Շնորհավոր սեպտեմբերի 1
ՀԲԸՄ սկաուտական խումբն ի սրտե շնորհավորում է Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ և ջերմ բարեմաղթանքներ հղում ձեզ` սիրելի քույրեր և եղբայրներ ջան: Ցանկանում ենք, որ ուսումնառության ողջ ընթացքը լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան: Հիշեք, որ յուրաքանչյուրդ մի ջահ է, որը պետք է բոցավառվի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկությամբ: ՇՆՈՐՀԱՎՈՐ հատկապես այն գայլիկներին ու արծվիկներին, ովքեր սեպտեմբերի 1-ին իրենց առաջին քայլերն արեցին ուսման ոլորտում. -Սիրելինե՛րս, ոտք դնելով դպրոց,առանց վախենալու վստահ քայլեք ուսման գեղեցիկ ճանապարհով, իսկ դուք 1-ին կուրսեցիներ ջան, մեծ ոգևորությամբ շարունակեք ձեր ուսումը, չմոռանալով, որ գիտելիքի հիմք եք գցում ձեր մասնագիտական ոլորտում:
-1-
Առաջնորդական սեմինար
Գիտելիքը օրը մեր խումբ նշեց գիտելիք փոխանցելով... ՍԵպտեմբերի 1-ին և 2-ին անցակացվեց առաջնորդական սեմինար՝ եղբայր Սարօ Թաթյոսի և քույր Արփա Նաիրյանի կողմից: 1-ին օրը մասնակիցները սովորեցին առաջնորդների հատկությունները, պարտականությունները, և թե ինչպես պատրաստել հաճելի հայտագրեր սկաուտական խմբի համար: Մասնակիցներին փոխանցվեց նաև նախկին առաջնորդների փորձը: Ստուգելու համար, թե ինչպես են մասնակիցները յուրացրել դասընթացը, ստացան առաջադրանք, ըստ որի յուրաքանչյուրը պետք է համապատասխան ֆորմով ներկայացներ հայտագիրը: Հաջորդ օրն եղբայր Սարօն ցույց տվեց ներկայացված հայտագրերը և
-2-
բացատրեց,թե ինչ նպատակներ են դրանք հետապնդում և խորհուրդ տվեց, որ հայտագիրը հետապնդի թիմային աշխատանք և սկաուտական գիտելիքներ: Սեմինարի վերջում մասնակիցները բաժանվեցին 4 խմբերի և սկսեցին պատրաստել 30 րոպե տևողությամբ հայտագիր, որը հաջորդ օրը պետք է իրագործվեր ապահովելով հաճելի և ակտիվ օր: Տրված 15 րոպեում բոլոր խմբերը պատարաստեցին թիմային խաղեր: Խումբը տարին՝ բանակումից հետո 1-ին կիրակնօրյա հավաքը, սկսեց ապագա առաջնորդների պատրաստած ուրախ հայտագրերով: Ինչպես ավանդությունն է ասում. «Ինչպես սկսես տարին, այդպես էլ այն կշարունակվի»: Հետևաբար սիրելի սկաուտներ և արենուշներ մեր խմբի պայծառ ապագան ձեր հնարամտության և աշխատասիրության մեջ է: Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան
-3-
Սեպտեմբերի 21
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: Անկախության օրը՝ դեպի Նախիջևան նայող, երեք եռագույնները փոխարինվեցին նորերով... ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը ՀՀ անկախության տոնը նշեց յուրովի: Նախապես իմանալով, որ Թեժքար լեռան գագաթի 3 դրոշները գտնվում են շատ վատ վիճակում, նպատակ դրեց դրանք փոխարինել նորերով: Սեպտեմբերի 21-ին ՀԲԸՄ Հայաստանի Լեռնագնացների ակումբը կազմակերպեց արշավ դեպի Թեժքար լեռ: Սկաուտները հաղթահարեցին լեռան գագաթը և իրականացրեցին իրենց առջև դրված նպատակը՝ այնտեղ գտնվող հին և վնասված դրոշները փոխարինեցին նոր Հայաստանի դրոշներով, որոնք այդ բարձր կետից հպարտորեն նայում են Նախիջևանին: Սկաուտները խոստացան կրկին այցելել այդ նույն լեռը՝ ավելի մեծ և բարձր դրոշներ տեղադրել...
-4-
-5-
Մուսալեռան հերոսամարտի 102-ամյակ
Մուսալեռի հերոսամարտի 102-ամյակին նվիրված միջոցառումը նշվեց մեծ շուքով, որին խումբը մասնակցեց ոչ միայն կամավոր աշխատանքով, այլ նաև գեղեցիկ ելույթով: Ամենամյա այս փառատոնին հարիսան որպես մատաղ է ժողովրդին մատուցվում: Ուտեստը եփվում է ամբողջ գիշեր, իսկ այդ ընթացքում խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում: Մուսալեռ գյուղը հիմնելուց հետո ամեն տարի՝ սեպտեմբերի երրորդ կիրակին, յուրաքանչյուր ընտանիք հարիսա էր եփում՝ այդպիսով նշելով հաղթական ինքնապաշտպանությունը: 1976-ին Մուսալեռի բարձր բլուրներից մեկի վրա կառուցվեց հերոսամարտին նվիրված հուշարձանը, և հարիսա եփելու արարողությունը դարձավ զանգվածային՝ ուղեկցվող երգ ու պարով: Իսկ ինչո՞ւ հարիսա: Որովհետև Մուսա լեռան վրա ինքնապաշտպանության ժամանակ ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ոչինչ չկար ուտելու: Ցորենն ու ի փրկություն մատաղ
-6-
արված գառան միսը ջրով խառնում են իրար, հարում, այստեղից էլ ուտեստը ստացավ իր անունը՝ «հարի՛ր սա» կամ «հարիսա»... Մեր ավագ քույրերն ու եղբայրները, ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես մասնակցեցին ավանդական հարիսայի պատրաստմանն ու հաջորդիվ օրվա տոնական միջոցառմանը: Այս տարի՝ սեպտեմբերի 23-ին, եփվեց 102 կաթսա հարիսա, որը սեպտեմբերի 24-ին, որպես մատաղ, բաժանվեց միջոցառման ներկաներին: Սեպտեմբերի 23-ին Մուսալեռան հերոսամարտին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցած միջոցառմանը ելույթ ունեցավ նաև մեր՝ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի փողերախումբը: Տոնական միջոցառման փակումը եղավ ՀԲԸՄ սկաուտական փողերախմբի ելույթով, որով էլ ազդարարվեց հարիսայի բաժանումը... imyerevan.com
-7-
Դեպի Ա Օգոստոսի 25-27-ին, փողերախումբը Եղբայր Սարօի կողմից ստացավ խոստացված «անակնկալ»-ը՝ եռօրյա այց դեպի Արցախ: Եղ. Սարօն, ով բացի սկաուտական խմբի ատենապետ-վաշտապետ լինելուց նաև սկաուտական խմբի փողերախմբի ընդհանուր պատասխանատուն է: Վերջինս դեռ ամիսներ առաջ խոստացել էր փողերախմբի անդամներին, որ ով չբացակայի փողերախմբի դասերից և ելույթներից անվճար կմասնակցի պտույտին: Ինչպես գիտեք ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի փողերախմբի շաբաթական դասընթացներն անվճար են, անվճար տրամադրվում են նաև երաժշտական գործիքները... ՀԲԸՄ սկաուտական խմբի փողերախմբի անդամներն անմոռանալի օրեր անցակցրեցին ինչպես Արցախում, այնպես էլ դեպի Արցախ ճանապարհին: 1-ին օր. Դեպի Արցախ ճանապարհին խումբն այցելել է Տաթևի վանական համալիր, ուր վայելել է ճոպանուղու թռիչքը, եղել է Սատանի կամրջում` խաղացել բուժիչ ջրերով և խմել բնական հանքային ջուր, որից հետո այցելել է Խնձորեսկ` անցել ճոճվող կամրջով, եղել Սուրբ Թադևոս եկեղեցում, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Խումբը ճանապարհն շարունակել և մեծ ոգևորությամբ հասել է Ստեփանակերտ, որտեղ էլ տեղավորվել և ավարտել է 1-ին օրը... 2-րդ օր. Այցելություն Շուշի, որը բաց թանգարան է երկնքի տակ: Խումբն այցելել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, Շուշիի բերդ, Հունոտի կիրճ, Մամռոտ քար՝ Զոնտիկներ… Տեսել բազմաթիվ քարանձավներ, հնավայրեր, լքված այգիներ... այցելել Շուշիի Տանկ-
-8-
Արցախ
հուշարձանին: Այսքանով խումբն օրը չի ավարտել... Անցել է Ասկերանով, Աղդամով և եղել Տիգրանակերտում: Շրջել ամրոցում, որից հետո վերադարձել Ստեփանակերտ և ծանոթացել քաղաքին... 3-րդ օր. Խումբն եղավ Գանձասար վանական համալիր, որից հետո այցելելով «Մե՛նք ենք մեր սարերը» կոթող և լի եռօրյա տպավորություններով խումբը ճանապարհվեց դեպի Երևան: Ետ ճանապարհին խումբն այցելեց Դադիվանք և Ջերմաջուր (Շահումյանի շրջան), ուր բուժիչ ջրում լողալուց հետո ճանապարհվեց դեպի Երևան... Եռօրյա պտույտը հագեցած էր լիարժեք հանգստով, արշավներով, համեղ ուտելիքներով և նոր վայրերի բացահայտումով... Թե որքան դրական լիցքեր խումբը ստացավ անհնար է նկարագրել բառերով... Պտույտի բոլոր մասնակիցներն անչափ շնորհակալ են եղբայր Սարօին արցախյան անմոռանալի օրեր կազմակերպելու համար...
-9-
Սկաուտների և արենուշների սեպտեմբեր ամսվա հայտագրերը
Երկարատև արձակուրդից հետո՝ Սեպտեմբերի 3-ից վերսկսվեցին սկաուտական կիրակնօրյա հավաքները: Բանակումից հետո 1-ին հավաքըի հայտագրերը պատրաստել էին սեմինարի մասնակիցները, որը փորձառություն էր նրանց համար: Նրանք պատրաստել էին հետաքրքիր և տարատեսակ հայտագրեր: Ինչպես միշտ սկաուտական հավաքները սկում են դրոշակի արարողությամբ: Դրոշակի արարողության ավարտից հետո սկաուտներն ու արենուշներն անցան հայտագրերին: Պատրաստվել էր չորս հայտագիր սկաուտների և արենուշների համար: Զվարճալի հայտագրեր իավարտից հետո եղբայր Սարօն սկաուտներին և արենուշներին ներկայացրեց սկաուտական օրենքները, այնուհետև կատարվեց հյուրասիրություն: Շատ ուրախ ավարտվեց սկաուտական առաջին կիրակին: Սկաուտներն ու արենուշները դրոշակի արարողությունից հետո գնացին մեծ տպավորություններով, սպասելով հաջորդիվ կիրակնօրյա հավաքներին: Կիրակնօրյա հերթական սկաուտական հավաք՝ 10.09.2017, որը լի էր ուսուցողական փորձություններով: Սկաուտների և արենուշների համար կազմակերպվել էր հանգրվաններով խաղ: Յուրաքանչյուր հանգրվանում եղած փորձություններն անդամներն անցնում էին զույգերով: Խաղի նպատակը ոչ միայն մտավոր և ֆիզիկական ճկունությունը զարգացնելն էր, այլ նաև անդամների մեջ թիմային աշխատանքը ամրապնդելը:
-10-
Հաջորդիվ կիրակին համընկավ Խաչվերացի հետ, որն էլ անցավ տոնական բարձր տրամադրությամբ: Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Խաչվերացի ծիսակարգին ծանոթանալուց հետո, սկաուտներն ու արենուշները տոնական օրը շարունակեցին զվարճալի խաղերով՝ մրցութային փոխանցումային խաղերով: Խաղերի նպատակը ոչ միայն արագ կողմնորոշվելու, ֆիզիկական պատրաստվածությունը ստուգելն էր, այլ նաև թիմային ոգին ամրապնդելու և զվարճալի ժամանակ անցկացնելն էր:
-11-
Գայլիկների, արծվիկների և մրջնիկների սեպտեմբեր ամսվա հայտագրերը
Ամառային արձակուրդներից հետո վերսկսեցին սկաուտական հավաքները (սկաուտական տարին): Դրոշակի արարողությունից և մարզանքից հետո գայլիկներն ու արծվիկները վերհիշեցին բանակումի ուրախ օրերը՝ դիտելով բանակումի ընթացքում լուսանկարված նկարները: Այնուհետև փոքր, բայց միևնույն ժամանակ աշխույժ խաղերի միջոցով հիշեցին բանակումը, խաղի ընթացքում չմոռանալով անել հին կանչերը և նոր կանչեր սովորել: Օրն էլ ավելի ուրախ դարձնելու համար գայլիկներն ու արծվիկներն այն ամփոփեցին համեղ հյուրասիրությամբ՝ պաղպաղակով: Քանի դեռ եղանակները չեն ցրտել հարկավոր է վայելել արևի տաքությունը: Փոքրիկներն իրենց օրն անցկացրեցին Հաղթանակի զբոսայգում, ուր խաղացին ուրախ երգերով խաղը: Հաջորդիվ կիրակին երեխաներն անցկացրին ջրային խաղերով և վազքային մրցույթներով... Մի լավ թրջվելուց և զվարճանալուց հետո ժամանակն էր չորանալու, որպեսզի չուշանային դրոշակի արարողությունից:
-12-
Հաջորդ կիրակի երեխաների համար պատրաստվել էր հանգրվաններով խաղ՝ բոլոր 9 հանգրվանները հաջողությամբ անցնելուց հետո ընտրվեցին հաղթողները, սակայն դա չէր խանգարում մնացած խմբերին կանչերով ու երգերով ավարտել օրը: Իսկ մրջնիկները սովորեցին գունավոր թղթերով և մատիտներով պատրաստել տարբեր կենդանիներ, նավակներ, օդանավեր և այլն, իհարկե չմոռանալով կրկնել այբուբենի տառերը՝ խաղերի միջոցով: Քույր Լիլիա Ազատյան
-13-
Սկաուտական անցուդարձ Օգոստոսի 29-ին խմբագրական խմբի անդամներն անցան դասընթաց, թե ինչպես որակյալ նյութ գրել: Պարբերաբար խմբագրական խմբի անդամներն ունենում են նմանատիպ դասընթացներ: ՈՒղերձ. Սեպտեմբերին, սկաուտական խմբի նախկին և ներկայիս անդամները նկարեցին փոքրիկ տեսանյութ, որի միջոցով ուղերձ հղեցին քույր Մինելի Վարդանյանին, թե որքան են նրան սիրում և հպարտանում նրանով: Հ ԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի` իր ներկա և նախկին անդամներից, ուղերձը մեր շատ սիրելի Քույր Մինելի Վարդանյանին. -Քույր Մինելի ջա՛ն, դու շատ ուժեղ ես և քաջ, քեզնով հպարտանում ենք և անհամբեր սպասում ենք, որ շուտ հաղթահարես հիվանդությունդ և կրկին միանաս մեզ: Քեզ շատ սիրող և միշտ քո կողքին ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔ... Սեպտեմբերի 22-ին, ՀԲԸՄ սկաուտական խմբի անդամներից 50 հոգի ներկա գտնվեցին «Մեր խոստում»-ը երաժշտական ներկայացմանը, որի հրավիրատոմսերը նվեր էին ստացել սիրելի միությունից:
-14-
Հայտարարություն
Ցանկանու՞մ եք միանալ մեզ. Մեր փողերախմբի դասերը տեղի են ունենում Արաբկիրի Հայորդյաց տանը, ինչպես սկաուտական կիրակնօրյա հավաքները... ՀԲԸՄ Հայաստսանի սկաուտական փողերախումբը, սիրով հայտարարում է որ նոր անդամների ընդունելությունը սկսված է: Նշենք, որ բոլոր դասերը անվճար են, ինչպես նաև փողերախումբն է տրամադրում երաժշտական գործիքները: Երկուշաբթի՝ Սոլֆեջիո 18:30 - 20:00 Երկուշաբթի՝ Թմբուկ 18:30 - 20:00 Երեքշաբթի՝ Շեփոր 18:30 - 20:00 Հինգշաբթի՝ Շեփոր 18:30 - 18:45 Կիրակի՝ Ընդհանուր փորձ 13:00 - 14:00 Հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ Շեփոր նվագողների պատասխանատու՝ 096 960355 Թմփուկ նվագողների պատասխանատու՝ 055 898 101/055 412378
-15-
Բովանդակություն Շնորհավոր սեպտեմբերի 1......................................................................................... -1Առաջնորդական սեմինար...........................................................................................-2Սեպտեմբերի 21.......................................................................................................... -4Արշավելու համար 10 անհրաժեշտ պարագաներ.........................................................-5Մուսալեռան հերոսամարտի 102-ամյակ......................................................................-6Դեպի Արցախ..............................................................................................................-8Սկաուտների և արենուշների սեպտեմբեր ամսվա հայտագրերը................................. -10Գայլիկների, արծվիկների և մրջնիկների սեպտեմբեր ամսվա հայտագրեր................. -12Սկաուտական անցուդարձ...........................................................................................-14 Հայտարարություն...................................................................................................... -15Բովանդակություն.......................................................................................................-16-
Խմբագրական խումբ Խմբագիր՝
Լուսանկարողներ՝
Քույր Սյուզաննա Պետրոսյան Քույր Եվա Գալստյան Քույր Նազելի Սահակյան
Աշխատակիցներ՝ Քույր Ագնեսա Թարիվերդյան Քույր vԼիլիա Ազատյան Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան Համակարգչային ձևավորում՝ Եղբայր Արեգ Ադուրյան Խմբագրական խմբի պատասխանատու՝ Ատենապետ, Ընդհանուր խմբապետ-վաշտապետ՝ Եղբայր Սարօ Թաթյոս