Դիպլոմային նախագիծ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ Էլինա Սիմոնյան «Ալեգորիա» «Գեղարվեստական ձևավորում և դիզայն» Ղեկավար՝ Թամարա Հարությունյան, դասավանդող Երևան 2018թ.
Մեկամյա կուրսերի ընթացքում ես ձեռք բերեցի կարպետ և գորգ գործելու հմտություններ և կարողություններ, ծանոթացա հայկական կարպետագործության և գորգագործության առանձնահատկություններին: Սովորեցի գծագրել էսքիզ, տալ գունային լուծումներ, ընտրել թելերը: Սկզբում նախագծվում է էսքիզը, և հետո կատարվում սխեմատիկ նկարի պատրաստումը: Սակայն, աշխատանքը հեշտացնելու համար կարելի է հաշվարկել վանդակավոր թղթի չափը, և էսքիզը կատարել այդ թղթի չափով: Սկզբից պետք է պարզել, թե գորգն ինչ խտությամբ և չափերի է գործվելու: Ես գործեցի պայուսակ: Աշխատանքի ընթացքը ինձ շատ դուր եկավ:
Դիպլոմային աշխատանքը ավելի հետաքրքիր էր` նկարչություն ապակու վրա: Մանրամասն ծանոթացանք աշխատանքի ընթացքին: Սկզբից մաքրում ենք ապակին, գծում ենք եզրագծեր, սպասում ենք եզրագծերը չորանան, ընտրում ենք գույները և սկսում ենք ներկել: «Դիզայն» բառը անգլերեն է, նշանակում է նախագծել, մտահղանալ: Դիզայնի սկզբունքները ձևավորվել են XIII դարի կեսերին, սակայն, որպես առարկայական միջավայրի տեսողական և գործառնական հատկությունների նպատակային ձևավորման միջոց, սկզբնավորվել է հիմնականում՝ XX դարի սկզբին: Դիզայնը նախատեսում և լուծում է արտադրության, սպառման, մարդուն շրջապատող առարկայական 2
միջավայրի խնդիրներ: Դիզայնի և նրա տեսական հիմքի ծագումն ու ձևավորումը պայմանավորված են տեխնիկայի և արվեստի բնագավառների տարանջատման, արտադրության կազմավորման դարաշրջանի հետ: Ներկայումս գեղանկարիչ-նախագծողները (դիզայներ) զբաղվում են առարկայական աշխարհի գեղագիտական վերափոխման խնդիրներով:
3
Դիզայնի տեսական հիմքը՝ տեխնիկական գեղագիտությունը, ուսումնասիրում է նրա հասարակական բնույթն ու զարգացման օրինաչափությունները, գեղարվեստական նախագծման սկզբունքներն ու եղանակները, դիզայներ-ճարտարագետի մասնագիտական վարպետության խնդիրները: Տեխնիկական գեղագիտության հիմնական բաժիններն են դիզայնի ընդհանուր տեսությունը և գեղարվեստական նախագծման տեսությունը:
Դիզայնը նախատեսում և լուծում է արտադրության, սպառման, մարդուն շրջապատող առարկայական միջավայրի խնդիրներ: Ներկայումս գեղանկարիչ-նախագծողները (դիզայներ) զբաղվում են առարկայական աշխարհի գեղագիտական վերափոխման խնդիրներով: Դիզայնի տեսական հիմքը՝ տեխնիկական գեղագիտությունը, ուսումնասիրում է նրա հասարակական բնույթն ու զարգացման օրինաչափությունները, գեղարվեստական նախագծման սկզբունքներն ու եղանակները: Իմ աշխատանքի անվանումը ենթադրում է տարբեր երկրաչափական պատկերների միջոցով ստեղծել ստատիկ /մարդակերպ/ կոմպոզիցիա: Գույների և պատկերների ընտրությունը մինիմալիստական են, այն նախատեսված է ինչպես պատի նկար, այնպես էլ ցուցափեղկի ձևավորման համար:
4
Նպատակ ունի միջավայրին հաղորդել նոր շունչ, էսթետիկա և տեսողական թարմություն: Դիպլոմային նախագծի նպատակն է ուսանողներին ծանոթացնել դիզայնի արդի խնդիրներին, առանձնահատկություններին… հայկական ավանդներին, զարդանախշերի պատմությանն ու նշանակությանը՝ նպաստելով դրանց պահպանմանն ու տարածմանը: Նախագծի խնդիրները.
էսքիզի ստեղծում տեխնոլոգիական կարողություններ ստեղծագործական մտքի զարգացում հաղորդակցվելու հմտություն, ինքնուրույն աշխատանք տեղեկատվություն
Աշխատանքս կազմակերպել եմ այս ձևաչափով՝
էսքիզի նախագծում թղթի հարթության վրա, գունավորում համապատասխան ապակու կտրում, մաքրում պատկերի տեղափոխում ապակու վրա եզրագծում գույնի տեղադրում Վիտրաժի տեխնոլոգիաները բազմազան են, աշխատել մանրանկարչության սկզբունքով:
5
եմ
Դիզայնում կարևոր են նաև գունային լուծումները: Վոլֆգանգ Գյոթեն ժամանակին նկատել է, որ գույները մարդու մեջ արթնացնում են հոգեբանական առանձնահատուկ տրամադրություններ: Ժամանակի ընթացքում փոխվում են գեղագիտական պահանջմունքներն ու սահմանները: Ամերիկացի գեղագետ Թոմաս Մոնրոն, օրինակ, մեր օրերում դասական արվեստների շարքում դիզայնի ոլորտ է ներառում նաև պլաստիկ վիրաբուժությունը, դիմահարդարումը, օծանելիքի պատրաստումը, խոհարարությունը, հագուստի նորաձևությունը և այլն: Մեծ է դիզայնի զարգացման հեռանկարը նաև Հայաստանում, որտեղ վերջին տարիներին նույնպես բացվել են դիզայնի կենտրոններ: Դիզայնի բաժիններ են ստեղծվել Երևանի թատերարվեստի և կինոյի ինստիտուտում, Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, գործում են նաև դիզայնի մասնագիտական քոլեջներ: Ժամանակակից աշխարհում դժվար է պատկերացնել որևէ խոշոր մեգապոլիս կամ ոչ մեծ քաղաքի կենտրոն առանց գույնզգույն ցուցափեղկերի, որոնք բոլոր կողմերից կոչ են անում ձեռք բերել այս կամ այն իրը: Քոլեջում ուսանելու այս կարճ ժամանակահատվածում ծանոթացել, սովորել, յուրացրել եմ տեսական ու գործնական տարբեր տեխնոլոգիաներ՝ դիզայն, գոբելեն-կարպետ, բատիկ, ասեղնագործություն… Մասնակցել եմ կրթահամալիրի տոնացույցով իրականացվող ծիսական, տոնական ձևավորումներին՝ իմ պատրաստած ատրեբուտներով: Շատ կարևորում եմ նաև այն փաստը, որ ինձ հնարավություն է տրված ունենալ իմ կարծիքը. միասին ենք որոշում թեման, կոմպոզիցիոն կառուցվածքը, գունային գամման: Ցուցափեղկերի դասակարգումն՝ ըստ ճակատամասի տեղակայման Ա. միասնական ցուցափեղկ. նման ցուցափեղկի առկայությունը մեծ հաջողություն է համարվում խանութի համար: Ապակեպատ մեծ տարածքը և գործողությունների ազատությունն ավելի մեծ հնարավորություններ են տալիս և չեն սահմանափակում նկարչի երևակայությունը: Բացի այդ, ձգվող ցուցափեղկը թույլ է տալիս ավելի հարմարավետ լուսավորել խանութի ամբողջ ճակատային մասը:
6
Բ. բազմակի ցուցափեղկեր. մոդուլային ցանցը թույլ է տալիս ստեղծել գեղարվեստական լուծումների շարք՝ դիտողին հնարավորություն տալով տեսնելու ցուցափեղկը ցուցափեղկի հետևից: Հնարավոր է «ֆիլմային կադրերի» էֆեկտի ստեղծումը՝ հաջորդականորեն զարգացնելով ցուցափեղկերի ձևավորման սյուժեն: Ցուցափեղկերի դասակարգումը՝ ըստ ապակեպատ բացվածության աստիճանի.
նրանց
ցուցադրության
Ա. ցուցափեղկերը բաց են կոչվում այն դեպքում, եթե դրսից դրանց միջով տեսանելի է ողջ առևտրային շինությունը: Բաց ցուցափեղկերն օգտագործվում են այն դեպքում, երբ խանութի ինտերիերը գրավիչ է: Բ. փակ ցուցափեղկեր: Ցուցափեղկի տարածքը առևտրային սրահի կահավորանքից սահմանազատվում է հատուկ միջնապատով: Ցուցափեղկի հետևի պատը ձևավորվում է գովազդային պաստառներով կամ վահանակներով, ներկվում կամ պաստառապատվում է դիզայների որոշմամբ: Ցուցափեղկի տարածությունը ձևավորվում է խանութի ֆիրմային ոճով: Գ. բաց-փակ ցուցափեղկեր, որոնց միջով առևտրային սրահի տարածությունը մասամբ է երևում գեղարվեստական կոմպոզիցիայով սահմանազատված ցուցափեղկում կամ էլ հատուկ մշակված պատերով կամ միջնորմներով:
7
Ցուցափեղկերի լուսավորումը Ցուցափեղկերի լուսավորումն անհրաժեշտ է օրվա մութ ժամերին, ինչպես նաև հատուկ էֆեկտների ստեղծման, էքսպոզիցիայի դինամիկության համար: Ընդունված են լուսավորման երեք հիմնական տիպեր. Ա. հավասարաչափ, ցրված լույս Բ. ուղղորդված լույս՝ լուսային ճառագայթի և լուսաբծի աշխատանք Գ. գեղարվեստական լուսատուներով:
լուսավորումը
նեոնային
և
լուսադիոդային
Ամենավերջին ու ամենահետաքրքիր դասակարգումը: Ցուցափեղկերի դասակարգումն գեղարվեստական լուծումների
ըստ
կոմպոզիցիոն
և
Ա. ապրանքային ցուցափեղկեր: Ցուցափեղկի ձևավորման հիմնական տարրը խանութի ապրանքատեսականու դասավորությունն է, որի մաս են կազմում գեղարվեստորեն ձևավորված մանեկենները, տակդիրները, պոդիումները, գեղեցիկ ֆիրմային գնապիտակները: 8
Բ. սյուժետային ցուցափեղկերը: Կոնցեպտուալ դիզայներական աշխատանքը, որը գրավում է անցորդների ուշադրությունը, ասոցացվում է խանութի մասնագիտացված ուղղվածության հետ: Նման մոտեցման դեպքում դիզայներները, ստեղծելով բարդ նատյուրմորտներ կամ ամբողջական տեսարաններ, ցուցափեղկում ցույց են տալիս ոչ այնքան բուն ապրանքները, որքան դրանց օգտագործման օրինակները և կերպարները: Գ. ապրանքասյուժետային ցուցափեղկեր: Խանութի ապրանքատեսականու մի մասը ցուցադրվում է գեղարվեստական պատկերների տեսքով: Ստեղծվում են ինքնատիպ նատյուրմորտներ, տեղադրվում են տիկնիկներ, զարդարվում են ծաղիկներով, ծավալուն գովազդային նյութերով: Դ. ակցիոն: Ցուցափեղկեր, որոնք հաղորդում են զեղչերի մասին: Ակցիաների մասին հայտնող գրավիչ ցուցափեղկի նախագծում: Այսպիսով, ավարտելով «Գեղարվեստական ձևավորում և դիզայն» բաժինը, ինձ համար մեծ ձեռքբերում էր տիապետել արհեստ-արվեստի բազմապրոֆիլ տեխնոլոգիաներին:
Հոդված՝ Ցուցափեղկերի դիզայնի զարգացումը տիպաբանությունը /Նարեկ Գասպարյան/ Գրականություն՝ Հայկական զարդարվեստ – Ա. Շ.Մնացականյան Ազատ հանրագիտարան
9
և
ժամանակակից
10