Scout Magazine 2'nd edition

Page 1


ՀԲԸՄ-ն 107 տարեկան է

107 տարեկան է ՀԲԸՄ-ն, մեր հսկան, մեր սիրելի Միությունը: Ուղիղ 107 տարի առաջ՝ ապրիլի 15-ին Եգիպտոսում, հիմք դրվեց մի մեծ կազմակերպության, որը մի քանի տարի հետո պիտի զարգանար, և պիտի տարածվեր ամեն մի հայի սրբազան օջախը: Արդեն 107 տարի հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին սատար կանգնած ՀԲԸՄ-ն շարունակում է հաղթական ճամփան դեպի նոր հարյուրամյակներ: Զարմանալի չէ, որ ՀԲԸՄ-ն աշխարհի ամենամեծ հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունն է՝ քանի որ նա իր հզորությամբ և իր կատարած աշխատանքով վայելում է հազարավոր հայերի սերն ու հարգանքը: Շարունակի'ր քո հաղթական ճամփան և նոր բարձունքների հասիր հանուն հայ ժողովրդի և հայ եկեղեցու, շարունակի'ր, քո ճանապարը լուսավոր է և հարթ, բայց հակառակ դժվարություններին դու շարունակում ես քո սուրբ ճանապարհը: Քո աշխարհասփյուռ որդիքը թող ցնծան այսօր և թող հպարտանան որ մաս են կազմում այս վեհ կազմակերպությանը: Դեռ քանի-քանի սերունդներ եղան քո հարկի տակ և դեռ քանիսը պետք է կրթվեն ու զարգանան քո միջոցով: Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել և շնորհավորել բոլոր ՀԲԸՄ-ականներին: Թող Աստված օրհնի մեզ և մեր կազմակերպությունը: Դարձյալ շնորհավոր ծնունդդ:

Ծաղկե’ Ծաղկեցուր մեզ ՀԲԸՄ...

-1-

Եղբայր Արսեն Անտոնյան


ՀԵԸ-ի սկաուտները Հալեպում

2011թ. մարտին սկսված Սիրիայի քաղաքացիական պատերազմը ծանր հետևանքներ ունեցավ մեր հայրենակիցների համար: Բազմաթիվ սիրիահայեր նորից բռնեցին գաղթի ճամփան ու հեռացան իրենց բնակավայրերից, իսկ մի մասն էլ դարձրավ պատերազմի զոհ: Հալեպի սկաուտ-արենուշները չեն մոռանում իրենց երդումն ու դավանաքները և ամեն կիրակի, չնայած վտանգավոր պայմաններին, այցելում են ակումբ և մասնակցում կիրակնօրյա հայտագրերին: Նրանք վերջերս կազմակերպեցին հատուկ միջոցառում՝ նվիրված մայրերի տոնին , որին մասնակցեց ավելի քան 200 մարդ, ինչը ապշեցնող տվյալ է պատերազմական պայմաններում գտնվող քաղաքի համար: Սկաուտները բացի ասմունքներից ու պարերից ցուցադրեցին նաև իրենց սկաուտական հմտությունները, որոնք մի քանի ժամով կտրեցին մայրերին իրենց հոգսերից: Բացի մայրերի տոնից, Հալեպի սկաուտները նշել են սուրբ Զատիկին նախորդող հայկական տոներից մեկը՝ բարեկենդանը՝ 300 սկաուտ-արենուշների և գայլիկարծվիկների մասնակցությամբ: Հարկ է նշել, որ անգամ այն սկաուտներն ու արենուշները, որոնք հեռացել են Հալեպից, չեն մոռացել իրենց սկաուտական կյանքը և միանալով ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբին՝ շարունակում են մնալ սկաուտական շարքերում:

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը աջակցություն է հայտնում իր Հալեպի քույրերին և եղբայրներին ու վստահ է, որ Հալեպի ՀԵԸ-ի սկաուտներն ու արենուշները անսասան ու ամուր կմնան Հալեպի հզոր բերդի նման և հույս հայտնում, որ շուտով խաղաղություն կհաստատվի Սիրիայում:

-2-

Եղբայր Վարուժան Խոդաբախշյան


Հալեպի սկաուտները տոնում են Մայրերի օրը

-3-


Սկաուտական գիտելիքներ

Նապաստակ կապ

Նապաստակ կապը ամենաօգտակար եւ ամենաօգտագործվող կապն է պարանի վերջում հաստատուն հանգույց պատրաստելու համար: Այն արագ եւ հեշտ է կապվում եւ արձակվում, դա երբեք չի սահում կամ սեղմվում. Նապաստակ կապը կարող է պատրաստվել մի քանի ձևերով, բայց հետեւյալը ճիշտ և լավագույն մեթոդն է. Պարանի վերջավորությունը անցկացնել կանգուն մասի վրայով, մի պտույտ պտտեցնել և վերև բարձրացնել: Պարանի վերջավորությունը վերցնել և պտտեցնել կանգուն պարանի հետեվով, այնուհետև անցկացնել ստեղծված աջքի միջով և ամրացնել կապը (Նկ.1): Այս մեթոդը սովորելով դու կարող ես նապաստակ կապը պատրաստել մեկ ձեռքով (օրինակ՝ քարափից մի ձեռքով կախված լինելու ժամանակ):

Փրկարարական օգնություն ցուցաբերելու համար (մարդու կամ առարկաի նկատմամբ), ընդհամենը պետք է պարանը պտտեցնել անձի կամ առարկաի շուրջը ու նույն ձևով մնացածը շարունակել (Նկ.2):

Այս կապը նաև կարող եք օգտագործել երկու անհավասարաչափ պարան իրար միացնելու համար (Նկ.3):

-4-

Պատրաստեց՝ Եղբայր Գևորգ Սիմոնյան



ԾԱՂԿԱԶԱՐԴ Ծառզարդար, Հայ առաքելական եկեղեցու Տերունի տոներից: Կատարվում է ս. Զատկից մեկ շաբաթ առաջ` Ավագ շաբաթվա միաշաբթի (կիրակի) օրը: Նվիրված է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին մի քանի դրվագների` մասնավորապես Հիսուսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ՝ ձիթենու և արմավենու ճյուղերով, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Ովսաննա Բարձրյալին, օրհնեալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. Օրհնեալ լինի մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում»: Հիսուսի առջև հանդերձները նետելը խորհրդանշել է մարդկանց մեղքերից ազատվելը, որպեսզի Տերը մաքրեր այդ մեղքերը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվները և հանդիսավորությունը: Աստվածաշնչում բազմաթիվ են տոնական օրերի առթիվ ձիթենու, արմավենու ճյուղերի գործածության (տոնական օրերի սովորություն) մասին հիշատակությունները: Հնում ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Հին հույները ձիթենու և դափնու պսակներով են պատել օլիմպիական խաղերում հաղթած ըմբիշներին: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, որի ժամանակ բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը` ժամերգությունից հետո, մատուցվում է ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցին օրհնում է ձիթենու, իսկ որտեղ ձիթենի չկա՝ ուռենու ոստերը, և բաժանում ժողովրդին: Անցյալում կար մի սովորություն. Ծաղկազարդի օրը եկեղեցում ծառ էին տեղադրում, զարդարում մոմերով ու մրգերով , իսկ այժմ միայն արմավենու, ձիթենու կամ ուռենու ոստերով են զարդարում եկեղեցին: Ծաղկազարդը ժողովուրդը կոչում է նաև Ծառզարդար: Ինչպես այս երկու անունները, այնպես էլ ժողովրդական ծեսերն ու տոնակատարությունները, սովորություններն ու խաղերը, որոնք տեղի են ունենում Ծաղկազարդի օրը, ծագումնաբանորեն չեն առնչվում քրիստոնեական տոնին: Ծաղկազարդը Հայոց հեթանոսական շրջանի՝ գարնանը նվիրված տոներից մեկն է եղել: Խորհրդանշել է գարնան գալուստը, բնության զարթոնքը: Հիսուսի մուտքը Երուսաղեմ նույնպես տեղի է ունեցել գարնան զարթոնքի շրջանում, իսկ ձիթենու և արմավենու ճյուղերի գործածության ավետարանական հիշատակությունը համընկել է ծառ զարդարելու և բնության ծաղկունքի ժող. տոնակատարության հետ: Համբարձման տոնին հաջորդող առաջին և ս. Զատկի յոթերորդ կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ: Ունի 35 օրվա շարժականություն: Եթե բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը հրեշտակների ուղեկցությամբ Վերին Երուսաղեմ Հիսուսի մուտքի հիշատակությունն է: Այս տոնը կապված է ազգային ավանդության հետ, համաձայն որի, երբ Գրիգոր Լուսավորիչը գտնվել է Խոր Վիրապում, մի հրեշտակ ամեն օր այցելել է նրան: Համբարձման չորրորդ օրը հրեշտակը չի այցելել: Հաջորդ օրը ս. Գրիգոր Լուսավորիչի այն հարցին, թե ինչու նախորդ օրը իրեն չի այցելել, հրեշտակը պատասխանել է, որ Քրիստոսի Համբարձումը տոնելու համար հրեշտակների ինը դասերը հաջորդաբար տոնախմբություն են կատարում, և ինքը, չորրորդ դասից լինելով, չորրորդ օրը չի ցանկացել իր դասի ուրախություններից բացակայել: Երկրորդ Ծաղկազարդի օրը նույնությամբ կրկնվում են Ծաղկազարդի ընթերցված շարականները: Քույր Յուրիդա Գաբրիելյան

-6-


Սկաուտների բարեգործական այցը Գյումրի

Փետրվար ամսվա առաջին շաբաթն էր, երբ Գերմանիայից ուղարկեցին բազմաթիվ և բազմատեսակ հագուստներ: Դրանք գերմանաբնակ բարերար Սուրեն Օհանյանի կողմից էին: Նրա օգնությամբ Գերմանիայում բնակվող հայերից մեծ քանակությամբ հագուստ էր հավաքվել և բարեգործական նպատակով ուղարկվել Հայաստան: Սկզբնական շրջանում դրանք գտնվում էին Նորքի հայորդյաց տանը, որտեղից էլ ուղարկվում էին ՀՀ տարբեր մարզերում գտնվող տարբեր մանկատներ, ծերանոցներ և հատուկ ուսումնական հաստատություններ: Որոշվեց, որ այս անգամ հագուստները կբաժանվեն Հայաստանի երկրորդ մայրաքաղաք` Գյումրիում գտնվող անապահով ընտանիքներին: Եվ ահա, մարտի քսանմեկին առավոտյան` ՀԲԸՄ-ի սկաուտ- արենուշները ուղևորվեցին դեպի Գյումրի: Մոտ երեք ժամից հասան Գյումրի և ձեռնմուխ եղան իրենց անձնվեր գործին: Այցելեցին անապահով ընտանիքներին և բաժանեցին հագուստները, որոնք նախատեսված էին բոլոր տարիքի մարդկանց համար: ՀԲԸ Միության շնորհիվ Գյումրիում գտնվող անապահով ընտանիքների բաժանվեց ավելի քան հազար կտոր հագուստ: Վստահ, յուրաքանչյուր սկաուտ- արենուշ իր ներդրումն ունեցավ այս փոքրիկ, բայց շատ կարևոր գործում: Նշենք, որ ՀԲԸ Միության Երևանի սկաուտական խմբի Գյումրի բարեգործական այցի ընթացքում միևնույն ժամանակ կարիքավորներին հագուստներ բաժանվում էին նաև մայրաքաղաք Երևանում, իսկ ավելի կոնկրետ Արաբկիրի հայորդյաց տանը, որտեղ աշխատում էին նաև սկաուտական խմբի մյուս անդամները: Երևանում կարիքավորներին բաժանվել է ավելի քան 2000 կտոր հագուստ:

Ահա այսպիսի օր անցկացրեց Գյումրիում` ՀԲԸ Միության Երևանի Սկաուտական խումբը: Շնորհակալություն բոլոր սկաուտ-արենուշներին, ովքեր ջանք ու եռանդ ներդրեցին այս գործում: Հատուկ շնորհակալություն բարերար Սուրեն Օհանյանին: Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան

-7-


ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԳԵԼ Էլ ինչ սկաուտ, որ չիմանա իր հայրենասիրական երգերը, որոնք երգել են մեր ֆիդայիները: Սովորենք միասին, եթե գիտես այս երգերը՝ կրկնիր մեզ հետ, եթե ոչ, ուրեմն կարող ես սովորել մեզ հետ.

Կարմիր կակաչները

Ախպերս ու ես

Անօրեն թուրքն է տիրել մայր հողին, Ինչ սրտով պիտի մտնենք անկողին... Մամ ջան չտխրես, շատ չմտածես, Կռիվ ենք գնում ախպերս ու ես...

Գնացին տղերքը ու կորան հեռվում, Ռումբերի պայթյունը սարերն է շարժում, Կարմիր կակաչները ներկել են դաշտերը` Ասես լեռներից մեր արյուն է հոսում…

Երբ լուսաբացին թուրքը լեռն է սողում, Մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում, Ինչքան պետք լինի` կկռվենք այսպես, Հայ ազգի համար ախպերս ու ես...

Իսկ դու շորորվում ես, հովի հետ ճկվում, Ուր է քո գարունն ինչու՞ է ուշանում, Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազենի Սիրածդ գարունը ու՞ր է չի գալի…

Հեռացան տղերքը, կորան մշուշում, Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում, Իսկ ձեր եղբայրները,մայրերն ու քույրերը, Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում…

Մռայլ գիշերն է, նստած ենք փոսում, Այստեղ հայ քաջի արյունն է հոսում: Եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես, Խփում ենք թուրքին ախպերս ու ես...

Դու ասես հարբել ես տաք գարնան ծոցում, Հովի հետ նազում ես, հովի հետ խոսում Ծաղկած խնձորենի իմ քույրիկ նազենի Փեսացուդ գարունը քեզ մոտ է գալի…

Մամ ջան կբացվեն դռները մեր գոց, Ոսկի կհագնե սեւ օրն հայոց... Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես, Ծափով-ծիծաղով... Ախպերս ու ես:

Էրեբունի- Երևան

Երևան դարձած իմ Էրեբունի, Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի: Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք, Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք: Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի, Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի: Քո Մասիս հորով, քո Արաքս մորով, Մեծանաս դարով, Երևա՜ն: Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում, Անկատար տենչեր ունենք դեռ շատ: Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի, Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի: Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի… Կյանքում ամեն սեր լինում է տարբեր, Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել: Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես, Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես: Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Խնճույքի Երգ

Սեղանն է առատ, Դիմացն` Արարատ, Հնչում են երգեր ՈՒրախ ու զվարթ:

Լցրե’ք, ընկերներ, Բաժակները լի, Թող հայոց գինին Մեզ անուշ լինի:

Փառք տանք Մայր Հողին, Արևի շողին, Գինի պարգևող Հայոց խաղողին:

Լցրե’ք, ընկերներ…

Փառք տանք նոր կյանքին, Հողի մշակին, Որ միշտ կանաչեն Մեր դաշտն ու այգին:

-8-


Ապրիլ ամսվա հիշարժան օրեր 1657 թվականի Ապրիլի 1-ին է ծնվել գրող, 1702–1706թթ.. Կ. Պոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարք` Ավետիք Եվդոկացին

1878 թվականի Ապրիլի 1-ին է ծնվել հայ գրող Արազին (Մովսես Հարությունյան)

1918 թվականի Ապրիլի 1-ին է ծնվել հայ երգչուհի և պարուհի Արև Բաղդասարյանը 1930 թվականի Ապրիլի 1-ին է ծնվել դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը

1933 թվականի Ապրիլի 1-ին է ծնվել հայ բանասեր, բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը Ապրիլի 1-ը տոնում են որպես Երգիծանքի և հումորի միջազգային օր

1869 թվականի Ապրիլի 6-ին է ծնվել հայ գրող, մանկավարժ Լևոն Շանթը Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության տոնն է

1913 թվականի Ապրիլի 12-ին է ծնվել երգիչ Նար Հովհաննիսյան

1800 թվականի Ապրիլի 13-ին է ծնվել կոմպոզիտոր և դիրիժոր Կարապետ Փափազյանը

1452 թվականի Ապրիլի 15-ին է ծնվել ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Լեոնարդոդա Վինչին

1932 թվականի Ապրիլի 17-ին է ծնվել հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանը

1858 թվականի Ապրիլի 18-ին է ծնվել հայ գրող Շիրվանզադեն

1960 թվականի Ապրիլի 19-ին է ծնվել հայ երգահան, երաժիշտ Արա Գևորգյանը

1884 թվականի Ապրիլի 20-ին է ծնվել հայ բանաստեղծ, գրական հասարակական գործիչ Դանիել Վարուժանը

1564 թվականի Ապրիլի 23-ին է ծնվել անգլիացի գրող Վիլյամ Շեքսպիրը 1915 թվականի Ապրիլի 24-ին

Սահմանապահի օրը նշում ենք Ապրիլի 26-ին

1915 թվականի Ապրիլի 27-ին է ծնվել հայ գրող Հովհաննես Շիրազը

239 թվականի Ապրիլի 29-ին է ծնվել հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը

Լևոն Շանթ

Դանիել Վարուժան

Կարեն Դեմիրճյան

-9-

Գրիգոր Լուսավորիչ

Հովհաննես Շիրազ


Հիշարժան օր գայլիկների համար

Հաղթանակ «Հաղթանակում» ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի Արաբկիրի մասնաճյուղի երեց-քարավել խումբը հետաքրքիր ու ուսուցողական խաղ էր կազմակերպել գայլիկարծվիկների, ինչպես նաեւ մրջնիկների համար: Խաղին մասնակցում էին նաեւ Մասիվի մասնաճյուղի գայլիկները: Խաղն այս անգամ ակումբի շենքից դուրս էր՝ «Հաղթանակ» զբոսայգում: Գայլիկ-արծվիկները՝ բաժանվելով երկու խմբի մրցում էին միմյանց հետ: Խաղն իր մեջ ներառում էր թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր ճկունություն պահանջող հանգրվաններ՝ իրենց տարբեր առաջադրանքներով: Հայտնի փաստ է, որ երեխաների համար իրենց գիտելիքներն ամրապնդելու ամենահետաքրքիր ու հաճելի ձևը խաղն է: Երեց-քարավելները ջանք ու եռանդ չէին խնայել խաղի պատրաստման համար. մտածել էին հետաքրքիր ու ուսուցողական հարցեր, խաղեր և առաջադրանքներ: Չդավաճանելով մեր ավանդույթին՝ խաղն անցավ երգերի, խաղերի ու ծափերի ներքո: Եվ չհաշված այն, որ օրն այդքան էլ տաք չէր ու զբոսայգում բավականին քամոտ էր, միևնույն է խաղն անցավ շատ ուրախ ու հետաքրքիր: Գայլիկների կողմից ամենալավ գնահատականն էր երեց-քարավելներին՝ «Էլի մեզ համար խաղ կպատրաստե՞ք…»: Երեց-քարավելներն էլ շատ գոհ էին իրենց կազմակերպած խաղի համար ու անհամբեր սպասում են մի հայտագրի, երբ գայլիկ-արծվիկները նրանց համար ինչ-որ մի խաղ կմտածեն, չէ՞ որ փոքրերից էլ շատ բան ունենք սովորելու: -10-

Քույր Ալիս Չիլինգարյան


Շնորհավոր մեր սիրելի քույրերի և եղբայրների ծնունդը

Անի Քուրումլյան 01/04/1997

Սաթենիկ Էլոյան 15/04/1988

Վարդուհի Սարգսյան 06/04/1997

Արթուր Ղալումյան 21/04/2002

Վարուժան Խոդաբախշյան 06/04/1994

Անի Մնացականյան 22/04/1998

Արսեն Արիջանան 10/04/1994

Նազելի Հարությունյան 26/04/1998

Լիլիթ Մկրտչյան 14/04/1996

Միհրե Դավթյան 30/04/1995

Շարլոթ Աբգարյան 15/04/1997

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ալբերտ Առաքելյան 30/04/1995

Արշավ՝ 14/04/2013-ին : Բոլոր սկաուտ արենուշները ներկա գտնվեն Արաբկիրի հայորդյաց տանեն ներս ժամը 08:00-ին լրիվ տարազով :

Ծիծեռնակաբերդի երթ՝ 24/04/2013-ին : Բոլոր սկաուտ արենուշները ներկա գտնվեն Արաբկիրի հայորդյաց տանեն ներս ժամը 08:00-ին լրիվ տարազով :

Մրցույթ : Խմբագրական խումբը բոլոր սկաուտ արենուշներին հրավիրում է մասնակցելու ազատ թեմայով սկաուտական մրցույթին (Նկարչություն, հոդված, բանաստեղծություն և այլն ) : Նյութերն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ AGBUBoyScouts@hotmail.com : Հաղթող նյութը կհրատարակվի “Սկաուտ” թերթի հաջորդ համարում : Նյութերի ընդունման վերջնաժամկետն է 21/04/2013 :

Ամսվա տիպար

Հարմիկ Մաքերթումյան

Սեդա Սաբունջի

-11-

Արթուր Մարգարյան

Ռայա Հակոբյան


Բովանդակություն

ՀԲԸՄ-ն 107 տարեկան է ........................................................................................ 1

ՀԵԸ-ի սկաուտները Հալեպում ............................................................................... 2

Սկաուտական գիտելիք ......................................................................................... 4

10 անհրաժեշտ ապրանքներ արշավի համար ....................................................... 5

Ծաղկազարդ ......................................................................................................... 6

Սկաուտների բարեգործական այցը Գյումրի ......................................................... 7

Սովորում ենք երգել .............................................................................................. 8

Ամսվա հիշարժան օրեր ........................................................................................ 9

Հիշարժան օր գայլիկների համար ........................................................................10

Հայտարարություն ...............................................................................................11

Խմբագրական խումբ Խմբագիր և Համարի պատասխանատու՝ Քույր Յուրիդա Գաբրիելյան Լուսանկարող՝ Քույր Մինելի Վարդանյան Գրողներ՝ Քույր Ալիս Չիլինգարյան Եղբայր Արսեն Անտոնյան Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան Եղբայր Վարուժան Խոդաբախշյան Ընդհ. խմբապետ եղբ. Գևորգ Սիմոնյան

Խմբագրական խմբի պատասխանատու և Համակարգչային ձևավորում՝ Խմբապետ Եղբ. Սարօ Թադիոս

-12-

Տպագանակ՝ 100 հատ



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.