Scout magazine 24'th edition

Page 1



«Սկաուտ» թերթը երեք տարեկան է

Կարող է «Սկաուտ» թերթի երեք տարվա պատմությունը նշելը ոմանց մոտ այդքան էլ արժեք չունենա, բայց երբ սկաուտական խումբը 8-րդ տարին է նշում, ապա «Սկաուտ» թերթի երեք տարեկան լինելը մեծ նշանակություն ունի: Աշխարհի մայրցամաքներում ՀԲԸՄ-ն ունի սկաուտական խմբեր, որոնք երկար տարիների պատմություն ունեն. մի սկաուտական խումբ, որ 8 տարեկան է և ունի « Սկաուտ » թերթ, որն աշխարհում գտնվող բոլոր ՀԲԸՄ-ների սկաուտները ծանոթ են, մի խումբ, որ մի տարվա մեջ ունեցավ կայացած փողերախումբ, Արշավների ակումբ և այլ հաջողություններ: Նշեմ, որ «Սկաուտ» թերթը գրում է և հրապարակում սկաուտական խմբի խմբագրական խումբը, որը «Սկաուտ» թերթից ավելի շուտ հիմնվեց հենց այդ նպատակով: Խմբագրական խումբը հիմնվեց 2014թ. նոյեմբերին, մինչ «Սկաուտ» թերթի առաջին հրատարակությունը ամիսներ շարունակ ուսումնասիրեցին, տարբերակներ ստեղծեցին, որ կարողանան Ձեզ և սկաուտներին մատուցել բարձր որակով և յուրահատուկ սկաուտական թերթ: Շատ հնարավոր է, սիրելի ընթերցող, որ «Սկաուտ» թերթն ընթերցելու ժամանակ սխալների հանդիպեք, բայց մի մոռացեք գնահատել ճիշտ գրությունները, ի վերջո` սկաուտ թերթում գրում են միայն սկաուտները, և ոչ մասնագետ լրագրողներ: Շնորհակալ ենք բոլոր նրանցից, ովքեր տարիների ընթացքում մեզ քաջալերեցին և ընդառաջեցին, որ թերթը հրատարակվի ճիշտ ժամանակին: Սկաուտական խորհրդի կողմից սրտանց շնորհավորում եմ ոչ միայն խմբագրական խմբի անդամներին, այլև մեր ամբողջ սկաուտական խմբին, որովհետև «Սկաուտ» թերթի հաջողությունը բոլորինս է: Եղբայր Սարօ Թադիոս

-1-


Նոր խորհրդատուներ ՀԲԸՄ սկաուտական խումբը ի սրտե շնորհավորում է քննությունը հաջողությամբ ավարտած առաջնորդական կազմի մեր քույրերին ու եղբայրերին, ովքեր դարձան տարբեր կրծքանշանների խորհրդատուներ… Մեր խումբը հպարտ է, քանի որ կարողանում է հստակ քայլերով գնալ առաջ և փոխանցել գիտելիքը կրտսեր քույրերին ու եղբայրներին… Ամիսների ընթացքում առաջնորդական կազմը եղբայր Սարօի խորհրդատվությամբ վերապատրաստվեց և տվեց քննություն՝ փաստելով, որ համապատասխան կրծքանշանի գիտելիքը կարող է փոխանցել սկաուտներին ու արենուշներին… Մարտ ամսվա կիրակիները եղան փորձառություն մեր նոր խորհրդատուների համար, ովքեր առաջին անգամ կրծքանշանի գիտելիք փոխանցեցին սկաուտներին ու արենուշներին, և իրենք էլ քննություն վերցրեցին նրանցից… Պատվով անցնելով փորձառությունը `մեր առաջնորդներից շատերը դարձան լիարժեք խորհրդատուներ (մինչ այդ մեծ թվով կրծքանշանների խորհրդատուն միայն Եղբայր Սարօն էր): Սկաուտներն ու արենուշները հետաքրքրությամբ անցան եղանակային աղետների, սուր գործիքների, խոհարարական և կողմնացույցի կրծքանշանները… Քույր Մառնի Ինճէյան

-2-


Այց կենդանաբանական այգի Մեր անցկացրած հիանալի հայտագրի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Երևանի կենդանաբանական այգու տնօրինությանը և ողջ անձնակազմին, ովքեր մեզ թույլ տվեցին այսքան մոտ լինել և ծանոթանալ կենդանիների առօրյային։ Առանձնահատուկ շնորհակալություն տիկին Մանեին, ով ամբողջ ընթացքում մեր կողքին էր և պատմում էր այգու ամեն մանրամասնության և կենդանիների մասին։ Շնորհակալություն նաև այգեպաններին և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեր նոր` կենդանիների խնամք կրծքանշանի ձեռքբերման հարցում։ ՀԲԸՄ սկաուտական խմբի այն անդամները, ովքեր դեռ չունեին «կենդանիների խնամքի» բեյջը, մարտի 6-ին այցելեցին Երևանի կենդանաբանական այգի, որտեղ սկաուտներն ու արենուշները ստացան գիտելիքներ, նաև օգնեցին այգու բարեկարգման աշխատանքներում։ Այգում մեզ դիմավորեցին շատ ջերմ, ու բոլորս միանգամից գործի անցանք: Խմբի մի մասը, ովքեր ունեին «Դանակ»-ի կրծքանշան, գնացին այգու խոհանոց՝ կենդանիների համար մրգեր ու բանջարեղեն կտրատելու, որից հետո իրենց ձեռքով կերակրեցին կենդանիներին։ Արենուշները տերևներից մաքրեցին այն տարածքը, որտեղ սկյուռերն էին, իսկ սկաուտները ճյուղերից մաքրեցին մեկ այլ հատված։ Աշխատելուց հետո բոլորս միասին անցանք կենդանիների մոտով ` այգու ուղեկցորդուհու հետ միասին, ով մեզ պատմեց կեդանիների վարքի և խնամքի մասին։ Մենք օգտակար և հետաքրքիր տեղեկություն ստացանք նույնիսկ այն կենդանիների մասին, որոնց մասին, կարծում էինք, թե լիարժեք գիտելիքներ ունենք։ Սկաուտներն ու արենուշները շատ ոգևորված էին` չնայած հոգնածությանը։ Կանչերն անպակաս էին, դրանցով ուրախ մթնոլորտ էր ստեղծվում թե՛ խմբի, թե՛ այգու աշխատակիցների համար։ Եվս մեկ հետաքրքիր և, կարևորը, օգտակար սկաուտական կիրակի, որը կմնա սկաուտական խմբի հիշողություններում և կամփոփվի բեյջի տեսքով։ Քույր Աստղիկ Եզեկյան

-3-


Արշավ դեպի Գոշ լիճ Հերթական սկաուտական արշավը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 19ին: Այս անգամ խումբը ճանապարհ էր ընկել դեպի Սևանա կղզի և Գոշ լիճ: Արշավը կազմակերպվել էր սկաուտական արշավախմբի կողմից `ոչ սկաուտական խմբի համար, սակայն նրանց մեծ ոգևորությամբ միացան նաև ՀԲԸՄ սկաուտներն ու արենուշները: Չնայած Սևանի սառը ու ուժեղ քամուն`բոլորը միահամուռ բարձրացան դեպի Սևանավանքը և մոմ վառեցին, հետո շարունակեցին ճանապարհը դեպի Գոշ լիճ: Այնտեղ եղանակն ավելի մեղմ էր ու հյուրընկալ: Արշավն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար արշավի պատասխանատուներ եղ. Թաթուլն ու եղ. Ալբերտը փոքրիկ հետախուզական խաղ էին կազմակերպել: Դեպի լիճը տանող ճանապարհին, որն անցնում էր անտառի միջով,

արշավականները գտան իրենցից նախօրոք վերցրած իրերը, որոնք խաղի մաս էին կազմում: Խաղը և արշավը շատ ոգևորիչ ու հետաքրքիր էին: Սա ՀԲԸՄ սկաուտական արշավախմբի դեռ առաջին ու հաջողված քայլերն են, մեզ դեռ բազմաթիվ արշավներ են սպասվում… Քույր Մանան Ասիկյան Եղբայր Ալբերտ Ասիկյան

-4-


Կանաչ զրույցներ Մարտի 15-ին սկաուտական խմբից շատ անդամներ մասնակցեցին ՀԲԸՄ-ի կողմից նախաձեռնած «Կանաչ զրույցներ» բնապահպանության թեմայով շարքի մեկնարկին: Առաջին զրույցի թեման թուղթն էր (անտառահատում, թղթի վերամշակում և ամեն ինչ այս թեմայի շուրջ), որը տեղի ունեցավ մարտի 15-ին`ՀԲԸՄ Երևանի կենտրոնատեղիում (Մելիք-Ադամյան 2/2): Հրավիրված բանախոսները ներկայացնում էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որոնք կիսվեցին իրենց մասնագիտական փորձառությամբ ու սովորեցրին, թե ինչպես կարելի է տան պայմաններում վերամշակել թուղթը: Սկաուտների ակտիվ մասնակցությունը ուրախալի էր կազմակերպիչների համար։ Այս ամենը հետագայում համագործակցության հիմք կհանդիսանա, որը կարտահայտվի սկաուտական խմբի նոր նախաձեռնությամբ՝ դառնալ կանաչ խումբ։ FPWC թիմը զրուցեց թղթի խնայողության, վերամշակման, վերաօգտագործման և մեր առօրյայում այդ ամենի ստեղծարար կիրառության մասին: Զրույցի ընթացքում ներկայացվեցին բնապահպանական լուրջ խնդիրների մասին վիճակագրական փաստեր, քննարկվեց վերամշակված թղթի օգտագործման աճող թրենդն աշխարհում, ու դրա արձագանքը Հայաստանում: Փոքրիկ աշխատարան-ցուցահանդեսի ձևաչափով էր ներկայացված FPWC-ի կողմից պատրաստվող ձեռակերտ վերամշակված ծաղկաթուղթը: Բացառիկ մակատեսքով այս թղթի հումք են դառնում ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները, որոնք ապրիլի 24-ից օրեր անց խնամքով հավաքվում են ու մշակվում հազարավոր կամավորների կողմից՝ Հիմնադրամի նախաձեռնած ամենամյա «Ծաղկահավաք»-ի ընթացքում: Ամենամյա «Ծաղկահավաք»-ի կամավորական աշխատանքներին ակտիվորեն մասնակցել և մասնակցելու է ՀԲԸՄ սկաուտական խումբը… Զրույցի ընթացքում կատարված գործնական աշխատանքները շատ հետաքրքրեցին մասնակից սկաուտներին և արենուշներին, ովքեր իրենց ձեռքով վերամշակված թղթից պատրաստեցին լուսամփոփ, գրատախտակ, գեղեցիկ բացիկներ և այլն… Սկաուտական խմբի համար այս զրույցը նշանակալի հիմք դարձավ. ամուր քայլերով առաջ գնալ դեպի իր վաղեմի նպատակը՝ կանաչ խումբ դառնալ… Եղբայր Մանո Կիրակոսյան http://agbu.am/ http://www.fpwc.org/

-5-


Ծաղկազարդ Ինչպես ցանկացած հայ ընտանիք, մեր սկաուտական ընտանիքը ևս նշում է ազգային տոները և կրտսեր սերնդին փոխանցում հնուց եկած ավանդույթները`հոգ տանելով ազգային մշակույթի պահպանմանը: .... Մարտի 20-ին սկաուտական խումբը, հետևելով Հայ Առաքելական Եկեղեցուն, նշեց Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է: Այդ օրը, խումբը դիտեց տեսանյութ՝«Քրիստոսի մուտքը Երուսաղեմ», և լսեց դասախոսություն տոնի վերաբերյալ: Սկաուտներն ու արենուշները, գայլիկներն ու արծվիկները սովորեցին Ծաղկազարդի նպատակը և խորհուրդը: Բացի հետաքրքիր դասախոսությունից, սկաուտներին բաժանվեցին ուռենու ճյուղեր, և բոլորով սովորեցին ու հյուսեցին գեղեցիկ թագեր, որը օրվա վերջում տարան իրենց հետ տուն (ուռենու ճյուղերը նախօրոք օրհնվել էին Սուրբ Հակոբ եկեղեցում): Սակայն այդքանով չավարտվեց մեր խմբի տոնական օրը… Քանի որ հաջորդող կիրակին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն էր` Զատիկը, (27.03.2016, թե ինչպես նշեցինք Զատիկը, կարող եք կարդալ հաջորդիվ հոդվածներում), Սկաուտական խմբի բոլոր անդամները լսեցին, թե ինչու է օրվա խորհրդանիշը հավկիթը, և դրա ներկելու սովորույթի իմաստը: Նրանք սովորեցին, թե ինչպես տարբեր նյութերով և ձևերով գեղեցիկ ներկել հավկիթները, որից հետո ստացած գիտելիքը փորձարկեցին տեղում՝ գունազարդելով նախօրոք բաժանված հավկիթները: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ավագ քույրերին ու եղբայրներին, ովքեր նախօրոք եփել էին բոլոր հավկիթները… Եղբայր Գնուն Էլոյան Քույր Մանան Ասիկյան

-6-


Խթման գիշեր ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը , Սփյուռքում ավանդույթ դարձած խթման գիշերը, այս տարի առաջին անգամ նշեց Հայաստանում, որի նպատակն էր միութենականներին լուր տալը մեր սկաուտական խմբի առաջիկա ծրագրերի մասին… Խմբի խորհուրդն ու առաջնորդական կազմը Սբ. Զատիկից մի օր առաջ խթման գիշերն այցելեց ՀԲԸՄ-ի նոր և հին ղեկավարների, վարչականների և խմբապետերի տները, ովքեր երկար տարիներ ծառայել ու նվիրվել են միությանը և շնորհավորեց Սբ. Զատիկի տոնը: Բացի բարեմաղթանքներ փոխանցելուց, տեղեկացրեցին նաև մեր առաջիկա մեծ միջոցառումների մասին… Առաջնորդական կազմը տիկնաց հանձնախմբի օգնությամբ պատրաստեցին հուշանվերներ, միասին փաթեթավորեցին նվերները, և խումբը մեծ խանդավառությամբ ուղղվեց նրանց տները: Բաժանվեցին չորս խմբի և ամեն մի խումբ ստանձնեց մի շրջան: Այցելեցին 50-ից ավելի ընտանիքների տներ, ովքեր սրտաբաց ընդունեցին և ճանապարհեցին նրանց` սպասելով գալիք խթումներին: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին` ջերմ ընդունելության և նվիրատվությունների համար, նաև մեր սրտագին շնորհակալություններն հայտնում ծնողաց անձնախմբին, որը կազմակերպեց խթման գիշերը, միշտ մեր կողքին են ու ամեն ինչով օգնում են: Քույր Մառնի Ինջէան

-7-


ՊԱՏՄԱԿԱՆ ՕՐ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆ Մարտի 27-ը հագեցած ու նշանակալի օր էր սկաուտների և ՀՀ քաղաքացիների համար: Այդ օրը ՀՀ քաղաքացիները առավոտյան տեսան սկաուտական տողանցք և ավելի ուշ ներկա եղան ՀՀ-ում առաջին անգամ կազմակերպված միջազգային լայն ճանաչում ունեցող Հավկթաորս խաղին: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը ինչպես ամեն տարի, այս տարի էլ Սբ. Զատիկի տոնը սկսեց նշել դեպի Էջմիածին մեկնումով: Սուրբ Հարության տոնն այս տարի նշվում էր մարտի 27-ին, և խումբը այդ օրը պարտաճանաչորեն ներկայացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացվող Սուրբ Զատիկի տոնակատարությանը: Ընդհանուր խումբը գեղեցիկ շարված, մեծ հպարտությամբ դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ՀՀ նախագահ Սերժ Սարգրսյանին: Այնուհետև տեղի ունեցավ առաջին լիարժեք սկաուտական տողանցքը :

Այս ելույթով բոլորս մտանք պատմության մեջ, սա առաջին ելույթն էր նման մասշտաբի և կարևորության, որտեղ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը դարձավ լիարժեք սկաուտական խումբ`ունենալով Հայաստանի Հանրապետության առաջին սկաուտական փողերախումբը։ Նվագում էին միայն ու միայն Երևանի սկաուտական խմբի սկաուտներն ու արենուշները։ Հենց այս ելույթով էր, որ պետք է որոշվեր փողերախմբի ճակատագիրն ու հետագա գործունեությունը։ Այդ պատճառով բոլորը մի պահ մոռացան բոլոր հիվանդություններն ու խնդիրները, և ուժերի առավելագույն ներդրմամբ փայլուն ելույթ ունեցան։ Քաղաքում բոլորը կլանված ու հիացած էին, քանի որ առաջին անգամ էին ականատես լինում սկաուտական տողանցքի։ Խումբն արդարացրեց մեկ տարում անցկացրած բոլոր բարդություններն ու աշխատանքները և փաստեց, « որ ջանքերը զուր չեն եղել: Այս ծավալի միջոցառումը նոր ուժ է տալի ավելի լավ աշխատելու և շն մ ձգտելու էլ ավելի լավին։ ն Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ հաղթանակի առթիվ՝ փողերախմբի պատասխանատու փոխատենապետ եղբայր Սարօ Թադիոսի գլխավորությամբ, և թող բոլորիս եռանդը անսպառ լինի նվաճած պատիվը բարձր պահելու… -8-


ՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՄԱՐ

Տողանցքից հետո սկաուտական խումբը վերադարձավ հայորդյաց տուն, ուր պատրաստվել էր տոնական անակնկալ: Բոլորը ստացան օրը խորհրդանշող ձեռային աշխատանք՝ հավկիթով և համեղ հրուշակով, որը պատրաստել էր սկաուտական խմբի ծնողական հանձնախումբը … ՀԲԸՄ սկաուտական խումբը իր խորին շնորհակալություն է հայտնում այդ օրվա աջակիցներին՝ մեր պատասխանատու կազմին` իր տարած ահռելի աշխատանքի և տրամադրած ժամանակի համար, ծնողական խմբին` մշտապես մեր կողքը լինելու ու աջակցելու համար:

«Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով նորհավորում ենք Սուրբ Զատիկը և ի սրտե մաղթում ուժ, եռանդ, առողջություն, երջանիկ ու նորոգ հաջողություններ Ձեր ընտանիքին…. Քույր Աստղիկ Եզեկյան Եղբ. Գնուն Էլոյան -9-


Հավկթաորս միջազգային խաղը Երևանում

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը միշտ սիրում է ուրախացնել և զվարճացնել փոքրիկներին, քանի որ սկաուտության հիմնադիր Լորդ Բեյդն Փաուլն ասում է. «Ուրախ լինելու իսկական ճանապարհը մարդկանց ուրախություն պարգևելն է»... Առաջնորդվելով այս խոսքերով`սկաուտական խումբը կազմակերպեց առաջին հավկթաորս միջազգային խաղը` «Egg Hunt»-ը, որին մասնակցեցին Հայաստանում գտնվող ավելի քան 50 երեխաներ, և նրանք առիթ ունեցան միանալ աշխարհում գտնվող մնացած փոքրիկներին, ովքեր նույն օրը այդ խաղն էին խաղալու: Խաղի առաջին փուլում ամբողջ այգում փնտրեցին և գտան թաքցրած հավկիթները, և գլխավոր 3 հավկիթները, որոնք գտնողները ստացան քաղցր անակնկալ: Երեխաների մկանները տաքացնելու համար սկաուտներն ու արենուշները կիրառեցին խաղերի և մարզանքի մեթոդը: Egg Hunt խաղի սկիզբը հայտարարվելուց հետո երեխաները այս ու այն կողմ վազեցին հավկիթները փնտրելու համար: Խաղի վերջում հավկթախաղ կազմակերպվեց հավաքված հավկիթներով… Երեխաները շատ ակտիվորեն մասնակցեցին, ծնողներն`առավել ևս, իսկ հաղթողները ստացան նվերներ: Բացի դրանից, բոլոր երեխաների երեսները ներկվեցին գեղեցիկ նկարներով, իսկ հավկթախաղի հաղթողներին տրամադրվեց կենդանի ճուտիկ, որը շատ ուրախացրեց նրանց… Երեխաները առիթ ունեցան Երևանի կենդանաբանական այգու կողմից տրամադրված հատուկ այս օրվա համար մի գեղեցիկ սպիտակ նապաստակի հետ խաղալ և մոտիկից ծանոթանալ այդ գեղեցիկ կենդանուն, որի համար ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը ի սրտե շնորհակալություն է հայտնում Երևանի կենդանաբանական այգու տնօրինությանը… Բոլորը ուրախ տրամադրությամբ վերադարձան իրենց տները, իսկ սկաուտական խումբը սկսեց տարածքի ընդհանուր մաքրություն, որը տրամադրված էր հատուկ այս օրվա հայտագիրն ապահով և շքեղ կանաչության մեջ անցկացնելու համար՝ Թումոյի կողմից Թումանյան այգու տարածքը: Եղբայր Գնուն Էլոյան

-10-


-11-


ՀԲԸՄ ՀԵԸ Անդրանիկ Սևանի սկաուտները

-12-


-13-


Գայլիկ-Արծվիկ-Մրջնիկների ձեռքի աշխատանքի մրցույթ

Սկաուտների համար անչափ կարևոր է սկաուտական ձեռային աշխատանքներ պատրաստելու հմտություններ ունենալը: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի ամենափոքր անդամները առաջին անգամ չէ, որ փորձեցին այս ասպարեզում ցույց տալ իրենց հմտությունները և շնորհը: Մեր խմբի անդամներն իրենց ծնողների, նաև պապիկ-տատիկների օգնությամբ մանսակցեցին ձեռային աշխատանքների պատրաստման մրցույթին: Մարտի 13-ին և 20-ին նրանք հանձնեցին իրենց պատրաստած աշխատանքները։ Անչափ ուրախացրեց մասնակիցների թվաքանակը: Սկաուական սենյակում դժվարությամբ տեղ գտնվեց բոլոր ձեռային աշխատանքները տեղավորելու համար: Շուտով որոշվեց հաղթողը և պատասխանատու կազմի կողիմից ստացավ իր նվերը՝ Մոսկվա կինոթատրոնում մուլտֆիլմ դիտելու երկու տոմս։ Մասնակիցների աշխուժությունը ցույց տվեց, որ այս տարի նույնպես բանակումի ժամանակ Գայլիկ-Արծվիկների վրանների մոտ լինելու են գեղեցիկ ձեռային աշխատանքներ։ Քույր Արփա Նաիրյան

-14-


Մարտ ամսվա հայտագրեր Գայլիկ-Արծվիկ-Մրջնիկ

Մարտ ամիսը գայլիկ-արծվիկները սկսեցին գարնան ամենասպասված և գեղեցիկ տոնին՝ մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան պատրաստվելով: Այս առիթով բոլորը գեղեցիկ բացիկներ պատրաստեցին և բարեմաղթանքներ ուղղեցին իրենց մայրերին, տատիկներին և քույրիկներին: Գայլիկ-Արծվիկները նաև տեսանյութ նկարահանեցին և ամսի 8-ին համացանցով այն ուղարկեցին ՀԲԸՄ իրենց քույրերին և բոլոր կանանց: Օրն ավարտեցին աշխույժ մրցութային խաղերով: Մարտի 13-ը գայլիկ-արծվիկները նվիրեցին իրենց դավանանքներից մեկին՝ սիրել և հոգ տանել կենդանիների և բույսերի մասին: Դավանանքի նկատմամբ իրենց հավատարմությունը ցույց տվեցին թռչնի երկու գեղեցիկ բույն պատրաստելով: Նրանք համագործակցելով և իրար օգնելով ներկեցին դրանք մեր սիրելի կարմիր, կապույտ և դեղին գույներով: Այս բներն իրենց վերջնական օթևանը գտան ՀԲԸՄ Վ.Կարապետյան կենտրոնում, որտեղ բազմաթիվ թռչուններ արդեն հյուսել են իրենց բները: Կիրակի օրվա հայտագիրը ավարտին հասավ հետախուզական նշաների խաղով: Խորին շնորհակալություն եղ. Դանիել Սողյանին և սկաուտական խմբի սկաուտներին մեզ այս աշխատանքում ցուցաբերած աջակցության համար: Քույր Արփա Նաիրյան

-15-


Բովանդակություն «Սկաուտ» թերթը երեք տարեկան է ........................................................................... -1Նոր խորհրդատուներ ................................................................................................. -2Այց կենդանաբանական այգի .................................................................................... -3Արշավ դեպի Գոշ լիճ................................................................................................... -4Կանաչ զրույցներ ...................................................................................................... -5Ծաղկազարդ .............................................................................................................. -6Խթման գիշեր ............................................................................................................ -7Պատմական օր ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի համար ....................................... -8Հավկթաորս միջազգային խաղը Երևանում ............................................................... -10ՀԲԸՄ ՀԵԸ Անդրանիկ Սևանի սկաուտները ................................................................. -12Մոմավառություն ....................................................................................................... -13Գայլիկ-Արծվիկ-Մրջնիկների ձեռքի աշխատանքի մրցույթ ......................................... -14Մարտ ամսվա հայտագրեր Գայլիկ-Արծվիկ-Մրջնիկ ................................................... -15-

Խմբագրական խումբ Խմբագիր՝

Քույր Սյուզաննա Պետրոսյան

Լուսանկարողներ՝

Եղբայր Գնուն Էլոյան Քույր Մառնի Ինճէյան

Աշխատակիցներ՝

Քույր Աստղիկ Եզեկյան Քույր Մառնի Ինճէյան Քույր Մանան Ասիկյան Եղբայր Գնուն Էլոյան Եղբայր Մանո Կիրակոսյան

Սրբագիր՝

Մարինե Մխիթարյան

Խմբագրական խմբի պատասխանատու և համակարգչային ձևավորում Փոխատենապետ՝ Եղբայր Սարօ Թադիոս




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.