Scout Magazine 6'th edition

Page 1


Սկաուտ Արենուշների ամսվա հայտագեր Ամառային արձակուրդից հետո նորից վերադարձանք մեր սիրելի, և արդեն հարազատ դարձած, սկաուտական ակումբ: Վերադարձանք ավելի խանդավառված, լի դրական լիցքերով և եղածը լավացնելու միտումներով: Ավանդական դրոշակի արարողությունից հետո օրը սկսեց եղբայր Սարոն,ով սկաուտներին ներկայացրեց գալիք սկաուտական տարվա ծրագիրը: Բանակումից հեռանալը իրապես տխուր է, սակայն բանակումը նկարներով վերհիշելը դա աննկարագրելի հաճելի է,քանի որ ասես աչքերիդ առջևով անցնում են անցած խենթություններն ու անմոռանալի օրերը, և կարոտով սպասում ենք մյուս բանակումին: Բանակումը լավ կարոտելուց հետո անցնանք հայտագրին: Այսօր պետք է ստուգվեին մեր գիտելիքները. արդյոք մոռացե՞լ ենք մեր սկաուտական գիտելիքները, թե ոչ: Եղբայր Արմանը տաղավարում նստած ստուգում էր պաշտոնների իմացությունը: Անձամբ ես երկու անգամ չհաջողեցի պատասխանել նրա հարցերին, իսկ քիչ հետո եղբայր Րաֆֆի Կիրակոսյանը(Ռեմբոն) ստուգում էր սուր գործիքների բեջը: Նրա մոտ հաճախ հերթեր էր գոյանում, քանի որ նա ամեն անգամ համբերատար բացատրում էր, և՛ հարցը, և՛ պատասխանը: Յուրիդան ստուգում էր ֆիզիկական պատրաստությունը,իսկ բակի վերջում՝շվաքի տակ, իրեն յուրահատուկ լուռումունջ վարքով, նստած էր եղբայր Գևորգը ու հանձնարարում էր ամենատարօրինակ ու դժվար կապերը: Եղբայր Արսեն Անտոնյանը անընդհատ փոխում էր իր գտնվելու վայրը, այնպես,որ նրան բռնացնելը դժվար լինի. «Հիշե՛ք սկաուտներ,լավ թերթեք սկաուտական պատմության էջերը ու տեղեկացված եղեք»: Երկրորդ տաղավարում, քույր Արևիկը ստուգում էր սկաուտների կողմնացույցից օգտվելու

կարողությունները: Իսկ Մինելի Հակոբյանը հարցումներ էր կատարում բանակավայրի մասին : Իսկ ամենադժվար փորձությունը պատրաստել էր Վաչե Սահակյանը՝ լեռնագնացության բեջից: Այս հանգրվանում սկաուտները պետք է պարանից կախված շարժվեին հորիզոնական դիրքով: Հարկ է նշել,որ այս հանգրվանը բավականին լավ հաղթահարեցին նաև արենուշները: Սեդան ու Լարիսան ստուգում էին խոհարարական բեջի իմացությունը, իսկ նրանցից քիչ հեռու, եղբայր Սարոն հարցումներ էր անում եղանակային աղետներից: Ճիշտ է բոլորը շատ տանջվեցին, բայց առաջին մարդն ով կարողացավ հաջողությամբ ավարտել բոլոր հանգրվանները քույր Օֆո Մանուկյանն էր:

-1-

Եղբայր Վարուժան Խոդաբախշյան


Բանակում Արցախ

Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի ՀԲԸՄ-ի Երևանի Սկաուտական խումբը մասնակցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հայորդիներ Սկաուտական շարժման կողմից կազմակերպված բանակումին: Մինչև բանակավայր հասնելը նախ պետք էր կտրել անցնել մոտ երեք հարյուր կիլոմետր, որը շատ հետաքրքիր անցավ: Ամբողջ ճանապարհին բարձր կանչեր և երգեր էին լսվում: Երկար ճանապարհից հետո մեզ սպասվում էր մի գեղեցիկ բանակավայր` Շուշի բերդաքաղաքի շրջակայքում: Բացի ՀԲԸՄ Երևանի Սկաուտներից այնտեղ եկել էին նաև Աբովյան քաղաքի սկաուտները և Պարսկաստանից «ՐԱՖՖԻ» միության սկաուտները: Պատրաստած հայտագրերը շատ հետաքրքիր էին: Բազմաթիվ խաղեր և այցելություններ, որոնք առավել հետաքրքիր էին դարձնում առօրյան: Այնտեղ մենք այցելեցինք Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքը, մտանք վանքի սենյակներից մեկը, որտեղից լսվում էր մարդու սեփական արձագանքը: Այցելեցինք նաև Գանձասարի վանք: Վանքի վրա կա շատ գեղեցիկ որմնաքանդակներ, բոլոր պատերը հայրենական պատերազմից վնասված են, անգամ տեսանք այն ռումբը, որը մնացել էր պատի մեջ մխրճված և հրաշքով չէր պայթել:

-2-


Բանակում Արցախ

Բացի այցելություններից մասնակցեցինք փրկարարական դասընթացների, որի ընթացքում սովորեցինք ինչպես տեղաշարժվել ճոպանի միջոցով, մեծ գերանը հենել գետի մի ափից մյուսը և այլն, նաև փոխանակվեցինք գիտելիքներով, կրկնեցինք որոշ կարևոր կապեր, պատրաստեցինք դասախոսություն` պատգարակով մարդուն տեղափոխելու մասին, և հետախուզական նշանների մասին: Նաև ամեն գիշեր խարույկ էինք վառում, երգում և կանչեր անում, անգամ բազմաթիվ կանչեր տեղում հորինում: Առավել ուրախ անցավ Խարույկաhանդեսը: Բանակումը տևեց հինգ գեղեցիկ և հիշարժան օրեր: Բոլորը գոհ և ուրախ տրամադրությամբ վերադարձան: Շնորհակալ ենք բոլոր նրանց ովքեր կազմակերպեցին այս բանակումը և մեզ պարգևեցին հիանալի օրեր: Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան

-3-


Արագածը հաղթահարված է

Սեպտեմբերի 22-ին` ՀՀ անկախության 22-րդ տարելիցի հաջորդ օրը, ՀԲԸՄ Երևանի մասնաճյուղի սկաուտական խումբը ունեցավ արշավ դեպի քառագագաթ Արագած լեռը: Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4095 մետր)։ Այնուհետև գալիս են. արևմտյանը՝ 4080 մետր, արևելյանը՝ 3926 և հարավայինը՝ 3879։ Սկաուտների խնդիրն էր հաղթահարել հարավային գագաթը, և չնայած նրան, որ այն ամենացածրն է, բայց հենց այնտեղից էլ բացվում է ամենագեղեցիկ տեսարանը: Խումբը ճանապարհ ընկավ առավոտյան ժամը 8-ին: Եղանակն այդքան էլ նպաստավոր չէր արշավը շարունակելու համար, բայց քանի որ ճանապարհի կեսն արդեն հաղթահարված էր, խումբը բաժանվեց երկու մասին: Մի մասը ետ վերադարձան ավտոբուս և սկսեցին սենդվիչներ պատրաստել, իսկ մյուս մասը շարունակեցին իրենց ճանապարհը: Ճանապարհը բավականին դժվար էր, իսկ եղանակն էլ իր հերթին էր դժվարություններն ավելացնում: Արագածի կլիման փոփոխվում է ըստ բարձրության, դրա պատճառով էլ մեկ անձրև էր սկսվում, մեկ ձյուն կամ կարկուտ, չհաշված գագաթի մշուշն ու սառը քամին: Բայց, անտեսելով բոլոր դժվարությունները և հավատարիմ մնալով «ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ» նշանաբանին, մոտ 3,5 ժամ քայլելուց հետո սկաուտներն արդեն գագաթին էին: Նրանք Արագածի գագաթին պարեցին հաղթական Յարխուշտան, երգեցին ու մեծ բավականություն ստացած սկսեցին ետ վերադառնալ: Քույր Ալիս Չիլինգարյան

-4-


Կապիկի բռունցք Կապիկի բռունցք հանգույցը ոգտագործվում է թե դեկորատիվ նպատակներով թե նաև պարանի վերջում ծանրություն ամրացնելու համար: Պատրաստման ձևը

Ընդ. խմբապետ Եղբայր Գևորգ Սիմոնյան

-5-


Անդրանիկ Բանակում 2013

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի հարևանությամբ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Անդրանիկ Սկաուտական բանակումը, որn իր շուրջ հավաքեց ՀԵԸ-ի Լիբանանի Անդրանիկ-Սևան և Անդրանիկ-Անթիլիաս, ՀԵԸ Թեհրանի, Վրաստանի Հայարտուն կազմակերպության և անշուշտ Երևանի քույր մասնաճյուղերի՝ Արաբկիրի և Նոր Նորքի, սկաուտներին ու արենուշներին: Բանակումի առաջին խարույկահանդեսը անցավ շատ հաջող, որին մասնակցում էին շատ միութենականներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Երկրորդ խարույկահանդեսը, որը Երևանի խմբին էր, ամբողջությամբ տեղի ունեցավ ավանդական դարձած հարիսայի օրհնությամբ և հյուրասիրությամբ: Այնուհետև դրոշակի արարողությունից հետո սկսվեց գեղարվեստական հայտագիրը` նվագում էր փողերախումբը, պարում էին արենուշները, երգում գայլիկները և իրենց ապշեցուցիչ բուրգերով և սկաուտական ռոլինգով հանդես էին գալիս սկաուտները: Խարույկահանդեսի հյուրերը ուղղակի ապշահար նայում էին սկաուտների պատրաստած ծրագիրը: Բանակումի հայտագիրը լի էր սկաուտական խաղերով, որոնք շատ հետաքրքիր էին: «Կործանված օդաչուն» խաղում օդանավ էր կործանվել և սկաուտները պետք է առաջին օգնություն ցույց տային օդաչուին և հավաքել օդանավի սև արկղերը և այլ պարագաներ, որոնք կպարզեին օդանավի կործանման պատճառը: Կողմնացույցով խաղ. սա ամենասիրված խաղն էր սկաուտների կողմից, որտեղ կողմնացույցի միջոցով գտնում էինք ճանապարհներ, մագլցում պարանով, իջնում ժայռից մյուս հանգրվանին հասնելու համար: Խաղը շատ հետաքրքիր էր և ուսուցողական:

-6-


Անդրանիկ Բանակում 2013 Խաղացինք նաև ավանդական դարձած խաղեր որոնցից են ՝ երկար էշ, կլոր էշ, հետախուզական խաղ, երգերի խաղ և շատ ու շատ այլ խաղեր: Բանակումի ժամանակ եղան հետաքրքիր դասախոսություններ, որոնցից ամենահաճելին գիշերային դասախոսությունն էր բաց երկնքի տակ` աստեղերի մասին: Խաղերի մեծ մասը հաղթեց «Հետո Կասեմ» խաղի խումբը, որը դարձավ բանակումի լավագույն խաղի խումբ: Սկաուտների համար անակնկալ այցելություն էր նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ սկաուտները աշխատեցին ռոբոտաշինության, GarageBand /երաժշտության/, անիմացիա բաժիններում: «Թումո» շատ հետաքրքրական էր և ուսուցողական: Հետաքրքիր արշավ ունեցանք այցելելով Գոշավանք և այնտեղից քայլարշավ դեպի Գոշ լիճ, այս անգամ սկաուտները շարունակեցին արշավը և հասան դեպի դիմացի սարի գագաթը: Հաճելի այցելություն կար նաև Նոր Նորքի Հայորդաց տուն, որտեղ սկաուտները ականատես եղան Հայորդաց տան սաների համերգին: Սաները իրենց ակրոբատիկ, պարային, երաժշտական ելույթներով հիացրին սկաուտներին: Այցելություն կար նաև Սուրբ Էջմիածին, որտեղ սկաուտները իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված: Առավոտյան սկաուտները հաստ գերանները շալակած սկսում էին մարզանքը, դրոշակի արարողություն, վրանի քննություն անմոռանալի հայտագրեր և հաճելի ժամանակ, սա էր առօրյան: Սկաուտների ձեռային աշխատանքները և թաքստոցները շատ գեղեցիկ էին և յուրօրինակ, որոնք գրավում էին բանակումի հյուրերին: Երեկոյան բոլորը հավաքվում էին խարույկի շուրջ՝ երգում, պարում և հիշում օրվա ընթացքում եղած ծիծաղելի դեպքերը: Բանակումը շատ հաճելի էր, սկաուտներն ուրախ ու խանդավառված էին: Շնորհակալություն բոլորին և հատկապես` բանակումի ընդհանուր պատասխանատու, եղբ. Գևորգ Սանթուրյանին, խմբապետական կազմին և սկաուտական խորհրդին: Եղբայր Արսեն Անտոնյան

-7-


Գայլիկ Արծվիկների ամսվա հայտագիր Սեպտեմբեր ամսվա հինգերորդ և տասնիններորդ օրերին Գայլիկ-Արծվիկները ունեցան Արաբկիր հայորդաց տնից դուրս և իհարկե հաճելի հայտագրեր:Սեպտեմբերի 5-ին նախատեսված էր հատագիրը անցկացնել Հաղթանակ զբոսայգում:Ուստի հայորդաց տնից ժամը 11-ին Գայլիկ-Արծվիկները դուրս եկան և քայլելով հասան սիրված և ծանոթ զբոսայգի:Այնտեղ պատասխանատուական կազմի կողմից պատսրաստված խաղը անցավ շատ հաճելի: Խաղը և ուսուցողական էր և հաճելի:Նախ ամբողջ խումբը բաժանվեց փոքր խմբերի, ապա սկսվեց խաղը:Խաղը տևեց մոտավորապես մեկ ժամ և ապա որոշվեց խաղի հաղթողը:Ապա խումբը վերադարձավ հայորդաց տուն: Իսկ ինչ վերաբերվում է սեպտեմբերի 29-ի հայտագրին այն ուներ այցելության տեսք: Մեր խումբը այդ օրը այցելեց Աբովյան քաղաքի նորակառույց եկեղեցին՝Ս.Հովհաննես եկեղեցին: Այն շքեղ և հիասքանչ կոթող էր կապուտակ երկնքի տակ: Մեծամասնության համար սա եղավ առաջին այցելությունը և առիթը այցելելու այս սրբավայր: Եկեղեցին հարուստ էր շքեղ քանդակներով զարդանախշերով և որմնանկարներով:Առանձնահատուկ ուշադրության հանդիսցավ Հիսուս Քրիստոսի վեհաշուք պատկերով զարդարված եկեղեցու գմբեթը:Եկեղեցական համալիրը շրջապատված էր գեղեցիկ ծաղիկներով:Մեր խուբը նաև ցանկացավ մի քանի րոպե հանգստանալ և վայելել այդ գեղեցիկ ծաղիկների պուրակում:Ապա նրանք շտապեցին հայորդաց տուն,որտեղ Սկաուտները և Արենուշները կազմակերպել էին հաճելի մրցութային խաղեր:Գայլիկ-Արծվիկները մասնակցեցին խաղերին:Եվ այսպիսով ևս մեկ սկաուտական կիրակի անցավ հաճելի մթնոլորտում:

-8-


Սբ. Գևորգ Եկեղեցի այցելություն Սեպտեմբերի 29-ը նշվում է որպես սբ. Գևորգ Զորավարի տոնը: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբն անմասն չմնաց և այցելեց Մուղնու սբ. Գևորգ Զորավարի եկեղեցին: Այցելությունը հետաքրքիր էր նրանով, որ սկաուտները կարողացել են ներկա գտնվել պատարագին և լսել քահանայի մեկնությունը, որը սկաուտներին ավելի է հետաքրքրել: Հետաքրքիր էր նաև սբ. Գևորգ Զորավարի մասին տեղեկությունը՝ քույր Մինելի Հակոբյանի դասախոսությամբ: Մեջբերում ենք այդ դասախոսությունից. Սբ. Գևորգը` Քրիստոսի քաջ մարտիկներից էր, նա կապադովկացիների Գամիրք կոչվող գավառից էր: Նրա անունը թարգմանաբար նշանակում է «մշակ», «հողագործ»: Այն ժամանակ Դիոկղետիանոս արքան հրաման արձակեց դատել բոլոր քրիստոնյաներին: Այդ պատճառով ատյանում դատավոր դարձավ Դատիանոսը՝ Նիկոմիդիա քաղաքից, և բոլոր քրիստոնյաներին սկսեց չարաչար տանջել: Իսկ Քրիստոսի նահատակ Գևորգը համարձակ

եկավ դատավորի մոտ և ասաց. «Ես քրիստոնյա եմ` Քրիստոսի ծառա, և անարգում եմ ձեր կռապաշտ մոլորությունը»: Դատավորը տեսնելով նրա այսքան համարձակ քայլը՝ կանչեց նրան իր մոտ և սկսեց խոսքերով համոզել, ուրանալ Քրիստոսին և զոհ մատուցել կուռքերին: Իսկ Գևորգը արհամարհեց նրա խոսքերը և ասաց. «Ես քրիստոնյա եմ և Քրիստոսի ծառա»: Այդ ժամանակ զորականներից մեկը գեղարդով հարվածեց Գևորգի որովայնին, և Գևորգը սկսեց շատ ուժեղ արյունահոսել: Սրբին տարան բանտ, կապեցին փայտին, և Տիրոջ հրեշտակը իջավ նրա մոտ և բժշկեց նրա վերքերը: Օրեր անց, նրան հանեցին բանտից և սկսեցին կրկին հարցաքննել, թե կուրանա Քրիստոսին: Թագավորը տեսավ, որ Գևորգը չի ուրանում Քրիստոսի հավատի մեջ և անարգում է կուռքերին: Այդ ժամանակ թագավորը պատրաստեց մի փայտե անիվ, շուրջը պատելով սուր սլաքներով, հագցրեց այն սբ. Գևորգին և հրամայեց գլորել զառիվայր տեղով, որտեղ ամբողջ մարմինը կտրատվեց: Տիրոջ հրեշտակը իջավ երկնքից, ազատեց սբ. Գևորգին անիվից և բժշկեց նրա բոլոր վերքերը: Տեսնելով դա` անհավատները ամաչեցին, բայց վերցնելով Սբ. Գևորգին տարան բանտ` մի այրի կնոջ տուն»:

-9-

Քույր Յուրիդա Գաբրիելյան


Հոկտեմբեր ամսվա հիշարժան օրեր 1878թ. հոկտեմբեր 1-ին ծնվել է հայ ականավոր մարքսիստ, հեղափոխական Ստեփան Շահումյանը: Հոկտեմբեր 1-ը Ծերերի միջազգaային օրն է:

1935թ. հոկտեմբերի 3-ին ծնվել է Արմեն Ջիգարխանյանը՝ ռուսահայ դերասան։ Մ. թ. ա. 69թ. հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Տիգրանակերտի ճակատամարտը։ 1982թ. հոկտեմբերի 6-ին ծնվել է Լևոն Արոնյանը՝ հայ շախմատի միջազգային գրոսմայստեր, 2005 թվականի աշխարհի գավաթակիր։

1869թ. հոկտեմբերի 8-ին ծնվել է հայ երաժշտության դասական Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան):

1829թ. հոկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովյանը և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Պարրոտը բարձրացան Արարատի գագաթը: 1668 թ. հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը:

1921թ. հոկտեմբերի 13-ին կնքվել է Կարսի պայմանագիրը՝ Թուրքիայի և Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության՝ բոլշևիկյան Ռուսաստանի մասնակցությամբ։

1809 թ. հոկտեմբերի 14-ին ծնվել է Խաչատուր Աբովյանը՝ հայ մանկավարժ, լուսավորիչ: 1957թ. հոկտեմբերի 17-ին վախճանվել է Ավետիք Իսահակյանը։

1999 թ. հոկտեմբերի 27-ին վախճանվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանը:

1999թ. հոկտեմբերի 27-ին վախճանվել է հայ քաղաքական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանը:

1875թ. հոկտեմբերի 30-ին ծնվել է Ավետիք Իսահակյանը՝ հայ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ, ակադեմիկոս:

Արմեն Ջիկարխանյան

Խաչատուր Աբովյան

Ավետիք Իսահակյան

-10-

Կարեն Դեմիրճյան

Վազգեն Սարգսյան


Շնորհավոր մեր սիրելի քույրերի և եղբայրների ծնունդը

Յուրիդա Գաբրիելյան

02/10/1993

Նարե Հոնարջյան

04/10/1993

Արման Աղաբաբյան Մարիա Դավուդյան Ալե Ղարիբյան

Վանի Մարտիրոսյան Արկադի Գյոզալյան Սարգիս Նարինյան

03/10/1993

Սամվել Մկրտչյան

17/10/1996

Հակոբ Քաբշանյան

22/10/1987

Ռոբերտ Համբարձումյան

04/10/1997

09/10/1996

Դավիթ Վարդանյան

22/10/1995

Վիգեն Սարուխանյան

25/10/1997

Էմիլիա Թումանյան

13/10/1997

14/10/1997

Մինելի Հակոբյան

16/10/1997

20/10/1995

23/10/1996 31/10/1997

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մրցույթ: Խմբագրական խումբը բոլոր սկաուտ արենուշներին հրավիրում է մասնակցելու ազատ թեմայով սկաուտական մրցույթին (Նկարչություն, հոդված, բանաստեղծություն և այլն ): Նյութերն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեով. AGBUBoyScouts@hotmail.com : Հաղթող նյութը կհրատարակվի “Սկաուտ” թերթի հաջորդ համարում: Նյութերի ընդունման վերջնաժամկետն է 21/10/2013 :

-11-


Բովանդակություն

Սկաուտ Արենուշների սեպտեմբեր ամսվա հայտագեր .......................................... 1

Բանակում Արցախ ................................................................................................ 2

Արագածը հաղթահարված է ................................................................................. 4

Կապիկի բռունցք .................................................................................................. 5

Անդրանիկ Բանակում 2013 .................................................................................... 6

Գայլիկ Արծվիկների ամսվա հայտագիր .............................................

8

Սբ. Գևորգ Եկեղեցի այցելություն .......................................................................... 9

Ամսվա հիշարժան օրեր ......................................................................................... 10

Հայտարարություն ............................................................................................... 11

Խմբագրական խումբ Խմբագիր՝ Քույր Յուրիդա Գաբրիելյան Լուսանկարող՝ Քույր Մինելի Վարդանյան Գրողներ՝ Քույր Ալիս Չիլինգարյան Եղբայր Արսեն Անտոնյան Եղբայր Րաֆֆի Կիրակոսյան Եղբայր Վարուժան Խոդաբախշյան Ընդ. խմբապետ եղբ. Գևորգ Սիմոնյան

Խմբագրական խմբի պատասխանատու և Համակարգչային ձևավորում՝ Խմբապետ Եղբ. Սարօ Թադիոս

-12-



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.