Scout magazine 19-20'th edition

Page 1



«ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացումը

Սեպտեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցավ ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը` ներկայությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀԲԸ Միության նախագահ Պերճ Սեդրակյանի, ամերիկահայ ազգային բարերար Վահե Կարապետյանի, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ Գառնիկ Յակուբյանի, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ Սինան Սինանյանի, Վազգեն Յակուբյանի և Երվանդ Զորյանի, ինչպես նաև ավելի քան երկու հարյուր հյուրերի: Ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը Երևանի Զաքարիա Քանաքեռցի թիվ 1 հասցեում գտնվող իր շենքը 2014թ. նվիրաբերեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը: Կառույցն անվանակոչվեց ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն: Կենտրոնի ընդհանուր տարածքը կազմում է 5500քմ: «Այս կենտրոնը պիտի ծառայե հատկապես սփյուռքի և հայրենիքի երիտասարդներու միջև փոխհարաբերություններու ամրապնդման: Բուն գաղափարը սփյուռքի զանազան գաղութներերեն համալսարանական տարիքի երիտասարդներ հայրենիք բերելն է, անոնց հայրենիքի կյանքին ծանոթացնելը և Հայաստանցի երիտասարդներու հետ շփումը ապահովելը: Այդ նպատակով այստեղ պիտի կազմակերպվին կրթական, մշակութային և հասարակական միջոցառումներ»,ասաց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: Բացման և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, բարերար Վահե Կարապետյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով ընթերցեց ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Օրհնության խոսքը: Առ ի գնահատանք իր բարերարության, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը Վահե Կարապետյանին հանձնեց ՀԲԸ Միության բարերար անդամի ոսկե մեդալ և վկայական: Շենքի բացումը տոն էր յուրաքանչյուր Սկաուտի և Արենուշի համար: Ինչպես անցյալ անգամ, այս անգամ ևս, մեր խումբը մի ընտանիքի նման միահամուռ ուժերով մասնակցեց բացման հանդիսավոր արարողությանը: Սկաուտներն ու արենուշները ՀՀ դրոշներով դիմավորեցին հյուրերին: Սկաուտական խմբի համար մեծ պատիվ էր գտնվել նոր մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությանը: Եղբայր Գնուն Էլոյան Աղբյուրը agbu.am

-1-


Մարզական շաբաթ օրը

Սեպտեմբերի 12-ը նշվում է որպես Ձգումների համաշխարհային օր: Այս միջոցառումը Հայաստանում իրականացնում է Street Workout Armenia թիմը: Կազմակերպիչների հիմնական նպատակն է զարգացնել և քարոզել առողջ ապրելակերպ ոչ միայն մարզասրահներում, այլ նաև դրա պատերից դուրս: Այս մարզական տոնին ակտիվ մասնակից դարձան նաև ՀԲԸՄ սկաուտական խմբի ավելի քան երեսուն մարզասերներ: Ձգումներ կատարեցին ոչ միայն սկաուտները, այլ նաև արենուշները` ցույց տալով իրենց ուժն ու պատրաստակամությունը: StreetWorkoutArmenia թիմի անդամները խոստացան, որ սկաուտական խմբի հետ համագործակցությունը կլինի շարունակական, իսկ մարզական կիրակիները մեր խմբի հետ պարբերական բնույթ կկրեն: Քույր Աստղիկ Եզեկյան

-2-


Պրուցիկ կապ 1

2

3

4

ԲԺԻՇԿ ԿԱՐԼ ՊՐՈՒՑԻԿ «ՊՐՈՒՑԻԿ» ԿԱՊԻ ՀՈՐԻՆՈՂ Այս կապի յուրահատկությունն այն է, որ դրանից ամբողջ կշռով կախվելու դեպքում այն չի սահում, իսկ բարձրանալու դեպքում հանգույցը կարելի է հեշտությամբ շարժել և բարձրացնել: Պրուցիկ կապն ալպինիստներն օգտագործում են ինքնապաշտպանության նպատակներով: Գլխավոր պարանին պրուցիկ կապն են անում և քարապինով իրենց ամրացնում են դրանից: Հանկարծակի ընկնելու դեպքում այս կապը լեռնագնացին կպահի նույն դիրքում: Պրուցիկ կապն օգտագործում են նաև պարանի միջոցով ուղղահայաց բարձրանալու համար. No 1 կապի միջոցով ամրացնում են մարմինը, իսկ No 2 կապով՝ ոտքերը: Եղբայր Սարօ Թադիոս

-3-


Փողերախումբ Անդրանիկ բանակումից հետո սկաուտական խումբն անցավ իր ակտիվ, իսկ փողերախումբը` երաժշտական առօրյային: Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացում մեզ հյուրընկալվեց ՀԲԸՄ-ՀԵԸ Լիբանանի սկաուտական փողերախումբը, որը շատ երկար տարիների փորձ ունի ու հիացնում է իր կատարումներով: Երևանի խմբի փողերախումբը վարպետության դասեր վերցրեց և’ պղնձափողայինների, և’ հարվածայինների համար: Անդամների տարիներով հղկված, թանկ խորհուրդները մեծ արժեք ունեն մեր խմբի համար: Լիբանանի խումբը նաև նոր մեղեդիների նոտաներ փոխանցեց ՀԲԸՄ Երևանի Սկաուտական փողերախմբին, որոնցով մեծ ոգևորվածությամբ շարունակվում են պարապմունքները: Նորաստեղծ նվագախմբի համար էական է և կարևոր ամեն խորհուրդ ու աջակցություն: Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Լիբանանի սկաուտական փողերախումբն անցկացրեց երթ-ելույթ, որը սկսվեց Հյուսիսային պողոտայից (Հյուսիսային պողոտա - Աբովյան խաչմերուկ) և շարունակվեց մինչև Ազատության հրապարակ` անակնկալի բերելով և հաճելի պահեր պարգևելով մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին: Քույր Աստղիկ Եզեկյան

-4-


Սկաուտկան կիրակիներ Անդրանիկ բանակումի ավարտից հետո վերադարձ դեպի սկաուտական հայտագրերով լեցուն կիրակիներ: Օգոստոսի 23-ին սկաուտներն ու արենուշները իրենց ավագ եղբայրների ու քույրերի հետ վերսկսեցին սկաուտական հավաքները: Սեպտեմբերի 6-ից նրանց միացան գայլիկներն ու արծվիկները: Սկաուտների ու արենուշների առաջին հանդիպումը հուշերով լի էր: Նրանք դիտեցին բանակումի ընթացքում արված զվարճալի կադրերեը, որից հետո բանակումի ընթացքում բազմաթիվ խաղերի հաղթող ԱԲԱՍ խմբի անդամները ստացան նվերներ: Հաջորդ կիրակի օրը պայքարի շարունակություն էր՝ ամենամյա Երևանյան խաղը, որը կազմակերպվել էր երեց - քարավել խմբի և առաջնորդների կողմից (չորս խմբի բաժանված սկաուտներն ու արենուշները գուշակելով իրենց հանձնարարված տրամաբանական հանելուկները կարողացան գտնել կայանները, հաղթահարել փորձությունները և շարժվել առաջ): Առավել շատ կայաններ այցելելու և ժամանակին խաղը ավարտելու արդյունքում հաղթող ճանաչվեց «Դեղիններ» խաղախումբը: Հաջորդ կիրակին նույնպես խաղային էր՝ լեցուն գունավոր փուչիկներով և թռիչքային խաղերով: Այս կիրակիին հաջորդեց ֆուտբոլային մրցումը, որից հետ չմնացին նաև արենուշները և ապացուցեցին, որ պատրաստ են յուրաքանչյուր փորձության: Սա ապացուցեցին նաև Ձգումների համաշխարհային օրը Ազատության հրապարակում կայացած միջոցառմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելով: Սեպտեմբեր ամսին սկսվեց և ընթացքի մեջ դրվեց գրքերի հավաքը՝ զինծառայողներին փոխանցելու նպատակով, ինչպես նաև հագուստի հավաք՝ հոգեբուժարան և Գյումրի տանելու նպատակով: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը ամիսը փակեց բարեգործական հայտագրով: Սեպտեմբերի 27-ին սկաուտներն ու արենուշները ներկեցին Երևանի Արաբկիր համայնքում՝ Փափազյան փողոցում գտնվող այգու նստարանները: Այգին տեղի բնակիչներին հայտնի է Մալականների այգի անվամբ: Այգու նստարանները ներկելուց ու կարգի բերելուց հետո մաքուր ու գեղեցիկ այգում սկաուտներն ու արենուշները խաղացին հիշողությունը զարգացնող խաղ, որից հետո բոլորն ուրախ տրամադրությամբ՝ գոհ իրենց աշխատանքից, լքեցին այգին: Քույր Անահիտ Ղալումյան

-5-


Անդրանիկ Բա Ամեն տարի՝ հունիս ամսվա սկզբին, մեր խումբն անհամբեր սպասում է եղբայր Գևորգ Սանթուրյանի ժամանմանը Երևան, քանի որ նրա ժամանումով տրվում է Անդրանիկ բանակումի աշխատանքների մեկնարկը: Այս տարի էլ եղբայր Գևորգի ժամանելով սկսվեցին բանակումի նախապատրաստական փուլի աշխատանքները: Հուլիսի 4-ից, սկաուտական խմբից ընտրված 10 ամենաաշխույժ, աշխատասեր և ձեռային աշխատանքներին տիրապետող սկաուտներն ու արենուշները բարձրացան բանակավայր և բացեցին դռները: Մինչ հուլիսի 12-ը աշխատանքները դադար չտեսան, որ պատշաճ կերպով դիմավորենք մեր միության քույրերին և եղբայրներին, ովքեր ժամանելու էին 6 երկրներից` Լիբանան, Սիրիա, Վրաստան, Միացյալ Արաբական Էմիրություններ, Իրաք, ԱՄՆ:

Սակայն բանակավայրի դռները չփակվեցին: Հուլիսի 24-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի սկաուտներն ու արենուշները ժամանեցին իրենց շատ սիրված երկրորդ տունը՝ բանակավայր: Սկաուտները շուտով վրանների մեջ տեղավորվեցին, և սկսեցին իրենց կյանքի անմոռանալի հատվածներից մեկը, որտեղ Ֆրանսիայից ժամանած Scout de France խմբի անդամները միացան մեզ: Ֆրանսերեն լեզվին չտիրապետելը չխանգարեց Երևանի խմբի սկաուտներին և արենուշներին շփվել Ֆրանսիայից ժամանած իրենց քույրերի ու եղբայրների հետ:

-6-

Նրանք անմոռանալի օրեր անցկացրին զանազան վայրեր, ինչպիսիք են՝ Ծիծե Ս. Էջմիածինը, ԹՈՒՄՈ-ի կենտրոնը և ա սկիզբ, նաև ունի ավարտ: Նրանք հուլի իրենց երկրները՝ խոստանալով միշտ կ և շուտով հետ վերադառնալ հայրենիք:


անակում 2015

ն Հայաստանում՝ այցելելով եռնակաբերդը, Մայր Աթոռ այլն: Բայց ինչն ունի իսի 21-ին վերադարձան կապերը պահել իրար հետ :

Բոլոր քույրերն ու եղբայրներն ամեն առավոտ մի ընտանիքի նման զարթնում էին, մարզանքով սկսում իրենց օրը, մաքուր բնության գրկում նախաճաշում և անցնում հայտագրերին, որոնք հիմնված էին մի տարվա ընթացքում անցած բոլոր գիտելիքների վրա: Այս տարի տեղի ունեցավ յուրահատուկ «Լավագույն սկաուտ»-ի մրցույթը, որի ընթացքում մասնակիցները պետք է ապացուցեին, որ տիրապետում են բոլոր սկաուտական գիտելիքներին և գիտեն բնության մեջ գոյատևման օրենքները: Հաղթանակի արժանացան եղբայր Գնուն Էլոյանը և Քույր Իլեն Ռոստամին: Օրը չէր ավարտվում ընթրիքով աստղերի տակ նստած, այլ այն նոր էր սկսում մեր բանակավայրը պաշտպանող և հերթապահող քույրեր եղբայրների համար. նրանք մինչ արշալույս ուշադիր հսկում էին մեր դրոշն ու բանակավայրը: Վերջում հասավ այն օրը, երբ բոլորի դեմքից ժպիտները կորում են: Այդ օրն այս տարի օգոստոսի 4 էր: Բանակավայրի դռները պետք է կրկին փակեինք, և վերադարնայինք Երևան, բայց ինչպես ասում են, որպես այրած սրտի մխիթարանք, մենք անհամբեր սպասում ենք ձմեռային բանակումին, որի մասին Ձեզ անպայման կտեղեկացնենք մեր «Սկաուտ» թերթում: Եղբայր Սարօ Թադիոս

-7-


Խարույկահանդես Անդրանիկ բանակումի ընթացքում տեղի ունեցավ 2 խարույկահանդես. 1-ինն արտերկրից ժամանած մեր եղբայրների ու քույրերի կողմից կազմակերպած խարույկահանդեսն էր, որը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 19-ին: Այդ օրը իրենց ելույթային համարներով հյուրերին ուրախացրեցին նաև մեր սկաուտական խմբի սկաուտներն ու արենուշները: Միջոցառումից հետո ՀԲԸՄ սկաուտական խումբը հաջողություն մաղթեց 1-ին փուլի մասնակից խմբերին և հրաժեշտի երգը նրանց հետ երգելուց հետո մեկնեց Երևան: 2-րդ խարույկահանդեսը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին, որին հյուրնկալվել էին մոտ 250 հոգի հյուրեր և ծնողներ: Ներկաների շարքում էին Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Գևորգ Սանթուրյանը, Երևանի խմբի ատենապետուհի քույր Հերմինէ Տիւզեանը, Ֆրանսիայից ժամանած «Հայաստան, կյանքի երկիր» երիտասարդական նախաձեռնության 37 անդամները և այլոք: Ներկաները մասնակցեցին ավանդական դարձած հարիսայի օրհնման արարողությանը, որը պատրաստվել էր ծնողաց հանձնախմբի կողմից: Այս տարի՝ Երևանի սկաուտական խմբի խարույկահանդեսին, բանակավայրն առանձնանում էր իր յուրօրինակ ձևավորմամբ, որի համար ջանք չէին խնայել բանակումի մասնակիցները: Յուրօրինակ խարույկահանդեսը առանձնացավ նաև խարույկի վառմամբ, որի գեղեցիկ և մատչելի վառելու ձևը Եղբայր Սարօ Թադիոսի մտահաղացումն էր: Իսկ իր գեղեցիկ ելույթով ներկաներին ուրախացրեց Երևանի սկաուտական փողերախումբը, որի անդամները 5 ամիս շարունակ սովորում և փորձեր էին անցկացնում : Խարույկահանդեսի օրը դարձավ պատմական սկաուտական խմբի համար: Այն համընկավ սկաուտական փողկապի համաշխարհային օրվա հետ, որը նշեց նաև ՀԲԸՄ սկաուտական խումբը (այդ մասին կարող եք կարդալ հաջորդող հոդվածում՝ «Փողկապի համաշխարհային օր» վերնագրով): Խարույկահանդեսը ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ և հրաժեշտի հուզիչ երգերով, որը բոլորի սրտերը լցրեց այն հույսով, որ կրկին կհանդիպենք ու էլ ավելի լավ բանակումներ ու գեղեցիկ խարույկահանդեսներ կունենանք: Արարողությունն ավելի հուզիչ դարձրեց ֆրանսիացի սկաուտների հրաժեշտը, ովքեր բանակավայրում գտնվելու ընթացքում հասցրել էին ընկերանալ և սիրվել բանակումի մասնակիցների կողմից: Քույր Մեղրիկ Ճզտանյան

-8-


Փողկապի համաշխարհային օր Օգոստոսի 1-ին աշխարհում նշվում է սկաուտական փողկապի համաշխարհային օրը: Այս տարի առաջին անգամ Երևանի սկաուտական խումբը միացավ ամբողջ աշխարհի քույր և եղբայր սկաուտներին և մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշեց այդ տոնը, որը համընկավ խարույկահանդեսի օրվա հետ: Երեկոյան՝ դրոշակի արարողության ժամանակ, փոխատենապետ եղբայր Սարօ Թադիոսի հրահանգով սկաուտներից ու արենուշներից յուրաքանչյուրը բռնելով իր և հարևան Սկաուտի փողկապի ծայրը, կազմեցին ընդհանուր շրջան և բարձրաձայն արտասանեցին սկաուտական երդումը՝ սկիզբ դնելով նոր ավանդույթի ձևավորմանը: Այդ տոնի համար բոլոր սկաուտներն ու արենուշները իրենց սկաուտական տարազների վրա կկրեն նույն կրծքանշանը, որը կրելու են աշխարհում գտնվող այս միջոցառմանը մասնակից բոլոր սկաուտները: Սկաուտական խումբը ի սրտե շնորհավորում է աշխարհի բոլոր Սկաուտներին փողկապի համաշխարհային օրվա կապակցությամբ, իսկ մեր խմբին խորին շնորհակալություն, որ ամեն անգամ կարողանում ենք ցույց տալ, որ մեկ ընտանիք ենք, քանի որ յուրաքանչյուր գործի հաջողությունը կախված է միությունից, իսկ միությունը չի լինի, եթե չլինի ընտանիք: Եղբայր Գնուն Էլոյան

-9-


Գայլիկ Արծվիկները Անդրանիկ բանակումի ընթացքին

Այս տարի գայլիկներն ու արծվիկները հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը մասնակցեցին ամենամյա ՀԲԸՄ Անդրանիկ բանակումին: Նրանք ունեցան հետաքրքիր հայտագրեր, ինչպիսիք էին արձանիկների ներկման մրցույթը, հնդկացիների մրցույթը, որում նրանք հնդկացիների կերպարներ ընդունելով մասնակցեցին պարսատիկների մրցույթին: Գայլիկներն ու արծվիկներն ունեցան նաև նկարչության մրցույթ և կարճատև արշավ: Այս տարի նրանց առիթ ընծայվեց այցելել Ամենայն Հայոց Բանաստեղծ Հ. Թումանյանի տունթանգարան: Երեկոյան գայլիկներն ու արծվիկները մասնակեցին մրցութային խաղերի, որոնցից մեկում նրանց միացավ Ֆրանսիայից ժամանած սկաուտական խումբը: Այս հոդվածում միայն համառոտ ներկայացվեց այն ինչ տեղի ունեցավ այս ամառ, իսկ կարևորն այն է, որ գայլիկներն ու արծվիկները գեղեցիկ հուշերի մի ամբողջ փունջ իրենց հետ տուն տարան: Քույր Արփա Նաիրյան

-10-


Գայլիկ Արծվիկների ամսվա հայտագիր

Բանակումի արձակուրդից հետո գայլիկների ու արծվիկների առաջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 6-ին: Նրանք նախ սկաուտների ու արենուշների հետ միասին շարային փորձ կատարեցին, որից հետո Եղբայր Դանիելի նախաձեռնությամբ միասին ձեռային աշխատանք պատրաստեցին: Գայլիկներն ունեցան հետաքրքիր խաղ, մրջնիկները և արծվիկներն էլ խաղացին իրենց սիրելի Ելարան խաղը: Երկու հաջորդ կիրակիները գայլիկներն ու արծվիկները միասնական հայտագրեր ունեցան սկաուտների և արենուշների հետ: Սեպտեմբերի վերջին կիրակի օրը գայլիկներն ու արծվիկները ստացան գիտելիք մարդու մարմնի մասին, ապա սովորեցին աշնան մասին երգ, Գայլիկները երգ հորինեցին արծվիկների մասին, իսկ արծվիկները գայլիկների մասին: Այդ ամենից հետո, նրանք այցելեցին ՀԲԸՄ Վահե Կարապետյան նորաբաց կենտրոն և դրա հարակից այգում խաղեր խաղացին: Մրջնիկներն էլ պատրաստեցին գեղեցիկ թղթե ծաղիկներ քույր Անիի օգնությամբ: Քույր Արփա Նաիրյան

-11-


Հայտարարություն Արշավ: Սիրելի սկաուտներ և արենուշներ, սիրով ձեզ տեղեկացնում ենք. 1) Հոկտեմբերի 18-ին (18/10/2015թ.) լինելու է արշավ դեպի Արմաղան լեռ: Մասնակցության գինը 2500 դրամ 2) Նոյեմբեր 08-ին (08/11/2015թ.) լինելու է արշավ դեպի Պարզ լիճ: Մասնակցության գինը 2500 դրամ Երդման արարողություն: Սիրելի քույրեր և եղբայրներ, սիրով տեղեկացնում ենք, որ Նոյեմբեր 22-ին (22/11/2015թ.) տեղի է ունենալու սկաուտական երդման արարողությունը՝ ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում ժամը 12:00-ին : Ճաշկերույթ-Պարահանդես: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը Ուրախ կլինի Ձեզ տեսնել սկաուտական ՃԱՇԿԵՐՈՒՅԹ - ՊԱՐԱՀԱՆԴԵՍԻՆ, որը տեղի կունենա 2015 թ. նոյեմբեր 28-ին՝ ժամը 19:30 -ին ՀԲԸՄ Վահե Կարապետյան Կենտրոնում:

Բովանդակություն «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացումը ................................................... -1Մարզական շաբաթ օրը ............................................................................................ -2Պրուցիկ կապ ............................................................................................................. -3Փողերախումբ ............................................................................................................ -4Սկաուտկան կիրակիներ ........................................................................................... -5Անդրանիկ Բանակում 2015 ........................................................................................ -6Խարույկահանդես ..................................................................................................... -8Փողկապի համաշխարհային օր ................................................................................. -9Գայլիկ Արծվիկները Անդրանիկ բանակումի ընթացքին ............................................

-10-

Գայլիկ Արծվիկների ամսվա հայտագիր ..................................................................... -11-

Խմբագրական խումբ Խմբագիր՝

Քույր Սյուզաննա Պետրոսյան

Լուսանկարողներ՝ Քույր Շուշան Ստեփանյան Եղբայր Գնուն Էլոյան Աշխատակիցներ՝ Քույր Աստղիկ Եզեկյան Քույր Անահիտ Ղալումյան Եղբայր Գնուն Էլոյան Շապիկի լուսանկար՝ Քույր Շուշան Ստեփանյան Խմբագրական խմբի պատասխանատու և համակարգչային ձևավորում Փոխատենապետ՝ Եղբայր Սարօ Թադիոս




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.