Scout Magazine 4'th edition

Page 1


ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի 5 ամյակ

2008 թվականի հունիսի 1-ին, Երևանում հիմնադրվեց ՀԲԸՄ-ի Երևանի սկաուտական խումբը: Սկաուտական կորիզը՝ խմբապետական կազմը և սկաուտական խորհուրդը, կազմվեց երիտասարդներից, որոնք դեռ վաղ հասակից եղել են ՀԲԸՄ-ի սկաուտական շարժման ակտիվ անդամներ` Միջին Արևելքի տարբեր երկրներում: ՀԲԸՄ-ի Երևանի գրասենյակը եղբայր Էդուարդ Տեր-Գասպարյանի հետ համբախմբեցին բոլորին և սկսեցին նախապատրաստական աշխատանքները: Մինչև այսօր խորհուրդը գլախվորել են մարդիկ, որոնք իրենց փորձով և իրենց գիտելիքներով խմբին հասցրել են բարձունքների: Երևանի սկաուտական խումբը մինչև այսօր ունեցել է 2 սկաուտական խորդհրդի շրջան. 2008-2011թթ. ատենապետ ՝ եղբայր Կարեն Տիրարյան 2011-2013թթ. ատենապետ` եղբայր Էդուարդ Տեր-Գասպարյան: Այժմ խորհուրդը գլխավորում է ատենապետ` եղբայր Գևորգ Սիմոնյանը: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը, չնայած իր փոքր տարեգրությանը, ունի մեծ անցյալ և լուսաշող ապագա: Թող հնչեն շեփորներ և թմբուկներ զարկեն այսօր: Բոլոր անդամներով՝ մրջնիկներից մինչև ամենաբարձր պաշտոնյաներ ցնծում են այսօր և հպարտանում իրենց արդեն հինգ տարեկան խմբով: Հակառակ դժվարություններին` մենք դեռ ծաղկում և բարգավաճում ենք: Մեր ճանապարհը դեռ քարքարոտ է, բայց կարևորն այն է, որ այն կա: Մենք գտել ենք արդեն այդ և մենք քայլում ենք մեր ճանապարհով: ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՔԵԶ: Եղբայր Արսեն Անտոնյան

-1-


Հարցազրույց Քույր Հերմինե Դուզյանի հետ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երևանի սկաուտական խումբը հիմնադրվել է 2008 թ.-ին, բայց մինչ հիմնադրումը անցել է բարդ ու դժվար ճանապարհ: Կազմավորվել է մի քանի նշանավոր անձանց շնորհիվ: Քչերը գիտեն այդ ճանապարհի մասին: Մեր մի քանի հարցերին պատասխանելով մեզ այդ պատմությունը կներկայացնի խմբի կնքամայր՝ Քույր Հերմինե Դուզյանը:

Լինելով խմբի հիմնադիրներից մեկը և խմբի կնքամայրը, պատմեք, թե ինչպե՞ս առաջացավ խումբը հիմնելու միտքը: 2007 թ-ին՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և կենտրոնական վարչությոան անդամները որոշեցին, որ ես հաստատվեմ որպես սփյուռքահայ երիտասարդների ծրագրերի համակարգող Հայաստանում: Առաջին միտքն այն էր, թե ինչպես կարող ենք հավաքել, համախմբել երիտասարդներին: Ճանաչելով ընդամենը երկու հոգու՝ Էդուարդ Տեր-Գասպարյանին և Մինաս Լևոնյանին, զրուցելով նրանց հետ հասկացանք, որ լավատեղյակ լինելով սկաուտությունից, երիտասարդների համախմբման ամենահարմար միջոցներից մեկը սկաուտական խումբ հիմնելն է: Մոտ 10 հոգով սկսել ենք ժողովները, նախապատրաստական աշխատանքները, որը տևել է մոտ 6 ամիս և արդեն 2008 թ-ի հունիսին` հարյուրավոր հյուրերի առաջ, հայր Գրիգորը օրհնեց մեր խմբի դրոշը: Այդ ժամանակ էլ առաջարկ ստացա լինելու դրոշի կնքամայրը, որն իհարկե չմերժեցի:

Ի՞նչ դժվարությունների առաջ կանգնեցիք խմբի կազմավորման ճանապարհին: Գաղափարի: Ամենամեծ դժվարությունը գաղափարի հարցն էր, որ պետք էր Հայաստանի երիտասարդներին ճիշտ ներկայացնել ակումբի գործունեության իմաստը և վստահություն ներշնչել նրանց:

Ի՞նչ ակնկալիքներ ունեիք խումբը հիմնելիս և որքանո՞վ են դրանք արդարացվել: Ամենամեծ ակնկալիքն այն էր, որ այն կայուն հիմք ունենա և ամուր լինի, ունենա շատ անդամներ, շատ երիտասարդներ հաճախեն և ապագայի համար ՀԲԸՄ-ն լավ լիդերներ ունենա, որ երբեք Բարեգործականը չմարի: Երիտասարդներն իրենց գիտելիքներով օգտակար լինեն հայրենիքին և լավ, իսկական հայեր լինեն: Եվ մեր ամենամեծ ցանկություններից մեկն է ունենալ սեփական կենտրոն: Ես 51 տարի անցակցրել եմ ՀԲԸ Միության մեջ ու փորձում եմ ամեն կերպ սփռել Բարեգործականի ոգին և ուզում եմ, որ այս ամենը շարունակող լինի:

Ակտիվ գործունեություն ծավալող յուրաքանչյուր խումբ ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Որո՞նք են խմբի այդ կողմերը: Ես կարծում էի, որ ավելի մեծ կլինի խմբի թիվը և երևի պատճառներից մեկն այն է, որ նորություն է և դեռ մեծ ճանաչում չունի: Պետք է մարդիկ ճանաչեն մեզ և վստահեն: Մեզ շատ հաճախ նմանեցնում են նախկին պիոներներին, բայց սկաուտությունն այլ բան է և մեզ շատ ուժեղ PR է պետք:

Ինչպե՞ս եք պատկերացնում ՀԲԸՄ-ի սկաուտությունը 10 տարի հետո: Հզոր, 2000 հոգանոց սկաուտական խումբ, որի համար նախևառաջ պետք են լավ պատասխանատուներ: Ակումբը ճյուղավորված լինի Հայաստանի մարզերում:

Եվ վերջում կխնդրեի Ձեր խոսքն ասեիք մեր սկաուտ-արենուշներին, ովքեր , վերջիվերջո, տարիներ հետո լինելու են մեր խմբապետները, պատասխանատուները, լիդերները: Բարի երթ մեր սկաուտական շարժմանը: Եղեք ուժեղ, տիպար անձեր, հայեր, ազգասերներ, եղեք միասին, ձեռք ձեռքի տված և թող հարյուրամյակներ տոնի մեր սկաուտությունը:

Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար և մենք էլ կփորձենք արդարացնել Ձեր սպասելիքները: Հարցազրույցը վարեց՝ Ալիս Չիլինգարյանը

-2-


ՀԲԸՄ-ի սկաուտները աշխարհում Պէյրութ - Լիբանան

ՀԵԸ-ի Անդրանիկ-Սևան ակումբը, ըլլալով Լիբանանի մէջ սկաուտական շարժում մը, ետ չի մնաց իր հայրենասիրական պարտականութիւնէն և մաս կազմեց Հայոց Ցեղասպանութեան նվիրված զանազան ձեռնարկնէրու, որոնք հետեվյալնէրն են. Ապրիլ 23-ի գիշերը, Անդրանիկ Սևանի սկաուտները մասնակցեցան հսկումին, որը տեղի ունեցավ Անթիլիասի Մայրավանքին մէջ և ծաղկեպսակ զետեղեցին հայոց զոհերուն հիշատակին: Այս ձեռնարկին ելոյթ ունեցան հայ երիտասարդներ ու մշակեցին Ցեղասպանութեան վերաբերյալ նյոթեր: Ապրիլ 24-ին տեղի ունեցավ Պուրճ Համուտէն մինչև նահատակներու հրապարակ քայլարշաւ մը, որուն մասնակցեցան Լիբանանի հայերը, անոնց գարկին նաև Անդրանիկ Սևանի սկաուտները: Հրապարակին մէջ տեղի ունեցավ պանհանջատիրութեան ցոյց մը: Ելոյթ ունեցան հայ քաղաքական գործիչներ և իրենգ պատգամը փոխանցեցին հայ ժողովուրդին. բոլոր լիբանանցիներուն: Ապրիլ 21-ին, կազմակերպութեամբ ՀԵԸ-ի վարչութեան, տեղի ունեցավ «Մէնք կանք» ֆիլմի ցուցադրութիւնը` բեմադրութեամբ Արմէն Խաչատրեան-ի: Ֆիլմը կը ներկայացներ թուրքիոյ մեջ ապրող հայութիւնը և ոնոնց կարծիքներն ու պահանջքները: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն Պէյրութ - Լիբանան Եղբայր Յակոբ Ճամկոչեան

-3-


ՀԲԸՄ-ի սկաուտները աշխարհում Պուէնոս Այրէս - Արգենթինա

Պուէնոս Այրէսի ՀԲԸ Միութեան Զօրավար Անդրանիկ Սկաուտական խումբը համերաշխութեան օր մը կազմակերպեց Լա Փլաթա քաղաքի մէջ տեղի ունեցած փոթորիկի հետևանքներով վնասուած ժողովրդի ի նպաստ: Շաբաթ օր Ապրիլի 6-ին, խումբի շէնքի դռները բացուեցան անթիվ նուիրատութիւններ ընդունելու համար, որոնցմով կարելի եղաւ երկու բեռնատար մեքենաներ լեցնել: Ինթերնետի միջոցաւ այատարարուծ գովազդային արշաւը միասնաբար կատարեցին Զօրավար Անդրանիկ Սկաուտական Խումբը և Արգենթինայի Սկաուտական Ընկերակցութեան Փալերմօ, Ռէքօլեթա և Պելկրանօ թաղերու սկաուտական խումբերը: Մեծ ընկալունակութեամբ ժողովուրդը մոտեցաւ` նուիրելով հագուստեղէն, սննդամթերքային ապրանքներ, հանքային ջուր և մաքրութեան ապրանքներ: Նոյն ատենը, խումբի «Ծիծեռնակ» քայլողներու և «Ռովեր Յաջողութիւն» ընդհանրութիւնները շրջեցին Փալերմօ թաղի փողոցները և յուրաքանչիւր տան զանգերը զարնելով շատ աւելի առարկաներ հանգանակեցին` հաստատելով անգամ մը ևս դրացիներու համագործակցելու կամքը: Խումբի ղեկավար անդամները առարկաները և ապրանքները դասաւորելով` լրացրեցին 45 տուփեր, որոնք երկու բեռնատար մեքենաներով տեղափոխուեցան Լինիէրս թաղամասի Սուրբ Քաժեթանօ եկեղեցին, ուրտեղեն ուղղակի կը փոխադրուէին Պուէնոս Այրէս նահանգի Լա Փլաթա մայրաքաղաք: Զորավար Անդրանիկ Սկաուտական խումբը շնորհակալութիւն կը յայտնէ հանգանակութեան համագործակցող քաղաքացիներուն ինչպէս նաև սկաուտական շարժման բոլոր ղեկավարներուն և անդամներուն` շնորհաւորելով իրենց նուիրաղութեան համար: Նաև մասնաւոր երախտապարտութիւնը խումբի ղեկավար անդամներէն Ռոպերթօյին, Մարսիային յատկապէս Պուէնոս Այրէսի քաղաքի Քատեթրալի և «Փլանեթարիօ»-յի մէջ տեղի ունեցած հանգանակութեան իրենց մասնակցութեան համար Արխենթինայի Սկաուտներու և “Red Solidaria” ընկերակցութեան հետ միասին: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն Պուէնոս Այրէս-Արգենթինա Ռոմինա Պոյաճեան

-4-


Սկաուտ Արենուշների մայիս ամսվա հայտագրեր

Կողմնացույցի խաղ

Ապրիլի 28-ին մեր սիրելի ԵրեցՔարավելները, Սկաուտ-Արենուշների համար պատրաստեցին դասախոսություն կողմնացույցի մասին` թե ինչպես կողմնացույցի միջոցով կողմնորոշվել տեղանքում: Սկաուտներն այդ ամենը առիթ ունեցան կիրառել մայիսի 5-ի խաղի մեջ,որը տեղի էր ունեցել Հաղթանակի զբոսայգում: «Մայր Հայաստան» արձանի մոտ սկաուտները բաժանվեցին չորս խմբի: Նրանց տրվեց քարտեզներ, որտեղ նշված էր բոլոր այն հանգրվանները, որոնցով պետք է անցնեին խմբերը: Նրանք վազեցին իրենց սկզբնակետերը և խաղը սկսվեց: Այդ ամենի իմաստը կայանում էր նրանում, որ դասախոսությանը ներկա գտնվողները իրենց գիտելիքները խաղի ընթացքում փոխանցեին մյուս խաղացողներին: Եվ այդպես շարունակ` մեկը մյուսին օգնելով և սովորեցնելով քայլ առ քայլ մոտենում էր իր վերջնակետին: Այս ամբողջ ընթացքում խմբերի հետ ակտիվ էր նաև արևը: Երբ հանգրվանները վերջացան, հայտնի դարձավ, թե տարածքի որ կետում է պետք ավարտել խաղը. դա բոլոր 10 կետերից կազմված աստղի կենտրոնն էր: Խաղից հետո բոլորը բարձր տրամադրությամբ և շատ գիտելիքներով վերադարձան: Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան

-5-

«Աղավնի» խմբակը Էրեբունի թանգարանում

Էրեբունի թանգարանն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայկական հնագիտական ժառանգության նշանավոր հուշարձաններից է, մեկն ուրարտական հզոր բերդաքաղաքներից, կարևորագույն տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոն: Վեջերս Էրեբունի թանգարանում կայացավ բացառիկ մի ցուցադրություն` նվիրված Արցախին: Ցուցադրությունը բացառիկ էր նրանով, որ Արցախից, Տիգրանակերտից, Ծիծեռնավանքից և Հայաստանի տարբեր վայրերից պեղվել էին այնպիսի իրեր, որոնք ևս մեկ անքամ ապացուցում էին Արցախի հայկական տարածք լինելը: Մայիսի 5-ին ՀԲԸ Միության Երևանի սկաուտական խմբի «Աղավնի» խմբակը ներկա էր թանգարանում կայացած վերոնշյալ ցուցադրությանը: Ցուցադրությունից բավականություն ստացած խումբն իր այցը եզրափակեց Էրեբունի սարը բարձրանալով: Քույր Յուրիդա Գաբրիելյան


Քառօրյա բ Վերջապես եկավ բանակումի օրը: Արաբկիրի «Հայորդյաց Տանը» հավաքված սկաուտները անհամբեր սպասում էին ավտոբուսի շարժվելուն: Բարձր կանչեր, ուրախ երգեր... Եվ արդեն բանակավայրում են: Ճիշտ է, այնտեղ ցուրտ էր, բայց սկաուտների կարոտն ու սրտի ջերմությունը այնքան շատ էր, որ ցուրտն անգամ նրանց չանհանգստացրեց: Արենուշների մի խումբ ճաշարանը կարգի բերեց, սկաուտները իրենց վրանները լարեցին, իսկ արենուշների մեկ ուրիշ խումբ եղբայր Սարօյի հետ միասին անտառից փայտ բերեցին խարույկի համար: Բոլորը մեծ եռանդով աշխատում էին:

Գիշերը լսվեց եղբայր Գևորգի սուլիչի ձայնը: Բոլորը դուրս վազեցին և շարքերով կանգնեցին: - Լսե'ք, մենք ունենք գերիներ, բաժանվեք երկու խմբի, մի մասդ իջեք անտառ եղբայր Սարօյի հետ, մյուսներդ էլ փնտրեք նրանց բանակավայրում,- ասաց եղբայր Գևորգը բոլորին: Խումբը իջել էր անտառ և այդ մթության մեջ փորձում էր գտնել գերիներին: Շատերը մտածում էին, որ դա իրական պատմություն է, բայց հետաքրքիրն այն էր, որ դա խաղ էր: Այդ լարված պահին հանկարծ հայտնվում էր դիմակով մեկը և փորձում վախեցնել բոլորին: Հուզված և լարված խաղն առաջ էր ընթանում: Երկու խմբերից միայն մեկին հաջողվեց ազատել գերիներից մի քանիսին: Գերիների վերադարձով խաղը կարելի էր համարել ավարտված: Հաջորդ օրը արշավ էր սպասվում: Սկաուտներն

-6-


բանակում Երեկոյան խարույկի շուրջ հավաքվելով երգեցին ուրախ երգեր: Սկաուտները ամբողջ գիշեր աշխատեցին կառուցելով կայմը, իսկ առավոտյան բոլորը հիացած նայում էին հսկա կայմին, որի վրա ծածանվում էին մեր դրոշները: Հաջորդ օրը երեկոյան, սկաուտ - արենուշները լսեցին դասախոսություն, որը պատրաստել էր եղբայր Սերոբը: Դասախոսությունը անձրևոտ եղանակին կրակ վառելու մասին էր: Լսելուց հետո բոլորն էլ սկսեցին կրակ վառել, բայց անձրևը շատերին էր խանգարում: Ի վերջո մի քանի խմբի մոտ դա հաջողվեց:

իջան ձոր՝ այնտեղ անցկացնելու հայտագիրը: Այդ օրվա ճաշը պետք է պատրաստեին խարույկի վրա: Սակայն եղանակը անբարենպաստ էր: Վերադառնալով բանակավայր` ճաշեցին և ապա խաղացին խմբակային խաղ: Վերջին գիշերը` «Ցուլ» և «Արագիլ» խմբերի փորձությունների գիշերն էր, քանի որ նրանք փոխանցվում էին Երեց Քարավել: Ինչպես մեզ է հայտնի խումբը պետք է անցներ փորձություններ, բայց մինչ այժմ ոչ ոք չի կարողացել պարզել թե ինչ փորձությունների միջով են անցել: Միայն գիտենք, որ նրանք գետի մոտ կառուցել են մի մեծ կամուրջ: Սա էլ արկածներով լի բանակումը, իսկ առջևում դեռ «Անդրանիկ» բանակումն է` ավելի հետաքրքիր և նույնպես արկածներով լի: Քույր Ռիթթա Քեշիշյան

-7-


Գայլիկ Արծվիկների մայիս ամսվա հայտագրեր

«Արևը» հաղթեց

Մայիսի 5-ին ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի Գայլիկ-Արծվիկները կազմակերպեցին բաց դռների օր: Հայտագիրը գեղարվեստական էր: Նրանք բաժանվել էին խմբերի, յուրաքանչյուր խումբ պատրաստել էր թատրոն, ասմունք և մեկ երգ: Բեմականացման համար ընտրվել էր Հովհաննես Թումանյանի հեքիաթներից՝ «Ծիտը», «Անխելք մարդը», «Պոչատ աղվեսը»: Յուրաքանչյուր ներկայացման ավարտից հետո խմբապետական կազմը, հանդիսատեսի օգնությամբ գնահատեց նրանց աշխատանքը և ընտրեց հաղթող խմբին՝ «Արև»-ին: Գայլիկ-Արծվիկների համար իրենց պատասխանատուները պատրաստել էին անակնկալ նվերներ: Այդ միջոցառման ընթացքում Գայլիկ-Արծվիկներին հաջողվեց հասկանալ և ըմբռնել խմբակային աշխատանքի կարևորությունը: Ճիշտ է հաղթողը «Արև» խումբն էր, բայց բոլորն էլ արժանի էին հաղթանակի: Արծվիկների խմբապետուհի Քույր Արփա Նայիրյան

Արշավ դեպի Ամբերդ Սկաուտների համար ամենահաճելի իրադարձություններից մեկը արշավին մասնակցելն է: Արշավին մասնակցելով նրանք և հաճելի ժամանակ են անցկացնում, և՛ սովորում հաղթահարել ճանապարհի դժվարությունները: Արշավը Մասիվի և Արաբկիրի ԳայլիկԱրծվիկների համար սպասված հայտագիր էր, քանի որ նրանք արշավելու էին դեպի Ամբերդ, որը գտնվում է Արագած լեռան հարաֆային լանջին: ՀԲԸ Միության սկուտական խմբի ընդ. խմբապետ եղբայր Գևորգ Սիմոնյանի առաջնորդությամբ էլ սկսվեց արշավը: Դեպի Ամբերդ տանող ճանապարհը գեղեցիկ էր և նաև վտանգավոր: Ձյունը դեռ չէր հալվել: Գայլիկ-Արծվիկները, բաց չթողնելով առիթը, սկսեցին ձյան հետ խաղալ: Արշավը դեպի Ամբերդ ավարտվեց ԳայլիկԱրծվիկների այցելությամբ մոտակա բերդը և եկեղեցին: Ամբերդում շրջելուց հետո խումբը ճանապարհվեց դեպի Արաբկիրի Հայորդյաց Տուն: Ճանապարհին նրանք այցելեցին նաև Տառապուրակ: Կեցցե՛ն մեր դիմացկուն ԳայլիկԱրծվիկները: Նրանց դեռ շատ արշավներ են սպասվում:

-8-


Հունիս ամսվա հիշարժան օրեր 2008 1937 1837 1100 1905 1903 1724

թվականի հունիսի 1-ը ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի հիմնադրման օրն է: թվականի հունիսի 1-ին ծնվել է հայ երգչուհի Լուսինե Զաքարյանը: թվականի հունիսի 3-ին ծնվել է հայ վիպասան Պերճ Պռոշյանը: թվականի հունիսի 4-ին ծնվել է Ներսես Շնորհալին: թվականի հունիսի 4-ին ծնվել է հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: թվականի հունիսի 6-ին ծնվել է հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: թվականի հունիսի 7-ին թուրքական բանակին հաջողվում է կոտրել Երևանի հայ հերոս պաշտպանների դիմադրությունը և գրավել այն։ 1904 թվականի հունիսի 9-ին ծնվել է հայ նշանավոր դերասան Դավիթ Մալյանը: 1993 թվականի հունիսի 12-ին է մահացել հրամանատար Մոնթե Մելքոնյանը: 1899 թվականի հունիսի 13-ին ծնվել է հայ գրող Ակսել Բակունցը: 1956 թվականի հունիսի 13-ին ծնվել է աշխարհահռչակ հայ ծանրամարտիկ Յուրիկ Վարդանյանը: 1722 թվականի հունիսի 14-ին ծնվել է հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովան: 1935 թվականի հունիսի 15-ին ցուցադրվեց «Հայֆիլմի» նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ Պեպոն: 1889 թվականի հունիսի 15-ին ծնվել է հայ նկարիչ և ճարտարապետ Երվանդ Քոչարը: 1969 թվականի հունիսի 17-ին մահացել է հայ գրող Գուրգեն Մահարին: 1971 թվականի հունիսի 17-ին մահացել է հայ գրող, բանաստեղծ, գրականագետ Պարույր Սևակը: 1956 թվականի հունիսի 17-ին մահացել է հայ գրող Դերենիկ Դեմիրճյանը: 1920 թվականի հունիսի 19-ին Նեմեսիս գործողության ժամանակ Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորեց Խան Մահմադովին: 1992 թվականի հունիսի 21-ին մահացել է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը: 1993 թվականի հունիսի 27-ին Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը գրավեցին Մարտակերտը: 1825 թվականի հունիսի 29-ին ծնվել է դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը: 1999 թվականի հունիսի 29-ին մահացել է ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Ա-ն:

Երվանդ Քոչար

Սայաթ Նովա

Մոնթե Մելքոնյան

-9-

Դավիթ Մալյան

Գաբրիել Սունդուկյան


ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԳԵԼ Էլ ինչ սկաուտ, որ չիմանա իր հայրենասիրական երգերը, որոնք երգել են մեր ֆիդայիները: Սովորենք միասին, եթե գիտես այս երգերը՝ կրկնիր մեզ հետ, եթե ոչ, ուրեմն կարող ես սովորել մեզ հետ.

Գովք ՀԲԸՄ-ի

ՀԲԸՄ-ի քայլերգ

Ավետիս հայեր ալ սուգը մեկդի Նոր արև ծագեց մեր ազգին վերև Հայություն ամբողջ կուտա ձեռք ձեռքի Հայկական Միության դրոշին ներքև

Համայն հայության պարծանք ու պատիվ, Ունինք վեհ հզոր Միություն մ’ազնիվ:

Կրկ. Սրտանց կսիրենք Բարեգործական, Անսասան մնա մինչև հավիտյան: Այս է մեր մաղթանք` երգել ամեն օր, Որ միշտ նա մնա վսեմ ու հզոր:

Հայեր միանաք մեկ սիրտ մեկ հոգի Ազգաշինության վսեմ գորշին շուրջ Մոռնալով վերքերն և ոխն երեկի Ժամ է որ ըլլանք վաղվան աչալուրջ

Որբ և այրիին միշտ մխիթարիչ, Տառապած հայուն ցավին ամոքիչ:

Հարուստ թե աղքատ անուս թե գիտուն Երթանք կանգնելու օջախը կործան Երթանք հիմնելու դպրոց գործատուն Երթանք մշակին տանք ցանք ու լծկան

Կրկ. Սրտանց կսիրենք Բարեգործական Անսասան մնա մինչև հավիտյան Այս է մեր մաղթանք` երգել ամեն օր, Որ միշտ նա մնա վսեմ ու հզոր:

Եթե ճիշտ է որ Միությունն է միայն Վերջին զորությունն ազգիս քարուքանդ Մեկ սիրտ մեկ փութանք Միության Սուրբ գործին բերել մեր ուղտն ու եռանդ

Հայ Վարժարանաց պաշտպան, ախոյան, Ձեռքեր կերկարենք համայն հայության:

Խոսք՝ Վ. Մալեզյան Երաժշտությունը՝ Յ. Սինանյան

ՀԲԸՄ 100 ամյակին նվիրված

Կրկ. Սրտանց կսիրենք Բարեգործական Անսասան մնա մինչև հավիտյան Այս է մեր մաղթանք` երգել ամեն օր, Որ միշտ նա մնա վսեմ ու հզոր:

Թող հնչեն հարյուր շեփորներ այսօր Դար մըն է ահա բարիք գործեցինք Ի մի ձեռ ձեռքի Միությամբ հզոր Մշակույթ լեզու միշտ պահպանեցինք :

Սկաուտի քայլերգ Ով հայ արի նախ բարձրացի՛ր Մարմնով մտքով հսկաայ դարձի՛ր. Ջանք ճիգ թափէ դու ամէն օր Գործադրելու բարիք մը նոր։

Ծաղկե ծաղկեցուր մեզ Հո Բեն Ըթ Մեն Սրտանց մաղթանքներ արևշատության Մեն մի անդամ քո երթիկիդ տակ շեն Կենացդ կմպե կեցցե հավիտյան:

Հնազանդէ մեծերուդ միշտ, Մի պատճառեր ոչ ոքի վիշտ, Ազգիդ համար միշտ աշխատէ, Եղիր առոյգ եւ ճիշդ դատէ։

Մենք պիտի կետենք կամքի տեր հայեր Ուր որ ալ ըլլան չորս կողմն աշխարհի Հյուղակեն կերտած երքնաքեր շենքեր Սատար կը կանգնինք հողին հայրենի:

կրկ. Ծաղկե ծաղկեցուր ...

Ծաղկե ծաղկեցուր մեզ Հո Բեն Ըթ Մեն Սրտանց մաղթանքներ արևշատության Մեն մի անդամ քո երթիկիդ տակ շեն Կենացդ կմպե կեցցե հավիտյան: Խոսք՝ Հարութ Վարդանյան Երաժշտությու՝ Ռոբերտ Ամիրխանյան Գործիքավորում՝ Խաչիկ Խաչատրյան

-10-


Շնորհավոր մեր սիրելի քույրերի և եղբայրների ծնունդը Մերինե Հովհաննիսյան

Ավետիք Տոնոյան

11/05/1998 13/05/1999

Թենի Սաֆարյան

17/05/1997

Մեղրիկ Ճզտանյան

22/05/1989

Նանե Վարդանյան

22/05/1996

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Անդրանիկ Բանակում 2013 : Հունիսի 9-ից խմբապետական կազմը հայտարարում է Անդրանիկ Բանակումի արձանագրության սկիզբ, որի տևողությունը հուլիսի 26-ից օգոստոսի 5-ն է:

Մրցույթ: Խմբագրական խումբը բոլոր սկաուտ արենուշներին հրավիրում է մասնակցելու « սկաուտական կյանք » թեմայով Նկարչական մրցույթին : Նկարներն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեով՝ AGBUBoyScouts@hotmail.com : Հաղթող նյութը կհրատարակվի “Սկաուտ” թերթի հաջորդ համարի շապիկին: Նկարների ընդունման վերջնաժամկետն է 23/06/2013 :

Ամսվա տիպար

Արեն Քուրումլյան

Մարալ Շահվերդյան

-11-

Արման Ճաղարյան

Նազելի Սահակյան


Բովանդակություն

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի 5 ամյակ .......................................................... 1

Հարցազրույց Քույր Հերմինե Դուզյանի հետ ........................................................... 2

ՀԲԸՄ-ի սկաուտները աշխարհում Պէյրութ - Լիբանան ........................................... 3

ՀԲԸՄ-ի սկաուտները աշխարհում Պուէնոս Այրէս - Արգենթինա ............................. 4

Սկաուտ Արենուշների մայիս ամսվա հայտագրեր................................................... 5

Չորս օրյա բանակում ............................................................................................. 6

Գայլիկ Արծվիկների մայիս ամսվա հայտագրեր ..................................................... 8

Ամսվա հիշարժան օրեր .......................................................................................... 9

Սովորում ենք երգել ............................................................................................... 10

Հայտարարություն ................................................................................................ 11

Խմբագրական խումբ Խմբագիր՝ Քույր Յուրիդա Գաբրիելյան Համարի պատասխանատու՝ Եղբայր Արսեն Անտոնյան Լուսանկարող՝ Քույր Մինելի Վարդանյան Գրողներ՝ Քույր Ռիթա Քեշիշյան Քույր Ալիս Չիլինգարյան Քույր Մարիամ Պիվազյան Քույր Վանուհի Նշանյան Եղբայր Արսեն Անտոնյան Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան

Խմբագրական խմբի պատասխանատու և Համակարգչային ձևավորում՝ Խմբապետ Եղբ. Սարօ Թադիոս

-12-



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.