Scout magazine 32'nd edition

Page 1



Միքայել Նալբանդյանին նվիրված երեկո

ՀԲԸՄ սկաուտական գրքերի ակումբը ջանում է հիշել բոլոր հայ գրողներին և կազմակերպել նրանց մեծարող երեկոներ: Այդպիսի մի օր էր նոյեմբերի 5-ը: Այդ օրը հիշեցինք ազատության երգիչ Միքայել Նալբանդյանին, ով, լինելով իր էությամբ պայքարող և ըմբոստ անձ, եկավ ճիշտ ժամանակին և իր հետ բերեց փոփոխությունների մի շարք, որը ոչ միայն ցանկալի էր, այլ նաև պարտադիր իր ժամանակի համար: Նալբանդյանը եղել է Խաչատուր Աբովյանի հայացքների հետևորդներից և լավագույն պահպանողներից: Որպես միջոցառման նպատակ որդեգրվել էր ոչ միայն Նալբանդյանին ևս մեկ անգամ մեծարելը, այլև մեր ժամանակակիցներին հորդորել վերընթերցել և ավելի «մոտիկից ճանաչել» Նալբանդյանին: Երեկոյի ընթացքում սկաուտները ընթերցում և ասմունքում էին Նալբանդյանի հանրահայտ ստեղծագործությունները: Հիշատակվեցին այլ գրողներ նույնպես, գրողներ, ովքեր իրենց ժամանակներում մեզ պես հիացել և հպարտացել են Նալբանդյանով: Պատրաստել էինք համեղ հյուրասիրություն, որից մեծ սիրով օգտվեցին մեր հյուրերը։ Ստեղծել էինք գրական մթնոլորտ. մի անկյունում դրված էին գրքեր, մի անկյունում էլ կարծես Նալբանդյանի աշխատասենյակը լիներ, ամեն ինչ գեղեցիկ էր մտածված և տրամադրող էր։ Երեկոյի ընթացքում փողերախումբը հյուրերին զարմացրեց իր կատարումներով: Ներկաները մեծ հիացմունք ապրեցին փողերախմբի փայլուն ելույթի և գրական մթնոլորտի համադրությունից… Մեր խումբը հանձն էր առել ներկայացնել Նալբանդյանին՝ որպես թե’ ազատության երգիչ, թե’ հոգու բանաստեղծ, թե’ գիտության ճանապարհով քայլող մարդ, թե’ ազգասեր և հայրենասեր հայ: Բավական երկար ժամանակ բոլորս, համախմբվելով մեկ գաղափարի շուրջ, այն է՝ սերնդակիցների և եկող սերունդների շրջանում ոգևորել գրքի ընթերցանությունը, ունենք համեստ նպատակ` մեր ներդրումը ունենալու կիրթ, ընթերցող և զարգացած հասարակություն ձևավորելու գործում: Այդ նպատակով բացված սկաուտական գրքերի ակումբում կարող եք գտնել ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության գոհարներ: Գրքերի շարքը համալրվում է նվիրատուների շնորհիվ, որը կարող եք լինել նաև դուք, խմբին գոնե 1 գիրք նվիրելով… Մեր հետագա գործունեությանը կարող եք ծանոթանալ՝ ընթերցելով «Սկաուտ» թերթը և հետևելով մեր ֆեյսբուքյան էջին` AGBU Scout Yerevan… ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի կողմից բացված գրքերի ակումբը կազմակերպելու է բազմաթիվ միջոցառումներ` հիշատակելով հայ գրողներին, օգնելով ժամանակակիցներին իրենց ստեղծագործությունների տպագրման գործում, ինչպես նաև բազմաթիվ բարեգործական ծրագրեր «գրքերի ակումբ»-ի աշխատանքների շրջանակներում` տարածելով հայոց լեզուն և հորդորելով ստեղծագործելը… Ինչպես ասել է Նալբանդյանը. «Ազգը ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու» … Քույր Մարիա Մինասյան

-1-


Բանակողի բեյջ Նոյեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը, վաղ առավոտյան, սկաուտական խմբի արենուշներն ուղևորվեցին դեպի Ջրվեժ՝ մասնակցելու բանակողի բեյջին: Բանակողի բեյջը հիմնված է սկաուտական գիտելիքների` անծանոթ վայրում ապահով բնակության վայր` բանակավայր ստեղծելու կարողության վրա: Ժամանելով Ջրվեժի անտառային պարկ՝ առաջին գործը, որ արեցին արենուշները, տեղանքի ուսումնասիրումն էր: Արենուշների ժամանակավոր բանակավայրը պատված էր ձյունածածկ փարթամ եղևնիներով: Սկզբում արենուշներին վախեցրեց ցուրտ եղանակը, բայց ակտիվ շարժումները թույլ չէին տալիս մրսել: Վրանները պատշաճ կերպով կանգնեցնելուց և բանակողի կրծքանշանի համար համապատասխան գիտելիք լսելուց հետո հասավ երկար սպասված ճաշի ժամը, որից հետո արենուշները կառուցեցին ապաստարաններ և վառեցին ավանդական խարույկը: Դե, էլ ինչ բանակավայր առանց կայմի… Մթնելուն պես արենուշները հավաքվեցին խարույկի շուրջ, ուր ջերմ մթնոլորտի ներքո հոգեբանական թեստ անցկացրին, ըստ որի՝ ձեռագրով կարող ենք շատ բաների մասին ասել տվյալ անհատականության մասին: Հետո երգեր երգեցին կիթառի մեղմ հնչյունների ներքո: Առավոտյան նախաճաշելուց հետո սկսեցին բանակավայրը հավաքել և տարածքը մաքրել այնպես, որ իրենց ետևից ոչ մի հետք չմնա: Բանակավայրը հավաքելուց հետո, մինչ կգար երթուղայինը, արենուշները արշավեցին դեպի մոտակա լճակը, որը ողողված էր աշնանային և ձմեռային գույների արտացոլանքներով… գեղեցիկ արևոտ աշնանային եղանակը մոռացնել էր տվել քույրերի հոգնածությունը… Ոչ ոք չէր ուզում հեռանալ բնության այդ գողտրիկ անկյունից, սակայն ստիպված էին… Քույրերը Երևան վերադարձան նոր գիտելիքներով ու գեղեցիկ պահերով լի հիշողություններով… Քույր Մարիա Մինասյան Քույր Ագնեսա Թարիվերդյան

-2-


Քարավելների փորձություն

Նոյեմբերի 12-ը յուրահատուկ օր էր ՀԲԸՄ սկաուտական խմբի համար: ՀԲԸՄ Լեռնագնացների խմբի առաջնորդությամբ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի անդամներն ուղևորվեցին դեպի Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի, որտեղ աղոթելուց հետո արշավեցին դեպի Արտենի լեռ: Այս արշավը յուրահատուկ նպատակ ուներ. մեր սկաուտական խմբի Երեցներն ու Քարավելները իրենց սկաուտական երդմանը արժանանալու համար պետք է որևէ դժվարություն անցնեին: Այս տարվա երդման արարողության համար նրանց հանձնարարվեց 4 մետր բարձրությամբ երկաթե ձողի վրա դրոշ տեղադրել Արտենի լեռան գագաթին: Հեշտ չէր, սակայն, ոչ անկարելի… Այդ օրը նրանք հաղթահարեցին փորձությունը, որով ապացուցեցին, որ արժանի են սկաուտական երդմանը: Ընդունելով փորձության «մարտահրավերը»՝ նրանք նվաճեցին Արտենի լեռան (2047մ) գագաթը, ուր այժմ ծածանվում է մեր եռագույնը: Բեռնված շինարարական անհրաժեշտ պարագաներով, 4 մետր երկարություն ուեցող երկաթե ձողերով` քարավելները նպատակասլաց բարձրանում էին լեռը: Չկարծեք, թե հեշտ է հաղթահարել Արտենի լեռը: Գագաթին հասնելուն մի քանի մետր էր մնացել, երբ սարի զառիթափը դարձավ ավելի կտրուկ, միակ միջոցը մագլցելն էր: Այդպիսի մի դժվարության էին սպասում արի սկաուտները, որպեսզի ցույց տային իրենց ուժը, ճարպկությունն ու հնարամտությունը: Իրենց եղբայրների օգնությամբ քարավելները հաղթահարեցին բոլոր դժվարությունները և նվաճեցին անմատչելի թվացող գագաթը, որի գագաթին մի քանի ժամ անց ծածանվում էր հայոց եռագույնը: Բնությունն իր հերթին օգնեց քարավելներին` պարգևելով պայծառ ու ջերմ աշնանային եղանակ: Արշավից հետո մեր խումբը որոշեց այս գեղեցիկ քայլը` դրոշի տեղադրումը կրկնել ամեն արշավին, որի նպատակն է տեսնել եռագույնի ծածանումը բոլոր նվաճված լեռների գագաթների՛ն… Շնորհակալություն ՀԲԸՄ լեռնագնացների խմբին՝ նման պատմական օր պարգևելու համար: Բոլոր մասնակիցների հուշերում կմնա Դաշտադեմի ամրոցի, Սուրբ Կաթողիկե եկեղեցու, լեռան գագաթից բացվող հիասքանչ տեսարանները և հաղթահարման ուժը, որն առաջացավ գագաթը նվաճելուց… Քույր Մարի Գաբրիելյան -3-


Հպարտ ենք Ձեզանով

Նոյեմբերի 23-ին մեր շատ սիրելի ընդհանուր խմբապետ-վաշտապետ եղ. Սարօ Թադիոսի տարեդարձն էր: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբն ի սրտե շնորհավորում է ընդհանուր խմբապետ-վաշտապետ եղ. Սարօ Թադիոսի տարեդարձը: Նրանով խումբը միշտ հպարտանում և ուրախանում է… Մաղթում ենք երկար, երջանիկ, տարիներ եղ. Սարօ ջան… միշտ մնաք խմբի կողքին և գրանցեք նորանոր հաջողություններ… Ծանրաբեռնված աշխատանքից հոգնած եղ. Սարօյի ծննդյան օրը փորձեցինք ավելի հիշարժան դարձնել անսպասելի և շլացուցիչ ելույթով: Սակայն, շնորհավորելուց բացի, խումբը շնորհակալություն է հայտնում Ձեր նվիրված աշխատանքի և նորանոր գաղափարների համար: Շնորկալություն, քանի որ մեզ նվիրեցիք երկար սպասված փողերախումբը, ոչ միայն սկաուտներին, այլ նաև այլ մարդկանց առիթ ընձեռեցիք տիրապետել երաժշտական գործիքներին և շնորհիվ Ձեր քրտնաջան աշխատանքի և նպատակասլացության` շարունակում ենք հպարտանալ մեր սկաուտական խմբով և դրան կից բոլոր խմբերով: Բավականին հեշտ է լինել լավ մարդ և բարի գործեր անել: Դուք Ձեր կյանքի փորձով, Ձեր շրջապատում գտնվող յուրաքանչյուր մարդու սովորեցնում եք աշխատասիրության արժեքը և հիանալի օրինակ ծառայում սկաուտներին և արենուշներին: Ձեր ձեռքբերումների մասին կարելի է անվերջ խոսել, և յուրաքնաչյուր գայլիկ, արծվիկ, սկաուտ, արենուշ, երեց, քարավել կարող է բարձր գոչել, որ ուրախ է, որ ճանաչում է Ձեզ պես Մարդու: Շնորհավոր մեր խմբի հայր, շատ սիրելի Եղբայր Սարօ ջան… Քույր Ագնեսա Թարիվերդյան

-4-



TEDx և սկաուտական փողերախումբ

Նոյեմբերի 6ին՝ կիրակնօրյա հավաքից հետո, սկաուտական խմբի խմբապետական կազմը և փողերախումբը ուղևորվեց դեպի Երևանի պետական բժշկական համալսարան՝ մասնակցելու Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցող ուսանողական ձևաչափով TEDxYSMU միջոցառմանը: Հարց է առաջանում, իսկ ի՞նչ է TEDx- ը: TEDx-ը տեղական ինքնակազմակերպված միջոցառում է, որը համախմբում է մարդկանց, ովքեր կիսվում են տեխնոլոգիական, զվարճանքի, դիզայնի (TED) փորձով: Այդ օրը ելույթով հանդես եկավ նաև մեր փողերախումբը (շաբաթներ առաջ ստացել էին հրավերը, որը չէր մերժվել): Փողերախմբի ելույթը անսպասելի էր լսարանի համար, սակայն ելույթը ապշեցրեց և զվարճացրեց բոլորին: Աշխույժ երաժշտության ներքո միջոցառումը էլ ավելի ակտիվացավ, և

փողերախումբը դարձավ օրվա հաճելի անակնկալներից մեկը: Հիանալի ելույթից հետո փողերախմբի անդամները փոքր-ինչ հոգնած, բայց պատրաստ են ու անհամբեր սպասում են իրենց հաջորդ ելույթին: Խումբը միջոցառմանը ներկայացավ փոքր թվով, բայց մեծ ավանդով… Այդ օրվա կազմակերպչական աշխատանքներում ունեինք կամավոր սկաուտներ ու արենուշներ, ունեինք ելույթ և հաճելի մասնակցություն` ուկնդրում… Շնորհակալություն TEDxYSMU աշխատանքային թիմին հրավերի և միջոցառմանը մեր խմբին ներգրավելու համար… Քույր Ագնեսա Թարիվերդյան

-6-


Արշավ դեպի Պարզ լիճ

2016 թվականի նոյեմբերի 27-ին մեր խմբի վերջին արշավն էր և այն պիտի ամենահաճելին լիներ, ուստի ուղևորվեցինք մեզ արդեն հարազատ դարձած Դիլիջան քաղաք։ Այդ օրվա արշավը տարբերվում էր մյուս արշավներից. այն մեծ բավականություն պատճառեց բոլորիս: Արևոտ եղանակն էլ իր հերթին ավելացնում էր արշավողների ոգևորությունը… Արշավին մասնակցում էին նաև գայլիկներ ու արծվիկներ։ Շարժվեցինք վաղ առավոտյան, և հասնելով գեղեցիկ տերևներով ներկված անտառ, ճանապարհը շարունակեցինք ոտքով՝ անցնելով գունազարդ տերևներով պատված անտառային արահետը: Ասես անտառը մեզ գրկաբաց ընդունեց և ծանոթացրեց իր փոքրիկ անկյունների հետ։ Հետևելով եղբայր Սարօյին, օգտագործելով կողմնացույց և քարտեզ՝ վերջապես հասանք գեղեցկափայլ Պարզ լիճ։ Աշնանային գեղեցիկ անտառը իր ուրույն տեղն էր գտել լճակի փոքրիկ կոհակների վրա, այն իր գեղեցկությամբ հիացրեց բոլորիս: Հատկապես տեղտեղ սառած լիճը, որի վրա ընկել էր աշնանային տաք արևի շողերը, անտառում փայլող ադամանդի տեսք էր ստացել: ժամանակավոր դադարից, լճափի մոտ ճաշելուց և գեղեցիկ խմբային նկարից հետո նորից քայլելով ետ վերադարձանք։ Շնորհակալություն ՀԲԸՄ սկաուտական լեռնագնացների խմբին՝ այս աննման արշավը կազմակերպելու և մեր օրը ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Ցավում ենք բոլոր նրանց համար, ովքեր իրենց կիրակին անցկացրեցին տանը` ձանձրանալով: Եղբայր Պարգև Պարսամյան Եղբայր Սերգեյ Միքայելյան -7-


Երդման արա 2016 թվականի նոյեմբերի 20-ը պատմական օր էր և՛ ամբողջ սկաուտական խմբի, և՛ խմբապետական կազմի համար։ Այդ օրը երդման արարողությունն էր։ Սկաուտական խմբի լիիրավ անդամ դառնալը այդքան էլ դյուրին չէ։ Մի մեծ ընտանիքի մաս կազմելու համար սկաուտներն ու արենուշները շատ փորձություններ են հաղթահարում, շատ գիտելիքներ են կուտակում, մասնակցում են բանակումներին, քննություն են հանձնում հավաքած տեսական ու գործնական գիտելիքները ապացուցելու համար, նոր միայն իրավունք են ստանում սկաուտական երդում տալու և դառնալու իրական սկաուտ։ Երդման արարողությունը պատվական օր է յուրաքանչյուրի համար, այս օրը բոլորը հպարտության զգացողություն են ունենում ամփոփելով անցած սկաուտական տարին։ Այս արարողության համար խումբը մշակել է ավանդույթներ… Առաջին խումբը, որն անցավ դավանանքների հարթակով, մրջնիկների խումբն էր, որը, սակայն, դեռ չերդվեց։ Նրանց հաջորդեցին գայլիկների, այնուհետև արծվիկների խմբերը։ Սկաուտների ու արենուշների խրոխտ երդումը ոգևորություն մտցրեց թե՛ խմբի, թե՛ հյուրերի մեջ։ Ամենավերջում երդումը հնչեցրին քարավելները՝ խմբի ամենաավագ անդամերը։ Այնուհետև հայտարարվեցին տարվա տիպարները. գայլիկ` Էդիկ Կարապետյան, արծվիկ` Ամանդա Կիրակոսյան, սկաուտ՝ Նորիկ Սարոյան, արենուշ՝ Մարիա Մինասյան, ովքեր ամբողջ տարվա ընթացքում թե՛ բանակումին, թե՛ արշավներին, թե՛ կիրակնօրյա հավաքներին իրենց դրսևորել էին լավագույն ձևով։ Ժամանակն էր նշելու այն մարդկանց անունները, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքի ու մեծ նվիրվածության շնորհիվ ստանձնելու էին փոխառաջնորդների ու առաջնորդների պաշտոնները. քույր Սեռլի Մանուելյան՝ մրջնիկներ, քույր Լիլիա Ազատյան՝ գայլիկներ-արծվիկներ, քույր Առնի Մուսալի՝ գայլիկներ-արծվիկներ, քույր Ագնեսա Թարիվերդյան՝ ծիծեռնակ խմբակ/առաջնորդ/, Իլեն Ռոստամի՝ կոլիբրի խմբակ/առաջնորդ/, Կարին Սամբուլյան՝ կոլիբրի խմբակ/փոխառաջնորդ/, Նարե Բարսեղյան՝ թիթեռ խմբակ/ առաջնորդ/,Մանվել Կիրակոսյան՝ բու խմբակ /առաջնորդ/։ Նույն օրը, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի պատմության մեջ առաջին անգամ խմբապետներ հռչակվեցին խմբում ծլած և սկաուտական պաշտոններով անցած Եղբայր Սուրեն Արզումանյանը, Քույր Քարոլին Էմիրխանյանը, Քույր Մառնի Ինճեյանը, Քույր Աստղիկ Եզեկյանը և Քույր Անուշ Ղալումյանը: Նոր խմբապետական կազմ, որ իր նոր գաղափարներով, մտքերով, եռանդով, պատրաստակամությամբ պետք է ծաղկեցնի խումբը, նոր խմբապետական կազմ, որ պետք է օրինակելի լինի -8-


արողություն յուրաքանչյուրի համար, նոր խմբապետական կազմ, որ պետք է թարմություն ու նորություն ներմուծի խմբի զարգացման համար... Սկաուտական խմբի երկար տարիների խմբապետ Եղբայր Սարօ Թադիոսը, նրանց պաշտոնները փոխանցելուց հետո, արժանացավ Ընդհանուր Խմբապետվաշտապետի պաշտոնին և կոչմանը (Կարծես ավելի հուզառատ պահ չէր եղել, խմբապետներ քույր Անուշ Ղալումյան՝ մրջնիկներ, քույր Մառնի Ինճէյան՝ գայլիկներարծվիկներ, եղբայր Սուրեն Արզումանյան՝ սկաուտներ, քույր Քարոլին Էմիրխանյան՝ արենուշներ, քույր Աստղիկ Եզեկյան՝ քարավելներ): Նույն օրը երկար տարիների խմբապետուհիներ քույր Արփա Նաիրյանը և Քույր Սյուզաննա Պետրոսյանը փոխանցեցին իրենց պաշտոնները նորընտիր խմբապետներին: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի անդամներն իրենց սկաուտական կյանքի ամենակարևոր քայլը կատարեցին` տալով սկաուտական երդումը, որով տարբերվում է սկաուտը սովորական երիտասարդից: Սկաուտական խումբը շնորհավորում է բոլոր փոխանցվողներին և երդվողներին, հուսալով, որ հավատարիմ կմնան իրենց երդմանը, նույնիսկ երբ սկաուտական շարքերից դուրս են գտնվում: Շնորհավորում է բոլոր նորընծա խմբապետներին և մաղթում հաջող սկաուտական տարի՝ համոզված լինելով, որ նրանք խմբին կհասցնեն ավելի բարձունքների… Քույր Աստղիկ Եզեկյան

-9-


Նորնտիր խմբապետների խոսքը հղված խմբին

Սկաուտությունը կյանքի ձև է, դա միօրյա հայտագիր չէ... Յուրաքանչյուր երիտասարդի նպատակն է դառնալ հաջող մարդ` օրինակ վերցնելով իր հորից ու մորից: Նրա կյանքի ճանապարհը սկսում է դպրոցով, ապա համալսարան և գործնական կյանք, որտեղ միշտ աշխատում է իր գիտելիքները զարգացնել և հասնել բարձունքների: Իսկ Սկաուտը, երբ ընդգրկվում է սկաուտական շարքերում, ապա նա ձգտում է, որ մի օր իր ղեկավարի նման լինի տիպար` գիտելիքներով լի, ղեկավար լիդեր՝ լինի դա առաջնորդ, վարիչ առաջնորդ, թե խմբապետ... Մեր սկաուտական խմբի նոր խմբապետներին սպասվում է շատ երկար և պատասխանատվություն պահանջող ճանապարհ, որտեղ նրանց պարտականությունը միայն խմբի համար հայտագրեր պատրաստել կամ նրա հաջողությունը և զարգացումը ապահովելը չէ, այլ նրանց հատուկ հանձնարարել եմ գլխավոր նպատակ, որ մի տարվա ընթացքում իրենց պարտականությունն է պատրաստել իրենց փոխարինող... Եթե սկաուտական խմբում չունենանք ապագա խմբապետներ, ապա դա նշանակում է, որ մենք ձախողվել ենք պատրաստել ապագա ղեկավարներին, և նաև ձախողվել ենք կատարել սկաուտական կյանքի հիմնական իմաստներից մեկը: Սկաուտությունը պատրաստում է ղեկավարներ, լիդերներ, գիտնականներ, և այլն... օրինակի համար կարող ենք հիշել ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբամա, ԱՄՆ նախագահ՝ Ջոն Քենետի, Առաջին մարդը, որ լուսին հասավ՝ Նիլ Արմստրոնգ, և աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթս... Եթե մենք կարողանանք սկաուտական կյանքի միջոցով մաս կազմել մեր Հայաստանի ապագա ղեկավարների զարգացման և աճեցման մեջ ներդրում ունենանք, այն ժամանակ մեր խումբը իր նպատակներին ծառայծ կլինի: Այդ պատճառով կնկատեք նորընտիր խմբապետների խոսքերում նշված է, որ նրանք խոստանում են մի տարվա ընթացքում պատրաստեն արժանի սկաուտի կամ արենուշի, ով կարժանանա փոխարինել նրանց: ՀԲԸՄ սկաուտական շարժման նպատակներն են. 1. Չպատկանել ոչ մի քաղաքական կուսակցության և ծառայել միայն ազգին ու հայրենիքին: 2. Պատրաստել ֆիզիկապես առողջ, ուշիմ, աշխույժ, ազնիվ, գրագետ, արի, հայրենասեր ու օրինակելի հայ մարդ: 3. Վառ պահել ազգային-հայրենասիրական ոգին, հայրենքի նկատմամբ սերը` տալով հայ երիտասարդին բարոյական և մտային դաստիարակություն: 4. Պատրաստել արի անհատներ` զարգացնելով նրանց մեջ պարտականության, պատասխանատության և պատվի զգացումը, ինչպես նաև վեհանձության ու զոհողության ոգին: Եղբայր Սարօ Թադիոս

-10-


Սկաուտական կյանքում ամենակարևոր օրերից ևս մի օր հավերժացավ իմ հիշողության մեջ: Սկաուտությունը կյանք է, ու ես ապրում եմ այդ կյանքով: Մարդկային ապրելակերպի իդեալական և կատարելության հասցնող ամենապարզ ու ամենահպարտ միջոցը: Այդ միջոցով կրթվել ու իրենց սերունդներին են կրթել աշխարհահռչակ մարդիկ: Ես նույնպես մանուկ հասակից ապրել եմ սկաուտական դժվար ու հոգնեցուցիչ, բայց միևնույն ժամանակ հաճելի և անմոռանալի հուշերով լի օրերը, սովորել եմ զանազանել ճշմարիտը՝ կեղծիքից, լավագույնը՝ վատից, անկեղծը՝ ստից: Ուրախությունս և հպարտությունս անսահման են՝ ինձ վստահելու մի խումբ, որի պատասխանատուները եղել են և կան առաջնորդի ու ղեկավարի փայլուն արտացոլումով անձինք: Օրեցօր զարգացող ու դեպի իդեալը քայլող մեր խումբը բազում անգամներ արդեն ապացուցել է իր ուղու ճշմարտությամբ՝ բազմաթիվ ծրագրերով: Խոստանում եմ շարունակել նրանց գործը՝ ունենալով իմ ներդրումը: Խմբի մեջ այսօր մեծացող ու ծլարձակող գայլիկներն ու արծվիկները, սկաուտներն ու արենուշները պետք է լինեն վաղվա խմբի առաջնորդներն ու խմբապետները, և ես խոստանում եմ նաև մեկ տարվա ընթացքում պատրաստել ապագա խմբապետուհի, որ կփոխարինի ինձ և ցանկանում եմ, որ այս փորձառությունը ունենան նաև մյուսները: Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր գնահւատեցին իմ տարիների նվիրվածությունը միությանը և իմ աշխատանքը, ու արժանի տեսան ինձ այս պաշտոնում: Քույր Քարոլ Էմիրխանյան

Բարև, սիրելի՛ ընթերցող: Գրիչս բարով լինի, ՄԵՐ թերթ: Նախ ցանկանում եմ շնորհավորել բոլոր երդվողներին, քանի որ դուք պաշտոնապես դարձաք սկաուտական ընտանիքի մաս և պարտավորվեցիք կրել բարի, հոգատար, նպատակասլաց և դժվար սկաուտի կոչումը: Շնորհավորում եմ նաև առաջնորդներին, փոխառաջնորդներին և, իհարկե, իմ թիմակից խմբապետներին: Վստահ եմ, որ միասին դեռ երկար սկաուտական ուղի ունենք անցնելու և ամբողջ խմբով շատ հաջողություններ ունենք տոնելու: Շնորհակալ եմ ողջ խմբից, որ օգնեցիք ինձ այսւ ճանապարհին, քանի որ դուք առիթ ընձեռեցիք սկաուտական խմբի ներսում ցուցադրելու և բացահայտելու այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են խմբապետին: Շնորհակալություն: Խոստանում եմ լինել արժանի խմբապետ ՀԲԸՄ Հայաստան սկաուտական խմբի համար, փոխանցել իմ փորձն ու գիտելիքները նոր սերնդին և խմբից բացահայտել ու պատրաստել նոր առաջնորդներ և խմբապետներ: Խոստանում եմ մեկ տարվա ընթացքում պատրաստել արժանի մեկին, ով կփոխարինի ինձ։

-11-

Սիրով՝ եղբայր Սուրեն Արզումանյան


Հպարտ եմ այսպիսի խմբի խմբապետուհու պաշտոնը ստանձնելու համար, խոստանում եմ միշտ լինել խմբի կողքին և արդարացնել բոլորի սպասումները, խոստանում եմ փոխանցել սկաուտական կյանքիս առաջին օրվանից ստացած գիտելիքները և կատարել նոր հայտագրեր, ծրագրեր: Եվ, ամենակարևորը, ինչպես իմ կյանքի ամենալավ օրերը անցկացրել եմ Արծվիկ ժամանակ, խոստանում եմ իմ Արծվիկներին նույնպես պարգևել իրենց կյանքի անմոռանալի և ամենալավ օրերը… Խոստանում եմ մեկ տարվա ընթացքում պատրաստել արժանի մեկին, ով կփոխարինի ինձ։ Քույր Մառնի Ինճէեան

Ի ՞նչ է ինձ համար պաշտոնս: Պաշտոնս ինձ համար պատասխանատվություն է, փորձ, միջոց՝ մաս կազմելու լայնամաշտաբ ծրագրերի։ Քաջ գիտակցում եմ, որ պաշտոնս գործում է միայն սկաուտական շարժման շրջանակներում և փորձելու եմ անել ամենակարելին՝ լավագույն ձևով օգտագործելու այն։ Ինձ համար մեծ հպարտություն է ստանձնել այս պաշտոնը, որի համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ խմբապետներին, քանի որ առանց նրանց աջակցության ու խորհուրդների չէի գրանցի այսքան հաջողություններ։ Կանեմ ամենը, որպեսզի չհիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր ինձ վրա հույս դրեցին ու վստահեցին։ Ի ՞նչ եմ խոստանում խմբիս համար։ Խումբս ստեղծված է միշտ օգնելու և սատար կանգնելու իր կրտսեր քույրերին ու եղբայրներին, ուստի ինքս առաջին հերթին պիտի ամուր հենարան լինեմ նախ խմբիս, ապա օգնեմ՝ հասնելու նոր ու ավելի բարձր նվաճումների։ Խոստանում եմ մեկ տարվա ընթացքում պատրաստել արժանի մեկին, ով կփոխարինի ինձ։ Քույր Աստղիկ Եզեկյան

Պաշտոնը, որ ստանձնել եմ, նախ և առաջ պատասխանա- տվություն է այն մարդկանց առջև, ովքեր վստահել են ինձ ու կարծել են, որ կկարողանամ օգտակար լինել խմբին։ Փորձելու եմ անել ամենը՝ չհիասթափեցնելու նրանց և խմբին։ Նրանց խորհուրդների ու աջակցության շնորհիվ է, որ այսօր հասել եմ այստեղ։ Պաշտոնս ինձ համար շփում է տարբեր մարդկանց հետ՝ մասնավորապես փոքրիկ երեխաների։ Ուրախ եմ ու երջանիկ, որ աշխատում եմ «մրջնիկներ»-ի խմբի հետ։ Երեխաների հետ աշխատելով ավելի երջանիկ եմ ինձ զգում, երբ կարողանում եմ կտրել նրանց առօրյա միապաղաղությունից։ Ստանձնելով այն՝ խմբիս խոստանում եմ ուժերիս ներածին չափով ապահովել նրանց ուրախ օրերը սկաուտական առօրյայում՝ հետաքրքիր հայտագրերի տեսքով, որոնց հիմքում ընկած կլինի փոքրիկներին գիտելիքի աշխարհ մուտքի առաջին քայլերը։ Պետք է անեմ ամենը, որ նրանց կապվածությունը ակումբի հետ աճի տարիքի հետ, քանի որ նրանք փոքր տարիքից պետք է գիտակցեն այս ընկերության ամրությունը։ Հպարտ եմ, որ այս մեծ ընտանիքի մասն եմ կազմում։ Խոստանում եմ մեկ տարվա ընթացքում պատրաստել արժանի մեկին, ով կփոխարինի ինձ։ Քույր Անուշ Ղալումյան

-12-


Սկաուտների և արենուշների նոյեմբեր ամսվա հայտագրերը

Կիակնօրյա հավաքների նպատակը ոչ միայն ուսուցանող և զվարճալի խաղերն են, այլ նաև սկաուտության հիմնադրման, ՀԲԸՄ պատմության և մեր խմբի սկաուտական գրքի` ուղու ուսումնասիրումն է: Առաջին ուղին սկաուտության հիմքն է, որը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ է սկաուտությունը և ինչ նպատակ է հետապնդում: Բոլոր սկաուտները, առանձնապես նորեկները, սովորեցին ուղին` սկաուտական երդումը և դրա նշանակությունը, որը պարտադիր է իմանալ երդման պատվավոր արարողությանը մասնակցելու համար, դավանանքները, սկաուտական հոգեբանությունը, սկզբունքները և այլն: Այն սկաուտները/ արենուշները, ովքեր արդեն գիտեին ուղին, կրկնելով իրենց գիտելիքները, նորեկներին սովորեցրին այն և պատրաստվեցին քննության: Առաջին ուղու քննություն ... Բավականին լարված օր: Օրը սկաուտների համար առավել լարված էր, քանի որ արենուշները դեռ չէին վերադարձել Բանակողի բեյջից: Ամեն խումբ իր առաջնորդի հետ միասին սովորեց շարային պատրաստություն, որը պետք է իմանա ցանկացած սկաուտ/արենուշ: Այնուհետև ամբողջ խումբը հանձնեց սկաուտական առաջին ուղու քննություն: Այդ քննության նպատակն է ապացուցել, որ յուրաքանչյուրը գիտի սկաուտական գիտելիքները և պատրաստ է երդում տալ և կոչվել «իսկական սկաուտ»: Ինչպես դպրոցներում և համալսարաններում, այնպես էլ այստեղ՝ խմբի մոտ լարվածություն կար, սակայն առաջնորդների ցուցումների և խորհուրդների շնորհիվ դժվարությունները հեշտորեն հաղթահարվեցին և գրեթե բոլորը բարձր միավորներով հանձնեցին քննությունը: Իհարկե, ավանդական սկաուտական խաղերն իրենց ուրույն տեղն ունեին օրվա գեղեցկության և կատարելության մեջ… Նոյեմբեր ամսվա վերջին կիրակին սկաուտական խումբն արշավեց դեպի Տավուշի մարզ՝ Պարզ լիճ: Պարզ լիճը իր յուրատիպ գեղեցկությամբ առանձնանում է այլ ավազաններից, իսկ աշնան տերևաթափը լիճը դարձնում է «Բնական հուշարձան»: Արշավը դեպի Պարզ լիճ շատ կարևոր դեր ունի խմբի համար: Այն շատ մոտ է գտնվում Անդրանիկ բանակավայրին և ամեն անգամ մեծ տենչանք է առաջացնում բանակավայրը կարոտած սկաուտների մոտ: Արշավը բավականին հեշտ էր, իսկ ովքեր էլ որ դժվարացան, նրանց օգնեցին սկաուտները: Բարձր տրամադրությամբ հրաժեշտ տալով աշնանը՝ պատրաստ ենք դիմավորել ձնառատ ձմռանը… Քույր Մարի Պետրոսյան Եղբայր Արեգ Ադուրյան Եղբայր Գնուն Էլոյան

-13-


Գայլիկների և Արծվիկների նոյեմբեր ամսվա հայտագիր

Նոյեմբերի 6-ը գայլիկների և արծվիկների համար ֆիլմ դիտելու օր եղավ: Դրոշակի արարողությունից հետո խմբերը ուրախ շարքերով գնացին սենյակ, որտեղ արդեն պատրաստվել էին ֆիլմի համար անհրաժեշտ պարագաները։ Դիտում էինք «Ճամբարում» հումորային և ուսուցողական ֆիլմը: Այն ավելի հաճելի և դիտարժան էր դարձնում երեխաների շատ սիրելի ադի-բուդին: Ֆիլմը շատ հետաքրքիր էր երեխաների համար: Նրանցից յուրաքանչյուրը փորձում էր նմանեցնել իրեն որևէ հերոսի: Փոքրիկները, տեսնելով իրենց հերոսների սխալները, փորձում են չկրկնել դրանք: Օրվա վերջում եղան 1-ին ուղու դասեր և բոլորին բաժանվեցին ուղու գրքույկներ, քանի որ հաջորդ հավաքին քննություն էր լինելու և նրանք նույնպես պիտի պատրաստվեին՝ հաջողությամբ այն հանձնելու համար: Մեկ շաբաթ սովորել և ամրապնդել էին ուղին, արդեն դա ապացուցելու ժամանակն էր: Առավոտյան մի քանի րոպե ժամանակ տրամադրվեց կրկնելու համար: Քննության վերջում՝ պատասխանները ստուգելուց հետո, քննարկվեցին բոլոր հարցերը և յուրաքանչյուրն իմացավ ու ճշտեց իր թերությունները: Ամիսը եզրափակեցինք գեղեցիկ և անմոռանալի արշավով դեպի Պարզ լիճ: Քույր Լիլիա Ազատյան

-14-


Երբ ստեղծագործում են սկաուտները Ձոն

Դու՛ էիր, ՀԲԸՄ, Դու՛ էիր, որ եղար Դժվար պահերի Դարմանը հայի: Հայ եկեղեցու Այդ նեղ օրերի Պայքարը դարձար, Եվ դու՛, ՀԲԸՄ, Պիտ ապրես այնքան, Քանի ապրում է ամբողջ հայություն : Դու՝ Մեսրոպատառ Հայ գրի պայքար , Սուրբ Էջմիածնի Հավատքի մատուռ, Դու՝ մեր հայ սփյուռքի Հայկականության պահպանման հնոց Եվ Հայաստանի Սրբազան Սրբոց, Հզոր Միություն քո զավակներով, ապրի՛ր դարերով: Եղբայր Արսեն Անտոնյան ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբն ապրիլի 15-ին տոնեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 110-րդ տարեդարձը. սկաուտական խումբը Փողերախմբի առաջնորդությամբ քայլեց դեպի օղակաձև այգի, որտեղ ՀԲԸՄ նախագահների արձանների մոտ դրեց ծաղկեպսակներ: Մեր համար հպարտություն է տոնել սիրելի միության տարեդարձը...

-15-


Բովանդակություն Միքայել Նալբանդյանին նվիրված երեկո ................................................................. -1Բանակողի բեյջ ......................................................................................................... -2Քարավելների փորձություն ....................................................................................... -3Հպարտ ենք Ձեզանով ............................................................................................... -4ճաշկերույթ - պարահանդես ...................................................................................... -5TEDx և սկաուտական փողերախումբ ........................................................................ -6Արշավ դեպի Պարզ լիճ .............................................................................................. -7Երդման արարողություն ........................................................................................... -8Նորնտիր խմբապետների խոսքը հղված խմբին ........................................................ -10Սկաուտների/արենուշների նոյեմբեր ամսվա հայտագրերը ...................................... -13Գայլիկների և Արծվիկների նոյեմբեր ամսվա հայտագիր .......................................... -14Երբ ստեղծագործում են սկաուտները ....................................................................... -15-

Խմբագրական խումբ Խմբագիր՝

Լուսանկարողներ՝ Աշխատակիցներ՝

Սրբագրիչ՝

Քույր Աստղիկ Եզեկյան Եղբայր Գնուն Էլոյան Քույր Մառնի Ինճէյան Քույր Քույր Քույր Քույր Քույր Քույր Քույր Քույր Քույր

Աստղիկ Եզեկյան Ագնեսա Թարիվերդյան Մարիա Մինասյան Մարի Գաբրիելյան Լիլիա Ազատյան Քարոլ Էմիրխանյան Անուշ Ղալումյան Մառնի Ինճէեան Մարի Պետրոսյան

Եղբայր Եղբայր Եղբայր Եղբայր Եղբայր Եղբայր

Մարինե Մխիթարյան

Համակարգչային ձևավորում՝ Եղբայր Արեգ Ադուրյան Եղբայր Մանվել Կիրակոսյան Եղբայր Ռադիկ Հայրապետյան Խմբագրական խմբի պատասխանատու՝ Ատենապետ` Եղբայր Սարօ Թադիոս

Արեգ Ադուրյան Գնուն Էլոյան Արսեն Անտոնյան Սուրեն Արզումանյան Պարգև Պարսամյան Սերգեյ Միքայելյան




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.