Scout Magazine 5'th edition

Page 1


Հարցազրույց եղբայր Գևորգ Սիմոնյանի հետ

«Սկաուտ» ամսագրի հյուրն է ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի ընդհանուր խմբապետ եղբայր Գևորգ Սիմոնյանը: Նա եղել է միության և հատկապես սկաուտական խմբի ակտիվ անդամ Սիրիայի Գամիշլի քաղաքում: Նա իր սկաուտական փորձով սկաուտներին միշտ ուղղորդել է դեպի ճիշտ ճանապարհ, փորձել նրանց օգնել և միշտ եղել է սիրված ղեկավար: «Սկաուտ» ամսագիրը մաղթում է եղբ Գևորգին առողջություն, երկար տարիների կյանք, հաջողություն և վերել թե’ սկաուտական և թե’ անձնական կյանքում: Ի՞նչ մեծ ծրագրեր են սպասվում ամռանը: Ամռանն ունենք շատ մեծ ծրագրեր: Մեզ սպասվում են այցելություն դեպի Բյուրականի աստղադիտարան, հեծանիվով արշավ, ձկնորսություն, որից հետո լավագույն ձկնորսները կստանան ձկնորսության կրծքանշան: Նաև սպասվում է բանակում Արցախում և իհարկե` ամենամյա «Անդրանիկ» սկաուտական բանակումը:

Իսկ այս տարի ո՞ր խմբերն են մասնակցելու «Անդրանիկ» սկաուտական բանակումին: Այս տարի կմասնակցեն Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Վրաստանի և Երևանի ՀԲԸՄ սկաուտական խմբերը:

Մեր սկաուտական խմբում կան շատ սիրիահայեր: Նրանք բանակումին ո՞ր խմբի անվան ներքո հանդես կգան : Եղբ. Գևորգ Սանթուրյանի հետ խորհրդակցելուց հետո և սիրիահայ քույրեղբայրների կարծիքը հաշվի առնելով` որոշվեց, որ նրանք կմասնակցեն Երևանի սկաուտական խմբի հետ, իսկ այն անձիք, ովքեր Սիրիայում եղել են ՀԲԸՄ-ՀԵԸ սկաուտական շարժման անդամ, սակայն այժմ չեն մասնակցում կիրակնօրյա հավաքներին, նրանք կմասնակցեն Սիրիայի խմբի անունից:

Բանակումից առաջ ի՞նչ կմաղթեք մեր քույրերին և եղբայրներին: Սկաուտությունը միջոց է, որի շնորհիվ կարող ես ճանաչել ինքդ քեզ և ձեռք բերել այնպիսի ընկերներ, ովքեր կուղեկցեն քեզ ամբողջ կյանքում: Կյանքի ընկերները ձեռք են բերում իրար հետ դժվարությունների միջով անցնելով, իսկ դժվարությունները շատ են լինում բանակումին: Տարեցտարի սկաուտները դառնում են ավելի դիմացկուն, տարվա ընթացքում սովորելով տարբեր գիտելիքներ` դրանք կիրառում են բանակումին: Քանի որ մեր բանակավայրը գտնվում է անտառային շրջանում, այդ իսկ պատճառով սկաուտները սովորում են պահպանել բնությունը և ապրել բնության հետ: Միշտ եղեք կարգապահ, հիշե´ք ձեր սկաուտական երդումը և դավանանքները:

-1-

Հարցազրույցը վարեց՝ Եղբայր Արսեն Անտոնյան Քույր Մարիամ Պիվազյան


Փողերախումբ Երևանում (Ֆանֆար)

Մայիսի 12-ին տեղի ունեցավ ՀԲԸ Միության փողերախմբի առաջին փորձը Երևանում: Խմբում նվագում են հալեպահայ մեր քույրեր-եղբայրները, ովքեր եղել են Հալեպի ՀԵԸ-ի սկաուտականի ֆանֆարի խմբից: Խմբին և՛ Հալեպում, և՛ այժմ Երևանում ղեկավարել ու ղեկավարում է եղբայր Կարեն Տիրարյանը: Նրա օրոք Հալեպի փողերախումբը` մասնակցելով բազմապիսի մրցույթների, միշտ հաղթողի դերում է եղել: Այժմ նա` վերամիավորելով բոլորին, նույնը շարունակում է Երևանում: Կիրակնօրյա հավաքներին մասնակցելով և մեծ ժամանակ տրամադրելով փորձերին` մեր երաժիշտները վերհիշում են իրենց նվագած բոլոր երաժշտությունները: Նրանց փորձերը առաջ են ընթանում և շատ հաճելի է լսել նրանց նվագը: Արդեն մոտ օրերիս մենք կկարողանանք քայլարշավներին մեր նվագախմբով ներկայանալ: «Անդրանիկ» սկաուտական բանակումից հետո փորձերը կշարունակվեն արդեն սկաուտների և արենուշների հետ, ովքեր ևս կսովորեն նվագել և փողերախմբի մի մասը կկազմեն: Նաև ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր նվիրատուներին, ովքեր երաժշտական գործիքները նվիրելով` նպաստեցին խմբի ստեղծմանը: Երկար տարիներ ֆանաֆրը հնչել է Հալեպի փողոցներում, իսկ այժմ այն վերածնվեց և իր հնչյունները պետք է տարածի հայոց հողի վրա: Մաղթենք մեր խմբին հաջողություն և կանաչ ճանապարհ: Քույր Մարիամ Պիվազյան

-2-


Սկաուտ Արենուշների հունիս ամսվա հայտագրեր

Այցելություն Անգլիական այգի Հունիսի 16-ին, հետաքրքիր օր անցկացնելու նպատակով, ՀԲԸ Միության սկաուտարենուշները դրոշակի արարողությանը մասնակցելուց հետո այցելեցին «Անգլիական այգի»: Այնտեղ բաժանվեցին խմբերի և խաղացին տարբեր խաղեր: Սակայն այցելությունը միայն խաղի համար չէր: Սկաուտ-արենուշներից մի քանիսը` երեց-քարավելների օգնությամբ, ամբողջ ընթացքում ներկում էին այգու նստարանները և ծառերի վրա ամրացնում իրենց ձեռքով պատրաստված տարրաներ` լցված թռչունների կերով և հացի փշրանքնեով: Եվ ահա օրն ավարտվեց խաղի և աշխատանքի հետ միասին: Բոլորը բարձր տրամադրությամբ վերադարձան Հայորդյաց տուն:

Դասախոսություն վիրավոր մարդու տեղափոխման, և սկաուտական որոշ գիտելիքների մասին Հունիս 23-ին սկաուտների խմբապետ Եղբայր Սարօ Թադիոսը դասախոսություն էր պատրաստել այն մասին, թե ինչպե՞ս գոյատևել բնության մեջ տարբեր ռելիեֆային գոտիներում: Քննարկեցին համապատասխան գոտիներում թաքստոցների պատրաստման ձևերը: Սակայն դասախոսությունը այդքանով չէր ավարտվում: Նա բացատրեց նաև, թե ինչպե՞ս տեղափոխել վիրավոր կամ ուշագնաց մարդուն տարբեր ձևերով, տարբեր վայրերում: Դասախոսությանը մասնակցում էին սկաուտներն ու երեց-քարավելները: Նրանք ուշիուշով հետևում էին բոլոր խորհուրդներին: Դասախոսությունից հետո բոլորը հետաքրքրությամբ ուզում էին փորձել այդ հնարքները և նրանց մոտ դա ստացվում էր:

-3-

Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան


Լեռնագնացություն ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի Երեց, Քարավել և Աղավնի խմբակները դեպի ավելիին ձգտելու և տեղեկանալու նպատակով` անցնում են լեռնագնացության դասընթացներ: Սկաուտներն այս դասընթացների ընթացքում սովորելու և ավելին իմանալուն հետ համատեղ` կստանան լեռնագնացության և ժայռ մագլցելու կնրծքանշաններ: Սպիտակ փրկարարական ջոկատի օգնությամբ սկաուտները փորձում են տիրապետել առաջին անհրաժեշտության ծառայություններին, սովորում են աշխատել սարքավորումներով և ճիշտ օգտագործել լեռնագնացության պարանների հանգույցները, ինչպես նաև իրենց իսկ անվտանգությունն ապահովելու պայմանները: Սկաուտները համապատասխան դասախոսությունները և կապերն ըմբռնելուց հետո, փորձեցին իրագործել լեռնագնացության հմտությունները: Սկաուտին վայել կամքի ուժ և արիություն դրսևորելով` հաղթահարեցին տեղափոխությունը բարձրությունից և ժայռի վրայով: Սկաուտներն` ամրապնդելով իրենց գիտելիքները և ստանալով լեռնագնացության կրծքանշան, սովորեցին գնահատել բարձրությունը : Քույր Վանուհի Նշանյան

-4-


Երեց - Քարավել

Մեր խումբը հիմնադրվեց 2013 թվականին: Երեց-քարավել խմբի մեջ համախմբվեցին «Արագիլ» և «Ցուլ» խմբի սկաուտ-արենուշներ: Մենք այլևս չէինք կարող մնալ որպես սկաուտ - արենուշներ, քանի որ սկաուտական կյանքը բաժանվում է մի քանի շրջանների: Եվ ահա մեր համար ավարտվեց մի շրջան, որին փոխարինելու եկավ նորը՝ ավելի հասուն, ուրախ և ինչ որ տեղ` պատասխանատու: Մեր առօրյան շատ բազմազան է: Հիմնականում ունենում ենք դասախոսություններ, որոնք օգնում են խումբը ճիշտ կառավարելու և նոր կրծքանշաններ ստանալու համար: Ունեցել ենք քարտեզի մասին դասախոսություն, որի օգնությամբ կարողացանք կարդալ և ստեղծել մեր իսկ քարտեզը: Դասախոսություններ կողմնացույցի, կենդանիների և լեռնամագլցման մասին: Արշավել ենք դեպի Արայի լեռ: Ճանապարհը բավականին դժվար էր տեղացած ձյան պատճառով, սակայն, ո՛չ ցուրտը և ո՛չ էլ ձյունը չկարողացան կանգնեցնել մեզ և մենք հասանք մինչև գագաթը՝ հպարտ ծածանելով մեր եռագույնը և միության դրոշը: Խմբապետական կազմի հետ կազմակերպեցինք քառօրյա բանակում սկաուտարենուշների համար: Բանակումի ընթացքում եղան բազմաթիվ ինտելեկտուալ և սպորտային խաղեր: Կազմակերպեցինք խաղ «Հաղթանակի» զբոսայգում գայլիկ- արծվիկների համար, իսկ նրանք փոխարենը պատրաստեցին խաղ մեր խմբի համար: Հանդիսանալով ամենամեծ խուբը՝ օրինակ ծառայելով փոքրերին, իրականացնում ենք մի շարք բարեգործական ձեռնարկներ. Այցելություն «Դինգո» կամավորական կազմակերպություն, որի նպատակն է լուծել թափառող կենդանիների հարցը: Այցելեցինք «Անգլիական» այգի և ներկեցինք նստարանները՝ այգու տեսքը փոքր- ինչ վերականգնելու համար: Կերակրեցինք թռչուններին, նրանց համար պատրաստեցինք կերի ամաններ:

-5-

Քույր Շահանե Անտոնյան


Անդրանիկ Սկաուտ Իրապես սքանչելի փորձառութիւն մըն է, որ մայր հայրենիքին մէջ և հատկապես` ՀԲԸՄ-ՀԵԸ հովանավորութեան տակ, այսպիսի բանակումի մը մասնակցիլ և սկաուտական ոգիով երկու շաբաթ ապրիլ հայրենի հողին վրայ: Անմոռանալի օրեր անցնել նոր բարեկամներու հետ, որոնք արդեն այդ քիչ ժամանակամիջոցին մէջ հարազատ եղբայրներ և քույրեր եղան: Իսկապես յուրահատուկ և եզակի ազգային, միութենական և սկաուտական փորձառություն մըն էր, որ միշտ պիտի հիշեմ մեծ ուրախութեամբ և հպարտության զգացումներով: Եղբայր Րաֆֆի Քէլէշեան

Հայաստանի բանակումը անմոռանալի փորձառութիւն մըն էր, որ շատ խոր տպավորութիւն ձգեց սրտիս մեջ: Ան ինձի առիթը տվավ թե՛ հայրենիքիս ծանոթանալու, և թե՛ տարբեր միջավայրե եկած երիտասարդներու ծանոթանալ` հայ երիտասարդներ: Անոնք, թեև հեռու, մոդեն սրտով և մինչև հիմա կապի մեջ կը մնանք: Շատ երախտապարտ եմ, որ մեր ակումբը մեզ այս հատուկ առիթը տվավ` ինձի և շատ ուրիշներուն: Քույր Անժելիքա Այվազեան

-6-

ՀԲԸՄ առաջին սկաուտական բանակումը Հայաստանում տեղի է ունեցել 2008 թվականին: Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ մի քանի ամիս առաջ, որին մասնակցել են ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի անդամները: Ամեն տարի հուլիս ամսին մի քանի հանգրվանով «Անդրանիկ» բանակավայր են հյուրընկալվում բազմաթիվ սկաուտներ և արենուշներ Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Իրաքից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Արգենտինայից, Ուրուգվայից, Արցախից և Երևանից: Բանակումի նպատակն է սկաուտ-արենուշների մեջ արթնացնել հայրենասիրական ոգին, ծանոթացնել մայր հայրենիքին, և իհարկե, 15 օրով բնակել Հայաստանում: Բանակումի ընթացքում լինում են պտույտներ Հայաստանի


տական Բանակում Կ'ուզեմ ըսել, թե Անդրանիկ սկաուտական բանակումը, որ մասնակցեցայ 2011 և 2012 տարիներուն, կյանքիս ամենայ լավ բանակումներն էին: Շատ հիշատակներ ունինք այդ բանակավայրին մեջը, անմորանալի ժամեր անցուցեր ենք, որ չեմ մորնար: Շատ կը փափաքէի, որ այս տարի կրկին մասնակցէի Սիրիայի խումբին հետ, բայց ափսոս, որ ներկայիս այս տաքնապելի օրերը և պայմանները թույլ չեն տար, որ մասնակցիմ: Հուսանք, որ քալ տարի` Աստուած ուզենէ, կը մասնակցինք: Հարգանքնգերս բոլոր եղբայրներին և քույրերին: Եղբայր Նուպար Նալպանտեան

գեղատեսիլ վայրերով, ինչպես նաև այլ հայտագրեր, որոնցից են «Գոհար» համույթի համերգի փորձին ներկա լինելը և շատ ու շատ հայտագրեր և անակնկալներ: Արդեն հինգ տարի անընդմեջ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի մոտ գտնվող ՀԲԸՄ սեփական բանակավայրում տեղի է ունենում «Անդրանիկ» սկաուտական բանակումը, որի պատասխանատուն է եղբ. Գևորգ Սանթուրյանը: Մեր բանակավայրը ընդունել է հազարից ավել սկաուտներ և արենուշներ և դեռ շատերին պետք է իր գիրկն առնի և թողնի լավ հիշողություններ: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր իրենց աշխատանքով պարգևում են մեզ անմոռանալի բանակումներ:

Եղբայր Արսեն Անտոնյան

Հայաստանի բանակումը ինձի համար մեջ արկածախնդրություն էր, գացի հայրենիքս տեսա և նոր կյանք հայտնաբերեցի, հիշատակները անշուշտ չեն մոռցվի, բայց անմռանալին, որ բացարձականապես չի մաքրվի միտքես` մեր մեծ բանակավայրն էր` ան, որ կանաչությունը բոլոր կծածկէ, ու հրաշալի օդը, որ չես գրնար կշտանալ շնչելեն: Այդ աղվոր օրերը, որ անցուցինք հայրենիքը պտտելով, մանավանդ Երևանի գիշերները, որ հրապարակը կը նստեինք ու անհավատալի ջուրի պարը և երգե կլսեինք, նորեն անմոռանալի են: Բայց ամենամեծ զգացումը, որ ունեցա, Ծիծեռնակաբերդը կրցա այցելել և իմ երդումս նորոգեցի որպես հայ : Ինձի համար Հայաստան երթալը կյանքի երազ մըն էր` կատարվեցավ, ու հավերժական սերս դեպի Հայաստան ավելի զորացավ: Քույր Քրիսթինա Պոյաճեան

-7-


Արշավ դեպի Հորս գյուղ

Վայոց ձոր մարզի Հորս գյուղը վերաբնակեցվել է 1918 թ.-ին Նախիջևանի Մեծոպ գյուղից ներգաղթաց ընտանիքներով: Գյուղը ավելի հին է քան ենթադրվում է: Դրա ապացույցն է գյուղի կենտրոնում կառուցված զարդաքանդակները, սրբատաշ պատերը և վարդագույն քարերով կերտած եկեղեցիական համալիրը: Հունիսի 30-ին ՀԲԸՄ Երևանի սկաուտներն ու արենուշները ուղևորվեցին դեպի գյուղ: Ճանապարհին լսելով դասախոսություն Հորսի մասին` ավելի եռանդով առաջ շարժվեցին: Ճիշտ է արևոտ օր էր և ճանապարհն ավելի դժվար էր դառնում այդ եղանակին, բայց դժվարությունը հաղթահարելի էր: Սկաուտներն ու արենուշները իրենց ուժերի վրա վստահ առաջ էին շարժվում:Այնտեղ կային վաղուց չորացած, սակայն դարերի հնություն ունեցող հսկայական ծառեր:Ծիրանենին կարծես կանչում էր իր մոտ, որպեսզի օգտվեն իր անուշահամ պտուղներից: Վերջապես տեղ հասան: Գյուղի պատմական վայրերն այցելելուց հետո` նրանք նաև գնացին մոտակա լիճը: Ճանապարհին իրենց դատարկ ջրամանները լցնելու և մի քիչ հանգստանալու նպատակով կանգնեցին աղբյուրի մոտ և վայելեցին զովացուցիչ ջրի համը: Ապա միասին բարձրացան սար: Այնտեղ պատրաստեցին կերակուր, ուտելուց հետո աշխուժացան և բարձր տրամադրությամբ ու երգեր երգելով վերադարձան Երևան: Երբ հասան տեղ, բոլորը միասին բղավեցին. -Մենք հպարտ ենք, որ հայ սկաուտ ենք: Քույր Մարիամ Պիվազյան

-8-


ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԳԵԼ Էլ ինչ սկաուտ, որ չիմանա իր հայրենասիրական երգերը, որոնք երգել են մեր ֆիդայիները: Սովորենք միասին, եթե գիտես այս երգերը՝ կրկնիր մեզ հետ, եթե ոչ, ուրեմն կարող ես սովորել մեզ հետ.

Զում գալի գալի

Գարուն ա

Եկեք այսօր խանդավառ Պարենք խարույկի շուրջը

Գարուն ա, ձուն ա արել, Վա՜յ, լե, լե, վա՜յ, լե, լե, Վա՜յ լե, լե, լե,

Եկեք այսօր խանդավառ Պարենք խարույկի շուրջը

Իմ յարն ինձնից ա սառել: Ա՜խ, չորնա, վա՜խ, ա՜յ յար, Չար մարդու լեզուն:

Այս խարույկը բոցավառ Մեր հոգու երգը հրավառ

Քամին փչում ա պաղ-պաղ, Լերդ ու թոքս անում ա դաղ: Յա՛ր, ինձ բեմուրադ արիր,Սերըդ ինձնե զատ արիր: Վա՜յ, լե, լե, վա՜յ, լե, լե, Վա՜յ լե, լե, լե,

Այս խարույկը բոցավառ Մեր հոգու երգը հրավառ Զում Զում Զում Զում

գալի գալի գալի գալի

գալի գալի գալի գալի

Հրաժեշտ

Ծիծեռնակ

Արդյո՞ք պետք է, որ բաժանվենք, Մեկնենք անվերադարձ, Արդյո՞ք պետք է, որ հեռանանք Ու իրար մոռանանք։

Ծիծեռնակ, ծիծեռնակ, Դու գարնան սիրուն թռչնակ, Դէպի ո՞ւր ինձ ասա, Թռչում ես այդպես արագ: Ա՜խ, թռիր ծիծեռնակ, Ծնած տեղս Աշտարակ, Անդ շինիր քո բունը, Հայրենի կտուրի տակ:

Ցտեսություն է այս, եղբայ´րք, Միայն ցտեսություն: Դարձյալ կհանդիպենք իրար Ու կերգենք միաձայն։

Անդ հեռու ալևոր Հայր ունիմ սգավոր, Որ միակ իր որդուն Սպասում է օրե օր:

Կազմենք շղթա մը կայուն Մեր կուռ բազուկներով, Սիրով մի շղթա զորավոր Անեզր ու անարատ։

Երբ տեսնես դու նրան, Ինձնից շատ բարև արա, Ասա´ թող նստի լա, Իր անբախտ որդու վրա: Դէ՜հ, սիրուն ծիծեռնակ, Հեռացի´ր, թռի´ր արագ, Դեպի Հայոց երկիր, Ծնած տեղս Աշտարակ:

գալի գալի գալի գալի

կրկն. Ցտեսություն է այս ...

-9-


Հուլիս ամսվա հիշարժան օրեր 1930 թվականի հուլիսի 4-ին ծնվել է հայ դերասան Մհեր Մկրտչյանը:

1995 թվականից սկսած հուլիսի 5-ը նշվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օր: 1933 թվականի հուլիսի 13-ին մահացել է հայ գրող Նար-Դոսը: 1904 թվականի հուլիսի 14-ին ծնվել է հայկական ծագմամբ ամերիկյան նշանավոր նկարիչ Արշիլ Գորկին:

1911թվականի հուլիսի 15-ին ծնվել է հայ բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի Աղավնին։ 1931 թվականի հուլիսի 16-ին ծնվել է հայ արձակագիր, լրագրող Վիկտոր Բալայանը:

1969 թվականի հուլիսի 16-ին մահացել է գրող Գուրգեն Մահարին:

1969 թվականի հուլիսի 18-ին ծնվել է հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը:

1938 թվականի հուլիսի 18-ին ծնվել է հայ արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:

1899 թվականի հուլիսի 21-ին ծնվել է ամերիկյան գրող Էռնեստ Հեմինգուեյը:

1990 թվականի հուլիսի 21-ին մահացել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը: 1993 թվականի հուլիսի 23-ին տեղի է ունեցել Աղդամի ազատագրումը:

1817 թվականի հուլիսի 29-ին ծնվել է հայ նկարիչ Հովհաննես Այվազովսկին:

Էռնեստ Հեմինգուեյ

Մհեր Մկրտչյան

Նար-Դոս

-10-

Սերգեյ Փարաջանով

Վահան Թոթովենց


Շնորհավոր մեր սիրելի քույրերի և եղբայրների ծնունդը Արամ Դավության 01/07/1995

Ավիկ Քազանճյան 18/07/1997

Սերոբ Սերոբյան 07/07/1987

Ալիս Չիլինգարյան 20/07/1994

Տիգրան Մելքոնյան 08/07/1997

Լաուրա Եղիազարյան 22/07/1998

Ամասիա Նիզիբլյան 11/07/2000

Գևորգ Խոդաբախշյան 27/07/1992

Նարեկ Ղևոնդյան 13/07/1998

Դավիթ Խաչատրյան 29/07/1995

Նելլի Անանյան 18/07/1996

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Անդրանիկ Բանակում 2013 : Անդրանիկ Բանակումի սկիզբ է համարվում 2013 թվականի հուլիսի 13-ը: Առաջին հանգրվանի ՝ հուլիսի 13- ից 25-ը, բանակումին մասնակցող խմբերն են՝ Իրանի ՀԲԸՄ սկաուտական, Լիբանանի ՀԲԸՄ սկաուտական և Վրաստանի, մասնավորապես՝ Թբիլիսի և Բաթումիի սկաուտական խմբերը: Առաջին խարույկահանդեսը տեղի կունենա հուլիսի 21-ին: 2-րդ հանգրվանի սկիզբ է համարվում հուլիսի 26-ը: 2-րդ հանգրվանի՝ հուլիսի 26- ից օգոստոսի 5-ը, բանակումին մասնակցող խմբերն են՝ Սիրիայի ՀԲԸՄ սկաուտական, Երևանի ՀԲԸՄ սկաուտական և Վրաստանի, մասնավորապես՝ Ջավախքի սկաուտական խմբերը: Երկրորդ խարույկահանդեսը տեղի կունենա օգոստոսի 4-ին: - Խարույկահանդեսին մասնակցող ծնողներն օգոստոսի 4-ին ժամը 10:00-ին պետք է լինեն Ալեք Մանուկյան 9 հասցեում, որտեղից շարժվելու են բանակավայր տանող ավտոբուսները: Դրոշի երթ: Հուլիսի 5-ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներին նվիրված երթ: Հուլիսի 5-ին ժամը 17:00-ին լրիվ տարազով լինել Արաբկիրի Հայորդյաց Տանը:

նախորդ ամսվա Սկաուտ թերթի « սկաուտական կյանք » թեմայով նկարչական մրցույթի հաղթողը Քույր Վանուհի Նշանյանն է, որի նկարը տեղադրվել է թերթի շապիկին:

-11-


Բովանդակություն

Հարցազրույց եղբայր Գևորգ Սիմոնյանի հետ ......................................................... 1

Փողերախումբ Երևանում (Ֆանֆար)..................................................................... 2

Սկաուտ Արենուշների Հունիս ամսվա հայտագրեր ................................................. 3

Լեռնագնացություն ................................................................................................. 4

Երեց - Քարավել ...................................................................................................... 5

Անդրանիկ Սկաուտական Բանակում ..................................................................... 6

Արշավ դեպի Հորս գյուղ ......................................................................................... 8

Սովորում ենք երգել .............................................................................................. 9

Ամսվա հիշարժան օրեր .........................................................................................10

Հայտարարություն ................................................................................................ 11

Խմբագրական խումբ Խմբագիր՝ Քույր Յուրիդա Գաբրիելյան Համարի պատասխանատու՝ Եղբայր Սարօ Թադիոս Լուսանկարող՝ Քույր Մինելի Վարդանյան Գրողներ՝ Քույր Մարիամ Պիվազյան Քույր Վանուհի Նշանյան Եղբայր Արսեն Անտոնյան Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան Խմբագրական խմբի պատասխանատու և Համակարգչային ձևավորում՝ Խմբապետ Եղբ. Սարօ Թադիոս

-12-



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.