Scout magazine 33'rd edition

Page 1



Ելույթ պատվավոր բեմից

Դեկտեմբերի 2-ին ՀԲԸՄ սկաուտական փողերախումը ելույթ ունեցավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում`«Հոգիս» միջոցառմանը՝ նվիրված ՀԲԸՄ-ի 110 ամյակին, որին ներկա էին մոտ 1200 հանդիսատես, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Տևական ու քրտնաջան աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը: Միջոցառման բացումը հանձնարարված էր մեզ: Մինչ ելույթը կար թեթև լարվածություն. երբ բացվեցին վարագույրները, մեզ էր նայում ողջ դահլիճը, և լարվածությունն էլ ավելի էր մեծանում, բայց հնչեցրած առաջին իսկ նոտաներից լարվածությունն ամբողջովին վերացավ: Ելույթը սպասվածից ավելի լավ ստացվեց: Երբ վեջրացրինք` հասկացանք, որ հանդիսատեսի ծափահարություններն արժեին, որ մենք այդքան աշխատեինք: Ելույթից հետո շենքի միջանցքում խմբով նկարվեցինք և գնացինք դահլիճ ու դիտեցինք միջոցառման շարունակությունը: Ընդմիջման ժամանակ հանդիսատեսներից մեկը կիսվեց մեզ հետ ելույթի մասին ունեցած իր տպավորություններով. նրա կարծիքով միջոցառման ելույթներից ամենատպավորիչը մեր ելույթն էր: Մեր հպարտությունն ու ոգևորությունը շատ ավելին էր, քանի որ ՀԲԸՄ սկաուտական փողերախմբի 1-ին մեծ բեմն էր, և մեր փողերախումբը միակ սկաուտական փողերախումբն է, որ ելույթ է ունեցել այդ բեմում: Շնորհակալություն ենք հայտնում ՀԲԸՄ սկաուտական խմբի փողերախմբի պատասխանատու հիմնադիր եղբայր Սարօ Թադիոսին, և փողերախմբի հանձնախմբի անդամներին, ովքեր ջանացին, որ նմամ խումբ ունենանք… Շնորհակալություն բոլորին, ովքեր ամեն ինչ արեցին, որ նման բեմից ելույթ ունենանք… Եվ շնորհակալություն մեր բոլոր քույրերին ու եղբայրներին, ովքեր հավատացին մեր տաղանդին և խրախուսեցին ելույթ ունենալ նման պատվավոր բեմից… Եղբայր Սերգեյ Միքայելյան Եղբայր Պարգև Պարսամյան

-1-


Այս տարվա փողերախմբի աշխատանքների ամփոփում

Չնայած ցուրտ եղանակին՝ 2016 թվականի փետրվար ամսից վերսկսեցինք փողերախմբի փորձերը… Մարտ: ամսին` գեղեցիկ և ուժեղ կատարումով, ներկայացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ կատարելով առաջին լիարժեք սկաուտական տողանցքը Հայաստանում… Ապրիլ: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբն ապրիլի 15-ին տոնեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 110-րդ տարեդարձը: Սկաուտական խումբը Փողերախմբի առաջնորդությամբ քայլեց դեպի օղակաձև այգի… Հուլիս ամսին ՀՀ առաջին սկաուտական փողերախումբը մասնակցեց ՀՀ պետական խորհրդանիշների օրվա քայլերթին: Միջոցառումը ՀՀ օրհներգով սկսեց մեր փողերախումբը։ Օգոստոս: Անդրանիկ բանակում։ Մեր փողերախմբի համար շատ կարևոր նվեր՝ շնորհակալագիր ՀԲԸՄ գրասենյակի կողմից։ Սեպտեմբեր ամսին փողերախումբն իր մասնակցությամբ ուրույն տեղ զբաղեցրեց Մուսա լեռան հերոսամարտին նվիրվաված միջոցառմանը... Հոկտեմբեր: Փողերախումբը մասնակցեց Էրեբունի-Երևան 2798 տոնական միջոցառմանը… Նոյեմբեր: Մեր թմբկահարներն ելույթ ունեցան TEDx-ի ընթացքում: Դեկտեմբեր ամսին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը կրկին ՀՀ պատմության մեջ գրանցվեց որպես Հայաստանի 1-ին սկաուտական փողերախումբ, որը երբևէ ելույթ է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճի բեմում՝ ներկայանալով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Ն. Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ., և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին։ Մենք հպարտ ենք, որ պատիվ ունեցանք արժանանալ այդ բեմից ելույթ ունենալուն: 2016 թվականին գրանցեցինք շատ մեծ հաջողություններ, որոնց վառ ապացույցը մեր ելույթներն ու հրավերներն են տարբեր միջոցառումների: Հուսանք, որ 2017 թ-ին կարդարացնենք շատերի հույսերը՝ մեր ավելի մեծ նվաճումներով, ինչի ետևում, իհարկե, կա մեծ աշխատանք և բարդ պարապմունքներ։ Շնորհակալություն եղ. Սարօյին, ով ստեղծեց մեր փողերախումբը, և պատասխանատուներ ընտրելով խմբից թիմային հետևողական աշխատանքի շնորհիվ գրանցեցինք միայն վերելքներ… Քույր Աստղիկ Եզեկյան

-2-


Միշտ բարձունքին

ՀԲԸՄ Սկաուտական խումբը տարին սկսեց հստակ մտադրությամբ` զարգացնել լեռնագնացության հմտություններ: Գարունը դեռ չէր բացվել, երբ սկաուտները քայլարշավով Ազատ գետի ափից բարձրացան Գառնու տաճար: Հենց այդ օրն էլ Եղբայր Սարօն, տեսնելով սկաուտների եռանդը, խոստացավ, որ տարին հագեցած կլինի անմոռանալի արշավներով: Բնության զարթոնքի նախօրեին`գարնանամուտին, երբ հազիվ էր ձյունը հալվել, և երբ ամեն թռչյունի երգը խինդ էր առաջացնում մարդկանց սրտերում, սկաուտները մեկնեցին դեպի Գոշավանք և քայլելով հասան մինչև Գոշ լիճը: Սարերի մեղմ քամին և նորածիլ կանաչը կարծես խաղաղության և համերաշխության խորհրդանիշ լինեին ձմռան դաժան ցրտերից հետո: Հաջորդ հիշարժան և ավելի դժվար ճանապարհը սկաուտ լեռնագնացներին հասցրեց Արտանիշ լեռան գագաթը, որտեղից հրաշալի տեսարան էր բացվում դեպի «կապուտաչյա գեղեցկուհին»: Դեպի քարանձավներ և Նորավանք աշնանային քայլարշավը հարստացրեց սկաուտների գիտելիքները հնագիտության և եկեղեցաշինության ոլորտներում: Ցանկացած արշավ, իր դժվարություններով և գեղեցկությունով էլ ավելի էր կոփում և ոգևորում սկաուտներին: Գուցե սկաուտի խիզախ ոգին էր, որ դրդեց լեռնագնացներին մեկնել դեպի Հատիս լեռը, այն էլ՝ ձմռան նախաշեմին: Հաղթահարելով քամին, ձնախառն անձրևն ու թանձր մառախուղը՝ սկաուտները հասան լեռնագագաթին և, ըստ ավանդույթի, ծածանեցին այնտեղ հայոց եռագույնն ու սկաուտական խմբի դրոշը: Տարեվերջի արշավը եղավ դեպի Արտենի լեռը: Դա սովորական արշավ չէր: Արտենի լեռան վրա Քարավել և Երեց խմբերը կանգնեցրին հայկական եռագույը, որն այժմ էլ ծածանվում է լեռնագագաթին: Դե, իսկ վերջին քայլարշավի նպատակակետն էր Պարզ լիճը: Սարերի և անտառների մեջ թաքնված լճի ափին արշավողներն ասես հրաժեշտ տվեցին քուն մտնող բնությանը, խոստանալով շարունակել ավանդույթ դարձած սկաուտական արշավները, բայց արդեն հաջորդ տարի: Ահա այպես` թիմային աշխատանքի, ընկերասիրության, փոխօգնության ու համառության շնորհիվ սկաուտներն ունեցան նոր նվաճումներ: Նրանք ցույց տվեցին, որ ունեն ուժեղ, բանիմաց առաջնորդներ, և յուրաքանչյուր անդամն էլ իր հերթին արժանի է սկաուտ լինելուն: Թերևս այս փոքրիկ հաղթանակների և վերելքների շնորհիվ է, որ ո՛չ մի սկաուտ անտարբեր չի նայում իր առջև բացվող հորիզոնին, որտեղ մի կողմից հաղթահարված բարձունքներն են, մյուս կողմից` վերելքներ, որ դեռ պետք է հաղթահարել: Քույր Մարի Գաբրիելյան

-3-


Գրքերի ակումբ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի խոշոր ծրագրերից մեկի իրականացումն էր «Գրքերի ակումբի» բացումը, որի աշխատանքները սկսվել էին տարվա սկզբին: Սկաուտական խումբը, քաջալերելով սերը դեպի ընթերցանություն, տարվա երկրորդ կեսում հավաքագրելով գրքեր՝ բացեց «Գրքերի ակումբ»-ը: 2016 թվին համալրվեցին մի շարք գրական գոհարներ, կոդավորվեցին և հաշվառվեցին բոլոր գրքերը… ներկայիս թվայնացման դարում եղ. Սարօն ամեն ինչ անում է, որ խումբը քայլի դարին զուգահեռ… և, ի շնորհիվ եղ. Սարօյի, ունեցանք այդ բոլոր գրքերի էլեկտրոնային տարբերակները… 2016 թվին ունեցանք Միքայել Նալբանդյանին մեծարող երեկո… Եղ. Սարօի գլխավորությամբ «Գրքերի ակումբ»-ի վրա աշխատում է ք. Մառնին, ում անշուշտ օգնում են խորհրդի անդամները… 2017 թվին «Գրքերի ակումբի» աշխատանքների շրջանակում նախատեսվում է ամիսը մի քանի անգամ կազմակերպել գրքերի քննարկման հանդիպում-զրույցներ, գրական երեկոներ, գրքերի շնորհանդեսներ և այլն… Անշուշտ, գրքերի հավաքագրումը կշարունակվի նաև գալիք տարում… Շնորհակալություն բոլոր նվիրատուներին…

-4-


2016 թվին խմբագրական խմբի աշխատանքներ

Խմբագրական խումբը, այլ կերպ ասած՝ սկաուտական խմբի գործնեությունը լուսաբանողը, և հասարակությանը տեղեկացնող կառույցը` տպագրում է ամսաթերթ, կառավարում է սկաուտական խմբի սոցիալական էջերը և հնարավորինս թափանցիկ դարձնում խմբի մասին տեղեկատվությունը` մշտապես պատմելով սիրելի ընթերցողներին մեր սկաուտական կյանքի և ծրագրերի մասին: Խմբագրական խումբը ջանում է, որ հրատարակվի ավելի որակյալ թերթ, և ավելի որակյալ ինֆորմացիայի փոխանցում լինի մեր ծնողներին, որում ինքներդ էլ կարող եք համոզվել` թերթը նախորդի հետ համեմատելով, կամ այն, որ այս տարի ուղիղ հեռարձակումով կարողացել եք տեսնել մեր միջոցառումները, բանակումները, արշավները և այլն… Սեպտեմբեր ամսից ստեղծվել է օժանդակ խումբ` կազմված մոտ 20 հոգուց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում խմբագրական խմբին օգնելու և անունը բարձր պահելու համար: Թե մի քանի ամիս առաջ միայն Եղբայր Սարօն էր թերթի դիզայնի վրա աշխատում, հիմա ունի օգնողների մեծ թիվ, ովքեր շատ արագ սովորեցին դիզայնի ծրագիրը… Չմոռանանք նշել վիքիպեդիայի աշխատաժողովի մասին, որը բոլոր անդամներին տվեց նոր գիտելիքներ խմբագրման և վիքիպեդիայում բարելավումներ անելու վերաբերյալ: Խմբի ֆոտոլրագրողների հետ ունեցանք ֆոտոարշավ մայրաքաղաք Երևանում, կիսվեցինք գիտելիքներով, ունեցած փորձով և արդյունքում ունեցանք շատ գեղեցիկ լուսանկարներ: Տարեվերջյան նվեր փոքրիկներին, որոշեցինք կազմակերպել ֆոտոսեսիա մեր փոքր քույրերի և եղբայրների համար, սենյակը զարդարվեց տոնական տրամադրությամբ և մեր հմուտ լուսանկարիչները փոքրերին նվիրեցին չմոռացվող հուշեր Ամանորից: Ապագա լուսանկարիչները նաև անմահացրին տարվա վերջին հանդիպումները… Իսկ ձեզ չհետաքրքրե՞ց, թե ինչպես է խմբագրական խումբը այսպես արդյունավետ աշխատում: Ասեմ. մեր խումբը ամսական ունենում է ամենաքիչը 2 ընդհանուր ժողով, որի ժամանակ փնտրում և աշխատում ենք մեր սխալների վրա, նախագծում բարելավման ծրագրեր: 2017 թվին խմբագրական խումբը նախատեսել է մասնակցել մի շարք մեդիա դասընթացների, և, իհարկե, ունենալ լրագրության կրծքանշան, որը ի համեմատ այլ գիտելիքների մենք ստացել և ստանում ենք մեր ամեն անգամվա հանդիպումներից` ժողովներից: Միշտ Ձեր կողքին՝ ՀԲԸՄ սկաուտական խմբի խմբագրական խումբ… Եղբայր Արեգ Ադուրյան

-5-


Ամփոփում 2016 թվականը սկաուտական խմբի համար վերելքների տարի էր… Այս տարվա ընթացքում խումբը մասնակցեց ՀՀ-ում տեղի ունեցած գրեթե բոլոր խոշոր միջոցառումներին… Խմբի զարգացման ծրագիրը տվեց իր արդյունքը, ըստ որի խումբն ունի կայացած փողերախումբ, լեռնագնացների խումբ, որը մրցակից է ՀՀ-ում բարձր դիրք գրավող արշավականների խմբերին, ընդլայնված խմբագրական խումբ, գրքերի ակումբ… Ներկայացնում ենք ամենամսյա խոշոր միջոցառումները `համառոտ, որոնք կազմակերպել կամ մասնակցություն է ունեցել խումբը, դրանց մանրամասնությունները կգտնեք մեր թերթի նախորդ հրատարակումներում… Հունվար ամիսը արձակուրդ էր սկաուտական խմբում, սակայն խմբապետական և առաջնորդական խմբերը շարունակում էին ժողովները, տարվա հայտագրերի ամփոփումն ու նոր ծրագրերի իրականացման ուղիների մշակումը… Փետրվարի 8-ին տեղի ունեցավ այց «Փոուզիթիվ» շների կացարան` իր հետ տանելով հատուկ սնունդ կենդանիների համար… Փետրվարի 13-ին խումբը Արաբկիր հայորդյաց տան հետ միասին կազմակերպեց Տեառնընդառաջը` հյուրասիրություններով, ձեռային աշխատանքներով, ազգային խաղերով, երգ ու պարով… Փետրվարի 22-ին ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի անդամները միացան աշխարհի ավելի քան 40 միլիոն սկաուտներին ու արենուշներին և նշեցին սկաուտության հիմնադիր Լորդ Բեյդն Փաուլի տոնը. այցելեցին Երևանում բնակվող անապահով ընտանիքների` իրենց հետ տանելով հագուստ և սնունդ.. Մարտի 2՝ արշավ դեպի Գառնու տաճար: Մարտի 11` այցելություն կենդանաբանական այգի, ուր մեր խմբի անդամները կամավոր աշխատանքով օգնեցին այնտեղի աշխատակազմին, հոգացին կենդանիների մասին և ձեռք բերեցին համագործակցություն այգու տնօրինության հետ: Մարտի 26` Խթման գիշեր: Մարտի 27`փողերախմբի 1-ին տողանցքը Էջմիածին քաղաքում, և նույն օրը խմբի ջանքերով տեղի ունեցավ աշխարհահռչակ «Հավկթաորս» խաղը Երևան քաղաքում… Ապրիլի 1 խումբը պարգևեց ժպիտ` փուչիկներով , ուրախ ժպիտներով այցելեց մանկական հիվանդանոց, որից հետո շարունակեց փուչիկներ նվիրել Երևան քաղաքի անցորդներին: Ապրիլ ամսին այցելեցինք հիվանդանոց և ժպիտ պարգևեցինք այնմանուկներին, որոնք առողջական խնդիրներ ունեն, ինչպես նաև համագործակցեցինք ՀԿԽԸ հետ և օգնեցինք հանրակացարաններում բնակվող տատիկների ու պապիկների համար սննդի փաթեթներ տեսակավորել և բաժանել։ Ապրիլի 3` այց Եռաբլուր: Ապրիլի 15` մեր սիրելի միության 110 ամյակի նշում. սկաուտական խումբը Փողերախմբի առաջնորդությամբ քայլեց դեպի օղակաձև այգի, որտեղ ՀԲԸՄ նախագահների արձանների մոտ դրեց ծաղկեպսակներ… Ապրիլի 21-ին սկաուտական խումբը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված մոմավառություն Կարապի լճում… Ապրիլի 24` այց Եռաբլուր... Ապրիլի 27-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը Ծիծեռնակաբերդում մասնակցեց Ծաղկահավաքին, որը կազմակերպել էր Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը՝ ՎիվաՍել ընկերության աջակցությամբ: Մայիս ամսին տեղի ունեցավ առաջնորդների հարցազույց, ըստ որի ընտրվեցին ներկայիս խմբապետները…Մայիսի 11-ին բանակավայրում տեղի ունեցան «Պիոներ» կրծքանշանի գործնական դասերն ու քննությունը, որին հաջորդեց մայիսի 18-ը` ամենամյա եռօրյա բանակումը... Հունիս` Անդրանիկ բանակումի նախապատրաստական աշխատանքներ… Հունիսի 1` կրկին այցելություն մանկական հիվանդանոց… Հունիսի 22. այցելություն Սևան ազգային պարկ` «Թռչնադիտարկման» կրծքանշան… Հունիսի 26` խմբի ավագները մասնակցեցին Միջազգային համագործակցության խնայբանկերի հիմնադրամի կողմից կազմակերպված ֆինանսական գրագիտության դասընթացին, որից հետո մասնակիցները ստացան համապատասխան վկայականներ: Հուլիսի 5. ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը Հայաստանի առաջին սկաուտական -6-


փողերախմբի հետ (ՀԲԸՄ սկաուտական խմբի փողերախումբ) մասնակցեց ՀՀ պետական խորհրդանիշների օրվա քայլերթին: Հուլիս ամիս` Անդրանիկ բանակում: Բանակավայր այցելեցին ԱԻՆ աշխատակիցներ ։ Այս համագործակցությունը տևական բնույթ կկրի, որն էլ կօգնի շատ ու շատ նոր հմտություններ ձեռք բերել։ Օգոստոսի 31. խումբը մասնակցեց Վիլյամ Սարոյանի 108-րդ ամյակին նվիրված միջոցառմանը, որից հետո մասնակիցները «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի կողմից ստացան կամավորի հավաստագրեր՝ կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու համար… Սեպտեմբերի 8` այց Վիքիպեդիայի գրասենյակ, ուր սկաուտներն ու արենուշները ծանոթացան Վիքիպեդիայում խմբագրելու հմտություններին… Սեպտեմբերի 10` մասնակցություն Ձգումների համաշխարհային օրվա միջոցառումներին և Դինգո բարեգործական հավաքին... Սեպտեմբերի 18-ին մասնակցեցինք Մուսա լեռան հերոսամարտին նվիրված միջոցառմանը, որին մասնակցեցինք 2 փուլով. 1-ին օրը օգնեցինք հարիսայի պատրասման հարցում, իսկ 2-րդ օրը ներկայացանք ողջ խմբով և փողերախմբի ելույթով։ Հոկտեմբերի 11-ին Երևանի 2798 ամյակի տոնակատարության մաս կազմեց նաև ՀԲԸՄ սկաուտական խմբի փողերախումբը։ Տոնական ելույթից հետո առաջնորդական կազմի հետ միասին ուղևորվեցինք Հյուսիսային պողոտա, ուր բարեգործական նպատակով եռագույն ներկերով ներկում էինք անցորդների դեմքերը: Ցանկացողները նվիրատվություն էին կատարում, որն էլ փոխանցեցինք հիվանդություններ ունեցող երեխաներին։ Հոկտեմբերի 23-ին խմբի անդամներից մի քանիսըՄարտիրոս գյուղում մասնակցեցին ծառատունկի: Նոյեմբերի 5-ին ՀԲԸՄ Երևանի սկուտական խմբի գրքերի ակումբը կազմակերպել էր «ազատության երգիչ» Միքայել Նալբանդյանին նվիրված երեկո… Նոյեմբերի 6` փողերախմբի ելույթը TEDxYSMU-ում… Նոյեմբերի15-ին հատուկ արշավ. վերելք Արտենի լեռ, ուր այժմ ծածանվում է մեր դրոշը: Նույն օրը արենուշների երկօրյա բանակում` «Բանակողի» կրծքանշան… Նոյեմբերի 20` երդման արարողություն, սկաուտական խմբի պատմության առաջին Խմբապետական պաշտոնների փոխանցում սկաուտական խմբի մեջից ծլած նոր ղեկավար խմբապետներին … Դեկտեմբեր 2` փողերախմբի ելույթը Ալ. Սպենդարյանի անվան օպերայի բեմից... Դեկտեմբերի 11` ճաշկերույթ-պարահանդես... Դեկտեմբեր 17` Նվիրիր կյանք (արյուն հանձնել)... Դեկտեմբեր 25` ամանորյա միջոցառում... Դեկտեմբերի 31-ին խումբը կայցելի մանկական հիվանդանոց և ծերանոց... Խումբն իրականացրել է բազմաթիվ մարդասիրական, բնապահպանական, կենդանիների պաշտպանության ծրագրեր, ստացել բազմաթիվ հրավերներ… բացի մասնակցելուց կազմակերպել է նաև տարբեր միջոցառումներ, ունեցել կարևոր համագործակցություններ… Միշտ հավատարիմ մնալով երդմանը` խումբը ծառայում է հանուն ազգի, Աստծու և հայրենիքի… 2016 թվականի բոլոր ծրագրերը իրականացվել են ատենապետ եղ. Սարօ Թադիոսի գլխավորությամբ` նոր կազմավորված խորհրդի անդամների, խմբապետական կազմի և առաջնորդների միահամուռ աշխատանքի շնորհիվ… Նրանց միասնական աշխատանքը էլ ավելի մեծ բարձունքների կհասցնի խմբին: Շնորհակալ ենք բոլորին` անձնվիրաբար ծառայելու համար…

Սպասում

Թիմային աշխատանքի շնորհիվ 2017 թվին սկաուտական խումբն էլ ավելի կզարգանա, սրանք պարզապես խոսքեր չեն, ինքներդ կարող եք կանխատեսել՝ վերհիշելով խմբի իրականացրած ծրագրերը: 2017 թվականին նախատեսված է բացել նոր մասնաճյուղեր ՀՀ-ում, իրականացնել ավանդույթ դարձած միջոցառումները, ապահովել խմբի անդամների՝ տարբեր դասընթացների մասնակցությունները` համապատասխան վկայականներով, շարունակել համագործակցությունները և կապեր հաստատել դպրոցների հետ… սրանց մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կգտնեք առաջիկա հրատարակումներում… Հարգանքներով` ՀԲԸՄ սկաուտական խմբի խմբագրական խումբ -7-


Ճաշկերույթ-պա ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի լավագույն ավանդույթներից է տարեվերջյան ճաշկերույթ-պարահանդեսի կազմակերպումը, որը միտված է աջակցելու սկաուտական խմբին։ 2016 թվականի պարահանդեսը եղավ դեկտեմբերի 11-ին։ Գեղեցիկ և բարձր մակարդակի պարահանդեսը այս տարի կազմակերպել էր մեր սկաուտական խմբի նորընտիր խմբապետական և առաջնորդական կազմը: Այս միջոցառումը մեծ ջանքեր է պահանջում, և այն հաջողությամբ պսակելու համար մեր կազմակերպչական աշխատանքները սկսել էինք նախօրոք` մի շաբաթ շուտ։ Գեղեցիկ վայրը` գեղեցիկ զարդարանքով, հաճելի երաժշտությունը և համեղ ուտելիքները ապահովեցին մասնակիցների բարձր տրամադրությունը… Ունեցանք շատ հաճելի երեկո, հյուրերը հաճելի ժամանակ անցկացրին։ Պետք է նշենք, որ սա

-8-


արահանդես 2016 հիանալի առիթ էր՝ շփվելու մեր սկաուտների, արենուշների, գայլիկների, արծվիկների ծնողների հետ։ Կարճ ժամանակում նրանք էլ հասցրին մեզ ճանաչել, և վստահությունը աճեց ոչ միայն որպես խմբապետներ, այլև՝ որպես մարդիկ ու ավագ քույրեր և եղբայրներ։ Նախամուտքում ստեղծել էինք սկաուտական մթնոլորտ, ցուցադրել էինք 2016 թվականին տեղի ունեցած հայտագրերից և ծրագրերից արված լուսանկարներ, որոնք գրավեցին հյուրերի ուշադրությունը, ոմանք էլ լուսանկարներում գտան իրենց երեխաներին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր նվիրատուներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր աջակցեցին այս պարահանդեսի փայլուն հաջողությանը՝ հատկապես սկաուտական խմբի ծնողաց հանձնախմբին և սկաուտական խմբի աջակիցներին: Քույր Աստղիկ Եզեկյան

-9-


Սկաուտների և արենուշների դեկտեմբեր ամսվա հայտագրեր

Դեկտեմբեր ամիսը լի էր բազմանշանակ և գիտելիքներով լի հայտագրերով։ Առաջին դեկտեմբերյան հայտագիրը խաղ էր, որը նախատեսված էր թիմային աշխատանքը և ուշադրությունը զարգացնելու, գիտելիքներ ձեռք բերելու և լավ ժամանակ անցկացնելու համար: Շնորհակալ ենք առաջնորդական կազմին՝ նման հայտագրեր պատրաստելու, և մեր օրը նախորդից առավել հետաքրքիր դարձնելու համար: Սկաուտների մոտ երբեք ցուրտ չէ։ Վերջապես երկար սպասված կիրակի օրն էր, Երևանում նախորդ գիշեր առաջին իսկական ձյունն էր եկել: Մինչ քաղաքը նոր-նոր արթնանում էր, և մրսած մարդիկ թաքնված էին տներում, սկաուտները կրկին հավաքված էին մի տանիքի տակ ու բոլորովին չէին մրսում: Նրանք համախմբվել էին ստեղծագործելու, ևս մեկ հագեցած և իմաստալից օր անցկացնելու: Ինչպես միշտ, օրը սկսվեց դրոշակի արարողությամբ: Եվ այսպես, սկաուտներն անցան գործի: Հարգելով 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը, սկաուտները մասնակցեցին դասախոսության և սովորեցին, թե ինչպես գործել երկրաշարժի ժամանակ: Այնուհետև սկաուտներն անցան նախատեսված ուժային խաղին: Նախատոնական ջերմ մթնոլորտ էր տիրում, չէ՞ որ սկաուտական պարահանդեսին հաշված ժամեր էին մնացել: Քարավել խմբակը զբաղված էր մի շատ հետաքրքիր և ստեղծագործ աշխատանքով, պատրաստում էին անակնկալ` պարահանդեսի համար: Այդ ընթացքում արի սկաուտները փորձում էին իրենց ուժերը` ֆիզիկական խաղի միջոցով: Այո՛, հեշտ չէր, բայց սկաուտը միշտ պետք է պատրաստ լինի ամեն տեսակի դժվարությունների: Ամենօրյա պարապմունքներն են կոփում ուժն ու ոգին: Արենուշները խիստ զբաղված էին, նրանք բլիթներ էին պատրաստում և ամանորյա երգեր երգում: Քիչ-քիչ զգացվում էր բլիթների անուշ բույրը, որոնք սովորականից էլ համեղ էին ստացվել, քանի որ պատրաստված էին համընդհանուր ուժերով և մեծ սիրով… Քույր Մարի Գաբրիելյան Եղբայր Նորիկ Սարոյան Եղբայր Արեգ Ադուրյան

-10-


Սկաուտների և արենուշների ամանորյա միջոցառում

Մոտենում է Նոր տարին և, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես դեկտեմբերյան վերջին կիրակին սկաուտների երկար սպասված խրախճանքն էր: Բայց այս տարվա խրախճանքը տարբերվում էր մյուսներից իր առանձնահատուկ ճոխությամբ և զվարճալի խաղերով: Սկաուտների և արենուշների զվարճանքը չէր սահմանափակվում միայն համեղ ուտեստներով և լավ երաժշտությամբ։ Մեզ համար նախատեսվել էր կարաոկե՝ ուրախ ու զվարճալի երգերով, որոնք տոնական տրամադրություն ստեղծեցին։ Օրը նաև հագեցած էր ուրախ խաղերով, որոնց հաղթողները ստացան նվերներ… Ամենամյա ամանորյա միջոցառումը սկաուտական կիրակի օրվա հավաքների և ողջ տարվա ընթացքի ուրախ եզրափակումն է: Դժվար է գրեթե մեկ ամսով հրաժեշտ տալ սիրելի ընկերներիդ` քույրերիդ ու եղբայրներիդ: Հուսանք տոնական արձակուրդները շուտ կանցնեն, քանի որ անհամբերությամբ սպասելու ենք գալիք հանդիպումներին… Քույր Ագնեսա Թարիվերդյան

-11-


Գայլիկների, արծվիկների և մրջնիկների դեկտեմբեր ամսվա հայտագրեր

Դեկտեմբեր ամիսը լի էր հետաքրքիր խաղերով և համեղ բլիթներով… Դեկտեմբեր ամիսը սկսվեց շատ հետաքրքիր հանգրվանային խաղով, որը զարգացնում էր փոքրիկների արագ կողմնորոշվելու ընդունակությունները, իսկ հանգրվաններում եղած հարցերն ու պատասխանները նրանց ունեցած գիտելիքի ամփոփումն էր, ինչպես նաև՝ նորի ստացումը: Դեկտեմբերի 11-ին մեր փոքրիկ քույրերն ու եղբայրները իրենց ձեռքերով պատրաստեցին ամանորյա քաղցրավենիքներ: Ամեն երեխա կատարում էր իրեն առավել հաճույք պատճառող աշխատանքը: Մեկը խմորն էր պատրաստում, մյուսը՝ գույնզգույն կրեմները. միասին աշխատելով էլ ավելի ամրապնդվեց թիմային ոգին… Այս ամենը պատրաստելուց հետո նրանք սկսեցին կտրատել խմորի իրենց նախընտրած տեսքը` եղևնիներ, զանգակներ, աստղիկներ և այլն: Մինչ քաղցրավենիքը պատրաստվում էր ջեռոցում, երեխաները ամանորյա երգեր էին երգում: Վերջնական տեսք ստանալու համար հարկավոր էր թխվածքաբլիթները ձևավորել քաղցր կրեմով: Կիրակի օրվա այս հայտագրից հետո նրանք կարող են օգնել իրենց մայրիկներին՝ խմորեղեն պատրաստելիս: Իսկ դեկտեմբերի 18-ին գայլիկներն ու արծվիկները պատրաստեցին ամանորյա ձեռային աշխատանքներ: Օրվա վերջում նրանք իրենց պատրաստածը տարան տուն, և այն կազմեց իրենց ամանորյա զարդարանքի մի մասը: Դե, իսկ մրջնիկները վայելում էին ձմռան հրաշքը` ձյունը: Փոքրիկների համար ամենալավ ժամանցը ընկերների հետ ձնագնդի խաղալն է: Շնորհակալություն խմբագրական խմբի լուսանկարիչներին, ովքեր` դեկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրերին, անակնկալ ֆոտոշարք էին կազմակերպել փոքր քույրերի և եղբայրների համար… Քույր Լիլիա Ազատյան

-12-


Գայլիկների, արծվիկների և մրջնիկների ամանորյա միջոցառում

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբում ամեն տարվա վերջին կիրակին իսկական տոն է… 2016 թվականի վերջին կիրակին նույնպես տոն դարձավ մեր խմբի ամենափոքր անդամների համար: Դեկտեմբերի 25-ին՝ որպես 2016 թվականի վերջին սկաուտական հավաք, կազմակերպվել էր խնջույք, որին մասնակցում էին գրեթե բոլոր գայլիկներն, արծվիկները և մրջնիկները: Էլ ինչ Ամանոր՝ առանց Ձմեռ պապ։ Ձմեռ պապն ուրախություն, խանդավառություն ու, իհարկե, նվերներ բերեց իր հետ։ Փոքրիկներն ոգևորված ու երջանիկ էին իրենց զգում, քանի որ հանդիպել էին Ձմեռ պապին իրենց սպասվածից շուտ, կարծես հեքիաթում լինեին։ Կազմակերպվել էին շատ հետաքրքիր և զվարճալի խաղեր, որոնք երեխաները խաղացին ճաշկերույթից հետո: Նրանց հյուր էր եկել նաև ուրախ ծաղրածուն, ով ավելի ուրախ դարձրեց կազմակերպված խաղերը: Խաղերից հետո սկսվեց երգն ու պարը: Մի լավ պարելուց և խաղալուց հետո, դե, անշուշտ, լուսանկարվելուց հետո, ժամանակն էր տուն գնալու և հարազատներին պատմելու ամանորյա խրախճանքի մասին: Մեր փոքրիկները ուրախ և խանդավառ վերադարձան տուն` սպասելով նոր տարուն, սկաուտական նոր հանդիպումներին… Քույր Լիլիա Ազատյան

-13-


Նվիրե՛նք արյուն: Փրկե՛նք կյանքեր

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 17-ին հրավիրում էր միանալ հերթական արյունատվական ակցիային, որին միացավ նաև մեր սկաուտական խումբը: Դրա շրջանակներում կամավորները իրենց արյունն էին հանձնում՝ հետագայում այն նվիրաբերելու արյան կարիք ունեցող անձանց: Առավոտյան մեզ դիմավորեցին և ուղեկցեցին պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որը գտնվում էր մեզ հոգեհարազատ դարձած Արաբկիր հայրոդյաց տան հարևանությանբ: Դոնորներն, անցնելով համապատասխան հետազոտություններ, իրենց արյունը նվիրաբերեցին բոլոր նրանց, ովքեր երբևիցե կունենան դրա կարիքը: Շնորհակալություն բոլոր կամավորններին և, հատկապես, մեր ծնողներին: Դուք բոլորդ դարձաք հերոսներ: Քույր Արփա Նաիրյան

-14-


Ամանորյա այցելություն ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի լավագույն ավադույթներից է տարին վերջացնել մարդասիրական ծրագրով, ըստ որի, ամեն տարվա դեկտեմբերի 31-ին խումբը այցելում է մանկական հիվանդանոց կամ ծերանոց: Այս տարի նույնպես խումբը չի խախտելու ավանդույթը և դեկտեմբերի 31-ին այցելելու է մանկական հիվանդանոց, ուր ամեն տարվա պես պատրաստել է փոքրիկների համար ուրախ ծրագիր: Խմբի հետ կլինի Ձմեռ պապ, անշուշտ՝ փոքրերի համար խաղալիքներով, իսկ ուրախ ծաղրածուն փոքրիկներին մոռացնել կտա իրենց գտնվելու վայրը… Այս տարի բացի հիվանդանոց գնալուց, նախատեսված է այցելել նաև ծերանոց, ուր պապիներին ու տատիներին կուրախացնեն երեխաները իրենց ներկայությամբ և փոքրիկ հյուրասիրությամբ.. Պատկերացնելու համար, թե ինչպես անցկացրինք դեկտեմբերի 31-ը, կարող եք դիտել այդ օրվա լուսանկարները, որոնք կգտնեք մեր ֆեյսբուքյան էջում, իսկ տպավորությունները պատմող տեքստը` հաջորդիվ թերթում… Շնորհակալություն մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր անձնվիրաբար կամավոր աշխատում են, անվերջ լինելով կարիքավորների կողքին փորձում ուրախացնել տխրության մեջ գտնվողներին, ինչպես նաև օգնում կենդանիներին ու իրականացնում, մասնակցում բնապահպանական ծրագրերի… Քույր Ագնեսա Թարիվերդյան

Հարգելի՛ ընթերցողներ, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբն ի սրտե շնորհավորում է բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող այս նոր տարին լինի հաջողությունների ու մեծ ձեռքբերումների տարի: Թող այն լինի միայն Աստծո օրհնություններով լեցուն տարի: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր հետևում են մեր խմբի գործունեությանը և քաջալերում մեզ: Կհանդիպենք 2017 թվականին: Սիրով ՀԲԸՄ խմբագրական խումբ

-15-


Բովանդակություն Ելույթ պատվավոր բեմից............................................................................................-1Այս տարվա փողերախմբի աշխատանքների ամփոփում............................................ -2Միշտ բարձունքին.......................................................................................................-3Գրքերի ակումբ .......................................................................................................... -42016 թվին խմբագրական խմբի աշխատանքները...................................................... -5Ամփոփում.................................................................................................................. -6Ճաշկերույթ-պարահանդես 2016 ............................................................................... -8Սկաուտների և արենուշների դեկտեմբեր ամսվա հայտագրեր....................................-10Սկաուտների և արենուշների ամանորյա միջոցառում................................................ -11Գայլիկների, արծվիկների և մրջնիկների դեկտեմբեր ամսվա հայտագրեր.................. -12Գայլիկների, արծվիկների և մրջնիկների ամանորյա միջոցառում............................... -13Նվիրե՛նք արյուն: Փրկե՛նք կյանքեր............................................................................-14Ամանորյա այցելություն............................................................................................. -15Բովանդակություն.......................................................................................................-16-

Խմբագրական խումբ Խմբագիր՝

Լուսանկարողներ՝

Քույր Աստղիկ Եզեկյան Եղբայր Գնուն Էլոյան Քույր Մառնի Ինճէյան

Աշխատակիցներ՝ Քույր Աստղիկ Եզեկյան

Քույր Ագնեսա Թարիվերդյան Քույր Մարի Գաբրիելյան Քույր Լիլիա Ազատյան Քույր Արփա Նաիրյան Եղբայր Նորիկ Սարոյան Եղբայր Արեգ Ադուրյան Եղբայր Սերգեյ Միքայելյան Եղբայր Պարգև Պարսամյան

Սրբագրիչ՝

Մարինե Մխիթարյան

Համակարգչային ձևավորում՝ Եղբայր Արեգ Ադուրյան Եղբայր Կարեն Մելքոնյան Եղբայր Մանվել Կիրակոսյան Եղբայր Ռադիկ Հայրապետյան Խմբագրական խմբի պատասխանատու՝ Ատենապետ, Ընդհանուր խմբապետ-վաշտապետ՝ Եղբայր Սարօ Թադիոս




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.