Scout magazine 10'th edition

Page 1



Ճանաչենք Հիմնադիրներին ՀԲԸՄ-ի առաջին ժողով՝ 15/04/1906թ., Կահիրե

ՀԲԸՄ-ի Կենտրոնական Ժողով՝ 1921թ., Փարիզում

-1-


Շուշանիկ Կապ

Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան -2-


Պատրաստիր ինքդ

-3-


Բեյդըն Փաուլի վերջին պատգամը Սիրելի սկաուտներ, եթե տեսել եք «Բիդըր Փան» կինոն, նկատած կլինեք թե ծովահենների կապիտանը անընդհատ ինչպես է պատրաստում իր խոսքը` իր վերջի պատգամը, վախենալով, թե երբ իր մահվան ժամը գա նա չի հասցնի իր սրտի խոսքը ասել ծովահեններին: Այս ծովահենի վիճակը շատ է նմանվում իմ վիճակին, ի դեպ ես հիմա չեմ մահանում, բայց ուզում եմ ձեզ ցտեսության խոսքս ասել: Հիշեք՝ վերջին անգամն է, որ դուք իմ խոսքն եք լսելու: Լավ մտածեք դրա մասին. «Սիրելի′ Սկաուտներ, Շատ ուրախ կյանք եմ ապրել, նույնը և ձեզ եմ մաղթում: Կարծում եմ Աստված մեզ ստեղծել է, որպեսզի լինենք ուրախ և երջանիկ: Բնությունն ուսումնասիրելով` կարելի է եզրակացնել, որ Աստված մեր երջանկության և ուրախության համար է ստեղծել աշխարհը և առատորեն պարգևել է մեզ այսքան բարիք: Գոհ և շնորհակալ եղե′ք ձեր ունեցածից: Միշտ փնտրե′ք ու տեսե′ք յուրաքանչյուր հարցի արևոտ կողմը և ոչ թե խավարը: Երջանկության իրական ճամփան ուրիշներին երջանկացնելու մեջ է: Փորձե′ք հեռանալ աշխարհից այնպես, որ չավելացրած լինեք և ոչ մի վիշտ ու աղտ, այլ ձեր գործած բարիքներով մի քիչ այն լուսավոր դարձրած լինեք: Այդ ժամանակ դուք կմեռնեք ավելի ուրախ, որովհետև կիմանաք, որ ձեր ժամանակը իզուր չեք անցկացրել: «Միշտ պատրաստ» եղեք այս ուրախության ճանապարհին, որպեսզի ուրախ ապրեք և ուրախ մեռնեք: Միշտ հիշե′ք ձեր Սկաուտական երդումը, նույնիսկ եթե այլևս մաս չկազմեք Սկաուտական շարժմանը, հիշեք, որ Աստված ձեզ կօգնի` ձեր երդումը մինչև ձեր կյանքի վերջը պահելու համար»: Եղբայր Սարօ Թադիոս -4-


Բեյդըն Փաուլի իմաստուն խոսքերը “Teach scouts not how to get a living , but how to live “ Սովորեցնենք սկաուտներին ոնց ապրել, և ոչ փող վաստակել ‘We never fail when we try to do our duty, we always fail when we neglect to do it.” Մենք երբեք չենք ձախողվի, եթե փորձենք կատարել մեր պարտականությունները, իսկ միշտ կձախողվենք, եթե անտեսենք դրանց: “See things from the boy’s point of view.” Տես ամեն ինչ տղաների «սկաուտների» տեսանկյունից “To get a hold on boys you must be their friend.” Որպեսզի ձեռք բերես տղաների «սկաուտների» վստահությունը, պետք է իրենց ընկերը լինես: “The uniform makes for brotherhood, since when universally adopted it covers up all differences of class and country.” Համազգեստը ստեղծում է եղբայրություն, այն ժամանակից երբ բոլոր սկաուտները կկրեն նույն համազգեստը տարբեր երկրներում և քաղաքներում “An individual step in character training is to put responsibility on the individual.” Անհատ պատրաստելու կարևորագույն քայլը անհատին պատաստխանատություն տալն է “When you want a thing done, ‘Don’t do it yourself’ is a good motto for Scoutmasters.” Երբ ցանկանում ես մի բան անել, «մի իրագործիր դու ինքդ»-ը լավ կարգախոս է խմբապետների համար: “A Scout is never taken by surprise; he knows exactly what to do when anything unexpected happens.” Սկաուտը երբեք անակնկալի չի գալի, քանզի նա գիտի, թե ինչ պետք է ձեռնարկի այն ժամանակ, երբ ինչ-որ բան տեղի է ունենում անսպասելիորեն: “A Scout is always prepared” Սկաուտը «Միշտ Պատրաստ»

Քույր Մինելի Հակոբյան -5-


Դավանանքի հ

ՀԲԸՄ Երևանի սկաուտները համաշխարհային սկաուտության օրը նշեցին իրենց սկաուտական երդումն ամրապնդելով՝ մի կողմ թողնելով խրախճանքները: «Սկաուտը միշտ օգնում է ուրիշներին». այս դավանանքը մեզ տարավ Հայաստանի երկրորդ քաղաք՝ Գյումրի: Ինչպես գիտենք 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այս քաղաքում անելիքներն անհամար են, և սկաուտները փորձեցին ինչ-որ չափով թեթևացնել կարիքավոր ընտանիքների հոգսերը՝ նրանց տաք հագուստ, գրենական պիտույքներ, խաղալիքներ նվիրելով: Սկաուտներն աշխատեցին կազմակերպված, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք ստանա իրեն հարմար և պիտանի ապրանք (հագուստ, գրենական պիտույքներ, խաղալիք և այլն...) Իհարկե միայն նման նվերները բավարար չեն, և սկաուտները բացի դրանից կարճ ժամանակով զրուցեցին տարբեր ընտանիքների անդամների հետ՝ փորձելով բարձրացնել նրանց տրամադրությունը: Ահա այսպես պետք է յուրաքանչյուր տոն անցնի սկաուտի համար` երդումն իրագործելով և դավանաքներին հետևելով: Եղբայր Վարուժան Խոդաբախշյան -6-


հետևորդները

-7-


Սկաուտ Արենուշների ամսվա հայտագիր «Թագավորությունների խաղ» Ամեն հայ պետք է իմանա իր ազգի պատմությունը, իր հերոսներին և նրանց կատարած սխրանքները: Մենք էլ լինելով հայ սկաուտներ փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ գիտելիքները փոխանցվեն մեր սկաուտ-արենուշներին: Կազմակերպեցինք հետաքրքիր «Թագավորությունների» խաղը: Սկաուտ-արենուշները բաժանվեցին երեք թագավորությունների, որոնցից յուրաքանչյուրն ստացավ իր խորհրդանիշ գույնը (Եռագույն դրոշի գույներով) : Խաղի ընթացքում յուրաքանչյուր թագավորությունն իր ընտրած ախոյան թագավորությանը պետք է հաղթեր ճիշտ պատասխանելով տրված հարցերին կամ հաղթելով ասպետների պայքարում: Խաղը բոլորին դուր եկավ, քանի որ կազմված էր շատ հետաքրքիր պատմական փաստերի և ակտիվ հանձնարարությունների հիման վրա:

Մրցութային խաղեր և Երդման արարողություն Արաբկիրի Հայորդյաց տանը վաղ էին հավաքվել առաջնորդական սեմինարին մասնակցած մի քանի անձինք և բուռն քննարկման անցել օրվա հաճելի ժամանցի կազմակերպման շուրջ: Դրոշակի արարողությունից հետո սկաուտ-արենուշները բաժանվեցին 3 հանգրվանների՝ ուժ, արագություն և իմաստություն: «Ուժի» մասնակիցները կատարում էին բազմաթիվ ֆիզիկական վարժություններ, «Արագության» մասնակիցները՝ մրցավազք, իսկ «Իմաստությունն» ընտրածներն աշխատում էին մի քանի գլուխկոտրուկների վրա: Այս երեք հանգրվաններում բացահայտվեցին մեր սկաուտ-արենուշներից ամենաարագ, ամենաուժեղ և ամենախելացի անդամները: Սակայն այսքանով չավարտվեց այդ օրվա հայտագիրը: Ինչպես գիտեք, ամեն տարի անց է կացվում երդման արարողություն: Այդ օրը այն սկաուտ-արենուշները, որոնք պատրաստ լինելով հանդերձ դեռ չէին երդվել, երդվեցին սկաուտության և հայրենիքի դրոշների առջև: Որպեսզի բոլոր սկաուտ-արենուշները վերհիշեն և ըմբռնեն իրենց տված երդումը, մեր սիրելի Խմբապետ Եղբայր Սարօն բառ առ բառ բացատրեց Երդումն իր երեք կետերով, և բոլորը մեկ անգամ ևս կրկնեցին Մեր Սկաուտական Երդումը: Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան -8-


Գայլիկ Արծվիկների ամսվա հայտագիր Այս ամիս Գայլիկ-Արծվիկները զբաղված են եղել զուտ սկաուտական հայտագրերով, նրանց պատասխանատուական կազմը այս ամսում նրանց համար կազմակերպել էր երկու մրցութային խաղեր և Գայլիկ-Արծվիկների համար նախատեսված երգի և կապերի կրծքանշանների համար նախատեսված պարապմունքներ, բացի դրանից նաև Տիառնընդառջին առնչվող դասախոսություն: Առաջին մրցութային խաղը տեղի ունեցավ փետրվարի9-ին: Գայլիկ-Արծվիկները բաժանվելով երեք խմբի յուրաքանչյուրը դիտում էին մուլտֆիլմի մի հատված, ապա պատասխանում քույր Արփայի հարցերին: Խմբերից յուրաքանչյուրը դիտեց երեք մուլտֆիլմ և յուրաքանչյուր ճիշտ պատասխանած քսան հարցից վաստակեց հինգ միավոր: Հաջորդ մրցութային խաղը տեղի ունեցավ ամսի 23-ին: Այս մրցութային խաղում կարևորը արագ կողնորոշվելն էր, և իհարկե, սկաուտական գիտելիքների իմացությունը, խմբերը մասնակցում էին տարբեր խաղերի, ապա պատասխանում Գայլիկ-Արծվիկներին վերաբերող սկաուտական հարցերին` վաստակում միավորներ: Ամսի 16-ին քույր Մարիամը Գայլիկ-Արծվիկների համար Տիառնընդառաջի վերաբերյալ հետաքրքիր դասախոսություն կարդաց և իրազեկեց խմբին այս տոնի մասին: Ինչ վերաբերվում է Գայլիկ-Արծվիկների երգի և կապերի կրծքանշանին, նրանց պատախանատուները Գայլիկ-Արծվիկների համար պատրաստել են երգի փոքրիկ գրքույկ, ուր զետեղված են տասը երգ և մի քանի տասնյակ կանչեր: Նրանց պատասխանատուները նախատեսել են մարտ-ապրիլ ամիսներին կազմակերպել երգի և կապերի կրծքանշանի քննություն, ուր Գայլիկ-Արծվիկները բարեհաջող անցնելով քննության փուլերը կվաստակեն այդ կրծքանշանը: Ինչ վերաբեվում է կապերի կրծքանշանին, նրանք պետք է գերազանց իմանան մոտ տասը կապեր` կրծքանշանը վաստակելու համար: Ինչպես գիտեք Սկաուտ-Արենուշները փետրվարի 23-ին այցելել էին Գյումրի, այնտեղի չքավոր ընտանիքներին հագուտ և այլ միջոցներ տրամադրելու, թեևԳայլիկ-Արծվիկները այդ օրը չմեկնեցին Գյումրի, սակայն նրանք մի քանի ամիս առաջ նվիրաբերելով իրենց նվերները մասն կազմեցին այդ բարեգործական միջոցառմանը: Մարտ ամսում նախատեսվում է միջոցառում Բուն Բարեկենդանի վերաբերյալ, ուր մարտի երկուսին Գայլիկ-Արծվիկները իրենց դիմակներով և հագուստներով կմասնակցեն այդ միջոցառմանը և կտոնեն այդ գեղեցիկ միջոցառումը,որը լի է լինելու զվարճալի խաղերով: Քույր Արփա Հակոբ-Նաիրյան

-9-


Ամսվա հիշարժան օրեր 1867 թվականի մարտի 1-ին ծնվել է հայ գրող Նար-Դոսը: 1934 թվականի մարտի 1-ին մահացել է հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը։ 1878 1959

թվականի մարտի 4-ին ծնվել է ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: թվականի մարտի 5-ին ծնվել է Վազգեն Սարգսյանը՝ Հայաստանի վարչապետ:

1929 1876

թվականի մարտի 7-ին ծնվել է դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: թվականի մարտի 8-ին ծնվել է ականավոր հայ բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը:

1966 1666

թվականի մարտի 9-ին ծնվել է Դուշման՝ Վարդան Ստեփանյանը՝ Արցախյան պատերազմի հերոս: թվականի մարտի 11-ին սկսվեց առաջին հայերեն Աստվածաշնչի տպագրությունը:

Եղիշե Չարենց

1897 թվականի մարտի 13-ին ծնվել է հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: 1984 թվականի մարտի 13-ին մահացել է հայ մեծանուն բանաստեղծ Թորոս Թորամանյան Հովհաննես Շիրազը: 1865 թվականի մարտի 15-ին ծնվել է հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, բանահավաք, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը։ 1935 թվականի մարտի 15-ին ծնվել է կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանը։ 1938 թվականի մարտի 15-ին ծնվել է հայ գրականագետ Կիմ Աղաբեկյանը։ 1913 թվականի մարտի 15-ին ծնվել է հայ հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանը: 1878 թվականի մարտի 20-ին մահացել է հայ ճարտարապետ Վարդան Ստեփանյան Ալեքսանդր Թամանյանը: 1920 թվականի մարտի 22-ից սկսվել են Շուշիի ջարդերը:

-10-


Շնորհավոր մեր սիրելի քույրերի և եղբայրների տարեդարձը 03/03/1999 06/03/1980 07/03/1999 07/03/1993 07/03/1987 09/03/2003 09/03/1998 10/03/2000 10/03/1997 11/03/1998 12/03/2008 13/03/2006

Լորի Գազանճյան Էդուարդ Տեր-Գասբայան Վերա Վարժապետյան Արմեն Սարգսյան Մայք Պետրոսյան Մարի Պետրոսյան Լևոն Ալեքսանդրյան Նարե Հոնարջյան Արսեն Ադամյան Կարինե Կասպարյան Միրո Նազարյան Սոֆի Հայրապետյան

14/03/2005 14/03/2002 16/03/1995 23/03/2001 24/03/1998 26/03/2004 26/03/1999 27/03/1998 28/03/1995 29/03/2001 31/03/1991

Զոհրաբ Զոհրաբյան Նազելի Սահակյան Դրո Թաթոյան Վերոնիկա Պետրոսյան Մհեր Իրիցյան Ալեքս Յաղջյան Հասմիկ Հարությունյան Սպարտակ Կարապետյան Օլգա Կարոյան Դավիթ Գևորգյան Վիքի Մասարաջյան

Հայտարարություն Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երևանի Սկաուտական խմբի խորհուրդը, շնորհավորում է տարվա տիպար Գայլիկին և Արծվիկին :

Մրցույթ: Խմբագրական խումբը բոլոր սկաուտ արենուշներին հրավիրում է մասնակցելու « սկաուտական կյանք » թեմայով Նկարչական մրցույթին : Նկարներն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեով՝ scoutyerevan@agbu.am : Հաղթող նյութը կհրատարակվի “Սկաուտ” թերթի հաջորդ համարի շապիկին: Նկարների ընդունման վերջնաժամկետն է 20/03/2014 :

-11-


Բովանդակություն Ճանաչենք հիմնադիրներին ................................................................................. -1Շուշանիկ Կապ ..................................................................................................... -2Պատրաստիր ինքդ ................................................................................................ -3Պեյդըն Փաուլի վերջին պատգամը ........................................................................ -4Պեյդըն Փաուլի իմաստուն խոսքեր ....................................................................... -5Դավանանքի հետևորդները .................................................................................. -6Սկաուտ Արենուշների ամսվա հայտագիր ............................................................. -8Գայլիկ Արծվիկների ամսվա հայտագիր ................................................................ -9Ամսվա հիշարժան օրեր ........................................................................................ -10Հայտարարություն ................................................................................................ -11-

Խմբագրական խումբ Խմբագիր՝ Քույր Սյուզաննա Պետրոսյան Լուսանկարող՝ Քույր Մինելի Վարդանյան Գրողներ՝ Քույր Յուրիդա Գաբրիելյան Քույր Մինելի Հակոբյան Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան Եղբայր Վարուժան Խոդաբախշյան Թերթի շապիկի նկարչություն՝ Քույր Վանուհի Նշանյան Խմբագրական խմբի պատասխանատու և Համակարգչային ձևավորում՝ Խմբապետ Եղբ. Սարօ Թադիոս




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.