-1-
Անդրանիկ Բանակումի 1-ին փուլ
ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի աջակցությամբ այս տարի ևս Հայաստանում` Բանակավայրում, հյուրընկալվեցին 4 երկրների սկաուտներ՝ Իրանից, Իրաքից, ԱՄՆ-ից և Վրաստանից։ Ինչպես անցյալ տարիներիներին, այս տարի ևս մեր սկաուտական խմբի անդամները մասնակցեցին Անդրանիկ բանակումի նախապատրաստրաստական փուլին` Թեհրանի խմբի սկաուտների հետ միասին: Շատ մեծ աշխատանք էր սպասում բոլորիս, որը կարողացանք հաղթահարել ուրախ ժամանցի ուղեկցությամբ: Թիմային աշխատանքի և ջանասիրության շնորհիվ Անդրանիկ սկաուտական բանակավայրը պատրաստ սպասում էր իր Անդրանիկ ճամբարականներին: Բանակումը միայն փորձի փոխանակում, կամ լավ ժամանց չէ, այն նաև մեծ արժեք ունի հայապահպանման գործում, երբ ծանոթանում ու ընկերանում են աշխարհի բոլոր մայրցամաքներում սփռված հայ երիտասարդները։ Հուլիսի 17-ին Երևանի խումբը հավաքվեց և ճանապարհվեց բոլորիս սիրելի բանակավայրը՝ մասնակից դառնալու մի հիանալի միջոցառման, որը բոլորս այդքան սիրում ու պատրաստվում ենք՝ խարույկահանդեսին։ Այս օրը չափազանց կարևորվում է այն փաստով, որ խիստ սեղմ ժամանակում խմբերը ծանոթանում են Հայաստանի խմբի անդամների հետ ու մտերմանում։ Դրոշակի արարողություն: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի փողերախումբ… Պատասխանատու պահ բոլորիս համար… Կանչերն ու ոգևորությունը անպակաս էր, բոլորի դեմքին ժպիտ էր շողում. սկսվեց բուն արարողությունը… Վառվեց խարույկը, ու խմբերը շտապեցին ներկայացնել իրենց պատրաստած համարները՝ ազգային երգ, պար, ասմունք, իսկ վերջում բոլոր սկաուտների ամենասիրելի ռոլինգը։ Մեր բանակավայրի դրախտային մայրամուտը, ցավոք, հուշում էր այն մասին, որ վերադառնալու ժամանակն է, բայց շատ դժվար է թողնել ընկերներին, 2-րդ տունդ, այդքան հարազատ միջավայրը. մի բան հուսադրող էր, շուտով մեր խմբի բանակումն է սկսվելու ու մի նոր էջ բացելու մեր սկաուտական կյանքում։ Հույս ունենք, որ հաջորդ տարիներին արտերկրից ժամանած սկաուտների և արենուշների հետ շփվելու ավելի երկար ժամանակ կունենանք … Քույր Աստղիկ Եզեկյան Քույր Ագնեսա Թարիվերդյան
-2-
Անդրանիկ բանակում 2-րդ փուլ
Ահա, վերջապես եկավ այն օրը, երբ բոլորս կուղևորվենք դեպի Անդրանիկ բանակավայր, որին մեկ տարի սպասել ենք: Այդքան սպասումների հետ մեկտեղ, կարծես, ճանապարհն ավելի էր երկարում: Բանակավայր հասնելուն պես բոլոր սկաուտներն ու արենուշներն անցան գործի և առաջին իսկ օրվանից փորձում էին նմանը չունեցող ձեռայիններ պատրաստել և, իհարկե, առաջին 2 օրը պատրաստվում էին բոլորիս շատ սպասված խարույկահանդեսին… Անմիջապես խարույկահանդեսի հաջորդ օրը բաժանվեցինք խաղի խմբերի և անցանք հայտագրերին: Հայտագրերը կազմակերպված էին ուսուցողական և, իհարկե, հետաքրքիր, որոնք մեզնից պահանջում էին բազմակողմանի զարգացվածություն և տարաբնույթ իմացություններ: Ահա, թե որտեղ է պետք գալիս թիմային և միասնական աշխատանքը: Դրանք նախատեսված էին նաև մեր ֆիզիկական կարողությունները ստուգելու և մեզ էլ ավելի կոփելու համար՝ չնայած այն հանգամանքին, որ ամեն առավոտ միասին մարզանք էինք անում: Խաղերը ուղեկցվում էին խմբերի կողմից հորինված կանչերով։ Խմբերն ամեն բան անում էին հաղթանակի հասնելու համար: Ամեն երեկո կամ ներկայացնում էինք խմբերի կողմից պատրաստված ներկայացումներ, կամ էլ այն անցկացնում էինք խաղալով (երբեմն էլ պարում էինք): Մեր հայտագրերը բազմազան էին և բոլորը ցանկանում էին դրանց մասնակցել, և քանի որ հաղթանակը խմբինն էր, յուրաքանչյուրը փորձում էր հնարավորն անել խմբի հաղթանակի համար։ Չնայած խմբերի մրցակցության՝ նրանք չէին դադարում օգնել միմյանց և կիսել բոլորի հետ իրենց հաղթանակը:
-3-
Մեր օրերն անցնում էին հագեցած, այնքան հագեցած, որ չէինք զգում թե ինչպես է նոր օրը բացվում: Բանակավայրում բնության մի մասնիկն էինք դառնում, ծառերի բնական բուրմունքի մասին էլ խոսքեր չկան: Գիշերները մեր երկինքը զարդարված էր հազարավոր աստղերով… Բանակումի անմոռանալի դրվագներից մեկը պահակությունն էր: Ամեն օրվա վերջում հայտարարում էին այդ գիշերվա պահակներին և հերթապահներին (այս ամենը արվում է երեխաների զգոնությունը ստուգելու համար): Պահակների համար ամենահաճելի պահերից մեկը լուսաբացը դիմավորելն էր... Բոլորս անհամբերությամբ էինք սպասում մեր նախաճաշի, ճաշի և ընթրիքի ժամերին, քանի որ մեր ճաշերը բազմազան էին, սնունդը պատրաստելուց օգտվում էինք տարբեր երկրների խոհանոցների բաղադրատոմսերից, իսկ առավոտները ըմպում էինք մեր ավանդական դարչինով թեյը: Իհարկե, երբեք չէինք մոռանում ճաշից առաջ աղոթել և միմյանց բարի ախորժակ ասել՝ հատուկ հորինված կանչով: Ամեն երեկո մենք հաց էինք ստանում, որը մեզ էր հասցնում մի շատ բարի պապիկ։ -4-
Այս բանակումը շատ էր առանձնանում նախորդներից՝ բանակումի ընթացքում մեծ խաղերի ու կիրառական նոր գիտելիքների ստացումով ու ամրապնդումով. մեկը Ձորի խաղն էր և ԱԻՆ-ի այցելությունը, ովքեր կազմակերպեցին պարանով գետնանցում, դրա միջոցով մենք ամրապնդեցինք նախորդ խաղում եղբայր Սարօի կողմից կազմակերպված գետնանցման գիտելիքը, և ստացանք նոր գիտելիքներ... Օգոստոսի 1-ին մեզ այցելեցին ԱԻՆ-ից և սովորեցրին ինչպես անցնել գետը ծառերից կապված պարանի միջոցով։ Հենց նույն օրը տեղի ունեցավ երկու միջոցառում, առաջինը նվիրված էր փողկապների միջազգային օրվան և բոլորս միասին ևս մեկ անգամ երդվեցինք, միևնույն ժամանակ մեզ հետ երդվեցին նաև աշխարհի բոլոր սկաուտները, իհարկե ամեն խումբ իր երկրում: Երկրորդ կարևոր միջոցառումը վարիչ-առաջնորդների փոխանցումն էր փոխխմբապետերի։ Այս օրը առանձնակի հպարտություն էր բոլորիս համար : Արդեն մոտենում էին վերջին օրերը, բոլորս միասին, մեկս մյուսին օգնելով հավաքում էինք վրանները, բայց բանակումը դեռ չէր ավարտվել և մենք դեռ վայելում էինք մեր բանակավայրը: Հատկապես շատ էինք սիրում, երբ բանակավայրում անձրև էր գալիս: Անձրևից հետո երկինքը ներկող ծիածանի գեղեցկությունն աննկարագրելի էր։ Բոլորն անխտիր դուրս էին գալիս և հիացմունքով նայում ծիածանին։
-5-
Իսկ Երևանի խմբի խարույկահանդեսը միշտ յուրահատուկ է լինում, իսկ այս տարի շատ յուրահատուկ: Խարույկահանդեսը տեղի ունեցավ Բանակումի երրորդ օրը` հուլիսի 24-ին: Ամեն տարի այս միջոցառմանն ունենում ենք համեղ հյուրասիրություն։ Արդեն ավանդույթ դարձած հարիսան, որը պատրաստել էր ՀԲԸՄ Ծնողաց հանձնախումբը, օրհնվեց և մատուցվեց ավելի գան 500 հոգու, որոնք ներկա էին խարույկահանդեսին: Հատուկ շնորհակալություն բոլոր ծնողներին, ովքեր հանձնախմբի մաս են կազմում, քանի որ առանց նրանց անքուն գիշերվա և քրտնաջան աշխատանքի չէինք վայելի այդ օրվա համեղ հարիսան։ Սկզբում ՀԲԸՄ Երևանի սկաուտական փողերախմբի նվագների ներքո սկսվեց սկաուտների տողանցքը: Փողերախմբի անդամների ջանքերի շնորհիվ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի փողերախմբին ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի կողմից շնորհվեց Գնահատագիր, որը կարող եք տեսնել թերթի 1-ին էջում : Անդամները ավելի քան հպարտություն էին զգում այս գովասանագրի համար, քանի որ յուրաքանչյուրը ծավալված այս մեծ գործունեության մի մասն է կազմում։ Իսկ այս տարվա խարույկը վառվեց ՀԲԸՄ Երևանի գրասենյակի տնօրենի գլխավորությամբ՝ Դալար Գազանջյանի, Փոխ տնօրենի Հովիկ Եորդեկյանի և սկաուտական խմբի ատենապետ եղբայր Սարօ Թադիոսի կողմից: Անվախ սկաուտների ռոլինգը, որը բոլոր ծնողների սրտում ահ է առաջացնում, այս տարի լի էր նորույթներով` ցատկեր սկաուտների վրայով, հրե օղակի միջով և այլն: Միջոցառումը թերի կլիներ առանց երգի ու պարի, որ ներկայացրեցին սկաուտները, արենուշները ու իհարկե գայլիկներն և արծվիկները։ Այս ամենը հպարտության զգացողություն էին առաջացնում և՛ ծնողների, և՛ հյուրերի, և մեր սկաուտական խմբի անդամների վրա: Մենք անչափ կարևորում ենք մեր ծնողների այցն ու ոգևորումը…
-6-
Հիշարժան էին նաև մեր մայրամուտները՝ ձևավորված կարմրադեղին ամպերով: Մոտեցավ վերջին երեկոն: Բոլորս տխուր էինք, որոշեցինք այս անգամ էլ ավանդույթը չխախտել և ընթրել դրսում, չնայած ցուրտ էր, բայց ջերմ մթնոլորտ էր տիրում, որից հետո խաղացինք բանակումի վերջին խաղը՝ Զոմբիներ, որի նպատակն էր փորձել սկաուտների արագ կողմնորոշվելու, տրամաբանելու ունակությունները գիշերվա ընթացքում, ինչպես նաև հաղթահարել վախը մութ անտառում... Հաջորդ օրը առավոտյան մեծ տխրությամբ հրաժեշտ տվեցինք բանակավայրին և ուղևորվեցինք Երևան, ուր մեզ էին սպասում մեր ծնողները և հարազատները: Մենք նրանց դեռ պետք է պատմեինք, թե ինչպես անցավ հրաշալի 14 օրը մեր երկրորդ տանը... Քույր Մարիամ Զորիկյան Քույր Լիլիա Ազատյան Քույր Ագնեսա Թարիվերդյան -7-
Ծնողաց հանձնախումբ Ով ներկա է եղել Հայաստանի սկաուտական խմբի խարույկահանդեսին և համտեսել է ավանդական հարիսան, ապա նա պետք է ճանաչի այդ հրաշալի հարիսայի խոհարարներին՝ մեր շատ սիրելի ծնողաց հանձնախմբին: Ամեն տարի նրանք պարտաճանաչ բարձրանում են բանակավայր և երկու օր շարունակ պատրաստում են հարիսան` ապրելով սկաուտներին կից: Ինչքան էլ շնորհակալություն հայտնենք նրանց շատ քիչ է, բայց կարող ենք ասել, որ մենք հպարտ և բախտավոր ենք, որ նրանք միշտ մեր կողքին են եղել ու լինելու են շարունակ ...
-8-
Օգոստոսի 1 Օգոստոսի 1-ն է, բանակումը մոտենում է ավարտին, սակայն դեռ անավարտ մնացած գործ ունենք, խոսքս փոխանցման մասին է։ Դեռ գարնանը՝ եռօրյա բանակումին մի քանի առաջնորդներ ստանձնեցին վարիչ-առաջնորդի պաշտոնը և Անդրանիկ բանակումը մեծ փորձություն էր բոլոր վարիչների համար։ Այս բանակումին նրանք պիտի ապացուցեին իրենց պաշտոնի ճիշտ ընտրությունը և հավատացնեին, որ արժանի են ավելի բարձր պաշտոնների։ Բոլորն անխտիր աշխատեցին ուժերի ներածին չափով, ցույց տվեցին իրենց ուժեղ կողմերը, ավելի կապվեցին խմբի հետ։ Ցավոք բոլորը չէին կարող ստանձնել փոխխմբապետի պաշտոնը, մեր խմբին վարիչ-առաջնորդներ էլ են անհրաժեշտ… Դրոշակի արարողության սուլիչ. շտապում ենք կայմի մոտ, ընտրված են փոխխմբապետներն ու փոխխմբապետուհիները։ Երբ կանգնած ես փոխխմբապետի փողկապը ուսիդ դրած, և հրավիրվում ես փոխանցման արարողության, զգացողությունները անասելի են, բայց հպարտության զգացումը ամենահզորն է։
Իզուր չէ, որ փոխանցման արարողությունները իրականացվում են բանակավայրում...քույրերից հպարտորեն դարձան փախխմբապետուհիներ՝ քույր Քարոլ Էմիրխանյանը, ք. Մառնի Ինջէանը, ք. Նազելի Հարությունյանը, ք. Աստղիկ Եզեկյանը, իսկ եղբայրներից՝ եղ. Արթուր Մարգարյանը, եղ. Սուրեն Արզումանյանը։ Յուրաքանչյուր պաշտոն, իրենից մեծ պատասխանատվություն է ներկայացնում, որքան բարձր այդքան ավելի բարդ ու պատասխանատու։ Մինչ դրոշները վայր իջեցնելը մեր խումբը համաշխարհային միջոցառման մաս կազմեց, ինչպես 2015 թվականի օգոստոսի 1-ին, այնպես էլ այս տարի մենք մասնակցեցինք փողկապի համաշխարհային օրվան` փողկապներով մի մեծ շղթա կազմելով մենք էլ աշխարհի բազմահազար քույրերի ու եղբայրների մի մասնիկը դարձանք… Քույր Աստղիկ Եզեկյան -9-
ՀՀ պետական խոր Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օր: Ամեն տարի տեղի ունեցող դրոշի քայլերթին մասնակցում է նաև մեր խումբը: Այս տարի միջոցառմանը մեր խումբը հանդես եկավ ամբողջական կազմով՝ Փողերախմբով: Նշենք, որ ՀԲԸՄ սկաուտական խումբը Հայաստանում 1-ին սկաուտական խումբն է, որն ունի կայացած փողերախումբ: Միջոցառման սկիզբը ազդարարվեց մեր փողերախմբի նվագով՝ ՀՀ օրհներգով (Միջոցառումը շքեղ էր մեր խմբի քայլերթով, որում կարող եք համոզվել դիտելով այդ օրվա տեսանյութերն ու նկարները, որոնք կգտնեք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջերում): Հնչեց հիմնը: Պատվի առան բոլորը ու շարժվեցին նախօրոք որոշված երթուղով: Քայլերեթին «փայլ» տվեց մեր հարյուրից ավելի սկաուտներից բաղկացած շարքը… Առջևում դրոշակակիրներն էին, որոնց հաջորդում էր փողերախումբը, խորհուրդ/ խմբապետական կազմը, վարիչ-առաջնորդներն ու առաջնորդները և սկաուտներն ու արենուշները:
Փողերախմբի նվագի տակ՝ շարային քայլերով, հասանք վերջնակետին՝ Ազատության հրապ թմբկահարուհիների ցուցադրական ելույթների կողքին ելույթ ունեցավ նաև մեր փողերախումբը, ո ՀԲԸՄ սկաուտական խմբի փողերախմբի Երևանում 1-ին մեծ ելույթը: Դե, փայլուն ելույթից հետո օ ՀԲԸՄ սկաուտական խմբի պատմության լավագույն էջերում, քանի որ այդ օրը ևս մի ձեռքբերում էր համար աշխատող մեր քույրերին ու եղբայրներին, հատկապես փողերախմբի անդամներերին, ովք բոլորին և ցավում բացակա քույրերի ու եղբայրների համար, ովքեր չունեցան այն գեղեցիկ զգացու -10-
րհրդանիշների օր
պարակ, ուր ՀՀ ՊՆ փողերախմբի, ՀՀ Ոստիկանության փողերախմբի, Քաղաքապետարանի որի ելույթի շնորհիվ ոչ ոք հոգնածություն չէր զգում, այլ հպարտորեն և հուզված վայելում էին օրը հավերժացավ խմբակային լուսանկարով... 2016 թվականի հուլիսի 5-ը նույնպես ամրագրվեց ր խմբի համար, որի համար շնորհակալություն ենք հայտնում օր ու գիշեր խմբի բարելավման քեր, շնորհիվ ամենօրյա փորձերի, կարողացան բարձր պահել խմբի անունը... Շնորհավորում ենք ւմը, ինչ մենք ունեցանք... Քույր Աստղիկ Եզեկյան -11-
«Աշխարհի տանիք» հանդիսացող գագաթը նվաճված է Անկարելի թվացող ցանկությունն էլ կարող է իրականություն դառնալ, եթե կա նպատակ... Օգոստոսի 11-ին ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ տպավորիչ հանդիպում լիբանանահայ, մարսելաբնակ Արա Խաչադուրյանի հետ, ով սույն թվականի մայիսի 22-ին նվաճեց «աշխարհի տանիք» հանդիսացող գագաթը` Էվերեստը (8848մ): Հանդիպման ժամանակ Եղ. Արան (հանդիպմանը նա եկել էր իր օգնական Սեբաստիան Բոնի հետ) կիսվեց լեռնագնացության փորձով, ինչպես նաև, ցուցադրեց Էվերեստը բարձրանալիս իր կողմից արված տեսահոլովակը… Արա Խաչադուրյանը հայտնի է իր հայրենապահպանման, հայրենասիրական, մարդասիրական գործունեությամբ, ով ոչ մի դեպքում առիթը բաց չի թողել աշխարհին պատմել հայոց ցեղասպանության մասին և կոչեր արել աշխարհի խաղաղության… 52 ամյա Արա Խաչադուրյանը ծնվել է Լիբանանում, ուր մոտ 13 տարի եղել է ՀԲԸՄ սկաուտ: Պատերազմի պատճառով տեղափոխվել է Ֆրանսիա և բնակություն հաստատել Մարսելում… Օրերով քրտնաջան աշխատել (զբաղվել է ոսկերչությամբ). մի օր էլ հրավեր ստանալով վազքի մարաթոնի մասնակցության, համաձայնվել և սկսել է կյանքի կոչել իր առջև դրված բոլոր նպատակները… Վազքի առաջին մարաթոնին մասնակցելուց նա 40 տարեկան էր (այս մասին պատմելիս Եղ. Արան կոչ արեց բոլորին, որ ինչ նպատակներ ունեն` անկախ տարիքից, պետք է աշխատել դրանք կյանքի կոչել)… սկսած այդ օրվանից Եղ. Արան մասնակցել է բազմաթիվ վազքի մարաթոնների, որոնց ժամանակ կրել է շապիկ վրան հայրենաճանաչման և մարդասիրական կոչեր անող գրություններով ու պատկերներով… Բացի վազքից, ունեցել է բազմաթիվ մագլցումներ, այդ թվում նաև բարձրացել է Արարատ լեռը… Արա Խաչադուրյանը, բազմաթիվ գագաթներ նվաճելուց հետո նպատակ է դնում իր առջև 2015 թվականի ապրիլին բարձրանալ Էվերեստ, գագաթին դնել եռագույնը ի հիշատակ եղեռնի զոհերին… սակայն 2015 թ. ապրիլին Նեպալի երկրաշարժը պատճառ դարձավ, որ նա Էվերեստի գագաթը նվաճեց 2016թ մայիսին (երկրաշարժի պատճառով բազմաթիվ զոհեր եղավ, Արա Խաչադուրյանը հրաշքով ողջ մնացածներից է: Արա Խաչադուրյանը այդ խառը պահին էլ ուղիղ եթերում պատմելով տեղի իրավիճակի մասին, առիթը բաց չի թողել աշխարհին ևս մեկ անգամ պատմել հայոց ցեղասպանության մասին): 2016 թվականին Արա Խաչատուրյանի բարձրագույն նպատակներից մեկը դարձավ իրականություն: 50 օր դժվարին պայմաններին դիմանալով նա եռագույնը ծածանեց Էվերեստի գագաթին: Նրա հետ էր 5 մեքսիկացի և 1 արգենտինացի: Նրանց 7 հոգանոց խմբից միայն 2-ը ողջ մնացին… Նրանք Էվերեստը բարձրացան Չինական կողմով, որը ի համեմատ Նեպալի կողմով, ավելի բարդ է… Նրանք եղանակի շատ վատ պայմանների պատճառով մնացել են 5 օր 5200 մ բարձրության վրա… վերջին 500 մ նրանք հաղթահարել են 12 ժամում: Գագաթին հասել են միայն Արա Խաչադուրյանը և մեքսիկացի օգնականը, մնացածը ցավոք չեն կարողացել հաղթահարել դժվարությունները… Արևածագին հասել են գագաթ. վեհ նպատակը կատարված էր… Սկաուտների համար մեծ հպարտություն էր լսել իրենց ավագ եղբոր իրականացված վեհ գաղափարի պատմությունը։ Արա Խաչադուրյանը տիպար դարձավ բոլորի համար, և վարակեց իր կամքի ուժով… Արա Խաչադուրյանի հաջորդ նպատակը գալիք տարի Ֆրանսիայից Հայաստան վազելով հասնելն է. Աստծո կամոք թող իրականանա նրա վեհ գաղափարը… Հանդիպման վերջում հուզիչ տեսարան էր և՛ մեր խմբի, և՛ Եղ Արաի համար, երբ ՀԲԸՄ սկաուտական խմբի ատենապետ եղբայր Սարօն նրա վիզն անցկացրեց սկաուտկան փողկապը, որը մեծ պատիվ է բոլորիս համար... Խումբն էլ նվեր ստացավ Արա Խարաչուրյանի մակագրությամ նկարը, որն արվել էր Էվերեստի գագաթին, եռագույնը դնելիս... Շնորհակալություն ՀԲԸՄ տնօրինությանը նմանատիպ հանդիպում կազմակերպելու համար…Դե, էլ խմբակային նկարի ու եղ. Արայի հետ անհատական լուսանկարների մասին չենք ասում Դժվարին ճանապարհը հաղթահարելն ու վեհ նպատակն իրականացնելը խոսում է Արա Խաչադուրյանի ամուր կամքի ուժի մասին և կոչ մարդկությանը, որ հիասթափվել ու ետ կանգնել նպատակների
-12-
իրականացման ճանապարհից պետք չէ… Պետք է նպատակ դնել, աշխատել այն իրականացման ուղղությամբ ու անցնելով դժվարին ճանապարհը հասնել նպատակետին, ուր վայելում ես կյանքում թերևս ամենաիրական երջանկությունը… Արա Խաչադուրյանը նշեց, որ իրեն շատ է օգնել իր 13 տարի սկաուտ լինելը… սկաուտական ապրած տարիների շնորհիվ նա կարողացել ու կարողանում է հաղթահարել կյանքում բոլոր դժվարությունները… Եղե’ք նպատակասլաց ու հասեք դրանց իրականացմանը, չխուսափելով քարքարոտ ճանապարհից… դժվարին ճանապարհով ձեռք բերած երջանկության բերկրանքը հարատև է… Քույր Սյուզաննա Պետրոսյան
-13-
Վարդավառ Վարդավառ, յուրահատուկ կիրակի սկաուտական խմբի համար... Առավոտյան հավաքի սուլիչը լսելուց հետո դեռ խումբը չէր պատկերացնում, թե ի՞նչ անակնկալ է պատրաստել իրեն պատասխանատու խումբը: Սկաուտներն ու արենուշները նախ լսեցին տեղեկատվություն տոնի մասին, հետո շարքերով քայլեցին դեպի «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն», ուր նրանց դիմավորեցին ջրով լի դույլերով... Ճիշտ է, ամեն տարի հետաքրքիր ջրային խաղեր է կազմակերպվում այս օրը, սակայն այս տարին առանձնացավ ջրով լի լողավազանով, ուրախ երաժշտությամբ... Ամբողջ օրը լի էր բարձր տրամադրությամբ... Սկաուտներն ու արենուշներն ունեցան շատ ուրախ ջրոցի, որի համար շնորհակալ են իրենց ավագ քույրերին ու եղբայրներին, ովքեր նախօրոք պատրաստել էին ջրառատ և ուրախ օրը...
-14-
Վիլյամ Սարոյան
«Ես Կալիֆոռնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ»... Սկաուտներն ու արենուշները զարգանում և իրենց բանասիրական գիտելիքներն ավելացնում են մշակութային միջոցառումներին մասնակցելով… Այդպիսի օր էր օգոստոսի 31-ը: Այդ օրը սկաուտներն ու արենուշները մասնակցեցին աշխարհահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 108-րդ ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառումների շարքում անցկացվեց «Սարոյանն իմ աչքերով» խորագիրը կրող նկարչական մրցույթ, որին մեծ հաճույքով մասնակցեցին նաև մեր արենուշները: ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փոքրիկ զրույց ունեցավ այն արենուշների հետ, ովքեր նկարում էին Վիլյամ Սարոյանին և նրա ստեղծագործության հերոսներին: Այս ծրագրի լավագույն երեք նկարները կցուցադրվեն Ֆրեզնոյում՝ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանում: Ներկայացված էին նաև Սարոյանի գրքերը, ինչպես նաև՝ լուսանկարները: Նրանք, ովքեր չէին նկարում, մասնակցեցին վիկտորինային՝ լրացնելով Սարոյանի ապրած տարիների, ստեղծագործությունների մասին հարցաթերթիկը: Սկաուտներն ու արենուշները բաց չթողեցին նաև լուսանկարչական ցուցահանդեսը, ուր ցուցադրված էր աշխարհահռչակ գրողի լուսանկարները, որից հետո համտեսեցին Վիլիամ Սարոյանի սիրելի ուտեստները և,իհարկե, օգնեցին միջոցառման կազմակերպիչներին: Շատ հետաքրքիր, զվարճալի և մշակութային օր ունեցանք`ձեռք բերելով ավելի գիտելիք մեծն գրողի մասին, որը չէինք կարող ստանալ միայն նրա մասին կարդալով... Շնորհակալություն «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամին՝ նման գեղեցիկ միջոցառման համար… «Ուզածս միակ բանը բոլորին հասկանալի լեզվով խոսելն է` մարդկային սրտի լեզվով, որն անմահ է ու հավասարապես հարազատ բոլորին»։ Վիլյամ Սարոյան, «Յոթանասուն հազար ասորի»։ Քույր Լուսինե Մինասյան Քույր Մարիամ Զորիկյան Քույր Ագնեսա Թարիվերդյան -15-
ՀԲԸ Միության Արցախի աջակցության ծրագիր
ՀԲԸ Միությունը շարունակում է ապրիլյան պատերազմից հետո իր նախաձեռնած Արցախի աջակցության ծրագիրը: Հուլիսի 20-ին կնքվեց պայմանագիր ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀԲԸՄ-ի միջև, որով ծրագրի այս փուլում ՀԲԸՄ-ն մեր բանակին է տրամադրում անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ 2000 հատ արյան հոսքը դադարեցնող բժշկական C.A.T. ամրալարեր, իսկ առաջիկա երեք ամիսների ընթացքում նաև 2 շարժական թվային ռենտգեն սարքեր Երևանի և Ստեփանակերտի զինվորական հիվանդանոցների համար: Կտրամադրվեն նաև 2 շտապ օգնության անվասայլակներ՝ համալրված վերակենդանացման համար անհրաժեշտ սարքավորումներով, որոնք կտեղադրվեն ուղղաթիռներում, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում ավելի արագ ու արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել մեր տղաներին: Հիշեցնենք, որ ՀԲԸՄ-ի «Օգնենք Արցախին» դրամահավաք արշավի արդյունքում առ այսօր հանգանակվել է ավելի քան 325,000 ԱՄՆ դոլար: Աջակցության առաջին փուլում, մայիս ամսին, ՀԲԸՄ-ն ֆինանսական օգնություն տրամադրեց ապրիլյան մարտերի ընթացքում ծանր վիրավորվածներին, տեղահանվածներին, ինչպես նաև մեր զոհված զինվորների ընտանիքներին: ՀԲԸՄ-ի «Օգնենք Արցախին» դրամահավաք արշավը շարունակվում է. Աղբյուր՝ ՀԲԸՄ Երևան
-16-
Սկաուտների և արենուշների օգոստոս ամսվա հայտագրերը
Անդրանիկ բանակումի ավարտից հետո վերջապես տեղի ունեցավ սկաուտական առաջին հավաքը: Օգոստոսի 21-ից վերսկսվեցին ակտիվությամբ ու ուրախությամբ լեցուն սկաուտական կիրակնօրյա հավաքները… Սկաուտների ու արենուշների առաջին հանդիպումը բավականին հագեցած էր: Դրոշակի արարողությունից հետո, առանց ժամանակ կորցնելու, բոլորն անցան խմբակային ժողովների: Ժողովից հետո միասին դիտեցին բանակումի ընթացքում արված ծիծաղելի և զվարճալի լուսանկարները՝ վերհիշելով բանակումի ընթացքում անցկացրած լավագույն պահերը, ապա երեխաներին հյուրասիրվեց քաղցրավենիք և հյութ, որի ընթացքում մեր սիրելի ք. Իլենն ընթերցեց մի նամակ, որտեղ մեր սիրելի նորակոչիկ եղ. Սևակը մեզ էր ուղղում իր սրտի խոսքերը, ի դեպ, նշենք՝ նա ծառայում է Արցախում: Դրան հաջորդեց երևի ամենասպասվածը. բոլորը սկսեցին հայտնել իրենց կարծիքները բանակումի մասին: Ոմանք ունեին նոր և շատ հետաքրքիր մտահաղացումներ, որոնք ավելի կգրավեին արդի սերնդին: Իսկ օրվա վերջում՝ Դրոշակի արարողության ժամանակ, հայտարարվեցին բանակումի լավագույն խմբերը՝ Ծիծեռնակը և Բուն: Նրանք՝ որպես խրախուսանք, ստացան սկաուտին շատ անհրաժեշտ ձեռագործ թևնոցներ: Օրվա վերջում սկաուտներն ու արենուշները համատեղ ուժերով վերանորոգեցին սկաուտական սենյակը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ միասնական աշխատանքից ստացվում է լավագույն արդյունքը… Ամառվա վերջին կիրակին սկաուտների ու արենուշների համար տարբերվող էր մնացած կիրակիներից: Սկուտներն առավոտյան զվարճալի մարզանքից հետո սովորեցին հայ ազգագրական և միութենական երգերը, իսկ արենուշները խաղացին մի հետաքրքիր խաղ, որը հիմնված էր նրանց դպրոցական գիտելիքների վրա (բաժանվեցին երեք խմբերի և ամեն մի խմբին բաժին ընկավ մի թեմա, օրինակ՝ բնական գիտություններ, երաժշտություն, սպորտ: Ամեն խմբին տրվեցին հարցեր հակառակորդ խմբերի թեմաներով): Խաղի արդյունքում արենուշները վերհիշեցին ամիսներ առաջ ստացած գիտելիքները… Միևնույն ժամանակ, սկաուտները ազգագրական երգից հետո սկսեցին խաղալ խմբակային խաղ, որն իր մեջ ներառում էր հին ավանդական խաղեր, որից մեկն էլ 7 քարն էր...Սկաուտների ու արենուշների համար խաղն անցավ հաճելի ու կանչերով լի մթնոլորտում… Սկաուտներն ու արենուշներն արդեն թարմ գիտելիքներով պատրաստ են նոր ուսումնական տարվան։
Քույր Ագնեսա Թարիվերդյան Քույր Լիլիա Ազարյան Եղբայր Հովհաննես Գասպարյան
-17-
Հուլիս և բանակում 2016 Գայլիկ/Արծվիկ
Հուլիս ամիսը հիմնականում առիթ էր ավելի լավ պատրասվելու մոտակա խարույկահանդեսին, սակայն հոլիսի 3-ը զուգադիպելով Վարդավառ տոնի հետ առիթ ստեղծվեց խմբովի տոնելու և ուրախ անցկացնելու համար: Այսպես ասած ջրեցինք ու ջրվեցինք…. այս ամսում վայելեցինք նաև արենուշների պատրաստած համով մրգային պաղպաղակը: Գայլիկների և արծվիկների համար այս բանակումը շատ հետաքրքիր և հագեցած անցավ: Նախ նշենք, որ այս բանակումը շատերի համար առաջինն էր, ուստի ոգևորությունը կրկնակի ավելին էր, քան նախորդ տարիները: Այս անգամ, փոփոխելով 7 տարվա ավանդույթը, գայլիկներն ու արծվիկները բանակավայր մեկնեցին իրենց ավագ քույրերի ու եղբայրների հետ միասին: Ինչպես միշտ բանակվայրին ծանոթանալուց և վրանները դասավորելուց հետո, սկսվեց մեր հնգօրյա բանակումը… Խարույկահանդեսին պատրասվելով հանդերձ մենք ունեցանք հետաքրքիր մրցութային խաղ` գայլիկների խումբը ընդդեմ արծվիկների խմբի: Ունցանք շատ հետաքրքրի և արտասովոր արշավ բանակավայրի մոտակայքում գտնվող գետի երկանքով: Մենք հետաքրքիր այց ունեցանք ATP բանպահպանակն կենտրոնում, ուր համով հյուրասիրությունից հետո շրջեցինք այգով մեկ` ծանոթացանք հետաքրքրի և զարմանալի բույսերին, ապա մասնակցեցինք հետաքրքիր բնապահպանական դասախոսությանը և խաղեր խաղացինք: Օրն ավարտին հասցրերցքին համեղ աղցաններ պատրաստելով և համտեսելով, ինչպես նաև վայելեցինք գայլիկների խարույկի վրա պատրաստած ադի-բուդին: Երեկոներն ունենում էինք պարային մրցույթներ ու ձեռային աշխատանքներ: Չմոռանալով պատմել խարույահանդեսի մասին նշեմ, որ այս տարի մենք հրաշալի պարերով ու երգով հանդես եկանք մեր ծնողների առջև, ովքեր շատ ոգևորված և ուրախ վերադաձան բանակավայրից… Քույր Արփա Նաիրյան
-18-
Գայլիկների և արծվիկների օգոստոս ամսվա հայտագրերը
Յուրաքանչյուր տարի՝ Անդրանիկ բանակումի ավարտից հետո, յուրաքանչյուր մեր խմբի անդամ սրտատրոփ սպասում է բանակումին հաջորդող այն կիրակիին, որի ժամանակ սկսվելու են սկաուտական հայտագրերը: Այս տարի սպասումները շատ երկար չտևեցին… Օգոստոսի 21: Կրկին հայորդյաց տանից լսվեցին սկաուտական կանչերով ողողված ուրախ ձայները… Գայլիկներն ու արծվիկները, արդեն իրենց նոր խմբի պատասխանատու քույր Մառնիի հետ, սկսել են աշխույժ սկաուտական տարին: Օգոստոսի 28-ին նրանց համար հաճելի օր էր նախատեսված «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ում: Ջրային հաճելի խաղերով լի այդ օրը անցավ շատ ուրախ: Գայլիկներն ու արծվիկներն ամռանը հրաժեշտ տվեցին ուրախ հայտագրով և դրական էներգիայով լցված սպասում են գալիք նոր ուսումնական տարուն և սկաուտական հանդիպումներին… Քույր Արփա Նաիրյան
-19-
Փողերախումբը վերսկսել է փորձերը ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը սիրով հայտարարում է, որ նոր անդամների ընդունելությունը սկսել է: Նշենք, որ բոլոր դասերը անվճար են, ինչպես նաև փողերախումբն է տրամադրում երաժշտական գործիքները: Հարցերի համար կարող եք զանգահարել՝ Շեփոր նվագողների պատասխանատու՝ 093 023303 - 096 960355 Թմբուկ նվագողների պատասխանատու՝ 055 898101 - 055 348 148 Սոլֆեջոի պատասխանատու՝ 094 769280 - 055 032 932
Բովանդակություն Անդրանիկ Բանակումի 1-ին փուլ .............................................................................. -2Անդրանիկ բանակում 2-րդ փուլ ................................................................................ -3Ծնողաց հանձնախումբ .............................................................................................. -8Օգոստոսի 1 ............................................................................................................... -9ՀՀ պետական խորհրդանիշների օր ........................................................................... -10«Աշխարհի տանիք» հանդիսացող գագաթը նվաճված է ............................................ -12Վարդավառ ................................................................................................................ -14Վիլյամ Սարոյան ........................................................................................................ -15ՀԲԸ Միության Արցախի աջակցության ծրագիր ......................................................... -16Սկաուտների և արենուշների օգոստոս ամսվա հայտագրերը ..................................... -17Հուլիս և բանակում 2016 Գայլիկ/Արծվիկ ................................................................... -18Գայլիկների և արծվիկների օգոստոս ամսվա հայտագրերը ....................................... -19-
Խմբագիր՝
Խմբագրական խումբ
Քույր Սյուզաննա Պետրոսյան
Լուսանկարողներ՝
Եղբայր Գնուն Էլոյան Քույր Մառնի Ինճէյան
Աշխատակիցներ՝
Քույր Աստղիկ Եզեկյան Քույր Ագնեսա Թարիվերդյան Քույր Մարիամ Զորիկյան Քույր Լիլիա Ազատյան Քույր Լուսինե Մինասյան Եղբայր Հովհաննես Գասպարյան
Սրբագրիչ՝
Մարինե Մխիթարյան
Խմբագրական խմբի պատասխանատու և համակարգչային ձևավորում Ատենապետ՝ Եղբայր Սարօ Թադիոս