Scout magazine 31'st edition

Page 1



ՀԲԸՄ սկաուտական լեռնագնացների խումբ

ՈՒրախ ենք տեղեկացնել, որ ՀԲԸՄ սկաուտական լեռնագնացների խումբն ակտիվորեն սկսել է իր ծրագրի իրականացումը, որի վառ ապացույցն է այս ամսվա հրաշալի վերելքն ու գեղեցիկ աշնանային քայլարշավը… Խումբը նախատեսել է 1 տարում նվաճել ՀՀ գրեթե բոլոր լեռների գագաթները, նույնիսկ անակնկալ ունի այն սկաուտին/արենուշին, ով կցուցաբերի ակտիվ մասնակցություն… Բոլոր արշավներն ուղեկցվում են մասնագետ լեռնագնաց-գիդերի և զբոսավարների ուղեկցությամբ: ՀԲԸՄ սկաուտական լեռնագնացների շնորհիվ հոկտեմբերի 1-ին ՀԲԸՄ սկաուտական խումբը նվաճեց Արտանիշ լեռան գագաթը, իսկ հոկտեմբերի 16-ին ունեցավ ճանաչողական, հետաքրքիր այց Արենիի քարանձավ և գեղեցիկ աշնանային քայլարշավ դեպի Նորավանք: Ամիսը եզրափակեց հոկտեմբերի 29-ին Հատիս լեռան մառախլապատ գագաթի նվաճումով ... Խմբի կողմից կազմակերպված արշավներին, բացի սկաուտական խմբից, կարող են նաև մասնակցել բոլոր ցանկացողները: Արշավի գները նվազագույնն են՝ ի համեմատ ՀՀ-ում կազմակերպվող արշավների, քանի որ խմբի նպատակը շահույթ հետապնդելը չէ, այլ արշավները բոլորի համար հասանելի դարձնելը: Միացեք մեր արշավների խմբի յուրահատուկ ծրագրին, որի նպատակն է կազմակերպել ցածր գներով արշավներ դեպի Հայաստանի Հանրապետության հրաշալի վայրեր: Նախատեսված է յուրաքանչյուր ամիս կազմակերպել 4 արշավ, որոնցից երկուսը լինելու են դեպի լեռների գագաթներ, երկուսը` քայլարշավ մեր գեղեցիկ երկրի հրաշալի բնության տարածքներով…

-1-


Կապուտաչյա գեղեցկուհին իր ողջ հմայքով

Հոկտեմբերի 1-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը մեկնեց Գեղարքունիքի մարզ` նպատակ ունենալով բարձրանալ Արտանիշ լեռը: Լեռան բարձրությունն է` 2461 մետր: Արտանիշի գագաթը միակ վայրն է, որտեղից Սևանա լիճը երևում է ամբողջությամբ ու մոտիկից։ Խումբն արշավը մեկնարկեց սովորության համաձայն` Տերունական աղոթքով: Այս անգամ աղոթեց ոչ միայն անփորձանք արշավի համար, այլ նաև Սիրիայում մեր հայրենակիցների և աշխարհում խաղաղության համար: Արդեն լեռան լանջից տեսարանն անկրկնելի էր, աշնանային արևը յուրահատուկ փայլ էր հաղորդում Սևանի հանդարտ ջրերին: Առաջին րոպեներից պարզ էր, որ Արտանիշի գագաթը հաղթահարելու համար ջանք չպետք է խնայել: Վերելքի ընթացքում սկաուտները ցուցաբերեցին իրենց պատրաստվածությունն ու ընկերասիրությունը: Խմբի ավագ անդամներն օգնում էին կրտսերներին հաղթահարել դժվարությունները: Հաղթահարված բարձրությանը զուգընթաց ընդլայնվում էր Սևանա լճի հայելին: Գրեթե 2 ժամ միասնական ջանքերից հետո սկաուտական արշավախումբը բարձրակետին էր: Այստեղից երևում էր «կապուտաչյա գեղեցկուհին» իր ողջ հմայքով, իսկ շրջապատող լեռներն ասես պահպանում էին «գեղեցկուհու» անդորրը: Լեռան գագաթը հաղթահարած սկաուտները ամենաբարձր կետից ծածանեցին հայոց եռագույնը և ՀԲԸՄ սկաուտական խմբի դրոշը: Վերադարձի ճանապարհին սկաուտներն օգնեցին սկսնակ արենուշներին և ցույց տվեցին, որ սկաուտների թիմի ուժն ու ոգին անկոտրուն են: Աշնանային ջերմ եղանակն ու գեղեցիկ մայրամուտը ասես խրախուսում էին արշավորդներին: Արշավախումբը վերադարձավ հոգնած, բայց բարձր տրամադրությամբ, այսուհետ` էլ ավելի ուժեղ և միասնական: ՀԲԸՄ սկաուտական արշավախումբը պատրաստ է նորանոր բարձունքներ նվաճել ու ճանաչել Հայաստանի հրաշքները: Շնորհակալություն ՀԲԸՄ սկաուտական արշավականների ակումբին՝ նման արշավի համար և, իհարկե, շնորհակալություն մեր ուղեկցորդ Ասթինե Սարգսյանին: Քույր Մարի Գաբրիելյան

-2-


Արշավ դեպի Արենիի քարանձավ

«Սկաուտ» նշանակում է հետախույզ. Հոկտեմբերի16-ին խումբն իր օրն անցկացրեց հետախուզելով, բացահայտելով նորը: Սկաուտությունը միայն կիրակնօրյա հավաքները չեն, այլ նաև՝ արշավներ և հայրենիքի ճանաչողություն: Խումբը անվտանգ այցելեց նախ Արենիի քարանձավ՝ մանրակրկիտ ուսումնասիրելով հնավայրը: Արենիի քարանձավը համալիր է Հայաստանի հարավ-արևելյան մասում՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով: 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը: 2011 թ-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի ամենաառաջին գինեգործարանը: 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։ Խմբի ոգևորությունն ու հետաքրքրությունը մեծացավ, երբ տեղում ականատես եղավ պեղումներին, դրա գործընթացին և 6000 տարվա պատմություն ունեցող գտածոներին` գինու կարասներին : Խումբը շատ ուրախ և աշխույժ արշավային տրամադրությամբ, Արենիից քայլարշավեց դեպի Նորավանքի վանական համալիր: Ճանապարհը մոտ 7,6 կմ է, որը խումբը հաղթահարեց կանչերի և հայրենասիրական երգերի ուղեկցությամբ: Միջնադարյան կառույցի «կախարդանքի» ներքո խումբը մնաց վանական համալիրում մինչև երեկո և բարձր տրամադրությամբ ու լի տպավորություններով վերադարձավ Երևան: Քույր Ագնեսսա Թարիվերդյան

-3-


Վերելք Հատիս լեռ Հոկտեմբերի 29-ը, սկաուտական արշավախմբի համար, լի էր արկածներով: Չնայած ցուրտ եղանակին, առավոտ կանուխ սկաուտները ճանապարհ ընկան: Այս անգամ նրանք որոշել էին հասնել Հատիս լեռան գագաթին: Հատիսը գտնվում է Կոտայքի մարզում եւ ունի 2528մ բարձրություն: Աշունն իր ողջ գեղեցկությամբ և ուժով իրեն զգացնել տվեց: Թանձր մառախուղը, սառը քամին ու ձնախառն անձրևը չկարողացան խոչընդոտել սկաուտների վերելքը: Այդպիսի դժվարություններ հաղթահարելով են տարբերվում սկաուտները: Նրանց ոչ մի բան չի խանգառի իրենց նպատակին հասնելու համար (2:30 ժամ…Ցուրտ, մառախուղ, անձրև, կարկուտ և թռչված... այս պայմաններից ոչ մեկը խոչընդոտ չդարձավ, որ հասնենք Հատիս լեռան գագաթը): Հմուտ առաջնորդների գլխավորությամբ ու անկոտրուն ներուժի շնորհիվ, նրանք հասան Հատիսի գագաթին: ՀԲԸՄ լեռնագնացների խմբի արշավորդները հաղթահարեցին վերելքը, ապա շարունակեցին արշավը դեպի Սբ. Պողոս, Սբ. Պետրոս եկեղեցիներ: Այդ օրը, արշավախումբը անցավ մոտ 14կմ և նվաճեց ևս մի գագաթ: Քույր Մարի Գաբրիելյան

-4-


Սկաուտը բնության կողքին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը հոգ է տանում ոչ միայն անապահով ընտանիքներին, կենդանիներին, այլ նաև կատարում է կամավորական աշխատանք` բնապահպանական ծրագրերին աջակցելով, մաքրելով ու տնկիներ տնկելով անհրաժեշտ վայրերում: Այս կիրակի որոշ սկաուտներ և արենուշներ ուղևորվեցին դեպի սահմանամերձ Մարտիրոս գյուղ (Վայոց ձոր)՝ ծառատունկի: Այնտեղ նրանց սպասում էին մոտ 50 հատ ընկուզենու տնկիներ: Ճանապարհը երկար էր, սակայն ուրախ կանչերի և խաղերի մթնոլորտում այն անցավ շատ աննկատ: Հասնելով տեղ՝ խումբը հանդիպեց կամավորների և նրանց միանալով սկսեցին աշխատել, բնականաբար իրենց աշխատասիրությամբ և օրինակելի վարքով լավ տպավորություն թողեցին՝ արժանանալով գովասանքի: Համատեղ աշխատանքն ավարտելուց հետո խումբը հյուրընկալվեց տեղացի մի տատիկի տանը: Մինչ ճաշը պատրաստվում էր, սկաուտները և տեղի ժողովուրդը երգում էին հայրենասիրական երգեր ու ուրախ ժամանակ անցկացնում միմյանց հետ: Կատարած աշխատանքից գոհ խումբը, վերադառնալով Երևան, սկաուտներին և արենուշներին պատմեց հիասքանչ գյուղի, ծառատունկի ու հյուրասեր տատիկի մասին: Քույր Նիկա Պետրոսյան Քույր Ագնեսա Թարիվերդյան Քույր Մառնի Ինճէյան

-5-


Կրծքանշաններ Մեր խմբի առաքելությունը ոչ միայն ֆիզիկական և հոգևոր, այլ նաև մտավոր զարգացումն է: 2016 թվին որոշեցինք ամփոփել նախորդ տարիների բոլոր կրծքանշանների գիտելիքներն ու սկսել աշխատել նոր գիտելիքների և կրծքանշանների վրա։ Կրծքանշանները բաժանվում են 2 խմբի. 1.Մասնակցողական՝ տրվում է ներկայության պարագայում, 2.տրվում է քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում։ 2016 թ. առաջին կրծքանշանը «կենդանիների խնամք»էր, որին արժանանալու համար բաժանվեցինք 2 խմբի․ 1-ինը այցելեց Positive, որտեղ խնամում են անտուն շներին, իսկ մյուսը` կենդանաբանական այգի, ուր այդ շրջանում օգնելու շատ բան կար։ Դրանց հաջորդեցին «կողմնացույց» և «քարտեզագրություն» կրծքանշանները, որոնց վերաբեյալ համապատասխան գիտելիքներ ստանալուց հետո քննություն հանձնողներն ունեցան արշավ, որի տեղանքը և վերջնակետն իրենք քարտեզագրեցին… «Սկաուտի ժառանգություն»-ը դասվում է մասնակցողական կրծքանշանների շարքին։ Այն կրում է յուրաքանչյուրը, ով տեղյակ է Ռոբերտ Բեյդըն Փաուելի աշխատանքին և գործունեությանը:

-6-


«Եղանակային աղետներ»․այս կրծքանշանի գիտելիքներին տիրապետողներն ազատ կողմնորոշվում են բնության մեջ, գիտեն օգնություն ցուցաբերել որևէ աղետի դեպքում և պահպանել իրենց կյանքը եղանակային աղետների ժամանակ, կարող են կանխատեսել բնության ու եղանակի փոփոխությունները: «Սուր գործիքներ»․ դանակ կրելու համար նախ պետք է ունենալ այս կրծքանշանը։ Այն իր մեջ ներառում է ոչ միայն դանակի, այլև սղոցի ու կացնի հետ աշխատելու կանոնները։ Թռչնադիտարկում». մասնակցողական կրծքանշան։ Համագործակցելով Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի հետ, խումբը մեկնեց Սևանա լիճ և հեռադիտակների օգնությամբ ուսումնասիրեց թռչունների վարքը։ Բանակող». ամենավայրի միջավայրում անգամ անձը պետք է կարողանա կացարան պատրաստել իրեն համար։ Այս կրծքանշանը ստացան այն սկաուտներն ու արենուշները, ովքեր վրաններով ցուրտ եղանակին կարողացան 2 օր ապրել առանց որևէ հարմարությունների։ «Խոհարարական»․ հայտնի է, որ բանակումների ժամանակ մեր սնունդը ինքներս ենք պատրաստում, բայց դա անելու համար պետք է շատ գիտելիքներ ունենանք, ցանկացած սննդամթերքի հետ աշխատելու ու պահելու կաննոներին տիրապետենք։ «Կապեր». Ամենահետաքրքիր ու գեղեցիկ կայմերն ու աշտարակները ստացվում են այս կրծքանշանի մեջ ամփոփված գիտելիքների ու հմտությունների շնորհիվ։ «Պիոներ»․ ովքեր ունենին «կապեր»-ի կրծքանշանը, 2016 թ. եռօրյա բանակումից 1 շաբաթ առաջ մեկնեցին բանակավայր, որ անցնեն «պիոներ» կրծքանշանը։ Նրանց տրված էր հանձնարարություն՝ կառուցել կայմ, դուռ և աշտարակ, և եթե դրանք կանգուն մնային մինչև եռօրյա բանակումի ավարտը, ապա նրանք կարժանանային այս կրծքանշանին։ Ուրախությունն ու ոգևորվածությունը աննկարագրելի էր, երբ հազիվ նշմարվող բանակավայրից արդեն երևում էին կանգուն ձեռային աշխատանքները, բոլորը հաջողեցին և ստացան այս բեյջը։ «Սկաուտական ֆուլյարի օր»․մասնակցողական կրծքանշան։ Ամեն տարի օգոստոսի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է այս օրը, որից անմասն չի մնում նաև մեր խումբը: Սկաուտներն/արենուշներն հետևյալ գիտելիքները կիրառում են իրենց առօրյայում` վարելով ինքնուրույն կայացած անձի վարքագիծ… Առաջիկայում սպասվում են նորանոր գիտելիքներ, որոնց մասին կգտնեք հաջորդիվ հրապարակումներում… Քույր Աստղիկ Եզեկյան

-7-


Պարգևեն

Ամեն խումբ կամ անհատ յուրովի է նշում մեր սիրելի քաղաքի տարեդարձը… ՀԲԸՄ Հայաստանի սկաուտները որոշեցին Էրեբունի-Երևան 2798 տոնակատարության միջոցառումներին մասնակից լինել քաղաքացիներին ժպիտ պարգևելով: Սկաուտական խումբը տոնական օրը սկսեց փողերախմբի ելույթով` Էրեբունի պատմահնագիտական արգելոցթանգարանի հարակից տարածքում (ոգևորիչ էին ծափահարություններն ու «բռավոները»)…

-8-


նք ժպիտ

Փողերախմբի փայլուն ելույթն ավարտելուց հետո խումբը գնաց Հյուսիսային պողոտա, ուր կազմակերպել էր դրամահավաք. հավաքված ողջ գումարը փոխանցվել է «Եթե բոլորը» հեռուստածրագրում ներկայացված երեխաներին: Դրամահավաքի դիմաց սկաուտներն ու արենուշներն անվճար նկարում էին անցորդների դեմքերին… Հուզիչ ու տպավորիչն այն էր, որ գումար տվողները հիմնականում երեխաներ էին` փոքրերը օգնում են փոքրերին, ծերեր և մուրացկաններ (նույնիսկ տաքսու վարորդը, ով հասցրեց մեզ Էրեբունուց Հյուսիսային պողոտա, ուղեվարձը վերադարձրեց` որպես նվիրատվություն` հանուն փոքրիկի առողջացման) … Ցավալի է, որ հիմնականում անտարբեր անցնում էին կանայք… ՀԲԸՄ սկաուտական խումբը միշտ փորձում է օրը մի բարի գործ կատարել` ավելի գունեղ դարձնելով կյանքը… Այսօրը պարգևեց ժպիտներ տասնյակ երեխաների, ովքեր գումար չունենալու պատճառով նախանձով էին նայում դեմքերը եռագույն սրտիկներով պատած երեխաներին, պարգևեց ժպիտներ Էրեբունի թանգարանի հարակից տարածքում գտնվող անցորդներին, ովքեր նվագը լսելուն պես կտրվեցին առօրյա հոգսերից ու ժպտացին, կժպտա նաև այն փոքրիկը, ում համար դրամահավաք կազմակերպեցինք… ժպտացեք և ժպիտ պարգևեք` օրը մի բարի գործ կատարելով… Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին… Քույր Սյուզաննա Պետրոսյան

-9-


Սկաուտների երկօրյա հայտագիր

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտները հոկտեմբերի 8-ին գիշերեցին Արաբկիր հայորդյաց տանը` առանց արենուշների: Նպատակն էր սկաուտների կապը էլ ավելի ամրապնդել առաջնորդական և խմբապետական կազմի հետ, հաճելի ժամանակ անցկացնել: Գրեթե բոլոր սկաուտները առաջնորդական և խմբապետական կազմի, ինչպես նաև խմբի ատենապետ եղբ. Սարօ Թադեոսի հետ միասին մեկ գիշեր անցկացրին Արաբկիրի հայորդյաց տանը: Նախօրոք սկաուտների համար պատրաստվել էր հետախուզական խաղ, որով օրը սկսեցին ավելի ուրախ տրամադրությամբ: Մինչ սկաուտները զբաղված էին խաղով, առաջնորդները համեղ ընթրիք պատրաստեցին, իսկ սկաուտների խաղից հետո էներգիայով լի ու բարձր տրամադրությամբ միասին ընթրեցին: Վերջում միասին մեծ էկրանով դիտեցին հայկական զվարճալի «Ճամբարում» ֆիլմը: Երբ հայտարարվեց դադարի ժամ, ոչ ոք չէր ուզում քնել, բոլորն ուզում էին զվարճանալ: Բայց ինչպես ասում են. «ամեն լավ բանին կա սկիզբ և վերջ», հետևաբար պետք է քնեին, որպեսզի առավոտյան դիմավորեին ամբողջ խմբին և շարունակեին իրենց սկաուտական հայտագրերը: Երկօրյա սկաուտական հայտագիրը` պատրաստված պատասխանատու խմբի կողմից, ամրապնդեց սկաուտների գիտելիքները և ավելի ամրապնդեց միմյանց հետ կապը… Մեր սկաուտական խումբը ցանկանում է, որ նման հաճելի օրեր և տրամադրություն միշտ լինի սկաուտների և արենուշների մոտ: Հիմա հերթը արենուշներինն է՝ նման հաճելի և ուրախ օր անցկացնելու համար… Եղբայր Գնուն Էլոյան

-10-


Փոքրիկ մեդալակիրը

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբն ի սրտե շնորհավորում է Եղբայր Էրիկ Հովսեփյանին, ով հոկտեմբերի 14-15-ին լեհական Կրակովում կայացած Ավանդական կարատեի աշխարհի առաջնությանը դարձավ բրոնզե և արծաթե մեդալակիր: Մրցույթի առաջին օրը բրոնզե մեդալ նվաճելուց հետո եղ. Էրիկը չընկճվեց և Հովհաննես Փիլոյանի հետ իրենց բրոնզե մեդալներին ավելացրին նաև երկուական արծաթե մեդալ՝ անհատական կատա և էմբու մրցաձևերից: Հայաստանի «Կենտրոն» ազգային-ավանդական կարատեդո ֆեդերացիայի սաները, ովքեր Կրակով էին մեկնել ֆեդերացիայի նախագահ, սենսեյ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ, հայրենիք վերադարձան 3 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալով: Շնորհավորում ենք մեր հայ մարզիկներին՝ երկրի անունը բարձր պահելու համար, և մաղթում նորանոր նվաճումներ: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբից շատերն են արժանացել լուրջ նվաճումների՝ զինվորական, գիտական և սպոտային ոլորտներում: Նրանցով հպարտանում է ոչ միայն խումբը, այլ ամբողջ հայ ազգը… Նրանց մասին կիմանաք՝ ընթերցելով մեր ամսաթերթի հաջորդ հրապարակումները… Քույր Սյուզաննա Պետրոսյան

-11-


Սկաուտների և Արենուշների հոկտեմբեր ամսվա հայտագրերը Հոկտեմբեր ամսվա առաջին կիրակի օրը շատ կարևոր էր սկաուտների և արենուշների համար: Նրանք իրենց ձեռք բերած գիտելիքներով հանձնեցին քնությունները, որոնց արդյունքների հիման վրա կստանան նոր կրծքանշաններ: Բոլորը հուզված էին, սակայն վստահ էին իրենց գիտելիքների և խորհրդատուների խոսքերի վրա: Քննությունները հաջող հանձնելուց հետո սկաուտները խաղացին ակտիվ խաղեր, իսկ արենուշները խմբի նոր անդամների հետ ուսումնասիրեցին սկաուտական ուղին և նրանց ծանոթացրին ՀԲԸՄ-ի և սկաուտության պատմության մանրամասներին: Դրոշակի արարողությունից հետո սկաուտներին բաժանվեց «Սկաուտ» ամսաթերթերը: «Սկաուտ» ամսաթերթը տպագրեց իր 30-րդ ամսաթերթը, որի առթիվ շնորհավորում ենք խմբագրական խմբին և հետաքրքիր գործունեություն իրականացնող սկաուտական խմբին` սկաուտական խմբի ակտիվ գործունեության մասին պատմող էջերն են գեղեցկացնում մեր թերթը…

-12-


Հերթական սկաուտական հավաքի ժամանակ յուրաքանչյուր խմբակի համար նախատեսված էր յուրահատուկ և հետաքրքիր հայտագիր: Ծիծեռնակ խմբակը, համաձայն սկաուտական սովորույթների, սովորեց նոր ծափեր և կանչեր, հետաքրքիր խաղեր խաղաց և պարզապես լավ ժամանակ անցկացրեց հաճելի միջավայրում: Կոլիբրի խմբակի անդամների համար նույնպես հետաքրքիր հայտագիր էր պատրաստվել: Նրանք խաղացին իրենց խմբակի համար կազմակերպված խաղը, որում նրանք հետախույզների դեր էին կատարում և պետք է վնասազերծեին ռումբը: Այդ ավարտելուց հետո նրանք կատարեցին շարային պատրաստություն: Արենուշների հայտագրերին զուգահեռ հետաքրքիր և ուսուցողական հայտագրերով էին զբաղված նաև սկաուտները, մի տարբերությամբ, որ նրանց հայտագիրը սկսվել էր նախորդ օրվանից: Իհարկե, ինչպես միշտ բոլորը շատ հավանեցին և հետաքրքրությամբ մասնակցեցին հայտագրերին:

Հոկտեմբեր ամիսը հագեցած էր ուսուցողական հայտագրերով, ձեռային աշխատանքներով, հետաքրքիր արշավներով և մարդասիրական միջոցառումներով… Քույր Մարի Պետրոսյան Եղբայր Նորիկ Սարոյան Քույր Ագնեսսա Թարիվերդյան

-13-


Գայլիկների և Արծվիկների հոկտեմբեր ամսվա հայտագրեր Սկաուտական գիտելիքները ամենակարևորներից են գայլիկների և արծվիկների համար, որպեսզի ապագա սկաուտներ/արենուշներ փոխանցվեն արդեն պատրաստ և լավ գիտելիքներով զինված: Հոկտեմբերի 2-ը եղավ գիտելիքներով և նորություններով լեցուն օր երեխաների համար: Դրոշակի արարողությունից հետո նրանք հավաքվեցին սենյակում և սկսեցին ուշադրությամբ լսել առաջնորդներին: Բոլորը շատ ուշադրությամբ էին լսում առաջին ուղու բացատրությունը և փորձում ամեն բառը մտապահել, որից հետո գիտելիքները ստուգվեցին խաղի միջոցով` դրանք ավելի ամրապնդելու համար: Օրն ավարտվեց շարային պատրաստությամբ: Գայլիկներն/ արծվիկները սովորեցին բոլորը միասին և հավասար քայլեր կատարել: Հաջորդ կիրակի նրանք ունեցան խաղ-մրցույթ, որը զարգացնում էր լավ հիշողություն և տրամաբանություն: Հոկտեմբեր ամսվա բոլոր կիրակնօրյա հայտագրերում գայլիկներն ու արծվիկները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ կարողանում են թիմային և միասնական աշխատանք կատարել խաղերի ժամանակ՝ հաշվի առնելով բոլոր թիմակիցների կարծիքները: Մեր ամենափոքր քույրերն ու եղբայրները` մրջնիկները, սովորեցին հաշվել տարբեր լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն: Ապա որոշեցին հանել և գումարել իրենց սովորած թվերը: Այդ գործում իրենց շատ օգնեցին համեղ մրգերը: Սովորեցին նաև արտասանել, երգել, կանչեր և ծափեր անել, ու մի շարք այլ հետաքրքիր խաղեր: ՀԲԸՄ սկաուտական խմբի կրտսեր քույրերի/եղբայրների համար նույնպես հոկտեմբեր ամիսը լի էր հետաքրքիր ուսուցողական խաղերով, սկաուտական գիտելիքներով, ձեռային աշխատանքներով և արշավներով: Քույր Լիլիա Ազատյան

-14-


Բանաստեղծություն Սկաուտներն ենք հզոր, Հայտնի ենք ու տաղանդավոր... Զարմացնում ենք բոլորին Մեր ելույթով ֆանֆարի... Սիրում ենք արշավներ, Նվաճում ենք բարձունքներ, Ծածանում ենք դրոշը մեր, Ամենուր ու ամեն տեղ... Այս տողերը մտքիս եկել են ՀԲԸՄ լեռնագնացների խմբի կողմից կազմակերպած արշավի ժամանակ՝ Արտանիշ լեռան գագաթը նվաճելու ճանապարհին... Հուսամ այն դուր կգա ընթերցողին... Եղբայր Կարեն Մելքոնյան

-15-


Բովանդակություն ՀԲԸՄ սկաուտական լեռնագնացների խումբ .............................................................. -1Կապուտաչյա գեղեցկուհին իր ողջ հմայքով .............................................................. -2Արշավ դեպի Արենիի քարանձավ ..............................................................................

-3-

Վերելք Հատիս լեռ ...................................................................................................... -4Սկաուտը բնության կողքին ....................................................................................... -5Կրծքանշաններ .......................................................................................................... -6Պարգևենք ժպիտ ....................................................................................................... -8Սկաուտների երկօրյա հայտագիր .............................................................................. -10Փոքրիկ մեդալակիրը .................................................................................................. -11Սկաուտների և Արենուշների հոկտեմբեր ամսվա հայտագրերը ................................. -12Գայլիկների և Արծվիկների հոկտեմբեր ամսվա հայտագրեր ...................................... -14Բանաստեղծություն ................................................................................................... -15-

Խմբագրական խումբ Խմբագիր՝

Քույր Սյուզաննա Պետրոսյան

Լուսանկարողներ՝

Եղբայր Գնուն Էլոյան Քույր Մառնի Ինճէյան

Աշխատակիցներ՝

Եղբայր Գնուն Էլոյան Եղբայր Նորիկ Սարոյան Եղբայր Կարեն Մելքոնյան Քույր Աստղիկ Եզեկյան Քույր Մարի Գաբրիելյան Քույր Ագնեսսա Թարիվերդյան Քույր Լիլիա Ազատյան Քույր Վերոնիկա Պետրոսյան Քույր Մառնի Ինճէյան Քույր Մարի Պետրոսյան

Սրբագրիչ՝

Մարինե Մխիթարյան

համակարգչային ձևավորում՝ Եղբայր Կարեն Մելքոնյան

Եղբայր Մանվել Կիրակոսյան

Խմբագրական խմբի պատասխանատու՝ Ատենապետ՝ Եղբայր Սարօ Թադիոս




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.