Scout magazine 30'th edition

Page 1



Սովորում ենք խմբագրել Վիքիպեդիայում

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբն աշխատում է երիտասարդներին առիթ ընձեռել զարգացնելու նրանց մտավոր, ֆիզիկական և հոգևոր կյանքը: Սեպտեմբերի 3-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտները մասնակցեցին հատուկ դասընթացի, որտեղ նրանք ստացան գիտելիքներ, որոնք կարող են գործածել ոչ միայն սկաուտական կյանքում, այլ նաև՝ առօրյայում: Նրանք ծանոթացան Վիքիպեդիային և ձեռք բերեցին դրանում խմբագրելու հմտություններ: Խումբը ծանոթացավ նաև Վիքիպեդիայի քույր նախագծերին: Սկաուտներն ու արենուշները համոզվեցին, որ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է՝ բառի ամենաուղիղ իմաստով, քանի որ այն ազատ է բոլորի համար, ովքեր օգտվում են համացանցից։ Սա աշխարհի ամենատարողունակ հանրագիտարանն է, այստեղ կարելի է գտնել ցանկացած հարցի պատասխան ամենատարբեր լեզուներով: Հայկական Վիքիպեդիայի նպատակն է ունենալ ավելի շատ նյութեր հայերեն լեզվով և հայ հասարակության համար հանրամատչելի դարձնել շատ ու շատ տեղեկություններ, որոնց հասանելիությունը գրեթե անհնար էր թվում։ Սովորելով խմբագրել Վիքիպեդիայում, մեր սկաուտներն ու արենուշները ևս կմասնակցեն ազգանվեր գործին` բարելավելով ու զարգացնելով հայերեն Վիքիպեդիան: Բացելով հաշիվ Վիքիպեդիայում և սովորելով խմբագրել դրանում՝ սկաուտներն ու արենուշները մի քայլ առաջ անցան իրենց համադասարանցիներից, քանի որ Վիքիմեդիա Հայաստանը ծրագրավորում է, որ մոտ ժամանակներս Վիքիպեդիայում խմբագրելը դպրոցում դառնա հիմնական առարկաներից մեկը… ՀԲԸՄ Հայստանի սկաուտական խումբն իր խորին շնորհակալությունն է հայտնում Վիքիմեդիա Հայաստանին՝ մեր խմբին հյուրնկալելու համար: Հատուկ շնորհակալություն Դաթո Աբուլաձեին, ով վարեց այդ օրվա դասընթացը` ընդլայնելով մեր քույրերի ու եղբայրների մտահորիզոնը... Քույր Մարիա Մինասյան

-1-


ՀԲԸՄ սկաուտների ակտիվ մասնակցությունը Հայաստանի ծրագրերին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը մասնակցում է Հայաստանում իրականացվող գրեթե բոլոր կարևոր նշանակության միջոցառումներին, հատկապես՝ Երևան քաղաքում տեղի ունեցող… Այդպիսի օր էր սեպտեմբերի 10ը` հագեցած միջոցառումներով. Հյուսիսային պողոտայում նշվեց Ձգումների համաշխարհային օրը, իսկ Մաշտոցի պուրակում շնիկների համար սննդահավաք և մեծ շոու էր կազմակերպված: Անշուշտ, մեր սկաուտներն ու արենուշները ներկա եղան երկու միջոցառումներին (բարեբախտաբար միջոցառման ժամերը հաջորդում էին իրար)…

-2-


Դինգո

Սկաուտը բացի մարդասեր լինելուց նաև կենդանասեր և բուսասեր է, որը բազմիցս ապացուցել է գործերով … Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Դինգո խմբի հերթական սննդահավաքը: ՀԲԸՄ Հայաստանի սակուտները նույնպես մասնակցեցին այդ հավաքին: Օրն անցավ շատ գունեղ և հետաքրքիր: 2 ժամ շարունակ խաղալով շնիկների հետ մենք հիասքանչ ժամանակ անցկացրինք: Գրկեցինք շնիկներին և խաղացինք նրանց հետ մինչև սննդահավաքի ավարտը: Մենք էլ մեր ներդրումն ունեցանք սննդահավաքին և խոստացանք կրկին հանդիպել և աշխատել օգնել Դինգո թիմին իր կենդանապահպան հարցերում: Բոլորս հիանալի տպավորություններով օր ունեցանք: Շնորհակալություն Դինգո խմբին՝ մարդկանց մեջ կենդանիների հանդեպ սեր սերմանելու և այդպիսի յուրահատուկ հավաքներ կազմակերպելու համար: Քույր Մարի Պետրոսյան

-3-


Ձգումների օր Մոտենում էր Ձգումների միջազգային օրը, որը մեր սկաուտները չանտեսեցին: Սեպտեմբերի 10-ին սկաուտները Հյուսիսային պողոտայում էին և անհամբեր սպասում էին միջոցառման սկզբին: Սկաուտական խումբն աչքի ընկավ իր պատրաստվածությամբ և միանման հագուստով (ֆուլյարով ու շապիկներով), որով, անշուշտ, տարբերվում էր ուրիշ խմբերից: Գրանցվելուց և խմբակային նկարվելուց հետո մեր սկաուտները մոտեցան ձգումների ձողին և սկսեցին հերթով կատարել ձգումները: Պայքարի մթնոլորտը թեժ էր, բայց միաժամանակ՝ ընկերական և հաճելի: Ցավոք, մենք 1-ին տեղ չգրավեցինք, բայց բավականին մոտ էինք դրան: Եվ ինչպես ասում են մեծերը. «Կարևոր է մասնակցությունը, ո’չ հաղթանակը»: Եղբայր Վազգեն Դանիելյան

-4-


Երևանի խաղ

Հերթական կիրակին սկաուտների համար դարձավ անկրկնելի, քանի որ մեր սիրելի մայրաքաղաքում Երևանյան մեծ խաղն էր: Երկար էինք սպասում այս խաղին և, վերջապես, երազանքներն իրականացան: Հետաքրքիր հանելուկները գուշակելով և հարցերին պատասխանելով հաղթահարում էինք խաղի փուլերը (հանելուկները ներառում էին ոչ միայն մեր սկաուտական գիտելիքների վերաբերյալ հարցեր, այլ նաև տարբեր գիտական և առօրյա թեմաներով հարցեր): Ընդլայնվում էր մեր մտածելադաշտը: Խաղը հիմնված էր նաև ճանաչողական գիտելիքների վրա: Սկաուտները եղան Երևան քաղաքի Կենտրոն համայնքի գողտրիկ անկյուններում և ճանաչեցին քաղաքը սկաուտի աչքերով: Ինչպես միշտ եղան հարցումներ տարբեր մարդկանցից, ովքեր մեծ հետաքրքրությամբ էին նայում մեզ, որովհետև քիչ են հանդիպում մեզ նման ակտիվ, վզկապով և միանման հագնված մարդկանց, ովքեր խաղ են խաղում քաղաքի կենտրոնում և օգնություն են խնդրում պատահական անցորդներից` նրանց դարձնելով խաղի մասնակիցներ: Շնորհակալություն ենք հայտնում խաղը կազմակերպած մեր պատասխանատու քույրերից ու եղբայրներից, ովքեր օրներս դարձրին ուրախ, գիտելիքների ամրապնդման օր… Այս կիրակին ևս բացառություն չէր: Մեր սիրելի սկաուտականին միացել էին նոր քույրեր և եղբայրներ: Առաջադրանքները միասին հաղթահարելով ու հասնելով հանգրվաններին, միասին կանչեր անելով՝ մեր նորեկների հետ դարձանք անբաժան ընկերներ: :) Քույր Գրետա Վարդանյան - Քույր Լուսինե Մինասյան -5-


ՀԲԸՄ-ն Արցախում Սեպտեմբերի 2-ին, տեղի ունեցավ Շուշիի հանրակացարանային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը: Հիշեցնենք, որ համալիրի նորամուտը իրականություն է դարձել ՀԲԸՄ բարերարներ, լիբանանահայ Լևոն և Արթուր Նազարյանների առատաձեռն նվիրատվության շնորհիվ` ի հիշատակ իրենց ծնողների՝ ազգային բարերարներ Կարպիս և Արեգ Նազարյանների: Աղբյուր` www.agbu.am

-6-


-7-


Մուսա լեռան հերոսամարտ

Մուսալեռ գյուղը հիմնելուց հետո ամեն տարի՝ սեպտեմբերի երրորդ կիրակին յուրաքանչյուր ընտանիք հարիսա էր եփում՝ այդպիսով նշելով հաղթական ինքնապաշտպանությունը: 1976-ին Մուսալեռի բարձր բլուրներից մեկի վրա կառուցվեց հերոսամարտին նվիրված հուշարձանը, և հարիսա եփելու արարողությունը դարձավ զանգվածային՝ ուղեկցվող երգ ու պարով: Իսկ ինչո՞ւ հարիսա: Որովհետև Մուսա լեռան վրա ինքնապաշտպանության ժամանակ ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ոչինչ չկար ուտելու: Ցորենն ու ի փրկություն մատաղ արված գառան միսը ջրով խառնում են իրար, հարում, այստեղից էլ ուտեստը ստացավ իր անունը՝ «հարի՛ր սա» կամ «հարիսա»… Այս տարվա մեծամասշտաբ միջոցառմանը որոշեցինք աջակցել նաև մենք, ու երեց-քարավել խմբով և մի քանի առաջնորդներով սեպտեմբերի 17-ին մեկնեցինք Մուսալեռ։ Մի օր շուտ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները։ Մեր վրանների լարումից անմիջապես հետո սկսեցինք տեղափոխել մեծ կաթսաները (դրանք գրեթե 100ն էին), որոնց մեջ պետք է պատրաստվեր հարիսան։ Մյուս քայլը կաթսաները ցեխով պատելն էր` կրակից պաշտպանելու համար, այս կերպ շատ վաղուց վարվել են նաև մեր պապերը։ Այն մարդիկ, ովքեր ամեն տարի կազմակերպում են այս միջոցառումը մեզ պատմեցին Մուսալեռան և մուսալեռցիների մասին՝ մեր մեջ բարձրացնելով հայրենասիրական ոգին։ Չնայած վատ եղանակային պայմաններին՝ մենք արագ ավարտեցինք նաև այդ աշխատանքը։ Կաթսաներն արդեն ջրով լցված էին. օգնեցինք տեղափոխել կտրտված միսը, մաքրեցինք կաթսաների կափարիչները և վառվեց կրակը՝ զուռնայի ու դհոլի նվագակցության ներքո։ Այդ օրը մեր աշխատանքը համարեցինք ավարտված, ընթրեցինք բոլորով միասին, ճաշակեցինք սուրբ մատաղ ու հայրենասիրական երգեր երգեցինք, պարեր պարեցինք։ Մեր խմբի աշխատանքը կարելի է համարել գերազանց, քանի որ համախմբած էինք և աշխատում էինք բոլորս միասին։ Քույր Աստղիկ Եզեկյան - http://imyerevan.com/ -8-

հ ի կ ս օ հ

վ հ փ խ


տին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 18-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը մասնակցեց Մուսա լեռան հերոսամարտին նվիրված միջոցառմանը: 100-ից ավել սկաուտ, արենուշ, գայլիկ և արծվիկ իրենց ներկայությամբ զարդարել էին ամբողջ Մուսա լեռը, իսկ փողերախումբը հիանալի կատարումներով ավելի շքեղացրեց տոնական միջոցառումը: Համերգային ծրագրից հետո, երբ սկսվեց «հարիսայի» արարողությունը, սկաուտները առանց վարանելու անցան աշխատանքի՝ օգնեցին բաժանել հարիսան: Ամեն ինչ հիասքանչ էր, մարդիկ վայելում էին բնությունը և համեղ հարիսան փողերախմբի գեղեցիկ կատարումների ներքո:

Բոլորը հետաքրքրությամբ մոտենում էին խմբի ելույթը վայելելու ու նկարելու: Ելույթի դադարի ընթացքում և ելույթից հետո բոլոր մարդիկ ցանկություն էին հայտնում նկարվել փողերախմբի անդամների հետ: Իսկ վերջում Սրբազանի խնդրանքով ևս մի անգամ նվագեցին «Էրեբունի-Երևան» կատարումը: Ամեն ինչ անցավ շատ լավ, բոլորը ուրախ էին: Վերադարձի ամբողջ ճանապարհին ավտոբուսների մեջ անգամ չէին դադարում նրանց ուրախ կանչերն ու երգերը: Այդ օրը խումբը կրկին ցույց տվեց, որ մի ընտանիք է` հավատարիմ սկաուտական երդմանը: ՀԲԸՄ սկաուտական խումբը բոլոր սկաուտներից ու արենուշներից շնորհակալություն է հայտնում մասնակցելու և ջանասիրությամբ աշխատելու համար, իսկ փողերախմբին շնորհավորում հիանալի ելույթի համար և մաղթում հաջողություն և էլ ավելի մեծ բեմեր… Եղբայր Գնուն Էլոյան

-9-


ՀԲԸՄ Սկաուտները աշխարհում Բոլորը գիտեն Սիրիայում տեղի ունեցող պատերազմի մասին, և բոլորը գիտեն, թե ինչ դժվար պայմաններում են ապրում Սիրիայում բնակվողները... Չնայած այս դժվարին օրերին, Հալեպի ՀԲԸՄ Հայ Երիտասարդաց Ընկերակցության Սկաուտական խումբն իր սկաուտական կյանքից հեռու չի մնում… Հալեպում գտնվող մեր քույր և եղբայր սկաուտները շարունակում են իրենց սկաուտական ավանդույթները: Սիրելի’ քույրեր և եղբայրներ, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը միշտ ձեր կողքին է, և մենք միշտ աղոթում ենք ձեր անվտանգության համար` այս պատերազմը կավարտվի և մենք ետ իրար կմիանանք Անդրանիկ Բանակումներում:

-10-


-11-


Սկաուտների և Արենուշների սեպտեմբեր ամսվա հայտագրեր Սեպտեմբեր ամսվա առաջին կիրակին անցավ մի շարք ուրախ խաղերով և հետաքրքիր դասախոսություններով։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս կային բազմաթիվ նորեկ քույրեր և եղբայրներ, որոնց ընդունեցինք մեծ սիրով և ջերմությամբ: Բոլորս էլ հիշում ենք մեր առաջին հավաքը սկաուտականում: Շուրջդ անծանոթ մարդիկ գոռում են` կանչեր են անում, խաղում են և կյանքն են վայելում... Եվ մի հարց է առաջանում. -ի՞նչու շուտ չէի միացել այս խմբին… Կոլիբրի խմբակը իր հետաքրքիր խաղը (թատրոնի խաղ) անցկացրեց Վահե Կարապետյան կենտրոնի հարևանությամբ գտնվող այգում: Ծիծեռնակ խմբակը խաղաց հանգրվաններով խաղ` ուշադրության, արագ կողմնորոշվելու վրա հիմնված: Սկաուտներն ակտիվ խաղից հետո ունեցան հետաքրքիր դասախոսություն, որի ժամանակ նրանք ծանոթացան նավերի և ինքնաթիռների պատմության հետ։ Տարբերվող միջավայր, հետաքրքիր խաղեր, անհրաժեշտ գտելիքներ, արշավներ, ճամբարներ, իսկ մեկ բառով` սկաուտական ուրախ պատանեկան օրեր, որոնք երբեք չեն մոռացվի :) Միացեք, մեր ուրախ ընտանիքին նաև Դուք…

-12-


Մեր օրերում երեխաները չեն ձգտում ստանալ հավելյալ գիտելիքներ և բավարարվում են միայն դպրոցական գիտելիքներով: Սակայն ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը հոգ է տանում, որ մեր սկաուտներն ու արենուշները լինեն բազմակողմանի զարգացած, որի համար հայտագրերի անբաժան մաս է կազմում տարբեր գիտելիքների կրծքանշանները` բեյջերը: Այդպիսի գիտառատ օր էր սեպտեմբերի 25-ը… Այդ օրը սկաուտներն ու արենուշները ստացան այդ գիտելիքները ու շուտով իրենց համազգեստի վրա կկրեն այն գիտելիքների կրծքանշանները, որոնք ցանկանում էին` կապերի, խոհարարության, սուր գործիքների, եղանակային աղետների, կողմնացույցի… Եղբայր Մանվել Կիրակոսյան Քույր Ագնեսա Թարիվերդյան -13-


Գայլիկների և Արծվիկների սեպտեմբեր ամսվա հայտագրեր Սեպտեմբեր ամսվա սկսվելուն պես, սկաուտական հայտագրերը ստանում են աշնանային գունազարդ և ոսկեզօծ երանգներ և ջերմ ոգի… Գայլիկների և արծվիկների այս ամսվա հայտագրերը յուրովի եռանդուն և գունեղ էին: Նրանց պատասխանատուների խմբի համատեղ ջանքերով սեպտեմբերի առաջին և երրորդ կիրակիները կազմակերպվեցին խաղային և ինտելեկտուալ մեծ խաղեր: Առաջին կիրակի օրվա Մոնոպոլյա խաղի շնորհիվ գայլիկներն ու արծվիկներն իրենց մեջ զարգացրին արագաշարժությունը և խմբակային աշխատելու և մրցելու ոգին, իսկ սեպտեմբերի 11ին, ինչպես և սկաուտներն ու արենուշները, նրանք էլ ունեցան փուլային-մրցութային խաղեր: Այդ օրը, ինչպես մյուս օրերին, հայորդյաց տանը տիրեց մեր խմբի աշխույժ տրամադրությունը: Սեպտեմբերի 18-ին սկաուտական խումբը իր ամբողջական կազմով մասնակցեց յուրաքանչյուր տարի կազմակերպվող Մուսա լեռան հերոսամարտի տոնակատարությանը, ուր մեր խումբը պատշաճ ներկայացավ: Սեպտեմբեր ամիսը մենք ավարտեցինք հետքրքիր ձեռային աշխատանք պատրաստելով: Քույր Առնին սովորեցրեց, թե ինչպես հասարակ ափսեով հնարավոր է պատրաստել ժամացույց և դրա միջոցով հեշտությամբ ժամանակ գուշակել: Քույր Արփա Նաիրյան

-14-


-15-


Բովանդակություն Սովորում ենք խմբագրել Վիքիպեդիայում ................................................................. -1ՀԲԸՄ սկաուտների ակտիվ մասնակցությունը Հայաստանի ծրագրերին .................... -2Դինգո ........................................................................................................................ -3Ձգումների օր ............................................................................................................. -4Երևանի խաղ ............................................................................................................. -5ՀԲԸՄ-ն Արցախում ..................................................................................................... -6Մուսա լեռան հերոսամարտին նվիրված միջոցառում ................................................ -8ՀԲԸՄ Սկաուտները աշխարհում ................................................................................. -10Սկաուտների և Արենուշների սեպտեմբեր ամսվա հայտագրեր .................................. -12Գայլիկների և Արծվիկների սեպտեմբեր ամսվա հայտագրեր ..................................... -14-

Խմբագրական խումբ Խմբագիր՝

Քույր Սյուզաննա Պետրոսյան

Լուսանկարողներ՝

Եղբայր Գնուն Էլոյան Քույր Մառնի Ինճէյան

Աշխատակիցներ՝

Քույր Մարիա Մինասյան Քույր Մարի Պետրոսյան Քույր Գրետա Վարդանյան Քույր Լուսինե Մինասյան Քույր Աստղիկ Եզեկյան Քույր Ագնեսա Թարիվերդյան Եղբայր Վազգեն Դանիելյան Եղբայր Գնուն Էլոյան Եղբայր Մանվել Կիրակոսյան

Սրբագրիչ՝

Մարինե Մխիթարյան

Խմբագրական խմբի պատասխանատու և համակարգչային ձևավորում Ատենապետ՝ Եղբայր Սարօ Թադիոս




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.