¶ ÚàôØð àô Ø. ܲȴ²Ü¸ Ú²ÜÆ
³Ýí³Ý
ä ºî² Î²Ü Ø²Üβì²ðÄ²Î²Ü ÆÜêîÆîàôî
êîàô¶àԲβÜ
²Þʲî²Üø
кèàôêî²îºêàôÂÚ²Ü ¸ºðÀ IJزܲβÎÆò Ð²Ú ØÞ²ÎàôÚÂàôØ
ü²ÎàôÈîºîª
ä²îز´²Ü²êÆð²Î²Ü
´² ÄÆܪ
ä²îØàôÂÚàôÜ
Îàôðêª
Ñ»é³Ï³ I I I
²è²ðβª
Ð²Ú ØÞ²ÎàôÚÂÆ ä²îØàôÂÚàôÜ
ºزª
кèàôêî²îºêàôÂÚ²Ü ¸ºðÀ
IJزܲβÎÆò Ð²Ú ØÞ²ÎàôÚÂàôØ
¸²ê²Êàêª àôê²ÜàÔ ª
êÇñ³Ýáõß Ê³ãϳÉÛ³Ý ²ñ³ ܳËßù³ñÛ³Ý
¶ ÚàôØðÆ 2014
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Այս աշխատանքով ուզեցինք ցույց տալ թե հայոց տեղեկատվական դաշի, մասնավորապես հեռուստատեսային մշակույթը ինչքանո՞վ է զարգացած, և արդյոք նպաստու՞մ է հասարակության մշակութային կյանքի առաջընթացին թե ոչ: Աշխատանքը գրելու ընթացքումտարբեր կարծիքների հետ բախվեցի առհասարակ: Լսեցի ու կարդացի
ԵՊՀ
Միրաքյանի
հայագիտական
անհատական
հետազոտությունների
ասուլիսներն
ու
կենտրոնի
գրքերը՝
գիտաշխատող
«Ագրեսիվ
Վահրամ
հեռուստատեսության
հետևնանքները», «Լրատվամիջոցների ազդեցության հնարավորությունները»: Այստեղ պետք է ասեմ, որ վերլուծության ենթարկելով համացանցային տիրույթում եղած նյութերը, որոշների հետ համակարծիք էի, որոշների հետ ոչ: Ասեցի ոչ ու հիմա փորձեմ բացել ասածիս չակերտավորված համոզումնս: Ես կարծում եմ ու դա շատերի կարծիքն է, որ հեռուստատեսությունը եթե ոչ լավագույն ապա գոնե լավագույների մեջ իր պատվավոր տեղն ու դերն ունի սերունդներին, կամ առհասարակ հասարակությունը կրթելու և դաստիարակելու գործում: Եթե տպագիր լրատվամիջոցները տեղեկատվության հաղորդման նպատակով հիմնվում են միագիծ տրամաբանական փաստարկների վրա, ապա հեռուստատեսությունը կիրառում է տեսողական
և
լսողական
զգայարանների
վրա
հուզական
ազդեցության
միջոցներ:
Այս
պայմաններում կորչում է մտքի տրամաբանական գրավչության կարևորությունը, և առաջանում է
տեսողական
և
լսողական
հուզական
ազդեցության
խնդիր,
ինչի
ազդեցությամբ
տրանսֆորմացվում է հեռուստատեսությունը` իր հետ փոխելով նաև հասարակությանը: Հեռուստատեսությունը միակ զենքն է, որի գործածության պարագայում կարող ես մարդ անհատի ու ընդհանրապես հասարակության բոլոր շերտերի վրա ներգործես ինչպես դրական, այնպես էլ բացասական կերպով: Փոքր ազգերի մոտ, որպես կանոն բնազդաբար նստած է ինքնապաշտպանվելու հոգեկան վիճակը: Սա վերաբերվում է աշխարհիկ ու հոգեւոր բոլոր տեսակներին ինչը կառաջարկվի ավելի մեծ կամ գերտերությունների կողմից: Ահա այստեղ ավելին չի մնում անելու քան թե օգնության կանչել տեղեկատվական դաշտում առայժմ իրեն դրական կերպով դրսևորած հեռուստատեսությանը: Նրա միջոցով ազգին ամեն օր ու ժամ պիտի տեղյակ պահվի իրենց գլխին կախվող «Դամոկլյան սրի» մասին: Օր ու գիշեր պիտի քարոզի ազգային դաստիարակության վիճակի ամրապնդման, ձևերի ու վիճակի մասին: Պիտի կարողանա իր
միջից
դուր
վանել
տեղեկատվական
շուկայում
օտար
երկրների
էժանագին
հեռուստաարտադրանքներից և այլն: Ահա այս հարցերի ու մտածումների մասին է, որ խոսվում է իմ այս «Հեռուստատեսության դերը ժամանակակից հայ մշակույթում» անհատական աշխատանի մեջ: Բայց մինչ այդ թեմաներին անդրադառնալը ես մի քիչ փորձեցի ավելի խորքից գալ ու նախ ներկայացնել թե ի՞նչ է ընդհանրապես նախ մշակույթը, ինչպես է այն ձևավորվել Հայաստանում եւ այլ նման հարցերի մասին:
ԻՆՉ Է ՄՇԱԿՈՒՅԹԸ Մշակույթ (լատ.՝ cultura - մշակում, դաստիարակում), հասարակության և մարդու զարգացման որոշակի
մակարդակ,
որն
արտահայտվում
է
մարդկանց
գործունեության
և
կյանքի
կազմակերպման ձևերով և տիպերով։ «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական
դարաշրջանների,
հասարակական-տնտեսական
հասարակարգերի,
ազգությունների,
առանձնահատուկ
եղանակների
ազգերի,
զարգացման
ինչպես
նաև
մակարդակը
ֆորմացիաների, կյանքի
ու
բնութագրելու
կոնկրետ
գործունեության համար։
Երբեմն
«մշակույթ» տերմինը վերագրում են կյանքի զուտ հոգևոր ոլորտին։ Մշակույթը ընդգրկում է ոչ միայն
գործունեության
առարկայական
արդյունքները
(արվեստի
ստեղծագործություններ,
մեքենաներ, տեխնիկա, կացարաններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն) այլև սուբյեկտիվ՝
մարդկային
գործունեության
մեջ
ուժերն
(գիտելիքներ,
ու
ընդունակությունները,
ունակություններ,
որոնք
արտադրական
իրականացվում և
են
մասնագիտական
հմտություններ, աշխարհայայացք և այլն)։ Մշակույթը բաժանվում է նյութական և հոգևորի։ Նյութականը ընդգրկում է ողջ նյութական
գործունեությունը
գիտակցությունը,
հոգևոր
և
նրա
արդյունքները,
արտադրության
ոլորտը
հոգևոր
մշակույթը
(ճանաչողություն,
ընդգրկում
է
բարոյականություն,
դաստիարակություն, հասարակության գիտակցության ձևերը)։ «Մշակույթ»
բառը
ունի
Լատինական ծագում՝ «cultura», որն սկզբնական շրջանում նշանակու է հողի մշակում՝ մարդու կարիքները բավարարելու համար։ Սակայն ժամանակի ընթացքում «մշակույթ» բառը ձեռք է բերում մեկ նոր իմաստ ևս, որի համաձայն «մշակույթ» ասելով հասկացվում է՝ «մշակել մարդուն», այսինքն՝ հոգին, միտքը և կատարելագործել նրա ընդունակությունները։ Հոգու մշակում (cultura animi) տերմինը առաջին անգամ օգտագործում է հին հռոմեացի փիլիսոփա և հռետոր Ցիցերոնը (մ.թ.ա. 106-43)։ Մինչ 17-րդ դարը «մշակույթ» բառը ինքնուրույն չի գործածվում, այլ համատեղվում է որևէ բնագավառի հետ, որին ուղղված է մշակման պրոցեսը (հողի մշակում՝ agri kultura, վարքագծի մշակում՝ cultura juris, գրավոր մշակույթի կազմակերպում՝ cultura literaturum), այսինքն՝ հանդես է գալիս որպես բառակապակցության բաղադրիչ։ 17-րդ դարի կեսերին գերմանացի փիլիսոփա, իրավաբան Ս. Պուֆենդորֆի աշխատություններում «մշակույթ» հասկացությունը ձեռք է բերում ինքնուրույն իմաստ և դիտվում այն ամենի համախմբությունը, ինչը ստեղծում է հասարակական մարդն իր գործունեության ընթացքում։ Այս հասկացության
գիտական
ըմբռնումը
շրջանառության
մեջ
է
դրվել
18-րդ
դարում
լուսավորականության գրականության մեջ։ 18-րդ դարի լուսավորիչները քննարկման առարկա են դարձնում հասարակական առաջադիմության խնդիրը։ Ըստ այդ շրջանի փիլիսփայության՝ մարդը ոչ թե մարմնի և հոգու պարզ համակցություն է, այլ ինքնատիպ սուբստանցիա, որն օժտված է գիտակցությամբ և կամքով։ Հասկացության հետագա մշակման ընթացքում բացահայտվում է երկու միտում։ Առաջին դեպքում դիտվում է որպես դրական երևույթ, բնութագրում այն արժեքները, ինչով մարդը տարբերվում է կենդանուց, ներկայացնում մարդու հոգևոր էությունը, բարոյականությունը։ Բայց այս ամենի կողքին կա նաև բացասականը։ Մարդու գործունեության ցանկացած արդյունք չէ, որ դրական է և գոյություն ունի նաև բացասականը, վատը, (զենքի արտադրություն, պատերազմ, թմրամոլություն և այլն)։ Այս ամենի ընդհանրացման արդյունքում ձևավորվում է մշակույթի ավելի լայն՝ մարդաբանական ըմբռնումը, ըստ որի՝ մշակույթ է համարվում այն ամենը ինչը ստեղծում է մարդն իր գործունեության արդյունքում։ Հետագայում մշակույթի ըմբռնումները ավելանում են, դառնում բազմազան, ինչից պարզվում է, որ մշակույթը բազմիմաստ հասկացություն է։
ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԵՐԻ ՄՈՏ Հին ժամանակներից հայերը փայփայել են իրենց գեղարվեստական սովորույթները, որոնք արտացոլում են յուրահատուկ մշակույթը և բնապատկերները: Առօրյա կյանքի ասպեկտներն արտահայտված
են
ամենագեղարվեստական
փորագրությունների և դիզայնի մեջ: ամենահետաքրքիր
ձևերից
ցայտաքանդակներում
մեկն
ձևով.
ասեղնագործության,
Ճարտարապետությունը է,
ինչպես
գեղարվեստական
օրինակ`
Հայաստանում
եկեղեցիների
պատկերազարդումները:
զարդերի, արվեստի
որմնանկարներում
և
Քանդակագործությունն
ամենուրեք է` Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքում և գյուղում: Հայերը սիրում են երաժշտություն և դարեր ի վեր նրանք ստեղծել են նրբաճաշակ երկեր: Շարականները հայկական ավանդական եկեղեցական երգեր են, որոնք այսօր վերածնունդ են ապրում: Բնորոշ երաժշտական գործիքներ են օգտագործվում` նվագելու հայկական ազգային երգեր:
Սայաթ-Նովան,
Կոմիտասը
և
Արամ Խաչատրյանը
Հայաստանի ամենանշանավոր
երաժիշտներից ու երգահաններից են: Ժամանակակից երաժշտությունը հանդես է գալիս ջազի և փոփի տեսքով: Կոմիտասի անվան կոնսերվատորիան նպաստում է հայ երաժիշտների ապագա սերունդները հղկելուն: Հաճախակի համերգները սքանչելի երեկոներ են պարգևում Երևանում` Ֆիլհարմոնիկում, Կամերային երաժշտության տանը, Օպերայի և բալետի թատրոնում: Գրականությունը միշտ կարևոր դեր է խաղացել Հայաստանի մշակութային և ազգային ինքնության մեջ: Մինչև 5-րդ դարում հայոց այբուբենի ստեղծումը հայկական հեքիաթները փոխանցվում էին բանավոր կամ օտար լեզուներով գրված: Հայկական ձեռագրերը` գեղեցիկ զարդարված մանրանկարներով, միավորում են Հայաստանի գրական և պատկերազարդման սովորույթները: Քրիստոնեական մշակույթը և հայոց լեզուն կատարելապես արտահայտող, դարեր շարունակ էական փոփոխությունների չենթարկված հայոց գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցի կողմից նոր խթան հանդիսացան մշակութային յուրահատուկ սովորույթների զարգացման համար: Այս գրական և գեղարվեստական պատմությունը տեսնելու առավել լավ վայր չկա, քան Երևանի
Մատենադարանը
/Հին
ձեռագրերի
ինստիտուտը/,
որտեղ
պահվում
է
14.000
ամբողջական ձեռագրերի, հատվածների և մանրանկարների արտասովոր հավաքածուն: Հնագույն մագաղաթները թվագրվում են հինգերորդ և վեցերորդ դարերին: Ձեռագրերի մեծ մասը հին գիտնականների աստղագիտության,
գիտահետազոտական աստղագուշակության,
աշխատանքներն ալքիմիայի,
են
աստվածաբանության,
աշխարհագրության,
պատմության,
բժշկության, պոեզիայի և երաժշտության բնագավառներում: Հայկական թատրոնն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի: Մատենադարանում կան բազմաթիվ ձեռագրեր նաև թատրոնի վերաբերյալ: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայել է, որ մ.թ.ա. 53թ. Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» պիեսը, և որ հայոց Արտավազդ
թագավորը
գրել
է
ողբերգություններ:
Թատրոնի
մասին
արժեքավոր
տեղեկություններ է հաղորդում 5-րդ դարի մատենագիր Հովհան Մանդակունին և Դավիթ Քերթողը, հետագայում` Թովմա Արծրունին (9-10-րդ դարեր) և ուրիշներ, որոնք վկայում են այն մասին, որ թատրոնը հարատևել է նաև հետագա դարերում: Այսօր էլ բավական մեծ եռանդով ու պատասխանատվությամբ շարունակվում են պահպանվել Հայկական թատրոնի ավանդույթները: Հայկական նկարչությունը ծաղկում ապրեց 19-րդ դարում: Այդ շրջանի նկարիչները, ինչպես դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը և ծովանկարիչ Հովհաննես /Իվան/ Այվազովսկին, մինչ օրս միջազգային ճանաչում են վայելում: 20-րդ դարում Մարտիրոս Սարյանը պատկերեց բնության էությունը նոր լույսի ներքո, իսկ Արշիլ Գորկին մեծ ազդեցություն ունեցավ ՆյուՅորքում երիտասարդ ամերիկյան նկարիչների սերնդի վրա, մինչդեռ Գառզուն և Ժանսեմը հռչակ և համբավ ձեռք բերեցին Ֆրանսիայում: Այցելությունը Սարյանի այգի Ձեզ կծանոթացնի հայ ժամանակակից նկարիչների հետ:
Կովկասյան տարածաշրջանը և Հայաստանը` մասնավորապես, գիտնականների կողմից համարվում են վայր, որտեղից սկիզբ են առել գորգագործությունն ու կարպետագործությունը: Հայերը շարունակում են այս ավանդույթը և դուք կարող եք գտնել հին ու նոր գորգերի և կարպետների շատ մասնագիտացված խանութներ: Շաբաթ-կիրակի օրերին բաց երկնքի տակ գործող ցուցահանդես-տոնավաճառում գորգավաճառները ներկայացնում են իրենց աչք շոյող ապրանքները` լի հրապուրիչ գույներով և նախշերով: Նույն տոնավաճառում դուք կտեսնեք ձեռքի գրավիչ
աշխատանքների
առատություն
և
դժվար
կլինի
գնումներ
չանելը:
Հայաստան
այցելողները կարող են գտնել ձեռագործ աշխատանքներ, հայկական ոսկի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր: Օբսիդիան քարն օգտագործվում է զարդերի, գրասեղանի պարագաների և դեկորատիվ իրերի պատրաստման համար: Կարպետագործությունը միայն արվեստ չէ, օրինակ` քիլիմագործությունը
օգտագործվում
է
հագուստի
պարագաների,
պայուսակների
և
տան
կահավորանքի պատրաստման մեջ: Փայտից փորագրությունները կրկնօրինակում են հին քարե խաչերը /խաչքարեր/, որոնք սփռված են ողջ երկրով մեկ և չկա նույնից երկու հատ: Հայկական արհեստագործությունը միավորում է էլեգանտ շինվածքները և սքանչելի երևակայությունը մանածագործվածքներում, խեցեգործության, մետաղագործության և փայտամշակության մեջ: Հայաստանը հաճախ անվանում են թանգարան բաց երկնքի տակ: Զբոսաշրջիկները Հայաստանի ողջ տարածքում կարող են գտնել մոտ 4.000 պատմական հուշարձան, որ ընդգրկում են
երկրի
պատմության
տարբեր
դարաշրջանները`
նախապատմական
շրջանից
մինչև
հելլենիստական, և վաղ քրիստոնեական ժամանակաշրջանից մինչև միջնադարյան: Դարեր շարունակ հայերը ստեղծել են իրենց գլուխգործոցները խաղաղության և հարաբերական բարգավաճման հազվադեպ ժամանակաշրջաններում: Միայն Երևանում կան գեղարվեստի ավելի քան 40 թանգարաններ և պատկերասրահներ:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ Հանրային
հեռուստատեսությունը`
հեռուստատեսություն,
որի
ազդեցության
որպես չափը
մերօրյա
հայ
պայմանավորված
հասարակության է
պետական
ամենաազդեցիկ
ֆինանսավորմամբ,
ավանդական հեղինակությամբ և այլ հանգամանքներով, վիթխարի դեր է կատարում հասարակական գիտակցության,
նրանում
տարբեր
երևույթների
մեկնաբանման
գործում:
Քննարկենք
հանրային
հեռուստատեսությունը` որպես հանրային կյանքի վրա հզոր ազդեցություն ունեցող միջոց. ինչպիսի՞ն է այն, ինչպե՞ս, ո՞ր ուղղությամբ է այն փոխում հանրային կյանքը և գիտակցությունը: Մինչև անդրադառնալը Հեռուստատեսային մշակույթին և, որպեսզի ավելի հստակ, պատկերավոր ու հասանելի լինի ասելիքս ուզում եմ ներկայացնել ռադիո-հեռուստատեսության հիմնադրումը, այլ կերպ ասած այս մշակույթի ներմուծումը Հայաստանում:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ռադիո-հեռուստատեսություն,
գիտության
և
տեխնիկայի
բնագավառ,
որը
կապված
է
էլեկտրոմագնիտային ալիքների միջոցով աուդիո և վիդեո տեղեկատվության ընդունման և տարածման հետ։ Հեռուստատեսության առաջացումը Հայաստանում 1956թ. Հայկական հեռուստաընկերությունը տալիս է իր առաջին փորձնական հաղորդումը։ 1957թ. տեղի է
ունենում Երևանի հեռուստատեսության ստուդիայի հանդիսավոր բացումը։Նույն
թվականին ՀԽՍՀ Մշակույթի նախարարության ցուցակում գործող հեռուստատեսային ստուդիան միացվում է ռադիոհաղորդումների ստուդիայի հետ և դրանց հիման վրա ստեղծվում է ՀԽՍՀ Ռադիոհաղորդումների Հեռուստատեսության
և և
հեռուստատեսության
պետական
ռադիոհաղորդումների պետական
կոմիտե։ կոմիտեն
1992թ.
մայիսին
վերանվանվում
է
ՀՀ ՀՀ
Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության։ Ի կատարումն 1995թ. հուլիսի 25 «ՀՀ Կառավարության կառուցվածքի մեջ ընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն միջոցառումների մասին» պետական
վարչությանը
հ.1 որոշման ՀՀ Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների և
ՀՀ
Կառավարությանն
առընթեր
Հրատարակչական
գործի
վարչությունը միաձուլվում են և նրանց հիման վրա ստեղծվում է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Այս ակտով ՀՀ Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը դադարում է գործել որպես պետական կառավարման ինքնուրույն մարմին։ Հեռուստառադիոպետկոմի խմբագրությունները Հայկական
ռադիոհաղորդումների
և
հեռուստատեսության
խմբագրությունները
1986թ.
դրությամբ գործել են միասնաբար։ Այն ունեցել է հետևյալ խմբագրությունները՝ 1. Պրոպագանդայի 2. Կոմունիստական դաստիարակչության և «Երևանն ու երևանցիները» 3. Գրական-գեղարվեստական հաղորդումների 4. Հեռուստառադիո բեմականացումների 5. Երաժշտական հաղորդումների 6. Գրական-գեղարվեստական հաղորդումների 7. Կենտրոնական
հեռուստատեսության
և
համամիութենական
ռադիոյի
համար
պատրաստվող հաղորդումների 8. ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով հաղորդումների 9. Արտասահմանում ապրող հայերի համար ռադիոհաղորդումների 10. Արտասահմանյան երկրների համար ռադիոհաղորդումների 11. Նամակների և հեռուստառադիոհաղորդումների արդյունավետության ուսումնասիրման գլխավոր խմբագրություններ
Ետխորհրդային Հայաստանում զանգվածային տեղեկատվամիջոցների (մեդիա) փոփոխությունն ու նորացումը տեղի է ունեցել ընդհանուր հիմնարար փոխակերպումների հունում։ Մեր ցանկությունն է մեդիայի ներկա իրադրությունը տեսնել ոչ միայն և ոչ այնքան տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գլոբալ տարածման ընթացքի, որքան տեղական քաղաքական, տնտեսական, սոցիալական և հատկապես մշակութային արմատական փոխակերպումների հետ կապակցության մեջ։ Մյուս կողմից՝ մեդիայի ներկա վիճակը ոչ միայն արտացոլում է այդ փոփոխությունները և դրանց տարատեսակ արտահայտությունները, այլև քիչ առ քիչ ներգրավվում է մշակութային, սոցիալական և այլ իրողությունների ձևավորման մեջ։ Եթե ցանկանանք բնութագրել հայկական մշակույթը Խորհրդային Միության փլուզումից ավելի քան տասը տարի անց, ապա պետք է առաջին հերթին արձանագրել, որ այն շատ է փոխվել։ Եթե, օրինակ, Խորհրդային Միությունում հստակ բաժանում կար «բարձր մշակույթի» (առաջին հերթին՝ գրականության) եւ մշակութային արտահայտության մնացած ձևերի միջև, ապա այժմ ակներև է «բարձր մշակույթի» ընկրկումը, եթե ոչ՝ անկումը։ Իսկ նոր մշակույթը, ինչպես էլ որ այն անվանելու լինենք, բազմաթիվ և, խորհրդային ժամանակի հետ համեմատած, տարբեր կապերով կապված է մեդիայի հետ։ Բացի այդ, մշակութային նոր պրակտիկաներ են ձևավորվում տեխնոլոգիական միջավայրերում, տեղեկատվության և հաղորդակցության տարբեր միջոցների շնորհիվ, որոնք աստիճանաբար ձեռք են բերում սոցիալական նշանակալիություն։
Տարիներ
շարունակ
պառակտված
հասարակության
մեջ
այժմ
որոշ
հասարակական
շերտեր
համախմբվում են նոր արժեքների և նորմերի շուրջ, ձևավորվում են հանրույթներ, նոր հարաբերություններ, փորձառություններ և վարքագծեր։ Հասարակական կապակցության նոր ձևերը հաճախ կյանք են առնում հենց տեղեկատվամիջոցների օգնությամբ։ Սրանք, բնականաբար, շարունակում են մնալ նաև քաղաքական ձեռնածման (մանիպուլացման) և առևտրային (կոմերցիոն) շահագործման գործիքներ։ Թվում է, թե այսօր Հայաստանում տեղեկատվամիջոցները, ավանդական թե նոր, մտել են մի նոր փուլ՝ ձեռք բերելով այնպիսի սոցիալական եւ մշակութային նշանակություն, որ նախկինում երբեք չեն ունեցել։ Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ մեդիայի այս նոր իրադրությունն առայժմ հեղհեղուկ է, իսկ զարգացման հեռանկարը՝ անորոշ։ Ետխորհրդային շրջանում Հայաստանում կատարված առավել էական փոփոխություններից մեկը, թերեւս, խորհրդային ժամանակի համեմատաբար համասեռ հասարակության կամ, ավելի ճիշտ, ազգի, ազգային մարմնի բաժանումն է տարբեր շերտերի, հստակորեն զանազանելի խավերի։ Այս բաժանման և հասարակական տարասեռության առաջացման երկու հիմնական աղբյուրներն են իշխանությունը եւ հարստությունը, երկուսն էլ՝ միանգամայն տարբեր խորհրդային ժամանակի համեմատությամբ։ Իսկապես,
վերջին
տարիներին
տեղի
է
ունենում
ետխորհրդային
շրջանում
առաջ
եկած
մեծահարուստների և նրանց հարստության օրինականացում, որ հիմնականում կատարվում է (նրանց կողմից) իշխանության ուղղակի կամ անուղղակի յուրացմամբ։ Սա մի հետաքրքրական ընթացք է, որի մեջ իշխանության օրինականության ճգնաժամն ուղեկցվում է անօրինական հարստության օրինականացմամբ, որն ի վերջո կարող է հանգեցնել քաղաքական իշխանության տարալուծման։ Սրա ցայտուն հետևանքներից է, օրինակ, Երևանի քաղաքային լանդշաֆթի հիմնովին փոխակերպումը. հանրային տարածքի մասնավորեցում, զվարճության և ժամանցի վայրերի բուռն բազմացում, քաղաքային միջավայրի՝ խորհրդային վերջին տարիների նոսր գաղափարաբանական տարածության հագեցումը տեսողական գովազդի հաղորդումներով եւ այլն։ Արտաքին ներդրումների հետ միասին, նկատվում է նաև այս հարստության հոսքը դեպի ներքին շուկայի մինչ այժմ անտեսված տիրույթները, այդ թվում՝ մեդիա։ Փոխադարձաբար, տեղեկատվամիջոցներն աստիճանաբար ձեռք են բերում նոր սոցիալական և տնտեսական նշանակություն։ Սա իր հերթին ենթադրում է հասարակության մեջ սպառողական որոշակի կարողությունների և հակումների առկայություն։ Բայց միևնույն ժամանակ մեդիայի այս նոր դերակատարությունը արձագանքն է մարդկանց (անհատների եւ հանրույթների) պահանջմունքի՝ ներկայացվելու, դառնալու տեսանելի՝ տեսողականանալու մեդիայի միջոցով (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր հանդեսներ, շատ ավելի քիչ՝ Ինտերնետ)։ Մի բան, որ խորհրդային տարիներին որոշ վերնախավի մենաշնորհն էր միայն և իրականացվում էր բոլորովին տարբեր ձևերով։ Այսպիսով, առևտրային մշակույթի և սպառողականության
տարածումը,
տեղական
մշակույթի
առևտրայնացումը
թվում
է
մշակութային
փոփոխության հիմնական միտումը։ Այստեղ զգացվում են գլոբալ մեդիայի ներխուժման, նոր ճաշակներ և սպառողական կենսակերպեր սերմանելու ձգտման հետևանքները։ Այս ընդհանուր տեղաշարժի մեջ էլ նորահայտ
հեռուստակայանները,
ռադիոկայանները,
տպագիր
մամուլը
և
որոշ
Ինտերնետային
ծառայություններ մատուցում են հանրամատչելի մշակույթի նոր տեսակներ, ձևավորում են սպառողական պահանջմունք և ունակություններ։ Ի տարբերություն գաղափարաբանական մեկ դաշտում գործող խորհրդային հեռուստատեսության, ռադիոյի և տպագիր միջոցների, այսօր ակներևորեն ունենք ավելի բազմազան և պլյուրալ տեղեկատվամիջոցներ, որոնք ծառայում են հաղորդակցության նոր եղանակների և կոդերի ձևավորմանը։ Մեդիայով սատարվող այս պրակտիկաները հասարակական կապակցության նոր ձևեր են ծնում։ Այս հոլովույթի մեջ առաջ են գալիս նոր արժեքներ ու նորմեր։ Իհարկե, սա չի նշանակում, թե Հայաստանում, որտեղ բնակչության կեսից ավելին աղքատ է, հասարակությունն այլևս սպառողական է, կամ տեղեկատվամիջոցները, ձևականորեն ազատվելով պետական վերահսկողությունից,
դարձել
են
լիովին
առևտրային։
Այսպես,
ետխորհրդային
Հայաստանում
տեղեկատվամիջոցների նկատմամբ պետական մենաշնորհի վերացումից հետո էլ իշխանության անուղղակի վերահսկողությունը կամ ազդեցությունը շարունակվում է այլ ձևերով։ Ասենք, 2002-ին մենք տեսանք, թե ինչպես ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում ունեցող հեռուստակայանները Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից զրկվեցին հեռարձակման հնարավորությունից։ Սակայն քաղաքական
այլընտրական դիրքորոշման բացակայությունը էլեկտրոնային մեդիայի միակ պակասությունը չէ։ Չի ձևավորվել նաև գովազդի շուկան։ Բարձր մշակույթի խորհրդային ժամանակի կարգավիճակը և բուն հղացքը սասանված է նույնիսկ իր միջուկում՝ գրականության մեջ։ Դրամատիկորեն փոխվում է լեզուն, ոչ միայն գրական նոր շարժման ջանքերով, որը փորձում է ամենամարգինալ, գռեհիկ լեզուն բերել գրականություն, այլև հատկապես ռադիոյի և հեռուստատեսության մեջ, ինտերնետային ֆորումներում և նամակագրության մեջ։ Զանգվածային մշակույթի նորահայտ ձևերի լեզուներն են սրանք, որ ծնվում և ապրում են խորհրդային գրական հայերեն լեզվի կանոնի և վերահսկողության շրջանակից դուրս։ Լեզվի սոցիալական և մշակութային դերը փոխվում է նաև անգլերենի (նոր) և ռուսերենի (վերահաստատվող) ճնշման ներքո՝ որոշ չափով դուրս մղվելով գործածության որոշակի տիրույթներից։ Այսպիսով,
փոխվում
են
մշակույթը
և
մեդիան,
փոխվում
են
քաղաքային
միջավայրը
և
հաղորդակցության եղանակները… Մշակույթի մեջ կատարված փոփոխությունը կարելի է բնութագրել որպես մշակույթի աճող առևտրայնացում և մշակութային արտահայտության տեսողականացում, ինչպես նաև` առևտրային մշակույթի տարբեր ձևերի առաջացում, որի առավել ցայտուն արտահայտությունը գովազդն է։ Հինը և
նորը
միմյանցից
բաժանող
գիծն
անցնում
է
հանրային
և
մասնավոր
ոլորտների,
ազգային
գաղափարաբանության և սպառողականության, մշակութային ինքնության հին կաղապարի եւ գլոբալացման ընթացքի նորահայտ արտահայտությունների արանքով։ Անշուշտ, հասկանալի է, որ այս փոփոխությունները բնավ չեն նպաստում ետխորհրդային մշակութային ճգնաժամի
հաղթահարմանը։
Մշակութային
նոր
պրակտիկաները
և
դրանց
միավորող,
կապակցող
առաքելությունը մնում են տեղային գործառականության մակարդակի վրա, որտեղ մշակույթի այլընտրական պատկերացումներ չեն առաջանում։ Որոշ իմաստով, մշակութային ինքնության ճգնաժամն ավելի է խորացել, և ավելի տագնապալի է թվում ազգային գոյության հեռանկարը։ Մանուել Կաստելսի դիտարկումը, թե խորհրդային կոմունիզմի կազմաքանդումից հետո պարզվեց, որ «նախկին խորհրդային մարդիկ չունեն խմբային որևէ նախագիծ», այսօր էլ մնում է արդարացի։ Այսօր էլ չկան «քաղաքականության և հասարակության այլընտրական հայացքներ», ինչպես չկան հեռանկարներ պարզող սոցիալական շարժումներ։ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ներհամայնքային բռնության պատճառներից մեկը
հեռուստատեսությունն
է,
այսինքն
հեռուստատեսությամբ
ցուցադրվող
բռնության
մոդելները
կրկնօրինակման առարկա են դառնում»: Իր ասուլիներից մեկում այս մասին ասել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը: Նրա խոսքով, մեր հասարակության 30 տոկոսը օրական 7-12 ժամ անցկացնում են հեռուստատեսության առջև: Կոմ լինելով Վահրամ Միրաքյանի այդ մտքին, ավելացնենք, որ այո՛, այսօրվա մուլտֆիլմերը ագրեսիվ են, որոնք արտացոլվում են ուղղակիորեն երեխաների վարքում: Դա բացասական ազդեցություն է թողնում երեխաների վրա: Սերիալներում էլ նույն պատկերն է: Այստեղ ոչ միայն ագրեսիա կա այլև միջբարեկամահարևանային կեղտոտ խաղ, դրան զուգահեռ լայն արտացոլվում է «սեքսի» ոլորտը: Հեռուստատեսությամբ, թվարկածս այս դրսևորումները որպես սոցիալական մշակույթ է ներկայացվում: Հայկական մշակույթն աշխարհում եզակի նշանակություն ունի: Անդրադառնալով հեռուստատեսային լեզվի թերություններին՝ նշենք, որ հայոց լեզվի աղճատումը ղեկավարվում է որոշ ուժերի կողմից: Հայկական հեռուստատեսությունում չկան բարձրարժեք հաղորդումներ, կան միայն ցածր մակարդակի հումոր և սրամտություններ, առնականությունն իգացնելու, կանացիացնելու միտում: Տղամարդիկ կրծկալներ ու շրջազգեստներ են հագնում՝ իբր մարդկանց ծիծաղեցնելու համար: Եթերը ողողված է բռնության, վթարների տեսարաններով: Հեռուստատեսությունը, որպես զենք, գործածվում է մեր ազգի դեմ: Բացակայում
է
հեռուստատեսության
կապը
հասարակության
հետ,
այնինչ
տարիներ
առաջ,
հեռուստադիտողներից պարկերով նամակներ ու առաջարկություններ էր ստանում խնբագրությունը: Օտար լեզվի ակնհայտ դրսևորում է նկատվում հեռուստատեսության բելեր ալիքներում: Ես դեմ չեմ օտար լեզուներին,
սակայն նման բան չի կարելի անել: Երբևէ տեսե՞լ եք օրինակ՝ թուրքական որևէ հեռուստաալիքով հեռարձակվող օտարալեզու
հաղորդումների,
եթե
դրանք
ունեն
պետական
հոգածություն
նաև:
Ցավալի
է,
որ
հեռուստատեսություններում չկան խմբագիրներ, կամ մասնագետ-խմբագիրներ: Դրա արդյունքում լեզվական շատ-շատ անճշտություններ հեղեղում են եթերը՝ մանավանդ թարգմանված ֆիլմերի դեպքում: Օրինակ կարելի էր այնպես կազմակերպել աշխատանքները, ու հեռուստաընկերությունները համագործակցեին Գրողների միության հետ: Այնտեղ հրաշալի թարգմանիչներ կան: Խնամի-ծանոթ-բարեկամ կապերի շնորհիվ աշխատանքի խցկված անձինք ուղղակի ծիծաղելի կերպով են թարգմանում արտասահմանյան ֆիլմերի տեքստերը: Նույն կերպ նաև ըստ իրենց «ծիծաղաշարժ» հաղորդումները, որից օգտվում է երեխան, պատանին, ուսանողն ու հասուն մարդը: Տնից հանելով դուրս, և դրսից տուն բերելով այդ հաղորդումներից մնացած «փայլուն մտքերը»: Մեկ այլ խնդիր ևս: Հաղորդավարների առոգանությունն ու սխալ շեշտադրումները՝ նախկինում ռուսական, այժմ՝ անգլիական: Թյուր կարծիք կա ոմանց մոտ թե. «Հայերենը հեռուստատեսային լեզու չէ, իսկ ահա ռուսերենը կամ անգլերենը հեռուստատեսային է»: Սրա պատճառն այն է, որ նրանք չեն տիրապետում հայերենի նրբերանգներին: Նշենք, որ հայերենը ինչպիսի լեզու էլ լինի միևնույնն է ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի պետական և աշխատանքային լեզուն հայերենն է:
ՎԵՐՋԱԲԱՆ «Էկրանային մշակույթը չի ոչնչացրել ո´չ անմիջական հաղորդակցությունը, ո´չ գրքային մշակույթը,
ընդհանուր կոմունիկացիոն դաշտում յուրաքանչյուրը զբաղեցրել է իրեն հատուկ տեղ» ասել է «Ոսկե ծիրան» փառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ Կիրիլ Ռազլոգովը: Հաղորդակցման մշակույթի զարգացման պրոցեսում առանձնացնում ենք հետևյալ փուլերը. առաջինը անմիջական շփումն է, հետո տեխնիկայի զարգացման արդյունքում հայտնվում է գրավոր տեքստը, իսկ տպագրական մեքենայի հայտնվելուց հետո` նաև գրքային մշակույթը:
Գրավոր
տեքստի
տարածման
ժամանակ հաղորդակցման այդ ձևի դեմ սկսվեցին առաջին անհամաձայնությունները, պայքարողներից ամենահայտնին Սոկրատն էր: Հավելենք, որ գրավոր տեքստը խանգարում է մարդու ֆունդամենտալ ունակությունների զարգացմանը, ու ես նրա հետ համակարծիք եմ, որովհետև իսկապես գրավոր տեքստը խանգարում է, օրինակ, հիշողության, բանավոր խոսքի զարգացմանը և այլն: Բայց նույնիսկ այս պարագայում գրավոր խոսքի զարգացումը նախ մարդուն հնարավորություն էր տալիս հաղորդակցվել ժամանակի ու տարածության հեռավորության մեջ, ինչը ֆունդամենտալ նշանակություն ունեցավ ամբողջ մշակույթի հետագա զարգացման համար: Երկար դարեր մշակույթը շարունակում էր մնալ տեքստային, իսկ մարդու զարգացման աստիճանը պայմանավորվում էր գրաճանաչությամբ: Այս իրավիճակը հիմնականում կայուն էր մինչև 19-րդ դար, իսկ սրան զուգահեռ զարգացող կոմունիկացիայի մյուս միջոցներն էին վիզուալ արվեստը, արվեստի ճյուղեր, որոնք չէին ենթադրում ոչ խոսք, ոչ պատկեր, օրինակ՝ երաժշտությունը, իսկ սրան հաջորդած տրամաբանական մյուս փուլը էկրանային մշակույթն է, որի բաղկացուցիչ մասն է շարժապատկերային արվեստը՝ կինոն: Կարևոր է այն հանգամանքը, որ գրքային մշակույթը չոչնչացրեց անմիջական կոմունիկացիան, նույն կերպ էկրանային մշակույթը չի ոչնչացրել ո՛չ անմիջական կոմունիկացիան, ո´չ գրքային մշակույթը, այլ ընդհանուր կոմունիկացիոն դաշտում յուրաքանչյուրը զբաղեցրել է իրեն հատուկ տեղ, ու լինելով սկզբունքորեն տարբեր` սրանցից ոչ մեկը չի կարող հավակնել զբաղեցնել մյուսի տեղը: Օրինակ՝ կինոյում մենք էկրանից ականատես ենք լինում հենց մարդկանց անմիջական շփմանը՝ ի տարբերություն գրքայինի: Մյուս կողմից` ո´չ գրքային մշակույթը, ո´չ էկրանայինը չեն կարող փոխարինել անմիջական շփմանը, որովհետև նրանք չեն կարող արտահայտել մարդկային այն զգացողությունները, որոնք գոյություն ունեն իրական կյանքում, նկատի ունեմ համի, հոտի, մարմնական շփման և այլն: Այսօր էկրանային մշակույթը ոչ թե գրքայինի տարածքն է զբաղեցնում, այլ փորձում է դառնալ գրավոր մշակույթի նոր տարածք, փոխվում է կրիչը, բայց գրավոր տեքստը ոչ միայն չի կորչում, չի սահմանափակվում, այլ տրանսֆորմացվում է նոր ձևերի, համալրվում է նոր տեսակներով, շփումը անմիջականից անցում է կատարում տեքստայինի: Տեքստը դառնում է մարդկանց շփման գլխավոր միջոցը: Մենք այսօր ավելի հաճախ միմյանց գրում ենք կարճ հաղորդագրություններ, երկար ժամեր շփվում սոցիալական ցանցերում, հնարավորություն ունենք գրառել-կարդալ մեր մտքերը և այլն, ինչը ավելի, քան պատմական որևէ փուլում, մարդկանց փոխհարաբերությունների կենտրոնը դարձնում է գրավոր տեքստը: Շատ է խոսվում, որ էկրանային մշակույթի հայտնվելուց հետո կորել է մարդկանց հետաքրքրությունն, օրինակ, գրականության հանդեպ, դա այնքան էլ օբյեկտիվ չէ, այլ խոսք է, եթե փաստենք, որ նվազում է գրքի դերը՝ որպես կրիչ: Օրինակ՝
եթե
փորձենք
համեմատել,
թե
քանի
մարդ
էր
գրքային
տարբերակով
կարդացել
համաշխարհային գրականության էկրանավորված նմուշները ու քանի մարդ է էկրանավորումից հետո դրանք նայել, մենք կտեսնենք, որ հետաքրքրությունը գրական այդ ստեղծագործությունների հանդեպ չի նվազել ու դեռ ավելին, այն է՛լ ավելի է տարածվել էկրանի շնորհիվ: Խնդիրը ոչ թե գրականությունն է, այլ՝ ձևը: Արվեստի ու եկեղեցու միջև կապը առավել ցայտուն դարձավ հատկապես միջնադարում ու դրան հաջորդող մի քանի փուլերում: Միջնադարում անգամ եկեղեցական մշակույթն ու արվեստը մասամբ նույնացան, հետո նոր ժամանակներում, երբ արվեստը դարձավ աշխարհիկ, արվեստի ու եկեղեցու կապը նվազեց, բայց չվերացավ, որովհետև եթե արվեստի շատ ճյուղեր աշխարհիկ կյանքին էին կապված, ապա կային նաև ճյուղեր, որոնք կապված մնացին եկեղեցուն:
Շատերը հայկական կինոյի զարգացման խնդրի պատճառները կապում են երկրի փոքր տարածքի հետ, ֆիլմ նկարելու համար գումար գտնելը դժվար է, որովհետև ներդրված գումարը չի վերադարձվի, ունենք ընդամենը մի քանի կինոթատրոն և այլն: Ի՞նչ եք կարծում, սրանք հիմնավո՞ր պատճառաբանություններ են, թե՞ բարձրորակ ֆիլմի առկայության պարագայում այն կարող է դուրս գալ նաև միջազգային կինոշուկա: Այստեղ կան մի քանի ասպեկտներ ևս. ազգային կինոյի զարգացման համար նախ պետք է պետության կողմից համապատասխան որոշման առկայություն, երբ պետությունը ինչ-որ ֆիլմի ծրագրի իրականացման համար գումար է տրամադրում` գիտակցելով, որ այն հնարավոր է ետ չվերադարձվի, որովհետև ֆիլմի հաջողությունը նախապես անհայտ է, բայց դրանով կրթվում են սերունդները: Սա երկար պրոցեսի միայն առաջին փուլն է, մինչև ստեղծվում են ամուր հիմքեր ու սկսում նկարվել ֆիլմեր, որոնք դուրս են գալիս միջազգային կինոշուկա և գումար բերում: Օրինակ՝ Շվեդիայում նման ֆիլմեր են Բերգմանի ֆիլմերը. Շվեդիայի իշխանությունները տարեկան գումար են տրամադրում հիսուն խաղարկային ֆիլմերի արտադրության համար, իհարկե, այդ ֆիլմերը երբեք գումար չեն բերում, բայց դրանց փոխարեն մեծ շրջանառություն են ունենում Բերգմանի ֆիլմերը, որովհետև դրանք ունեն իշխանություն, ինչ-որ տեղ արդեն բրենդային են, ունեն վարկանիշ, հեղինակություն ու ճանաչելի նշանների տիրույթում են, վաճառվում են միշտ՝ չնայած դրանցում շատ մեծ գումարներ չեն ներդրվում: Տեսականորեն նման զարգացում հնարավոր է նաև Հայաստանում: Օրինակ, ինչ եք կարծում Հարություն Խաչատրյանի ֆիլմերը շրջանառություն ունե՞ն թե ոչ, բայց ասեմ, որ դրանք որակով են ու շատ թանկ չեն, որովհետև հիմնականում կիսադոկումենտալ ֆիլմեր են: Շատ կուզեի, որ ամեն պարագայում որոշիչը փողը չլիներ, որովհետև արվեստը, ի վերջո, վաճառվելու համար չի ստեղծվում: Այսօր շատ կարևոր է մտածել համատեղ արտադրության ֆիլմեր նկարելու մշակույթի զարգացման կամ ձևավորման մասին, այսօր եվրոպական ֆիլմերի 80%-ը ստեղծվում է համատեղ, ու ընդամենը 10-15% ֆիլմերն են, որ ստեղծվում են մեկ առանձնին պետության ջանքերով, դրանք էլ այնպիսի պետություններ են, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան և այլն: «Ոսկե ծիրան»-ի բացման արարողության օրը քաղաքի մյուս ծայրում բախում էր տեղի ունեցել մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարող երիտասարդների ու ոստիկանության ներկայացուցիչների միջև: Նույն ժամանակ Երևանի կենտրոնում բոլոր լրատվամիջոցները կարմիր գորգի շուրջ էին հավաքված: Առհասարակ, վերջին տարիներին մեր երկրում տեղի են ունենում կարևոր սոցիալական փոփոխություններ, քաղաքացիական պայքար են փորձում ձևավորել և այլն, բայց վերջին տարիների հայկական կինոն և հեռուստատեսությունը հիմնականում շարունակում է մնալ «չհասկացված հանճարն ու ամբոխը» ձևաչափում: Սա բնական երևույթ է, որովհետև արվեստն ազա՞տ է իր ժամանակից, թե՞, ամեն դեպքում, սա խոսում է որոշակի ճնշման առկայության մասին: Ում հետաքրքիր են սոցիալական խնդիրները, թող սոցիալական թեմաներով ֆիլմեր ստեղծի, ում՝ քաղաքականությունը, թող քաղաքական կոնտեքստով ֆիլմեր նկարի, ում հետաքրքիր են, օրինակ, մարդկային, անձնական հարաբերությունները, ներընտանեկան կոնֆլիկտները, թող դրանց մասին ֆիլմեր ստեղծի: Բայց թող դրանք չփաթաթեն հեռուստադիտողի վզին ու պարտադրեն օրական մի քանի ժամ կլանվել էկրանին: Արվեստագետը մարդ է, մարդն ունի տարբեր հետաքրքրություններ, ու եթե երկրում որևէ պրոցես է ընթանում, ապա դրան մասնակցել-չմասնակցելը կարող է որոշվել ունեցած հետաքրքրություններով ու այդքանը միայն: Այստեղ արվեստագետի կյանքի ու մահվան հարց դնելը անիմաստ է: Քաղաքականությունը և կամ հիշածը մյուս դրությունները ֆիլմերում միշտ էլ եղել են ու կլինեն, այստեղ խնդիրն այն է, թե մարդիկ, ովքեր գումար են տալիս ռեժիսորին ֆիլմ նկարելու համար, որքանով կհամաձայնեն գումար տրամադրել` ազգային-պատմական դիմագիծ ունեցող ֆիլմեր նկարելու համար,երբ դա արդեն մտածում են որ նեղ ազգային է ու չի կարող հետաքրքրություն առաջացնել կինոշուկայում: Ի՞նչ եք կարծում, արժե՞ պատմական նկարագրով մեկ դեբյուտային ֆիլմ նկարելու համար հարցը հասցնել կինոշուկա, բիզնես: Հեռուստատեսությունը գերադասում է համաշխարհային կինոշուկայից բերված ֆիլմեր հրամցնել, քան ստեղծել ազգային արժեք: Ըստ այդ հեռուստաընկերությունների ստեղծվում է կապերի ամրապնդում ու տարբեր մշակույթների հետ շփվելու հնարավորություն: Բայց հիշենք, որ սա ամեն դեպքում դեռ նշանակում է
հեռուստատեսային աղբ: Որովհետև էժան է, ու մատչելի: Իսկ համաշխարհային փառատոններում բարձր տեղեր զբաղեցրած ֆիլմերն ու հաղորդումները ամեն դեպքում անհասանելի են Հայաստանի բոլոր մակարդակներում եղած գրպաններին: Հիմա
հեռուստատեսությանը
մեծ
մրցակից
է
համացանցը,
ներկա
դրությամբ
հիմնական
մրցակցությունը ոչ թե արվեստի ոլորտների միջև է՝ սերիալ-խաղարկային ֆիլմ և այլն, այլ հիմնական պայքարը համացանցի ու մեծ հեռուստաընկերությունների միջև է: Այսօր համացանցը դեռ զիջում է, բայց մի քանի տարի անց իրադրությունը հստակ փոխվելու է, ու եթե համացանցը հաղթի հեռուստատեսությանը, հաղթանակ են տանելու միանգամայն այլ տեսակի ու որակի մարդիկ:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ 1.
ՀԱԱ, ՀԽՍՀ Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտե /ֆ. 191/:
2.
Մ. Հովսեփյան, Ռադիոշուկայի օրինաչափությունները և զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում, Եր. 2002թ.
3.
Մանուել Կաստելսի, «մեջբերում»
4.
Վ. Միրաքյան, Լրատվամիջոցների ազդեցության հնարավորությունները, Եր. 2010թ:
5.
Վ. Միաքյան, «Ագրեսիվ հեռուստատեսության» հետևանքները, Եր. 2012թ:
6.
Վահրամ
Միրաքյան,
ԵՊՀ
հայագիտական
«մեջբերում մամուլի ասուլիսից»
հետազոտությունների
կենտրոնի
գիտաշխատող
ՑԱՆԿ
1.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ...................................................................................... 2
2.
ԻՆՉ Է ՄՇԱԿՈՒՅԹԸ .................................................................................. 3
3.
ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԵՐԻ ՄՈՏ ..................................................................... 4
4.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ..5
5.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ .................... 6
6.
ՎԵՐՋԱԲԱՆ ............................................................................................. 11