Հաղթանակը մերն է Ուկրաինայի Վիննիցա քաղաքում հոկտեմբերի 16-ից 20-ը տեղի ունեցավ Ուկրաինայի երիտասարդների հրաձգության առաջնություն՝ օդամղիչ ձևերից, որին մասնակցում են 1993թ.-ին ծնված և ավելի փոքր հրաձիգները: Առաջնությանը մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը: Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ կրակի բացման արարողությունը, որով ազդարարվեց մրցույթի սկիզբը: Հայաստանի հավաքականը մասնակցում էր պատանեկան և մեծահասակների թիմով: Հավաքականի թիմում էր նաև Հայաստանին հաղթանակ բերած, Ուկրաինայի առաջնությանը առաջին տեղը գրաված, Լիլիթ Մկրտչյանը: Լիլիթին շնորհավորում ենք այս կապակցությամբ և մաղթում հաջողություն իր հետագա մրցույթներում ու գործունեությունում: Քույր Յուրիդա Գաբրիելյան
-1-
Ծնողական հանձնախումբ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբն իր գործունեության 5 տարիների ընթացքում բացի սկաուտական հայտագրերից կազմակերպել են տարբեր միջոցառումներ, որոնցում մեծ մասնակցություն են ունեցել մեր ծնողները: 2011թ.-ին մի խումբ ծնողներ՝ տիկին Սեդա Վարդանյան -Մասարաջյանի գլխավորությամ, հիմնեցին ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբին կից գործող ծնողական հանձնախումբը, որի միակ նպատակն էր էլ ավելի նպատակաուղղված սատար և աջակից լինել մեր խմբին՝ տարբեր միջոցառումների և հայտագրերի ժամանակ: 2012թ. հանձնախմբի ղեկավարումը ստանձնեց տիկին Ռիթա Վարդանյանը: Հիշարժան են հանձնախմբի կողմից կազմակերպված սբ. Զատիկին նվիրված ճաշկերույթները, ամենամյա տարեվերջյան ճաշկերույթպարահանդեսները, թխվածքի ցուցահանդես վաճառքը, մայրերի տոնին նվիրված միջոցառումներն ու հյուրասիրությունները, սկաուտական բանակումների ընթացքում ցուցաբերած օգնությունն ու ավանդական հարիսայի պատրաստումը: Ծնողական հանձնախմբին մշտապես օգնության ձեռք է մեկնել ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի կնքամայր Հերմինե Դուզյանը: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի անունից մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Սեդա Վարդանյան -Մասարաջյանին, Ռիթա Վարդանյանին, Լարա Ավետյանին, Սոնա Ռաստքելենյանին, Աիդա Ռոստոմիին, Մարալ Լևոնյանին, Սյուզի Արթինյանին, Նանոր Շաքլյանին, Արաքսի Ստեփանյան, Թամար Եսայան, Նորա Սիմոնյան, Ծովակ Մալաթջանյան և Աիդա Շրվանյանին հանձնախմբի մաս կազմելու և անշահախնդիր աշխատելու համար: Քույր Սաթենիկ Էլոյան
-2-
Դրոշակի արարողություն Դրոշակի արարողությունը սկաուտական շարժման կարևորագույն մասերից է, քանի որ սկաուտական օրը սկսվում և ավարտվում է այս արարողությամբ: Ավելորդ է նշել,որ սկաուտական դրոշը ցանկացած սկաուտական խմբի կարևորագույն մասերից է: Յուրաքանչյուր սկաուտ պետք է իմանա դրոշակի արարողության անցկացման կարգն ու նշանակությունը: Նախ և առաջ դրոշակի բարձրացման համար կանչվում է օրվա կամ ընդհանրապես տիպար սկաուտ կամ արենուշը: Նա պետք է մոտենա արարողությունն անցկացնող պատասխանատուին և բարև առնի: Պատասխան ստանալուց հետո մոտենա դրոշակին և եթե այն բարձրացված է, ապա բարև առնի: Այնուհետև ,երբ պատասխանատուն տալիս է «Պատվի ա՛ռ» հրամանը, և երբ ամբողջ խումբը պատիվ է առնում, բոորը սկսում են երգել օրհներգը: Դրոշակի բարձրացնելուց (կամ իջեցնելուց հետո) սկաուտը կամ արենուշը նորից մոտենում է պատասխանատուին և շարք անցնելու հրաման է ստանում: Դրոշակի արարողությունը ավարտվում է այն ժամանակ, երբ պատասխանատուն տալիս է «ԱԶԱ՛Տ» հրամանը և պատիվ առնելուց հետո իջեցնում է ձեռքը,իսկ մինչ այդ, դրոշակի արարողությունը չի համարվում փակված և շարքի մեջ պետք է կանգնել զգաստ: Դրոշակը կարող է գտնվել երեք դիրքում՝ • Բարձրացված • Իջեցված • Մեջտեղում Դրոշակը բարձրացնում ենք օրը սկսելուց, իջեցնում ենք՝ օրվա վերջում, իսկ մեջտեղում՝ դրոշակը գտնվում է այն ժամանակ,երբ սկաուտական խումբը սգի մեջ է: Եղբայր Վարուժան Խոդաբախշյան
-3-
Առօրյան սկաուտականում (Օձի խաղ) Հոկտեմբերի 20-ին սկաուտ-արենուշները մասնակցեցին մեր սիրելի Ենթահանձնախմբի կողմից պատրաստված հետաքրքիր մի խաղի՝ «Օձի» խաղին: Խաղի նպատակն էր ստուգել սկաուտ-արենուշների ոչ սկաուտական գիտելիքները: Վերոհիշյալ օրը բոլորը բաժանվեցին արդեն ավանդական դարձած չորս խաղի խմբերի, գցեցին զառը և սկսվեց խաղը: Խաղի ընթացքում խումբը պետք է զառը գցեր, պատասխաներ տրված հարցերին և տեղափոխվեր այնքան քայլ, որքան ցույց կտար զառը: Հիմնականում հանգրվանները տեղադրված էին կողք կողքի, սակայն երբեմն դրանք իրարից անկախ տեղերում էին և խումբը ստիպված էր լինում փնտրել այն ամբողջ տարածքում: Հարցերը վերցված էին տարբեր բնագավառներից՝ պատմությունից, բնական գիտություններից և տրամաբանության թեստերից:Բոլոր խմբերի անդամները խաղին լավ մասնակցություն ցուցաբերեցին: Խաղից հետո բոլորը վստահ դարձան այն փաստին, որ մեր սկաուտարենուշները սովորող, հիշող և տրամաբանող անձինք են:
-4-
(Բիզնես պլան) Սկաուտական դավանանքներից մեկն է «Սկաուտը տնտեսող է», և դա միայն չի նշանակում, որ պետք է տնտեսել այն ինչ ունեն, այլ ունեցածը տնտեսելով ստանալ այն ինչ նրանց անհրաժեշտ է: Եվ սկաուտարենուշները հոկտեմբերի 27-ին իրենց փորձով ապացուցեցին, որ իրենք էլ կարող են լինել տնտեսող: Առավոտյան դրոշակի արարողությունից հետո, Եղբայր Սարօն’ սովորեցրեց, թե ինչպես պետք է պատրաստել և ներկայացնել բիզնես-պլան: Դասախոսությունից հետո սկաուտ-արենուշները բաժանվեցին չորս խմբի և սկսեցին խաղալ տվյալ թեմային վերաբերող մի խաղ, որի ընդացքում պետք էր ներկայացնել խմբի կողմից որոշված բիզնես-պլանը իր ամբողջ ծախսերով: Հանձնարարված ժամանակ հետո խմբերը ներկայացրեցին իրենց պատրաստած բիզնես-պլանները՝ «Ինչպես անել, որ սկաուտ-արենուշների քանակը ավելանա», «Բուֆետ սկաուտականում», «Տաքսի ՍԿԱՈՒՏ», «Սկաուտ ավտոլվացման կետ» և այլն: Այս խաղը հաղթողներ չուներ, այն ընդհամենը փորձ էր փոխանցում մեր ապագայի համար: Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան
ՀԲԸՄ Սկաուտները աշխարհում Ուրբաթ, հոկտեմբեր 25-ին Լիբանանի Անդրանիկ Անթիլիաս սկաուտական խումբը հավաքվեց Դեմիրճեան կենտրոնի մեջ և սկսեց պատրաստել սկաուտական կայմը: Կայմը պատրաստում էին սկաուտական բարձրագույն խմբակը և երեցները: Նրանք աշխատեցին մինչև ուշ գիշեր որպեսզի պատրաստ լինի : Հաջորդ օրը Պողոս Գ Կարմիրեան վարժարանից Լիբանանի Անդրանիկ Անթիլիաս սկաուտական խումբը տողանցքով քայլելու սկսեց և հասավ մինչև Դեմիրճեան կենտրուն որտեղ էին արդեն ծնողները և հյուրերը: Բոլորը միասնաբար երգեցին Լիբանանի, Հայաստանի, ՀԲԸՄ-ի և ՀԵԸ-ի քայլերգները, որն ազդարարում էր Անդրանիկ Անթիլիասի նոր տարեշրջանը: Դրոշակի արարողությունից հետո տեղի ունեցավ պաշտոնների հանձման արարողությունը, փոխանցումները և նաև արժանի անձինք երդվեցին: Նաև Պատրաստել էին մեծ շոու ՀԵԸ-ի դրոշակներով և ամենավերջում սկաուտները ցուցադրեցին իրենց պատրաստած բուրգերը: Քարավելները պատրաստել էին ձայներիզներ և Անդրանիկ Անթիլիասի տարբերանշանով բեյջեր, որոնք բաժանվեցին հյուրերին: Եղբ. Արսեն Անտոնյան
-5-
ՔԵՐՄԵՍ Արդեն լավ է տարին սկսել հաճելի հայտագրերով… Սեպտեմբեր ամսվա հայտագրերի շրջանակներում սկաուտ-արենուշները բարձրացան Արագած լեռ, այցելություն ունեցան սբ. Գևորգ եկեղեցի (Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է): Սեպտեմբեր ամիսը հետաքրքիր էր նաև գայլիկ-արծվիկների համար: Նրանք այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, սբ. Հովհաննես Մկրտչի եկեղեցի: Հոկտեմբեր ամսվա առաջին կիրակին սկսեցինք մեծ «Քերմես» խաղով: Խաղին մասնակցում էին բոլոր նրանք, ովքեր հրավիրատոմս ունեին: Խաղը սկսվում էր քույր Վանուհուց, ում մոտ երեխաները ստանալով տարբեր մուլտհերոսների կերպարներ շարունակում էին խաղահրապարակում խաղը (խաղին մասնակցում էին նրանք, ովքեր ունեին խաղին մասնակցելու թույլտվություն՝ ժապավենի միջոցով): Խաղաշղթան հետևյալն էր. Բոլոր նրանք, ովքեր կարողացան մի քանի հարվածով հաստ մեխը հավասարեցնել կոճղին գնացին եղբայր Արամի մոտ: Այստեղ հիմնականում տղաներն էին մրցում, չնայած, որ աղջիկներն էլ չէին զիջում իրենց ուժերով:
-6-
ՔԵՐՄԵՍ Տրամաբանողներին և արագ կողմնորոշվողներին կտեսնեիք եղբայր Արսենի մոտ, որտեղ մասնակիցները փորձում էին լուծել և արագ հավաքել փազզլը: Կենդանիներ սիրողներին, մասնավորապես ձկներ սիրողներին, կտեսնեիք քույր Մեղրիկի մոտ, ում մոտ մասնակիցները պետք է կարողանային ակվարիումից` մեկ անգամից, բռնել հինգ ձուկ: Հինգ ձուկ բռնողները ստացան մեկ ձուկ նվեր: Բասկետբոլ և բոուլինգ սիրողների խաղահրապարակում բավականին հերթ էր գոյացել, դե բոլորս էլ գիտենք, որ երեխաները սպորտի նկատմամբ անտարբեր չեն: Հումորասերներին այս հատվածը շատ դուր եկավ: Նրանց ցույց էր տրվել մի տեսանյութ, որի դիտման ժամանակ ով կարողացել էր զսպել ծիծաղը ստացավ խաղի բոնուս: Հագեցած ժամանակ անցկացնելուց հետո մասնակիցները խաղից հեռացան հաճելի հիշողություններով և մրցանակներով: Քույր Յուրիդա Գաբրիելյան
-7-
Գայլիկ արծվիկների ամսվա հայտագիր Պատահակն էր թե ոչ, գայլիկ-արծվիկների խումբը որոշեց այցելել Ավետիք Իսահակյանի տուն–թանգարան հոկտեմբերին, հենց այն ամսում, երբ վախճանվել էր Վարպետը (Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30ին Գյումրիում։ Քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1983-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան ՝ որպես ազատ ունկնդիր։ Ավետիք Իսահակյանը մեր մեծագույն բանաստեղծ, արձակագիր, ինչպես նաև հասարակական գործիչներից է, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ: Վարպետը վախճանվել է 1957թ. հոկտեմբերի 17-ին՝ Երևանում)։ Թանգարան մտնելուն պես ուղեկցորդուհին մեզ ցուցադրեց Վարպետի անձնական իրերը: Ցուցադրված էր նաև գրքեր, մակետներ, քանդակներ: Առաջին հարկում բանաստեղծի հարուստ գրադարանն էր, հյուրասենյակը, որը լի էր քանդակներով, նկարներով: Մենք այցելեցինք նրա առանձնասենյակ, ուր նա ստեղծագործել էր իր կյանքի վերջին տասը տարիներին, ապա նրա ննջասենյակը ու գեղեցիկ այգին: Այգին փոքրիկ տարածք էր լի ծառերով և ծաղիկներով: Այցելությունը թերևս այսքանով ավարտվեց: Բոլորիս պարտքն է առաջին հերթին ճանաչել մեր մեծերին:
-8-
Պատրաստիր ինքդ
-9-
Ամսվա հիշարժան օրեր 1871 թվականի նոյեմբերի 1-ին է ծնվել կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը: 1977 թվականի նոյեմբերի 1-ին է մահացել Համազասպ Բաբաջանյանը՝ հայ մարշալ, Հայրենական Մեծ Պատերազմի հերոս: 1943թ.-ի նոյեմբերի 3-ին ծնվել է Վալերի Մարությանը, ով համարվում է Արցախի զինվորական բժշկության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիրը: 2000 թվականի նոյեմբերի 8-ին Ֆրանսիայի սենատը ընդունեց 1915թ. հայկական ցեղասպանության բանաձևը:
Ալեքսանդր Սպենդիարյան
1118 թվականի նոյեմբերի 11-ին է ծնվել բժիշկ Մխիթար Հերացին: 2012 թվականի նոյեմբերի 20-ին է մահացել հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: 1993 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամական միավորը` դրամը: 1942 թվականի նոյեմբերի 22-ին է ծնվել հայ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյան:
Վալերի Մարության
1998 թվականի նոյեմբերի 23-ին է մահացել հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյան: 1957 թվականի նոյեմբերի 25-ին է ծնվել հրամանատար Մոնթե Մելքոնյանը: 1967 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը: 1808 թվականի նոյեմբերի 30-ին վերացվում է Երևանի բերդի պաշարումը։ 1920 թվականի նոյեմբերի 30-ին Ադրբեջանի խորհրդականացված կառավարությունը Արցախը ճանաչեց Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը։
-10-
Համազասպ Բաբաջանյան
Մխիթար Հերացի
Շնորհավոր մեր սիրելի քույրերի և եղբայրների ծնունդը Արսեն Անտոնյան 01/11/1995 Արփա Նայիրյան 15/11/1987 Լիանա Թովմասյան 18/11/1994 Մանիֆա Սաֆարյան 21/11/1997 Մարիամ Խաչատրյան 21/11/1997 Մարալ Շահվերդյան 21/11/1994 Սարօ Թադիոս 23/11/1989 Անի Սահակյան 25/11/1996 Կատարինե Սուրմենյան 25/11/1996 Քրիստինա Պետրոսյան 30/11/1996
Հայտարարություն ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը Ուրախ կլինի Ձեզ տեսնել 5 ամյակի նվիրված «Երդման արարողություն» միջոցառման Որը տեղի կունենա 2013 թ. Նոյեմբեր 23-ին, ժամը 15:00 -ին, Զեյթուն, Արաբկիրի «Հայորդյաց» տան ներսում
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երևանի սկաուտական խումբը Ուրախ կլինի Ձեզ տեսնել 5 ամյակի նվիրված ՃԱՇԿԵՐՈՒՅԹ - ՊԱՐԱՀԱՆԴԵՍԻՆ Որը տեղի կունենա 2013 թ. Նոյեմբեր 23-ին, ժամը 19:30 -ին, «Մարիոթ» հյուրանոցում՝ Հ. Հրապարակ -11-
Բովանդակություն Հաղթանակը մերն է .............................................................................................. -1Ծնողանց հանձնախումբ ....................................................................................... -2Դրոշակի արարողություն ...................................................................................... -3Առօրյան սկաուտականում .................................................................................... -4ՀԲԸՄ Սկաուտները աշխարհում ............................................................................ -5ՔԵՐՄԵՍ ................................................................................................................ -6Գայլիկ արծվիկների ամսվա հայտագիր ................................................................ -8Պատրաստիր ինքդ ................................................................................................ -9Ամսվա հիշարժան օրեր ........................................................................................ -10Հայտարարություն ................................................................................................ -11-
Խմբագրական խումբ Խմբագիր՝ Քույր Լուսանկարող՝ Գրողներ՝
Յուրիդա Գաբրիելյան Քույր Մինելի Վարդանյան Քույր Սաթենիկ Էլոյան Եղբայր Արսեն Անտոնյան Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան Եղբայր Վարուժան Խոդաբախշյան
Խմբագրական խմբի պատասխանատու և Համակարգչային ձևավորում՝ Խմբապետ Եղբ. Սարօ Թադիոս