Մայիսյան եռատոն Ինչպես և ակնկալում էինք, 2017 թվականին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի փողերախմբի ելույթներն էլ ավելի պետք է լինեին։ Այս տարի մայիսյան եռատոնին նվիրված շքերթին մասնակցեց նաև մեր փողերախումբը։ Նվագախմբերն երթը սկսեցին Մատենադարանից և, կատարելով տոնական ստեղծագործություններ, քայլեցին Մաշտոցի պողոտայով՝ հասնելով Երևանի կենտրոնում յուրաքանչյուրին հատկացված հարթակները։ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախմբի Երևանյան հարթակը Հյուսիսային պողոտան էր։ Սա մեծ պատասխանատվություն էր ու պետք էր շատ լավ ելույթ ունենալ։ Բոլոր անդամները հասկանում էին պահի կարևորությունը և ներկայացան փայլուն կերպով։ Ներկայացնելով փողերախմբի տոնական ստեղծագործական ծրագիրը՝ խումբը շարժվեց դեպի Ազատության հրապարակ, ուր տոնական շքերթը եզրափակվեց: Բոլոր նվագախմբերը միասին կատարեցին Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» և Բաղդասար Գրիգորյանի «Արարատ» ստեղծագործությունները։ Այս կատարումներից հետո նվագախմբերի ղեկավարները պաշտոնապես ստացան շնորհակալագրեր։ Շնորհակալություն ենք հայտնում ՀԲԸՄ Հայսատանի սկաուտական խմբի փողերախմբի պատասխանատու եղբայր Սարօ Թաթյոսին, ով փողերախմբի ստեղծումից դեռ առաջ ջանք ու եռանդ չի խնայում խմբին նման հնարավորություններ ստեղծելու համար, ով միշտ կանգնած է փողերախմբի կողքին։ Հպարտ ենք նման ղեկավար ունենալու համար։ Ելույթից հետո փողերախմբի անդամները շատ էին շտապում վերադառնալ և ճանապարհ ընկնել դեպի բանակավայր, ուր իրենց սպասում էին խմբի մնացած անդամները՝ իրենց սիրելի քույրերն ու եղբայրները... Քույր Աստղիկ Եզեկյան
-1-
Հայտնի, բայց չբացահայտված Տերյանը
Վահան Տերյանը (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակականքաղաքական գործիչ է։ Մայիսի 4-ին ՀԲԸՄ սկաուտների գրքերի ակումբի անդամները մասնակցեցին Վահան Տերյանի ծոռան՝ գրականագետ Գևորգ ԷմինՏերյանի հետ հանդիպմանը: Հանդիպումը կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ: Սկաուտների և արենուշների համար հետաքրքիր էր նախ տեսնել իրենց սիրելի գրողի ծոռանը, զգալ գրողի ներկայությունը: Հանդիպման ժամանակ սկաուտներն ու արենուշները ձեռք բերեցին նոր գիտելիքներ, ծանոթացան իրենց թողած Մեծն գրողի ժառանգությանը, ցավոք դպրոցում ստացած գիտելիքը շատ քիչ է գրողին բացահայտլեու համար: Տերյանից լավ դեռ ոչ ոք թախիծը չի նկարագրել նման պատկերավոր:Ոչ ոք այդքան լավ մարդկային զգացումներն՝ սերն ու կարոտը, ու աշունն իրար չի համադրել, ինչպես Տերյանը... Քչերը գիտեն, որ սերը, կարոտն ու աշունը նկարագրող տողերով չի սահմանապակվում տերյանական ժառանգությունը, իսկ Տերյանի անտիպ նամակները, հոդվածներն ու գրախոսությունները հաճախ ներկայացված են եղել աղավաղված: Տերյանի քաղաքական գործունեությունը և պատմության տեսանկյունից բացառիկ արժեք ներկայացնող հայ որբերի հուշերը՝ հավաքագրված Տերյանի կողմից, բացահայտվեցին գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ հանդիպման ընթացքում: Պատկերավոր և շատ ուսուցողական հանդիպում էր սկաուտների ու արենուշների համար, որի համար շնորհակալություն ենք հայտնում ՀԲԸՄ սկաուտների գրքերի ակումբի պատասխանատուներին նման առիթներ ստեղծելու, և հանդիպումներին մասնակից դարձնելու համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին գեղեցիկ հրավերի համար:
-2-
Փողերախմբի ելույթը Հրազդան քաղաքում
Մայիսի 21-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կայացավ մայիսյան հաղթանակների և խաղաղության տոներին նվիրված մանկապատանեկան փողային նվագախմբերի Հանրապետական փառատոն։ Այս փառատոնին մասնակցեց նաև ՀԲԸՄ սկաուտական խմբի փողերախումբը, քանի որ իր նախորդ ելույթով գոհացրել էր կազմակերպիչներին։ Փառատոնի մեկնարկը ազդարարեց հենց սկաուտական փողերախումը՝ առաջինը Հրազդան քաղաքի հրապարակ մտնելով։ Նման մակարդակի միջոցառումներին մասնակցությունը յուրաքանչյուր անդամի վրա պատասխանատվության մեծ բեռ է, և այն պետք է կրել պատվով։
Փառատոնի ժամանակ հրապարակում հավաքված բոլոր նվագախմբերը կարճ կատարումներ ներկայացրեցին, որից հետո յուրաքանչյուրն իր ելույթը շարունակեց քաղաքի տարբեր հատվածներում։ Կարճ ելույթներից հետո տեղի ունեցավ պատվոգրերի հանձնման արարողություն։ Պատվոգիր շնորհվեց նաև մեր փողերախմբի պատասխանատու Սարօ Թաթյոսին։ Մեր խումբը քայլերթ իրականացրեց՝ իր կողմը գրավելով քաղաքի բնակիչներին։ Ելույթը հաջողությամբ ավարտելուց հետո՝ քաղաքի կազմակերպիչներից մեկը շնորհակալական խոսքերից հետո փողերախմբի անդամներին ուղեկցեց եկեղեցի, ներկայացրեց Հրազդանի պատմության հիշարժան դեպքերը։ Փառատոնը նշվեց հաջողությամբ, և փողերախումբը վերադարձավ Երևան, արդեն նոր բեմերի և ելույթների սպասումով... Քույր Աստղիկ Եզեկյան -3-
Երևանի մեծ խաղ
Չորսօրյա բանակումից վերադարձած սկաուտների կիրակին անցավ Երևան քաղաքի սրտում: Մայիսի 14-ին սկաուտները խաղացին արդեն ավանդույթ դարձած Երևանյան խաղը: Նրանք բաժանվեցին խմբերի և յուրաքանչյուր խմբին տրվեցին քարտեզներ ու հին Երևանի հայտնի վայրերի տասնհինգ լուսանկարներ։ Նրանց խնդիրն էր հասկանալ, թե որ հատվածն էր պատկերված նկարում և տրված ժամանակի ընթացքում ամբողջ խմբով լուսանկարել հայտնի վայրը՝ նույնությամբ կերտելով իրենց հատկացված պատկերները: Մեր սիրելի Երևան քաղաքում կան այդքան հետաքրքիր և գեղեցիկ վայրեր, որտեղ կարելի է երկար մնալ, զբոսնել, բայց, ցավոք, կանոններն այլ բան էին թելադրում։ Այդ պատճառով խմբերը փորձում էին գտնել տարբեր կետեր հասնելու ամենակարճ տարբերակները: Կասկադից մինչև Մանկական այգի (նախկինում՝ Կիրովի), Օպերա, Հրապարակ, Հաղթանակի զբոսայգի, Բժշկական համալսարան, ՀԲԸՄ գրասենյակ և այլ վայրերում նկարվելով և կանչեր անելով խմբերը վերադարձան Հայորդյաց տուն, որտեղ պարզվեց հաղթող թիմը: Բոլոր մասնակիցները մեծ բավականություն ստացան և տպավորիչ խաղի շնորհիվ մոտ զգացին իրենց մայրաքաղաքին և դրա պատմությանը։ Քույր Գայանե Նիկողոսյան Քույր Քրիստինա Հակոբյան
-4-
Պղպջակների օր
Մայիսի 14-ին կազմակերպվել էր սկաուտական խմբի ամենամեծ ու ամենսաիրելի խաղերից մեկը՝ Երևանի մեծ խաղը։ Բոլոր խմբերը մեծ հաճույքով խաղացին ու վերադարձան, բայց Արագիլ խմբի անդամները նախօրոք պայմանավորվածություն ունեին։ Նրանք որոշել էին խաղից հետո մասնակցել մի գունեղ միջոցառման, որն արդեն տարիներ շարունակ անցկացվում է Երևան քաղաքում` Օճառե պղպջակների օր։ Այս օրը մեծ ու փոքր, օտարերկրացի կամ տեղացի հավաքվում են Հյուսիսային պողոտայում և օրը տոն են դարձնում։ Քաղաքը լցված է լինում օճառի փայլուն ու երփներանգ պղպջակներով։ Արագիլ խումբը մեծ ուրախությամբ մասնակցեց այս միջոցառմանը՝ բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվելով գեղեցիկ տարազներով ու կանչերով։ Բոլորը մեծ բավականություն ստացան պայծառ այս օրվանից՝ հատկապես փորիկները, որոնք կարծես հրաշքում լինեին։ Շնորհակալություն Արագիլ խմբի առաջնորդուհի քույր Ագնեսա Թարիվերդյանին, ով սիրով կատարում է իր խմբի բոլոր խնդրանքները։ Քույր Սիրանուշ Առաքելյան
-5-
Հրազդան քաղաքից դեպի Թեժառույքի վանք
Մայիսի 21-ին սկաուտները ուղևորվեցին դեպի Հրազդան քաղաք: Մինչ փողերախումբն ելույթ էր ունենում մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառման ժամանակ, սկաուտներն ու արենուշներն արշավեցին դեպի դեպի Թեժառույքի վանք, որը գտնվում է Մեղրաձոր գյուղի դիմաց` Ծաղկունյաց լեռնաշղթայի մի անտառապատ հրվանդանի գագաթին` 2000մ բարձրության վրա: Այն կառուցվել է 1190թ. Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք: (Անվան բաղադրիչները թեժ և առու արմատներն են, քանի որ վանական համալիրը կառուցվել է Մարմարիկ և Մեղրաձոր գետերի թեժ, արագահոս հատվածում: Տարածքի անվանումը գալիս է անտիկ ժամանակներից, շարունակվել է մինչև 17րդ դար, դրանից հետո Թեժառույքում բնակություն են հաստատել թուրք-կարակալպակները, որոնք էլ նոր բնակավայրին տվել են Թայչարուխ անվանումը` թայ-զույգ և չայ-գետ բառերի բառաբարդումից կազմված, ասել է թե երկու գետերի արանքում տարածված բնակավայր և համանուն վանական համալիր): Տեղ հասնելուն պես և հանգստանալուց անմիջապես հետո ավագ եղբայրներից եղբայր Թաթուլը պատմեց եկեղեցու հետ կապված հետաքրքիր առասպելը, ըստ որի թշնամին հարձակվել էր գյուղի վրա և նկատելով մի գառ ու մտածելով, որ գառը նրանց կտանի դեպի գյուղը, հետևել էին նրան, բայց կենդանին լրիվ այլ կողմ էր գնացել և այդպիսով փրկել ողջ գյուղին: Եկեղեցու մոտակայքում տեղադրված է գառան արձան՝ ի պատիվ «Մեծ փրկչի»: Սկուտներն ու արենուշները ավարտեցին արշավը աշխույժ խաղով և ուրախ կանչերի ներքո վերադարձան մայարաքաղաք Երևան: ՀԲԸՄ սկաուտական խմբի պատասխանատուները հոգ են տանում, որ սկաուտներն ու արենուշներն ապագայում լինեն բազմակողմանի զարգացած մարդիկ... Քույր Քրիստինա Հակոբյան hy.wikipedia.org
-6-
Պիոներ բեյջ
2017թ. ապրիլի 29-ին՝ առավոտյան ժամը 10։00-ին, Երևանի սկաուտական խումբը ուղևորվեց դեպի Թեժ լեռ՝ մասնակցելու Պիոներ բեյջին։ Պիոների այս կրծքանշանը դարձել է տարազի ամենագեղեցիկ զարդերից մեկը, այն հաջողությամբ անցկացվեց 2016 թվականին և որոշվեց շարունակական բնույթ կրել։ Պիոներ բեյջի բանակումի ընթացքում գիտելիքները գործնական կիրառությամբ ամրապնդելով մասնակից սկաուտներն ու արենուշները կարող են հանգիստ կատարել Անդրանիկ բանակումի նախապատրաստական բոլոր աշխատանքները: Մասնակիցներն առավոտյան ճանապարհվեցին դեպի բանակավայր: Ճանապարհի երկարությունը չզգացվեց, քանի որ խումբն անցավ այն տարբեր երգեր երգելով ու կանչեր անելով։ Տեղ հասնելուն պես բոլորը միասին մաքրեցին տարածքը, տեղավորեցին իրերը և սկսեցին ճաշել։ Եղանակն անձրևային էր, բայց դա երբեք էլ չի խանգարել սկաուտին աշխատել և այս անգամ էլ չխանգարեց։ Պիոներ բեյջի նպատակներից է ամրապնդել խմբային
աշխատանքը և գործնականում կիրառել ստացած գիտելիքները՝ կայմեր, դարպասներ և աշտարակներ կառուցելով։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս խմբերին հանձնարարվեց կառուցել կայմ, դուռ, աշտարակ՝ գործածելով ընդամենը 5 սկաուտական կապ։ Միասնական ու եռանդուն աշխատանքի շնորհիվ սկաուտները 3 օրվա փոխարեն 2 օրում ավարտեցին հանձնարարությունները։ Վերջին գիշերը խմբապետական կազմը անցկացրեց դասախոսություն պահակության վերաբերյալ՝ նախապատրաստելով հաջորդ շաբաթ կայանալիք չորսօրյա բանակումին։ Հաջորդ առավոտ սկաուտական խումբը մաքուր վիճակի բերեց բանակավայրը և վերադարձավ Երևան՝ մի քանի օրից կրկին վերադառնալու և իրենց պատրաստած աշտարակը, դուռը, կայմը կանգուն տեսնելու ակնկալիքով։ Եղբայր Մանվել Կիրակոսյան -7-
Չորսօրյա բ Յուրաքանչյուր սկաուտի և արենուշի համար ամենահաճելի ու անմոռանալի հուշերը կապված են բանակումների հետ։ Ամբողջ տարին սկաուտական խումբը ստանում է գիտելիքներ, որոնք հաջողությամբ վերածվում են գործնականի՝ հենց բանակումների ժամանակ, բնության գրկում։ 2017 թվականի մայիսի 6-ին ՀԲԸՄ սկաուտական խումբը վաղ առավոտյան ուղևորվեց դեպի Անդրանիկ բանակավայր՝ չորսօրյա բանակումի: Ճանապարհը կարճ թվաց, քանի որ այն անցավ երգերով, կանչերով և ուրախ խաղերով: Սկաուտներն ու արենուշները մեծ խանդավառությամբ ուղևորվեցին հարազատ դարձած բանակավայր, քանի որ բանակավայրում անցկացրած յուրաքանչյուր օրը լի է հետաքրքրաշարժ աշխատանքով,
հայտագրերով ու անմոռանալի պահերով: Հասնելուն պես բոլորը հիացան Պիոներ բեյջի մասնակիցների պատրաստած կայմով, աշտարակով և դռով, որոնք կանգուն են մնացել ծանր եղանակային պայմաններում՝ ուժեղ քամու և հաճախ տեղացող անձրևների: Սկաուտներն ու արենուշները տեղավորեցին իրենց իրերը և շարվեցին ընթրիքի համար, համեղ ընթրիքից հետո հայտարարվեց ճրագմար, և բոլորը քնեցին: Հաջորդ օրը արթնանալուց հետո բոլորն առավոտյան նախավարժանք կատարեցին, որն էլ ավարտելուց հետո արդեն անցան օրվա հայտագրերին: Առաջին հայտագրի անունն էր «Գունագեղ հնդիկ», խաղը հիմնված էր միասնական խմբակային աշխատամքի վրա և զարգացնում էր ուշադրությունը: Խաղն անցավ բավականին աշխույժ։ Երկրորդ հայտագիրը իրականացնելու համար խմբերին տրվեցին մեկական ֆոտոխցիկներ։ Սկաուտները պետք է իրենց տրված թեմային համապատասխան ֆիլմեր պատրաստեին։
-8-
բանակում
Նախքան հայտագիրը քույր Էրիկան գեղեցիկ և մատչելի բացատրեց ֆիլմ նկարելու կանոնները։ Համեղ ճաշից հետո բանակավայր ժամանեց ՀԲԸՄ սկաուտական փողերախումբը՝ Երևանյան ելույթից անմիջապես հետո։ Նրանց ողջունեցին ուրախ կանչերով՝ մոռացության տալով հոգնածությունը: Ընթրիքից հետո խումբը սկսեց մյուս հայտագիրը՝ խաղ «Անիծված հարսնացուն», հայտագիրը զարգացնում էր թիմային աշխատանքը և որոշ չափով նպատակաուղված էր վախերի հաղթահարմանը: Խաղն առեղծվածային էր և հիմնված էր խելքի ու ճարպկության վրա։ Խաղից հետո բոլորն ուրախ տրամադրությամբ գնացին քնելու, բայց մինչ այդ տեղեկացրեցին, որ այդ գիշեր տեղումներ չկան ու պահակություն է լինելու։ Ոմանց համար դա առաջին անգամ էր, իսկ ոմանք արդեն նախորդ բանակումներից կուտակած փորձ ունեին: Բանակումի ընթացքում եղած բոլոր խաղերն էլ շատ սիրվեցին սկաուտների և արենուշների կողմից։ Բանակումի վերջին օրը սկաուտներն ու արենուշները միասին մի քանի ժամվա ընթացքում քանդեցին բոլոր ձեռային աշխատանքները, մաքրեցին բանակավայրը և պատրաստվեցին այն լքելու։ Տուն վերադառնալու ժամանակն էր, սակայն ոչ ոք չէր ցանկանում ետ վերադառնալ։ Սրտի հովարանք էր այն, որ առջևում նրանց դեռ շա~տ բանակումներ են սպասվում... Եղբայր Սերգեյ Միքայելյան Քույր Քրիստինա Հակոբյան
-9-
Սկաուտների և արենուշների մայիս ամսվա հայտագրերը
Սկաուտներն ու արենուշներն մայիսյան կիրակիները սկսեցին բանակավայրում: Սկաուտական իսկական կիրակի, երբ տարվա կիրակիների զգալի մասն անցկացնում են գիտելիք ստանալով, բանակումներին էլ կիրառում այն: Բանակավայրում անցկացրած կիրակիները լավագույնն են սկաուտի և արենուշի համար… Ճամբարային կիրակիին հաջորդեց երևանյան կիրակին, ուր էլ խումբն անցկացրեց լավագույն աշխույժ կիրակին՝ սկաուտները խաղացին արդեն ավանդույթ դարձած Երևանյան խաղը: Խաղի միջոցով խումբը գտնվեց հին ու նոր Երևանի սրտում...Նույն օրն էլ Արագիլ խումբն իր պատասխանատուի գլխավորությամբ մասնակցեց Պղպջակների գեղեցիկ միջոցառմանը, իհարկե նախապես թույլատվություն վերցնելով խմբապետուհուց՝ ք. Քարոլից: Հիանալի սկաուտական հայտագրից հետո բոլորը վերադարձան Արաբկիրի հայորդյաց տուն, որտեղ էլ սկաուտական օրը վերջացավ դրոշակի արարողությամբ: Մայիսի 21-ին սկաուտներն ու արենուշներն ուղևորվեցին դեպի Հրազդան քաղաք՝ ոգևորելու փողերախմբին, որն ուներ գեղեցիկ ելույթ՝ մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառմանը… Հրազդան քաղաքի կենտրոնում Փողերախմբի հիանալի ելույթից հետո, սկաուտներն ու արենուշները ուղևորվեցին դեպի մոտակա լեռան գագաթին գտնվող եկեղեցին, ուր՝ 2000մ բարձրության վրա, ծանոթացան տեղի պատմությանը, տեղանքի հետ
-10-
կապված առասպելին: Սկաուտներն ու արենուշներն ավարտեցին արշավը աշխույժ խաղով և ուրախ կանչերով վերադարձան մայարաքաղաք Երևան: Մայիսի 28-ին ՀԲԸՄ սկաուտական խմբի արենուշներն ու սկաուտները, հարստացնելով իրենց գիտելիքները, սովորեցին կողմնացույցի և կապերի բեյջերը։ Ովքեր սերտել էին գիտելիքն օգնում էին մյուսներին։ Օրը լի էր հետաքրքրաշարժ հայտագրերով ու կանչերով։ Հայտագրերը հիմնված էին գիտելիքի, ճարպկության և միասնականության վրա։ Խաղերին զուգահեռ արենուշներն ու սկաուտները կատարում էին աշխույժ և ուրախ կանչեր։ Օրվա վերջում բոլորը ուրախ տպավորություններով վերադարձան տուն՝ եզրափակելով ուրախ մայիսյան կիրակիները։ Քույր Սիրանուշ Առաքելյան Քույր Քրիստինա Հակոբյան
-11-
Գայլիկների և արծվիկների մայիս ամսվա հայտագրեր
Մայիսի 7-ին գայլիկներն ու արծվիկները կրկնեցին իրենց առաջին ուղին՝ հատկապես 5 դավանանքները, որոնց միշտ պետք է հետևեն: Գայլիկների և արծվիկների դավանանքներն են՝ 1.ուրախ և խանդավառ լինել, 2.միշտ օգնել ուրիշներին, 3.քաղաքավարի լինել, 4.մաքրասեր լինել, 5.ճշմարտախոս լինել, 6.սիրել և պաշտպանել կենդանիներին և բույսերին: Այդ դավանանքները միշտ հիշելու և կատարելու համար պատրաստեցին գեղեցիկ ձեռային աշխատանքներ: Մայիսի 14-ին գայլիկների և արծվիկների համար պատրաստվել էր նոր և շատ հետաքրքիր խաղ: Ողջ խաղի ընթացքում հնչում էր երաժշտություն, ինչը ավելի էր տրամադրում երեխաներին աշխույժ և ակտիվ խաղալուն: Նրանք, անցնելով հանգրվաններով, հավաքում էին գումար, ինչով վերջում պետք է գնումներ կատարեին «հատուկ» խանութից: Ոչ այդքան հեշտությամբ երեխաները կարողացան հավաքել գումարը, որից հետո նրանց՝ ըստ իրենց հավաքած գումարի գնեցին ուտելիք և սկսեցին պատրաստել: 10 րոպեյից ուտեստները պատրաստ էին: Հաջորդ կիրակի գայլիկներն ու արծվիկներն այցելեցին Կենդանաբանական այգի: Այնտեղ տեսան զանազան կենդանիներ` ամենափոքր թռչունից ամենամեծ արջը և խոստացան, որ միշտ հետևելու են իրենց դավանանքին` շարունակելու են պաշտպանել կենդանիներին: Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության անկախացման օրն է: Սա շատ կարևոր օր է յուրաքանչյուր անկախ քաղաքացու համար։ Այս առիթով պատրաստվել էր փոքրիկ դասախոսություն երեխաների համար Հայաստանի պատմության՝ հատկապես անկախացման մասին: Վերջում խաղերի և հարցերի միջոցով ամփոփվեց ողջ դասախոսությունը, և երեխաները հասկացան անկախ պետության զավակ լինելու կարևորությունը: Մաղթում ենք, որ բոլոր փոքրիկները իրենց մանկության թանկ օրերն ապրեն անկախության մեջ՝ իրենց հայրենիքում։ Քույր Լիլիա Ազատյան
-12-
Գայլիկների և արծվիկներ եռօրյա բանակում
2017 թվականին գայլիկների ու արծվիկների առաջին եռօրյա բանակումն էր, և նրանք անհամբերությամբ սպասում էին այդ մեծ իրադարձությանը։ Ահա եկավ այդ օրը և գայլիկներն ու արծվիկները շարժվեցին իրենց բանակավայր։ Ավտոբուսի մեջ երգելով, խաղալով նրանք հասան բանակավայր՝ տեղավորվեցին և սկսեցին ուրախ ժամանակ անցկացնել իրենց շատ սիրելի քույրերի, եղբայրների հետ։ Հաջորդ օրը նրանք բարձրացան բանակավայի դիմացի սարը և երեկոյան խարույկի համար հավաքեցին չոր փայտեր, ունեցան շատ հետաքրքիր խաղ, որի անունը Զոռո-Բոռո է։ Առաջնորդական կազմը ընտրեց «գաղտնի գողերին» և հանձնարարեց, որ ում իրերը տեսնեն ոչ կոկիկ, ոչ դասավորված վիճակում վերցնեն և հանձնեն առաջնորդներին։ Վերջին օրվա գիշերը պետք է բացահայտվեր, թե ովքեր են եղել Զոռոն ու Բոռոն։ Համեղ կերակուրներ, ուրախ խաղեր և պարեր, ահա այսպիսին էր գայլիկների ու արծվիկներ բանակումի անմոռանալի օրերը Դիլիջանի հանգստյան տներից մեկում… Քույր Լիլիա Ազատյան Եղբայր Հովիկ Գասպարյան
-13-
ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՍԿԱՈՒՏՆԵՐ ԵՎ ԱՐԵՆՈՒՇՆԵՐ Կյանք արժեցող խաղաղություն
Լռություն էր: Գարնանային անմեղ լռություն: Սահմանին էինք: Խրամատի մեջ նստած խոսում էինք դեսից-դենից: Վեր կացա, որ դուրս գամ, հերթապահին տեսնեմ, հարցնեմ թե ոնց է: Դուրս եկա, թե չէ մի աղմուկ խլացրեց ականջներս: Նրանք էին: Հեռվում երևում էին չարագուշակ ստվերները, որ գալիս էին մեզ ընդառաջ: Նռնակի սուրոց լսվեց կողքիս: Քաշեցի հերթապահին ու երկուսով ընկանք խոտերի մեջ: Աղմուկն էլ ավելի ուժեղացավ: Անգամ անտառներն էին բողոքում իրենց անդորրը խանգարելու համար: Հրացանը ընկերոջս ձեռքին էր: Տեսա ինչպես առնական կանգնեց ու սկսեց պատասխան հարվածներ ուղարկել թշնամու անհամար փամփուշտներին: Շուտով տղաները հասան մեզ օգնության: Պայքարը թեժանում էր: Կյանքի ու մահու պայքար էր ընթանում: Ատամներս սեղմեցի ու հրացանը ձեռքիս առաջ նետվեցի ընկերներիս շարքը համալրելու: Ակամայից երգի բառերը հիշեցի. «Պետք էր անցնել ընդամենը հարյուր, Լոկ հարյուր քայլ հայրենի հողի, բայց որքան կարճ են քայլերը խաղաղ, և որքան երկար դաշտում այս կռվի...»: Գիտակցությունս զարմանալիորեն խաղաղ էր: Կարծես արդեն գիտեր ինչ է իրեն բաժին հասնելու: Անցավ վայրկյաններ,կարծես հարյուր տարի: Շուրջը դեռ գարուն էր` ծաղկուն ու գեղեցիկ: Սուր ծակոց զգացի: Ընկնում էի, կամաց ընկնում: Մորս գրկում էի: Աչքերս բարձրացրեցի ու հանդիպեցի իրեն: Արցունքոտ էին ու խեղճ: Պինդ գրկեց ինձ ու համբուրեց ճակատս իր ցամաքած շրթունքներով: Դուրս պրծա, վերցրեցի ճաքճքած ձեռքերը ու հպեցի շրթունքներիս: Ջերմություն զգացի իր տաքուկ ձեռքերից: Բարձրացրեցի աչքերս: Փորձեցի խոսել: Չստացվեց: Երկրորդ փորձիցս նոր կարողացա ձայներ արտաբերել. -Մամ ջան,- ասացի,- չտխրես. Խաղաղությունը կյանքեր արժի. Շատ-շատ կյանքեր. Անմեղ ու ջահել: Ես այնտեղ մենակ չեմ լինելու, տղերքի հետ եմ` մեր տղերքի հետ: Եվ ամեն ինչ անհետացավ, ու մայրս կորչեց հեռվում: Կրկին նստած էի, բայց այս անգամ ինձ անծանոթ վայրում: Ձեռքիս գինով լի բաժակ կար: Կենաց էինք խմում: Տղեքի հետ նստած խաղաղության համար կենաց էինք խմում: Քույր Ագնեսա Թարիվերդյան Քույր Ստելա Թարիվերդյան
-14-
-15-
Բովանդակություն Մայիսյան եռատոն .................................................................................................... -1Հայտնի, բայց չբացահայտված Տերյանը ................................................................... -2Փողերախմբի ելույթը Հրազդան քաղաքում ............................................................... -2Երևանի մեծ խաղ ...................................................................................................... -4Պղպջակների օր ......................................................................................................... -5Հրազդան քաղաքից դեպի Թեժառույքի վանք ............................................................ -6Պիոներ բեյջ ............................................................................................................... -7Չորսօրյա բանակում .................................................................................................. -8Սկաուտների և արենուշների մայիս ամսվա հայտագրերը ......................................... -10Գայլիկների և արծվիկների մայիս ամսվա հայտագրեր .............................................. -12Գայլիկների և արծվիկներ եռօրյա բանակում ............................................................. -13Կյանք արժեցող խաղաղություն ................................................................................ -14Անդրանիկ Բանակումի խարույկահանդեսի հայտարարություն ................................ -15Բովանդակություն....................................................................................................... -16-
Խմբագրական խումբ Խմբագիր՝
Քույր Աստղիկ եզեկյան
Լուսանկարիչներ՝
Քույր Եվա Գալստյան Եղբայր Կարեն Մելքոնյան
Աշխատակիցներ՝
Քույր Գայանե Նիկողոսյան Քույր Քրիստինա Հակոբյան
Սրբագրիչ՝
Մարինե Մխիթարյան
Քույր Ագնեսա Թարիվերդյան Քույր Սիրանուշ Առաքելյան Քույր Լիլիա Ազատյան Եղբայր Սերգեյ Միքայելյան Եղբայր Մանվել Կիրակոսյանր Եղբայր Հովհաննես Գասպարյան
Համակարգչային ձևավորում՝ Եղբայր Արեգ Ադուրյան Խմբագրական խմբի պատասխանատու՝ Ատենապետ, Ընդհանուր խմբապետ-վաշտապետ՝ Եղբայր Սարօ Թաթյոս