Աստղադիտում
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում «ժառանգություն և բնություն» խորագրի ներքո ՀՀ մշակույթի նախարարությունը «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ի հետ համատեղ հոկտեմբերի 1-ին կազմակերպել էր աստղադիտում-միջոցառում, որին մասնակցեցին նաև ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի «Աղվես» և «Ծիծեռնակ» խմբակները: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրակարգ հեռադիտակներով դիտելու երկնային մարմինները, իսկ հետաքրքրվողները ստացան տեղեկություն տիեզերքի և երկնային մարմիների վերաբերյալ: Այդ ամենը տեղի ունեցավ Գառնու հեթանոսական տաճարի դիմաց: Սկաուտները և արենուշները ստացան շատ տեղեկություններ տիեզերքի մասին: Օրն ավարտեցին հետաքրքիր գիտելիքի ստացումով և լավ ժամանցով: Եղբայր Էրիկ Հովսեփյան -1-
Այց Փոուզիթիվ Մեր սկաուտներն ու արենուշները բացի մարդասեր լինելուց, նաև կենդանասեր են։ Նրանք ամեն անգամ իրենց գործով փաստում են, որ հավատարիմ են սկաուտական դավանանքներին․․․ Հոկտեմբերի 16-ին սկաուտների և արենուշների մի մասն այցելեց մեր հավատարիմ կենդանիներին՝ շնիկներին․․․ Նախորդ անգամ խումբը գնացել էր «Փոուզիթիվ»` կենդանիների հետ կապված խնդիրներին ծանոթանալու համար: Այս անգամ նրանք այցելեցին պարզապես շնիկներին սիրելու, խաղալու և կերակրելու, ուրախ ժամանակ անցկացնլու համար․․․ Սիրելի կենդանիների հետ խաղալուց և շփվելուց հետո արենուշներն ու սկաուտները, գոհ իրենց օրվանից, վերադարձան տուն՝ ակնկալելով նոր այցելություն «Փոուզիթիվ»։
-2-
Ծառատունկ-շաբաթօրյակ Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 12-ին կազմակերպել էր համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ակտիվությունը և ազգանվեր աշխատանքը միշտ հիացնում է բոլորին: Սկաուտը սիրում և պաշտպանում է բույսերն ու կենդանիներին… այս դավանանքը սրբորեն պահպանվում և իրականացվում է ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի յուրաքանչյուր անդամի կողմից, որի վառ օրինակը համաքաղաքային ծառատունկին ՀԲԸՄ սկաուտների մասնակցությունն էր: Սկաուտներն ու արենուշները փոքր խմբերի բաժանվելով սկսեցին այգիների մաքրումը, ապա ծառատունկը: Նրանք սիրով մասնակցեցին արևի քաղաք Երևանի մաքրությանը, բարեկարգմանն ու ծառատունկին:
-3-
Եվս մի հաղթահարված բարձունք`
Գութանասար
Հոկտեմբերի 29-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը հաղթահարեց ևս մի բարձունք: Մեր լեռնագնացների խմբի կազմակերպմամբ խումբն արշավեց դեպի Գութանասար, որի բարձրությունը 2299մ է, իսկ հարաբերական բարձրությունը` 300 մետրից քիչ ավելի: Կարծես արդեն ավանդություն դարձավ դրոշներ դնելն այն լեռների գագաթներին, ուր բարձրանում են ՀԲԸՄ-ի սկաուտներն ու արենուշները: Գեղեցիկ մի ավանդույթ, որը անշուշտ շարունակական բնույթ կկրի․ այն գագաթներին, ուր չի ծածանվում եռագույնը, մենք մեծ սիրով դրոշ կտեղադրենք՝ անտեսելով դեպի գագաթ հասնող դժվարությունները: Եվս մեկ բարձունք հաղթահարված է: Ահա անցավ ևս մի հիասքանչ և հաճելի արշավ: Մեր լեռնագնացների խումբը հասավ ևս մի նպատակակետի` տեղադրելով դրոշ լեռան գագաթին: Վայելելով բնության հրաշք տեսարանն ու եղանակը՝ խումբը վերադարձավ Երևան՝ լի նոր էներգիայով և թարմ մտքերով: ՀԲԸՄ սկաուտների համար չկան անհաղթահարելի գագաթներ․․․ Եղբայր Էրիկ Հովսեփյան
-4-
Գրքերի ակումբը 1 տարեկան է
Սույն թվականի նոյեմբերի 5-ին նշեցինք գրքերի ակումբի միամյակը… 1 տարի առաջ հիմնվեց ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի գրքերի ակումբը, որի նպատակն է քաջալերել երիտասարդությանը գիրք կարդալ և ունենալ ներդրում զարգացած սերունդ կերտելու մեջ.… Այս 1 տարվա ընթացքում գրքերի ակումբն եղավ միջոցառումների, երեկույթների կազմակերպիչ և մասնակից, համագործակցեց քաղաքում գործող գրադարանների հետ և մասնակից եղավ հավաքույթների: Տպագրեց նաև գրքեր: Հավաքագրեց և թվայնացրեց 500-ից ավելի գրքեր` ստեղծելով առցանց անվճար գրադարան՝ agbuscout.libib.com , որը հասանելի է բոլորին… Գրքերի ակումբը, հավատարիմ մնալով իր նպատակին, քաջալերում է ընթերցանություն ոչ միայն գրական երեկույթներով, այլ նաև մրցույթներ կազմակերպելով… Հպարտ ենք մեր գրքերի ակումբի քրտնաջան աշխատանքով, վստահ ենք, որ առաջիկայում կհասնի ավելի բարձունքների իր ազգանվեր գործով` կրթելով և ընթերցասեր սերունդ դաստիարակելով… Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցում են և օգնում գրքերի ակումբի աշխատանքներին… Քույր Ագնեսա Թարիվերդյան
-5-
Կրկնենք կապերը միասին -2-
-1-
Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան
-5-
-3-
-4-
Դեպի Սպիտակավոր վանք Սույն թվականի նոյեմբերի 19-ին ՀԲԸՄ սկաուտական խմբի լեռնագնացների խումբը իրականացրեց քայլարշավ դեպի Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։ Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից։ Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել են Պռոշյանների իշխանական տան անմատչելի ամրոցներից Բոլորաբերդի (կամ Պռոշաբերդ) ավերակները։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն ֆելզիտից, որը պատճառ է դարձել եկեղեցին անվանակոչելու «Սպիտակավոր»։ Եկեղեցու տարածքում է գտնվում ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի գերեզմանը։ 1987թ․-ից սկսած ամեն տարի հունիսի 17-ին, բազմաթիվ նվիրյալ հայրենասերներ և Նժդեհի ուսմունքի հետնորդներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս և ուխտագնացություն են կատարում Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր։ 1989 թ. տեղադրվել են բազալտե տապանաքարն ու կարմիր տուֆե խաչքարը, որի վրա գրված է․ «Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ», իսկ ներքևում՝ ինչպես Նժդեհն էր ցանկացել, ավելացված է․ «Այստեղ հանգչում է Նա, որ գործեց իբրև կենդանի սուր»։ Դժվար ճանապարհն արշավորդներն անցան հեշտությամբ՝ վայելելով հիանալի բնությունը: Վանքին հասնելուն պես անցավ ողջ հոգնածությունը, քանի որ իրականացված էր ևս մի նպատակի իրականացում: Հպարտ ենք մեր բոլոր եղբայրներով և քույրերով, ովքեր առանց ջանք խնայելու հասնում և նվաճում են իրենց առջև դրված բոլոր նպատակները:
-7-
Երևան` սի
հավատարիմ լինել Աստծուն, ազգին և հայրենիքին։ Նրանք իրենց երդումը պահում են մինչև կյան համար։ Նրանք ամեն տոն նշելուց նախ մտածում են ուրախացնել ուրիշին, որն էլ երջանկացնում է սկաուտներն ու արենուշներն որոշեցին ուրախացնել համաքաղաքացիներին։ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտները «Էրեբունի-Երևան 2799» միջոցառմանը մասնակցեցին յուր սրտիկներ նկարեցին ցանկացողների դեմքերին: Ամեն անցորդի ժպիտ կրկնակի երջանկություն էր Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես սկաուտներն ու արենուշներն ուրախացրեցին կազմակերպելով «Եթե բոլորը» հաղորդման մասնակից բալիկների համար... Դրամահավաքի դիմաց և ժպտացող փուչիկներ բաժանում… Հուզիչ ու տպավորիչն այն էր, որ գումար տվողները հիմնակա ժպիտներ տասնյակ երեխաների, ովքեր գումար չունենալու պատճառով նախանձով էին նայում դ կտրվեցին առօրյա հոգսերից ու ժպտացին, կժպտա նաև այն փոքրիկը, ում համար դրամահավաք կ ժպտացե’ք և ժպիտ պարգևե’ք՝ օրը մի բարի գործ կատարելով…
-8-
իրո քաղաք
ՀԲԸՄ Հայաստանի սկաուտներն իրենց պատվով երդվում են նքի վերջ։ Հավատարիմ մնալով իրենց երդմանը՝ ջանք չեն խնայում կարիքի մեջ գտնվողին օգնելու է հենց իրենց։ Այդպիսի օր էր նաև մեր սիրելի քաղաքի տոնը, որն ավելի գունեղ դարձնելու համար
րովի: Նախ ժպտացող փուչիկներ բաժանեցին անցորդներին, ապա անվճար եռագույն դրոշներ և ր տոնի մասնակից սկաուտների համար։ ն ոչ միայն անցորդներին, այլ նաև առողջական խնդիրներ ունեցող երեխաներին՝ դրամահավաք անվճար նկարում էին անցորդների դեմքերին, ինչպես նաև անվճար լուսանկարում ցանկացողներին անում երեխաներ էին` փոքրերն օգնում են փոքրերին, ծերեր և մուրացկաններ: Այսօր պարգևեցինք դեմքերը եռագույն սրտիկներով պատած երեխաներին, պարգևեցինք ժպիտ անցորդներին, որոնք կազմակերպեցինք…
-9-
Սկաուտների և արենուշների հոկտեմբեր ամսվա հայտագրերը
Հոկտեմբեր ամսվա հայտագրերը հիմնականում պատրաստել էին առաջնորդական սեմինարի մասնակիցները։ Դրանք իրենց մեջ ներառում էին և՛ սկաուտական, և՛ ընդհանուր գիտելիքներ։ Հոկտեմբեր ամիսը խումբը սկսեց հերթական ուրախ հավաքով՝ բակային խաղերով, սկաուտական դասախոսությամբ, ուրախ կանչերով և թղթե ձեռային աշխատանքով… Ներկայումս քչերն են հետաքրքրված բակային խաղերով ու ամբողջ օրը անցկացնում են համակարգչի առաջ: ՀԲԸՄ սկաուտական խմբի անդամներին տրվեց հնարավորություն վերադառնալ մանկություն ու հիշել հին օրերը: Խաղերը բարձր տրամադրությամբ և առույգությամբ լիցքավորեցին նրանց ողջ շաբաթվա համար։ Հայտագրից հետո նրանք կրկնեցին առաջին ուղին և ուրախ կանչերով ավարտեցին հավաքը։ Հոկտեմբերի 8-ին յուրաքանչյուր խմբակ ինքն էր որոշել իր հայտագիրը՝ արենուշներից ոմանք ձեռային աշխատանք էին անում, ոմանք էլ խոհարարական գիտելիքներ սովորում։ Հաջորդ կիրակնօրյա հավաքը՝ հոկտեմբերի 16-ը, իրադարձություններով լի օր էր սկաուտների և արենուշների համար։ «Արագիլ» խմբակը քույր Սիրանուշի նախաձեռնությամբ հայտագիր էր պատրաստել Երևան քաղաքի մասին, որին մասնակցեցին նաև «Վագր» և «Կոլիբրի» խմբերը։ Իսկ խմբի մնացած անդամներն այցելեցին Փոուզիթիվ կենտրոն՝ չմոռանալով մեր փոքրիկ բարեկամներին՝ շներին։ Հոկտեմբեր ամսում խումբը նվաճեց ևս մի բարձունք՝ Գութանասարի գագաթը, որտեղ էլ տեղադրեց մեր եռագույնը... Քույր Սիրանուշ Առաքելյան Քույր Քրիստինա Հակոբյան
-10-
Սկաուտների և արենուշների նոյեմբեր ամսվա հայտագրերը
Նոյեմբեր ամիսը հագեցած ամիս էր սկաուտների և արենուշների համար։ Հերթական հավաքներն ուղղված էին ուղու քննության, թերի գիտելիքների լրացման, դեպի Սպիտակավորի վանք քայլարշավով և երդման արարողության փորձերով։ Նոյեմբեր ամիսը սկաուտական խումբը սկսեց բարձր տրամադրությամբ: Նոյեմբերի 5-ին բացի սկաուտական հայտագրերից՝ խաղեր, կապերի ուսուցում, օրվա վերջում խումբը նշեց գրքերի ակումբի միամյակը: Նոյեմբերի 2-րդ հավաքին սկաուտներն ու արենուշները միահամուռ որոշեցին, թե ինչ համարներով պետք է ներկայանան հանդիսատեսին դեկտեմբերի 10-ին։ Նոյեմբեր ամսում ուղու քննություն հանձնեցին սկաուտներն ու արենուշները, ովքեր հավաքել էին անցողիկ միավոր, կարող են սկաուտական երդում տալ՝ երդման արարողության օրը, որից հետո կդառնան լիիրավ սկաուտ և արենուշ․․․ Ի գիտություն, եթե չգիտեք, թե ինչ երդում են տալիս սկաուտները, ապա կարող եք կարդալ ստորև, այն անգիր գիտի ցանկացած սկաուտ և արենուշ․ «Երդվում եմ պատվովս՝ հավատարիմ լինել Աստծուս, ազգիս և հայրենիքիս: Միշտ օգնել ուրիշներին և գործել որպես պարտականությանս գիտակից, արի և վեհանձն մարդ: Հնազանդվել հայ Սկաուտի/ Արենուշի դավանանքին»: Յուրաքանչյուր սկաուտ/արենուշ, ինչպես զինվորը բանակում, երդում է տալիս իր երկրի դրոշի առաջ և ստանում է սկաուտական փողկապ, որը յուրաքանչյուրի համար սրբություն է: Սկաուտը/արենուշը պարտավոր է ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնալ իր երդմանը: Ճիշտ է, բոլորը կարող են հեշտությամբ արտասանել երդումը, բայց կարևորն այն հոգով յուրացնելն է և կյանքում իրագործելը:
-11-
Գայլիկների և արծվիկների հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների հայտագրերը Գայլիկների և արծվիկների հոկտեմբեր ամիսը սկսվեց սկաուտության մասին նոր գիտելիքներով: Նրանք խաղերի միջոցով ամրապնդեցին իրենց դասախոսությունից ստացած գիտելիքները: Հաջորդ կիրակի գայլիկներն ու արծվիկները այցելեցին ձիարշավարան: Ոմանք առաջին անգամ, ոմանք՝ ոչ: Բոլոր երեխաների տպավորությունները՝ կապված այդ օրվա հետ, անբացատրելի էր, տրամադրությունը՝ չափազանց բարձր: Ձիերին հեծնելուց և մի լավ շոյելուց կշտացած գայլիկներն ու արծվիկները գեղեցիկ հիշողություններով վերադարձան հայորդյաց տուն, ուր իրենց էին սպասում ծնողները: Մեկ տարին բոլորելուց հետո կրկին եկավ քննություն հանձնելու ժամանակը: Գայլիկներին և արծվիկներին մանրամասն բացատրվեց սկաուտական ուղու ցանկացած կետ, որպեսզի նրանց ավելի հեշտ լինի այն յուրացնել և լավ հանձնել քննությունը: Անցավ ևս մեկ շաբաթ, և մոտեցավ քննության օրը: Բոլորն էլ աշխատել էին լավ արդյունքի հասնելու համար: Քննությունը ավարտելուց հետո ժամանակ մնաց խաղերի և նոր կանչերի համար: Հաջորդ կիրակի օրվանից գայլիկներն ու արծվիկները սկսեցին պատրաստվել երդման արարողությանը: Նախ ընտրվեցին բոլոր այն երգերը, որոնք պետք է երգեին գայլիկներն ու արծվիկները ծնողների համար, ապա սկսեցին բեմադրել պարը: Մեծ եռանդով երեխաները մասնակցում էին միջոցառումների բեմադրմանը, և նույն եռանդով սպասելու են այն օրվան , թե երբ պետք է ցուցադրեն իրենց պատրաստած համարները ծնողներին: Քույր Լիլիա Ազատյան
-12-
Փոխանցվող գայլիկների և արծվիկների գիշերակաց
Իրենց ճանապարհը գայլիկների և արծվիկների շարքերում անցնելուց հետո 12 տարեկանը լրացած երեխաները պետք է փոխանցվեն սկաուտների/արենուշների խումբ: Նրանց առաջնորդները չցանկացան, որ երեխաները սկաուտական կյանքի այս էջը թերթեն առանց այս մեծ հիշողության: Այդ նպատակով նոյեմբերի 25-ին՝ սկաուտական հավաքից մեկ օր առաջ, փոխանցվող գայլիկներն ու արծվիկները առաջնորդների հետ միասին հավաքվեցին հայորդյաց տանը, ուր աշխույժ խաղեր խաղացին, երգեցին, պարեցին ու նույնիսկ հաջորդ օրվա հայտագիր պատրաստեցին։ Ֆիլմ դիտելուց հետո պառկեցին քնելու, իսկ առավոտյան շուտ արթնանալով նախաճաշ պատրաստեցին իրենց քույրերի և եղբայրների համար։ Քույր Լիլիա Ազատյան -13-
Ծնողաց հանձնախումբ ՈՒրախ ենք տեղեկացնել, որ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի Ծնողաց հանձնախմբին միացան նոր անդամներ: Նոյեմբերի 12-ին նրանց հետ տեղի ունեցավ 1-ին ժողովը։ Սկաուտական խորհուրդը սիրով ներկայացնում է Ծնողաց հանձնախմբին միացած անդամներին, որոնց աջակցությամբ սկաուտական խումբը կհասնի բարձունքների և նորանոր հաջողությունների: Եթե ցանկանում եք միանալ Ծնողաց հանձնախմբին, ապա դիմեք մեզ` մեր ֆբ-ի էջին նամակ ուղարկելով կամ զանգահարելով 094 77 88 25 հեռախոսահամարին։
-14-
ՀԲԸՄ սկաուտական խումբը տոնում է
Պատահականություն, թե ճակատագիր, բայց մեծ ոգևորություն է խմբի համար, որ նոյեմբեր ամսում ծնվել են խմբի ավագները և ամիսը դարձրել տոնական։ Նրանք միշտ եղել են խմբի թիկունքին և տարբեր ժամանակներում աշխատել խմբի բարօրության համար։ Նրանք այժմ իրենց քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ զբաղեցնում են սկաուտական շարքերում ամենաբարձր պաշտոնները՝ ատենապետ և փոխատենապետ։ Նոյեմբերի 23-ին ՀԲԸՄ սկաուտական խումբը տոնեց իր շատ սիրելի ավագ եղբոր, ընկերոջ՝ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ատենապետ եղ. Սարօ Թաթյոսի տարեդարձը, ում խումբն ընդունում ու հարգում է ոչ միայն որպես ավագ եղբայր, այլ նաև որպես հայր։ Եղբայր Սարօ ջան, մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն և անսպառ ուժ: Ցանկանում ենք, որ միշտ լինեք մեր կողքին, և խումբը հասցնեք էլ ավելի բարձունքների: Կրկին շնորհավոր, եղբայր Սարօ։ Նոյեմբերի 15-ին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի փոխատենապետուհու տարեդարձն էր: Սրտանց շնորհավորում ենք Ձեր ծննդյան օրը, մեր շատ սիրելի քույր Արփա ջան, Ձեզ ցանկանում ենք նորանոր հաջողություններ, առողջություն և անսպառ էներգիա, որ միշտ մնաք մեր կողքին... Կրկին շնորհավոր, քույր Արփա։ Ձեզ սիրող և հարգող ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբ
-15-
Բովանդակություն Աստղադիտում ...........................................................................................................-1Այց Փոուզիթիվ ...........................................................................................................-2Ծառատունկ-շաբաթօրյակ ......................................................................................... -3Եվս մի հաղթահարված բարձունք` Գութանասար ..................................................... -4Գրքերի ակումբը 1 տարեկան է .................................................................................. -5Կրկնենք կապերը միասին ......................................................................................... -6Դեպի Սպիտակավոր վանք ........................................................................................ -7Երևան` սիրո քաղաք ................................................................................................. -8Սկաուտների և արենուշների հոկտեմբեր ամսվա հայտագրերը ................................. -10Սկաուտների և արենուշների նոյեմբեր ամսվա հայտագրերը .................................... -11Գայլիկների և արծվիկների հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների հայտագրերը ............. -12Փոխանցվող գայլիկների և արծվիկների գիշերակաց .................................................-13Ծնողաց հանձնախմբի նոր անդամներ ...................................................................... -14ՀԲԸՄ սկաուտական խումբը տոնում է ....................................................................... -15-
Խմբագրական խումբ Խմբագիր՝
Քույր Սյուզաննա Պետրոսյան
Լուսանկարող՝ Քույր Եվա Գալստյան Աշխատակիցներ՝ Քույր Ագնեսա Թարիվերդյան Քույր Լիլիա Ազատյան Քույր Սիրանուշ Առաքելյան Քույր Քրիստինա Հակոբյան Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան
Եղբայր Էրիկ Հովսեփյան
Սրբագրիչ՝
Մարինե Մխիթարյան
Համակարգչային ձևավորում՝ Եղբայր Արեգ Ադուրյան Խմբագրական խմբի պատասխանատու՝ Ատենապետ, Ընդհանուր խմբապետ-վաշտապետ՝ Եղբայր Սարօ Թաթյոս