ԱՍՏԻՃԱՆ ԸՍՏ ՑԵԼՍԻՈՒՍԻ

Page 1

Իրանական արդի պոեզիա

2018 Երևան


ISBN 978-9939-0-2713-5

© Էդիկ Պողոսյան (թարգմանիչ և կազմող)


Ծնողներիս` Ծաղիկին ու Գևորգին


Շեմ 7 Մայր 10 Հայր 16 Լուսավոր 22 Սրտակից 28 Ալեկոծում 34 Ներամփոփ 40 Առօրյա 46 Պոեզիա 52 Պատուհան 58 Քամի 64 Երազ 70 Քաղաք 76 Դիրքեր 82 Հայրենիք 88 Գաղթ 94 Սլացք 100 Պարադոքս 106 Ճանապարհ 112


Նոստալգիա 118 Տագնապ 124 Ամայի 130 Ժամանակ 136 Հիշողություն 142 Թեյ 148 Իրիկնապահ 154 Նրբանցք 160 Հուդայական 166 Արարում 172 Սենյակ 178 Փաթիլ 184 Գինարբուք 190 Գագաթ 196 Սահման 202 Դատաստան 208 Հոգեհանգիստ 214 Կյանք 220 Առայժմ 227


◆◆◆

Ռեզա Քազեմի

Մայրս ասում է մի նեղվիր, կգա անշուշտ։ Ավաղ, չգիտի` ես եմ կորածն այս հեքիաթի։

12

13


◆◆◆

Ռեզա Քազեմի

Մ Ա Յ Ր

Անցար ինձնից, գնացիր այնտեղ, որտեղ լույս էր։ Ես միայնակ փլվեցի այս կողմում, որտեղ խավար էր. խավարը թանձրացավ։


◆◆◆

Վահե Արմեն

Ամեն առավոտ, նախաճաշից առաջ, մի շիշ ջուր ձեռքին խրճիթից դուրս էր գալիս, մոտակա լճակ գնում, ձկներին ջուր էր տալիս ու նռնենուն մի քիչ հենվելուց հետո թեթևացած վերադառնում։

18

19


ՓՆՏՐՏՈՒՔ

Վահե Արմեն

Հ Ա Յ Ր

Ամեն կեսգիշեր սառցակալած այս պատուհանի հետևում աչքերս եմ փակում ու քեզ փնտրելով աշխարհի բոլոր դռները բախում եմ։ Ապա ամեն լուսաբացի կրկին ինձ գտնում եմ նույն խրճիթում, որտեղ միայնակ տղան քո հոգնած ուսերի հետքը տեսել էր դրա պատերի վրա...


◆◆◆

Շամս Լանգեռուդի

Այսքան մի վատաբանեք խավարը, դուք, ում ճրագի վաճառքը նույն խավարին է պարտական...

24

25


◆◆◆

Սիրուս Նոզարի

Լ Ո Ւ Ս Ա Վ Ո Ր

Ես ու լապտերը միասին երկուսով էինք մթության մեջ, միախառն։


ՍԻՐՈ ԺԱՄ

Վահե Արմեն

Ձեռքին երբեք ժամացույց չկար։ Մի օր հարցրեցի ինչպե՞ս է ստացվում՝ միշտ ճիշտ ժամին ես հասնում հանդիպմանը։ Ասաց արեգակից եմ ժամը հարցնում։ Հարցրեցի իսկ անձրևային օրերի՞ն։ Ասաց անձրևային օրերին բոլոր ժամերը սիրո ժամ են։ Հա, հիշեցի` անձրևային օրերին միշտ թաց էր։

30

31


◆◆◆

Ռեզա Քազեմի

Ս Ր Տ Ա Կ Ի Ց

Ես փչում եմ, պատուհանիդ գոլորշի է նստում, դու գոլորշու վրա ժպիտ ես նկարում, խորդենիներս ծաղկում են։ Տեսնո՞ւմ ես՝ երկիրն ավելի փոքր էր, քան պատկերացնում էինք։


◆◆◆

Աբբաս Քիառոստամի

Մտքումս դժոխք է, որ տաքացնում է ինձ մենության սառնամանիքում։

210 211


ՉՔԱՎՈՐ

Ռասուլ Յունան

Դ Ա Տ Ա Ս Տ Ա Ն

Ո՛չ դրախտի, ո՛չ դժոխքի, պարտքերի մասին է մտածում չքավորը մահվան շեմին։


◆◆◆

Ռեզա Քազեմի

Այսպես թե այնպես մահը սևեռված է մեզ վրա, արի, մենք կյանքի վրա սևեռվենք։

218 219


◆◆◆

Ռեզա Քազեմի

Արի մահվան փոխարեն ժամացույցի մասին մտածենք, որի սլաքները մեզ ժամադրավայր կհասցնեն։

Հ Ո Գ Ե Հ Ա Ն Գ Ի Ս Տ


ՀԱՊԱՂԵԼ

Ռասուլ Յունան

Հանգիստ ու անհոգ սուլում էի կամրջի վրա, կարելի էր մոռանալ ամեն բան. ներքևում գետն անցնում է անտարբեր, ու ծղրիդները գիշերվա մաշկի տակ քուն են մտել։

224 225


ՀԱՅՐ

Վահե Արմեն

Կ Յ Ա Ն Ք

Հայացք գցեց ոտքերիս ու ասաց` կապ չունի` օդանավով, գնացքով, ձիով, թե ոտքով, ամեն դեպքում ո՛չ շուտ կհասնես, ո՛չ ուշ, այս ճամփորդությունը մի կյանք կտևի, ոտքով գնա...



Աբբաս Սաֆֆարի (1951) Գրող, թարգմանիչ։ Սովորել է գրաֆիկական դիզայն և գովազդ (Լոնդոն), կերպարվեստ (ԱՄՆ)։ Աբբաս Քիառոստամի (1940-2016) Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Իրանական կինոյի «Նոր ալիք» շարժման առաջատարներից է, «Ոսկե արմավենի» մրցանակի դափնեկիր։ Աիդա Ամիդի (1982) Սովորել է ֆիզիկական քիմիա։ «Շամլու» պոեզիայի մրցանակակիր է։ Ալի Բաբաչահի (1942) Հետազոտող, գրաքննադատ։ Բազմաթիվ գրական հանդեսների թղթակից է, «Շամլու» պոեզիայի մրցանակակիր։ Ալիռեզա Աբբասի (1974) Աշխատում է գրաքննադատության ոլորտում։ Ղեկավարում է «Բաղ-է այենե» գրական քննարկումները։


Ալիռեզա Ռահեբ (1967) Թարգմանիչ, գրական տեսաբան։ Ունի իրավաբանական կրթություն։ 80-ականներից զբաղվում է պոեզիայով։ Խաղացել է թատրոնում, նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում։ Ալիռեզա Ռոշան (1977) Լրագրող, ակտիվիստ։ Անդրե Վերդե հիմնադրամի «Դիմադրողականության պոեզիա» մրցանակակիր։ Հայտնի է իր կարճ, գորշ էքզիստենցիալիստական պոեզիայով։ Բիժան Նաջդի (1941-1997) Կենդանության օրոք հրատարակել է միայն մեկ ժողովածու։ Մյուս գործերը հրատարակվել են հետմահու իր այրու կողմից։ Գյառուս Աբդոլմալեքյան (1980) «Չեշմե» հրատարակչության պոեզիայի բաժնի խմբագիր։ Մի քանի բանաստեղծական ժողովածուի հեղինակ։ Իրանում Երիտասարդական պոեզիայի գրասենյակի հրատարակչության խմբագիր:


Խոսրո Սինայի (1941) Ռեժիսոր, սցենարիստ։ Ավարտել է Վիեննայի կոնսերվատորիայի երաժշտության տեսության ճյուղը։ Պատերազմի հետևանքով բազմաթիվ լեհերի Իրան արտագաղթելու մասին վավերագրական ֆիլմի համար Լեհաստանի կառավարությունից ստացել է Ասպետի մեդալ։ Հաֆեզ Մուսավի (1954) 13 տարեկանից լրջորեն զբաղվում է պոեզիայով։ Իրանի հանրահայտ գրական հանդեսների թղթակից է, Իրանի Գրողների միության բարձրաստիճան անդամ։ Եղել է «Շամլու» պոեզիայի երկու մրցանակաբաշխությունների ղեկավարը։ «Ահանգ դիգար» հրատարակչության ղեկավարներից է: Հոսեյն Փանահի (1956-2004) Դերասան, սցենարիստ։ Հոր հորդորով ուսանել է հոգևոր ճեմարանում։ Թողնելով հոգևոր կյանքը՝ զբաղվել է դերասանությամբ և գրականությամբ։ 70-80-ականներին եղել է Իրանի


հեռուստատեսության կրթականժամանցային սերիալների առաջատար հեղինակ և դերասան։ Մահդիյե Լաթիֆի (1984) Ստացել է լուսանկարչական կրթություն։ Մեհդի Աշրաֆի (1980) «Նիմաժ» հրատարակչության պոեզիայի բաժնի խմբագիր։ Մոհամմադ Զոհարի (1926-1995) Սովորել է պարսից լեզու և գրականություն։ Եղել է Իրանի ազգային գրադարանի աշխատակից։ Մասնակցել է «Իրանական ազգային մատենագիտություն» գրքի հրատարակմանը։ Մորթեզա Դելավարի Փառիզի (1972) Լրագրող։ Բանաստեղծական երկու ժողովածուի հեղինակ է։ Նրա կարճ բանաստեղծություններն առանձնանում են բնության ու կենցաղի, երգիծանքի ու պոետիկ պատկերների միախառնությամբ։


Շահաբ Մողառաբին (1954) Սովորել է քիմիական ինժեներություն (կրթությունը կիսատ է թողել): 1970-ականներից զբաղվում է գրականությամբ։ Շամս Լանգերուդի (1950) Հետազոտող, գրական պատմաբան, դասախոս։ «Իրանական ժամանակակից պոեզիայի պատմության» հեղինակ (4 հատորով)։ «Շամլու» պոեզիայի մրցանակակիր է։ Նկարահանվել է 5 լիամետրաժ ֆիլմում, որպես գլխավոր դերակատար։ Ռասուլ Յունան (1969) Զբաղվում է պոեզիայով և արձակով (գրում է մինիմալ վեպեր)։ Նրա բանաստեղծությունների հատընտիրը Վահե Արմենի թարգմանությամբ հրատարակվել է Իրանում։ Ունի կինոդերասանական փորձ և նկարահանում է կարճամետրաժ ֆիլմեր։


Ռեզա Քազեմի (1970) Սովորել է քաղաքաշինություն և ինտերիերի դիզայն։ 1996-ից զբաղվում է գրականությամբ, դրան զուգահեռ նաև խեցեգործությամբ և վայելչագրությամբ։ Սառա Մոհամմադի Առդեհալի (1975) Սովորել է հասարակագիտություն և սոցիոլոգիա։ «Այենե» գրական կայքի հիմնադիրն է։ Սառե Դասթառան (1981) Ֆրանսերենի թարգմանիչ, լրագրող։ ԻՍՆԱ լրատվականի Մշակութային բաժնի գլխավոր խմբագիր։ Սեյեդ Ալի Սալեհի (1956) Իրանական արդի պոեզիայի՝ «Ջինջ պոեզիա» և «Զրույցի պոեզիա» շարժումների հիմնադիրն է։ Եղել է Իրանի գրողների միության նախագահ։ Սիրուս Նոզարի (1949) Հայտնի է իր լակոնիկ, հայքուի ոճով գրված բանաստեղծություններով։


Վահե Արմեն (1960) Իրանահայ բանաստեղծ (այժմ` պարսկագիր), թարգմանիչ։ Սովորել է սոցիոլոգիա (Լոնդոն)։ Ութ բանաստեղծական և բազմաթիվ իրանական ու հայկական արդի թարգմանական պոեզիայի ժողովածուների հեղինակ է։ Փունե Նեդայի (1974) Սովորել է անգլերեն և անգլիական գրականություն։ «Շոքարան» գրական հանդեսի խմբագիրն է, «Ամրուդ» հրատարակչության տնօրենը։ Փուրիա Ալամի (1983) Լրագրող, երգիծագիր։ Իրանի հանրահայտ օրաթերթերի սյունակագիր է։ Օմրան Սալահի (1947-2006) Գրող, թարգմանիչ։ Գրական գործունեությունը սկսել է որպես երգիծագիր։ Աշխատել է Հանրային ռադիոյում և հեռուստատեսությունում, որպես գլխավոր խմբագիր։


Ֆարնազ Ֆարազմանդ (1978) Ատամնաբույժ է: Զուգահեռ 2000-ականներից զբաղվում է պոեզիայով։ 2012 թ. հրատարակել է առաջին ժողովածուն։



ՀՏԴ 821.222.1-1 ԳՄԴ 84 (5 Իրան)-5 Ի 891

Ի 891

Իրանական արդի պոեզիա / Թարգմանիչ և կազմող` Է. Պողոսյան. - Եր.: Հեղ. հրատ., 2018, - 240 էջ:

«Աստիճան ըստ ցելսիուսի» գրքում թարգմանաբար ներկայացված են Իրանի ժամանակակից հեղինակների բանաստեղծությունները:

ՀՏԴ 821.222.1-1 ԳՄԴ 84 (5 Իրան)-5

Թարգմանիչ և կազմող` Էդիկ Պօղոսեան Խմբագիր՝ Տիգրան Պասկևիչյան Սրբագրիչ՝ Նարինե Հովակիմյան Տառատեսակները՝ Մկրտիչ Մաթևոսյանի Ձևավորող` Էդիկ Պողոսյան Տպագրվել է «Անտենոր» տպագրատանը Հրատարակիչ` «Մետրո» հրատարակչություն, 2018 Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.