ԲԵՐԿՐԱՌԱՏ ՏՈՆ
Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Կաթողիկե Ս. Էջմիածնի բերկրառատ տոնը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին հավաքվել հայաստանյան թեմերի առաջնորդներ, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Մայր Աթոռի միաբաններ, Տավուշի թեմի հոգևոր դասը և մարզի ուխտավորները` գլխավորությամբ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքապետերի, ինչպես նաև զինվորականներ ու բազում հավատավոր հայորդիներ: Ս. Պատարագի արարողությանը ներկա էին Մայր Աթոռի բարերարներ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Չեմբերճյանը և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանը: Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Օրվա խորհրդի շուրջ քարոզելով` Բագրատ Սրբազանը մասնավորաբար ասաց. «Այսօր Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնն է, և մենք աշխարհի տարբեր ծայրերից, Հայոց աշխարհի զանազան բնակավայրերից, սահմաններից, հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներով համախումբ, փառաբանում ենք և շնորհակալություն հայտնում մեր Տիրոջը` մեզ ընծայված այս մեծ շնորհի համար: Մեծ խորհուրդ ունի Ս. Էջմիածնի հաստատումը` որպես Կաթողիկե Մայր Եկեղեցու բաբախող սիրտ, ճառագող արև, որը լցնում է հայոց հոգևոր կյանքի անդաստանները, զարգացնում մեր հոգևոր մշակույթը, ոռոգում և լցնում մեր Հայրենիքի սահմանների դաշտերն ու անդաստանները խաղաղության հաստատման համար: Կարծես նախախնամական լինի, որ այս օրերին շարունակաբար ազգովի տոնախմբում էինք մայիսյան հերոսական տոների փառապանծ էջերը: Եվ հետ դառնալով դեպի չորրորդ դարը` մեր Ս. Եկեղեցու հիմնադրման օրերը, հասկանում ենք, որ այսօրվա գաղափարը ամփոփում է և դառնում եզրակետը այդ բոլոր հաղթանակների»: Բագրատ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում դարերի ընթացքում Մայր Աթոռի ստանձնած փրկչական դերակատարությանը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության տարիներին եղեռնից մազապուրծ եղած գաղթականների, որբերի նկատմամբ խնամատարությանը` մեծ ակնածանքով վերհիշելով այն կարևոր որբահավաք և որբախնամ առաքելությունը, որ այդ տարիներին իրականացվել է ՀԲԸՄ-ի կողմից: «Ոգու մտքով ենք վերադառնում մեր այսօրվա կյանքը: Մայր Տաճարի շրջափակն այսօր որբերով, լքվածներով և Ցեղասպանության սուրը թիկունքին կրող ժողովուրդը չէ, այլ այստեղ են ժամանել քաղաքական, աշխարհիկ իշխանության ներկայացուցիչներ, զորապետեր, Տավուշ աշխարհի ժողովուրդը, ինչպես նաև հայորդիներ, որոնք իրենց մեծ նեդրումն ունեն Հայրենիքի զորացման գործում, մշակութային, կրթական տարբեր ոլորտներում. բոլորը եկել են` թաթախվելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքների մեջ` ի զորություն կյանքի և հաղթանակների», - նշեց պատարագիչ Սրբազանը: Հավարտ Պատարագի սրբազան արարողության, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Ս. Էջմիածնի մաղթանք: Ներկաներն աղոթեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանության և հավիտենական առաքելության անխափան արդյունավորման համար: Աղբյուր՝ www.agbu.am
-1-
ՀԲԸՄ-ն շարունակում է աջակցել Արցախին
Մայիսի 14-ին, ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալել էր անգլիաբնակ հայազգի մեցցո-սոպրանո Անաիս Եղոյանի բարեգործական համերգը: Անաիսի ցանկությամբ նվիրատվություններից գոյացած ողջ հասույթը պիտի տրամադրվեր Արցախի օգնության ֆոնդին: Եվ ահա անցյալ շաբաթ, ՀԲԸՄ Հայաստանի անձնակազմն այցելեց Արցախ և համերգի ընթացքում նվիրատվություններից գոյացած գումարով Ստեփանակերտից ձեռք բերված սնունդն ու առաջին անհրաժեշտության կենցաղային պարագաները հասցրեց Հադրութի ռազմական ստորաբաժանում: Սիրով փոխանցում ենք զինվորների շնորհակալական ջերմ խոսքերն ու բարեմաղթանքներն Անաիսին: ՀԲԸՄ Հայաստանն էլ իր հերթին իր երախտիքի խոսքն է փոխանցում Անաիսին և նվիրատվության բոլոր մասնակիցներին: Աղբյուր՝ www.agbu.am
-2-
Փողերախումբ ՀԲԸՄ Երևանի սկաուտական փողերախմբի մասին արդեն Երևանի քաղաքացիների մի մասը ծանոթ են, բայց այն, ինչը որ փողերախմբի անդամները պատրաստում են, հիացնելու է Երևանի բնակիչներին: Շաբաթվա 6 օրը, երբ դուք անցնեք ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի մոտով, դուք կլսեք փողերախմբի դասընթացքների ձայները, բայց եթե լսեք ինչ-որ տարօրինակ ձայներ, իմացեք որ նրանք մեր նոր անդամներն են: Մեր խումբը վերջերս ստացավ մեծ նվիրատվություն թմբուկների և շեփորների տեսքով, որը մեզ առիթ ընձեռեց, որ նոր անդամներ ներգրավենք մեր շարքերում: Բոլոր անդամները ստանում են թանկագին գիտելիքներ, նրանք սովորում են սոլֆեջո, շեփոր և թմբուկ նվագել: Այս ամենը ստանում են անվճար, բայց բոլոր մասնակիցները, այդ դասերի հարգը իմանալով, և նրանց կամավոր սովորեցնող պատասխանատուների տրամադրած ժամանակը հարգելով՝ աշխուժորեն հաճախում են դասերին, որ կարողանան շուտ միանալ փողերախմբի շարքերին: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ քաջալերում են ցանկացած կերպ՝ խոսքով, գործով: Հատկապես շնորհակալ ենք մեր սիրելի ՀԲԸՄ-ի ղեկավարությանը, որի քաջալերանքներով, մեզ հավատալով և վստահելով մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետության միակ սկաուտական փողերախումբը: Փողերախմբի պատասխանատու՝ Եղբայր Սարօ Թադիոս
-3-
Կանաչ Զրույցներ Բնապահպանական խնդիրներով հետաքրքվող և մտահոգ երիտասարդությունը ինչպես նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երևանի Սկաուտական խումբը, հավաքվել էին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում՝ մասնակցելու ՀԲԸՄ «Կանաչ Զրույցներ» շարքի երկրորդ հանդիպմանը: Այն համատեղ կազմակերպել էին ՀԲԸՄ Հայաստանը և «Էյ Թի ՓԻ» բարեգործական հիմնադրամը («Հայաստան Ծառատունկ ծրագիր»): Ոլորտի մասնագետ, երեկոյի բանախոս Նվարդ Գևորգյանը խոսեց էկոլոգիական ոտնահետքի մասին, իսկ անցկացված հարցումը ցույց տվեց, թե ներկաներից յուրաքանչյուրին քանի մոլորակ է հարկավոր լիակատար երջանկության համար: Աղբյուր՝ www.agbu.am
-4-
Կենդանաբանական այգու բացումը
Մայիսի 1-ին տեղի ունեցավ կենդանաբանական այգու հերթական բացումը, և քանի որ մարդկանց հոսքը այդ օրը շատ էր, այգու աշխատակցուհին՝ մեր կողմից շատ սիրելի Մանեն, առաջարկեց օգնել իրենց: Չնայած, որ մայիսի 1-ը արձակուրդ էր ՀԲԸՄ սկաուտական խմբի համար, մեր «Քարավել» և «Արագիլ» խմբերը՝ որպես կամավոր, մեծ սիրով համաձայնեցին օգնել, ժամը 14:00-ից մինչև 19:00-ն աջակցեցին դրամարկղում՝ այցելուներին օգնեցին առանց խառնաշփոթի և ճիշտ անցնել կենդանիների տարածք: Կամավորներն անհրաժեշտության դեպքում պատասխանում էին նաև այցելուներին հուզող բոլոր հարցերին... Շատ հետաքրքիր ու օգտակար էր մասնակից սկաուտների ու արենուշների համար, քանի որ նրանք իրենց զգացին կենդանաբանական այգու աշխատակիցներ, կարևոր ու օգտակար մարդ: Միջավայրը շատ հաճելի էր ու ընկերական... Խումբը հետագա համագործակցությունների առաջարկներով և շատ լավ տրամադությամբ հեռացավ այգուց: Քույր Մանան Ասիկյան
-5-
ՀԲԸՄ Սկաուտները աշխարհում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Հայ Երիտասարդաց Ընկերկակցության (Հ.Ե.Ը.) Սիրիա Հալեպի Սկաուտական խմբի սկաուտների և արենուշների այցելությունը Հալեպի Ծերանոցի ծերունիներին:
-6-
-7-
Եռօրյա Բա
Եռօրյա բանակում, ամեն մեկը չէ, որ կհասկանա այս բառակապակցությունը: Շատերը այն հասկ քանի որ այն կազմված է բանակ բառից, բայց նույնիսկ այս դեպքում հարց է առաջանում ՝ իսկ ինչու՞ ե հետևալն է՝ եռօրյա բանակումը ամենևին էլ սովորական ճամբար չէ կամ (ինչպես հաճախ ասում են) եր երեխաներին ամենևին էլ որպես զինվորներ չեն նախապատրաստում, այլ երեխաներին դարձնում են ս սկաուտներ։ Մեր եռօրյա բանակումներն անցնում են նույն եռանդով, նույն հետաքրքրությամբ, բոլոր ա եղել են և կլինեն բոլոր բանակումները։ Եռօրյա բանակումները, ցավոք, շատ շուտ են անցնում, չենք հա մեր շատ սիրելի Լերմոնտովոյի թարմ ու մաքուր օդը։ Մեր ծնողների համար այդ երեք օրը կարծես երեք սկաուտներիս համար, ժամանակը թռչում է: Մեզ համար թանկ է այն ամենը , ինչը հիշեցնում է բանակավայրը՝ սկսած պալետներից, վերջա Բանակավայրը մեր երկրորդ տունն է, որտեղ ամեն բան հարազատ է: Սնունդը այնքան համեղ է, որ նա ավել ենք ուտում: Օրը սկսվում է մարզանքով (պատահում է նաև, որ մարզանքի փոխարեն պարում են առողջարար, համոզված եմ ոչ բոլորն են ամեն առավոտյան մարզանք անում, բայց բանակավայրում խ քանի որ առանց որևէ մեկի ասելու ինքդ ես ցանկանում միանալ մյուսներին և մարզվել: Մարզանքից հ տրամադրում հիգիենային, ապա շտապում ենք ճաշարան՝ նախաճաշելու և ըմպելու (արդեն իսկ ավան թեյը: Ապա բոլորս անցնում ենք տարածքի մաքրության, իսկ հետո բաժանվում ենք թիմերի և անցնում այնքան հագեցած են լինում հետաքրքիր թեմաներով ): Օրինակ հենց այս տարվա հայտագիրը շատ հե էր, իմաստը նրանում էր կայանում, որ թիմերի պատասխանատուները պետք է հայկական պատմակա մեկը ընտրեին և ներկայացնեին խմբերին։ Խմբերը պետք է տվյալ դինաստիայի մասին տեղեկություն դինաստիային վերաբերող ներկայացում խաղային, պար ներկայացնեին և, իհարկե, երգ հորինեին: Բո կատարեցին հանձնարարությունը, բոլորը գոհ էին և ուրախ: Դե ճաշի ու ընթրիքի մասին էլ խոսք չկա, Հաջորդ օրը առավոտյան նույն կերպ էր սկսվում, սակայն ամեն օր տարբեր հայտագրեր, որոնք էլ ավե բանակումը, հայտագրերի իմաստը խմբի միասնականության մեջ է: Իսկ եթե ցանկանում եք ավելին իմ դիտեք մեր պաշտոնական էջում տեղադրված նկարները: Ի դեպ, բանակավայրում ծաղիկները ծաղկել են... Մեր եռօրյա բանակումի երկրորդ օրը երեկոյան տեղի ունեցավ փորձառություն, որի ժամանակ թ «Արագիլ» խմբակը պատվով անցնելով, հաջորդ օրը դարձան քարավելներ, առավոտյան պաշտոններ առաջնորդները և օգնականները՝ ստանձնելով փոխառաջնորդի պաշտոն, իսկ թեկնածու վարիչ- առաջն նրանց պաշտոնը։ Ամեն ոք արդարացրեց իրեն և սկաուտական կյանքի պատմության մեջ մի քայլ առա Հաջորդ օրը (վերջին օրը) մայիսի ինն էր, այդ օրը մեզ բոլորիս համար եռատոն է՝ Հայրենական մ հաղթանակի տոն, Շուշի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը: Ինչպե խանդավառությամբ այն նշում, այնպես էլ մեր բանակավայրում նշեցինք՝ պարում էինք ազգային պար ժողովրդական երգեր և մինչև բանակավայրից հեռանալը բանակավայրում հնչում էին ազգային երգեր էր, բոլորս մի փոքր տխուր էինք, որովհետև չէինք ցանկանում լքել բանակավայրը և միմյանցից առանձ ծնողները մեզ էին սպասում, մենք էլ նրանց, քանի որ շատ էինք կարոտել: Բայց ամեն ինչ այսքանով դ ունենք Անդրանիկ բանակում, որի մասին կիմանաք արդեն հաջորդ ամսագրից:
-8-
անակում
կանում են որպես բանակ, եռօրյա ։ Պատասխանը րեք օրով բանակը չէ, և սկաուտներ՝ իսկական այն նույն ձևերով, ինչպես ասցնում նույնիսկ վայելել ք շաբաթ լինի, իսկ մեզ՝
ացրած ցիցերով: ախատեսված բաժնից նք ), դա շատ հավես է և խուսափելն անհնար է, հետո մի փոքր ժամանակ ենք նդական դարձած) դարչինով
մ հայտագրի, որոնք միշտ ետաքրքիր և հագեցած ան դինաստիաներից որևէ գտնեին, ապա պետք է ոլոր թիմերը հաջողությամբ ամեն բան յուրահատուկ էր: ելի էին հետաքրքիր դարձնում մանալ մեր մասին, ապա
թեկնածու քարավելները, ստացան նաև նորդներն էլ ստանձնեցին աջ գնաց: մեծ պատերազմում ես և Երևանում էինք մեծ րեր, երգում ազգային ր… Քանի որ վերջին օրն ձնանալ, բայց ինչ արած, դեռ չի ավարտվում, մենք դեռ Քույր Մարիամ Զորիկյան
-9-
Երկօրյա Բանակում Ամեն տարի Անդրանիկ բանակումից առաջ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբով բարձրանում ենք բանակավայր, որ մեր սարքած ձեռային աշխատանքներով՝ կայմ, աշտարակ, դուռ և այլն, հիացնենք Հայաստան ժամանած մեր քույր և եղբայր սկաուտներին, բայց Անդրանիկ բանակումի 8 տարվա պատմության մեջ այդ գործերը միշտ կատարում էր սկաուտական խմբի խմբապետական կազմը: Բայց այս տարի որոշվեց պատրաստել մի խումբ, որը կկարողանա փոխարինել խմբապետական կազմին, և դա կատարվեց յուրահատուկ երկօրյա բանակումի «պիոներ» բեյջի ժամանակ: «Պիոներ» բեյջին ոչ բոլորը կարող էին մասնակցել, պայմանները խիստ էին և արդարացված: Յուրաքանչյուր մասնակից պետք է ունենա ձեռային աշխատանքների և սուր գործիքների կրծքանշանը, որոնց միջոցով նրանք կառուցելու են երկար կայմ, որի վրա Հայաստանի և սկաուտական խմբի դրոշը պետք է ծածանվի առանց կայմը քանդվելու` Լերմոնտովոյի եղանակի ազդեցության տակ: Հարկ է նշել, որ բոլոր սկաուտական աշխատանքների վրա բացարձակապես արգելվում է գործածել արհեստական պարագաներ, օրինակ՝ մեխ, պետք է ստանանք հսկայական կայմ և աշտարակ միայն գերանների և պարանների միջոցով: Խումբը առաջին օրը բանակավայր ժամանելուց հետո բաժանվեց երեք խմբերի, և առաջին քայլը այն էր՝ որոշել նրանց ձեռային աշխատանքների դիզայնը: Նույն օրը սկսվեցին ծանր աշխատանքները, նրանք ունեին ընդամենը 24 ժամ՝ պատրաստելու ձեռային աշխատանքները: Եղանակը շատ չէր օգնում մեր սկաուտներին, բայց անձրևն ու կարկուտը չդադարեցրին աշխատանքները, սկաուտներն ուրախությամբ և հայրենասիրական երգերով աշխատեցին ավելի սիրով: Առաջին օրը դուռն ու աշտարակը կանգնած էր բանակավայրում: Իսկ երկրորդ օրը, որից 6 ժամ էր մնացել աշխատանքների ավարտին, սկաուտները իրար միացան՝ կանգնեցնելու հսկայական կայմը, որի բարձրությունը 18 մետր էր: Վերջում սկաուտները հաղթահարեցին նրանց տրամադրված առաջադրանքը և 24 ժամվա ընթացքում կատարեցին այն գործերը, որոնք նախկինում կատարում էին նրանց խմբապետները: Խմբակային նկարներ նկարվելուց հետո բանակավայրի դռները փակվեցին, և բոլոր սկաուտները, չնայած վստահությամբ լցված էին, որ նրանց սարքած ձեռային աշխատանքները կանգուն մնալու էին բանակավայրի հանրաճանաչ փոթորկոտ եղանակին, բայց միևնույն ժամանակ աղոթում էին, որ ձեռային աշխատանքները դիմանում էին մի շաբաթ, առանց նրանց միջամտության: Նշեմ, որ բոլոր ձեռային աշխատանքները կատարվեցին առանց եղբայր Սարօյի միջամտության, այլ միայն նրա սուր աչքի հսկողության ներքո:
-10-
-11-
Հարցազրույց Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, ՀԲԸՄ սկաուտական խմբում պաշտոնների փոփոխություն պետք է լինի: Մայիսի 3-ին առաջնորդական կազմի և հանձնախմբի անդամների հետ ՀԲԸՄ Երևանի կենտրոնի գրասենյակում կազմակերպվեց հարցազրույցժողով, որը թեկնածու վարիչ-առաջնորդների առաջադրանքի վերջին փուլն էր, որ համոզեն հատուկ կազմված հանձնաժողովին, որ իրենք արժանի են և կարողանալու են ստանձնել վարիչ-առաջնորդի կոչումը, և հաջողության դեպքում նրանք կստանձնեն վարիչառաջնորդի պաշտոնը: Հարցազրույցը անցկացնում էին խմբի ատենապետ քույր Հերմինէ Տիւզեանը, փոխատենապետ Սարօ Թադիոսը, ինչպես նաև խմբապետական կազմը, խորհուրդի անդամները, ծնողաց հանձնախումբը և նախկին սկաուտական խմբապետներ, իսկ մասնակիցներն էին Անուշ Ղալումյանը, Աստղիկ Եզեկյանը, Մանան Ասիկյանը, Մառնի Ինճեյանը, Մազելի Հարթունյանը և Քարոլին Էմիրխանյանը, տղաներից` Գնուն Էլոյանը, Արթուր Մարգարյանը, Արսեն Անտոնյանը, Սուրեն Արզումանյանը և Ալբերտ Ասիկյանը: Հարցազրույցը տևեց բավականին երկար, չնայած այդ հանգամանքին, թեկնածուները ուրախությամբ և անհամբերությամբ սպասում էին իրենց հերթին: Հարցազրույցից առաջ բոլորը անհանգստանում էին, սակայն ավարտից հետո նրանք շատ ուրախ էին դուրս գալիս`ասելով, որ շատ լավ ներկայացան: Ամեն ինչ հիանալի անցավ. բոլորը անհամբեր սպասում են արդյունքներին: ՀԲԸՄ սկաուտական խումբը բոլորին մաղթում է հաջողություն և ցանկանում, որ արժանի լինեն իրենց վստահված պաշտոններին: Եղբ. Գնուն Էլոյան
-12-
Սկաուտների մայիս ամսվա հայտագիր
Մայիսը սկաուտների համար գիտելիքների, ինչպես նաև ուրախ և ակտիվ խաղերով լի ամիս էր: Ամսվա առաջին օրը մեկնեցին բոլորի կողմից շատ սիրված բանակավայր՝ երկօրյա բանակումի, որտեղ անցկացվեց «պիոներ»- ի կրծքանշանի քննությունը: Սկաուտներն ու արենուշները բաժանվեցին խմբերի և սկաուտական ձեռային աշխատանքներ պատրաստեցին, որոնք պետք է մեկ շաբաթ ամուր և ուղիղ կանգնած մնային: Բոլորն անհամբերությամբ էին սպասում հաջորդ բանակումին: Եվ այսպես, մեկ շաբաթ անց՝ մայիսի 8-ին , խումբը կրկին վերադարձավ բանակավայր՝ եռօրյա բանակումի: Եվ քանի որ բոլոր ձեռայինները ամուր կանգնած էին մնացել, այդ պատճառով բոլոր «պիոներ» կրծքանշանի քննության մասնակիցները ստացան իրենց կրծքանշանները: Մայիսի 8-ին տեղի ունեցավ նաև պաշտոնների փոխանցում, որտեղ թեկնածուները երկար փորձաշրջան, բարդ առաջադրանքներ և հարցազրույց անցան, լավագույն արդյունք ցուցաբերողները ստանձնեցին վարիչ-առաջնորդի կոչումը, իսկ սեմինար անցած արենուշները ստանձնեցին փոխառաջնորդի պաշտոնը: Բոլոր վարիչ-առաջնորդները Անդրանիկ բանակումից առաջ անցնելու են փորձաշրջան, որտեղ պետք է ապացուցեն, որ նրանք կարող են և արժանի են ստանձնելու սկաուտական կյանքից ներս ամենաբարձր պատիվը՝ խմբապետական պաշտոնի պատասխանատվությունը: Բանակումից վերադառնալուց հետո նորընտիր վարիչ-առաջնորդները որոշեցին ստուգել , թե ում հայտագրերն են ավելի ակտիվ և օգտակար, սկաուտների, թե՞ արենուշների: Որոշեցին հայտագրերը անցկացնել առանձին խմբերով: Մայիսի 15-ին սկաուտները վերհիշեցին հին ու արդեն մոռացված երգեր ու սկաուտական կանչեր, իսկ վերջում խաղացին կրկին հին ու մոռացված «Չաստվածների խաղը»: Խաղի իմաստը հետևյալն է. սկաուտները պետք է իրենց ուժերը փորձեն միմյանց դեմ տարբեր փորձություններում: Վերջում մեկ հոգի պետք է հաղթեր, և հաղթեց եղբայր Ռադիկ Հայրապետյանը: Արենուշներն էլ օրը սկսեցին մարմնամարզության փոխարեն ազգագրական պարով, որից հետո խաղացին հանգրվաններով խաղ, որի միջոցով ստուգվեց ընդհանուր զարգացվածությունը և արագաշարժությունը… Մայիսի 22-ը սկաուտների համար նույնպես գիտելիքների և ակտիվության օր էր: Նրանք շարունակեցին երգերի ու կանչերի դասերը, ինչպես նաև սովորեցին շարային պատրաստություն: Օրվա վերջում խաղացին «Մուկն ու կատու» կոչվող խաղ: Խաղի նպատակն այն է, որ երկու հոգի անընդմեջ փոփոխվող շարքերի արանքով պետք է վազեն և բռնեն իրար: Հաղթում է նա, ով ժամանակի մեջ հասցնում և բռնում է հակառակորդին: Արենուշները միասին քոչարի պարելուց հետո խաղացին խաղ, որի հանգրվաններում ձեռք բերած անհրաժեշտ պարագաներով թխվածքաբլիթներ պատրաստեցին, որով արենուշները շնորհավորեցին խմբապետուհի քույր Մեղրիկի և վարիչ-առաջնորդուհի քույր Մառնիի տարեդարձները... ՀԲԸՄ սկաուտական խումբը ի սրտե շնորհավորում է նրանց՝ ցանկանալով առողջ և ուրախ տարիներ... Եղբայր Գնուն Էլոյան
-13-
Գայլիկ-Արծվիկ-Մրջնիկներ
Մայիս ամսում գայլիկ-արծվիկները հմտություններ ձեռք բերեցին երկրաշարժից պաշտպանվելու և լրագրության ասպարեզում: Նրանց մանրակրկիտ բացատրվեցին երկրաշարժի մասին,ապա դրանից պաշպանվելու եղանակների մասին: Իսկ հասկանալով լրագրողների աշխատանքների նրբությունները՝ նրանք լրագրության փոքրիկ խաղ խաղացին ՝ մասնակից դարձնելով մեր սիրելի սկաուտարենուշներին: Նրանք նաև հետաքրքիր հայտագիր ունեցան մայրցամաքների և Օլիմպիական խաղերի մասին, որը պատրաստել էին քույր Սերլին և քույր Արփան: Մայիս ամսվա վերջին կիրակին գայլիկ-արծվիկները ունեցան արշավ դեպի Օշական՝ սբ.Մեսրոպ Մաշտոցի շիրիմին հարգանք մատուցելու, ապա ուղղությունը փոխեցին դեպի Մուղնիի Սբ.Գևորգ եկեղեցին՝զմայլվելով նրա գեղեցկությամբ, ապա արշավելով դեպի Տառերի պուրակ և այնտեղ գտնվող քրիստոնեության 1700 ամյակին նվիրված Սբ. Խաչ: Նույն օրը մրջնիկները հետաքրքիր և ուրախ հայտագիր ունեցան Երևանի այգիներից մեկում: Քույր Արփա Նաիրյան
-14-
-15-
Շնորհավոր մեր սիրելի քույրերի և եղբայրների տարեդարձը
01-06-03 03-06-08 04-06-00 04-06-03 07-06-01 07-06-04 08-06-03 09-06-02
Արշակ Մինասյան Րաֆֆի Մնացականյան Գևորգ Պապիկյան Քրիստինա Հակոբյան Լուիզա Հարությունյան Էլեն Դավուդի Վան Բաղդասարյան Ռուբեն Հովսեփյան
09-06-03 14-06-06 15-06-02 17-06-06 18-06-03 19-06-99 28-06-05 30-06-02
Էուժենյա Չիլինկիրյան Արտաշես Աճեմյան Ալեքսան Փալանջյան Անահիտ Ալեքյան Սեդրակ Պապիկյան էմիլ Մակուչյան Անուշ Գյումուշյան Արման Սիմոնյան
Բովանդակություն ԲԵՐԿՐԱՌԱՏ ՏՈՆ ....................................................................................................... -1ՀԲԸՄ-ն շարունակում է աջակցել Արցախին ............................................................... -2Փողերախումբ ........................................................................................................... -3Կանաչ Զրույցներ ...................................................................................................... -4Կենդանաբանական այգու բացումը .......................................................................... -5ՀԲԸՄ Սկաուտները աշխարհում ................................................................................. -6Անդրանիկ Բանակումի Անհրաժեշտ պարագաներ ..................................................... -7Եռօրյա Բանակում ..................................................................................................... -8Երկօրյա Բանակում ................................................................................................... -10Հարցազրույց ............................................................................................................. -12Սկաուտների մայիս ամսվա հայտագիր ..................................................................... -13Գայլիկ-Արծվիկ-Մրջնիկներ ........................................................................................ -14-
Խմբագրական խումբ Խմբագիր՝
Քույր Սյուզաննա Պետրոսյան
Լուսանկարողներ՝
Եղբայր Գնուն Էլոյան Քույր Մառնի Ինճէյան
Աշխատակիցներ՝ Սրբագիր՝
Եղբայր Գնուն Էլոյան Քույր Մանան Ասիկյան Քույր Մարիամ Զորիկյան Մարինե Մխիթարյան
Խմբագրական խմբի պատասխանատու և համակարգչային ձևավորում Փոխատենապետ՝ Եղբայր Սարօ Թադիոս