Երևանի Սկաուտական խումբը 2008 - 2009թ. 2008 թվականը սկաուտական զարթոնքի շրջանն էր: Սկաուտական շարժման այս փուլը կարևոր նշանակություն ունեցավ, քանի որ հենց այս ժամանակահատվածում էր, որ դրվեցին սկաուտության հիմքերը, պատասխանատուները խորացրեցին իրենց գիտելիքները՝ սկաուտական խմբի ղեկավարման հարցում , չնայած քիչ քանակով, բայց ձևավորվեց առաջին սկաուտական խումբը, որի անդամները հետագայում պետք է ստանձնեին պաշտոններ և շարունակեին իրենց պատասխանատուների գործը: Այս փուլը իհարկե հեշտ չանցավ, քանի որ շարժմանը մասնակցում էին ոչ միայն հայաստանաբնակ երիտասարդներ, այլև Իրանից և Սիրիայից ժամանած սկաուտներ, ովքեր քիչ թե շատ ունեին սկաուտական փորձ: Եվ հենց այս փորձերի համադրության հետևանքով էր, որ առաջանում էին հակասություններ. չէ որ ամեն երկրի սկաուտական շարժում հարմարվում է հենց այդ երկրի պահանջներին: Սակայն մեր պատասխանատուները մի կողմ թողեցին հակասություններն ու միավորվեցին մեկ՝ ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման դրոշի ներքո: Սկաուտները ձեռք բերեցին սկաուտական գիտելիքներ՝ ուղի, կապ, գոյատևման հնարքներ և պատրաստվեցին ամառային բանակումին, որին առաջին անգամ պետք է մասնակցեր մի փոքրիկ, բայց օրինակելի խմբով:
Եղբայր Վարուժան Խոդաբախշյան
-1-
Երևանի Սկաուտական խումբը 2010թ.
2010 թվական և նոր շունչ, նոր գաղափարներ ու նոր գիտելիքներ: Արդեն մեկ տարի է, ինչ ՀԲԸՄ Երևանի սկաուտությունը շարունակում է իր գործունեությունը և քայլում առաջ: Ասեմ, որ ոչինչ էլ այդքան հեշտ չի տրվում, և եթե ուզում ես հասնել արդյունքի, ուրեմն պետք է պայքարես նպատակիդ համար մինչև վերջ: Թերևս ամեն տարին խոստանում է ավելի լավը լինել և իր հետ նոր սպասելիքներ է բերում: Յուրաքանչյուր տարի սովորում ենք լինել ավելի պատասխանատու և ձեռք ենք բերում նոր գիտելիքներ: Ամեն տարի փորձում ենք հարմարվել փոփոխություններին և ինքներս ինչ- որ չափով փոխել և ավելի բարելավել մեր ապագան: Յուրաքանչյուր տարի ունի իր դժվարությունը և մենք փորձում ենք պատվով հաղթահարել դրանք, չէ, որ յուրաքանչյուր դժվարությամբ ձերք բերվածը ավելի ես գնահատում և փորձում չկորցնել: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երևանի սկաուտական խումբը դեռ շատ անելիքներ ունի ապագայում:
Քույր Յուրիդա Գաբրիելյան
-2-
Երևանի Սկաուտական խումբը 2011թ. 2011 թվականը սկսվեց միօրյա բանակումով, որը հրաշալի սկիզբ էր տարվա համար: Բոլորը ուրախ էին, քանի որ այսպիսի սկիզբ ոչ ոք չէր սպասում: Այնուհետև ծառատունկ կազմակերպվեց Անդրանիկ սկաուտական բանակավայրում, որը կազմակերպել էր նախապատրաստական խմբակը: Ծառատունկին հյուրընկալեցինք Արցախի Հայկի Սերունդ Կազմակերպության սկաուտներին, որոնք սիրով մասնակցեցին ծառատունկին: Տնկվեցին մոտ 200 ծառեր: Ինչպես ամենտարի, 2011 թվականն էլ հիշարժան էր իր լավ ու բարի հիշողություններով: Սկաուտներից մի մաս, սկաուտական խորհուրդ- խմբապետականի օգնությամբ, այցելել են Նուբարաշենի մանկատուն և օգնել պատուհանների վերանորոգման աշխատանքներում: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ապրիլ 24-ին այցելել ենք Ծիծեռնակաբերդ (զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող) և մեր հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին: 2011 թվականին ունեցել ենք արշավներ` Խոսրովի արգելանոց և Գոշի լիճ: Ունեցել ենք եռօրյա բանակում, որը լի էր սկաուտական հայտագրերով: Ամեն տարվա պես, մասնակցել ենք Անդրանիկ սկաուտական բանակումին: Բանակում ենք ունեցել նաև Արցախում: Ահա այսպես էր 2011 թվականը մեր համար` աշխույժ, լի արկածներով, հետաքրքիր, և որ ամենակարևորն է, սկաուտական: Եղբայր Արսեն Անտոնյան
-3-
Երևանի Սկաուտական խումբը 2012թ.
2012 թվականը սկաուտական շարժման պատմության մեջ համարվում է լավագույն տարին, քանի որ այս տարվա ընթացքում ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժումն արդեն կայացած էր: 2012 թվականին սկսեցին քայլեր ձեռնարկվել՝ վերջինս համաշխարհային սկաուտական շարժման նորմերին համապատասխանեցնելու համար: Այս գործում իհարկե մեծ էր սկաուտական խորհրդի դերը, քանի որ պատասխանատու կազմին սատար կանգնելով ՝ վերջիններս միասին կարողացան մշակել սկաուտական նոր ծրագրեր՝ մասնավորապես բեյջերը: Սկաուտական տվյալների հավաքագրման համար նախագծվեցին և տպագրվեցին սկաուտական գրքույկները, որոնք իրենց մեջ պարունակում էին սկաուտների տվյալները: Բայց ամենակարևոր փաստն այն է, որ այս տարի բազմաթիվ հայ երիստասարդներ համալրեցին սկաուտական շարժման շարքերը, ինչը նշանակում էր, որ սկաուտի գաղափարը արդեն հետաքրքրում էր հայ հասարակությանը: Վերջինս, անշուշտ, ամենակարևոր ձեռքբերումն էր: Սկսեցին համագործակցությունները տարբեր հասարակական շարժումների և կառույցների հետ, ինչն օգուտ տվեց սկաուտական շարժման անունն ավելի ճանաչելի դարձնել Հայաստանում: Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան
-4-
Երևանի Սկաուտական խումբը 2013թ.
2013 թվականը սկսվեց վճռական տրամադրվածությամբ: Եղբայր Սարօի գլխավորությամբ կատարվեց առաջին հայտագիրը և խոսեցինք ապագա անելիքների, սկաուտական օրենքներում փոփոխությունների ու խստացումների մասին: Իհարկե մեր համար հարազատ սկաուտականում խստությունը պարգև է, բայց հաճելի էր իմանալ, որ սկաուտական շարժումը ձգտում է լինել կազմակերպված. չէ՞ որ կազմակերպվածությունը սկաուտական շարժման կարևորագույն կետերից է: Այս տարի իրենց վերջնական տեսքն ստացան խմբակների դրոշները, ինչը սկաուտներին դարձրեց ավելի խմբավորված: Ավելի մեծ թվով սկաուտներ իրենց գիտելիքները խորացրեցին կապերի, խոհարարական, սուր գործիքների, եղանակային աղետների և այլնի ասպարեզում ու ստացան բեյջեր՝ համալրելով փորձառու սկաուտների շարքերը: Իսկ հայտագրերն այս տարի քիչ չէին: Մենք դարձյալ ձգտեցինք լինել ակտիվ ու օգտակար, թե հասարակությանը (ինչպես մենք երդում ենք տվել), և ինչու՞ ոչ, նաև սկաուտական տարին հաճելի դարձնել հենց մեր համար: Սկսվեցին նորից արշավներ, խաղեր ու սկաուտական գիտելիքներ...
-5-
5 Ամ Հնգամյակի արարողությանը սկաուտական խումբը երկար էր պատրաստվում: Չէ՞ որ հնգամյակի արարողությունը ոչ միայն կարևոր, այլև հիշարժան արարողություն էր: Երկար և անքուն գիշերներից, աշխատանքով լի օրերից հետո վերջապես սակուտական խումբը նոյեմբերի քսաներեքին գրկաբաց ընդունեց հյուրերին ու ծնողներին,նրանց պատմեց իր անցած ուղղու և ապագա ծրագրերի մասին: Սկաուտները, ինչպես միշտ, հյուրերին զարմացրեցին իրենց բուրգերով, իսկ արենուշները ցուցադրեցին հայկական պար: Իրենց կատարումով ետ չմնացին նաև գայլիկները: Օրը լի էր բարեմաղթանքներով: Մեզ հյուր էին եկել ոչ միայն ծնողներ, այլ նաև պատասխանատուներ, ովքեր ժամանակին աշխատել էին մեզ հետ, մարդիկ, ովքեր մեծ ներդրում էին ունեցել այս խմբի հիմանդրման գործում: Իսկ վերջում տեղի ունեցավ երդման արարողություն,որի ընթացքում սկաուտները երդում տվեցին հավատրիմ լինել Աստծուն, ազգին և հայրենիքին: Այսքանով իհարկե չավարտվեց հնգամյակի արարողությունը, քանի որ ծրագրի հաջորդ կետում նախատեսված էր ամենամյա ճաշկերույթի արարողությունը, որի ընթացքում «Մարիոտ» հյուրանոցի դահլիճներից մեկում մեզ հյուր եկան կենտրոնական վարչության ժողովի անդամներ, դեսպաններ, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերեցին սկաուտական շարժմանը՝ իր հետագա քայլերը ավելի վստահ կատարելու համար:
Եղբայր Վարուժան Խոդաբախշյան
-6-
մյակ
-7-
ՈՂՋՈՅՆԻ ԽՕՍՔ Եղբայր Գէորգ Սանթուրեան ՀԲԸՄի Երեւանի Սկաուտական Շարժումի Հիմնադրութեան Հնգամեակին Առթիւ
Հարիւրամեակը վաղուց բոլորած համայնական զոյգ կազմակերպութիւններ՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան և Սկաուտական Շարժումի, մեր նորագոյն ծլարձակումը տեղի ունեցաւ Երեւանի մէջ, հինգ տարիներ առաջ, հիմնումովը ՀԲԸՄի Երեւանի Սկաուտական խումբերուն: Սկաուտութիւնը համաշխարհային շարժում մըն է անկասկած, բայց և այնպէս ՀԲԸՄի Երիտասարդական մասնաճիւղերու մէջ հասակ արած սկաուտներու համար, մեզի համար սկաուտութիւնը հայկականութեամբ շեշտաւորուած դաստիարակչական շարժում մըն է: Հայաստանի մէջ իր հինգ տարիները բոլորած ՀԲԸՄի սկաուտական խումբերը շառաւիղն են ՀԲԸՄի Երիտասարդական մասնաճիւղերու մէջ եօթանասուն տարիներէ ի վեր գոյատեւող սկաուտական շարքերուն: Ուրախութեամբ կ’ողջունենք ՀԲԸՄի Երեւանի Սկաուտական Խորհուրդը, խմբապետական կազմերն ու անդամները, և այն բոլոր սկաուտական պատասխանատուները, որոնք անցեալ հինգ տարիներու ընթացքին իրենց ներդրումը ունեցան Երեւանի մեր սկաուտական շարժումի կազմաւորման և յառաջադիմութեան մէջ: Երեւանի մեր սկաուտական կազմերը կրկնակի հարազատութիւն ունին ինծի համար, որովհետեւ զուգորդուած են ՀԲԸՄի «Անդրանի» Սկաուտական բանակումին հետ: Երեւանի մեր խմբապետներն ու խմբապետուհիները, սկաուտներն ու արենուշները, միշտ իմ կողքին եղած են, «Անդրանիկ» Սկաուտական բանակավայրի հիմնադրութեան առաջին օրերէն սկսեալ: Կը մաղթեմ որ յառաջիկայ ամեակները բեռնաւորուած ըլլան բազում յաջողութիւններով և մեր սիրելի ՀԲԸՄի Հայաստանեան երիտասարդական բեղմնաւոր իրագործումներու կողքին նաեւ բարգաւաճի և ուռճանայ սկաուտութիւնը: Եղբայրական ջերմագին շնորհաւորութիւններ բոլորիդ: Գէորգ Սանթուրեան 21/11/2013 -8-
Բարեմաղթանքներ Քույր Մայտա Քիւրէճեան Լիբանանի ՀԵԸ-ի Վեդերան Սկաուտների Ատենապետուհի
«Ցնծություն է բոլորի համար Երևանի սկաուտական խմբի հնգամյա ստորակատարությունը Բարեգործականի, ՀԲԸՄ-ի և հատկապես ՀԵԸ-ի մեծ ընտանիքի համար և սկաուտական քույր և եղբայրների համար մեծ հաջողություն և տոնակատարություն է բոլորիս: Ձեզի կմաղթեմ բարի երթ, հարատև վերելք և շատ բազմանաք և հաջողությամբ պսակվի ձեր բոլոր ծրագիրները: Բարի երթ և բարի օրեր բոլորին» :
Եղբայր Րաֆֆի Քելեշեան «Կուզեմ Երևանի սկաուտական խմբին շնորհավորել իրենց հինգերորդ ամյակի առթիվ և իրենց կմաղթեմ հաջողություն գալիք տարիներուն և հուսամ իրենց հիանալի գործը կշարունակեն և մեր միության անունը բարձր կպահեն» :
-9-
Բարեմաղթանքներ Սիրելի Քույրեր և Եղբայրներ, Ինձ համար մեծ ուրախություն է ներկա լինելու ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի հինգ ամյակին նվիրված երդման արարողությանը: Ի սրտե շնորհավորում և ցանկանում եմ Ձեզ փայլուն և արդյունավետ ապագա: Մանկությունից իմ մեջ սերմանված սկաուտական հոգեբանությունը ինձ թույլ չի տալիս ընդունել Ձեր գնահատականը: Հայ սկաուտը միշտ պատրաստ է օգնելու ուրիշներին և ես ինձ ավելի պարտական եմ զգում Ձեզ, քան դուք ինձ: Ուզում եմ չմոռանաք թե ոնց պիտի վառ պահել սկաուտական հոգին Ձեր մեջ: Բարձրանանք և բարձրացնենք, օգնենք ուրիշներին և լինենք “միշտ Պատրաստ”: Սիրով՝ Քույր Կարինե Նազարյան
Սիրելի սկաուտ եղբայրներ, Ձեր խմբի հինգերորդ տարեդարձին առիթով ընդունեցեք մեր ջերմ բարևները: Ձեր հետ հադիպելը ու Ձեզ ճանաչելը վերջնականապես փոխեց մեր կյանքը և այն հիշատակելի օրերը, որ ապրեցինք միասին կը մնան հավերժ մեր սրտերու և հոգիներու մեջ: Շարունակեցեք այս ճամփան, քայլենք միասին, և եթե Տերը կամենա, շուտով պիտի հասնինք մեր Սուրբ Արարատի գագաթը: Միշտ պատրաստ ծառայելու համար: Երևան 50 Սկաուտական խումբ Մոնտեվիդեո- Ուրուգվայ
-10-
Շնորհավոր մեր սիրելի քույրերի և եղբայրների ծնունդը Վաչե Սահակյան Դավիթ Խաչատրյան Քրիստինե Սարգսյան Նազիկ Գրիգորյան Թաթուլ Կարախանյան Արևիկ Քազանճյան
06/12/1994 13/12/2000 14/12/1989 15/12/1999 21/12/1995 21/12/1993
Լուսինե Հովսեֆյանս 22/12/1996 Լարիսա Մորադի 22/12/1995 Լուսինե Քոչարյան 22/12/1993 Հակոբ Քաբշանյան 22/12/1987 Գևորգ Սիմոնյան 22/12/1984 Հարություն Շախրիկյան 30/12/2000
Հայտարարություն Այս տարի, սկաուտական խորհրդի որոշմամբ , դեկտեմբերի 22-ից մինչև Հունվարի 19-ը հայտարարվել է արձակուրդ՝ ամանորյա տոների կապակցությամբ: Կանխավ շնորհավորում ենք բոլոր սկաուտ-արենուշների նոր տարին և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով քաջ առողջություն և հաջող տարի:
-11-
Բովանդակություն Երևանի Սկաուտական խումբը 2008 - 2009թ. ....................................................... -1Երևանի Սկաուտական խումբը 2010թ. ................................................................. -2Երևանի Սկաուտական խումբը 2011թ. ................................................................. -3Երևանի Սկաուտական խումբը 2012թ. ................................................................. -4Երևանի Սկաուտական խումբը 2013թ. ................................................................. -55 Ամյակ ................................................................................................................ -6Ողջույնի խօսք Եղբայր Գէորգ Սանթուրեան ......................................................... -8Բարեմաղթանքներ ............................................................................................... -9Բարեմաղթանքներ ............................................................................................... -10Հայտարարություն ................................................................................................ -11-
Խմբագրական խումբ Խմբագիր՝ Եղբայր Վարուժան Խոդաբախշյան Համարի Պատասխանատու՝ Եղբայր Արսեն Անտոնյան Ուղղագրական ստուգում՝ Քույր Սյուզաննա Պետրոսյան Լուսանկարող՝ Քույր Մինելի Վարդանյան Գրողներ՝ Քույր Յուրիդա Գաբրիելյան Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան Եղբայր Վարուժան Խոդաբախշյան Խմբագրական խմբի պատասխանատու և Համակարգչային ձևավորում՝ Խմբապետ Եղբ. Սարօ Թադիոս