ԱՐԽԻՎՆԵՐ1 Հայաստանի ազգային արխիվ Հայաստանում արխիվային գործը սկզբնավորվել է 1923 թվականին։ Հայտնի է, որ ՀՍԽՀ լուսժողկոմատին առընթեր ստեղծված հեղափոխության թանգարանն ունեցել է արխիվային բաժին։ 1924թ. հաստատված կանոնադրությամբ` Երևանի պետական թանգարանի արխիվային բաժնի և մի քանի այլ արխիվային ֆոնդերի հիման վրա ստեղծվեց պետական կենտրոնական արխիվը։ ՀՍԽՀ Կենտգործկոմի քարտուղարության 1924թ. մարտի 17-ի հրամանով նորաստեղծ արխիվի վարիչ նշանակվեց պրոֆ. Խաչիկ Սամվելյանը, որի ղեկավարությամբ հանրապետության արխիվագետները ձեռնամուխ եղան շենքերի նկուղներում, սենյակներում և այլուր սփռված անմշակ արխիվային նյութերի հայտնաբերման և դրանց պետական կենտրոնական արխիվում կենտրոնացման հաշվառման և մշակման աշխատանքներին։ 1996 թվականից արխիվային գործի վարչության համակարգում սկսեցին գործել 6 կենտրոնական և Երևան քաղաքի ու հանրապետության 10 մարզերի պետական արխիվներ` իրենց 41 մասնաճյուղերով։ 2004թ. նշանավորվեց հանրապետության արխիվային գործի օրենսդրական դաշտի հետագա կատարելագործմամբ։ Ազգային ժողովն ընդունեց «Արխիվային գործի մասին» ՀՀ նոր օրենքը։ Բարեփոխումների հերթական փուլով 2002թ. օգոստոսի 22-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ արխիվային գործի գործակալության ենթակայության պետական արխիվները վերակազմավորվեցին պետական ոչ առևտրային կազմակերպությունների, իսկ 2003թ. մարտի 20-ին ընդունված կառավարական մեկ այլ որոշումով դրանք (իրենց սպասարկող ծառայության հետ միասին) միաձուլման ձևով կազմակերպվեցին ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության։ Նույն որոշմամբ գործակալության ենթակայության մարզերի (նաև` Երևան քաղաքի) պետական արխիվները վերակազմակերպվեցին ազգային արխիվի մարզային մասնաճյուղերի` նրա տարածքային ներկայացուցչությունների։ Թվարկված բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության արխիվային համակարգն այսօր այդպիսին է. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ու նրա անմիջական ենթակայությամբ գործող 11 մարզային (այդ թվում` Երևան քաղաքի) մասնաճյուղեր և 29 տարածքային ներկայացուցչություններ, ուր 2006թ. հունվարի 1-ի դրությամբ կենտրոնացված են ամբողջությամբ վերցրած 5759 ֆոնդ` 3419353 պահպանման միավորներով։ Հայաստանի ազգային կենտրոնական արխիվի շենքի նախագծման աշխատանքներն սկսվել են 1952 թվականին։ Նախագիծը հաստատվել է 1955 թվականի ապրիլի 4-ին։ 1956 թվականին սկսվել է շենքի շինարարությունը (Ճարտարապետ` Անդրանիկ 1 «Հին և նոր Երևան», պատմական տեղեկագիր-ուղեցույց, Երևան քաղաքի պատմության թանգարան, Երևան, 2009։
Նուշիկյան)։ Ազգային արխիվի նորակառույց շենքը շահագործման է հանձնվել 1958 թվականին, իսկ հարևանությամբ գտնվող երկրորդ արխիվապահոցը շահագործման է հանձնվել 1975 թվականին։ Ազգային արխիվի կենտրոնական վարչական շենքը շահագործման է հանձնվել 1976թ.-ին։ Հայաստանի կենտրոնական արխիվը ունի հետևյալ բաժինները. • Կադրերի բաժին • Կազմակերպական մեթոդական աշխատանքների և համալրման բաժին • Պահպանության ապահովման և հաշվառման բաժին • Փաստաթղթերի օգտագործման, գիտահետազոտական, հրատարակչական աշխատանքների կազմակերպման և միջազգային կապերի բաժին • Սոցիալ-իրավական հարցումների բաժին • Գիտատեխնիկական մշակման բաժին • Տեղեկատու-որոնողական համակարգի ստեղծման բաժին • Հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժին • Ավտոմատացված արխիվային տեխնոլոգիաների ներդրման բաժանմունք • Լաբորատորիա • Գրասենյակ • Հաշվապահություն • Տնտեսական բաժին Հայաստանի ազգային արխիվը պարբերաբար հրատարակում է «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսը, որ հրատարակվում է 1960 թվականից` տարեկան երկու անգամ, տպաքանակը` 200 օրինակ։ Հանդեսը տարածվում է անվճար: Նախատեսված է հայագետների, հայոց պատմությամբ հետաքրքրվողների և արխիվային ոլորտի աշխատողների համար։ Հասցե` Հրաչյա Քոչարի 5 Հեռ.` 22-53-55
Երևանի քաղաքային մասնաճյուղ Երևանի քաղաքային պետական արխիվն ստեղծվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1980թ. նոյեմբերի 4-ի N613 որոշմամբ և սկսել է գործել 1981թ. հունվարից։ ՀՀ կառավարության 2003թ. որոշմամբ պետական արխիվը վերակազմակերպվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Երևանի քաղաքային մասնաճյուղի։ Արխիվում պահպանվում են հիմնականում 1931-1996թթ. Երևանի քաղաքային խորհրդի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների արխիվային փաստաթղթերը։ Արխիվում պահպանվող փաստաթղթերն իրենց բովանդակությամբ բազմաբնույթ են և լույս են սփռում մայրաքաղաքի կառուցապատման, բարեկարգման, վարչատարածքային միավորների և փողոցների ստեղծման, անվանափոխման, քաղաքացիների ունեցվածքի և այլ տարաբնույթ հարցերի վրա։ Մասնաճյուղում պահպանվում են նաև Երևան քաղաքի լուծարված մի շարք կազմակերպությունների փաստաթղթեր։ Հայաստանի ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի շենքի շինարարությունը սկսվել է 1965 թվականին (ճարտարապետ` Սերգեյ Ներսիսյան) և շահագործման է հանձնվել 1967 թվականին։ Հասցե` Երևան, Բաղրամյան 59գ
Հեռ.` 22-58-17
Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղ Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվը (ԿՖՖՓ) ստեղծվել է ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ`1943թ.։ Արխիվը կոչված էր պետական պահպանության ներքո ի մի հավաքելու, գիտական լայն շրջանառության մեջ դնելու հայ ժողովրդի պատմության հետ առնչվող արժեքավոր կինոֆոտոֆոնո փաստաթղթերը։ ՀՀ կառավարության 1993թ. դեկտեմբերի 6-ի N 611 որոշմամբ և ՀՀ մշակույթի նախարարի 1993թ. դեկտեմբերի 8-ի N326 հրամանով արխիվը վերակազմակերպվում է Հայաստանի ազգային ֆիլմադարանի։ Այս յուրօրինակ արխիվի ֆոնդային հավաքածուն ներառում է շուրջ 3000 ժապավեն, 300000 լուսանկար և 80000 ձայներիզ (հիմնադիր տնօրեն` Գարեգին Զաքոյան)։ 1996թ. ֆիլմադարանի նյութերի ցուցադրության համար հատկացվել է նախկին «Պիոներ» կինոթատրոնի շենքը: ՀՀ կառավարության 2005թ. որոշմամբ ֆիլմադարանը վերակազմակերպվում է Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի։ Մասնաճյուղն ունի հետևյալ կառուցվածքը. ա) ղեկավարություն բ) պահպանության ապահովման և հաշվառման բաժին գ) համալրման, օգտագործման և ՏՈՀ ստեղծման բաժին դ) լաբորատորիա ե) տնտեսական բաժին Բազմազան է մասնաճյուղում պահվող կինոֆոտոֆոնո փաստաթղթերի թեմատիկան։ Ժամանակագրական առումով արխիվում ավելի շատ կենտրոնացված են ֆոտոփաստաթղթեր։ Ամենահին լուսանկարները վերաբերում են 19-րդ դարի երկրորդ կեսերին։ Ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվի Թբիլիսյան խճուղու շենքի շինարարությունը սկսվել է 1967 թվականին և շահագործման հանձնվել 1972 թվականին (ճարտարապետ` Անդրանիկ Նուշիկյան)։ 1983 թվականին սկսվել է արխիվի ստորգետնյա արխիվապահոցների շինարարությունը (ճարտարապետ` Զորի Տոնիկյան), իսկ 1988 թվականին արդեն հանձնվել շահագործման։ Հասցե` Թբիլիսյան խճուղի 25ա Հեռ.` 24-68-13