ԱՐՄԵՆԱԿ
ՏՈՆԱԿԱՆ
ԵՐԵՎԱՆ 2014
ՇԻՐԱԿԱ
ԴՈՒՌ
ՇՔԵՐԹ
ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑԵԼ ԵՆ ԻՄ ԵՐԿՈՒ ԱՆՀԱՅՏ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՏՈՆԱԿԱՆ ՇՔԵՐԹ, երգիծական մանրապատումներ, Արմենակ Ավետիսյան. Երևան-2014, Շիրակա Դուռ
Ներկա ժողովածուն Արմենակ Ավետիսյանի 5-րդ Գիրքն է:Առաջին բաժնում ներկայացված են Ալեքսանդր Մարկինի,Օլեգ Ցելեբրովսկու, Լև Լայների,Դմիտրի Կոչետկովի,Վլադիմիր Յակուշևի և այլոց ստեղծագործությունները` Արմենակ Ավետիսյանի թարգմանությամբ: Երկրորդ բաժնում Ա.Ավետիսյանի երգիծական մանրապատումներն են: @ Ավետիսյան Արմենակ 2014
Ալեքսանդր Մարկին ԿԱՊՈՒՅՏ ԼՈՒՍԻՆ Տղամարդիկ մեղմ վիճաբանում էին. հրավիրե±լ Բորիս Մոիսեևին բաղնիք, թե± ոչ: -Որի±ն,- հարցնում է մեկը,- որը երգո±ւմ է, թե± որը… -Այո՛, պարող է նաև,- պատասխանում են մյուսները: -Լավ պարող,- ճշտում է մյուսը: -Ինչո±ւ լավ,- չեն հասկանում մյուսները: -Որովհետև,- բացատրում են,- նրան չի խանգարում այն, որը խանգարում է վատ պարողներին: -Միգուցե ավելի լավ է նրան կանա±նց բաղնիք հրավիրել,առաջարկում է մյուսը: -Միևնույն է, նրանից օգուտ չկա,- չեն համաձայնվում մյուսները: -Ճարպը պետք է գովազդի, կանանց կոսմետիկա,- ասում է ինչ-որ մեկը: -Նրա հետ ճարպը չես խժռի, մեր կանայք մեղք են, նրանք իրենց հավատը կկորցնեն ուժեղ սեռի նկատմամբ: -Տղամարդու բաղնիքում ո±ւմ է պետք,- զարմանում են շատերը,- ո՛չ տղամարդ է… ո՛չ կին: -Համերգ կտա,- պատասխանում են: -Ո±ւմ կտա… չեն գուշակում ամենամտահոգները: Նա մեզ բոլորիս իր հետույքը ցույց կտա: -Է~, ի±նչ,- պատասխանում են ավելի հանգիստ: Չէ± որ նա փոփ աստղ է: -Դե թող հեռանա… այնտեղ,- բողոքարկում են մյուսները,բաղնիքում բոլորն իրար հավասար են: -Հավասա±ր են,- չեն հանգստանում,- իսկ եթե նա որևէ մեկին
աչք դնի±: -Միևնույն է, եկեք փորձենք: Մենք քիչ գիտենք այդ դերասանների մասին: -Քի±չ,- գոռում է անհանգիստը,- մեր հեռուստացույցները սև ու սպիտակ էին անգամ §Երկնագույն օգոնյոկի¦ ժամանակ: Իսկ հիմա նրանց թեկուզ լուսինն էլ է կապույտ: Եվ այնքան շատ են նրանք` այդ §կապույտները¦, քան չինացիք: Իսկ Մոիսեևը նրանց գլխավորն է: -Երեխաներին վատ օրինակ է տալիս,- ավելացնում է մյուսը: -Իսկ երեխաները հարցնում են` ինչո±ւ են կանանց զուգագուլպաներ հագին: -Ի±նչ բացատրել նրանց: -Երեխաներին անհրաժեշտ է փրկել,- եզրակացնում են ամենամտահոգ ծնողները,- այլապես նրանք կդադարեն մուլտֆիլմեր դիտել: -Իրավացի եք,- համաձայնվում են,- ավելի լավ է ծխեն և խմեն, քան այդ… Այդ աղաները իրենց երեխաներին չեն ուզի, այլ մերը… -Մենք պետք է նրանց այդ ցանկությունների դեմն առնենք,եզրակացնում է մեծամասնությունը: -Դա չէ± որ անթույլատրելի է: -Եվ դա ոչ թե ինչ-որ մի, այլ իսկական… ցուցադրում են նրան: Այստեղ տղամարդիկ հանգեցին մի եզրակացության. թող Բորիս Մոիսեևը ավելի քիչ դիմափոշի օգտագործի, այլապես մնում է նրա քիթն ու մռութը մի լավ ջարդել: Եվ որոշեցին` կարիք չկա և չպետք է նրան բաղնիք հրավիրել, ճիշտը հնարավորինս նրանից հեռու մնալն է…
Օլեգ Ցելեբրովսկի ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ Փողոցներից մեկում խափանվել էր կոյուղին: Եկան վթարային ծառայությունից: Ընդամենը երկու աշխատակիցներ էին` դեղնակարմրավուն արտահագուստով: Բացեցին դիտահորը, նայեցին և մտահոգված սկսեցին ծխել: - Ահա թե ինչի հասցրեցին մեր երկիրը,- ասաց նրանցից մեկը և կրկին նայեց դիտահորի մեջ: - Այո, առաջ այդպես չէր,- մյուսը ևս հոտ քաշեց դիտահորից, - ավելի լավն էր: - Իսկ գիտե±ս ինչու: - Ինչո±ւ: - Մարդիկ էին տարբեր: - Այո՛, հիմա բոլորը գողեր ու ավազակներ են: Ամեն ինչ սկսվում է նրանցից: - Ո՛չ,- նայելով շարունակեց մյուսը,- մտածում եմ` բոլորն էլ ձգտել են: - Հիմա չես կռահի, բայց հացի գումար է մեզ անհրաժեշտ: - Դե, իսկ ինչ մնում է հացին, դա ուրիշ հարց է, միգուցե պոմպը միացնե±նք: - Կարելի է: Այն ժամանակ Մոսկվայի պետական համալսարանը վերջացրեցի: - Դու ՄՊՀ-ո±ւմ ես սովորել: Բաումանի անվան ինստիտուտը վերջացնելուց հետո… - Այ թե ժամանակներ էին: Ամեն ինչ այլ կերպ էր: Ի±նչ ցանկություն ունեիր` վերցրո՛ւ: Հենց թեկուզ գարեջուր: - Ավելի լավ է` օղի: - Երկուսն էլ լավն են:
Նրանք վերցրեցին երկուսն էլ: Խմեցին մի քանի բաժակ, խորասուզված սկսեցին ծխել: - Իսկ մյուս կողմից,- հոգոց հանեց մեկը,- դա է մեր կյանքը: Երկրորդը մեկ անգամ էլ ուշադիր նայեց դիտահորի մեջ, շուռ տվեց գլուխը: - Այո՛, սա մեր կյանքն է: Նրանք նորից խմեցին, և առաջինը ասաց. - Գիտե±ս, ինչ-որ տեղ այն չի, անդուր հոտ է գալիս: - Ընդհանրապես հոտ չի գալիս: Այսպես, ուրեմն պարարտանյութն էլ այնքան շատ չէ: Օգտակար նյութ է: Նրանք նորից խմեցին մի քանի բաժակ օղի, վրայից գարեջուր, և առաջինը փիլիսոփայորեն նկատեց. - Ի՜նչ սեղան էր, ի՜նչ աթոռ: Կա ինչ-որ մի տեղ դեռ մարդկություն: Այո՛, և դեռ մենք էլ գործազուրկ չենք: - Դա ճշմարտություն է,- համաձայնվեց առաջինը և նորից լցրեց բաժակները: Այսպես էլ է պատահում, երբ սկսում ես խմել, այդժամ ես միայն հասկանում, որ այնքան էլ չի §փչում¦: Համենայն դեպս` պարարտանյութը… Լև Լայներ ՖԱՐՍ Ներկայացման առաջին գործողությունից հետո բեմի բանվոր Պրոխորենկոյին մոտեցավ ռեժիսորի օգնական Կունիցինը: - Փրկե՛ք ինձ, Միխայիլ Վասիլևի՛չ,- գործնականորեն և կակազելով խնդրեց Կունիցինը,- հարյուր տարի երախտապարտ կլինեմ քեզ: - Ինչ-որ բա±ն է անհրաժեշտ տեղափոխել, Ստեփան
Սպիրիդոնովի՛չ: - Ո՛չ,- լեզուն կապ ընկնելով արտաբերեց,բեմադրությունում դեր պիտի խաղաս: - Դուք, ի±նչ է, կատակո±ւմ եք: - Բանը նրանում է, որ ոչ,- սկսեց բացատրել Կունիցինը,ծառայի դերակատարին տեղափոխեցին հիվանդանոց` շտապ վիրահատության: Ազնիվ խոսք, նրան փոխարինող չկա: Դուք մի՛ վախեցեք: Ընդամենը պետք է ասեք երկու բառ . §Ընթրիքը մատուցված է¦: Եթե կամենում եք, կավելացնեք նաև §սըր¦: Երկար համոզելուց հետո այլայլված Պրոխորենկոն համաձայնվեց, որ պրեմիերայի օրը փրկի նաև թատրոնի կոլեկտիվին: … Տասնհինգ րոպե անց, հագնելով սև ֆրակ, սպիտակ ձյունաճերմակ վերնաշապիկ, մոտեցավ դերասան Դվոեկուրովին, որը խաղում էր կոմս Օդինցովի դերը: Հուզմունքից Միխայիլ Վասիլևիչի կոկորդը սկսեց սեղմվել: - Ընթրիքը,- ասաց նա հազիվ լսելի ձայնով, այնուհետև բարձր տոնով ավելացրեց,- տրված է: - Բայց չէ± որ քո խոսքերը նույնիսկ առաջին շարքում նստածներին լսելի չեն,- հարցրեց և ավելի բարձր տոնայնությամբ վերահարցրեց Դվոեկուրովը, որպեսզի ավելի լսելի դառնա հանդիսատեսին: Բայց Պրոխորենկոյի ուշադրությունն ուրիշ կողմ էր: §Սատանան գիտե, թե կոմսերին ընթրիքին ինչ են մատուցում¦,- լրջորեն մտածեց նա և ազնվորեն խոստովանեց. - Չգիտեմ: Դահլիճում նստածները փռթկացին: - Ինչպե±ս թե չգիտես: - Չգիտեմ էլի,- պատասխանեց Պրոխորենկոն և վախեցած իր
համարձակ խոսքից` կտրուկ փոխեց ձայնն ու հազիվ լսելի արտաբերեց. - Միայն գիտեմ, որ ընթրիքը պատրաստ է,- և հիշելով Կունիցինի խոսքը` ավելացրեց,- սը՛ր: - Մի՛ խոսիր քթիդ մեջ,- չկռահեց Դվոեկուրովը: - Չեմ էլ ասում սկուտեղի վրա ,- նեղացած շարունակեց,- այլ մատուցված է, սը՛ր… Եվ հետո ինչո±ւ եք Դուք անընդհատ հիշեցնում: Ես չէ± որ Ձեր հոր տարիքին եմ… Դահլիճն է՛լ ավելի աշխուժացավ: Բեմադրության ընթացքն ակնհայտորեն շեղվեց: - Բայց չէ± որ Դուք իմ ծառան եք,- իր հերթին նեղացավ Դվոեկուրովը: - Ծառա…- հիշեց Պրոխորենկոն, որ ինքը հանձն էր առել խաղալ այդ դերը,- բայց դա իրավունք չի տալիս վիրավորելու ինձ: Միխայիլ Վասիլևիչը օգնություն հայցողի դեմքով դիմեց դահլիճին` ավելացնելով. - Եվ, ընդհանրապես, հրաժարվում եմ խաղալ ծառայի դերը: Ծափողջույնների ներքո Միխայիլ Վասիլևիչը հեռացավ բեմահարթակից: …Ցավալի է, որ թատրոնի պատմության մեջ չի պահպանվել Պրոխորենկոյի խոսակցությունը ռեժիսորի օգնականի հետ հետնաբեմում: Բայց և այնպես, հաջորդ իսկ օրը տեղական թերթերում տրվեց բեմադրության մասին գրախոս Լամպոսովի խոսքը. §Հանդիսատեսի ուշադրությունը գրավեց ծառայի կերպարը (ցավալի է, որ այդ դերասանի անունը նշված չէր բեմական ծրագրում): Էներգիայով հարուստ տարեց ծառային իսկապես ճնշում էին կոմս Օդինցովի տանը: Զգացվում է, որ նա արժանի է է՛լ ավելի բարձր դիրքի, ընդունակ է: Մտածում ենք, որ դրամատուրգը ճիշտ կվարվեր, որ հաջորդ իսկ
խմբագրման ժամանակ այս կերպարը դարձներ առավել ամբողջական և ցայտուն¦: ԿԻՏՐՈՆԻ ԱՐԺԵՔԸ
Լև Լայներ
Վաճառողուհին փողոցում կիտրոն է վաճառում: - Որքա±ն արժե,- հարցնում եմ: - Հա±տը,- հարցնում է նա: Հետաքրքրասիրությամբ նայում եմ վաճառողուհուն: Իսկ նրա հայացքը ուղղված էր դեպի հեռուն: - Այսպես, որքա±ն արժե կիտրոնը,- հարցնում եմ: - Հա±տը,- ասում է նա: - Դե, իհարկե, հատը,- ասում եմ և հավաստիանալու համար ցույց տալիս մեկ մատը: Վաճառողուհին հետաքրքրասիրությամբ նայում է ձեռքիս մատին: Ես էլ նայում եմ վաճառողուհուն: Ժամանակն անցնում է, իսկ մատս սկսում է թուլանալ: - Դե±,- ասում եմ: - Ի±նչ,- հակադարձում է նա: - Որքա±ն արժե մեկ կիտրոնը: Եթե ցանկանում եք, մեկ կիտրոնը: - Մեկ հա±տը,- արտաբերում է նա: -Պետք չէ ինձ ուղղել: Հասցրեցիք,- բացականչում եմ,գիտեմ, մեկ հատը, ավելի լավ է ասեք` ի±նչ արժե: - Մեկ հա±տը,- ասում է նա: - Լսե՛ք,- արտաբերում եմ նրբանկատորեն,-պատրաստ եմ Ձեզանից ներողություն խնդրել հրաշալի և հզոր ռուսաց լեզվի կանոնների ոչ ճիշտ կիրառման համար: Միայն ասացե՛ք, խնդրում եմ, որքա±ն արժե մեկ կիտրոնը:
- Հա՞տը,- ասում է նա: - Դե, իհարկե, հատը…,- խիզախորեն կրկնում եմ: - Հատը,- արտաբերում է նա: Կիտրոնը վերցնում եմ, ցույց տալիս վաճառողուհուն: - Կիտրոնը,- ասում եմ: - Կիտրոնը,- պատասխանում է նա: - Պարզեցինք,- թեթևացած հոգոց եմ հանում,- որքա±ն արժե այս կիտրոնը: Մեկ հատը: - Հատը,- ասում է վաճառողուհին: Այնուհետև վերցնում է կիտրոնը ձեռքիցս և դնում արկղի մեջ: - Լսե՛ք,- շշնջում եմ,- իսկ որքա±ն արժե երկու կիտրոնը: Մոտենալով կիտրոնին` ուրիշ կողմից… Մոտենանք: Որքա±ն արժե երկու կիտրոնը, երկու հատը: Վաճառողուհին խորասուզվում է, բայց ոչ շատ երկար: - Երկու հատը,- պատասխանում է նա: - Իսկ երկու հարյուր քառասունութ կիտրո±նը,- արտաբերում եմ,- երկու հարյուր քառասունութ: Այստեղ էլ գրպանից դուրս է հանում հաշվիչը: Հույսով սպասում եմ և նայում հաշվիչին: Չըխկ, չըխկ: Հինգ վայրկյան հետո վաճառողուհին կտրում է թիկունքից. -Երկու հարյուր քառասունութ հատ: Վերջին փորձն եմ կատարում: -Իսկ որքա±ն արժե հազար կիտրոնը: Հազար հատ կիտրոնը: Միայն խնդրում եմ, մի՛ կրկնեք: Բայց չէ± որ այս հարցին կարելի է և պատասխանել այլ կերպ: Վաճառողուհին նայում է երկնքին: Հետևում եմ նրան, չնայած ոչ մի հետաքրքիր բան չկա այնտեղ: - Կարելի է,- ասում է նա: Ուրախությունից թռչում եմ տեղում` կատարելով լեզգիական
պարից մի քանի շարժումներ: Այնուհետև ուժ եմ գտնում մեջս, սեղմում բռունցքս: -Որքա±ն արժե,- հարցնում եմ: Նա կնճռոտում է դեմքը: Բայց… ունքերին նշմարվում է ինչ-որ մարդկային գիծ: -Այո՛, - խստորեն արտաբերում եմ,- որքա±ն արժե հազար կիտրոնը: -Կիտրոնը,- պատասխանում է նա և ժպտում… Ամիր Դաուտով ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ -Որդի՜ս…, որդի՜ս,- Բուտիրինը, պառկած բազմոցին, մեկնեց ձեռքը և սկսեց շոյել որդու գլուխը:- Դուրս չգաս փողոց զբոսնելու, այնտեղ հանցագործները ծեծում են նույնիսկ դաշնակահարներին: -Ի±նչ: Դու նորի±ց չես կարողացել փախչել,- զարմացավ երեխան: -Ի±նչ կապ ունեմ ես,- վիրավորված բացականչեց ծնողը և զգուշորեն շոշափեց գլխի ուռուցքը,- դու միայն տե՛ս` թերթերում ինչ են գրում… Թերթի էջերը շրջելով` Բուտիրինը միապաղաղ ձայնով սկսեց ընթերցել. -§Հանցագործները մութ նրբանցքում հարձակվել են մի տիկնոջ վրա և կտրել գլխի մազերը…¦: -Նա ուսուցչուհի± է,- գործնականորեն ճշտեց հինգերորդ դասարանցին: -Այստեղ այդ մասին գրված չէ,- հայրը ուշադիր հետևեց թերթի տողերին,- դա ի±նչ կապ ունի: Ահա ևս մի օրինակ.
§Անչափահասների մի խումբ տղամարդու նստատեղի վրա աերեզոլային բալոնչիկով նկարներ են արել¦: -Դա հաստատ ուսուցիչ է եղել,- անհամբեր վրա բերեց տղան: -Այո՛, հաստատ,- Բուտիրինը իջեցրեց հոնքերը,- ի միջի այլոց, քո դպրոցից: Կտրուկ վեր կենալով բազմոցից` հայրը նորից ձեռքը վերցրեց թերթերը: -§Երիտասարդ աղջկա դեմքին փչել են դիխլոֆոսով և ձեռքից փախցրել դպրոցական պայուսակը, որի մեջ եղել են նրա տետրերը¦,- արագորեն կարդաց Բուտիրինը և հարցրեց որդուն:- Ուսուցչուհի±… -Երևի ուրիշ դպրոցից,- ուղղակիորեն ասաց նա,- իսկ թերթերում չի՞ գրված, որ տղամարդկանցից մեկին ստիպողաբար թանաք են խմեցրել: -Թանա±ք,- Բուտիրինը աչքերով շարունակեց հետևել թերթի մյուս նյութերին: Վերջապես գլխի ընկնելով` հիստերիկորեն բղավեց,- այս բոլորը ի±նչ է նշանակում, տղա՛ս: -Լա՜վ,- տղան հանգիստ մոտեցավ դռներին,- ես կխոսեմ քո երաժշտական դպրոցի երեխաների հետ… Քեզ §տանիք¦ կապահովեմ… Արդեն կանգնելով շեմքի մոտ` տղան մեծավարի խորհուրդ տվեց. -Դե դու նույնպես… Այնքան էլ ուշադիր մի՛ եղիր տնայիններին: Ինձ էլ այնքան հեշտ չէ մռութիդ հասցնել, իսկ դու նույնիսկ վազել չգիտես…
Դմիտրի Կոչետկով ՀՐԱՇԱԼԻ ԳԻՇԵՐ -Վասյա՜, Վասյա՜: Քնա±ծ ես: -Հը՜մ… -Ես էլ քնած չեմ: Մտածում եմ` հարմա±ր է արդյոք վանդակավոր վերնաշապիկը իմ սև կիսաշրջազգեստի հետ: -Երևի… -Ո՛չ, դու ճիշտ ես, սևը չի նայվում: Լավ ճաշակ ունես դու, Վասյա՛: Ինձ էլ ճիշտ ընտրեցիր: Թույլ տուր քեզ քիչ մոտենամ: -Հը՜մ… -Դու քնի՛ր: Վասյա՛, քնի՜ր: Առավոտյան աշխատանքի ես գնալու: Ալևտինայի մասին, հենց այնպես: Հասկանում եմ, որ նա ոչ մի հնարավորություն չունի: Միայն արժանապատվություն, կրծկալը հինգ համարի է: Չմոռանամ ասել, որ վաղը կաթ պետք է գնել: Աշխատանքից հետո կմտնես խանութ, ճանապարհիդ վրա է: -Համե՜… -Դու քնի՛ր, քնի՛ր, քեզ չեմ խանգարի: Պարզապես Ալևտինայի մասին, ասում են պլանավորման բաժնի վարիչն է սիրաշահում, հոգ տանում նրա մասին: Անցյալ օրը շղթա էր նվիրել: Վասյա՛, ա՛յ Վասյա: Իսկ դու ինձ Մարտի ութի առթիվ շղթա կնվիրե±ս… -Ի՞նչ… -Կգնե՜ս, ինչպե՜ս չէ: Ժլատի մեկը: Մի տեղից կթռցնես երեք մեխակ, հոտն էլ անցած կլինի, թոշնած և ողջ տոնս կփչացնես, դա դեռ քիչ է, այծիկի պես կպոզահարես: Այդպես
չէ±… -Հը՜մ… -Դու քնի՜ր, քնի՜ր: Վաղը առավոտյան ժամը վեցին ես արթնանալու: Ծաղիկները նույնպես վատ նվեր չեն: Համեստ նվեր: Ալևտինան երկնքում կճախրեր ծաղիկների համար: Նա, ծաղկամանի խորդենու ճյուղից բացի, ուրիշ ծաղկից հոտ չի քաշել: Իսկ դու ինձ մի անգամ նույնիսկ օծանելիք նվիրեցիր. §Համեստ¦ էր նշանակում, մինչև օրս հիշում եմ: Ի՜նչ հոտ ուներ, ի՜նչ բուրմունք, գժվել կարելի էր: Փողոցում այդ ժամանակ շատ տղամարդկանց էի գրավել, բոլորն էլ խենթանում էին ինձ համար: Իսկ դու խանդի տեսարաններ էիր սարքում: Միայն այդ օրերից աչքերիս տակի կապտուկները մնացին, հիշո±ւմ ես: Կարելի± է ոտքս քո վրա դնեմ: Վասյա՛, ա՜յ Վասյա: Դու քնա±ծ ես, ինչ է: -Դե, այո՛… -Ահա այսպես, ամեն օր: Ավանա՛կ ես, ավանա՜կ, Վասյա՛… Վլադիմիր Յակուշև ԹԱՐՄ ԳԼԽՈՎ Կոշիկի ֆաբրիկայի տնօրեն Կոլոցկինին իր ծանոթ բժիշկը նշանակել էր թարմ օդում զբոսանք: Նույն օրը երեկոյան տնօրենը որոշեց աշխատանքից տուն վերադառնալ ոտքով: Հրաժեշտ տալով մուտքի պահակին` Միտրոֆանիչին, Կոլոցկինը շտապելով քայլերն ուղղեց ֆաբրիկայի ցանկապատի մոտով դեպի իր տուն: Գարուն է: Զով ու հրաշալի երեկո: Փաղաքշում էր մայր մտնող արևը, ծառերի տերևները մեղմ շշնջում էին, ոչ մեծ
ջրափոսի մոտ §փախցնոցի¦ էին խաղում ագռավները… §Աշխատում ես, չարչարվում մրջյունի պես, բայց անգամ բնության զարթոնքին հետևել չես կարող¦,- մտածեց տնօրենը և գիտակցությունը կորցրեց: Անցավ մի քանի րոպե, և տնօրենը ուշքի եկավ ֆաբրիկայի բուժկետում անուշադրի սպիրտի սուր հոտից: Այնտեղ նա հազվադեպ էր այցելում: §Ժամանակն է վերանորոգել բուժկետը¦,- ուշադրություն դարձնելով թաց պատին` մտածեց Կոլոցկինը և շոշափեց մղկտացող գլուխը: Նրա գլխին լկտիաբար §նստել¦ էր բավական մեծ ուռուցք: -Այս ի±նչ է: Ինչո±ւ եմ այստեղ պառկած, - հարցրեց Կոլոցկինը: -Հանգստացե՛ք, սարսափելի ոչինչ չկա,- ժպտալով հանգստացրեց նրան արտադրամասի բժիշկ Զոյա Պետրովնան,- շուտով կանցնի: Հաջորդ առավոտյան տնօրենի առանձնասենյակ մտավ Միտրոֆանիչը: Ձեռքին ուներ մի հնամաշ պայուսակ, իսկ դեմքին, ինչպես միշտ, հանելուկային ժպիտն էր: Նա, վերցնելով թաշկինակը և, ինչպես հետախույզ, պայուսակից զգուշությամբ հանեց կնոջ մի զույգ կոշիկ: -Այս ի±նչ է,- մռայլորեն նետեց Կոլոցկինը` բարձրացնելով հոնքերը: -Մեր արտադրանքը,- բացականչեց պահակը: -Տեսնում եմ, որ մերն է: Ինչո±ւ է այստեղ: -Այս կոշիկները ինչ-որ մեկը շպրտել էր ցանկապատի վրայով, և այն կպել էր Ձեր գլխին,- բացատրեց Միտրոֆանիչը:- Գողին դեռ չենք հայտնաբերել, բայց մատնահետքերը կան: Կոլոցկինը վերցրեց կոշիկները և ուշադիր զննեց. կարծես թե առաջին անգամն էր տեսնում:
§Հեշտ ես պրծել¦,- նա եկավ այն եզրակացության, որ այսպիսի արտադրանքով կարելի է անգամ փղին սպանել: -Դու, Միտրոֆանի՛չ, նրան…,- հազիվ արտաբերեց տնօրենը,- մի՛ ոգևորվիր գտածով: -Չէ± որ ինքներդ եք պահանջել` թեկուզ մեկ գողի բռնել, որպեսզի քննադատողների մոտ վատ արտադրանքի համար արդարանաք: -Այ, եթե գողանում են, նշանակում է բարձրորակ ապրանք ունենք,- երազկոտ ձգեց Կոլոցկինը: Եվ խստորեն եզրափակեց,- սատանան նրանց հետ: Գլխավորը, որ կան այդ գողերը, և մենք կարող ենք հայտնել որտեղ անհրաժեշտ է: §Վերջ: Բավական է, փորձաքննություն, քայլել…¦,մտածեց տնօրենը` զգուշորեն շոշափելով ուռուցքը:Հոգնեցրել է ինձ արդեն քայլելը, երբ ծառայողական մեքենա կա¦: Երբ պահակը հեռացավ, տնօրենը ոչ սիրալիր հոգոց հանեց, բացեց պատուհանը և դրեց կոշիկները պատուհանին` փեղկի արանքում, որպեսզի պատուհանը քամին չփակի: Այն նույն տեղում, որտեղ նա դրել էր երեկ, և որտեղից այն ուղիղ ընկել էր տնօրենի գլխին: Անդրեյ Յախոնտով ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ Շուտով ձմեռ է` ձնաթմբերով, ձնամրրիկներով, ջրօրհնեքի սառնամանիքներով և եղևնու շուկաներով: Դեկտեմբերը ճեփ-ճերմակ է, քաղաքը գունափոխվել է. այս ֆոնի վրա իմ կաշվից վերարկուն կաթով սուրճի գույն է հիշեցնում… Ինչպես նաև եղջերվամորթու գլխարկով և երկարաճիտ
կոշիկներով, շոտլանդական խավավոր գործվածքից շարֆով և ոչ շատ թույլ անդրավարտիքով: Դիպլոմատս վերցրած` անշտապ գնում եմ աշխատանքի: Ծառայողական վայրը հեռու չէ, դրա համար գնում եմ ոտքով և ճանապարհին հանդիպում եմ գործընկերոջս… Կամ այդպես չէ: Այնքան էլ հեռու չէ աշխատավայրս, բայց և այնպես տաքսի եմ կանգնեցնում: Երբ դուրս եմ գալիս մեքենայից, սպիտակ տեսադաշտ է, և նորից ինձ վրա է նետվում գործընկերս: -Պարզապես անճանաչելի ես,- ասում է նա,- իսկ ո±ւր է քո կարմրավուն կաշվից վերարկուն: -Ա~, ա~…,- սիրալիր թափահարում եմ ձեռքս: Հանում է §Վինսթոն¦ ծխախոտի տուփը գրպանից, հետո` մեկ հատիկ ծխախոտ: Կրակվառիչս գերմանական է, էլեկտրոնային: Ծխում եմ և այստեղ նկատում եմ նրան: Իմ երազների թագուհին կանգնած է քիչ հեռվում, հետևում է մեզ և չի համարձակվում մոտենալ: Չեմ շտապում հրաժեշտ տալ գործընկերոջս: Բայց նա չի հեռանում: - Դե ինչ, պատրաստ եմ Ձեզ օգնել, Դուք ի±նչ եք ուզում ինձ ասել: Շուտով կսկսվի գարունը, ուրախ երաժշտություն կհնչի ամենուր, բարձր կճռվողեն թռչունները, կապույտ երկինքը շատ հեռու կթվա: Կապույտի հետ նաև պետք է ներդաշնակ դեր խաղա բաճկոնս: Ենթադրենք այն ինձ համար գնել են Ֆինլանդիայից: Կամ ես եմ այն ինձ համար գնել Սկանդինավյան երկրներից որևէ մեկից: Կամ Ֆրանսիայից: Այնտեղ երևում է… Անդրավարտիքը կլյոշաձև, միգուցե մարզական մոդելով: Եվ այսպես բաճկոնը, դրա տակից կարելի է և հագնել տաք սվիտեր` կանադական կամ ավստրալական գծանախշերով:
Թեթև ցատկելով ջրափոսերի վրայով` շտապում եմ համերգասրահ, որտեղ հինգ րոպե անց ելույթ կունենան հանրահայտ արտիստները: Ինձ կճանաչեն, բայց դա բնական է: Չէ± որ ես… Դե, օրինակի համար… կինոդերասան: Կամ հոկեյի հավաքականից: Չմուշկներով լավ եմ սահում: Եվ ահա բոլորը ինձ կճանաչեն, բոլոր կողմերից կթափվեն ինձ վրա և կհարցնեն` ունե±մ արդյոք ավելորդ տոմս: Ես միայն ափսոսանքով կժպտամ: Եվ մուտքի մոտ կնկատեմ նրան: Մեր հայացքները կհանդիպեն: -Ձեզ երևի տո՞մս է պետք,- ի միջի այլոց հետաքրքրվում եմ: -Այո՛: - Նա հիացած է: -Թո՛ւյլ տվեք այս աղջկան,- ասում եմ հսկիչին: Եվ ահա բարի նախանձով են նայում այդ աղջկան: Ա՜յ թե որոշ մարդկանց բախտը բերում է: - Սպասի՛ր…,- ասում է նա:- Շուտով կսկսվի ամառը: Շոգ կլինի, կայծակ, կանաչ անտառ, ծովային ալեբախություն: Դեղին ավազով ծովափ, պայծառ հարավսլավական լողազգեստ, արևի հարված` լեհական նուրբ բրդյա երեսսրբիչով ծածկված ուսի վրայով, իսկ ձեռքիս` ճապոնական, ջուր չկլանող ժամացույց, այն երբեք թևիցս չեմ հանում, երբ սկսում եմ լողանալ: Ափին է մոտենում մի փոքրիկ նավակ: Այնտեղից ինձ ձեռքով բարևներ են հղում ծանոթ կինոդերասանները կամ հոկեյիստները: Ես ձգում եմ հին, մաշված ջինսից անդրավարտիքս, գծավոր վերնաշապիկս` ութսուն ռուբլով գնված: -Մի վայրկյան,- շտապում եմ ասել ծանոթ դերասաններին կամ հոկեյիստներին:- Միայն թե գառնուկի հետևից վազեմ: Կղզու վրա կարելի է լավ խորոված պատրաստել:
Դուրս գալով ափ` հանդիպում եմ նրան: Ցանկանում եմ շատ սիրալիր բարևներով անցնել նրա կողքով: -Սպասի՛ր,- կանգնեցնում է ինձ: -Ների՛ր, շտապում եմ,- չոր պատասխանում եմ… -Ո՛չ, լսի՛ր, ցանկանում եմ քեզ ասել… Շուտով կգա աշունը: Կցրտեն օրերը, կույտ-կույտ ամպեր, անձրև, դեղին տերևներ: Իսկ ես` սև գույնի հովանոցով: Ինձ հարմար են ֆրանսիական ճտքավոր կոշիկները: Զբոսնում են պուրակում: Իմ ֆոքստերիերը աչքը չի հեռացնում ինձանից, ի միջի այլոց հետաքրքրվում եմ: Չոր փայտե ճյուղերի վրա կռկռում են ագռավները: Եվ նորից նա: Առանց իսկ որևէ խոսքի իրեն գցում է գիրկս: Լաց է լինում: Ծիծաղում, նորից է լալիս: -Ներեցեք, ի±նչ է պատահել,- սառը հարցնում եմ: Արցունքները հոսում են ինչպես առվակներ: -Այնպես եմ փոշմանել, որ հեռացա քեզանից: Նա… Ինձ խաբել են: Նա, բացի կաշվե վերարկուից և սև փոքրիկ պայուսակից, ոչինչ չունի… Դուռը բացվեց, և սենյակի շեմին երևաց տատիկս: -Դու ամբողջ օրը բազկաթոռին պառկած երազում ես: Ապա մի գնա հացի, քանի որ շուտով խանութը կփակվի: Վեր եմ կենում բազկաթոռից, մտնում միջանցք, հագնում եմ իմ հին կաշվից վերարկուն, վերցնում սև, փոքրիկ տոպրակը, դուրս եմ գալիս անձրևի տակ: §Շուտով ձմեռ կգա…¦: Շարունակում եմ երազելով քայլել:
Եվգենի Օբուխով ՀԱՎԸ ՀԵՏՔԵՐԻ ՎՐԱ -Ինչո±ւ եք որոշել ընդունվել հատկապես մեր սննդի ինստիտուտ,- մեղմ և շատ կարճ հարցրեց ընդունող հանձնաժողովի նախագահը: Շրջանավարտը նորաթուխ պատանի է, երկար, ոչ զարգացած ձեռքերով, սուր ատամնաշարերով: Զգուշությամբ նայեց բոլոր անդամներին և վախվորած բարձրացրեց ուսերը: Նա դասախոսներին ներկայացել էր լարանով կապված հաստ ստվարաթղթե տուփով: Տուփից ինչ-որ տարօրինակ ձայներ էին լսվում, և շրջանավարտը ամաչելով ոտքով այն հրեց նստարանի տակ: -Դե, համարձա՛կ,- հուշեց գծագրության ծեր ուսուցիչը,- մի՛ հուզվեք, սա դեռ քննությունը չէ, ընդամենը հարցազրույց: Դե… Միգուցե դեռ մանկությունի±ց եք երազել մեզ մոտ ընդունվել: Այդպես չէ±: -Այո՛, ահա,- նրան պաշտպանեց երիտասարդ մորուքավորը` տեխնոլոգիայի ամբիոնից,- մասնագիտական գրքերը ամբողջովին յուրացրել ես, գիշերները չքնելով` արտադրության գործն ես կազմակերպել, կրծել: Ճի±շտ եմ ասում…. -Միգուցե Ձեր հարազատներից մե±կն է… գուցե ժառանգաբա±ր: Երևի նրանք են խորհուրդ տվել,- երկմտելով ավելացրեց հանձնաժողովի նախագահը: Շրջանավարտը հոգոց հանեց և ինքնաբերաբար շարժեց գլուխը: -Ո՛չ… ազնվորեն ասած` ձեր ինստիտուտի մասին միայն մեկ
ամիս առաջ եմ իմացել: Անցյալ տարի բանասիրական ֆակուլտետում եմ սովորել: -Բանասիրականո±ւմ,- հուսահատ հարցրեց տեխնոլոգիայի ամբիոնի դոկտոր պրոֆեսորը: -Այո՛, դեռ դպրոցում հեքիաթներով էի զբաղվում: -Հեքիաթներո±վ…,- արձագանքեց գծագրության ուսուցչուհին: -Հետո հիասթափվեցի և ճարտարապետական փոխադրվեցի: Երկու կիսամյակ բնակարանների հիմքերն ուսումնասիրեցի… -Եվ նորից դուրս շպրտեցին,- ափսոսանքով ասաց հանձնաժողովի նախագահը: -Ինչո±ւ: Ինքս հեռացա: Կենսաբանական: Մուտացիա, ժառանգականություն, ծագումնաբանություն և ընդհանրապես նոր տեսակներ… -Պարզ է,- եզրակացրեց նա,- իսկ հիմա պարզվում է` մեզ մոտ ես: Այնտեղ, ստացվում է, երեք տարի ժամանակ ես մեռցրել, իսկ հիմա… -Ինչո±ւ միանգամից մեռցնել, ժամանակ կորցնել: Չէ± որ բանասիրականում հետամուտ եմ եղել այն գիտությանը, որ սովորել եմ: Եվ նա շտապ տուփից հեռացրեց լարանը և տուփի պարունակությունը անվստահ լցրեց սեղան վրա: Տղամարդիկ հոգոց հանեցին, իսկ կանայք գույները գցեցին: Սեղանի վրա, իրենց կեղտոտ ոտնահետքերը թողնելով, սկսեցին թափվել տասնյակից ավելի բռունցքի մեծության հավի տոտիկներով տնակներ: -Ահա,- կրկնեց շրջանավարտը,- չմոռանաք աշխատանքը, բոլորը միասին: Մի խրճիթը վազեց ուղիղ նրա մոտ: Նախագահը կուլ տվեց թուքը, վախվխելով մատներով շոշափեց խրճիթը և
հանգստացած բերանը փակեց թաշկինակով: -Դե, իհարկե, մերը սննդի ինստիտուտ է: Ինչո±ւ է… -Ներեցե՛ք, ինչպե±ս թե,- հավաստիացրեց շրջանավարտը: Անհրաժեշտ է մի բան մտածել, չէ± որ նրանք քանի օր է ոչինչ չեն կերել: -Ի±նչ եք ասում…,- հուզված և ցավակցաբար միջամտեց հանձնաժողովի նախագահը:- Այդ ժամանակ գուցե կանցնեք բժշկական ինստիտուտ: Հանձնաժողովը լռում էր: Շրջանավարտը թեթևակիորեն սուլեց, և բոլոր խրճիթները հավաքվեցին իրար գլխի, ու մի ակնթարթում բոլորին տեղավորեց տուփի մեջ: -Չգիտեմ…,- պատասխանեց դռների արանքից,- կփորձեմ բժշկական: Բայց դե մանկուց փորձել եմ վարժեցնող դառնալ… Դռները փակվեցին: Հանձնաժողովի անդամները ազատ շունչ քաշեցին: Նրանք կենդանության նշաններ ցույց տվեցին: -Իսկ ի±նչ է որ,- սրտացավորեն նկատեց գծագրության ուսուցչուհին,- կարծես ընդունակ տղա է: -Այո՛ և միայն այո՛,- համաձայնվեց հանձնաժողովի նախագահը,- այլ կարծիքներ կա±ն: -Մտածում եմ, մեզ այդպիսիները պետք են,- ասաց մորուքավոր դոկտորը տեխնոլոգիայի ամբիոնից:- Որքան հիշում եմ, մանկությանս տարիներին հավերժ երիտասարդ մնալու էլիկսեր է հայտնաբերվել: Իսկ հիմա նույնիսկ չեմ էլ հիշում… Եվ այդ երազողը կսովորի, ոչ մի տեղ էլ չի կորչի, իսկ միգուցե անվտանգության կոմիտե կգնա և այնտեղ սննդի արդյունաբերության համար այնպիսի գծագրեր կանի, որ մեծ արժեք կունենան: Այնպես որ նա մոտ ապագայում խոշոր գիտնական կարող է լինել: Ես այդպես եմ կարծում…
Եվգենի Օբուխով ՄՇՈՒՇ Տրիստան Իգորիչը մտավ բուֆետ` սուրճ խմելու: Վերադառնալով աշխատավայր` հարցրեց Վերա Պավլովնային. -Ինձ զանգահարե±լ են: -Այո՛, այո՛,- նա վերցրեց թղթի կտորը,- զանգահարել է ինչոր Սվետա: -Խնդրել է ինչ-որ բա±ն հաղորդել: -Խնդրեց հաղորդել, որ սրիկա եք: -Հը՜մ…,- Տրիստան Իգորիչը կուլ տվեց թուքը և շարունակեց ավելի կենդանացած. կարծես թե ոչինչ չէր եղել:- Իսկ ուրիշ ո±վ: -Հետո Ելենան… Քանի որ անընթեռնելի է… ո՛չ, խնդրեց հաղորդել, որ Դուք ստոր եք և խաղողի արտասվապարկ: -Իսկ ինչո±ւ խաղողի: -Չգիտեմ, այդպես ասաց: Զանգահարել է նաև Նինան: -Եվ ի±նչ… -Անասուն և անպիտան: Այդպիսի կարծիքի է նաև Վալյան Վերնադովսկից: -Որտեղի±ց, որտեղի±ց է Վալյան, Վիդնովիչ չէ± արդյոք: -Ո՛չ, Վերնադովսկից: Սրիկա, անասուն և հիմար: -Շնորհակալություն, Վերա Պավլովնա՛,- նա կռացավ, համբուրեց ձեռքը:- Ես Ձեզ խնդրում եմ, հարցրեք ինչպես միշտ` ո±վ է և ի±նչ է կամենում փոխանցել: -Իհարկե: -Ի±նչ կարող էի անել առանց Ձեզ,- լայնորեն ժպտաց,
մոտենալով սեղանին` դրեց կոնֆետի տուփը,- սա Ձեզ` թեյի համար: Մեկ անգամ ևս Տրիստան Իգորիչը համբուրեց նրա ձեռքը և դուրս եկավ առանձնասենյակից: Վերա Պավլովնան նույնիսկ չշրջվելով` նրա հետևից շպրտեց… -Սրիկա՛, անպիտա՛ն, խաբեբա՛… Եվգենի Օբուխով ՁԵՎԱՑՆՈՂԸ Պերտուսևը լսեց դռան զանգը և դժվարությամբ արթնացավ: Նա նայեց սենյակի տարօրինակ թափթփվածությանը և մտածեց. §Որտե±ղ եմ¦: Այնուհետև մի սուր միտք սթափեցրեց նրան. §Իսկ ո±վ եմ ես¦: Նորից լսվեց զանգի ձայնը: -Դու, ի±նչ է, Պերտուսև՛, խլացե±լ ես,- լսվեց խոհանոցից,զանգում են: -Ա՜,- ուրախացա,- ես Պերտուսևն եմ: Այստեղ էլ զգուշորեն հետաքրքրվեցի.- իսկ դո±ւ ով ես: -Քիչ խմեիր,- միալար ձայնով ասաց: Այդ կինս է` Կատյան, արևս: Ա՜խ, այդ հիշողությունը: -Օ՜հ,- մի անգամ էլ ուրախացավ Պերտուսևը,- Կատյա՛, կինս: Մահճակալից մի կերպ դուրս սողաց, ընթացքում վարտիքը վեր քաշեց, ոտաբոբիկ հասավ դռանը: -Ո±վ է: Եվ նույն պահին էլ` §Իսկ որտե±ղ է այն տեղը¦:
-Բացի՛ր,- ասացին դռան հետևից:- Պատրաստվի՛ր ցույցի: Ռուսաստանը պետք է փրկենք: -Ի±նչ,- զարմացավ Պերտուսևը,- Ռուսաստանը կարող եք առանց ինձ էլ փրկել: -Ահա՛ մեկը,- ասացին դռների հետևից,- որ չի ցանկանում օգնել մեզ: Անցյալ տարվա աշխատավարձը չվճարե՛լ: Եռանկյունանշա՛ն դիր: -Ո՛չ, ո՛չ,- հազիվ կմկմաց Պերտուսևը,- նշան դնելու կարիք չկա, կմասնակցեմ: -Ուշ է, նստի՛ր տանը, շուտով քո հետևից կգան: Բռնելով գլուխը` Պերտուսևը սկսեց շրջել սենյակում. -Աստվա՜ծ իմ, հենց սկզբից պետք է համաձայնվեի, ինչո±ւ չլսեցի ներքին ձայնիս: Սենյակը միանգամից վերափոխվեց: Պերտուսևին այդ բոլորը շատ հրաշալի թվաց: - Օ՜հ, սիրելի՜ս- ձայնեց կինը խոհանոցից,- ինձ թվում է` դուռը թակում են: Պերտուսևը նորից մոտեցավ դռանը: -Ո±վ է: -Ճանապարհային ոստիկանությունն է, պարո՛ն: Մեզ թվաց` Ձեր մեքենայից քսայուղ է թափվում: Մեր պարտքը համարեցինք զգուշացնել: -Լավ, կստուգեմ: -Շնորհակալություն, պարո՛ն: -§Պարոն¦,- մտքում կրկնեց Պերտուսևը: Եվ հաճույքով նայեց մեքենային: Մնում է ուրախ ժպիտով պառկել քնելու:
Եվգենի Օբուխով ՍԱԴԻՍՏԸ Առանց սննդի կարելի է ապրել երեք շաբաթ, առանց ջրի` չորս օր, առանց սեքսի` նայած ով: Եվ ահա Զայկինը մնաց առանց աշխատանքի ընդամենը մեկ գիշեր. առավոտյան շուտ սկսեց զանգահարել իր բոլոր ծանոթներին: Առանց իսկ հաջողության հույսի: Եվ ահա նրա դպրոցական ընկեր Սերզանը հայտարարում է. -Կա աշխատանք: Աշխատավարձը բարձր է և մշտական: -Համաձայն եմ,- ուրախացավ Զայկինը,- իսկ ի±նչ աշխատանք է: -Սադիզմով պետք է զբաղվես: Մերսման սրահ է: Աշխատանքի ընթացքում, ամենակարևորը, չես փոշոտվի: Այդ մազոխիստներին պետք է մահճակալին կապես և ուռենու ճյուղերով ծեծես: -Կենդանի մարդո±ւն: Ինչի± համար: -Ինչպե±ս թե ինչի: Դոլարի, ռուբլու կուրսով: -Ո՛չ, սպասի՛ր… Իսկ ո±ւր է նախորդ… դե, մասնագետը: -Որակազրկվեց: Դիտել էր §Մեր ընտանիքը¦ հեռուստահաղորդումը, առանձնատան բակում ժամատուն կառուցեց և հիմա էլ մի պատգամավորի խորհրդական է: Վատնեց տաղանդը… -Գիտե±ս… Վախենում եմ` չկարողանամ: -Դե լա՜վ: Պահապանները կօգնեն, եթե անհրաժեշտ լինի ամուր կապել: Կկարողանաս, հիշում եմ, թե դպրոցում ինչպես էիր ճանճերի ոտքերը պոկում… Չնայած չեմ ստիպում, դուրդ չի գալիս, գնա՛ շուկա` առևտուր անելու:
-Ի±նչ, տեղ կա±: -Ամի±սը,- դուրս պրծավ Զայկինի շուրթերից: -Հիմարի՛կ, օրը: -Ա՜յ դա ուրիշ: Վալյայիս համար միանգամից լվացքի մեքենա կգնեմ… Լա՜վ, կփորձեմ: -Փորձը փորձանք չէ,- քրքջաց Սերբանը: Հաջորդ օրը Զայկինը շատ վատ է հիշում: Նրան պատել էր հուզմունքը: Նրան հագցրին կաշվից համազգեստ և տվեցին ուռենու ճյուղերը: Տարան այն սենյակը, որտեղ կապված էր կիսամերկ տղամարդը և պահանջում էր իրեն խփել: Զայկինը չարչարվեց երկու ժամ և այդպես էլ չկարողացավ խփել այդ մարդուն: Տղամարդը խնդրում էր, լալիս, ահաբեկում դատարանով, թե չի կատարում իր պարտականությունը: Ամոթից շիկնեց, որ ընտրել է այդ գործը, գցեց ճյուղերը և գնաց հագնվելու: Շենքի մոտ նրա հետևից հասավ Սերգան: -Ո±ւր: Իսկ փողե±րը: Եվ Զայկինի գրպանը խոթեց այդ փափուկ ծրարը: -Հաճախորդը շատ գոհ մնաց: Ի՜նչ հմուտ ձեռքեր կան: Խփում են, ինչպես երգն են երգում: Բայց այդպես երկու ժամ տանջես սպասելով` և ոչ մի անգամ չխփե±լ: Այ թե սադիստ ես, Զայկի՛ն: Իգոր Վոլկով ԼԵՆԱ Տղամարդկանց շրջանում երբեք իմ բախտը չի բերում: Ամուսնացած եմ եղել, այնպես էլ եմ եղել: Բախտս չի բերում, որքան էլ ցանկանում եմ պահել:
Գտա մեկին. արտաքուստ լավն էր, շուտով երեխա պետք է ունենայի: Հենց իմացավ` փախավ միանգամից: Ճաշից հետո: Ահա այսպես: Ժամանակն անցնում է, իսկ երեխան մեծանում է: Ամուսին չկա, դրամը նույնպես քիչ է: Անհրաժեշտ է աշխատանք փնտրել: Իսկ մասնագիտությամբ գրադարանավարուհի եմ: Մտնում եմ մեր մարզի գրադարան: Տնօրենը տեսնելով ինձ. -Տիկի՛ն, Դուք հղի եք, իսկ այդպիսիներին աշխատանքի ընդունել չենք կարող: -Ի±նչ եք ասում: Իսկ ես չեմ էլ նկատել,- կատակում եմ,- իսկ որտեղի±ց իմացաք: Այդ Դուք երևի Պետրովների տանը կայացած երեկույթից հետո ինձ տուն ուղեկցեցիք: Ձեր դեմքն ինձ ծանոթ է, երկարալեզո՛ւ փողոցային տականք: -Ո՛չ, ի±նչ եք ասում: Ամուսնացած եմ: Խրոնիկական գաստրիտ ունեմ, մինչև չբուժվեմ, միայն աշխատանք, միայն աշխատանք: Գլուխներդ ի±նչ ցավեցնեմ, չվերցրեց ինձ աշխատանքի: Նստած եմ միայնակ տանը, խոր մտածմունքի մեջ, և հանկարծ եղբայրս է զանգահարում: -Լենա՛, բարև՛, ուզում ես քեզ մի երիտասարդի հետ ծանոթացնեմ: -Իհարկե, դեմ չեմ… Դռան զանգ: Բացում եմ: Եղբայրս է ընկերոջ հետ, երկուսն էլ խմած են: Թեև երիտասարդը համակրելի է և ձեռքին էլ կաշվից վերարկու կար: Ոչինչ, մտածում եմ, վատ երիտասարդ չէ, կյանքում պետք կգա: Այստեղ եղբայրս ասում է. -Լենա՛, չես պատկերացնի` ինչ պատահեց, ընդհանուր առմամբ մարդը դժբախտության մեջ է, հանել ենք (ցույց տալով վերարկուն), ամեն ինչ խառնել ենք իրար: Այստեղ է
ոստիկանության մեքենան, վազելով մի կերպ մեզ գցեցինք, մի քիչ նստենք: -Շնորհակալություն, եղբայրի՛կս, բարեկամացիր` նշանակում է ծանոթացիր: Ապրե՛ս: -Դե թո՜ղ: Ամեն ինչ լավ կլինի: Նստեցին խոհանոցում և սկսեցին ծխել: Հանկարծ դռան թակոց եմ լսում: Բացում եմ: Շեմին միլիցիոներն է` կոկիկ հագնված, ցուցափայտիկով, գլխարկով, ինչպես կարգն է: -Ենթասպա Խոիչով, մեզ հայտնեցին, որ այստեղ երկուսն են մտել` կաշվից վերարկու ձեռքին: §Ա՜յ թե բռնվեցիր¦, - մտածում եմ: -Ո՛չ, ընկե՛ր ենթասպա, ես մենակ եմ ապրում, այսօր ինձ ոչ ոք չի այցելել: Իսկ նա կանգնած է և չի պատրաստվում հեռանալ և այնքան սիրալիր է ինձ նայում: §Սատանան տանի,- մտածում եմ, կարմրել եմ ինչպես առաջին դասարանցի,- ահա նա ոտքերն է ձնից մաքրում, հյուր գալ է երևի ցանկանում¦: -Միայնակ եք ապրում, շրջանը շատ վտանգավոր է, հարբածների վրայից կաշվե վերարկուներ են հանում: Ես կարող եմ երբեմն քեզ պաշտպանել: Հը±, գեղեցկուհի՛: Մոտենում է դանդաղորեն: §Աստվա՜ծ իմ, այնտեղ եղբայրս է նրա հետ…¦: -Ո՛չ, ո՛չ, ի±նչ եք ասում, ենթասպա՛, ես փեսացու ունեմ և ընդհանրապես հղի եմ, հինգերորդ ամսվա մեջ եմ,- և փորս եմ ցույց տալիս նրան: Նա նայեց փորիս, մտասուզվեց մի փոքր: -Այդ դեպքում ներեցե՛ք, քաղաքացուհի՛, ծառայությունն է այդպիսին,- թափահարեց ձեռքը և հեռացավ: §Ա՜յ թե բախտս բերեց¦: Մտա խոհանոց, եղբայրս ծիծաղում է:
-Լենա՛, մի՛ բարկացիր, որ խաբեցինք քեզ, հիմա ոստիկանության աշխատակիցը կգա, նրա հետ էլ կծանոթացնեմ քեզ: Եվ այսպես, անվերջ: Է՜, տղամարդի՜կ, տղամարդի՜կ… Վլադիմիր Կոտենկո ՊՈՒԶՈՎԿԻՆԱՆ ՀԵՌԱԽՈՍԻ ՄՈՏ -Ալո՜, Պուգովկինային հեռախոսի մոտ կարելի± է: -Ո±ւմ: - Ո±ւմ, ո±ւմ … Պուգովկինային: Այդտեղ է աշխատում: -Ո±ր բաժնում: -Չգիտեմ: -Ի±նչ է աշխատում: -Չեմ հիշում: -Իսկ ի±նչ եք հիշում: -Որ նրա ազգանունը Պուգովկինա է: -Իսկ ի±նչ է նրա անունը: -Իրինա… ո՛չ, Մարինա… Տանյա… ո՛չ, Մանյա: -Նա շիկահե±ր է, թե± թխահեր: Ներկվո±ւմ է… Պուգովկինան: -Ի±նչ եք անվերջ կմկմում: Պուգովկինա, հա Պուգովկինա… Երեխաներ ունի±… -Այո՛: -Քանի±սը: -Հիմա հաշվեմ… Երկուսը: Ո՛չ, մեկը, և նրանից էլ չէ: -Ուրիշ ի±նչ տարբերիչ գծեր ունի: -Հագո±ւստը…
-Իհարկե: Հագուստն ինչպիսի±ն է: -Իսկ ի±նչ տարբերություն: Հագուստը հագուստ է: -Այո՛, բայց ի±նչ գույնի: Միգուցե վառ կարմի՞ր: -Թող կարմիր լինի: -Երկա±ր է, թե± կարճ: -Երկար էր, դարձավ կարճ: Կտրեց, կարճացրեց: Հիմա նորից կարճացրել է: -Ուսադիրներո±վ է հագուստը: -Գտաք: -Իսկ կոճակները երևի դեղի±ն: -Կարծես թե: -Թևերը կա±րճ: -Կռահեցիք: -Իսկ զուգագուլպաները ինչպիսի±ն են: -Սատանան գիտե… անչափս: -Բոլորինս էլ անչափս է: -Ի±նչ գույնի է: -Մարմնագույն:Ո՛չ, սպիտակ: -Ճիշտ է, իսկ վարտիքը ինչպիսի±ն է: -Զարմանալի մարդ եք, կիսաշրջազգեստի տակից ինչպե±ս նայես: -Ուներ նա դրանից: -Իսկ սիսեռահատի±կը: -Կարծես սիսե±ռը: -Խոշոր: -Շատ բերքատու: -Որտեղի±ց գիտեք, երբ կիսաշրջազգեստի տակից չեք նայում: -Լարանի վրա էր չորացնում: -Վերևից ի±նչ ուներ: -Իհարկե, ռետինե քուղ:
-Ինչպե±ս թե ինչ: -Ուրի±շ: - Ուրիշ ի±նչ կարող է լինել կանանց վարտիքի վրա, ռեզինից բացի: -Է՜խ, դուք: Վերևում միշտ էլ սպիտակ ծաղկավոր ժապավեններ են լինում: Այն սև հենքի վրա հրաշալի տեսք է տալիս: -Ճիշտ է, սպիտակ ժապավեն: Հիշեցի: Ինչ-որ ժամանակ ես նրան ինքս եմ նվիրել: Իհարկե, հրաշալի է: -Իսկ խալ ունի±: -Իհարկե, ծոծրակի վրա: -Բոլոր կանայք էլ ծոծրակի վրա ունեն: -Ուրիշ որտե±ղ: -Որտեղ, որտեղ… Կարագանդայում: -Ճիշտ է: Դուք հենց սկզբից էլ պիտի ասեիք, որ Ձեզ պետք է պլանբաժնի Պուգովկինան: Հիմա կկանչեմ նրան: Իսկ ո±վ է նրան հարցնում: -Պուգովկինը: Նրա ամուսինը: Իսկ Դո±ւք ով եք: -Նրա վարիչը… Վլադիմիր Կոտենկո ՈՂՋ ԳԻՇԵՐ ԱՌԱՆՑ ՀԱՃՈՒՅՔԻ Երբ դադարեցին հնչել հավաքվածների §Համբույր¦ վանկարկումները, ամուր փակեցի մեր ննջարանի դուռը և հուզված շշնջացի հարսնացուիս. -Սկսենք: -Օ՜, իհարկե:
Նա արդեն անհամբերությունից սկսել էր դողալ: -Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ,- հաշվեցի: -Ինը, տասը, տասնմեկ, տասներկու,- շարունակեց նա: -Սիրելի՜ս, մի՛ շտապիր, կսխալվես: -Դու էլ մի՛ շտապիր: -Տասներեք, տասնչորս, տասնհինգ: -Տասնվեց, տասնյոթ, տասնութ: Այս ի±նչ տարօրինակ դրամ է: Կյանքումս չեմ տեսել: -Ապա տո՛ւր այստեղ… Ա՜խ այս ռուբլիները: Ա՜յ թե ժողովուրդ են: Այդքան էլ զգուշացրինք, նվիրել միայն ամերիկյան դոլար: Աչքներս փայլում էին դրամների կույտից, շնչառություններս սկսեց արագանալ: Հարսնացուս սկսեց շոգել, նա վրայից հանեց գիշերանոցը, և մերկ մարմնի վրա մնացին մազերը` հագուստի փոխարեն: -Իննսուներեք, իննսունչորս… Սիրելի՜ս, ես հոգնեցի,- ասաց նա,- միգուցե մեկ ժամ հանգստանա±նք: -Դու, ի±նչ է, գժվեցի±ր: Ո±վ է քնում ամուսնական առաջին գիշերը: Հանկարծ պակասի±: Հյուրերից մեկը կարող է և տված չլինել… Հարյուր քսանմեկ, քսաներկու, քսաներեք, քսանչորս… Ողջ գիշեր մենք աչք չփակեցինք: Պատուհանից թափանցեցին մեր համատեղ կյանքի առաջին վաղորդայնի լուսաճառագայթները: Երիտասարդ հարսնացուս քաշեց վարագույրը: -Ի՜նչ հրաշալի առավոտ է: -Անմիջապես փակի՛ր վարագույրը, հարևանները կնկատեն: Կփորձեն գողանալ: -Դու վերջացրի±ր: -Օ՜, իհարկե:
-Ես, դեռ ոչ: Կեղծ դրամները շատ են: Մենք հազիվ հասցրեցինք մինչև հյուրերի գալը, որոնք եկան շարունակելու հարսանիքը: Նրանք անվերջ ժպտում էին և սիրալիր հարցնում. -Ինչպե±ս քնեցիք: -Վատ,- փնթփնթացի ես: -Այո±: Իսկ քանի± անգամ… գիշերը…, եթե գաղտնիք չէ: -Իսկական տղամարդիկ այդ մասին չեն պատմում: -Թեկուզ ականջիս: --Տասնհինգ հազար: -Օհո՜: Եվ դա վա±տ է: -Իհարկե, տասանոց պակասեց… Վլադիմիր Կոտենկո ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԿՐՔԵՐ Մեր թատրոնում բեմադրում էին §Օթելլոն¦: Ամեն ինչ հարթ էր ընթանում. դերասանը, որը խաղում էր մավրի դերը, մոռացավ խոսքերը. §Աղոթք արե±լ ես այս գիշեր, Դեզդեմոնա՛¦: Այս խոսքերը հանգուցային էին, և բաց թողնելն անթույլատրելի էր: -Դուք քնից առաջ լվացվե±լ եք, Դեզդեմոնա՛,- դուրս պրծավ դերասանը: -Ո՛չ, չեմ լվացվել: -Իսկ ինչո±ւ, հոգյա՜կս: -Վաղուց է, ինչ վերջացել է մեր օճառը… Դահլիճում չլսված զարմանալի դժգոհություն սկսվեց: Յուրաքանչյուր հանդիսատես անգիր գիտեր տեքստը:
-Ի±նչ ես մանրացնում, ա՛յծ,- շշնջում է նրան: -Խոսքերն եմ մոռացել: -Հարցրո՛ւ հուշարարին: -Հուշարարին կրճատել են խնայողության նպատակով: Դահլիճում սկսեցին սուլել: -Դե ասա՛ ինչ-որ մի բան, մի՛ լռիր: Օթելլոն քիթը քաշեց, փռշտաց, հանդիսատեսը ծիծաղեց: -Տո՛ւր ինձ այն թանկագին թաշկինակը: -Ի±նչ թաշկինակ: -Քո թաշկինակը, սիրելի՜ս: -Ես թաշկինակ չունեմ: -Երևի ի±նքդ ես տվել Կասիոյին: -Վերջացրո՛ւ, սիրահարվածի մեկը: Չկար թաշկինակ: Կգնեմ քեզ համար հետո: -Տո՛ւր այն, որը ինքս եմ քեզ նվիրել: -Բա չէ, բարերա՜ր: Վաղուց այն դեն եմ նետել: -Չեմ հավատում, ասա՛, նախաճաշից հետո աղոթե±լ ես, Դեզդեմոնա՛: -Ո՛չ, չեմ աղոթել: -Ինչո±ւ: -Պարզ չէ±, չեմ ընթրել: -Իսկ միգուցե ճաշի ժամի±ն ես աղոթել: -Մեկ շաբաթ է, ինչ առանց ճաշի ենք: -Իսկ ընթրիքից հետո±: -Ընթրիքի հետ ևս պրոբլեմնե±ր ունեք: Վենեցիան նստած է տանը` առանց աշխատավարձի: Հանդիսատեսը ուշադրությամբ հետևում էր, պիեսը ժամանակակից կողմնորոշում էր ձեռք բերում: -Քեզ հասկացա, Դեզդեմոնա՛, աղոթել չես պատրաստվում: -Ցերեկ ու գիշեր աղոթում եմ դրամ ունենալու համար: Էլ
համբերություն չկա: -Այդ ժամանակ քեզ չեմ խնդրի: -Պետք չէ, խանդո՛տ իմ ամուսին: Ավելի լավ է թատրոնի տնօրենին խեղդեք: Յագոյից վատն է: Ուշացրել է մեր աշխատավարձը: Լսվեցին ծափահարություններ, հանդիսատեսի սրտովն էին այս խոսքերը: Լսվեցին բացականչություններ. §Ճշմարիտ է… Վաղուց անհրաժեշտ է խեղդել: Բանկում փողերը շրջանառության մեջ է դրել¦: -Արյո՜ւն, արյո՜ւն,- ճչաց մավրը: Վախեցած տնօրենին քարշ տվեցին կամրջի վրա, Օթելլոյի սարսափազդու ձեռքը ձգվեց դեպի նրա կոկորդը: Ոչ մի անգամ դերասանը այդպես ոգևորված չէր խաղացել: Կասիոն և Յագոն նույնպես կողքից գոռում էին. -Օթելլո՛, թույլ տուր մենք ևս քեզ հետ նրան խեղդենք: Տնօրենը բացատրում էր, որ Չինաստանից գումարը չի ստացվել, Թուրքիայի առևտրականները չեն վճարել եկամտահարկը, Աֆրիկայում բանանի սակավություն կա: Եվ այդ բոլորը, իրոք, անհասկանալի էր, թե ինչ կապ ունի Շեքսպիրի հետ: Տնօրենը փորձեց փախչել, բայց Դեզդեմոնան ամուր բռնել էր նրա ոտքից: Մի կերպ փորձեց դահլիճ փախչել` դեպի հանդիսատեսը, բայց վերջիններս շատ հանգիստ նրան մղեցին դեպի բեմահարթակ: -Այդպես կլինի յուրաքանչյուրի հետ, ով իր ժողովրդին կփորձի խաբել: Այստեղ էլ բեմադրությունը ավարտվեց, գոհ հանդիսատեսը սկսեց ցրվել, բեմում մնաց միայն տնօրենը: Հաջորդ օրը ողջ քաղաքի բնակչության աշխատավարձը վճարեցին…
Անատոլի Ռումյանցև ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ -Ես հայտնագործել եմ հավերժական շարժիչը: -Է±, ի±նչ անենք: -Հիմա արդեն անհրաժեշտ չի լինի զբաղվել նավթի, գազի, քարածխի և բնության այլ էներգապաշարների հայտնագործմամբ: -Է±, ի±նչ անենք: -Կապրենք ավելի լավ, ուրախ: -Ինչպե±ս թե: -Նավթի, գազի, քարածխի և բնության այլ էներգապաշարների հանույթով զբաղվելու փոխարեն կսկսենք քաղաքակիրթ ձևով հանգստանալ, կլինենք թատրոնում, թանգարաններում, ռեստորաններում, խաղատներում և վերջապես… -Իսկ եթե չբավականացնե±ն ռեստորանները, խաղատները և մյուս կառույցները, որ նշեցիք: -Կբացենք նորերը: -Անհրաժեշտ կլինեն գումարներ: -Վարկ կվերցնենք արտերկրներից: -Իսկ ինչպե±ս կվերադարձնենք և դրա հետ նաև տոկոսները: -Կվերցնենք նոր վարկ: -Մենք առանց այդ հավերժական շարժիչի էլ հենց դրանով ենք զբաղված:
Լեոնիդ Տուչինսկի ՊԱՅԾԱՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Առաջ ես կին էի: Արթնանում էի առավոտյան ժամը վեցին, ճաշ էի պատրաստում, լվանում, լվացք անում, արդուկում, շուկայից կամ խանութից քարշ տալիս ծանր պայուսակներ, փորձում միաժամանակ դաստիարակել և՛ամուսնուս, և՛ որդիներիս` Միմոշային և Մուրկային, լսում անամոթ խոսքեր, մեղմացնում, հանգստացնում, փաղաքշում, հուսադրում, համբերում կոպտությանը: Ցավով առավոտյան հայելու մեջ նկատում էի դեմքիս խորշոմները, քիչ էր մնում ուշաթափվեի օրեցօր գլխիցս հեռացող մազերիս, զուգագուլպաներիս անցքերի համար: Մեծ դժվարությամբ էի ծայրը ծայրին հասցնում, ուրախությամբ ընդունում անսպասելի հյուրեր, որոնց մեր տուն էր բերում խմելու անհագ ծարավը: Կատարածս աշխատանքի դիմաց ստանում էի երկու անգամ պակաս աշխատավարձ և ուրախանում էի, ուրախանո՜ւմ , ուրախանո՜ւմ: Երբ լրացավ 45 տարիս, ես նորից դարձա §հատապտուղ¦, ասացի ինքս ինձ. §Բավակա՜ն է, բավակա՜ն¦: §Բժի՛շկ,ասացի բժշկին,- վերապատվաստե՜ք ինձ…, կամ ես կմորթեմ նրան իմ սեփական ձեռքերով¦: Հիմա ես տղամարդ եմ: Առողջ և կոպիտ: Խմում եմ, ծխում, հայհոյում ոչ տեղին բառերով: Գնում եմ ֆուտբոլ և բաղնիք ինձ պես կոպիտ, հսկայամարմին տղամարդկանց հետ, և ոչ մեկի մեջ չի ստեղծվում թույր կարծիք իմ պայծառատեսության վերաբերյալ: Որքան ցանկանամ, այնքան կարող եմ փնթփնթալ, գոռալ, բռնություն անել,
հեգնել, կարող եմ չխոսել երեք օր անընդմեջ, անհրաժեշտության դեպքում դեմքին կարող եմ ուռուցք առաջացնել` իմանալով, որ ինձ կարող են ներել: Ինչպե՜ս չէ: Չէ± որ ես կերակրողն եմ: Այսինքն` ուտողն եմ, տուն չբերելով աշխատավարձիցս ոչ մի կոպեկ, դեռ նրանից թռցնելով դրամապանակի մնացորդը` հաստատ համոզված եմ, որ առաջինը, երկրորդը և կոմպոտը մշտապես կան սեղանին: Երեխաներ ծննդաբերում ենք հեռակա կարգով: Է՛լ ավելի եմ գիրացել, բայց թքած ունեմ: Ընդհակառակը, կյանքը դարձել է առավել հետաքրքիր ու գեղեցիկ… Դեմքս ծածկում են հոգեմաշ խորշոմները, իսկ մորուքս փայլում է սպիտակ մազերի նոսրությունից: Պատառոտված գուլպաներս… իմ հպարտությունն են: Անսպասելի հայտնվող ընկերներս իմ մյուս ուրախությունն են: Ղեկավարությունը պահում է ինձ երկու ձեռքով, չնայած կարող են ամեն վայրկյան փողոց շպրտել, և անտրտունջ կհեռանամ, թեև ունեմ անչափահաս երեխաներ ու ծեր ծնողներ: Ես Աստված եմ, ես` թագավոր, ես` հողաշերտի որդ… Օրերս հանդիպեցի մի տիկնիկի: Ասում է, որ ինքը սկզբում եղել է տղամարդ, ու իրեն զզվեցրել է այդ վիճակը: Օ՜հ: Նա դեռ կսողա դեպի իմ ոտքերը: Ես կսովորեցնեմ նրան իսկական կնոջ պարտականությունները: Եվ կդառնա ինձ համար իսկական վազող ձի և տաքացնող վառարան: Նա դեռ ծնկաչոք կխնդրի. §Բժի՜շկ, վերապատվաստե՛ք ինձ… իմ նախկին վիճակն եմ ցանկանում¦:
Ա. Սամուսենկո ՀԱՐԲԵՑՈՂԸ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ Ինձ ծանոթ էր այդ անձնավորությունը: Նա երիտասարդ է, բայց միշտ հարբած: Խմում էր ամեն ինչ, ինչ որ ընկնում էր ձեռքը: Առանձնապես սիրում էր §ուտիճաներկ¦, որն այնքան տհաճ համ ունի. չէ± որ դրանով ներկում են փայտը: Այդ հեղուկի մեջ, բացի սպիրտից, կան նաև գունավոր լուծիչներ: Փայտը ներկում են գորշ, գեղեցիկ գույնով, այնուհետև պատում ուտիճաներկով, որպեսզի փայտը չփտի, և ոչ մի բզեզ դրանում բույն չդնի: Իսկ փայտը ներկելիս ներկվում է և այն մարդու դեմքը, մաշկը, որն օգտագործում է այն. դառնում է մուգ մանուշակագույն: Ինձ ծանոթ մարդը այդպես էլ եղավ. միայն առանձնանում էին դեղին գույնի ատամներն ու աչքերը. և, իրոք, շատ էր նման մահացած մարդու: Եվ ահա մի անգամ նա տուն էր վերադառնում այդ ուտիճաներկը խմելուց հետո: Գարեջրի սրահի մոտ խմեց նորից մի քանի գավաթ գարեջուր, այնուհետև այլևս շարժվել չկարողացավ, ընկավ մայթի խոտերի վրա և այդպես էլ քնեց: Միլիցիան մնում է միլիցիա: Նրանք բռնում են հանցագործներին և նաև մաքրում փողոցները քնած հարբեցողներից: Երբ մեքենան մոտեցավ, տեսան, որ հարբածը մահամերձ վիճակում ընկած է մայթին: Երիտասարդ էին միլիցիոներները, չգիտեին ուտիճաներկի մասին, վերցրին նրան և ուղիղ հիվանդանոց տարան: Այդ օրը ընդունարանում մի քանի հիվանդներ էլ կային: Մեր հարբեցողին պառկեցրին մահճակալին: Պառկած են նրանք կողք կողքի, դեմքի տարբեր գույներով.
մեկի դեմքը` սպիտակ, իսկ մեր հարբեցողինը` մոխրագույն: Երբ բժիշկը մանրազնին ստուգեց նրանց, բուժքույրերին պատվիրեց` որին դիահերձարան, որին հիվանդասենյակ տեղափոխել: Նրանք արդեն սովորել էին և նույնիսկ առանց բժշկի կանխորոշման էլ գիտեին, թե ում` որտեղ: Եվ տեսնելով հարբեցողի մաշկի գույնը` նրան հենց դիահերձարան էլ տարան և թողեցին սայլակի վրա մինչև առավոտ: Առավոտյան սովորականի պես առաջինը հավաքարարը եկավ` դիահերձարանի մասնաշենքը մաքրելու: Բացելով դուռը` այնպիսի բան տեսավ, որ վախեցած ընկավ հատակին: Բոլոր դիակները մերկ նստած էին, հենված պատին, սեղաններին, ձեռքերին խաղաթղթեր էին, իսկ նրանց առջևում նստած էր կենդանի մանուշակագույն մահամերձը, բայց հագնված: Վախեցած կինը ընկրկելով փախավ սենյակից` չհավատալով աչքերին: Իջնելով հիվանդանոցի բակ` բղավում էր ամբողջ ձայնով: Նրան մոտեցան բժիշկները, բայց կինը վախից կարկամել էր և ոչինչ չէր կարողանում բացատրել: Աչքերը հազիվ հառել էր դիահերձարանի բաց դռանը: Բժիշկները ներս մտան, բայց դե նրանք վախեցողներից չեն, կապկպեցին մեր հարբեցողի թևերը և զանգահարեցին միլիցիա… Եվ նա ստացավ 15 օրվա կալանք` դիակների հետ կատակելու համար: Կ. Գրիգորև ՃԱՆԱՉՈՒՄ Քննիչ – Դուք ճանաչո±ւմ եք այս մարդկանց մեջ այն
անձնավորությանը, որը կատարել է հանցանք: Վկա – Ահա սա է, ինձ թվում է: Քննիչ – Մի՛ շտապեք, նա միլիցիայի աշխատակից է: Վկա – Չէ± որ ասացի` ինձ թվում է: Քննիչ – Նորից փորձեք: Դիտե՛ք ուշադիր: Վկա – Ահա՛ նա: Վերջում է կանգնել սրիկան, թաքնվում է: Քննիչ – Հանգիստ: Նա նույնպես միլիցիայի աշխատակից է: Վկա – Զարմանալի է: Իսկ ինչո±ւ է վերջում… Քննիչ – Դա Ձեր գործը չէ: Փորձեք մեկ անգամ ևս: Ձեզնից է կախված, թե նրանցից ո±րը կընկնի ճաղերի հետև, հանցագո±րծը, թե± անմեղ մարդը: Վկա – Ինչո±ւ Դուք ինձ հենց սկզբից չասացիք: Ահա նա: Նրա անդրավարտիքի վրա նույնիսկ արյան հետքեր կան: Քննիչ – Նորից վրիպեցիր: Նա մեր աշխատակիցն էր: Իսկ անդրավարտիքի հետքը դա տազիկից էր, այստեղ գալուց առաջ միամտաբար նստել էր վրան: Փորձեք մեկ անգամ ևս: Վկա – Ի±նչ փորձենք: Այստեղի հանցագործները բոլորն էլ Ձեր աշխատակիցներն են: Քննիչ – Ոչ բոլորը: Վկա – Ոչ բոլորը: Իհարկե, նրանք երկուսն էին: Ահա՛ նրանք, բռնվեցի±ք, սրիկանե՛ր: Քննիչ – Ցավում եմ, բայց նորից սխալվեցիք: Փորձեք մեկ անգամ ևս: Վկա – Այսպե՜ս, այսպե՜ս, կարծես սկսում եմ հիշել: Ես Ձեզ ինչ-որ տեղ տեսել եմ: Ինչպե՞ս միանգամից չկռահեցի: Այդ հանցագործը դու ես: Քննիչ – Խելքդ թռցրե±լ ես, ի՞նչ է: Այդ ես եմ քեզ երեք անգամ ծանուցագիր հանձնել: Վկա – Երկու: Քննիչ – Երեք ամիս Ձեզ հետ տաջվեցի:
Վկա – Մեկուկես: Քննիչ – Փորձեք վերջին անգամ: Վկա – Բացի ինձանից, այլևս ոչ մեկը չմնաց: Միգուցե ի՞նքս եմ: Քննիչ – Հասկանալի է, արագորեն գրանցե՛ք, որ հանցագործը խոստովանեց: Բոլորդ ազատ եք, բացի հանցագործից: Նեստոր Բեգեմոտով ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿԸ Մի անգամ Կարմիր գլխարկը գնաց իր տատին հյուր: -Եղբայրնե՛ր, բայց չէ± որ սա Կարմիր գլխարկն է,բացականչեց մոխրագույն գայլը: -Ո±ւր ես գնում մեր անտառով: -Տատիկիս մոտ… -Իսկ ինչպե±ս են տատիկի բիզնեսի գործերը, հասցնո±ւմ է: -Լա՜վ, լա՜վ,- կռճտացնում է ոհմակի առաջնորդը,- իսկ ի±նչ է զամբյուղիդ մեջ: -Թխվածքաբլիթներ են հիվանդ ու ծեր տատիկիս համար: -Անհրաժեշտ է կիսվել,- շատ խիստ ասաց մոխրագույն գայլը: Հենց այդ պահին թփուտների տակից դուրս է գալիս որսորդների խումբը: -Այդ դո±ւ ես, Կարմի՛ր գլխարկ: Ի±նչ է զամբյուղում: -Թխվածքաբլիթներ տատիկին… -Անհրաժեշտ է կիսվել,- միաձայն գոչեցին որսորդները: Ոչինչ անել հնարավոր չէր: Զամբյուղը դրեց կոճղի վրա և սկսեց հավասար բաժանել գայլերի և որսորդների միջև: Բոլորին էլ բաժին հասավ: Այնքա՜ն համեղ էր, այնքա՜ն
ախորժալի: Գայլերը Կարմիր գլխարկին ասացին. -Շնորհակալություն, բարի՛ աղջիկ: Եվ որսորդներն էլ նույն բանը ասացին: Կարմիր գլխարկը շարունակեց ճանապարհը: Դեռ նոր էր բացատ դուրս եկել, նրա ընդառաջ եկավ անտառապահը. կարծես թե զարմացած էր, և անմիջապես հարցեր տեղացին. -Իսկ ինչո±ւ են քո ատամները սպիտակ, ինչո±ւ են ոտքերդ այդքան երկար ու ձգված: Իսկ կո±ւրծքդ` այդքան գեղեցիկ: -Մտքի՛նդ ասա,- չհասկացավ Կարմիր գլխարկը: -Անհրաժեշտ է կիսվել,- վստահորեն ասաց անտառապահը… Վիկտոր Կոկլյուշկին ՀՐԹԻՌ Հրթիռային վաշտից լսում են. -Այո՛, ընկե՛ր գեներալ, հրթիռը արձակված է: -Ո±վ է հրամայել: -Չգիտեմ, հիմա կհարցնեմ… -Ալո՜, ընկե՛ր գեներալ, ոչ ոք չգիտի: Դուք նույնպես չգիտեք: Տարօրինակ է: Դուք գեներալ եք և չգիտեք, պետք է որ գիտենայիք: Լռում եմ, հիմա՛ր: -Ընկե՛ր գեներալ, թույլ տվեք հարցնել: Դուք որևէ մեկին իր ծննդյան օրվա առթիվ… Իհարկե, հիշում եմ, 100 Հերոսիմա… -Գլխավորը, որ վերջերս գնացի ծխելու, կագնեցի: Միգուցե… համընկնո՞ւմ է: Ո՛չ, պետք է ստուգել: Գլխավորը` լավ հրթիռ էր, երկար… Եթե այն ինչ-որ տեղ երկար… ռադիոյով անպայման կհաղորդեն: -Ընկե՛ր գեներալ, միգուցե այն դուրս են… գը…ի, նկատի
ունեմ զինաթափման ծրագրով, իսկ մենք Ձեզ հետ այն փնտրում ենք, ինչպես երկու հիմարներ: -Լռի՛ր, սրիկա: Գլխավորը առողջությունն է, և եթե այն հեռվում է, արտերկրում… ապա անպայման §Լուրերով¦ կհաղորդեին: Մենք սիրում ենք, երբ ինչ-որ բան պայթում է: -Լռում եմ: Սրիկա՛: -Ընկե՛ր գեներալ, իսկ այն իրո±ք եղել է: Պարզապես ցանկացա ճշտել: Որքան հիշում եմ, մենք երկրորդ տանկը փորձեցինք փնտրել, բայց հետո պարզվեց, որ այն Ձեր աչքին է երևացել: Մինչև մենք երկրորդն էինք որոնում, առաջինն արդեն հասցրեցին թռցնել: Լռում եմ, հիմա՛ր: -Գլխավորը, որ վերջերս, երբ կանգնած էի… նորեկներից մեկը հասցրել էր նշել §Դեմբել-98¦: -Ո՛չ, ընկե՛ր գեներալ, ինքս փորձեցի առաջարկել, մերոնցից ոչ մեկը չկամեցավ վերցնել: -Այո՛, ընկե՛ր գեներալ, միգուցե այն դեռ կվերադառնա՞: -Միգուցե, սպասենք, իսկ այն կթռչի՞: Չէ± որ ինքներդ էլ չէիք հավատում, որ Մուխոմբաևը արձակուրդից հետո կվերադառնա: -Եվ նա վերադարձավ, լսում եմ, սրիկա՛: -Իսկ ո±ր վաշտն եք շանթահարում: -33-ը: -Բայց չէ± որ սա 441-ն է: -Ահա և պարզեցինք: -Շնորհակալություն, ընկե՛ր գեներալ: -Ցտեսություն:
Վիկտոր Կոկլյուշկին ԳԼԽՈՒՂԵՂ -Նորություն լսե±լ եք: Մարդու գլխուղեղը փոխարինել են կովի գլխուղեղով: Այդ վիրահատությունը աշխարհում առաջին անգամ է կատարվել: -Բայց ինչո±ւ կովի: Ավելի հարմարը չկա±… -Պատկերացրեք մի այսպիսի պատկեր. գանգոսկրը բացված է, բոլորը նյարդայնանում են: Բերում են մեկին… հարբեցող է: Կինը, որի ամուսնու գանգոսկրը բացված է… ոչ մի դեպքում: Ավելի լավ է այդպես էլ կարեք: Նրան համոզում են, որ այդպես չի կարելի: Ինչո±ւ այդքան ժամանակ իզուր կորցրիք: Բերում են մյուսին… ինքնասպան: Ինքներդ դատեք: Անիմաստ բան: Ողնուղեղը կփոխես: Եվ նա կկախվի: Սպասում են, իսկ ժամանակն անցնում է: Վիրաբույժները պետք է ճաշեն… Վերջապես բերում են համասեռամոլի: Նրան որտեղից բերեցին, չգիտեն: Անալիզներից հետո պարզվեց` համասեռամոլ-ինքնասեր: Այսինքն` սիրում է միայն իրեն: Կինը, հասկանալի է, բացականչում է. -Ավելի լավ է առանց գլխուղեղի լինի: Իսկ ճաշի ժամն անցնում է, բժիշկները նյարդայնանում են: Ահա հանկարծ բերում են դաջվածքներով մեկին: Կնոջը հարցնում են. §Համաձա±յն եք, մեր համբերությունն էլ սահման ունի¦: Կինը թե` սարսափելի է: Նրան թե` ի±նչն է սարսափելի: Ամբողջ կյանքում բանտում
կլինի: Եղեռն էլ ողջ տարիների ընթացքում չեք տեսնի: Կինը` այդ դեպքում անիմաստ է: Ծանրոց էլ ավելորդ տեղը չի տարվի: Օրը վերջանում է, իսկ վերապատվաստելու ուղեղ դեռ չկա: Վիրաբույժները նյարդայնանում են: Այստեղ էլ ի հայտ է գալիս մեկը: Պատգամավորը մահացել է ուրախությունից, որ քվորում է եղել: Նրան ասում են` մի՛ անհանգստացրեք, նա այլևս ոչինչ չի զգա: Եվ հետո տեսնում եք, թե ինչ կոնտինգենտ է մնացել: Իսկ ովքեր դեռ ապրել են ուզում, փախել են արտերկիր: Նա ասում է` իսկ սահմա±նը: Իսկ օտարերկրյա վալյուտա ունե՞ք: Կինը լռեց: Այսպես էլ բուժակ Իվանչուկը մտածեց` եկեք կովի գլխուղեղ տեղադրենք, բացարձակապես մաքուր է, վարակված չէ սոցիալական պահանջատիրու-թյամբ: Կինը բղավում է. §Արեք, ինչ ուզում եք: Որ թող միայն նա չխմի, չվիճաբանի, չկռվի աշխատանքից հետո տուն վերադառնա: Կարող է գոռալ, նույնիսկ կաթ կարող է չտալ¦: Գլխուղեղը տեղադրեցին, կարեցին, առողջացավ, նայեց շուրջը և ասաց. §Մո~ւ, ու, ու…. Դուք բոլորդ այստե՞ղ եք…¦: Վիկտոր Կոկլյուշկին ԱԼՈ՜, ԼՅՈՒՍՅԱ՜ -Ալո՜, Լյուսյա՛, ես եմ: Կռահի՛ր, որտեղի±ց եմ զանգահարում: Ինչո±ւ հոգեբուժարանից: Դա իմն տե±ղն է: Սխալվում ես, Լյուսյա՛, բերդից:
Բռնեցին վարձու մարդասպանին վկաների ցուցմունքների վրա հիմնված նկարագրության միջոցով. քիթը` միջին, հասակը` միջին, դեմքը` միջին… և ինձ բռնեցին: Ինչո±ւ բոլորից վատ: Ինձնից բացի, ևս հինգ հազարի բռնեցին… բոլորն էլ խոստովանեցին… իսկ դու փորձիր չխոստովանել, երբ նրանք սկզբից ծեծում են, հետո հարցնում: -Լյուսյա՛, ես էլ խոստովանեցի բոլոր չբացահայտված մարդասպանությունների համար, ու հիմա մեր խցում բոլորն էլ ինձ հարգում են: Երեկ նույնիսկ հեռատեսիլից եկել էին ինձ հետ հարցազրույցի, հարցրեցին` ինչպիսի± կանայք են ինձ հրապուրում` շիկահերնե՞րը, թե՞ թխահերները: Իսկ ես, Լյուսյա՛, մոռացել եմ, թե ինչպիսին ես դու, չէ± որ մշտապես ներկում ես, ասացի` ճաղատները, այսինքն` սովորականները: Իսկ երբ հարցրին, թե թաքցրե՞լ եմ կնոջիցս սպանություններս, ասացի`ո՛չ, չէ± որ քեզանից, Լյուսյա՛, ոչինչ չեմ թաքցնում: Այդ ի±նչ ընկավ: Դո±ւ ընկար: Հիմա վե՞ր կացար: Նստեցի±ր, Լյուսյա՛, ինչքան շուտ նստես, այնքան շուտ դուրս կգաս: Այսինքն` կառողջանաս: Դե լավ, ես քեզ հետո կզանգահարեմ: -Ալո՜, Լյուսյա՛, այդ ես եմ: Ո՛չ, ո՛չ, ավտոմատից չէ: Մենք բոլորս էլ բջջային ունենք: Իսկ մերը լյուքս է: Նստած են միայն հեղինակությունները: Բանտի պետը, ինքն է մեզ մոտ գալիս զանգահարելու: Նրա հեռախոսակապը շատ հին է, դեռ ձերժինսկյան ժամանակների: Հիմա±ր: Ե±ս եմ հիմար: Լա՜վ, ես քեզ հետո կզանգահարեմ: -Ալո՜, այդ ես եմ: Ի±նչ ես անում: Բժշկի±ն ես կանչել: Վախենո±ւմ ես դուռը բացել: Դե թող նա էլ քեզ դռան հետևից ստուգի: Ինչո±ւ եմ ես ուրախ: Նրանց խաբել եմ,
ասացի, որ մեր ոսկեղենը տան հիմքի մեջ եմ պահել: Այնպես որ, մեր հինգհարկանի շենքը հիմնովին կքանդեն, և մենք ուրիշ բնակարան կտեղափոխվենք: Ո՛չ, Լյուսյա՛, ինձ չեն գնդակահարի: Մեր խցում գտնվողներին որոշակի գրավի դիմաց բաց են թողնում: Այո՛, չէ± որ ասացի, մեր խցում միայն հեղինակություններ են, բայց չասացի, որ մինչև երեկոյան: Մինչև գումարները չեն բերում: Ո±վ ինձ համար կբերի: Լյուսյա՛, երբ բոլոր սպանությունները ինձ վրա վերցրեցի, մի անգամից հազար առաջարկություն եղավ: Տարբեր մասերի փորձեցին բաժանել Մագադանի, Աստրախանի, Տյումենի… ինքս տանը մոտ ընտրեցի` Կրեմլյանը: Նայի՛ր պատուհանից, եթե BMW-ն պատուհանի տակ է կանգնած, իմ ավարն է: Աղբաթափ մեքենա է… Տարօրինակ է: Լա՜վ, քեզ հետո կզանգահարեմ: -Ալո՜, Լյուսյա՛, այդ ես եմ: Ինչու եմ կամաց խոսո±ւմ: Այստեղ ճաշից հետո մեռյալ ժամ է… մեկին սպանեցին: Ոչինչ չէր արել, պարզապես խռմփացնում էր: Եվ նա էլ վիճեց, որ դրա դեմ ոչ մի դեղամիջոց չկա: Էլ ի±նչ, ի±նչ, վիճեց, հիմա չի խռմփացնում, իսկ քո± գործերը ինչպես են: Բժիշկը եկա±վ: Ի±նչ ասաց: Ամեն ինչ վա±տ է: Տայիր նրան հարյուր ռուբլի ավելի գումար, նա կասեր, որ ամեն ինչ լավ է… Լյուսյա՜, հիմա ամեն ինչ էլ գնվում և վաճառվում է: Մենք հսկիչին 100 դոլար տվեցինք, և հիմա նա մարդասպաններին հեքիաթ է կարդում: Դե լավ, ես քեզ հետո կզանգահարեմ: -Ալո՜, Լյուսյա՛, ինձ ազատում են: Լյուսյա՛, նրանք չեն հավատում, որ բոլորին ես եմ սպանել: Նրանք խնդրեցին ինձ մոծակին խփել, և ես կես ժամից ավել նրա հետևից վազեցի: Քիչ մնաց պահարանը քննիչի վրա շուռ տայի, երկու անգամ
երեսս խփեցի, իսկ նա դեռ թռչում է: Իսկ հետո դատախազի քթին նստեց: Պատկերացնո±ւմ ես, Լյուսյա՛, մինչև ես կհարվածեի, նա թռավ, իսկ դատախազը մնաց կապտած քթով: Հիմա ես բուժմասում եմ: Այն տպավորությունն է, որ դեմքիս 100 մոծակ է նստել, և ինձ այդ հարյուրի համար էլ հարվածել են: -Ո՛չ, Լյուսյա՛, այստեղ բժիշկ չկա, միայն հոգևորականն է: Լյուսյա՛, հիմա բերդում նոր օրենք է, չեն բուժում, այլ միանգամից հուղարկավորության ծես են անում: Եթե բժիշկ լիներ, գոնե մի դեղահաբ կտար, իսկ սա միանգամից խաչը դեմ տվեց, փորձեցի կծել, իսկ դա համբուրելու համար էր: Եվ գլխավորը, էլի շտապում է, ես կենդանի եմ, իսկ նա. §Տե՛ր, ընդունի՛ր քո ծառայի հոգին…¦: Ես նրան. §Տե՛ր հայր, կենդանի եմ դեռ¦, իսկ նա. §Աղոթքը երկար է, մինչև կատարեմ, հոգիդ կավանդես¦: Լա՜վ, Լյուսյա՛, աչքերս փակում եմ, թող հանգստանամ: -Ալո՜, Լյուսյա՜, այդ ես եմ: Թաղեցին, պատկերացնո±ւմ ես, սրիկաները: Աչքերս փակեցի, բացեցի, գերեզմանում եմ: Իսկ դու ինչպե±ս ես: Բժիշկը եկա±վ: Եվ ի±նչ ասաց: Եթե մի անգամ էլ դուռը չբացես, նա այլևս չի գա: Հպարտ է: Նրան ասա` թող հեռադիտակ վերցնի, իսկ դու պատուհանից նրան լեզուդ ցույց տուր: Քեզ ասում եմ` նա պարտավոր է, չէ± որ Հիպոկրատի երդում է տվել: Նա այնքան մեծ հեղինակություն է, որ յուրաքանչյուրին թեկուզ հողի տակ կգտնի: -Ալո՜, Լյուսյա՜, այդ ես եմ: Պատկերացնո±ւմ ես, հենց Հիպոկրատի մասին ասացի, սկսեցին փորել: Խոսում են ինչոր… Լյուսյա, նրանք երիկամս են ցանկանում վերցնել: Չեմ տա: Հենց հիմա դագաղիս կափարիչը բացեցին, կասեմ. §Դուք իրավունք չունեք¦: -Ալո՜, Լյուսյա՜, պատկերացնո±ւմ ես, նրանց ասացի`
իրավունք չունեք, վախից ուշագնաց եղան: Ո՛չ, Լյուսյա՜, եթե մարդկանց հետ մարդկայնորեն ես, ապա նրանք հասկանում են: Հիմա նրանք պառկած են, երևի դպրոցում այնքան էլ լավ չեն սովորել, իսկ հիմա առանց կրթության միայն գերեզմանափոր կարող ես լինել: -Ալո՜, Լյուսյա՜, ինչո±ւ ես լռում: Լալի±ս ես: Լա՛ց եղիր, ես շուտով կգամ… Վիկտոր Կոկլյուշկին ՓՈՐՁԱՆՔԻ ՄԵՋ Հումո՜ր… Հումո՜ր… Հարևանս կորցրել էր բնակարանի բանալիները: Ջրի խողովակով մի կերպ բարձրացավ երրորդ հարկ, քիվից զգուշորեն բռնելով` ջարդեց պատուհանը, մի կերպ պատուհանից ներս սողոսկեց, իսկ բնակարանը պարզվեց ուրիշինն է: Դեռ չէր մոտեցել դռանը` զանգ: -Ոչ ոք չկա տանը: -Բացե՛ք, ոստիկանությունից է: -Ա՜յ թե փորձանքի մեջ ընկա: Ավելի լավ չէ՞ր քիվից վայր ընկնի: Հիմա հիվանդասենյակում կլինեի, հանգիստ պառկած` ոտքս գիպսի մեջ, իսկ հիմա անհրաժեշտ է պատասխան տալ: Բացում է դուռը, հարցնում են. -Ազգանո±ւնդ: Միտքը մի պահ պայծառացավ, ասում է հարևանի ազգանունը: -Իվանով: Նրան ասում են. -Քաղաքացի՛ Իվանով, Դուք ձերբակալվում եք սպանության
համար: -Բայց ես Իվանովը չեմ: Տեսե՛ք, պատուհանը ջարդված է: -Փախչել էի՞ր ուզում,- խփելով վզակոթին: Տղամարդը գլուխը կորցրեց, գոռում է. -Կանչե՛ք կնոջս: Կանչում են: -Եթե կապացուցեք, որ նա Ձեր ամուսինն է, ապա ազատված է: Իսկ եթե ասեք §ոչ¦, ապա այլևս նրան չեք տեսնի: Կինը. -Իհարկե ոչ: Նա ողջ կյանքիս կեսը կերավ, թող երկրորդ կեսն էլ հանգիստ ապրեմ: Տղամարդը. -Նինա՛, չէ± որ միասին երեխաներ ենք ունեցել: -Բայց ես ոչ մի անգամ քեզ չեմ տեսել, որ ինքդ հղի լինես: Ցտեսություն, Ստյոպա՛: Տա՛ք հագնվիր, երևում է քեզ Սիբիր կուղարկեն… -Ես քեզ կսպանեմ: Ոստիկանները. -Նա դեռ կրկնահանցագործ է,- և նորից վզակոթին: Տեղափոխեցին տղամարդուն ոստիկանական մեկուսարան: Տղամարդը թակում է դուռը, բղավում. -Դուք շփոթվել եք: Մատնահետքերս հանե՜ք: Խցում եղածները` նրան. -Մենք ավելի լավ է հագուստներդ հանենք: Պատռեցին հագուստը` դարձնելով փոշու փալաս: Քննիչը, հաջորդ օրը տեսնելով, ասաց. -Այդ Դուք չէի±ք, որ 1896 թվականին Ձեր սիրելի տիկնոջը սպանեցիք: Մինչև օրս մենք այն չենք բացահայտել: Տղամարդը` նրանց. §Հակառակ նրանց, պատասխանում եմ¦. -Ես եմ սպանել: Ազգանունս էլ Հիտլեր է:
Քննիչը նրան սիգար է առաջարկում. -Ծխի՛ր, Ադո՛լֆ: -Քեզ ի±նչ Ադոլֆ: -Դե լավ, Ադի՛կ, մի՛ հուզվիր, դատարանում կորոշեն: Դատարանում ասում են. -Դուք մի պահ ուշադիր հետևեք այս տհասի դեմքին, մի±թե սա կարող է մարդ սպանել` նա անպայման կվրիպի: Դատախազը ամենախիստ ձևով. -Պահանջում եմ ամենախիստ պատիժը, թող ծառայի ոստիկանությունում: Դատավորը, ահաբեկիչներից վախեցած, փակ աչքերով թերթելով գործը, ասում է. - Քանի որ Դուք միայնակ մայր եք, ապա Ձեզ վրա տարածվում է համաներումը: Եվ փախե՛ք այստեղից որքան կարելի է շուտ, քանի որ մեր կառույցը խարխուլ վիճակում է և միանգամայն հնարավոր է, որ շատ շուտով փուլ գա: Արկադի Ինին ԳԱՐՈՒՆ, ՍԵՐ, ՀՈՒՅՍԵՐ… Երբ Կոստյա Նովիկովը դուրս եկավ իր բնակարանից, արևը յուրահատուկ էր տաքացնում: Աղջիկները ժպտում էին շատ յուրահատուկ և նույնիսկ տրամվայների շչակները շատ յուրահատուկ էին: -Գարուն է,- ժպտաց Կոստյա Նովիկովը և մտածեց,կսիրահարվեմ: Այս գարնանն անպայման կսիրահարվեմ: Բավական է, անհրաժեշտ է խաչ քաշել անցյալի վրա: Իրոք, անցյալի վրա խաչ քաշելու ժամանակը եկել էր: Երեք տարի առաջ Կոստյա Նովիկովը լքեց կնոջը: Անձնական
ողբերգությունը, բնականաբար, բերեց արտադրական ողբերգության, միայն անորակ արտադրանք: Բաժակը ձեռքից ձեռք է անցնում: Լավ է, որ կոլեկտիվը անտարբեր չէր, և ժամանակին զգուշացրեցին. -Կոստյա՜, լավ չէ… Կոստյան վերադարձավ կնոջ մոտ, սկսեց գերակատարել արտադրական պլանը և սկսեց խմել միայն տոնական օրերին: Բայց հաջորդ տարի նա նորից լքեց կնոջը, այնուհետև երկրորդին: Իսկ անցյալ տարի Կոստյան խորամանկեց և երրորդին, հաշվենկատորեն ամուսնացավ չորրորդ անգամ և լկտիաբար համոզում էր բոլորին, որ իսկական սեր գոյություն չունի: §Ճիշտ չէ,- մտածեց Կոստյան` քայլելով փողոցով,- ճիշտ է, սեր կա¦: §Կա սեր¦,- մտածեց նա` տեսնելով ուսանողներին և ուսանողուհիներին, անկասկած, սիրահարված միմյանց: §Կա սեր¦,- մտածեց նա` նայելով ակնոցավոր հաղթանդամ ծերուկին իր դիպլոմատով, անկասկած, գիտությանը սիրահարված: §Այսօր ամեն ինչ յուրահատուկ է,- համոզեց իրեն Կոստյա Նովիկովը:- Հասկանում եմ, անցյալը այդքան հեշտ չի մոռացվում: Բայց չէ± որ ժամանակ կա ամեն ինչ փոխելու: Չէ± որ դեռ երիտասարդ եմ¦: Եվ այդ մտքերի մեջ էլ նա բախեց կինոստուդիայի դուռը: Կինոդերասան Կոստյա Նովիկովի բախտն այս անգամ էլ չբերեց. §Ցավալի անցյալը¦ նորից դարձավ նրա ուղենիշը: Այս գարնանը նորից նրան կտան մի դերակատարում, որ ընդամենը մեկ տարում երկու կին է լքում: Նույնիսկ դերակատարման առաջին ռեպլիկն էլ այսպիսին էր. -Մի՛ հավատա, ծերո՛ւկ, իսկական սեր չի լինում: Նույնիսկ գարնանը:
Արկադի Ինին ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄԵՆԱՓՈՔՐ ԱՆԴԱՄԸ Նա մեր ընտանիքում երևաց անսպասելիորեն: Բայց մենք նրա հետ կապնվեցինք միանգամից: Առավոտյան նրա հետ զբաղվում էր թոշակառու տատիկը: Օրվա ընթացքում, դասերից հետո նրանից չի հեռանում դպրոցական դստրիկս: Իսկ երեկոյան համերաշխորեն նրան ենք ձգտում բոլորս` ողջ ընտանիքի անդամներով: Պատահում է, որ մեր սիրելին համառում է: Բայց մենք ներում ենք նրա այդ մանրուքները: Վատ է, երբ շատ լուրջ է դառնում նրա անհասանելիությունը, բայց այդ ժամանակ էլ ձայնն է կորչում, մեկ խզզոցներ է ունենում, տեսանելիությունն է անհետանում: Ամբողջ ընտանիքը սգի մեջ լինի կարծես, փնտրում ենք մասնագետին, որը վերջապես կարողանում է բժշկել նրան: Դե էլ ի±նչ ասենք: Մենք նրա հետ շատ ամուր կապերով ենք: Ամռանը մեկնեցինք հանգստյան տուն, ստիպված էինք տատիկի հետ թողնել նրան: Բայց առանց նրա ի±նչ հանգիստ: Մեկ շաբաթ շուտ վերադարձանք մեր հարազատի մոտ: Իհարկե, մեր սիրելին պահանջում է լուրջ ուշադրություն, խլում է զգալի ժամանակ: Ես ավելի հազվադեպ եմ սկսել ատենախոսությամբ զբաղվել: Կինս ավելի հաճախ է սկսել մեզ կերակրել միայն նրբերշիկով, թոշակառու տատիկը մաքուր օդ հազվադեպ է շնչում, իսկ դպրոցական աղջիկս ավելի հաճախ է §երկուսներ¦ տուն բերում: Բայց ի±նչ կարող ես անել, բայց մենք ավելի սերտորեն ենք սկսում կապվել նրա հետ, որքան կարելի է… Մինչև այն պահը, այն վայրկյանը, երբ §ԲԱՐԻ ԳԻՇԵՐ¦ է
հաղորդում մեր ընտանիքի փոքր անդամը` ՄԵԾ, ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ: ԿԵՆԴԱՆԻ ԾԻԱԾԱՆ Շատ հետաքրքիր մարդիկ են լինում երկրագնդի վրա: Ահա, խնդրեմ, նրանցից մեկը: Շատ հետաքրքրասեր: Առանձնահատուկ, տարբեր գույներով… Խստաշունչ փետրվարյան եղանակին նա կապտում է ցրտից: Շոգ հուլիսին նա բրոնզագույն է դառնում արևահարությունից: Պարզ, ձմեռային օրը վարդագույնի է փոխվում սառցաբքից: Ե՛վ ձմռանը, և՛ ամռանը նա կանաչում է իր վայրենությունից: Ե՛վ ամռանը, և՛ ձմռանը նա դեղնում է կապվածությունից: Իսկ աշնանը նա սևանում է չկամությունից: Իսկ գարնանը նա վախից սպիտակում է: Բայց ի±նչ եղանակ էլ որ լինի, ինչ սեզոն էլ լինի, թեկուզ մեկ անգամ թող կարմրի ամոթից…. *** Երկուսի ձայնն էլ շատ խուլ էր լսվում: Առաջինը, զգացվում էր պարզորոշ, որ վախեցած է վերջնականորեն: Երկրորդը փորձում էր հանգստացնել ոչ այնքան առաջինին, որքան ինքն իրեն: -Մի՛ վախեցիր, նա երբեք չի գա: -Ո՛չ, ես զգում եմ, որ նա անպայման կգա: Ես սկսում եմ դողալ: -Երեկ նա չի եկել, նախանցյալ օրը` նույնպես… Ամեն ինչ
կանցնի: -Հավաքի՛ր քեզ ձեռքդ, եթե մենք գնացել ենք այդ քայլին, ապա պետք է ունենալ ամուր նյարդեր: -Իսկ մենք ի±նչ կանենք, եթե նա գա: -Դե մենք մի կերպ տակից դուրս կգանք… -Ո՛չ, ավելի լավ է հենց միանգամից անիվների տակ: -Նրան` անիվների տա±կ: -Ո՛չ, ավելի լավ է ինքներս ընկնենք անիվների տակ, քան թե դիմանանք այդ բոլորին… Ա՜յ, ա՜յ, ա՜յ… Ահա նա: Վերջ: Առաջին իսկ անտոմս ուղևորը ուշագնաց ընկավ հատակին: Երկրորդը վախից փակեց աչքերը: Էլեկտրագնացք մտավ հսկիչը: Վիկտոր Շենդերովիչ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ -Բարև Ձեզ, ժամանակ ունե±ք: -Իհարկե: -Որտե±ղ եք անցկացնելու Ձեր արձակուրդը: -Այստեղ, էլ ո±րտեղ: -Չէ± որ արտերկրում էիք կամենում հանգստանալ: -Դա ցանկություն էր: -Շնորհավորում եմ: Ձեզ սպասում է Ռիվտերման: -Ի±նձ: -Ձեզ: -Իսկ ո±վ ասաց: -Ես: Սպասում է: -Զուր հույսեր: Բյուջետային աշխատակից եմ: -Պետք չէ ինձ վախեցնել:
-Կեղտոտ վիճակում երեք հարյուր եմ ստանում: -Այդ ժամանակ Ձեզ անհրաժեշտ է կիսաժամ: -Ինչո±ւ: -Մոռանանք: -Չեմ կարող մոռանալ, ընտանիք ունեմ: -Դուք պետք է մոռանաք ընտանիքով: -Դուք թո±ւյն եք առաջարկում: -Առաջարկում եմ կիսաառողջարան: -Ի±նչ է դա: -Եկեք ներկայացման, կպատմեմ: -Իսկ այն անվճա±ր է: -Այո՛: -Կնոջս հետ կգամ: -Խնդրեմ: -Իսկ աներձա±գս… -Իհարկե: -Աներձագիս երեխանե±րը… -Շնորհավորում եմ: -Իսկ տա±ք կլինի: -Դուք հաճելիորեն զարմացած կլինեք: -Եթե տաք կերակուր է լինելու, ապա մենք չենք ճաշի: -Մենք հատուկ առաջարկ կանենք Ձեզ համար: -Հատուկ ի±նձ համար: -Ձեզ: -Այն հիմա չի± կարելի: -Խոսքն առանձնատան մասին է, ծովափին, զեփյուռ: -Որտե±ղ է այդ ծովափը: -Ֆրանսիայում, երեք հարկ, երկու լողավազան, պտղատու այգի, բազմերանգ ծաղիկներ, շուրջ 200 ակր: -Իսկ քառակուսի մետրո±վ:
-Հաշվեք ինքներդ: -Իսկ քաղաքից հեռո±ւ է: -Մոնտե Կառլոյից ընդամենը կես ժամ: -Անհրաժեշտ է մտածել: Տունը հարմարություններ ունի±: -Այո՛: -Վերցնում եմ: -Այնտեղ գոլֆի խաղադաշտ էլ կա… -Ասացի` վերցնում եմ: Հիմա թույլ տվեք գրել լայնությունը և երկարությունը: Շնորհակալություն, գրեցի: -Իսկ ինչի± համար են լայնությունը, երկարությունը: -Առանց դրա չի կարելի: -Իսկ Դուք կանխիկ դրամո±վ, թե± քարտով: -Ինչո±վ: -Դրամը քարտո±վ, թե± կանխիկ: -Դրամի մասին մոռացե՛ք: Երեսուն տարի աշխատել եմ այս երկրի համար, պահպանել միջուկային կոճակը: Այս կարմիր կոճակից բացի` ոչինչ չունեմ: -Բայց այդ առանձնատունը կանգուն է… -Այն հիմա է կանգուն, կոճակը որ սեղմեցի, գները կընկնեն: -Բայց… -Մի՛ բարկացրեք ինձ: Դեռ հունվարի աշխատավարձը չեմ ստացել: Սեղմե±մ կոճակը, ձեռքերս քոր են գալիս… Ասացի`վերցնում եմ: -Բայց դա անհնարին է: -Նայե՛ք, ճի±շտ եմ գրել կոորդինատները: Նայե՛ք, հա, նավակը կանգնած լինի, շուտով կգամ…
Վիկտոր Շենդերովիչ ՈՉ ԸՍՏ ՀԱՍՑԵԻ -Այստե±ղ է ապրում Կացմանը: -Այստե±ղ: Կացմա±ն: -Սա 35 համարի բնակարա±նն է: -35-ը: -Ստորագրեք, որ ստացաք հեռագիրը: -Ես Կացմանը չեմ: -Դա Ձեր խնդիրն է: Իմ պարտականությունն է հանձնելը: -Իմ ազգանունն է Դիրկին: -Ցավում եմ: -Սա ինչ-որ թյուրիմացություն է: -Բոլորս էլ սխալվել կարող ենք: Այստեղ է եռանկյունանշանը: -Ինչո±ւ պիտի ստորագրեմ ուրիշի փոխարեն: -Իսկ որտե±ղ պետք է փնտրեմ, Ձեր կարծիքով, Կացմանին: -Դա իմ գործը չէ: -Իսկ ո±ւմն է: -Ձերը: -Կացմանին փնտրելու համար թող ինձ դոլարով վճարեն: Ստորագրե՛ք: -Ոչ մի դեպքում: -Շատ իզուր, այստեղ այնպիսի տեքստ է… -Տվե՛ք այստեղ: Կարդաց. §Իլյա, որպեսզի առողջ լինես բոլոր իշխանությունների ժամանակ: Ծով, ջերմություն: Էժան խեցգետին: Բորյա¦: Ի՜նչ կեղտոտություն: -Դուք հաստատ համոզվա±ծ եք, որ Կացմանը չեք: -Հիշե՛ք: Կացմանովը չկա և չի լինելու:
-Դուք մի՛ կմկմացեք: -Ի±նչ անեմ, որ հեռանաք: -Ստորագրե՛ք այստեղ: -Ձեր կարծիքով, ե±ս պետք է ստորագրեմ: -Ինչո±ւ եք նյարդայնանում: Չեք ուզում, պետք չէ: Ավելի վատ Ձեզ համար: -Այսինքն: -Պետք է անցնեմ բոլոր բնակարաններով: -Չհասկացա: -Ասեք, թե ով կստորագրի Կացմանի փոխարեն, կբաժանվենք բարեկամաբար: -Այստեղ ոչ մեկը չի ստորագրի նրա անվան դիմաց: Բոլորն էլ այստեղ ազնիվ մարդիկ են: -Իսկ շրջանո±ւմ: -Հիմա ոստիկանություն կահազանգեմ: -Նրանք կստորագրե±ն Կացմանի փոխարեն: -Ո՛չ, Ձեզ կձերբակալեն: -Ի՜նչ հուզիչ է: Այդ ժամանակ չեք ստանա երկրորդ հեռագիրը: -Այնտեղ դեռ երկրո±րդն էլ կա: -Պարզապես չկամեցա ձեզ վրդովեցնել: -Նորի±ց Կացմանին: -Ո՛չ, Ձեզ: -Ինչո±ւ էիք լռում: -Մենք հանձնում ենք ընդունված կարգի համաձայն: -Տվե՛ք շուտ: -Ստորագրե՛ք Կացմանի փոխարեն: -Շանտաժիստ: -Այդպիսին է աշխատանքը: -Սատանան Ձեզ հետ (ստորագրում է): Այսպես, Դիրկին,
փակագծում` Կացման: -Սա արդեն ուրիշ գործ է… Հանձնելով երկրորդը: -Կարդում է. §Դիրկին, ներեցե՛ք, որ Բորյան տվել է Ձեր հասցեն: Չեմ կարող այլևս կարդալ նրա հեռագրերը: Հարգանքներով` Կացման¦: Վլադիմիր Սլուցկի ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ -Այդ ո±ւր ես պատրաստվում,- հարցրեց որդուն պրոֆեսոր Ռյումինը,- չէ± որ վաղը քննություն ունես: -Ոչինչ, մի կերպ կհանձնեմ,- անհոգ պատասխանեց որդին` կապելով փողկապը: -Դե, եթե իմ ուսանողներն էլ պատրաստվեն ինչ որ մի կերպ, դա նրանց չի հաջողվի: -Հայրի՛կ, արի չվիճենք,- անսպասելի ասաց որդին:- Ես հումանիտար բուհի ուսանող եմ, դու` տեխնիկականի դասախոս: Հիմա պատկերացրու` ես եկել եմ քեզ մոտ քննություն հանձնելու, կհանձնե±մ` բացարձակապես չիմանալով առարկան: -Համաձայն եմ: Բայց եթե չհանձնես, պիտի մնաս տանը և մինչև երեկո պարապես: -Ընդունված է, սկսի՛ր: -Եվ այսպես, երիտասարդ, ի±նչ կարող եք պատմել Նյուտոնի երրորդ օրենքի մասին: -Ես գիտեմ, պրոֆեսո՛ր, բոլորը օրենքի առաջ հավասար են: -Ինչի± համար է օրենքը…
-Բացարձակապես Ձեզ հետ համաձայն չեմ և ինչի± համար: Նշանակում է պետք է հաշվի առնել, որ ես առաջին հարցին պատասխանեցի: -Բայց մի բան պարզ է, որ բավարար չէ… -Բավարար չէ §հինգի¦ համար, և ես բարձր գնահատականի չեմ ձգտում: Եվ, բացի դա, կա նաև երրորդ հոսանքը… -Լա՜վ,- հոգնած ասաց պրոֆեսորը:- Պատմե՛ք ինձ եռաֆազ հոսանքի մասին: -Ներեցե՛ք, պրոֆեսո՛ր, ի՞նչն է լավ: -Ոչինչ: Ես դա հենց այնպես ասացի: -Ես, իհարկե, բանասեր չեմ և, բացի դա, առաջավոր էլ չեմ, ու ընդհանուր առմամբ մանկությունից սովորեցրել են, որ լավը, արդեն ինչպես նվազագույնը, վատ չէ: Դե էլ ինչի± մասին ես պատմեմ: -Եռաֆազ հոսանքի: -Խնդրեմ: Նշանակում է գործն եղել է այսպես: Մի անգամ եռաֆազ հոսանքը… -Բավական է: -Տեսնո՞ւմ եք, պրոֆեսո՛ր: -Ստացեք Ձեր §բավարարը¦ և թող Ձեր շունչը… -Ներեցե՛ք, բայց թյուրիմացություն է: Դուք իմ պատասխանելու ժամանակ ասացիք §լավ¦: -Այո՛, իրավացի եք, երիտասա՛րդ, եթե նման պատասխանի համար կարելի է §բավարար¦ նշանակել, կարելի է և §գերազանց¦ նշանակել: Ասեք այնտեղ` թող բերեն հաջորդի ստուգման գրքույկը: -Տեսնո±ւմ ես, հայրի՛կ, իսկ դու ասում ես` չեմ հանձնի,ասաց որդին` կոճկելով վերարկուն:
Արմենակ Ավետիսյան ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ Գաբո բիձու միակ տղան որոշեց իր հանգիստն անցկացնել Սև ծովի ափին:Եվ որպեսզի շատ լավ հանգստանա,անհրաժեշտ գումարի պակասը լրացրեց խոզի խոճկորների վաճառքով: Տղան լսել էր Բաթումի քաղաքի մասին:Իր կնոջը թողեց ծնողների խնամքին ու մեկնեց: Անսովոր տեսք ուներ ծովը, բա ափամերձ տարածքը,մարդիկ:Մեղմ քամին ու արևահարված աղջիկները` խելացնոր հոգեվիճակի էին հասցնում նրան:Աղջիկների հետ,չնայած օտար լեզվին չէր տիրապետում,շփվել շատ հեշտ էր:Սիրո լեզուն ողջ աշխարհում նույնն է` դրան դեռ փոքրուց են տիրապետում: -Էլ ինչ հանգիստ առանց գեղեցկատես աղջիկների,-մտածեց նա: Եվ ծանոթանալով ծովափի ամենասիրուն աղջկա հետ:Աղջիկը կապուտաչյա էր,շիկահեր մազերով,բարձրահասակ:Որք՞ան տևեց նրա ու Կատյաի ընկերությունը ոչ ոք չգիտեր ու մի օր էլ որոշեցին ամուսնանալ:Մատանիներ փոխանակեցին,վարձակալեցին նոր սենյակ ու վայելեցին կյանքը: Օրերն անցնում էին մեկը մյուսի ետևից,իսկ Գաբո բիձեն ու կինը` Նախշունը սպասում էին որդուն,իսկ որդին կարծես թե մտադրություն չուներ հետ գալու:Միայն չէր մոռանում նրանց գոյության մասին` նամակ էր գրում,այն էլ,երբ խմած էր լինում: Տարին շուտով լրացավ,իսկ նա չկար ու չկար:Վարուցանքի
ժամանակն էր,Գաբո բիձեն ստիպված նամակ գրեց որդուն. -Որդի ջան,մեկ տարի է գնացել ես,կինդ չդիմացավ հերանց տուն գնաց անվերադարձ,դու հետ վերադառնալու մտադրություն չունես:Ինձ ու մորդ քիչ է մնացել ապրելու:Արի գոնե հողին հանձնիր: Կարդաց որդին հոր գրած նամակը,մտատանջվեց,բայց ինչ կարող էր անել,շուտով ինքն էլ հայր էր դառնալու:Աշխատանքից հեռացրել էին,ձեռքին գումար չուներ:Երկու քարի արանքում հայտնվեց,իր ու Կատյայի պահանջը` շատ ճոխ ապրելու,ունենալու մոլուցքն էր,որ հանգիստ չէր տալիս:Որոշեց օգնություն խնդրել ծնողներից: -Գաբո հայրիկ,Նախշուն մայրիկ,որ կինս հեռացել է մի մտածեք:Կատյաին եմ ընտրել, շուտով թոռնիկ կունենաք,միգուցե երեխայի հետ ձեզ մոտ կվերադառնանք,եթե թոշակիցդ մի քիչ ուղարկես,դրա կարիքը շատ ունենք:Հենց ուղարկեցիր,թոռնիկիդ կոշիկ կգնեմ և անպայման կգանք ձեզ մոտ,եթե Կատյան չփոշմանի:Չուղարկեցիր Կատյան հաստատ չի գա:Ինքս էլ մենակ ինչի համար գամ… Գաբո բիձան ու Նախշուն մայրիկը երկար-բարակ քննարկեցին իրենց միակ որդու վերադարձի հարցը:Վաճառեցին երկու կթան կով,մայր խոզը,մեկ տարվա խնայողություններն էլ ավելացրին և ուղարկեցին որդուն: -Տեսնես Գևորգս ստացավ գումարը,ոնց որ մոռացավ մեզ,ախր գումարն էլ ուղարկեցինք,-ասաց կինը ամուսնուն,այ մարդ,տղիցդ խաբար չեկավ,տեսնես ի՞նչ եղավ:Այսօր սիրտս վատ բան է անցնում: -Ի՞նչ պիտի լինի այ կնիկ:Տղա է էլի,կհանգստա ու մի օր էլ թոռնիկիդ ձեռը բռնած Կատյայի հետ տուն կվերադառնա,հուսադրում էր ամուսինը:
-Դե ես ինչ իմանամ,հազար ու մի բան է անցնում մտքովս,դիմացը ծովն է,անծանոթ քաղաք:Լեզուս լալկվի,ասում եմ ծովում չխեղդվի հանկարծ: -Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս:Աստված չանի որ մեռնի,բա էդ նամակները մեզ ոնց է ուղարկում… ՄԵՂԱԴՐԱՆՔ Արմենին դիմեց իր զոքանչը. -Ինձ §Իֆիմերտե¦ գիրքն է անհրաժեշտ,կարո՞ղ ես գտնել -Կփորձեմ: Բայց ինչի՞ համար: -Ինչպես թե ինչի՞,ցանկանում եմ,որ տեսքս ավելի լավ երևա և բացի դա էլ,ցանկանում եմ իմանալ,թե ինձ ինչ է սպասվում: - Ախր արդեն 82 տարեկան եք,-զարմացավ Արմենը -Պատճառը ծոռնուհիս է` Սոնան,նա իմ անունն է կրում,կցանկանամ նրան կրթության տալ,ամուսնացնել: -Գիտեք,վատ երազանք չէ:Հույս ունեմ կգտնեմ:Հենց վաղը ևեթ կզբաղվեմ:Միայն դուք մի անհանգստացեք: -Մի զլացիր,զոքանչիդ խնդրանքը կատարել և մի փորձիր ինձ իմ լավատեսության համար մեղադրել: -Պարզապես ավելնորդ ժամանակի կորուստ է,գիտեմ որ… -Բախտս ո՞ւմ մոտ է բերել որ,քեզ մոտ բերի,-ասաց տիկին Սոնան փեսային:-Երևում է վատ տրամադրությանդ ժամին եմ քեզ հանդիպել,բայց տես հա,դրական պատասխանի եմ սպասում: Հաջորդ իսկ օրը Արմենը զանգահարեց իր բոլոր ծանոթ և անծանոթ ընկերներին,բարեկամներին:Այցելեց քաղաքի բոլոր գրախանութները,իսկ նման գիրք չկար ու չկար:
Երեկոյան,երբ հոգնած ողջ օրվա փնտրտուքից փորձում էր բազմոցին մի քիչ հանգստանալ,նորից նույն պահանջով իրենց տուն այցելեց զոքանչը: -Այս կինն ինձ խելագարության կհասցնի,ի՞նչ անեմ,Արմեննը դիմեց իր ծանոթ բանաստեղծներից մեկին`հորաքրոջ տղային: -Մի մտածիր,կգտնեմ:Բայց զոքանչդ գոնե կրթությո՞ւն ունի,գիրքը գրաբարով է տպագրվել,կարո՞ղ է կարդալ,մտերմիկ խորհուրդ տվեց հորաքրոջ թոռնիկը:: -Ի՞նչ կարդալ,չորրորդ դասարանը մի կերպ է ավարտել,ծնողների միակ դուստրն է եղել և հայրը չի ցանկացել,որ կրթությունը շարունակի: -Լավ,-ասաց հորաքրոջ թոռնիկը և խոստացավ երկու օրից կզանգահարի: Եվ իրոք,երկու օր էլ չէր անցել հանդիպեցին:Բանաստեղծ հորաքրոջ թոռնիկը համակարգչով մի նոր գրքույք էր հարմարեցրել,իր հարազատին օգնելու համար: Տան դուռը դեռ չբացած Արմենին դիմավորում է տիկին Սոնան: -Տիկին Սոնա,վերցրեք ձեր ուզած գիրքը,-ասաց Արմենը: - Սա իմ վերցրածին նման չէ,-ասաց նա,-երեկ փողոցում հնավաճառից գնեցի կապույտ կազմով էր:Քոնը կարմիր կազմով է,հաստատ այստեղ երևի մի բան այնպես չէ:Կամ դու ես ինձ խաբում կամ այդ գրքավաճառը:Այնպես որ մտածիր:Ինձ քսան տարվա հնություն ունեցող թթի օղի անհրաժեշտ նաև և խնկածաղկի նեկտար: -Դա ինչի՞ համար: -Երիտասարդանալու,օրգանիզմս մաքրելու դեղատոմս է առաջարկել հարևանուհիս: -Անպայման,քո ցանկությունը ինձ համար կարևոր է,-ասաց
Արմենը և վախենալով,որ զոքանչը,նոր մեղադրանքներ կհնչեցնի իր հասցեին,փախավ տնից:Գնաց փնտրելու:Հույս ունենալով,որ գոնե այս անգամ կկարողանա կատարել պնդերես տիկին Սոնայի խնդրանքը և նա այլևս ուրիշ պահանջներ չի ներկայացնի,քանզի 82 տարեկան էր և այնքան էլ փոքր տարիք չէ…
ԽՈՐՀՈՒՐԴ Ինքս հանրահայտ կոռումպացված նախարարության շատ փոքր բիզնես կենտրոնի հաշվապահն եմ:Հաճախ եմ մտածում,թե ինչի վրա են մեր աշխատակիցները ծախսում իրենց ստացած այդքան շատ աշխատավարձը:Օգտավե՞տ թե,ոչ օգտավետ:Բայց դա կարևոր չէ:Հասկանալի է,թե քաղաքացին գնում է շաքարավազ,մակարոն,վարտիք,վերնաշապիկ,կոճակներ…Դա դեռ ոչինչ:Իսկ եթե ծխախոտ կամ օղի,շատ վատ է:Շատ ավելի չափից ավելի վատ է:Վատ է առողջությանը և գրպանին:Բայց եթե այդ գումարով նա նարկոտիկ է գնում կամ մարիխուանա:Եվ եթե հանկարծ դանակ գնի և երշիկ կտրելու փոխարեն որևէ անցորդից փորձի զարդեղենը գրպանել` ասելով. §Կյանքդ կամ քսակդ¦:Դա արդեն չափից ավելին է:Հանկարծ չբավարավի այդքանով ու ատրճանակ գնի:Չի կարող ի՞նչ է… Վերջերս մեր կազմակերպությունում մի այդպիսի դժբախտ պատահար գրանցվեց:Աշխատակիցներից մեկը ճիշտ չծախսելով աշխատավարձը գնել է էլեկտրական սարքավորում,արդյունքը և պատահականորեն այրել ձեռքը:
Այնպես որ,խորհուրդ չենք տալիս գնել էլեկտրական սարքավորումներ` մսաղաց,հեռուստացույց,ջեռուցիչ:Չէ որ նրանք տնային տրավմաների առաջացման հիմնական պատճառ կարող են դառնալ: Մսաղացով ձեր ձեռքի մատից կարող եք զրկվել,իսկ հեռուստացույցն էլ ձեր հոգեկան աշխարհը կխառնի իրար:Այդ դեպքում առանց այդ էլ մեր կազմակերպության այնքան սուղ միջոցներից ստացած նպաստները չեն կարող լիովին վերականգնել ձեր առողջությունը: Եվ բացի դա էլ,չեմ սիրում ժամանակին վճարել այդ աշխատավարձները,նպաստները,փոխհատուցումները:Եթե ժամանակիկն վճարեմ,իմ ընտանիքի բիզնեսը ինչպե՞ս պիտի ծաղկում ապրի,և վերջապես մի՞թե խորհուրդներս ավելի օգտակար չեն: Գնեք մակարոն,վարտիք,գուլպա,թաշկինակ,սափրվելու օճառ,սայր և վերջապես,եթե ցանկություն ունեք նաև երշիկ` գոնե տարին մեկ անգամ: Այնպես որ ինձ ճիշտ հասկացեք:Ինքս ձեր թշնամին չեմ և այդպիսի սպառնալից հայացքով ինձ մի նայեք:Կուզենայի,որ շատ գումարներ ունենայիք և ճիշտ ծախսեիք առանց ձեզ հոգեկան տրավմայի ենթարկելու:Եվ պետք չէ ձեր զարմանալի դեմքի արտահայտությունը:Ամեն ինչ լավ եմ հասկանում:Եվ իզուր չէ,որ ողջ ընտանիքով հանգստյան տուն մեկնեցիր միայն ու միայն ձեր շահերից ելնելով և ոչ հակառակը:Եվ մի փորձեք ինձ զուր տեղը մեղադրել:Ինքներդ էլ լինեիք իմ տեղը նման կերպ կվարվեիք…
ԱՆԿՈՉ
ՀՅՈՒՐԵՐԸ
Գյուղում իրենց համար հաշտ ու համերաշխ ապրում էր գյուղացի Վարշամի ընտանիքը:Մի օր էլ որդին` Արշակը հավաքեց իր ընտանիքը ու մեկնեց քաղաք:Ցավը խորն էր,բայց Վարշամը չէր տրտնջում:Ամեն օր իր գործին էր:Լուսաբացի հետ այգի էր մտնում,մաքրությամբ զբաղվում,հարևանների հետ զրույցի բռնվում,մինչև օրը մթնում էր: Որդին չէր մոռացել արդեն ծերացած ծնողներին, հաճախ էր հյուր գալիս,մեկ-երկու օր մնում ու բեռնավորված քաղաք ճանապարհվում:ՈՒ այդպես էլ անցնում էին օրերը,ամիսները տարիները: Մի օր էլ Վարշամն ու կինը որոշեցին հավաքել իրենց ունեցած-չունեցածը և քաղաք տեղափոխվել որդու մոտ: Վարշամը սկսեց թոռներին դպրոց տանել,մեկ - մեկ էլ այգում իր հասակակիցների հետ նարդի խաղալ,խանութից հաց գնել :Նա իրեն զբաղմունք գտել էր,իսկ կինը տան մաքրությունն էր ապահովում: Ու զգաց շատ պատահականորեն,որ միայն որդու աշխատավարձը շատ քիչ է իրենց ապրուստի համար և բացի դա էլ լսեց որդու և հարսի խոսակցությունը: -Էսպես չի լինի այ մարդ,թող մի աշխատանք գտնի,էլ խնայած գումար չունենք,ինչո՞վ պիտի ապրենք,-ասաց կինը,կարծես անկոչ հյուրեր լինեն,մինչև երբ քո հաշվին ապրեն: Հաջորդ իսկ օրը Վարշամը առանց իսկ որդուն զգուշացնելու հեռացավ տնից աշխատանք գտնելու հույսով:Թակեց առաջին իսկ պատահած հիմնարկի դուռը:Աշխատակազմի ղեկավարը շատ սիրալիր ընդունեց նրան,նույնիսկ թեյ հյուրասիրեց:
-Ի՞նչ աշխատանք կարող ես անել հայրիկ,-հարցրեց աշխատակազմի ղեկավարը: - Շատ գործ կարող եմ անել տղա ջան` խոտ հնձել,սոխ ցանել,խաղողի վազերը կտրել,կապել,թփատում անել… -Մեզ էլեկտրաեռակցող է պետք,մոնտաժող: Չնայած Վարշամը չհասկացավ նրա արտաբերված բառերի իմաստը,սակայն գլխի ընկավ,որ իրեն մերժեցին: Հետո մի քանի տեղ էլ մտավ ու տարբեր աշխատանքների անուններ լսեց ու հասկացավ,որ գյուղում իր կատարած աշխատանքները քաղաքի համար չեն:Երբեմն էլ եղան մարդիկ,որ ծիծաղեցին նրա միամտության վրա: -Է~,կնիկ ջան,ինձ համար հարմար գործ չգտա,վերադառնալով ասաց կնոջը: -Էս հսկա քաղաքում քեզ համար հարմար գործ չկա,-ասաց կինը,-վաղը ինքս կփորձեմ -Գնա,միգուցե քեզ համար հարմար գործ գտնվի,-ասաց ամուսինը: Թակեց սպիտակեղենի արտադրամասի պետի դուռը:Մերժեցին,մի քանի դռներ էլ թակեց:Պարզվեց,որ նրանց կարկատան անող,կով կթող,հավերին կերակրող պետք չէ,դա միայն գյուղին է հատուկ: Կինը տխուր վերադարձավ տուն: -Հիմա ի՞նչ անենք կնիկ,էս քաղաքը մեր ապրելու տեղը չի,ասաց ամուսինը: -Ինչ ուզում ես արա,հենց վաղը վերադառնում ենք մեր գյուղ,այնտեղ աշխատանք կա,բացի դա էլ մեր տղայի համար ավելնորդ ուտող բերան չենք դառնալու: Միայն հարսը ուրախացավ նրանց որոշումը լսելիս,իսկ որդին նույնիսկ չխոչընդոտեց,բայց ամեն կիրակի խոստացավ այցելել նրանց:ՈՒ միշտ տուն էր վերադառնում ծանր
պայուսակներով,գյուղի բերք ու բարիքով ծանրաբեռնված… ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ Միգուցե գրիչ բռնողի ունակությունը չձևավորվեր ինձ մոտ,եթե չլիներ այդ չարաբաստիկ որդը:Այն այնքան կապ ունի,որ պատճառ դարձավ մտքերս շարադրել ազատորեն և մի փոքր թեթևացա ու փորձեցի օգնել շրջապատիս` ձերբազատվելու հոգսից նաև ժպտալու քիչ: Դպրոցական էի դեռ,փորձեցի օգտվել դպրոցի բուֆետից:Կոնֆետ գնեցի,որը շատ եմ սիրում:Մեկ-երկուս և հայտնվեցին որդերը:Ձայնս գլուխս չգցեցի,չբողոքեցի հույս ունենալով,որ ձայնս վերև կհասնի:Ուղղակի գրի առա ապրումներս թղթի վրա,ծրարեցի,թերթին ուղարկելով,չմտածելով հետևանքի մասին:Չուշացավ նկատողությունը վաճառողուհու,վարիչի…ոգևորված էի:Երևակայելով ինձ, որ առաջին փորձս հաջողակ էր,գրեցի գնահատական փախցնելու,հերթ պահելու մասին,այն ևս տպագրեցին,ավելի շատ հույսեր ներշնչելով ինձ: Դեռ չձևավորված 8-րդ դասարանցիս մեկնեցի մայրաքաղաք,ամեն անգամ կտրելով 70 կիլոմետր ճանապարհ,որպեսզի տիրապետեմ մամուլի գաղտնիքներին:Երկու տարին քիչ չէր,որ որոշակի հաջողակ լինեմ:Թերթ-թերթի ետևից:Անխոնջ պարապմունքներս ուղենշեցին լուսավոր ուղիս: Բուհը ավելացրեց երազանքիս մի էջը ևս: Զինվորական որակավորման կուրսերում էինք,երբեմն ազատ ժամանակ սկսեցի փոքր խնդուկներ մշակել բանակի կյանքից, թարգմանել որոշ գործեր:Այնտեղից,երբ
վերադարձա,մի քանի թերթեր սիրով լույս աշխահ բերեցին:Շատ քիչ խմբագիրների կողմից ուշադրության չարժանացա:Չիմացա էլ թե ինչպես անցան տարիները:Դարակումս օր-օրի ավելանում էին թերթերը,խնդուկները,պատմվածքները:Նրանցից մի փոքր մասը երկու գրքույքով հանձնեցի ընթերցողիս դատին;Իսկ մյուսները մեկ տասնյակից ավել գրքերում,բուկլետներում,հանդեսներում,թերթերում,որոնք մինչև կյանքիս վերջը պահպանելու եմ:Կտակել եմ,թող պետ. արխիվին պահպանման հանձնեն:Դեռ ոչ մի լումայի եկամուտ չեմ ստացել:ՈՒ սպասումս կամաց-կամաց վերածվում է ցավի,ափսոսանքի:Ընտանիքիս անդամները ավելանում են,հոգսերս շատանում,երջանիկ կյանքիս ավարտը հիշեցնում է իր մասին… Մանկավարժությունը,այգեգործությունը իմ հիմնական զբաղմունքը դարձան, որովհետև դրանով է կերակրվում ընտանիքս:Ստեղծագործելու ժամանակ չի մնում:Ու ստիպված խոր գիշերներին ` հանգստիս հաշվին, տանը հեռուստացույցի աղմուկի տակ շարադրած զգացումներս,մասնակից դարձնելով ընթերցողիս: Եվ ցավալին նա է,որ գրածս չարչիների ու փինաչիների ձեռքն եմ հանձնում,նրանք էլ շահագործում են ինձ:Տպագրելով գրքերում` մոռանում են հոնարարի մասին,երբեմն էլ ազգանունս են բաց թողնում գրոշներ չվճարելու համար:Փոխարեն շահույթը գրպանում են,ինձ ոչինչ չվճարելով ու կռիվ գցելով ընտանիքիս մեջ.§Ո՞նց կիմանա ընթերցողը,որ դրանք գոնե թարգմանություններ են,որ ինքդ ես հայացրել խորը լուսադեմին:Մեզ չես խղճում,գոնե գրամեքենայիդ խղճա:Ամոթ չունես,որ գոնե մի հացի դրամ էլ չեն տալիս¦:
Ինքս` կնոջս նման չեմ մտածում և ճիշտը համարում եմ ` թեկուզ առանց դրամի տպագրվելը:Գիտեմ,մահիցս հետո,կինս չի պահում ինձնից, խոստացել է այրել հաճույքով,հետքն անգամ չթողնելով: Եվ շտապելուս պատճառը հիմնականում դա է,թող լույս աշխարհ գան` թեկուզ առանց վճարման,միայն թե կրակի բաժին չդառնան:Թող տպագրվեն ու գոնե մի քանի րոպե կօգնեն մարդկանց ժպիտ պարգևելով նրանց: Ուղղակի կխնդրեմ միանգամից ուրիշի ալիքի տակ չընկնեք ու կարծիք կազմեք իմ ստեղծաց փոքրիկ պատառիկների մասին:Դա ճիշտ չէ:Այս գործերում,որ ձեզ եմ թողնում` իմ կյանքս է,ապրումներս,մտածումներս,պահանջս,բացառելու ընդունակությունս,վերաբերմունքս:Փորձել եմ փոքր հումերսկների ձևով,որ երկարաշունչ չլինի,հեշտ ընթերցվող,որ արագ հասնի ընթերցողիս: Ժպիտը,ծիծաղը,ցավը,ափսոսանքը,արհամարհանքը փնտրեք տողատակերում:Թեկուզ մեկ ժպիտ պարգևեցի,անչափ երջանիկ կլինեմ: Հիշեք ինձ ձեր հիշողություններում: Հումորով նայեք ամեն ինչին,այլապես շուտ կծերանաք: Մեր կյանքը այսօրվա մի կրկես է` ի վերուստ հումոր: Ինձ հանգիստ եմ զգում,որ կարդալով այս ինքնախոստովանանքը,ինձ պես կյանքին հումորով կնայեք… Եկեք հումորով ապրենք ու միշտ ժպտանք մեկմեկու,հումորը առողջ սիրտ է…Ասում են հարուստը իր ունեցվածքով է հզոր,իսկ Արմենը իր ծիծաղով: §Ես կամ,վաղն էլ կամ,մյուս օրն էլ հաստատ կամ…¦: Ինձ ուժ է տալիս Կիմ Երիցյանի այդ խոսքը…
ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի մանկավարժներ / ծափահարություն /: Կարճ կխոսեմ մեր կիսամյակային հաջողությունների մասին / ծափահարություն /:Անցած ուսումնական տարում,մեր դպրոցում կարող էինք ունենալ / ծափահարություն / 220 գերազանցիկներ ,եթե այդ ուղղությամբ աշխատեին մեր բոլոր մանկավարժները / աշխուժացում դահլիճում /:Հաջողությունների մասին կարելի է երկար խոսել,բայց ես չեմ կամենում արտահայտվել / ոգևորիչ աղմուկ /:Բայց բոլորը գիտեն / շշնջոց /:Վերցնենք միայն առաջին կիսամյակը/ ծափահարություն / : Շուրջ քսան անգամ ավելացել է մեր գերազացիկների թիվը համեմատած մեր հարևան դպրոցի / ծափահարություն /: Ստացվել է մի գրություն ,որ հայտնում են երկտարեցիների մասին:Նրանք ինչպես եղել,այնպես էլ կմնան,մաքրել նրանց միանգամից չենք կարող,հեղինակության հարց կա,ամեն մեկը գումար արժե,որով պետք է կերակրենք մեր փոքրիկներին / բուռն ծափահարություն /,բայց նրանք թող ձեզ չհուզեն:Նրանց տառաճանաչ լինել-չլինելը թող ձեզ չանհանգստացնի:Գյուղին որակյալ հողագործ պետք է թե ոչ / լարված ուշադրություն /:Դպրոցի վերանորոգումը կսկսենք նախատեսնված ժամկետում:Այդ առթիվ ծնողների հավաքած գումարները կփոխհատուցեմ միայն աշնանը /լարվածություն /:Չմտածեք թե ձեր մասին չեմ մտածում:Պարզապես պետք է բոլորիս ուժերով մշակած սոխն ու ցորենը վաճառվի / ծափահարություն /: Կուզենայի չօգևորվեք:Սեփական տունս վերանորոգելուց հետո միայն,եթե գումար մնա,բա երեխաներս,ընտանիքս /շշնջոց /:
Այնպես որ, ոչ-ոք աշխատավարձի մասին չմտածի,ոչ էլ դպրոցի վերանորոգման / լռություն /: Բայց մենք հույսներս չենք կորցրել,իրավունք էլ չունենք:Քանի որ դպրոցում կրկնուսույցի մոտ սովորող 2 աշակերտ ունենք /ուրախ բացականչություն /:Նրանց բացակայությունը թող ձեզ չանհանգստացնի:Միևնույն է տարևերջի միջբուհական քննությունները մեզ մոտ են հանձնելու / ծափահարություն /:Եվ այդ ժամ էլ նրանց ծնողների նվիրատվությամբ էլ կփակենք դպրոցի հոսանքի, ջրի,վառելիքի ծախսերը:Այնպես որ,մինչև տարևերջյան քննությունները դեռ բավականին ժամանակ կա: Խստորեն կպտժվի այն մանկավարժը,որը կփորձի նեղացնել նրանց հայրիկներին և մայրիկներին / ծափահարություն /: Որպեսզի ձեր համբերությունը չշահագործեմ հիշեցրեք խնդրում եմ,թե որ հարցին չանդրդառցանք / բավական է /: Իհարկե մենք դեռ այդպիսի… / աղմուկ դահլիճում,ամոթ /: Ի՞նչ կարելի է պատասխանել :Բամբաներկան ու օղին դեռ կուռուպցիա չէ:Տալիս են թող տան,դուք էլ հաճույքով կվերցնեք: Չտան,ինչպե՞ս նշանակես:Երկու նախադասություն իրար կպցնել չեն կարողանում, ու դեռ գերազանցիկ են ցանկանում / բուռն ու երկարատև ծափահարություն /: Վերջերս էր,որ մեզ մոտ քննադատեցին մատյաններում առկա բացթողումների մասին:Քննադատությունից երբեք չվախենաք: Չնայած ավարտել եմ ֆիզկուլտ տեխնիկում,բայց հիմա իրավաբան-տնօրեն եմ: Ուսիս կանգնած է այնպիսի կառույցի ղեկավար,որ առանց նրա գործերս առաջ չէին գնա / ծափահարություն /:Երախտապարտ եմ նրանց,որ անհրաժեշտ պահին սխալներս ուղղում են: Այլապես բանկից ստացված գումարները ինչպե՞ս պիտի օգտագործեի: Աշխատավարձիս մասին մի հիշեցրեք: Կարող եք առանց դրամի էլ յոլա գնալ:
Պարտք վերցրեք հարևանից,բարեկամից:Մի օր կունենաք. կտաք, չեք ունենա, չեք վերադարձնի:Թող պարտք տվողը մտածի / ծափահարություն /: Պետք չէ ոտքի կանգնել ընկերներ: Այնպես որ. եկեք մտածենք մեր դպրոցի գերազանցիկների թիվը մինչև տարևերջ քառապատկելու մասին / շշնջոց / Բայց ինչպե՞ս,միթե պարզ չէ:Իզուր էր,որ ելույթս այսքան երկարեց:Ո՞ւմ համար պարզ չէ,կարող է դիմում գրել,թույլ մի տվեք ձայնս բարձրացնել,երեք օրինակից կգրեք,քարտողարուհիս կմակագրի:Մեր երեխաների ապագան մեր ձեռքերում է,ի գործ ընկերներ: Կցանկանայի,որ շատ սոխ ունենաք,խաղող,խնձոր,ցորեն,որպեզի ընդմիշտ մոռանաք դպրոցի ճանապարհը / ծափահարություն /: Ելույթս մի քիչ շատ կոշտ երանգ ունեցավ` ոչինչ,կարևորը որ իրար հասկացանք / ծափահարություն ,ապրեք,բոլորը երգում են /… ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ
ԶՈՀԸ
Դուք չեք պատկերացնի,ամիսներ առաջ,առաջին իսկ պատահած մարդու մոտ տհաճ տպավորություն էի թողնում:Եվ պատահական չէր,որ ընկերներս ինձ կատակով §ցլիկ ¦ էին անվանում :Պատճառը` մարմնիս ֆիզիոլոգիական չափսերն էին:Ընչաքաղցության գերին էի դարձել,ինչ ուտում` չէի կշտանում,լցնում էի ստամոքս առանց խտրականության: Ու մի գեղեցիկ օր, զգացի որ 56 չափսի դարձավ կոստյումս,անդրավարտիքս ավելնորդ է դառնում ինձ համար: Եվ տիկնոջս խորհրդով էլ որոշեցի դիետայի անցնել
պահպանելով 44 չափսը: Խանութներում նման 56 չափսի հագուստներ չկան,իսկ դերձակի օգնությանը չէի կամենում դիմել,որովհետև նրանք որքան փորձում էին,բայց իմ քմահաճ պատճառով մի բան պակասում էր և սրտով չէր լինում: Ինչ որ մի բան անհրաժեշտ էր ձեռնարկել,այդպես շարունակել չէր կարելի:Եվ ինձ օգնության հասավ §Գինդ¦ շաբաթաթերթը.§Հետևելով մեր խորհրդին,կկարողանաք նիհարել միամգամից 40 կիլոգրամով¦: Դա մեծ երջանկություն էր ինձ համար:Դերձակի օգնությանը չէի դիմի և կունենամ իմ նախկին 44 չափսը: Պետք է հրաժարվել ճարպոտ մսամթերքից,չուտել կծու,թթու,շոգեխաշած,ապխտած սննդամթերքներ,քաղցրավենիքներ: Լավ,բա ի՞նչ ուտել:Եվ այդ բոլորը մեր սառնարանից անհետացան մի քանի վարկյանի ընթացքում:Երկու օրս քաշս պակասեց հինգ կիլոգրամով: Համակուրսեցուս` Գևորգի խորհրդով անցա սխտորի դիետայի :Այդ ժամանակ էլ կորցրեցի հարազատներիս:Կինս չդիմացավ սխտորի բուրմուքին և ժամանակաորապես հանգրվանեց ծնողների տանը: Այդքան հեշտ չեմ հանձնվի,-ասացի ինքս ինձ: Սխտորի դիետան օգնեց ինձ պակասեցնել ևս հինգ կիլոգրամ:Չեք պատկերացնի,թե որքան թեթև էի ինձ զգում:Միայն թե սխտորը երկար ժամանակ ինձ հետ լիներ: Սխտորին փոխարինեց հեծանիվը:Ծնվածս օրվանից ավտոմեքենայից ոտքս գետնին չէի դրել,ստիպված անցա հեծանիվներին: Սկզբում դժվար էր:Մինչև նստում,իջնում էի,սրտիս աշխատանքը էլ ավելի էր արագացնում:Մինչև իջնում
էի,բարձրանում կես մարդ դառնում:Ոչի’նչ, դժվարությունները մարդ արարածի համար են,անհրաժեշտ է հաղթահարել: Խեղճ հեծանիվ,մեկ շաբաթում տասը անվադող փոխեցի:Կարևորը,որ հասա նպատակիս: Սրտիս աշխատանքը,ճնշումս կարգավորվեց,էլ ավելի երիտասարդ էի ինձ զգում: Շուտով անցա սև հացի դիետային:Ոտքով անցա մայրաքաղաքի բոլոր խանութներով,իսկ սև հաց չկա ու չկա:Մտորումների մեջ էի,երբ հեռվում ինչ որ մեքենայի դռան վրա հաց էր գրված:Ու սկսեցի վազել նրա ետևից:Չեմ հիշում թե քանի փողոց վազեցի,քանի խաչմերուկ անցա,ուր որ է կհասնեի,բայց զուր,ուզեցա տուն մտնել,բայց չհասցրեցի,սովածությունս զգացնել էր տալիս,քնել էի կամենում,մեկ օր լուսացրի շքամուտքում: Երբ արթնացա,լույսը բացվել էր:Մեկ օրում §հացի¦ համար կորցրի երեք կիլոգրամ:Դա փոքր հաջողություն չէ: Այնպես որ դիետա դիետայի ետևից:Եվ մեծ երջանկություն.հասա 44-ին:Զգեստապահարանիս հնոտիները ինձ ավելի հարազատ թվացին: Լճափ գնացի արևահարվելու:Մեծ դժվարությամբ բիկինի վարտիքներ գտա ինձ համար:Կհարցնեք դա ինչի հմար:Դուք` բիկինի՞,որպեսզի մարմնիս վրա թեկուզ մեկ կետ առանց արևահարվելու չմնա: -Տեսեք-տեսեք,ոնց որ կմախք լինի` անատոմիկից է փախել երևի,իսկը կենդանի դիակ,միայն ոսկորներն են:Տեսնես իրեն հայելում տեսել է:Ինքը,իր բիկինին… Լսում եմ մարդկանց քրթմնջոցը և զգում,որ խոսքը իմ մասին է:Ու բոլորը կարծես խոսքները մեկ արած ինձ են նայում,իմ թելիկնեով վարտիքին…երևի հիանում:
Չգիտես ինչու սկսեցի ինձ իրոք վատ զգալ,մի դող անցավ մարմնովս, չհավատացի նրանց ու հուզմունքից դողում եմ: -Կմախք չեմ,նորաձևությունն է այդպես պահանջում,դիետայի զոհն եմ:Տեսեք տեղ-տեղ պարզորոշ միայն կաշին է,-ասում եմ ես: Ոչինչ,կարևորը վերականգնեցի նախկին ու իմ սիրելի չափսը` 44-ը… ՏՈՆ Կյանքում այնքան էլ վատ անձնավորություն չեմ:Չեմ ծխում,չեմ խմում:Տիկնոջս սիրում եմ,զոքանչիս առավել ևս…Մի շտապեք հետևություն անել,ամեն ինչի մասին հերթով: Կինս ուրիշ ազգականներ չունի,այլապես նրանց էլ կսիրեի ու կհարգեի ինձնից առավել:Դուք մի զարմացեք:Այդքան տհաս անձնավորություն չեմ ու չորն ու թացը չտարբերեմ իրարից: Բոլոր գործընկերներս և հարևաններս հարգանքով են վերաբերվում ինձ և ընտանիքիս բոլոր անդամներին:Աշխատավարձս մինչև վերջին լուման տալիս եմ կնոջս: Վարդիշաղը չգիտի աշխատանքը ինչ է,ինքս թույլ չեմ տալիս,որ աշխատի,բա որ հանկարծ խելքին փչի ու խանութ մտնի:Դե արի ու տակից դուրս արի:Հագուստն ու քսվելիքը դեռ ոչինչ,բա որ իր աշխատանքային ընկերներին տուն հրավիրի: Կինս շատ գեղեցիկ է ,արծաթափայլ մազերով,բարձրահասակ,կապտավուն աչքերով,մի խոսքով սիրում եմ,երբեմն խանդում,դրա համար էլ գործընկերներս
մեր տան անդորրը չեն խաթարում: Դա է պատճառը,որ ընկերներս ինձ §միստր քառթու¦ մականունն են կպցրել: Մականունը ժամանակի հետ կանցնի ,անունս էլ կմոռացվի,դա է անքննությանս պատճառը,որ ազդեցությունը խաթարում է ուղեղիս ծալքերը,իմ հանգստությունը վեր է ածվում մղձավանջի:Կասեք պատճառը… Պատճառը զոքանչս է,դեռատի աղջիկներս,տղաս: Ավագ դուստրս մանկավարժ է դառնալու,գեներով ինձ քաշել,ժամերով գրքից չի կտրվի,ավելնորդ են նրա համար քսվելիքը,զարդեղենը,հագուստը:Նուրբ մաշկ ունի,նուրբ բնավորություն:Շատ է սիրում,որ իր կյանքի ընկերը լինի իր երազների տիրակալը:Բայց ինքս լավ գիտեմ,որ երազները անիրականալի են: Զոքանչս խորհուրդներ շատ է սիրում տալ:Հենց այցելում է մեզ,սկսում է իր խորհուրդների շարքը:Գալուց դատարկ չի գալիս:Բերած ճամպրուկները հինգ տղամարդ չեն կարողանում վերցնել… Ոչինչ թող խոսի:Ափսոփ,որ երկար է մնում:Տեղին խորհուրդն էլ կարևոր է:Քսանհինգ տարի է նրա աղջկա հետ ամուսնացած եմ,նրա խորհուրդները դեռ չեն վերջանում: Բնակարանս պապս է կտակել ինձ:Անհիշելի ժամանակներից վերանորոգում չեն տեսել:Գունազրկվել է ամեն ինչ,արտերկրյա կահույք չունեմ,գունավոր հեռուստացույցը բացակայում է,իսկ նա թե. -Էլ ինչի՞ համար ես աշխատում,որ բնակարանդ այսպիսի վիճակում է:Տղամարդ չես ի՞նչ է:Այս տարի անպայման վերանորոգիր: -Այո,իհարկե,-հազիվ քթիս տակ մրմնջում եմ ու մեկնում աշխատանքի:Միայն թե րոպե առաջ փախչեմ զոքանչիցս:
Մտամոլոր քայլերով փողոցով,հիանալով շքեղաշուք առանձնատներով,երազում,որ տղաս գոնե մի օր այդպիսին կունենա:Ինքս չհասցրի,նրա կյանքը դեռ առջևում է: Մեկ ուրիշ անգամ էլ զոքանչս տրտնջում է. -Այս ի՞նչ հնամաշ հագուստներով ես մարդամեջ դուրս գալիս,հագուստ գնիր: -Ախր չեմ հասցնում,ֆինանսը չի բավա…,- չեմ հասցնում վերջացնել խոսքս: Եվ մի՞թե նա ճշմարիտ չէ:Երիցս,բայց ստացած աշխատավարձիցս ինձ մի հատ գուլպա է մնում: Մեկ էլ տեսար զոքանչս կայցելի տարաբնույթ հագուստներով ու մթերքներով: -Երեխաներիդ շատ սնունդ է պետք,նրանք ինձ են քաշել,մեծ մարդ կդառնան:Գոնե սննդի հարցը լուծիր:Ինչ բեբաշար դուրս եկար,իմանայի աղջկաս քեզ չէի տա: Դե արի ու ասա անզոր չեմ,ձգտող եմ,երազող եմ:Ուղղակի աշխատավարձս շատ քիչ է, քծնել չեմ կարող:Շնչերի թվով ողջ գումարը բաժանելիս,ամենքիս մի տուփ §Ֆերո¦ մակարոն է հասնում: Միայն տղաս է զզվանքով ուտում: Ծնվել,չի ծնվել սեղանին մակարոն է տեսել: Խեղճ իմ ընթերցող,ներող եղիր,որ այսքան երկար ու անիմաստ պատմում եմ այս բոլորը:Ուրիշ հնարավորություն չունեմ:Եվ իզուր չէ,որ երեխաներս զոքանչիս այցելությունը մեր տուն` տոն են համարում: Մեծս ստանում է իր ուսման վարձը, միջնեկս` իր նախընտրած զգեստները,տղաս` մի լիքը սառնարան նրբերշիկ : -Ո՞վ չի սիրի նման զոքանչին: Երբ նրա գալը մեզ համար իրոք տոն է…
ԵՐՋԱՆԻԿ
ԿԻՆԸ
Մեր բազմահարկ շենքի կանանցից մեկն եմ:Թող զարմանալի չթվա:Ինչպե՞ս թե,կհարցնեք:Իհարկե բոլորին անմեղի պես,ինձանից գոհ,բավարարված ժպտում եմ : Շենքի կանանց խոսակցությունների վրա իմ հասցեին ուղղված ուշադրություն չեմ դարձնում:Եվ գտնում եմ,որ դրա կարիքը չկա,չէ որ երջանիկ եմ:Կան ամուսիներ,որոնք խմում են և ոչ մի փեշ բաց չեն թողնում:Իմ ամուսինը լավ է,նա միայն խմում է:Դե գիշերային ակումբներ չի հաճախում:Լիովին ճիշտ եմ,մեկ անգամ չէ որ հետևել եմ նրան:Եվ հետո նրա հետ չի կարելի քայլել:Խմած մարդը կարող է քայլե՞լ: Իսկ հարբեցող ամուսին ունենալը երջանկություն է:Այ ուրիշ է հարևանուհիս:Նրա մոտ ամեն ինչ հակառակն է:Ամուսինը չի խմում,իսկ ինքն էլ ողջ գիշեր շենքի մուտքի մոտ ամուսնուն է սպասում:Ամուսինը բիզնեսմեն է:Օրերով,ամիսներով կորչում է:Կինն էլ ներշչանքից չոփ է դարձել:Վախենում է,որ կմոռանա և իրեն և երեխաներին;Իսկ ինքս ինձանից հանգիստ եմ:Տուն իր ոտքով չի գալիս,բերում են,արթնացավ թե չէ խումհարից դուրս ենք գալիս:Ո՞վ էլ հանկարծ փորձի տանել,ապա անպայման կբերի,որովհետև պահելու բան չէ,ո՞վ կհանդուրժի,որ իր ամուսինը օրվա 24 ժամվա ընթացքում հարբած լինի: Կարևոր է նաև այն,որ ամուսինս կենցաղում այնքան էլ բծախնդիր չէ:Հարևանուհիներս ողջ օրը լվացք են անում:Ինքս ամիսը մեկ անգամ և այն էլ ստիպում եմ անել նրան,թող սովորի,կյանքում ամեն ինչ պետք կգա: Հարբածի համար միևնույն է,փողոցում կգտնի,շքամուտքում,մաքուր սպիտակեղենի կարիք չկա,շրջապատ չի մտնում,անկողնի կարիք չունի:
Հարևանուհիները թերթերը ձեռքներից վայր չեն դնում,մտածելով թե որ բանկում իրենց ամուսնու աշխատավարձերը ներդնեն, որպեսզի եկամուտները ավելանան: Ինքս մտածելու ոչինչ չունեմ,վերջին զգեստս գնել եմ վեց տարի առաջ,երբ խանութներում ստացված նորաձև հագուստները պահեստից էին տալիս:Իսկ ամուսնուս հարսանեական զգեստն էլ անցյալ տարի…խմեցինք: Ուրիշ ամուսիները փողոցում հանգիստ են,նույնիսկ չեն շշնջում:Իսկ մենք դեռ դուրս չեկանք տնից` հանկարծ իր նման մեկին գտնում է ու սկսվում է ծեծկռտուքը: Տղաս էլ է գեներով նրա նման:Մանկապարտեզից միշտ կապտուկներով է վերադառնում:Վերջերս ծնողական ժողովին տնօրենը սպառնաց,որ նրան մանկապարտեզից դուրս կշպրտի: Գեղեցիկ ոտանավորներ անգիր անելու փոխարեն միայն փողոցային հիշոցներ է արտաբերում: Ուրիշ ամուսիների մասին նյութեր են տպագրում, բազմամարդ ու հետաքրքրասերների ակումբ հրավիրում:Իսկ հիմա ոչ մի բան: Ո՞վ է ասում,որ առանց աշխատավարձի հնարավոր չէ ապրել:Ճիշտ չէ:Մենք ապրում ենք միայն աշխատավարձով: Բայց կարևորը նա է,որ իմ ամուսինը սիրում է ինձ:Բայց իհարկե յուրօրինակ սիրով:Բայց իհարկե,եթե ինձ փոխի մեկ ուրիշ տղամարդու հետ,կպիսկեմ` երկուսին էլ:Որպեսզի ոչ մեկին էլ բաժին չհանեն:Վերջերս քիչ մնաց իրականացնեի:Մեր տուն հյուր էր եկել նրա հորեղբոր տղան,որ գոյության մասին չէի էլ իմացել.ակնոցներս ջարդեց ու աչքիս տակ էլ կապտուկ մնաց: -Ի՞նչ արեցիր սպորտսմեն: Իսկ նա.
-Միավորներով հաղթեցի: -Ազգականներս պնդում են,թե ժամանակն է բաժանվիր,բողոքիր:Իսկ ո՞ւր:Արհմիությունները չեն քննարկում նման ընտանեկան վեճերը,իսկ ոստիկանությունում էլ. -Ոչնչով օգնել չեն կարող,հենց դանակով հարվածեց,զոհեր եղան,նոր կմիջամտենք: -Լաց չեմ լինում,բոլորը ուրախությունից է,կամ հակառակը:Կարևորը երջանիկ կին եմ… ՀԵՌԱՏԵՍԸ Բնության ահեղ արհավիրքից տուժեց նաև իմ ընտանիքը:Որպես օգնություն մեզ հասցրեցին երեք տուփ ոսպ,մեկ տուփ նրբերշիկ,երեք կիլոգրամ ալյուր,երեք հատ թխվածքաբլիթ: Նրբերշիկի օգտագործման ժամկետը նայելու կարիք չեղավ:Սովածությունը զգացնել էր տալիս:Տիկնոջս հետ այն միանգամից խժռեցինք չմտածելով ստամոքսներիս մասին:Հետևանքը եղավ այն,երեք օր հերթ գոյացավ մեր պետքարանի մոտ: Գիշերը երազ տեսա,որ որպես օգնություն բաժանվող այդ ալյուրը անհետացել է համայնքապետի ավտոտնակից:Չհավատալով ասեկոսներին,մեկնեցի փոխօգնության բաժին:Ողջ ապրանքը մի գիշերվա մեջ թալանվել էր: Ուրախացա տխրելու փոխարեն:Մտածելով,որ լավ է,մյուսներն էլ ինձ պես փորլուծությամբ չեն տառապի: Դիմացս դուրս է գալիս հարևանս. -Պարտքս,ե՞րբ պիտի վերադարձնես:
Հարցրեց ու չսպասելով պատասխանի հեռացավ անորոշ ուղղությամբ:Երևի նա էլ էր լսել բաժանվող օգնության մասին: Կնոջս հայտնեցի հարևանի հետ ունեցած զրույցիս մասին:Դրամ իհարկե ունենք,իսկ վերադարձնելն այնքան էլ դյուրին չէ:Իսկ նա ինձ. -Ավելի լավ է օգնիր ինձ խմորը հունցենք:Ոտքերիդ տակ էլ չես նայում:Քանի անգամ եմ ասել:Կարող է ինչ որ բան գտնես,միգուցե կորած դրամապանակ:Ուշադիր եղիր… Գիշերը երազումս կինս ինչ որ բան էր ուզում ասել:Բայց չէր կարողանում:Մտածումների մեջ էի դռան զանգ:Հարևանուհիս էր. -Ամուսինս գործուղման մեջ է,մեկ ամիս էլ չկա.քունս չի տանում,դու չես կարող… Շատ լավ երազ էր: Առավոտյան արթնացա կինս թխվածքաբլիթներ էր թխում: -Բարի առավոտ: -Ո՞ւր ես մեկնում:Գոնե ոտքերիդ տակ նայիր:Երևի այսօր լիքը դրամապանակ գտնես:Նայիր կողքներդ,քանի որ դեռ ամեն ինչ կորած չէ: Ուզեցի թխվածքաբլիթ ուտել,տաքությունից այրեցի բերանս և լեզուս քիչ մնաց կտրվեր:ԵՎ տասը օր չկարողացա խոսել: Նորից դռան զանգ:Հարևանուհիս էր:Ամուսինը դեռ չի վերադարձել:Անհրաժեշտ է ճիշտ օգտագործել ժամանակը:Հազիվ կարողացա ինձ զսպել,որպեսզի չշոշափեմ նրա փարթամ ու դուրս ցցված կուրծքը: Եվ ինչ երկարացնեմ մեկ ամիս հետո եկավ նրա ամուսինը:Պարզվեց,որ կազինոյի տերը նրան տանուլ տված գումարի դիմաց պահել էր: Համենայնդեպս շատ զգույշ եմ տեսածս երազներս մեկնելու
հարցում:Նրանք ինձ նման հեռատեսիս շատ են օգնում: Ու հանկարծ օրերից մի օր դատարանից ծանուցում եմ ստանում` պարտքերս չվճարելու համար:Տունս երևի բռնագրավեն: Նորից երազ:Մեկնությունը ավելնորդ է,գնում եմ դատարան: -Քեզ նման խաբեբաների համար ժամանակ չունենք:Նախագահի վերահսկողական ծառայությունը մեզ մոտ ստուգումներ է անցկացնում:Այնպես որ ինձնով զբաղվելու ժամանակ չունեն:Եվ մի՞թե պարտքերը ժամանակին պետք է վճարել:Դրա կարիքը չկա:ԵՎ շորթելու,անչափ ունենալու,հարստանալու տենչն է,որ ստիպեց ինձ կյանքին նայել այլ աչքերով: Առաջին գիշերը նորից երազ տեսա,որ կինս ճանաչվել է հանրապետության §Միսս գեղեցկուհի¦ մի ոտքը Դուբայում է,մյուսը Թուրքիայում:Եվ դոլարներ ու եվրոներ են,որ փոխանցվում են աղջկաս հաշվեհամարին:Իսկ գյուղի ողջ ազգաբնակչությունը մեզ պարտք է:Սուպերմարկետի ողջ տեսականին երշիկներ,խմիչքներ,իկրաները հոսում են մեր սառնարան,կարևոր չէ ժամկետանց լինելը,կարևոր չէ մարսողությունը:Կարևորը ունենալն է: Ցավալին նա է,որ հիմա այլևս երազներ չեմ տեսնում: ՈՒ կինս նորից զգուշացնում է. -Քայլելուց ուշադիր եղիր,ոտքերիդ տակ նայիր,միգուցե դրամապանակ գտնես: Դժվար է չհամաձայնվել նրա հետ:Քանի որ մեր շրջապատւմ ժամ առ ժամ ավելանում են խաբեբաները և ապրելը դառնում է անիմաստ ու անհնարին…
ԻՆՔՆԱԴԻՄԱՆԿԱՐ Միջահասակ եմ,համաչափ կազմվածքով.մաշկս թուխ է,ճակատս լայն ու բարձր,աչքերս սև են,հոնքերս խիտ,լավ գծագրված,քիթս` ոչ մեծ,ոչ սուր,ոչ շատ փոքր,շրթունքներս ոչ շատ հաստ,ոչ բարակ,ատամներս ոչ շատ սպիտակ,թեթև դեղին երանգով /ծխախոտի հետևանք է /: Վիզս տանձի պոչի պես բարակ:Մազերս սև էին ու խիտ` երիտասարդ հասակում:Հիմա քիչ է մնացել,չեմ հաշվել:Դժվարանում եմ ասել,թե գեղեցիկ եմ,որովհետև հիսունն անց եմ ու ոչինչ չի մնացել նախկինից: Երբ տարիներ առաջ Վոլգա գետի լողափին կիսամերկ հանգստանում էի ու փորձում արևահարվել,մարդիկ ապշահար նայելով մարմիս բարեմասնությունները,շշնջում էին,որ իրոք §Մարդը կապկից է առաջացել¦:Նրանք ի նկատի ունեին մաշկիս խիտ մազածածկույթը:Շատ կնախընտրեի,որ նրանք էլ հեռանային մաշկիս վրայից,ինչպես հեռացան գլխամաշկիցս… Դեմքս կնճռապատ է,բնածին խալով,որը վախ է առաջացնում,երբ ածիլվում եմ / մտածելով քաղցկեղի մասին/: Երբեմն դեմքս պատվում է թախիծով,որովհետև ոչ բոլոր երազանքներս կարողացա իրականացնել,զգում եմ թե որքան քիչ ժամանակ է մնացել վայելելու կյանքը,նրա բարիքները:Երբեմն կա նաև հպարտություն:Որքան էլ չարակամ մարդիկ փորձեցին խանգարել իմ առաջընթացս,բայց նրանց մոտ ոչինչ չստացվեց:Ու խորդուբորդ ճանապարհս անցա ազնվորեն:Երեխաներին կրթելու գործը դարձավ սիրելի զբաղմունքս և ոչ պատահականորեն հատվեց կյանքիս ճանապարհին մարդկանց ժպիտ պարգևելու հոգսը:Չգիտեմ թե որքանով հաջողվեց իմ
ստեղծագործական կարճ ճանապարհին թողնում եմ ընթերցողիս դատին… Մեր կյանքում իրոք շատ են լալու պահերը:Երբեք չէի կամենա կյանքս ավարտել լացով:ՈՒրախ եմ,որ իսկական մեզ ծաղր պարգևողները շատ քիչ չեն` Հակոբ Պարոնյան,Երվանդ Օտյան,Լեռ Կամսար,Սուրեն Վահունի,ինչու չէ Էդվարդ Սարգսյան: Նրանցից հետո գրիչ բռնելը մի տեսակ անհարմար բան եմ համարում:Մնում է ավելացնեմ,որ այսօրվա երգիծաբան արտիստները ավելի շատ հնակարկատաններ են` փինաչիներ,որոնց գործերը մեկօրյա կյանք ունեն,քանի որ փորձում են համապատասխանացնել… Եվ զարմանալի թող չթվա,ինքս ինձ երգիծաբան չեմ համարում / ինքնագովազդ չհամարել /:Թերություններ ունեմ,անթերի մարդ գոյություն չունի:Շուտ եմ հավատում դիմացինիս և միշտ փորձում եմ օգտակար լինել նրան:Եվ վատը նա է,որ ինձ երբեք օգնող չկա… Այնքան էլ հարթ չի եղել անցած ուղիս:Ու միշտ կարողացել եմ համբերատարությամբ հաղթահարել այն: Չնայած մայրաքաղաքից հեռու եմ գտնվում և չունեմ ժամանակակից տեխնիկա և այդ հնարավորություններից չօգտվելը խանգարում է գործունեությանս և բավարարվում եմ սահմանամերձ գյուղիս բնակիչների մտորումներով,հարուստ անձնական գրքերից արված ծաղկաքաղներով… Կարդալ սիրում եմ,երբ հողգործիքս,կավիճս վար դնելու ժամանակ եմ ունենում:Եվ հաճույքներիցս եմ համարում,կարդացածս մյուսներին տեղեկացնելը: Գյուղացիների վեճերին ու վիճաբանություններին մասամբ եմ խառնվում,հաջողության չհասնելով,շուտ հրաժարվում եմ,հազիվ կարողանում եմ պաշտպանվել կողմնապահ
կարծիքներից: Ցասումի պահեր ունենում եմ,բայց հիշաչար չեմ,վրեժ լուծելու կարիք երբեք չեմ ունենում: Պարտքի զգացում կա մեջս:Պարտք եմ կնոջս,երեխաներիս,թոռնուհուս , որոնց հոգսը ոչ մի կերպ չկարողացա թեթևացնել: Փառամոլությունը ինձ հատուկ չէ և բնավ չեմ վախենում մահից ու գիտեմ,որ այն ինձ շուտով կայցելի,սպասում եմ նրան:Համարյա ոչինչ չարեցի:Կուզենայի թեկուզ խոսքով մարդկանց վիշտը թեթևացնել: Զարմանալին այն է,որ բոլորին էլ հավասար սիրում եմ և պատրաստ եմ հանուն նրանց զոհել ինձ: Գթասրտությունը ժառանգել եմ հորիցս,անցել է պապիցս:Պատրաստ եմ հագիս վերջին շապիկը նվիրաբերել մուրացկանին: Հետաքրքրասեր չեմ:Ու չեն հետաքրքրում մեր օրյա չարչիները,նրանց ժամ առ ժամ ավելացող եկամտի չափը:Որքան ուզում են թող ավելացնեն, հպարտանան:Ես երջանիկ եմ իմ ծիծաղով… Չափազանց գաղտնապահ լինել կարող եմ,դժվար չէ ինձ համար գաղտնիքներ պահել, և դա դարձել է ինձ համար պարտականություն: Կանանց նկատմամբ բարեկիրթ եմ,ոչ մի ավելնորդություն թույլ չեմ տալիս:Նրանց կողմից հավատարմության կայծը ոգեշնչում է ինձ: Հրաժարվել ու հրաժարվում եմ ամեն տեսակ կնոջը սիրահետելուց ու զարմանում ու զայրանում,թե ինչպես են շատ տղամարդիկ որպես մեկանգամյա թաշկինակ փոխում իրենց կանանց,ավելի քիչ գեղեցիկ,բայց հարուստ մի պառաված օրիորդի հետ:
Հավանում եմ ու միշտ ընտրում ազնիվ կիրքը:Ինչ որ նուրբ և ուժգին բան կա իսկական սիրո մեջ: Այնպես որ,սիրենք միմյանց,ապրենք իրար հոգսերով,ամեն քայլ կատարելիս առաջնորդվեք ձեր խղճի ձայնով ու թելադրանքով: Այդժամ միայն ինձ երջանիկ կզգամ… §Երգիծաբանությունը ամենադիֆիցիտային ապրանքն է¦ /Լեռ Կամսար / , ուրեմն եկեք ճիշտ օգտվենք նրանից: Մի քանի թերթերում ու հանդեսներում տպագրվելուց հետո մեզ չփորձենք աշխարհահռչակ,վաստակաշատ կոչումով զարդարել: Բոլորս անցողիկ ենք և կյանքը, և ճանապարհը, որն անցնում ենք` միակը:Մահվան մահճում պառկելուց առաջ բաց աչքերով ու մաքուր սրտով նայենք մարդկանց և ասենք . §Միշտ ժպտացեք,ազնվորեն անցեք ձեր կյանքի ուղին և մի մոռացեք սիրել միմյանց…¦: ԿԱՇԱՌՔ Գյուղական համայքի բազմավաստակ մանկավարժիս մոտ վերջերս մեծ հետաքրքրասիրություն առաջացրեց այդ կաշառք բառը:Ամենուր այնքան հոլովվեցին այդ բառը,որ լեկսիկոնս հարստացնելու համար որոշեցի ինքս ինձ հասկանալ այդ բառի իմաստը ու նոր օգտագործել,որպեսզի ծիծաղելի դրության մեջ չընկնեմ:ՈՒ ինձ ոչինչ չէր մնում քան որոնել ու գտնել նրա տարածումը և ինքս էլ պայքարել վերացնելու համար:Նամանավանդ,որ այդ կարևորագույն գործին ներքաշված են հանրապետության նախագահը,գլխավոր դատախազը,վարչապետը,ոստիկանությունը,բարձրաստիճան
նախարարները ու բազմաթիվ ու բազմաթիվ քաղաքացիներ: Օրեցոր,երբ հավաքված նյութերը,բուկլետները շատացան երեկոյան իմ առանձնասենյակում կնոջիցս թաքուն վերլուծում էի:Սկսեցի համոզվել,որ կաշառակերությունը դա միայն դրամի կամ դոլարի փաթեթը տալու և վերցնելու երևույթը չէ:Եվ կարևոր չէ թե ո՞վ է տվեց,ո՞վ չտվեց:Ամենաէականը այն է,որ բոլորս էլ սիրում ենք տալ ու վերցնել:Կասեք թե մանկավարժի ինչի՞ն է պետք կաշառքը:Նա մշտական աշխատավարձ է ստանում,ապահովված է բնակարանով, ունի բազմանդամ ընտանիք ու նրա երեխաներն էլ գենետիկորեն քաշել են իրենց ծնողներին և առանց բարձրագույն կրթություն ստանալու չեն պատկերացնում իրենց ապագան: Այ ուրիշ է գյուղացին` հողի մշակը:Ինքն է ու իր հողը,գործիքը:Միայն բնության ահեղ արհավիքները չլինեն և նա կկարողա գոյատևել և ինչ կաշառքի մասին է խոսքը:Հացը կա,կենդանու միսը կա:Կեր ու ապրիր:Քառորդ դար առաջ գնված հագուստով էլ կարող է յոլա գնալ:Թատրոն է գնում,թե կինո,որ հագուստի մասին մտածի,ինքն է ու իր հողը,բահն ու հողը շուռ տալը: -Լավ շատ երկարացրիր,-կասեն գյուղում,-առաջին կոռումպացվածները գյուղում մանկավարժներն են:Այո,այո,կգոռան նրանք: Երեխաներին ոչ պատահականորեն նիշեր եք նշանակում,քեֆ ուրախություններ կազմակերպում,նախ եվրոպական հագուստներ ձեռք բերում,երեխաներին ձեր բուհ եք ընդունել տալիս: ՈՒ հետո ասում թե մանկավարժը կոռումպացված չէ: -Է~,է~ շատ էլ բարձրացնում ենք նիշը, չէ որ երեխայի շահերից ելնելով ենք անում:Մենք չէ որ ժամանակ չունենք հողով զբաղվելու:Եվ հետո էլ քաջ գիտակցում ենք,որ հողը
այսօր չի կերակրում գյուղացուն: Նա մշտապես պայքարի մեջ է: Պայքարում է վնասատուների,համայնքապետի ու նրա շքախմբի անդամների դեմ և միաժամանակ տրտնջում բերքի ցածր լինելու հանգամանքից:Ախր նա մեղք չունի:Ստացած ցորենով մեկ ամիս էլ չի կարող իր գոյությունը պահել,որին բաժին հանի կամ չհանի: Գյուղապետն ուզում է,հաշվապահն ուզում է,ջրբաժանն ուզում է,մեխանիզատորը ուզում,մանկավարժը ևս իր բաժինն է պահանջում:Մի խոսքով գյուղի մեծ ու միջին դիրք ունեցողները ուզում են: Այդ մտածումների հետ էի,կինս` Վարդիշաղը,հապշտապ ձեռքին մի ցուցակ շտապով թափանցեց սենյակ: -Այն երեխաներին,որ §անբավարար¦ ես նշանակել,վաղը առավոտ կփոխես:Ծնողները ներկայացել են ինչպես կարգն է:Մենք նորմալ ապրել ենք ուզում,մարդկային ձևով հագնվել ու ձմռան պաշար կուտակել: Իմ չոր ու ցամաք,կառավարության կողմից ինձ հասանելիք գումարը,օրավուր աճող թանկացումները ինձ հունից հանում են: Հազիվ ծայրը ծայրին հասցնում ենք:Հարգելի ընթերցող,չմտածեք թե ինքս չեմ պայքարում կոռուպցիայի դեմ,հաճախ եմ վիրավորում կնոջս միջամտության համար և ուղիղ մեկ ամիս զրկվում նրա հետ պառկելու,սիրելու հաճույքից:Ինքս էլ տղամարդ եմ չէ,որքան կարող է կրկնվել ու շարունակվել: Այդ երկար չի կարող տևել,քանի որ ինքս էլ երկաթյա չեմ,ունեմ կարիքներ: Ինձ միամիտ մարդու տեղ մի դրեք:Ուղղակի չեմ հասկանում,որ աշակերտից մի գլուխ պանիր ես ուզում,կամ
մի դույլ դեղձ,հոմ դրանցով չվերջացավ նրանց բաժինը:Մի՞թե դա կոռուպցիա է և դրա համար կարիք կա պայքարելու: Իսկ կաշառատվության դեմ ուժերիցս վեր է միայն ,միայն ինձնով ոչինչ չի ստացվի ու ստիպված փոխում եմ նշանածս նիշերը մտածելով . §Ընտանիքիս բարվոք վիճակն է կարևոր¦: Զարմանալի է չէ և դեռ ասում ենք,որ գյուղական դպրոցի մանկավարժները կոռումպացված չեն և դրա հետ էլ մեզ չիմացողի տեղ ենք դնում թե չգիտենք ինչ է կաշառքը: Լավ էլ գիտենք ու լավ էլ պայքարում ենք: Կարևորը արդյունքն է: Իսկ փորձել,ցույց տալ թե պայքարում ենք, բոլորս էլ կարող ենք: Կոռումպացված են այսօր բոլոր պետական և ոչ պետական կազմակերպությունները,նրանց ղեկավար ու շարքային աշխատակիցները:ՈՒ ցավալին նա է,որ բոլորն էլ ցույց են տալիս թե պայքարում են կաշառատվության դեմ,բոլորին էլ դուր է գալիս այն ու ոչ մեկն էլ չի տրտնջում և դեռ պայքարում ենք ու պայքարում… Իսկ ինչ մնում է ինձ. §Մի խոսքով,մի ծաղկով գարուն չի գա¦: Այս արտահայտությունը իսկը իմ մտածմունքի արդյունքն է: Բայց չէ որ ուսանող երեխաեր ունեմ,նրանց վարձը պետք է վճարել,ուտել են ուզում, հագնել,ընտանիքանորվել:Այնպես որ ինքս էլ իմ մեղքի բաժինն ունեմ:Բայց ինչպես պայքարեմ կոռուպցիայի դեմ:Չէ որ դրա կարիքը կա,և ո՞վ չի կամենում լավ ապրել: Զարմանալի՞ է չէ…
ԾԻԾԱՂԵԼԻ՞ Է …Ո’Չ Մաքուր թղթի առջև,սեղանի մոտ,գրիչը ձեռքիս մեծ ցանկություն ունեմ բարկությանս մասին ձեզ հայտնելու:Եվ պատկերացրեք,որ քառորդ դարյա փորձառություն ունեցողս,որ գրիչ ունի ձեռքին,դժվարանում է թե ինչպես պետք է գրի:Գրել միայն այնպես,որ հետաքրքրություն ներկայացնի:Ուղղակի որպես հուշում` տողատակերի մեջ փնտրեք սարկազմը,ցասումս: Միամիտ չեմ ու մի մտածեք թե ոչինչ չեմ տեսնում,այլ զգում եմ մաշկիս վրա:Կպել է ինձ ու հանգիստ չի տալիս:Ինքս լավ տեսնում ու զգում եմ,ափսոսում և վերջապես ցավ եմ ապրում…ու դիմանում եմ:Բայց մինչև ե՞րբ կարողանամ դիմադրել: - Պայքարիր,- կհուշի ինձ իմ միամիտ բարեկամս:Իսկ ի՞նչ միջոցներից կարելի է օգտվել խեղճ ու կրակ,կես հաստիքով աշխատող գյուղական մանկավարժը իր գրչից ու դժգոհությունից բացի:Դժգոհել ամենքն էլ կարող են,բայց ազատվելն է այդպիսիներից կարևոր:Դա իհարկե ուրիշ պատմվածքի թեմա է: Չեմ դժգոհում,ինչ որ ներկայացնելու եմ բողոքի տպավորություն թող չթողնի ձեզ մոտ: Մի՞թե ծիծաղելի մարդ չեմ,իմ անցած տարիները,ներկաս:Իհարկե բացառություն չեմ,անհատականություն:Իմ նմանները շատ կան կողքիս,ուղղակի նրանց չեմ ցանկանում վիրավորել : Ողջ գիտակցական կյանքիս ընթացքում երազում էի նորմալ ընտանիք ստեղծելու մասին: Այդ հարցում միջամտեց հորաքույրս և իմ փոխարեն ընտրեց Վարդիշաղին,ու դարձավ իմ ճակատագիրը:Պետք է
ասեմ,երբ դեռ երեխաներս չէին ծնվել, ապրում էինք հաշտ ու համերաշխ:Կար սեր ու միասնություն:Հետո ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ:Երրորդ երեխայիս ծնվելուց հետո էլ ամեն ինչ սկսվեց:Տան ղեկավարումը անցավ կնոջս ու մինչև օրս նրա ձեռքին է: Փոքրիկներս մեծացան,ավարտեցին դպրոցն գերազանց,բուհն ավարտեցին գերազանց,ընտանիքավորվեցին,թոռնիկների տեր դարձանք ու դեռ ղեկը կնոջս ձեռքին է: Ցավով եմ հիշում անցնող տարիներս:ՈՒ հիմա հավատարիմ թուլայի պես / չնայած պատկառելի տարիքիս / ծառայում են Վարդիշաղին,զոքանչիս,որ դեռ կենդանի է: Նրանց խոսքը օրենք է ,գիտակ են ու խելացի:Եվ այդ օրենքը գործում է ընտանիքիս բոլոր անդամների համար: Խոսքը իմ մասին է իհարկե:Ողջ օրը մինչև մահճակալին հասնելը հանգիստ չունեմ;Ստիպված եմ աշխատում,ցավում է ոտքս,կաղում եմ,ոչ մեկի հոգսը չէ:Երեխաներիս ընտանիքավորեցի,մտածեցի վերջ աշխատանքիս,մի կուշտ կհանգստանամ,կթեթևանան հոգսերս:Սխալվում եք,բա թոռնիկներս,ծոռներս:Վախը պատել է ինձ:Բա որ չդիմանամ ու ժամանակից շուտ հեռանամ ու սիրտս ավելին` չդիմանա՞: §Կաշխատես,կուտես,ո’չ,չես ուտի¦ տիկնոջս խոսքը հնչում է ականջիս աքլորականչի հետ:Տան հոգսերը իմ ուսերին է:Ինձ ոչինչ չի մնում անելու:Միգուցե ապուշ եմ:Ծիծաղելու հարց չկա:Լացս է գալիս:Լալու համար եմ ծնվել /այն իմիջայլոց հանգստացնում է ինձ /: Այնպես որ,չէի կամենա կնոջս հրամանը գետնովը տալ:Բայց դե ինչ արած,կյանքն է ստիպում ինձ: Չեք պատկերացնում,թե ինչպես զոքանչիս խոսքը գետինը կգցեի ու մի լավ կտրորեի,որ այլևս միտք չդառնար:
Մականունս Միչուրին են դրել հարևաններս:Այգի ունեմ հրաշալի:Որտեղ ամեն տեսակի բույսեր ու ծառեր կան:Ինքս իմ ձեռքով եմ ստեղծում,մենակ եմ ու նրանց հետ ողջ օրը խոսում,կիսվում եմ: Վատը գիտեք ինչումն է:Ինչ գնով ցանկանում են գնորդները,ինձնից ապրանքը տանում են,սակարկել չգիտեմ:Մեծ շահույթ ունեն:Ինձ §ձյաձ¦ են ասում,կենացս խմում: Նրանք ինձնից շատ եկամուտ ունեն:Թունաքիմիկատների,հողի.ջրի վարձը մուծում եմ պետությանը ու ինձ ոչինչ չի մնում:Է որտեղի՞ց մնա:Դրամի կապոցները գրպանս չի հասնում:Վարդիշաղս է միջամտում: -Գիտես որքան հոգսեր ունենք: ՈՒ սկսում է թվարկել մի ամբողջ օր,սիրտ է պետք որ դիմանա:Հազիվ շշնջում` հասկացա:Ձեռքիս մատների մեջ տրորում ծխախոտի համար ինձ որպես թուլաբաժին` 200 դրամանոցը: Մտածում եք,ծիծաղելի է թե ո’չ:Իհարկե այո: Դպրոցում ավարտական քննություններ են:Չես հանդուրժում խախտումները,դժգոհում ես:Մտածւմ ես աշակերտի մասին,որ չեն կարդում,չի հետաքրքրվում:Մտածում ես,իսկ նրանք…ծածկագրերից են օգտվում,բազում միջոցների դիմում:Եվ քո տարիների աշխատանքը զգում ես սուտ է:Մեկ գրչի հարվածով տառեր չճանաչողը ստանում է տասը նիշը: Ո՞ւմ շհնորհիվ,հոպլո Ռոբի:Նա մեր տնօրենն է: Մականունը աշակերտների սրտովն է: Եվ քանի-քանիսն են նրա կողմից գերազանցության ատեստատներ ստացել:Կեցցե հոպլոն: Իրոք զավեշտալի է:Ասում են դպրոցներում կոռուպցիա չկա:Է~,որտեղից լինի:Երբ հոպլոյի նմանները երեխաների
հետ դասմիջոցին ծխում են նույն գլանակից,և իրենց գրիչը շարժում մեկ տուփ սիգարետի ու մաստակի համար:Հալալ է մարդուն,լավ է մտածում երեխաների մասին: Ավաղ իմ ձեռքին ոչինչ չկա:Մի կյանք է տրվել ինձ ու չեմ ցանկանում ժամանակից շուտ հեռանալ կյանքից:Մեղք է ինքնասպանություն գործելը:Ուղղակի շատ եմ հոգնել,ինձ երկարատև հանգիստ է պետք:Փորձել եմ,մեկ ժամում կարող եմ գերեզմանափոսս փորել… ԻԴԵԱԼԱԿԱՆ
ԶՈՒՅԳ
Կինը որպես բնության պարգև շատ փխրուն է,բայց շատ օգտակար:Նա կարող է լինել լավ առևտրական,տնօրեն կամ ազգային ժողովի երեսփոխան,վատագույն դեպքում մարմնավաճառ… Կինը կարող է ծննդաբերել երեխաներ և կամ չծանրաբեռնել իրեն:Նրա գլխի վրա աճում են մազեր:Այդ մազերը կարող են լինել կոշտ,փափուկ,նորմալ,համապատասխան գենի:Դեմքի վրա ունի մեկ խալ,երկու աչք,մեկ քիթ և նաև երկու ականջներ: Եվ իզուր չի ասված. §Սիրահարված է մինչև ականջները¦:Թող տարօրինակ չթվա: Կինը սիրում է օգտագործել փարիզյան օծանելիքներ,դեզոդորանտներ,գերմանական ներքնազգեստներ,վարտիքներ է ամերիկյան զսպաշապիկներ:Որոնց բուրմուքը այնքան սուր լինի և գրավիչ,այնքան լավ: Հոտը կարևոր է: Նա կարող է ճաշակ չունենալ: Երբեմն դեպքից-դեպք կինը կարող է դառնալ շատ
դառնահամ,մտահոգ,թեթև ժպիտով,կծու հայացքով,ինքնագոհ,իսկ բարձրահասակ լինելու դեպքում նաև գրավիչ ու աչք շոյող: Բայց ի տարբերություն,կինը կարող է լինել շատ փափուկ և զգայուն:Մերթ ընդ մերթ շատ սառն ու տաք,ինչու չէ նաև գցող-բռնող: Ի՞նչ է եղել որ:Կնոջը վերջապես կարելի է սովորեցնել ծխել կամ կարտոֆիլ տապակել:Տղամարդու վարտիք լվանալ:Մի մտածեք,այդ ամուսիներն էլ կարող են անել: Կնոջ հետ կարելի է սեքսով զբաղվել,գրկախառն համբյուրներով դեպի մահճակալը տանել:Կարելի է հատակին,սեղանի վրա,գորգին,որտեղ հարմար կհամարեք:Հարց չկա միայն եթե ցանկություն ունեք: Միայն չպետք է շփոթել իրական կնոջը ռեզինե կնոջ հետ,որը վաճառվում է դեղատներում կամ սեքս խանութներում:Չնայած շատ թույլ տղամարդիկ չեն ժխտում,որ տարբերություն չկա և շատ նման են իրար:Օրինակ ռեզինե կինը անշունչ է,բայց դա կարևոր չէ:Նա ձեզ հետ սեքսով զբաղվելու համար գումար չի պահանջի,թանկարժեք նվերներ գնելու անհրաժեշտություն չեք ունենա:Սառն իհարկե,բայց կարևորը հարմար:Կերակրելու կարիք չկա:Եվ բացի դա էլ մեքենայի վառելանյութ կխնայեք,թանկարժեք ոսկեղենով չեք հագեցնի նրա ծարավը: Կինը սիրում է ժամանակակից կյանքը պատկերող վենեսուելական ու բրազիլական սերիալները և նրա տղամարդ ը`լիքը գրպաններով:ՈՒ բացի դա նա սիրում է ,երբ իրեն ծանրաբեռնում են մոդայի վերջին նորություններով: Այնպես որ սիրեք կանանց:Նրանք արժանի են:Իսկ ո՞ւմ համար հաճելի չէ սիրել ու սիրվել…
Տղամարդը ուժեղ սեռի իսկական ներկայացուցիչ է,երբեմն զարմանալի չէ նաև թույլ: Ամենակարևորը ունի ուսեր,գլուխ,կուրծք:Լավ է,որ նրա թիկունքը լայն է:Իսկ կրծքի վրա և ուսագլխներին աճում են մազեր: Երբ տղամարդը տնտեսությունը վարել է սիրում,դա կարևոր առանձնաշհնորհ է:Եվ բացի դրանից ունի հարուստ տնտեսություն,առանձնատուն,ֆիրմա մեքենա,առևտրի օբյեկտներ մի քանի, կազինո ու դրա հետ միասին նաև երեսփոխան է… Թող զարմանալի չթվա,բոլոր տղամարդիկ էլ կարող են ունենալ այդ բոլորը:Ոչ բոլորն իհարկե:Ամենակարևորը, որ ունեն ամուր ձեռք: Տղամարդիկ կարող են մարզագունդը հրել,ղեկ բռնել,քար տաշել և վերջապես հողը շուռ տալ:Ինչպես նաև օղու բաժակը բռնել, գլանակը գլանակի հետևից անկողնում ծխել քնած ժամանակ: Հաճելի է,երբ իսկական տղամարդու վրայից փչում է կուբայական սիգարի հոտը:Ֆրանսիական կոնյակի,իտալական գինու բույրը,զսպաշապիկի նուրբ բույրը կջերմացնի ձեր հարաբերությունը զուգընկերոջ հետ: Տղամարդը չի ծննդաբերում երեխաներ և ուզենա էլ չի կարող:Որովհետև ցանկություն չունի և դեռ գիտություննն էլ դեռ այդ մակարդակին չի հասել: Տղամարդու հետ կարելի է սեքսով զբաղվել:Նրան մինչև վարտիքը մերկացնելու և մահճակալին պառկեցնելու կարիք չկա: Բարձրահասակ,թիկնեղ,գիտակից,կոկիկ հագնված տղամարդը կարող է լինել իդեալական ամուսին կամ կին…
Տղամարդը սիրում է բոքս դիտել կամ ֆուտբոլ, §Մերսեդես¦ մակնիշի ավտոմեքենա,մարիխուանա,գարեջուր և մարմնավաճառ կանայք:Եվ հետո նա սիրում է,երբ իրեն սիրում և հարգում են:Չնայած ոչ բոլոր տղամարդիկ այսօր հարգանքի արժանի: Այնպես որ,հարգեք ձեր սիրելիներին,այլապես այդ կապտուկներից չեք ազատվի ձեր ամուսնական ողջ կյանքի ընթացքում: Խոհեմ եղեք և իդեալական զույգ կկազմեք:Չնայած ճշմարտություն է .§Նմանը նմանին է գտնում…¦: ԼՈԽ
ԼԱՎ
Է
-Մեր հանրապետությունում լոխ լավ է,ասաց Ռոմչիկը: -Մարդիկ աշխատում են հարևան երկրում,գումարը ուղարկում իրենց մերձավորին,իսկ շահույթը ավելանում է:Երջանիկ մարդ ենք այնպես չէ՞: Երջանկությունը` գումարը գրպանելու մեջ չէ,ավելացրեց Լյովչիկը,-այնպես պետք է կառավարես,որ քո ժողովուրդը դժգոհ չլինի:Ինքս երջանիկ անձնավորություն եմ:Չնայած մտավորական լինելս,լավ եմ պատկերացնում իմ արժեքը:Ապրելու հնարք չունեն թող պարտք անեն,վատ չէ,տոկոսներներն էլ թոռներն ու ծոռները կմարեն ինչ կա որ: Տեսնում եմ,որ ձեզ համար երջանկությունը փողի մեջ է,-լրացրեց իր ճվճվոցով Ռոմչիկը:Չնայած իմ ժողովուրդը ինձ չի սիրում,բայց ես նրան ճշմարիտ ուղի եմ ցույց տալիս,սովորեցնում լավ ապրելու գաղտնիքը:Այդ դու չէիր Լևոնչիկ կորած մազութի,ցուրտ ու մութ օրերի հեղինակը,հնարք լիներ քեզ նվիրված մի հուշարձան կկառուցեի,ափսոս ժողովուրդը մեղք է,չմոռանալով նշել` լոխ
լավ է: -Ձեռ ես առնում` Ռոմչիկ,քեզ լսող երբ կա որ, հավայիհավայի դուրս ես տալիս:Բաժանվեց ձեր կուսակցությունը չորս մասի ու հիմա ամեն մեկը մի խմբակցության ղեկավար եք:Ժողովուրդը ձեզ համար մահացած է,ո՞վ ձեր ետևից կգա,-լրացրեց Լյովչիկը: -Ընկերներ,չեղավ,մեր այսօրվա ժողովի նպատակը իրար մերկացնելն ու փնովելը չէ,այլ ժողովրդին օգնելը,-ասաց Ռոմչիկը:-Մենք աշխատում ենք մեր ժողովրդի,նրա վիճակի բարելավման համար:Անհրաժեշտ է մի քիչ էլ սպասել: -Սպասելու կարիք չկա,- շուտով կմահանա բազմաբերդցի 100 ամյա ծերուկը,էլ մեզ ո՞վ օգնություն կտրամադրի:Ջահելներն էլ փախան: -Թող գնան,միևնույն է հետ են գալու,մաքսատանը այնքան մեծ գումար կպահանջենք,որ սրտները վախից կճաքի ու բերած գումարներն էլ մեզ կմնա:Ձեր մարդկանց զգուշացրեք,որ սահմանի վրա հսկողությունը ուժեղացնեն:Բոլոր պարտադիր մուծումները պետք է կատարվեն: -Հանրապետության ողջ տարածքը կհայտարարենք թանգարան բաց երկնքի տակ ու աշխարհով մեկ ցվրված մեր հայորդիներին կհրավիրենք տեսնելու,նրանք կգան փոշու մեջ կորած իրանց տան բանալիները գտնելու հույսով: -Ես համաձայն չեմ,-Ռոմչիկին կտրեց Լևչիկը,-պետք է լայն հաշվառում սկսել ողջ տարածքով մեկ,ինչ կարևոր օբյեկտ որ չհասցրեցինք օտարել ու տիրանալ մեզնով անենք:Լոխ լավ է ասելով միայն իրար ենք փնովում:Մեր նիստը պատմական նիստ է և որոշումը պարտադիր պետք է լինի բոլորի համար: -Լևչիկը ճիշտ է, բայց ոնց նայում ես, ոչինչ չի մնացել օտարելու,ախպեր բաժին են ստացել բոլորս, մեզնից հետո
թեկուզ ջրհեղեղ,-կատակով ավելացրեց կոալիցիայի ներկայացուցիչը,-բոլոր պաշտոնները հավասարության սկզբունքով բաժանվել է,ինչ կարևոր է,որ նախարարը արվամոլ է,թե չորրորդ դասարանի կրթությամբ ծաղկավաճառ:Կարևորը,որ նա մեր թիմից է,իսկ ո՞վ մեր թիմից չէ,պետք է մռութը ջարդել: -Ջարդելու, թշնամու կերպարանք ընդունելու կարիք չկա,եկեք ամփոփենք մեր նիստը,խոհարարն արդեն զեկուցեց խորովածի պատրաստ լինելու մասին:Լոխ լավ է ընկերներ,մեղադրելու կարիք չկա:Ժողովուրդը ոնց էլ լինես բողոքելու է,կխոսի,կպահանջի ու հանգիստ կապրի,-ասաց Ռոմչիկը: Ուրեմն չմոռանանք խմել Ռոմչիկի, Լևչիկի ու մյուսների կենացը, նրանցով է հպարտ հայ ժողովուրդը: Քեզ համբերություն հայ ժողովուրդ, կենսաթոշակների, նպաստների ժամանակին ստացում: Իսկ խելացի մասնագետներ,ցանկանում եմ,որ ինֆլյացիան նորից կբռնի կոկորդներիցս: Իմ միամիտ ընթերցողը հուշում է,թե անիմաստ-անիմաստ դուրս եմ տալիս:Դե ոչինչ,այդպես էլ կլինի,որպեսզի ճաշկերույթից մնացած թերմացքը կարիքավորներին բաժանել,ինքս էլ իմ հերթին եմ սպասում:Չնայած չեմ հավատում թե մինչև կենդանությանս ավարտը ինձ հերթ կհասնի: Եվ դեռ ասում են լոխ լավ է…
ԲԱՐՁՐ
ԴԻՐՔ
Այսօր ժամանակներն այնպիսին են դարձել, որ բարձր դիրք,նյութական հնարավություն ունենալու համար չպետք է երկար մտածել:Դրանից կարող է ձեզ մոտ նևրոզ ձևավորվել ու ժամանակից շուտ կարող ես հրաժարվել այս հիասքանչ աշխարհից:Իսկ մահվան մահճում պառկելուն քիչ ժամանակ է մնացել:Եվ որպեսզի ձեր երեխաները ավելնորդ պարտքեր չունենան ձեր թաղումը պատշաճ կազմակերպելու համար խորհուրդ ենք տալիս հետևել իմ օրինակին: Դա այնքան էլ դժվար չէ` հետևողականություն է պետք: Ավելնորդ չէ հիշել նոր տարին:Հայերիս մոտ սովորույթ է այցի գնալ հարազատներին,հարևաններին,ընկերներին:Փույտ չէ,թե ողջ տարվա ընթացքում նրանց չեք այցելել:Ուղղակի նոր տարի է,այցելեք,նորություններ կիմանաք,կարող եք փոխանցել մյուսներին:Միգուցե այդ ինֆորմացիան ձեզ մեծ եկամուտ կբերի : Ինքս նորություն չեմ հավաքում,բայց արկածներ հաճախ եմ ունենում,որոնք կհիշեմ կենդանությանս օրոք և ինձանից հետո էլ միամիտ ընթերցողը կարդալով տողերս լիարժեք պատկերացում կկազմի ապրածս տարիների մասին: Սովորական մանկավարժ եմ,չնայած իմ ոչ մասնագիտական կրթությամբ չեմ աշխատում:Ինժեներ եմ,դպրոց ինձ կինս տեղավորեց:Մի օր ասաց. -Տեսնում ես բազկաթոռը,նստածդ տեղը մաշվել է,բավական չէ,եկ մեր դպրոց կդասավանդես,բարձր դիրք կգրավես,մեր նյութական վիճակն էլ կկարգավորվի: Չհամաձայնվել չէի կարող,աղջկաս ուսման վարձը բարձրացրել էին,նույնիսկ ծխախոտի գումար չունեի:Ուստի
ինչ երկարացնեմ,դպրոցում աշխատանքի ընդուվելու համար զրկվեցի զոքանչիս նվիրած §Արիստոն¦ սառնարանից,այն իր պատվո տեղում հայտնվեց մեր տնօրենի նորաստեղծ խոհանոցում: Դե տնօրեն մարդ է,գալող-գնացող շատ ունի,սառնարան նրան շատ է անհրաժեշտ:Սառնարանը ընդամենը մեկ ամիս էինք օգտագործել,նվիրեցինք նրան: Ցավ չէ ինձ համար,կարևորը հրամանագրեց որպես ուսուցիչ: Բայց ուրախությունս այնքան էլ երկար չտևեց,որովհետև ճիշտ են ասում. §Ախորժակը ուտելով է բացվում¦: Ոչ բարով ազատվեր տեղակալի տեղը:Աներձագիս նվիրած §Շիվակի¦ գունավոր հեռուստացույցը` որը մեր բազմանդամ ընտանիքի միակ ինֆորմացիայի աղբյուրն էր,նորից իր պատվավոր տեղը գրավեց տնօրենիս հյուրասրահում:Եվ դրա դիմաց ստացա տեղակալի աթոռը: Այնքան էլ հիմա չեմ,որ մի միջոցի առաջ չպետք է կանգնել,թեկուզ ամենավատթար վիճակում գտնվես:Կարևորը տրվեց ինձ դաստիարակության գծով տնօրենի տեղակալի տիտղոսը:Բայց այդ բոլորը կինս քիչ էր համարում:Երբ ամեն անգամ ազատ ժամ էր ունենում տնօրենի կաբինետ է մտնում նոր պաշտոն ձեռք գցելու ակնկալիքով:Ամեն անգամ մեզ զրկելով արդուկից,բջջային հեռախոսից,կոնֆետներից բազմատեսակ: -Հիմար ես,հիմար,-ասում է կինս,-դու պետք է դպրոցում տնօրեն աշխատես:Լսել եմ Բարունակիչին նախարարություն են տեղափոխում:Աչքին երևա,մեզ նրա աթոռը շատ է անհրաժեշտ: Կյանքում ղեկավարել չեմ սիրել և դա է պատճառը,որ բուհն ավարտելուց հետո տասնյակ կազմակերություններ եմ
փոխել,տեղից-տեղ տեղափոխվել:Պատճառը շփվել չկարողանալն է,ավելնորդ զսպվածություն ունեմ,խոսքը եկած տեղը ճիշտ ճակատներին ասում եմ,իսկ դա մեր ժամանակում ընդունված չէ: Երբեք չեմ մոռանում:Անփորձ էի,երիտասարդ,որոշեցի տնօրենիս նոր տարին շհնորհավորհել:Նորից տիկնոջս խորհրդով վերցրեցի մեր նշանադրության մատանին,կոնֆետների մի տուփ,գեղեցիկ տափաշշով կոնյակ:Եվ քանի որ օրը ցերեկ էր,վախենում էի այցի գնալ նրանց,աշակերտներիս ծնողները կտեսնեն,որոշեցի գիշերը գնալ: Ոտքով կտրեցի մեծ ճանապարհահատված ու դուռը բացող չկա:Հետ վերադառնամ չի լինի:Նստեցի նրանց բակում եղած նստարանի վրա:Ու չեք էլ պատկերացնի,քունս տարավ:Որքան եմ քնել չգիտեմ:Ու հանկարծ զարթնում եմ սպիտակ խալաթավորներով շրջապատված:Կյանքս փրկեցին իհարկե և դիրքս կոլեկտիվում էլ ավելի ամրապնդվեց:Միաձայն հաստատեցին արհկոմի նախագահ,մանկխորհի քարտողար,ուսումնականի գծով տեղակալ տնօրենի: Երջանիկ անձնավորություն եմ:Կինս ինձնից առավել:Աղջկաս ուսման վարձը փակում ենք:Հանաք բան չէ արհկոմի նախագահ:Եվ այդ ամենին հասա կնոջս` Վարդիշաղի շնորհիվ: Այնպես որ, հարգելի ընթերցող,եթե ցանկանում եք ձեզ շրջապատող մարդկանց շրջանում բարձր դիրք ունենալ,խորհուրդ եմ տալիս,որ ոչ մի միջոց մի խնայեք:Հետևեք իմ օրինակին: Ապրի Վարդիշաղը,որ նրա շհնորհիվ էլ ընտրվեցի տնօրեն : Եվ ընդամենը մեկ ամիսը լիովին բավարար էր, որ հետ վերարդարձնեի սառնարանս, հեռուստացույցս,
պսակադրությանս մատանին: Երջանիկ ամուսին եմ, այնպե՞ս չէ… ՎՐԵԺ Բոլոր երգիծաբաններն էլ սիրով իրենց գրվածքներում անդրադառնում են իրենց զոքանչներին:Նրանց երբեմն պատկերացնելով հրեշի կերպարով,երբեմն աստվածացնելով,որովհետև դրա անհրաժեշտությունը կա:Բայց նրանցից չեմ,որ որևէ մեկը ազդի ինձ վրա,աքաղաղի տարում եմ ծնվել և գուշակություններին էլ հավատում եմ: Իզուր է,որ այս տարին իմ տարին է,անպայման վրեժխնդիր լինել նրանից:Ինչո՞ւ կհարցնի երևի թե միամիտ ընթերցողս:Թող ապրի իր համար,քեզ ի՞նչ է արել որ: Ինձ ոչինչ չի արել,ուղղակի իր տարիքի հետ սկսել է չափն անցնել:Համենայնդեպս կարճ կապեմ: Դեռ լույսը չբացված,ոտքով կտրելով տասը կիլոմետր ճանապարհ,արդեն մեզ մոտ էր,իր հետ բերած տարբեր մուրաբաններով փոքրիկներիս կերակրում ճանապարհելով դպրոց ու սկսում մաքրությունը:Ամեն մի ափսե լվանալու հետ էլ բարձր տոնով սկսում իր աղջկա բարեմասնությունները պատմել` փնովելով ինձ:Միամիտ մարդ չեմ: Ձայնագրիչ եմ վարձակալել և տանը եղած ամեն մի բան ձայնագրում եմ: Հետո խոսելու առիթներ լինելու դեպքում, որ օգտագործեմ և պաշտպանվեմ: Ախր իրոք ձայնագրիչի կարիք չկա,պարզից էլ պարզ է,որ նա ինձ չի սիրում, ուղղակի պարտականություն է կատարում:Չմոռանալով,որ մեր տան հոգսը իր ու իր տղաների վրա է:Նրանք են հոգում բոլոր տեսակի
ծախսերը,ամեն մի փոքր իրն էլ նրանք են շուկայից մեզ հասցնում,իհարկե իրենց հաշվին: -Էլ ի”նչ դարդ ունես,ուտելիքդ,հագնելիքդ հասցնում են,թե որքան ուզում են թող խոսեն,-լսում եմ բարեկամներիցս: Այո,բայց դա երկար մնալ այդպես չի կարելի:Անընդհատ նշում են,որ անբան եմ,բնակարանս վերանորոգման կարիք ունի,միջոցներ չունենալով թողնում եմ վաղվան: Ինքս մեղավոր չեմ,աշխատավարձս միայն ծխախոտին և խմիչքին է բավարարում:Մնացած ծախսերի մասին խոսելն իսկ ավելնորդ է: Ուստի հետագա խոսակցություններից խուսափելու համար որոշեցի պատժել,որպեսզի կյանքում գոնե մի լավ բան անելու համար լիաթոք ուրախանամ: Դրա համար մեկ տարվա աշխատավարձս վճարեցի օձի կաշվից տաբատակապ գնելու համար:Զոքանչս հաճախ է օգտվում պետքարանից :Ուստի անջատեցի լույսը,իսկ ջահի թելին փոխարինեցի օձի կաշվից պատրաստված տաբատակապիչը: Դեռ չէինք քնել ու զգում եմ,թե կից սենյակից ինչպես է զոքանչս տոտիկ-տոտիկ մոտենում լողարանին: Քիչ անց նա վայրենի գոչյունով իրեն հազիվ գցում է միջանցք: Քիչ մնաց խեղճ կինը լեղաճաք լիներ: Այստեղ կարելի է վերջացնել այս պատմությունը:Սակայն հետագա իրադարձությունները այլ ընթացք ստացան: Հաջորդ օրը ինձ հրավիրել էին խնջույքի:Չափից ավել խմեցինք:Հազիվ մի կերպ տուն հասա:Քունս չի տանում:Խմելու ցանկությունս մեծ է :Բայց հույսով,որ իմ թաքստոցում նախորդ գիշերից մնացած կլինի գոնե մեկ բաժակ գինի: Օ~ հրաշք գտնում եմ և դողդոջուն ձեռքերով առանց իսկ
վարկյան կորցնելու կոկորդս թռչում:Ու այդ պահից քրտինքը տալիս է վրաս,զզվանքով փորձում եմ թափել խմածս,ձայնս մի վայրենի գազանի ճիչի է նման և դա դեռ քիչ է,վրա է հասնում նինջը: Երևում է զոքանչս քնաբեր էր խառնել այդ շան արյան հետ: Լույսը հազիվ բացվեց ինձ համար,սրտխառնոցը,քոսը , նինջը պատել էր ինձ:Մի ողջ շաբաթ տանջվեցի: Կարևորը մի շաբաթ հետո նորից զոքանչիս օգնությամբ ոտքի կանգնեցի և հիմա ոչ ծխում եմ,ոչ խմում: Այնպես որ կեցցես զոքանչ…
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ալեքսանդր Մարկին Կապույտ լուսին ......................................................................3 Օլեգ Ցելեբրովսկի Պարարտանյութ ........................................................................ 5 Լև Լայներ Ֆարս ...................................................................................... 6 Կիտրոնի արժեքը ....................................................................... 9 Ամիր Դաուտով Մեր երեխաները ........................................................................11 Դմիտրի Կոչետկով Հրաշալի գիշեր .........................................................................13 Վլադիմիր Յակուշև Թարմ գլխով ..............................................................................14 Անդրեյ Յախոնտով Տարվա եղանակները ..................................................................16 Եվգենի Օբուխով Հավը հետքերի վրա ....................................................................20 Մշուշ .....................................................................................23 Ձևացնողը ...............................................................................24 Սադիստը ................................................................................26 Իգոր Վոլկով Լենա ......................................................................................27 Վլադիմիր Կոտենկո Պուզովկինան հեռախոսի մոտ ......................................................30 Վլադիմիր Կոտենկո Ողջ գիշեր առանց հաճույքի .........................................................32 Շեքսպիրյան կրքեր ....................................................................34 Անատոլի Ռումյանցև Հավերժական շարժիչ .................................................................37 Լեոնիդ Տուչինսկի Պայծառատեսություն .................................................................38 Ա. Սամուսենկո Հարբեցողը դիահերձարանում ........................................................40 Կ. Գրիգորև Ճանաչում ...............................................................................41
Նեստոր Բեգեմոտով Եղբայրությունը և կարմիր գլխարկը ..............................................43 Վիկտոր Կոկլյուշկին Հրթիռ .....................................................................................44 Գլխուղեղ ................................................................................46 Ալո, Լյուսյա ............................................................................47 Փորձանքի մեջ .........................................................................51 Արկադի Ինին Գարուն, սեր, հույսեր ................................................................53 Մեր ընտանիքի ամենափոքր անդամը .............................................55 Կենդանի ծիածան .....................................................................56 Վիկտոր Շենդերովիչ Հատուկ առաջարկ .....................................................................57 Ոչ ըստ հասցեի ........................................................................60 Վլադիմիր Սլուցկի Հայրեր և որդիներ .....................................................................62 Արմենակ Ավետիսյան Անհանգստություն .....................................................................64 Մեղադրանք .............................................................................66 Խորհուրդ ................................................................................68 Անկոչ հյուրերը ........................................................................70 Ինքնախոստովանանք .................................................................72 Ծափահարություն ......................................................................75 Նորաձևության զոհը ..................................................................77 Տոն .......................................................................................80 Երջանիկ կինը ..........................................................................83 Հեռատեսը ...............................................................................85 Ինքնադիմանկար .......................................................................88 Կաշառք ..................................................................................91 Ծիծաղելի՞ է... ո՛չ ....................................................................95 Իդեալական զույգ .....................................................................98 Լոխ լավ է ..............................................................................101 Բարձր դիրք ...........................................................................104 Վրեժ ....................................................................................107
Արմենակ
Վազգենի Ավետիսյան Տոնական Շքերթ
Սեդա
Խմբագիր
Կուպելյան
Գեղարվեստական խմբագիր
Նեկտար Հարությունյան Գրքի կազմը
Կարեն Հարությունյանի Սրբագրիչ
Սիրան Սիմոնյան Համակարգչային ձևավորումը
Քրիստինե Դանիելյան
Երևան-2014
§Շիրակա Դուռ¦ հրատարակչություն