ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի հիմնադրումը
ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը հիմնդրվել է 2007թ. դեկտեմբեր 8-ին, իսկ սկաուտական խմբի դրոշի օրհնման արարողությունը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսի 1-ին: Այդ պատճառով սկաուտական խումբն իր ստեղծումը տոնում է առաջին սկաուտական դրոշի օրհնման արարողության հետ: Շնորհավորում ենք սկաուտական խմբի բոլոր անդամներին, և հատկապես, շնորհավորում ենք մեր խմբի 1-ին ատենապետ եղբայր Կարեն Տիրարյանին, Խմբի 2-րդ ատենապետ եղբայր Էդուար Տեր Գասպարին, Խմբի 3-րդ ատենապետուհի Քույր Հերմինե Դյուզյանին և ներկայիս գործող ատենապետ եղբայր Սարօ Թաթյոսին: Ատենապետ եղբայր Սարօ Թաթյոսի շնորհավորական ուղերձը. «Շնորհավորում եմ բոլոր սկաուտներին, ովքեր այս 10 տարիների ընթացքում միացան մեզ, և իրանց հետ խումբը մեծացավ և հզորացավ: Տասը տարվա ընթացքում խումբը շատ արագ զարգացավ, նրա ծրագրերը մեծացան, և հանրության մեջ լավ ճանաչում ստացան: Որպես Հայաստանի սկաուտական խմբի 4-րդ ատենապետ` ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խմբի նախորդ ատենապետներին, ովքեր դժվար ճանապարհը կերտեցին մեր խմբի համար, որով մենք կարողանում ենք գնալ առաջ: Սկաուտական խմբի հիմնադիր 1-ին ատենապետ՝ Եղբայր Կարեն Տիրարյան, Սկաուտական խմբի հիմնադիր 2-րդ ատենապետ՝ եղբայր Էդուար Տեր Գասպար, Սկաուտական Խմբի 3-րդ ատենապետուհի, հիմնադիր և խմբի կնքամայր Քույր Հերմինէ Տիւզյան. ինչպես նաև շնորհակալություն ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի ղեկավարությանը և աշխատակազմին, որ միշտ եղել են խմբի կողքին, և միշտ քաջալերել, որ խումբը հասնի բարձունքների: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ատենապետ-վաշտապետ՝ Եղբայր Սարօ Թաթ յոս»: Քանի որ հունիսի 1-ն երեխաների պաշտպանության միջազգային օրն է, սկաուտական խմբի ավագ քույրերն ու եղբայրներն այցելեցին Արաբկիրի բժշկական կենտրոն՝ բուժվող երեխաներին ուրախացնելու: Նրանք իրենց հետ տարել էին նվերներ: Սկաուտական խմբի ցանկացած անդամի համար մարդկային ժպիտից կարևոր նվեր չկա: Հիվանդանոց այցից ստացան երեխաների ժպիտներ և գոհ հայացքներ, որն էլ դարձավ սկաուտական խմբի տոնական օրվա ամենամեծ նվերը:
-1-
Թղթի վերամշակում
Սույն թվականի հունիսի 17-ին Երևանի կենդանաբանական այգում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից կազմակերպվել էր թղթի վերամշակման դասընթաց։ Առավոտյան ՀԲԸՄ սկաուտական կանաչ խմբի անդամները շտապեցին կենդանաբանական այգի, որտեղ իրենց դիմավորեց կազմակերպիչներից Միքայելը, ով ողջ օրվա ընթացքում եղավ խմբի հետ՝ կիսվելով իր փորձով։ Այդ օրը կանաչ խմբի սկաուտներն ու արենուշները մանրամասն գիտելիքներ ստացան ինչպես թղթի վերամշակման, այնպես էլ այլ թափոններին 2-րդ կյանք տալու մասին։ Դասընթացը սկսվեց անհրաժեշտ իրերի ցանկը ներկայացնելով, ապա ներկաներին ցուցադրվեց կատարվող գործողությունները և դրանց հերթականությունը։ Ծանոթանալով թղթի վերամշակման տեխնիկային, սկաուտներն ու արենուշներն իրենց ձեռքով վերամշակեցին և պատրաստեցին նոր թղթեր: Օրվա վերջում մասնակիցներն արդեն զինված էին համապատասխան գիտելիքներով և ինքնուրույն կարողացան թուղթ պատրաստել։ Մասնակից սկաուտներն ու արենուշները խոստացան, որ ստացած գիտելիքը կփոխանցեն իրենց բացակա քույրերի և եղբայրներին: Քույր Մարիամ Զորիկյան
-2-
Դրոշի երթ
Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: Տոնի հետ կապված այդ օրն ոչ աշխատանքային օր է: 1995 թվականի հուլիսի 5-ին, այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած, Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն է: Սույն թվականի հուլիսի 5-ին, չխախտելով ամենամյա ավանդույթը, սկաուտական խումբը` փողերախմբի առաջնորդությամբ, մասնակցեց Դրոշի երթին: Փողերախումբը կրկին փայլուն ելույթ ունեցավ ՀՀ Պն նվագախմբի և այլ փողերախմբերի կողքին: Ոգևորող երաժշտությունն ի լուր բնակիչներին տարածում էր տոնի մասին և հրավիրում ուրախ միջոցառման՝ երևանյան փողոցներում իսկական տոն էր:
-3-
Սպորտային դաստիարակություն
Հայաստանում եռամյա պատմություն ունեցող ֆրիզբի մարզաձևով հետաքրքրված են մեր խմբի շատ սկաուտներ և արենուշներ: Այդ պատճառով հունիս ամսում կազմավորվեց այս մարզաձևով մասնագիտանալ ցանկացողների ակումբ: Ֆրիզբին շատ դինամիկ է, պահանջում է արագ արձագանք, նետման հմտություններ, համբերություն և ամենակարևորը՝ արագություն: Սպորտաձևով զբաղվել ցանկացողների համար կազմակերպվեց անվճար պարբերաբար դասեր` Թումոյի շատրվաններին կից դաշտում: Դասընթացների ժամանակ սկաուտներն ու արենուշները սովորում են ֆրիզբի խաղի կանոնները և ոգին: ֆրիզբին նոր սպորտաձև է Հայաստանում և բավական մեծ տեմպերով տարածում է գտնում: Մեր խմբի նպատակն է զարգացնել սպորտային դաստիարակությունը և թիմային աշխատանքը: 20-րդ դարի քառասունական թվականների վերջին ամերիկյան հասարակության մեջ լայն տարածում էր գտել անհայտ թռչող օբյեկտների թեման: Դրանցով զբաղվում էր Վոլտեր Ֆրիդրիխ Մորրիսոնը: Նա 1948 թվականին հնարել է մի թռչող ափսե, որը արտաքինից հիշեցնում էր չհայտնաբերված թռչող օբյեկտ (ՉԹՕ): Հետագայում նա շատ աշխատեց, կատարելագործեց այդ սարքը և արդյունքում ստեղծված պլաստիկ սարքը սկսեց թռչել՝ դառնալով լավ վաճառվող ապրանք: Այն հիմք դարձավ ֆրիզբի (Frisbee) մարզաձևի ստեղծման համար: Ֆրիզբին նոր սպորտաձև է Հայաստանում, որը մեծ արագությամբ իր շուրջն է հավաքում շատ հետևորդների: Սպորտաձևը Հայաստանում զարգացրել է Սերյոժա Հայրապետյանը, ով Ֆրիզբիի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահն է: Հայաստանի հավաքականը հաղթանակներ է գրանցել 2016 թվականին Վրաստանում, ապա նաև Ադրբեջանում կայացած ֆրիզբիի մրցաշարում: Քույր Ագնեսա Թարիվերդյան http://journalist.am
-4-
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է բանակավայրը կանգուն մնում
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է բանակավայրը կանգուն մնում Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է բանակավայրը կանգուն մնում և ամեն տարի իր հյուրընկալ դռները մեր առջև բաց ում: Դե, տեղի <<խելառ>> եղանակին ծանոթ եք… Ասեմ, որ շատ աշխատանքներ են տարվում, որպեսզի ողջ տարվա ընթացքում բանակավայրը չտուժի ցրտաշունչ և խոնավ եղանակից, չվնասվեն բանակավայրում եղած մեր ապրանքները… Նախ <<Անդրանիկ>> բանակումից ամիսներ առաջ` գրասենյակի անմիջական հսկողությամբ և հանձնարարությամբ, աշխատակիցներ են գնում բանակավայր, ուր ստուգում և անհրաժեշտության դեպքում սարքում են էլեկտրական, ջրային մատակարարումները, նորոգում վնասված տանիքներն և այլն: Նախքան նախապատրաստական խմբի մեկնելը, ավագները գնում և բոլոր վրանները ամիսներ շուտ բացում են, արևին չորացնում, վնասվածները նորոգում կամ փոխարինում նորերով… Հետևյալ աշխատանքներից հետո բանակավայր է մեկնում նախապատրաստական խումբը, միացնում էլեկտրականությունը, ջերմա և ջրամատակարարումը: Նախապատրաստական խմբի անդամները նախ մաքրում են խոհանոցը, այնտեղ եղած ողջ տեխնիկան, սպասքը, աղտահանում են բոլոր սանհանգույցներն ու լոգախցիկները, հաշվառում բանակավայրի գրասենյակում եղած իրերը և համարակալում: Երբ մաքուր են խոհանոցն ու ճաշարանը, լոգախցիկներն ու սանհանգույցները, հաշվառված են բոլոր իրերը, ապա լարվում են վրանները, կանգնում է կայմը… Բանակումի ավարտին կրկին նախապատրաստական խմբի անդամները հավաքում են բանակավայրը, նույն գործողություններն անում, երբ ամեն տեղ մաքուր է, իրերը հաշվառված, փակվում են բանակավայրի դռները: Նախապատրաստական խմբի վերադարձից հետո կրկին գրասենյակից աշխատակիցներ են գնում ստուգում էլեկտրականությունը, ջերմա և ջրամատակրարումներ։ Համոզվելով, որ ամեն բան կարգին է՝ լքում են բանակավայրը… Արդեն 10 տարի է, ինչ նման խնամքի շնորհիվ բանակավայրը կանգուն է և իր հյուրընկալ դռները միշտ բաց են…
-5-
ԱԻՆ-ը բանակավայրում
Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես, բացի հերթական խաղերից, արշավներից և ձեռային աշխատանքներից, խմբապետները սկաուտների և արենուշների համար կազմակերպել էին հանդիպում ԱԻՆ-ի աշխատակիցների հետ: Ի տարբերություն նախորդ տարվա` գետնանցումի, այս տարի ԱԻՆ-ի աշխատակիցները պատրաստել էին հատուկ դասախոսություն, որը կիրառելի է բացօթյա տարածքում ` անտառում, առաջացած խնդիրներից դուրս գալու համար: Դասախոսության արդյունքում ներկաները ծանոթացան ՀՀ կենդանական աշխարհին, հատկապես սողուններին, դրանց տեսակներին, և սովորեցին՝ինչպես վարվել դրանց խայթոցի ժամանակ: Դասախուսությունն իր մեջ պարունակում էր նաև կողմնացույցից օգտվելու կանոնները, քանի որ շատերն ունեն կողմնացույցի բեյջ, հիշեցին կողմնացույցից օգտվելու կարգը: Դասախոսությունն ավարտվելուն պես, հնչեց շնորհակալության կանչը: Ճամբարականները մեծ ոգևորությամբ ճանապարհեցին ԱԻՆ-ի աշխատակիցներին և անցան օրակագով սահմանված հաջորդիվ հայտագրին:
-6-
Նախապատրաստական խումբ
Նախապատրաստական խմբի անդամ լինելը պատիվ է յուրաքանչյուր սկաուտի և արենուշի համար: Այս տարվա բանակումն ավելի մեծ տոն էր՝ նշում ենք ՀԲԸՄ սկաուտական խմբի կազմավորման 10 ամյակը։ Բանակումի նախապատրաստական աշխատանքներն էլ ավելի շուտ էին սկսվել: Հուլիսի 1-ին Երևանի խմբի սկաուտներն ու արենուշները մեկնեցին սիրելի բանակավայր: Նախապատրաստական խմբում այն սկաուտներն ու արենուշներն էին, ովքեր մասնկացել էին Պիոներ բեյջին՝ եռօրյա բանակումին գարնանը, որի ընթացքում ամրապնդել էին իրենց սկաուտական գիտելիքները, պատրաստվել էին բանակումի նախապատրաստական աշխատանքներին: Նախապատրաստական խմբին վստահվել էր բանակավայրի բացման և փակման աշխատանքները: Նախապատրաստական խումբը ջանասիրաբար աշխատեց և բանակավայրի հյուրընկալ դռները բացեց ինչպես արտասահմանից ժամանող մեր քույերի ու եղբայրների, այնպես էլ Երևանի խմբի մնացած անդամների առաջ։
-7-
10-րդ հոբելյանական «Անդրան Շուրջ 10 տարի է իրականություն է դառնում հազարավոր սկաուտների և արենուշների երազանքը. նրանք բանակումն անցկացնում են հայրենի հողի վրա։ Սույն թվականի հուլիսի 1-ից մեկնարկեցին «Անդրանիկ» սկաուտական բանակումի նախապատրաստական աշխատանքները, որոնք կազմնակերպվեցին և համակարգվեցին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի կողմից՝ Անդրանիկ բանակումի ղեկավար Ռայմոնդ Հարթունիի, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանի, ՀԲԸՄ Հայաստանում սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դյուզյանի ու ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ատենապետ և ընդհանուր խմբապետ-վաշտապետ Սարօ Թաթյոսի անմիջական աջակցությամբ։ Հուլիսի 7-ից բանակավայրն իր դռները բացեց Հայաստանի սկաուտական խմբի ամենափոքր ճամբարականների առաջ՝ գայլիկների և արծվիկների, ովքեր անցկացրին ուրախ, հետաքրքիր և անմոռանալի օրեր՝ կիրառելով ողջ տարվա ընթացքում ստացած իրենց գիտելիքները։ Հուլիսի 12-ին ճամբարը համալրվեց բոլոր մասնակիցներով՝ 200-ից ավել սկաուտներ և արենուշներ (այդ օրը ժամանեցին Հայաստանի, Լիբանանի, Թիֆլիսի և Ջավախքի խմբերը), նույն օրն էլ տեղի ունեցավ բացման արարողությունը, որը կրկնակի ոգևորությամբ անցավ, քանի որ նույն օրն էլ օծվեց բանակավայրի դրոշը՝ մեծ պատիվ բոլորիս համար։ Օծումը կատարվեց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Անդրանիկ բանակավայրի պատասխանատու Եղբայր Ռայմոնդ Հարթունիի և բանակավայրի դրոշակապետ Եղբայր Սարօ Թաթյոսի գլխավորությամբ։ Ամենամյա բանակումները հիանալի առիթ են աշխարհում սփռված քույրերին և եղբայրներին մի վայրում համախմբելու, ունեցած փորձառություններով կիսվելու համար։ Այս տարվա բանակումն առանձնացավ նաև համեղ կերակուրներով: Ինչպես որոշվել էր նախքան բանակումի սկսելը, ամեն օր որևէ երկիր ներկայացնող ամենահամեղ ուտեստը պետք է պատրաստվեր: Այդպես էլ եղավ: Այս տարի 1-ին անգամ բանակավայրում պատրաստվեց խաշլամա, որը շատ սիրվեց ճամբարականների կողմից:
-8-
նիկ» սկաուտական բանակում
Դե, ի՞նչ բանակում՝ առանց խարույկահանդեսի, և ի՞նչ խարույկահանդես՝ առանց ավանդական հարիսայի: Հուլիսի 16-ին տեղի ունեցավ հարիսայի օրհնման արարողությունը և խարույկահանդեսը։ Հարիսան այս տարի առաջին անգամ պատրաստվել էր երեց-քարավել խմբի կողմից: Օրհնման արարողությունից հետո օրնված հարիսան բաժանվեց 750 հոգուց ավել հյուրերի։ Այս տարվա բանակումն ի համեմատ նախորդների մի հանգրվանով էր՝ հուլիսի 12-ից մինչև հուլիսի 26-ը։ Այդ օրերին 200-ից ավելի սկաուտներ և արենուշներ միասին հաճելի ժամանակ անցկացնելուց, ինչպես նաև սկաուտական ծրագրեր, արշավներ ու շրջագայություններ կատարելուց հետո բաժանվեցին մեծ հուզմունքով, սակայն կրկին հանդիպելու ակնկալիքով։
-9-
Խորհրդանշական խարույկահանդես
Այս տարի ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակումի 10-րդ խորհրդանշական խարույկահանդեսը տեղի ունեցավ հուլիսի 16-ին, որին մասնակցում էին հարյուրավոր հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից: Դրոշակի արարողությանը հաջորդեց խարույկի բոցավառումը: Խարույկը վառեցին «Անդրանիկ» բանակավայրի հիմնադիր պատասխանատու Գևորգ Սանթուրյանը, Անդրանիկ բանակավայրի ներկայիս պատասխանատու Ռայմոդ Հարթունին, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խորհրդի 1-ին ատենապետ Կարեն Տիրարյանը և ներկայիս գործող ատենապետ Սարօ Թաթյոսը: Խարույկի բոցավառումը և փողերախմբի գեղեցիկ նվագն ազդարարեց օրվա գեղեցիկ միջոցառման բացումը: Դե ինչ խարույկահանդես առանց ավանդական հարիսայի: Հարիսան այս տարի առաջին անգամ պատրաստվել էր երեց-քարավել խմբի կողմից: Օրհնման արարողությունից հետո օրնված հարիսան բաժանվեց 750 հոգուց ավել հյուրերի։ Հաճելի էր լսել հյուրերի կարծիքը համտեսելուց հետո, երբ ասում էին, որ այս տարի այն ավելի համեղ է: Այդ խոսքերն ոգևորեցին մեր ավագ քույրերին և եղբայրերին: Այս տարի մեծ շուքով տոնվեց խարույկահանդեսը, քանի որ նշում ենք «Անդրանիկ» բանակավայրի տասնամյակը: Այս առիթով, քրտնաջան աշխատանքի և նվիրումի համար հանդիսավոր կերպով պարգևատրվեցին ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի
-10-
փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, «Անդրանիկ» բանակավայրի հիմնադիր պատասխանատու Գևորգ Սանթուրյանը, «Անդրանիկ» բանակավայրի ներկայիս պատասխանատու Ռայմոդ Հարթունին, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խորհրդի 1-ին ատենապետ Կարեն Տիրարյանը, 2-րդ ատենապետ Էդի Տեր Գասպարը, 3-րդ ատենապետ Հերմինե Դյուզյանը և գործող ատենապետ Սարօ Թաթյոսը։ Պարգևատրման արարողությանը հաջորդեց բանակումին մասնակից խմբերի կողմից պատրաստված ելույթները: Խմբերի ելույթներին հաջորդեց Երևանի խմբի սկաուտների և արենուշների կողմից պատրաստած շոուն՝ռոուլինգը, որի ժամանակ սկաուտներն ու արենուշները ցուցաբերեցին արտակարգ ճկունություն, վճռականություն և ուժ: Խարույկահանդեսն անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում, որին ներկա էին սկաուտների և արենուշների ծնողներ, տարբեր երիտասարդական խմբեր և հյուրեր՝ Հայաստանից ու արտերկրից։ Հյուրերից բացի, եղբայր Մանվել Կիրակոսյանի գլխավորությամբ ճանապարհեցինք նաև մեր ավագ եղբայրներին՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ հանդեպ պարտքը կատարելու: Նրանց և մյուս բոլոր զինվորներին ցանկանում ենք բարի և անփորձանք ծառայություն: Եղբայր Գևորգ Արզումանյան
-11-
Սկաուտների և արենուշների հունիս ամսվա հայտագրերը
Հունիս ամսվա ընթացքում սկաուտները և արենուշներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել էին խարույկահանդեսի պատրաստություններին։ Սակայն դրանք չէին խանգարում ընթացիկ հայտագրերին։ Առաջնորդական կազմի կողմից պատրաստված հայտագրերը սկաուտներին և արենուշներին նախապատրաստում էին «Անդրանիկ» բանակումի մթնոլորտին՝ ուսուցանելով պատրաստակամություն, կենսուրախություն և վրաններում ապրելու ունակություն, որոնք պետք են գալիս սկաուտական բանակումի ընթացքում: Հունիս ամսում հիշարժան մեծ հայտագիր էր «Պտույտ Զեյթունում» խաղը, որի ժամանակ սկաուտները և արենուշները բաժանվեցին խմբերի և շրջեցին Զեյթուն թաղամասով: Նրանց առաջադրանքն էր կատարել առաջադրանքներով լի նամակը և անցորդներին ներկայացնել ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը: ՈՒրախ հայտագիրը երկկողմանի շահավետ էր, նախ սկաուտներն ու արենուշները ծանոթացան Արաբկիր հայորդյաց տան հարակից տարածքին, ապա անցորդները տեղեկացան մեր խմբի մասին: Քույր Քրիստինա Հակոբյան
-12-
Գայլիկների, արծվիկների և մրջնիկների հունիս ամսվա հայտագրերը
Հունիս ամիսը լի էր հետաքրքիր այցերով և հայտագրերով: Հունիսի 4-ին սկաուտական խմբի կրտսերներն այցելեցին կենդանիներին: Մինչդեռ գայլիկներն ու արծվիկները հիանում էին կենդանաբանական այգում բնակվող կենդանիներով, նրանց կրտսեր քույրերն ու եղբայրները՝ մրջնիկները, այցելեցին էկզոտիկ կենդանիներին: Նրանց ուրախությունը բացատրելը դժվար է: Մի փոքր վախով, սակայն մեծ հրճվանքով մոտենում և շոյում էին կենդանիներին: Փոքրիկներն իրենց օրն ավարտեցին հրաժեշտ տալով սիրելի կենդանիներին: Հաջորդ կիրակի նրանք սովորեցին գույնզգույն ավազներով գեղեցիկ նկարներ ստանալ: Գունավոր ավազներով նկարելը ոչ միայն զարգացնում է ստեղծագործական ունակությունները, այլ նաև ձևավորում է գունային ճաշակ: Քանի որ մոտենում էր «Անդրանիկ» բանակումը, ապա պետք էր փորձել խարույկահանդեսին ներկայանալիք համարները: Գայլիկների և արծվիկների ցանկությամբ ընտրվեցին երգերն ու պարերը և սկսվեցին խարույկահանդեսի փորձերը: Գայլիկների, արծվիկների և մրջնիկների համար պատրաստվող բոլոր հայտագրերը նպաստում են փոքրիկների ընհանուր զարգացմանը: Քույր Լիլիա Ազատյան
-13-
Գայլիկների և արծվիկների «Անդրանիկ» բանակում
Վերջապես եկավ հուլիսի 7-ը, երբ գայլիկներն ու արծվիկները պետք է ճանապարհվեին «Անդրանիկ» բանակավայր: Հուլիսի 7-ին բոլորը մեկ մարդու պես հավաքվեցին Արաբկիրի Հայորդյաց տանը: Բանակավայր հասնելուն պես երեխաներն անձամբ լարեցին իրենց վրանները և տեղավորեցին իրենց իրերը վրաններում: Ինչպես գիտեք, այս տարի նշեցինք 10-րդ հոբելյանական «Անդրանիկ» սկաուտական բանակումը: Գայլիկներն ու արծվիկները սեփական ձեռքերով պատրաստեցին շատ գեղեցիկ ձեռային աշխատանք՝ նվիրված հոբելյանական բանակումին: Այս տարի առաջին անգամ գայլիկներն ու արծվիկները մասնակցեցին «open day»-ին, ինչի նպատակն էր, որ երեխաները սովորեին սեփական ձեռքերով ապաստարան և կերակուր պատրաստել: «Open day»-ի կարևորագույն փուլերից մեկը խարույկ վառելն էր, ինչի համար պատրաստվել էր դասախոսություն: Իսկ օրվա վերջում խաղի խմբերը ներկայացրեցին իրենց պատրաստած հետաքրքրաշարժ պարային և այլ երաժշտական ու հումորային համարներ: Հաջորդ օրը երեխաները բարձրացան բանակավայրի հարևանությամբ գտնվող Թեժ լեռը, որտեղից հիացան բանակավայրի ողջ գեղեցկությամբ և շրջակա անտառներով: Արշավից հետո, երբ մի փոքր հանգստացան,խաղացին ջրային խաղեր, որի ժամանակ երեխաների ուրախությունը կրկնապատկվեց: Ճաշից հետո խմբերը խաղացին «Գտնել արկղը» խաղը: Արկղին նրանք հասան տարաբնույթ տրամաբանական հարցերին պատասխանելով և խաչբառներ լուծելով: Բանակումի վերջում երեխաները մեծ դժվարությամբ էին հավաքում իրենց իրերը: Տեղի խմբերին հրաժեշտ տալուց հետո կես ուրախ, կես տխուր փոքրիկները լքեցին բանակավայրը, անհամբերությամբ սպասելով հաջորդ բանակումին: Քույր Լիլիա Ազատյան
-14-
Տիպարներ «Անդրանիկ» բանակումի ավարտին պարևատրվեցին նաև ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի տիպարները, ովքեր որոշվել էին ըստ իրենց կատարած աշխատանքի, պահվածքի: Շնորհավորում ենք բոլոր տիպարներին և ցանկանում, որ մնան միշտ այդպես օրինակելի: Այս տարվա տիպարներն են. Սկաուտներից՝ Եղբայր Գևորգ Արզումանյան Արենուշներից՝ Քույր Սիրանուշ Առաքելյան Գայլիկներից՝ Սերգեյ Մշեցյան Արծվիկներից՝ Կատրին Գյուրջինյան
Եղբայր Գևորգ Արզումանյան
Քույր Սիրանուշ Առաքելյան
Սերգեյ Մշեցյան
Կատրին Գյուրջինյան
-15-
Բովանդակություն ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի հիմնադրումը....................................................... -1Թղթի Վերամշակում.................................................................................................... -2Դրոշի երթ................................................................................................................... -3Սպորտային դաստիարակություն................................................................................ -4Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է բանակավայրը կանգուն մնում................................ -5ԱԻՆ-ը բանակավայրում.............................................................................................. -6Նախապատրաստական խումբ................................................................................... -710-րդ հոբելյանական «Անդրանիկ» սկաուտական բանակում..................................... -8Խորհրդանշական խարույկահանդես.......................................................................... -10Սկաուտների և արենուշների հունիս ամսվա հայտագրերը......................................... -12Գայլիկների, արծվիկների և մրջնիկների հունիս ամսվա հայտագրերը....................... -13Գայլիկների և արծվիկների «Անդրանիկ» բանակում................................................... -14 Տիպարներ................................................................................................................... -15Բովանդակություն....................................................................................................... -16-
Խմբագրական խումբ Խմբագիր՝
Լուսանկարողներ՝
Քույր Սյուզաննա Պետրոսյան Քույր Եվա Գալստյան Քույր էրիկա միրզոյան Քույր Նազելի Սահակյան
Աշխատակիցներ՝ Քույր Ագնեսա Թարիվերդյան Քույր Մարիամ Զորիկյան Քույր Լիլիա Ազատյան Քույր Քրիստինա Հակոբյան
Եղբայր Գևորգ Արզումանյան
Սրբագրիչ՝
Մարինե Մխիթարյան
Համակարգչային ձևավորում՝ Եղբայր Արեգ Ադուրյան Խմբագրական խմբի պատասխանատու՝ Ատենապետ, Ընդհանուր խմբապետ-վաշտապետ՝ Եղբայր Սարօ Թաթյոս