չի լինում:Փոխվել են մարդիկ:Կորել է հարգանքը,ազնվությունը:Գերիշխողը փողն է,թանկարժեք մեքենան ու անժարժ գույքը; Բայց ինքս նման մարդկանց երբեք երջանիկ մարդ չեմ համարում:Նրանց ինչ,ինձ նման ողջ օրը տանջվո”ւմ են: Տանը նստած վայելու են:Երանի չէ նրանց:Ոչ մառանի հացն է պակասում,ոչ գրպանները դատարկվում: Ինքս բժշկի կարիք ունեմ:Հեքիմությամբ որքան կարող եմ երկարացնել:Իսկ նրանք: Ոճ թե կգնան այլ բժիշկն ուրախ- զվարթ նրանց կայցելի` թիկնազորի ուղեկցությամբ: Հետո ասում են թե ինքս ավելի ուժեղ եմ նրանցից:Ինչո”վ:Մի քանի տաղ անտիպ ձեռագրերով,որոնք գիրք դառնալու դեռ մեծ ճանապարհ ունեն անցնելու, և երևի մինչև կյանքիս վերջին պահը չտեսնեմ:Այ թե կուրախանա կինս:Սիրով ձեռքերը կտաքացնի ձեռագրերի կրակով: Կինս այդպիսին չէր:Հիմա է չարացել իմ անզորությունից:Ոնց շորերով գիժ լինի, հետը խոսել չի լինում: 51

25


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան Բառը բերնիցս չելած ծեփում է:Ինքս էլ այս զառամյալ տարիքում խայտառակ չեմ լինի: Հացն էլ գոնե սեղանին չի դնում,ինքս եմ իմ հարցերը կարգավորում,նույնիսկ կերակուր պատրաստում:Այնպես որ,հմուտ խոհարար եմ նաև: Կինս միայն խնամիների գալուց է ինչ ունի-չունի պահած` սեղանին դնում: Կի”նս է առատաձեռն:Այնքան աչքը ծակ է` ոնց ոսկոր մզող:Ողջ աշխատվարձս հինգ րոպեում քոռ ու փուչ կանի,փորից քամի բաց չի թողնում,որ չնիհարի: Ինքս ի”նչ:Ողջ կյանքս լռելով ապրեցի: Դուք երևի ինձ լավ չհասկացաք:Նրանից բողոքողներ չունեմ,ուղղակի խոսք էր ասացի,լեզվիս չեմ տալիս: Պարզապես,որ ինքս ուժեղ եմ դա հաստատ է:Այպես որ ինքներդ էլ շատ մի չարչարվեք,երկար չեք դիմանա… ԿՅԱՆՔԸ`

ՆՄԱՆ ԴՈՂԵՐՈՑՔԻ

Արամը բարձրահասակ,կապուտաչյա,սևին տվող մազերով պատանի էր: Սկզբում նրա գործը շատ հաջող էր :Սեր ուներ կրթության նկատմամբ: Գտնում էր ,որ միայն իր ստացած գիտելիքներով կարող է բարձունքի հասնել :Բայց արի ու տես այդ բարձունքը նրա համար անհասանելի էր մնաց: Ինչո”ւ,կհարցնեք:Պարզ չէ:Գրպանն էր դատարկ… Եվ բացի դա էլ նա ամենքի պես չէր մտածում:Մարդիկ խոսում են մի տեսակ ,մտածում ուրիշ տեսակ,սրան-նրան շաղակրատում,երբեմն էլ 52

փեշերը լիզում դուր գալու համար: Ու պատկերացնում եք,այդ ամենը նրանց մոտ լավ էր ստացվում :Իսկ Արամը` Փանոսի ցեղից լիներ:Մի տեղ երկար տիտիկ չէր անում,գործից գործ էր ձեռք գցում:Երկար չէր դիմանում,որովհետև խոսքը ճակատներին է շպրտում: Ու հաճախ էլ մտքում քցում-բռնում էր,թե ինչու է այդպես… Մյուսները առաջ են գնում,իսկ ինքը տեղում դոփում է: Գյուղապետի շեմը մտավ` դե գործի համար,ոչինչ չգտնվեց: Մեծահարուստների ձեռքը պաչ արեց,այստեղայնտեղ այնքան մտավ, բայց ոչինչ չստացվեց: Ամբողջ օրը Արամը իր տեղը չէր գտնում:Ներս ու դուրս էր անում,սրան-նրան բշտում,փշի վրա նստած լիներ: Կնոջն էլ չէր խնայում:Ու երբեմն էլ իր տղային էլ չէր մոռանում .<<Երեխա չի է,չար սատանա,մի րոպե չի հանգստանում,փշփշ ցաքի վրա է նստած ջահել չի մի երկու խոսք ասես,սիրտդ էլ հանգստանա>>: Իսկ ձմեռն էլ վրա հասավ: Ի”նչ աներ,ի”նչ ձյուն տար գլխին,ինչպես կերակրեր նրանց… Արամը իր անելիքը չգիտեր,դիմացը երկար ու ցուրտ ձմեռն էր և դրա տակից դուրս գալու ելք չկար:Նեղն էր:Գարունը բավականին հեռու էր, օրվա հաց կունենային: Նա հաճախ էր բարի նախանձով էր մոտենում ընկերոջը`Աշոտին,որն ամեն ինչ ուներ և լիաթոք ծիծաղն էլ միշտ երեսին էր: Ընկերոջ հետ կիսվում էին: 53

26


Արմենակ Ավետիսյան Ու դա ժամանակավոր էր,որովհետև Արամը դուրս էր գալիս սահմաններից ու նրա երեսին շպրտում . -Գիտեմ,գիտեմ սուրբ չես,տասը դռանը հաչող շուն:Ի”նչ արհեստի,կրթության տեր ես ,որ էսպես քեֆ ես անում ու քեֆերում անցկացնում ժամանակդ:Ախր ստացածդ մի օրվա ծախսի փող է:Դեմքդ նայողի քեֆը կգա,ոնց պատկեր լինես,բայց ներսը դատարկ,փուչ` ընկույզ: Եվ հնչում էին փոխադարձ վիրավորանքների շարքը:Իսկ դրանք այնքան շատ էին լինում,որ չեք պատկերացնի: Անցնում էր մեկ ամիս,նորից հանդիպում էին,իրարից ներում խնդրում:Դե սրտաբաց ընկերներ էին,մի անգամ չէ որ իրար օգնության ձեռք էին մեկնել,իրենց հոգսերը կիսել: Մաղձոտ ու քենախնդիր չէին,ինքնասածի,իրար լավ էին հասկանում: Բայց դե ինչ ուզում եք մտածեք:Նրանք այնքան էլ մտերիմ չէին,ինչպես ներկայացրեցի: Արամի ընկեր Աշոտը,ավելի շատ ուղտը պոչով կուլ տվող երիտասարդ էր:Եվ իրոք նրա հետ ընկերություն անել պետք չէր: Իսկ ո”րն էր Արամի նման աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը:Դե իհարկե` զավակները: Ամենակարևորը,որ Արամի ուժը դեռ տեղն էր,իր օգանիզմի անկայուն վիճակից բողոքներ չուներ ու ծերը-ծերին կարողանում էր հասցնել: Արամը իր հույսը չէր կորցրել,հոգնել էր դես-դեն շատ գնալ-գալուց,սրան-նրան լսեց և ուրիշի բերնով 54

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ հաց չկերավ: Ինչ ուզում եք մտածեք…Արամի կյանքը իրոք նման է դողերոցքի… Իսկ այդպես երկար ապրելն անտանելի և անիմաստ… ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԸ Չգիտեմ դուք ինչպես, բայց ինքս որ մի բան եմ պլանավորում,կամ որևէ մեկին խոստանում` իհարկե խոսքիս տեր եմ կանգնում:Ազնվությունը,բարությունը հասու է ինձ: Թեկուզ մի երկու բառով փորձում եմ դիմացինին օգնել: Բայց արի ու տես,որ իմ շրջապատում ոչ բոլորն են այդպես մտածում և այնքան էլ լավ չեն տրամադրված իմ նկատմամբ:Դա ինչի”ց է,ինքս էլ չեմ հասկանում: Օրերս մի կարևոր ցերեկույթի մասնակցեցի և պատկերացնում եք` շականագեղձի բորբոքում ստացա: Կինս թե. Այ մարդ,իսկը Փանոսի ցեղից ես,մի օր տնից դուրս եկար ու փորձանքի հանդիպեցիր: Սրանից հետո կհարցնես ինձ,կարելի է,չի կարելի գնալ թե ոչ:Ինքս կորոշեմ: Տղաս թե. -Այ հեր,հարյուր պապիրոսը օրը քեզ չի բավականացնում,մուխը-մխից չես կտրում,չգիտես որ քեզ վնաս է:Թարգիր էլի,եթե մեր մասին մտածում ես: Ինչպես միշտ հարսս էլ հետ չմնաց իր ամուսնուց. -Այ սկեսրար,աժդահա տղամարդ ես,քեզնից մի բուռ է մնացել:Փորդ ներս է ընկել,կողերդ երևում են, 55

27


Արմենակ Ավետիսյան Ոսկոր – ոսկորի ձայն է տալիս:Ինձ լսես խմիչքի անունը այլևս չես տա:Համ քեզ համար լավ կլինի,համ մեզ համար:Գլուխներս հանգիստ կդնենք բարձին ու ձեն – ծպտուն չենք լսի: Հոմ գինու տի”կ չես, այդքան խմել կլինի… Ինչ որ տեղ նրանք ճիշտ են,բայց հոմ բժիշկ չեն:Իսկ բժշկի դիմելն անհրաժետ,որովհետև գիշերն հազիվ լուսացրի: Նահապետ Մարկոսիչը` այսինքն բժիշկը,ախտորոշեց շականագեղձի բորբոքում:Նշանակեց մեկի տեղ դուք ասեք երկու,ես ասեմ չորս տարբեր դեղեր:Դուք ասեք հինգ,ես ավելացնեմ ևս հինգը:Դեղերը ինքը գրեց,ինքն էլ վաճառքն իրականացրեց իր դեղատնից: Ինքս էլ մարդ եմ չէ,մի քանի ավել կան պակաս դրամի համար մեր տնից մի քանի մետրի վրայի դեղատնից չէի գնի”:Մի խոսքով մեկին տասը հագցրեց: -Նահապետ ջան,ցուցակումդ գրի:Հենց նպաստը ստացա` առաջինը քո պարտքը կփակեմ: Մի քանի քայլ չէի արել մինչև տուն հասնելը,դեմս դուրս եկավ Մարտիրոսը:Նա մեր գյուղի հայտնի հեքիմն է: Տնաշեն,քանի քանիսն են ինձ մոտ բուժվել:Արդեն 60-նն անց մարդ ես:Հայ-հայդ գնացել,վայ-վայդ է մնացել:Ժամանակն է` ինչ դեղ,ինչ բան:Էլի ես ուզում ապրել,չկշտացա”ր դեռ:Բավական է,քանի համը չես հանել ` հեռացիր:Թե չէ լավ գիտեմ քեզ,անպոչ գդալի պես ամեն ինչի մեջ ես մտնում:

56

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Ճիշտը եգիպտացորենի մազմզուկների խաշած թուրմի օգտագործումն է:Դրանից էլ լավ միջոց: Անպայման,հենց այսօր էլ կխմեմ,-հազիվ շշնջացի նրա հետևից: Ռեժիմ սահմանեցի սնման,դեղերի ընդունման:Վիճակս գնալով լավանալու փոխարեն էլ ավելի սկսեց վատանալ:Մեկ լալիս եմ,մեկ գոռում ցավից;Ամեն բան չեմ ուտում:Կինս ողջ օրը հանգիստ չունի,կողքիցս չի հեռանում:Ստիպողաբար կերակրում է ինձ,ամենալավ թիքեն ինձ համար պահում:Այդ ամենը որքան լավ է չեք պատկերացնի:Իմ բուռը հավաքեցի բոլորին:Պարզ չէ ձեզ մինչև երևակայական հիվանդ ձևանալս` հոլի պես ողջ օրս պտտվում էի:Տանեցիներս միայն ուտելուց են ինձ հիշում,այն էլ եթե ինքս հրամցնեմ: Չկարծեք թե մահից վախենում եմ:Քիչ մնաց կարժանանամ փշե պսակին:Պարզապես պետք էր ,գոնե ինձ համար,թե ով ինչ է շնչում իմ մասին: Դե ոնց ասում են` խելքիս քամի էր դիպել: Ու պատկերացնում եք,բժշկի դեղերն էլ օգնեց,տնեցինեիս խորհուդներն էլ: Հիմա ավելի եմ առողջացել,կարմրել ու բավականին աչքի ընկնող փոր գցել… ԲԱՑԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ Հակոբը` ընկերս,երբ տնօրեն էր,ով ասես նրա դուռը գալիս էր:Եվ ինչ հարցեր ասես քննարկում էին նրա հետ:Կիսվում` հաճախ,ու իրենց հարցերը լուծելով հեռանում: 57

28


Արմենակ Ավետիսյան Նա այնքան էլ միամիտ չէր,բայց արի ու տես մի օր նրա կյանքի անիվն էլ շուռ եկավ:Էլ նախքինը չէր:Եվ դա իր բացախոսության արդյունքն էր,իր հյուրերի հետ մտածումը կիսելու հետևանք: Այդպես էլ նա չփորձեց իմանալ` ով ոտ գցեց,երբ եկան հիմնարկը ստուգելու:Քարը քարի վրա չթողեցին,կետ առ կետ նայեցին,քրքրեցին ու արդյունքում նա հայտնվեց փողոցում: Եվ մեկ անգամ չէ,որ զգուշացրել էի նրան,թե մի վստահիր,իսկ նա թե. -Ինչ ուզում է թող լինի:Ինքս արդեն իմն ապրել եմ,հպարտությամբ շեշտում էր: Միգուցե մտածում էր,որ երեխաներին մեծացրել է ու այլ ուրիշ հոգսեր չունի:Չմտածելով նույնիսկ,որ դեռ ամեն ինչ առջևում է: Ում մոտ ինչ խոսելը չէր իմանում,մի հայուր անգամ ոտքը կոխել եմ,ձավարը քարոտ է`ասել ,բայց նա միշտ լեզվին էր տալիս: Ինքնասածի է դարձել ու այդ ամենը աթոռի շհնորհքն էր,այլապես այդպիսին չէր դառնա: Հիշում եմ մեր մանկության օրերը:Շատ խեղճ ու կրակի մեկն էր:Մատդ ուղղեիր բերանը կտաներ:Բայց արի ու տես պաշտոնը ունեցավ,դարձավ ինքնագոհ:Նրա քեռին էր նրա խորհրդատուն,իսկ նա ավազակի մեկն էր:Խանութ ուներ գյուղում,մեկին տասը ավելացնում գները, գյուղացու մեջքին էր դնում:Ո”վ կարող էր պարտքը ժամանակին չմարել կամ ուշացնել` հոգով-մարմնով կորած էր:Բոլոր մրցակիցներին սննկացրեց:Արենայում միայն ինքը մնաց: 58

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Հանգիստ իր մեջքը բարձին էր տալիս և ուրիշների քրտինքը ուտում: Նա էր Հակոբի մեջքին կանգնած:Բայց ժամանակի հետ Հակոբը զղջաց,որ սխալ ուղի է ընտրել ու քեռին միայն քամի անող է,բայց արդեն ուշ էր : Հակոբը շատ աշխատեց թուղթ ձեռք բերել` չկարողացավ,գրպանը դատարկ էր,փող մեջտեղ բերել չէր կարող,որտեղի”ց տար:Իսկ տանը համարյա ոչինչ չէր մնացել:Անզորությունից իրեն պատե-պատ էր տալիս:Ինչ ունե-չուներ հավաքեց,որ այդ թղթի կտորը գնի: Նրա ձեռքը կարճ էր,լեզուն ` կապ:Նույնիսկ խոսելն էր չէր գալիս:Շատ էր ուզում պառկել մեջքի վրա,հանգստանալ մի քիչ,ծանութեթև աներ ու ոչինչ չէր ստացվում,որովհետև մի պահ աչքին տանող տղան էր գալիս,որը դրամի կարիք ունի` դե քաղաքի դուռն է.ծնկները ծալվում էին : Իսկ աշխատել պետք էր:Մինչև մեջքի վրա պառկի,ո”ւմ մտքով կանցնի օգնել նրան : Հակոբը ամոթից մարդամեջ դուրս չէր գալիս: Ամենօրյա այդ մտածումների արդյունքում էլ նա վերջապես կարողացավ հասկանալ իր գլխի գալիքը:Մտաբերեց թե ինչ կարգի սրիկաներով է ինքը շրջապատված եղել,որ այդ մարդկանց ազնվության մեջ ավելի շատ ոճիր ու նենգ գրություն կա,քան տասը շողոքորթի մոտ,որ մեջք է ծռում փոքր ինչ ավելի: Եվ դեռ ուշ չէ,-ասաց քեռին,-շուտով քեզ կառաջացնեմ ու նորից մի կտոր հացի տեր կլինես: Հակոբը լավ էր հասկանում,որ այդ բառերը լոկ խոսքեր 59

29


Արմենակ Ավետիսյան են ու միայն քեռին է այդ անում նրան հուսադրելու համար,որովհետև քեռին էլ սննկացման եզրին էր:Եվ այդ ամենը` քեռու բեդովլաթ որդու շհնորհքն էր:Կազինոներից ու բարերից տուն չէր գալիս` ահա սննկացման պատճառը: Բայց դե ինչ ուզում եք ասեք:Ինքս Հակոբին շատ եմ հավանում:Խնդրանքս է` չմտածեք թե ինքս օրիենտացիաս փոխել եմ,ոչ և ոչ,այդպիսի բան չկա ու չի կարող լինել:Պարզապես նա ուրիշ տեսակի մարդ է:Նա պարզապես իր բացախոսության զոհը դարձավ:Եվ եթե ժամանակին գոնե մի քիչ իմ խոսքի հետ հաշվի նստեր` նման բան երբեք ու երբեք տեղի չէր ունենա: Եվ հենց միայն այն,որ նա հաց կիսող է ամեն հյուրի հետ` բավական է:Ինքս պատրաստ եմ նրա ետևից գնալ թեկուզ աշխարհի ծայրը: Իսկ տղաս,որ վատ էր սովորել,մի ծայրից փող էր ուզում,ժամանակն էր,իր գլխի ճարը տեսավ:Սկսեց մանր ու միջին բիզնեսով զբաղվել,որ գրպանը ծախսի փող ունենա: Իսկ Հակոբն ի”նչ… Նա որ ժամանակին գյուղի տակն ու վրա անողն էր,դարձավ մի բուռ թելի կծիկ:Հավաքեց իրեն ու դարձավ չխոսկան ու ողջ օրը,հողակտորում իր փոքրիկ` հողն ու փոշին իր գլխին էր տալիս: Իսկ ո”վ է մեղավոր:Պարզ չէ որ ինքը:Որ որքան էլ իբր թե փորձի հոգսերը թեթևացնել ու մուխը-մխից չկտրի,ոչինչ չի ստացվի,քանի որ <<Զորն անզորին` կերել է…>>:

60

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ << ԾԵՐՈՒԿ ՔԻԹ >> Նա հայտնի էր իր մեծ ու կեռ քթով:Նրան անվանում էին <<ծերուկ քիթ>>: Արի ու տես,որ նա հարմարվել էր իր անվանը:Չէր նեղանում,չէր տրտնջում: Ու երբեմն էլ,որ մարդիկ մոռանում էին նրա իսկական անունը չէին շեշտում: Նա իր քիթն ու մռութը չէր խառնում իրար,այլ ինքն էր նրանց կատակով չոշոներ,հաճախ նաև զռաներ կոչում: Եվ այդպես էլ կարծես բոլորը խոսքները մեկ արած լինեին:Նրա օրը բացվում էր,բարի լույսի հետո: Թեև գյուղացիները նրան խիզախ գժի տեղ էին դրել,բայց նա այնքան էլ գիժ չէր: Երբեք սոված չէր մնում:Միշտ իր գրպանը լիքն էր: Հարսանիք լիներ, թե թաղում,նա մշտապես չհրավիրվածների ցուցակում էր:Գյուղի մի ծայրից մտնում,մյուսով դուրս էր գալիս` փորը կուշտ:Դե ամոթ չուներ:Ինքն էր ու իր փորը,որ միշտ լիքը լինի: Ծխում էր ամենաթանկարժեք սիգարետները:Կհարցնեք որտեղի”ց:Պարզ չէ”:Աշխատում էր:Քանի որ դեմքն ու երեսը այնքան էլ մաքուր չէր ու վերքերի մեջ թաղված` չհաշված անփոխարինելի քիթը,տհաճ զգացում էր առաջացնում մարդկանց մոտ:Բայց արի ու տես շատ ընտանիքների համար նա սիրված հյուր էր,իր ամանչամանը,տանտիրուհու կողմից էլ հատուկ ճաշ:

61

30


Արմենակ Ավետիսյան Անկապ մտքերը միայն հանգիստ չէին տալիս նրան,անվնաս դեբիլ էր:Կաշխատեր օրն ի բուն,միայն փորը կուշտ լիներ: Թեև արդեն ծերունազարդ մազերով էր,բայց ցանկացած գործից գլուխ էր հանում: Հաճախ մտքերի խոր փոսն էր ընկնում,հիշում իր կյանքի անցած փուչ օրերը` կորցրեց որդուն,թույլ առկայծող իր կնոջ պատկերը:Հետո մտաբերում,որ դեռ շնչում է ու սոված քնել չի լինի: <<Աշխատիր,որ ուտես …>>: Դա նրա դեվիզն էր,իր դրոշը,որ վեր պարզած գնում էր առաջ: Քիչ մնաց ամուսնացնեին նրան համագյուղացիները: <<Ծերուկ քիթը>> չուզեց:Ոչ թե կնոջը չհավանեց,այլ չէր մոռանում կնոջ գերեզմանը:Պարզ է,վնասակար ամուսիներ չէին եղել:Ու հաճախ էր նմաններին <<գործող անմիտներ>> երեսներին շպրտում: Դրամ-լումա չգիտեր:Միայն կանաչ փողը գիտեր:Ճանաչում էր միայն հազարանոցը` ամենաշատն էր նրա համար:Ինչ տայիր չէր վերցնի:Դպրոց չէր գնացել,տառի սևն ու սպիտակը չգիտեր,բայց խորաթափանց միտք ուներ:Մեծին` մեծի պես էր հարգում,փոքրին` փոքրի: Կեցցեր նա:Կարևորը փորը կուշտ էր,գրպանումն էլ միշտ ծխախոտի տուփը:Ամոթ ինձ` մանկավարժիս,որ դեպքից դեպք ձեռքս նրա գրպանն էի տանում սիգարետ վերցնելու խնդրանքով:Մեկ երկու անգամ տվեց,բայց հետո,երբ զգաց,որ գրպանումս ունեմ ու նրա հոգու հետ եմ դնում` շպրտեց երեսիս .<<Հայվան շատ փնտրիր,կգտնես >>: 62

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Իրոք դարձել եմ նրա նման` թույլ առկայծող մտքի տեր:Կորցրել եմ աշխատանքս,դասաժամերս պակասել են կիսով չափ:Ամաչում եմ սրա-նրա դռանը օրավարձով հացի տեր դառնալ:Ծառերս այլևս ինձ չեն կշտացնում ու ոչինչ անել չգիտեի,ո”ւմ դուռն բացել,որ չմերժեն:Բա ամո”թը: Փողները շատ են քամում տալիս,իսկ մեր երկրում ծերունիները չարչարվում են:Ստացածները այնքան քիչ է,որ միայն ցամաք հացին չի բավականացնի:Էլ ուր մնաց տեղով-բարձով պառկես,հացդ ցամաք կերար` էլ վեր չես կենա: Իսկ դու հիմարդ,հարցնում ես` ո”ւմն է,ոտքով դես ու դեն տրորում գետին ընկած թղթադրամը,երբ կողքդ կանգնածներից ոչ մեկը տեր չեղավ,դու վերցնում և դնում ես գրպանդ: Գոնե գոհ,որ սեղանիդ այսօր հաց կա,որ այսօր էլ օգտվեցիր Աստծո բարիքից… ԱՌԱՋԻՆ ԿԱՇԱՌՔԸ Շատ զարմանահրաշ բնություն ունի Ս. Գյուղը :Դա Արշամի ծննդավայրն էր:Լինելով մանկավարժի որդի,ինքն էլ ընտրեց հոր ուղին ու քաղաք գնաց ուսումը շարունակելու: Ու հայրն էլ հպարտությանբ գյուղում նշում էր,որ իսկը և իսկ իր որդին է,քեռու նման բեդովլաթ չէ ու մեզ մենակ չի թողնի:Եվ հայրը չէր սխալվում: Տարիներ անց իրոք որդին վերադարձավ ու հետն էլ իր հարսնացուին:Չնայած Վարդիշաղը քաղաքում ծնված ու 63

31


Արմենակ Ավետիսյան մեծացած աղջիկ էր իր նիստ ու կացով,սկզբում դժվարությամբ,բայց հետո հարմարվեց գյուղի կյանքին:Իսկ գյուղն այնքան էլ մեծ չէր,բայց բոլորն էլ հարգում ու մեծարանքով էին խոսում իրար մասին:Միայն գյուղապետից ու խանութպանբիզնեսմենից էր,որ լավ բաներ չէին խոսում: << Դե գյուղ է էլի,ոնց կլինի մի քանի հատ շուն չլինի >>:Բայց դա չէր մտահոգում Արշամին,որովհետև նրան սիրով ընդունեցին դպրոցի հարկի տակ:Իսկ քանի որ հայրն էլ թոշակի անցնելու ենթակա անձ էր,կոլեկտիվ որպես միակ տղամարդու ընտրեց իրենց տնօրեն: -Հանգիստ մնա,-շշնջաց ականջին գյուղապետը,գիտե”ս ձեռքիցս չես պրծնի,մեռելներդ գերեզմանից կհանեմ: Գյուղապետն անուս մեկն էր,թիկունքին քրոջ որդին և դա էլ ա առիթ էր,որ իր դրվածքը դնի: Իսկ Արշամին այդպես մի նայեք:Նա էլ մեջքի վրա ընկնող ու հեշտ հանձնվողներից չէր:Եվ քանի որ դա նրանց առաջին հանդիպումն էր,ոչինչ չասաց,ոչ հա,ոչ չէ ու լուռ հեռացավ: Դպրոցն այնքան էլ փոքր չէր:Մի քանի կին էին ու ոչ մի որձեղեն,մնացածն էլ մեռած հոգիներ:Միանգամից հեռացնել չէր կարելի,ինչ կմտածեր:Միգուցե կբողոքեն ու որոշեց կամաց-կամաց կոլեկտիվն իրենով անել:Նա իր անելը չգիտեր,բայց տեր չուներ,փող չկար որ մեջքին կանգնող լիներ:Ձեռքը կարճ էր,լեզուն կապ:Կաշառք վերցնել չէր կարող,որևէ մեկի մոտ իր հոգսերից երկարբարակ խոսել չէր սիրում,իսկ շենքը վերանորգման

64

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ կարիք ունի,գույքի սակավ լինելու մասին խոսք չկա: Բայց դե չմտածեք թե առաջակներ չէին լինում` հասունության ատեստատի ձգտողներ կային,իսկ նա թե . <<Չեմ ուզում ,չեմ վերցնի,ինձնից հեռու տարեք >>: Չգիտենք թե որքան դա կտևեր,բայց որ դպրոցը համալրվեց նրա հարազատներով` փաստ է:Ո”վ չի ուրախանա,աշխատանք կար ձեռքներին,օրվա մեծ մասը տանն էին,գրպաններում փող կար և խանութում էլ սիրով պարտքով ապրանք էին տալիս: Արշամը այնքան էլ հիշաչար չէր,բայց մի օր իր գործավարուհու ականջին շշնջաց . -Ինչ որ կասեն լսիր,սովորիր,մի ականջդ չորս արա,ոչ մի բան բաց չթողնես,դրսում պտտվող լուրերն էլ հավաքիր, դե ապահովության համար:Աթոռս կորցնել չեմ պատրաստվում: Ինչի” միանգամից փոխվեց Արշամը:Պարզ չէ,առաջին կաշառքն էր ընդունել` խանութպանի որդու գնահատականները փոխելու դիմաց: Ու դրանից հետո էլ նրա մոտ ամեն ինչ փոխվեց միանգամից:Ինքս կպնդեի,որ դա նրա կնոջ սրտովն էլ էր,ամուսնու թելադրողն էր:Եվ չէր էլ պատրաստվում ապրել Արշամի հետ նույն հարկի տակ չոր աշխատավարձի հույսին: Չմոռանանք միայն ինչպես ասվում է . <<Գետի բերածը ինքն էլ կտանի >>: Ոնց գալիս էր,այնպես էլ սկսեց հոսել նրա գրպանից դեպի վերև:Ու կինն էլ մի օր նկատեց,որ իր հոր տնից բերած օժիտը օր առ օր հալվում է:Չդիմացավ այլևս:

65

32


Արմենակ Ավետիսյան Քիչ անգամ չէր քարոզներ կարդացել Արշամի գլխին ու չդիմացավ : Ամեն ինչ անօգուտ էր,վերցրեց իրենց փոքրիկին ու հայտնվեց հայրական տանը: Մի խոսքով իրար լեզու չհասկացան,անվերջ կռվելն անիմաստ էր:Արշամը չգնաց կնոջ ու երեխու ետևից` հայրը մահվան շեմին էր ու մենակ թողնել չէր կարող: Եվ միայն ամիսներ անց,երբ հոր հետ կապված բոլոր արարողությունները ավարտել էր,հավաքեց իր ունեցած-չունեցածը: Դե տանն էլ արդեն ոչինչ չէր մնացել ծախելու:Բոլորը հավաքեց մի աքլորի բեռ:Բանալին թողեց դռան շեմի տակ: Հույսով,որ գոնե մի օր իր կնոջ ու տղայի հետ կվերադառնա: Լավը նա է,որ Արշամը տարիներ հետո միայն զգաց,որ աներոջ քաղաքի տանն բարեկեցիկ կյանքով ապրելը` գյուղի իր տան բակի մի բուռ հողը չարժե… ԻՍԿԱԿԱՆ ՈՐԴԻՆ Տիկին Սոնան միշտ բողոքում էր իր կյանքից :Թեև ամուսնացել էր մեծահարուստ տոհմի ժառանգի հետ,բայց նրանց համատեղ կյանքի ընթացքում ջուրը մի առվով չգնաց,մշտապես վեճի մեջ էին կամ օրերով իրար երես չէին տեսնում:Եվ մեկ անգամ չէ,որ Սոնան փորձել էր իր տղաներին վերցնել ու առանձին ապրել,բայց ամոթ ուներ և նամուսի գերի էր: Իսկ ամուսինն էլ թքած ուներ նրանց վրա:Նրա համար կարևորը գաղտնի գումար ձեռք գցելն էր ու իր 66

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ նյարդային համակարգի հանգիստ պահելը: Ոչնչի չէր խառնվում:Ինչ կուտեին,որքան կծախսեին,ինչ կհագնեին,դպրոցում լավ կսովորեին թե ոչ,նրան չէր հետաքրքրում:Ողջ օրը կազինոներից ու բարերից տուն չէր գալիս,իր օրն այդես էր մթնեցնում: Երևի այդպես էլ անհոգ անցներ նրա կյանքը,եթե օրերից մի օր չհանդիպեր իր բժիշկ ընկերոջը: -Քեզ շատ քիչ ժամանակ է մնացել ապրելու,շտապիր կիսատ գործերդ վերջացնել,- ասաց բժիշկը: Եվ քանի որ տիկին Սոնան միշտ էլ չարությամբ էր լցված ամուսնու նկատմամբ որոշեց նրան մահվանից առաջ մի լավ դաս տալ:Առավոտ լույսը չբացված անկողնում մահճակալին գամված ամուսնուն հաց ու դեղահաբ տալու փոխարեն մի լավ կռվեց ու երեսին շպրտեց. -Կարծում ես երեք որդիներդ քեզանից են:Մեկն է քեզանից:Մեկը` Դուբայից է,մյուսը` Մարսելից,որ տուրիստ էի գնացել: Ամուսինը շատ մտահոգվեց,խնդրեց,որ հայտնի թե ո”րն է իրական նրանցից իր որդին:Կինը չասաց:Ու ամուսինն էլ,քանի որ այլևս ժամանակ չուներ իր որդու հարազատությունը ճշտելու փաստաբանին հայտնեց,որ կտակում է ողջ ունեցվածքը միայն իր հարազատ և իսկական որդուն: Եվ մի քաոսային իրավիճակ ստեղծվեց ընտանիքում:Եղբայրների միջև պատերազմական իրադրությունը հասունանում էր:Նրանք ոչ մի անգամ իրար թթու խոսք չէին ասել,ողջ օրը կռվի մեջ էին,և ծեծկռտում էին միմյանց.մեկն ասում էր,թե ես եմ 67

33


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան հարազատ որդին,մյուսը` թե ես եմ: Եվ այդպես էլ մի ընդհանուր հայտարարի չէին գալիս: Գնացին գերագույնի մոտ:Նա էլ այնքան տհաս չէր,երկիր էր ղեկավարում և բազում ընտանիքների հարցեր էր կարգավորել,ասաց. -Գնացեք ձեր հոր դիակը հանեք,ձեր բարկությունը թափեք նրա վրա,քիթ ու մռութը մի լավ ջարդեք այնպես,որ իսնի օրինակից կտրվի,մի խոսքով այլանդակեք,նորից թաղեք:Ձեզնից հարազատը կլինի այն տղան,որ տեսնելով հոր պատկերը կսգա և կորոշի պատժել եղբայրներին: Եղբայրները չէին կարող չկատարել գերագույնի հրամանը:Եվ բացի դա էլ հոր ունեցվածքին տիրանալու մոլուցքը կուրացրել էր նրանց:Չէ որ այդ քայլով վերջապես կպարզեին,թե ով է իրենց հոր հարազատ որդին և ժառանգորդը:Հոգնել էին նաև փոխադարձ վիրավորանքներից,ծեծ ու ջարդից: Բացեցին գերեզմանը:Հանեցին հոր դիակը:Երկու որդիները ոչ մի րոպե չկարողացան իրենց զսպել ու հարձակվեցին անշունչ դիակի վրա ու սկսեցին հարվածել ողջ ուժով ու ցասումով լի:Իսկ իսկական որդին այդ տեսնելով այլևս չդիմացավ:Մի փայտի կտոր վերցրեց ու հարձակվեց եղբայրների վրա,պատրաստ էր նույնիսկ սպանել նրանց,եթե չմիջամտեին ներկաները:Հազիվ եղբայրները հասցրեցին ճողոպրել գերեզմանատնից: Իսկական որդին նորից մեկ անգամ ևս դառն արցունք թափեց ու թաղեց հոր մարմինը:Բոլորի համար էլ պարզ էր,որ նա է իսկական որդին և նրան էլ բաժին հասավ 68

հոր ողջ ունեցվածքը… Այստեղ կարևորը այն շարժական ու անշարժ գույքը չէր,որ թողել էր հայրը:Այլ մարդ արարածի խիղճը,որ կորցրել են այսօր շատ շատերը և դարձել նյութի գերին,արժեքի,կայքի: Երբ իրենց հարազատի դին դեռ կողքներինն է,արդեն ժառանգները իրար կոկորդ են կտրելու պատրաստակամություն ունեն և իրար մեջ են անում ունեցած-չունեցածը:Երբեմն էլ չկամենալով մի բաժակ ջուր տալ իրենց հարազատին ծերանոց են ուղեկցում ազատվելով նրանից` ավելնորդ բեռ համարելով:Եվ նմանները չեն էլ վախենում,որ իրենց հերթն է մոտենում և իրենց քիթն էլ կհասնի քարին: Ցանկությունս մեկն է ,թեկուզ հացի կարոտ էլ լինեք,մի լավ օր չտեսնեք,չհուսահատվեք երբեք,մեզանից յուրաքանչյուրի օրերն էլ հաշված են…Մնացյալը բարի անունն է: ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԸ Մի մեծահարուստ նստել էր իր առանձնատան բակում և գոհ ու երջանիկ իրենից,կեղծ ժպիտը երեսին,վայելում էր գերմանական գարեջուրը և կողքից էլ,քանի որ իր սեղանակից ընկերները դեռ իրեն չէին միացել,ձեռքի հետ էլ համակարգչի հետ թղթախաղով էր զբաղված: Նա նկատեց,որ իրենից շատ ցածր և ավելնորդ գյուղի մարդիկ,մոտիկ ճանապարհից գալիս ու դողալով անցնում են: 69

34


Արմենակ Ավետիսյան Մեծահարուստն ասաց. -Ինչո”ւ եք փախչում և ո”ւմ ահից եք զարհուրած վազում: Նրանցից մեկը սիրտ առավ. -Աստված ազատի մեզ այդ բռի,տձև կողոպտչից:Ասում են հարկայինից է:Դու միայն դրա հագածին ու նստած մեքենային և մեզ էլ նայիր: Աստծո տված բարիքից էլ են ուզում մեզ զրկել:Մնաց վերջին շապիկներս էլ հանենք, նրանց տանք:Անամոթաբար էլ գտնում են,եթե կնոջդ հետ էլ ես պառկում,պիտի հարկ վճարես:Այնպես որ,փախչում ենք,որ ազատվենք…. -Ո”վ է այդ հարկայինը,ո”ր կուսակցությունից է,փողասեր է,աչքածա”կ,ո”րն է նրա ուժը,ո”վ է նրա կրիշան,որ փախչում եք: -Կգա,շուտով,քեզ էլ կտեսնի,ու քեզ համար էլ վատ կլինի: -Ծիծաղում եք,ինչ է:50 ձեռնարկությանն սեփականատեր եմ:Շատ համը հանեցին,մեկը կփակեմ,կնվիրեմ,դրանից էլ հեշտ բան:Որքան էլ գայլի ախորժակ ունենա,միևնույնն է ավելնորդ պատառը ոչ մեկի բերանը չի ծակել:Կուզի,կտամ: Եվ խոսքը դեռ բերանում էր,նրա ցանկապատի մոտ կանգնեց վերջին մարկայի մի բալագույն լաքապատ մերսեդես: -Դու ես հարկայինի այն մարդը,որ վախեցրեց մեր առանց այն տկլոր ու թշվառ գյուղացիներին,-հարցրեց մեծահարուստը:

70

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ -Այո,ես եմ: -Արի,արի ճանապարհ ես կտրել:Հյուրը Աստծուն է:Կխմենք մի քիչ,կհանգստանաս ու նոր կխոսենք:Ինչ կխմես ու կուտես: -Ինչ որ հյուրասիրեք: Եվ հաշված րոպեների ընթացքում վեց մետրանոց սեղանը լցվեց բազմատեսակ ուտելիքներով,որը 100 մարդու կբականացներ:Տան մշակները չէին հասցնում անգամ սեղանը թարմացնել,ուտելիքը ավելացնել:Թող ոչ ոք չկարծի,որ մեծահարուստը և հարկայինը շատակեր էին,նրանց օգնում էին տանտիրոջ շները ևս:Երբ հոգնեցին,իրենց որովայնը ամեն տեսակի մթերքով լցնելուց, մտան շոգեբաղնիք,հետո մերսվեցին մի լավ` որ նորից ուտեն:Հետո նորից կերան,մերսվեցին մի լավ,կերան ու չզգացին էլ ինչպես լույսը բացվեց ու նոր օր սկսեց: -Բա քո գյուղ գալու նպատակը ո”րն էր,-հարցրեց մեծահարուստը: -Դե ոնց ասեմ:Գերագույնի հրամանն է,բյուջեն ճեղկվածք ունի,պիտի լցնենք,որ պատերի տակ փնթփնթացող բիձեքի թոշակները տանք: Համաձայն եմ,պրոբլեմ չկա:Գյուղացի են,նրանց մի մեղադրիր:Եզան պես ողջ օրը բանում են,բայց օձի պես խելք ունեն:Ի”նչ մշակաբույսից հարցնես` տեղյակ են:Ափսոս խեղճների գրպանները դատարկ է,դրամի տեղ տասներկու ամիս մկներն են վազվզում:Հողն է նրանց փոխարեն հեկեկում,մի ամանորի սեղան են դնում մարդավարի` պարտքով:Ինձ են դիմում:Օգնում եմ միայն այն դեպքում, երբ տրամադրությունս բարձր է 71

35


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան լինում:Փողոցով անցնելիս էլ տանս կողմը չնայեն, որ չանիծեն: Թե չէ սրտիցս թույլ մարդ եմ,կմղկտամ: -Քեզ էլ հասկացա հարազատս,դե իմ գնալու ժամանակն է,որ գալս իզուր չլինի,որ գերագույնն էլ քաղցր աչքով նայի,մի քիչ աջակցիր: -Իսկ որքա”ն է պետք: -Դե որքան կամենում ես: -Թիվդ ստացար,փոխանցեցի երկու միլիոն: -Կեցցես,որ ասում էին աղա տղա ես,չէի հավատում: -Դու չէիր հավատու”մ:Հիմա հավատացիր: Եվ ատրճանակով վիրավորեց նրան ուսագլխից: -Ա’յո,-հազիվ շունչը հավաքեց հարկայինը,-ինձ նման անհավատին այդպես էլ պետք է… Խեղճ հարկային,քո մեղքն ինչումն է,դու ընդամենը կատարողն էիր… ԱՆՄԵՂ

ՄԱՐԴԸ

Մի խեղճ ու կրակ կտրած մակավարժ կար:Ոնց անում,իր տան ժամ առ ժամ ավելացող հոգսերին ոչ մի լուծում չէր կարողանում գտնել:Նա շատ դռներ մաշեց,շատ երեսներին աբուռ չունեցող մարդկանց հետ շփվեց,որ մի գործ ճարի` չստացվեցԼԲուհի դիպլոմը թանկ գնով էր ձեռք բերել:Տարիների վաստակն էլ չհաշված ոչ մեկին չէր հետաքրքրում:Չէր ընկնի,եթե առողջ լինել,դա էլ իր խելքից էր:Ափսոսում էր,որ անցածը հետ չի կարող բերել: Մի օր էլ վերջապես հասկացավ,որ վերջնագիծն է արդեն և դադարեց ամեն ինչի մասին մտածելուց: 72

Տանից դուրս չէր գալիս,ոչ մեկի երեսը չէր ուզում տեսնել:Կինն էր միայն շըմփացնում. -Ոնց որ թուխս նստած լինես,մարդամեջ դուրս արի,տրամադրությունդ էլ կբացվի: Եվ նա ինչպես միշտ կնոջ խոսքին չհակաճառեց:Քանի որ մտածում էր ամեն մի ծալքը պակաս է,թող չփորձի իրեն խրատներ տալ:Նա կենսաթոշակառու էր,բայց դե կարող էր թեթև գործով զբաղվել:Եվ վատը նա էր,որ ամենքն էլ նրան քաղաքավարի մերժում էին. -Աշխատանք չունենք,եկեք վաղը,մենք ձեզ կզանգահարենք,-այդպիսի պատասխաններ էին միայն լսվում: Եվ այս ազնիվ ու անմեղ մարդը իր անճարակությունից ծաղր ու ծանակի առարկա էր դարձել որդու,իր կնոջ համար ու նաև ավելնորդ բեռ, հացափորի նրանց հաշվին ապրող: Կինն էլ իր կարճ խելքով ոչ թե օգնում այլ խանգարում էր ամուսնուն: -Գնա աշխատանք փնտրիր,ինձ ոչինչ չի հեռաաքրքրում,-ասում էր կինը: Ամոթից կարմրում ու ողբում էր իր անզորությունը:Եվ զգալով,որ իրոք արդեն ավելնորդ է դարձել դադարեց սրա-նրա դուռը թակել: Ու մի օր էլ,երբ բազմոցին քնած էր մի երազ տեսավ:Մոտեցավ նրան մի լուսեղեն աղջիկ ծաղիկների պսակը գլխին: -Դա,-ասաց նա,-արժանի ես դրախտում ապրելու,ինքս կուղեկցեմ քեզ:Արժանիքներդ մեծ են:Մենք քեզ երեք փորձոթյան կենթարկենք:Ճիշտ պատասխանի դեպքում 73

36


Արմենակ Ավետիսյան դրախտի դռները լայնորեն կբացվեն քո առջև և կփրկվես էդ անօրենների տհաս խոսքերից,կնոջդ խելապակաս պահանջներից:Եվ դրախտում էլ կապրես գոհ ու երջանիկ: -Իսկ ի”նչ պիտի անեմ: -Ոչինչ,ուղղակի հետևիր խորհուրդներիս: Աչքերը բացեց և տեսավ,որ մի հրաշալի ու անզուգական վայր է ընկել:Թռչյունները ուրախ թռչկոտում էին ճյուղից-ճյուղ,ծաղիկները բազմերանգ իրեն ժպտում.օդն էլ մաքուր:Բացատում մարդկանց մի խումբ ծառեր էր տնկում,ջրում,փխրեցնում:Իսկ մյուս խումբն էլ նրանց ետևից նոր տնկած ծառերն էր հանում,դարսում,կապկպում գցում իրենց շալակները ու գնում: -Այ հիմարներ,փչացած,հիվանդ,չորացած ծառերի ու ճյուղերի փոխարեն նոր տնկած ծառերի շիվերն եք հանո”ւմ: Նա նորից աչքերը բացեց-փակեց տեսավ,որ գետի ափին է,տեսավ որ ջուրը ուր որ է իր ափերից դուրս կգա,կողողի մոտակա գյուղի մշակաբույսերը և խեղճ գյուղացիները նորից կնստեն դատարկ տաշտակի առջև ու այդպես էլ սոված կանցկացնեն իրենք ողջ տարին:Մարդիկ էլ անզորությունից դես ու դեն են վազում,ձեռքերը թափահարում մեկը մյուսի վրա հոխորտում,մեղավորներ փնտրում: Մի հատ էշով էլ ավազ են տեղափոխել ու փորձում են գետի հոսքը ձեռքով փակել: -Այ հիմարներ,որ ժամանակին պատնեշն ամրացնեիք,ջրի վարձերն էլ մուծած լինեիք չէր լինի: 74

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Հիմա տրակտոր էլ կունենայիք,վառելանյութ էլ:Թե էլի նորից պիտի անվերջ կրկնեք թե թանկ հաճույք է և գյուղմթերքների արտադրությունը ոչ եկամտաբեր:Ժամանակին,որ գետի հունը մաքրվեր,ձեր բակի աղբը այրեիք ու ոչ թե առվի մեջ կուտակեիք,հիմա հանգիստ,առանց վախենալու գիշերները կքնեիք:Գոնե գյուղապետին հարցրել եք,թե ուր կորան ձեր տրակտորները,ձեր վճարած գումարները: Անմեղ մարդը նորից քնեց ու զարթնեց ու սկսեց արտասվել իր և մարդկանց դժբախտ բախտի համար,ու նորից նրա աչքին երևաց լուսեղեն ծաղկե պսակով աղջիկն ու ասաց նրան. -Ոչինչ,երկու պատասխաններդ էլ ճիշտ էին,մնաց երրորդը: Ասաց ու հեռացավու անմեղ մարդը հայտնվեց Ա. գյուղի մշակույթի տանը` ջարդված ու շարքից ելած աթոռի վրա:Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար:Բոլոր հավաքվածները գոռում են,իրար հրմշտում,նույնիսկ ապտակում,բոլորն էլ ուզում են իրենց խոսքը առաջ տանել,ճիշտ որոշումը չկա: Մեկը գտնում է,որ գյուղին դպրոցն է կարևոր,մյուսը գազը,մյուսներին փողոցների ասֆալտապատումը,նոր շենքեր կառուցելը -Ո’վ հիմարներ,ձեր պահանջները գյուղի համար շատ կարևոր են:Գոնե մեկը այս տարի կառուցեք,մինչև ձեր գումարի հարցը կլուծվի ու մյուսնն էլ կունենաք: Ձեր գյուղապետը ողջ գումարն իրենով է արել,պահանջեք գոնե մեկը վերականգնի:Բոլորը միանգամից չի

75

37


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան ստացվի: Զարթնեց նորից ու ասաց. -Ավելի լավ է գնամ իմ գործին,բազկաթոռս ինձ է սպասում: -Օ~ ոչ,-ասաց լուսեղեն աղջիկը ծաղկեպսակը գլխին,դու այս անգամ էլ փորձությունդ հաջող հանձնեցիր,դրախտը իսկական քո նմանների տեղն է,գնա ու պրծիր այս խամաճիկներից ու խեղկատակներից:Այնտեղ գոնե լավ կյանքով ապրելու բոլոր նախապայմանները կան… ՆԵՐՈՒՄ Կին.Հակոբ բավական է,ամեն մանրուքի համար հոխորտաս:Աղջիկ է,հասունացման փուլում,ով դուռը բացում է,դուրս ես շպրտում:Այդպես չի լինի: Ամուսին .Դու էլ բան ասացիր:Մենակ են լոլոզին եմ դուրս շպրտել,դու չլսեցիր թե ինչ ասաց . <<Գլխիդ խելոք մազերը հեռանում են >>:Մի”թե ինձ չէր ուղղված,ճաղատը ինքս չեմ: Կին.Կատակում էր,լուն ուխտ մի դարձրու:Աղջիկդ համաձայն է,որ սատանի հակառակ ոտին կանգնել,թարսվել ես .<<Ես մարդու տալու աղջիկ չունեմ >>: Քո խոսքն է չէ”: Ամուսին .Ասել եմ ու կասեմ հետո ինչ:Ամեն մի ընտանիք սիրո մեջ պիտի գտնի իր կյանքը:Չէ քեզ պես:Ամեն առիթ հիշում ես մեր հարևան Բարսեղին : Կին .Ախր ոնց չհիշեմ:Նա իր ընտանիքին նվիրված մարդ է,իսկ դո”ւ:Ինձ ու երեխանեիդ վիզը ծուռ 76

թողեցիր,հինգ տարի մի ոտը դուրս էն քաղաքի լրբի մոտ գնացիր:Բայց ինքս քեզ ներեցի չէ հանուն երեխաներիս: Ամուսին .Ինչ ուզում ես արա,ոտքս գերեզմանում էլ լինի,գեղեցկության մոտով անտարբեր անցնել չեմ կարող: Կին .Դու էն գլխից էլ գեղեցիկը արժևորել ես:Հույս ունեմ,որ շուտով խնդրանքս կկատարես,չէ որ շուտով լրանում է մեր ամուսնության 25 ամյակը: Այդ առթիվ ֆրանսիական մուշտակ և ադամանդե օղեր կստանամ: Ամուսին .Շատ լավ գիտես,որ հնարավորություն չունեմ քեզ նման թանկարժեք նվերներ մատուցել,հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում:Ոտքդ վերմակի չափով պարզիր: Կին .- Ոտդ ոտիդ ձգած,նստել ծխում ես:Այդ ձևով ես փող աշխատում,վերկաց մարդամեջ մտիր,միգուցե ավելի լավ գործ կպցնես,օգնության ձեռք կմեկնեն:Չես գնում,մի գնա:Ինքս աշխատանք կփնտրեմ:Ընկերուհիս հարևան երկրում է…երեք ընտանիքի հոգս է քաշում: Ամուսին .Քեզ հասկացա,թե խոսքդ ուր ես տանում:Կինը մարդուն չի խաբի,չի դավաճանի,դու շատ լավ գիտես,ամեն ինչ տղամարդուց է:Ինքս հիմա չեմ փայլում իմ վարքով: Կին .Տղամարդն ինքն է փչացնում,ոտնակոխ տալիս կնոջը և տրորում նրա սիրտը:Քո կարծիքով նման տղամարդիկ իրավունք ունեն բարոյականությունից խոսելու: Ամուսին .Շատ լավ գիտեմ քեզ:Մեկ անգամ չէ,որ 77

38


Արմենակ Ավետիսյան իրական դեմքդ ցույց ես տվել:Մոռացար,որ ընդամենը երկու ամիս աշխատեցիր գործարանում: Սկսեցիր խոսք տանել-բերել,վարիչի ոտի տակը փորել:Դու նրա վրա”,թե” պաշտոնին էիր աչք դրել: Կին .Ոչ մեկը , ոչ մյուսը:Ցանկանում էի ուղղակի, որ ինձ տեսնեիր:Իսկ դու աչքդ չորս կողմ արած վազվզում էիր: Ամուսին .Բա դու , քո արածը մոռացել ես: Երկու ժամ սպասեցնել տվեցիր կանգառում:Հոգնածությունից քիչ էր մնում գետինը տապալվեմ,ոտի վրա հազիվ էի կանգնում ,ոտներս ջուրն իջավ : Կին .Աջ ու ձախ մսխում էիր,օրդ քեֆ ու հարսանիքներում անցկացնում,մտքովդ չէր էլ անցնում,որ մի օր ոտքերդ երկարացնելու ես ու հետդ ոչինչ չես տանելու : Ամուսին .- Ուղղակի վատը այն է,որ մտածումիցդ հետ չես կանգնում:Մի գլուխ ոտք ես գցում սրա-նրա հետ,բան դուրս չի գա:Դու ո”ւր,նրանք ո”ւր: Կին .Չեմ ժխտում: Սոնային քո կյանքից վռնդեցի:Խոսք չկա,նա սիրուն էր,բայց հոմ չէր կարող ինձ հետ ոտ պարզել:Ի”նչ ես կարծում այդ փչացածին հեշտ է մոռանալ:Ամուսնուն մեկ շաբաթ առաջ հողին հանձնեց,բայց մի տես ոնց է ոտն ու գլուխը զարդարել,ոնց որ հարսնատեսի է պատրաստվում:Տես հա Հակոբ տղա,քեզ ներում-բեկում չկա,չիմանամ որ նրա կողմը թեկուզ մի դատարկ հայացք գցես… Ամուսին .- Սիրելիս մի մտահոգվիր:Մեր հոգսերը քիչ չեն:Օրերս երևի մեր հիմնարկում փոփոխություններ լինեն:Հուշում են,որ տնօրենի գործերը այնքան էլ լավ 78

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ չեն գնում: Կին .- Հիմա կասես թե ձգտում չունես տիրելու նրա աթոռին:Թող ինձ էլ կյանքում գոնե մեկ անգամ առաջին տիտղոսը կրեմ:Ինչ կա որ,ումի”ց եմ պակաս: Ամուսին .- Լավ,լավ:Հույս ունեմ,որ այս գործը գլուխ կգա:Տնօրենի ձերբակալությունից հետո,բոլորիս ոտքի տակի հողը երերում է:Այլևս մեզ բանի տեղ չեն դնում:Բայց ոչինչ,սովոր եմ աթոռակռիվներին մասնակցել:Սիրելիս պատրաստ եմ նույնիսկ գործավարուհուն քծնել,ստորանալ նրա առաջ,ոտների փոշին վերցնել: Կին .- Ստոր,սրիկա,միայն ոչ դա:Հենց առաջին օրը կհեռացնես նրան,գործավարուհի ինքս եմ քեզ համար ընտրելու: Ամուսին .- Տեսնում ես որքան լավն ես,երբ շուտ ես ընդունում խոսքս:Ուղղակի գործատեղում ձևացրու թե գործի ես,բայց տես հա ուշադիր եղիր,ականջներդ չորս արա,լսիր ինչի մասին են խոսում: Ամուսին .- Կնիկ դեռ չեմ նշանակվել,դա իմ ու քո երազանքն է,ուրիշների պես,կրթություն էլ չունեմ:Ի”նչ անեմ կնիկ…գոնե մի արհեստի էլ չեմ տիրապետում,որ աշխատեմ…ինչ անեմ,ո”ր ջուրն ընկնեմ…դա կլինի փրկություն: Կին .- Ներիր սիրելիս ,դու միշտ երազում ես,երևում է լեզվնիս չափ դնելու ժամանակն է:Դու կողքիս ես և դա ամենակարևորն է ինձ համար:

79

39


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան ԴՈՒՔ Դուք ձեզ ազնիվ մարդ ե”ք համարում:Մի”թե դա այդպես է:Իհարկե ոչ:Որովհետև օրդ բուռն է անցնում,շարժման մեջ ես ու կարողանում ես կյանքի ոլորանով հանգիստ բարձրանալ:Մեջքդ պնդացրիր` դեպուտատի փեսա դարձար,երևի թե մեզ մոտ շուտ մոռանաս ու ընկերություն չանես այլևս մեզ հետ:Հիմա էլ ով կարող է քո հավին քշա ասի,աները կողքին:Երանի նրան:Չէ մի մի ինձ նման հիմարի պես:Տեր չունեմ,փող չկա,մեջքիս կանգնող չկա,ձեռքս կարճ է,լեզուս կապ: Դուք գիտեք այդ կարգի սրիկաներին:Այդ տեսակ մարդիկ ազնվություն չունեն,ավելի շատ չարություն,ոճիր,քան սառը շողոքորթի մոտ,որը մեջք է ծռում փոքր ինչ ավելի:Եվ իհարկե շահում է:Կպլոկի նույնիսկ շապիկդ,չզարմանաք նույնիսկ մեռելներդ գերեզմանից կհանի: Իսկ ինքս ինչ անելս չգիտեմ:Անելանելի վիճակում եմ,որովհետև թունելի լույսը, որն ինձ համար վառվում էր,կամաց-կամաց մարում է:Չգիտեմ միգուցե հոգնությունից է,բայց որ մեռելի պես եմ քնում` հաստատ է,իսկ առավոտյան թմրություն է իջնում վրաս:Շփոթմունքի մեջ մեջ եմ,որ երանի ինձ: Դուք հասկանում եք,չէ որ շատ աշխատել պետք չէ,երկար չես դիմանա,մի օր ծնվել,մի օր ոտներդ կմեկնես և մյուս աշխարհ կտեղափոխեն;Ո”վ կողբա վրադ:Ավելի շատ կհրճվեն,որովհետև կազատվեն անվերջ տևացող փնթփնթոցիդդ:Իսկ դո”ւ,դա 80

հետաքրքիր է,ինչի” համար ես անում:Հասկանալի է,ոչինչ չունես կտակելու:Հասկանալի է,ոչինչ չունես կտակելու:Իսկ հարևանդ աջ ու ձախ անում,իր աշխատավարո”վ է:Չէ մի տեսնում ենք,ոտը իր անկողնի չաձ էլ չի մեկնում:Իսկ ես ներքին ցավիցս տանջվում եմ,փորս մեջքիս է կպել,ոտքի վրա ցմքել եմ հրեշտակների հետ խոսելու ժամանակն է մոտեցել: Իսկ դուք ճանաչում եք այն աղջկան, որը իր վիճակի ծանրոթյունը չի հասկանում,մի աչքով լալիս է,մյուսով ծիծաղում:Նրա դուռը միշտ բաց է:Երևի անորոշ զբաղմունքից է,որ գրպանը միշտ լիքն է և փոքր փոխանցումներ չի անում,միլիոնների հետ է խաղում: Նա կարող է մատնել,դավաճանել,շատ վնասներ կարող է տալ:Նրանից էլ ամենքը վախենում են ու չեն կամենում շփվել: Իսկ դու ոչնչով չես կարող պարծենալ,որովհետև ախպերությամբ չես շրջապատված,հարազատներդ կողքիդ չեն ու ժամդ էլ ժամից անցել է,ով պիտի քեզ մի բուռ հողի արժանացնի: Դուք այդպիսի ամուսիներին լավ եք հասկանում:Որովհետև ողջ օրը բազկաթոռին կպած են:Անապրուստ չեն:Ի”նչ միջոցներով են ձեռք բերել,չգիտենք,բայց երևում է մի տեսակի ծառապտուղ են,տակները մաքուր չէ:Կինը վատ էր սովորել,կնոջ լեզվի ծայրին միշտ փողն է,որ ուզում էր: Իսկ ինձ վրա կասկածել պետք չէ,մի կողմս տարած մարդ եմ,խարդախության` անընդունակ:Ինչ վերաբերվում է կնոջս` մեր ջուրը մի առվով չի գնում, նրա համար վաղուց արդեն ավելնորդ եմ, 81

40


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան գերագույնի հրահանգով է շարժվում:Մեր ընտանեկան բյուջեն ինքն է գրում,ինքը ծախսում,ինքն է հրամայում` քիչ է,որ ամեն ինչ ներդնում է հացի` հացի կարոտ չմնանք:Երբեմն նրան էլ հասկանալ կարելի է,որովհետև որքան էլ աշխատում ենք մեկս երկուս չի լինում:Եվ օրը կնոջս հետ իրար միս ենք ուտում:Իսկ այդ դրությամբ երկար կյանք չես կարող ունենալ:Շտապ միջոց գտնել է պետք:Հենց վաղը ևեթ մնաս բարև կանեմ գյուղի ծայրին,բարին դա է… ԵՐԿՈՒ

ՏԻՐՈՋ ԾԱՌԱ

Արամը` ոտները քշտել,գյուղապետ էր ուզում դառնալ:Դե մենք մանկության անբաժանելի ընկերներ ենք,իսկ օգնել պետք է:Քվեի հարց կա: Համ էլ ամոթ է ու բացի դա պատվի ու պրիստիժի հարց կա մեջտեղը: Սովորույթ կա մեր մեջ,կարևոր չէ թե գիշերվա,թե ցերեկվա որ ժամն է,այցելում ենք իրար,գարեջրի բաժակի շուրջը զրույցի բռնվում ու չիմանում թե ինչպես ժամանակն անցավ: Մեր հերթական հանդիպումն էր,երբ նա այցելեց: -Է~,մի հարցնի,ոտներիս մեջ էլ հալ չմնաց: - -Ինչի”,ձայներիդ խմբաքանակն էիր ավելացնում: -Դե ոնց ասեմ,պատրաստվում եմ:Գիտես,պարզ տեսադաշտումս երևում է,որ ինքս եմ հաղթողը: -Բարեկամս մի շտապիր,վերև Աստված և բացի դա էլ ինչպես առածում . <<Առուն թռիր,նոր ասա հոպ …>>: -Միգուցե դու ճիշտ ես:Ուղղակի մի քիչ ամաչում եմ գործող գյուղապետի աչքերին նայել:Ախր կյանքում չեմ 82

մոռանում նրա արած լավությունը,միշտ երախտապարտ պիտի մնամ նրան` մեջքիս կանգնած է եղել: -Լավ,շատ ես ծամծմում:Վաղուց կենսաթոշակի է անցել,միշտ էլ ամեն մեկին փոխարինող գտվում է: -Գիտես,այնքան էլ այդպես չէ,տարիքներս առել ենք,կյանքի բարձունքին ախր ե”րբ պիտի հասնենք:Համ էլ գյուղապետարանում չես տեսնում արդեն ինչ է կատարվում:Ոտքերի տակ ամուր հողը զգալով,որ գյուղապետը հաշվառմանը չի հետևում,բարձիթողի վիճակում են թողել,զեղծարարները քիչ ավելի առաջ գնացին: -Իսկ դա ի”նչ կապ ունի քեզ հետ:Ինքդ էլ նման ձևով կվարվեիր, երբ իշխանությունը ձեռքիդ լիներ:Դրա համար էլ երկու տիրոջ ես ծառայում: -Կյանքն է ստիպում,ուրիշ կերպ լինել չի կարող: -Նախկինում գլխի թեթև շարժումով էիր բարևում,հիմա փոխարինել էս ձեռքսեղմումի,քաղցր զրույցի: -Դա է հաղթելուս գրավականը,բա ի”նչ ես կարծում:Բավական է որքան այսօր, ժողովուրդն է պնդում` վաղն ասելով խաբում գյուղաբնակներին,պարեցնում իր դուդուկի տակ: -Իսկ մտածել ես,թե ինչո”վ ես որոշ մեծաբերանների բերանը փակելու:Բոլորը չէ որ կցանկանան ընդառաջել քեզ: -Ասածիդ մեջ ճշմարտություն կա գիտես:Որտեղի”ց այդքան փող պիտի հավաքեմ:Պարտքերի մեջ առանց

83

41


Արմենակ Ավետիսյան այդ էլ խրված եմ,հիմա հազիվ եմ ծայրը-ծայրին հասցնում,նոր պարտքեր չեմ ուզում: Դու գիտես էլի,այդ ամենը ինչպես է լինում,սկզբում չեմ ու չում կանեմ,կվերցնեմ պարտքերս կփակեմ միայն հագուստ-կապուստիս մասին կմտածեմ: -Բայց հակառակորդդ քեզնից առավել է:Գիտի թե ով ինչ է շնչում,ինչպես ապրում և ամենակարևորը քչով բավարարվող է և մեծ սրտի տեր:Հարյուրապատիկ կհատուցի լավությունդ,պարտքի տակ մնացող չէ ու ակն էլ ձեռքին: -Ի”նչ ես կարծում հեշտ է երկու տիրոջը ծառայել և չոր դուրս գալ:Բավական դժվար է:Գյուղի սկզբնամասում մի անծանոթ մեքենա երևաց ողջ գյուղը նրա ով լինելը գիտե արդեն,որ ուղևորների խումբը ներխուժեց գյուղապետարան:Հետո գյուղացիներն էլ իրենց պահանջներով փորձում բաժնեմաս ունենալ: -Դե դա շատ քչերի մոտ է այդպես:Գյուղացին մոլորվել է:Կինը ձեռքից գնում է,ամուսինը իրեն խմելուն է տվել,օրը գարջրի սրահում է մթնեցնում:Բոլորն էլ իրենց հարբելում են տվել:Պլոճիկով մարդ քիչ է մնացել,ինչ ուզես անես:Դե փնթփնթան հալիվորներ են,դրսից գումար,նպաստչ սպասող: -հիշում եմ քաղաքու ոնց ասացիր էն աչքը դուրս աղջկան: -Իհարկե: <<Ինչպես պինդ ձեռ ես դարձել աղջիկ…քեզնից ի”նչ է գնում` լճից պակսավ մի պուտ ջուր…>>:Դու քեզնից խոսիր: -Ինչ խոսեմ,պինդ բռնել եմ բիձուկին մինչև աղջկան ձեռքս չտա,հանգիստ չեմ թողնելու: 84

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ -Պլկանը ջուր է ընկե”լ: -Ծիծաղում ես հա:Ծիծաղիր,ծիծաղիր:Դու չէիր, որ մեր կուրսի Կարինեի հետ պլատոնական սիրով էիր կապված: -Ուժեղ տղա էիր բուհում,արժեք ունեիր:Դու գիտեիր դասախոսների պինճը մտնելու եղանակը: -Դե կյանքի փորձ ունեմ:Գյուղում էլ կկիրառեմ,ինչ է եղել որ: -Դեմքդ ոսկե փայլ է ստացել երջանկությունից:Շուտ չես տոնում հաղթանակդ: -Դրա մասին չեմ էլ մտածում:Շատ մեծահոգի մարդ եմ:Ուղղակի գյուղապետ իր ուզածին հասել էլ,ինքս`ջահել,առաջխաղացում է պետք:Եթե թիկունքիս կանգնած մեկը չկա,պիտի ընկնենք մեռնենք:Գոնե մի կուշտ հաց կունենանք: -Այնպես ես խոսում,որովհետև ոտքդ դեռ չի դիպչել քարին:Միշտ քո փոխարեն մտածել են: -Այսօր դեմ-դիմաց դուրս եկանք:Ոչինչ չասաց, քիչ մնաց գետինը մտնեի միայն նետեց . <<Մի”թե դու իմ պնակները չէիր լիզում տեղակալիս աթոռին տիրանալու համար,ամեն անգամ, երբ մեր տուն էիր գալիս ու հիմա տակս ես փորում…>>: -Այո,վիճակդ այնքան էլ լավ չէ: -Դիմումս հետ վերցնելը կփրկի ինձ,թող ետևիցս երկու տիրոջ ծառա չգոռան:Այնքան էլ պատվաբեր չէ…

85

42


Արմենակ Ավետիսյան ԱՌԱՋԻՆ ՋՈՒԹԱԿԸ Արմենի համար ամենակարևոր հարցերի հարցը ընտանիք ստեղծելն էր:Եվ դրա համար էլ բազում դռներ թակեց,տարբեր միջոցների դիմեց,բայց ոչինչ չէր ստացվում:Տարբեր էին աղջիկները,տարբեր նրանց վերուդիրը,խոսքը,զրույցի թեման,հետաքրքրասիրությունը:Մեկի հետ երկար ընկերություն անել չէր կարողանում,շուտ հիասթափվում էր… Ուրիշ էր Վարդիշաղը:Շատ ամաչկոտի մեկը:Արմենը ,երբ մի բան էր ասում,կարմրում էր մինչև ականջները,նրա երեսին նույնիսկ չէր նայում,կես ժամում աչքերը չէր բարձրացնում: -Իմ ուզածն է որ կա,-մտորում էր ինքն իրեն Արմենը: Նրանց հանդիպումները թեև գնալով հաճախակի էին դառնում,բայց քանի որ Արմենը չնայած ոչ երկչոտ էր,ոչ անհամարձակ,ոչ վախկոտ,բայց շատ էր վախենում ,թե ինչպես հայտնի իր մտադրության մասին: Իսկ առաջին բառը,որին այդքան շատ էր սպասում Վարդիշաղը,ուշանում էր:Ու նա էլ իր հերթին մտորում և հիշում հոր վերջին խոսքը: Շատերը կխնդրեն ձեռքդ, տղամարդու ոչ գեղեցկությամբ,ոչ հարստությանը:Նրա աշխատասիրությունը գնահատիր,այլապես անբախտ կլինես: Արմենը շատ քիչ էր խոսում իր աշխատանքից:Չնայած այնտեղից ոչ մի լուրջ գործ չուներ:Բավարարվում էր չոր աշխատավարձով:Ձեռքից թույլ չէր,կաշառք չէր 86

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ վերցնում նույնիսկ բազայում,որտեղ աշխատում էր Արմենը,ամենքն էլ զարմացած էին նրա վրա:Չնայած կաշառք տալ-վերցնելը նրա մոտ այնքան էլ լավ չէր ստացվում: Ուղղակի պարզից էլ պարզ էր:Արմենի ձեռքից ոչինչ չէր գալիս,բայց ժողովներում մեծ-մեծ խոսում,տասը գազանոց ճառեր էր ասում:Եվ երբեմն էլ տեղը գալիս էր,այստեղ-այնտեղ մեծ-մեծ վրա էր տալիս,բանը որ գործին էր հասնում,մատը մատին չէր խփում,նրանը այդ խոսելն էր:Մեղադրելու կարիք չկա,որովհետև չորրորդ դասարանը մի կերպ էր ավարտել: Մի օր Արմենը ուժ գտավ իր մեջ և Վարդիշաղին ստիպողաբար իր տուն տարավ:Պատճառը լոտոն էր:Հերթական անգամ,երբ այգում զրույցի էին բռնվել,անցնում է լոտո վաճառողը -Ընկերուհուս ձեռքը խերով է,-ասաց Արմենը և ստիպեց, որ լոտո ընտրի: Եվ Վարդիշաղը երկուսն ընտրեց:Ջնջեց ու շահումը բավականին մեծ գումար էր:Երկուստեք ուրախացան,որ բախտը ժպտաց իրենց:Լավ սկիզբ էր: Վարդիշաղը նախկին ամաչկոտը չէր և իր ձեռքը վերցրեց տան վեր ու դիրը: Նա էր խանութ,շուկա գնացողը,գնումներ կատարողը,ամուսնուն` մեկ լուցկին էր մնում ու էժանագին ծխախոտը: Կինն էլ դարձավ տան առաջին ջութակ:Նրա խոսքը խոսք էր,գործը` գործ:Նախ ձեռք գցեց Արմենի գդալգդալ հետ գցած գումարին` ծախսեց:Հետո անցավ իր հոր մնացած ժառանգությանը:Դա էլ վարդիշաղի կողմից ձյունի նման հալվեց մի քանի ամսում: 87

43


Արմենակ Ավետիսյան Արտերկրյա ապրանքների խանութը կողքներին էր և ընտրության լայն հնարավորություն:Իսկ Վարդիշաղը գեղեցիկ հագնվել շատ էր սիրումՉնայած այնքան էլ միամիտ չէր ու նույնիսկ ձվի մեջ մազ կփնտրեր:Բնավորության գիծ էր դարձրել,ոչ ոքի չէր վստահում: Ու քանի տարի է ապրում էին միասին ու ձեռ-ձեռքի,գլուխ-գլխի և ու դեռ չէին հասկանում իրար: Եվ Արմենը ավելի շատ լսողի ու կատարողի դերում էր:Նրանը միայն աշխատավարձը տուն բերելն էր,տան հոգսերից հեռու մնալը,կտրվելը:Երբեմն,երբ առանձին էր լինում,ներքուստ ամաչում էր,քիչ էր մնում գետինը մտներ,որովհետև ձեռքից ոչինչ չէր գալիս: Ու մի օր էլ Արմենը կարգին հիվանդացավ, զրկվեց աշխատանքից ու գրպանում սկսեցին մկները վազվզել :Առաջվա ջահելը չէր,հալից ընկել էր,ձեռքից-ոտքից գնացել,մի քիչ քայլում էր,երկու ժամ նստում: Միայն կնոջից լսվող անվերջ հոխորտանքները անտանելի էին դարձել:Եվ ինչեր ասես,որ չէր քաշել Վարդիշաղի ձեռքին:Հաշտեցնողներ կային,բայց այնքան հեշտ հանձնվողներից չէ: Իր ողջ ունեցած-չունեցածը հանձնեց Վարդիշաղին ու գնաց ծերանոց վայելելու իր կյանքի վերջին օրերը: Կեցցես Արմեն,դու քո բերանը թույլցնողներից չէիր,ինքնասածի ու զուր չէր ու վերջում դարձար աստվածասեր:Ջահել ժամանակ էլ ինչ ասես արեցիր,մեղաց տոպրակդ արդեն լիքն էր:Հիմա օր չկա,որ եկեղեցի չմտնես,մոմ չվառես` քո չստացված կյանքի համար…

88

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ ԿՈՉ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ Դուք կարծում եք մեր օրերում հեշտ է ղեկավար լինելը:Շատ դժվար է:Նույնիսկ սեփական կնոջդ մոր հետ նույն հարկի տակ եք ապրում,նորից դժվար է քեզ ենթակեցնելը:Քիչ դեպքեր են եղել,որ բաժանություններ են եղել,ծեծկռտուքներ:Էլ չեմ ասում երեխաների մասին:Նրանք իրենց հոգսերն ունեն ու պրոբլեմները:Իմ տղաս իսկական ինձ է քաշել:Հենց տեսնում է ժպիտը դեմքիս,կմոտենա,ինչի կարիքը ունի մեկ րոպեում կներկայացնի,կպահանջի,կհոխորտա,կվախեցնի:Այնքա ն էլ միամիտ չեմ ու շուտ եմ գլխի ընկնում ու կատարում եմ նրա ուզածի մեկ տոկոսը:Չէ որ վաղը ընկնել կա,ծերանալ,մահանալ կա:Հիմա իմ միամիտ ընթերցողը կկարծի թե զուրկ եմ պահում երեխաներիս,ապա դա այդպես չէ,նրանք ամեն ինչ էլ ունեն:Բայց մոդայի ետևից չեն վազում,այլ առջևից:Ինչ նորություն տեսան պետք է ձեռք գցեն:Արքայական դղյակներ եմ կառուցել մի քանի տեղում նրանց համար,ընտիր կահավորանքով,արտֆիրմայի պաստառներով.կահկարասիով` բոլոր եվրոպական երկրներից:Ինքս եմ բերել իմ ձեռքով,ո”ւմ կարող ես վստահել: Եվ բացի դա էլ հիմա բոլորն մտածում են միայն թալանելու մասին:Բա որ ինձ թալանեն… Հեղինակության հարց է:Իմ արտադրամասում այդպիսիներին չեմ պահում:Բա որ թալանեն,էլ ինչի” վրա ղեկավարեմ,ո”ւմ ղեկավարեմ:Չէ որ մանկուց եմ երազել ղեկավարել: 89

44


Արմենակ Ավետիսյան Չնայած մեր մեջ ասած.տանս կինս է ինձ ղեկավարոմ,հիմնարկում` գործավարուհիս:Վերջինիս ոչ մեկի հետ չեմ փոխի:Ընտիր է,կյանքը լավ է պատկերացնում,որ շուկայական հարաբերությունների ենք հասել,այլև ընդհանուր չկա,կա միայն մասնավոր,և բոլորն իմն է,իմ ընտանիքինը:Նրանցն իրենց քոսոտ աշխատավարձն է ու նպաստները:Ձեռք տալիս է թող աշխատեն,չէ”.այնքան գործազուրկներ կան:Մի օրում ուզենամ հսկայական հերթի կկանգնեցնեմ գործարանիս դիմացի մայթին և բոլորին էլ կմերժե,իմ կամքը չէ:Հիմար եմ կոնկուրս հայտարարեմ:Պողոսիչին ուղարկում եմ ֆայլաբազար:Մեկ տեղը նույն արժեքով տասին է բերում,թող աշխատեն:Այ թե բաշարմունք : Պողոսիչի նմանը չկա:Մի հոգի էլ,որ նրա նման լինի կողքիս գործերս ամբողջովին կբարելավվեն:Բայց իրականում արտաքինից մտավորական այր է,բայց իրականում ողորմելի դիլետանտ,ինքնասիրահարված,զուրկ կողքինին ձեռք գցելու օգնելու հատկությունից,ձեռնքաշ է ու ագահ,որքան տաս` կասի քիչ է: Իմ միամիտ ընթերցողը կհարցնի թե ինչո”ւ եմ նման մարդուն պահում իմ կողքին:Չկարծեք թե նրան իր գեղեցիկ աչքերի համար եմ պահոմ:Պարզապես վերևում մի հարմարիկ աթոռի տեր է հորաքրոջ որդին:Նա է ինձ Պողոսիչին երաշխավորել:Ինչպես կարող ես մերժել,մի օրվա մարդ չենք:Համ էլ կյանքը մեր մի աստիճան է,բարձրանալ կա,իջնել,պատվով մեռնել ու թաղվել կա:Այսօր ոչ մեկը երաշխավորված չէ:Իշխանությունը փոխվեց,ինքներս էլ կփոխվենք,ինչ է 90

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ եղել որ: Հացս ցամաք հացի հետ եմ կիսել Պողոսիչին հեռացնել:Նա է եղել կամ մյուսը միևնույնն է:Շրջապատիս մարդկանց դեմքին ինչպես պիտի նայեմ,ինչ կմտածեն մարդիկ իմ մասին: Համ էլ մտածելու ինչ կա,մի ոտս արդեն գերեզմանում է,չորս տասնամյակ է արտադրության ղեկավար եմ,բանվորից եմ աճել,կրթությունս թերի,համ է, ով է հիմա դիպլոմի հետ հաշվի նստում:Մարդ ունես կտեղավորվես,չունես մահացիր:Դա է կարգը:Դոլար ունես ամեն ինչ էլ կունենաս,,օճառվել գիտես` առաջ կգնաս,տներ էլ կունենաս,մեքենաներ և ինչի մասին չի երազում մարդը: Հիմա,երբ բոլոր փակ դռները բացվել են,ամենքն էլ ցանկանում են իրենց հայրենի հողի վրա իրենց մահկանացուն կնքել:Խորթ է նրանց համար օտար հողը: Բայց դե մահանալ չեմ պատրաստվում այն կա ու կա:Երեխաներս դեռ փոքր են նրանց առջև դեռ պարտք ունեմ կատարելու,դիպլովորեցնել,ընտանիքավորել: Կհարցնեք թե առանց դիպլոմի հնարավոր չէ:Ինչի չէ,այնքան մարդ կա կառավարությունում իրենց անունը գրել չգիտեն,բայց…նրանց հասնել չի լինի:Մի օր կընկնեն ընչազուրկների բանակը,համալրել կա և միայն այդժամ կհասկանան աղքատների կյանքի իմաստը ինչումն է: Դուք ինձ կասկածամիտ ու վախկոտ մարդու տեղ մի դրեք:Մի օր ծնվել,մի օր էլ կմահանամ:Չեք պատկերացնի թե որքան շատ մարդ կմասնակցի իմ թաղմանը:Որքան անհամ բաժակաժառեր կհնչեն իմ 91

45


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան հասցեին,հատուկ պլանավորել եմ թո ով պիտի խոսի կտակումս մանրամասն գրի եմ առել:Գրելու նյութ կունենան լրագրողները,նրանք էլ հացափորի աշխատողներ են,մեղադրել չի կարելի: Կյանքը լավ եմ պատկերացնում,շատ լավ ու դրա համար էլ բռնել եմ ալան-թալանի ուղին,ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ:Այնքան էլ միամիտ չեմ:Կանադայի քաղաքացի է որդիս,աղջիկս Մարսելում է տեղավորվել,կինս մեր ամուսնությունից հետո Դուբայում է,մի ոտքը Հռոմում:Թող ինձնից հետո բարի վայելում լինի:Հո ստեղծացս հետս չեմ տանելու… Մնում է ինձ որպես վերջաբան հիշեցնել մեր իշխանավորներին,չմոռանալ մեր բոլոր գործարարների կոչը.<<Ալան-թալան մինչև վերջ…>>: << ՀՐԱՇՔ

ԼՈՏՈՆ >>

Ամեն անգամ, երբ աշխատանքից տուն եմ գալիս,կինս տրտնջում է. Ոչ մի անգամ ընտանիքիդ մասին չես մտածում.աշխատավարձտ տուն ամբողջությամբ չես բերում,ինչպես պիտի ապրենք,մի բան արա… Ախր ինչ անեմ:Գողանալ չեմ կարող, քծնել առավել ևս,ագահությունը բնորոշ չէ ինձ:Բավարարվում եմ եղածով:Հաստիքս է այդպիսին,միգուցե կավելացնեն… Տեսնում ես,հեռուստացույցով որքան երջանիկ դեմքեր են ցույց տալիս,-ասաց կինս և ավելացրեց,ինչո”ւ ինքդ էլ գոնե մեկ անգամ չես 92

փորձում,միգուցե մեկ անգամ էլ բախտը մեզ ժպտա: Իսկ ինչու ոչ,կթողնեմ ծխելը և խնայածս գումարով մեկ ամիս լոտո կգնեմ:Երկու դեպքում էլ կորցնում եմ` չհաշված առողջությունս,-մտածեցի ես:Եվ այդ մասին ոչ մեկին չասեցի ու աշխատանքից հետո,հենց մեր փողոցի անկյունում էլ կրպակավաճառից թերթերի հետ միասին գնեցի լոտոյի մեկ տոմս: Փողոցում էլ ջնջեցի,մտածելով մերոնց անակնկալ մատուցել:Չնայած լոտոն մոլեռանդություն եմ համարել:Ճաշկերույթն ավարտեցինք,նստեցի հեռուստացույցի դիմաց և թեյ էինք ըմպում,գրպանիցս հանեցի պաշտոնական ձևով լոտոն և մեկնեցի աղջկաս: Սա քեզ,թող երջանկություն բերի,-ասացի ես: Աղջիկս բոլորիս ներկայությամբ սկսեց ջնջել սյունակները և երբ հասավ վերջին` քարացավ,դադարեցրեց խոսելը,մեր հարցերին չի պատասխանում,քիչ էր մնում ուշաթափվի: Շահ…շահեց…,- սկսեց նա և թռչկոտում է տեղում: Բոլորիս աչքերում ուրախության արցունքներ երևացին,տոմսն էլ ստուգեցինք մի քանի անգամ,շահումը` մեկ միլիոն դրամ:Իրոք հրաշք էր տեղի ունեցել:Ողջ գիտակցական կյանքում մոլեռանդություն էի համարել լոտոն ու երբեք չեմ մտածել,որ այն կարող է շահել,ու փրկել ինձ նվաստացումից: Եվ քանի որ կինս միշտ էլ տրտնջում էր համգստանալուց,որոշեցինք շահածս գումարի մի 93

46


Արմենակ Ավետիսյան մասով աղջկաս հետ կմեկնեն ծովափ,մյուս մասով էլ կվերանորոգենք բնակարանիս մի մասը: Մենակ մնալ սիրում եմ,դա տարիքիս հետ կապված չէ,ուղղակի չեմ համակերպվում այն բանի հետ,երբ մարդիկ տեղի անտեղի սրտնեղում են` մասնակից դարձնելով քեզ:Ուղղակի ջերմ մարդկային հարաբերություններն են փչացել:Կորել է կարծես մեկը մյուսին վստահելու հատկությունը:Գերշխող է դարձել բամբասելը.շողոքորթությունը:Եվ բացի դա էլ մի տեղ երկար չեմ կարողանում նստել:Հյուր գնալ` նամանավանդ չեմ սիրում,քեֆ ուրախություններից հրաժարվում եմ անհամ ու փուչ բաժակաճառերի պատճառով:Եվ կնոջս ու աղջկաս ծովափ մեկնելը գոնե մի քանի օրով օգնեց ինձ ճիշտ ապրել և վերջապես մի քիչ հանգստանալ: Աշխատանքից հետո սկսեցի տան մաքրությունից:Անկողինս շատ կոկիկ հավաքեցի` դա կարողանում եմ,փոշեկուլով փոշին հավաքեցի` կարծես գոհ ինձնից:Անհրաժեշտ էր ճաշ պատրաստել:Օգտվեցի կնոջս օգնականից` խոհանոցի գրքույկից:Շատ չարչարվեցի,բայց ոչինչ չստացվեց:Ճաշը աղբի դույլի մեջ լցվեց:Հիշեցի տատիկիս ու մայրիկիս պատրաստած համեղ ճաշատեսակների մասին ու վազեցի մոտակա շուկան:Գնեցի մի քանի կապոց սպանաղ`դա սիրտս քաշեց ու վերադարձա տուն:Մաքրեցի,լվացի,խաշեցի,յուղով տապակեցի,հարած ձու և մի քանի րոպե անց արդեն պատրաստ էր:Երբ փորձեցի,միայն աղն էր պակասում, ստիպված ճաշակեցի,քանի որ 94

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ ռեստորանում ամեն օր չէի կարող ինձ թույլ տալ : Հարկ եղավ վերնաշապիկներս լվանալ:Ինչո”ւ չեմ կարող որ:Փոշին կար,լվացող հեղուկը ևս,լվացքի մեքենան էլ ավտոմատ:Գցեցի սպիտակ վերնաշապիկներս հետ նաև գունավոր վարտիքներս, գուլպաներս:Եվ երբ հանեցի արդուկելու,վերնաշապիկս հազիվ ճանաչեցի:Գույները միախառնվել էին:Ստիպված նորը գնեցի: Չգիտեմ թե էլ ուրիշ ինչ վնասներ կարող էի կրել:Դա դեռ ոչինչ,հասկացա,որ առանց կնոջս` կյանքս անիմաստ է,չէ որ ողջ ընտանիքիս հոգսը նրա ուսերին է: Մտածեցի նրանց նույնիսկ հետ կանչելու մասին:Մի երկար նամակ գրեցի,բայց լավ է,որ վերջացնելուց հետո միայն փոշմանեցի:Ավելի լավ է,որ նա չիմանա լվացքի,ճաշի մասին:Հեռագրեցի .<<Ես լավ եմ,ձեզ շատ եմ կարոտել>>: Կարևորը,որ աղջիկս այդ հրաշք լոտոյի շհնորհիվ կյանքում առաջին անգամ տեսավ ու արևահարվեց Սև ծովի ափին:Եվ այդ բոլորը չծխելու միամսյակի արդյունքն էր:Որ ծխելը վնասակար է առողջությանը,նույնիսկ չորս տարեկանը գիտե,իսկ դուք էլ միգուցե երջանկանաք <<Հրաշք լոտոյի>> շհնորհիվ` ինքս ձեզ օրինակ… Ո’Չ ԵՎ ՈՉ, ՉԻ ՓՈԽՎԻ ՈՉ ՄԻ ԲԱՆ Կին . Արշամ,դու էլ պիտի ասես մարդ ես ,մեր հարևան Գարսևանն էլ ասի:Չէ,դու մարդ չես: Ամուսին . – Ւնչի” համար: 95

47


Արմենակ Ավետիսյան Կին . – Ոնց թե ինչի:Նա իր տունը պահում է ըստ պահանջի,նույնիսկ իր երկու տարեկան աղջկա համար է արդեն օժիտ դրել:Իսկ մենք հազար ու մի ցավի տեր,օրը դատում,օր ուտում ենք:Այնքան քեզ թույլ թողեցիր,որ մեր տղան,որ մի մատ երեխա է քթիցդ բռնում,մատների վրա է խաղացնում: Ամուսին . – Ոչինչ,դա ժամանակի հարց է:Կմեծանա,ընտանիք կստեղծի,կզգա,որ ինքս նրա հայրն եմ: Կին . – Ի”նչ հայր:Հայրություն արել ես որ:Թեկուզ մի վարտիք առած կաս նրա համար:Եղբորս տղայի շորերն է հագնում:Մինչև ե”րբ ուրիշի հագուստներով մեր մերկությունը ծածկենք: Ամուսին .- Հիշում ես Գարսևանի մանկությունը:Մի լեն-լփոշ շալվար էր հայրը պատվիրել:Ու գյուղում,քանի որ դերձակ չկար,գոտին թելերով էր կապել,որ վրայից չընկնի: Իսկ հիմա”…լողում է ոսկու մեջ: Կին . -Իհարկե հիշում եմ,դու ներկայից խոսիր,ներկայից:Մարդը քաղաք գնաց ,շրջապատի մեջ մտավ ու մարդ դարձավ ու հիմա էլ, որ գյուղ է եկել ոչ մեկի կողմը չի նայում,որևէ մեկին էլ տեսնելիս քիթը այնքան բարձր է պահում,որ քթից ընկնողը հարյուր կտոր կլինի, ուտելիքը ըստ պահանջի է:Իսկ մենք սոված անկողնում պտտվում ենք հոլի պես,րոպեններն ենք հաշվում,թե երբ պիտի լուսանա,որ ձեռքներս մի գործ ընկնի,հացի փող վաստակենք:Մոռացել ես Գարսևանի տան մոտով անցնելիս խորովածի հոտը քիթդ էր ընկել,հազիվ թուքդ կուլ էիր տվել,ծնկներդ էլ 96

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ թուլացել էին:Եվ թևերիդ տակ ընկած ընկերդ քեզ հազիվ անկողնիդ մոտ հասցրեց: Ամուսին . –Իհարկե հիշում եմ,օրավարձով աշխատելու կարգն է:Ո”ւմ է պետք բուհի ավարտման դիպլոմս:Վեցը տարի սեղան մաշեցի` կրթվեցի,որ այսօրվա օրով անգործ մնամ:Ոչինչ,կարևորը հույսս մեծ է,կարծում եմ դեռ լավ օրեր կլինեն մեզ համար: Կին . –Կարծո”ւմ ես,այդ լավ օրերը շուտ են գալու: Ամուսին .- Որքան ուզում է թող տևի:Թող սերը անպակաս չլինի մեզանից:Քիթ ու մռութդ մի երկարացրու,աշխարհում հավիտենական ոչինչ չկա: Կին .- Ոնց թե:Գարսևանը իր շիրիմին տեղադրելու համար խոսող արձան է պատվիրել:Որդին էլ կտեղադրի: Ամուսին . - Դե դա բնական է շատ ունենալուց է:Շատ նեղվել պետք չէ:Չմտածես քծիպի մեկն է: Կին . - Դու էլ շատ լավ գիտես որ դա այդպես չէ:Գյուղապետը,որ վերևից հյուրեր է ունենում` Գարսևանի դուռն է թակում խորոված,խաշ հյուրերին հյուրասիրելու համար:Նրա քիթը երևում է քամուն է բռնում: Ամուսին . - Մի մտահոգվիր,մեր սեղանն այսօր էլ այնքան դատարկ չէ:Ամեն ինչ էլ կա սրտիդ ուզածով կարող ես քիմքդ քաղցրացնել: Կին . – Էդ էսօր,բա վա”ղը,բա մյուս օրը”: Ամուսին .Ամեն ինչի մեղավորը մեր լեզուն է:Գարսևանի պես օձի լեզու պիտի ունենաս,որ մեկին խայթես,մյուսին փշի-թշի անես,գրպանները մտնես:Ինձ

97

48


Արմենակ Ավետիսյան իմ գորտերի հետ ջուր խմելն էլ բավարար է:Աղքատ լինելը չափանիշ չէ:Մարդ լինելն է կարևոր:Հիշում ես թե Գարսևանը քանի օր ետևիցս ընկավ,մի քանի բաժակ օղի զոռով խմացրեց,որ իր ուզած մարդուն քվես տամ: Կին .- Չտայիր,չխմեիր:Այնքան ես նիհարել,որ ցամաք ձորի աղվես ես դարձել:Էլ ուժ չի մնացել մեջդ,քեզ ով իր այգին կվստահի: Ամուսին .- Ասում են,որ մեր գյուղի մեծահարուստները օրերս իրենց քսակները բացելու են ու բարենպաստ գործեր են սկսելու: Կին . - Աչքովս տեսնեմ չեմ հավատա:Նույնիսկ հազար դրամ չի սողա նրանց ձեռքից; Ամուսին . - Մի քիչ ձայնդ ցածրացրու:Դու լավ գիտես մեր պատկից հարևաններին կգնան խաբար կտան,քչամանը նրանց մոտիկ է: Կին .- Է,թող գնան ասեն:Գարսևանի նմանների պատճառով չէ,որ հացամուր ենք դարձել,պարտքերի մեջ ընկանք ու մինչև օրս խելքներս գլուխներս չի գալիս:Աղջիկդ մեծացել է.հասունացել,նրա ամուսնության մասին չե”ս մտածում: Ամուսին .- Իմ դարդն ու ցավը ինձ համար քիչ է,դու էլ ամեն օր ամուսնությունն օրակարգի հարց ես դարձրել:Օրերս համրած են,ի”նչ մնաց:Չէ,երևում է օրս վատ է մթնելու:Քանի շուտ է ունեցած-չունեցածս վերցնեմ ու հեռանամ: Կին . - Մի շտապիր:Հեռանալուց հեշտ բան չկա,դու լավ բաների մասին մտածիր:Հիմա որ կարողացել ենք մեր օրը օր անել,դա էլ քիչ չէ:Երկուսիս էլ ակտիվ հանգիստ է պետք:Ավելի լավ է,որ քիչ քարշ գաս ու 98

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ սրա-նրա պատատակին նստած օրդ չմեռցնես: Ամուսին . - Կնիկ,սովածացա,ծակ փոր ունեմ:Երևի վեր կենամ ինձ մի լավ տեսնեմ: Կին .- Հերիք է լափես,այ տաճիկ կոկորդ,սեղանի վրա էլ ուտելիք չթողիր,ախր կտրաքես: Ամուսին .- Դու շատ լավ գիտես,որ ուտելու սիրահար չեմ,դե սեղանը որ լիքն է լինում,բնազդաբար օգտվեցի:Կյանքում էլ պաշտոնը ինձ համար երազանք չի եղել,որտեղ ուղարկել են գնացել եմ,տաքուկ անկյուն չեմ փնտրել,փափկասուն կյանքի: Կին .- Չքնենք,երևում է չափից ավելի չաչախոսեցինք:Արդեն տարիքներս էլ այն չէ:Մեզ հանգիստ կյանք է պետք և մեր օրերում պարզից էլ պարզ է,ոչինչ չի փոխվելու Ամուսին .- Այ կնիկ,դու ճիշտ ես:Ինձ մնում է մենակ ուտել,խմել և ման գալ ու քեզ էլ սիրել: Կին . - Օր ծերություն-խայտառակություն :70 –նն անց ես,չես ամաչում:Տկլոր մարմնիդ կատու շալակելն էր պակաս,,, Ամուսինը խոսեցին ևս երկու ժամ,տոպրակը դատարկեցին,շուռ եկան մեջքը մեջքին կպցրեցին ու հանգիստ քնեցին… ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ Գյուղում կա շատ բարձր ու անմատչելի պաշտոն:Մարդիկ միշտ էլ ձգտել են նստել այդ աթոռին,որովհետև այն լի է ամեն տեսակի բարիքներով,միայն թե շատ դժվար է նրան 99

49


Արմենակ Ավետիսյան հասնելը,թեպետ կան բազում ուղիներ: Շատերը չեն դիմանում, մեկի գումարն չի հերիքում,մյուսն էլ հարազատությունից է պակաս:Միշտ ընտրությունից հետո փոշմանում են,որ զուր պխտոր ջրում ձուկ որոշեցին բռնել, ժամանակ ու միջոցներ կորցրել,և որքան խանգարվեց նրանց հոգեկան աշխարհը,թշնամիներ վաստակեցին ու իջան սովորական հողվորի իրենց նախկին աշխատանքին: Խոսք չկա,նրանք թուլակամ են,անբարո,չափից ավելի բարձր կարծիքի իրենց մասին և մնում են կես ճանապարհին: Սակայն չեն հուսահատվում և սպասում հաջորդ պայքարին,համբերությունն իրենց նեցուկ ունենալով` վեր են բարձրանում ու հասնում գյուղապետի աթոռին: Մեր այս հեքիաթի հերոսուհին` Հասմիկ,ևս նրանց շարքերում է: <<Ձին էլ չորս ոտք ունի,քայլելիս դարձյալ սայթաքում է>> առածը ի վերուստ կարծես Հասմիկին վերաբերվի:Նա էլ հաճախ սայթաքում էր,աթոռից-աթոռ վազում ու չբավարվելով,նորից շարունակում էր իր վազքը,կարծես ոչինչ էլ չէր եղել: Դպրոցը,բուհը մի կերպ ավարտելը ու կրթություն ստանալը նրա մասին է ասված:Իսկ միջնորդներ որքան ուզես,չէ որ գեղեցկուհի էր:Իսկ նման աղջիկների համար փակ դռներ չկան:Եվ առիթը բաց չէր թողնում աստիճանահարթակով վեր բարձրանալուն: Գյուղում աշխատեց բրիգադիր, գյուղատնտես,երբ մասնավորեցվեց հողը,կոպիտ ասած գյուղացուն հանձնեցին հողին,մնաց միայն գյուղապետի աթոռը,որը 100

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ երազանքի պես մի բան էր Հասմիկի համար: Ագահությունը միշտ էլ տիպիկ է եղել Հասմիկին և դա չէր խանգարում,որ նա դառնար աշխատակազմի խեկավար:Չնայած մտերիմները զգուշացնում էին,որ նրա ագահությունը սահման չունի, որովհետև զուր չէր,որ գյուղում նրան ամենքը,ընչաքաղցության թագուհի էին կոչում,ոչնչի առջև կանգ չէր առնում: Եվ հերթական անգամ,երբ ընտրություններն էին դիմացը,նա շատ անհանգիստ էր չէ որ վերջին հնարավորությունն էր:Ժամանակ չկար կորցնելու,կարող էր զրկվել նույնիսկ իր աթոռից: Ու տիկին Հասմիկը իր ձեռքը վերցրեց ընտրողների ցուցակը և սկսեց տուն առ տուն անցնել,ի մի բերել,ուսունասիրել: -Գարիկը իր ընտանիքով վեց ձայն,-ասաց նա,-իմն է:Դե հարևան ենք,պարզ է:Բալոյին հոմ իր ձայները չի վաճառի:Գեղամենց ընտանիքին միջամտեցի նպաստ ստացան,տեղեկանքը իմ ստորագությամբ է` հինգ ձայն: Տասը ձայն էլ գործավարուհին կբերի,չապահովից Քնարիկին կվերցնեմ,լավ էլ սուրճ է պատրաստում, համ էլ գուշակում:Զինսեղանի Արշոն վրայիցս չի թռնի,մեկ հեկտար հող ձրի ստացավ:Փող չի տվել,հեշտությամբ հողը հետ կվերցնեմ:Բժիշկ Արմանին ամբուլատորիայի համար կառույցն ինքս եմ կազմակերպել,նա էլ իմ ենթակայության տակ է:Առիթներ միշտ էլ կլինեն` նրանից ազատվելու համար:Թող փորձի իր ձայներն չապահովվել,աշխատավարձի երես չի տեսնի:Մշակույթի տան տնօրենի հետ ջերմ հարաբերության մեջ ենք`ևս հիսուն ձայն,զուր չէր կինը 101

50


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան իմ պատճառով լքեց ընտանիքը: Եվս մի ձայն,դա էլ ամուսինս է:Նա չնայած ինչ ամուսին է որ,եղած-չեղածն մի հաշիվ:Եթե նրա հույսին մնայի,ոչ երեխաներ կունենայի,ոչ էլ դիրքի կհասնեի:Բա որ հանկարծ այդ մի ձայնը վճռական լինի ինձ համար,անհրաժեշտ է զգուշացնել: Եվ կյանքում առաջին անգամ ժամանակից շուտ գնաց տուն: Հասմիկ Բարունակի,-ասաց ամուսինը,այդ դու ես,ինչո”ւ այսքան շուտ:Դա քեզնից չէ,երևի եկել ես ստուգելու թե երեխաներդ քեզ կճանաչեն թե ոչ: Ծիծաղում ես հա,-ասաց կինը,-գիտես, ոչ աշխատանքիս բնույթն է այդպիսին:Մեկ մարզպետարան վազ տուր,մեկ գյուղապետարան,մեկ ոստիկանություն,դե ոնց ասում են գորգի վրա:Հյուրեր,բազմաթիվ այցելուներ:Հազար ու մի հարցեր կան լուծելու:Դու լավ գիտես,որ առանց ինձ ոչ մի հարց լուծվող չէ:Ամենքի հետ գործի բերումով մտերիմ եմ: Շատ վստահ ես երևում,-ասաց ամուսինը,-քիթդ շատ վերև մի բարձրացրու,իջնել կա:20 տարվա ամուսիներ ենք,ինձ որպես ամուսին չես ընդունել,նույնիսկ երեխաներս են երես թեքել ինձնից:Տարիներիս վաստակածը,միշտ ջուրն ես գցել;Գոնե շուտ գալուտ նպատակին ծանոթացրու,պատճառը բա չիմանամ: Է~,է սիրելիս,նորից նույն բթամիտն ես մնացել:Ինչ ես կարծում ապրում ենք ստացածդ հիսուն դոլարովդ:Երեխաներդ բուհի ուսանող եմ,վարձը 102

դու ես մուծում:Ինքս եմ դեմքդ պարզեցնում: Ինչպես միշտ միայն վիրավորում ես,լեզվիդ վրա ի”նչ կա,հայտնիր,մի ամաչիր,-ասաց ամուսինը: Ի”նչ է դու գյուղամեջ դուրս չես գալիս,մարդկանց հետ շփվում,մեկ ամիս հետո գյուղապետի ընտրություններն են,ինքս էլ իմ թեկնածություննն եմ դրել:Հաշվել եմ տուն առ տուն,խոստումներ եմ կորզել ամենքից:Ես կհաղթեմ Բալաբեկին:Գյուղապետիս աթոռ էլ ինձնով կանեմ:Գիտես օրը քանի անգամ եմ նրա վրա նստել ու երազել`երբ նախագահը տեղում չի լինում: Հասկացա և դու էլ եկել ես ինձ մոտ,նշանակում է կասկածներ ունես,որ ձայնս քեզ չեմ տա,դա իմ բարոյական պարտքն է,ուղղակի զգույշ գործիր,ընտրապայքարը թեժ է լինելու:Բալաբեկը իր ողջ կարողությունը ներդրել է իր մարդկանց բաժանելու,քեզ հաղթելու համար:Գոնե չխայտառակվես: Տիկին Հասմիկին այլևս չէր հետաքրքրում ամուսնու կարծիքը և խոսքը նրա թողնելով բերանում հեռացավ տնից… Ընտրապայքարը ընթանում էր տիկին Հասմիկի նախատեսածով:Ամենքն էլ իրենց խոստացած ձայներն ապահովում էին:Մուտքի մոռտ Հասմիկին ջերմ ժպտում ,ընտրելով ուրախ-զվարթ ու գնում իրենց տները: Վերջում,երբ բացեցին ընտրաարկղները և սկսեցն հաշվարկել,պարզվեց,որ Հասմիկն ուներ ըմդամենը մեկ ձայն,և դա էլ երևի ինքն էր իր համար քվեարկել… -

103

51


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան ԲԱՑ /

ՆԱՄԱԿ ՀՈՐԻԶՈՆԻՆ Սիրով

Հորիզոնին

/

<< Հորիզոնը այն մարդկանցից է,ում ողջ կյանքը գործ է,ստեղծագործություն և արարում:Պատվախնդրությամբ է կերտում իր անունը,հեղինակությունը: Ի վերուստ Աստծո կողմից տրված երգիծաբանարտիստի շհնորհը դարձրեց նրան հայ ժողովրդի ծառան,դարձավ մարդու միտքը շարժողը,քանզի անսահման բարությամբ է լցված: <<Ապրել այնպես,որ չապրած օրեր չունենաս >> իմաստավորված խոսքերը կարծես նրան են ուղղված: Տարիների լույս վաստակով լցված մեծ հարգանք ու պատիվ ձեզ,սիրելի Հորիզոն >>: Ամիսներ առաջ գրված այս խոսքերս ինչ որ տեղ կարճ բնութագրում են նրան և գեղեցիկ հուշեր արթնացնում իմ մեջ և շատ են օգնում ինձ ապրել:Որտեղի”ց ինձ մոտ այսքան հավատ այդ մարդու նկատմամբ,չգիտեմ:Երևի թե նրա միամտությունից է,թե անկեղծությունից,չեմ հասկանում:Չգիտեմ ինչպես մեր կյանքի ուղիները հատվեցին:Տեսա,որ մեր մտածումներն էլ նույնն են,ուղիները մեր խաչվեցին:Մենք սկսեցինք միատեսակ մտածել… Առաջին իսկ հանդիպումը Հորիզոնի հետ շատ հպանցիկ էր,նույնիսկ ծանոթություն էլ չի կարելի համարել : <<Հումորի նժար >> գրքի շհնորհանդեսն էր: 104

Հորզոնը վախվորաց,կցկտուր մի քանի երկխոսություններ կարդաց:Չեմ ասի թե հիացա,որովհետև դուրս փախա /կարիքը ստիպեց /,վերադարձիս ափսոս ամեն ինչ արդեն վերջացել էր,հաճելի րոպեներից զրկվեցի,բայց վերջնամասում մի լավ ծափահարեցի: Բայց ցավ ապրեցի,որ ամիսներ անց,այսքան տարի չեմ ընթերցել,մի քանի գործեր խնդրեցի կարդալու;Համոզվեցի,որ իսկական հայ տղամարդ է և ճիշտ է ապրում… Չդիմացա,զանգահարեցի նրան, որպեսզի հայտնեմ գոհունակությունս:Շատ լավ հիշում եմ,որ առաջին բառն էր արտաբերեցի շուրթերիցս . <<Բարև Վարպետ>>:Իսկ նա լսափողի միջից . <<Վարպետները հեռացան,ինքս միայն փինաչի եմ….>>: Այ թե մեծարժեք խոսք,յուրահատուկ ինքնախոստովանություն:Դա երևի նրա մեծությունից է,իմաստնությունից,բարոյականությունից,հավատից ու սիրուց մարդու հանդեպ: Վատը նա է եղբայրս երբեմն կարողանում եմ գրիչ բռնել ու որոշեցի քեզ հետ խոսել նամակի լեզվով,որպեսզի ուրիշներն էլ տեղյակ լինեն ձեր մասին: -Չեմ հասկանում թե ինչու” եք գրում .<<Փոխել եմ պաշտոնս,կուսակցությունս,աշխարահայացքս,բնակար անս,ավտոմեքենաս>>: Իմ խեղճ ու միամիտ Հորիզոն,քեզ թվում է քիչ են այդպիսիները,և թիվ ու հաշիվ չկա նրանց,մեր կողքին են:Վախենում էմ,որ գլխի ընկնեն ու մեզանից պատիվ 105

52


Արմենակ Ավետիսյան պահանջեն:Փառք կառավարությանը,ամեն ինչ անում է նրանցից ազատվելու համար:Ինչպես շախմատում ցայտնոտի մեջ ընկնելով,նրանց տեղից-տեղ է տեղափոխում` ժողովրդի աչքը փակելու նպատակով… Գրչակից եղբայրս զարմանում ու զայրանում եմ,չնայած շատ լավ գիտես թե ինչը ինչպեսից հետո է,բայց գրում ես .<<Ուսանողը ծեծկռտուք է սարքում,գումար չուներ,որ ուտելիք ուտի,ուզում է գոնե ծեծ ուտել >>: Սիրելի բարեկամս դա միայն մանկավարժների զավակներին է վերաբերվում:Նրանք էլ տոկոս չեն կազմում,որովհետև վճարունակ չեն բուհում կրթվելու:Մոռացել ես երևի, որ թիվն է,հիմա քեզ համար 41-ը չի,երբ իրար կոկորդ էին կրծում:Այսօրվա հայ ուսանողը ավելի քան առաջադեմ է:Նա շատ լավ հասկանում է,որ չկարդա,չսովորի էլ` կստանա,ներկա լինի,չլինի հայը կմիջամտի,վարձի հարց կա`ո”վ ուսանողին հիմա դուրս կթողնի սովորելու համար:Ընդունվել ես.պիտի ավարտի:Նրանք այսօր մրցույթի մեջ են:Թե որի ֆիրմա ավտոն է ավելի թանկարժեք,քաղաքի հայտնի կազինոյում ինչքան է տանուլ տվել,ինչ առանձնահատուկ հագուստ է կրում,որքան է օրվա ծախսը:Նրանց դասերն ինչի պիտի հետաքրքրի:Նույնիսկ իրենց ծերացած ծնողների խնդրանքը թոռնիկ պարգելու հարցում անտարբեր են: Սիրելի Հորիզոն կարդում եմ. Փող քեզ շատ կփչացնի: Թող փչացնի,ես դրա ցավը տանեմ… 106

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Եղբայրս,հոմ խելքդ չես գցել, բոլոր ժամանակներում էլ փողը ուժ է եղել դու Զոշչենկոյին հոմ կարդացել ես:Փող ունես,ամեն ինչ էլ կունենաս,ավտո կլինի,առողջարան,երեխաներդ բուհերը կավարտեն,կտեղավորվեն,կընտանիքավորվեն,ինքդ էլ դեպուտատ չես ցանկանում` նախարար կդառնաս:Եվ ինչու ես փչացնելուց խոսում,մի փչացած,փողատեր մարդ տեսե”լ ես:Նրանց հագածը տես,կերածը.ժարգոնը,շրջապատը:Վերջերս այդպիսի մեկը հրավիրեց ինձ իր որդու հարսանիքին:Վախից հարսանիքի կեսից փախա,չդիմացա,օդը ճնշող …. Այնպես որ,եղբայրս, փողը ձեռքի կեխտ է,կամ մարմնավաճառ կին:Ունեցար քոնն է,ի”նչ ասեմ:Դու շատ ափսոս ես և մի երազիր,մտածիր որ չունես:Ունեցողները վախկոտ մարդիկ են,անընդմեջ մտածում են կորցնելու մասին:Իսկ դու կորցնելու ոչինչ չունես,կարևորը առողջությունդ է:Քեզ համար բավարար համարիր եղածդ:Տակավին անիմաստ համարիր կյանքից շուտ հեռանալը,դու բարձունքի վրա ես ու միշտ կմնաս բարձունքում,դա քեզ վերուստ է տրված և այնքան շատ հորիզոններ ունես հաղթահարելու: Եղբայրս,մի հիշիր նրանց միլիոնների մասին,թե ով որքան կուլ տվեց` լեզուն ևս:Ավելացնեմ ծեծված խոսքը .<<Քամին բերեց,քամին էլ կտանի >>:Ու մի օր դատարկ կնստեն իրենց փորած փոսի շուրջը: Կարծում եմ զուր չես գրել . Իր մեծ վաստակից չգտան մի տեղ, Որ շիրմի վրա գրեն մի երկտող: 107

53


ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Արմենակ Ավետիսյան Երիցս ճշմարտություն,ով է երգիծանքի հետ հաշվի նստում:Այսօր թեկուզ իմ մասին,ո”վ է լսել,ումի”ց օգնություն ակնկալեմ:Կարևոր չէ իմաստ չեմ տեսնում ապրելուս մեջ:Մեկ րոպե է,կկարդան,կլսեն ու ամեն ինչ անցավ գնաց:Խելացիներն միայն գնահատել գիտեին,իսկ նրանք լքեցին մեր հայրենին,իսկ ովքեր էլ համալրել են մուրացիկների շարքերը և ունակ չեն թերթ ու գիրք գնելու,կարդալու` հացի փող չունեն: Մեղք է մեր ժողովուրդը սիրելի գրչեղբայր:Գյուղացուն հանձնեցին հողին:Քո խոսքերից է /հողը մեղք չէ,այս ծանրությանը,ինչպես պետք է դիմանա / :Ողջ տարին գիշերն ու ցերեկը չի տարբերում,քրտնաջան աշխատում և ամենը միայն ամանորի համար,որպեսզի մի սեղան կարողանա գցել:Եթե տարին էլ նպաստավոր չեղավ,ապա պարտքով;Ամոթից,որն էլ սեղան չի կարողացել թեկուզ պարտքով դնի,դռները փակում է,որ հարևանը իր տուն չայցելի:Բա հայ մարդը իր տան դուռը կփակի հյուր առաջ:Մի խոսքով,կարծես մեկս մյուսի թշնամի ենք,իրար օգնել չկա,լավ չէ: Աստված սիրես ցավալին է,որ հոշոտում ու տրորում ենք իրար հանուն աթոռի,փողի,կարիքի: Խեղճ ու կրակ ,միամիտ իմ Հորիզոն եղբայր,համամիտ ու համամիտ եմ քեզ հետ .<<Հերիք ապրենք աչքաչափով…Ջուրն էլ խմենք ջրաչափով>>: Արաքս գետը քթներիս տակն է,միշտ վաղ գարնանը վարարում է,ուր որ է կլցվի մեր տները ջրի տակովն կանի,բայց ջրնախարարն գտնում է, որ վարձերը չեք մուծել,իսկ ծառերը չորանում են: Չգիտեմ եղբայր,շատ երկարեց նամակս,կներես, 108

հազարապատիկ ներողություն: Գրել կարելի է շատ,նախ կարդացող է պետք:Ընդունելին համարում եմ ջուր չծեծելը,կարճ և համառոտ խոսքը:Սա մի փորձ էր,ուղղակի փորձեցի լուսահորդ ու սրտիցդ մի քանի մտքեր փախցնել,միացնել քո եղբոր` իմ սրտին ու փոխանցել ընթերցողին:Մնացածը թողնում եմ իրենց…. Գիտեմ միայն ,որ հեշտ չես ապրում ,հանգիստ չես,որ անելիքներ ունես ու կիսատ չես թողնելու… Ողջ եղիր,առողջ եղիր,միլիոնատեր դարձիր,կեսն էլ ինձ բաժին հանիր: Եղբայրաբար` Ա.Ա.

ՍԻ´ՐՏ ԻՄ Սիրտդ իզուր մի´ բացիր դու Ամեն անցնող դարձողի, Միևնույն է քո հոգսերը Երբեք ոչ ոք չի մարի: Մեզ ջրից են բռնել մի օր, Մի օր ջուրն էլ կտանի, Զուր փորձում ես առաջ գնալ. Սի´րտ իմ, իզուր մի´ ճնշվիր, Հարուստը կուտի, կվայելի, Իսկ աղքատը չունի ապրուստ, Հաց մուրալով պիտ ապրի: 109

54


Արմենակ Ավետիսյան

ՄԻ´ ԼՔԻՐ Սպասիր եղբայր իմ, Արտերկիր մի´ գնա, Այնտեղից մեզ շահ չկա: Թողած տունդ և այգիդ Ո՞ւր ես այդպես ապսպրում… Հողն օտար է, տունն օտար է, Ի՞նչ ես դու քեզ հետ տանում: Հոգսերը մեր որքան ուզես, Մարդու համար են տրված: Աշխատանքով փառքի հասիր, Վատ օրերը կգնան: Ե´կ, եղբա´յր իմ, խորհուրդ անենք, Մի ճար գտնենք ապրելու, Օտար հողը չի պահի քեզ, Նա չի տա քեզ բոլորը: Կա´ց, եղբա´յր իմ, մի´ վարանիր, Թող չավերվի մեր տունը: Արտերկրից մեզ խեր չկա, Դու մի´ լքիր քո տունը:

110

55


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.