Aravotyan jamergutyun

Page 1

Հայաստանյայց Սուրբ եկեղեցու ընդհանրական աղոթքների կարգը, որ կատարվում է առավոտյան՝ ի դեմս Որդի Աստծո, որ երևաց յուղաբերներին

Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. Ամեն: Հայր մեր, որ երկնքում ես…

Քահ. - Առավոտյան լցվեցինք Քո ողորմությամբ, ցնծացինք և ուրախ եղանք մեր կյանքի բոլոր օրերին: Սարկ. - Ուրախ եղանք այն օրերի փոխարեն, երբ խոնարհեցրիր մեզ, և այն տարիների, երբ չարչարվեցինք: Նայի՛ր, Տե՛ր, Քո ծառաներին և Քո ձեռքի գործերին և առաջնորդի՛ր նրանց որդիներին. թող Տեր Աստծո լույսը մեզ վրա լինի: Մեր ձեռքերի գործերը ուղղի՛ր, Տե՛ր, և մեր ձեռքերի գործերը հաջողեցրո՛ւ մեզ: Քահ. - Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Սարկ. - Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն: Նաև խաղաղության համար Տիրոջն աղաչենք, ընդունի՛ր, պահի՛ր և ողորմի՛ր: Քահ. - Օրհնությո˜ւն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Երեք մանուկների օրհնությունը Օրհնյալ ես, Տե՛ր Աստված մեր հայրերի, օրհնյալ և փառավորյալ է հավիտյան Քո անունը: Այս ամենն իրավամբ մեր միջով անցկացրիր, արդար ես Դու, Տե՛ր, և Քո բոլոր գործերը ճշմարիտ են: Քո ճանապարհներն ուղիղ են, և Քո բոլոր դատաստաններն արդար են: Արդար դատաստան արեցիր մեզ հետ, ըստ ամենայնի, ինչ որ արեցիր մեզ հետ և մեր հայրերի սուրբ քաղաքի՝ Երուսաղեմի հետ: Արդարությամբ և իրավամբ բերեցիր այս ամենը մեզ վրա մեր մեղքերի պատճառով:

1


Անօրինացանք և հանցանք գործեցինք՝ ապստամբելով Քո դեմ, մեղանչեցինք ամեն ինչում, և Քո պատվիրաններին մենք չանսացինք: Ո՛չ պահեցինք և ո՛չ արեցինք այնպես, ինչպես Դու մեզ պատվիրեցիր, որպեսզի բարիք գտնենք մենք Քեզանից: Արդ, այն ամենը, ինչ որ արեցիր և ինչ որ բերեցիր մեզ վրա, արդար դատաստանով արեցիր: Մատնեցիր մեզ մեր թշնամիների, անօրենների, անողոքների և ապստամբների ձեռքը: Ամբողջ աշխարհից ավելի անօրեն և չար թագավորի ձեռքը մեզ մատնեցիր: Եվ արդ, ժամանակ չկա մեզ բացելու մեր բերանները, որովհետև ամոթ և նախատինք եղանք Քո ծառաներին և պաշտոնյաներին: Նաև մի՛ մատնիր մեզ իսպառ Քո Անվան համար, մի՛ մոռացիր Քո ուխտը և մի՛ հեռացրու մեզանից Քո ողորմությունը: Հանուն Քո սիրելի Աբրահամի, Քո ծառա Իսահակի և Քո սուրբ Իսրայելի: Խոստացար նրանց և ասացիր՝ կբազմացնեմ ձեր զավակներին երկնքի աստղերի և ծովեզրի ավազների չափ: Եվ արդ, Տե՛ր, նվազեցինք մենք բոլոր ազգերից ավելի և տառապյալ ենք այսօր ամբողջ երկրում մեր մեղքերի պատճառով: Այս ժամանակներում չկան իշխան, մարգարե և առաջնորդ, չկան ո՛չ պատարագների ողջակեզները, ո՛չ օրենքի խունկերը և ո՛չ Քո առաջ պատարագ մատուցելու տեղերը՝ Քեզանից ողորմություն գտնելու համար: Այլ մենք ինքներս խոնարհվելով և տառապյալ հոգով ընդունելի լինենք իբրև բյուրավոր պարարտ գառների և խոյերի ողջակեզներ: Այնպես էլ ընդունելի լինեն մեր պատարագները Քո առաջ, որպեսզի կատարյալ գտնվենք Քեզ մոտ և ամոթ չլինի Քեզ հուսացողներին: Եվ արդ, գալիս ենք Քո հետևից մեր ամբողջ սրտով, երկնչում ենք Քեզանից և փնտրում Քո երեսը, Տե՛ր, մի՛ ամաչեցրու մեզ: Այլ պատրաստի՛ր մեզ Քո հեզության համաձայն և Քո մեծ ողորմության համաձայն փրկի՛ր մեզ հանուն Քո սքանչելիքների1, Տե՛ր, և թող փառավորվի Քո Անունը հավիտյան: 1

Սքանչելիք – սքանչացման արժանի բան, գործ, հրաշք:

2


Թող ամաչեն բոլոր նրանք, որ չարչարում են Քո ծառաներին, թող ամաչեցվեն նրանց բռնությունները, և նրանց բոլոր զորությունները թող խորտակվեն: Եվ ճանաչեն, որ Դու ես Տեր Աստված միայն, որ փառավորյալ ես ամբողջ տիեզերքում: Օրհնյալ ես Դու, Տե՛ր Աստված մեր հայրերի, գովյալ և առավել բարձրացյալ հավիտյան: Օրհնյալ է Քո սուրբ փառքի անունը, գովյալ և առավել բարձրացյալ հավիտյան: Օրհնյալ ես Քո սուրբ փառքի տաճարում, գովյալ և առավել բարձրացյալ հավիտյան: Օրհնյալ ես Քո Արքայության աթոռի վրա, գովյալ և առավել բարձրացյալ հավիտյան: Օրհնյալ ես, որ նստում ես քերովբեների վրա և նայում անդունդներին, գովյալ և առավել բարձրացյալ հավիտյան: Օրհնյալ ես երկնքի հաստատության վրա, գովյալ և առավել բարձրացյալ հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ բոլոր գործեր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, երկինքնե՛ր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ հրեշտակներ և երկնքից վե՛ր եղող ջրեր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք

Տիրոջը,

զորություննե՛ր,

արեգա՛կ

և

լուսի՛ն,

օրհնեցե՛ք

և

բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, երկնքի՛ աստղեր, անձրևնե՛ր և ցողե՛ր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, բոլո՛ր հողմեր, հո՛ւր և տա՛պ, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, ցո՛ւրտ և տո՛թ, ցո՛ղ և ձյո՛ւն, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, սառո՛ւյց և սառնամանի՛ք, եղյա՛մ և ձյո՛ւն, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: 3


Օրհնեցե՛ք Տիրոջը, ցերեկնե՛ր և գիշերնե՛ր, լո՛ւյս և խավա՛ր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, ամպե՛ր և կայծակնե՛ր և երկի՛ր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, լեռնե՛ր և բլուրնե՛ր և երկրի բոլո՛ր բույսեր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, աղբյուրնե՛ր, ծովե՛ր և գետե՛ր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, կետե՛ր, ջրերի բոլո՛ր ձկներ և երկնքի՛ թռչուններ, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք

Տիրոջը,

գազաննե՛ր,

անասուննե՛ր

և

մարդկա՛նց

որդիներ,

օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Թող Իսրայելը օրհնի Տիրոջը, օրհնի և բարձրացնի Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, քահանանե՛ր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ ծառաներ, oրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, արդարների՛ հոգիներ, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, սուրբե՛ր և սրտո՛վ խոնարհներ, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, Անա՛նիա, Ազա՛րիա և Միսայե՛լ, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Մաղթանք Օրհնեցե՛ք, բոլո՛ր արարածներ, արարածների Արարչին, տերերի Տիրոջը, թագավորների

Թագավորին,

աստվածների

Աստծուն,

օրհնեցե՛ք,

գովեցե՛ք,

բարեբանեցե՛ք, որովհետև քաղցր է, որովհետև հավիտյան է Նրա ողորմությունը: 4


Կանոն Քրիստոսի Սուրբ Հարության Որ եկար տիեզերքի փրկության համար, Թագավո՛ր հավիտենից, Քրիստո՛ս, Քեզ ենք փառավորում, Աստվա՛ծ մեր հայրերի: Կամավորապես

հանձն

առար

չարչարանքները

և

մեզ

համար

մահը

ճաշակեցիր, Քեզ ենք փառավորում, Աստվա՛ծ մեր հայրերի: Վեմի կնիքով փակվեցիր գերեզմանում և հանցանքների մահվան կնիքը վերացրիր, Քեզ ենք փառավորում, Աստվա՛ծ մեր հայրերի: Օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ բոլոր գործեր, օրհնեցե՛ք, բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Մեռելներից հարություն առած Քրիստոս Աստծուն, որ Իր Հարությամբ մահը խափանեց, բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Քրիստոս Աստծո սքանչելի Հարությունը բարեբանելով, բոլո՛ր ժողովուրդներ, բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Կանոն Սուրբ հրեշտակապետների Հա՛յր Անսկիզբ, Առաջին Լույս Անճառելի, որ լույսից լույս ներգործեցիր բանական էակներին, Քեզ ենք օրհնում, Աստվա՛ծ մեր հայրերի: Հո՛ր Էակից, Լույսից Լույս ծնված Որդի, որ արարեցիր հրեղենների զորքերը Քո փառքի պաշտամունքի համար, Քեզ ենք օրհնում, Աստվա՛ծ մեր հայրերի: Բխո՛ւմ Հորից, Փառակից Որդուն, Անեղ Հոգի, որ կատարյալ հոգով ստեղծեցիր հոգեղենների դասերը, Քեզ ենք օրհնում, Աստվա՛ծ մեր հայրերի: Օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ բոլոր գործեր, օրհնեցե՛ք, բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Երկնայի՛ն

զվարթուններ,

հրեշտակնե՛ր,

հրեշտակապետնե՛ր,

վերի՛ն

պետություններ, բարձրացրե՛ք Երկնավոր Հորը: Անմարմինների՛ բազմություններ, իշխանություննե՛ր, զորություննե՛ր, անմա՛հ տերություններ, բարձրացրե՛ք Քրիստոս Թագավորին: 5


Վեցթևյա՛ն

սերովբեներ,

քառաթև՛

քերովբեներ,

Անստեղծի՛

աթոռներ,

բարձրացրե՛ք Ճշմարիտ Հոգուն:

Կանոն Սուրբ մարգարեների Որ մեր հողեղեն բնությանը խառնեցիր բանական հոգիներին՝ զորություն ունենալ ընդունելու ի վերուստ իջած Աստվածային հոգևոր շնորհները, օրհնյալ ես, Տե՛ր Աստված մեր հայրերի: Որ Իսրայելի մաքուր հոգիներին մարգարեության հոգի շնորհեցիր, որով նախապես բազում օրինակներով հայտնեցիր Մարդեղությանդ անճառելի խորհուրդը, օրհնյալ ես, Տե՛ր Աստված մեր հայրերի: Որ Անստեղծ Գոյիդ լինելությունը իբրև ստեղծված էին տեսնում, նրանց առաջնորդական մտքերում կերպավորեցիր հոգիդ գերագույն հրաշքներով, որ ավելի վեր է, քան խոսքը, օրհնյալ ես, Տե՛ր Աստված մեր հայրերի: Օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ բոլոր գործեր, օրհնեցե՛ք, բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Մեր փրկության առաջնագույն ավետավորների հետ ծա՛փ զարկեք գոչելով, հեթանոսների՛ եկեղեցիներ, օրհնեցե՛ք Տիրոջը, բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Հին Իսրայելի տեսանող մարգարեների հետ, քահանանե՛ր, նո՛ր ուխտի սպասավորներ, օրհնեցե՛ք Տիրոջը, բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Կանոն ապաշխարության Որ քաղցրությամբ ես նայում Քո արարածներին, Հա՛յր Ամենակալ, օրհնյալ ես, Աստվա՛ծ մեր հայրերի: Որ իջար փրկելու Քո արարածներին, Որդի՛դ Միածին, օրհնյալ ես, Աստվա՛ծ մեր հայրերի: Որ տեսչությամբ խնամում ես Քո արարածներին, Ճշմարի՛տ Հոգի, օրհնյալ ես, Աստվա՛ծ մեր հայրերի: Օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ բոլոր գործեր, Քո բոլոր գործերը Քեզ են օրհնում: 6


Որ

ոչնչից

ստեղծեցիր

երկիրքն

ու

երկիրը,

հիշի՛ր

մեզ,

Տե՛ր,

Քո

մարդասիրությամբ, Քո բոլոր գործերը Քեզ են օրհնում: Որ անդադար փառաբանվում ես Քո արարածներից, ընդունի՛ր Քո սուրբ եկեղեցու աղաչանքները, Քո բոլոր գործերը Քեզ են օրհնում:

Կանոն բոլոր առաքյալների Հո՛ր և Հոգու Էակից Բան, երկնքից իջար մարդկային ազգի փրկության համար, Աստվա՛ծ մեր հայրերի: Որ հաղթական դարձրիր սուրբ առաքյալների ճգնությունը, այսօր մենք ևս նրանց հետ ցնծությամբ օրհնում ենք Քեզ, Աստվա՛ծ մեր հայրերի: Որ հավիտենից առավել բարձրացյալ ես, այսօր Քո վկաների դասերի հետ բարեբանում ենք Քեզ, Աստվա՛ծ մեր հայրերի: Օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ բոլոր գործեր, օրհնեցե՛ք, բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Որ Քրիստոս երանելի առաքյալներին ընտրեց և նրանցով որսաց տիեզերքը հավատքի համար, բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Որ կռապաշտության խավարը վանեցին և ընդհանուր գիտության լույսը աշխարհով մեկ տարածեցին, նրանց հետ բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Կանոն Ի Քրիստոս բոլոր ննջածների Օրհնյալ ես Դու, Քրիստո՛ս, որ հարություն առար մեռելներից, Ողորմա՛ծ, և հաղթեցիր մահվանը, Տե՛ր Աստված մեր հայրերի: Որ մահկանացուներիս համար կյանք ես, ընդունի՛ր մեր ննջեցյալների հոգիները, Տե՛ր Աստված մեր հայրերի: Նրանց, որ փոխադրեցիր աշխարհը կենդանյաց, հանգստի՛ արժանացրու, Տե՛ր Աստված մեր հայրերի: Օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ բոլոր գործեր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Գիշերնե՛ր, Տիրո՛ջը օրհնեցեք:

7


Որ գալու է մեծ զորությամբ, ձայնի ազդմամբ կենդանացնելու է ննջեցյալներին, Տիրոջը օրհնեցե՛ք: Իսրայելը թող Տիրոջն օրհնի: Աղաչում ենք Քեզ, Բարերա՛ր, հանգստացրո՛ւ Քո ծառաների հոգիները Քո սուրբերի հետ. կօրհնենք և կբարձրացնենք հավիտյան Քո Անունը:

Կանոն բոլոր մարտիրոսների Արդա՛ր և Ուղի՛ղ Դատավոր, որ բարեբանվում ես սուրբերիդ մեջ, Աստվա՛ծ մեր հայրերի, օրհնյալ ես հավիտյան: Որ հնոցի մեջ ապավեն եղար, խոնարհվելով գովվում ես մարտիրոսների գնդերում, Աստվա՛ծ մեր հայրերի, օրհնյալ ես հավիտյան: Որ հավիտենից Ահեղ Թագավոր ես, այսօր Քո վկաների դասերի հետ Քեզ ենք բարեբանում, Աստվա՛ծ մեր հայրերի, օրհնյալ ես հավիտյան: Օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ բոլոր գործեր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Երկնքի և հրեղենների համար Անբավելին կամեցավ հողեղեններից Իրեն զինավորներ ընտրել, բարձրացրե՛ք Նրան հավիտյան: Մենք՝ Քրիստոս Աստծուն հավատացողներս, նրանց հետ մեր մեղքերին թողություն ենք խնդրում, բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Քարոզ «Հարցից» հետո Սուրբ կաթողիկե և առաքելական եկեղեցի բոլոր եկածներս աղաչենք Աստծո Միածին Որդուն՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ Հոր Փառքով իջավ հնոցի մեջ և քաղդեացիներից2 փրկեց երեք մանուկներին, լուսավոր և սուրբ պահի մեր մտքերը, երբեք չխաբվենք մենք մեղքերով և աշխարհի ցանկություններով: Այլ արժանի լինենք պահելու Նրա պատվիրանները, վերցնելու մեզ վրա լույսի և կենաց պսակը, որը խոստացավ Իր սիրելիներին Ճշմարիտ Աստված Հիսուս Քրիստոս՝ մեր Տերը, պահի՛ր և ողորմի՛ր: Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր: 2

Քաղդեացի – բաբելոնացի:

8


Մաղթանք Կիրակի և այլ Տերունական տոների Հզոր, հաղթական, սքանչելագործ, սուրբ և մեծ Հարությանը մեր Քրիստոս Աստծո վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Մաղթանք Սուրբերի կապակցությամբ Ցողի՛ր, Տե՛ր, Քո բարերար ողորմության ցողը մեր մեղավոր անձերի վրա, հանգցրո՛ւ մեր հանցանքների հնոցի բոցը և փրկի՛ր մեզ հավիտենական հրից: Արժանացրո՛ւ երեք սուրբ մանուկների և երանելի սուրբ վկաների հետ օրհնել Քեզ, գովել Քեզ և գոհություն և փառք մատուցել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Մաղթանք պահքի Ցողի՛ր, Տե՛ր, Քո բարերար ողորմության ցողը մեր մեղավոր անձերի վրա, հանգցրո՛ւ մեր հանցանքների հնոցի բոցը և փրկի՛ր մեզ հավիտենական հրից: Արժանի՛ արա երեք սուրբ մանուկների և երանելի սուրբ վկաների հետ օրհնել Քեզ, գովել և ասել՝ Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս, Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս, Աստվա՛ծ, ների՛ր իմ՝ մեղավորիս մեղքերը և պահի՛ր:

Աղոթք Սիմեոն Ծերունու Արդ, Քո խոսքի համաձայն՝ խաղաղությամբ արձակի՛ր Քո ծառային, Տե՛ր, որովհետև

իմ

աչքերը

տեսան

Քո

Փրկությունը,

որ

պատրաստեցիր

բոլոր

ժողովուրդների առաջ: Լույս, որ հայտնվեց հեթանոսների համար, և Փառք՝ Իսրայելի Քո ժողովրդի համար: Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

9


Շարականներ Սուրբ Հարության Անճառ փառքից խոնարհվեցիր դեպի մեր բնությունը, Բա՛նդ Աստված, և մարմնացար Սուրբ Կույսից: Եվ ծնվեցիր Սուրբ Կույսից անապական մարմնով, Քեզ անդադար բարեբանելով փառավորում ենք: Այսօր մարդկային ազգի փրկության համար Եկածիդ ամենքս միաբան փառավորում ենք:

Հրեշտակապետների Մա՛յր և Կո՛ւյս, Աղախի՛ն Քրիստոսի, որ միշտ բարեխոս ես աշխարհի համար, Քեզ երանի են տալիս բոլոր ազգերը: Մաքո՛ւր Աղավնի և երկնքի՛ Հարս, Մարիա՛մ, Տաճա՛ր և Աթո՛ռ Աստծո Խոսքի, Քեզ երանի են տալիս բոլոր ազգերը: Քեզանով

հաշտվեցին

բանականները

հողեղենների

հետ,

և

Քեզանով

մերձեցանք Կենաց փայտին, Քեզ երանի են տալիս բոլոր ազգերը:

Մարգարեների Անարա՛տ Կույս, Աստվածածի՛ն Մարիամ, Սրբուհի՛ և Մա՛յր Քրիստոսի, ամենքի

համար

Անկրելիին

արգանդումդ

կրեցիր,

օրհնությամբ

Քեզ

ենք

փառավորում, Աստվածածի՛ն: Երկնային Դուռ, որը տեսավ Եզեկիելը, և Բուրդ, որն իմացավ Գեդեոնը, սերովբե՛ հողեղեն, քերովբեների՛ց վեհագույն, օրհնությամբ Քեզ ենք փառավորում, Աստվածածի՛ն: Քեզանով

հայտնվում

է

երեք

սոսկալի

խորհուրդ,

Աստվածածի՛ն՝

Անսերմնական հղություն, Անարատ ծնունդ, ծննդից հետո Կուսություն՝ անապական մնալով, օրհնությամբ Քեզ ենք փառավորում, Աստվածածի՛ն:

Ապաշխարության Քեզ, որ երևացիր Եզեկիել մարգարեին իբրև դուռ, որով ոչ ոք չանցավ, այլ միայն Աստված, Աստվածածի՛ն Կույս, օրհնությամբ փառավորում ենք:

10


Քեզ, որ մորենու մեջ Մովսես Մարգարեի միջոցով հայտնեցիր կույսի նոր խորհուրդը մարդկանց ազգին, օրհնությամբ փառավորում ենք: Քեզ, որ Հորից անժամանակ և մորից անբացատրելի ծննդյամբ

բոլորի փրկության

համար

ժամանակի մեջ հայտնվեցիր, Որդի՛ Բարձրյալի, օրհնությամբ փառավորում ենք:

Առաքյալների Այսօր, նո՛ր ժողովուրդներ, ցնծացե՛ք Սուրբ Հոգու գալստյամբ՝ փառավորելով Հորից Բխողին: Այսօր, զարդարվելով Սուրբ Հոգու շնորհներով, ցնծում են առաքյալները՝ փառավորելով Հորից Բխողին: Այսօր

զվարճացան

արարածները

Սուրբ

Հոգու

ճշմարիտ

գալստյամբ՝

փառավորելով Հորից Բխողին:

Ննջեցյալների Մեռելներից Հարություն Առածի Բնակարա՛ն, Մա՛յր և Կո՛ւյս, որ Ադամի ժամանակներից ննջեցյալներին կենդանացնում է իբրև անապական, Քեզ ենք փառավորում, որ օրհնյալ ես կանանց մեջ: Երկինքն ու երկիրն Արարողին եղար տաճար և առագաստ, որ իբրև հրեղեն նորոգում է մեր ննջեցյալներին, Քեզ ենք փառավորում, որ օրհնյալ ես կանանց մեջ: Քո սուրբ կաթը տվեցիր Տիեզերքը Կերակրողին, որ մեր ննջեցյալներին վերստին պիտի նորոգի, Քեզ ենք փառավորում, որ օրհնյալ ես կանանց մեջ:

Մարտիրոսների Որ Հոգու ավետիսը հրեղեն հրեշտակից ընդունեցիր, ուրա՛խ եղիր, ով Դու, Բերկրյա՛լ, Տերը քեզ հետ է, անհարսնացյա՛լ Մարիամ: Բանն Անսկիզբ՝ Քրիստոս Աստված, Թագավորն Հավիտենից, կամեցավ մարդեղությամբ սկզբնավորվել Կույսիցդ: Աղաչում ենք Քեզ, Սո՛ւրբ Աստվածածին, Քրիստոսի մոտ բարեխոսի՛ր փրկելու Իր ժողովրդին, որին գնեց իր Արյամբ:

11


Քարոզ «Մեծացուսցէ»-ից հետո Սուրբ Աստվածածնին և բոլոր սուրբերին բարեխոս ունենք Հոր մոտ, որ երկնքում է, որպեսզի կամենալով ողորմի և գթալով պահի Իր արարածներին, Ամենակա՛լ Տեր Աստված մեր, պահի՛ր և ողորմի՛ր:

Աղոթք Մարտիրոսների և պահքի Ընդունի՛ր, Տե՛ր, մեր աղաչանքները բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի՝ Քո Միածին Որդու Անարատ ծնողի և աղաչանքներով Քո բոլոր սուրբերի, որոնց հիշատակն է այսօր (կամ այս օրվա շնորհով): Լսի՛ր մեզ, Տե՛ր, և ողորմի՛ր. ների՛ր և քավի՛ր մեր մեղքերը: Արժանացրո՛ւ գոհությամբ փառավորել Քեզ Որդուդ և Սուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Քարոզ Կիրակի օրերի «Մեծացուսցէ»-ից հետո Եվ խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք: Սուրբ տեղիս շինության և բարեկարգության համար Տիրոջն աղաչենք: Սուրբ եկեղեցու դռներից ներս մտնող ժողովրդի համար Տիրոջն աղաչենք: Իր մեծ ողորմության համաձայն նրանց խնդրանքները ընդունելու համար Տիրոջն աղաչենք: Նաև միաբան մեր ճշմարիտ և սուրբ հավատի համար Տիրոջն աղաչենք: Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք: Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք ամենքս միաբան:

Աղոթք Դու ես Թագավոր հավիտյանս հավիտենից, Քրիստո՛ս Աստված մեր: Եվ Քեզ Հորդ և Սուրբ Հոգուդ հետ վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն: 12


Երգ Յուղաբերների Ավետարանի Թող Տիրոջ Անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան: Օրհնեցե՛ք, մանուկնե՛ր, Տիրոջը և օրհնեցե՛ք Տիրոջ Անունը: Թող Տիրոջ Անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան: Արևելքից մինչև արևմուտք օրհնյալ է Տիրոջ Անունը այսուհետև մինչև հավիտյան: Փառք և երկրպագություն Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն: Այսուհետև մինչև հավիտյան: Ելի՛ր, Տե՛ր, օգնի՛ր մեզ և փրկի՛ր մեզ Քո Անվան համար: Ելի՛ր և իսպառ մեզ մի՛ մերժիր Քո Անվան համար: Պիտի թագավորի Տերը հավիտյան, Քո Աստվածը, Սիո՛ն, սերնդեսերունդ: Օրհնի՛ր, ի՛մ անձ, Տիրոջը, պիտի օրհնեմ Տիրոջը իմ կենդանության ժամանակ: Սրկ. – Կանգնեցե՛ք: Քահ. - Խաղաղություն բոլորին: Սրկ. - Երկյուղածությա՛մբ լսեցեք: Քահ. - Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարանը՝ ըստ Մատթեոսի: Դպր. - Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված մեր: Սրկ. - Ուշադրություն: Դպր. - Աստված ասում է:

Երգ Յուղաբերների Ավետարանից հետո Փա˜ռք Քո Հարությանը, Տե՛ր, չեմ դադարի, Քրիստո՛ս, օրհնել Քեզ իմ կենդանության բոլոր օրերին: Փա˜ռք Քո Հարությանը, Տե՛ր, չեմ դադարի, Հիսո՛ւս, գովել Քեզ իմ կենդանության բոլոր օրերին: Ես չեմ դադարի, Փրկի՛չ, փառավորել Քեզ իմ կենդանության բոլոր օրերին: Գիշերը բարձրացրե՛ք ձեր ձեռքերը սրբությամբ և օրհնեցե՛ք Տիրոջը: Այստեղ օրհնեցե՛ք Տիրոջը սրբությամբ, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, օրհնեցե՛ք Տիրոջը: 13


Երգ Կիրակի օրերի աղուհացի Իմ կյանքի բոլոր օրերին ես չեմ դադարի օրհնել Քեզ, Քրիստո՛ս, Փրկի՛չ աշխարհի (3 անգամ կրկնի՛ր և վերջինը բա՛րձր ասա): Գիշերը բարձրացրե՛ք ձեր ձեռքերը սրբությամբ և օրհնեցե՛ք Տիրոջը: Այստեղ օրհնեցե՛ք Տիրոջը սրբությամբ, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, օրհնեցե՛ք Տիրոջը:

Գալստյան (Ծաղկազարդի) Լուսեղեն հրեշտակների դասերը սպասում էին Տիրոջ Մեծ Գալստյանը: Եվ նոր երգ էին երգում՝ օրհնյա˜լ է Քո Սուրբ Գալուստը:

Զատկի Լուսապայծառ հրեշտակը, նստելով կենսատու գերեզմանին, ավետեց կանանց՝ հարյա˜վ Աստված:

Համբարձման Բարձրացրե՛ք, իշխանություննե՛ր, ձեր դռները, որ փառքով գա մտնի փառքի մեջ:

Սուրբ Հոգու գալստյան Իջավ Հոգին առաքյալների վրա և առանց այրելու հրազինեց ընտրյալներին սուրբ վերնատանը: Եվ զանազան լեզուների բաժանմամբ հանգչեց նրանցով մարդկանց ազգերի մեջ:

Վարդավառի Ցնծում են Թաբորը Հերմոնի հետ, և թմրած առաքյալները՝ Հայրական ձայնից: Եվ Մովսեսն ու Եղիան ճանաչեցրին Քեզ՝ ողջերի և մեռածների Տիրոջը:

14


Վերափոխման Քրիստոս եկավ փոխադրելու Աստվածածին և Սուրբ Կույս Մարիամին: Եվ երկնային զորքերը առաքյալների հետ Սուրբ Կույսին էին գովում:

Խաչի Այսօր Տերն [Իր] կամքով եկավ խաչվելու: Եվ տարածեց Իր բազուկները խաչի վրա: Ծննդյան Հոգեղեն խմբերը հովիվներին քարոզում էին, որ անբանականների մսուրում Բանն է բազմել: Եվ մոգերը, աստղերով գուշակելով, մատուցեցին խորհրդավոր նվերներ:

Տյառնընդառաջի Քառասնօրյա Երեխան և Օրինադիր Տերը տնօրինաբար եկավ տաճար: Եվ Սիմեոնը գիրկն առավ և օրենքի կապանքները քանդել հայցեց Ավետարանի կյանքով:

Քարոզ Յուղաբերների Ավետարանից և երգերից հետո Մեր

Տիրոջ

և

Փրկչի՝

Հիսուս

Քրիստոսի

Հարության

ավետիսով

մեծ

ուրախությամբ ցնծացողներս, [Նրանից], Որ եղավ բոլոր ննջեցյալների պտուղը և անդրանիկը, խորտակեց դժոխքի դռները և վերացրեց մահվան բռնությունը, վերստին նորոգման և կենդանության հաստատման հույս տվեց բոլոր մարդկանց, հավատով խնդրենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից, որ մեզ արժանացնի Իր հարությանը, կերպարանակից անի մեր խոնարհ մարմինն Իր փառավոր մարմնին: Որովհետև խոստացավ այս մեծ և անճառելի շնորհները պարգևել Իր սիրելիներին մեր Տերը՝ Ճշմարիտ Աստված Հիսուս Քրիստոս, պահի՛ր և ողորմի՛ր:

Աղոթք Մեր Քրիստոս Աստծո ամենակեցույց, ճշմարիտ, սուրբ, մեծ Հարությանը վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն: 15


Շարականներ Հարության Բանդ, որ Հոր մոտից իջնելով, մարմնացար Կույսից, Հոր կամքով խաչվեցիր, մեզ համար մեղքը ոչնչացրիր, Սո՛ւրբ Աստված, ողորմի՛ր մեզ: Որ չես բովանդակվում արարածներով, խաչափայտին բևեռվելով՝ մահվանը հաղթեցիր, Սո՛ւրբ Աստված, ողորմի՛ր մեզ: Որ Քո Պատվական Մարմնով և Արյամբ ազատեցիր հնում մահվան ծառայության մեջ ընկածներին, Սո՛ւրբ Աստված, ողորմի՛ր մեզ:

Հրեշտակապետների Որ փառաբանվում ես երկնային հրեղեն զորքերից, Աստվա՛ծ, որոնցով երկնային անապական աստվածային շնորհները հեղում ես Ադամի որդիների վրա, նրանց աղաչանքներով ողորմի՛ր մեզ, Աստվա՛ծ: Աննյութականները

հողեղեններիս

մարմնաձև

երևացին

և

ծանուցեցին

մարգարեներին Քո Գալստյան խորհուրդը՝ բազում տեսիլքների օրինակներով, նրանց աղաչանքներով ողորմի՛ր մեզ, Աստվա՛ծ: Քո անճառելի տնօրինության ավետաբերներ առաքվեցին Գաբրիելը և Միքայելը՝

իրենց

անմարմին

դասերով

սպասավորելով

երկրի

վրա,

նրանց

աղաչանքներով ողորմի՛ր մեզ, Աստվա՛ծ:

Մարգարեների Որ

իբրև

Քո

Գալստյան

ավետավորներ

աշխարհ

առաքեցիր

սուրբ

մարգարեներին և խոնարհությամբ գալով՝ նոր օրենքներով թերին լրացրիր օրենքների և մարգարեների գրքերի, նրանց բարեխոսությամբ, Քրիստո՛ս, ողորմի՛ր մեզ: Որ նախապես մարգարեներով հեթանոսներին անվանեցիր Քեզ համար նոր ժողովուրդ, իսկ հեթանոսների եկեղեցին՝ Սիոնի դուստր, Անմահ Փեսայի սիրելի հարս, նրանց բարեխոսությամբ, Քրիստո՛ս, ողորմի՛ր մեզ:

16


Որ տաճարի փառքը Ստեղծողդ էակների շինեցիր վեմի վրա առաջինից ավելի բարձր,

և

տեսանողները

գերազարդ

վայելչությամբ

ծանուցեցին

Հոգու

իմաստությամբ, նրանց բարեխոսությամբ, Քրիստո՛ս, ողորմի՛ր մեզ:

Ապաշխարության Հա՛յր Բազումողորմ, խոստովանում եմ Քեզ, ինչպես անառակ որդին, ների՛ր ինձ իմ մեղքերը և ողորմի՛ր: Տե՛ր, որ գթացիր քանանացի կնոջը, գթա՛ և ինձ՝ մեղավորիս, և ողորմի՛ր: Տե՛ր, որ մաքսավորին դարձրիր դեպի ճշմարիտ գիտություն, դարձրո՛ւ3 և ինձ՝ մոլորյալիս, և ողորմի՛ր:

Առաքյալների Տե՛ր, որ Քո առատ գթությունը երկնքից հեղեցիր Քո սուրբ առաքյալների մեջ, նրանց աղաչանքներով ողորմի՛ր: Որ նրանց ձեռքով Սուրբ Հոգու շնորհները սփռվեցին ամբողջ աշխարհով, նրանց աղաչանքներով ողորմի՛ր: Որ նրանցով լուսավորեցիր Քո սուրբ եկեղեցին ավազանի մկրտությամբ, նրանց աղաչանքներով ողորմի՛ր:

Ննջեցյալների Որ Քո պատկերով ստեղծելով, Տե՛ր, պատվեցիր մեզ, ընդունի՛ր այժմ ուղիղ հավատով ի Քեզ ննջածներին՝ Քո մեծ ողորմության համաձայն: Որ Սուրբ Հոգու շնորհներով լուսավորեցիր նրանց հիշատակը, ընդունի՛ր, Մարդասե՛ր, նրանց հոգիները՝ Քո մեծ ողորմության համաձայն: Որոնք հաղորդվեցին Քո Մարմնին և Արյանը, Տե՛ր, հանգստացրո՛ւ նրանց հոգիները Քո սուրբերի հետ, Քրիստո՛ս Աստված, որովհետև Քո Սուրբ Արյան գինն են:

3

Դարձնել – շրջել, փոխել, հավատի բերել:

17


Մարտիրոսների Քո սուրբերի հիշատակության համար հավաքվածներս, Քրիստո՛ս, աղաչում ենք Քեզ, ողորմի՛ր սրանց բարեխոսությամբ: Երկրպագում ենք Քո խորանի առջև, Քրիստո՛ս, Քո գթությամբ ընդունի՛ր մեր աղաչանքները և ողորմի՛ր սրանց բարեխոսությամբ: Որոնց, իբրև անմարմին [էակների], հոգով ու մարմնով անարատ պիտի պահես Քո Գալստյանը, Մարդասե՛ր Փրկիչ, ողորմի՛ր սրանց բարեխոսությամբ:

Քարոզ «Ողորմեա»-ից հետո Երկրպագում

ենք

Քեզ,

Տե՛ր

Աստված

մեր,

գիշերվա

երկարությունը

անցկացնելով և խոստովանության վայրը ժամանելով, առավոտյան մեր աղոթքն ենք մատուցում: Օրհնում ենք Քեզ, Տե՛ր, և փառավորում և գոհանում ենք Քեզանից, Տե՛ր, որ արժանացրիր խաղաղությամբ անցկացնել այս գիշերը և հասնել առավոտյան այս ժամին: Արժանացրո՛ւ մեզ, Տե՛ր, Քո անճառ խոստումներին, որ խոստացար Քո սիրելիներին, Ճշմարի՛տ Աստված Հիսուս Քրիստոս, Տե՛ր մեր, պահի՛ր և ողորմի՛ր: Քահ. - Պահի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր: Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբան: Մաղթանք Հարության Մեր Ողորմած, Գթած Աստծո՝ Քրիստոսի ճշմարիտ, սուրբ, մեծ Հարությանը վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Մաղթանք Պահքի Քո ողորմությամբ և գթությամբ լսի՛ր մեզ, Տե՛ր, և ողորմի՛ր, ների՛ր, քավի՛ր և թողությո՛ւն տուր մեր մեղքերին: Արժանացրո՛ւ գոհությամբ փառավորել [Քեզ]՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն: 18


Մաղթանք Սուրբերի տոներին Բարեխոսությամբ և աղոթքներով (այս անվամբ) սուրբ մարտիրոսների, որոնց հիշատակն է այսօր, և Քո բոլոր սուրբերի, լսի՛ր մեզ, Տե՛ր, ողորմի՛ր, ների՛ր, քավի՛ր և թուղությո՛ւն տուր մեր մեղքերին, արժանացրո՛ւ գոհությամբ փառավորել [Քեզ]՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Ալելուիա, ալելուիա: Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքում, օրհնեցե՛ք Նրան բարձունքներում: Օրհնեցե՛ք Նրան, Նրա բոլո՛ր հրեշտակներ, օրհնեցե՛ք Նրան, Նրա բոլո՛ր զորություններ: Օրհնեցե՛ք Նրան, արեգա՛կ և լուսի՛ն, օրհնեցե՛ք Նրան, բոլո՛ր աստղեր և լույսե՛ր: Օրհնեցե՛ք Նրան, երկինքների՛ երկինքներ և ջրե՛ր, որ երկինքներից ավելի վեր եք, օրհնեցե՛ք Տիրոջ անունը: Որովհետև Նա ասաց, և եղան, հրամայեց և հաստատվեցին: Կանգնեցրեց Նրանց հավիտյանս հավիտենից, սահման դրեց, և չեն խախտում [այն]: Օրհնեցե՛ք Տիրոջը երկրից, վիշապնե՛ր և բոլոր խորություննե՛ր: Հո՛ւր և կարկո՛ւտ, ձյո՛ւն և սառնությո՛ւն, հո՛ղմ, մրրի՛կ, որ կատարում եք Նրա խոսքը: Լեռնե՛ր և բոլո՛ր բարձունքներ, պտղաբե՛ր ծառեր և բոլո՛ր մայրիներ: Գազաննե՛ր և բոլո՛ր անասուններ, սողուննե՛ր և թևավո՛ր բոլոր թռչուններ: Երկրի՛

թագավորներ

և

նրանց

զորքեր,

իշխաննե՛ր

և

երկրի

բոլո՛ր

դատավորներ: Երիտասարդնե՛ր և կույսե՛ր, ծերե՛ր և մանուկնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջ անունը: Բարձրացավ Նրա Անունը միայն, խոստովանությո˜ւն4 Նրան երկնքում և երկրի վրա:

4

Խոստովանություն – դավանություն, գոհություն, օրհնություն, փառաբանություն:

19


Պիտի բարձրացնի Տերը Իր ժողովրդի եղջյուրը, օրհնություն Նրան Նրա բոլոր սուրբերից, Իսրայելի ժողովրդի որդիներից, որ մոտ են Տիրոջը: Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհնությամբ, Նրան օրհնություն սուրբ եկեղեցիներից: Թող ուրախանա Իսրայելը իր Արարչով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով: Թող օրհնեն Նրա անունն օրհնությամբ, սաղմոսներով և օրհնությամբ թող սաղմոս երգեն Նրան: Տերը հոժարում է իր սուրբ ժաղովրդին և բարձրացնում իր հեզերին փրկության համար: Սուրբերը պարծենալու են փառքով և ցնծալու իրենց խաղաղության մեջ և բարձրացնելու են Աստծուն իրենց շուրթերով: Երկսայրի սուր դրեց նրանց ձեռքում՝ հատուցում առնելու հեթանոսներից՝ ի հանդիմանություն կապանքներով

բոլոր

ու

ժողովուրդների,

նրանց

կապելու

զորավարներին՝

նրանց

երկաթյա

թագավորներին

շղթաներով,

նրանց

դատաստանն անել՝ համաձայն Գրոց: Եվ բոլոր սուրբերի փառքն այս է: Օրհնեցե՛ք Աստծուն Նրա սրբության մեջ, օրհնեցե՛ք Նրան Նրա զորության հաստատության մեջ: Օրհնեցե՛ք Նրան Նրա զորության մեջ, օրհնեցե՛ք Նրան Նրա բազում մեծության մեջ: Օրհնեցե՛ք Նրան օրհնության ձայնով, օրհնեցե՛ք Նրան սաղմոսներով և օրհնությամբ: Օրհնեցե՛ք Նրան ցնծությամբ, գովեցե՛ք Նրան ուրախությամբ: Օրհնեցե՛ք Նրան քաղցր խոսքերով, գովեցե՛ք Նրան լսելի ձայնով: Օրհնեցե՛ք Նրան գոհության ձայնով, բոլո՛ր հոգիներ, օրհնեցե՛ք Տիրոջը: Փա˜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

20


Շարականներ Սուրբ Հարության Միաշաբաթ

օրը

լուսանալով՝

շտապեցին

կանայք

գերեզման՝

խնկելու

Անապական Մարմինը: Եվ գտան քարը վերցված գերեզմանի դռնից և լսեցին խոսքը հրեշտակից, թե՝ հարյավ Քրիստոս և խափանեց մահը: Եվ Դու, Տե՛ր, հանդիպելով առաքյալներին և տալով ողջյունը կենդանարար, առաքեցիր նրանց՝ տիեզերքի փրկության համար:

Հրեշտակապետների Անմա՛հ Արքայի անձեռակերտ Աթոռներ, բազմաչյա՛ Քերովբեներ, սրբասա՛ց ձայնով Սերովբեներ, առաջին երկնքի քահանայապետներ, բարեխո՛ս եղեք Տիրոջ մոտ եկեղեցու

համար:

Բարձրյալին

փա՛ռք

տվող

Տերություններ,

անհաղթելի՛

Զորություններ, վեհագո՛ւյն Իշխանություններ՝ երկրորդ դասի քահանայապետներ, բարեխո՛ս

եղեք Տիրոջ

Պետություններ,

մոտ

երկնավո՛ր

եկեղեցու համար: Հրեշտակապետներ,

Գերագույն զինվո՛ր

Էության

վերի՛ն

Հրեշտակներ,

ձեզ

միաձայնելով երգում ենք՝ փա˜ռք բարձունքներում:

Մարգարեների Այսօր, հեթանո՛ս ժողովուրդներ, որ նախապես մարգարեներից հրավիրվեցիք գալ Աբրահամի Աստծուն երկրպագության, երկնավորների հետ օրհնեցե՛ք Տիրոջը երկնքում: Այսօր, Վերի՛ն Սիոնի դստեր որդիներ, հիմնված մարգարեների և առաքյալների վրա, որ սուրբերի եկեղեցում ըմպում եք Իսրայելի աղբյուրների առատաբուխ Հոգու վտակից, օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհնությամբ: Այսօր, վերին զորքերին միաձայնելով, նահապետների և մարգարեների դասերը Աստծուն հոգևոր երգեր են երգում, նրանց հիշատակելով և մենք ենք երգում՝ փա˜ռք բարձունքներում:

21


Ապաշխարության Տե՛ր, որ փառաբանվում ես քերովբեների վրա, քաղցրությամբ խոնարհվելով ընդունի՛ր մեր աղաչանքները: Տե՛ր, որ ողորմություն շնորհեցիր մարդկանց ազգերին, քաղցրությամբ խոնարհվելով ընդունի՛ր մեր աղաչանքները: Տե՛ր, որ սովորեցրիր մեզ ամեն ժամ փառաբանել Քո Սուրբ Անունը, քաղցրությամբ խոնարհվելով ընդունի՛ր մեր աղաչանքները:

Առաքյալների Որ, ի սկզբանե պատվվելով ամենքի Հոր սիրով, առաքելական կոչմամբ տիեզերքը հրավիրեցին հույսով հասնել երանության, նրանց վարդապետությամբ բոլորս օրհնենք Տիրոջը: Որ ականատես և սպասավոր եղան մարմնացյալ Բանին, առավել

քան

անմարմինների

դասերը

արժանացան

շնորհի,

նրանց

վարդապետությամբ բոլորս օրհնենք Տիրոջը: Որոնց Ահեղ Ատյանի դատելու Աթոռները պատրաստ մնում են՝ գրվածի համաձայն մեր դատաստանն անելու, նրանց մոտ ընկնենք՝ ինքներս զղջալով պաղատելով, նրանց միջոցով հաշտեցնելու մեզ հետ Ահեղ Դատավորին:

Առաքյալների Առաքյալնե՛ր Աստծո, կաթողիկե եկեղեցու հավատի՛ սյուներ, Քրիստոս Աստծո՝ Երկնավոր Վարդապետի աշակերտներ, բարեխոսեցե՛ք ամբողջ աշխարհին խաղաղություն շնորհելու համար: Բարեկամնե՛ր Քրիստոսի և հազարապետնե՛ր5 Աստվածային խորհուրդների, Կենաց Խոսքն ընդունո՛ղներ և լուսավորիչնե՛ր տիեզերքի, բարեխոսեցե՛ք ամբողջ աշխարհին խաղաղություն շնորհելու համար: Ահեղ

Ատյանի

չխոստովանողներին6,

դատավորնե՛ր աղաչում

ենք

և ձեզ

խաղաղություն շնորհելու համար:

5 6

Հազարապետ – վերակացու, տնտես: Խոստովանող – դավանող, փառաբանող:

22

դատապարտողնե՛ր բարեխոսեցե՛ք

ամբողջ

Քրիստոսին աշխարհին


Ննջեցյալների Քեզ վայել է, Աստվա՛ծ, օրհնություն, որ ձայնով հարություն ես [տալու] հավիտենից ննջեցյալներին, Թագավո՛ր և Իշխա՛ն, վերօրհնում ենք Քեզ: Մյուս անգամ Քո

Գալստյանը,

Քրիստո՛ս,

Փառա՛ց

Թագավոր,

փողի

ձայնից

կնորոգվեն

ննջեցյալների հոգիները և հարություն կառնեն մեռելներից անապական մարմնով, որի համար և մենք Քեզ աղաչում ենք, Հա՛յր Երկնավոր, դասավորի՛ր մեր ննջեցյալներին Քո Վերին Երուսաղեմում՝ երկնքում գրված անդրանիկների ժողովում:

Ննջեցյալների Կենարարը ձայն կտա Աստվածային բարբառով, կասի. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր,

ժառանգեցե՛ք

ձեզ

համար

պատրաստված

կյանքը

հանդերձյալ

աշխարհում», երբ ընդառաջ ելնենք Քեզ հավատով վերին երկնքում Աստվածապարգև լույսով պայծառացած անմարմինների դասերի հետ, երբ լսենք երանավետ կոչման ձայնը: Քո աջ կողմում կանգնեցրո՛ւ իմաստուն սուրբ կույսերի հետ, լուսեղեն առագաստում

պայծառացած

անմարմինների

դասերի

մեջ,

երկնքում

գրված

անդրանիկների ժողովում:

Մարտիրոսների Սուրբ մարտիրոսների հիշատակի համար հավաքվածներս միաբան երգում ենք՝ օրհնությո˜ւն բարձունքներում Երկնավոր Թագավորիդ: Քանզի նրանց արյան հեղմամբ պարտվեց թշնամին: Եվ մեծարվելով պարծենում է Սիոնը՝ երգելով՝ օրհնությո˜ւն բարձունքներում Երկնավոր Թագավորիդ: Վերին հրեշտակների զորքերին դասակցածների հիշատակով բերկրելով՝ նրանց սրբությամբ երգենք՝ օրհնությո˜ւն բարձունքներում Երկնավոր թագավորիդ:

Մարտիրոսների Որ նահատակության հանդես բռնավորներին ցույց տվեցին և հաղթեցին հավատով, եռյակ լույսի առիթ եղան մեզ, նրանց աղաչանքներով պահի՛ր մեզ: Որ կռապաշտության խավարը վանելով հերքեցին և մեզ համար հաղթող նշան 23


կանգնեցրին թշնամու դեմ, նրանց աղաչանքներով պահի՛ր մեզ: Եվ հրաշափառ ճգնությամբ պատերազմելով երկրի վրա, վերհամբարձվելով՝ երկնային դասերին երգակից եղան, նրանց աղաչանքներով պահի՛ր մեզ:

«Տէր երկնից»-ից հետո ասվում է անմարմիններից բարբառված առավոտյան օրհնությունը, այլ նաև՝ Կոստանդնուպոլսի սուրբ ժողովի հարյուր հիսուն հայրապետների7

Փա՜ռք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ հաճություն և օրհնությո˜ւն Քեզ բարձունքներում: Օրհնյալ ես, Տե՛ր Աստված մեր, օրհնում ենք Քեզ և գովում ենք Քեզ, խոստովանում ենք, Տե՛ր, Քեզ և երկրպագում Քեզ, փառավորում ենք Քեզ, գոհանում ենք Քեզանից, Տե՛ր, Քո մեծ փառքի համար: Սուրբ Երկնային Տեր Թագավոր, Աստված և Հայր Ամենակալ: Տե՛ր և Հոր Միածին Որդի, Հիսուս Քրիստոս և Սուրբ Որդի. Տեր Աստված, Գառ Աստուծո և Հոր Որդի, որ Կույսից մերը վերցրիր, ողորմեցիր, վերցրիր աշխարհի մեղքը և արդ, ընդունի՛ր մեր աղաչանքները: Ով Սուրբդ, որ նստում ես Հոր աջ [կողմում], ողորմի՛ր մեզ: Որովհետև Դու ես միայն սուրբ, միայն Դու ես բարձրյալ, Դու միայն Տեր մեր, Հիսուս Քրիստոս: Տեր և Սուրբ Հոգի, որ փառքով Աստված ես Հոր հետ. Ամեն: Ամեն ժամ օրհնում ենք Քեզ, Տե՛ր, և գովում Քո Սուրբ Անունը հավիտյան և հավիտյանս հավիտենից: Արժանի՛ արա, Տե՛ր, այս օրը խաղաղությամբ և առանց մեղքերի անցկացնել և պահի՛ր մեզ: Օրհնյալ ես, Տե՛ր Աստված մեր հայրերի, գովյալ և փառավորյալ է Քո Սուրբ Անունը հավիտյան. Ամեն: Օրհնյա՛լ Տեր, սովորեցրո՛ւ ինձ Քո արդարությունը (երեք անգամ կրկնի՛ր): Տե՛ր, մեր ապավենը եղար սերնդեսերունդ: Ես աղաչում եմ, Տե՛ր, ողորմի՛ր ինձ և բժշկի՛ր իմ անձը, ես մեղանչեցի Քո դեմ: Ցու՛յց տուր մեզ, Տե՛ր, Քո ողորմությունը, և Քո փրկությունը տո՛ւր մեզ: Տե՛ր, Քո ողորմությունը հավիտյան է, Քո ձեռքերի գործը մի՛ անտեսիր: Տե՛ր իմ, Քեզ ինձ ապավեն դարձրի, սովորեցրո՛ւ ինձ Քո կամքը կատարել, քանզի Դու ես Աստվածն իմ: Դու ես, Տե՛ր, կենդանության աղբյուրը, և Քո Երեսի

7

Նկատի ունի 381թ. Տիեզերական ժողովը:

24


լույսով ենք տեսնում լույսը: Ծագեցրո՛ւ Քո ողորմությունը նրանց վրա, որոնք ճանաչում են8 Քեզ, Տե՛ր:

Մաղթանք Փա˜ռք, պատիվ և երկրպագություն բարձունքներում Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Առավոտյան երգ Քրիստոսի Հարության «Փառք ի բարձունս»-ից հետո Օրհնենք Փրկչի Հարությունը, մեր Փրկչի Հարությունը օրհնենք: Հարություն առավ Աստված, և ցրվեցին նրա բոլոր թշնամիները:

Օրհնենք Փրկչի Հարությունը, մեր Փրկչի Հարությունը օրհնենք: Հարուցյալ Քրիստոսին օրհնենք և Նրա Հարությունը փառավորենք:

Օրհնենք Փրկչի Հարությունը, մեր Փրկչի Հարությունը օրհնենք: Որ ելավ բարձունքները և գերեց գերությունը, ավար առավ, պարգևներ բաշխեց և տվեց մարդկանց որդիներին:

Օրհնենք Փրկչի Հարությունը, մեր Փրկչի Հարությունը օրհնենք: Որ համբերեց խաչի [մահվանը] և դրվեց նորափոր վեմի մեջ և Աստվածային Հարությամբ մահացածներին վերաբերեց9 դեպի կյանք:

Քրիստոսի Համբարձման Օրհնենք Փրկչի Հարությունը, մեր Փրկչի Հարությունը օրհնենք: Համբարձվեց Աստված օրհնությամբ և մեր Տերը՝ փողի ձայնով:

8 9

Ճանաչել – իմանալ, թե ով է: Գիտակցել: Վերաբերել – վեր բերել, բարձրացնել:

25


Սուրբ Հոգու Գալստյան Օրհնենք Հոգու գալուստը, Սուրբ Հոգու գալուստը օրհնենք: Եկեղեցիներում բարեբանեցե՛ք Աստծուն և Տիրոջը՝ Իսրայելի աղբյուրներում:

Առավոտյան երգեր Աղուհացի և պահքի այլ օրերի Երկուշաբթի Լու՛յս տուր, Տե՛ր, իմ աչքերին, որ երբեք չննջեմ մահվամբ: Թող չասի թշնամին, թե հաղթեցի նրան, կամ ինձ նեղողները ցնծան, որ ես սասանվեմ:

Երեքշաբթի Դու ես, Տե՛ր, կենաց աղբյուրը, և Քո երեսի լույսով ենք տեսնում լույսը: Ծագեցրո՛ւ Քո ողորմությունը Քեզ ճանաչողների վրա, Քո արդարությունը՝ սրտով ուղիղների վրա:

Չորեքշաբթի Ես ասացի, Տե՛ր, ողորմի՛ր ինձ և բժշկի՛ր ինձ, ես մեղանչեցի Քո դեմ: Երանի նրան, որ մտածում է աղքատի ու տնանկի մասին, փորձության օրը Տերը կփրկի նրան:

Հինգշաբթի Ես Քեզ, Տե՛ր, աղաղակեցի, առավոտյան իմ աղոթքները թող հասնեն Քեզ: Ինչո՞ւ ես, Տե՛ր, մերժում ինձ կամ ինչո՞ւ ես դարձնում Քո երեսն ինձանից:

Ուրբաթ Թող մտնեն իմ աղոթքները Քո առաջ, Տե՛ր, թող Քո ունկը խոնարհվի դեպի իմ խնդրանքները: Տե՛ր Աստված իմ փրկության, ցերեկը և գիշերը կանչեցի Քեզ: 26


Ղազարոսի հարության Տե՛ր, դժոխքից հանեցիր իմ անձը, փրկեցիր ինձ նրանցից, որոնք գուբն են իջնում: Բարձրացնում եմ Քեզ, Տե՛ր, որովհետև ինձ ընդունեցիր և չուրախացրիր իմ թշնամուն ինձ վրա:

Ծաղկազարդի Այսօր մտնում է Քրիստոս՝ մեր Թագավորը, Երուսաղեմ՝ Դավթի նոր քաղաքը: Ընդառաջ ելան

ծերերը

ձիթենիների ոստերով

և Աստվածորդուն

էին

փառավորում:

Ավագ երկուշաբթի Ի սկզբանե, Տե՛ր, երկիրը հաստատեցիր, և Քո ձեռքերի գործը երկինքն է: Նրանք կկորչեն, իսկ Դու կաս և կմնաս հավիտյան:

Ավագ երեքշաբթի Կտարվեն Թագավորի կույսերը Նրա հետ և նրա ընկերները՝ Նրա մոտ: Կբերվեն ցնծությամբ և ուրախությամբ և կտարվեն թագավորի տաճարը:

Ավագ չորեքշաբթի Չարություն

խորհեցին

և

խոսեցին,

և

ապիրատություն

խորհեցին

բարձունքների նկատմամբ: Երկնքում դրեցին իրենց բերանները և իրենց լեզուները երկրի շուրջն էին տարածում:

Ավագ հինգշաբթի Որսացին արդարին և անբիծ արյանը պարտական եղան: Տերը եղավ իմ ապավենը, Աստված է օգնական իմ հույսին:

27


Ավագ ուրբաթ Մատնվեցի և չէի ելնում, իմ աչքերը տկարացան աղքատությունից: Աղաղակեցի Տիրոջը ամեն օր, և առ Քեզ են բարձրացվում իմ ձեռքերը: (Կց.) Իմ սիրո փոխարեն մատնեցին ինձ, իսկ ես աղոթում էի: (Փոխ) Աստվա՛ծ իմ օրհնության, մի՛ լռիր, որովհետև մեղավորի ու նենգավորի բերանները բացվեցին ինձ վրա: Փոխը լրիվ ասա. 108-րդ սաղմոս:

Ավագ շաբաթ Դրեցին ինձ ստորին գուբը, խավարի մեջ և մահվան ստվերներում: Ինձ

վրա

թափվեց

Քո

զայրույթը,

Քո

բոլոր

ալեծփումները

բերեցիր ինձ վրա: (Փոխ) Դրեցին ինձ ստորին գուբը, խավարի մեջ և մահվան ստվերներում: Տե՛ր Աստված իմ փրկության, ցերեկը և գիշերը կանչեցի Քեզ: Փոխը լրիվ ասա. 87-րդ սաղմոս:

Մահվան Դարձի՛ր, ա՛նձ իմ, դեպ քո հանգիստը, քանզի Տերը կանչեց քեզ: Հաճելի է ինձ, որովհետև Տերը լսեց իմ աղոթքների ձայնը, որովհետև խոնարհեցրեց Իր ունկը դեպի ինձ, և ես իմ [կյանքի] օրերին կանչեցի նրան: Այս փոխը ևս լրիվ ասա. 114-րդ սաղմոս:

Եկեղեցու Տե՛ր, Քո տանը վայել է սրբություն երկար օրեր: Տերը

թագավորեց,

վայելչություն

հագավ,

Տերը

գոտևորվեց:

Տապանակի և Վերափոխման Արի՛, Տե՛ր, Քո հանգիստը, Դու և Քո սուրբ տապանակը: Հիշի՛ր, Տե՛ր, Դավթին և նրա ողջ հեզությունը: 28

զորություն

հագավ

և


Վարդավառի Քոնն է երկինքը, և Քոնն է երկիրը, աշխարհն իր ամբողջությամբ Դու հաստատեցիր: Հյուսիսն ու հարավը Դու արարեցիր, Թաբորն ու Հերմոնը Քո անվամբ են ցնծում:

Ավետիսի, Ծննդյան, Աստվածածնի և այլ տոների Թող իջնի որպես անձրև բրդի վրա, որպես ցող, որ ցողում է երկիրը: Աստվա՛ծ, Քո արդարամտությունը տո՛ւր արքային և Քո արդարությունը՝ թագավորի որդուն: Խաչի Քեզանից երկյուղածներին նշան տվեցիր, որպեսզի ապրեն աղեղից: Ինչպես փրկվեցին Քո սիրելիները, պահի՛ր Քո աջով և լսի՛ր մեզ:

Հրեշտակապետների Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքում, օրհնեցե՛ք Նրան բարձունքներում: Օրհնեցե՛ք Նրան, Նրա բոլո՛ր Հրեշտակներ, օրհնեցե՛ք Նրան, Նրա բոլո՛ր Զորություններ: Առաքյալների Չկան խոսքեր, և չկան բառեր, որոնցում չեն լսվում նրանց ձայները: Ամբողջ աշխարհում բարձրացավ նրանց խոսքը, և մշտապես աշխարհի ծայրերում են նրանց խոսքերը:

Մարգարեների Չկան խոսքեր, և չկան բառեր, որոնցում չեն լսվում նրանց ձայները: Եկեղեցիներում բարեբանեցե՛ք Աստծուն և Տիրոջը՝ Իսրայելի աղբյուրներում:

Հայրապետների Քո քահանաները արդարություն կհագնեն, և Քո սուրբերը ցնծալով կցնծան: Հիշի՛ր, Տե՛ր, Դավթին և նրա ողջ հեզությունը: 29


Մարտիրոսների Կպարծենան սուրբերը փառքով և կցնծան իրենց հանգստի մեջ: Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհնությամբ, օրհնությո˜ւն Նրան սուրբերի եկեղեցում:

Ս.Ստեփանոսի և Ս. Հռիփսիմեի Առաքի՛ր, Տե՛ր, Քո լույսն ու ճշմարտությունը, Քո ողորմությունը ցո՛ւյց տուր մեզ, Տե՛ր, և Քո ծառաներին օգնակա՛ն եղիր բարեխոսությամբ սուրբ մարտիրոսների, որոնց հիշատակն է այսօր: Որպեսզի նրանցով առաջնորդվելով ելնենք Քո սուրբ լեռն ու Քո սրահները: Պիտի մտնեմ Աստուծո սեղանի առջև, Աստուծո մոտ, որ ուրախացնում է իմ մանկությունը10, Քո ողորմությունը ցո՛ւյց տուր մեզ, Տե՛ր, Քո ծառաներին օգնակա՛ն եղիր բարեխոսությամբ սուրբ մարտիրոսների, որոնց հիշատակն է այսօր:

Հայտնության և Տյառնընդառաջի Արդարությա՛ն Արեգակ, այսօր հայտնվեցիր մարդկանց ազգին՝ մարդանալով սրբեցիր ջրերը, վերածնելով մեզ Սուրբ Հոգու մկրտությամբ: Քո Սուրբ փառքի վայելչության մեջ արուսյակից առաջ արգանդից ծնեցի քեզ՝ մարդանալով սրբեցիր ջրերը, վերածնելով մեզ Սուրբ Հոգու մկրտությամբ:

Քարոզ Կիրակնամուտի, կիրակիի և Հինունքի Բոլորս միաբան ասենք՝ Տե՛ր, ողորմի՛ր: Տե՛ր, ողորմի՛ր: Ամբողջ աշխարհի խաղաղության և սուրբ եկեղեցու հաստատության համար Տիրոջն աղաչենք: Բոլոր սուրբ և ուղղափառ եպիսկոպոսների համար Տիրոջն աղաչենք: Մեր հայրապետի՝ Տեր Տեր (այս անվամբ) կյանքի և նրա հոգու փրկության համար Տիրոջն աղաչենք: 10

Մանկություն – երիտասարդություն:

30


Վարդապետների, քահանաների, սարկավագների, դպիրների և եկեղեցու մանուկների ողջ միաբանության համար Տիրոջն աղաչենք: Բարեպաշտ թագավորների և Աստվածասեր իշխանների, զորավարների և նրանց զորքերի համար Տիրոջն աղաչենք: Որպեսզի

Ամենակալ

Տերը

նրանց

հնազանդեցնի

թշնամիների

բոլոր

պատերազմները, Տիրոջն աղաչենք: Մեր հայրերի և եղբայրների համար, որոնք գերության և չարի ծառայության մեջ են, Տիրոջն աղաչենք: Ճանապարհորդների և նավորդների՝ բարի նավահանգիստը խաղաղությամբ հասնելու համար Տիրոջն աղաչենք: Հիվանդների և բոլոր վշտացածների շուտափույթ առողջանալու համար Տիրոջն աղաչենք: Օդի բարեխառնության, անձրևների մեղմության և պտուղների առատության համար Տիրոջն աղաչենք: Աստծո սուրբ եկեղեցին պտուղ բերողների և ուխտավորների համար Տիրոջն աղաչենք: Հանուն Քրիստոսի անվան անօրենների ձեռքը մատնվածների համար Տիրոջն աղաչենք: Ազատի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր: Հանգուցյալ հոգիների համար, որոնք ճշմարիտ և ուղիղ հավատով ի Քրիստոս ննջեցին, Տիրոջն աղաչենք: Հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր: Որպեսզի Տեր Աստված մեզ փրկի երևելի և աներևույթ թշնամիներից, Տիրոջն աղաչենք: Տե՛ր, ողորմի՛ր:

Մաղթանք Բարեխոս ունենք Սուրբ Մարիամ Աստվածածնին՝ փառավորյալ և օրհնյալ միշտ Սուրբ Կույսին, Սուրբ Հովհաննես Մկրտչին, Սուրբ Ստեփանոս Նախավկային, սուրբ առաքյալներին և մարգարեներին, քաջ և հաղթական սուրբ վկաներին և 31


Քրիստոսի մեծ խոստովանող, մեր պատվական հայրապետին՝ Հայաստանյայց աշխարհի Սուրբ Գրիգոր Լուսավորչին: Հիշե՛ք և բոլոր սուրբերին և նրանցով Տիրոջն աղաչենք: Առավոտը և առաջիկա օրը խաղաղությամբ անցկացնելու համար հավատով Տիրոջից խնդրենք: Շնորհի՛ր, Տե՛ր: Խաղաղության հրեշտակին մեր անձերին պահապան Տիրոջից խնդրենք: Մեր հանցանքներին քավություն և թողություն Տիրոջից խնդրենք: Սուրբ Խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերին օգնություն, Տիրոջից խնդրենք: Եվ ևս միաբան մեր սուրբ և ճշմարիտ հավատի համար Տիրոջն աղաչենք: Տե՛ր, ողորմի՛ր: Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք: Տե՛ր, Քեզ ենք հանձնվում: Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբան: Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

Քարոզ՝ ասված մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից Սուրբ Հռիփսիմյանց համար, նաև առաքյալների ու մարգարեների համար Աստվա՛ծ Մեծ, Հզոր և Փառավորյալ, սուրբերի լուսավորիչ և սուրբերի մեջ հանգրվանած, սուրբ առաքյալների ճգնությունը բարեխոս ունենք Քեզ մոտ, աղաչում ենք, լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր: Որ անդադար օրհնաբանվում ես երկնային հրեշտակների հոգեղեն դասերից, արժանացրո՛ւ մեզ Քո սուրբերի հետ ճշմարիտ փառատրությամբ երկրպագել Մեծ և Ահավոր Տերությունը Քո, աղաչում ենք, լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:

32


Օրհնում ենք Քեզ միաբան սիրով Քո վկաների հիշատակությամբ, որոնք հետևորդը եղան Քո լուսազարդ ճանապարհների, Տե՛ր, որ մեզ համար հանձն առար խաչի և մահվան չարչարանքները, աղաչում ենք, լսի՛ր, Տե՛ր և ողորմի՛ր: Աստվածությանդ

կամքի

հաճության

կատարողները

իրենց

անձերը

պատարագեցին՝ ի վկայություն Քո ճշմարիտ սիրո և բուրեցին Քո Տերության անուշ հոտը, աղաչում ենք, լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր: Սրբեցին իրենց անձերը՝ իբրև տաճար Քո Սուրբ Անվան, մաքրեցին իրենց միտքն ու խորհուրդները Քո սուրբ երկյուղով և դասակից եղան երկնային հոգեղեն հրեշտակներին, աղաչում ենք, լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր: Բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի և Հովհաննես Կարապետի, Սուրբ Ստեփանոս Նախավկայի, սուրբ առաքյալների, մարգարեների և մարտիրոսների և մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի, բարեխոսությամբ և աղոթքներով (այս անվամբ) սուրբերի, որոնց հիշատակն է այսօր և Քո բոլոր սուրբերի, Տե՛ր, որոնք միացան Աստվածությանդ սիրով, հիշի՛ր մեր ննջեցյալների հոգիները և այցելի՛ր Քո Գալստյան ժամանակ, աղաչում ենք, հիշի՛ր, Տե՛ր և ողորմի՛ր: Եվ առավել ևս խնդրում ենք պարգևել մեզ սիրո եռանդ և բարի գործեր: Տո՛ւր մեզ, Տե՛ր Աստված: Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք: Քեզ ենք Տե՛ր, հանձնվում: Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբան: Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:

33


Քարոզ՝ հայրապետների, նաև վարդապետների առիթով Առաջնորդ եղան մեզ ուղիղ ընթացքով Երկնքի Արքայության շավիղներում, մեծապայծառ ջահով՝ իրենց հավատով և սիրով, ծագեցրին Աստվածգիտության լույսը մեր սրտերում, աղաչում ենք, լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր: Մեր խորհուրդների, խոսքերի և գործերի պահպանությամբ, Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, սրբությամբ փառավորել հավիտյանս, ամեն, աղաչում ենք, լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր: Տե՛ր, աղաչանքներով սուրբ հայրապետների, որոնք ճգնեցին Քո Սուրբ անվան համար, նայի՛ր հավաքվածներիս երկրպագությանը և շնորհի՛ր մեղքերին թողություն և մաս ու բաժին հանի՛ր բոլոր սուրբերի հետ, աղաչում ենք, լսի՛ր, Տե՛ր և ողորմի՛ր: Տե՛ր, աղաչանքներով սուրբ հայրապետների, որոնք իրենց անձերը մաքրեցին իբրև Քո Սուրբ Հոգու տաճար, պարգևի՛ր մեր երկրին բարեխառն օդ և զվարճացնող բույս՝ մեր բոլոր հարկավոր պետքերի բավարարման համար, աղաչում ենք, լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր: Բարեխոսությամբ սուրբ Աստվածածնի և Հովհաննես Կարապետի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, սուրբ առաքյալների, մարգարեների և մարտիրոսների և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի, բարեխոսությամբ և աղոթքներով (այս անվամբ) սուրբերի, որոնց հիշատակն է այսօր, և Քո բոլոր սուրբերի, Տե՛ր, որոնք միացան Աստվածությանդ սիրով, հիշի՛ր մեր ննջեցյալների հոգիները և այցելի՛ր Քո Գալստյան ժամանակ, աղաչում ենք, լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր: Եվ ևս առավել խնդրում ենք պարգևել մեզ սիրո եռանդ և բարի գործեր: Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք: Քեզ ենք, Տե՛ր, հանձնվում: Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբան: Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

34


Քարոզ՝ մարտիրոսների և ճգնավորների առիթով Սուրբ մարտիրոսների ճգնությունը բարեխոս ունենք Աստծո Բարերար Որդու մոտ, որ աշխարհին շնորհես անխախտ խաղաղություն և հաստատուն ու սուրբ պահես եկեղեցին՝ հաստատված առաքյալների ու մարգարեների հիմքի վրա, աղաչում ենք, լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր: Սուրբ մարտիրոսների ճգնությունը բարեխոս ունենք Աստծո Բարերար Որդու մոտ, որ խաղաղվեն խռովությունները, դադարեն թշնամիների հարձակումները, սերն ու արդարությունը արմատավորվեն երկրի վրա, աղաչում ենք, լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր: Տե՛ր, աղաչանքներով սուրբ մարտիրոսների, որոնք ճգնեցին Քո Սուրբ Անվան համար, նայի՛ր հավաքվածներիս երկրպագությանը, շնորհի՛ր մեղքերին թողություն և մաս ու բաժին հանի՛ր Քո բոլոր սուրբերի հետ, աղաչում ենք, լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր: Տե՛ր, աղաչանքներով արյամբ նահատակված սուրբ վկաների, որոնք իրենց անձերը մաքրեցին իբրև Քո Սուրբ Հոգու տաճար, պարգևի՛ր մեր երկրին բարեխառն օդ և զվարճացնող բույս՝ մեր բոլոր հարկավոր պետքերի բավարարման համար, աղաչում ենք, լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր: Բարեխոսությամբ

Սուրբ

Աստվածածնի

և Հովհաննես Մկրտչի,

Սուրբ

Ստեփանոս Նախավկայի, սուրբ առաքյալների, մարգարեների և մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի, բարեխոսությամբ և աղոթքներով (այս անվամբ) սուրբերի, որոնց հիշատակն է այսօր, և Քո բոլոր սուրբերի, Տե՛ր, որ միացան Աստվածությանդ սիրով, հիշի՛ր մեր ննջեցյալների հոգիները և այցելի՛ր Քո Գալստյան ժամանակ, աղաչում ենք, լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր: Եվ առավել ևս խնդրում ենք պարգևել մեզ սիրո եռանդ և բարի գործեր: Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք: Քեզ ենք, Տե՛ր, հանձնվում: Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, ողորմի՛ր մեզ, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբան: Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

35


Քարոզ՝ Քրիստոսի Ծննդյան և Ավետիսի, Սուրբ Աստվածածնի Վերափոխման և Տյառնընդառաջի առիթով Սքանչելի Լույսի Մա՛յր Սուրբ, որ բոլոր հավիտենությունների Աստծուն Քո որովայնում կրեցիր և իբրև աշխարհի ցնծություն ծնեցիր Բանն Աստծուն, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր: Աղաչի՛ր մեզ համար Քեզանից մարմնացած Աստծուն, որ խոնարհվեց Հայրական ծոցից, մարմին առավ ըստ մեր մարդկային բնության, խաղաղություն հաստատել երկնքում և երկրի վրա, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր: Աղաչի՛ր մեզ համար Քեզանից մարմնացած Աստծուն, որ խոնարհվեց Հայրական ծոցից, մարմին առավ ըստ մեր մարդկային բնության՝ ներել մեզ, անտեսել մեր հանցանքները և օգնել պատերազմում՝ ընդդիմանալու հակառակամարտներին, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր: Աղաչի՛ր մեզ համար Քեզանից մարմնացած Աստծուն, որ խոնարհվեց Հայրական ծոցից, մարմին առավ ըստ մեր մարդկային բնության, որպեսզի լռեն պատերազմները, դադարեն թշնամիների հարձակումները, և սերն ու արդարությունը արմատավորվեն երկրի վրա, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր: Աղաչի՛ր մեզ համար Քեզանից մարմնացած Աստծուն, որ խոնարհվեց Հայրական ծոցից, մարմին առավ ըստ մեր մարդկային բնության՝ առատացնելու մեր երկրում

աղբյուրների

քաղցր

բխումը,

բույսերի

ու

տունկերի

առատ

պտղաբերությունը՝ մեր բոլոր հարկավոր պետքերի բավարարման համար, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր: Աղաչի՛ր մեզ համար Քեզանից մարմնացած Աստծուն, որ խոնարհվեց Հայրական ծոցից, մարմին առավ ըստ մեր մարդկային բնության, որ միաբան պահի Իր սուրբ եկեղեցին՝ կառուցված առաքյալների ու մարգարեների հիմքի վրա, անարատ պահի մինչև Իր Գալստյան օրը, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր: Աղաչի՛ր մեզ համար, Սրբուհի՛, Քո Միածին Որդուն, նաև հանգուցյալ հոգիների համար, որպեսզի ընդունի Երկնքի Արքայության մեջ և մաս ու բաժին տա բոլոր սուրբերի հետ, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր: Հիշի՛ր, Տե՛ր և ողորմի՛ր: 36


Եվ առավել ևս խնդրում ենք մեզ պարգևել սիրո եռանդ և բարի գործեր: Տո՛ւր մեզ, Տե՛ր Աստված: Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք: Քեզ ենք, Տե՛ր, հանձնվում: Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբան. Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:

Քարոզ պահքի Փառավորենք Ամենակալ Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը՝ գոհանալով Նրանից, որ խաղաղությամբ պահեց մեզ այս գիշեր և առաջնորդեց մեզ խավարից

դեպի

լույս,

մահվանից

դեպի

կյանք,

ապականությունից՝

անապականություն, անգիտությունից դեպի Իր ճշմարիտ գիտությունը: Աղաչենք և խնդրենք

Նրանից,

որ

ցերեկվա

երկարությունը

խաղաղությամբ

և

քաղցր

զվարթությամբ անցկացնենք: Եվ թող պարսպած պահի Իր ժողովրդին Աստվածային զորությամբ, որ ամենի վրա իշխանություն ունի Իր բարերարությամբ: Ամենակալ Տե՛ր Աստված մեր, պահի՛ր և ողորմի՛ր: Պահի՛ր, Տե՛ր: Առավոտը և առաջիկա օրը խաղաղությամբ անցկացնելու համար հավատով Տիրոջից խնդրենք: Շնորհի՛ր, Տե՛ր: Խաղաղության հրեշտակին՝ մեր անձերին պահապան, Տիրոջից խնդրենք: Շնորհի՛ր, Տե՛ր: Մեր հանցանքներին քավություն և թողություն Տիրոջից խնդրենք: Շնորհի՛ր, Տե՛ր: Սուրբ խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերին օգնություն, Տիրոջից խնդրենք: Շնորհի՛ր, Տե՛ր: Եվ ևս միաբան մեր սուրբ և ճշմարիտ հավատի համար Տիրոջից խնդրենք: Տե՛ր, ողորմի՛ր: 37


Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք: Քեզ ենք, Տե՛ր, հանձնվում: Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբան: Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

Աղոթք Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ տեսանելի լույսով զվարճացրիր Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր Քո բոլոր հավատացյալներին: Զորացրո՛ւ և մեզ, Տե՛ր, պահելու Քո պատվիրանները այս ցերեկ և ամեն ժամ, որպեսզի լուսավորված մտքով միշտ Քեզ հաճելին կատարենք և հանդերձյալ բարիքներին հասնենք Քո բոլոր սուրբերի հետ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհներով և մարդասիրությամբ, Որին վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Խաղաղություն ամենքին. Աստծուն երկրպագենք. Խաղաղությո՛ւն մեր և Կյանք, որ Հորից առաքվեցիր, Միածի՛ն Որդի Աստծո, Տե՛ր մեր և Փրկիչ, Հիսո՛ւս Քրիստոս, տո՛ւր մեզ Քո խաղաղությունը, որ շնորհեցիր Քո սուրբ առաքյալներին՝ փչելով նրանց վրա Քո Կենդանացուցիչ և Ամենազոր Սուրբ Հոգին, որպեսզի մենք էլ խաղաղվելով ամեն տեսակի աշխարհային սայթաքումներից, Աստվածային շնորհներիդ տաճար և բնակարան լինենք և գոհանալով փառավորենք Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ, Քրիստո՛ս Աստված մեր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Եվ «Սուրբ Աստված»-ն ասվում է ինչպես պատշաճ է Ավետյաց, Ծննդյան և Թլպատության օրերին սա՛ ասա Սո՛ւրբ Աստված, Սո՛ւրբ և Հզո՛ր, Սո՛ւրբ և Անմա՛հ, որ հայտնվեցիր մեզ համար, ողորմի՛ր մեզ (երեք անգամ կրկնել): 38


Քրիստոսի Քառասնօրյա Գալստյան և Ծաղկազարդի Սո՛ւրբ Աստված, Սո՛ւրբ և Հզո՛ր, Սո՛ւրբ և Անմա՛հ, որ եկար և գալու ես, ողորմի՛ր մեզ:

Ավագ Ուրբաթ՝ մատնության գիշերը Սո՛ւրբ Աստված, Սո՛ւրբ և Հզո՛ր, Սո՛ւրբ և Անմա՛հ, որ մատնվեցիր մեզ համար, ողորմի՛ր մեզ:

Ուրբաթ կեսօրին և սուրբերի բոլոր տոներին, Խաչի և Եկեղեցու և Պահքի այլ օրերին Սո՛ւրբ Աստված, Սո՛ւրբ և Հզո՛ր, Սո՛ւրբ և Անմա՛հ, որ խաչվեցիր մեզ համար, ողորմի՛ր մեզ:

Ավագ Ուրբաթ երեկոյան և Շաբաթ գիշեր Սո՛ւրբ Աստված, Սո՛ւրբ և Հզո՛ր, Սո՛ւրբ և Անմա՛հ, որ թաղվեցիր մեզ համար, ողորմի՛ր մեզ:

Զատկին և բոլոր Հարության Կիրակիներին Սո՛ւրբ Աստված, Սո՛ւրբ և Հզո՛ր, Սո՛ւրբ և Անմա՛հ, որ հարություն առար մեռելներից, ողորմի՛ր մեզ:

Քրիստոսի Համբարձման Սո՛ւրբ Աստված, Սո՛ւրբ և Հզո՛ր, Սո՛ւրբ և Անմա՛հ, որ փառքով համբարձվեցիր Հոր մոտ, ողորմի՛ր մեզ:

Սուրբ Հոգու Գալստյան Սո՛ւրբ Աստված, Սո՛ւրբ և Հզո՛ր, Սո՛ւրբ և Անմա՛հ, որ եկար և հանգրվանեցիր առաքյալների մեջ, ողորմի՛ր մեզ:

39


Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) Սո՛ւրբ Աստված, Սո՛ւրբ և Հզո՛ր, Սո՛ւրբ և Անմա՛հ, որ հայտնվեցիր Թաբոր լեռան վրա, ողորմի՛ր մեզ:

Սուրբ Աստվածածնի Վերափոխման Սո՛ւրբ Աստված, Սո՛ւրբ և Հզո՛ր, Սո՛ւրբ և Անմա՛հ, որ եկար Քո Մոր և Կույսի վերափոխման համար, ողորմի՛ր մեզ:

Թովմաս առաքյալի կողմից ասված Փառավորյալ և օրհնյալ միշտ Սո՛ւրբ Կույս, Մարիա՛մ Աստվածածին, Մա՛յր Քրիստոսի, մատուցի՛ր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն:

Մաղթանք Փրկելու մեզ փորձությունից և բոլոր տեսակի վտանգներից:

Քարոզ Եվ խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք: Որպեսզի Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ մեր աղաչանքների ձայնը լսելի լինի Տեր Աստծուն, և մեզ վրա իջնեն Տեր Աստծո ողորմությունն ու գթությունը: Ամենակա՛լ Տեր Աստված մեր, պահի՛ր և ողորմի՛ր: Օրհնությո˜ւն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

40


Երգ Միաշաբաթի առաջին օրվա, արարչության և Քրիստոսի Հարության խորհրդի Կիրակի Նորաստեղծեց Բանը ոչնչից Ի սկզբանե երկինքների երկինքը Եվ երկնային անմարմին զորքերին՝ Բանական հրեշտակներին, Եվ ներհակ ու միասնական Չորս տարրերը զգալի, Որով հավետ փառաբանվում է Երրորդությունն Անճառելի:

Երեքսրբյան մի Տերությունը, Մի էությամբ Աստվածությունը, Լույսը, Որ Անստեղծ է, Արարչական, Ասաց՝ թող լինի լույսը ստեղծված, Որը և ծագեցրեց օրն առաջին՝ Միաշաբաթ կիրակիին, Որով հավետ փառաբանվում է Երրորդությունն Անճառելի:

Րաբունորեն բացատրենք, Ծածկյալ խորհուրդը ճանաչենք, Քանզի Լույսն՝ Անտես, Իմանալի, Մաքուր հոգիներին տեսանելի, Այսպես ծագեցրեց միաշաբաթ Մեզ Հարության սուրբ ճառագայթ, Եկե՛ք, փրկվածնե՛ր, հրեշտակի հետ Հարություն առածին օրհնությո՛ւն տվեք: 41


Սերդ սիրով խոնարհվեցիր, Մեր փրկության համար մարմնացար, Նույն մարմնով խաչվեցիր, Մահվան գերեզմանը դրվեցիր, Այսօր հարություն առար աստվածաբար, Եկե՛ք, փրկվածնե՛ր, հրեշտակի հետ Հարություն առածին օրհնությո՛ւն տվեք:

Երևացիր խնկաբեր [կանանց], Կենաց ողջույն [տվեցիր] ուրախալից, Եվ Գալիլիայի լեռան վրա՝ Տասնմեկ առաքյալներին, Արժանացրո՛ւ մեզ նրանց հետ Տեսնել Քեզ օրը Վերջին, Եկե՛ք, փրկվածնե՛ր, հրեշտակի հետ Հարություն առածին օրհնությո՛ւն տվեք:

Սիոնի՛ որդիներ, արթնացե՛ք, Լույսի հարսին ավետի՛ս տվեք, Թե քո փեսան հարություն առնելով, Հաղթեց մահվանը իշխանությամբ, Գալիս է պսակելու քեզ փառքով, Ընդառա՛ջ ելիր պճնված զարդերով, Նոր ե՛րգ երգիր Հարություն առածին՝ Ննջեցյալների Կենաց Պտղին:

42


Քարոզ Կիրակի և այլ Տերունական տոների Հավատով և միաբան խնդրենք Տիրոջից, որ Իր ողորմության շնորհները պարգևի մեզ, Ամենակալ Տերը պահի և ողորմի: Պահի՛ր, Տե՛ր: Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

Աղոթք Քո ամենազոր և հրաշալի Հարությունը երկրպագում են հրեշտակների զորքերը, Քրիստո՛ս Աստված մեր, որովհետև միայն Դու ես անմահ, անմատչելի լույսի մեջ Բնակվողդ: Եվ մենք՝ հողեղեն արարածներս, խոնարհվելով երկյուղով երկրպագում, օրհնում և փառավորում ենք Քո սուրբ, հրաշալի և հաղթական Հարությունը: Եվ երկնային զորքերի հետ օրհնություն և փառք ենք մատուցում Հոր և Սուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. Ամեն: Հայր մեր, որ երկնքում ես…

Կանոն անդաստանի Քարոզ Երբ թափորով ելնում են Սրկ. - Եվ խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք: Քահ. - Տե՛ր, ողորմի՛ր: Սրկ. - Ի վերուստ [տրվող] խաղաղության և մեր անձերի փրկության համար Տիրոջն աղաչենք: Քահ. - Տե՛ր, ողորմի՛ր: Սրկ. - Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբան: Քահ. - Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր: Օրհնությո˜ւն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: 43


Դպր. - Ամեն, ալելուիա, ալելուիա, ալելուիա: Քահ. - Թող օրհնվեն և պահպանվեն և նախախնամված պահվեն երկրի արևելյան կողմը և հայոց հայրապետությունը սուրբ խաչի այս նշանով, սուրբ Ավետարանով և օրվա շնորհով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անվամբ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Շրջվելով գնում են դեպի արևելք և երեսները դեպի արևմուտք՝ ասում.

Դպր. - Ամեն. ալելուիա, ալելուիա, ալելուիա: Քահ. - Թող օրհնվեն և պահպանվեն և նախախնամված պահվեն երկրի արևմտյան կողմը և քրիստոնյաների թագավորությունը սուրբ խաչի այս նշանով, սուրբ Ավետարանով և օրվա շնորհով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անվամբ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Շրջվելով գնում են դեպի հյուսիս և երեսները դեպի հարավ՝ ասում.

Դպր. - Ամեն. ալելուիա, ալելուիա, ալելուիա: Քահ. - Թող օրհնվեն և պահպանվեն և նախախնամված պահվեն երկրի հարավային կողմը, հանդերը և տարվա պտղաբերությունը սուրբ խաչի այս նշանով, սուրբ Ավետարանով և օրվա շնորհով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անվամբ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Շրջվելով գնում են դեպի հարավ և երեսները դեպի հյուսիս՝ ասում.

Դպր. - Ամեն. ալելուիա, ալելուիա, ալելուիա: Քահ. - Թող օրհնվեն և պահպանվեն և նախախնամված պահվեն երկրի հյուսիսային կողմը, վանքերը, անապատները, քաղաքները, գյուղերը և նրանցում բնակվող ժողովուրդը սուրբ խաչի այս նշանով, սուրբ Ավետարանով և օրվա շնորհով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անվամբ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն: 44


Եվ դառնում են դեպի բեմը և ասում դարձյալ. Քահ. - Օրհնությո˜ւն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Քարոզ Թափորի և Խաչի Սուրբ խաչով աղաչենք Տիրոջը, որպեսզի սրանով մեզ փրկի մեղքերից և պահի Իր ողորմության շնորհով: Ամենակա՛լ Տեր Աստված մեր, պահի՛ր և ողորմի՛ր:

Աղոթք Պահպանի՛ր մեզ, Քրիստո՛ս Աստված մեր, Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո, խաղաղության մեջ, փրկի՛ր տեսանելի և անտեսանելի թշնամուց: Արժանավորի՛ր գոհությամբ փառավորել Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. Ամեն: Հայր մեր, որ երկնքում ես…

«Մանկունք»-ի շարականներ Հրեշտակապետների Երկնայի՛ն ընտրյալ հոտ, որին Քաջ Հովիվը երկնքում թողեց և եկավ փնտրելու մեզ՝ մոլորյալներիս, որով լրացրեց հարյուրավորներիդ թիվը և երկնավորներիդ ուրախացրեց երկնքում, աղաչում ենք ձեզ բարեխո՛ս եղեք Տիրոջ մոտ՝ մեր մեղքերի քավության համար:

45


Անտեսի՛ն տեսնողներ, վերահասո՛ւ Աստվածային խորություններին, որ իջաք Միածնի

հետ

տնօրինությանը11,

սպասավորելու

[Տիրոջ]

Ծննդյան

ավետավորներ [եղաք] հովիվներին և յուղաբեր կանանց՝ կենաց քարոզիչներ Ողջի համար, աղաչում ենք ձեզ, բարեխո՛ս եղեք Տիրոջ մոտ՝ մեր մեղքերի քավության համար: Աշխարհի՛

պահապաններ,

Տիրո՛ջ

բանակներ

երկյուղածների

շուրջ,

բարեկամնե՛ր մարդկային ազգի, միջնորդնե՛ր մահվան և հարության, մեծ Միքայել և Գաբրիել, որ միշտ Սուրբ Երրորդության առջև եք, աղաչում ենք ձեզ, բարեխո՛ս եղեք Տիրոջ մոտ՝ մեր մեղքերի քավության համար:

Հայրապետների Այսօր

զվարճացյալ

ցնծում

է

հեթանոսների

եկեղեցին՝

տոնելով

մեծ

նահապետի և հավատի հոր՝ Աբրահամի հիշատակը, Սիոնի՛ մանուկներ, անլուռ օրհնեցե՛ք լույսի Հորը: Այսօր, նոր Իսրայել, որ մարգարեների միջոցով կանչվեցիր առ Աստված, ցնծությամբ

տոնի՛ր

առաջին

Իսրայելի

հովիվների

[տոնը]՝

գովելով

երկու

հարմարեցված որմերի Անկյունագլխին: Այսօր լեռների գլխին հաստատված Աստծո տուն, որ Հոգու ամպերից հավետ ոռոգվում

ես

Աստվածաբուխ

առատահոս

անձրևներով,

բարեբանի՛ր

Կենաց

Աղբյուրին և ծարավածներին Հագեցնողին:

Ապաշխարության Առավոտյան այս օրհներգությունը մարդասիրությամբդ ընդունի՛ր, Թագավո՛ր Փառաց, և Քո եկեղեցու մանուկներին պահի՛ր խաղաղության մեջ: Որ երկնքից երկիր տեսնում ես խոնարհներին և ողորմություն պարգևում մարդկային ազգին, Քո եկեղեցու մանուկներին պահի՛ր խաղաղության մեջ: Սրբասաց

սերովբեներին

միաձայնելով

Քեզ

ենք

երգում,

Երեքսրբյա՛ն

Տերություն, քաղցրությամբ խնամի՛ր Քո արարածներին և Քո եկեղեցու մանուկներին պահի՛ր խաղաղության մեջ: 11

Տնօրինություն – տեսչություն, Աստվածային նախախնամություն, մարդեղություն (Քրիստոսի մարդանալը և կատարած գործերը):

46


Առաքյալների Աշակերտնե՛ր Քրիստոսի և առաքյալնե՛ր ողջ տիեզերքի, բարեխոսեցե՛ք Տիրոջը մեզ համար: Որ պատվեր առաք աներկյուղ քարոզելու կենաց խոսքը աշխարհին, բարեխոսեցե՛ք Տիրոջը մեզ համար: Որ արժանի եղաք Աստծո Որդուն մարմնով հայտնապես տեսնելու, բարեխոսեցե՛ք Տիրոջը մեզ համար:

Մարտիրոսների Այսօր տոնելով Քո սուրբերի ճգնությունը, Քրիստո՛ս, անմարմինների զորքերի հետ,

անլուռ

օրհնաբանություն

ենք

երգում

Քեզ:

Մերկանալով

մարդկային

տկարության զգեստից, զինավառված հավատի զգեստներով՝ հակառակամարտին հաղթեցին պատերազմում: Մկրտվելով Քրիստոսի հետ արյան հեղման մահվամբ՝ Աստվածության հրաշակերտներ եղան՝ ի վայելչություն Սուրբ Արքայության:

Քարոզ «Մանկունք»-ի շարականներից հետո Ողջ աշխարհի խաղաղության և սուրբ եկեղեցու հաստատության համար Տիրոջն աղաչենք: Ասենք բոլորս միաբան: Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

Աղոթք Սուրբ ես, Տե՛ր Աստված մեր, Հզոր և Փառավորյալ, որ նստում ես քերովբեական կառքում և լույս ծագեցնում Քո արարածների վրա: Լուսավորի՛ր մեզ, Տե՛ր, առավոտյան այս ժամին, որպեսզի, ցերեկվա լույսի ծագելով, մեզ վրա ծագի Քո մարդասիրության գութը: Հեռացրո՛ւ մեզանից, Տե՛ր, սատանայի խաբեությունը և նրա բռնությունը խորտակի՛ր աղոթքներով և բարեխոսությամբ բոլոր սուրբերի: Երկիրը պտղաբե՛ր

դարձրու

Քո

ծառաների

սնունդի

համար,

որոնցից

հանապազ

փառավորվելով գովվում է Ամենասուրբ Երրորդությունդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

47


Մաղթանք Բոլոր սուրբերի տոներին Քրիստո՛ս Աստված մեր, հանուն Քո պատվական խաչի՝ Քո խաղաղությունը տո՛ւր մեզ, Տե՛ր: Դպր. - Տո՛ւր մեզ, Տե՛ր: Հանուն Սուրբ Աստվածածնի, Հովհաննես Կարապետի և Սուրբ Ստեփանոս Նախավկայի՝ Քո խաղաղությունը տո՛ւր մեզ, Տե՛ր: Դպր. – Տո՛ւր մեզ, Տե՛ր: Հանուն

Քո

սուրբ

առաքյալների,

մարգարեների,

վարդապետների,

մարտիրոսների, հայրապետների, ճգնավորների, կույսերի, միանձանց և երկնային զորքերի, Քո խաղաղությունը տո՛ւր մեզ, Տե՛ր: Դպր. - Տո՛ւր մեզ, Տե՛ր: Հանուն մեր առաջին լուսավորիչների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի և մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի և սուրբ Հակոբյանց երջանիկ առաքյալների և սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի, Մարուքե ճգնավորի, Մելիտոս եպիսկոպոսի և Գևորգ Զորավարի: Բարեխոսությամբ, հիշատակով և աղոթքներով (այս անվամբ) սուրբերի, որոնց հիշատակն է այսօր, Քո խաղաղությունը և մեծ ողորմությունը պարգևի՛ր մեզ, Մարդասե՛ր Տեր: Դպր. - Ամեն: Արդարների հավիտենական հիշատակը օրհնությամբ թող լինի: Թող լինի: Թող լինի:

Քարոզ Առաքյալների և բոլոր սուրբերի տոնին Աղաչենք Տիրոջը սուրբ ճգնավորներով, որոնք չարին պարտության մատնեցին, նեղություններին

համբերեցին,

լուսեղեն

և

երկնային

անթառամ

արժանացան: Նրանց աղոթքներով և բարեխոսությամբ թող մեզ ողորմի: Ամենակա՛լ Տեր Աստված մեր, պահի՛ր և ողորմի՛ր:

48

պսակներին


Աղոթք Առաքյալների, մարգարեների, հայրապետների և վարդապետների տոնին Որ ընտրեցիր և ընդունեցիր (այս անվամբ) Քո երանելի վկաներին, Քրիստո՛ս Աստված մեր, և նրանց հաղորդ դարձրիր Քո կամավոր չարչարանքներին, արդ, բարեխոս ունենք Քեզ մոտ նրանց, որոնք այստեղ և ողջ տիեզերքում սուրբ են: Որպեսզի

նրանց

աղոթքներով

և

բարեխոսությամբ

խաղաղեցնես

մեր

կենցաղավարությունը՝ փրկելով մեզ երևելի և աներևույթ թշնամուց: Շնորհի՛ր մեզ, Տե՛ր, նրանց օրինակով ապրել և մեր վախճանը կնքի՛ր հավիտենական կյանքի հույսի ուղղափառ խոստովանությամբ: Որպեսզի մենք էլ արժանի լինենք մտնել երկնային լույսի

խորանները

և

ժառանգել

աշխարհի

սկզբից

Քո

սուրբերի

համար

պատրաստված Արքայությունդ: Եվ նրանց հետ գոհանալով փառավորենք Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Սարկավագ վարդապետից ասված Հիշի՛ր, եղբայրներին,

Տե՛ր,

կերակրողներին,

հանգստարարներին, գերիներին,

Քո պաշտոնյաներին,

հոգնածներին,

հիվանդներին,

մեր ծնողներին,

ուխտավորներին,

ճանապարհորդներին,

խոստովանողներին,

նեղյալներին,

վարդապետներին,

իշխաններին,

ապաշխարողներին, չարագործներին,

բարերարներին, թշնամիներին, ատելիներին և նրանց, ովքեր պատվիրեցին մեզ հավատով: Հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:

Աղոթք Բարերա՛ր և Բազումողո՛րմ Աստված, Քո անմոռաց գիտությամբ և անբավ մարդասիրությամբ հիշի՛ր բոլոր Քեզ հավատացողներին և ողորմի՛ր ամենքին: Օգնի՛ր և փրկի՛ր բոլոր վտանգներից և փորձություններից: Արժանավորի՛ր գոհությամբ փառավորել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

49


Աղոթք Մարտիրոսների, ճգնավորների և կույսերի տոներին Սուրբերի Պսակի՛չ, Քրիստո՛ս, որ պսակում ես Քո սուրբերին և կատարում Քեզանից երկյուղածների կամքը և սիրով ու քաղցրությամբ նայում Քո արարածներին, լսի՛ր մեզ Քո Սրբության երկնքից բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի և աղաչանքներով Քո բոլոր սուրբերի, որոնց հիշատակն է այսօր: Լսի՛ր մեզ, Տե՛ր, և ողորմի՛ր, ների՛ր, քավի՛ր և թողությո՛ւն տուր մեր մեղքերին: Արժանավորի՛ր գոհությամբ փառավորել Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Սարկավագ վարդապետից ասված Հիշի՛ր, եղբայրներին,

Տե՛ր,

կերակրողներին,

հանգստարարներին, գերիներին,

Քո պաշտոնյաներին,

հոգնածներին,

հիվանդներին,

մեր ծնողներին,

ուխտավորներին,

ճանապարհորդներին,

խոստովանողներին,

նեղյալներին,

վարդապետներին,

իշխաններին,

ապաշխարողներին, չարագործներին,

բարերարներին, թշնամիներին, ատելիներին և նրանց, ովքեր պատվիրեցին մեզ հավատով: Հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:

Աղոթք Բարերա՛ր և Բազումողո՛րմ Աստված, Քո անմոռաց գիտությամբ և անբավ մարդասիրությամբ հիշի՛ր բոլոր Քեզ հավատացողներին և ողորմի՛ր ամենքին: Օգնի՛ր և փրկի՛ր բոլոր վտանգներից և փորձություններից: Արժանավորի՛ր գոհությամբ փառավորել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ հավիտյանս հավիտենից. Ամեն: Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. Ամեն: Հայր մեր, որ երկնքում ես…

50


Մանասե թագավորի աղոթքը12 Տե՛ր Ամենակալ, Աստվա՛ծ Աբրահամի, Իսահակի, Հակոբի և նրանց արդար զավակների, Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը: Որ արարեցիր երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զարդերը, Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը: Որ կապեցիր ծովը Քո հրամանի խոսքով, փակեցիր խորությունները, կնքեցիր Քո Սուրբ Ահավոր և Փառավորյալ Անվամբ, Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը: Որ ամեն ինչ սարսում և դողում է Քո զորության ահից, Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը: Անբավ է Քո սուրբ փառքի մեծավայելչությունը, և սաստիկ է Քո բարկության սպառնալիքը մեղավորների հանդեպ, անչափ և անքնին են Քո ողորմության ավետիսները, Ամենակա՛լ Տե՛ր, ների՛ր իմ մեղքերը: Դու, Տե՛ր, Բարձրյա՛լ, Գթած, Երկայնամիտ և Բազումողորմ ես և ցավում ես մարդկանց չարիքների համար, Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը: Դու, Աստվա՛ծ, չսահմանեցիր ապաշխարությունը արդարների՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի համար, որոնք չմեղանչեցին Քո դեմ, Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը: Այլ ապաշխարությունը սահմանեցիր ինձ՝ մեղավորիս համար, որովհետև մեղանչեցի

ծովի

ավազներից

ավելի,

և

բազմացան

իմ

անօրենությունները,

Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը: Իմ անօրենությունների բազմության պատճառով արժանի չեմ նայել և տեսնել երկնի բարձրությունները, Ամենակալ Տե՛ր, ների՛ր իմ մեղքերը: Կորացել եմ երկաթե կապանքների բռնությունից, և չկա ինձ հանգիստ, Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը: Սաստկացրի բարկությունդ և Քո առաջ չարիք գործեցի, կուռք կանգնեցրի և իմ անձի հանդեպ ցասումդ սաստկացրի, Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը: Եվ

արդ,

Տե՛ր,

խոնարհեցնում

եմ

իմ

սրտի

ծունկը

և

հայցում

Քո

քաղցրությունից, Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը: 12

Հուդայի արքաներից մեկը, որ գահակալել է Ն.Ք. մոտ 698/687-642 թթ. (տե՛ս Դ Թագ. ԻԱ 1-18, Բ Մնաց. ԼԳ 1-20): Աղոթքն արտացոլում է այն խոր զղջումը, որ նա ապրել է իր գահակալության սկզբում թույլ տված աստվածամարտ ընթացքի պատճառով:

51


Մեղանչեցի, Տե՛ր, մեղանչեցի, և իմ անօրենությունները ես ինքս գիտեմ, Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը: Աղաչում եմ և խնդրում Քեզանից, ների՛ր ինձ, Տե՛ր, ների՛ր ինձ և մի՛ կործանիր ինձ ըստ իմ անօրենության, Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը: Հավիտյան մի՛ բարկացիր ինձ վրա, Տե՛ր, և մի՛ հիշիր իմ չարիքները և մի՛ պարտավորեցրու ինձ նրանց հետ, ովքեր չարիքներով գետնի տակ իջան, Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը: Որովհետև Դու, Աստվա՛ծ, ապաշխարողների Աստվածն ես, ցո՛ւյց տուր ինձ Քո բարերարությունը, որ անարժան եմ, Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը: Ապրեցրո՛ւ ինձ ըստ Քո մեծ ողորմության, և ես կօրհնեմ Քեզ իմ կյանքի բոլոր օրերին, Ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը: Քեզ են, Տե՛ր, օրհնում երկնքի բոլոր հրեշտակները, և Քոնն է փառքը հավիտյանս. Ամեն: Փա˜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն: Աղաչում եմ և խնդրում Քեզանից, Տե՛ր, ների՛ր ինձ իմ մեղքերը: Բազումողո՛րմ Տեր, ողորմի՛ր ինձ: Աստվա՛ծ, քավի՛ր իմ՝ մեղավորիս մեղքերը և պահի՛ր: Արարի՛չ իմ և Հո՛ւյս, Աստվա՛ծ, գթա՛ ինձ՝ մեղավորիս, և ողորմի՛ր ինձ՝ բազմամեղիս: Ամենօրհնյա՛լ Սրբուհի և միշտ Կույս Աստվածածին Մարիամ, բարեխոսի՛ր Տիրոջ մոտ ինձ՝ մեղավորիս համար: Աստծո բոլո՛ր սուրբեր, բարեխոսեցե՛ք Հոր մոտ երկնքում մեզ՝ մեղավորներիս համար: Քրիստո՛ս,

Որդի՛

Աստծո,

Անոխակա՛լ,

ընդունի՛ր

մեր

աղաչանքները,

որովհետև Քեզ ենք ապավինել: Քո սուրբ, կենդանարար և պատվական խաչի հաղթող զորությամբ, Տե՛ր, պահպանի՛ր մեզ:

52


Առաքի՛ր, Տե՛ր, Քո խաղաղության հրեշտակին, որ գալով անխռով պահի մեզ ցերեկը և գիշերը: Եվ Քո մարդասիրությամբ հիշի՛ր մեզ, Տե՛ր, հիշի՛ր մեզ, երբ գաս Քո Արքայությամբ և ողորմի՛ր մեզ:

Քարոզ Ապաշխարության

խոստովանության

եկածներս

մեր

սրտերում

Աստծո

Միածին Որդու հույսը հավատով դնենք՝ խնդրելով Նրանից քավություն և թողություն մեր մեղքերին: Որովհետև Նա Ինքն է Նախախնամող Հավիտենական Աստված, որ Հոր կամքով եկավ փրկելու արարածներին և ասաց, որ Ինքն է քավիչը մեղավորների, հույսն

ապաշխարողների՝

հանգիստ

շնորհելով

հոգնածներին,

քավիչ

ապաշխարություն տալով բեռնավորվածներին և մեղքերով տանջվածներին: Արդ, եկե՛ք բոլորս, անձամբ խոնարհվելով, սրտաբեկ ընկնենք և լաց լինենք մեր Տեր Արարչի առջև, որպեսզի Իր բարերարությամբ մեզանից անցկացնի մեր հանցանքների ցասման պատուհասը: Ամենակա՛լ Տեր Աստված մեր, պահի՛ր և ողորմի՛ր:

Աղոթք Տե՛ր Աստված մեր փրկության, որ Ողորմած ես ու Գթած, Երկայնամիտ, Բազումողորմ և ցավում ես մարդկանց չարիքների համար, որ չես կամենում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը: Դու,

Տե՛ր,

Քո

առատ

ողորմությամբ

մխիթարի՛ր

Քո

ծառաներին

և

ապաշխարության առիթ տո՛ւր նրանց: Հաշտվի՛ր Քո մարդասիրությամբ և դարձրո՛ւ նրանց

Քո

սուրբ

եկեղեցու

անդամներ,

որպեսզի

առողջացած

հոգով,

խոստովանությամբ և ապաշխարությամբ մտնեն Քո սուրբ եկեղեցին և Քո ժողովրդի հետ օրհնություն և փառք տան Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն և այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

53


Երգ Տեր Ներսեսի՝ արարչության երկրորդ օրվա և երկնային զորքերի համար. Երկուշաբթի

Արարչական Բանի հրամանը Երկրորդ օրվա սկզբին Ջրերը ջրերից բաժանեց, Սահմաններով ամրափակեց, Որով աշխարհը հողեղենների Անջրպետեց հրեղեններից, Լո՛ւյսի որդիներ, նրանց հետ Եռյակ Լույսին օրհնությո՛ւն տվեք:

Բազմաչյա՛ բազմություններ Քերովբեների, Երեքսրբյան Սերովբեների, Աթոռնե՛ր Անստեղծ Աստվածության, Համագո Երրորդության, Բարեխո՛ս եղեք Տիրոջ մոտ Եկեղեցու մանուկների համար, Լո՛ւյսի որդիներ, նրանց հետ Եռյակ Լույսին օրհնությո՛ւն տվեք:

Գերագո՛ւյն իշխանություններ, Եվ միշտ անփոփո՛խ տերություններ, Անհաղթելի՛ սուրբ զորություններ՝ Արարչի փառատրության, Աղաչեցե՛ք Ողորմած Տիրոջը Չանտեսելու [Իր] ձեռքերի գործը, Լո՛ւյսի որդիներ, նրանց հետ 54


Եռյակ Լույսին օրհնությո՛ւն տվեք:

Անմարմի՛ն պետությունների դասեր, Բարձրությունների՛ հրեշտակապետներ, Հրեղե՛ն հոգիներ և սպասավորնե՛ր, Զինվո՛ր հրեշտակներ, Աղաչեցե՛ք տերերի Տիրոջը Երկրավոր մարդկանց համար, Լո՛ւյսի որդիներ, նրանց հետ Եռյակ Լույսին օրհնությո՛ւն տվեք:

Երկնային վերին դասերի՝ Քեզ օրհնաբանող հրեշտակների Մեզ համար աղոթքի ձայնը Թող քաղցրանա Քեզ մոտ, Գթա՛ծ, Որոնց և մեզ տաս պահապան Այսուհետև մինչև վախճան, Լո՛ւյսի որդիներ, նրանց հետ Եռյակ Լույսին օրհնությո՛ւն տվեք:

Զորությունների և Տերությունների, Իշխանությունների և Պետությունների Եվ երկնային բոլոր անվանակիրների աղաչանքներով, Ընդունի՛ր, Քրիստո՛ս, մեզ ուրախությամբ Օրը մահվան և հարության՝ Նրանց հետ օրհնելու Հոգով՝ Հոր հետ Քեզ փառավորելով:

55


Արարչության երրորդ օրվա, երրորդ դարի և Հովհաննես Մկրտչի համար Երեքշաբթի

[Աստվածային] Էության Բանը, որ Հոր հետ Արարչակից է և Համազոր, Երրորդ օրը ջրերը զատեց, Բույսեր և տունկեր աճեցրեց, Իսկ երրորդ դարում դարձյալ Ջրերի հեղեղը ցամաքեցրեց, Նոյին իր տապանով ապրեցրեց, Կենդանիների տեսակը բազմացրեց, Օրհնությո՛ւն տվեք Անճառ Լույսին՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն;

Երկրի ծառերի հետ զգայական Տնկեց և տունկեր բանական, Մեղքերի հեղեղը քչացրեց, Արդարների դասերը բազմացրեց, Որոնց մեծը կանանցից ծնվածներից Միջնորդ է շնորհների և օրենքների, Օրհնությո՛ւն տվեք Անճառ Լույսին՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:

Երկնայի՛ն Թագավորի զինվոր, Արքայությա՛ն ավետավոր, Տրտմական հովտից ելք խնդրի՛ր Բացել սրտի համար Դեպի Ուխտյալ վայրը Տերունական՝ Մարդկանց որդիներին խոստացված, 56


Օրհնությո՛ւն տվեք Անճառ Լույսին՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:

Հոր Ժառանգի սպասավոր Եվ արգանդից Երկրպագող, Կարապե՛տ և Մկրտի՛չ Նրա, որ քավիչ է մեր մեղքերի, Բարեխո՛սիր Նույն Գթացողին՝ Ջնջելու մեր գիրը հանցանքների, Օրհնությո՛ւն տվեք Անճառ Լույսին՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:

Լույս, որ Հորից ծնվեցիր, Մեռած բնության Կենդանարա՛ր, Առաքեցիր առաջընթաց Սուրբ Հովհաննեսին՝ իբրև քարոզիչ կենաց, Նրա հայցմամբ, Ամենակա՛լ, Ընդունի՛ր մեր պաղատանքը, Օրհնությո՛ւն տվեք Անճառ Լույսին՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:

Հողանյութ սուրբ հրեշտակի Երկինք տանող լուսաշավղին՝ Նույն նեղ և անձուկ ճանապարհին, Մեզ արժանացրո՛ւ, Որ հետևող լինենք նրան՝ Հասնելու Քո Հոր վերին օթևանին Եվ փառք երգենք Քեզ Լույսի երջանիկ որդիների հետ:

57


Արարչության չորրորդ օրվա, չորրորդ դարի և Աստվածածնի Ավետման համար Չորեքշաբթի

Խավարն անգո և սկզբնածին Հալածվեց օրն առաջին, Լույսն այն պայծառ չորրորդ օրը Արեգակի նյութի մեջ ամփոփվեց, Լուսինը լույսի ձևով ստեղծվեց Եվ աստղերի բույլը հորինվեց, Որով օրհնվում է Ստեղծողն էակների Բանական պաշտոնյաներից:

Ծածկյալ խորհուրդը Իսահակով Չորրորդ դարում հայտնվեց, Չորրորդ օրը հրեշտակը Գալով ավետիս տվեց Կույսին, Թե՝ Լույսը, որ չի բովանդակվում, Քո մեջ Մարմնով է ամփոփվում, Որով օրհնվեցիք, ազգե՛ր երկրածին, Օրհնությո՛ւն տվեք Կույսի Պտղին:

Առաջին կույսից՝ մայր Եվայից, Որի պատճառով հին Ադամն է պարտական, Վերացավ անեծքը տրտմական Քո սուրբ ծննդյամբ, Կո՛ւյս Մարիամ, Նրանց որդիների մեղքերը ներել Աղաչի՛ր Քո Միածնին, Որով օրհնվեցիք, ազգե՛ր երկրածին, Օրհնությո՛ւն տվեք Կույսի Պտղին: 58


Հարս՝ երկրից երկնքին ընծայված, Մեր հոգիներն ենք առ Քեզ բարձրացնում, Այն օրը, երբ Դու լսես ավետիսը, Խնդրի՛ր, որ մեզ էլ լսելի լինի Քո Միածնի ավետյաց ձայնը, Թե՝ եկե՛ք, Իմ Հոր օրհնյալներ, Որով օրհնվեցիք, ազգե՛ր երկրածին, Օրհնությո՛ւն տվեք Կույսի Պտղին:

Ձայնով Քեզ ենք, Տե՛ր, պաղատում Եվ Քո առաջ ընկնում, Աղաչանքներով Աստվածածնի Հանգցրո՛ւ մեզ համար բոցը հնոցի, Տո՛ւր արտասուքներով մեղքերը ջնջել, Եվ վերստին մեզ նորոգել, Որով օրհնվեցիք, ազգե՛ր երկրածին, Օրհնությո՛ւն տվեք Կույսի Պտղին:

Ղեկավա՛ր ճարտար, Անհետք անցար կենցաղի ծովով, Վե՛ր բարձրացրու մեզ Պետրոսի հետ Մեղքերի ծովի ալիքներից, Պաղատանքներով գերագույն Անապական Քո ծնողի, Որով օրհնվեցիք, ազգե՛ր երկրածին, Օրհնությո՛ւն տվեք Կույսի Պտղին:

59


Արարչության հինգերորդ օրվա, հինգերորդ դարի և սուրբ առաքյալների համար Հինգշաբթի Հորից ճառագայթած Բանը Հինգերորդ օրը հրամայեց, Բխեցին ջրերում ձկների դասերը Եվ օդային թևավորները: Իսկ հինգերորդ դարում ամպով և ծովով Մկրտվեց հին Իսրայելը, Պատիվ և փառք տանք Անեղ Բանին՝ Հրաշքներ Կատարողին:

Ճիշտ օրինակով Քրիստոսի առաքյալների, Որոնք ծովից Տիբերական Երկնայինների մեջ կանչվեցին, Անցան ծովով աշխարհական Եվ Հոգով մկրտվեցին, Պատիվ և փառք տանք Անեղ Բանին՝ Հրաշքներ Կատարողին:

Ուրախություններին անվախճան, Հարսանիքին անապական Ձեզ առաքեց Հայրը Փառքի Իբրև հրավիրատուներ տրտմականներին: Հայցեցե՛ք, որ այն սուրբ հարսանիքին Մենք լինենք ձեզ պարակից, Պատիվ և փառք տանք Անեղ Բանին՝ Հրաշքներ Կատարողին:

Նախահոր հանցանքներից 60


Տիեզերքը նորոգո՛ղներ, Նորափետուր13 զարդարեցիք Եկեղեցիները հեթանոսների, Պաղատեցե՛ք նույն Գթացողին Մեզ նորոգել հին մեղքերից, Պատիվ և փառք տանք Անեղ Բանին՝ Հրաշքներ Կատարողին:

Անգոյությունից Ստեղծո՛ղ Արարված համայն էակների, Նույն կերպ շինեցիր եկեղեցին Վեմդ խոսքի վեմի վրա, Նոր Սիոնի հիմքերը դնելով՝ Մեզ էլ կցի՛ր նույն շինությանը, Պատիվ և փառք տանք Անեղ Բանին՝ Հրաշքներ Կատարողին:

Ուրախացավ գետերի ընթացքով Քո շինած քաղաքը, Հիսո՛ւս, Որից շնորհների վտակներ են հոսում, Մարդկանց հոգիներն են ոռոգում, Հոգու մատռվակների հայցմամբ Արբեցրո՛ւ և մեզ ջրով կենաց, Որպեսզի բանական երկիրը Քո Պտղաբերի ի փառս Քո:

13

Նորափետուր – նորոգված, զարդարված:

61


Արարչության վեցերորդ օրվա, վեցերորդ դարի և Քրիստոսի խաչելության համար Ուրբաթ Բնությամբ Բարին չհանդուրժեց Անճառելի բարին միայն Իրեն պահել, Այլ Իր պատկերով մարդ ստեղծեց Վեցերորդ առավոտը, Եվ երրորդ ժամին կողածնին Օգնական տվեց հողածնին, Որոնց դրախտում վայելելու դրեց, Բայց մահվան պտուղն [ուտել] արգելեց:

Պապանձվեց Դատողի մոտ Հին Ադամը հանցանքից հետո, Խաբման պատճառ դրեց կնոջը, Իսկ կինը՝ օձին դավաճան, Որով երկիրն այս անիծվեց, Փուշ և տատասկ սրանում բուսեց, Մահվան վճիռը մարդուն տրվեց՝ Դառնալ հողին, ինչից ստեղծվեց:

Ջնջել շտապեց Հայրը Փառքի Պարտքերի գիրը մեր հանցանքների, Որով հագավ Գթած Որդին Վեցերորդ դարում մարմինը մեղքերի, Ուրբաթ օրը Հոր հաճությամբ Խաչի մահվան եկավ հոժարակամ, Գառը մորթվեց հին զատկին

62


Գառների օրինակի փոխարեն14:

Արդարության ճանապարհին Լույսի պատվիրանի ուղիով, Երբ բարձրացար Խաչի վրա, Մեզ երկինք բարձրացրիր, Քո անպատում խոնարհությամբ Եվ կամավոր խաչելությամբ Հաշտվի՛ր մեզ հետ, Տե՛ր, գթությամբ Եվ ների՛ր մեղքերը մեր՝ ողորմությամբ:

Սոսկալիդ սերովբեների համար Եվ Ահեղդ քերովբեների համար, Խոնարհվեցիր մինչև չարչարանքներ Մարդկային չարչարելի բնությամբ, Խաչի վրա մեղքը սպանեցիր Եվ մահվան դատակնիքը վերացրիր, Հաշտվի՛ր մեզ հետ, Տե՛ր, գթությամբ Եվ ների՛ր մեղքերը մեր՝ ողորմությամբ:

Էակների վեհագույն բնությունների Եվ բոլորի Արարիչդ, Երբ ծագեցնես խաչիդ նշանը Քո մյուսանգամ Գալստյանը, Այժմ հավատով Քեզ երկրպագողներին Լուսավորի՛ր նրա լույսով, Որպեսզի խաչակիրների հետ միաձայն Օրհնենք Քեզ հավիտյան: 14

Սա ակնարկ է աստվածաբանական այն բացատրության, թե Հին Կտակարանը օրինակն է, իսկ Նորը՝ Ճշմարտությունը:

63


Արարչության յոթերոդ օրվա, յոթերորդ դարի և հանգստյան խորհրդի համար Շաբաթ Տերը արարածների ստեղծումից հետո Յոթերորդ օրը հանգստացավ գործերից, Նա, Որ Հանգիստն է հոգնածների Եվ Կամքը՝ արված գործերի, Ուստի և մեզ հույս հաստատուն Շաբաթ օրվա հանգստյամբ տվեց, Թե Աստծո գործերը գործենք այստեղ, Աստծո հետ կհանգստանանք այնտեղ:

Րաբունորեն սովորում ենք, Տիրոջ օրինակով խրատվում, Որ երկրորդ արարչագործության ժամանակ Տնօրինության կատարումից հետո, Յոթերորդ օրը հանգստյան Մարմնով իջավ [Նա] գերեզման, Կապված հոգիներին վեր բերեց, Անանց հանգիստը պատրաստեց:

Ցողը, որ Քո կողից ցողվեց, Թող բժշկի հանգուցյալներին, Իջնի մահվան հողը նրանց Եվ աճեցնի օրը վերջին, Քո Կենդանարար ձայնով Կանչի՛ր նրանց դեպ կյանքը Քո, Եվ դասի՛ր արդարների հետ՝ Քեզ փառք երգելու հրեշտակների հետ:

64


Հանցանքը, հյուծելով կենաց բնությունը, Դարձրեց դեպ մահվան հողը, Իսկ Անմահիդ մեռելությունը Շնորհեց դարձյալ անմահությունը: Նրանց, որոնք Քեզ հետ թաղվել են մահվամբ Ավազանի մկրտությամբ, Հարությո՛ւն տուր Քեզ հետ փառքով Քո Արեգակի նման լույսով:

Փայլում են արդարները արքայության մեջ, Ճգնավորները՝ հանգստյան մեջ, Մարտիրոսները պսակավորված են, Իսկ կույսերի լապտերները վառվում են, Նրանց հետ, Տե՛ր, դասի՛ր [Նրանց], ովքեր Քեզ Աստված են խոստովանում, Արդարությամբ թող չդատվեն, Այլ գթությամբ Քո ներվեն:

Քո անպատում խոնարհությամբ, Որ թաղվեցիր մեռելությամբ, Եվ հարություն տվեցիր մարդկանց որդիներին, Որոնք հավատով Քո առջև ընկան, Հարությո՛ւն տուր և մեզ արդարությամբ Եվ ննջեցյալներին՝ ողորմությամբ, Որ ողջերիս բերանով Քեզ փառք տրվի Հոր հետ Հոգով:

65


Մաղթանք Պահքի «Արարչական» երգից հետո Քո խաչը թող մեզ ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ երևաս Հոր փառքով լուսավոր ամպերի մեջ, այնժամ թող մենք չամաչենք՝ Քեզ հուսացածներս, այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք Քո աջ կողմում որպես որդիներ լույսի և որդիներ ցերեկվա:

Քարոզ Աղաչենք Ամենակալ Աստծուն, որ պահպանի Իր ժողովրդին Իր սուրբ և պատվական խաչի հովանու ներքո, խաղաղության մեջ: Ամենակա՛լ Տեր Աստված մեր, պահի՛ր և ողորմի՛ր:

Աղոթք Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, մեր Փրկի՛չ Աստված, Քո Մեծ և Փառավոր Անվան համար, Տե՛ր, Փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը Քո Սուրբ Անվան համար: Պարսպա՛ծ պահիր Քեզ ապավինած և հուսացած Քո ժողովրդին Քո Սուրբ և պատվական խաչի հովանու ներքո, խաղաղության մեջ: Փրկի՛ր տեսանելի և անտեսանելի թշնամուց: Արժանավորի՛ր գոհությամբ փառավորել Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Սարկավագ վարդապետից ասված Հիշի՛ր, Տե՛ր, Քո պաշտոնյաններին, մեր ծնողներին, վարդապետներին, եղբայրներին,

ընկերներին,

ճանապարհորդներին, ապաշխարողներին,

կերակրողներին,

հանգստարարներին, գերիներին,

հոգնածներին,

հիվանդներին,

ուխտավորներին, խոստովանողներին,

նեղյալներին,

իշխաններին,

չարագործներին, բարերարներին, թշնամիներին, ատելիներին և նրանց, ովքեր պատվիրեցին մեզ հավատով: Հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:

66


Աղոթք Բարերա՛ր և Բազումողո՛րմ Աստված, Քո անմոռաց գիտությամբ և անբավ մարդասիրությամբ հիշի՛ր բոլոր Քեզ հավատացողներին և ողորմի՛ր ամենքին: Օգնի՛ր և փրկի՛ր բոլոր վտանգներից և փորձություններից: Արժանավորի՛ր գոհությամբ փառավորել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն: Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. Ամեն: Հա՛յր մեր, որ երկնքում ես…

67


Հայաստանյայց Ս. Եկեղեցու Արևագալի ժամերգության ընդհանրական աղոթքների կարգը, որ կատարվում է՝ ի դեմս Սուրբ Հոգու, ինչպես նաև հանձին Քրիստոսի Հարության և աշակերտների երևման

Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. Ամեն: Հայր մեր, որ երկնքում ես…

Քահ. - Թող օրհնյալ լինի Տիրոջ Անունը հավիտյան, քանի որ արևից ավելի առաջ է Նրա անունը: Սրկ. - Նրանով կօրհնվեն երկրի բոլոր ազգերը, և բոլոր ցեղերը երանի կտան Նրան: Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստված, որ հրաշքներ է անում միայն, և օրհնյալ է Նրա Սուրբ Փառքի անունը հավիտյան, Նրա Փառքով կլցվի ողջ երկիրը. թող լինի, թող լինի: Քահ. - Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Սրկ. - Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն: Նաև խաղաղության համար Տիրոջն աղաչենք: Քահ. - Օրհնությո˜ւն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Երգ Արևագալի Դպր. - Արևելքից մինչև արևմուտք, հյուսիսում և հարավում, բոլո՛ր ազգեր և ցեղեր, նոր օրհնությամբ օրհնեցե՛ք արարածների Արարչին, որ աշխարհում այսօր ծագեցրեց արեգակի լույսը: Եկեղեցինե՛ր արդարների, փառաբանիչնե՛ր Ամենասուրբ Երրորդության, առավոտյան գովեցե՛ք Խաղաղության Առավոտին՝ Քրիստոսին, Հոր և Հոգու հետ, որ ծագեցրեց Իր գիտության լույսը մեր մեջ:

68


Հորդոր Արևելքից մինչև արևմուտք, Սիոնի՛ մանուկներ, միշտ, անդադար օրհնեցե՛ք լույսը Ծագեցնողին: Եկեղեցինե՛ր արդարների և փառաբանիչնե՛ր, բարեբանեցե՛ք Նրան, որ տվեց լույսի խորհուրդը:

Քարոզ Արևելքից մինչև արևմուտք քրիստոնեական բոլոր վայրերում, ուր կանչում են Տիրոջ Անունը սրբությամբ, թող Տերը մեզ ողորմի նրանց աղոթքներով և բարեխոսությամբ: Ուխտերով Աստծուն աղաչենք, որպեսզի Նա փրկի մեզ մեղքերից և աշխարհի ցանկություններից, ընդունի մեր սրտի ուխտերն ու խնդրանքները և արժանի անի մեզ Իր հավատքին ու պատվիրաններին Իր բոլոր սուրբերի հետ: Ամենակա՛լ Տեր Աստված մեր, պահի՛ր և ողորմի՛ր: Առավոտը և առաջիկա օրը խաղաղությամբ անցկացնելու համար հավատով Տիրոջից խնդրենք: Շնորհի՛ր, Տե՛ր: Խաղաղության հրեշտակին՝մեր անձերին պահապան, Տիրոջից խնդրենք: Շնորհի՛ր Տե՛ր: Սուրբ խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերի օգնություն, Տիրոջից խնդրենք: Շնորհի՛ր, Տե՛ր: Նաև միաբան մեր ճշմարիտ և սուրբ հավատի համար Տիրոջից խնդրենք: Տե՛ր, ողորմի՛ր: Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք: Քեզ ենք, Տե՛ր, հանձնվում: Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք ամենքս միաբան: Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր:

69


Աղոթք Արևելքից մինչև արևմուտք օրհնյալ ես, Տե՛ր, որովհետև Քաղցր Թագավոր ես և Քո Անունն ահեղ է ողջ տիեզերքում: Թող քաղցրանան մեր սաղմոսերգությունները Քո առջև. Քո Արդարությունից թող իրավունք գա մեր տկարությանը, և փառավորվի Քո Ամենասուրբ Անունը: Եվ մենք արժանի լինենք մնալ Քո պատվիրանի մեջ և Քեզ օրհնություն ու փառք երգել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն: Խաղաղություն բոլորին. Աստծուն երկրպագենք. Աստվա՛ծ Մշտնջենավոր, Աստվա՛ծ Հավիտենական, որ լույս ծագեցրիր խավար աշխարհում և լուսավորեցիր մեզ մեր խավարային մեղքերից, որ մեզ համար չափավորվեցիր, Անչա՛փդ Աստված և հեղեցիր Սուրբ Հոգու շնորհները Քո արարածների վրա, այժմ և հավիտյան ժամանակներում բարեբանված ես, Հոր և Ամենասուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Երգ Ճգնավորնե՛ր

Աստծո

և

ժառանգորդնե՛ր

Երկնքի

Արքայության,

որ

փոխանակելով անցավորները, ստացաք անանց բարիքները, բարեխոսեցե՛ք Տիրոջ մոտ եկեղեցու մանուկների համար: Պանծալի՛ նահատակներ և Երկնավոր Հոր սիրելինե՛ր, որ մկրտվեցիք Քրիստոսի հետ ձեր արյամբ, խաչի մահով, բարեխոսեցե՛ք Տիրոջ մոտ եկեղեցու մանուկների համար: Ցանկալի՛ մարտիրոսներ և Ճշմարիտ Հոգու օթևաննե՛ր, որ հոգով հաղթեցիք կարիքներն ու ցանկությունները, բարեխոսեցե՛ք Տիրոջ մոտ եկեղեցու մանուկների համար: Գովելինե՛ր աշխարհի և բաղձալինե՛ր վերին պետությունների, որ երանության հասաք ավելի, քան մարդկանց բոլոր որդիները, բարեխոսեցե՛ք Տիրոջ մոտ եկեղեցու մանուկների համար:

70


Կամավո՛ր

պատարագներ,

տարիքով

մանուկներ

և

իմաստությամբ

կատարյալներ, որ կաթի փոխարեն արբեցաք զմայլեցուցիչ գինով, բարեխոսեցե՛ք Տիրոջ մոտ եկեղեցու մանուկների համար:

Հորդոր Ճշմարի՛տ ճգնավորներ, Քրիստոսի՛ վկաներ, բարեխոսեցե՛ք Տիրոջը մեզ համար: Կենդանի՛ նահատակներ, Քրիստոսի՛ն սիրողներ, մարմնով չարչարվեցիք Տիրոջ Անվան համար: Ցանկալի՛ մարտիրոսներ, մարդկա՛նց համար բաղձալիներ, հայցեցե՛ք Սուրբ Հոգուց՝ մեզ բարիք պարգևել: Վերի՛ն դասերի գովելիներ, պարծա՛նք աշխարհի, խնդրեցե՛ք եկեղեցուն խաղաղություն պարգևել: Կամավո՛ր սուրբ զոհեր, տարիքո՛վ երիտասարդներ, հայցեցե՛ք, որ մենք էլ լինենք ձեզ պսակակից:

Մաղթանք Աղաչում ենք, ողորմի՛ր, Բարերա՛ր Տեր, աղաչում ենք, ողորմի՛ր, հանուն սուրբ ճգնավորների աղոթքների, աղաչում ենք, ողորմի՛ր:

Քարոզ Աղաչենք Տիրոջը սուրբ ճգնավորներով, որ չարին պարտության մատնեցին, նեղություններին

համբերեցին,

լուսեղեն

և

երկնային

անթառամ

պսակներին

արժանացան: Նրանց աղոթքներով և բարեխոսությամբ թող մեզ ողորմի: Ամենակա՛լ Տեր Աստված մեր, պահի՛ր և ողորմի՛ր:

Աղոթք Սուրբ ես, Տե՛ր, և սուրբերի մեջ ես հանգրվանում, և մենք սուրբ վկաներով աղաչում ենք Քեզ, բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի և Քո բոլոր սուրբերի 71


աղաչանքներով մի՛ մերժիր մեզ Քո ողորմությունը, այլ պահի՛ր մեզ նրանց աղոթքներով, որովհետև Դու Բազումողորմ Աստված ես, և Քեզ վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Հիշի՛ր,

Տե՛ր,

եղբայրներին,

Քո պաշտոնյաներին, ընկերներին,

ճանապարհորդներին, ապաշխարողներին,

կերակրողներին,

հանգստարարներին, գերիներին,

մեր ծնողներին,

հոգնածներին,

հիվանդներին,

վարդապետներին, ուխտավորներին, խոստովանողներին,

նեղյալներին,

իշխաններին,

չարագործներին, բարերարներին, թշնամիներին, ատելիներին և նրանց, ովքեր պատվիրեցին մեզ հավատով: Հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:

Աղոթք Բարերա՛ր և Բազումողո՛րմ Աստված, Քո անմոռաց գիտությամբ և անբավ մարդասիրությամբ հիշի՛ր բոլոր Քեզ հավատացողներին և ողորմի՛ր ամենքին: Օգնի՛ր և փրկի՛ր բոլոր վտանգներից և փորձություններից: Արժանավորի՛ր գոհությամբ փառավորել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Երգ Լո՛ւյս, Արարի՛չ լույսի, Առաջին Լույս, որ բնակվում ես անմատչելի լույսի մեջ, Հա՛յր Երկնավոր, լուսեղենների դասերից օրհնված, առավոտյան լույսի ծագելով՝ ծագեցրո՛ւ մեր հոգիներում Քո իմանալի լույսը: Լո՛ւյս, Ծագում Լույսից, Արեգա՛կ Արդար, Անճա՛ռ Ծնունդ, Հո՛ր Որդի, գովյալ է Քո Անունը Հոր հետ արևից ավելի առաջ, առավոտյան լույսի ծագելով՝ ծագեցրո՛ւ մեր հոգիներում Քո իմանալի լույսը: Լու՛յս, Բխո՛ւմ Հորից, Աղբյո՛ւր Բարության, Աստծո՛ Սուրբ Հոգի, եկեղեցու մանուկները հրեշտակների հետ Քեզ են բարեբանում, առավոտյան լույսի ծագելով՝ ծագեցրո՛ւ մեր հոգիներում Քո իմանալի լույսը:

72


Լո՛ւյս, Եռյակ և Մի Անբաժանելի Սուրբ Երրորդություն, երկրածիններս երկնայիների հետ միշտ Քեզ ենք փառավորում, առավոտյան լույսի ծագելով՝ ծագեցրո՛ւ մեր հոգիներում Քո իմանալի լույսը:

Հորդոր Անե՛ղ Աստված, Հա՛յր Ամենակալ, ընդունի՛ր Քո ծառաների աղաչանքները: Անճա՛ռ Ծագում Հորից, Արեգա՛կ Արդար, ծագեցրո՛ւ մեզ վրա Քո ողորմության լույսը: Հորի՛ց Բխած Հոգի, Աղբյո՛ւր Բարության, Քո լույսով լցրո՛ւ մեզ այս առավոտ: Երե՛ք

Անձ

և

Մի

Բնություն,

Մի

Աստվածություն,

հավետ

Քեզ

ենք

խոստովանում Սուրբ Երրորդություն:

Մաղթանք Քո լույսով, Քրիստո՛ս, բոլորս լուսավորվեցինք և Քո սուրբ խաչին, Փրկի՛չ, հավատացյալներս ապավինեցինք: Լսի՛ր մեզ, Աստվա՛ծ Փրկիչ մեր, տո՛ւր մեզ Քո խաղաղությունը և ողորմի՛ր մեզ, Մարդասե՛ր Տեր:

Քարոզ Խաղաղության համար ևս Տիրոջն աղաչենք: Փառավորենք Ամենակալ Աստծուն, որ ծագեցրեց առավոտյան լույսը Իր արարածների վրա, թող ծագեցնի այժմ նաև Իր առատ ողորմությունը Իր Անունը փառաբանողների վրա: Ամենակա՛լ Տեր Աստված մեր, պահի՛ր և ողորմի՛ր:

Աղոթք Առավոտյան աղոթքը և բանավոր15 պաշտամունքը մեր ընդունի՛ր, Ամենակա՛լ, Ամենամե՛ծ Աստված, Քո անապական և երկնային խորաններում: Ծագեցրո՛ւ մեզ վրա Քո արդարության և իմաստության լույսը, դարձրո՛ւ մեզ լույսի և ցերեկվա որդիներ, որպեսզի այս օրը երկյուղածությամբ ապրենք մեր կյանքը և առանց գայթակղության 15

Բանավոր – հոգևոր:

73


ավարտենք: Որովհետև Դու ես մեր Օգնականը և Փրկի՛չը, և Քեզ վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Երգ Ճանապա՛րհ, Ճշմարտությո՛ւն և Կյա՛նք, Քրիստո՛ս, առաջնորդի՛ր մեր հոգիները երկրից դեպ երկինք բարձրանալ: Մուտքի Կենա՛ց Դուռ, Հիսո՛ւս, մտցրո՛ւ մեզ Քո Հոր և Հոգու մոտ՝ միշտ փառք երգելու:

Հորդոր Ճանապա՛րհ Բարի և Ճշմարտությո՛ւն, Քրիստո՛ս, առաջնո՛րդ եղիր մեր հոգիներին երկրից դեպ երկինք: Մուտքի Կենա՛ց Դուռ, Հիսու՛ս, Աստվա՛ծ Ճշմարիտ, մտցրո՛ւ և մեզ Քո Հոր մոտ Սուրբ Հոգով:

Մաղթանք Տե՛ր, ուղղի՛ր մեր ընթացքը խաղաղության ճանապարհներով, Տե՛ր, ուղղի՛ր և առաջնորդի՛ր մեր հոգիները և բոլոր հավատացյալներին գնալ արդարության ճանապարհներով դեպ հավիտենական կյանք:

Քարոզ Աղաչենք Ամենակալ Աստծուն, որ հաջողեցնելով ուղղի Իր ծառաների ճանապարհները դեպի բարին և խաղաղությունը: Ամենակա՛լ Տեր Աստված մեր, պահի՛ր և ողորմի՛ր:

Աղոթք Առաջնո՛րդ կյանքի և Պարգևի՛չ խաղաղության, Քրիստո՛ս Աստված մեր, առաջնորդի՛ր մեզ գնալ Քո արդարության ճանապարհներով, ժամանել կենաց և փրկության նավահանգիստը Քո ողորմության շնորհներով, որովհետև Դու ես

74


Օգնականը և Փրկիչը մեր, և Քեզ վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Աղոթք Պահքի օրերի, երբ տոն չի լինում Օրհնյալ ես, Տե՛ր Աստված, Փրկի՛չ մեր, որ ամեն ժամ մեզ հետ ես և երբեք Քո Ձեռքից չես թողնում նրանց, ովքեր հավատով և ճշմարտությամբ կանչում են Քեզ: Աղաչում և խնդրում ենք Քեզ, Տե՛ր, ճանապարհորդակի՛ց եղիր ծառաներիդ Քո վերակացությամբ՝ պահելով խաղաղության մեջ, և առաջնորդի՛ր մեզ մյուս անգամ խաղաղությամբ և խնդությամբ հասնել մեր բնակարանները մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Որին վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. Ամեն: Հայր մեր, որ երկնքում ես…

75


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.