ՀԲԸՄ-ն 108 տարեկան է ՀԲԸՄ-ն հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում (Եգիպտոս)` հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ` հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար: Նրանց հիմնական նպատակն էր ստեղծել մի միություն, որը կոչված էր ամեն կերպ աջակցելու հայ ժողովրդին, որի գոյատևումը` իբրև Օսմանյան Կայսրության փոքրամասնություն, վտանգված էր: 1906-1912 թթ ՀԲԸ Միությունը Արևմտահայ գյուղացիությանն ապահովում էր սերմացուով, երկրագործական գործիքներով և այլն: Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան Կայսրության հայաշատ այլ շրջաններում ՀԲԸՄ-ն հիմնել էր դպրոցներ և որբանոցներ: 1914 թ-ին ՀԲԸՄ-ն ուներ 142 մասնաճյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Եվրոպայում և Աֆրիկայում, ընդհանուր թվով` 8533 անդամ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիերը և հատկապես Մեծ Եղեռնը շրջադարձային եղան ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ ՀԲԸՄ-ի համար: 1914թ-ին Պողոս Նուբարը լքում է Եգիպտոսը և վերջնականապես տեղափոխվում Փարիզ: Չնայած ՀԲԸՄ տարբեր մասնաճյուղերի կողմից կրած մեծ կորուստներին, Միությունը այնուամենայնիվ կարողանում է զգալի օգնություն ցուցաբերել Եղեռնը վերապրած հայերին: 1915 թ-ի հոկտեմբերին Պորտ Սաիդի (Եգիպտոս) մոտակա անապատում, որտեղ հիմնվել էր փրկված մուսալեռցիների վրանային ավանը, բացվել է ՀԲԸՄ-ի Սիսուան վարժարանը (1222 աշակերտ), ապա` որբանոցը և այրիանոցը: Եղեռնի հետագա տարիներին ՀԲԸՄ-ն հիմնականում զբաղվել է որբախնամ գործունեությամբ: Պատերազմից հետո ՀԲԸՄ-ն վերաձևավորվում և վերահաստատվում է նոր գաղթօջախներում, Մերձավոր Արևելքում, Հունաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: 1921թ-ին Միության նստավայրը Կահիրեից տեղափոխվում է Ֆրանսիա: Առաջին համաշխարհային պատերազմից հետո ՀԲԸՄ-ի գործունեության հիմնական նպատակն է կրթական, մշակութային և բարեսիրական ծրագրերի միջոցով «պահպանել և տարածել հայ լեզուն, ինքնությունն ու ժառանգությունը»: 1926թ-ին ՀԲԸՄ-ն Նիկոզիայում հիմնում է Մելգոնյան կրթական հաստատությունը, Նուպարյան սաներ հիմնադրամը, որը թոշակներ էր հատկացնում հայ երիտասարդներին եվրոպական համալսարաններում ուսանելու համար, իսկ 1930-ին Մարի Նուպար ուսանողական տունը Փարիզում: 1930թ-ին Պողոս Նուբարի մահից հետո ՀԲԸՄ նախագահն է դառնում ոչ պակաս ականավոր հայ գործիչ, նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանը: Երկու տարի նախագահությունից հետո նրան փոխարինում է իր որդին` Զարեհ Բեյ Նուբարը, որը նախագահել է մինչև 1940 թվականը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ՀԲԸՄ-ի նստավայրը Փարիզից տեղափոխվում է Նյու-Յորք: 1942 թ-ին Արշակ Կարագյոզյանը դառնում է ՀԲԸՄ չորրորդ հախագահը: ՀԲԸՄ-ի ազգապահպանական գործունեությունը առավել արդյունավետ է դարձել հետպատերազմյան շրջանում, հատկապես Ալեք Մանուկյանի նախագահության օրոք (1953-1989թթ ): Այդ ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ՀԲԸՄ-ն ընդլայնվում է և դառնում ամենաազդեցիկ սփյուքահայ կազմակերպությունը: 1954-ին Ալեք Մանուկյանը հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան», իսկ 1968-ին «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամները, որոնց միջոցներով հետագա տարիներին հնարավոր է դարձել կառուցել մի շարք կրթական և այլ հաստատություններ: ՀԲԸՄ-ն նախագահում է Պերճ Սեթրակյանը, որը դեռ երիտասրդ տարիներից լինելով ՀԲԸՄ երիտասրդական կառույցների անդամ, այսօր շարունակում է մեկ դար առաջ սկսած այս հայրենանվեր գործը:
-1-
ՀԲԸՄ-ի հիմնադիր
Պողոս Նուբար Փաշա Պողոս Նուբար Փաշա (1851–1930), հայ ականավոր քաղաքական գործիչ, ՀԲԸՄ հիմնադիրն ու առաջին նախագահը: Պողոս Նուբարը (Նուբարյանը) հայ բարեգործների առաջին սերնդի ամենանվիրյալ և ամենաազդեցիկ դեմքն է: Պողոս Նուբարի անձի մեջ խտացել էին հայ գործարարի, դիվանագետի ու մարդասերի ամենակարևոր հատկությունները։ Պողոս Նուբարի անհատականության վրա մեծ ազդեցություն է ունեցել նրա հայրը` Նուբար Նուբարյանը (Նուբար փաշան) (1825-1899), ով եղել է Եգիպտոսի վարչապետ, փոխարքա, լայնամասշտաբ աշխատանք տարել եգիպտահայերի կրթական ու սոցիալական խնդիրների լուծման ոլորտներում։ Պողոս Նուբարը հոր պես խելացի էր, աշխատասեր, կիրթ էր, նրբանկատ, նախաձեռնող ու իրականացնող։ Պողոս Նուբարը ծնվել է 1851 թվականի օգոստոսի 2-ին։ Մասնավոր կրթություն ստանալուց հետո, հիմնավոր երկրագործական կրթություն է ստացել նախ Ֆրանսիայում, ապա Շվեյցարիայում։ Ավարտելուց հետո որպես ճարտարագետ-երկրաչափ աշխատել է Ֆրանսիայի հանքերում, երկաթուղում, աչքի է ընկել իր նորարարություններով ու հետաքրքիր նախաձեռնություններով, ստեղծել է կարծր հողերի հերկման առաջին ինքնաշարժ արորը (տրակտորը), որի համար 1900 թ. Փարիզի ցուցահանդեսում ստացել է ոսկե շքանշան, ֆրանսիական Պատվո լեգիոնի ասպետության խաչը, ինչպես նաև Ֆրանսիայի երկրագործության ընկերակցության ոսկե շքանշանը։ Իսկ 1906 թ. կրկին ոսկե շքանշանի է արժանացել Միլանի ցուցահանդեսում։ 1912 թվականին Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով Պողոս Նուբարը նշանակվել է Հայ Ազգային պատվիրակության ղեկավար և լիազոր ներկայացուցիչ՝ հայկական հարցի վերաբերյալ եվրոպական երկրներում գումարվելիք համաժողովներում հայ ժողովրդի դատը և իրավունքները հետապնդելու մանդատով։ Նա մինչև իր կյանքի վերջը դառնացած էր, որ չհաջողվեց մասնակցել մեծ տերությունների Բեռլինի վեհաժողովին և ներկայացնել իր բարենորոգությունների ծրագիրը։ Մեծ բարերար և ազգային գործիչ Պողոս Նուբարը մահացել է 1930 թվականին, իր սիրելի կնոջ՝ Մարիի մահվանից մեկ տարի անց, իր ողջ կյանքի ընթացքում վառ պահելով ընտանեկան սերը և անսահման նվիրվածությամբ ծառայելով հայ ազգին ու հայրենիքին։ -2-
Ձեռային աշխատանք 2
1
4 3
5
Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան -3-
Սկաուտ թերթը 1 տարեկան է
ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը այս տարի նշեց իր 5-րդ, իսկ «Սկաուտ» թերթը իր 1-ին տարեդարցը: Այն այժմ հասանելի է բոլորին` փոքրերին, մեծերին, հայրենիքում և հայրենիքից դուրս գտնվող մեր հարազատներին, քույրերին և եղբայրներին: Ամսաթերթին անհամաբեր սպասող սկաուտ արենուշների թիվը գնալով շատանում է: Խոստովանում են, որ շատ գիտելիքներ են ստանում ընթերցելով այն: Ծնողները նույնպես հետաքրքրված են, քանի որ տեղեկանում են իրենց երեխաների առօրյաից: Մենք` ամսաթերթում գրողներս, նկարողներս անհամբերությամբ ընտրում ենք նյութերն ու աշխատում դրանց վրա, ջանք ու եռանդ չխնայելով, որ այն լինի և մատչելի և հաճելի, ուսուցանող նաև զվարճալի: Խմբագրական խմբի անձնակազմը մաղթում է ձեզ բարի ընթերցում, իսկ մեզ` եռանդուն աշխատանք: Քույր Մարիամ Փիվազյան -4-
Սկաուտ թերթը 1 տարեկան է
Խմբագրականի առաջին անդամները ստորագրում են «Սկաուտ» թերթի 1-ին օրինակի վրա
-5-
ՀԲԸՄ-ն աշ Argentina Buenos Aires Cordoba Armenia Australia Melbourne Sydney Austria Brazil Bulgaria Burgas Dobrich Haskovo Plovdiv Russe Silistra Silven Sofia Yambol Canada Montreal Toronto Cyprus Larnaca Nicosia Egypt Egypt District Alexandria Cairo Ethiopia Europe District France France District Paris Lyon Marseille Nice-Cote D’Azur St. Chamond/St.Etienne Valence Vienne Germany Greece Athens Thessaloniki Iraq Italy
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ավստրիա Արգենտինա Բուլղարիա Բրազիլիա Գերմանիա Եգիպտոս Եթովպիա Իսպանիա -6-
Իտա Իրա Իրա Լիբա Կանա Կիպ Հայաս Հարավայի Հունա
շխարհում
ալիա ան աք անան ադա պրոս ստան ին Աֆրիկա աստան
Ղարաբաղ Միացյալ Արաբական Էմիրություններ Միացյալ Թագավորություն Նիդեռլանդներ Շվեյցարիա Ուրուգվայ Ռուսաստան Ֆրանսիա -7-
Karabakh Lebanon Lebanon District Aya Central Committee Antelias The Netherlands Russia South Africa Spain Switzerland Syria Syria District Committee Aleppo Damascus Kamishli Kessab Latakia Yacoubieh United Arab Emirates United Kingdom United States California - Western District California - Fresno California - GlendalePasadena California - Los Angeles California - San Diego California - Orange County California - San Fernando Valley California - San Francisco/Silicon Valley Illinois Massachusetts/New England Michigan Philadelphia New York Ohio Rhode Island Washington, D.C. Uruguay
Ինչպես խարույկ վառել
-8-
Սկաուտ Արենուշների ամսվա հայտագիր Մարտի 9-ի արենուշների հայտագիրը Կանանց միջազգային օրվա (մարտի 8) բարձր տրամադրությունը շարունակեցին նաև հաջորդ օրը: Բարձր տրամադրությամբ և աշխույժ կերպով անցկացրեցինք կիրակի օրը: Ավանդական դրոշակի արարողությունից հետո ,սկաուտները ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հայտնեցին արենուշներին, և այսպես խանդավառված սկսեց օրվա հայտագիրը: Արենուշները խաղացին ակտիվ խաղ ,որի հիմնական նպատակն էր ֆիզիկական հմտությունները զարգացնել և հաճելի ժամանակ անցկացնել: Խաղը բաղկացած էր բազմաթիվ փոքր խաղերից և բոնուս խաղերից, արենուշները երկու խմբի բաժանվեցին, արագ կերպով խմբերը որոշեցին իրենց անուներն ու կանչերը և սկսեց խաղը: Խաղի ընթացքում նույնիսկ նորեկներ կային , ովքեր արդեն ընկերացած բոլորիս հետ հետաքրքրված խաղում ու պայքարում էին իրենց խմբի հաղթանակի համար: Խաղի վերջում հայտարարվեց հաղթող խմբի անունը ,սակայն երկու խմբերն էլ իրենց հաղթած էին զգում , երկուսն էլ շատ մեծ բավականություն և հաճույք էին ստացել խաղից: Քույր Ռիտա Քեշիշյան Սկաուտները խաղացին հանրահայտ «Մոնոպոլի» խաղը ամբողջությամբ վերափոխած` սկաուտական, տարբերակով: Այստեղ բոլոր «հնարավորությունը» և «հասարակական որոշումը» լիովին սկաուտական հրահանգներ էին՝ մարզանքների կատարում, կանչեր և այլն: Իմանալով Մորսեի այբուբենը բավական չէ տիրապետել «Մորզեի գիտելիքին»: Այդ առիթով Սկաուտների մի մասը պատրաստեցին այդ այբուբենը` կիրառելու ամենաարդյունավետ սարքը՝ Մորզեի բանալին, որի օգնությամբ բազմաթիվ նախադասություններ կարողացան միմյանց հաղորդել: Սկաուտների մյուս մասը հավատարիմ մնալով իրենց դավանանքներին՝ «Սկաուտը սիրում և պաշտպանում է բույսերին և կենդանիներին» և «Սկաուտը մաքրասեր և կորովի է», մաքրեցին Հայորդյաց տան ամբողջ պարտեզը` թափված տերևներից և ճյուղերից: Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան
-9-
Գայլիկ Արծվիկների ամսվա հայտագիր ԲԱՐԻ ԿԵՆԴԱՆ
Ինչպես գիտենք Բուն Բարի կենդանը համարվում է մեր հայերի գեղեցիկ տոներից մեկը,որին հաջորդող օրվանից սկասած մինչև Ս.Զատիկ Հայ Առաքելական եկեղեցին նշանակել է Մեծ Պահքի շրջան:2014 թվականին Բուն Բարի կենդանը նշվեց մարտի 2-ին:Այդ առիթով ԳայլիկԱրծվիկները հագնելով գեղեգիկ հագուստներ կամ դնելով յուրահատուկ դիմակներ ներկայացան սկաուտականի Արաբկիր Հայորդաց տուն:Այդ օրը անչափ հետաքրքիր անցավ: Նախ Գայլիկ-Արծվիկների պատասխանատուները պատմեցին Բուն Բարի կենդանի և Մեծ պահքի մասին,ապա յուրաքանչյուր Գայլիկ-Արծվիկ ներկայացավ բեմ և ներկայացրեց իր կերպարի մասին:Ապա սկասվեցին զվարճալի խաղերը:Առաջին խաղը պարային խաղն էր,ուր Գայլիկ-Արծվիկները պարում էին,սակայն երաժշտության դադարելուն պես անշարժանում էին:Այս խաղում հաղթեց եղբայր Արվին Հակոբյանը:Հաջորդ խաղը աթոռախաղն էր,այս խաղը խաղացին բաժանվելով երկու խմբի,այս խաղում հաղթեցին քույր Մելանի Նազարյան և եղբայր Էրիկ Հովսեփյանը:Այս երկու խաղի հաղթողները մասնակցեցին խնձոր ուտելու մրցույթին:Խաղերը եզրափակեց սպագետիներով խաղը:Վերջում հայտարավեց Բարի կենդանի հաղթողը,այն քույր Էդլին Մարի Դավուդին էր,ով հագել էր չինացու հագուստ:Արծվիկներից քույր Էլինա Կարապետյանը հայտարավեց օրվա տիպար և կարգապահ արծվիկ և ստացավ իր նվերը: Քույր Արփա Հակոբ-Նաիրյանը
-10-
Շնորհավոր մեր սիրելի քույրերի և եղբայրների տարեդարձը Անի Քուրումլյան Էդլին Մարիա Դավուդի Մասիհի Սևակ Նեշանյան Սասուն Ալավերդյան Արման Օքճյան Գնուն Էլոյան Վարուժան Խոդաբախշյան Արսեն Արիջանյան Նարեկ Մկրտչյան Լևոն Կուլակյան Լևոն Ամիրխանյան Լիլիթ Մկրտչյան Շարլոթ Աբգարյան
01-04-97 02-04-08 03-04-98 05-04-03 08-04-88 06-04-93 06-04-94 10-04-94 11-04-01 13-04-00 13-04-06 14-04-96 15-04-97
Սաթենիկ Էլոյան Նարեկ Մկրչյան Անի Մնացականյան Գոռ Մելքումյան Գագիկ Մելքումյան Նարեկ Վարդանյան Անահիտ Բագիրյան Վարդան Վարդանյան Նազելի Հարությունյան Գուրգեն Յամբուխտին Ադրիկ Զոհրաբի Ադրիկ Զոհրաբի Միհրե Դավթյան
15-04-88 15-04-05 22-04-98 23-04-01 23-04-01 23-04-05 24-04-99 25-04-98 26-04-98 29-04-04 30-04-99 30-04-99 30-04-95
Հայտարարություն
Մրցույթ: Խմբագրական խումբը բոլոր սկաուտ արենուշներին հրավիրում է մասնակցելու « սկաուտական կյանք » թեմայով Նկարչական մրցույթին : Նկարներն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեով՝ scoutyerevan@agbu.am: Հաղթող նյութը կհրատարակվի “Սկաուտ” թերթի հաջորդ համարի շապիկին: Նկարների ընդունման վերջնաժամկետն է 20/04/2014 :
-11-
Բովանդակություն ՀԲԸՄ-ն 108 տարեկան է ........................................................................................ -1ՀԲԸՄ-ի հիմնադիր ................................................................................................. -2Ձեռային աշխատանք ........................................................................................... -3Սկաուտ թերթը 1 տարեկան է ............................................................................... -4ՀԲԸՄ-ն աշխարհում .............................................................................................. -6Ինչպես խարույկ վառել ........................................................................................ -8Սկաուտ Արենուշների ամսվա հայտագիր ............................................................. -9Գայլիկ Արծվիկների ամսվա հայտագիր ................................................................ -10Հայտարարություն ................................................................................................ -11-
Խմբագրական խումբ Խմբագիր՝ Քույր Սյուզաննա Պետրոսյան Լուսանկարող՝ Քույր Մինելի Վարդանյան Գրողներ՝ Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան Քույր Մարիամ Պիվազյան Քույր Ռիտա Քեշիշյան
Խմբագրական խմբի պատասխանատու և Համակարգչային ձևավորում՝ Խմբապետ Եղբ. Սարօ Թադիոս