ՏԱՂԵՐ, Գրիգոր Նարեկացի

Page 1


ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

ՏԱՂԵՐ (գրաբար և աշխարհաբար)

Հայ բանաստեղծներից առ այսօր վերստին նույն ինքն է բոլոր մ եծերի մ եջ մ եծագույնը: Պարույր Սևակ

ԵՐԵՎԱՆ - 2013


ԵՐԿՈՒ ԽՈՍՔ Նարեկացին իր դավանանքով, իր առումով, իր հոգեկան տվայտանքով ծնունդ է ու արտահայտություն միջնադարի քրիստոնեության, բայց իր հոգեկան կազմով, իր խորքով, ճաշակով ու բնածին հակումներով, ինչպես և տաղանդով հեթանոսական դեմք մըն է: Լևոն Շանթ

«Պարույր Սևակ» գրական-մշակութային ակումբ... Թերևս այս ակումբի գործունեությունն էր, որ շարժառիթ հանդիսացավ այս գրքի ստեղծման համար: Հայ գրականության մեծամեծերի հայտնի և անհայտ գործերի թվայնացման ճանապարհին մի օր հանձն առանք ստեղծել նաև Գրիգոր Նարեկացու տաղերի հավաքածուն, որը ներառելու էր դրանց՝ ինչպես գրաբար տարբերակը, այնպես էլ աշխարհաբար թարգմանությունները: Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունն իր վրա է կրում իր ժամանակաշրջանի կնիքը՝ յուրովի արտացոլելով 9-10-րդ դարերի հասարակական կյանքում տեղի ունեցած տեղաշարժերն ու մտաբեկումների բարդ պրոցեսը: Իր բանաստեղծական սքանչելի քերթվածքներով Նարեկացին առաջին անգամ գրականության մեջ անկրկնելի արվեստով ներբողել է բնությունը, տվել մարդու, իբրև հավերժ կենդանի ու հարաշարժ բնության մի հրաշագեղ մասնիկի, բազմահարուստ հուզական աշխարհի, զարմանալիորեն խորը, նրբերանգներով հարուստ, ճշմարտացի նկարագիրը: Ինչպես պարզ կարելի է նկատել Նարեկացու տաղերի վերնագրերից, նրանց թեման կրոնական է: Սակայն տվյալ պարագայում էական նշանակություն ունի ոչ թե թեման, այլ նրա գեղարվեստական կերպավորումն ու բանաստեղծական իմաստավորումը: Ուշա­ գրավն այն է, որ պոետը քրիստոնեական հայտնի տոները պատկերել է այլաբանորեն և նախկին վերացական ու սառը պատկերների փոխարեն պոեզիայի մեջ մտցրել է բնությունից վերցրած կենդանի, շոշափելի այնպիսի պատկերներ, որոնց շնորհիվ պոետական այլաբանությունը փաստորեն ինքնակա նշանակություն ու արժեք է ստացել: 3


Ինչպես գիտենք, 10-րդ դարից ի վեր չի եղել և այժմ էլ չկա գեթ մի հայ ընտանիք, որ չունենա Գրիգոր Նարեկացու աշխարհահռչակ «Մատյան ողբերգության» պոեմը, չկա գոնե մեկ հայ, որ դրած չլինի այդ սուրբ գիրքն իր բարձի տակ ու չապավինի դրա բուժիչ զորությանը: Դե ուրեմն, հուսով ենք, որ այս հավաքածուն էլ կդառնա մասնիկը մեր հայ ընտանիքների. չէ՞ որ սա էլ մի մասն է մեծն Գրիգոր Նարեկացու: Աստղիկ Շահվերդյան

4


ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ Հայ բանաստեղծ, փիլիսոփա և երաժիշտ Գրիգոր Նարեկացին (951-1003թթ) ծնվել է Նարեկ գյուղում՝ Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Գյավաշի գավառում (Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Ռշտունյաց գավառ)՝ Ոստան քաղաքից մոտ 120 կմ արևմուտք, Վանա լճից 5-6 կմ հարավ։ Նա փոքր հասակից կապված էր Նարեկ գյուղի վանքի հետ, որից էլ ստացել է Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին, ում ղեկավարությամբ էլ անցել է Գրիգոր Նարեկացու ուսումնառությունը վանքի դպրոցում։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։ Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ ÅÅ «Մատեան ողբերգութեան» պոեմը՝ Նարեկացուց մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծա­ գործությունը, որը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, ÅÅ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի»՝ գրված 977թ. Վասպուրականի Անձևացյաց գավառի Գուրգեն-Խաչիկ իշխանի պատվերով, ÅÅ «Ապարանից խաչի պատմություն» վերնագրով մի երգ, որը գրել է Մոկաց աշխարհի Ապարանք գյուղում վանական համալիր կառուցելու առիթով, ÅÅ չորս ներբող, այդ թվում՝ «Ճառ ներբողի» և «Գովեստ երգաբանութեան Տիրուհւոյն» ներբողները՝ նվիրված Սուրբ Աստվածածնին, ÅÅ գանձեր՝ գրված որոշակի տոնին երգվելու նպատակով (պահպանվել են շուրջ տասը գանձ, որտեղ գովաբանվում է տոնի խորհուրդը), ÅÅ տաղեր՝ շուրջ երեսուն հատ, որոնք իրենց բովանդա­ կությամբ կապվում են գանձերի հետ, քանի որ նվիրված են եկեղեցական որոշ տոների:

5


Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակու­ թյամբ և արտահայտչական ձևերով արտացոլել են 10-րդ դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Նարեկացին տաղերում արտահայտել է կրոնական տրամադրություններ և գաղափարներ՝ իրականությունից առնված պատկերներով: Այս ձևով նա բանաստեղծությունից օտարել է ավանդական որոշակի ձևեր և պոեզիայի մեջ ներդրել սեփական ընկալումների շնորհիվ ինքնուրույն պատկերներ գործածելու սկզբունքը: Հեղինակի լավագույն ստեղծագործություններից է «Տաղ Վարդավառի» գործը: Վարդի և շուշանի՝ գունզգույն ծաղիկների պատկերներով հեղինակը նկարագրում է Քրիստոսի պայծառակերպության ավետարանական դրվագը: Իր չափազանց հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակել։ Նրա մասին հյուսվել են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։ «Տաղ Ծննդյան»-ում հեղինակը ներկայացնում է Աստվածածնին իր ողջ գեղեցկությամբ՝ նկարագրելով անգամ Աստվածածնի հանդերձանքը: Եթե մինչ այդ Աստվածածինը ներկայացվում էր շարականներում՝ իբրև կանանց մեջ ամենագովելին և բարեխոս իր Որդու առջև, ապա Նարեկացու մոտ ավանդական այս մոտեցումը փոխվում է: Նարեկացու արժեքավոր ստեղծագործություններից է նաև «Հարության տաղը»: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես Մասիսի լանջով իջնում է սայլը, որը քաշող սայլապանը նման է Խորենացու նկարագրած Հայկ նահապետին: Հայ և համաշխարհային գրականության մեջ Գրիգոր Նարեկացին հռչակվել է «Մատեան ողբերգութեան» պոեմով, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Այն ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից միչև 10-րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարականհոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է Նարեկացու մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։ Ժամանակի գրական լեզուն՝ գրաբարը, ինչ հարստության էլ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու 6


բանաստեղծների գործերում, չէր կարող արտահայտել Նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգները։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգևոր երգերի (շարականների) հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել։ Տաղերի և «Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրանց պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։ Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003թ. և թաղվել է Նարեկա վանքում: Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի եղել շրջակա հայ բնակչության համար:

7


ԾՆՆԴԵԱՆ1 Էին աջոյ աջոյ ձեռին, աջոյն իւր աջ ընդ աջմէ հօր, հօր ընդ աջմէ լուսոյն փառաց: Ի ծոց ծնողին ծագումն անուն, յարփւոյն ծագումն եկեալ ի սէր, Կուսին ծնեալ ծոցոյն ծաղիկ: Ծաղիկ ծոցոյ, ծոց հայրենի, ամպոյ նման իջեալ յերկնից, զսէր իւր ի մեզ քաղցրիկ ցօղեալ: Սէր ի յամպոյ ամպ սիրաշարժ, օդոյն ցողեալ ի նոյն գեղման, վայր իջուցեալ կաթս անձրևաց: Ի սիրո՜յ սէր ծանուցեալ, սիրաբողբոջ տարփմամբ լցեալ, սիրով ընդ սէր միաբանեալ: Լուսինն ի լոյս ի լրումն եկեալ, ճոխ ճեմելով՝ գիշերավարն ըզկնի ճեմէր բարկ աստեղօք: Առաւօտուն ցօղիկն իջեալ, ի նոր Սիոն զծայրսն տուեալ, քաղցր արևով արուսեկին: Գարունաբեր, գարնանաշարժ գեղգեղելով երփնազարդեալ, նոր հարսանեաց միաբանեալ: Եկա՜յք նոր մեք զուարճացեալ, վառ ի վառեալ տիպ ծալ ի ծալ թփոյն տերև յօրինեսցուք:

1 Առաջին անգամ լույս է տեսել 1804թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Նարեկ և տաղք» գրքում: Ըստ Արշավիր Մխիթարյանի՝ ունեցել է երեք վերնագիր՝ «Ծննդեան», «Մեղեդի ծննդեան» և «Առ հրաշազարդ ծնունդ Քրիստոսի» (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

8


ԾՆՆԴՅԱՆ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Կարող աջ էր հոր աջ ձեռը, հոր աջից էր աջը նրա, հոր աջ կողմից փառքի լույսի: Ծնողի ծոցում ծագում է նա՝ կույսից ծնվում ծոցի ծաղիկ, հանց արևից սիրո համար: Ծոցի ծաղիկը հայրական

ամպի նման իջնում երկնից, յուր սերը մեզ ցողում քաղցրիկ: Նման գեղմի՝ այդ սիրաշարժ ամպից սերը ցողում է օդն, ինչպես շիթերը անձրևի: Սիրուց է սերը ճանաչվում, սիրաբողբոջ տենչով լցվում, սերը սիրով միաբանվում: Ամբողջ փայլով լի լուսինը պերճ ճեմում է, արուսյակը ճեմում հետքից՝ վառ աստղերով: Առավոտյան ցողն է իջնում, արուսյակը այգն է բացում քաղցր արևով նոր Սիոնի: Գարունաբեր օրերն ահա գեղգեղում են վայելչացած, կարծես լինի նոր հարսանիք: Եկե՛ք, մենք էլ զվարճանանք, թփի փայլուն տերևներից հյուսենք դալար, նուրբ պսակներ:

9


ԾՆՆԴՅԱՆ Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Տնօրինմամբ աստվածային իր հոր աջի, Հոր աջ կողմի փառքի լույսից Ճառագում է նա ծնողի սուրբ ծոցի մեջ, Ծնվում է իր արփիական Ծագմամբ՝ որպես անձնավոր սեր, Որպես ծաղիկ կույսի ծոցում: Հարազատ ծո՜ց, ծոցի ծաղի՜կ. Ամպի նման երկնից իջած՝ Քաղցրիկ սերն է ցողում մեր մեջ: Ա՜մպ սիրաշարժ, և այդ ամպից Օդին շաղած՝ ցած մաղելով Որպես անձրև մանրակաթիլ՝ Ծանուցում է իր սերը մեզ, Լցնում տարփմամբ սիրաբողբոջ. Սերն է սիրով միաբանվում: Լուսինն հասած լույսի լրման՝ ճեմում է ճոխ. Ճեմ է առնում իր ետևից Արուսյակը գիշերավար Բարկ աստղերի բույլերի հետ: Առավոտյան ցողն է իջնում նոր Սիոնին. Նշողում է արշալույսը քաղցրաճաճանչ. Գարնանաբեր, գարնանաշարժ Երփնազարդմամբ, գեղգեղանքով Գումարվում է հարսնահանդես: Եկեք մենք էլ զվարճանանք, Վառվռելով ու խայտալով՝ Բարեհարդար տերև լինենք Դալարագեղ թփի համար: 10


ՄԵՂԵԴԻ ՆԱՐԵԿԱՑԻ2 Սէր յառաւօտէ, սէր յառաւօտէ ճեմեալ իւր անձուկ (ծագմամբ), ծագմանն արևելք, ծագմանն արևելք անուն այն արուսեկին: Միթէ այն ի վայր, միթէ այն ի վայր իվայր տաւիղ տարածեալ, կամ սիրոյ շրջան, կամ սիրոյ շրջան առեալ աստեղք բոլորեալ:

ՄԵՂԵԴԻ ՆԱՐԵԿԱՑՈՒ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Արևելքից վեր, արևելքից վեր ճեմում է բաղձալի ծագմամբ սերն առավոտից, սերն առավոտից՝ արուսյակը այն շքեղ: Եվ այն երկինքը և այն երկինքը նման է մեծ տավղի, կամ սիրո շրջանի, սիրո շրջանի՝ աստղերով բոլորված:

2 Առաջին անգամ հրատարակվել է Ար. վրդ. Տևկանցի «Հայերգ» ժողովածուի մեջ (Թիֆլիս, 1883թ.) և վերագրվել է ոչ թե Նարեկացուն, այլ Մկրտիչ անունով մի երգչի: Այս երգը, որ հավանաբար կիսատ է, հանդիպում է երեք ձեռագրերում (15, 17 և 18-րդ դարեր): Ավելի մեծ արժեք է ներկայացնում 1424թ. ձեռագիրը, որի մեջ տաղը վերնագրված է «Մեղեդի Նարեկացի»: Տևկանցը չի հիշատակել իր աղբյուրը, սակայն կասկածելի է համարել հեղինակին: Այս երգը, անկախ իր կիսատ վիճակից, բարձր արվեստի գործ է և իր բովանդակությամբ, լեզվով ու պատկերելու շքեղությամբ չափազանց հարազատ Նարեկացուն: Ունեցել է երկու վերնագիր՝ «Մեղեդի Նարեկացի» և «Մեղեդի յարութեան» (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

11


ՄԵՂԵԴԻ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ3 Երգ զարմանալի, երգ շարժվարժենի տեղի եղեր բարեկերտին, խորհուրդ խորհո՜ւրդ համերամ զարդ երամից զարդ: Նոճ ի նոճ յեռից սափոր եղեգնաշէն տնկոյն, մատն օրինօրէն նշդարենի ռահ: Յօնիցն նրբենից ի մի կից կամար, նէճեմ թէ նէճեմ մէջօրէի ժամն:

3 Առաջին անգամ լույս է տեսել 1827թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Ճառք, գանձք և տաղք» գրքի առաջին հատորում: Ըստ Արշավիր Մխիթարյանի՝ ունեցել է երկու վերնագիր՝ «Մեղեդի Աստուածածնի» և «Առ անապական ծնունդ Քրիստոսի» (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.), իսկ Վազգեն Գևորգյանի թարգմանություններում հանդիպում է «Տաղ ազնիվ» վերնագրով (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության, տաղեր», Զանգակ-97, ք. Երևան, 2007թ.):

12


ՄԵՂԵԴԻ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Հիանալի ու թրթռուն երգ է հյուսվել կույսի մասին, որպես մի վեհ խորհուրդ մարդկանց: Նոճի է նա բողբոջուն, սափոր եղեգնյա, մատներն ինչպես յուղ դալարուն: Նուրբ հոնքերը կից կամարներ, աչքերն վառ են որպես աստղեր ու տաք ինչպես արևը բարկ:

ՏԱՂ ԱԶՆԻՎ Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Երգ դյութակա՜ն, հեշտաթրթի՜ռ, Բարեկերտի ամփոփարան, Խորհո՜ւրդ, խորհո՜ւրդ, Համերամ զա՜րդ, համորեն զա՜րդ. Տնկի-սափոր, Նոճու նման բողբոջահյուս, Եղեգնի պես դալարակերտ, Գեղուղեշ հանց նշդարենի. Նուրբ հոնքերի կից կամարով՝ Լուսապայծառ միջօրի՜ ժամ:

13


ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴԻ4 Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն, երկու փայլակնաձև արեգական նման. շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս: Յայտէն նռնենի սարդիատունկ գեղաշիտակ ծայրից ծաղկանց, որոյ սիւնն ի սրտին նուսխայօրէն կարկաջայր սաթբերունի սէր: Ձեռացն եղիշոյ կամարակապ կապէր, ատիճաղ պատիճաղ, ստղի խտղի երգով: Հիւսէր զելևելսն ընդ միմիեանս, հանդարտիկ խաղայր, թիկնէթեկին ճեմէր: Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր. լեզուին շարժողին քաղցրերգանայր տաւիղն: Ի ծամին խեղեփին հազրէ զի նոյն սէր հոգիազգեստեալ գեղն ի գինւոյն գոյն: Վարսիցն երամից զարդ, երամից զարդ, ոլորս են առեալ եռահիւսակն բոլորեալ այտիւք: Ծոցն լուսափայլ, կարմիր վարդով լցեալ, ծղիքըն ծիրանի մանուշակի հոյլք: Խնկեալ ի կնդրկէ բուրվառ հրով աստուածայնով լցեալ. ձայն քաղցրանուագ, որ ի նմանէ հնչէր: Գեղեցիկ պատմուճանաւն զարդարեալ էր, ի կապուտոյ, ի ծիրանոյ, ի բեհեզոյ, ի յորդանէ, ոսկեշողէ՜ր գոյնն: Գօտին արծաթափայլ ոսկէտտուն, կամարակապ յականց, յականց շափիւղայ, մանրամասին յօրինուածով պճնեալ: Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղով. ոտիցն ի գնալ շողն ի կաթել առնոյր: Այն թագաւորի՛ն, այն նորածի՛ն փրկչին, զքե՛զ պսակողին փառք յաւիտեանս. ամէն:

4 Առաջին անգամ լույս է տեսել 1804թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Նարեկ և տաղք» գրքում: Ըստ Արշավիր Մխիթարյանի՝ ունեցել է երեք վերնագիր՝ «Մեղեդի ծննդի», «Առ ծնունդն Քրիստոսի» և «Նորին ի նոյն խորհուրդ» (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

14


ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Աչքերը ծով ծավալվել են ծիծաղախիտ ծովի վրա առավոտյան՝ երկու փայլակնաձև արեգակի նման, ինչպես շողն է իջնում լույս առավոտից: Նռնենի այտերն նման են ծաղիկներին գեղաշիտակ սարդի տունկի, որի ցողունով դեպի սիրտը ծաղկի կարկաչում է սերը ծաղկուն: Ողորկ թևերը կապում էր կամարակապ, ներդաշնակ, գեղգեղուն, հեշտալի երգով: Միմյանց էր հյուսում ելևէջները, հանդարտիկ շարժվում էր, թիկնեթեկին ճեմում: Բերանն երկթերթի, վարդն էր շրթներից կաթում, լեզուն նման էր քաղցրանվագ տավղի: Հազրեով զարդարուն ծամի հյուսքերի գեղը կենսատու ունի գինու գույն: Գեղեցիկ վարսերը, գեղեցիկ վարսերը եռահյուս բոլորել են այտերը: Ծոցն լուսափայլ, կարմիր վարդով լցված, դաստակներն՝ ծիրանի մանուշակի փնջեր: Խնկում էր կնդրուկից բուրվառն հրով աստվածային լցված, քաղցրանվագ ձայն էր նրանից հնչում: Գեղեցիկ, կապույտ, ծիրանի, բեհեզյա և որդան-կարմիր ոսկեշող գույներով փայլուն պատմուճանով զարդարված էր: Գոտին արծաթափայլ, ոսկետտուն, շափյուղա ակներով, ակներով կամար մանրամասն հորինվածով պճնված էր: Երբ նա շարժվում էր մարգարտափայլ գեղով, ոտքերից գնալիս շող էր կաթկթում: Այն թագավորին, այն նորածին փրկչին, քեզ զարդարողին փառք հավիտյանս. ամեն:

15


ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Ծավալվել են աչքերը ծով Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ, Ինչպես երկու փայլակնաձև արեգակներ Շողն է նման լուսացնցուղ այգաբացի: Թափվում էին այտերից՝ վառ Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր. Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում Հուզավարար կենսատու սեր: Կամար կապած թևերը գիրգ՝ Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն, Ելևէջներն հյուսում իրար. Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին: Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում. Լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզումնահորդ. Շողում էին նույն կենսավառ Սիրով չքնաղ ու գինեթույր Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր: Այդ վարսերը համերամ զա՜րդ, համորեն զա՜րդ, Ոլորք առած եռահյուսակ՝ Բոլորվել են այտերի շուրջ. Լուսափայլ է ծոցը, կարմիր վարդով լցված, Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ: Բուրում էր նա կնդրուկի պես Աստվածային հրով լցված մի բուրվառի. Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ: Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես, Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի Գույներով էր ոսկեշողում. 16


Գոտին կամար, արծաթափայլ, Ոսկետտուն ու նրբակերտ՝ Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի: Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղեցկությամբ, Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից: Քեզ պսակող թագավորին Ու նորածին այն փրկչին փա՜ռք Հավիտյանս հավիտենից. ամեն:

17


ՏԱՂ ՔԱՂՑՐԻԿ5 Սեաւ եմ, գեղեցիկ, դուստր Եւայի Երուսաղէմ. ահա նա հարսն իմ ցանկալի, սիրով կապեալ ընդ փեսային: Նման է եղբօրորդին իմ այծեմանց որթուց եղանց. ահա նա ձայն եղբօրորդոյն խանդաղատեալ սիրով լցեալ: Ե՛կ, իմ սիրելի, ե՛կ մերձաւոր հարսն ի մայրեաց Լիբանանէ. ահա նա խայտար, խնձորով զիս պատեցէք տարեալ մուծէք ի տուն գինւոյ: Աչք իւր աղաւնոյ, թև՝ լար կարմիր՝ մանեակ ոսկւոյ. ահա նա լեառն կնդրկի, հոտ նարդոսի և զմուռսի: Գեղ էր գովելի, մանուկ անհաս անժամանակ. ահա նա լեառն դիտարան, շուշան հովտաց, ծաղիկ դաշտաց: Դասք մարգարէիցն երգեն ի յայն բլրին վերայ. ահա նա լեառն շուշանի, հոտն իւր վարդի կինամոնի: Որդիք նոր Սիովնի ելէ՛ք, տեսէ՛ք ի Բեթղահէմ. ահա ելէք դուք ի յայրին, երկիր պագէք թագաւորին: Ընդ հովիւսն երգեցէք. և ընդ մոգուցն երկրպագէք. 5 Առաջին անգամ լույս է տեսել 1804թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Նարեկ և տաղք» գրքում: Ըստ Արշավիր Մխիթարյանի՝ ունեցել է չորս վերնագիր՝ «Տաղ ծննդեան», «Տաղ քաղցրիկ», «Տաղ սուրբ Աստուածածնոյ» և «Յորդորակ» (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

18


ահա զոսկին թագաւորին, զխունկն Աստուծոյ հօր միայնոյ. Որում փառք և գոհութիւն. և հանապազ փառատրութիւն. յաւիտեանս յաւիտենից Քրիստոս օրհնեալ ի համայնից:

19


ՏԱՂ ՔԱՂՑՐԻԿ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Սև եմ, գեղեցիկ, ես Եվայի դուստր Երուսաղեմ. ահա նա հարսն իմ ցանկալի, սիրով կապված փեսայի հետ: Նման է եղբորորդին իմ այծյամի եղնիկ հորթին, ահա ձայնն իմ եղբորորդու՝ խանդաղատված սիրով լցված: Ե՛կ, իմ սիրելի, ե՛կ, մերձավոր հարսն մայրուց Լիբանանի. նա խայտում է, խնձորով ինձ պատեցեք, տարեք, մտցրեք ինձ տուն գինու: Աչք յուր աղավնու, թևին կարմիր մանյակ ոսկի. ահա նա լեռը կնդրուկի, հոտ նարդոսի և զմուռսի: Գեղ էր գովելի, մանուկ անհաս ու դեռատի. ահա նա լեռը դիտարան, դաշտի ծաղիկ, հովտի շուշան: Խումբն մարգարեների երգում են այն բլրի վրա. ահա նա լեռը շուշանի, հոտն յուր վարդի, կինամոնի: Որդիք նոր Սիոնի, ելե՛ք, նայե՛ք դեպ Բեթղահեմ, հիմա ելեք դուք դուրս այրից, երկրպագեք թագավորին: Հովիվների հետ երգեցեք, և մոգերի՝ երկրպագեք. ահա ոսկին թագավորի՝ խունկը մեր հայր մեկ աստծու, Որին փառք և գոհություն և հանապազ փառատրություն. հավիտյանս հավիտենից Քրիստոս օրհնված է բոլորից: 20


ՏԱՂ ՔԱՂՑՐԻԿ Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Սև եմ ես՝ դուստրս Եվայի, Ու գեղեցիկ, Երուսաղե՛մ. Ահա նա՝ հարսն իմ բաղձալի, Սիրով կապված փեսայի հետ: Նման է իմ եղբորորդին Այծյամներին ու հորթերին եղնիկների. Այն ձայնն է իմ եղբորորդու Խանդաղատուն սիրով լցված: Ե՛կ, սիրելի՜ս, ե՛կ, մերձավո՜ր, Անտառներից Լիբանանի. Ահա խայտում է հարսը իմ, Խնձորներով ինձ պատեցե՛ք, Տարեք մտցրե՛ք ինձ գինետուն: Աղավնային աչքեր ունի, Թև՝ կարմիր լար՝ ոսկեմանյակ. Ահա նա լեռն է կնդրկի՝ Նարդոսի ու զմուռսի պես անուշահոտ. Գովելի է գեղեցկությամբ, Մանուկ, անհաս-անժամանակ. Նա դիտարան լեռ է ասես, Դաշտի ծաղիկ, հովտաշուշան: Մարգարեները խմբովին Երգում են այն բլրի վրա. Ահա նա լեռն է շուշանի, Կինամոնի, վարդի հոտով… Ելե՛ք, որդի՛ք նոր Սիոնի, Տեսեք նրան Բեթղեհեմում, Ելե՛ք և այն այրում ահա Երկրպագե՛ք թագավորին, 21


Հովիվների հետ երգեցե՛ք, Երկրպագե՛ք մոգերի հետ. Նա ոսկին է թագավորի, Խունկն Աստծո՝ միակի Հոր, Որին և՛ փա՜ռք, և՛ գոհությո՜ւն, Եվ հանապազ փառատրությո՜ւն. Հավիտյանս հավիտենից Քրիստոս օրհնյալ է բոլորից:

22


ՄԵՂԵԴԻ ՅԱՐՈՒԹԵԱՆ6 Հաւուն հաւուն արթնացեալ, դիտելով զհեթանոսս՝ Ձայնէր ձայնէր տատրակին՝ սիրասնունդ սիրելւոյն: Դարձիր, դարձիր սոմնացիդ ընդ վիմին հովանեաւ: Ե՛կ, հարսնուհիդ ի լերանց ընծուց ի դաշտաց այծեմանց: Եկեալ եկեալ տաւաղին յԵփրայիմ Բեթելին: Ելեալ ելեալ յասպարէզս ի յայգին Կեդրոնի: Հնձան կոխելով գոյն ի գոյն բոսորի: Արկեալ փայտ ի հաց, ըզգենլիս իւր զենեալ: Խառնել ի գինի զխառնելիս անուշից: Բաժակ մատուցաւ ի հրաւէր հարսանեաց, Հրաւէր հարսանեաց, եկայք նոր ժողովուրդք, Կերայք յիմ հացէս և արբէք զիմ գինիս: Զի կեցջիք յանսպառ, յանվախճան յաւիտեանս:

6 Առաջին անգամ լույս է տեսել 1804թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Նարեկ և տաղք» գրքում: Ըստ Արշավիր Մխիթարյանի՝ ունեցել է երեք վերնագիր՝ «Մեղեդի յարութեան», «Առ հրաշափառ սուրբ յարութեան Քրիստոսի» և «Մեղեդի յարութեան և խաչի» (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

23


ՄԵՂԵԴԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Աքաղաղը արթնացած հեթանոսներին դիտելով՝ Ձայն էր տալիս տատրակին՝ սիրասնունդ սիրելվուն: Դարձիր, դարձիր սոմնացիդ դեպի վեմը հով անող: Ե՛կ, հարսնուհիդ ինծերից լեռների, այծեմներից դաշտերի: Ու գալիս են տավաղում Եփրայիմում, Բեթելում: Դուրս են գալիս ասպարեզ այգու մեջ Կեդրոնի: Հնձան են կոխում կարմրագույն ու բոսոր: Հաց է մատուցում, իր զոհերն է զոհում: Խառնում գինու հետ քաղցրահամ խառնելիք: Բաժակ մատուցում ի հրավեր հարսանքի. Հրավեր հարսանքի, եկե՛ք նոր ժողովուրդ: Կերե՛ք իմ հացես և արբե՛ք իմ գինով, Որ ապրեք անսպառ, անվախճան, հավիտյան:

24


ՄԵՂԵԴԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Հավիկն, հավիկն արթնացած Հեթանոսներ տեսնելով՝ Ձայնեց, ձայնեց տատրակին՝ Սիրասնունդ սիրելուն. -Դարձի՛ր, դարձի՛ր, սոմնացի՜դ. Հովանու տակ այն ժայռի. Ե՛կ, հարսնուհի՜դ, լեռներից ինձերի ու Այծյամների դաշտերից: Գալիս, գալիս են խմբվում Եփրայիմում, Բեթելում, Ելնում, ելնում ասպարեզ՝ Այգեստանում Կեդրոնի: Հաց է պատրաստել, Մորթել է զոհն իր, Հնձանել գինի, Շառագույն, բոսոր, Խառնել է գինուն Անուշ համեմունք: Բաժակ մատուցվեց Ի կոչ հարսանյաց, Կոչո՜ւնք հարսանյաց. -Եկե՛ք, ժողովո՜ւրդ, Կերե՛ք իմ հացից, Ըմպե՛ք իմ գինին, Որպեսզի ապրեք Հավետ անվախճան:

25


ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻՆ7 Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից: Ի վեր ի վերայ վարսից ծաւալէր ծաղիկ ծովային: Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին, Երփին երփնունակ ծաղկին շողշողէր պտուղն ի ճղին: Քրքում վակասիր պտուղն սնանէր խուռն տերևով. Տերևն տաւիղ տուողին զոր երգէր Դաւիթ հրաշալին: Ի փունջ խուռներամ վարդից գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան. Այդ սօս ու տօսախ ծառերդ վարդագոյն ոստս արձակեցին: Այդ նոճ ու բողբոջ արօսդ զարդ առեալ վարդն շուշանին. Շուշանն շողէր հովտին, շողշողէր դէմ արեգականն. Այն հիւսիսային հովէն հով հարեալ գոհար շուշանին. Յայն հարաւային լեռնէն քաղցր օդով ցօղէր շուշանին: Շուշանն շաղով լցեալ, շող-շաղով և շար մարգարտով: Ծաղկունքդ ամէն շաղ առին, շաղն յամպէն, ամպն յարեգակնէն. Աստեղքդ ամէն շուրջ առին, 7 Առաջին անգամ լույս է տեսել 1804թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Նարեկ և տաղք» գրքում: Ըստ Արշավիր Մխիթարյանի՝ ունեցել է չորս վերնագիր՝ «Տաղ վարդավառին», «Տաղ Գրիգոր Նարեկացոյ», «Գոհար վարդն» և «Առ գերազանց պայծառակերպութեան, որ և անվանի վարդավառ» (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.): Այս երգը Վալերի Բրյուսովը թարգմանել է ռուսերեն “Алмазная роза” վերնագրով:

26


դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին: Գունդ-գունդ խաչաձև գնդակ, յօրինուած երկնից շուրջանակ: Փառք հօր և որդւոյն յաւէտ, սուրբ հոգւոյն այժմ և յաւիտեանս:

27


ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻՆ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Գոհար վարդն էր քող առել արեգակի վեհ շողերից: Վերև շողերի վրա ծովային ծաղիկն էր ծավալվում: Այդ համատարած ծովից փայլում էր գույնը այն ծաղկի, Գույնով վայելուչ ծաղկի պտուղն էր ճյուղին շողշողում: Հասուն ոսկեգույն պտուղն սնվում էր խուռն սաղարթով. Սաղարթ՝ տավղի նման, որ երգում էր Դավիթ հրաշալին: Վարդի խուռներամ փնջից գույնզգույն ծաղկունք ծաղկեցին: Այդ սոս և շիմշատ ծառերդ վարդագույն ոստեր արձակեցին: Այդ նոճ ու բողբոջ արոսդ վարդով են շուշան զարդարվում. Շուշանն շողում էր հովտում, շողշողում դեմն արեգակի, Այն հյուսիսային հովից շուշանն էր գոհար հովհարվում. Այն հարավային սարից քաղցր օդն էր ցողում շուշանին: Լի է շուշանը շաղով, շող-շաղով և շար մարգարտով: Ծաղկունքդ բոլոր շաղ առան՝ շաղն՝ ամպից, ամպն՝ արեգակից. Աստղերդ բոլոր շուրջ առան, դեմ լուսնին գունդ-գունդ բոլորան: Գունդ-գունդ՝ խաչաձև գնդակ, շուրջանակ երկնից հորինված: Փառք հոր և որդուն հավետ, սուրբ հոգուն այժմ և հավիտյան: 28


ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻՆ Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Գոհար վարդն էր շղարշ առել Արփիական վեհ վարսերից. Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր, Ծաղկածիծաղ ծովն երկնային: Եվ այդ ծովից համատարած Պղպջում էր գույնն այն ծաղկի երփնափողփող. Իսկ ճյուղերին հուրհրատում էին հասած Պտուղները քրքումնաթույր: Հուրհրատում էին նրանք սիրասնունդ Հովանու տակ խուռն ու առատ տերևների, Որ սոսավում էին ինչպես հրաշալի Դավթի տավիղն աստվածատուր: Վարդաստանն էր շողարձակում հազարերանգ Ծիծաղածուփ ծաղիկների երփնախաղով. Սոսն ու տոսախն էին սփռել այնտեղ բոսոր Դալարագեղ ոստերն իրենց: Նոճիներն ու արոսենին նորաբողբոջ Շրշում էին՝ հևքով հուշիկ Գգվելով վարդ ու շուշանին. Շողշողում էր շուշանն հովտում, Շողում էր դեմն արեգակի: Հյուսիսային հովն հեզասահ Հովհարում էր գիրգ շուշանին. Հարավային լեռների զով Օդն էր ցողում ջինջ շուշանին: Ու շուշանն է լցվում շաղով, Շող շաղով ու շար մարգարտով, Արեգնափայլ ոսկի ամպից Շաղն է ցողում ծաղկունքն ամբողջ:

29


Նշմարվեցին հետզհետե Աստղերն առկայծ ու դարձդարձիկ, Լուսինն առան բույլերի մեջ Ու երկնքի բիլ կամարին համատարած Հոծ խմբերով շուրջանակի ճառագեցին: Փա՜ռք հոր, Որդուն և սուրբ Հոգուն Այժմ և միշտ հավիտյանս հավիտենից:

30


ՅԱՐՈՒԹԵԱՆ8 Փառք Քրիստոսի ամենազօր յարութեան: Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Մասեաց, և ի վերայ նորա աթոռք են կարգեալ, և ի վերայ նորա գահոյք ոսկեղէնք, և ի վերայ նորա բեհեզք ծիրանիք, և ի վերայ նորա որդի արքայի, և յաջմէ նորա վեցթևեան սերովբէքն, յահեկէ նորա բազմաչեայ քերովբէքն, առաջի նորա մանկունք գեղեցիկ, ի գիրկս նոցա խաչն տէրունական, ի ձեռին նոցա սաղմոսարան և քնար, որք երգէին և ասէին՝ Փառք Քրիստոսի ամենազօր յարութեան: Ածեալ են ածեալ զսայլիկն, ածեալ են կացուցեալ. և ահա չշարժէր սայլիկն այն, և ահա չխաղայր անիւն այն: Եթէ հարիւր բարդ խոլրձան, վեց կորնկան, մին մանուշակ խրձադիզեալ. ի Մասեաց յաջ կողմանէն սայլիկն ածեալ են կացուցեալ, և ահա չշարժէր սայլիկն այն, և ահա չխաղայր անիւն այն: Եթէ սամիքն են արծաթի, լուծն էր ոսկի, և սամոտիքն ապրիշիմի. փոկեր շարած շարանման հոյլ մարգարիտ. և ահա չշարժէր սայլիկն այն, և ահա չխաղայր անիւն այն: Այն ճորտն ճոճ էր և ճապուկ, 8 Առաջին անգամ լույս է տեսել 1827թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Ճառք, գանձք և տաղք» գրքի առաջին հատորում: Ըստ Արշավիր Մխիթարյանի՝ ունեցել է երկու վերնագիր՝ «Յարութեան» և «Սուրբ Էջմիածնայ տաղ» (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.): Այս երգը Վալերի Բրյուսովը թարգմանել է ռուսերեն “Песнь на воскресение Xристово” վերնագրով:

31


ուռամիջակ, հաստաբազուկ, լայնաթիկունք, խարտիշագեղ, ահեղագոչ, նա ձայն ածէր եզն ամոլին, կանչիւն առնէր աթոռակին: Եթէ եզինքն են սաթ ու սպիտակ, ծաղկախայտուցք, արագաքայլք, ընթացականք, եզջիւրն ամէն խաչանման, և մազն ամէն հոյլ մարգարիտ. և ահա շարժէր սայլիկն այն, և ահա խաղայր անիւն այն: Ի յառեղէն առեալ շարժումն կուրծն սայլին, նա ձայն ածէր եզն ամոլին: Սայլն ի Սինեայ երկրորդ օրէնքն էր Մովսէսի. Եւ այն հարիւր բարդ խոլրձանն՝ այն նահապետքն են՝ մարգարէք. Եւ այն վեց բարդ կորնկանն՝ վեցօրեայ գործքն Աստուծոյ. Եւ այն մին մանուշակ՝ միաւորեալ երրորդութիւնն: Եւ այն մանուկ խարտիշագեղն՝ այն Յովհաննէսն էր Մկրտիչն. Եւ այն չորս կուրծն սայլին՝ աւետարանն էր Քրիստոսին: Ի գիլ գայր ի գիլ, սայլիկն ի գիլ ի Մասեաց յաջ կողմանէն՝ սայլիկն ի գիլ գայր ի գիլ և ճռնչալով գայր մտանէր յԵրուսաղէմ, և որդիք նոր Սիովնի նոր երգէին զայս ասելով. Փառք Քրիստոսի ամենազօր յարութեան:

32


ՀԱՐՈՒԹՅԱՆ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Փառք Քրիստոսի ամենազոր հարության: Սայլն այն իջնում էր սարից Մասիսի, և նրա վրա աթոռներ շարված, և նրա վրա գահույք ոսկեղեն, և նրա վրա բեհեզ ծիրանի, և նրա վրա որդին արքայի, և աջից նրա վեցթևյան սերովբեք, ձախ կողմից նրա բազմաչյա քերովբեք, առջևում նրա մանկունք գեղեցիկ, գրկերում նրանց խաչն տերունական, ձեռներին նրանց սաղմոս և քնար, երգում էին նրանք և փառաբանում՝ Փառք Քրիստոսի ամենազոր հարության: Բերել են, բերել սայլիկը, բերել են կանգնեցրել. և ահա չէր շարժվում սայլիկն այն, և ահա չէր դառնում անիվն այն: Սայլին հարյուր բարդ խոլրձան, վեց կորնկան, մին մանուշակ խրձադիզված, Մասիս սարի աջակողմից սայլիկն բերել են կանգնեցրել. և ահա չէր շարժվում սայլիկն այն, և ահա չէր դառնում անիվն այն: Սայլի սամիքն են արծաթե, լուծն էր ոսկի, և սամոտիքն ապրշումի, փոկեր՝ շարված շարանման հույլ մարգարտով, և ահա չէր շարժվում սայլիկն այն, և ահա չէր դառնում անիվն այն: Ճորտն այն դալար էր և ճարպիկ, ճկուն էր նա, հաստաբազուկ, խարտիշագեղ, ահեղագոչ, լայնաթիկունք, նա ձայնում էր ամոլ եզան և գոչում էր աթոռակին: Եթե եզներն են սաթ ու սպիտակ, 33


ծաղկանիշով, արագաքայլ, արագավազ, եղջյուրները խաչանման, և մազերը հույլ մարգարիտ. և ահա շարժվում էր սայլիկն այն, և ահա դառնում էր անիվն այն: Առեղից է շարժումն առնում կուրծը սայլի, նա ձայնում էր ամոլ եզան: Սայլը Սինայի երկրորդ օրենքն էր Մովսեսի, Եվ այն հարյուր բարդ խոլրձանն՝ նահապետներ, մարգարեներ, Եվ այն վեց բարդ կորնկանն՝ վեցօրյա գործերն աստծու. Եվ այն մեկը մանուշակի՝ միավորյալ երրորդություն: Եվ այն մանուկ խարտիշագեղն՝ այն Հովհաննեսն էր Մկրտիչն. Եվ այն չորս կուրծերը սայլին՝ ավետարանն էր Քրիստոսի: Գիլ-գիլ գալիս էր, սայլիկն գիլ-գիլ, Մասիս սարի աջակողմից, սայլիկն գիլ գալիս էր գիլ և ճռնչալով գալիս մտնում Երուսաղեմ, և որդիք նոր Սիոնի երգում էին այս ասելով. Փառք Քրիստոսի ամենազոր հարության:

34


ՀԱՐՈՒԹՅԱՆ Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Փա՜ռք Քրիստոսի ամենազոր հարության: Սայլն այն իջնում էր Մասիս լեռն ի վայր, Եվ նրա վրա աթոռներ կային կարգով շարեշար, Եվ նրա վրա գահույք ոսկեղեն, Եվ նրա վրա բեհեզ ծիրանի, Եվ նրա վրա որդին արքայի. Աջից վեցթևյան սերովբեներն են, Ձախից՝ բազմաչյա քերովբեներն են, Առջևում նրա՝ մանկուք գեղեցիկ, Գրկերում նրանց՝ խաչ տերունական, Ձեռքերում՝ քնար ու սաղմոսարան, Որ երգելով ասում էին. Փա՜ռք Քրիստոսի ամենազոր հարության: Բերել են, բերել են սայլիկը, Բերել են կանգնեցրել. Եվ ահա չէր շարժվում սայլիկն այն, Եվ ահա չէր խաղում անիվն այն: Վրան հարյուր բարդ խոլրձան, վեց՝ կորնկան, Մի՝ մանուշակ խրձադիզած՝ Սայլիկը աջ կողմից Մասյաց Բերել են ու կանգնեցրել. Եվ ահա չէր շարժվում սայլիկն այն, Եվ ահա չէր խաղում անիվն այն: Սամիները արծաթից են, լուծը՝ ոսկուց, Սամոտիներն՝ ապրշումից. Շարանման վրան շարված Փոկերն են հույլ մարգարտահուռ, Խարազանը՝ փնջված ծաղիկ. Եվ ահա չէր շարժվում սայլիկն այն, Եվ ահա չէր խաղում անիվն այն: 35


Ճկուն էր ճորտն այն ու ճապուկ, Դալարամեջք, հաստաբազուկ, Լայնաթիկունք, խարտիշագեղ, ահեղագոչ. Նա ձայնում էր եզնամոլին, Խայտում, ցնծում ու կանչում էր աթոռակին: Եզներն էին սաթ ու սպիտակ, Ծաղկախայտուց, քաջընթացիկ, արագաքայլ, Եղջյուրները՝ խաչանման, Իսկ մազերը՝ հույլ մարգարիտ. Եվ ահա շարժվում էր սայլիկն այն, Եվ ահա խաղում էր անիվն այն, Օրորելով կուրծն առեղին՝ Ընթանում էր անուշ բուրմամբ: Սայլն Մովսեսի երկրորդ օրենքն էր Սինայում. Այն հարյուր բարդ խոլրձանը՝ Նահապետներ, մարգարեներ, Կորնկանը վեցը բարդոց՝ Տիրոջ գործերը վեցօրյա, Մանուշակն այն մի բարդոցով՝ Միավորյալ Երրորդություն, Այն մանուկը խարտիշագեղ Սուրբ Հովհաննեսն էր Մկրտիչ, Իսկ սայլիկի չորս կրծերը՝ Ավետարանը Քրիստոսի: Գիլ գալիս էր գլգլալեն սայլիկն ի գիլ, Գալիս էր աջ կողմից Մասյաց, Սայլիկն ի գիլ գալիս էր գիլ գլգլալեն Ու մտնում էր ճռնչալով Երուսաղեմ Իսկ որդիները Սիոնի Երգում էին այս ասելով. Փա՜ռք Քրիստոսի ամենազոր հարության:

36


ՔԱՌԱՍՆՕՐՅԱՅ ԳԱԼՍՏԵԱՆ ՏԵԱՌՆ9 Էրինն էին ելին, մինն ի յերկուց մի երկակի հանգոյն էից զըւարճ միշտ: Միշտ անբաւ այսր հրաշունակ բան, բան խորհրդաբեր եւթներգին աղի չափ: Չափ վայր ասպարէզ իջեալ ի տեղի տարրայնոյ, տարփ տարփ ի վեր արփային, տարփ տարփ ի վեր նուսխայօրէն ճեմ: Ճեմ կուսինածոց ծաղիկ, վարդ փթթեալ ի գիրկս մօր. հօր սահման և կնիք կամի ասէր ժամ: Ժամ եհաս, Պտղէմէոս հանդիսաւոր խումբ, խումբ րաբունէից եւթանասնից ռամ: Ռամ մատենօրեայ երագագրի տառ, տառ գծագրենի մինն ընդ երրադրեալ, ահա՛ կոյս յղասցի, երբ լինիցի այդ: Այդ իսկ են զարմանք, զարմանալեաց բան, մինչև լինիցի, երբ տեսանի հրաշ: Հրաշ հրաման առեալ, մի՛ տեսանել զմահ, մինչև լինիցի քեզ կատարումն գրոյդ: Գրով հոգիապատում զգուշակի բան, բան խորհրդաբեր, աւետաբեր օր: Օր աւուր բղխեալ, ժամանեցո ցերբ, երբ նոր երանեալ, երբին սկիզբն առեալ, հրաման առաքի առ ծերունին զգօն: 9 Առաջին անգամ լույս է տեսել 1874թ. «Արարատ» հանդեսի 3-րդ համարում: Այս տաղի մասին բանասիրության մեջ արտահայտվել է այն տարտամ և չհիմնավորված կարծիքը, որ այն, հավանաբար, Նարեկացու գրչին չի պատկանում: Սակայն բանաստեղծության բովանդակությունը Նարեկացուն անհարազատ չէ, իսկ պատկերելու եղանակը, լեզուն, բանաստեղծության տեխնիկան կապվում են Նարեկացու մյուս տաղերի հետ: Նարեկացին սիրում է երբեմն կրկնել իր արտահայտությունները: Կան նաև «նարեկացիական» հորինվածք ունեցող մի շարք բառեր՝ եւթներգ, տարրայնոյ, կուսինանոց, ռամ կամ րամ, մատենօրեայ, գծագրենի, հիւրասլաց և այլն: Այսպիսով, պատկերները և լեզուն ամբողջականության տեսակետից ունեն «նարեկացիական» որակ (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

37


Զգօն շնորհաւորի, անճառ շնորհի մնայ, արի ե՛կ ի տաճարն, ահա հասեալ կամ, զգիրկսդ ինձ յօրինեա՛ քրովբէական կառք: Կառք համբարձայնոյ վերնակառոյց բազուկ, փոյթ ի փոյթ ճեպեաց, զոյգս աղաւնեաց ընծայ: Ընծայաբերիմ ես հօր, որ զիս ընծայեցոյց, վաղ ի վաղ զարթիր արագ: Արագ յարուցեալ ծերունւոյն հիւրասլաց ոտիւք, եկեալ մտանէր ի տաճարն, ի գիրկ իւր ընկալեալ զՅիսուս: Յիսուս տղայ մանուկ, որդի անծերունի հօր, հօր հաշտ կամարար, մատամբս աղաչեմ, շրթամբքս պաղատիմ, զիս արձակեա՛, Տէր: Տէր իմ, տէր Յիսուս, զոր կապեցերս, այժմ արձակեա՛, նոյն ահա տեսի զհեթանոսաց զլոյսդ: Լույսն ի լուսոյ, գիր թողութեան մեզ ծագեցար, որ ընդ ծերունւոյն հայցմամբ թո՛ղ մեզ, Տէր, զգիր պարտեաց, հայցմամբ ծնողի քո, որ լրմամբ եղեր մեզ թողութեան ամպ: Ամպ յամարայնոյ ցօղ ձիւնանման մեզ ծագեցար, տղայ քառասնօրեայ յայտնեալ մանուկ դու: Դու ի սրբութեան սրբարան սուրբ, սուրբ և սրբութեան սիրող, սրբեա՛ զմեզ ի մեղաց, կենդանանար քո գալստեամբդ, ընդ մեզ Աստուած յայտնեալ, փառք Իսրայէլի ժողովրդեան քում:

38


ՏԻՐՈՋ ՔԱՌԱՍՆՕՐՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՌԹԻՎ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Աստվածն աստծուց է ծագում, մեկը՝ մյուսից, մեկ երկակի են նման պայծառ մի էակի միշտ: Միշտ անհուն է նրա միտքն հրաշունակ, միտքն խոկումն բերող յոթներգ լարի չափ: Մի ասպարեզի չափ տարրեղեն տեղում իջած տենչանքով դեպի արևը, դեպի արևը գեղեցիկ ճեմում: Ճեմում ծաղիկը կույսի ծոցի, փթթած վարդ մոր գրկում կամենում էր ասել հոր վճռի ժամն է: Ժամն հասավ, Պտղեմեյան հռչակավոր խումբն, խումբն ռաբբիների յոթանասնից խումբն, Խումբն մատենագիր գրում է արագ տառերն գծագրելով մեկը մյուսին. կույսը պիտ հղանա, երբ որ լինի այդ: Եվ այդ զարմանք է, զարմանալի խորհուրդ, մինչև որ լինի, երբ տեսնվի հրաշք: Հրաշք պատգամն առած, չես տեսնի դու մահ, մինչև որ լինի ավարտումն գրքիդ: Գիրք հոգեպարար, խորհուրդ գուշակող, խորհուրդ խորհրդաբեր, ավետաբեր օր: Օրն օրից բխելով՝ ժամանեցրու այն ժամը, երբ նոր երանյալ մշտնջենականն է սկիզբ առնում, պատգամ է ուղարկվում ծերունուն զգոն, Եվ շնորհավորվում՝ բարձր շնորհում մնա. շուտ արի տաճար, ահա հասե՛լ եմ, գիրկդ ինձ արա հրեշտակային կառք: Բազուկները վեր, դեպ վեր կարկառած շտապեց նա զույգ աղավնի ընծա բերած: Ընծա բերեմ ես հորն, որ ինձ ընծա տվեց. շուտ և շուտ զարթի՛ր արագ: Արագ վեր կացած ծերունին արագավազ ոտքերով գալիս մտնում է տաճարը, իր գիրկն ընդունում Հիսուսին:

39


Հիսուս՝ մանուկ տղա, որդի չծերացած հոր, հոր զոհ հնազանդ, ձեռքերով աղաչում եմ, շուրթով պաղատում, ինձ արձակիր, տեր: Տեր իմ, տեր Հիսուս, որ կապել էիր, այժմ արձակի՛ր. ահա տեսա քո՝ հեթանոսների վրա ծագած լույսը: Լույսը լույսից, որպես մի գիրք ազատության մեզ ծագեցիր, ծերունու հետ աղերսում ենք, թողությո՛ւն տուր մեզ, տեր, մեր մեղքերի պարտքից՝ քո ծնողական գթով, որ լրիվ եղար մեզ թողության ամպ: Ամպ՝ ամռան շոգին որպես ձյունանման ցող մեզ ծագեցիր, տղա քառասնօրյա՝ հայտնված դու մանուկ: Դու սրբության մեջ սրբություն սուրբ, սուրբ և սրբության սիրող, մաքրի՛ր մեզ մեղքերից քո կենդանարար գալստով, մեզ աստված է հայտնվել, փառք Իսրայելի ժողովրդին քո:

40


ԳԱԼՍՏԵԱՆ ՀՈԳՒՈՅՆ10 Յանկարծահնչեաց հայրաշարժ բղխումն հրահոսավտակ, բոցաշաւիղ եռանդն, որոյ դրանդն ի յերկնից հողմահնչեաց բոց ի բոցատիպ խուռնամանուած լեզուաց: Ի ձայն բիւրակերպ օգինատիպ լրումն աւետաքարոզ տրտմականաց դասուց Պետրոսեան երամ հրաւիրողակ բարեաց: Հրով մաքրողին վեր առաքեմք իննաբար երգ ի նա մէտ. եւթնաղի շնորհաց հոգւոյն սրբոյ՝ հոգի հօր, ելումն նոյնատիպ դիմաց: Հոգի Աստուծոյ, հոգի զօրութեան, հոգի հեզութեան, հոգի գիտութեան, իմաստութեան, հոգի խորհրդոյ և հանճարոյ: Մի իմոյ և զիս մի՛ դատապարտեր զքո ձեռին շինեալ տաճարս. յիս օթևանեա՛, քո կամելդ գործ է կատարեալ: Կամեցող բարեաց, բարեգործեա՛ յիս ի բազմամեղս. երգել երգենից պատիւ միշտ էականիդ կամաւ քո և զիս վերանորոգեա՛ ի փառս:

10 Առաջին անգամ լույս է տեսել 1827թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Ճառք, գանձք և տաղք» գրքի առաջին հատորում: Ըստ Արշավիր Մխիթարյանի՝ ունեցել է երկու վերնագիր՝ «Գալըստեան հոգւոյն» և «Առ հարծորան գալուստն հոգւոյն սրբոյ» (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

41


ՀՈԳՈՒ ԳԱԼՍՏՅԱՆ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Հանկարծահնչեց բխումը հորից, որպես հրահոսավտակ, բոցաշավիղ վառումն, որի դռնից երկնային, հողմահնչեց բոցը բոցատեսք միահյուսված լեզուների: Ուժգնահունչ հոգին ձայնով բյուրակերպ ավետաքարոզ է Պետրոսյան խմբին, բարիքի հրավիրող տրտում դասերին: Հրով մաքրողին վեր առաքենք երգ, ինչպես հրեշտակների դասերը ինն՝ հոժար սիրով, յոթնալար քնարով փառաբանենք շնորհները սուրբ հոգու, հոգի հոր՝ ելած նույնատեսք դեմքից: Հոգի աստծու, հոգի զորության, հոգի հեզության, հոգի գիտության, իմաստության, հոգի մտքի և հանճարի: Ինձ, տեր, քո ձեռքով շինված տաճարին մի՛ դատապարտիր, ինձ օթևանի՛ր, քո կամենալը գործ է կատարյալ: Բարի՛ք կամեցող, բարեգործի՛ր ինձ, բազմամեղիս, պատիվ է միշտ երգեր երգել աստվածությանդ, կամքով քո և՛ ինձ վերանորոգիր փառքում:

42


ՀՈԳՈՒ ԳԱԼՍՏՅԱՆ Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Հանկարծահնչեց բխումն հայրածին Խուռնածուփ եռքով, հրահոսընթաց ու բոցաշավիղ Եվ հողմահնչեց երկնի դռներից Բոց լեզուներվ գալարամանված: Ավետաքարոզ, բարեհրավեր Պետրոսյան տրտմած դասը միաբան Գոչեց բյուրակերպ հողմաշունչ ձայնով: Հրով մաքրողին, հրեշտակների ինը դասի պես, Գոհության երգեր ի վեր առաքենք, Յոթնալար տավղով փառաբանություն հղենք սուրբ Հոգուն, Հոգուն Հոր, ծագած նույնատիպ տեսքով: Հոգի՜ Աստծո, Հոգի՜ զորության, Հոգի՜ հեզության, Հոգի՜ գիտության, Մտքի, հանճարի և իմաստության, Մի՛ դատապարտիր ինձ ու տաճարն իմ, Շինված քո ձեռքով, կամեցո՜ղ բարյաց, Քո կամենալը գործ է կատարյալ, Օթևանի՛ր ու բարեգործի՛ր իմ՝ բազմամեղիս մեջ, Որ կարողանամ երգել ու երգով Փառաբանել միշտ անեղականիդ. Նաև կամքովդ վերանորոգի՛ր ինձ՝ ի փառս քո:

43


ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ11 Աւետիս մեծ խորհրդոյ, խորհուրդ ծածկեալ մեզ յայտնեցաւ: Աւետիս, լոյս հօր ծագեալ ի ծոցածին յէութենէ. Աւետիս, յայտնեալ Աստուած ի հողեղէն գոյացութիւնս: Աւետիս, առաքեցաւ հրեշտակապետն Գաբիրէլ, Աւետիս տայր սրբուհւոյն, դստեր Դաւթի թագաւորին. Աւետիս քեզ, տիրամայր, բերկրեալդ ուրախ լեր, տէր ընդ քեզ. Աւետիս քեզ, տիրամայր, սրովբէանման քրովբէաթոռ հուպ երրակին լոյս գերազանց, լուսոյն արփի վեհինաճեմ. եռիցն ընթաց բիւրուցն իջեալ, շողշողենի փողփողենէջ, մանրահեղեղ գաղտնի շաւիղ անծանօթի ճանապարհին: Աւետիս քեզ, տիրամայր, կոյս Մարիամ, տաճար բանին: Աւետիս տուր Ադամայ, այսօր լուծան անէծք մեղացն. Աւետիս նահապետացն, ահա տեսին ում ցանկային: Աւետիս մարգարէիցն, այսօր եղև լրումն օրինացն: Աւետիս քեզ, Բեթղահէմ, երկիրդ Յուդայ, տունդ Եփրատայ: 11 Առաջին անգամ լույս է տեսել 1804թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Նարեկ և տաղք» գրքում: Ըստ Արշավիր Մխիթարյանի՝ ունեցել է հինգ վերնագիր՝ «Տաղ ծննդեան», «Տաղ սրբոյ յայտնութեան Քրիստոսի Աստուծոյ», «Յայտնութեան», «Նորին Նարեկացուն» և «Առ հրաշազարդ մարդեղութեան Քրիստոսի» (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

44


Աւետիս ծառոց ծաղկանց՝ բողբոջախիտ, խիտասաղարթ, գոյն գեղեցիկ պտղինաւէտ, ակնհաճոյ համ քաղցրունակ, հոտ բուրազուարթ, փունջ խուռներամ ծայրից վարդից փթթինազարդ, թերթ տարածեալ ոսկեճաճանչ, տերևախիտ կանաչացեալ: Աւետիս, երկրպագէր մեծ Կարապետն Յովհաննէս, Աւետիս, օրհնաբանէր Եղիսաբէթ մայրն Յովհաննու, Աւետիս տայր Յովհաննէս յորդ աղբերաց, հոյլ վտակաց, ջուր մանուածոյ ծիծաղ ծաւալ, կարկաչահոս, ուղխինահոս, ծայթինասէր մանուածաւալ, շրջանապտոյտ մանր աւազին, հոլով խորոց մէտ զուգին, վայր վեր անէջ, վեր վայր ի վեր՝ փութան ի ջուրսն Յորդանանու: Աւետիս քեզ, Յորդանան, Քրիստոս ի քեզ գայ մկրտիլ: Աւետիս քեզ, Կարապետ, ձայն բարբառոյ յանապատէ: Աւետիս ինձ, Յովհաննու՝ ձեռն իմ ըզՏէրըն մկրտէ: Աւետիս հրաւիրողիս զհարսըն մաքուր սուրբ փեսային: Աւետեաց եմ կոչնատէրս՝ մի՛ հրաժարիք ի հարսանեացս: Աւետիս Յորդանանու Ահերմոնի և Սանիրայ, լերինաթինդ խոր վէմ ի վեր ծըփին ի նոյն շտապ յորձանից, հրակոծ լերանց անձկին ի տապ բոցն ի ծաւալ ծով խոր հերձաւ, ճապաղ ճեպով դարձ նոյն ի դարձ, 45


խաղայր փութով ի տեսանել: Աւետիս տիեզերաց, այսօր հնչեաց ձայն ի բարձանց. Աւետիս որդւոց մարդկան, այսօր որդին գայ մկրտիլ. Աւետիս հողեղինաց, տեսին զհոգին աղաւնակերպ. Աւետիս, յայտնեալ այսօր խորհուրդ սրբոյ երրորդութեան. Աւետիս միշտ երգեսցուք՝ Քրիստոս օրհնեալ է յաւիտեան:

46


ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Ավետիս մեծ խորհրդի, գաղտնի խորհուրդն մեզ հայտնվեց: Ավետիս, հօր լույսն ծագեց ի՛սկ ծոցածին էությունից: Ավետիս, հայտնվեց աստված մեջն հողեղեն էակներիս: Ավետիս, որ ուղարկվեց հրեշտակապետն Գաբրիել, Ավետիս տուր սրբուհուն՝ դստեր Դավիթ Թագավորի: Ավետիս քեզ, տիրամայր, բերկրյալ եղիր, տերը քեզ հետ: Ավետիս քեզ, տիրամայր, սրովբեանման, քրովբեանման, մերձ գերազանց լույս եռյակին, լույսի արփի դու փառավոր, որ Քրիստոսը, աստված որդին իջավ ներքև բյուր մարդկանց մոտ որպես լույսի շող-շամանդաղ՝ խարխափողի ճանապարհին: Ավետիս քեզ, տիրամայր, կույս Մարիամ, տաճար մտքի: Ավետիս տուր Ադամին, լուծվեցին անեծքն մեղքերի: Ավետիս նահապետներին, ահա տեսան ում ցանկացան. Ավետիս մարգարեներին, այսօր եղավ լրումն օրենքի. Ավետիս քեզ, Բեթղահեմ՝ երկիր Հուդայի, տուն Եփրատի: Ավետիս ծաղիկներին՝ բողբոջազարդ, սաղարթախիտ, գեղեցկագույն այն ծառերի, որոնք լի են ակնահաճո 47


պտուղներով քաղցրունակ համ. բուրազվարթ խուռներամ փունջ զարդով փթթած այն վարդերին, որոնց թերթերն ոսկեճաճանչ տարածվել են կանաչի մեջ: Ավետիս, երկրպագեր մեծ Կարապետն Հովհաննես. Ավետիս, օրհնաբաներ Եղիսաբեթ՝ մայրն Հովհաննու. Ավետիս տար Հովհաննես աղբյուրներին, վտակներին և ծավալվող ծիծղուն ջրին՝ կարկաչահոս որպես հեղեղ ալիքներով իր ծավալուն, իսկ հորձանքի մանր ավազը խորքն է ջրի պես-պես զուգում, և ջրերը վեր վայր ու վեր շտապում են դեպ Հորդանան: Ավետիս քեզ, Հորդանան՝ Քրիստոս քո մեջն է մկրտվում: Ավետիս քեզ, Կարապետ, ձայն է լսվում անապատից: Ավետիս ինձ, Հովհանին՝ իմ ձեռքն տիրոջն է մկրտում: Ավետիս ինձ՝ որ հարսն մաքուր կոչում են սուրբ փեսայի մոտ: Ավետիքի կոչողն եմ ես՝ մի՛ հրաժարվեք իմ հարսանքից: Ավետիս Ահերմոնի, Սանիրայի, Հորդանանին, որի ջրերն անդունդն ի վեր հորձանքներով վեր ծփալով՝ թնդացնում են լեռներն ամբողջ. Հորդանանի ջրերը այդ դառնում են բոց, երբ հրակոծ լերանց միջով անցնում են ծով և ընթացքով հորձանք-հորձանք շտապում են նրան տեսնել: 48


Ավետիս տիեզերքին, այսօր հնչեց ձայնը վերից. Ավետիս մարդկանց ցեղին, այսօր որդին է մկրտվում. Ավետիս մեղ հողածին՝ տեսանք հոգին աղավնակերպ. Ավետիս, հայտնի դարձավ խորհուրդը սուրբ երրորդության. Ավետիս միշտ պիտի երգենք՝ Քրիստոս օրհնյալ է հավիտյան:

49


ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Ավետիս մեծ՝ սուրբ խորհրդի, Գաղտնի խորհուրդն հայտնվեց մեզ. Ավետիս, հոր լույսն է ծագել Իր ծոցածին էությունից. Ավետիս, որ հայտնվեց Աստված Էակներիս մեջ հողեղեն, Ավետիս, պետն հրեշտակաց Գաբրիելն երկիր է ուղարկվել, Որ ավետիս տա սրբուհուն՝ Դստեր Դավիթ թագավորի. Ավետիս քեզ, աստվածամա՜յր, Ուրա՛խ եղիր, տերն է քեզ հետ: Ավետիս քեզ, աստվածամա՜յր, Սերովբեի նման անբիծ, Քերովբեի պես բարձրաթոռ, Եռյակին մերձ լույս գերազանց, Որից իջավ բյուրերի մեջ Լույսի արփին եթերաճեմ, Շողշողենի, փողփողենէջ Մանրահեղեղ գաղտնի շավիղ Անծանոթի ճանապարհին: Ավետիս քեզ, աստվածամա՜յր, Կույսդ Մարիամ, տաճար Աստծո. Ավետի՛ս տուր և Ադամին, Լուծվեց մեղքի անեծքն այսօր. Ավետիս ձեզ, նահապետնե՛ր, Ձեր անձկալուն ահա տեսաք. Ավետիս ձեզ, մարգարենե՛ր, Եղավ լրումն օրենքների. Ավետիս և քեզ, Բեթղեհե՛մ, Երկիրդ Հուդա, Եփրատի տուն: 50


Ավետիս ծառ-ծաղիկներին Բողբոջախիտ, սաղարթավետ, Գեղեցկաթույր, պտուղներով Ակնահաճո, ախորժահամ, Զվարթաբույր հոծ-խուռնախիտ Փթթինազարդ վարդերի փունջ շափրակներին, Որ բացվել են ոսկեճաճանչ թերթիկներով Ու կանաչել տերևազարդ: Ավետիս էր երկրպագում Մեծ Կարապետն այն Հովհաննես, Օրհնաբանում էր ավետիս Եղիսաբեթ մայրն Հովհաննու: Ավետում էր Հովհաննեսն՝ հորդ Աղբյուրներին, վտակներին, Որոնց ջրերն հույլ՝ վետվետուն, Մանվածածուփ ծիծաղ ծավալ, Կարկաչասահ ուղխինահոս, Մանրածփին մանվածավալ Շրջապտույտ այս կողմ այն կողմ Թավալվելով մանր ավազին՝ Միավորվում, խառնվում իրար, Վայր, վեր, անէջ, վեր, վայր, ի վեր՝ Շտապում են դեպի ջրերն Հորդանանի: Ավետիս և քեզ, Հորդանա՛ն, Քրիստոս քո մեջ է մկրտվում. Ավետիս քեզ, սո՛ւրբ Կարապետ՝ Ձայն բարբառո անապատից: -Ավետիս ինձ Հովհաննեսին՝ Տերն իմ ձեռքով է մկրտվում. Ավետիս ինձ՝ հարսին մաքուր Ես եմ կանչող փեսայի մոտ. Ավետիսի կոչնատերն եմ՝ Մի մերժեք գալ հարսանիքին:

51


Ավետիս և Ահրեմոնին, Սանիրային, Հորդանանին, Որ ծփում է խռովահույզ խոր կիրճն ի վեր Լեռնադղիրդ հորձանքներով Եվ հրակոծ լերանց տապից հեղձամաղձուկ՝ Խոր հերձանցքով բոցածավալ Դարձապտույտ ճապաղ ճեպով Շտապում է ծովը տեսնել: Ավետիս մեծ՝ տիեզերքին, Այսօր հնչեց ձայն բարձունքից. Ավետիս ողջ ցեղին մարդկանց, Այսօր Որդին է մկրտվում. Ավետիս ձեզ, ադամորդի՛ք, Տեսաք Հոգին աղավնակերպ. Ավետիս, որ հայտնվեց այսօր Խորհուրդը Սուրբ երրորդության. Ավետիս միշտ պիտի երգենք՝ Քրիստոս օրհնյալ է հավիտյան:

52


nm12 Էն Էին անէին եղանի եղակ եղելի՝ անեղիցն աներբից յաւիտեանս, Անհաս իմանի անկէտ այժմուս հասու, ծոցածագենի ծագումն ծիր մշտածաւալ անփոխ: Մինն յէից զարմից յերազգայից, համագոյ շաւիղ ոտիցընթաց: Ես Էին նման աննմանին իմոյ զիմն առեալ առից պատճառ բերեալ վերամբարձ երկնից օդոց, Մատինայօրին պատկեր ի նոյն տիպ զարդարեալ վեհ երագընթաց շաւիղ կամ ելինագոյ, Տաղաւար եղև առ կոյսն առաքողին կամք պարտեաց, ընդունակ ժամու եհաս, ահա ժամ կատարման: Ի խաչ բարձրանալ դիտին առ հայր համբարձումն, ամբարձ երամից յերազայից վերասլացիկ սա զայրացմամբ. Թևատրոհաթև շառաչմամբ բոյլ հիւթ ճոխարան դասուց՝ մի առ մի հրավէր՝ փոյթ յասպարէզ մատիք: Ո՞վ է սա սաստկաշունչ բոսորաերփնազարդեալ. սա այն թագաւորն է քաջ կորովաբար ի պատերազմէ եկեալ: Ի վեր համբարձէք իշխանք ըզդրունս՝ առ հայր զաւետիս պատմեալ, ահա սիրելի քո սիրեցելոյ սրտիդ, զոր վկայեցեր դա սիրելի որդի: Ի գիրկս հայրենի նստեալ ի համբոյր սրբութեան սուրբ հոգին սիրով պատուեալ, զիմ գնդին զհետ պարգևս քեզ պարտ է լնուլ անսուտ խոստմանց պարտիս. ընդ ձեզ եմ յաւիտեանս:

12 Առաջին անգամ լույս է տեսել 1840թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Մատենագրութիւնք» գրքում (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

53


nm Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Աստվածն ինքն ինքնաստեղծ է եղել արարիչ եղած՝ չգոյից անժամանակից հավիտյան, Անհաս իմանալու, անվախճան, այժմ մեզ հասած ծոցածին ծագումն շրջան է մշտածավալ, անփոփոխ: Միակն ստեղծվածը զարմից է սրբազան, միասնական շավիղ մարդկանց ընթացքի: Ես, աստծու նման, իմ աննմանին իմ մեջ առած, պիտի տիրեմ երկնային վերևից իջածի նման: Ձեռակերտ պատկեր որպես կերպ գեղեցիկ իջավ արագընթաց վեհ շավղով աստծուց բխող, Տաղավար եղավ կույսի մեջ, առաքողի կամքն հաղթեց, ընդունելի ժամին հասավ, ահա ժամ կատարման: Խաչ բարձրանալիս դիտում են համբարձումն հոր մոտ, վեր սլացողի վերացումն սրբազանների խմբից զայրույթով: Շատ թևերի շառաչյունով մեծ զորությամբ դրախտի դասերին մի առ մի հրավեր կանչում. -Շուտ հրապարակ մտեք: Ո՞վ է սա սաստկաշունչ, բոսոր գույնով զարդարված. -Սա այն թագավորն է քաջ՝ արիությամբ պատերազմից եկած: Վեր բարձրացրեք, իշխաններ, դռները, հորը ավետիս պատմեք,- ահա սիրելին քո, սիրեցյալը սրտիդ, որին նահատակեցիր, դա է քո սիրելի որդին: Հայրենի գիրկն է նստած համբուրելի սրբության սուրբ հոգին սիրով պատված,- իմ գնդի մարդկանց պարգևներ դու պարտք ես տալ անսուտ խոստումների, պարտավոր ես,- ձեզ հետ եմ հավիտյան:

54


nm13 Ի նոյն նորոյ նորին ը նոյն ը նիւթ, նիւթականին Էնն յանէից գոյ: Գոյըն յոչէից եղաւորեալ տիպ, Տիպ երանութեան ներընդունակ ներ: Ներ ներբողական նըւաստատիպ կերպ, Կերպ երամաղին և ցուցանի շուք: Շուք տարրաշըշոյ զեղ մէջ ասոյ զկէտ, Կէտ կատարելոց կցորդակցեալ է էակցեալ մէտ: Մէտ տաղերամին ձայնաստեղծեալ եբրայական տղայք, Տղայք գովասանական համանգամայն ձիթաստանեան ոստազըւարճ երգ: Երգք ովսաննայաբեր արքայաճեմ ռահ, Ռահ արքայաճեմ ձորձածածուկ ծիածանին գնացք: Գնացք լուսաշաւիղ յաւանակաւ եկք, Եկըք հրէակոյտ ծերաժողով առբերելով արմաւենեաց ոստ: Ոստս արմաւենեաց վերատուելում պարգևողին փառք, Փառք բազմելոյն վերայ իշոյ շնորհազարդեալ գերափառեալ մտրուկ: Մտրուկ հանդերձ իշովն ի սաբաւօթ զօրելոյին բան, Բանն շնորհաւէտ կառաւարեան լեռնաթափեան յԵրուսաղէմ գայր: Գայր նախաշաւիղ տեառն ընդունակ Բեթանիա եղև. եղև խանդագորով սրտաճմլիկ մարիամանց եղբայրական գութ: Գութն մեռելոյն չափ արտասուաց մեսիատես աղերսաւոր քորք. Քորք նորախնդիր արտաշնչեալ արտաբերեալ զերիզապարգև: Պարգև զանբանողին դարձուցանէր զդին,

13 Առաջին անգամ լույս է տեսել 1840թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Մատենագրութիւնք» գրքում (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

55


Դին դիապատեալ հոգեզգեստեալ կեանս կոչողին նորատուելում կնիք: Կնիք մահու լուծան դժոխայնոց կիրք: Կիրք չնչին տուողին ի հոյակապ ժողովն: Ժողովք եբրայական հոյլք բիւրուց երգաբանեն փառք. Փառք լուսատուին այժմ և յաւիտեանս. ամէն:

56


nm Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Նա՝ նորինը նույն նյութից էր, նյութական աստված ծնվեց անգոյից: Անգոյից ծնվեց դարձավ իրական, Իրական պատկեր սուրբ երանության: Սուրբ երանության մի համեստ պատկեր, Պատկեր մարդկային, որ ցույց է տալիս ստվերը նրա: Իսկ նա մարդու մեջ լցնում է հորդառատ իր էությունը, Էությամբ իրենց՝ մկրտվածներին դարձնելով նույնը: Նույն և բազմաթիվ երգեր են հորինում եբրայեցի տղաներ, Տղաները խմբովին գովասանելով՝ ձիթենու ոստեր ձեռներին երգում են: Երգեր օրհներգու ճամփին արքայի, Ճամփին արքայի, որով անցնում է ծիածնագույն երթ: Երթ լուսաշավիղ՝ էշով եկողի, Եկողին խումբը ծեր հրեաների սիրով մատուցում է արմավենու ոստ: Ոստ արմավենու որպես մի նվեր՝ պարգևողին փառք, Փառք, որ բազմել է ավանակի վրա և փառավորել այն ավանակին: Ավանակի վրա է զորությունը՝ ամենազոր միտքը, Միտքն ընդունակ ամեն ինչի իշխող, դեպի Երուսաղեմ սարից իջնում էր: Իջնում էր շավղով և Բեթանիայում հյուրընկալ եղավ. եղավ խանդաղատ և սրտաճմլիկ դեպի մարիամները եղբայրական գթով: Գթով մեռածին արցունք թափած մեսիատես աղերսավոր քույրեր, Քույրեր, որ խնդրում են, ննջեցյալին արդեն պատանքված՝ տալ կենդանություն:

57


Կենդանություն տալ անխոս դիակին՝ դիակնացած դիակին կյանքի կոչել, տալ նոր կյանքի դրոշմ: Դրոշ մահու լուծվեց՝ կիրքը դժոխքի, Դժոխքն անզոր է ի դեմս հոյակապ բազմության մարդկանց, Մարդկանց եբրայական ժողովրդի, որ երգում են փառք. Փառք լուսատուին այժմ և հավիտյան. ամեն:

58


Ի ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՂԱԶԱՐՈՒ14 Ձայնն կենդանատուն ձայնէր, Ղազար, ե՛կ արտաքս. արտաքս ելանէր մեռեալն, տայր նոր զաւետիս սքանչելահրաշ խմբիցն: Խումբս երամ տղայոցն երփնաթերթից ծաղկանց ոստինակոտոր արմաւենեաց նոճի: Փունջ սօսին սաղարթ ստեղնաշիտակ տնկոցն խուռն հազրէվարդին մանուշկաբեր բիւրին: Բիւր սիրողայնոց ածէր գոյն ծիածանին խառնեալ խառն ի խուռն ահին հոյլ ծերունեաց պերճից: Տերև ձիթենեաց տարածանեն ընդ ուտիւք, ընդ ուտիւք մաքրողին մաքրինաճեմ հրարփին: Տաւիղ եռաստռիչ բամբերգայնոյ տաւիղ, տաւիղ ապըճիռ երգ լիազուարճիս: Զուարճ գարնանաբոյս նոր Սիովնի ընծայ, ընծայ երկնայնոյն խիտ սիրամայր պատգամ: Ծարաւ բաւենոյ ցօղ փոխանակ նոճին, որ զիմս ունելով վերամբառնայ ի փառս: Մերոյ նմանոյ աննմանին րոպ, րոպ մասնաւորեալ մերունական կերպի: Էն է ինքնէէն ի միշտ էէն է. փա՛ռք փառատուողին, փառք և պարգև միշտ այժմ և հանապազ փառք յաւիտեանս. ամէն:

14 Առաջին անգամ լույս է տեսել 1840թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Մատենագրութիւնք» գրքում: Այստեղ Նարեկացին իրեն համեմատում է ծարավ բավենու հետ՝ իրեն մեղապարտ ճանաչելու համար, իսկ նոճի հասկացության մեջ նա ըմբռնում է մաքուր և անարատ հոգի ունեցողին (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

59


ՂԱԶԱՐԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Կյանք պարգևողը ձայնեց, Ղազար, արի՛ դուրս. մեռյալն դուրս ելավ շիրմից, տվեց ավետիս սքանչելահրաշ խմբերին: Խմբերին մանկանց՝ ծաղկեփնջեր բռնած՝ կտրված դալար արմավենուց, նոճուց: Ուղղաբերձ սոսու տունկի սաղարթի փնջեր, խառն հազրեվարդին, մանուշակին խառն: Խառն ծիածնագույնին՝ բերում էին սիրողները բյուր, բյուր սիրողները՝ խառն, պերճ ծերուկներին: Տերև ձիթենու տարածում են ոտքի տակ, ոտքի տակ մաքրողի՝ մաքրափայլ զերդ արփին: Տավիղ եռալար, բամբաձայն տավիղ, տավիղն երգում է երգ ուրախության: Ուրախ գարնան պես, նոր Սիոնին ընծա, ընծա երկնայինին մերձ սիրող մոր, պատգամ: Ծարավ բավենու խեժն, փոխանակ նոճու, որ ունեմ, ի փառս խնկարկումով ելնի: Մեզ նման դարձավ աննման իսկույն և իսկույն հաղորդ՝ մեր կերպարանքին: Աստվածն ինքնին է, միշտ էությունն է. փա՛ռք, փառք տվողին, փառք և պարգև միշտ այժմ և հանապազ փառք հավիտյան. ամեն:

60


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱՐԻ Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Հնչում է ձայնը կենսապարգևի՝ -Դո՛ւրս արի, Ղազա՜ր: Եվ դուրս է գալիս մեռյալն, ավետիս Տալիս խմբերին սքանչելահրաշ, Խմբերին մանկանց, երփնաթերթ ծաղկանց, Նոճ ու արմավի դալար ոստերին, Ճոխ սաղարթներին ուղղաբերձ սոսյաց, Հազրեվարդերի, մանուշակների անթիվ փնջերին, Որ բերել էին սիրողները բյուր՝ Ծիածանների գույները բոլոր Խառնած խառնիխուռն՝ տեսության եկած Ծերունիների պերճ բազմության հետ: Ձիթենիների տերևներ էին այնտեղ տարածում Սուրբ ոտքերի տակ մաքրազարդողի, Որ լուսաճեմ էր, ինչպես հրարփին: Եվ տավիղներով եռաշռինչ, ապճիր Ու բամբերգաձայն՝ գալիլեացիք Խանդավառությամբ համերգում էին՝ Գարնանազվարթ Սիոնին ընծա, Ընծա երկնայնին՝ սիրամոր պատգամ: Նոճու փոխարեն ծարավ բավենու Ցող, որ ունեմ ես, թող խնկարկումով Բարձրանա ի փառս քեզ՝ մեր նմանիդ, Աննմանական համայնիդ անբավ, Մասնավորված մեր տեսք-կերպարանքով: Ինքնէից է էն, էից հարակա. Փա՜ռք փառատուին, փա՜ռք ու պարգև միշտ Այժմ և հանապազ, հավիտյանս. ամեն:

61


Ի ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՂԱԶԱՐՈՒ15 Սկզբնազարդ գոյիւ անայր երբեմն ի նոյն վայրին, Վայր ճոխճեմին տաւիղ, ամին բերելոյ օրհաս. Օրհաս վաղաւէտ վճիռ, սէր համբերապատ մահին. Մահինաբողբոջ ժամին, ժամին ժամանեալ աւուր, Աւուրք ակնաքթիթ հրաւէր ճարակող ի նոյն ի լրոյն. Լրոյն անդրէն այժմ միշտ նորոգ սէր սիրեցելոյ սրտին, Սէր դիտին ի նոյն դիտին. տօն յԵրուսաղէմ երթամք: Երթամ զարթուցանել զՂազար, զայն զչորեքօրեայ զմեռեալն: Մեռեալ կենսաբեր մահին. մեզ նոր աւետիք նորանորին գալուստ: Գալուստ ահեղին աւուր, աւուրք հեղինաւորեալ, Գայ ի Բեթանիա՝ չարչարանացն տուն, բերեալ զօրեղին փառօք Զաւետիս Մարիամու, զնոյն և Մարթայի այն սիրելի քերցն: Քորք քաջահաւատ յուսով ընդ առաջ ելանեն փրկչին, Երկիր պագանեն ոտից, շրթամբք համբուրեալ հեղուն, Հեղուն զարտասուս յորդահեղուս վտակ, վտակ ի վտակ խառնեալ յայտաթորելոյ այտից: 15 Առաջին անգամ լույս է տեսել 1840թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Մատենագրութիւնք» գրքում (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

62


Փրկիչ, տէր Յիսուս Քրիստոս, եթէ աստ էիր դիպեալ, եղբայրն իմ ոչ էր մեռեալ. ե՛կ և տե՛ս զաղէտ աղէտակոծ սրտի: Սրտից ճանապարհ ձայն աղերսագոչ ողբոց. ճեմ ցոփինընթաց գերեզմանի դուռն: Դուք բա՛ց արարէք ըզվէմդ, վէմ վիմակառոյց ընդ վիմափոր խմբին:

63


ՂԱԶԱՐԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Գոյության սկզբից, ժամանակով նույն վայրում Նվագում է տավիղը՝ աստված բերում է օրհաս. Օրհաս՝ վաղավետ վճիռ, սեր՝ ժամանող օրվա Մահաբեր ժամին, մահին համբերողին. Օրերն ակնթարթ հրավեր են, Օրհասի ծավալվում է լուրն. Լուրը կրկին միշտ է, նորոգ, սեր է սրտին սիրեցյալի, Եվ սիրով են այն սպասում. տոն է, գնանք Երուսաղեմ: Գնամ զարթեցնելու Ղազարին՝ այն չորսօրյա մեռածին: Մեռած կենսաբեր մահով. մեզ նոր ավետիք անսովորի գալստյան: Գալուստն ահեղ օրերի, օրեր սահմանված վաղուց, Կգա Բեթանիա՝ չարչարանքի տուն, բերելով հզորի փառքով Ավետիս Մարիամին, նույնպես Մարթայի՝ այն սիրելի քույրերին: Քույրեր, քաջահավատ հույսով ընդառաջ ելան փրկչին, Երկրպագում են ոտներին, շրթներով համբուրում, հեղում, Հեղում արտասուք՝ հորդահոս վտակ, վտակ վտակի խառնված՝ արցունք է հոսում այտերից: Փրկի՛չ, տեր Հիսուս Քրիստոս, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի. 64


ե՛կ և տե՛ս աղետ աղետակոծ սրտի: Սրտից աղերսագոչ ողբերի ճամփան արագ տանում է գերեզմանի դուռը: Դուք բա՛ց արեք վեմն այդ, վեմ վիմակերտ, վիմատաշ քարով:

65


ՏԱՂ ՎԵՐԱՑՄԱՆ ԽԱՉԻՆ16 Ես ձայն զառիւծուն ասեմ, որ գոչէր ի քառաթևին, Ի քառաթևին գոչէր, ձայն առնէր ի սանդարամետն: Սանդարամետն այն ի դող եղեալ սասանէր ի ձայնէն ահեղ: Ահեղ ձայնս, որ ես լուայ, սա քակէ զամուրս որ ունիմ: Զամուրս իմ քակել կամի, գերելոցն առնել գերէդարձ: Գերեացն երանի ասեմ՝ որ եղեն ի յառն առիւծուն: Ի յառն առիւծուն եղեն՝ այլ չունին ակն տանջելոյ, Ակն տանջելոյ չունին՝ ակն ունին անանց պսակին, Պսակ բոլորեալ առնուն յԱռիւծէն, յանմահ արքայէն. Փառս փրկողին տացուք, որ փրկեաց զգերեալսն ի բանտէն:

16 Առաջին անգամ լույս է տեսել 1804թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Նարեկ և տաղք» գրքում: Ըստ Արշավիր Մխիթարյանի՝ ունեցել է հինգ վերնագիր՝ «Տաղ սուրբ յարութեան», «Մեղեդի յարութեան», «Առ սուրբ խաչն աստուածընկալ», «Տաղ վերացման խաչին» և «Տաղ սրբոյ խաչին» (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

66


ՏԱՂ ԽԱՉԻ ՎԵՐԱՑՄԱՆ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Ձայնն եմ առյուծի ասում, որ գոչում էր քառաթևին, Քառաթևին էր գոչում, և տիրում էր ձայնն դժոխքին: Եվ դժոխքն այն դողում էր, ահեղ ձայնիցն էր սասանում: Ահեղ ձայնը, որ լսեցի, քանդում է ամուրն, որ ունեմ: Մարմիններն քանդել է ուզում, գերվածներն անել գերեդարձ: Նրանց երանի եմ ասում, որ տեսան նրանք առյուծին, Որ առյուծին նրանք տեսան, էլ չեն ակնկալում տանջանքի, Տանջանքից չեն ակնկալում, ակնկալում են անանց պսակին, Պսակ բոլորված առնում Առյուծից, անմահ արքայից. Կտանք փրկողին մենք փառք, որ փրկեց բանտից գերիներին:

67


ՏԱՂ ԽԱՉԻ ՎԵՐԱՑՄԱՆ Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի Այն առյուծի ձա՜յնն եմ ասում, Որ գոչում էր քառաթևին, Քառաթևին գոչում էր ու Ձայն էր տալիս սանդարամետ. Սանդարամետը դողահար՝ Սասանվում էր ահեղ ձայնից: Ահեղ ձայնն այն, որ լսեցի, Քանդում է իմ ամրոցները. Ամրոցներս է ուզում քանդել, Գերյալներին գերեդարձել: Երանի՜ այն գերիներին, Որ առյուծին ավար եղան, Ավար եղան այն առյուծին. Այլևս չունեն տանջանքի վախ, Տանջանքի վախ չունեն այլևս, Անանց պսակ են սպասում Ու կստանան հյուսված պսակ Անմահ արքա այն առյուծից: Փա՜ռք տանք փրկչին, որ ազատեց Գերյալներին խավար բանտից:

68


ՅԱՐՈՒԹԵԱՆ17 Անուն անեղին Էին Աստուած է. է միշտ յէղութեան յանհասութեան նոյն: Նոյն ինքն է նման, նոյն մի և նոյն մի. մի ոմն ի յէից անդրէն ի նոյն թիւ: Թիւ միշտ եզակի եզեռակի փառք. փառք իմ դիմառից էից գոյէից գունդ: Գունդ տրամք երամից կայք յանուրեք վայր. վայր համբից բիւրից օր սահմանեալ գետ: Գետ քառնիւթեայք պաղպաջ երկնի փայլ փայլ. փայլք փաղփինատար Աստուած անծայրենի լոյս: Լոյս գերազանցիկ երկնաշաւիղ ռահ. ռահ արքունաճեմ վերայ ծովու քայլ: Քայլ վէմ շարժելով տեղիարան նիստ. նիստ արքունաճեմ անապատի տօթ: Տօթ ի ծարաւուտ երկրի երկին կոյս. կոյս արդիւնալուր սիրասնունդ սէր: Սէր հարկաւորեալ կամից կատար կամ. կամ ժամին հասեալ պատերազմի օր: Օր պարզ և թերի օր մի յայտնի Տեառն. տեառնագիր հրաման ես բարձրանամ դէտ: Դիտեմ դիտանոց դէմ հարաւոյ ճեմ. ճեմ պատմուճանի բոսորայնոյ գոյն: Գոյն ներկեալ արեամբ աղբիւր բղխեալ կող. կողիմնապատիր պարտեաց յառաջ ձայն: Ձայն տուք դստերացդ Սիոնի, զի՞ լայք, զի՞ լայք ու աւաղէք, պըսակ ի գլուխ իմ: Իմ վարսս անձրևով, քաղցրիկ ցօղով լի, լի ու լրումնօրէն զիս պսակեաց մայր իմ: Մայր իմ հետևող ժամադրողին օր. օր երիցօրեայ ես տապանի դնիմ: Դնիմ դէմ դըժոխոց աւարողին բուռն. 17 Առաջին անգամ լույս է տեսել 1840թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Մատենագրութիւնք» գրքում: Ըստ Արշավիր Մխիթարյանի՝ ունեցել է երկու վերնագիր՝ «Յարութեան» և «Այլ տաղ յարութեան ի Նարեկացւոյ» (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

69


բուռըն զօրութեամբ զօրեղինին զօր: Զօր զօրեղինին զօրինահաս գունդ. գունդ նըւաստախումբ աւետաբեր յոյս: Յոյս յուսաբերին ժամայն հասէք լեառն, լեառն Գալիլեա, անդ տեսանէք զՏէր: Տէր յարեաւ, կանայք գան ի հանդէս փոյթ, փոյթ պատուէր տուք իմոյ Պետրոսեան երամին: Երամք երամից ձեզ երանեն միշտ, միշտ ձեզ երանեն, զի Տէր յարեաւ այսօր: Այսօր Տէր յարեաւ, փառք յարութեանն Տեառն, Տեառն գոհութիւն, փառք և պատիւ միշտ յաւիտեան:

70


ՀԱՐՈՒԹՅԱՆ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Ինքնագո Էի անունն աստված է, որ էության մեջ անհաս միշտ նույնն է: Նույն է նա իր հետ, նույն է և միակ. մեկն էությունից, նորից նույն թվում: Թիվ որ եզակի՝ եռակի է փառք. փառք ինձ վկայիս մարդկային խմբի: Խումբ սերտ բազմության բոլոր վայրերի. վայրեր բյուր մարդկանց, որ վերջանում է սահմանով գետի: Գետեր, որոնց մեջ պաղպաջում է փայլը երկնքի. փայլն այդ պայծառ աստվածն է՝ անհատնելի լույս: Լույս գերազանցիկ շավիղն է երկնի. շավիղ արքայական երկնային ծովի վրա քայլողի: Արքան իջնում է, նստում է վեմին. վեմն որպես աթոռ անապատում տոթ: Տոթ ծարավ երկրում իջնում է երկնից. երկնային կողմից ավետում է սեր: Սեր որպես լրիվ կատարումն կամքի. կամք հասած ժամին պատերազմի օրվա: Օր պարզ և թերի հայտնի է տիրոջ. տիրոջ հրամանով բարձրանում եմ դետ: Դիտում դիտոցից տիրոջ քայլքը հարավից, հագած պատմուճան բոսորագույնի: Գույն ներկված արյամբ, որ աղբյուրի պես բխում էր մարդեղեն կողից: Սիոնի դստրեր, ինչո՞ւ եք լալիս, ինչո՞ւ եք ողբում ու ավաղում գլխիս պսակը: Վարսերս անձրևով, քաղցրիկ ցողով են լի, որ լիուլի ինձ պսակեց մայրն իմ: Մայրն իմ հետևող ժամադիր օրվան, երբ երեք օր ես շիրիմ մնացի: Կմարտնչեմ դժոխքի իշխանության դեմ զորավոր ուժի բուռն զորությամբ: Ուժ ունեմ ամենազոր՝ ուժեղահաս գունդ, 71


գունդն այդ փոքրաթիվ հույս է բարեբեր: Հուսաբեր ժամին գնացեք լեռը, լեռը Գալիլյա, անդ կտեսնեք տերը: Տերն հարյավ, կանայք հանդեսին գալիս են շտապ, շուտ լուր տվեք իմ Պետրոսյան խմբին: Խմբերը մարդկանց ձեզ են երանում, երանում են միշտ, որ տերն հարյավ այսօր: Այսօր տերն հարյավ, փառք տիրոջ հարության, տիրոջ գոհություն, փառք և պատիվ միշտ հավիտյան:

72


ՀԱՄԲԱՐՁՄԱՆ18 Էն ի միշտ էէն անեղապէս ծնունդ ծածկեալն յանքննին ծոցոյ, ծագեալ ի հօրէ լուսոյ աշխարհի լոյս: Լոյսըն զիւրական ստեղծեալըն տիպ պատկեր տպաւորեալ լուսոյն ծածկոյթ հողանիւթ արփիական կերպին: Կերպարանքըն հօր առեալ ըզմերս, ծնեալն տնօրինաբար մարմնով՝ խաչիւ և արեամբ ազատելով զբնութիւնս: Զբնութիւնս վայրանկեալ նորոգ յարութեամբն իւրով ընդ իւր վերյարուցեալ փառօք վեհից գերագոյն նստոյց յաթոռ փառաց: Փառաց թագաւորն հարեալ զպատերազմ, զգերողին առեալ զաւար, ի բարձունս ելեալ բաշխեաց պարգևս մարդկան: Մարդկային մարմնով ի գոյն արեան զՏէր անմարմնական տեսեալ զուարթնոց, ընկեր առ ընկեր հարցեալ, թե ո՞վ իցէ. Ո՞վ է սա, դիմեալ գայ յԵդովմայ կարմրաձորձ ի բոսորայ, գեղեցիկ պըճնեալ աստուածազարդ լուսով: Լոյսըն հրեղինացն ծանուցեալ բանիս՝ բուռն իմոյ զօրութեամբ վանեալ զհըզօրն կարծեալ արդարութեամբ յերկրի: Զերկրային գունոյ պատմուճանին զտարակոյս դարձեալ լուծանել հարցեալ՝ զի՞ կարմիր հանդերձ քո ըստ լի կոխեալ հնձան: Հնձան ի խաչին յարեալ ասէ, կոխեցի զթըշնամին կենաց, յերկիր ըզմեղաց հեղեալ զմաղձ նորա: Նոր անդրէն ի նոյն հարցաբանեալ վեհիցն՝ զի՞ այդ վէրքն ի ձեռս քո, 18 Առաջին անգամ լույս է տեսել 1840թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Մատենագրութիւնք» գրքում (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

73


որով ի հողոյ ստեղծէր զպատկեր քո Տէր: Տէրըն զիւրականս ազդեալ բարեկամացն զկիրս՝ զոր վիրաւորեալ եղէ ի տան սիրելւոյ Իսրայէլեան դասուն: Դասուց հրեշտակացն ծանուցեալ թե ո՞վ առ գերագոյն կայիցն հոյլըս՝ աղաղակելով գոչեն՝ բացէ՛ք զդրունըս. Դրունք յաւիտենից փակեալ յերկինս այսօր վերհամբարձեցին հիմամբք, և մտցէ ի փառս փառօք եկեալ արքայ: Արքայ երկնաւոր մտեալ յերկինս երկնից, յորում էր ի սկզբան նոյն միշտ ի գիրկս հայրենի հոգւոյն սիրով պատիւ: Պատիւ ի հօրէ նստեալ յաջմէ իւրմէ, մինչև զթշնամին ի սպառ յապագայցն աւուր ներքոյ դիցէ ոտից: Ոտից թշնամւոյն բնութիւնս եղեալ ներքոյ՝ նստի քրովբէից յաթոռ, ի յերկնաւորացն երկրպագի յաւէտ: Յաւէտ ցնծութիւն հողեղինացս այսօր անճառ փառաց գոլով հաղորդ, ընդ հօր նստելով առեալն ի մէնջ որդւոյ: Որդւոյդ միածնի երկրպագեմք և մեք ընդ մետասան ընտրեալ դասուն, հայցելով ի քէն զաւետաբեր հոգիդ: Հոգի քո բարի առաջնորդեսցէ մեզ առ քեզ վերեբերիլ հոգւով, վերելս ի սրտի դնել տրտմական հովտէս: Հովտէս լուծանել կենաց. յահեղ քում գալստեանդ աւուր առ հայր վերացո զմեզ լրմամբ սիրոյ: Սիրելի սիրոյդ աջ ընդ աջմէ բազմեալ, հայցեա ընդ անդամոցս գլուխ՝ միանալ ընդ քեզ քև ընդ սիրոյ հօր և հոգւոյդ: Զհոգիդ կենարար առ ի հօրէ բղխումն, շնորհեա քո բանաւոր հօտիս ըստ փոքուն հօտի ի վերնատունն սուրբ: Ի սրբարանիդ վերհամբարձեալ սուրբ 74


իձայն փողոյ երգեմք քեզ զերգս ընդ սերովբէիցն երեքսրբեանդ սուրբ: Սուրբ երրորդութեանդ արժանասցուք լինել քնար միշտ հոգևոր հնչմանց յայժմուս յաւէտ երգել ըզփառս յաւիտենից:

75


ՀԱՄԲԱՐՁՄԱՆ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Աստվածն միշտ աստված է և անծնունդ՝ պահված անքնին ծոցում, ծագած լույս հորից՝ աշխարհի լույս: Լույսից ստեղծված պատկերը նրա, պատկերը արփիական, լուսե ընդունեց հողանյութ ծածկույթ: Հոր կերպարանքն առավ մեր մարմինը. տնօրինաբար մարմնով ծնվելով՝ խաչով և արյամբ փրկեց մեր բնությունը: Բնությունն ընկած նորոգեց հարությամբն յուր, իր հետ բարձրացրեց փառքով, նստեցրեց փառքի գերագույն աթոռին: Փառքի թագավորն մղեց պատերազմ, գերողին նա ավարեց, և բարձունք ելած՝ բաշխեց պարգևներ մարդկանց: Մարդկային մարմնով արնաներկ տիրոջ՝ անմարմիններն երկնում տեսնելով, ընկերն առ ընկեր հարցնում՝ ո՞վ է սա արդյոք. Ո՞վ է սա, որ գալիս է Եդեմից բոսորակարմրազգեստ, գեղեցիկ պճնված աստվածազարդ լույսով: Լույսն հրեղեններին հայտնում է խոսքով, թե իմ զորությամբ հաղթեցի նրան, ով հզոր էր կարծված երկրի օրենքով: Երկրագույն պատմուճանն հարուցում է տարակույս՝ դարձյալ մեկնելով հարցնում են. ինչո՞ւ կարմիր է զգեստ քո, կարծես հնձան է կոխված: Հնձանը խաչ դարձավ, ասում է. տրորեցի կյանքի թշնամուն, երկիրն հեղեղվեց մեղքերի մաղձից նրա: Նորից են հարցնում վեհ վեհագույնին՝ ինչո՞ւ են վերքերն այդ քո ձեռներին, տեր, որով հողից ստեղծեցիր պատկերը քո: Տերը հայտնում է յուրայիններին հուզմունքն իր, որ ստացել է վերք իսրայելյան սիրելի ժողովրդի երկրում: Դասերն հրեշտակների հայտնում են ո՞վ է գալիս, 76


գերագույնին շրջապատող խմբերին աղաղակելով գոչում են.- բացե՛ք դռները: Դռներն երկնքում հավիտյան փակված այսօր վեր բարձրացան հիմքով, և մտնում է փառքի մեջ փառքով եկած արքան: Արքան երկնավոր՝ մտնում է վերին երկինք, որտեղ էր նա և սկզբից, գրկում հայրենի՝ հոգուն սիրով պատիվ: Որպես հորից պատիվ՝ նստում է աջ կողմում, մինչև թշնամուն իսպառ ապագա օրերի՝ դնում է ոտքի ներքո: Թշնամու գոյությունն ոտքերի տակ՝ նստում է քրովբեների աթոռ, երկնավորներից երկրպագվում հավետ: Հավետ ցնծություն հողեղեններից՝ այսօր անճառ փառքին եղանք հաղորդ, հոր հետ նստում է մեզանից վերացած որդին: Որդուդ միածին երկրպագում ենք և մենք հետ տասնևմեկ ընտրյալ դասի, հայցելով քեզնից ավետաբեր հոգիդ: Հոգին քո բարի թող առաջնորդի մեզ քո մոտ վերանալ հոգով, վերելքի հույսն ունենանք այս տրտում հովտից: Այս կյանքի հովտից արձակիր, քո ահեղ գալստյան օրվան հոր մոտ վերացրու մեզ լի սիրով: Սիրելիդ քո, բազմել է քո աջ կողմում, խնդրեցի բանականությամբ միանալ քեզ հետ, քեզնով՝ սիրո հոր և հոգուդ: Հոգիդ կենարար, բխած հայր աստծուց, շնորհիր բանավոր քո այս փոքր հոտին՝ վերանալու վերնատունը սուրբ: Քո վեր համբարձած սրբարանում սուրբ փողի ձայնով երգենք քեզ երգեր, սերովբեների հետ, երեքսրբյան սուրբ: Սուրբ երրորդությանդ արժանանանք, լինենք քնարը հոգևոր հնչմունքների այժմ և հավետ երգելով փառքերդ հավիտենական:

77


nm19 Այն փոքրիկ հօտին տրտմեալ, վտակս արտասուաց բղխեալ, այն սակաւ գնդին ողորմ աւաղիկ աղէտ, զաչս ի վեր համբարձեալ յերկինս. Որ ես հայր որբոց յուսով, ում յանձն արարեր զմեզ, տարակոյս բաժին է մեր: Յիշեա՛, յիշեա՛, մի՛ մոռանար, սէր խոստացար անսուտ բանիւ, ընդ մեզ լինել զաւուրս կենաց մինչ ի կատարած երկրին:

nm Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Այն փոքրիկ հոտն է տրտմել, վտակներ արցունքի թափել, այն սակավ ողորմ գնդին ողբալի աղետ, աչքերս վեր բարձրացրած երկինք Որպես հայր դիմում եմ որբերի հույսով, որ հանձնել ես մեզ՝ հոգսի բաժինը մեր: Հիշի՛ր, հիշի՛ր, մի՛ մոռացիր, սեր խոստացար անսուտ խոսքով՝ մեզ հետ լինել կյանքի օրերին, մինչև վախճանը երկրի: 19 Առաջին անգամ լույս է տեսել 1874թ. «Արարատ» հանդեսի 3-րդ համարում: Գրիգոր Նարեկացուն պատկանելու իմաստով կասկածելի է համարվել նաև այս երգը, սակայն այդ կասկածանքները լուրջ հիմքեր չեն ունեցել: Բացի այդ, այս երգը Նարեկացու տաղերի հետ ունի հարազատություն. այն, ըստ Արշավիր Մխիթարյանի, մի հատված է համեմատաբար ընդարձակ տաղի, որն ամբողջությամբ մեզ չի հասել: Այս երգը Նարեկացու տաղերի մեջ հետաքրքիր է իր աշխույժ ռիթմի տեսակետից, շեշտադրության կանոնավորությամբ և անդամների կանոնավոր հաջորդականությամբ (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

78


nm Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Այն փոքրիկ հոտն է տրտմած՝ Արցունքի գետեր թափում, Բզկտված երամն է հեգ Հայացքը կողկողագին Սևեռած դեպի երկինք՝ Պաղատում աղիողորմ Քեզ, Աստվա՜ծ, որ որբերի Հայրն ես ու հույսը միակ. Մեզ ո՞ւմ ես, ո՜ւմ ես թողել. Աղետ, հոգս, վիշտ ու կսկիծ Ընկան մեզ միայն բաժին: Հիշի՛ր ու մի՛ մոռացիր. Չէ՞ որ մեզ սեր խոստացար, Հույս տվիր անսուտ խոսքով՝ Մինչ վախճանը աշխարհի Կյանքում միշտ մեզ հետ լինել:

79


ՔԱՌԱՍՆԻՑՆ20 Գունդք սուրբ վկայիցն ի սոսկալի պատերազմին, հանդիսաւորեալ հարսին ի գլուխ ասպարեզին: Րոպէից պաշտօն բարենշան երանութեամբ, բանաւոր զենմունք ողջակիզեալք աստուածութեան: Ի կատարածին անտխրական յօժարութեամբ ահագնակոշկոճ ի չարչարանսըն համբերեալք: Գուն մահու գործեալ սաստկակսկիծ քրտնակայլակն խառնեն զարտասուս ընդ վարագոյն արեանն իւրեանց: Ողորմ աղէտիւ կողկողագին պաղատանօք մաղթանօք խնդրեն զտանջանացն յաւելուած: Րաբունիք բարիք անհաւասարք երկրաւորաց, բոսորերանգեան վայելչութեամբ արիացեալք: Ի կիրըս մարմնոյ ի կենակից մեր բնութենէս, ելին ի յերկինս խառնեալ ի զօրս երկնաւորացն. Երևելապէս յայտնի քարոզք տիեզերաց, տօնք հրեշտակաց ի մատենի կենաց գրեալք: Երանաւէտեալք անդ ի վերին Երուսաղէմ, տեսլեամբ զուարճանայք արարողին տիեզերաց: Րախճանք պերճականք տէրունական մարմնոյ ոսկերք. աստեղք աշխարհի՝ ի բարձութիւնս երկնից տեսեալք. Գոհաբանութիւն արարողին անմահութեան, նախընթացողին միշտ ի խրախոյս նահատակաց: Սոքօք հիմնեցան եկեղեցիք ուղղափառաց, որոց գլուխ անկեան արարողին ներգործութիւն: Ամենապարգև բաշխեալ մասունս աղաչողաց. վերնաքաղաքին որդիք նորոգ նոր Սիովնի: Յետնումն հատուցման ահեղաւուրն կենաց միջնորդք յանդիման մեծի հրապարակին թագաւորեալք: Սոքօք առ ի մէնջ ընկեալ զաղօթս, երկայնամիտ, զմերս վասն սոցա, ամենագութ Տէր, փառք քեզ:

20 Առաջին անգամ լույս է տեսել 1804թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Նարեկ և տաղք» գրքում: Ըստ Արշավիր Մխիթարյանի՝ ունեցել է երեք վերնագիր՝ «Քառասնիցն», «Սրբոց քառասնից» և «Տաղ սրբոյ քառասնիցն» (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

80


ՔԱՌԱՍՆԻՑ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Գնդերն սուրբ վկաների՝ սոսկալի պատերազմում հանդիսավորված հասան գլուխն ասպարեզին: Րոպեների պաշտոն արին բարենշան երանությամբ, բանական սուրբ ողջակիզված զոհեր դարձան աստվածության: Ի մահ գնացին անտխրական հոժարությամբ, չարչարանքներում ահագնածեծ՝ համբերողներն: Գործ դրին ջանք մահի՝ դառնակսկիծ, քրտնակայլակ, խառնեցին արցունք հետ վարդագույն արյան իրենց: Ողորմ աղետով, ողորմագին պաղատանքով, մաղթանքով խնդրում տանջանքներին նոր հավելված: Րաբունիներ բարի, անհավասարը մարդկանցից, բոսորաերանգ վայելչությամբ արիացան: Իսկ կրքերում մարմնի եղան կենակից մեր բնությանը, երկնավորների զորքին խառվնած ելան երկինք: Երևելաբար քարոզ դարձան տիեզերքի և մատյանում կյանքի գրված հրեշտակների սուրբ տոների: Երուսաղեմում այնտեղ վերին, ավետյալներ, տեսարանով զվարճանում եք տիեզերքը ստեղծողի: Րախճան պանծալի տիրոջ մարմնի սուրբ ոսկորներ՝ բարձունքում երկնի որպես աստղեր ողջ աշխարհի: Գոհաբանություն ստեղծողին անմահության, նահատակներին միշտ խրախույս է նախընթացողն: Սրանք հիմնեցին եկեղեցի ուղղափառաց, և անկյունաքարն էր ստեղծողի ներգործությունն: Ամենապարգև բաշխում մասունք խնդրողներին վերնաքաղաքի՝ նոր Սիոնի որդիք դառնում: Հետին հատուցման ահեղ օրվա մեր միջնորդներ, թագավորողներ դուք սպասվող մեծ ատյանում: Սրանցով մեզանից ընդունիր մեր աղոթքները, ամենագութ, երկայնամիտ տեր, փառք քեզ:

81


ՔԱՌԱՍՆԻՑ Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Գնդերը սուրբ վկաների այն սոսկալի պատերազմում Միաբանված մտան հանդես՝ հասան գլուխն ասպարեզի Որպես հանուն տիեզերքի՝ Երանությամբ պատրաստակամ մարտիրոսներ, Բանական զոհ, ողջակիզված աստվածության: Ընդունելով վախճանն իրենց անտխրական հոժարությամբ, Համբերելով դժնակոշկոճ լլկանքների՝ Մահն աչք առած մաքառեցին սաստկակսկիծ, քրտնակայլակ, Արտասուքը խառնած արյանն իրենց բոսոր. Աղերսալի կողկողագին աղաչանք ու պաղատանքով Խնդրում էին տանջանքների ավելացում: Ուսուցիչները այդ բարի, անհավասար երկրի մարդկանց, Արիացած վայելչությամբ բոսորագույն, Մարմնի անլուր կտտանքներով Թոթափելով բնությունը մեր կենակից՝ Ելան երկինք խառնվելու անդ երկնավոր զորքերի հետ: Դարձան հայտնի, երևելի քարոզիչներ տիեզերքի, Գրանցեցին կենաց գրքում հրեշտակների տոները սուրբ, Երանությամբ պսակվեցին անդ ի վերին Երուսաղեմ, Զմայլվեցին տեսքով տիեզերքն ստեղծողի: Խրախճանքով շքեղաշուք տեսան երկնի բարձունքներում Տիրոջ մարմնի ոսկորները, որոնք աստղերն են աշխարհի. Օրհներգեցին արարողին անմահության, Նախընթացին՝ նահատակաց ի խրախույս: Սրանցով էլ հիմնարկվեցին եկեղեցիքն ուղղադավան, Որոնց եղավ անկյունակալ ներգործությունն արարողի. Ամենաձիր պարգևում են միշտ մասունքներ խնդրողներին Վերնաքաղաք Սիոնի նոր որդիներն այս: 82


Եվ սրանք էլ պիտի այնտեղ թագավորեն մեծ ատյանում Ու միջնորդներ լինեն կենաց վերջին ահեղ օրն հատուցման: Ընդունիր մեր աղոթքները սրանցով, տե՜ր երկայնամիտ, Մերը՝ նրանց ու մեզ համար, ամենագո՜ւթ Աստված, քեզ փա՜ռք:

83


ՏԱՂ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԵՒ Ի ՏԱՃԱՐՆ ՍՈՒՐԲ21 Զօրք ի վերուստ իջեալ առ Սողոմոն արքայն, շինէին զտաճարն, տաշէին զփայտն, քերէին զքարն առ ձեռնադրեալ փայտին. դղրդեցաւ երկիր, հռչակեցան լերինք, պատառեցան արձանք ի ձայնէ ուռնադղորդ ճայթմանց: Երկոտասան նիւթից, երեքտասան կողմանց, չորեքտասան մասանց, կապուտակ նիւթիցն զնոյն քարոզէին, զվարսն հատանէին, ի ներքնական սերմոցն զարծաթապատ բևեռքն ի լծակէ լծակ: Մտանէր Քիրիմն արքայն ի տունն տէրունական, տեսանէր Քիրիմն արքայն ըզզարդ զամենայն գունիցն, զշողն և զշուշան, զյորդանն և զբացագոյն սպիտակն, անդնդահոս վտակ, հաւ թիթղունս արկեալ, զայն մարգարտով կազմէր, շողանման կապէր ի կոզակէ կոզակ: Քանի՞ թիւ կոզակացն, քանի՞ թիւ խորանացն, քանի՞ թիւ կամարացն, քանի՞ թիւ կանթեղացն. քանի՞ թիւ վարագուրացն և քանի՞ թիւ զանգակացն. հազար թիւ կոզակացն, հազար թիւ խորանացն, հազար թիւ կամարացն, հազար թիւ կանթեղացն, հազար թիւ վարագուրացն և բիւր մի զանգակացն:

21 Առաջին անգամ լույս է տեսել 1907թ. «Անահիտ» հանդեսի 3-5-րդ համարներում: Այն ևս չկա Նարեկացու երկերի ժողովածուների մեջ՝ հավանաբար այն պատճառով, որ երգի աղբյուրը հրատարակիչներին ծանոթ չի եղել: Ցավոք մեզ այդ մասին ոչինչ չի ասում նաև «Անահիտ» հանդեսը: Սակայն ժողովածուներում չլինելը հիմք չի կարող ծառայել հրաժարվելու համար այս և նման բանաստեղծություններից՝ որպես ոչ Նարեկացու ստեղծագործություն: Նկարագրությունները, այլաբանությունները, համեմատություն¬ները և պատկերելու յուրահատկությունը հարազատ կապ ունեն հեղինակի շինության և արվեստին վերաբերող երգերի հետ: Տաղաչափությամբ երգը շատ մոտ է «Յարութիւն» տաղին. այլաբանությունների սիստեմի կիրառությունը այդ երկու բանաստեղծություններում նույնն է (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

84


Տաճարքն այն ո՞ւմ նման է, աճառքն այն ո՞ւմ նման է, մարդակքն այն ո՞ւմ նման է, գերանքն այն ո՞ւմ նման է, խոյակքն այն ո՞ւմ նման է, սիւներն այն ո՞ւմ նման է, խարիսխքն այն ո՞ւմ նման է, և տաճարն այն ո՞ւմ վայել է: Աճառքն մարտիրոսացն, մարդակքն մարգարէիցն, գերանքն քերովբէիցն, խոյակքն առաքելոցն, սիւներն սերովբէիցն, խարիսխն սրբոյ կուսին, տաճարն վայել է Փրկչին: Քարշէին զլարն, հնչէին զանգակքն, դղրդայր տաճարն, ճոխայր ճախարակքն, ցնծայր Սողոմոն արքայն, և երգս ի բարձունս երգէին նուագելով, և գոչէին ասելով՝ Ալելուիա՛:

85


ՏԱՂ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՏԱՃԱՐԻ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Վերևից զորք իջավ Սողոմոն արքայի մոտ, շինում էին տաճարը, տաշում էին փայտը, քերում էին քարը փայտ դնելու համար. դղրդաց երկիրը, թնդացին լեռները, ճեղքվեցին վեմերը մուրճադղորդ ճայթունների ձայնից: Տասներկու նյութից, տասներեք կողմից, տասնչորս մասից, կապուտակ նյութից կառուցում էին, ձայն էին տալիս, ծայրերը կտրում ներքին սեմերից, բևեռներով արծաթապատ միացնում լծակ լծակի: Մտնում էր Քիրիմ արքան տունը սրբազան, տեսնում էր Քիրիմ արքան զարդերն բոլոր գույների՝ շողի և շուշանի, որդանի և բացագույն սպիտակի, անդնդահոս վտակ, թռչուն թիթեղից կերտված, մարգարտով հորինված, շողի պես շինված կոզակից կոզակ: Քանի՞ թիվ կոզակների, քանի՞ թիվ խորանների, քանի՞ թիվ կամարների, քանի՞ թիվ կանթեղների, քանի՞ թիվ վարագույրների, քանի՞ թիվ զանգակների. հազար թիվ կոզակների, հազար թիվ խորանների, հազար թիվ կամարների, հազար թիվ կանթեղների, հազար թիվ վարագույրների և մի բյուր զանգակների: Տաճարն այն ո՞ւմ նման է, օճորքներն այն ո՞ւմ նման են, մարդակներն այն ո՞ւմ նման են, գերաններն այն ո՞ւմ նման են, խոյակներն այն ո՞ւմ նման են, սյուներն այն ո՞ւմ նման են, խարիսխներն այն ո՞ւմ նման են և տաճարն էլ ո՞ւմ վայել է: Օճորքներն՝ մարտիրոսներին, մարդակներն՝ մարգարեներին, գերաններն՝ քերովբեներին, խոյակներն՝ առաքյալներին, սյուներն՝ սերովբեներին, խարիսխն՝ սուրբ կույսին, տաճարն վայել է փրկչին: Ձգում էին լարը, հնչում զանգակները, դղրդում էր տաճարը, շարժվում ճախարակները, ցնծում էր Սողոմոն արքան, և երգեր դեպ բարձունք երգում նվագելով, և գոչում էին ասելով՝ Ալելուիա՛: 86


ՏԱՂ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՏԱՃԱՐԻ Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Երկնային զորությամբ Սողոմոն մեծ արքան Տաճարն էր կառուցում. Տաշում էին փայտեր, Քարերն էին հղկում՝ զարդաքանդակներով Դրվագված փայտերը ամրացնելու համար: Ցնցվում էր երկիրը, լեռներն էին թնդում, Ժայռերն էին ճեղքվում Ձայնից մուրճադղորդ ճայթումների: Կառուցում էին այն տասներկու նյութերից, Տասներեք կողմերով ու մասերով տասնչորս. Ամրապնդում էին, հարդարում ու կոկում, Փառազարդում նյութով երկնակապույտ. Ներքնական սյուների բևեռները անգամ Ու լծակներն ամբողջ արծաթապատ էին: Տերունական տունն է մտնում Քիրիմ արքան Ու տեսնում է արքան ամեն գույն ու զարդեր. Շող ու շուշան, որդան, բացագույն սպիտակ, Անդնդահոս վտակ, թիթեղակերտ թռչուն, Ողջը մարգարտահուռ, ողջը մարգարտակերտ. Կապ-կամարներն էին շողանման ձգվում կոզակներից կոզակ: -Որքա՞ն է թիվը այն կոզակների, Որքա՞ն է թիվը այն խորանների, Որքա՞ն է թիվը այն կամարների, Որքա՞ն է թիվը այն կանթեղների, Որքա՞ն է թիվը այն վարագույրների, Որքա՞ն է թիվը այն զանգակների: -Հազար է թիվը այն կոզակների, Հազար է թիվը այն խորանների, 87


Հազար է թիվը այն կամարների, Հազար է թիվը այն կանթեղների, Հազար է թիվն այն վարագույրների Եվ մի բյուր թիվը այն զանգակների: -Տաճարը այն ո՞ւմ է նման, Օճորքներն այն ո՞ւմ են նման, Մարդակներն այն ո՞ւմ են նման, Գերաններն այն ո՞ւմ են նման. Խոյակներն այն ո՞ւմ են նման, Սյուներն այն ո՞ւմ են նման, Պատվանդանն այն ո՞ւմ է նման: -Օճորքները այն՝ մարտիրոսներին, Մարդակները այն՝ մարգարեներին, Գերանները այն՝ քերովբեներին, Խոյակները այն՝ առաքյալներին, Իսկ սյուները այն՝ սերովբեներին. Պատվանդանը սուրբ կույսին է նման, Տաճարը վայել է Քրիստոսին: Քաշեցին լարերը, ճախարակը խայտաց. Զանգակներն հնչեցին, դղրդաց տաճարը, Սողոմոն արքայի սիրտն հրճվանքից ցնծաց, Նվագներով երգեր սավառնեցին դեպի երկնի բարձունքները Ու գոչյուններ զվարթ՝ ալելուիա:

88


ՏԱՂ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԵՒ Ի ՏԱՃԱՐՆ ՍՈՒՐԲ22 Յառաջ քան շարժիչն աներբ էիցն կայք օրէն խորհրդոյ և հրաւիրող բարեաց: Անճարիցըն ճարն ճատարապետեալ եռահիւսակ զարդից խաղացմամբ ի վայր գայր հասանէր աւուրբք: Յիւ տ23 նա հօրէն շառաւիղէն Դաւթի Սողոմոն արքայն մեծ քերական պերճիւք զարդարեալ ըսզա վայելայից փառօք: Վէմս ի սմա կանգնեալ եւթնաղաւնոյ աչօք թագիւ թագ կապեալ խիտ խորանի ակամբ: Հաւ պերճաբարոյ ցոփինաճեմ սէգ առեալ ի խաղ այն սիրամարգն ասէր՝ ո՞վ է համբարձեալ զպարանոցն իւր յօդս: Ես հապա ի բաց, ես հապա ի բաց գնամ յիմ յաշխատացեալ յըղևորէն եկեալ: Արփիատեսիլ ճառագայթիւք փայլեալ ծիր ի ծիրանւոյ վառ ի վառեալ զդէմս: Թևական նման, արեգակին նման, կաթուած գեղեցիկ ի քեզ կաթէ զմուռս: Գեղեցկապաճոյճ մեզ քաւարան կազմեալ եթերանման կամարակապ զարդիւք: Չորիւք հիւսակօք հրաշազարդեալ սեղան կանգնեալ քառանկիւն զարմանասքանչ հրաշիւք: Ի քեզ բազմեալ թագաւորաց արքայն, որում ոչ բաւեն երկինք անբաւ բանին: Բաշխէ զփրկաւէտ զկենդանարար զմարմինն սուրբ զանմահարար զանապական արիւնն: Ակումբ են առեալ զքև երկնային զօրացն,

22 Առաջին անգամ լույս է տեսել 1840թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Մատենագրութիւնք» գրքում: Հրատարակությունը ծանոթացնում է, որ այսպես խանգարված, եղծված է եղել նաև այն ձեռագրում, որտեղից արտագրված է տաղը (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.): 23 Աղավաղված բառ է:

89


ահիւ սարսափմամբ ծածկեն զդէմս իւրեանց: Փառս ի վեր երգեն եղանակաւ ձայնիւ բանիւ հաստողին առ հասարակ էիցս: Քրիստոսի փրկչին պսակողին ըզքեզ վայել է պատիւ, փառք յաւիտեանս. ամէն:

90


ՏԱՂ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՏԱՃԱՐԻ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Նախ քան էակների գոյության շարժման սկիզբը կար բարիքի կոչող նախասահմանում: Անճարների ճարն ճարտարապետողն եռսրբյան զարդերի շարժմամբ դեպի ցած գալիս հասնում էր շուտով: ….. նա, հայր Դավթի շառավիղից, Սողոմոն արքան՝ մեծ քերթողն փառավոր, զարդարում է սրան վայելուչ փառքով: Վեմերն սրա մեջ կանգնած են յոթնաղավնու աչքերով, պսակից-պսակ կապված է խորանը կուռ ակներով: Թռչուն փառավոր շուտ թռչող սեգ խաղ անելով՝ այն սիրամարգն ասում էր՝ ո՞վ է բարձրացել իր պարանոցն օդում: Ես ապա վեր եմ, ես ապա վեր եմ սլանում ինձ համար հոգնած ուղարկողից եկած: Արփիատեսիլ ճառագայթներով փայլող ծիր ծիրանուց պայծառ է դեմքս: Թևավորի նման, արեգակի նման որպես գեղեցիկ կաթումն քո մեջ կաթում է զմուռս: Գեղեցկապաճույճ մեզ քավարան կերտված՝ եթերանման կամարակապ զարդերով: Չորս հյուսվածքով հրաշազարդված սեղան կանգնած է քառանկյուն զարմանասքանչ հրաշքով: Քո մեջ է բազմած արքայից արքան, որին չի բավում երկինքն անհուն մտքի: Բաշխում էր փրկավետ կենդանարար մարմինը, սուրբ անմահարար անապական արյունը: Զորքերն երկնային քո շուրջն են հավաքվել, ահի սարսափով ծածկել են դեմքերն իրենց: Փառք են վեր երգում եղանակի ձայնով բոլոր էակներին հանճարով ստեղծողին: Քրիստոս փրկչին՝ քեզ պսակողին վայել է պատիվ, փառք հավիտյան. ամեն:

91


ՏԱՂ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՏԱՃԱՐԻ Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Նախքան արարումն արարածների Արարիչն աներբ նախասահմանեց Բարեհրավեր օրենք ու խորհուրդ: Ճարտարապետված ճարն անճարների Եռասրբությամբ պսակազարդված՝ Շարժվելով ի վայր՝ տեղ հասավ շուտով: …Եվ Դավթի որդին՝ Սողոմոն արքան, Քերթողն այն վսեմ ու շքեղաշուք, Զարդարեց այն պերճ, վայելուչ փառքով. Խորանին խիտ-խիտ ականապաճույճ պսակներ կապեց, Կանգնեցրեց այնտեղ և վիմարձաններ Աղավնանման յոթնաչիներով, Շքեղաբարո գեղանազաճեմ, սիգափայլ թռչուն, Սիրամարգ, որը ասում էր կարծես. «Այն ո՞վ է պարզել վեհասքանչորեն պարանոցն իր օդ.Ես, որ եկել եմ ինձ արարողի, Ինձ ուղարկողի կողմից և ահա Գնում եմ հեռո՜ւ, գնում եմ հեռո՜ւ, Փայլելով պայծառ արփիանման ճաճանչումներով Ու ծիրանեծիր տեսքով վառվռուն»: Ինչպես լուսակաթ, արեգական շող, Կաթում է քո մեջ խնկաբույր զմուռս, Մեզ համար շինված չքնա՜ղ քավարան, Գեղեցկապաճույճ եթերանման զարդակամարով, Ուր քառանկյունի սեղանն է կանգնած, Պսակազարդված չորս հյուսակներով Եվ հրաշքներով զարմանասքանչ: Քո մեջ բազմում է արքայից արքան, Որին չի բավում նույնիսկ անսահման երկինքն արարչի, 92


Բաշխելով մարմինն իր մեզ, փրկավետ ու կենսապարգև, Արյունն՝ անապակ ու անմահարար: Երկնային զորքն է քո շուրջը խմբվում՝ Դեմքերը ծածկած ահ ու սարսափով, Փառք օրհներգելով բարձունքներն ի վեր Հաստողին համայն արարածների: Քրիստոս փրկչին՝ քեզ պսակողին, Վայելում է փառք հավիտյանս. ամեն:

93


ԵԿԵՂԵՑՒՈՅ24 Երկինքն ի յերկիրս, և երկիրս ի յերկինք, Վայրէջք ի խոնարհ, և վերելք ի բարձունս. Երկին նոր երկին լոյս արփազարդեալ, Վերին աւետիքն ի յերկիր ծաւալին. Գուշակք ի յէից եւթնատես միակին, Խորհուրդն եթերեան նոյնի թևրս հողմոց. Ծանոյց տեսանողն ի յերկուց թռուցելոցն, Հարսինք կանայք արծուաթռիչք, սրընթացք, Եւ հողմք ի չորից վեր ի յօդս ամբառնին: Եւ այն Քառադեան գետըն վտակ բղխենայր, Հոսէր իջանէր անդր ի ծովն առաջին, Խաղայր ծաւալէր անդր ի ծովն որ յետնոյ: Ծովուն առաջնոյ անդր երամք աղաւնեաց, Ծովով երկրորդի ձագք արեամբ թաթաւին: Ծաւալ ծով ծիծաղ քաղցր օդով շարժենայր, Շարժէր սաբայեան ի կղիս կնդըրկի. Ամբակ շափիղայ տեառն յայգին Կեդրոնի. Ի խաղըս գետոց հրով վառեալ բուրաստան, Եւ անդ մակաղին երամակքըն Գեբայ, Նոճիւ սարդենայ փառք պատիւ Կարմեղայ:

24 Առաջին անգամ լույս է տեսել 1827թ. Վենետիկում՝ Գրիգոր Նարեկացու «Ճառք, գանձք և տաղք» գրքի առաջին հատորում: Ըստ Արշավիր Մխիթարյանի՝ ունեցել է երկու վերնագիր՝ «Եկեղեցւոյ» և «Առ հարսանեաց սուրբ եկեղեցի» (տե՛ս Գրիգոր Նարեկացի, «Տաղեր», Հայպետհրատ, ք. Երևան, 1957թ.):

94


ԵԿԵՂԵՑՈՒՆ Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Երկինքն երկրում և երկիրն երկնքում, Վայրէջք դեպի ցած և վերելք բարձունքում. Երկինք նոր երկինք արևով զարդարված, Վերին ավետիքն տարածում են երկրում Գուշակներն աստվածային յոթնաչյա միատես: Խորհուրդն երկնային հողմերի թևերով Հայտնեց աստվածը երկու հրեշտակներով՝ Նման հարսների՝ արծվաթռիչ, սրընթաց, Եվ հողմերն չորս կողմից դեպի օդն են բարձրանում: Եվ այն Քառադյան գետ վտակն էր բխում, Հոսում իջնում էր դեպ այն ծովն առաջին, Շարժվում ծավալվում դեպ այն ծովը հետին: Ծովի վրա առաջին երամներն աղավնու, Ծովով երկրորդ ձագեր արյամբ են թրջվում: Ծավալ ծով ծիծաղ քաղցր օդով շարժվում էր, Շարժվում սաբայան կղզիներում կնդրուկի. Ամպ կապույտ տիրոջ այգու վրա Կեդրոնի. Գետերի ջրուտում հրով վառված բուրաստան, Այնտեղ են մակաղում երամակներն Գեբի, Նոճիով դափնու փառք պատիվ Կարմեղին:

95


ԵԿԵՂԵՑՈՒՆ Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Երկնից դեպի երկիր, երկրից դեպի երկինք. Վայրէջք դեպի ներքև, վերելք դեպի բարձունք. Երկինքն է զարդարվել արփիափայլ լույսով. Վերին ավետիքը երկիր են տարածում Մարգարեներն Աստծո յոթնաչյա-միատես. Ինչպես արծվաթռիչ ու սրընթաց հարսներ Խորհուրդը երկնային՝ հողմերի թևերով Երկու երկնագնաց ավետում են երկիր: Չորս կողմերից ի վեր հողմեր են բարձրանում. Եդեմի Քառադյան գետն է վտակներով Հոսում երկիրն ի վայր՝ դեպի ծովն առաջին, Շարժվում ծավալվում է մինչև ծովը վերջին. Մի ծովին ճախրում են ճերմակ աղավնիներ, Մյուսին՝ ձագերն են օծվում արնագույնով: Մեղմ զեփյուռից ծովն է ծփում ծիծաղ ծավալ, Շարժվում դեպի Սաբա՝ երկիրը կնդրկի. Կապույտ ամպն է նստում տիրոջ այգու վրա. Գետերի խորշերում պերճ բուրաստաններն են պայծառ հուրհրատում. Մակաղում են Գեբի երամակներն այնտեղ. Եվ Կարմեղին փառք ու պատիվ են շշնջում Սարդետունկն ու նոճին:

96


ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

2

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

4

ԾՆՆԴԵԱՆ

7

ԾՆՆԴՅԱՆ

8

ԾՆՆԴՅԱՆ

9

ՄԵՂԵԴԻ ՆԱՐԵԿԱՑԻ

10

ՄԵՂԵԴԻ ՆԱՐԵԿԱՑՈՒ

10

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

ՄԵՂԵԴԻ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ

11

ՄԵՂԵԴԻ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

12

ՏԱՂ ԱԶՆԻՎ

12

ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴԻ

13

ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ

14

ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ

15

ՏԱՂ ՔԱՂՑՐԻԿ

17

ՏԱՂ ՔԱՂՑՐԻԿ

19

ՏԱՂ ՔԱՂՑՐԻԿ

20

ՄԵՂԵԴԻ ՅԱՐՈՒԹԵԱՆ

22

ՄԵՂԵԴԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ

23

ՄԵՂԵԴԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ

24

ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻՆ

25

ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻՆ

27

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի


ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻՆ

28

ՅԱՐՈՒԹԵԱՆ

30

ՀԱՐՈՒԹՅԱՆ

32

ՀԱՐՈՒԹՅԱՆ

34

ՔԱՌԱՍՆՕՐՅԱՅ ԳԱԼՍՏԵԱՆ ՏԵԱՌՆ

36

ՏԻՐՈՋ ՔԱՌԱՍՆՕՐՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՌԹԻՎ

38

ԳԱԼՍՏԵԱՆ ՀՈԳՒՈՅՆ

40

ՀՈԳՈՒ ԳԱԼՍՏՅԱՆ

41

ՀՈԳՈՒ ԳԱԼՍՏՅԱՆ

42

ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ

43

ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ

46

ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ

49

ԷՆ ԷԻՆ ԱՆԷԻՆ ԵՂԱՆԻ ԵՂԱԿ ԵՂԵԼԻ

52

ԱՍՏՎԱԾՆ ԻՆՔՆ ԻՆՔՆԱՍՏԵՂԾ Է ԵՂԵԼ ԱՐԱՐԻՉ ԵՂԱԾ

53

Ի ՆՈՅՆ ՆՈՐՈՅ ՆՈՐԻՆ Ը ՆՈՅՆ Ը ՆԻՒԹ

54

ՆԱ՝ ՆՈՐԻՆԸ ՆՈՒՅՆ ՆՅՈՒԹԻՑ ԷՐ

56

Ի ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՂԱԶԱՐՈՒ

58

ՂԱԶԱՐԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

59

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱՐԻ

60

Ի ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՂԱԶԱՐՈՒ

61

ՂԱԶԱՐԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

63

ՏԱՂ ՎԵՐԱՑՄԱՆ ԽԱՉԻՆ

65

Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի


ՏԱՂ ԽԱՉԻ ՎԵՐԱՑՄԱՆ

66

ՏԱՂ ԽԱՉԻ ՎԵՐԱՑՄԱՆ

67

ՅԱՐՈՒԹԵԱՆ

68

ՀԱՐՈՒԹՅԱՆ

70

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ

72

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ

75

ԱՅՆ ՓՈՔՐԻԿ ՀՕՏԻՆ ՏՐՏՄԵԱԼ

77

ԱՅՆ ՓՈՔՐԻԿ ՀՈՏՆ Է ՏՐՏՄԵԼ

77

ԱՅՆ ՓՈՔՐԻԿ ՀՈՏՆ Է ՏՐՏՄԱԾ

78

ՔԱՌԱՍՆԻՑՆ

79

ՔԱՌԱՍՆԻՑ

80

ՔԱՌԱՍՆԻՑ

81

ՏԱՂ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԵՒ Ի ՏԱՃԱՐՆ ՍՈՒՐԲ

83

ՏԱՂ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՏԱՃԱՐԻ

85

ՏԱՂ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՏԱՃԱՐԻ

86

ՏԱՂ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԵՒ Ի ՏԱՃԱՐՆ ՍՈՒՐԲ

88

ՏԱՂ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՏԱՃԱՐԻ

90

ՏԱՂ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՏԱՃԱՐԻ

91

ԵԿԵՂԵՑՒՈՅ

93

ԵԿԵՂԵՑՈՒՆ

94

ԵԿԵՂԵՑՈՒՆ

95

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի

Թարգմանությունը՝ Արշավիր Մխիթարյանի Թարգմանությունը՝ Վազգեն Գևորգյանի


Գրիգոր Նարեկացի ՏԱՂԵՐ

Խմբագիր` Աստղիկ Շահվերդյան Շարվածքը և ձևավորումը` Հրաչյա Շահվերդյանի

Պատվեր` 1 հատ Գինը` անգին

Երևան - 2013



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.