Ճանաչենք Հիմնադիրներին Մկրտիչ Անդրանիկյան (1851 - 1938 ) Ֆինանսագետ,ՀԲԸՄ-ի առաջին գանձապահ և ՀԲԸՄ-ի հիմնադիրներից
ՀԲԸՄ-ի առաջին գանձապահ
Նազարեթ Տաղավարյան ( 1862 - 1915 ) Բժիշկ, գուղատնտեսական ինժիներ, Ստամբուլում հայկական հիվանդանոցի տնօրեն, առաջին գլխավոր քարտուղար ՀԲԸՄ-ի, Օսմանյան խորհրդարանի անդամ 1908թ.ից մինչև 1915 և Պոլսում ու փոքր Ասիայում ՀԲԸՄ մասնաճյուղերի հիմնադիր
ՀԲԸՄ-ի Առաջին գլխավոր քարտուղար -1-
Ձեռային աշխատանք
Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան -2-
Ծաղկազարդ
Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 13-ին նշում էր Ծաղկազարդի տոնը: Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին: Այս տոնի առթիվ մեզ հյուր այցելեց տեր Հովհաննիսյանը, ով հետքրքիր զրույց ունեցավ գայլիկ արծվիկների հետ, իսկ սկաուտները օրհնված ուռենու ոստերից` պահելով տոնի խորհուրդը, սեփական ձեռքերով պատրաստեցին պսակներ, որն էլ իրենց ընծան եղավ Հիսուս Քրիստոսին: Քույր`Վանուհի Նեշանյան
-3-
Խոսող ծաղիկներ
ՀԲԸՄ սկաուտական խումբը բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է իր երդմանն ու դավանանքներին: Այս անգամ նույնպես առիթը բաց չթողեցինք և օգնության հասանք Ծիծեռնակաբերդի ծաղկեհավաքին: Ապրիլի 26-ին մեր սկաուտները` գայլիկ արծվիկների հետ միասին, միացան ծաղկահավաքի անձնակազմին, խելացի աշխատանքի բաժանման շնորհվ պատվով վերջացրեցին իրենց հանրօգուտ աշխատանքը: Մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին` ծաղիկներ դնելով անմար կրակի շուրջ: Մոտ հինգ տարի է, որ այդ ծաղիկները թոշնելուց հետո հավաքվում և ուղղարկվում են վերամշակման: Ցողուններն առանձնացվում են ծաղկաթերթիկներից, որոնցից պատրաստվում է պարարտախառնուրդ` այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթիկներն առանձնացվում ու օգտագործվում են թղթի վերամշակման համար, որոնք հետագայում ողջ աշխարհին պատմում են Հայոց ցեղասպանության մասին: Քույր Սյուզաննա Պետրոսյան
-4-
Բարեսիրական համերգ
Սույն թվականի ապրիլի 29-ին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երեկոն` Բարեսիրական համերգ նվիրված Քեսաբահայությանը, համերգին մասնակցում էր նաև մեներգչուհի, միջազգային մրցույթի դափնեկիր Սեդա Ամիր-Գարայանը: Համերգը ներկայացնում էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը: Այս գեղեցիկ միջոցառմանը ներկա էին նաև մեր սկաուտները, ովքեր իրենց ներդրումն ունեցան մաս կազմելով գեղեցիկ հնչյուններին: Քույր Սյուզաննա Պետրոսյան
-5-
Ապրիլ 24, օր որ
Ողջ աշխարհի հայությունը ապրիլի 24-ին նշում էր Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցը: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբն, ինչպես ամեն տարի, այս տարի ևս իր հարգանքի տուրքը մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Միասնական երթով այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ)` վրեժի հուրը սրտերում ու եռագույնը ձեռքերում պահած:
-6-
րը չի մոռացվի
Մեր սրտերն ու զոհվածների հոգիները կխաղաղվեն միայն այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը կնդունի Հայոց Ցեղասպանությունը: Քույր Սյուզաննա Պետրոսյան
-7-
Սկաուտ Արենուշների ամսվա հայտագիր Հանգրվանային խաղ ՀԲԸՄ Երևանի սկաուտները հաճախ են ունենում մեծ հայտագրեր, և’ ակումբից դուրս, և’ ներսում: Կիրակի՝ ապրիլի 27-ին, սկաուտ արենուշները ունեցան ակումբից դուրս մեծ հայտագիր, որն իրականացվեց Հաղթանակի զբոսայգում: Խաղը սկսվեց Մայր Հայաստան արձանի մոտից և տարածվեց այգու ամբողջ տարածքով: Խաղին մասնակցում էին երկու խմբեր, որոնք կրում էին բավականին հետաքրքիր անուններ: Ամեն մի խումբ ուներ երկու օգնականներ, ովքեր ներկայացնում էին հանգրվանները: Ի դեպ խաղը կոչվում էր «Հանգրվանային խաղ»: Խաղը ընթացավ բավականին լավ և հաճելի: Հանգրվաններում հարկավոր էր կատարել որոշակի փոքր աշխատանքներ, պատասխանել հարցերին` գուշակելով հանգրվանների տեղերը: Բոլոր հանգրվանները կազմվել էին սկաուտական, գիտելիքային և տրամաբանության վրա հիմնված: Ապրիլ ամիսը եզրափակեցինք մեծ հետաքրքիր հայտագրով, որի համար շնորհակալություն ենք հայտնում քույր Սեդային, և նրա օգնականներին Հաղթանակի այգում ոգևորիչ կիրակի անցկացնելու համար: Քույր` Մինելի Հակոբյան
-8-
Ամսվա հիշարժան օրեր 1994 թվականի մայիսի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է Բիշկեքյան արձանագրությունը: 1900 թվականի մայիսի 5-ին մահացել է հայ նկարիչ Հովհաննես Այվազովսկին: 951 թվականի մայիսի 7-ին ծնվել է բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին: 1928 թվականի մայիսի 7-ին մահացել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդարյանը: 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին: 1981 թվականի մայիսի 16-ին մահացել է հայ գրող Վիլյամ Սարոյանը: 2007 1899 1992
Հովհաննես Այվազովսկի
թվականի մայիսի 16-ին մահացել է Գոհար Գասպարյանը՝ հայ օպերային հռչակավոր երգչուհի:Նրան անվանել են «հայկական սոխակ»: թվականի մայիսի 17-ին ծնվել է Անիտա Կոնտի (Կարագոշյանը), ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, առաջին կին օվկիանոսագետը։ թվականի մայիսի 18-ին Արցախի պաշտպանության բանակը ազատագրեց Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը և Բերձորի միջանցքը։
Վիլյամ Սարոյան
1897 թվականի մայիսի 18-ին ծնվել է դերասան Գուրգեն Ջանիբեկյանը: 1928 1953 1976
թվականի մայիսի 19-ին ծնվել է մաթեմատիկոս, ՀԳԱ ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը: թվականի մայիսի 19-ին ծնվել է Շավարշ Կարապետյանը՝ հայ ջրասուզորդ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն: թ. սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյա նլիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի, հանելով նրանց ջրից։
1924 թվականի մայիսի 22-ին ծնվել է ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրը: 1960 թվականի մայիսի 23-ին մահացել է հերոս Սողոմոն Թեհլիրյանը: 451 թվականի մայիսի 26-ին Տղմուտ գետի ափին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը հայկական ուժերի և պարսկական բանակի միջև։ 1918 թվականի մայիսի 26-ին տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը: 1877 թվականի մայիսի 28-ին Ռուսական զորքերը մտնում են Ալաշկերտ։ 1918 թվականի մայիսի 28-ը Հայաստանի առաջին անկախություն օր։ 1884 թվականի մայիսի 31-ին ծնվել է հայ ֆիդայի Դրոն: -10-
Գուրգեն Ջանիբեկյան
Անիտա Կոնտի
Շնորհավոր մեր սիրելի քույրերի և եղբայրների տարեդարձը 01/05/1999 02/05/1998 03/05/2007 05/05/2006 06/05/2001 07/05/1998 08/05/2001 09/05/2000 09/05/2002 13/05/2004
Մանվել Կրակոսյան Արիգա Սինանյան Գևորգ Գալստյան Լիկա Հովսեփյան Դերենիկ Աղազարյան Լիլիթ Պողոսյան Ռոմելա Քոչարյան Էդուարդ Գրիգորյան Ռուբեն Տիտանյան Լևոն Երզնկյան
17/05/1997 20/05/1998 22/05/2004 25/05/2000 26/05/1994 27/05/1996 27/05/1991 28/05/1988 29/05/1997 29/05/2002
Սարգիս Խաչատրյան Մառնի Ինճեյան Արամ Նիկողոսյան Լիանա Խաչատրյան Մարիամ Երոյան Լիլիթ Բաբայան Սաթենիկ Վարդանյան Արգիշտի Նազարյան Րաֆֆի Կիրակոսյան Դանիել Սողոյան
Հայտարարություն Եռօրյա Բանակում : Սիրելի Սկաուտ Արենուշներ, 9,10,11/05/2014թ.-ին տեղի է ունենալու եռօրյա բանակում, Դիլիջանում՝ Անդրանիկ բանակավայրի ներսում: Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ
Մրցույթ: Խմբագրական խումբը բոլոր սկաուտ արենուշներին ՀԲԸՄ-ի աշխարհի տարբեր մասնաճյուղերից հրավիրում է մասնակցելու «սկաուտական կյանք» թեմայով Նկարչական մրցույթին: Նկարներն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեով՝ scoutyerevan@agbu.am: Հաղթող նյութը կհրատարակվի «Սկաուտ» թերթի հաջորդ համարի շապիկին: Նկարների ընդունման վերջնաժամկետն է 25/05/2014 : ՀԲԸՄ Երևանի Սկաուտական Խմբի պաշտոնական սոցիալական կայքերի hասցեներ՝
Էլ. փոստ: scoutyerevan@agbu.am ՀԲԸՄ-ի պաշտոնական կայք: www.agbu.am Twitter : @AGBUScout facebook page : www.facebook.com/agbuscoutyerevan Youtube : www.youtube.com/user/AGBUBoyScouts Համաշխարհային սկաուտության պաշտոնական էջ : www.scout.org/user/39319
AGBU.am
facebook -11-
youtube
WOSM
Բովանդակություն Ճանաչենք հիմնադիրներին ................................................................................. -1Ձեռային աշխատանք ........................................................................................... -2Ծաղկազարդ ......................................................................................................... -3Խոսող ծաղիկներ .................................................................................................. -4Ռոբերդ Ամիրխանյան ........................................................................................... -5Ապրիլ 24, օր որը չի մոռացվի ............................................................................... -6Սկաուտ Արենուշների ամսվա հայտագոր ............................................................. -810 Անհրաժեշտ պարագաներ եռօրյա բանակումի համար .................................... -9Ամսվա հիշարժան օրեր ........................................................................................ -10Հայտարարություն ................................................................................................ -11-
Խմբագրական խումբ Խմբագիր՝ Քույր Սյուզաննա Պետրոսյան Լուսանկարող՝ Քույր Մինելի Վարդանյան Գրողներ՝ Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան Քույր Վանուհի Նեշանյան Քույր Մինելի Հակոբյան Խմբագրական խմբի պատասխանատու և Համակարգչային ձևավորում՝ Խմբապետ Եղբ. Սարօ Թադիոս