Scout magazine 25'th edition

Page 1



ՀԲԸՄ 110-ամյակը ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբն ապրիլի 15-ին տոնեց Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-րդ տարեդարձը. սկաուտական խումբը Փողերախմբի առաջնորդությամբ քայլեց դեպի օղակաձև այգի, որտեղ ՀԲԸՄ նախագահների արձանների մոտ դրեց ծաղկեպսակներ: Առաջին ծաղկեպսակը եղբայր Սարօ Թադիոսը դրեց ՀԲԸՄ հիմնադիր նախագահ Պողոս Նուբար Փաշայի արձանին, հաջորդ ծաղկեպսակը դրեցին քույր Սյուզաննա Պետրոսյանը և քույր Մեղրիկ Ճզտանյանը՝ ՀԲԸՄ նախագահ Գալուստ Գյուլպենկյանի արձանին, ապա քույր Արփա Նաիրյանը և քույր Անի Նաիրյանը՝ ՀԲԸՄ ցմահ նախագահ Ալեք Մանուկյանի արձանին: Մեզ համար հպարտություն է տոնել սիրելի միության տարեդարձը... Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ` կառույցի 110-րդ տարեդարձի կապակցությամբ (մեջբերում news.am լրատվական կայքից): Ուղերձում մասնավորապես, ասվում է. «Հարգելի´ պարոն Սեդրակյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայ բարեգործական ընդհանուր միության բոլոր անդամներին կառույցի 110-րդ տարեդարձի առիթով: Փառահեղ անցյալ ունեցող այս հզոր կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր հիմնադիրների սկզբունքներին, իրապես հիացմունքի է արժանի: Ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում վեհ գաղափարների շուրջ համախմբված անձինք մշտապես հանդես են եկել հայանպաստ և հայրենապաշտ գործունեությամբ և օգնել դիմակայելու տարբեր ժամանակներում մեր ազգին նետված մարտահրավերների աշխարհի տարբեր անկյուններում: Իր ողջ գոյության ընթացքում Բարեգործականը եղել եւ շարունակում է մնալ հայապահպանության հենասյուներից մեկը։ Դրա վառ վկայությունն են այն ծրագրերը, որոնք իրականացրել եւ իրականացնում է ՀԲԸՄ-ն Հայաստանում, սփյուռքում և Արցախում: Այս հոբելյանը դիմավորում ենք նոր և ծանր մարտահրավերների դիմակայելով. հայրենիքի շուրջ և սփյուռքում տեղի ունեցող իրադարձություները բոլորիս առջև նոր հիմնախնդիրներ են դրել։ Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիան ապացույցն է այն բանի, որ մենք իրավունք չունենք զգոն չլինելու, և որ մեր ժողովրդի անվտանգության դեմ ոտնձգություններին դիմագրավելու միակ ճշմարիտ ուղին մեր համախմբված և միասնական լինելն է: Այս գործելաոճով է միշտ առաջնորդվել ՀԲԸՄ-ն: Հարգարժա´ն պարոն Սեդրակյան, Վստահ եմ, որ այսուհետ ևս Ձեր ղեկավարած կառույցն անշեղորեն շարունակելու է իրականցնել ազգանվեր նոր ձեռնարկներ՝ ի նպաստ մեր համազգային խնդիրների լուծման: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին այս նշանակալի տարեդարձի առթիվ: Թող այս հոբելյանը Հայ բարեգործական ընդհանուր միության բոլոր մասնաճյուղերի և ողջ հայ ժողովրդի համար լինի բարություն, ջերմություն և խաղաղություն սփռող յուրօրինակ ազդակ: Մաղթում եմ Ձեզ և կառույցի բոլոր անդամներին բեղուն աշխատանք, անսպառ եռանդ՝ ի նպաստ հայ ժողովրդի լուսավոր ապագայի և ի փառս հայրենիքի», -ասվում է նախագահի ուղերձում: -1-


ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿԵԱՆԻ ԿՈՉԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԱՌԻԹՈՎ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Հիմնադրութեան 110-րդ տարեդարձը, կը դիմաւորենք հպարտութեամբ եւ նոր մարտահրաւէրներու դիմաց, Միութեան համազգային առաքելութիւնը արդիւնաւորութեամբ յառաջ տանելու ծանր պատասխանատուութեան գիտակցութեամբ: Այս տարի նոյնպէս, կը նշենք Հայաստանի ու Արցախի անկախ հանրապետութիւններու զոյգ 25-ամեակները ու Հայկական Ցեղասպանութեան 100-ամեակի աւարտին, կը թեւակոխենք մեր ազգի կենսունակութեան ու իրաւատիրական պայքարի նոր դարաշրջանը: Մինչ փայլուն ապագայի հեռանկարներով, ազգովին կը գտնուինք բարգաւաճումի, անհատական փայլուն իրագործումներու, բարեկեցութեան եւ միջազգային շրջանակներու մէջ ճանաչումի բարձրակէտի մը վրայ, մեր դէմ ունինք ծանր հրամայականներ, թէ հայրենիքի եւ թէ սփիւռքի մէջ, որոնք դիմագրաւելու համար անհրաժեշտ է մեր կարելիութիւններու միաւորումը եւ դիմադրական կամքի լարումը: Կը գտնուինք անկիւնադարձային հանգրուանի մը առջեւ: Իրատեսութեամբ կ’արժեւորենք անցնող յատկապէս քսանհինգ տարիներու մեր համազգային գործընթացը, իր իրագործումներով, յաջողութիւններով եւ թերացումներով: Մեր սփիւռքներու եւ համաշխարհայնական նոր իրականութեան մեզի ընձեռած առաւելութիւններուն ու հրամայականներուն լոյսին տակ, կ’որդեգրենք համապատասխան կազմակերպչական կառոյց եւ գործելակերպ, նաեւ կը մշակենք ընդլայնուած գործակցական յարաբերութիւններ: Մեր գխաւոր մարտահրաւէրները կը նկատենք՝ Միջին Արեւելքի մէջ տիրող անկայունութիւնը, որուն կործանիչ երեւոյթներէն վերջինը Սուրիոյ շարունակուող տագնապն է: Անիկա, միջազգային եւ շրջանային քաղաքական խմորումներով ու զինեալ հակամարտութիւններով, կը շարունակէ կազմալուծել մեր աւանդական սփիւռքի հայրենամերձ համայնքները: Այս իրադրութեան դիմաց, մենք թափով կը շարունակենք մարդասիրական օգնութիւն կազմակերպելու եւ մեր ազգակիցներու կարիքներուն հասնելու աշխատանքները: Ազրպէյճանական ուժերու կողմէ Լեռնային Ղարաբաղի դէմ յաճախակի եւ ծաւալուն դարձող ռազմական գործողութիւնները, որոնք կը վտագեն Արցախի եւ Հայաստանի ապահովութիւնը, կը թելադրեն մեզի ըլլալ զգօն եւ անդուլ կերպով ի գործ դնել մեր ճիգերը եւ կարելութիւնները, զօրացնելու համար հարենիքի անվտանգութիւնը ապահովող կառոյցները եւ աշխատանք տանիլ, միջազգային դիւանագիտական եւ հանրային շրջանակներուն մօտ իրազեկ եւ զօրակցական տրամադրութիւն մշակելու ուղղութեամբ: Աշխարհի տարածքին, սփիւռքի համայնքները կը դիմագրաւեն ինքնութեան պահպանումի եւ կարելիութիւններու միաւորումի հրամայականը: Համայնքային աւանդական կառոյցներու արդիւնաւորութիւնը նուազած է իբր հետեւանք արեւմտեան եւ արեւելեան նոր սփիւռքներու հոլովոյթին եւ սերնդափոխութեան: Նոր սերունդը, առաւելաբար արհեստավարժ եւ գործարար երիտասարդութեամբ, ինքզինք կը բնորոշէ իր ասպարէզային եւ ընկերային մրցունակ շրջանակի յատկանիշներով ու կենցաղով եւ հետզհետէ կը հեռանայ իր ազգային ինքնութենէն: Մինչ կը շարունակենք մեր ինքնութեան եւ մշակութային ժառանգութեան պահպանումին նուիրուած մեր ընթացիկ նախաձեռնութիւնները, մեր նոր ծրագիրները եւ գործունէութիւնները ուղղուած են այդ երիտասարդութեան մօտ վերարծարծելու իրենց ազգային ինքնութեան բնածին գիտակցութիւնը, ազգային ու հանրային կեանքի մարզերու եւ հայրենիքի բարգաւաճումին նպաստող նախաձեռնութիւններու մասնակից դարձնելով զիրենք: Միաժամանակ, նաեւ -2-


յայտնաբերելով ու քաջալերելով յաջող, բարձրորակ իրագործումներ, որոնք ազգային հպարտութիւն կը ներշնչեն անոնց: Առանցքային կը նկատենք նաեւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցիին եւ մանաւանդ երիտասարդութեան հոգեւոր եւ ընկերային կարիքներուն ի նպաստ անոր դերին զօրացումը: Որովհետեւ մեր պատմութեան ամբողջ ընթացքին եւ այսօր, գործնապէս, Հայ Եկեղեցին այն կառոյցն է, որ հայրենիքէն ներս թէ աշխարհի տարածքին, ներկայ ու գործօն է եւ կրնայ առաջնորդ դեր կատարել մեր բոլոր համայնքներուն մէջ: Մեր առաքելութեան մղում տուող «Մէկ Ազգ Մէկ Ժողովուրդ» հասկացողութիւնը, Հայաստանը, Արցախը, Հայ Եկեղեցին եւ հայկական սփիւռքները միաւորող նշանաբանն է: Ան միաժամանակ, մեր առաջնահերթութիւնները, պատասխանատուութիւնները եւ ուժականութեան աղբիւրները բնորոշող գաղափարաբանութիւնն է: Մենք հպարտ ենք մեր միութեան աւելի քան հարիւրամեայ ազգային փայլուն ու արդիւնաւոր գործունէութեամբ: Հաւատարիմ կը մնանք մեր հիմնադիրներու «Ընդհանուր Միութիւն» տեսլականին ու անկէ բխող ռազմավարութեան: Որդեգրած ենք արհեստավարժ գործելակերպ եւ մեզի գործակից ունինք արդիւնաւոր ու ծաւալուն նախաձեռնութիւններով, Հայաստանի ու Արցախի բարգաւաճումին եւ սփիւռքներու ուժականութեան սատարող ձեռներէց գործարարներ: Այս առթիւ սրտագին կոչ կ’ուղղենք մեր երիտասարդութեան ու ազգի բոլոր հատուածներուն, մեր բարերարներուն եւ անդամակցութեան, իրենց ուժերը միացնելու մեր գործընթացին, որպէսզի համախումբ եւ միասնական ոգիով նշենք ազգովին մեզի համար անկիւնադարձային այս հանգրուանը եւ պատուով ու առաւել արդիւնաւորութեամբ յառաջ տանինք մեր ազգանուէր առաքելութիւնը: ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿԵԱՆ, ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ

-3-


Այց Եռաբլուր

ՀԲԸՄ սկաուտական խումբը ապրիլի 3-ին պատրաստվում էր ուղևորվել դեպի Խոսրովի արգելոց, ուր պետք է մասնակցեր ծառատունկի և այցելեր Գևորգ Մարզպետունու ամրոց: Սակայն արշավի փոխարեն խումբը գնաց Եռաբլուր, որի պատճառը երկրի սահմանում տիրող պատերազմական իրավիճակն էր: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը` խմբապետական կազմի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր-պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայ զինվորների ու հերոսների հիշատակին, ովքեր իրենց արյան գնով պաշտպանում են մեր սահմանները և հայրենիքը: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը ծաղիկներ դրեց մատուռին կից, 21 սյուներից բաղկացած հուշահամալիրի մոտ: Մեծ էր սկաուտների հպարտությունն ու հուզմունքը`իմանալով, որ մեր խմբի սկաուտներից շատերը և խմբի Փոխ Խմբապետը առայժմ ծառայում են բանակում և պաշտպանում են մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ: Վերջում սկաուտները, մասնակցելով պատարագին, բոլորը միաբերան աղոթք ուղղեցին առ Աստված՝ բոլոր զոհված զինվորների հոգու հանգստության համար, ովքեր այս վերջին օրերին ընկել էին հերոսական մահով, և նրանց համար, ովքեր գիշեր-ցերեկ պաշտպանում են մեզ և մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ... Հավերժ փառք մեր հերոսներին... Շնորհակալ ենք քեզ, ՀԱ՛Յ զինվոր ... Քույր Մանան Ասիկյան

-4-


Ծաղկահավաք

Մեծ հպարտությամբ ու սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ այս տարի էլ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը իր բոլոր ուժերով աջակցեց և օգտակար դարձավ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets) կազմակերպած ծրագրին՝ ծաղկահավաքին: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը ապրիլի 27-ին`առավոտյան ժամը 07:30-ից մինչև 18:00ն անցկացրեց Ծիծեռնակաբերդում… Հատուկ շնորհակալություն կազմակերպիչներին, որ սկաուտական խմբին հնարավորություն ընձեռեցին, որ մաս կազմի այս ծրագրին, և խմբի երիտասարդներն իրենց ներդրումն ունենան բնապահպանության աշխատանքներում…

-5-


Ժպիտ բոլորին Ամենամյա ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս ՀԲԸՄ սկաուտական խումբն ապրիլի 1-ին որդեգրել է ժպիտ պարգևելու ուրախ առաքելությունը։ Ունեինք մոտ 200 ժպտացող փուչիկ, որոնց վրա նախօրոք ամրացվել էին Մ. Գորկիի նշանավոր խոսքերը. ‹‹Լավ ծիծաղը հոգեկան առողջության ճշմարիտ նշան է››: Փուչիկների մի մասը խմբի անդամները նվիրեցին Արաբկիր բժշկական համալիրի երեխաներին` ժպիտով թեթևացնելով փոքրիկների հիվանդությունների ընթացքը։ Փուչիկների մնացած մասը նվիրեցինք Երևանի անցորդներին, որոնց թվում կային զինվորներ, օտարերկրացիներ, Երևանի քաղաքապետը և այլք։ Մեր կազմակերպած միջոցառումն ամենագրավիչն ու ուրախն էր այդ օրը, և մենք քաղաքում աննկատ չմնացինք նաև լրագրողներից, ովքեր աշխատում էին, և ինչպես նրանցից մեկը նշեց. «Այսօր տեսածս ամենաուրախ ակցիան էր»։ Խոսեցինք նաև Ռուսաստանի Դաշնությունից Երևան եկած մի անցորդի հետ, ով ևս հետաքրքրվեց, լուսանկարեց և, ինչպես պարզեցինք, Ռուսաստանի սկաուտական շարժման բանակումի կազմակերպիչներից էր։ Քայլելով մարդաշատ փողոցներով` հասանք Հանրապետության Հրապարակ և մեր օրն ավարտեցինք ՀԲԸՄ գրասենյակում։ Մեզ ջերմ ընդունեցին ՀԲԸՄ նախագահ եղբայր Վազգեն Յագուպյանը և գրասենյակի տնօրեն եղբայր Հովիկ Յորդեկյանը, նրանց հետ հաճելի զրույցից հետո գրասենյակում թողեցինք ժպտացող փուչիկները և օրը համարեցինք ստացված… Հաճախ ժպտացեք և ձեր ժպիտով վարակեք մյուսներին… Քույր Աստղիկ Եզեկյան

-6-


Ուրախ լինելու իսկական ճանապարհը

Ապրիլի 10-ը նվիրված էր սկաուտների և արենուշների առանձին հայտագրերին։ «Արագիլ» խմբակը այդ կիրակի հիմք դրեց Հայկական Կարմիր խաչի հետ համագործակցությանը և մասնակցեց “PSS” ծրագրին, որի շրջանակներում կամավորներն աշխատում են փախստական ծերերի հետ, ովքեր, ցավոք, ապրում են հանրակացարաններում, ոչ բարվոք պայմաններում։ «Արագիլ» խմբում ունենք շատ արենուշներ, ովքեր նաև Կարմիր խաչի կամավոր են, և իրենք կազմակերպեցին այդ օրը։ Մեր օգնությունը ցուցաբերեցինք սննդի փաթեթները հավաքելու և տեսակավորելու հարցում։ Ունեցանք փոքրիկ ծանոթացում՝ կամավորները ներկայացրեցին իրենց գործունեությունը, իսկ մենք՝ սկաուտական խումբը։ Աշխատեցինք էֆեկտիվ և շատ արագ ավարտեցինք աշխատանքը… Հիշեք, հարգելիներս, ուրախ լինելու իսկական ճանապարհը մարդկանց ուրախություն պարգևելն է (Բեյդն Փաուլն)... Քույր Աստղիկ Եզեկյան

-7-


Մոմավառ

101 տարի անց անգամ աշխարհը և, մասնավորապես, հայը չի խաղաղվել, չի մոռացել հայոց պատմության ամենամուգ և գորշ էջը… Մեծ եղեռնի 101-րդ տարելիցին ընդառաջ ՀԲԸՄ սկաուտական խումբը կազմակերպել էր մոմավառություն, որը տեղի ունեցավ Կարապի լճի տարածքում՝ ապրիլի 21-ին: Առաջին անգամ Հայաստանում անցկացվեց նման մոմավառություն, ոգեկոչման արարողություն`ըստ անմեղ զոհերի անունների և ազգանունների: Ինչպես գիտեք, խումբը միշտ էլ այս օրերին իրականացրել է Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հսկում-հուշահանդեսներ: Այս տարի այն առանձնացավ նրանով, որ հիշատակվեց նահատակների 3000-ից ավելի անուններ և ազգանուններ: Նախքան մոմավառության սկսելը Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը աղոթք ուղղեց առ Աստված՝ անմեղ նահատակների հոգիների հանգստության և աշխարհի խաղաղության համար... Այդ օրը ցավն ու հպարտությունը խառնվել էին իրար. հպարտություն էր տեսնել, թե ինչպես են փոքրից մեծ, առանց տրտմելու, ժամերով կանգնած լճի եզրին՝ հպարտ բռնում եռագույնը, իսկ երբ անբողջ լիճը պատվեց մոմերով՝ անհնար էր առանց հուզվելու կանգնել: Սա մի առիթ էր ցույց տալու համար, որ մեր վերքերը դեռ բաց են, ինչը հրաշալի կերպով կատարեց ՀԲԸՄ սկաուտական խումբը… ՀԲԸՄ սկաուտական խումբը խոստանում է, որ այս անվանական մոմավառությունը կլինի շարունակական` հավաքագրելով նահատակների անուններն ու ազգանունները և առ նրանց հոգիների հանգստության՝ մոմավառության կազմակերպմամբ… Միջոցառումը մեծ արձագանք գտավ ոչ միայն քաղաքացիների շրջանում, այլ նաև ԶԼՄներում…

-8-


ռություն Հատուկ շնորհակալություն բոլոր այն լրատվական կայքերին, որոնք մասնակցեցին և լուսաբանեցին միջոցառումը… Շնորհակալություն, սիրելի ՀԲԸՄ սկաուտական պատասխանատու խումբ, որ կազմակերպված աշխատանքի շնորհիվ օրը դաձրիք անկրկնելի: Շնորհակալություն, սիրելի ՛ սկաուտներ, որ առանց տրտնջալու, եռագույնը պահած` ժամերով կանգնեցիք լճի եզրով ու էլ ավելի խորհրդանշական դարձրիք… Հայոց մեծ վիշտը այնժամ կթաղվի , երբ որ աշխարհը խորքից խաղաղվի: Հ.Շիրազ Քույր Լուսի Հակոբջանյան

-9-


-10-


-11-


Սկաուտական կիրակի Հետաքրքիր խմբակային հայտագրերով լի կիրակիներ ունեցան սկաուտներն ու արենուշները: Ապրիլի 10-ին ամեն մի խումբ ունեցավ իր անհատական հայտագիրը. Արենուշների ամենամեծ խումբը՝ «Արագիլը», այցելեց Կարմիր խաչի տատիկներին ու պապիկներին, իսկ մնացածը մնացին ակումբում: Սկաուտների «Վագր» խումբը խաղաց կոդերով հետաքրքիր մի խաղ, սովորեցին և՛օգտագործել կոդերը, և՛ անցկացրին հետաքրքիր ժամանակ: Արենուշների «Ծիծեռնակ» խումը պատրաստեց ձեռային աշխատանք՝ հուլունքներով գրեցին ՀԲԸՄ, «Կոլիբրի» խումբը ունեցավ զրույց կանանց աշխատելու և ծառայելու վերաբերյալ, իսկ «Թիթեռ» խմբակը լսեց հետաքրքիր դասախոսություն վարվելակարգի մասին, որը վարեց քույր Քարոլին Էմիրխանյանը: Վերջում երեք խմբակները միասին կազմակերպեցին ֆլեշմոբ` Արցախյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակին: Ապրիլ ամսվա մեր ամենամեծ հայտագրի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին կատարված մոմավառության կազմակերպչական աշխատանքները սկսվել էին օրեր առաջ: Մի կիրակի `ապրիլի 17-ին, ամբողջ խումբը ջանասիրաբար աշխատեց, որ այդ օրը լինի կատարյալ: Բաժանվեցին խմբերի, 3000 զոհերի անունները նախապես գրվել էին թղթերի վրա, մի մասը կտրատեցին թղթերը, մյուսները փակցրեցին անուները այն տուփիկների վրա, ինչերի մեջ պիտի տեղադրվեին մոմերը, մյուսները շրջանաձև կտրեցին տուփերի կափարիչները, որպեսզի տուփի մեջ դրված մոմը փակ միջավայրում չհանգչի: Աշխատանքը բարդ ու ժամանակատար էր, բայց սկաուտներն ու արենուշները խմբակային աշխատանքով հասցրեցին 3000-ից ավելի տարրա պատրաստել մեկ օրում: Ավարտելուց հետո մի ուրիշ խումբ մոմերը տեղադրեց անուններով տուփերի մեջ, փակեց կափարիչները և տեղադրեց մեծ արկղերի մեջ, որ մոմավառության օրը տանեն Կարապի լիճ: Քույր Մառնի Ինճեյան

-12-


Տողանցք դեպի Ծիծեռնակաբերդ

ՀԲԸՄ սկաուտական խումբը, անդամներն ու համակիրներն ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի նահատակների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով հուշակոթողին, ծաղիկներ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Խումբը եղ. Սարօյի հրամանով պատիվ առավ և միասնական աղոթք բարձրացրեց առ Աստված` նահատակների հոգիների հանգստության համար:

-13-


Գայլիկ Արծվիկների ամսվա հայտագիր Գայլիկ-Արծվիկ-Մրջնիկ խումբն իր ապրիլի 10-ի ողջ հայտագիրը նախատեսել էր մեր սիրելի Արցախի և հայ զինվորի համար: Այդ կիրակին կարելի է անվանել « Մենք քեզ հետ ենք, հա ՛յ զինվոր» Քույր Արփա Նաիրյան

-14-


Գայլիկ Արծվիկների այց ձիարշավարան

«Սիրել և հոգալ կենդանիներին և բույսերին», գայլիկ-արծվիկ-մրջնիկներ-ի վեց դավանանքներից մեկը մեզ միշտ պարտավորեցնում է զգոն և ուշադիր լինել բնության և, առհասարակ, կենդանիների նկատմամբ: Ապրելով քաղաքում՝ գայլիկները և արծվիկները շատ քիչ առիթ են ունենում շփվել բնության և կենդանիների հետ: Մենք մեր դավանանքը ամրապնդելու նպատակով որոշեցինք ապրիլյան արևոտ և պայծառ օրը անցկացնել Երևանի ձիարշավարաններից մեկում:

Մթնոլորդը շատ հաճելի էր: Ձիարշավարանի տնօրենը մեզ դիմավորեց գրկաբաց: Սկզբում ծանոթանալով տարածքին՝ մենք այցելեցինք ձիերին: Այնտեղ կային ձի վարժեցնողներ, ովքեր մեզ համբերատարորեն ձի նստեցրեցին և նրանց մասին տեղեկություններ տվեցին: Տարածքը բնակեցված էր նաև այլ կենդանիներով՝ նապաստակներով, ծովախոզուկներով, սագերով և այլն: Այցն ավարտվեց իր ամենակարևոր նպատակին հասած՝ ժպիտ և ոգևորություն պարգևած գայլիկներին և արծվիկներին: Քույր Արփա Նաիրյան

-15-


Շնորհավոր մեր սիրելի քույրերի և եղբայրների տարեդարձը

02-05-06 02-05-01 03-05-95 04-05-96 05-05-02 05-05-06 09-05-04

Լիլիթ Հայրապետյան Ալլա Սարուխանյան Մարինե Հունանյան Աստղիկ Եզեկյան Մարիա Մինասյան Լիկա Հովսեփյան Էմիլ Մելքոնյան

10-05-06 14-05-98 20-05-98 22-05-89 23-05-06 29-05-97 29-05-02

Մարտին Ալեքյան Մարինա Մանուկյան Մառնի Ինճեյան Մեղրիկ Ճզտանյան Արտյոմ Հակոբյան Րաֆֆի Կիրակոսյան Դանիել Սողոյան

Բովանդակություն ՀԲԸՄ 110-ամյակը ...................................................................................................... -1Այց Եռաբլուր ............................................................................................................. -4Ծաղկահավաք ........................................................................................................... -5Ժպիտ բոլորին ........................................................................................................... -6Ուրախ լինելու իսկական ճանապարհը ...................................................................... -7Մոմավառություն ....................................................................................................... -8Սկաուտական կիրակի ............................................................................................... -12Տողանցք դեպի Ծիծեռնակաբերդ ............................................................................... -13Գայլիկ Արծվիկների ամսվա հայտագիր ..................................................................... -14Գայլիկ Արծվիկների այց ձիարշավարան .................................................................... -15-

Խմբագրական խումբ Խմբագիր՝

Քույր Սյուզաննա Պետրոսյան

Լուսանկարողներ՝

Եղբայր Գնուն Էլոյան Քույր Մառնի Ինճէյան

Աշխատակիցներ՝

Քույր Քույր Քույր Քույր

Սրբագիր՝

Մարինե Մխիթարյան

Աստղիկ Եզեկյան Մառնի Ինճէյան Մանան Ասիկյան Լուսի Հակոբջանյան

Խմբագրական խմբի պատասխանատու և համակարգչային ձևավորում Փոխատենապետ՝ Եղբայր Սարօ Թադիոս




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.