«Կանաչ» խումբ
ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը միշտ եղել է բնության կողքին, մասնակցել և կազմակերպել զանազան բնապահպանական ծրագրեր, որոնցից ելնելով, սկաուտական խումբը կառավարող ամենաբարձր մարմինը՝ սկաուտական խորհուրդը, որոշում է կայացրել, որ սկսած 2017թ. փետրվար ամսից սկաուտական խումբը սկսելու է իր քայլերը, որ դառնա կանաչ սկաուտական խումբ: Բոլոր քայլերը կիրականացվեն այնպես, որ մինչև ապրիլի 22ը` Երկիր մոլորակի օրը, սկաուտական խումբը լիարժեք կոչվի Կանաչ սկաուտական խումբ: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը եղել է և միշտ կմնա բնության կողքին` պահելով, պահպանելով և ավելի ծաղկեցնելով մեր Երկիր մոլորակը… Եթե ունեք նոր գաղափարներ, որոնք մեզ կօգնեն դառնալ «Կանաչ» կամ այլ բնապահպանական ծրագերի մտքեր, ապա խնդրում ենք դիմել մեզ scoutyerevan@agbu.am
-1-
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ Ի սրտե շնորհավորում ենք ՀԲԸՄ սկաուտական խմբի խմբագրական խմբի անդամներին և բոլոր աջակիցներին… Մարտ ամսին լրացավ մեր «Սկաուտ» թերթի հրատարակման 5 ամյակը… Թերթը 5 տարի շարունակ իր էջերում լուսաբանել և շարունակում է լուսաբանել ՀԲԸՄ սկաուտական կյանքը` խմբի կողմից իրականացրած բոլոր ծրագրերն ու հայտագրերը… Խմբագրական խմբին մաղթում ենք նորանոր հաջողություններ… Հարգանքներով՝ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խորհուրդ:
-2-
ՄԱՐՏԻ 8 Հանրահայտ բանաստեղծ Օսկար Ուայլդն ասել է. «Կանայք ստեղծված են սիրվելու, այլ ոչ թե` հասկացվելու համար»… Սիրե՛ք ձեր կանանց, մայրերին, քույրերին, նույնիսկ երբ երբեմն դժվար է հասկանալ նրանց: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբն ի սրտե շնորհավորում է կանանց, աղջիկներին և, հատկապես, մեր սիրելի քույրերին ՄԱՐՏԻ 8-ի կապակցությամբ՝ ցանկանալով ամենայն բարին: Սիրելի՛ քույրեր և մայրեր ջան, միշտ եղեք առողջ ու գեղեցիկ: Թող այլևս ոչ մի հայ մայր կորստի զգացումը չապրի: Կյանքը միայն ձեր ժպիտների շնորհիվ է գեղեցկանում: Քույր Մառնի Ինճէեան
-3-
Փողերախումբը մարտ ամսում Մարտ ամսին ՀԲԸՄ սկաուտական փողերախումբը կատարեց մեծ աշխատանքներ: Խումբը պատրաստվում է մի քանի մեծ ելույթների: Գրեթե ամեն օր փորձեր են արվում, որպեսզի ելույթներին խումբը ներկայանա էլ ավելի հիանալի և անթերի: Բացի շեփորի և թմբուկի դասերից, շաբաթական մեկ անգամ խումբն ունենում է նաև սոլֆեջոյի դաս… Խմբին միացան նաև նոր անդամներ, որոնք խողերախմբի վերջին ելույթից ոգևորված, ցանկացան մաս կազմել խմբին, իսկ փողերախմբի հանձնախմբի անդամներն ուրախությամբ համաձայնվեցին սովորեցնել նրանց, պատրաստել նոր, տաղանդավոր երաժիշտներ: Մարտի 23-ին տեղի ունեցավ շեփոր նվագողների գիտելիքների քննություն, իսկ սույն ամսի 27-ին՝ թմբուկ նվագողների գիտելիքների քննությունը: Փողերախմբի գրեթե բոլոր անդամները հանձնել են սոլֆեջոյի քննություն, քանի որ առանց սոլֆեջո իմանալու ոչ ոք չի կարող փողերախմբի անդամ համարվել... Գրեթե բոլորն անթերի հանձնեցին քննությունը: Թերություններ իհարկե եղան, բայց, ինչպես ասում են, որպեսզի սովորես, պետք է լինեն թերություններ, հակառակ դեպքում սովորելու ոչինչ չի լինի, իսկ լավ բանի հասնելու համար միշտ պետք է սովորես: ՀԲԸՄ սկաուտական փողերախումբը հենց այդպես էլ անում է. շաբաթական 6 օր փորձեր անելով նրանք հասնում են էլ ավելի բարձունքների: Ինչպես արդեն նշեցի, փողերախումբը պատրաստվում է մի քանի մեծ ելույթների, իսկ արդյունավետության համար պատասխանատուներին ոգևորում են տաղանդավոր երաժիշտները, իսկ խմբի անդամներին՝ պատասխանատուների քրտնաջան և սիրալիր աշխատանքը: Հենց դրանում է կայանում խմբի հաջողությունը, միմյանց հանդեպ վստահությունը: ՀԲԸՄ սկաուտական խումբը և փողերախումբը իրենց խորին շնորհակալությունն են հայտնում փողերախմբի պատասխանատուներին՝ նրանց աշխատանքների և խմբին հաջողության հասցնելու համար: Փողերախումբը սկաուտական խմբի ամենամեծ պարծանքներից մեկն է, որով խումբը շատ է հպարտանում: Եղբայր Գնուն Էլոյան
-4-
Գրքերի ակումբ Սիրելի ընթերցողներ, ինչպես գիտեք, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի «Գրքերի ակումբն» արդեն ծավալել է բուռն գործունեություն: Գրական աշխարհի անցուդարձը դարձել է սկաուտների առօրյայի անբաժանելի մասնիկը: Այս ամիսը ևս հագեցած էր գրական իրադարձություններով, այժմ կփորձեմ հակիրճ ներկայացնել դրանցից մի քանիսը. «Գրքերի ակումբը» մեծ շուքով նշեց հայ մեծանուն գրողներ Եղիշե Չարենցի և Նար-Դոսի ծննդյան հոբելյանները: Սկաուտները տպագրման հանձնեցին պաստառներ, որոնցում տեղ են գտել Չարենցի եւ Նար-Դոսի սիրված ստեղծագործություններ: Սկաուտներն անակնկալներ են պատրաստել ընթերցասերների համար: Հենց իրենք` մեր ակումբի անդամները, կազմել և տպագրել են գրքույկներ, որոնք բովանդակում են մեծ հոբելյարների ստեղծագործությունները: Նպատակն է` նվիրաբերել գրքույկներն Եղիշե Չարենցի տուն-թանգարանին, Նար-Դոսի անվան դպրոցին և տարբեր հիվանդություններով տառապող պատանիներին: Ամփոփելու համար տոնական միջոցառումների շարքը` ակումբը կազմակերպել է առցանց մրցույթ՝ նվիրված Նար-Դոսի «Ես և Նա» պատմվածքին, որի հաղթողները կպարգևատրվեն ըստ արժանվույն: Բարձր գնահատելով ընթերցանության կարևորությունն երեխաների ճիշտ զարգացման գործում՝ «Գրքերի ակումբը» գայլիկների ու արծվիկների համար մարտի 26-ին կազմակերպեց ընթերցանության ժամ: Ուրախ ենք տեղեկացնել, որ այս ամիս ավարտեցինք առկա գրքերի գրանցումը առցանց գրադարանում և արդեն անցել ենք գրքերի ձեռքբերման հաջորդ փուլին։ Նորաստեղծ «Գրքերի ակումբը» շարունակելու է իր նվիրական աշխատանքը, սպասե՛ք առաջիկայում նորանոր ծրագրերի և պատվաբեր ձեռքբերումների… Քույր Մարի Գաբրիելյան Եղբայր Գևորգ Արզումանյան
-5-
Արշավ դեպի Ծաղկունյաց լեռ
ՀԲԸՄ Հայաստանի սկաուտները մարտի 19-ին հաղթահարեցին Ծաղկունյաց գագաթը` 2851 մ: Արևոտ եղանակը և գեղեցիկ տեսարանն ուժ էր տալիս արշավորդների՝ հաղթահարելու հոգնածությունը: Առավոտյան բոլորը պատրաստված եկել էին և անհամբեր սպասում էին, թե երբ պիտի ճանապարհ ընկնենք։ Օրը արևոտ էր, և ճիշտ ժամը 10։00-ին ուղևորվեցինք դեպի Ծաղկաձոր քաղաք, որտեղից էլ պետք է արշավեինք բաղձալի Ծաղկունյաց լեռնաշղթա։ Երգելով և կանչեր անելով ճանապարհի վրա ծախսած ժամանակը աննկատ թվաց։ Օդը շատ մաքուր էր, բոլորը՝ շատ ուրախ։ Շարվեցինք 1 շարք և ուղևորվեցինք դեպի Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր կետը։ Ճանապարհը ձնառատ էր, բայց դա չկարողացավ ետդարձի պատճառ հանդիսանալ, չէ՞ որ մենք սկաուտ ենք և կարողանում ենք հաղթահարել բոլոր դժվարին պայմանները։ Խումբը կանչեր անելով ու համառ քայլերով բարձրանում էր։ Բոլորը շատ ուրախ ու աշխույժ էին, և ահա հասանք գագաթ (ճոպանուղու վերջնակետի մոտ հանգստացանք և հաց կերանք)։ Իջնելուն պես այցելեցինք Կեչառիս վանական համալիր (XI-XV դարեր), Կաթողիկե (XV դար), Սուրբ Նշան եկեղեցի (XI դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ (1003 թ.), համալիրից 200 մ արևմուտք՝ Սուրբ Հարություն եկեղեցի (1228 թ.) (Կոնստանտինովկա)։ Խմբի ամենափոքրիկները` գայլիկներն ու արծվիկները, շրջեցին Ծաղկաձոր քաղաքում և հաճելի ժամանակ անցկացնելուց հետո իրենց ավագ քույրերից ու եղբայրներից մի փոքր շուտ վերադարձան Երևան: Հատուկ շնորհակալություն մեր լեռնագնացների խմբին՝ նման հաճելի և գեղեցիկ արշավի համար: Անհամբեր սպասում ենք հաջորդին… Եղբայր Կարեն Մելքոնյան
-6-
ՍԿԱՈՒՏ-TV ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբագրական խմբի 6-րդ տարվա գործունեությունն է, խումբն արդեն հրատարակել է 5-ամյա թերթը։ Այս տարի խմբագրական խմբով մեր առջև դրեցինք մի քանի նպատակներ, որոնք նախատեսել ենք իրագործել այս տարի։ Նոր գաղափարներից մեկն այն էր, որ մարտի 1-ից մեր սիրելի «թաքնված» տաղանդավոր ռեժիսորները պետք է վերաբացեին ՍԿԱՈՒՏ TV-ն, որը զբաղվելու էր սկաուտական նորությունների լուսաբանումով՝ տեսանյութերի միջոցով: Հավաքվեցին տեսանյութեր պատրաստել սիրող սկաուտներ ու արենուշներ: Համակարգեցին աշխատանքը և անցան գործին: ՍԿԱՈՒՏ TV -ին մեր խմբագրականի գործունեության մի մասն է, քանի որ, ինչպես գիտեք, խմբագրական խմբի գործունեության մեջ միայն «ՍԿԱՈՒՏ» ամսաթերթի աշխատանքները չեն: Հաջողության գրավականներից մեկը սերն է, որը լիարժեք է դարձնում աշխատանքը, որ տարվում է ցանկացած բնագավառում, այդ պատճառով էլ մեր աշխատանքներին միացան նրանք, ովքեր առավել հետաքրքրված էին նմանատիպ գործունեությամբ զբաղվելու համար։ Սկսվեցին բուռն քննարկումներ, տարբեր մտքեր, լուծումներ և խնդիրներ, որոնք պետք է ի մի բերեինք ամբողջ թիմով: Այժմ մեր առաջնահերթ նպատակն ու ուղղվածությունը սկաուտական իրադարձություններն ու անցուդարձը գեղեցիկ ու որակով մատուցելն է։ Որոշ տեսանյութեր արդեն կան նկարված, որոնք շուտով կտեսնեն բոլորը… Մենք լսելի ենք դարձնում սկաուտական առօրյան և փորձում ենք առավել հետաքրքիր մատուցել նորությունները ձեզ՝ տեսապատմություններով: Եղբայր Արեգ Ադուրյան Եղբայր Հովհաննես Գասպարյան
-7-
Խմբագրակ Խմբագրական խումբն այս տարի նշում է իր «Սկաուտ» ամսաթերթի 5-ամյա տարեդարձը։ Իր վեցամյա գործունեության ընթացքում խմբի ամենակարևոր աշխատանքը հանդիսանում է «Սկաուտ» ամսագիրը, որն այսօր արդեն թվով 36-րդ համարն է թողարկել։ Հպարտություն է, երբ ամեն նոր հրատարակում իր լավ որակով տարբերվում է նախորդից: Որակական աճը վկայում է, որ խմբագրականում աշխատանքներն ընթանում են ճիշտ ուղղությամբ… Խմբագրական խմբի անդամները, լինելով ոչ լրագրողներ, տարբեր դասընթացներ են անցել ու անցնում լրագրողական աշխարհում ճիշտ ներկայանալու, և սկաուտական կյանքի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունը ճիշտ տարածելու և մատուցելու համար: Խմբագրական խմբի անդամները սովորել են արդեն խմբագրել համաշխարհային առցանց հանրագիտարանում` Վիքիպեդիայում, արդեն իսկ խմբագրելով և ստեղծելով բազմաթիվ հոդվածներ: Բացի խմբագրելուց մեր սկաուտները նաև ձայնագրվել են` մասնակցելով
-8-
կան խումբ հայերեն Վիքիպեդիայում իրականացվող «Խոսող Վիքիպեդիա» նախագծին: Խմբագրական խմբի գործունեության մեջ է մտնում նաև սկուտական խմբի պաշտոնական էջերի հետևողական աշխատանքները սոցիալական ցանցերում։ Այս տարի մարտ ամսից մեր անդամների նախաձեռնությամբ հիմք դրվեց մի նոր ծրագրի՝ ՍԿԱՈՒՏ-TV-իի ստեղծման աշխատանքներին, որը կպատմի մեր մասին տեսանյութերի միջոցով… Անցնող տարիների աշխատանքների ընթացքում խմբագրական խումբն այսօր արդեն հանդիսանում է ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի հաղորդակցության և սկաուտական խմբի մասին պատմող հիմնական բաժինը։ Եղբայր Արսեն Անտոնյան
-9-
Սկաուտների և արենուշների մարտ ամսվա հայտագրերը
ՀԲԸՄ-ը սկաուտական խմբի սկաուտներն և արենուշները այս ամսվա ընթացքում ունեցան հետաքրքիր կիրակիներ՝ անցկացրին հետաքրքրաշարժ և ուսուցողական հայտագրեր, խաղեր խաղացին, որոնցից մեկի դեպքում՝ հաղթահարելու համար անհրաժեշտ էր գիտելիք և հնարամտություն։ Խաղի ընթացքում նրանք սովորեցին Մորզեի այբուբենը և գաղտնագրի միջոցով կռահեցին հանելուկներ։ Խաղի հաջորդ փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ էր գուշակել հայտնի հուշարձաններ։ Խաղի բարդությունները հաղթահարելը անհնար կլիներ առանց թիմերի միասնականության և ընկերասիրության։ Միակ բանը, որը ոչ ոք չի կարող խլել մարդուց, գիտելիքն է.... Չէ՞ որ սկաուտական բոլոր
-10-
հավաքները հետաքրքիր են, ուրախ և, ինչու՞ չէ, նաև՝ ուսուցանող... Մարտի կիրակիներից մեկը ևս բացառություն չէր: Սկաուտներն ու արնուշները ունեցան շատ հիշարժան, գրավիչ, ուրախ և, ամենակարևորը, գիտելիքներով լի կիրակիներ: Արենուշների հայտագրի հիմքում ընկած էր ընդհանուր զարգացվածությունը: Իսկ սկաուտներն ունեցան դասախոսություն ժեստերի լեզվի, աչքերի և հայացքների վերաբերյալ: Քույր Մարիա Մինասյան Քույր Սիրանուշ Առաքելյան
-11-
Գայլիկների և արծվիկների մարտ ամսվա հայտագրեր
Մարտ ամսվա առաջին կիրակին տոն էր գայլիկների և արծվիկների համար: Մարտի 5-ին կազմակերպվել էր գայլիկների և արծվիկների տաղանդների մրցույթ, որին մասմակցում էին գրեթե բոլոր երեխաները: Դրոշակի արարողությունից հետո նրանք սկսեցին պատրաստվել: Բոլորն էլ պատրաստել էին յուրահատուկ համարներ և փորձում էին ներկայանալ լավագույն կերպով: Օրվա վերջում հայտարարվեցին հաջորդ փուլ անցած երեխաները: Նրանք պետք է նոր և ավելի կատարելագործված ելույթներ պատրաստեին երկրորդ փուլի համար: Մեկ շաբաթ պատրաստվելուց և փորձեր անելուց հետո, մարտի 12-ին կայացավ մրցույթի երկրորդ փուլը: Հաճելի էր նրանցից յուրաքանչյուրի համար՝ լինել բեմում: Ավելացրել էին նոր մտքեր, ընդլայնել իրենց հնարավորության սահմանները: Առաջին տեղը գրավեց եղբայր Հենրի Աբրահամյանը, երկրորդը՝ քույր Էդլին Դավուդին, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց քույր Անահիտ Հովհաննիսյանը: Հաղթողներին հանձնվեցին մրցանակներ: Մարտի 19-ին գայլիկներն ու արծվիկները սկաուտների և արենուշների հետ միասին մասնակցեցին տարվա առաջին արշավին դեպի Ծաղկաձոր: Նրանք չբարձրացան Ծաղկունյաց գագաթը, այլ փոխարենը շրջեցին Ծաղկաձոր քաղաքում, այցելեցին Կեչառիս վանական համալիր… Քույր Լիլիա Ազատյան
-12-
Քարավելների այցը Ծերանոց Մարտի 19-ին`գեղեցիկ արևոտ օր, քարավելներով ուղևորվեցինք դեպի տատիկների և պապիկների «տուն» (ծերանոց)։ Այնքան ոգևորված էինք այդ հանդիպումով, որ մեզ համար ոչինչ չէր կարող խոչընդոտ հանդիսանալ: Այնտեղ մեր հուզմունքն ավելի մեծացավ, երբ նրանցից շատերը հիշեցին մեզ։ Հասնելուն պես մեզ դիմավորեց Սեդա տատիկը, հետո բոլորս միասին` աշխատակազմի օգնությամբ, պատրաստեցինք և դասավորեցինք մեզ հետ տարած հյուրասիրությունը, որն էլ հյուրասիրեցինք մեր շատ սիրելի տատիկներին ու պապիկներին։ Ամեն սենյակ մտնելիս մենք այնքան մեծ ուրախություն էինք ապրում, այնպիսի դրական էմոցիա էինք ստանում, որ մեր ժպիտները մեզանից չէին հեռանում։ Նույնիսկ երջանկության արցունքներ նկատեցինք տատիկների և պապիկների աչքերում, կարծես կարոտով լցված սպասում էին մեր գալուն։ Հանդիպեցինք նաև տիկին Թերեզային, նա նույնպես այնտեղ է բնակվում և սիրում է, երբ իրեն միայն անունով ենք դիմում, նրա հոգին չի ծերացել, ինչպես և մյուսներինը, նրանք լի են կյանքով… նույնիսկ տեղեկացանք, որ մի տատիկ-պապիկ մի քանի օր է, ինչ ամուսնացել են: Այնքան հրաշալի է, երբ մարդիկ գիտակցում են, որ ծերությունը կյանքի նոր էտապ է, այլ ոչ թե վերջը, այն սկիզբ է նոր արկածների... Այդ մի քանի ժամվա ընթացքում այնքան դրական լիցքեր ստացանք, այնքան գեղեցիկ ժամանակ անցկացրինք, որ դեռ երկար ժամանակ կմնա մեր հիշողություններում ու կհիշեցնի կրկին ու կրկին հարգել և հոգատար լինել ծերերի նկատմամբ... Քույր Մարիամ Զորիյան
-13-
Մեծանուն հայը 1869թ. մարտի 23-ին ծնվել է հայ մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանը… ՀԲԸՄ հիմնադիր Պողոս Նուբար փաշայի մահից հետո կազմակերպության ղեկավարությունը ստանձնում է Գալուստ Գյուլբենկյանը՝ 1930 թվականին։ Գյուլբենկյանը հայապահպանման անկյունաքար էր համարում հայոց եկեղեցին և դրա համար նրա խոշոր բարեգործական ներդրումները կապված էին հայ եկեղեցու հետ։ 20-րդ դարի 20-ական թվականներին Լոնդոնի հայ համայնքը ցանկություն է հայտնում եկեղեցի ունենալ և այդ հարցով դիմում են Գալուստ Գյուլբենկյանին։ Նա ընդառաջում է հայ համայնքի խնդրանքը։ 1920-1922 թվականներին կառուցվում է Սբ. Սարգիս եկեղեցին՝ Հաղպատի վանքի զանգակատան օրինակով։ Եկեղեցին մինչ օրս համարվում է Լոնդոնի ամենագեղեցիկ հուշակոթողներից մեկը և այնտեղ արարողությունները կատարվում են անվճար՝ նրա կտակած միջոցների հաշվին։ Գյուլբենկյանի խոշոր բարեգործական միջոցառումներից է նաև 1929 թվականին կառուցված Երուսաղեմի հայոց պատրիարքարանին կից «Կյուլպենկյան» մատենդարանի շենքը, որին ժամանակին գրականություն է մատակարարել։ Նա մեծ ուշադրություն է դարձրել Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցին։ 1920 թվականից մինչև 1940 թվականը նա իր հովանու տակ է վերցրել Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և Իրաքի հայկական դպրոցներն ու բժշկական կենտորնները, ձեռնարկել Միջին Արևելքի բազմաթիվ եկեղեցիների կառուցումը։ 1936 թ. Գյուլբենկյանը 400 հազար դոլարի օգնություն է տալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ թանգարանի վերակառուցման և պարիսպների վերականգնման համար։ Ողջ կյանքում Գյուլբենկյանը երազել էր Հայաստան գալ ու իր ամբողջ կարողությունը կտակել Հայաստանին։ Իր վերջին հանգրվանում՝ Պորտուգալիայում, նա ապրեց ընդամենը տասներեք տարի։ Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Կալուստ Կյուլպենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝ ինչպես նոբելյան հիմնադրամը։ Երեք հարյուր միլիոն ոսկի՝ մոտ 840 միլիոն դոլար, մնաց Պորտուգալիայում և այնտեղից հիմնադրամը շարունակեց իր բարեգործական ծրագրերն աշխարհի տարբեր երկրներում։ Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում է Երևանի Մատենադարանին։ «Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ...»… (Hy.wikipedia.org) -14-
-15-
Բովանդակություն Կանաչ խումբ.............................................................................................................. -1Շնորհավորանք` Թերթի 5ամյակ.................................................................................-2Շնորհավորանք` մարտի 8..........................................................................................-3Փողերախումբը մարտ ամսում....................................................................................-4Գրքերի ակումբը մարտ ամսում...................................................................................-5Արշավ դեպի Ծաղկունյաց լեռներ................................................................................-6ՍԿԱՈՒՏ TV.................................................................................................................. -7Խմբագրական խմբի առաջընթացը.............................................................................-8Սկաուտների և արենուշների մարտ ամսվա հայտագրերը.......................................... -11Գայլիկների և արծվիկների մարտ ամսվա հայտագրերը............................................. -12Քարավելների այցը ծերանոց...................................................................................... -13Մեծանուն հայը........................................................................................................... -14 Տիպարներ................................................................................................................. -15-
Խմբագրական խումբ Խմբագիր՝
Քույր Աստղիկ Եզեկյան
Լուսանկարողներ՝
Եղբայր Գնուն Էլոյան Եղբայր Կարեն Մելքոնյան Քույր Մառնի Ինճէյան
Աշխատակիցներ՝ Սրբագրիչ՝
Քույր Մարիա Մինասյան Քույր Ագնեսա Թարիվերդյան Քույր Սիրանուշ Առաքելյան Քույր Մարիամ Զորիկյան Քույր Լիլիա Ազատյան Եղբայր Գևորգ Արզումանյան Եղբայր Կարեն Մելքոնյան Եղբայր Հովհաննես Գասպարյան Եղբայր Արեգ Ադուրյան Եղբայր Արսեն Անտոնյան Մարինե Մխիթարյան
Համակարգչային ձևավորում՝ Եղբայր Արեգ Ադուրյան Եղբայր Կարեն Մելքոնյան Եղբայր Մանվել Կիրակոսյան Եղբայր Հովհաննես Գասպարյան Խմբագրական խմբի պատասխանատու՝ Ատենապետ, Ընդհանուր խմբապետ-վաշտապետ՝ Եղբայր Սարօ Թաթյոս