Edit Print Catalog 2018/Էդիթ Պրինտ Կատալոգ 2018

Page 1

βî²Èච2

0

1

8

Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր: Եղիշե Չարենց


ՈՎ ԵՆՔ, ՈՐՏԵՂԻՑ ԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՎ ՈՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ…

Ֆ Մ

րանսիացի արձակագիր, դրամատուրգ Մարսել Պրևոն մի առիթով ասել է. «Պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը»:

ենք գրքի և գրականության ջատագովներ ենք: Մենք հավատում ենք, որ գիրքն ունակ է փոխելու աշխարհը: Մենք հավատում ենք, որ Հայաստանի ապագան գրագետ ու կիրթ մարդկանց ձեռքում է: Եվ որ ցանկացած խնդրի լուծում հնարավոր է գտնել հենց գրքերում…

«Է

դիթ Պրինտ» հրատարակչությունը գեղարվեստական, ուսումնական (այդ թվում՝ ուսումնաօժանդակ և ուսումնամեթոդական), մանկական գրականության հրատարակման գործում հայաստանյան շուկայի առաջատարներից է: Հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին՝ ազգային հարստությունը պահպանելու ու լավագույնը հայ ընթերցողին մատու­­ ցելու նպատակով: Հրատարակչությունը նաև մեծ ուշադ­րություն է դարձնում թարգմանական գրականության ներկայացմանը: «Էդիթ Պրինտ»-ը համագործակցում է բազմաթիվ ճանաչված գրողների, գիտնականների, ուսուցիչների նաև համաշխարհային հայտնի հրա­տա­րակչությունների հետ:


Հրատարակչությունը գործունեության 25 տարիների ընթացքում լույս է ընծայել ավելի քան 5000 անուն գիրք, հիմնադրել «Ուրախ գնացք» և «Իմ մոլորակը» ամսագրերը` տարրական և միջին դպրոցական տարիքի երեխաների համար: Հաշվի առնելով 21-րդ դարի զարգացման միտումները՝ հրատարակչությու­­­նը ստեղծել է էլեկտրոնա­յին գրադարան. զբաղվում է նաև էլեկտրոնային գրքերի հրա­

տա­րակ­մամբ: Հրատարակչության տպարանը համալրված է տպա­գրական ժամանակակից բարձո­րակ սարքավորումներով: Մասնակցելով բազում միջազ­­գային ցուցահանդեսների՝ հրատարակչությունը ձեռք է բե­ րել ընթերցողների լայն շրջա­ նակ ՀՀ-ում և արտերկրում, ար­ ժա­­նացել բազմաթիվ բարձր պար­գևների: 2013թ. ճանաչվել է «Տարվա լավագույն հրատա­ րակչական ընկերություն»:


ԽԹԱՆԵԼՈՎ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ Կարևորելով ընթերցանության տարածումը լայն շրջանակներում՝ մեր հիմնական հրատարակչական գործունեությունից բացի իրականացնում ենք ծրագրեր` միտված ընթերցանության մակարդակի բարձրացմանը Հայաստանում: Մասնավորապես, 2011 թ. առաջին անգամ ձեռնարկել ենք «Ընթերցանության հանրապետական առաջին մրցույթը» 2-7րդ դասարանների աշակերտների շրջանում. Հայաստանից և Արցախից մոտ 10 հազար երեխա է մասնակցել մրցույթին: 2012 թ. Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հայտարարելու առթիվ իրականացրել ենք «Ընթերցանության հանրապետական երկրորդ մրցույթը»` նվիրված հայերեն առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագրքի» 500-ամյակին՝ ընթերցանության մրցույթը դարձնելով ամենամյա ավանդույթ: Մեր նախաձեռնությամբ 2017 թ. հոկտեմբերի 23-ին նշվեց Դպրոցական գրադարանների միջազգային օրը (International School Library Day): Հրատարակչությունը Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի գրադարանին նվիրեց 160 անուն գիրք՝ այդպիսով հարստացնելով գրադարանի ֆոնդը և ևս մեկ անգամ վերարժևորելով դպրոցական գրադարանների կարևորությունը: Մենք նախատեսում ենք այս միջոցառումը դարձնել ամենամյա և ամեն տարի որևէ դպրոցական գրադարանի գրքեր նվիրել: Նախատեսվում է նաև առաջիկայում գրքեր նվիրել մարզային դպրոցների գրադարաններին:


ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆԸ Հայ գրականության ողջ ներկապնակը մեկ՝ «Իմ գրադարանը» խորագրի ներքո: Թումանյան, Շիրվանզադե, Իսահակյան, Բակունց, Վարուժան, Իսահակյան, Սունդուկ յան, Զոհրապ, Չարենց և այլք. հայ գրականության ոսկե անունները՝ մեկ շարքում: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչ յուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների արձակ և չափածո լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:


Թ

ումանյանի ստեղծագործություններում արտացոլվում է 20-րդ դարասկզբի ժողովրդի կյանքի, սոցիալական և ազգային ձգտումների ճշմարտացի պատկերը: Մեծ գրողը համակողմանիորեն օգտագործում էր ժողովրդական ստեղծագործությունը: Նա ճշմարիտ ժողովրդական էր համարում այն գրականությունը, որի մեջ կար ազգային ոգի, վիշտ, ուրախություն, զգացմունք: Նրա պոեմներում, բալլադներում, բա­նաստեղծություններում պատկերված է հայ իրա­կանությունը, լայնորեն օգտագործված են հայ բանահյուսական ավանդույթները: Թու­­ մանյանը բանահյուսությունը համարում էր գրականության հարազատ հողն ու պատ­ վան­դանը, այդ սկզբունքով էլ ստեղծագոր­ ծել ու իրապես դարձել է ազգային և համաժո­ ղովրդական մեծ գրող: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն արդեն երկար տարիներ հրատարակում է մեծ գրողի ստեղծագործությունները: Թումանյան մարդու և գրողի կյանքի բազում անհայտ էջեր հան­րությանը ներկայացնելու համար հրա­տա­րակ­չությունը բազմակողմանիորեն համագործակցել է մեծ գրողի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի հետ: Նրա տրամադրած մի շարք անտիպ նամակ­ների, հոդվածների շնորհիվ հրատարակ­չությունը տպագրել և հայ գրքասեր հանրությանն է ներկայացրել Հովհաննես Թումանյանի գրական ժառան-գությունը:


Ալեքսանդր Պուշկին, Անտոն Չեխով, Ուիլյամ Շեքսպիր, Ջեք Լոնդոն, Օսկար Ուայլդ, Օնորե դը Բալզակ. լավագույնը՝ ընթերցասերներին: Թարգմանվող ու հրատարակվող ստեղծագործությունների ցանկը մշտա-պես համալրվում է…


ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի գործերը քանի՜քանի սերունդների են գերել ու շարունակում են հիացնել իրենց ինքնատիպությամբ: Մեր ցանկում Սևակը յուրահատուկ տեղ ունի:

ԱԿԱՆՋԴ ԲԵՐ՝ ԱՍԵՄ: ՍԵՎԱԿՅԱՆ ԻՄԱՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Գրքում տեղ է գտել հայրենիքին ու հայրենասիրությանը, լեզվ ին, արվեստին, մշակույթին, սիրուն, բնությանն ու հող ին, հայ և համաշխարհային գրականության, արվեստի, գիտության ու հասարակական-քաղաքական նշանավոր գործիչներին և իր ժամանակակիցներին նվիրված՝ Պարույր Սևակի խոհափիլիսոփայական ավելի քան 1100 իմաստախոսություն:


ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔ Հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», լույս է տեսել Վենետիկում 1512թ.: Այն մասամբ հոգևոր, մասամբ աշխարհիկ գիրք է (կազմված է 7 մամուլից և 6 թերթից), տպագրվել է բոլորագիր տառատեսակով, երկգույն է՝ սև և կարմիր տպագրությամբ: Գրքում ամփոփված են չափածո աղոթքներ, պահպանագրեր, մ եկ գլուխ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ից, Կիպրիանոս Անտիոքացու «Աղոթքը», «Պատմություն Յուստիանէ կուսին» երկը: «Ուրբաթագիրքը», ինչպես նաև Գրիգոր Նարեկացու «Նարեկը», գործածում էին հիվանդությունների դեմ՝ որպես աղոթքներ: ​« Էդիթ Պրինտ» հրատարակ չությունը հրատարակել է հայերեն առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագիրք»-ի բնօրինակի ֆաքսիմիլային պատճենը հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ: Այն զետեղված է հատուկ «Ուրբաթագիրք»-ի համար նախատեսված հուշանվերային տուփի մեջ:


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԵՍԹՍԵԼԵՐՆԵՐ՝ ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ «Փոքրիկ Իշխանը» վիպակը սիրում են և՛ փոքրերը, և՛ մեծահասակները: Այն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունն է: Մեր հրատարակած այս գրքի վեր­ ջում ընդգրկված են նաև Էքզյու-պե­ րիի խոհերը և աղոթքը:


Գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագ­ներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ: Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մար­ դու ճակատագիրը բացահայտվում է միայն և միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին:


ՋՈՆ ԳՐԻՆ Մեր հրատարակչութունը բացառիկ իրավունքով հայ ընթերցողի դատին է հանձնում Ջոն Գրինի բեսթսելերները: Լավագույն գործերը դեռ առջևում են: ԱՍՏՂԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ Չնայած ուռուցքները փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապ­ րելու ևս մի քանի տարի է պարգևել, նա, միևնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում­, ում կյան­քի վերջին գլուխը գրվել է հենց ախտորոշման պահից: Սա­ կայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով շրջադ­արձային պայծառ կերպարը հան­կար­ծակի հայտնվում է «Քաղց­­կեղով հիվանդ երեխա­­ ների աջակ­­ցության խմբա­կում», Հեյ­­­զելի հա­­­մար կյանքի նոր էջ է բացվում:


Քվենթին Ջեյքոբսենը ամբողջ կյանքում հեռվից սիրել է սքանչելի, արկածասեր Մարգո Ռոթ Սպիգլմենին: Ու երբ աղ­ ջիկը, նինջայի հագուս­­­ տով, բացում է նրա պա­ ­­­տուհանը ու հետո մագլ­ ­­­ցում նրա կյանք՝ հրա­­­­ վիրելով մի հետա­­­­քրքիր ու արտասովոր վրեժի արշավի, նա համա­ ­ձայ­նում է: Ար­­

թուն գի­­շեր­­­վան հա­­­­ջորդում է նոր օրը, և Քյուն գնում է դպրոց ու հայտ­­­­­­նաբերում, որ մշտապես հանելուկ Մար­գոն հի­­մա արդեն առեղծ­­­ված է դարձել: Բայց Քյուն շուտով պար­զում է, որ նա հուշումներ է թողել… հենց իր՝ Քյուի համար:


ԷՐԻԽ ՖՐՈՄ ՍԻՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ Գիրքը միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տա­լ իս միլիոնավոր ընթերցողների, թե ինչ­ պես հասնել լիառատ, արդ­յունավետ կյան­քի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: Մարդկանց մեծ մասը չի կարողանում սիրել այն մակարդակի վրա, որն առավել կարևորում է հեղինակը՝ Ֆրոմը. այն է` սեր, որ կազմված է հասունությունից, ինքնաճանաչո­ղու­­ թյունից և քաջությունից: Ինչպես ամեն արվեստ, սերն էլ պահանջում է հմտա­ ցում և կենտրոնացում, ինչպես նաև գիտելիք և ըմբռնում:


Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհա­ յին գրականության գլուխգործոցներից մեկն է: Այն ամբողջո­վ ին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշեր­­ տությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբևէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:


«Աննա Ֆրանկի օրագիրը» 20-րդ դարի ցեղասպանություններից մեկի՝ Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից է: 1947թ. առաջին անգամ հրատարակվելուց հետո այն ընթերցվել է միլիոնավոր մարդկանց կողմից՝ դառնալով ոգեշնչող վկայություն մարդկային կամքի անխորտակելի բնույթի մասին: Այս պարզ, մանկական օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս հենց սա է պատճառը, որ տասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում... Սույն հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնք ներառված չեն եղել նախկինում: Շնորհիվ այդ լրացումների՝ ընթերցողը կարող է ավելի խորը թափանցել Աննայի աշխարհ, ավելի մանրամասն հասկանալ այս ընտանիքի և նմանատիպ հազարավոր ընտանիքների կյանքը, ողբերգությունը, հույզերն ու հույսերը պատմության այդ ժամանակահատվածում:


ԲԻԶ ՆԵՍ ԵՎ ՄՈՏ ԻՎԱ ՑԻԱ


Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ: «Ո՞ւր է իմ պանիրը» աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է. այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոս­­­ ներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրի­­­ նակ վարքագիծ. դրանով հեղի­­նակը ներ­կայացնում է մեր իսկ վարքագիծը:


Տասնամյակներ շարունակ «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թեև գրքի հիմքում դրված սկզբունքները ժամանակ չեն ճանաչում, մեր աշխարհը կտրուկ փոխվել է գրքի առաջին հրատարակումից հետո: Այսօր ձեռնարկությունները, անկախ ռեսուրսների սակավությունից, պետք է կարողանան ավելի արագ արձագանքել, որպեսզի շարժվեն անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաներին և գլոբալացմանը համընթաց: Այդ իսկ պատճառով Քեն Բլանչարդը և Սպենսեր Ջոնսոնը վերահրատարակել են «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը` կարևոր դասերը նոր սերնդին նորովի ներկայացնելու համար: Իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ նրանք ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, և բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել: «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից: Դուք կսովորեք երեք հեշտ կիրառելի մենեջմենթի մեթոդներ, որոնք արդեն փոխել են միլիոնավոր մարդկանց կյանքը:


ՎԱՀԱԳՆ ԴԻԼԲԱՐՅԱՆ

Բիզնես ստանդարտներ, բրենդինգին վերաբերող կարևորագույն մոտեցումներ, կառավարման մոդելներ, սպասարկման ստանդարտներ, ճիշտ նամակագրության ու հեռախոսազանգի ստանդարտ­ ­­­­­­ներ, մարկետինգային հնարքներ, պատմություններ գործարարների կյանքից, համաշխարհային բրենդների, ընկերություն­­­նե­րի քայլեր և այլն… «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը պրակտիկ խորհուրդների յուրատեսակ շտեմարան է և հայաստանյան իրականության բեսթ­­­­ սելերը: Այն ամբողջությամբ կտրում է ձեզ ներկա տխուր ու ոչինչ չանող, միայն բողոքող իրականությունից՝ տանելով մի միջավայր, որտեղ հաղթողներն են, նրանց օրինակներն ու քայլերը, անհրաժեշտ խորհուրդները` կյանքն էլ ավելի լավը դարձնելու, բիզնեսն էլ ավելի զարգացնելու համար:


ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Հեքիաթներից մինչև հանելուկներ ու բանաստեղծությունների ժողովածուներ. մանկական գրքերի մեր հավաքածուն ներառում է ստեղծագործությունների լայն շրջանակ, այդ թվում՝ նորարար 3D հեքիաթներ, DVD/CD սկավառակներով գրքեր և այլն:


Հեքիաթների ժողովածուում ընդգրկված են աշ­խարհի ժողովուրդների և հեղինակային հի­ սուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգ­մանվել են հայերեն առաջին անգամ: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսա­ փոր­­ձով հաստատված և այժմ էլ արդիա­ կան ճշմարտություններ ու արժեքներ:


Ր Ե ՐԻ Ք Ե Ր Ն Գ ԱԹ Մ Ի Ք Ւ Ո ՀԵ Ն D ու­ Ա 3 Տ եցկ ­ ղ ե Ն Ս ՋԻ ՀԱՅԱ ին, Քնածրոգսների՝ նո Ա հե րկ Ա Ռ ՐՔԸ կ­­­ լ խա ւ շատ գ կըն ­ ո ր ը ի ր տ ե մ շա ան ար հրա ՇԱ

D 33D

Կ և խ երե : Մեր ­­­­նում ենք ւնիկ ին ս տ ի յ լ րձ ե րհ ա յո երց աշխա են դա ցահ ակաձ թ ն ա Բ իչ : շ ըը իտ քեր ահրա լ գրավ ամար տալ իս Սպ ր , գ ն հ ն վե ա նէ 3D հու : րի արմ ն առա ցողնե րությու տ: ալ ի ի զ շ վ ր ո ա ր եր վո նե հր երի ի հե Այս իաթն եքիաթ իկ ընթ հնարա ակար ր հ տ հեք 3D փոք աճումը լ ին օգ ը ն նեն ակած ւ ե վ ո յ ճ ն ւթ ր յս լ հա տա րցանո յան ա եղե թ տ ե ւ ընթ ագրո համա Տպ րին ւկնե ո ն մա


Մենք հրատարակել ենք նաև բանաստեղծմանկագիր Յուրի Սահակյանի հեղինակած ու թարգմանած լավագույն գործերը: Յ.Սահակյանը փոքրիկ ընթերցողներին ծա­ նոթ է ոչ միայն ուրախ բանաստեղծություն­նե­ րով, այլև շուտասելուկներով ու բառախա­ղե­ րով: Հեղինակը մեծ ներդրում ունի նաև ման­ կական երգարվեստի մեջ:


«Ուրախ գնացք»-ը մանկական ճանաչողական, ժամանցային ամսագիր է, որը երեխաներին հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայանալու, պատմելու իրենց երա­ ­զանքների, չար­­­աճճի արկածների և հե­տա­ քրքիր նախաձեռնությունների մասին, այլև ճանաչելու աշխարհն այս զար­մանալի նոր ընկերոջ՝ իրենց պես ուրախ ու հետաքրքրասեր Ուրախ գնացքի հետ: Եվ Ուրախ գնացքն ամենևին դեմ չի լինի, եթե այդ ճամփորդությանը միանան նաև մեծերը. չէ՞ որ նրանք էլ իրավունք ունեն հայտնվելու մանկության մոլորակում:


«ԱՐԱՐԱՏ» ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔ Գիրքն ընդգրկում է Շմավոն Շմավոնյանի այն ստեղծագործությունները, որոնք նա հեղինակել է 1993-2013թթ: Պատկերագրքում Արարատ լեռը և հայրենի բնությունը պատկերող կտավներին զուգահեռ հայ և օտարազգի բանաստեղծների քառատողեր են զետեղված՝ նվիրված սրբազան լեռանը, որը ներշնչանքի աղբյուր է եղել բազմաթիվ նկարիչների, գրողների և արվեստի այլ բնագավառների ներկայացուցիչների համար: Գրքում պատմվում է նաև նկարչի կենսագրության հետաքրքիր դրվագների մասին:


Էլեկտրոնային գրքեր և հավելվածներ Մեր բոլոր գրքերն առկա են նաև էլեկտորնային և CD տար­բերակներով: Կարող եք ձեռք բերել editprint.am կայքից:

Մեր «Ինտերակտիվ Այբբենարան» հավելվածը


ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԵՆ ԱՅՍ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԳՐՔԵՐԸ

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Ջոն Գրին

Ռեմարկ

Սթիվեն Քովի


ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ ՈՒ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԼԻ Մենք հավատում ենք, որ մեր կատարած գործով կարող ենք փոխել մեզ շրջապատող աշխարհը: Մենք մեր առջև դրել ենք կարևոր ու հավակնոտ նպատակ՝ ավելի ու ավելի մոտեցնել մարդկանց գրքին՝ այն դարձնելով նրանց կյանքի անբաժան ու սիրելի ուղեկիցը: Մենք հավատում ենք, որ կարող ենք անել ավելին…


ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԻՄՆԱԴԻՐ-ՆԱԽԱԳԱՀ ՄԿՐՏԻՉ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏՆՕՐԵՆ Արթուր Գալստյան ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏՆՕՐԵՆ ԱՐԵԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ webshop@editprint.am ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՏՆՕՐԵՆ ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ marketing@editprint.am ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ pr@editprint.am Հետադարձ կապ` Հեռ: +37410 520 848 +37491 012 616 Էլ. հասցե: info@editprint.am www.editprint.am


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.