Ի հիշատակ 1.5 մլն զոհերին
2015 թվականի ապրիլի 2-ին ՀԲԸՄ 88-րդ համագումարի մասնակիցները սկաուտների և արենուշների հետ այցելեցին Ցեղասպանության հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան: Դեպի հուշահամալիր երթը ուղեկցեց սկաուտական խումբը, ուր ՀԲԸՄ-ի կողմից ծաղկեպսակ դրվեց ի հիշատակ Եղեռնի 1.5 մլն զոհերին: Սակուտները հարգանքի տուրք մատուցեցին պատիվ առնելով, իսկ հյուրերը` բարձրաձայն աղոթքով: Վերջացնելուց հետո խմբակային նկար արվեց, որը կհավերժացնի մասնակիցների հուշերը: Քույր՝ Մինելի Հակոբյան
-1-
ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողով Ապրիլի 4-ը պատմական օր էր սկաուտների համար, ովքեր մեծ հպարտությամբ կպատմեն իրենց սերունդներին, թե ինչ ոգևորությամբ են մասնակցել սիրելի միության շենքի բացմանը և 88-րդ համագումարի գալահամերգին: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայրենի հողի վրա ունեցավ իր նոր հասցեն: Սկաուտներն ու արենուշները մեծ պատվով և հպարտությամբ մասնակցեցին նոր շենքի բացմանը, որը առանձնում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ: Շենքի բացմանը ներկա էին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և այլ հարգարժան հյուրեր: Սկաուտների համար պատիվ էր ներկա լինել պատմական շենքի տպավորիչ բացմանը: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀԲԸՄ 88-րդ համաժողովի առիթով կազմակերպված գալահամերգը: Սկաուտները և սկաուտական փողերախումբը նույնպես մաս կազմեցին համերգին: Սկաուտները գլխավոր մուտքի մոտ պատրաստել էին սկաուտական ձեռայիններ, իսկ փողերախումբը իր աշխույժ հնչյունների ներքո դիմավորում էր գալահամերգի հյուրերին: Երկու-երեք տասնյակ սկաուտներ-արենուշներ, գայլիկներ-արծվիկներ բացման պարային կատարման ժամանակ ընկերակցեցին պարողներին՝ Հանրապետության դրոշը բեմ բարձրացնելով, որին հաջորդեց ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանի բացման խոսքը: Համերգին ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Բոլոր հյուրերը հիացած էին սկաուտների տիպարությամբ: Քույրեր՝ Լուսի Հակոբջանյան, Մարնի Անջաօղլյան
-2-
-3-
Տոնում ենք Սուրբ Հարության տոնը
Ապրիլի 5-ին ՀԲԸՄ սկաուտական խումբն այցելեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ խումբը մասնակցեց Սուրբ Հարության տոնին (Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված): Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Համբարձումից 10 օր հետո առաքյալների վրա իջավ Աստծո Սբ. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով: (Qahana.am) Նախքան պատարաքի սկսելը խումբը գեղեցիկ շարք կանգնած՝ պատիվ առնելով, ողջունեց ՀՀ նախագահին և մնացած ներկա գտնվող պատվավոր անձանց … Սկաուտական խմբի գեղեցիկ օրը ունեցավ հավկիթախաղով զվարճալի ավարտ, որի համար կրկին անագամ շնորհակալություն ենք հայտնում ՀԲԸՄ սկաուտական խմբի ծնողաց հանձնախմբին…. Քույր՝ Լուսի Հակոբջանյան
-4-
Զգացումներով լի օր Ապրիլի 12-ին ՀԲԸՄ սկաուտական խմբի արենուշների «Արագիլ» խումբը այցելեց Երևանի N1 Ծերանոց (նույն ծերանոցը, ուր այցելել էին սույն թվականի մարտի 8-ին), որից հետո մասնակցեց «Պղպջակների ֆլեշմոբ»-ին, որը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում: Ծերանոց այցելելու նպատակը ոչ միայն մեծերի հետ շփումն էր, այլ Նվարդ տատիկին խոստացվածը փոխանցելը, որը խոստացել էին նախորդ այցի ժամանակ (խմբակային նկար գեղեցիկ շրջանակով՝ ձեռային աշխատանք, «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգի բառերը): Շատ հուզիչ ու հաճելի հանդիպում տեղի ունեցավ… Նշենք, որ Տիկին Նվարդ Հարությունյանը և իր ամուսինը պատերազմի մասնակիցներ են: ՈՒշի ուշով արենուշները լսում էին նրանց պատերազմից վերապրումները… Պատերազմի մասին պատմություններից առաջացած տխրությունը ցրվեց դաշնամուրի մոտ, երբ արենուշները սկսեցին երգել ու նվագել… Ծերերին հրաժեշտ տալուց հետո արենուշները շտապեցին մասնակցելու Ֆլեշմոբին: Արենուշներին շատ ուրախացրեց ոչ միայն օճառապղպջակները, այլ տեղում գտնվող երեխաներին օգնելը՝ սովորեցնելով, թե ինչպես պղպջակներ առաջացնել: Օրը լի էր տարբեր զգացումներով: Ամեն ոք հոգու խորքում զգում էր հաղթանակած՝ նախ օգնեցին մեծերին, հետո փոքրերին… Համոզված ենք, որ օրը երկար հիշվող է մնալու և արենուշների, և ծերերի, և փոքրերի համար …
-5-
Սկաուտների և արենուշների ապրիլ ամսվա հայտագրերը
Ապրիլ ամիսը հագեցած էր բազմազան հայտագրերով… Ամսվա առաջին կիրակին տոն էր ողջ Քրիստոնյա աշխարհի համար: Տոնում էինք մեր փրկիչի հարությունը: Այս առթիվ սկաուտներն ու արենուշները այցելեցին Էջմիածին: Ակումբ վերադառնալուն պես սկսվեց ուրախ հայտագիրը՝ հավկիթախաղը, որի համար սկաուտական խումբը շատ շնորհակալ է սկաուտական խմբի ծնողաց հանձնախմբին: Նրանք խմբի համար պատրաստել էին գունավոր հավկիթներով, հավկիթանման շոկոլադով ու համեղ թխվածքաբլիթով կուլոկներ: Ապրլիլ 12-ին սկաուտներն ու արենուշները խաղացին Քույր Նազելիի պատրաստած հետաքրքիր խաղը, որը բացի լավ ժամանակ անցկացնելուց նաև նոր գիտելիքի ստացում էր: Խաղին չմասնակցեց միայն արենուշների Արագիլ խումբը, քանի որ այդ օրը խումբը այցելել էր Ծերանոց… Խաղից հետո սկաուտներն ու արենուշները վերհիշեցին սկաուտական կապերը: Նրանք ստացան Կողմնացույցի բեյջի և Ձեռային աշխատանքների բեյջի համապատասխան գիտելիք: Ապրիլի 19-ը արձակուրդ էր բոլոր սկաուտների ու արենուշների համար, քանի որ այդ օրը առաջնորդական սեմինար էր, որին մասնակցում էին սկաուտներից ու արենուշներից շատերը: Սկաուտներն ու արենուշներն ամիսը փակեցին հարգանքի տուրք մատուցելով ի հիշատակ Ցեղասպանության զոհերին: Սովորության համաձայն այցելեցին Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրեցին հուշահամալիրի մոտ, որից հետո օդապարիկներ բաց թողեցին այգում, և պարզ երկինքը ներկեցին օդապարիկների անավարտ թռիչքով՝ ի հիշատակ միլիոնավոր անավարտ կյանքերի… Քույր՝ Լուսի Հակոբջանյան
-7-
Եռօրյա Բա
ՀԲԸՄ Սկաուտական խումբը սույն թվականի մայիսի 1-ից 3-ը մասնակցեց ամենամյա եռօրյա բա հայտագրերով: Սկաուտների և արենուշների ջանասիրաբար աշխատանքի շնորհիվ, նախապատրաստական աշխատա Առաջին օրը` վրանների լարումից և կայմի կանգնեցումից հետո, բոլորը շտապեցին կողմնացու սկաուտի և արենուշի համար: Մութն ընկնելու պես կազմակերպված էր մեծ խաղ անտառում` մթությա 1-ին օրը հատկապես հիշարժան եղավ արենուշների «Արագիլ» խմբի մի քանի արենուշների համար, ով քարավել փոխանցվելու: Երկրորդ օրվա համար պատրաստված էր հետախուզական մեծ խաղ, որի նպատակն էր ստուգե քննության համար: Չմոռանանք նշել նաև Զոռոյի-Բոռոյի գաղտնի ու փայլուն աշխատանքի մասին... Բանակումի երրորդ՝ եզրափակիչ, օրն անչափ կարևորվեց խմբի համար: Դրոշակի արարողությա քարավել խմբի փոխանցումը: Դրոշակի արարողությանը ներկա էր նաև ՀԲԸՄ Սկաուտական խմբի ատ Դրոշակի արարողության ավարտից հետո ավարտվեց նաև եռօրյա բանակումը, և բոլոր սկաուտներն ո Վստահ կարելի է ասել, որ բանակումը դառնում է յուրաքանչյուր սկաուտի և արենուշի ամենաթանկ հ ընկերություն, որ անմահ կլինի... օրեր, որոնք ուզում ես չավարտվեն , և սպասում՝ նորանոր բանակու
-8-
անակում
անակումին: Այն հիշարժան եղավ բոլորի համար, քանի որ հագեցած էր բազմաթիվ հետաքրքիր
անքները շատ արագ ավարտվեցին և սկաուտական խումբն անցավ բանակումի հայտագրերին: ւյցի բեյջի քննության՝ ամենակարևոր և ամենապատասխանատու քննությունը յուրաքանչյուր ան մեջ զգոնությունը ստուգելու և զարգացնելու համար: վքեր պատվով անցան նախապես պատրաստած փորձությունը, և ապացուցեցին , որ արժանի են
ել խմբի արագ և ճկուն մտածելն ու գործելը: Այդ օրն անցկացվեց նաև դասընթաց քարտեզի բեյջի
ան ժամանակ տեղի ունեցավ առաջնորդների և վարիչ-առաջնորդների պաշտոնների հանձնումն ու տենապետուհի Քույր Հերմինէ Տիւզեանը: ու արենուշները բարձր տրամադրությամբ վերադարձան Երևան: հիշողություններից մեկը: Պահեր, որոնք հավերժ կհիշվեն... ւմների... Եղբայր Գնուն էլոյան Քույր Աստղիկ Եզեկյան
-9-
Խմբի ղեկավարության ջահը պետք է փոխանցվի
Խմբի ղեկավարության ջահը պետք է փոխանցվի, և այդ պատճառով արդեն մի տարուց ավել է ինչ խմբապետական կազմը պատրաստում է ապագա ղեկավարներ սկաուտական խմբին, և եռօրյա բանակումը մեզ համար բեմ հանդիսացավ, և մեր սիրելի բանակավայրում նոր ղեկավարներ ստանձնեցին նոր պաշտոններ և պարտականություններ: Խմբին վարիչ- առաջնորդ ընտրվեց եղբայր Րաֆֆի Կիրակոսյանը, իսկ վարիչառաջնորդուհի՝ քույր Մինելի Հակոբյանը և քույր Մարալ Շահվերդյանը: Ինչպես նաև առաջնորդական խումբը, որն իր մի տարվա փորձաշրջանը ավարտեց և առաջնորդներից ոմանք պաշտոնապես ստանձնեցին առաջնորդի կոչումը: Եռօրյա բանակումին կազմվեց նաև քարավել խմբակը, որի անդամները բանակումի ընթացքում դժվար փորձարություններ անցնելուց հետո նոր ստանձնեցին քարավել կոչվելու պատիվը, խոստանալով, որ միշտ պետք է լինեն խմբի կողքին մեծ երեց - քույրերի նման: Բոլոր նորընտիր ղեկավարներին և քարավելներին փառք ու պատիվ, բոլորին ցանկանում ենք ձեր սուրբ աշխատանքում հաջողվեք և մեր միության պատիվը միշտ բարձր պահեք, իսկ մեր խմբի դրոշը միշտ ծածանվի կայմի վրա: Եղբայր Սարօ Թադիոս
-10-
Սկաուտների և արենուշների մայիս ամսվա հայտագրերը
Մայիս 10-ը առաջին սկաուտկան կիրակին էր: Սկաուտներն ու արենուշները այս տարի Հաղթանակի օրը նշեցին մայիսի 10-ին: Այդ օրը սկաուտներն ու արենուշները ստացան գիտելիք այն մասին, որ Մայիսի 9-ը դա եռատոն օր է՝ 2–րդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր։ Դասախոսության ավարտից հետո ամբողջ խումբը ոտքով այցելեց Հաղթանակի զբոսայգի և հարգանքի տուրք մատուցեց՝ պատվի առավ հուշակոթողի առջև, զոհված հերոսների հիշատակին, որոնց շնորհիվ այժմ ապրում ենք: Հաղթանակի զբոսայգում, նախքան Արաբկիր վերադառնալը, սկաուտներին և արենուշներին հանձնարարվեց կանչեր հորինել «Մայիս» և «Հաղթանակ» բառերով: Հայորդյաց Տուն վերադառնալիս անպակաս էին ակտիվ կանչերը և երգերը: Հաջող Բանակում կազմակերպելու համար պետք է ամբողջ խումբը միասնական լինի, և դա պետք է սերմանվի նախքան Բանակումը, որը արվեց թիմային խաղերի միջոցով: Քանի որ Խարույկահանդեսը Բանակումի ամենալավ օրերից է, մայիսի 17-ին սկաուտներից փորձառուները հայտնի Ռոլինգի գիտելիքները փոխանցեցին ավելի անփորձ սկաուտներին և բոլոր արենուշներին, այն հույսով, որ հետագայում բոլորը միասին կներկայացնեն գեղեցիկ մի համար Խարույկահանդեսի ժամանակ: Օրվա ավարտին սկաուտներն ու արենուշները, միասին ակտիվ մասնակցելով կանչերին, վերհիշեցին և սովորեցին նոր կանչեր: Մայիսի 24-ին Սկաուտական խումբն օրն անցկացրեց շենքից դուրս՝ Պարույր Սևակի այգում: Այգում կազմակերպված էր հանգրվաններով խաղ: Խաղի նպատակն էր ստուգել խմբի բազմակողմանի զարգացվածությունը, ֆիզիկական կարողությունները, թիմային հանդես գալու ունակությունը (ամեն հանգրվանում խմբերը հարցերին պատասխանելուց հետո ստանում էին տարբեր հանձնարարություններ, որը կատարելուց հետո նոր անցնում էին հաջորդ հանգրվանին): Մայիսի 31-ը քննական օր էր շատ սկաուտների ու արենուշների համար: Մայիսի 31-ին անցկացվեց Ձեռային աշխատանքների բեյջի քննությունը: Նրանք, ովքեր քննություն չէին հանձնում ունեցան սկաուտական գիտելիքի տարբեր դասախոսություններ: Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան
-11-
Հիշում ենք և պահանջում Այս տարի ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը, բացառության կարգով, ապրիլի 24-ի փոխարեն Հայոց Ցեղասպանության զոհերին իր հարգանքի տուրքը մատուցեց ապրիլի 26-ին: Նույն օրը, մոտ ժամը 20:00-ին, սկաուտական խումբը մասնակցեց հազարավոր օդապարիկների ֆլեշմոբին: Կիևյան կամրջի վրայից և հարակից Թումանյանի այգուց երկինք բաց թողնվեցին հազարավոր օդապարիկներ, որոնք խորհրդանշում են Եղեռնի անմեղ զոհերի հոգիները:
Սկաուտական խումբը օդապարիկները բաց թողեց կամրջի վրայից: Յուրաքանչյուրը մեկ օդապարիկ բաց թողնելով երկինք, ի լուր աշխարհին կրկին հիշեցրեց հայոց վշտի՝ Ցեղասպանության մասին. Հատուկ շնորհակալություն բոլոր նրանց ովքեր աջակցեցին և մաս կազմեցին այս տարվա երթին, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին, ՀԲԸՄ Երևանի գրասենյակին, սկաուտական խորհուրդին, խմբապետական կազմին և բոլոր սկաուտ, արենուշ, գայլիկ, արծվիկներին ՀԻՇՈՒՄ ԵՆՔ և ՊԱՀԱՆՋՈՒՄ…
-12-
Առաջնորդական սեմինար Սույն թվականի ապրիլի 18-ին և 19-ին ՀԲԸՄ սկաուտական խմբի անդամներից շատերը մասնակցեցին առաջնորդական սեմինարին, որը վարում էր Խմբի փոխատենապետ Եղբ. Սարօն: Երևանի Սկաուտական խմբի առաջնորդները, սկաուտներն ու արենուշները մասնակցեցին առաջնորդական սեմինարին, որի ընթացքում սկաուտներն ու արենուշները սովորեցին առաջնորդների հատկությունները, պարտականությունները, և թե ինչպես պատրաստել հաճելի հայտագրեր սկաուտական խմբի համար… Սեմինարը ներկա առաջնորդների համար գիտելիքների ամրապնդում էր: Առաջնորդական սեմինարը տևեց 2 օրը, որի ընթացքում բացի գիտելիք ձեռք բերելուց մասնակիցները երեկոյան խարույկի շուրջ լավ ժամանակ անցկացրեցին, որն ավելի մտերմացրեց մասնակիցներին ու հիմք դրեց թիմային աշխատանքի: Սեմինարի վերջում սկաուտներն ու արենուշները ստացան հանձնարարություններ, իսկ ներկա առաջնորդները աջակցեցին նոր առաջնորդական խմբի թեքնածուներին հայտագիր պատրաստելու մեջ: Միամսյա փորձաշրջան անցնելուց հետո կհայտարարվի նոր առաջնորդների անունները: Քույր՝ Լուսի Հակոբջանյան
-13-
Գայլիկ Արծվիկների ամսվա հայտագիր Ապրիլ ամիսը բոլոր հայերի համար հատուկ նշանակությամբ ամիս է համարվում: Այս ամիս Գայլիկ Արծվիկները ունեցան հայ մանուկին վայել պահվածք և հայտագրեր: 1. Նախ ապրիլի չորսին Օպերայի դահլիճում տեղի ունեցող ՀԲԸՄ-ի 88-րդ համաժողովի շրջանակներում համերգին Գայլիկ Արծվիկները անմաս չմնացին և իրենց մասնակցությունը ցուցաբերեցին այդ միջոցարմանը: 2. Ապրիլի 5-ին Ս. Հարության տոնի կապակցութամբ մասնակցեցին Ս. Էջմիածինում կայանալիք տոնակատարությանը: 3. Այս տարի համարվելով Հայոց մեծ եղեռնի 100 -րդ տարելիցը Գայլիկ Արծվիկները ապրիլի 19-ին որոշեցին Արաբկիր Հայորդաց տան խեցեգործության դասատու ընկեր Պեպանյանի օգնությամբ կավի միջոցով յուրաքանչյուրը պատրաստի իր Անմոռուկը: Խումբը բաժանվելով երկու մասի մասնակցեց ընկեր Պեպանյանի դասին սովորեց պատրասել իր Անմոռուկը, ապա Մայիսի 3-ին անմոռուկյան գույներով՝ սև, դեղին, բաց և մուգ մանուշակագույներով գունազարդեց այն: 4. Գայլիկ Արծվիկները նաև ապրիլի 19-ին ապրիլ 24-ի պաստառներով խմբակային նկարներ նկարվեցին մասնակցելու «ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐ ՉԾՆՎԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ» խորագրով նկարների նախաձեռնությանը: 5. Այս տարի ապրիլի 26 -ին Գայլիկ Արծվիկները ամեն տարվա պես մասնկացեց Ծիծեռնակաբերդի համալիր մեկնելու և հարգանքի տուրք մատուցելու ամենամյա ՀԲԸՄ-ի երթին: 6. Ծաղկահավաք: Ապրիլի 27-ին Գայլիկ Արծվիկները իրենց ժամանակակը տրամադրելով դասերի ավարտից հետո հավաքվեցին Կ. Դեմիրճյանի անվան համալիրի մոտ՝ մասնակցելու ամենամյա Ծաղկահավաքին: Նրանց համար շատ ոգևորիչ էր այս նախաձեռնությունը, ոմանց համար սա առաջին անգամն էր, ոմնաք էլ անցած տարի մաս էին կազմել այս նախաձեռնությանը: Նրաց բացատրվեց իրենց պարտականությունը, մի խումբ հանձն առավ հավաքել ծաղիկներ, մի խումբ զբաղված էր ծաղիկների թերթիկները առանձնացնելով և մի խումբ էլ ծաղկաթերթիկները սփռում էր սպիտակ կտորի վրա, որի վրա կչորանային նրանք և ապա մի որոշ այլ փուլեր անցնելով կվերածվեին թղթիկների: Այս նախաձեռնությանը անմաս չմնացին Գայլիկ Արծվիկների ծնողները, որոնք աշխուժորեն մասնակցում էին: ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԳԱՅԼԻԿԱՐԾՎԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻՆ:
-14-
Գայլիկ-Արծվիկները տոնեցին Մանուկների միջազգային պաշտպանության օրը Արդեն ՀԲԸՄ-ի սկաուտական խմբում ավանդույթ է դարձել նշել այս գեղեցիկ օրը, ուրախություն պարգևելու ամենափոքրիկ անդամներին` Գայլիկ Արծվիկ Մրջնիկներին: 31.05.2015-ին Գայլիկ Արծվիկների իրենց տոնը շնորհավորելու եկան Բարի Փերին և նապաստակը: Նրանք խաղեր կազմակերպեցին Գայլիկ Արծվիկների համար: Հանելուկային մրցույթ կազմակերպեցին, իսկ խաղի հաղթողներին նվերներ հանձնեցին, ապա մի քանի պարային համարներ բեմադրվեց ամբողջ խմբի կողմից: Իսկ միջոցառման ամենահուզիչ պահը մանուկների միջազգային օրվա ինչպես նաև ՀԲԸՄ-ի սկաուտական խմբի հիմնադրման 7-րդ տարեդարձի կապակցությամբ տորթային միջոցառումներ: Բարի փերին ի սրտե շնորհավորեց մեզ և ցանկացավ ամենալավը մեր փոքրիկներին և արդեն իսկ յոթամյա սկաուտական խմբին: Քույր՝ Արփա Նաիրյան
-15-
Հայտարարություն Արշավ : Սիրելի սկաուտներ և արենուշներ, սիրով ձեզ տեղեկացնում ենք որ, Հունիսի 28-ին (28/06/2015թ.) լինելու է արշավ դեպի Գոշ լիճ: Մասնակցության գինը 1500 դրամ, գրանցման վերջնաժամկետն է 15/06/2015թ. Անդրանիկ Բանակում : Սույն թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 4-ը տեղի կունենա Երևանի սկաուտական խմբի Անդրանիկ բանակումը: Խարույկահանդեսը կլինի օգոստոսի 1-ին, գրանցման վերջնաժամկետն է 21/06/2015թ. իսկ մասնակցության գինը 10000 դրամ:
Բովանդակություն Ի հիշատակ 1.5 մլն զոհերին ..................................................................................... -1ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողով ................................................................................. -2Տոնում ենք Սուրբ Հարության տոնը .......................................................................... -4Զգացումներով լի օր .................................................................................................. -510 Անհրաժեշտ պարագաներ արշավի համար ........................................................... -6Սկաուտների և արենուշների ապրիլ ամսվա հայտագրերը ........................................ -7Եռօրյա Բանակում ..................................................................................................... -8Խմբի ղեկավարության ջահը պետք է փոխանցվի ..................................................... -10Սկուտների և արենուշների մայիս ամսվա հայատգրերը ............................................ -11Հիշում ենք և պահանջում .......................................................................................... -12Առաջնորդական սեմինար ......................................................................................... -13Գայլիկ Արծվիկների ամսվա հայտագիր ..................................................................... -14Գայլիկ Արծվիկները տոնեցին Մանուկների միջազգային պաշտպանության օրը ...... -15-
Խմբագրական խումբ Խմբագիր՝
Քույր Սյուզաննա Պետրոսյան
Լուսանկարող՝ Քույր Մինելի Վարդանյան Քույր Շուշան Ստեփանյան Եղբայր Գնուն Էլոյան Գրողներ՝ Քույր Լուսի Հակոբջանյան Քույր Մինելի Հակոբյան Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան Քույր Մարնի Անջաօղլյան Շապիկի լուսանկար՝ Եղբայր Սարօ Թադիոս Խմբագրական խմբի պատասխանատու և համակարգչային ձևավորում Փոխատենապետ՝ Եղբայր Սարօ Թադիոս