Առաջին կիսամարաթոնը Երևանում
Մեր սկաուտական խումբը միշտ փորձում է մասնակցել Հայաստանում անցկացվող բոլոր նորանոր միջոցառումներին: Նման միջոցառումներից էր վազքի կիսամարաթոնը... 2015 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցավ վազքի կիսամարաթոն, որին ներկա էին հազարից ավել հայ և արտերկրից ժամանած մարզիկներ և մարզասեր քաղաքացիներ, ովքեր առավոտյան վազելով մեր մայրաքաղաքի փողոցներով վայելեցին բնությունն ու մաքուր օդը: Այս հետաքրքիր միջոցառմանը մաս էին կազմել նաև մեր սկաուտական խմբի մի շարք անդամներ: Կիսամարաթոնը ուներ 4 մրցատարածություն՝ 21.1 կմ, 10 կմ, 2.1 կմ, 1 կմ (մանկական վազք), սկաուտները վազեցին 2.1 կմ, որը հեշտությամբ, անմոռանալի և ծիծաղելի պահերով հաղթահարեցին: Կիսամարաթոնը տոն էր բոլոր մասնակիցների համար, վաղ առավոտյան բոլոր վազողները հավաքվեցին Շահումյան հրապարակում, ուր մարզանք անելուց հետո սկսեցին վազքը, իսկ ավարտվելուց հետո ակտիվ երաժշտության ներքո բոլորը պարելով նշեցին հաղթանակը: Համոզված եմ, որ հաջորդ կիսամարաթոնին կմասնակցենք ավելի մեծ թվով և ավելի երկար մրցատարածություն կվազենք:
Քույր Մառնի Ինճէեան
-1-
Այց աստղադիտարան Նոյեմբերի 15-ին ՀԲԸՄ Սկաուտական խմբի Կարիճ խմբակը կրծքանշանների մրցույթ-խաղի հաղթանակի շնորհիվ անցկացրեց հիանալի և անմոռանալի օր Բյուրականի աստղադիտարանում, որը գտնվում է Արագածտնի մարզի Բյուրական գյուղում (Աստղադիտարանը գտնվում է Երևանից մոտ 40 կմ հեռավորության վրա, 1405 մ բարձրության վրա, Արագած լեռան հարավային լանջին: Աստղադիտարանը պատկանում է Հայաստանի գիտությունների ակադեմիային և տնօրինվում է դրա միջոցով): Աստղադիտարանը կառուցվել է 1946 թ-ին ճարտարապետ Սամվել Սաֆարյանի կողմից և կրում է հայ մեծանուն աստղաֆիզիկոս և ակադեմիկոս Վիկտր Համբարձումյանի անունը: Խումբը շատ լավ ժամանակ անցկացնելուց բացի ստացավ հետաքրքիր գիտելիքներ աստղերի և մոլորակների մասին: Ցավոք՝ վատ եղանակի պատճառով, խափանվել էր էլեկտրականությունը, այդ պատճառով խումբը չկարողացավ դիտակներվ ուսումնասիրել երկինքը, բայց դա չխանգարեց տեղի աստղագետներից շատ հետաքրքիր գիտելիքներ ստանալուն: Ակումբ վերադառնալուց հետո դեռ ոգևորվածությունն այնքան շատ էր, որ սկաուտները կրկին ուզում էին գնալ Աստղադիտարան և բոլորին անընդհատ պատմում էին իրենց տպավորությունների մասին: ՀԲԸՄ Սկաուտական խմբի առաջնորդական կազմը Կարիճ խմբակին մաղթում է նորանոր հաջողություններ, իսկ մյուս խմբերին ցանկանում շատ ու շատ գիտելիքներ և հաղթանակներ: Եղբար Գնուն Էլոյան hy.wikipedia.org
-2-
Արշավ, Բեյջ և Մարտունու փուռ
Հոկտեմբերի 19-ին մեր սկաուտական խումբն արշավեց դեպի Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռը, որն ունի 2829 մ բարձրություն: Լեռն ունի հրաբխային ծագում և դրա գագաթին գոյացել է խառնարանային լիճ: Խումբը լեռը բարձրացավ Եղբայր Սարօյի առաջնորդությամբ: Հեշտ չէր բոլորի համար, բայց մեր ուժը մեր միասնությունն է, մեր խմբի բոլոր անդամները ձեռք ձեռքի տալով՝ իրար օգնելով, հաղթահարեցին ևս մեկ գագաթ: Բարեհաջող հասնելով գագաթ խումբն ականատես եղավ հիասքանչ տեսարանի, բոլորի հոգնածությունը մոռացվեց, երբ տեսադաշտում հայտնվեցին Հայաստանի գրեթե բոլոր գագաթները՝ Արարատ լեռան գլխավորությամբ: Ճաշելուց առաջ խումբը միասնաբար աղոթեց գագաթում գտնվող եկեղեցու խաչի ներքո: Արշավի մասնակիցները լեռանը հրաժեշտ տվեցին՝ եկեղեցում մոմ վառելով, որից հետո մի շարքով իջան դեպի լեռան ստորոտը... Օրը եզրափակվեց էլեկտրականության հետ ճիշտ վարվելու կրծքանշանի դասընթացով: Դասընթացն անցկացնում էր եղբայր Ալբերտի և քույր Մանանի հայրիկը՝ պարոն Վարազդատը, ում շատ շնորհակալ ենք մեզ հնարավորություն ընձեռելու համար, որպեսզի կարողանանք հենց տեղում՝ էլեկտրակայանում, ունենալ նման կարևոր դասախոսություն: Խումբը, ստանալով ամենաանհրաժեշտ գիտելիքները հոսանքի մասին, վերադարձավ Երևան բարձր տրամադրությամբ և նոր զգացողություններով: Քույր Աստղիկ Եզեկյան hy.wikipedia.org -3-
Աշնան գույներ
Նոյեմբերի 8-ին գեղեցիկ աշնան գույներով բնության մեջ մեր ակտիվ սկաուտական խումբն արշավեց դեպի Պարզ լիճ: Խմբի համար հարազատ դարձած Դիլիջան քաղաքը կարծես դրախտ լինի, հատկապես նոյեմբեր ամսին, երբ բնությունը ներկվում է ներկապնակի բոլոր գույներով: Տերևաթափ եղած անտառի ճանապարհը մոռացնում էր ողջ հոգնածությունն ու ցուրտը: Խումբն արշավում էր մեկ շարքով, ինչն ամենակարևոր հանգամանքներից մեկն է: Հասնելով լճի ամենագեղեցիկ հատվածին՝ մեր առջև բացվեց աննկարագրելի տեսարան: Այդտեղ էլ որոշեցինք ընդմիջել՝ վերականգնելով ուժերը: Բոլորը հիացած էին տեսնելով այդ բնության հրաշքը՝ անկրկնելի տեսարանները, պատկերներն ու գունավոր տերևները: Արշավն ամենաբարդերից չէր: Սկաուտների ու արենուշների ոգևորվածությունը, ուրախությունը, հիացմունքը շարունակվեց ամբողջ վերադարձի ճանապարհին: Այն ուղեկցվում էր սկաուտական կանչերով, ուրախ ու հայրենասիրական երգերով և կատակներով... Շնորհակալություն ենք հայտնում կազմակերված արշավի համար, հատկապես սկաուտական արշավների խմբին, սպասելով նման հիանալի ու գեղեցիկ արշավների: Եղբայր Մանվել Կիրակոսյան
-4-
Այցելություն Գյումրի Սկաուտական խմբի հիմնադրությունից մինչ օրս սկաուտական խմբի անդամները շարունակում են ավանդույթ դարձած բարեգործական այցը դեպի Գյումրի: Ողջ հայությունը տեղյակ է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած սարսափելի աղետի մասին, որի հետևանքով 27 տարի անց տուժած շատ ընտանիքներ դեռ ապրում են տնակներում (դոմիկներում): Սկաուտներն այս տարի նույնպես փորձեցին թեթևացնել մարդկանց առօրյա հոգսերը: Նախօրոք ունենալով 50 խիստ անապահով ընտանիքների հասցեները, խումբը ճանապարհվեց դեպի Գյումրի՝ նրանց սնունդ և հագուստ բաժանելու նպատակով, բայց Գյումրիի քաղաքացիների վատ պայմաններից ելնելով խումբը որոշեց ցանկից շեղվել և աջակցել ավելի քան 75 բազմանդամ ընտանիքների: Սկաուտներին ցուրտ ձմեռային օրը չխանգարեց մարդասիրական ծրագիրը իրականացնել և ցուցաբերել կազմակերպված աշխատանք ու լուրջ մոտեցում այս սուրբ աշխատանքին, որը պատշաճ ձևով ավարտվեց նախօրոք պայմանավորված ժամանակահատվածում: Ծանր պայմաններում ապրող հայրենակիցներին տեսնելն ու օգնելը սկաուտների ու արենուշների համար մեծ դաս եղավ սեփականը գնահատելու ու այն կարիքավորների հետ կիսելու համար: Շնորհակալություն հարգելի նվիրատուներ հագուստներով օգնելու համար, դրանց կարիքը շատերն ունեին:
-5-
Տարեվերջյան տոն
Տիկնանց հանձնախումբ, գեղեցիկ երեկո, ուրախ մթնոլորտ. այս ամենը կարող է լինել միայն մի տեղ և մի օր՝ տարեկան ճաշկերույթ-պարահանդեսին: Այս տարի դա տեղի ունեցավ նոյեմբերի 28-ին՝ ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի շենքում, որը նախորդ տարիներից առանձնացավ նրանով, որ այն տեղի ունեցավ պարոն Վահե Կարապետյանի նվիրած ՀԲԸՄ-ի կենտրոնում: Հյուրերին դիմավորում էին սկաուտական խմբի առաջնորդական կազմը, մեր սիրելի խմբապետուհու՝ քույր Մեղրիկի, պատրաստած ՀԲԸՄ վահանիկ կրծքանշանով, իսկ մեր շքեղ սրահում՝ տիկնանց հանձնախմբի գեղեցիկ դասավորվածության կից, տեղադրվել էր սկաուտական ոճով ձեռային աշխատանքներ, որը հյուրերին ճաշկերույթ-պարահանդեսի նպատակը հիշեցնելն էր: Բոլոր հյուրերը մի պահ կտրվելով քաղաքի աղմուկից վայելում էին գեղեցիկ երաժշտությունն ու տիկնանց հանձնախմբի պատրաստած համեղ ուտելիքները: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս եղան նվիրատվություններ, խաղարկություններ, որոնց ողջ հասույթը փոխանցվեց սկաուտական խմբին: Սկաուտական խումբն իր խորին շնորհակալությունն է հայտնում տիկնանց հանձնախմբին, քույր Հերմինէ Տիւզեանին, հովանավորներին և բոլոր նրանց, ովքեր մաս կազմեցին այս միջոցառման կազմակերպմանը: Անչափ շնորհակալ ենք բոլորին...
-6-
Փողերախումբ
Երդման արարողությունն ունեցավ իր պատմության ամենափառահեղ փակումը: Արարողության փակումն ազդարարվեց ՀԲԸՄ սկաուտական փողերախմբի պատասխանատու ելույթով: Կարևոր է նշել, որ փողերախմբի վերսկսման օրվանից չի անցել դեռ մեկ տարի, բայց այն ներկայացավ ոչ թե բավարար, այլ լավ կերպով: Այս անգամ ելույթ ունեցան հենց խմբի եղբայրներն ու քույրերը` առանց մասնագետների մասնակցության: Փողերախմբի համար կարևոր էր հենց սկաուտների ու արենուշների աջակցությունը, ինչպես նաև պատահական անցորդների արձագանքն ու հիացմունք արտահայտող հայացքներն ու խոսքերը: Ելույթից հետո ոգևորությունն էլ ավելի է աճել և փողերախմբին անդամագրվել ցանկացողների թիվը մեծացել է: Նման գովեստի արժանի արդյունքի համար շեփորահարների թիմը շնորհակալ է եղբայր Հակոբին, իսկ թմբկահարների թիմը` եղբայր Խաչիկին, նրանց ջանասիրության ու խորհուրդների համար: Իսկ ամբողջ փողերախումբը շնորհակալ է եղբայր Սարօյին, ով հանձն առավ փողերախմբի պատասխանատվությունը, և ով վերսկսման օրվանից այս մակարդակին հասցրեց մեր փողերախումբը: Հուսով ենք և համոզված, որ առաջիկայում կունենանք էլ ավելի մեծ հաջողություններ, բազմաթիվ ելույթներ և հպարտանալու առիթներ: Քույր Աստղիկ Եզեկյան
-7-
Երդման արարո Սկաուտական կյանքի ամենահիշարժան օրն այն օրն է, երբ սկաուտն իր երդումն է տալիս՝ Աստծուն, Ազգին և Հայրենիքին: Յուրաքանչյուր երիտասարդ, ով մի տարուց ավել սկաուտական խմբի անդամ է հանդիսանցել և մասնակցել է բանակումի, նա թեկնածու է դառնում սկաուտական երդում տալու: Այս տարի այդ հիշարժան օրը նոյեմբերի 22 էր: Երևանի սկաուտական խմբի ստեղծած երդման արարողության նոր և յուրահատուկ ձևը մեր սկաուտական խմբի Եղբայր Սարօյի միտքն էր, որի ժամանակ սկաուտը երդում է տալիս ՀՀ և Սկաուտական խմբի դրոշի առջև կանգնելով. երդումը խմբապետի ընդունելուց հետո, երդվողը անցնում է հատուկ մշակած ճանապարհով, որի վրա գրած են սկաուտական 12 դավանանքները, միտքն այն է, որ խմբապետը նոր երդվող անդամներին ուղեկցում է դեպի սկաուտական նոր կյանք, որն ամեն քայլափոխին նրան հուշում է սկաուտի դավանանքները: Սկաուտը/Արենուշը ստանում է փողկապ, որը խորհրդանշում է նրա սկաուտական պատիվը: Փողկապը ստանալուց հետո բոլոր երդվողները մոտեցան բոցավառ խարույկին, իրենց անունները կրող փայտիկներն ավելացրեցին կրակին՝ այն առավել բոցավառելով: Սա խորհդանշում է համախմբվածություն, որն արտացոլված է նաև մեր միության կարգախոսի մեջ. «Միությունը զորություն է»: Օրվա վերջում այդ խարույկի կրակից մի մոմ վառվեց, որով եղբայր Սարօն բացատրեց, որ այս խարույկն այսուհետ վառվելու է միայն այս մոմի կրակով, որով սկիզբ դրվեց այս պատմական օրվան:
Այս պատմական օրվան ներկա էին սկաուտական խմբի
-8-
ողություն 2015 բոլոր պատասխանատուներն ու անդամները, ծնողները և հյուրերը, սկաուտական խորհրդի ատենապետ քույր Հերմինէ Տիւզեանը: Սկաուտական խումբը միշտ հպարտ և ավելի զգաստ է լինում, երբ ՀԲԸՄ գրասենյակից ներկա է լինում եղբայր Հովիկ Եորդեկյանը, ով բոլոր երդվող և փոխանցվող անդամներին շնորհավորեց և ի սրտե խոսքեր փոխանցեց: Բոլոր ներկաները համտեսեցին քույր Մեղրիկի և առաջնորդուհիների կողմից պատրաստված թխվածքները և ուշադրությամբ ուսումնասիրեցին և հիացան շենքի տարածքում տեղադրված սկաուտական ձեռային աշխատանքներով: Սկաուտական խումբը շնորհավորում է բոլոր փոխանցվող և երդվող մրջնիկներին, գայլիկներին ու արծվիկներին, սկաուտներին ու արենուշներին, հուսալով, որ հավատարիմ կմնան իրենց երդմանը, նույնիսկ այն ժամանակ, երբ սկաուտական շարքերից դուրս կգտնվեն: Այս գեղեցիկ երդման արարողությունն ավարտվեց ՀԲԸՄ Սկաուտական խմբի փողերախմբի նվագով: Քույր Աստղիկ Եզեկյան
-9-
Սկաուտների ու Արենուշների հոկտեմբեր ամսվա կիրակիները
Հոկտեմբեր ամիսը սկաուտական խմբում հայտարարվեց գիտելիքի զարգացման ամիս: Նպատակն էր սկաուտներին ու արենուշներին տալ այնպիսի գիտելիքներ, որոնցով նրանք կկարողանան գոյատևել ցանկացած իրավիճակում: Հայտարարվեց կրծքանշանի՝ բեյջի, մրցույթ-խաղ, որպեսզի խումբն ունենա ավելի շատ կրծքանշան ու համարվի ամսվա հաղթող և կմասնակցի եռօրյա բանակումի: Բոլոր Սկաուտները և Արենուշներն ոգևորված սկսեցին սովորել և մեկը մյուսի ետևից հանձնել կրծքանշանների քննությունները: Արդյունքում առաջին ամսվա հաղթող խումբ դարձավ Կարիճ խմբակը՝ եղբայր Արթուր Մարգարյանի առաջնորդությամբ: Սկաուտական խումբը շնորհավորում է Կարիճ խմբակին հաղթանակի և գիտելիքների ձեռք բերման համար: Հոկտեմբեր ամիսը լեցուն էր հայտագրերով: Առաջին կիրակի օրը` հոկտեմբերի չորսն էր, այդ օրը անցկացվում էր նաև Էրեբունի-Երևան տոնակատարությունը: Խմբի համար կազմակերպված էր Երևանին վերաբերող մեծ խաղ: Կիրակին անցավ շատ ուրախ և աշխույժ մթնոլորտում: Սկաուտներն ու արենուշները խաղից ստացան նոր գիտելիքներ Երևանի մասին, ինչպես նաև ամրապնդեցին սեփական գիտելիքները` մայրաքաղաքի ճանաչման հարցում: Արդյունքում հաղթեցին բոլորը իրենց միասնությամբ: Հաջորդ կիրակի` հոկտեմբերի 11-ին, ինչպես սկաուտներին, այնպես էլ արենուշներին եղբայր Սարօն բացատրեց առաջին ուղին: Այս կիրակին առանձնացավ գիտելիքների առումով, քանի որ բոլորը զբաղված էին կամ բեյջի նոր գիտելիք ստանալով, կամ արդեն ստացած գիտելիքներով հաջողությամբ քննություն հանձնելով: Շատ գովելի է սկաուտների և արենուշների ոգևորությունն ավելի ու ավելի շատ բեյջեր ստանալու հարցում: Ամսվա վերջին կիրակի օրը խմբերն աշխատեցին առանձին-առանձին: Նախապես իմանալով, որ նոյեմբերին տեղի է ունենալու Սկաուտական Երդման արարողություն, առաջնորդներն իրենց խմբերի հետ վերհիշեցին սկաուտական գիտելիքները և պատրաստվեցին 1-ին ուղու քննությանը: Բացի այդ, Քարավել խումբը կազմակերպել էր հայտագիր` ջրաներկի տեխնիկա, Ծիծեռնակ խմբի համար: Արենուշներն ու սկաուտներն անմասն չեն մնում նաև արվեստի ու մշակույթի ոլորտում: Մյուս խմբերը սերտեցին բեյջի գիտելիքներ, նրանց այդ հարցում կրկին օգնեց և մանրամասն բացատրեց եղբայր Սարօն: Արենուշներն ու սկաուտներն, այդ օրը ունենալով հագեցած օր, չմոռացան առանձին խմբերով բարեմաղթանքներ գրել բանակում ծառայող եղբայր Րաֆֆիին, վստահ լինելով, որ իրենց փոքրիկ նվերն ուրախություն կպատճառի նրան և ուժ կտա հետագա ծառայության համար: Հոկտեմբեր ամիսը լի էր նոր գիտելիքով ու դրանց ամրապնդումով: Եղբայր Գնուն Էլոյան Քույր Աստղիկ Եզեկյան
-10-
Սկաուտների ու Արենուշների նոյեմբեր ամսվա հայտագրեր
Նոյեմբեր ամիսը սկաուտական խմբում սկսեց նախորդ ամսում ստացած գիտելիքի ստուգմամբ՝ քննությամբ: Նոյեմբերի 1-ին խմբի չերդված սկաուտներն ու արենուշները սկաուտական առաջին ուղու քննություն հանձնեցին, որ արժանանան սկաուտական կյանքի ամենամեծ պատիվներից մեկին՝ Սկաուտական երդմանը: Երդված սկաուտներն ու արենուշներն էլ կրծքանշանի քննություն տվեցին: Հաջորդող կիրակին ուղու քննության բանավոր ստուգումն էր, որի նպատակը ևս մեկ անգամ գիտելիքի ամրապնդումն էր: Դրանից հետո արենուշներն ու սկաուտները սկսեցին Երդման արարողության համար անհրաժեշտ ձեռային աշխատանքների պատրաստումը: Նոյեմբերի 15-ին Սկաուտների Կարիճ խմբակը ուղևորվեց Բյուրականի Աստղադիտարան (նշենք, որ խումբը հաղթել էր նախորդ ամսում կազմակերպված «Կրծքանշան» մրցույթը), մնացած խմբերն էլ աշխույժ խաղից հետո վերջնական տեսքի բերեցին Երդման արարողության հետ կապված կիսատ աշխատանքները: Օրը վերջացրեցին խմբակային տեսահոլովակի նկարահանմամբ, որով նոյեմբերի 23-ին շնորհավորեցին ՀԲԸՄ Սկաուտական խմբի փոխատենապետ Եղբայր Սարօ Թադիոսի տարեդարձը, մաղթելով նրան առողջություն և նոր վերելքներ: Նոյեմբերի 22, եզակի կիրակի, որը ՀԲԸՄ սկաուտական խումբը կհիշի ամբողջ կյանքում: Սույն օրը տեղի ունեցավ Սկաուտական խմբի 2015 թվականի Երդման արարողությունը (ավելի մանրամասն կարդացեք Երդման արարողություն հոդվածում): Ամսվա վերջին կիրակի օրը՝ նոյեմբերի 29-ին, սկաուտներն ու արենուշներն ունեցան ընդհանուր խաղ, որից հետո առանձին խմբերով անցան իրենց առաջնորդների կողմից կազմակերպած հայտագրերին, որի ընթացքում վերհիշեցին սկաուտական կանչեր ու սովորեցին նորերը:
-11-
Նոր Տարվա հանդես Դեկտեմբերի 20-ին տոնական իրարանցում էր Վահե Կարապեյան շենքում, ուր սկաուտական խումբը նշում էր գալիք Ամանորը: Առավոտյան շենքում փոքրիկների ուրախ տրամադրությունից առաջացել էր «գունավոր հրավառություն»: Այդտեղ գայլիկները, արծվիկներն ու մրջնիկները վայելում էին տոնական օրը: Փոքրիկներին շատ ուրախացրեց Ծաղրածուի ու Ձմեռ պապի այցելությունը: Օրվա երկրորդ կեսից շենքում տոնակատարությունը շարունակեցին սկաուտներն ու արենուշները: Նրանց ուրախությունը չէր սահմանափակվում միայն համեղ ուտելիքներով ու լավ երաժշտությամբ. օրը նաև հագեցած էր ուրախ խաղերով, որոնց հաղթողները ստացան նվերներ: Նոր Տարվա հանդեսը սկաուտական կիրակիների ուրախ փակումն էր, որը ևս մի հաճելի հուշ դարձավ սկաուտների ու արենուշների համար:
-12-
Այցելություն հիվանդանոց
Առաջնորդվելով սկաուտության հիմնադիր Լորդ Բեյդն Փաուլի խոսքով, որ «Ուրախ լինելու իսկական ճանապարհը մարդկանց ուրախություն պարգևելն է ... » դեկտեմբեր 31-ին ՀԲԸՄ Երևանի Սկաուտական խմբի անդամներն ու Ձմեռ Պապին այցելեցին Արաբկիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ հիվանդանոց, որտեղ Ձմեռ պապին չմոռացավ երեխաներին, ովքեր առողջական խնդիրների պատճառով իրենց նոր տարին անցկացրին հիվանդանոցում: Ձմեռ պապին նրանց նվերներով ոգևորեց և ուրախացրեց: Նա նրանցից խոստումներ վերցրեց, որ իրենց չեն վախենալու և քաջությամբ հաղթահարելու են հիվանդությունն ու վերադառնալու են իրենց տները: Հատուկ շնորհակալություն Արաբկիրի բժշկական համալիրի տնօրինության և բժշկական անձնակազմին, ովքեր մեզ հնարավորություն տվեցին ուրախություն և նոր տարվա ջերմ մաղթանքներ փոխանցել երեխաներին: Հատուկ շնորհակալություն մեր խմբի շատ սիրված նախկին խմբապետուհուն՝ Բժիշկ Քույր Քրիստինե Սարգսյանին և մյուս բժիշկներին, ովքեր նոր տարին անցկացրին հիվանդանոցում՝ երեխաների առողջության մասին հոգ տանելով: Ձեր սուրբ գործին մենք շնորհակալ ենք...
-13-
Գայլիկ-Արծվիկների Երդման արարողություն
Այս տարի Երևանի սկաուտական խմբի երդման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում: Մեր խմբում ևս կային գայլիկներ և արծվիկներ, ովքեր պետք է երդվեին: Ամենաանահամբերը փոխանցվող խումբն էր՝ անձիք, ովքեր պետք է փոխանցվեին սկաուտների և արենուշների շարքերին: Ոգևորիչը ծնողների մեծաթիվ լինելն էր: Երդվեցին և փոխանցվեցին մեր գայլիկարծվիկները: Ընտրվեց տարվա տիպար գայլիկ-արծվիկը: Օրը մի բարի գործ կատարել կարգախոսի ներքո մրցույթի մասնակցած Գայլիկ-Արծվիկները պարգևատրվեցին: Իսկ ամենահուզիչը այն բոլոր շնորհակալական խոսքերն էին, որոնք հնչեցին փոխանցված գայլիկ-արծվիկների շուրթերից: Շնորհակալություն քույր Արփային: Հուզիչ էր նաև ծնողների գնահատականին արժանանալը: Նրանք ինչպես արտահայտվեցին, հուզվում էին բոլոր երեխանրի գնահատման ժամանակ: Բոլորին բարի երթ սկաուտական շարքերում: Քույր Արփա Նաիրյան
-14-
Գայլիկ-Արծվիկները տոնում են Էրեբունի Երևանի 2797-րդ տոնը
Գայլիկ-Արծվիկների Նոր տարի
Այս տարի Գայլիկ-Արծվիկներին բախտ էր վիճակվել անցկացնել նոր տարվա հանդես ՀԲԸՄ Վահե Կարապետյանի կենտրոնում: Բոլորը տոնական հագուստներով մեկնեցին այնտեղ: Առաջինը այցի եկավ ուրախ ծաղրածուն, ով զվարճալի խաղերով ու պարերով ուրախացրերց մեր Գայլիկ-Արծվիկներին, ապա Ձմեռ պապն իր նվերներով լի տոպրակով այցելեց մեզ: Բոլորը երգերով և արտասանություներով ուրախացրեցին Ձմեռ պապին, ով աշխույժ բալիկներին նվերներ տվեց: Գայլիկ-Արծվիկները ուրախությամբ ավարտին հասցրին սկաուտական խմբի 2015 թվականի վերջին կիրակին, վստահությամբ, որ հաջորդ տարի ավելի լավ հայտագրեր են իրենց սպասելու: Քույր Արփա Նաիրյան
-15-
Հայտարարություն Երևանի սկաուտական խմբի խորհուրդն ու Խմբապետական կազմը տեղեկացնում են, որ սկաուտական հավաքները վերսկսելու են հունվարի 31-ից...
Բովանդակություն Առաջին կիսամարաթոնը Երևանում .........................................................................
-1-
Այց աստղադիտարան ......................................................................................
-2-
Արշավ, Բեյջ և Մարտունու փուռ ............................................................................
-3-
Աշնան գույներ ........................................................................................................... -4Այցելություն Գյումրի ................................................................................................. -5Տարեվերջյան տոն ..................................................................................................... -6Փողերախումբ ............................................................................................................ -7Երդման արարողություն 2015 .................................................................................... -8Սկաուտների ու Արենուշների հոկտեմբեր ամսվա կիրակիները ................................ -10Սկաուտների ու Արենուշների նոյեմբեր ամսվա հայտագրեր ..................................... -11Նոր Տարվա հանդես ................................................................................................. -12Այցելություն հիվանդանոց ......................................................................................... -13Գայլիկ Արծվիկների Երդման արարողություն ............................................................ -14Գայլիկ Արծվիկների ................................................................................................... -15-
Խմբագրական խումբ Խմբագիր՝
Քույր Սյուզաննա Պետրոսյան
Լուսանկարող՝ Եղբայր Գնուն Էլոյան Աշխատակիցներ՝ Քույր Աստղիկ Եզեկյան Քույր Մառնի Ինճէեան Եղբայր Գնուն Էլոյան Եղբայր Մանվել Կիրակոսյան Խմբագրական խմբի պատասխանատու և համակարգչային ձևավորում Փոխատենապետ՝ Եղբայր Սարօ Թադիոս