Tchahagir Supplement No. 17 - Ջահակիր, Յաւելուած ԺԷ.

Page 1

ՀԱՅԿ ԱՒԱԳԵԱՆ

ԹԱՒՇԵԱՅ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Բ. ՓՈՒԼ

(25 ԱՊՐԻԼ – 1 ՄԱՅԻՍ 2018)

ՋԱՀԱԿԻՐ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԺԷ. ԳԱՀԻՐԷ 2018



ՀԱՅԿ ԱՒԱԳԵԱՆ

ԹԱՒՇԵԱՅ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ Բ. ՓՈՒԼ

(25 ԱՊՐԻԼ – 1 ՄԱՅԻՍ 2018)

ՋԱՀԱԿԻՐ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԺԷ. ԳԱՀԻՐԷ 2018


Ջահակիր շաբաթաթերթ Տնօրէն եւ խմբագիր` Մարտիրոս Պալաեան Խմբագրական խորհրդատու` Հայկ Աւագեան

Այս գրքոյկը հրատարակուած է սահմանափակ տպաքանակով։ Ան չէ նախատեսուած վաճառքի համար։ Անվճար կը տրամադրուի գրադարաններուն եւ նիւթով հետաքրքրուողներուն։

Ստանալու համար դիմել` tchahagir@journalist.com


ՊԱՏՄԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

2018 Ապրիլ 17-ի Ազգային Ժողովի յատուկ նիստին 77 կողմ եւ 17 դէմ ձայներով Հայաստանի վարչապետ կ’ընտրուի Սերժ Սարգսեան։ Բացակայ` 10 ձայն։ Նիկոլ Փաշինեանի առաջնորդած տասնօրեայ Թաւշեայ Յեղափոխութեան շնորհիւ Ապրիլ 23-ին Սերժ Սարգսեան կը ստիպուի ներկայացնել իր հրաժարականը, վարչապետի պաշտօնակատար դառնալով Կարէն Կարապետեան։ Իր հանգրուանին կը հասնի Թաւշեայ Յեղափոխութեան առաջին փուլը։ Ապրիլ 23ը կը նշանաւորուի իբրեւ Հայաստանի Յեղափոխութեան օր։ Ապրիլ 24-ը, բնականաբար, Մեծ Եղեռնի օրն էր, յարգանքի օր, թէեւ Հայաստանի իշխանութիւնները փորձեցին զայն օգտագործել մոռցնել տալու համար Յեղափոխութիւնը։ Չյաջողեցան։ Ապրիլ 25-ին կը սկսի յեղափոխական շարժումին երկրորդ փուլը։ Երկիրին գլուխը վերանալով տակաւին չէր վերացած համակարգը։ Ցուցարարները Յեղափոխութեան առաջին փուլի «Սերժիկ հեռացիր» վանկարկումներն ու պաստառային գրութիւնները կը փոխարինեն «ՀՀԿ հեռացի՛ր»-ով եւ «Մերժիր ռեժիմին»-ով։ Հեռաւոր նպատակն է մաքրագործել ամբողջ փտացած համակարգը իսկ մօտակայ նպատակը` վարչապետի պաշտօնին օրինականապէս նշանակել Նիկոլ Փաշինեան։ Այսպէս, համաձայն Ապրիլ 2017-ի ընտրութիւններուն, Ազգային Ժողովը ներկայիս ունի հետեւեալ տեսքը. 1. Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւն` 58 ձայն 2. Ծառուկեան Դաշինք` 31 (առաջնորդ` Գագիկ Ծառուկեան) 3. Ելք Դաշինք` 9 (առաջնորդներ` Էդմոն Մարուքեան, Նիկոլ Փաշինեան եւ Արամ Զ. Սարգսեան) 4. ՀՅԴ` 7 Փաշինեան կը շարունակէ առաջնորդել ցուցարար-յեղափոխականները, միաժամանակ պաշտօնական բանակցութիւններ սկսելով խորհրդարանային ուժերուն հետ։ Մինչեւ Ապրիլ 30 բազմաթիւ բանակցային հանդիպումներ կ’ունենայ ՀՀԿ-ի, Ծառուկեան Դաշինքի եւ ՀՅԴ-ի ղեկավարներու եւ ներկայացուցիչներու հետ։ Ապրիլ 26-ին արդէն կը յայտարարուի, որ Մայիս 1-ին տեղի պիտի ունենայ Ազգային Ժողովի արտահերթ նիստ, ուր պիտի որոշուի յաջորդ վարչապետը։ Խնդիրը պաշտօնականացնելու համար, Ելք Դաշինքը վարչապետի թեկնածու կ’առաջարկէ Նիկոլ Փաշինեան։ Ապրիլ 28-ին Ծառուկեան Դաշինք եւ ՀՅԴ պաշտօնապէս կը յայտարարեն որ իրենց ձայները պիտի տան Փաշինեանին։ Մինչ ցուցարարները կը շարունակէին մնալ փողոցները, Մայիս 1-ին տեղի

3


կ’ունենայ Ազգային Ժողովի արտահերթ նիստը, ուր ՀՀԿ-ականները իրենց ամբողջ ատելութիւնը կը թափեն Փաշինեանի դէմ` յարձակողական հարցումներով, թշնամական զրպարտութիւններով եւ վրէժխնդրական ամբաստանութիւններով։ Ունենալով ձայներու մեծամասնութիւնը, կը քուէարկեն դէմ։ Փաշինեան վարչապետ չի դառնար։ Ահաւասիկ քուէարկութեան պատկերը. Գրանցուած է` 102 Քուէարկած է` 100 Չէ քուէարկած` 2 Անհրաժեշտ է` 53 ձայն Կողմ` 45 Դէմ` 56

4


ՀԱԿԱՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՔԼԻՔԸ` ՀՀԿ, ԿԱՐԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆ ԵՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ

1. ԿԱՐԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ Սերժ Սարգսեանի հրաժարականէն ետք, Հայաստանի մեծահարուստ օլիկարք փոխվարչապետ Կարէն Կարապետեան կը դառնայ վարչապետի պաշտօնակատար։ Երբ 2016 Սեպտեմբերին կը դառնար վարչապետ, ըստ պաշտօնական յայտարարագութեան դրամատան հաշիւին մէջ ունեցած էր 120 միլիոն դրամ, 3 միլիոն 700 հազար տոլլար, 850 հազար եւրօ եւ 55 միլիոն ռուսական ռուբլի։ Աւելորդ է ըսել` որ ասոնք պաշտօնական թիւերն են, իրականը ըլլալով բազմապատիկ աւելի։ Հետախուզող լրագրող Գրիշա Բալասանեան կը գրէ այդ շրջանի Կարապետեանի պաշտօնական հարստութեան մասին. Ինչպէս նախորդ վարչապետ Յովիկ Աբրահամեանի, այնպէս էլ նորանշանակ վարչապետ Կարէն Կարապետեանի եկամուտները զուտ աշխատավարձով չեն սահմանափակւում: Իսկ դրամական միջոցները մի քանի անգամ գերազանցում են եկամուտները: Կարէն Կարապետեանը պաշտօնը ստանձնելու` սեպտեմբերի 13-ի դրութեամբ, ունեցել է մօտ 33 միլիոն դրամ և 70 միլիոն 850 հազար ռուսական ռուբլի եկամուտ: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա նրա հաշուին եղել է 120 միլիոն դրամ, 3 միլիոն 700 հազար դոլար, 850 հազար եւրօ եւ 55 միլիոն ռուսական ռուբլի: Պարզւում է` վարչապետ Կարէն Կարապետեանն ունի 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժէք արտարժոյթից աւելի արժէք ունեցող 3 հատ ձեռքի ժամացոյց եւ առեւտրային ընկերութիւններից մէկում 50 միլիոն դրամ արժողութեան բաժնեմաս: Վարչապետը յայտարարագրել է երկու մարդատար աւտօմեքենա` LEXUS LX 470 եւ TOYOTA LAND CRUISER 100 4.5 I մակնիշի: Վարչապետ Կարապետեանը բազմաբնակարան շէնքում ունի նաեւ չորս բնակարան եւ մէկ ամառանոց:1 Համաձայն politik.am-ի, Կարապետեան սեփականատէրն է քանի մը միլիոն տոլլար արժողութեամբ դղեակի մը Երեւանի Մոնումենտի տարածքը (տես լուսանկարը)։2

5


6 Կարէն Կարապետեանի դղեակը Մոնումենտ, Երեւան


2. ԿԱՐԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ` օԼԻԿԱՐՔ Հայաստանի օլիկարքի պաշտօնական եւ հաւատարիմ ներկայացուցիչն է ան, ինք եւս ըլլալով օլիկարք մը։ Տակաւին նոր բազմած վարչապետութեան աթոռին, իբրեւ առաջին էջի առաջնորդող յօդուած Ջահակիր կ’արտատպէր Հետքի մէջ լոյս տեսած Քրիստինէ Աղալարեանի հետախուզական ուսումնասիրութիւնը` Նորանշանակ վարչապետի հետ առնչութիւն ունեցող բիզնէսները եւ օֆշորային ընկերութիւնները,3 ուր յօդուածագիրը մանրամասնօրէն կը բացայայտէր Կարապետեանի գործարարական գործունէութիւնը։ Աղալարեանի հետախուզական յօդուածը անհրաժեշտ բանալի մըն է հասկնալու Կարապետեանի իրական դէմքը։ Ստորեւ, զայն կ’արտատպեմ ամբողջութեամբ. Արդէն յայտնի է, որ Հայաստանի վարչապետ է դառնալու Կարէն Կարապետեանը։ Մասնագիտութեամբ տնտեսագէտ Կարէն Կարապետեանը քաղաքական դաշտում առաջին անգամ յայտնուեց Երեւանի քաղաքապետի պաշտօնում` 2010-2011թթ.: Մինչ այդ, ըստ նրա կենսագրութեանը, Կարէն Կարապետեանը եղել է` 1996-1998 թթ. Հայէներգօ ՊՁ [Պետական Ձեռնարկութիւն] գլխաւոր տնօրէնի տեղակալ, 1998-2001թթ.` Հայէներգօ ՓԲԸ [Փակ Բաժնետիրական Ընկերութիւն] գլխաւոր տնօրէն, 2001-2010թթ.` ՀայՌուսգազարդ ՓԲԸ վարչութեան նախագահ-գլխաւոր տնօրէն։ Քաղաքապետի պաշտօնը թողնելուց յետոյ Գազպրոմբանկ ԲԲԸ [Բաց Բաժնետիրական Ընկերութիւն] առաջին փոխնախագահն էր, 2013 թուականից էլ` Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի խորհրդի անդամ: Հայաստանում Կարէն Կարապետեանն իր անուամբ գրանցուած բիզնէս, կարծես թէ, չունի: Յովիկ Աբրահամեանի նման նա էլ է իր հարազատների անուններով ձեւակերպել իր բիզնէսները: Կարապետեանի ընտանեկան բիզնէսի «պաշտօնական ներկայացուցիչը» նրա աւագ որդին է` Տիգրան Կարապետեանը: Տիգրան Կարապետեանը 50% բաժնեմաս ունի կանանց ներքնազգեստի Women’ Secret խանութ-սրահի սեփականատէր Էդ ընդ Թի Փարթներս ՍՊԸ-ում [Սահմանափակ Պատասխանատուութեամբ Ընկերութիւն]: Բաժնետոմսերի մնացած կէսը Էդգար Խաչատրեանին է պատկանում, ով հանրայայտ Դալմա Գարդէն Մոլի տնօրէնն է: Էդգար Խաչատրեանը ՀայՌուսգազարդ ՓԲԸ Կոմերցիայի եւ արտաքին կապերի գծով գլխաւոր տնօրէնի նախկին տեղակալ Տիգրան Խաչատրեանի որդին է: Կարապետեանները բիզնէս գործընկեր են ռուսաստանցի գործարար, Տաշիր խմբի սեփականատէր Սամուէլ Կարապետեանի հետ: Դալմա Ինվեստ ՍՊԸ-ում Տիգրան Կարապետեանը 1% բաժնեմաս ունի, իսկ 99% բաժնետոմսերը Բրիտանական Վիրջինեան Կղզիներում գրանցուած օֆշորային Հոլթ Հոլդինգ ընդ. ֆայնենս ընկերութեանն է: Լայնածաւալ ներդրումային ծրագրեր իրականացնելու համաձայնագիրը Տաշիր Գրուպ ընկերութեան նախագահ Սամուէլ Կարապետեանի հետ կնքուել է 2011թ. մարտի 1-ին:

7


Մասնաւորապէս, դրա շրջանակներում ենթադրւում էր Դալմայի այգիների տարածքում աւարտին հասցնել Դալմա Գարդէն Մոլ առեւտրի ու ժամանցային համալիրի շինարարութիւնը: Համաձայնագիրը ստորագրել է անձամբ ինքը` քաղաքապետ Կարէն Կարապետեանը: Կարէն Կարապետեանի որդու անունը երեւում է նաեւ Էրեբունի Պլազա ՍՊԸ-ում: Այնտեղ, ճիշտ է, չնչին բաժնեմաս ունի, բայց բացառուած չէ, որ օֆշորային խոշոր բաժնետէր ընկերութիւնը` ԲՎԿ-ում [Բրիտանական Վիրջինեան Կղզիներ] գրանցուած Քլիֆֆ Թրեյդ էնդ ինվ. Ինկը եւս Կարապետեանների ընտանիքինն է: Դա պարզել մեզ դեռեւս չյաջողուեց: Կարէն Կարապետեանի անուան հետ մշտապէս կապուող, Հրազդանի կիրճում գործող Ֆլորենս ռեստորանը նոյնպէս որդու անուամբ է: Գոլդ Ռեստ ՍՊԸ-ում, որն աշխատեցնում է ռեստորանը, Տիգրան Կարապետեանը 65% բաժնեմաս ունի: 35%-ի բաժնետէրն էլ 26-ամեայ Լիլիթ Նիկոլայի Գաբրիէլեանն է: Կարապետեանների Ֆլորենս ռեստորանն իր «քոյրն» ունի նաեւ Արցախում: Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում գործում է եւս մէկ Ֆլորենս ռեստորան: Գովազդային գործակալութիւն Բի Բի Մեդիայի յետեւում եւս Կարէն Կարապետեանի որդին է: Կատանա ՍՊԸ-ն, որտեղ վերջինս 50 տոկոս բաժնեմաս ունի, այդ գործակալութեան հիմնադիրն է` Բագ ընդ Բադ ՍՊԸ-ի միջոցով: Այս ընկերութեանը Հետքն արդէն մէկ դրուագով անդրադարձել է: Տիգրան Կարապետեանի գործընկերն այստեղ ՍԴ [Սահմանադրական Դատարան] նախագահ Գագիկ Յարութիւնեանի եղբայր, ՀՀ ԱԱԾ [Ազգային Անվտանգութեան Ծառայութիւն] պետի տեղակալ Արզուման Յարութիւնեանի որդին` Հայկ Յարութիւնեանն է: Այժմ Հայկ Յարութիւնեանը էներգետիկայի նախարարի տեղակալ է: Յիշեցնենք, որ Կարէն Կարապետեանի դուստրն ամուսնացել է Հայկ Յարութիւնեանի հետ: Գազի սպասարկում իրականացնող ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ ՍՊԸ-ն եւս կապում են Կարէն Կարապետեանի անուան հետ, որովհետեւ ընկերութեան հիմնադիր եւ բաժնետէր եղել է Կարէն Կարապետեանի եղբայրը` Վլադիմիր Կարապետեանը: Սակայն 2009-ին Վլադիմիր Կարապետեանը դուրս է եկել ընկերութիւնից: Այժմ ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ ՍՊԸ-ում բաժնեմաս ունեն Արթուր եւ Լուսինէ Սուրէնեանները` 16 եւ 14 տոկոս բաժնեմասերով: Վերջիններս ՀայՌուսգազարդ ՓԲԸ իրացման գծով նախկին փոխտնօրէն Ռուբէն Սուրէնեանի զաւակներն են: Այս ընկերութեան ամենամեծ բաժնետէրը (42%) Արսէն Յարութիւնեանն է: Նա նոյն, ինչպէս նաեւ Կարապետեանի Ֆլորենս ռեստորանը կառավարող ընկերութեան` Գոլդ Ռեստ ՍՊԸ-ի գլխաւոր տնօրէնն է: 26% բաժնեմաս ունի նաեւ քաղաքացի Արթուր Գելեզարովը, եւս 2%` Սօնա Պիծակեանը: Վերջինս, ըստ ամենայնի, Արսէն Յարութիւնեանի կինն է, քանի որ գրանցուած են նոյն հասցէում: Սփար Բերիի ՍՊԸ-ն ամբողջութեամբ Կարապետեան կրտսերի տիրապետութեան տակ է: Ընկերութիւնը վարսաւիրանոցների եւ գեղեցկութեան սրահների ծառայութիւններ է մատուցում: Կարապետեանների տան հասցէում է գրանցուած Կրբեդանց ՓԲԸ-ն, որը ժամացոյցների եւ ոսկերչական արտադրատեսակների մանրածախ առեւտրի մասնագիտացուած խանութ է: Այն մասն է Շվէյցարիայում գրանցուած եւ տարբեր երկրներում ներկայացուցչութիւններ

8


ունեցող Kerbedanz բրենդի, որը զբաղւում է նաեւ ժամացոյցների արտադրութեամբ: Տիգրան Կարապետեանն այստեղ նաեւ տնօրէն է: Ընկերութեան անուանումը վերցուած է Կարապետեանների ազգանուան` ղարաբաղեան արտասանութեան տարբերակից (Կարապետանց, այսինքն` Կարապետի ժառանգները): Կրբեդանց ՓԲԸ-ն յայտնուել է ՊԵԿ-ի [Պետական Եկամուտների Կոմիտէ] պարտադիր աուդիտ չանցած խոշոր ընկերութիւնների ցանկում: Արտսոլէի ՍՊԸ-ում Տիգրան Կարապետեանը հաւասարապէս կիսում է բաժնեմասը Արմէն Մկրտչեանի հետ: Ընկերութիւնը գազալցման կայաններում աւտօմեքենաների համար հեղուկ գազի եւ գազօլինի մանրածախ առեւտրով է զբաղւում: Եւս երեք ընկերութիւն էլ Տիգրան Կարապետեանը գրանցել է վերջին տարիներին` Ադջառա 1, Ադջառա 2 եւ Ադջառա 3 ՍՊԸ անուններով: ՊԵԿ-ից տեղեկանում ենք, որ Ադջառա 1-ը զբաղւում է համակարգիչների, ծայրամասային սարքուածքների եւ ծրագրային ապահովման մեծածախ առեւտրով: Սակայն ՊԵԿ-ը միւս երկուսի գործունէութիւնը չի դասակարգել` ներառելով «այլ ծառայութիւնների մատուցում, չներառուած ուրիշ խմբաւորումներում» կատեգորիայում: Տեղեկութիւններ այդ ընկերութիւնների մասին համացանցում եւս չկան: Կարէն Կարապետեանը մեծաքանակ բիզնէս ծրագրեր ունի նաեւ Ռուսաստանում: Մոսկուայում նա գազալցակայանների ցանց է կառուցում: Համատեղ բիզնէս ծրագրեր է իրականացնում նաեւ յայտնի գործարար Սամուէլ Կարապետեանի հետ։ Կարէն Կարապետեանի ռուսաստանեան բիզնէսին կ’անդրադառնանք առաջիկայում։4 Դեռ վերջերս ան իր գործարարական ցանկը աւելցուց մէկ հատով։ 2018 Ապրիլ 4-ին Irakanum.am կը կատարէ հետեւեալ բացայայտումը. Այսօր տարածուեց տեղեկատուութիւն այն մասին, որ Բիզնէս Արմենիայի աջակցութեամբ Հայաստանում մեկնարկել է թեմատիկ յուշանուէրների արտադրութիւն: Հայոց արքաների, թագուհիների եւ այլ պատմական թեմաներով յուշանուէրները շուկայ կը հանուեն ապրիլի կէսերին։ Ծրագրի գաղափարը ՀՀ վարչապետ, Բիզնէս Արմենիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարէն Կարապետեանին է։ Բիզնէս Արմենիայի գործադիր տնօրէնն էլ Կարէն Կարապետեանի խորհրդականներից Արմէն Աւագ Աւագեանն է: Վերջինիս` Կառավարութիւնում յայտնուելը ունի իր բացատրութիւնը: Irakanum.am-ի ունեցած հաւաստի տեղեկութիւններով Աւագեանը Կարէն Կարապետեանի որդու` Տիգրան Կարապետեանի մտերիմ ընկերն է, եւ նա է միջնորդել, որպէսզի վարչապետ հայրը նրան խորհրդական նշանակի: Հիմա էլ Կարէն Կարապետեանը խորհրդականի հետ նոր բիզնէս ծրագիր է իրականացնում: Կարէն Կարապետեանը փաստօրէն «գործի» մարդ է: Նա յայտարարում է, որ պայմաններ պէտք է ստեղծել գործարարների համար, բայց յայտարութիւնը անելուց անմիջապէս յետոյ օգտագործում է իր կապերը խորհրդականի հետ բիզնէս սկսելու համար: Հայաստանի տնտեսութիւնը զարգացնելու կարապետեանական լուծմանը անշուշտ կը նախանձեն անգամ Սինգապուրի իր գործընկերները:

9


Իրականում Կարէն Կարապետեանի բիզնէս գործընկեր – խորհրդականները շարունակում են շռայլօրէն ծախսել ՀՀ պետական բիւջէի միջոցները: Արմէն Աւագ Աւագեանի գլխաւորած Հայաստանի զարգացման հիմնադրամի ճոխ ծախսերի վերաբերեալ մամուլում բազմաթիւ հրապարակումներ կան: Պետական բիւջէի միջոցները անարդիւնաւէտ ծախսում են նոյն այն Կարէն Կարապետեանի խորհրդականները, որոնց ղեկավարը ոչ վաղ անցեալում յայտարարեց բիւջէի ծախսերը հնարաւորինս կրճատելու, խնայողութեան ռեժիմի անցնելու մասին: Հիմա էլ Կարէն Կարապետեանը որոշել է որդու ընկերոջ հետ նոր թոյն եւ փողաբեր բիզնէս մշակել: Նրանք Տիգրան Մեծի, Փառանձէմ Թագուհու, Հայկ Նահապետի, Պարոյր Սկայորդու, Անահիտ աստուածուհու պատկերներով յուշանուէրներ, թէյի տեսականի, բաժակ, ափսէ, կրծքանշան, մագնիս, էջանշան, բացիկ, նոթատետրեր, շոկոլադ, շապիկ, նորածինների ներքնազգեստ, արծաթէ թեւնոց, փայտէ շրջանակով նկար, խճանկար կ’արտադրեն:5 Խնամիական համակարգը ներկայացնող ծանր իրականութիւն մըն է ասիկա։

3. ԿԱՐԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԿԱՆՉԸ ԱՄՆ-ԻՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ Ճգնաժամի կիզակէտին, երբ արդէն Սերժ Սարգսեան յանձնած էր իր հրաժարականը, երբ ժողովուրդը կը շարունակէր փողոց իջնել Յեղափոխութիւնը հասցնելու իր աւարտին, Կարէն Կարապետեան կը փորձէր իր գոյութիւնը պահպանել յենուելով արտաքին ուժերու վրայ։ 2018 Ապրիլ 27-ին, լրագրող Վահան Իշխանեան այս առումով կը հրատարակէ հետաքրքրական յօդուած մը, ուր կը բացայայտէ Կարապետեանի վտանգաւոր տիպարը, անձ մը` որ իր սեփական գործարքները պաշտպանելու համար պատրաստ է դիմելու որեւէ քայլի։ Յօդուածի կարեւորութեան եւ այժմէականութեան համար զայն կ’արտատպեմ ամբողջութեամբ. Կարէն Կարապետեանը իշխանութիւն պահելու համար անում է այն, ինչ չի արել ոչ մէկը, նոյնիսկ` Սերժ Սարգսեանը։ Թէեւ մեծ տէրութիւնները, մասնաւորապէս` ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը բազմիցս ցոյց են տուել իրենց լոյալութիւնը, այսուհանդերձ, այս լարուած միջազգային յարաբերութիւնների ժամանակներում Կարէն Կարապետեանն ամէն ինչ անում է, որ նրանց ներգրաւելով Հայաստանի ներքին գործերի մէջ` սպառնայ ժողովրդին։ Ընդ որում` դրսի բոլոր ուժերին` որը ստացուի։ Այսպէս. Ապրիլի 25-ին կառավարութիւնը հաղորդագրութիւն տարածեց, թէ իբր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը Կարէն Կարապետեանի հետ զրոյցի ժամանակ ասել է. «Ես հասկանում եմ, որ այս ցոյցերը, քաղաքացիական անհնազանդութեան գործողութիւնները հանդիսանում են օրէնքի խախտում, եւ կառավարութիւնը պարտաւոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգութիւնը հնարաւորինս լաւ»։

10


Նոյն օրը Հանապետութեան Հրապարակում Նիկոլ Փաշինեանի ելոյթից պարզուեց, որ ԱՄՆ-ի դեսպանին նա ասել է, որ կը հանդիպի նրա հետ մի պայմանով, եթէ նա այս տեղեկութեան վերաբերեալ յստակութիւն մտցնի, որից յետոյ կառավարական կայքից հանուել է այդ հաղորդագրութիւնը։ Յստակ է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը բողոքել է դեսպանի խօսքը խեղաթիւրելու համար։ Պարզ կեղծիք` ԱՄՆ-ով ժողովրդին ահաբեկելու համար։ Միւս կողմից, Կարապետեանը ջանքեր է թափում` ներգրաւելու համար Ռուսաստանի ե՛ւ կապիտալի, ե՛ւ քրէական, ե՛ւ պետական իշխանութիւններին։ Ռուսաստանից քրէական հեղինակութիւններ է հրաւիրել ու նաեւ բերել է Ռուսաստանի միլիարդատէր Սամուէլ Կարապետեանին, որի հետ հանդիպումը մամուլը լուսաբանում է որպէս «մտերիմ ընկերոջ» այց։ Սակայն նրա գլխաւոր նպատակը Ռուսաստանի պետական իշխանութիւններին ներգրաւելն է։ Ռուսաստանի նախագահի եւ արտգործնախարարի մամուլի խօսնակները բազմիցս յայտարարեցին, որ այն, ինչ կատարւում է Հայաստանում, այդ երկրի ներքին գործն է։ Բայց Կարէն Կարապետեանը 5 օր է` ջանքեր է թափում, որ Ռուսաստանից իրեն աջակցելու ինչ-որ խօսք պոկի, Մոսկուա է ուղարկել արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանին, ով յայտնի է կառավարութիւնում Ռուսաստանի հետ ջերմ կապերով։ Թէեւ նա հէնց յեղափոխութեան թէժ պահին Լաւրովի հետ ասուլիս է տալիս ղարաբաղեան կոնֆլիկտի վերաբերեալ, սակայն դեռեւս դա որպէս աջակցութիւն «սաղացնելը» բարդ է։ Ապա Մոսկուա է գործուղում փոխվարչապետի պաշտօնակատար Արմէն Գէորգեանին եւ հաղորդագրութիւն տարածում, թէ նա հանդիպել է Պուտինի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Այդ ե՞րբ է եղել, որ հաղորդագրութիւն տարածուի, թէ հայ նախարարը կամ փոխվարչապետը հանդիպել են նախագահի աշխատակազմի հետ, բնական է, որ նպատակն է` թէ տեսէք, Պուտինը մեզ աջակցում է, սակայն այս լուրը եւս շատ դժուար է որպէս աջակցութիւն «սաղացնելը»։ Կարապետեանն, ի վերջոյ, հասնում է նրան, որ այն նոյն օրը, երբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը կրկին ընդգծում է` «Սա Հայաստանի ներքին գործն է», հաղորդագրութիւն է տարածւում, թէ Վլադիմիր Պուտինի հետ հեռախօսազրոյց է ունեցել, որի ժամանակ ասուել է. «Ընդգծուել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգաւորումը պէտք է տեղի ունենայ բացառապէս իրաւական դաշտում, գործող Սահմանադրութեան շրջանակներում եւ 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների հիման վրայ: Այդ համատեքստում ընդգծուել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետութեան վարչապետի ընտրութեան կարեւորութիւնը»։ Այսինքն` ենթատեքստը պարզ է, ապրիլի ընտրութիւններով վարչապետի թեկնածուն Կարէն Կարապետեանն է։ Այն, ինչ տապալուեց ԱՄՆ-ի դեսպանի միջոցով` ահաբեկելը, ինչ-որ չափով յաջողուեց Պուտինով։ Այս անգամ շատ աւելի բարդ է պարզել, թե Պուտինը իրօ՞ք անգիր գիտի Հայաստանի բոլոր ընտրութիւնների տարին, օրն ու ժամը, մասնաւորապէս, որ 2017-ի ապրիլին ԱԺ ընտրութիւն է եղել։

11


Արմէն Գէորգեա՞նն է շատ խնդրել Կրեմլի պատերի տակ, թէ՞ Կարէն Կարապետեանն է իր` վարչապետի աթոռի դիրքը չարաշահելով` ի վերջոյ հեռախօսազրոյց արձանագրել Վլադիմիր Պուտինի հետ։ Նոյն երկրի երկու ղեկավարների հետ ամէն օր խօսելու կարիք հաստատ չունէր Պուտինը, չէ՞ որ նախորդ օրը նա հեռախօսազրոյց էր ունեցել նախագահ Արմէն Սարգսեանի հետ ու հաստատել չէզոքութիւնը, «որ բոլոր գործընթացները պէտք է ընթանան Սահմանադրութեան պահանջների շրջանակում»: Կարծում եմ` սա ու մէկ էլ ռուսական մի շարք թերթերում Նիկոլ Փաշինեանին վարկաբեկող հրապարակումներն առաւելագոյնն էին, որ նա կարող էր ստանալ Ռուսաստանից։ Եթէ նոյնիսկ Կարէն Կարապետեանն ու իր էմիսարները առաւօտից իրիկուն Ռուսաստանի իշխանութիւնների առաջ զրպարտէին Նիկոլ Փաշինեանին, մէկ է` Ռուսաստանը չի խառնուելու Հայաստանի ներքին գործերին, մանաւանդ միջազգային այս զգայուն յարաբերութիւնների պայմաններում։ Սակայն Կարէն Կարապետեանի ջանքերը բացայայտեցին նրա իրական դէմքը, որ Հայաստանի իշխանութիւնն ուզում է իւրացնել մէկը, ով պատրաստ է իշխանութեան ու փողի համար դրսի ուժեր բերել Հայաստանի վրայ։ Կարէն Կարապետեանի գործունէութեան ֆոնին ճիշտ է ասում Շարմազանովը, որ Սերժ Սարգսեանը պետական գործիչ է. այո, նա իր հակառակորդի դէմ օգտագործեց բազմաթիւ միջոցներ` սպառնալիքներ, կալանաւորում, ցուցարարների ջարդ, բայց երբէք փորձ չարեց արտաքին ուժերին ներգրաւել։ Սարգսեանը ղարաբաղեան շարժման հետ կապուած վերջին պետական գործիչն էր եւ իշխանութիւնը պահելու մի սահման ունէր, որը չանցաւ։ Սակայն, նա, հեռանալով, վերջին վնասը տուեց Հայաստանին` իշխանութիւնը թողնելով մէկին, ով իշխանութիւնը պահելու ճանապարհին սահման չունի, երկրի պետականութիւնն էլ է պատրաստ առեւտրի առարկայ դարձնել, ու նաեւ այն կուսակցութեան ղեկին, որը հիմնադրել է Հայաստանի անկախութեան համար 11 տարի բանտերում տառապած Աշոտ Նաւասարդեանը։ Իսկ անկախութեան համար բանտ նստած միւս գործչի` Անդրանիկ Մարգարեանի որդին` Տարօն Մարգարեանն էլ ամէն ինչ անում է, որ այս մարդն իշխանութիւնը վերցնի։ Ահա, թե ով է ուզում իշխանութիւնը զաւթել. 3 միլիոնանոց երկրում ընդամէնը 69 պատգամաւորի աջակցութիւնն ունեցող ու այդ 3 միլիոնին դրսի ուժերով սպառնացող մէկը։ Իսկ միւս կողմում ժողովուրդն է ու նրա թեկնածու Նիկոլ Փաշինեանը, ով խորը մտահոգութեամբ ամէն ինչ անում է, որ յանկարծ երկիրը չդառնայ արտաքին ուժերի ձեռքին գործիք։6 Աւելի լայն առումով, այստեղ կարելի է տեսնել ընդհանուր Հայաստանի օլիկարքի պատկերը, որ պատրաստ է ամէն բան զոհելու, ներառեալ պետութեան ամրութիւնը, յանուն ինքնագոյատեւումի։ Պզտիկ օրինակ մը։ Առ այժմ մէկ կողմ ձգենք այն ահռելի իրականութիւնը` որ ամբողջ աշխարհի օլիկարքները եւ գործարար կոչուածները միակ պատճառն են զանգուածներու

12


աղքատութեան եւ գերաղքատութիւն, չխօսելու համար մարդկային շահագործումի եւ այդ պատճառով մարդը ստրկամիտ պահելու իրենց մեթոտաբանութեան մասին։ Վլատիմիր Փութին ամբողջութեամբ հիմնուած է օլիկարքիի վրայ։ Երկուքը միասին նպաստած են ռուսական մաֆիային։ Երկուքը միասին Ռուսաստանը դարձուցած են հակաժողովրդավարական երկիր մը։ Երկուքը միասին Ռուսաստանի մէջ ստեղծած են ահռելի աղքատութիւն, որուն մասին հազուադէպ կը խօսուի։ Բայց Փութին յաջողած է ստեղծել պետութիւն, որ պետական հարցերու համար քաշած է կարմիր գիծ։ Կարեւոր օրինակներէն մէկն է Միխայիլ Խոտորքովսքիի դէպքը։ Ելցինի ժամանակ անիկա սկսած էր աստիճանաբար վերահսկել պետական աղբիւրները։ 2003-ին իր տնօրինած նաւթի եւ կազի Եուքոս ընկերութեան բաժնեմասերուն մեծ մասը կը միտէր ծախել օտար ընկերութիւններու` Chevron-Texaco and Exxon-Mobil, որ մեծապէս պիտի աւելցնէր Խոտորքովսքիի դրամական կայսրութիւնը` ի վնաս պետութեան, իսկ պետութիւնը պիտի կորսնցնէր ազդեցիկ աղբիւրներու վրայ իշխանութիւնը, որմէ` ազդեցութիւնը միջազգային քաղաքականութեան վրայ։7 Փութին յաջողեցաւ հեռացնել Խոտորքովսքի եւ ձեռք դնել ընկերութեան վրայ։ Հայաստան երբեւէ կրնա՞յ յիշել նման դէպք մը։ 2017 Յունուար 15-ին վարչապետ Կարապետեան կու տայ մամուլի ասուլիս մը։ Նաիրա Հայրումեան կ’արձանագրէ Կարապետեանի օլիկարքական միտումնաւորութիւնը, ի վնաս պետական շահերուն. Շատ երկրներում յանուն մասնաւոր շահերի պետական որոշումներ կայացնելը քրէական արարք չի համարւում: Աւելին, ԱՄՆ-ում անգամ լոբբինգի ինստիտուտ կայ: Սակայն լոբբինգի բաց եւ թափանցիկ լինելը թոյլ է տալիս ԱՄՆ պետական մարմիններին վերահսկել, որ մասնաւոր շահերը չգերակայեն պետական շահերի նկատմամբ: Հայաստանում օլիգարխիան բացայայտ է գործում, սակայն ոչ թափանցիկ: Աւելին, պետական մարմիններն աշխատում են օլիգարխների շահերը սպասարկելու համար` ի վնաս պետական ու հանրային շահերի: Կարէն Կարապետեանը մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի հաստատել է, որ հետապնդում է օլիգարխների շահերը, որոնց հետ իրեն «ապահով է զգում»:8 Հայաստանի օլիկարքը այն կարեւոր օղակն է, որուն ընդմէջէն օտար ու անդրազգային ընկերութիւնները կը յաջողին մուտք գործել Հայաստան եւ տնտեսական ու քաղաքական իշխանութիւն բանեցնել անոր վրայ։ Հայաստան ազատ ու անկախ պետութիւն մը չէ այսօր։ Թաւշեայ Յեղափոխութեան նպատակն էր երկիրին վերադարձնել իր անկախութիւնը։ Նպատակը առկայ է, բայց գործադրութիւնը արտակարգօրէն դժուար։

13


Ո՞ւր պիտի երթայ հայկական օլիկարքութիւնը։ Մինչեւ պետութիւնը իր անկախութիւնը ձեւաւորէ, օլիկարքները կրնան արտահանել իրենց հարստութիւնը, կրնան ստեղծել տնտեսական արհեստական խոչընդոտներ` ժողովուրդը խեղդելով սովի եւ կարիքի մէջ։ Ամբողջ համակարգ մը կը գտնուի իրենց ձեռքը։

4. ՀՀԿ-Ի «ԴԱՒԱՃԱՆՈՒԹԻՒՆԸ» ԿԱՐԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻՆ Սերժ Սարգսեանի հրաժարականէն ետք Կարէն Կարապետեանի երազն էր դառնալ վարչապետ եւ պահպանել իր անձնական գործարարական շահոյթները։ Հաշուարկային առումով, ՀՀԿ-ն կրնար զայն վարչապետ ընտրել Մայիս 1-ին։ Իսկ փողո՞ցը։ Անդադրում երթերով եւ հանրահաւաքներով եռացող հասարակութի՞ւնը։ ՀՀԿ-ն նախընտրեց պահպանել ինքզինք, Սերժ Սարգսեանէն ետք նուիրաբերելով իր երկրորդ զոհը` Կարէն Կարպետեան։ Պատմութիւնը կը սկսի Յեղափոխութեան երկրորդ փուլին։ Ապրիլ 25-ին նախատեսուած Փաշինեան-Կարապետեան հանդիպումը կը ջնջուի։ Ինչպէ՞ս կարելի էր ժողովուրդի ներկայացուցիչը հանդիպիլ օլիկարքի ներկայացուցիչին հետ։ Երկու տրամաչափօրէն հակաբեւեռ ուղղութիւններ։ Յեղափոխութիւնը արմատական գործողութիւն է. գոնէ յեղափոխական շարժումի ընթացքին ան չի կրնար զիջումներու երթալ, այլապէս կը բռնէ ինքնաբացառումի ճամբան։ Թաւշեայ Յեղափոխութիւնը կրնար տեղի չունենալ, եթէ Սարգսեան-Կարապետեան ժամանակին լսած ըլլային ընդդիմութեան ու ժողովուրդին ձայնը, եթէ իրենք ժամանակին կատարած ըլլային անհրաժեշտ զիջումներ` ի նպաստ հասարակութեան։ Հիմա, յեղափոխական շարժումին համընթաց, ինչպէ՞ս կարելի է բանակցիլ նախապէս բոլոր զիջումները մերժած կողմին հետ։ Կարապետեան կը կատարէ իր վերջին յուսահատ նախաձեռնութիւնները, դառնալով հակայեղափոխական շարժումի առաջնորդը։ Ապրիլ 25-ին սահմանափակ լրագրողներու առջեւ կ’ունենայ հեռատեսիլի ելոյթ մը, ուր կը դիմէ հակայեղափոխականներու սովորական կարծրատիպերուն. Այսպէս շարունակուելով մենք ունենալու ենք տնտեսական պրոբլէմներ, զբօսաշրջիկները չեն գալու, ինվեստորները վերադառնում են, մենք ունենք զօրակոչ, մենք ունենք բազմաթիւ խնդիրներ: Ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի կարող տալ։ Կարծէք մինչ այդ Հայաստան զերծ էր տնտեսական «պրոբլէմ»-ներէ, զբօսաշրջիկները լեցուցած էին Հայաստանը իսկ «ինվեստոր»-ները` առանց հսկայ կաշառքներու (այդ կաշառքները կրնան ըլլալ կառավարական մարդոց բաշխըւած դրամական պարգեւներ, կամ անոնց յատկացուած իրական ու երեւակայական պաշտօններ ներդրող ընկերութիւններուն մէջ), առանց խոչընդոտներու կը

14


կատարէին ներդրումներ։ Այս բոլոր գալիք դժբախտութիւններուն պատճառը Յեղափոխութիւնն է, որ կ’ուզէ օլիկարքական օրինականութիւնը փոխարինել ժողովրդային օրինականութեամբ։ Շարունակելով Կարապետեանի միտքը, Հրապարակ կը մատնանշէ գալիք դժբախտութեան «փաստեր»-ը.

Հրապարակ թերթը գրում է. «Մեզ լուրեր են հասնում, որ կապիտալը սկսել է արտահոսել Հայաստանից։ Տարբեր գործարարներ, ներդրումներ անելու ծրագրեր ունեցող անձինք այս օրերին կա՛մ սառեցնում են իրենց ներդրումները, կա՛մ արագ ռեստրուկտուրիզացիա անում, որ գոյքն ու բիզնէսը վաճառեն եւ երկրից հանեն իրենց կապիտալը։ Նրանք մտավախութիւն ունեն, որ այս անկայուն վիճակը կարող է երկար շարունակուել, եւ նոր իշխանութիւնները կարող են էքսպրոպրիացիա` ունեզրկում իրականացնել, կուլակաթափ անել իրենց կամ պարզապէս խանգարել իրենց ծրագրերի իրականացմանը։ Օրինակ, մեզ տեղեկութիւն հասաւ, որ Արտֆուդ գործարանի 75 տոկոսը ձեռք բերած Աւիլոն ընկերութեան նախագահ` ռուսաստանաբնակ Կամօ Աւագումեանը պատրաստւում էր 100 միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանում, եւ այդ ուղղութեամբ բանակցութիւններ էին գնում։ Սակայն յեղափոխութիւնն սկսուելուն պէս նա զանգահարել է իր ներկայացուցիչներին եւ խնդրել սառեցնել բանակցութիւնները:9 Բայց նախ, ո՞վ է Կամօ Աւագումեան, որ իբրեւ միակ օրինակ եւ անփոխարինելի «փաստ» կ’ընդհանրացուի իբրեւ ամբողջ Հայաստանի ողբերգութեան նշան։ Ռուսահայ օլիկարք մըն է, որ 29 այլ օլիկարքներու հետ 2017 Յունուար 25ին «յայտարարութիւն էին ընդունել ՀՀ կառավարութեան հետ համատեղ նախաձեռնութիւններին եւ բիզնէս-ծրագրերին մասնակցելու վերաբերեալ։»10 Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշած են. Լիակատար աջակցութիւն ենք յայտնում նախագահ Սերժ Սարգսեանի եւ վարչապետ Կարէն Կարապետեանի գլխաւորութեամբ երկրի ղեկավարութեան կողմից ձեռնարկուող ջանքերին, որոնք ուղղուած են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն` յենուելով ողջ հայութեան ներուժի վրայ:11 Ստորագրեալները կը հանդիսանան Կարապետեանի այն օլիկարք համագործակիցները, որոնց դրամով ան յաջողած է հասնիլ վարչապետի պաշտօնին։ Այլեւ Կարապետեան օգտագործած է իր պաշտօնը որպէսզի դիւրացնէ անոնց «ներդրումային» մուտքը Հայաստան` խոչընդոտելով այդ քլիքէն դուրս գտնուող ներդրողներու գործունէութիւնը։ Վերջապէս, ան անձնապէս օգտուած է անոնց դրամէն իր սեփական պիզնէսները յառաջ տանելու համար։ Եւ հիմա Կարապետեանի յենակիցը որոշեր է հեռանալ Հայաստանէն։ Ապրիլ 26-ին Փաշինեան արդէն բանակցութիւններ ունեցած էր ՀՀԿ աւելի

15


քան 30 պատգամաւորներու հետ, որոնք սկսած էին անտեսել Կարապետեանը։ Ռուսական РБК գործակալութեան հետ ունեցած հարցազրոյցին Փաշինեան կ’ըսէ. Այո, մենք բանակցում ենք ՀՀԿ առանձին պատգամաւորների, առանձին պաշտօնական դէմքերի հետ, որովհետեւ այնպիսի վիճակ է, որ չկայ մէկ գործիչ, որը կարող է խօսել բոլոր հանրապետականների անունից: Այդ պատճառով մենք երէկ առաջարկել ենք, որ բանակցութիւնները ոչ թէ իմ ու Կարէն Կարապետեանի միջեւ լինեն, այլ որ այդ բանակցութիւններին մասնակցեն նաեւ Հայաստանի խորհրդարանի խօսնակ Արա Բաբլոյեանը եւ Հանրապետական խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը: Շատ հանրապետականներ մեզ ուղիղ ասում են, որ Կարէն Կարապետեանն իրենց չի ներկայացնում: Մենք կարծում ենք, որ այդ բանակցութիւնները պէտք է արդիւնաւէտ լինեն, եւ մենք պէտք է վստահ լինենք, որ խօսում ենք բոլոր հանրապետականների ներկայացուցիչների հետ: Կարէն Կարապետեանն այդ ներկայացուցիչը չէ»:12 (ընդգծումը իմս է, Հ.Ա.) Կարապետեան կը սկսի կորսնցնել Հանրապետականներու յենակը։ Ապրիլ 27-ին երկրորդ անգամ կը ջնջուի Փաշինեան-Կարապետեան նախատեսուած հանդիպումը։ Կարապետեան աստիճանաբար դուրս կը մնայ բանակցութիւններու ծիրէն եւ վախնալով մեկուսացումէ կը դիմէ իր բարեկամ Շանթ հեռատեսիլի կայանին, որուն հետ Ապրիլ 27-ին կ’ունենայ հարցազրոյց մը, աւելի եւս կը մթագնելով իր դիմագիծը։ Հեռատեսիլի պաստառին վրայ կը յայտնուի արտակարգօրէն գեղեցիկ տղամարդ մը։ Դիմայարդարութիւնը, փայլուն փողկապը, քամերայի անկիւնները, բոլորն ալ ուղղուած էին պատկերելու փառայեղ դէմք մը եւ կատարեալ տղամարդու մարմին մը։ Ահաւասիկ իր խօսքէն քաղուածք մը.

Տեսէք, ես ուզում եմ անպայման լսուած լինի իմ ասածը: Ասւում է, բանակցութիւնների ժամանակ իմ օրակարգն է, այլ օրակարգ չկայ, միակ վարչապետը ես եմ, կամ ոչ մէկը... Մենք խօսում ենք ժողովրդավարութեան մասին, բազմակարծութեան մասին, մէկս միւսին լսելու մասին, հանդուրժողականութեան մասին, Սահմանադրութեան, պառլամենտական երկրի մասին. սա մոնոպոլիայի է նման, քաղաքական դաշտի մոնոպոլիայի: Յետոյ` ասւում է, ես վարչապետի թեկնածու եմ: Ես իրականում շատ խորը յարգանքով եմ վերաբերւում այն քաղաքացիներին, որոնք իրենց անվստահութիւնը, անհամաձայնութիւնը, դժգոհութիւնն են արտայայտում եւ որ խաղաղ է անցնում ամէն ինչ, փառք Աստծոյ, ու յուսով եմ, որ այդպէս էլ կը շարունակուի: Մենք պէտք է ձեւաւորենք այդ քաղաքական մշակոյթը, որ մէկս միւսին լսենք: Հիմա մի տեղում հաւաքուած մեր քաղաքացիներն ասում են վարչապետն այսինչն է, մէկ այլ տեղում հաւաքուած մեր ժողովուրդը, քաղաքացիներն էլ եթէ ասեն վարչապետն այսինչն է, ի՞նչպէս ենք ընտրելու` ո՞րն է վարչապետը: Այդ իսկ պատճառով կայ հարթակ, որտեղ վարչապետն իր ծրագիրը պէտք է ներկայացնի: Ես կարծում եմ, որ պարոն Փաշինեանն ունի ծրագիր`

16


ինչպիսի՞ երկիր է ուզում կառուցել, ի՞նչ թիրախներ է դնում անվտանգութեան, արտաքին յարաբերութիւնների, տնտեսական աճի, սոցիալական, արդարութեան եւ այլն, բայց հէնց մենք պետք է ընտրենք ծրագիրը: Մենք չենք ընտրում լաւ, բարոյական, հեղինակութիւն ունեցող մարդու, մենք ընդունում ենք գաղափարը, եւ ես չեմ բացառում, որ այն համաքաղաքացիները, որոնք դժգոհ են այսօրուայ քաղաքականութիւնից` կարող է իրենք բոլորն էլ ուզում են, որ հէնց ինքը լինի վարչապետ, բայց կարող է եւ ոչ։ Կարող է նրանք դժգոհում են այսօրուայ կառավարումից, բայց եթէ վարչապետի ընտրութիւն տաս` ո՞ւմ ես ուզում` այսինչ մարդուն, այնինչ մարդուն, իր ծրագիրը, իր թիմը, կարող է եւ, պայմանական եմ ասում, պարոն Փաշինեանը չլինի: Այդ իսկ պատճառով մենք ասում ենք Սահմանադրութիւնն այդ ամբողջը կանոնակարգել է, դուրս եկէք Ազգային Ժողով ձեր ծրագրով, եւ եթէ ունէք այդ քուէն` ստացէք այն եւ դարձէք վարչապետ: Բայց մոնոպոլիզացնել` ասել, ես եմ միայն վարչապետը, այլ թեկնածու չկայ, բանակցութիւնների ժամանակ ես եմ օրակարգը թելադրում, դու օրակարգի իրաւունք չունես, չեմ կարծում, որ մենք ցանկացել ենք այդպիսի հասարակութիւն ձեւաւորել:13 Խեղաթիւրումներու եւ բացայայտ սուտերու շարան մը։ Կարապետեան դէմ է «մոնոպոլիզացիա»-յի։ Ովքե՞ր են Հայաստանի իրական մենատէր «մոնոպոլ»ները։ Քաղաքականապէս Սերժ Սարգսեանը չէ՞ր միակ մենատէրը։ 2015-ին ամբողջ սահմանադրութիւն մը «բարե»փոխուեցաւ ապահովելու համար Սերժ Սարգսեանի իշխանութիւնը, եւ այդ սահմանադրութիւնը կեղծիքներու, կաշառքներու եւ ամբոխավարական հռետորութիւններու շնորհիւ «ժողովուրդ»-ի մոլորեալ հատուած մը քուէարկեց կողմ, ինչպէս միշտ։ Հիմա այս նոյն ժողովուրդը` կաշառքով կողմ քուէարկող ժողովուրդը, կ’ինքնամաքրուի։ Փողոց իջած են կաշառքով իրենց ձայնը ՀՀԿ-ականներուն տուած անձեր, կաշառքով համալսարան մտած ուսանողներ, կաշառքով բուժած բժիշկներ, եւ այլն։ Այս մարդոցմէ ոչ ոք յանցաւոր է իր կաշառակերութեան համար։ Քոչարեան-Սարգսեան բռնապետական զոյգը ստեղծած էր այնպիսի համակարգ մը` որուն մէջ անկարելի էր գոյատեւել առանց կաշառքի։ Մարդիկ գիտէին` որ իրենց ըրածը սխալ է։ Այլընտրանք չունէին։ օրինակ, բողոքող ուսանող մը կրնար հեռացուիլ համալսարանէն, ընտրակաշառք չվերցնող քաղաքացի մը կրնար ենթարկուիլ բռնաճնշումներու` մինչեւ ծեծի, պետութեան հանրակառքերով ընտրութեան չմասնակցող պաշտօնեայ մը կրնար վտարուիլ աշխատանքէն։ Իսկ ընդդիմացողներուն ձայնը կը լռեցուէր ամենաբիրտ միջոցներով։ Հիմա ստեղծուած է համակեցական-ենթակայական շարժում մը, ուր հասարակութիւնը կ’ուզէ լաւագոյնը եւ կը պահանջէ լաւագոյնը։ Կը գտնուի ինքնագիտակցութեան ամենաբարձր աստիճանի վրայ։ Կ’ինքնամաքրուի եւ իր հետ կ’ուզէ մաքրել ամբողջ համակարգը։ Կարէն Կարապետեան, բոլոր հակայեղափոխականներուն նման, կը խօսի օրինականութեան անունով։ Անշուշտ, իրենց օրինականութեան անունով։ Այն

17


օրինականութիւնը` զոր հիմնած էին բռնութեան, ձայները լռեցնելու, օլիկարքական շահերը ամրացնելու եւ իշխանութեան յաւերժութիւնը ապահովելու հիման վրայ, օրինականութիւն մը` որ յառաջացուցած էր արտակարգ փտածութիւն եւ անհաւատալի աղքատութիւն։ Փողոցը` ցուցարարներ-յեղափոխականները, նոյնպէս օրինականութիւն կը պահանջէին։ Բայց քանի որ ասիկա օլիկարքական օրինականութիւնը չէր, ուրեմն, անիկա անօրինական էր։ Փողոցը կը պահանջէր օրինականութեան անյապաղ գործադրութիւն։ Ապացոյց` Մայիս 1-ի քուէարկութիւնը։ Բայց քանի որ այդ քուէարկութեան համար անհրաժեշտ էր խորհրդարանի ձայները, իսկ խորհրդարանը 2017-ին կազմուեցաւ կեղծ ընտրութիւններու հովանիին տակ եւ ամբողջապէս ձեւաւորուեցաւ ՀՀԿ-ին ի նպաստ ձայներու դասաւորութեամբ, արդէն կարելի չէր ընդունիլ` որ ՀՀԿ-ն վերարտադրէր ինքզինք իր չափաձեւած խորհրդարանին միջոցով։ Ասիկա դիմագրաւելու միակ միջոցը յեղափոխական շարժումի շարունակութիւնն էր իբրեւ արդարութիւնը վերականգնելու անփոխարինելի միջոց, մինչեւ նոր Ազգային Ժողովի մը ընտրութիւնը, արդէն արդար ընտրութիւններու ընդմէջէն։ Աւազակախումբի դրամով գնուած ձայները օրինականութիւն են, իսկ ժողովուրդի պահանջքով թելադրուած թեկածուն` անօրինական։ Մարդիկ փողոց իջան, որովհետեւ վերջացաւ օրինականութեան միջոցով օրինականութիւն սահմանելու բոլոր օրինական կարելիութիւնները։ Մարդիկ փողոց իջան օրինականութեան համար։ Անկասկած, ցուցարարներուն պահանջքները կ’անցնէին օրինականութենէն եւ քանի մը գրուած փաստաթուղթերէ անդին, պահանջքներ` որոնք աշխարհի ոչ մէկ օրինականութիւն կրնայ ապահովել։ Խօսքը միտքի ազատագրութեան մասին է` արտայայտուելու անկախութան, ստեղծագործելու անկաշկանդութեան, այլեւ աներկիւղ, համարձակ ու ինքնավար գաղափարականութեան։ Իշխանութիւն մը բռնապետ կը դառնայ ոչ միայն օրինականութեամբ կամ օրինականութեան զեղծումով այլ մանաւանդ գործադրութիւններով, պարտադրած գաղափարախօսութիւններով, որոնք ոչ մէկ կապ ունին օրէնքի գիրին հետ, ոչ ալ անկարելի օրինականութիւններուն հետ։ Յակայեղափոխականներուն սարսափեցնողը մտաւոր ազատագրութիւնն էր։ Թաւշեայ յեղափոխականները ազատագրուած զանգուած մըն էին։ Պէտք էր այդ ազատագրութիւնը նուազեցնել օրինական ազատութեան մասին պատումի, որմէ բխեցնել ազատութեան սահմանափակումներու կարելիութիւնը։ Հարցազրոյցին արձագանգները բացասական էին։ Յեղափոխական ժամանակաշրջաններուն նման արտայայտութիւններ չեն կրնար իրենց ազդեցութիւնը ունենալ։ Հարցազրոյցին յաջորդ օրը արդէն ՀՀԿ-ականները սկսան աւելի մեկուսացնել Կարապետեանը։

18


Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր Սամուէլ Ֆարմանեան Ապրիլ 28-ի Ֆէյսպուքի իր էջին մէջ կ’արձանագրէ իր անձնական կարծիքը` Բարձրաձայն մտորումներ «պատգամաւորաորս» ակցիայի շուրջ խորագիրով. Իմ շա՜տ սիրելիներ, Հարիւրաւոր նամակներ ու հեռախօսազանգեր եմ ստացել` ստեղծուած իրավիճակի հետ կապուած: Իսկապէս շոյուած եմ. տարիների աշխատանքն ու պահուածքն իրենն արել են` շատ-շատերը, անգամ այս իրավիճակում, անաչառօրէն գնահատում ու արձանագրում են արածդ, ասածդ ու տարիների պահուածքդ: Անկեղծօրէն շնորհակալ եմ: Սակայն այսօր պահը չէ անգամ վերլուծելու ու հասկանալու այն պատճառներն ու հանգամանքները, որոնք հնարաւոր դարձրեցին այն, ինչ կայ այսօր` մի կողմից 1988-ը յիշեցնող համազգային զարթօնք, միւս կողմից` օդում կախուած ծանր մտահոգութիւններ ու բազմաթիւ հարցականներ, որոնց պատասխանները չեն կարող չտրուել` այսօր թէ վաղը: Մայիսի մէկին ընտրելու ենք վարչապետ: Գուցէեւ այդ ընտրութիւնը լինելու է պատգամաւորական իմ ողջ գործունէութեան ամենակարեւոր քուէարկութիւնը: Մեր ներքին` ՀՀԿ ֆրակցիայի քննարկումներում կարող եմ հետեւողականօրէն հանդէս գալ այն դիրքերից, որ ստեղծուած իրավիճակում ֆրակցիան պէտք է միաձայն քուէարկի Նիկոլ Փաշինեանի թեկնածութեան օգտին: Շա՜տ բան կարող եմ անել։ Բայց մի բան` երբէք. իմ արժանապատուութիւնը կշեռքի նժարին չեմ դնի ու քաղաքական առեւտրի մէջ չեմ մտնի, մեր կոլեկտիւ որոշումներից չեմ «թռնի»: Հիմա դուք ի՞նչ էք ուզում անել` նոր ուրացողնե՞ր էք կերտում: Ա՜խր, սեփական «ես»-ը ուրացածներին վաղը ինքներդ ստիպուած էք լինելու դէն նետել: Ես կարող եմ ամբողջ ուժով համոզել ՔՊ-ի [Քաղաքացիական Պաշտպանութիւն] իմ գործընկերներին գործիք չդառնալ աշխարհաքաղաքական խաղերում, բայց երբէք ինձ թոյլ չեմ տայ համոզել իմ բարեկամ Արարատ Միրզոյեանին ծլկել Վանաձորի այսօրուայ հանրահաւաքից: Դադարեցրէ՛ք, խնդրում եմ, հանրային լոբբինգի անուան տակ անցկացուող այս ահաբեկչութիւնը` առնուազն կին պատգամաւորների հանդէպ, պարո՛ն Փաշինեան: ՀՀԿ ֆրակցիայի անդամները, հիմնականում ԱԺ-ում են լինում, դադարեցրէ՛ք այն, ինչ արւում է եւ Ձեր ոճով` «բարձրացուած ձեռքերով» հիւր եկէք ֆրակցիա, Ձեր ոճով` հանգիստ տոնով բացատրէք մեզ, թէ ինչու պէտք է քուէարկենք Ձեր օգտին, պատասխանէք Ձեր գործընկերների հարցերին: Եկէ՛ք խօսելու` պարզ, մարդկային: Եկէ՛ք առանց պաթոսի քննարկենք կարեւոր հարցեր պաշտպանութեան, փոխզիջումային բանակցութիւններում զիջումների` առաւելագոյնի շուրջ պատկերացումների մասին, հասկանանք, թէ ինչու է անտեսուած «ռազմավարական» բառը Ձեր հռետորաբանութիւնում` Ռուսաստանի հետ մեր յարաբերութիւնները նկարագրելիս: Շա՜տ բան կայ հասկանալու: Եկէք ֆրակցիա հանդիպման, պարո՛ն Փաշինեան, եկէ՛ք գործընկեր փնտրելու ու ոչ թէ ուրացողներ կերտելու: Նրանք արդէն իսկ պէտք եղածից շատ են ու լիուլի բաւարար` Ձեր կեանքն ապագայում հարամելու համար: Եկէք օգնէք ինձ` հանրապետական պատգամաւոր Սամուէլ Ֆարմանեանիս, համոզելու ինձ ու իմ գործընկերներին, որ երկրիս շահն է միաձայն

19


Ձեր օգտին քուէարկելը: Եկէ՛ք առանց պայմանաւորուելու, առանց զգուշացնելու, եկէ՛ք առանց վուվուզելների, եկէ՛ք գործընկերների մօտ ու ոչ թէ թիրախների: Եկէ՛ք: Խաղաղութեամբ` Սամուէլ: ՀՀԿ-ի պատգամաւորը կը լքէ Կարապետեանը` ի նպաստ Փաշինեանին։ Նոյն օրը` Ապրիլ 28-ին, ՀՀԿ գրասենեակին մէջ լրագրողներուն հետ ունեցած հանդիպումին, ՀՀԿ խօսնակ Էդուարդ Շարմազանով պաշտօնապէս կը յայտարարէ` որ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցութիւնը վարչապետի թեկնածու պիտի չառաջադրէ։ Կ’աւելցնէ` որ խմբակցութիւնը պիտի քննարկէ թեկնածուներուն ծրագիրները եւ մինչեւ քուէարկութիւն պիտի ներկայացնէ իր դիրքորոշումը։ Խօսք չկայ Կարէն Կարապետեանի մասին։14 Ապրիլ 29-ին տեղի կ’ունենայ ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանի եւ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը։ Փաշինեան կ’ըսէ` որ ՀՀԿ-ն տրամադրուած է չխոչընդոտել Մայիս մէկին ժողովուրդի թեկնածուին վարչապետ ընտրելու գործընթացքը։15 Իսկ Վահրամ Բաղդասարեան կը յայտարարէ. Մենք Նիկոլ Փաշինեանի հետ սուրճ ենք խմել, եւ ես բառացիօրէն ասել եմ իրեն` եթէ ԱԺ երեք քաղաքական ուժերը ունենան մէկ թեկնածու, մենք որեւէ խոչընդոտ չենք հանդիսանայ, որպէսզի մեր երկիրն ունենայ վարչապետ։16 Այս բոլորէն կարելի է հասկնալ` որ ՀՀԿ-ն պիտի քուէարկէ յօգուտ Փաշինեանին, բնականաբար, յետագային թողելով իրական հաշուեյարդարը։ Ապրիլ 29-ն ու 30-ը, սակայն, պիտի նշանաւորուէին երկու փոխլրացնող անակնկալներով։

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆ` օԼԻԿԱՐՔԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ Ապրիլ 29-ին, Ռուսաստանի NTV հեռատեսիլի կայանի «Շաբաթուայ արդիւնքները Իռադա Զէյնալովայի հետ» հաղորդումը կը ցուցադրէ երկու օր առաջ տեսագրած հարցազրոյցը Ռոբերտ Քոչարեանի հետ։ ՀՀԿ-ականներուն հետ սերտօրէն կապուած նախկին նախագահը կու տայ տուեալ պահուն համար հետեւեալ անսպասելի յայտարարութիւնը. Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինեանը։ Տուէք ինձ իշխանութիւնն անյապաղ: Իշխանութիւնը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մէկը վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինեանին: Դրանք կոնկրէտ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամաւորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրութիւն։ Ստիպել, շանտաժ անել մեծաթիւ մարդկանց, ստիպել նրանց գնալ

20


սեփական խղճի, սեփական հայեացքների, քաղաքականութեան մասին ունեցած իրենց պատկերացումների դէմ, կարծում եմ, բացարձակ այլ ծայրայեղութիւն է։17 Անշուշտ, իշխանութիւնը ճամպուկ չէ։ Կը մնայ տեղեկանալ` թէ ո՞վ է զայն ճամպրուկի վերածած։ Ինչո՞ւ Հայաստանի նախագահը դիմեց նման յայտարարութեան։ Այստեղ հայրենիքը սէրը հռետորաբանող եւ ցեղակրօնութիւնը քարոզող նախագահը չէր որ կը խօսէր, այլ անսահման հարստութեան տէր օլիկարքը, որ կը սարսափէր կորսնցնել իր ունեցուածքը։ Ի՞նչ է Քոչարեանի հարստութեան տարողութիւնը։ Ստորեւ, Արման Կարապետեանի ամբողջ յօդուածը` տպագրուած Հայկական ժամանակի մէջ Մարտ 2010-ին. Վերջին շրջանում ռուսական մամուլում հրապարակումներ են յայտնւում հայ պաշտօնեաների աստղաբաշխական ունեցուածքի մասին, որոնք արձագանք են ստանում հայկական մամուլի, միմիայն մամուլի էջերում: Իրաւապահ մարմինները եւ բուն հրապարակումների հերոսները առայժմ որեւէ կերպ չեն արձագանքում դրանց, ինչը նշանակում է, որ ընդհանուր առմամբ համաձայն են հրապարակումների հետ: Իսկ հրապարակումների տուեալներին ծանօթանալով` միայն մի եզրակացութիւն կարող ես անել. «պաշտօնեայ» բառը Հայաստանում սկսել է նոյնացուել «թալանչի», «աւազակ» բառի հետ: Այլապէս, ինչպէս բացատրել, որ, ասենք, տասը տարի նախագահի պաշտօնում աշխատած Ռոբերտ Քոչարեանն ու նրա ընտանիքը այդ ժամանակահատուածում կարող էր չորս միլիարդ դոլարի կապիտալ կուտակել: Ռուսական Վերսիա կայքէջը հէնց այսքան է վերագրում Ռոբերտ Քոչարեանին ու նրա ընտանիքին, եւ Վերսիայի հրապարակման առանձնայատկութիւնն այն է, որ կից ներկայացւում է ունեցուածքի կոնկրէտ ցուցակ: Հետաքրքիրն այն է, սակայն, որ Վերսիայի հրապարակած ցուցակում Քոչարեանների ունեցուածքի մի մասն է միայն յիշատակուած, այսինքն` այդ ցանկը ամենեւին էլ սպառիչ չէ: Եւ ուրեմն, ինչ ունեցուածք ունեն Քոչարեանները այսօր` Հայաստանի Հանրապետութիւնում: Ներկայացնում ենք ըստ ռուսական Վերսիա կայքէջի (արտատպուած Հրապարակ օրաթերթում): Ցանկը այսպիսին է. 1. Արցախբանկ - Ռուսական կայքէջը չի մանրամասնում, թե Քոչարեանների ընտանիքից կոնկրէտ ով եւ որքան փայաբաժին ունի այս բանկում: Մեր կողմից կարող ենք յիշեցնել, որ Արցախբանկը ստեղծուել է Քոչարեանի իշխանութեան առաջին տարիներին, եւ հանրութեան շրջանում յայտնի է որպէս ղարաբաղցիների բանկ: 2. Առեքսիմբանկ - Ըստ ռուսական կայքէջի` Քոչարեանների ընտանիքը այս բանկի համասեփականատէրերից է: 3. Իւնիբանկ - Ըստ ռուսական կայքէջի` Քոչարեանների ընտանիքը այս բանկում էլ համասեփականատիրոջ կարգավիճակ ունի: Ի դէպ, Իւնիբանկի ղեկավարները յաճախ են արտասահմանեան ուղեւորութիւնների մեկնում Ռ. Քոչարեանի աւագ որդու` Սեդրակի հետ:

21


4. Հայբիզնէսբանկ - Ըստ ռուսական կայքէջի` Քոչարեանները այս բանկում նոյնպէս համասեփականատիրոջ կարգավիճակ ունեն: Յիշեցնենք, որ Հայբիզնէսբանկը ստեղծուել է ընդամէնը մի քանի տարի առաջ: 5. Կոնվերսբանկ - Ըստ մամուլում շրջանառուող տեղեկութիւնների` այս բանկը տարիներ առաջ յայտնուել է ԱՄՆ յատուկ ծառայութիւնների ուշադրութեան կենտրոնում, այն բանից յետոյ, երբ միջազգային տեռորիզմի հետ կապ ունեցող մի շարք դրածոյ ընկերութիւններ եւ բանկեր նրա միջոցով լուացել են 800-900 միլիոն դոլար: Նշենք, որ ժամանակին Կոնվերսբանկում է աշխատել նաեւ Քոչարեանի աւագ որդին` Սեդրակը: Այս բանկի հետ կապուած տարաբնոյթ խօսակցութիւններ կան: Ոմանք պնդում են, թէ Քոչարեաններն այստեղի իրենց բաժինը վաճառել են, իսկ ոմանց պնդմամբ նրանք շարունակում են փայատէր մնալ: 6. ՄԱՊ ընկերութիւն - Ըստ ռուսական կայքէջի` այս ընկերութիւնում Քոչարեանների բաժինը հասնում է 50 տոկոսի: Յիշեցնենք, որ ընկերութեան հիմնադիրը ԱԺ պատգամաւոր Ալիկ Պետրոսեանն է, ով Արթուր Բաղդասարեանի իշխանաւոր եղած շրջանում ՕԵԿ անդամ էր, իսկ նրա «ընդդիմադիրացումից» յետոյ դուրս եկաւ ՕԵԿ-ից եւ դարձաւ հանրապետական: Ընկերութեան անունն էլ առաջացել է Պետրոսեանի որդու ամբողջական անուն, ազգանուն, հայրանուան յապաւումից` Մակար Ալիկի Պետրոսեան: Ալիկ Պետրոսեանը այն մարդկանցից է, ով մշտական հովանաւորութեան կարիք ունի: 90-ականների սկզբին նա իր դստերը կնութեան էր տուել Արմաւիրի փոխմարզպետ Դաւիթ Մելիքեանին, իսկ երբ վերջինս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ հրաժարական տուեց, Պետրոսեանը համարեց, որ դստեր ամուսնութիւնն այլեւս իրեն քաղաքական դիւիդենտներ չի բերում, եւ հասավ նրան, որ դուստրը ամուսնալուծուի, իսկ նախկին փեսան զրկուի իր զաւակին տեսակցելու հնարաւորութիւնից: Սրանից յետոյ Ալիկ Պետրոսեանը յայտնուեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարեանի հովանաւորութեան տակ: Իսկ սրա յայտնի հրաժարականից յետոյ, փաստօրէն, բիզնէսի յետագայ կենսագործունէութիւնն ապահովելու համար` կիսուել է Քոչարեանների հետ։ 7. Ռենկօ Կոնստրակշըն - Սա այն ընկերութիւնն է, որ Հայաստանում սկսեց փորձարկել շինարարական բիզնէսը, եւ կառուցեց Կոնգրէս հիւրանոցը: Բացման արարողութեան ժամանակ Քոչարեանը այս հիւրանոցը համեմատեց «բոնբոներկայի» հետ: 8. Զանգեզուրի Պղնձամոլիբդէնային Կոմբինատ - Ըստ ռուսական կայքէջի` այս ընկերութեան բաժնետոմսերի շուրջ 90 տոկոսը պատկանում է Քոչարեանների ընտանիքին: Յիշեցնենք, թէ ինչպիսի սկանդալային կերպով սեփականաշնորհուեց Հայաստանի ազգային հարստութիւն հանդիսացող այս ընկերութիւնը: Գնորդը դրա համար պիտի վճարէր 132 միլիոն դոլար, որից 90-ը տարաժամկէտ վճարումով: Եւ ուրեմն, ընկերութիւնը սեփականաշնորհուեց 45 միլիոն դոլարով, եւ գործունէութեան առաջին տարում նրա հասոյթը կազմեց 190 միլիոն դոլար: Ստացուեց, որ սեփականատէրերը այն ձրի են ձեռք բերել: Որոշ փորձագէտների գնահատմամբ` սեփականաշնորհման պահին կոմբինատի գինը նուազագոյնը 800 միլիոն դոլար է եղել: 9. Արդշինինվեստբանկ - Ըստ ռուսական կայքէջի` քոչարեաններին է պատկանում այս

22


բանկի բաժնետոմսերի 50 տոկոսը: Յիշեցնենք, որ այս բանկը հիմնադրուեց սնանկացած Արդշինբանկի աւերակների վրայ: Շատերը Արդշինինվեստբանկը կապում են Միջազգային Բիզնէս Կենտրոն ընկերութեան հետ, որն աւարտին հասցրեց ՀՀ կառավարութեան երրորդ կորպուսի, Երեւանի քաղաքապետարանի շէնքի անաւարտ շինարարութիւնները` սրա դիմաց ստանալով Թումանեանի փողոցում գտնուող ՀՀ առողջապահութեան, մշակոյթի նախարարութիւնների շէնքերը եւ Երեւանի քաղաքապետարանի նախկին շէնքը` Գրիգոր Լուսաւորիչ փողոցի վրայ: Հէնց այս շէնքում է ներկայումս գտնւում Արդշինինվեստբանկի կենտրոնական գրասենեակը: Վաղուց լուրեր են շրջանառւում, թէ Քոչարեանները փայաբաժին ունեն նաեւ Միջազգային Բիզնէս Կենտրոն ընկերութիւնում: 10. Կապուտակ Սեւան հանգստեան տուն - Ըստ ռուսական կայքէջի` այս ընկերութեան 100 տոկոս ֆորմալ սեփականատէրը ոմն Արտակ Ոսկանեան է, որն իրականում Քոչարեանների կառավարիչն է: Կապուտակ Սեւանը դեռեւս խորհրդային տարիներից համարւում է Սեւանի ափի էլիտար հանգստեան տներից մէկը եւ, ըստ որոշ տեղեկութիւնների, դէ ֆակտօ պատկանում տիկին Բելլա Քոչարեանին, որի համար հանգստեան այս տան կառավարումը պետական հոգսերից հանգստանալու հիանալի հնարաւորութիւն է: 11. Նաիրի բժշկական կենտրոն - Քոչարեանների փայաբաժինը այստեղ, ըստ ռուսական կայքի, 50 տոկոս է: Երեւանում շատերը գիտեն, որ բժշկական կենտրոնը հիմնադրել է առողջապահութեան գործող նախարար Յարութիւն Քուշկեանը, եւ բիզնէսի բարեյաջողութիւնն ապահովելու համար մտել է Քոչարեանների տանիքի տակ: Ըստ որոշ տեղեկութիւնների, Քոչարեանների ներկայացուցիչը այս բիզնէսում նոյնպէս տիկին Բելլան է: Ի դէպ, Քուշկեանը հէնց այս բիզնէս կապերով է յայտնուել Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնում: 12. SAS սուպերմարկէտների ցանց - Ըստ ռուսական կայքէջի` այստեղ էլ Քոչարեանները 50 տոկոս փայաբաժին ունեն` փոխվարչապետ Արմէն Գէորգեանի միջոցով: SAS սուպէրմարկէտների ցանցը հիմնադրուել է ՀՀ պետական եկամուտների նախկին նախարար, վարչապետի նախկին խորհրդական Գագիկ Պօղոսեանի կողմից, ով 2001 թուականին սպանուեց իր տան մուտքի դռանը ամրացուած նռնակի պայթիւնից: Սուպերմարկէտների ներկայիս սեփականատէրը Պօղոսեանի փեսան է, ԱԺ պատգամաւոր Արտակ Սարգսեանը: Աներոջ մահուանից յետոյ նա նախ մտաւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարեանի տանիքի տակ, իսկ վերջինիս ընդդիմադիրացումից յետոյ, թերեւս, Ալիկ Պետրոսեանի նման, բիզնէսը կիսել է Քոչարեանների հետ: 13. Հ2 հեռուստաընկերութիւն - Ռուսական կայքը պնդում է, որ այստեղ Քոչարեանները 50 տոկոս փայատէր են Արմէն Գէորգեանի միջոցով: Միւս փայատէրը Սամուէլ Մայրապետեանն է, որը նաեւ էլիտար շինարարութեան ոլորտում է ներգրաւուած: Ենթադրւում է, որ այս էլիտար շինարարութեան մէջ էլ Քոչարեանները փայ ունեն, մանաւանդ որ նոյն ռուսական կայքէջը Սեդրակ Քոչարեանին է վերագրում Բիշին, Դաուն Թաուն անուններով շինարարական կազմակերպութիւններ: 14. Սթար խանութների ցանց - Վերսիայի պնդմամբ` այս ցանցում Քոչարեանի որդի Սեդրակը 30 տոկոս փայաբաժին ունի: Վերջին տարիներին, ի դէպ, լուրեր էին շրջանառւում,

23


թէ Սեդրակը մտադիր է մնացած սեփականատէրերին դուրս մղել այս ընկերութիւնից: Այդ լուրերը յընթացս մարեցին, բայց յայտնի չէ` գործն աւարտուած լինելո՞ւ, թէ որեւէ այլ պատճառով: 15. Նոյ կոնեակի-գինու գործարան - Ռուսական կայքէջը պնդում է, որ այստեղ էլ Քոչարեանների չափաբաժինը 50 տոկոս է: Մնացած մասի սեփականատէրը Գագիկ Ծառուկեանն է: Կարծիք կայ, որ Քոչարեանները փայ ունեն Ծառուկեանի բոլոր բիզնէսներում: Ինչպէս յայտնի է, Քոչարեանի եղբայրը` Վալերին, Ծառուկեանի բիզնէս-գործընկերն է եղել: 1998 թուականին, սակայն, նա դժբախտ պատահարի զոհ դարձաւ: Ենթադրւում է, որ նրա փայաբաժինները յօդս չեն ցնդել, եւ դրանց տէր է կանգնել Քոչարեանների ընտանիքը: 16. Զուարթնոց միջազգային օդանաւակայան - Էդուարդօ Էռնէկեանին 30 տարով կոնցեսիոն կառավարման յանձնուած այս բիզնէսում, ըստ նոյն աղբիւրի, Քոչարեանները 50 տոկոս փայաբաժին ունեն: Յիշեցնենք, որ օդանաւակայանը հէնց Քոչարեանի կառավարման տարիներին է կոնցեսիոն կառավարման յանձնուել` աղմկայարոյց որոշումների արդիւնքում: 17. Հայփոստ ընկերութիւն - Նոյնպէս կոնցեսիոն կառավարման է յանձնուած Էդուարդօ Էռնէկեանին, եւ ըստ ռուսական աղբիւրի` այս բիզնէսում էլ Քոչարեանները 50 տոկոս փայաբաժին ունեն: Յիշեցնենք, որ ի սկզբանէ Հայփոստի կառավարումը յանձնուած էր հոլանդական Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ընկերութեանը, որի ներկայացուցիչ Հանս Բոոնը, 2008 թուականին դեռեւս չպարզուած անձանց կողմից Երեւանում դաժան ծեծի ենթարկուելով, գլխապատառ փախաւ Հայաստանից: 18. Բջջային հեռախօսների ներկրում - Այս շուկայի 80 տոկոսն է, ըստ ռուսական կայքի, պատկանում Քոչարեաններին: Այստեղ հայ հանրութեան համար նորութիւն չկայ էլ. Սեդրակ Քոչարեանը վաղուց է յայտնի որպէս NOKIA հեռախօսների վաճառքի մենաշնորհի տիրակալ: Հայաստանում բջջային հեռախօսի բումի տարիներին արտերկրից Հայաստան եկող ուղեւորները մաքսային մարմինների կողմից անասելի ստուգումների էին ենթարկւում, եւ եթէ նրանց մօտ երկու եւ աւելի բջջային հեռախօսներ էին յայտնաբերւում, առաջ էին գալիս լրջագոյն պրոբլէմներ: Դա հարուածում էր Սեդրակի բիզնէսին, եւ ուրեմն` պէտք է մաքսային մարմինների կողմից համապատասխան վերաբերմունքի արժանանար: Նախագահի պաշտօնում իր վերջին այցելութիւններից մէկը Ռ. Քոչարեանը Ֆինլանդիա կատարեց, եւ որդու` Սեդրակի ուղեկցութեամբ այցելեց նաեւ NOKIA ընկերութեան կենտրոնակայան։ 19. Հայաստանում TOYOTA ընկերութեան ներկայացուցչութիւն - Այս բիզնէսում Սեդրակ Քոչարեանի փայաբաժին ունենալը հաստատուել է նոյնիսկ պաշտօնական մակարդակով. Քոչարեանի գրասենեակն է հանդէս եկել փաստը հաստատող յայտարարութեամբ: Այստեղ Սեդրակ Քոչարեանի բիզնէս-պարտնեորը այդ նոյն Սամուէլ Մայրապետեանն է, ով յայտնի է Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քեալեանի ամուսինը լինելով: 20. Գոլդէն Փալաս հիւրանոց - Ըստ ռուսական լրատուամիջոցի` Քոչարեանների փայաբաժինը այս հիւրանոցում կազմում է 83 տոկոս: Յիշեցնենք, որ այս հիւրանոցը կառուցուեց Յաղթանակ զբօսայգու մի հատուածի ոչնչացման հաշուին: Այս հիւրանոցի ֆորմալ

24


սեփականատէրը ի սկզբանէ Կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտեանն էր, որ Մաքսային պետական կոմիտէի պետ Արմէն Աւետիսեանի աներորդին է: Հայ հանրութեանը յայտնի էր, որ Քոչարեանների ընտանիքն էլ այս հիւրանոցում փայաբաժին ունի, բայց որ այդ բաժինն այսքան մեծ է, այդ մասին չէր խօսւում: 21. Ղ-տելեկոմ (Վիվասէլ առեւտրային ապրանքանիշ) - Այս ընկերութիւնը բջջային կապի ծառայութիւններ մատուցելու լիցենզիա ստացաւ մի մրցոյթում, որը Կապի եւ Տրանսպորտի Նախարարութեան կողմից յայտարարուեց եւ աւարտուեց մի գիշերուայ ընթացքում: Ռուսական լրատուամիջոցը չի նշում, թէ որքան փայաբաժին ունեն Քոչարեանները այս ընկերութիւնում: Սակայն, որ Քոչարեանը Վիվասէլի փայատէր ռուսական Սիստեմա ընկերութիւնում ազատ տնօրէնի կարգավիճակ ստացաւ, անուղղակի վկայութիւնն է, որ նման փայաբաժին առկայ է: Ի դէպ, Վիվասէլի տնօրէն Ռալֆ Եիրիկեանը յայտնուել է 2007 թուականի Գագիկ Ծառուկեանի վիճակում, երբ անգամ լուացքի մեքենան միացնելիս, նրա պատկերին ենք հանդիպում: Կարծիքներ կան, որ Ռալֆ Եիրիկեանի ռասկրուտկան քաղաքական նպատակներ ունի: 22. Արարատցեմենտ գործարան - Ըստ Վերսիայի` այս ընկերութիւնում Քոչարեանները 33 տոկոս չափաբաժին ունեն: Յիշեցնենք, որ այս գործարանը նոյնպէս ծիծաղելի գներով սեփականաշնորհուեց, եւ ֆորմալ սեփականատէր հռչակուեց Գագիկ Ծառուկեանը: Յետագայում պարզուեց, որ այստեղ փայաբաժին ունեն նաեւ Յովիկ Աբրահամեանը, Ռոբերտ Քոչարեանը, որոշ տեղեկութիւններով` նաեւ Սերժ Սարգսեանը: Ռուսական Վերսիա կայքէջի կողմից հրապարակուած բիզնէսների ցանկը, որ ըստ այդ լրատուամիջոցի, պատկանում է Քոչարեաններին, սրանով չի աւարտւում: Վերսիան պնդում է, որ Քոչարեանը Մոսկուայում գործող մի մեծ առեւտրի կենտրոնի համասեփականատէր է Սամուէլ Կարապետեանի` Կալուգայի Սամոյի հետ, կազինօ ունի, յիշատակում է ինչ-որ Ագրօարդիւնաբերութիւն ընկերութիւն, նշում է, որ Քոչարեանների միջոցով են Հայաստան ներկրւում այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Emporio Armani, Stefano Ricci եւ այլն: Բայց այս ցանկից դուրս են մնացել Փլէյ Սիթի զուարճանքի կենտրոնը, 8 սուպերմարկէտը, Երեւանում գտնուող մի քանի շէնքեր եւ սրճարաններ, որ նոյնպէս, տարածուած կարծիքի համաձայն, պատկանում են Քոչարեաններին: Այս պատմութեան մէջ ամենակարեւորն այն է, որ նախագահի պաշտօնը զբաղեցնող անձի ընտանիքը չէր կարող այս ունեցուածքը կուտակել օրինական ճանապարհով: Սա պաշտօնական դիրքը չարաշահելու տեսանելի արդիւնք է, որը վաղ թէ ուշ սահմանադրական իշխանութիւն ունեցող Հայաստանի իրաւապահ համակարգի քննութեան առարկան պէտք է դառնայ: Իսկ այս պահին կարող ենք արձանագրել, որ կարծես Կարշոլկի (Ստեփանակերտի մետաքսի կոմբինատ) պարտկոմ Ռոբերտ Քոչարեանի համար է ասուած. «Չտեսաւ պատից կախ, տեսաւ ճակատից կախ»:18

Ուիքիլիլս կը հրապարակէ գաղտնազերծուած հեռագիր մը` զոր 2008 Նոյեմբեր 17-ին Հայաստանի մէջ ԱՄՆ-ի դեսպան Մէրի Եովանովիչ ուղարկած էր ԱՄՆ պետքարտուղարութեան։ Հեռագիրը կը ներկայացնէ Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի գործարարական համակարգը։ Հայկական ժամանակ

25


զայն թարգմանելով հրապարակած էր իր կայքէջին, զոր կ’արտատպեմ ամբողջութեամբ. 1. ՍԵՂՄԱԳԻՐ Հայաստանի տնտեսական գլխաւոր ճիւղերի պատկանելութեան մթին հարցը թաքնուած շարժիչ ուժ է հայկական քաղաքականութեան եւ էլիտաների փոխյարաբերութիւններում: Երեւանեան խօսակցութիւնները յաճախ նշում են, թէ որ նշանաւոր անձն ինչ յայտնի տնտեսական ակտիւների սեփականատէր է, սակայն դժուար է ստանալ յստակ եւ հաստատուն տեղեկատուութիւն: Լաւ կապեր ունեցող մի գործարար վերջերս ցանկութիւն էր յայտնել անկեղծ եւ գաղտնի խօսել առաջատար քաղաքական գործիչների տնտեսական շահերի մասին: Ընդհանուր առմամբ գրեթէ բոլոր շահութաբեր ճիւղերը եւ ձեռնարկութիւնները բաժանուած են երկու գլխաւոր քաղաքական/տնտեսական բուրգերի միջեւ. մէկը գլխաւորւում է նախագահ Սերժ Սարգսեանի, իսկ միւսը` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի կողմից: Ինչ-որ չափով առանձնանալով Քոչարեանի բուրգից` խորհրդարանի խօսնակ Յովիկ Աբրահամեանն այժմ գլխաւորում է հնարաւոր բիզնէս նախաձեռնութիւնների երրորդ գլխաւոր ճիւղը: ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹԻՒՆ 2. Հայկական քաղաքականութիւնը նման է «յաղթողը վերցնում է ամէն ինչ» սկզբունքին, եւ սա մեծամասամբ վերաբերում է ոչ միայն քաղաքական հարցերին, այլ նաեւ գործարար եւ տնտեսական խնդիրներին: Սա այն հարցերից մէկն է, որի պատճառով հայկական քաղաքականութիւնը դարձել է այդքան անողոք: Աւելին` 2008-ի նախագահական ընտրութիւնների արդիւնքներից էր «ապրիր եւ թոյլ տուր ապրել» չգրուած դաշնագրի վերացումը, որը նախկին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանին աջակցող գործարարներին թոյլ էր տուել (նրանցից ամենաակնառուն օլիգարխ Խաչատուր Սուքիասեանն է («Գռզօ»), որը վերահսկում է SIL Group բիզնէսների ցանցը), շարունակել շահութաբեր գործունէութիւնը ՏէրՊետրոսեանի 1998-ի պաշտօնաթողութիւնից յետոյ: Երբ Տէր-Պետրոսեանը պալատական ոչ բռնի յեղաշրջման արդիւնքում պաշտօնաթող եղաւ, այդ պահին չբարձրաձայնուած գործարքներից մէկն այն էր, որ քանի դեռ Տէր-Պետրոսեանը եւ նրա գործարար դաշնակիցները չեն խառնւում քաղաքականութեանը եւ նոր ռեժիմի համար խնդիրներ չեն ստեղծում, նրանց հանգիստ կը թողնեն: 2008թ. նախագահական քարոզարշաւի ժամանակ Գռզոյի` Տէր-Պետրոսեանին ցուցաբերած բացէիբաց աջակցութեան պատճառով բոլոր խաղադրոյքները յետ վերցուեցին: SIL Group-ը զգալիօրէն մասնատուել է, իսկ դրա ամենաշահութաբեր ակտիւները բռնագրաւուել են եւ փոխանցուել (կեղծուած դատական գործընթացների միջոցով) նախագահ Սերժ Սարգսեանին հաւատարիմ մարդկանց: Բիզնէս էլիտաներն այսպիսով խորապէս միահիւսուած են քաղաքական իշխանութեան հետ եւ հակառակը, ու իւրաքանչիւրն ունի ստատուս քվոն պահպանելու դրդապատճառ` վախենալով, որ ռեժիմի փոփոխութիւնը կարող է սկիզբ դառնալ տնտեսական վերաբաշխման նոր արշաւի: Սակայն այլ գործարարներ հնարաւոր է` առաւել զգոյշ են գտնուել եւ կամուրջներ չեն այրել`

26


փոխարէնը քաղաքակիրթ յարաբերութիւններ մշակելով ողջ քաղաքական դաշտի հետ: Մեր զրուցակցի կողմից նշուած հետաքրքիր մեկնաբանութիւններից մէկն այն էր, որ հայ գործարարներից շատերը, եթէ ոչ մեծ մասը, այժմ ակտիւօրէն հովանաւորչութիւն են փնտրում («կռիշա») Մոսկուայում որպէս հակակշիռ տեղական քաղաքական ռիսկերի, որովհետեւ նրանք վստահ չեն, թէ ինչպէս կը զարգանայ քաղաքականութիւնը Հայաստանում եւ ցանկանում են ունենալ լրացուցիչ լծակներ` իրենք իրենց պաշտպանելու համար, եթէ տեղական իրավիճակը շրջուի իրենց դէմ: Այս ռուսական «կռիշաներից» ոմանք (կռիշան ա՞նձ է, թէ՞ յարաբերութիւն) օլիգարխներ են, իսկ միւսները` ռազմական կամ իրաւապահ մարմինների բարձրաստիճան գեներալներ կամ Կրեմլի ներսում գտնուող այլ անձինք: ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄ 3. Քաղաքական հարցերով պաշտօնեան, նպատակ ունենալով ծաւալուն զրուցել Հայաստանում քաղաքական/տնտեսական էլիտաների կողմից վերահսկուող ոլորտների շուրջ, հանդիպել է լաւ կապեր ունեցող մի գործարարի հետ, որն ունի քաղաքական եւ բիզնէս յարաբերութիւններ ողջ քաղաքական դաշտում: Ակնյայտ էր, որ այս տեղեկատուութիւնը շատ զգայուն է: Խօսակցութեան ընթացքում մեր զրուցակիցը ազատօրէն եւ վստահաբար խօսեց քաղաքական կուսակցութիւններում վերջերս տեղի ունեցած ներքին ինտրիգների եւ գաղտնի քաղաքական գործարքների մասին, որոնց նա մասնակից էր: Երբ խօսակցութեան թեման արդէն դարձան օլիգարխները, մենաշնորհները եւ բիզնէսների վերահսկողութեան հարցը, նրա մարմնի ժեստերն ամբողջապէս փոխուեցին. նա առաջ եկաւ եւ ցածրացրեց իր ձայնը, եւ կային որոշ հարցեր, որոնք նա յետաձգեց մինչեւ «Երեւանից դուրս» ենթադրուող յաջորդ հանդիպումը` զրոյց, որն այդպէս էլ չկայացաւ: Քաղաքական հարցերով պաշտօնեայի համար պարզ էր, որ գլխաւոր տնտեսական ճիւղերի կուլիսային սեփականատիրութեան բացայայտումը համարւում էր աւելի բարձր գաղտնիութեան խնդիր, քան Հայաստանի ներքին քաղաքականութեան անցուդարձը: Մենք այս անձին համարում ենք անկեղծ եւ տեղեկացուած աղբիւր, որի հաղորդած տեղեկատուութիւնը ճշմարտանման է` համեմատած մեր ունեցած այլ հատուածական ինֆորմացիայի հետ: Այս ամէնը, սակայն, հիմնուած է մէկ աղբիւրի վրայ, որն ունի սեփական բիզնէս եւ քաղաքական շահեր, այդ թւում` ընդդիմադիր ուղղուածութիւն: Ամէն դէպքում, մենք անհրաժեշտ համարեցինք վաշինգտոնեան վերլուծաբաններին առաջարկել հայեացք նետել այս դրամային շահերի վրայ, որոնք անտեսանելի գործօն են Հայաստանի կոշտ քաղաքականութեան մէջ: ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻ ԲՈՒՐԳԸ 4. Սերժ Սարգսեանը շահութաբեր տնտեսական ակտիւներ ձեռք բերելու հարցում առաւելութիւն ունէր Քոչարեանի նկատմամբ: Չնայած այն բանին, որ երկուսն էլ ղարաբաղցիներ են, Սարգսեանը Քոչարեանից հինգ տարի շուտ է եկել Երեւան եւ զբաղեցրել ազդեցիկ նախարարական պաշտօններ, իսկ Քոչարեանը Լեռնային Ղարաբաղում էր մինչեւ 1998թ: Նախագահութեան տասը տարիների ընթացքում Քոչարեանը հաւասարուեց Սարգսեանին, եւ ստացուեց այնպիսի մի իրավիճակ, որտեղ գերիշխող գործարար կամ տնտեսական ճիւղերի

27


մեծ մասը այս կամ այն կերպ կապուած էին նրանցից մէկի հետ: Սարգսեանի նախագահ դառնալուց յետոյ օլիգարխներից ոմանք իրենց հնազանդութիւնը դարձրին արդէն նրա կողմը: 5. Մեր աղբիւրը նշեց, որ իրականում կան ընդամէնը երկու օլիգարխներ, որոնք հաւատարիմ են անձամբ Սերժ Սարգսեանին եւ հետեւաբար, վստահօրէն գտնւում են նրա ճամբարում` անկախ քաղաքական քամիների փոփոխութիւնից: Այդ մարդիկ են Միխայիլ Բաղդասարովը եւ Նիկոլայ Բարսեղը (Ծանօթագրութիւն - ենթադրւում է, որ Սարգսեանի փեսայ Միքայէլ «Միշա» Մինասեանը, որի բիզնէս շահերը արագօրէն մեծանում են, կարող է նոյնպէս լինել հաւատարիմ, սակայն սա չնշուեց: Մինասեանը հաւանաբար դեռեւս չի համապատասխանում «օլիգարխի» կարգավիճակին եւ շատ դէպքերում կարող է ընդամէնը հանդէս գալ որպէս Սարգսեանի կողմից վերահսկուող բիզնէսների դէ ֆակտօ դէմքը: Յայտնի քաղաքական գործիչների մեծ մասի բիզնէսները կամ ակտիւները իրենց անուններով չեն, այլ վերահսկւում են ընտանիքի անդամների կամ վստահելի ընկերների ու դաշնակիցների միջոցով): 6. ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎ - Բաղադասարովին է պատկանում ՄԻԿԱ ընկերութիւնը, որը Հայաստան վառելիք ներկրող երկու գերիշխող դիրք ունեցողներից մէկն է: ՄԻԿԱ-ն նաեւ բենզալցակայանների եւ բենզինային ապրանք ցրող այլ տարբեր բիզնէսների ցանց է: Բաղդասարովին է պատկանում հայկական ազգային աւիաուղին` Արմաւիան: Բաղդասարովը նաեւ հայկական երկու մեծ ցեմենտի գործարաններից մէկի` Հրազդան քաղաքում գտնուող ՄԻԿԱ-Ցեմենտի սեփականատէրն է: 7. ՆԻԿՈԼԱՅ ԲԱՐՍԵՂ - Բարսեղին պատկանում է վառելիք ներկրող միւս գերիշխող ընկերութիւնը` Ֆլէշը, որը նոյնպէս ունի լցակայանների իր ցանցը: Սերժ Սարգսեանը Միխայիլ Բաղդասարովի եւ Բարսեղի միջոցով ամբողջովին վերահսկում է վառելիքի ցանկացած տեսակի ներկրումը: Բարսեղին է նաեւ պատկանում Արարատ բանկը: 8. ՍԱՄՈՒԷԼ «ԼՖԻԿ ՍԱՄՕ» ԱԼԵՔՍԱՆԵԱՆ - Լֆիկ Սամոն այն օլիգարխներից է, որն իր հնազանդութիւնը Քոչարեանից դարձրել է Սարգսեանին: Նա վերահսկում է ալիւրի, ցորենի, շաքարաւազի եւ հաւի մսի ներմուծումը: Նրան է նաեւ պատկանում Երեւան Սիթի սուպերմարկէտների աճող ցանցը: Լֆիկ Սամոն վերահսկում է Հայաստան ներկրուող դեղագործական ապրանքների 50 տոկոսը: Նա տնտեսական կապեր ունի գլխաւոր դատախազի հետ: Մենք գիտենք նաեւ այլ աղբիւրներից, որ նա անձամբ ղեկավարել է իր «աւազակներին» Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի ընտրական տեղամասերում` նախորդ նախագահական ընտրութիւնների ժամանակ Սերժ Սարգսեանի օգտին իրականացնելով ընտրական ահաբեկութեան մի արշաւ: Այդ ընտրական տեղամասերը, նաեւ Կենտրոնական Ընտրական Յանձնաժողովի հաւաստմամբ, ամենախնդրայարոյցն էին մայիսի 31-ի` Երեւանի քաղաքապետի եւ աւագանու ընտրութիւնների ժամանակ:

28


9. ԳԼԽԱՒՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ - Գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանը ղեկավարում է մի փակ քաղաքական/տնտեսական խմբաւորում` ոչ պաշտօնապէս յայտնի որպէս «ապարանեան կլան», քանի որ դրա ղեկավար անդամները բոլորը երեւանաբնակներ են Ապարան քաղաքից: Գլխաւոր դատախազին եւ իր «ապարանցիներին» է պատկանում Շանթ հեռուստատեսութիւնը եւ Շանթ կաթնամթերքի գործարանը: Մեզ նաեւ տեղեկացնում են, որ նա բազմաթիւ բիզնէսների մէջ ունի բաժնեմասեր Սերժ Սարգսեանի անունից: Մեր աղբիւրը նշում է, որ Յովսէփեանը եւ իր ապարանեան կլանը հնարաւոր է քաղաքականապէս լինեն ինչ-որ չափով անկախ խաղացողներ, սակայն երբ հարցը վերաբերում է բիզնէսին, նրանք ամբողջութեամբ գտնւում են Սարգսեանի ճամբարում, եւ ինչպէս արդէն նշուեց` սերտօրէն աշխատում են Լֆիկ Սամոյի հետ: 10. ՄԻՇԱ ՄԻՆԱՍԵԱՆ - Նախագահի փեսային արդէն երկար ժամանակ պատկանում է Ջազվէ սրճարանների ցանցը, որը ճիւղեր ունի Հայաստանի շատ այլ վայրերում: Նրան է այժմ նաեւ պատկանում Ֆիլիպ Մորիսի ծխախոտային ապրանքների բացառիկ ներկրող Պարէս Արմենիան, այն բանից յետոյ, երբ կառավարութիւնը մաքսային ծառայութեան աշխատակիցներին (այժմ` Պետական Եկամուտների Կոմիտէ) ուղարկեց այնտեղ` Գռզոյից Պարէս Արմենիայի վերահսկողութիւնը խլելու նպատակով: 11. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՓԱՄԲՈՒԿԵԱՆ - Փամբուկեանին է պատկանում բենզինի մանրածախ վաճառքի CPS ցանցը եւ հրուշակեղէնի մի մեծ գործարան: Մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւան քաղաքի աւագանու ընտրութիւնների ժամանակ նա եղել է Հանրապետական Կուսակցութեան ցուցակը գլխաւորող Գագիկ «Չոռնի Գագօ» Բեգլարեանի շտաբի պետը: Վերջինս այնուհետեւ աւագանու կողմից ընտրուեց քաղաքապետի պաշտօնում: 12. ԱԼԵՔՍԱՆԴՐ «ՍԱՇԻԿ» ՍԱՐԳՍԵԱՆ - Սերժ Սարգսեանի` հակասական քայլերի հակուած եղբայրը մեծ բաժնեմասներ ունի խոշոր բիզնէսների լայն շրջանակներում` առանց որեւէ կոնկրէտ ոլորտում գերիշխելու: Նրա մասին, ինչպէս նաեւ Սերժ Սարգսեանին մօտիկ այլ մարդկանց մասին պատմում են, որ (ՀՀ-ում գործող գործարարների համար – խմբ.) հարկային տեսուչների կամ այլ մարմինների հետ խնդիրներ ունենալու դէպքում դրանք լուծելու ամենաարագ ճանապարհը բիզնէսից զգալի բաժնեմաս Սաշիկին փոխանցելն է: 13. ՌՈՒԲԷՆ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ («ՆԵՄԵՑ ՌՈՒԲՕ») - Նեմեց Ռուբոն Հայաստանում առաւել քրէական կապեր ունեցող օլիգարխներից մէկն է եւ, ըստ մեր աղբիւրի, սկսել է ձերբազատուել (միգուցէ ոչ կամաւոր կերպով) իր «օրինական» շատ բիզնէսներից: Ըստ լուրերի, նա կապ է ունեցել տխրահռչակ ռուս յանցագործ Եապոնչիկի հետ: Նեմեց Ռուբոն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է եւ նախկինում մեծ բաժնեմաս է ունեցել Grand Candy/Grand Tobacco կոնգլոմերատում, մինչեւ Սարգսեանի կողմից ճնշման արդիւնքում այն վաճառեց Հրանտ Վարդանեանին: Նա, հնարաւոր է, նաեւ խոշոր բաժնետէր է Հայկական

29


Զարգացման Բանկում, թէեւ մեր աղբիւրն այս տեղեկատուութեան հարցում այնքան էլ վստահ չէր: Ըստ տեղեկութիւնների, նա կազինօ ունի Ռուսաստանում: Մեր աղբիւրը Նեմեց Ռուբոյին անուանեց նարկոթրաֆիկով զբաղուող մարդ: 14. ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆԵԱՆ - Մեզ տեղեկացնում են, որ Հրանտ Վարդանեանը իր որդու եւ բիզնէս գործընկերոջ` խորհրդարանի պատգամաւոր Միքայէլի հետ միասին Հայաստանի ամենահարուստ մարդն է: Մասնագիտացուած լինելով ծխախոտի մշակման գործում` նա վերահսկում է Grand եւ Masis Tobacco ընկերութիւնները, ինչպէս նաեւ յայտնի Grand Candy ընկերութիւնը, որն արագօրէն ընդլայնում է իր ապրանքների եւ խանութների ցանցը մայրաքաղաքում: Նա ֆինանսապէս աջակցում է տեղի իրանագիտական Արեա համալսարանին եւ, ըստ տեղեկութիւնների, հետաքրքուած է Իրանի հետ Հայաստանի առեւտրային կապերի ընդլայնմամբ: Նախկինում նա հաւասարապէս հաւատարիմ էր թէ՛ Սերժ Սարգսեանին, թէ՛ Ռոբերտ Քոչարեանին, սակայն այժմ դարձել է միմիայն Սարգսեանի դաշնակիցը: ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆԻ ԲՈՒՐԳԸ 15. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ («ԴՈԴԻ ԳԱԳՕ») - Այս օլիգարխը, որն այնքան հաւատարիմ է Քոչարեանին, որքան Միկա Բաղդասարովն ու Նիկոլայ Բարսեղը` Սարգսեանին, նաեւ Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան ղեկավարն է: (Ծանօթագրութիւն - Մենք նաեւ լսել ենք այն վարկածը, որ Ծառուկեանի ակտիւների ու բիզնէսների զգալի մասն իրականում պատկանում է Քոչարեանին, մինչդեռ Ծառուկեանն ընդամէնը դրանց գրանցուած սեփականատէրն է: Անկախ նրանից` սա ճիշտ է, թէ ոչ, պարզ է, որ Ծառուկեանն այս բարձրութեան չէր հասնի առանց Քոչարեանի աջակցութեան): Ծառուկեանին է պատկանում ալկոհոլի տեղական արտադրութեան մեծ մասը` հիմնաւորապէս Երեւան/Նոյ կոնեակի եւ գինու գործարանի միջոցով` չնայած այն բանին, որ մրցակիցը` ֆրանսիական կոնգլոմերատի պատկանող Արարատ կոնեակի գործարանն ամբողջովին անկախ է: Իր ակտիւների լայն ցանկից զատ` Ծառուկեանին է պատկանում Հայաստանի երկրորդ ամենախոշոր ցեմենտի գործարանը` Արարատ Ցեմենտը: 16. ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐԵԱՆ - Ռոբերտ Քոչարեանի որդի Սեդրակը տարբեր բիզնէսներ է վերահսկում: Ըստ տեղեկութիւնների, նրան են պատկանում Կոնվերս եւ Արդշինինվեստ բանկերը: (Ծանօթագրութիւն - Կոնվերս բանկը պաշտօնապէս պատկանում է արգենտինացի միլիարդատէր Էդուարդօ Էռնէկեանին, որին պատկանող ընկերութիւնը նաեւ կառավարում է Երեւանի եւ Գիւմրիի օդանաւակայանները, եւ որը անցեալ տարեվերջին գնեց Հայաստանի փոստային ծառայութիւնը` Հայփոստը: Չնայած համարւում է, որ Էռնէկեանը Քոչարեանի հետ մտերիմ է, եւ միանգամայն հաւանական է, որ Քոչարեանը կամ իր որդին Կոնվերս բանկում բաժնեմաս ունեն, մենք դա լիովին հաստատել չենք կարող: Սեդրակին է նաեւ պատկանում Toyota-ի ներկայացուցչութեան եւ բջջային հեռախօսների դէ ֆակտօ մենաշնորհի մէկ երրորդը (այլ մէկ-երրորդ բաժին պատկանում է փոխվարչապետ Արմէն Գէորգեանին, իսկ միւսը` հ2 հեռուստաընկերութեան սեփականատէր Սամուէլ Մայրապետ-

30


եանին): Արմէն Գէորգեանն ի սկզբանէ Քոչարեանի մարդն էր, աշխատում էր որպէս վերջինիս աշխատակազմի ղեկավար, սակայն այնուհետեւ Սարգսեանի նախագահութեան ժամանակ նշանակուեց փոխվարչապետ: Ինչ վերաբերում է Մայրապետեանին, մեզ համար պարզ չդարձաւ` արդեօք նա Քոչարեանին հաւատարիմ մարդկանցի՞ց է, թէ՞ շահութաբեր գործարքներին մաս կազմող Սերժ Սարգսեանի մարդ: 17. ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿԵԱՆ - Տրանսպորտի եւ հեռահաղորդակցութեան նախկին նախարար (եւ 1999թ. խորհրդարանական կրակոցների զոհ` երեւացող սպիացած դեմքով) Մանուկեանը աւանդաբար Քոչարեանի դաշնակիցն էր, սակայն վերջերս աւելի է մօտեցել Սերժ Սարգսեանի շրջանակին եւ միգուցէ հաւատարիմ է երկուսին էլ: Մեր աղբիւրը նրան անուանեց Հայաստանի «իրապէս հարուստ մարդկանցից մէկը», որը միշտ «իշխանութիւն ունի»: Մանուկեանին է պատկանում ռուսական Լադա աւտօմեքենաների ներկրման ու վաճառքի մենաշնորհը, որը շարունակում է մնալ հայկական աւտօշուկայի ծաղկող հատուածը, քանի որ այդ փոքրիկ մեքենաները գնային առումով մատչելի են, վերանորոգումն էժան է: Մանուկեանը նաեւ բաժնեմաս ունի Վիվասէլ ՄՏՍ բջջային հեռախօսակապի ծառայութեան մէջ: Նրան է պատկանում քաղաքի կենտրոնում գտնուող Մետրոպոլ հիւրանոցը, ինչպէս նաեւ աւելի փոքր բիզնէսների մի լայն շրջանակ: Մանուկեանի որդիները վերահսկում են Ford, Nissan եւ Renault մեքենաների ներկրումը եւ, ըստ մեր աղբիւրի, նրանք այդ բիզնէսից բաժնեմասեր են յատկացրել Սերժ Սարգսեանին: 18. ՅՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ - Խորհրդարանի խօսնակը վերահսկում է իր սեփական բիզնէս կայսրութիւնը, որը նախկինում լինելով Քոչարեանական բուրգի մի մասը, այժմ ինքնուրոյն է աճում: Աբրահամեանը Հայաստանի այն միակ մարզից է, որ ունի կենսունակ, զգալի մասշտաբների հասնող ագրոբիզնէս, որն էլ գրեթէ ամբողջությամբ պատկանում է նրան (միջնորդների միջոցով, իհարկէ): Նրան են պատկանում ArtFood ընկերութիւնը, որը Հայաստանում մթերքի վերամշակման առաջատար ընկերութիւնն է, ինչպէս նաեւ ալկոհոլային խմիչքների բազմաթիւ գործարաններ: Աբրահամեանինն է նաեւ Հայաստանի մշակուող հողերի զգալի մասը եւ դրանցից ստացուող արտադրանքը: ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԵՒ ՀԱՄԱՏԵՂ ԱԿՏԻՒՆԵՐ 19. Մեր աղբիւրը մեզ տեղեկացրեց, որ Սարգսեանն ու Քոչարեանը զգալի չափերի եկամուտներ են կիսում բազմաթիւ պետական եւ բիզնէս եկամուտների հոսքերից: Չնայած` պարզ չէ, թէ իրականում նրանք ինչքան գումարներ են կիսում, սակայն հանգիստ կարելի է ենթադրել, որ այս եկամուտների աղբիւրները ներառում են մաքսային գումարներ, կաշառքներ եւ այլ ապօրինի վճարումներ: Ճանապարհային ոստիկանութիւնը, վարորդներից տուգանքներ կորզելով, որոնք այնուհետեւ, ըստ հիերարխիայի, ուղարկւում են վերեւ, նախկինում վերահսկում էր պաշտպանութեան փոխնախարար, Երկրապահի ղեկավար գեներալ Մանուէլ Գրիգորեանը, որը համարւում էր Քոչարեանի մարդը: Գրիգորեանը, սակայն, անցեալ տարուայ նախագահական ընտրութիւններից յետոյ ոչ հրապարակայնօրէն

31


իր հաւատարմութիւնը յայտնեց Տէր-Պետրոսեանին եւ հետեւաբար զրկուեց իր շատ ակտիւներից: Այժմ մեզ տեղեկացնում են, որ Սերժ Սարգսեանն է վերահսկում ճանապարհային ոստիկանութեան եկամուտների հոսքը, մինչդեռ, դրա հետ մէկտեղ, հանրային ելոյթներ է ունենում նմանատիպ չարաշահումների դէմ: Սարգսեանը եւ Քոչարեանը, ըստ տեղեկութիւնների, սեփականատիրական շահեր ունեն Վիվասէլ ՄՏՍ եւ Բիլայն (Արմենթէլ) բջջային հեռախօսակապի ընկերութիւններում: ՄԵԿՆԱՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ 20. Մենք նորից զգուշացնում ենք, որ բացի մեր կողմից ներառուած մեկնաբանութիւններից, այս փաստաթղթի մէջ նշուող ողջ նիւթը ստացուել է մէկ անհատից, որը աւելի շատ ընդդիմադիր կեցուածք ունի, քան հակառակը, սակայն նա նաեւ լաւ կապեր ունի թէ՛ կառավարական, թէ՛ ընդդիմադիր գործիչների հետ: Նա ընդհանուր առմամբ եղել է տեղեկատու եւ վստահելի զրուցակից, սակայն անկասկած ունի նաեւ սեփական խնդիրներ (օրինակ` հարկային, մաքսային եւ ոստիկանական) եւ որոշ դէպքերում հնարաւոր է նշէր չափազանցութիւններ: Դրանով հանդերձ, այն ամէնն, ինչ այստեղ ներկայացրել ենք, քիչ թէ շատ համապատասխանում է քաղաքականութեան եւ բիզնէս տրամախաչման մասին պատկերացմանը: Մենք կը շարունակենք լրացուցիչ աղբիւրներ փնտրել` այս տեղեկատուութիւնը վաշինգտոնեան վերլուծաբանների համար հաւաստի դարձնելու նպատակով: Մարի Եովանովիչ19 Քոչարեան իշխանութիւնը պահպանելու համար պէտք է դառնար միապետ օլիկարք մը, որուն ընդմէջէն տիրէր երկիրի համակարգային ամբողջականութեան վրայ, ինչպէս յստակօրէն կ’արտայայտէ Արմէն Առաքելեան. Հայաստանում իշխանութիւնը մոնոլիտ եղել է միայն Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան տարիներին ու այդ համակարգի հիմքերը դրուեցին 1999թ. հոկտեմբերի 27-ից յետոյ: Իշխանութեան մոնոլիտ մոդէլի ստեղծումը փաստացի երկրորդ նախագահի համար այլընտրանք չունէր: Որպէսզի նա պահպանէր իշխանութիւնը, պէտք է լինէր երկրում միակ օլիգարխը, միակ մարդը, որից է կախուած քաղաքական, տնտեսական եւ հասարակական համակարգերի կենսագործունէութիւնը:20 Բնականաբար, նախագահական տասնամեակէն ետք, Քոչարեան պիտի չկորսնցնէր օլիկարքական լծակները եւ ամէն գնով պիտի աշխատէր պահպանել զանոնք։ Ինչպէս Հրանտ Բագրատեան դիտել տուած է, պետութիւն-օլիգարքի կապը յառաջացած է Քոչարեանի ժամանակ։21 Այս բոլորը կը բացայայտեն ոչ միայն Քոչարեանի (ինչպէս նաեւ Սերժ Սարգսեանի) գործարարական տարողութիւնները, այլեւ, այդ գործարարութիւններուն միջոցով երկիրը մենատիրացնելու եւ ամբողջ պետական գործընթացքը

32


իր վերահսկողութեան տակ առնելու շատ վտանգաւոր իրականութիւնը։ Այս բնաբանին մէջ, Քոչարեանի Ապրիլ 29-ի ելոյթը ռուսական հեռատեսիլէն լիովին ըմբռնելի է։

6. ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԸ Երկրորդ անակնկալը կապուած է Սերժ Սարգսեանի հետ։ Ապրիլ 30-ին, Ազգային Ժողովի ՀՀԿ նիստին տեղի կ’ունենայ հանդիպում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանի հետ, որմէ ետք ՀՀԿ-ի խօսնակ Էդուարդ Շարմազանով լրագրողներուն կը յայտարարէ` թէ Կուսակցութեան ամբողջ անձնակազմը տակաւին պիտի քննարկէ վարչապետի հարցը եւ մինչեւ քուէարկութիւնը ՀՀԿ խմբակցութեան ղեկավարը պիտի յայտարարէ որոշումը։ Ասիկա կը հակասէր մէկ օր առաջ` Մայիս 29-ին, Վահրամ Բաղդասարեանի Փաշինեանին տուած խոստումին` թէ ՀՀԿ-ն տրամադրուած է չխոչընդոտել Մայիս մէկին ժողովուրդի թեկնածուին վարչապետ ընտրելու գործընթացքը։ Շարմանազովի յայտարարութիւններուն մէջ «չխոչընդոտել»-ու տրամադրութիւն չկար բնաւ։ Ապրիլ 30-ի հանրահաւաքէն ետք, ուշ երեկոյեան, Փաշինեան համացանցով ելոյթ կ’ունենայ յայտարարելու համար, թէ տեղեկացած է, որ նախկին վարչապետ, ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ, Հանրապետական Կուսակցութեան ղեկավարները գումարած են գաղտնի ժողով մը, ուր որոշած են տապալել Փաշինեանի ընտրութիւնը: Փաշինեան կոչ կ’ուղղէ ժողովուրդին Մայիս 1-ի առաւօտեան ողողել փողոցները։ Յստակ է` որ Ապրիլ 30-ին ՀՀԿ-ի մօտեցումը կ’ենթարկուի փոփոխութեան, հաւանաբար Քոչարեան-Սարգսեանի միջամտութեամբ։ Կամ, նախապէս դիտաւորեալ ապակողմնորոշած էին հանրային կարծիքը, որպէսզի աւելի չհրահրեն արդէն իրենց դէմ բորբոքուած համընդհանուր տրամադրութիւնը։

7. ՔՈՒԷԱՐԿՈՒԹԻՒՆ Մայիս 1-ի առաւօտեան կը սկսի Ազգային Ժողովի նիստը։ Հանրապետականները հանդէս կը բերեն իրենց ամենատգեղ ու ամենայարձակողական դէմքը, հարցումներու տարափ մը ուղղելով Փաշինեանին` որ ամենայն դիւանագիտութեամբ կը պատասխանէր բոլորին։ Ապա Հանրապետականները մեծամիտ ու ինքնաբաւ ելոյթներով կը սկսին պախարակել Փաշինեանը, որմէ ետք իբր քննարկումներ կատարելէ ետք կը յայտարարեն դէմ քուէարկել։ Մանաւանդ նկատելի էին Էդուարդ Շարմանազովի եւ Արփինէ Յովհաննիսեանի մեծախօս ելոյթները, որոնք կրնային միայն ու միայն հակակրանքի արժանանալ ժողովուրդի մը կողմէ, որ արդէն մեծ արհամարհանք կը տածէր ՀՀԿ-ի նկատմամբ։ Միայն միամիտ անձը կրնայ հաւատալ` որ ասիկա նիստէն առաջ կայացած 33


որոշում մը չէր։ Ներկայ որոշումով անոնք վճռած էին կասեցնել ամբողջ յեղափոխական գործողութիւնը։ Հակայեղափոխական գործօնը գործած էր իր ամբողջ ուժգնութեամբ։ Արդարութեան համար նշեմ, որ ՀՀԿ-էն մէկ պատգամաւոր` Ֆելիքս Ցոլակեան, օգտագործելով իր սահմանադրական իրաւունքը, քուէարկած էր կողմ։ Երկրորդ ՀՀԿ պատգամաւոր մը` Գրիգոր Աւալեան, անձնապէս կը յայտարարէ որ կողմնակից է Փաշինեանին, կը բացակայի նիստէն եւ նոյն օրը կը յանձնէ իր հրաժարականը իբրեւ պատգամաւոր։

34


ԾԱՌՈՒԿԵԱՆ ԴԱՇԻՆՔ

Ծառուկեան Դաշինքի ղեկավար-սեփականատէրն է Հայաստանի թիւ 1 օլիկարք Գագիկ Ծառուկեան։ «Գագիկ Ծառուկեան կամ ինչպէ՞ս ստեղծել տիպար հայրենասէրի պատկերը» խորագիրով երկար յօդուածաշարի մը մէջ, շուրջ երկու տարի առաջ Ջահակիր կը փորձէր ներկայացնել Ծառուկեանի հարստութեան տարողութիւնը, ցոյց տալ իր ձեռնարկութիւններուն մէջ տեղի ունեցող մարդու շահագործումը, բացայայտել իր բուռն պայքարը փոքր ներդրողի դէմ, փաստել իր պարտադրած մենատիրութիւնը խաղատուներու (casino) բնագաւառին մէջ, շեշտել իր քօղարկուած մասնակցութիւնը Մարտ 1-ի դէպքերուն, եւ վերջապէս բացասել իր սեփականութիւնը հանդիսացող Կենտրոն հեռատեսիլի կայանին ընդմէջէն ստեղծած բարեսիրտ, բարեգութ, բարերար, եկեղեցասէր, աստուածավախ մարդու ինքնապատկերը։22

1. 17 – 25 ԱՊՐԻԼ Սկսիմ Սերժ Սարգսեանի վարչապետի ընտրութենէն։ Ապրիլ 17-ի ընտրութեան Ծառուկեան Դաշինքի մեծամասնութիւնը կողմ քուէարկեց Սարգսեանի վարչապետութեան։ Գագիկ Ծառուկեան անձամբ ներկայ չէ գտնուած այդ օրուայ նիստին եւ քուէարկութեան։23 Նիկոլ Փաշինեանի ցոյցերը կը սկսին Ապրիլ 13-ին։ Քար լռութենէ ետք, ցոյցերու իններորդ օրը` Ապրիլ 21-ին, Ծառուկեանի Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը կը հրապարակէ պաշտօնական յայտարարութիւն մը.

Տեւական ժամանակ է շարունակւում են մեր հազարաւոր հայրենակիցների ինքնաբուխ բողոքի ցոյցերն ու հանրահաւաքները: Երկրում առկայ լրջագոյն սոցիալ-տնտեսական, համակարգային չլուծուած բազմաթիւ հիմնահարցերը, արդարութեան եւ վստահութեան ճգնաժամը` մեր տասնեակ հազարաւոր քաղաքացիների բուռն դժգոհութեան եւ ընդվզման ալիք են բարձրացրել: Մէկ բան յստակ է` Սահմանադրութեամբ երաշխաւորուած իրենց օրինական իրաւունքները իրացնող ՀՀ քաղաքացու հանդէպ պէտք է բացառել ուժի որեւէ կիրառում: Բռնութեան ցանկացած դրսեւորում կը յանգեցնի այնպիսի անկանխատեսելի եւ վտանգաւոր հետեւանքների, որոնք անդառնալի վնաս կը հասցնեն Հայաստանի Հանրապետութեանը: Ստեղծուած պայթունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ: Լուծման ճանապարհ կարող է լինել երկխօսութիւնը: Կոչ ենք անում իշխանութեանը եւ ժողովրդական ընդվզման ներկայացուցիչներին յստակ ձեւակերպուած քաղաքական օրակարգով սկսել երկխօսութիւն` ստեղծուած իրավիճակը հնարաւորինս անցնցում հանգուցալուծելու համար:24

35


Կարծէք Ծառուկեան երրորդ կողմի անմեղ դիտորդ մը ըլլայ։ Իր կուսակցութիւնը կարծիք չունի։ Իսկ «սահմանադրութիւն» եւ «երկխօսութիւն» կը հանդիսանան այն երկու կարծրատիպ բառերը` որոնց միշտ կը դիմեն հակայեղափոխական ուժերը։ Ապրիլ 22-ին, Սարգսեան-Փաշինեան հեռատեսիլի ձախողած հանդիպումէն եւ Փաշինեանի ու իր համախոհներու ձերբակալութենէն ետք Սերժ Սարգսեանը հեռացնելու հասարակութեան վճռականութիւնը կը մտնէ անդառնալի ուղի։ Ամբողջ Հայաստանը իջած է փողոց։ Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան քաղաքական խորհուրդը հանդէս կու գայ պաշտօնական երկրորդ յայտարարութեամբ. Հայաստանի Հանրապետութիւնում ստեղծուած իրավիճակը պայթունավտանգ է։ Մեր երկիրը այսօր կանգնած է պետականութեանը սպառնացող լրջագոյն վտանգի առջեւ, որը մեծանում է իւրաքանչիւր ժամի հետ։ Այսօր առաւօտեան ԱԺ պատգամաւորներ Նիկոլ Փաշինեանի, Սասուն Միքայէլանի եւ Արարատ Միրզոյեանի ձերբակալութիւնը խաղաղ երթի ընթացքում էլ աւելի է բորբոքել հանրային դժգոհութեան ալիքը: Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը խստօրէն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, ինչպէս նաեւ բողոքի ակցիայի առաջնորդների եւ մասնակիցների` իրաւական տեսակէտից խոցելի հիմնաւորմամբ ձերբակալութիւնները։ Մենք կոչ ենք անում անյապաղ ազատ արձակել ԱԺ պատգամաւորներին` դրանով իսկ փորձելով խուսափել հնարաւոր անդառնալի զարգացումներից եւ հետեւանքներից: Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը եւս մէկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ ստեղծուած իրավիճակը պէտք է հանգուցալուծուի բացառապէս խաղաղ ու բացառապէս քաղաքական ճանապարհով։ Մենք անթոյլատրելի ենք համարում ինչպէս ուժային մեթոդները, այնպէս էլ` վերջնագրերը, որոնք ստեղծուած իրավիճակը դարձնում են փակուղային։ Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը` որպէս Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի մեծութեամբ երկրորդ քաղաքական ուժ, իշխանութեանն ու Իմ Քայլը նախաձեռնութեանը կոչ է անում նստել բանակցութիւնների սեղանի շուրջ` անգամ առանց դրա օրակարգի նախնական համաձայնութեան։ Այսօր Հայաստանի Հանրապետութիւնում կայ մէկ օրակարգային հարց, եւ դա ստեղծուած իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու եւ որեւէ բախում բացառելու հարցն է։ Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը պատրաստ է իր քաղաքական եւ հանրային գործիքակազմի միջոցով նպաստել այդ գործընթացի կայացմանը։ Հայաստանի Հանրապետութեան պետականութիւնը թանկ է որեւէ քաղաքական նպատակից եւ շահից։ Հայաստանի Հանրապետութեան պետականութիւնը բացարձակ ու անբեկանելի արժէք է, որը պահպանելու սրբազան պարտք ունենք բոլորս։25 Թէեւ ոճը քիչ մը աւելի խիստ է նախորդ յայտարարութենէն, բայց անիկա շատ հեռու է հասարակութեան յեղափոխական իրականութիւնը արտացոլելէ։ Ի՞նչ

36


երկխօսութեան մասին կարելի է խօսք ըլլալ յեղափոխութեան մը կիզակէտին, երբ միակ արդար նպատակը երկիրի աւազակապետի հեռացումն է։ Ապրիլ 23-ին, ժամը 4-ի մօտերը Սարգսեան կը հրաժարի։ Հրաժարականէն քիչ մը առաջ Գագիկ Ծառուկեան կը յայտարարէ` որ կը միանայ ժողովրդական շարժումին եւ Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան քաղաքական խորհուրդի անունով կու տայ հետեւեալ յայտարարութիւնը. Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը եւ Ազգային Ժողովի Ծառուկեան Դաշինք խմբակցութիւնը` անձամբ Գագիկ Ծառուկեանի գլխաւորութեամբ, միանում են Հայաստանում եւ աշխարհասփիւռ հայութեան շրջանում ծաւալուած համաժողովրդական շարժմանը` կոչ անելով իշխանութիւններին գիտակցել պահի լրջութիւնն ու իրավիճակի անխուսափելիութիւնը եւ անյապաղ կատարել քայլեր, որոնք կը նպաստեն ստեղծուած կացութեան հանգուցալուծմանը։ Համաժողովրդական զարթօնքի այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք` միասին կերտելու մեր երազանքների ու իղձերի Հայաստանը։ Կեցցէ ազատ Հայաստանը եւ հայ ժողովուրդը։ ԲՀԿ քաղաքական խորհուրդ26 Սարգսեանի հրաժարականէն կարճ ժամանակ առաջ կատարուած այս յայտարարութիւնը կասկած չի թողուր` որ Ծառուկեան նախապէս տեղեակ եղած է հրաժարականի մասին։ Այլապէս, երբեք համարձակութիւն չէր ունենար միանալ «համաժողովրդական շարժմանը»։ Տասը օրէ աւելի երկարող յեղափոխական շարժումին «համաժողովրդականութիւն»-ը Ծառուկեան նկատեր է Սերժ Սարգսեանի հրաժարականէն ընդամէնը մէկ ժամ քանի մը վայրկեան առաջ։ Երկու օր ետք նոյն խորհուրդը կու տայ երկրորդ յայտարարութիւնը. Հաշուի առնելով այն հանգամանքը, որ Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը` նախագահ Գագիկ Ծառուկեանի գլխաւորութեամբ յայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին եւ կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետութեան բոլոր մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում մոբիլիզացուել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապէս եղել եւ լինելու ենք մեր ազգի եւ հայրենակիցների կողքին: ԲՀԿ քաղաքական խորհուրդ27 Յեղափոխութեան de facto յաղթանակէն ետք Ծառուկեան ժողովուրդին կոչ կ’ընէ «մոբիլիզացուել եւ դուրս գալ փողոց»։ Իսկ Ապրիլ 25-ին, Ծառուկեանի սեփականութիւնը հանդիսացող Կենտրոն հեռատեսիլի կայանը առաջին անգամ ըլլալով լիարժէքօրէն կը հնչեցնէ յեղափոխութիւն բառը։ Ամէն բան շատ յստակ է։ Ժողովուրդի յաղթանակէն ետք, Ծառուկեան պիտի

37


փորձէր ամէն ջանք գործադրել պահպանելու իր դէմքը` իբրեւ ժողովուրդը սիրող, ժողովուրդին ծառայող բարեսիրտ անձնաւորութիւն, իբրեւ յաջող գործարար` որ միշտ եղած է ժողովուրդի կողքը եւ ծառայած անոր։ Հիմա Ծառուկեան բնաւ պատրաստ չէ մէկ սխալ քայլով մը կորսնցնել տարիներու իր կերտածը։

2. օԼԻԿԱՐՔԸ ԴԷՄ Է օԼԻԿԱՐՔՈՒԹԵԱՆ Ապրիլ 23-ին եւ 25-ին Ծառուկեան պաշտօնապէս միացաւ «համաժողովրդական շարժմանը»։ Շանթ հեռատեսիլի կայանը այնքան ալ գոհ չէ։ Ապրիլ 25-ին Հորիզոնի հաղորդավար Արամ Աբրահամեան հարցազրոյց կ’ունենայ ռուսախօս պաշտօնատարի մը հետ, որուն խօսքերը հասկնալու եւ թարգմանելու տրամադրութիւն չունիմ բնաւ։ Բայց հարցումները կը տրուէին հայերէն։ Աբրահամեան կը հարցնէ` որ զրուցակիցը արդեօք չի՞ կարծեր, թէ Ծառուկեանը միանալով ցուցարար ժողովուրդին, օլիկարքական տարր մը մտած կ’ըլլայ շարժումին մէջ։ Հարցումը կարելի էր ընդունիլ, եթէ համոզուած ըլլայինք` որ Շանթ հեռատեսիլը անձամբ հիմնուած չէր օլիկարքական դրամի վրայ։ Հետախուզող լրագրող Էդիկ Բաղդասարեան կը ներկայացնէ Շանթի դրամական վիճակը մինչեւ 2010 թուական.

Հիմնադիրը Շանթ ՍՊ ընկերութիւնն է: Շանթ ՍՊԸ-ն հիմնադրել է Արթուր Եզեկեանը 1994 թ. Գիւմրիում: Հիմնադիր կապիտալը 203 միլիոն 320 հազար 900 դրամ է: Հիմնադիրները երկուսն են` 1. Եզեկեան Արթուր - 52% (105 միլիոն 726 հազար 868 դրամ): 2. Մինաս Արմէն - 48% (97 միլիոն 594 հազար 32 դրամ), (ԳՖՀ, Վալդբրոն, Տերաստեան Կնեյֆ): Արմէն Մինասը իրանահայ գործարար է: Պարբերաբար մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, թէ Շանթ հեռուստաընկերութեան բաժնեմասերի հիմնական մասը գնել է յայտնի օլիգարխ Միքայէլ Բաղդասարովը: Հետքի հարցին` ճի՞շտ է այդ տեղեկութիւնը, Մ. Բաղդասարովը պատասխանել է հարցով` «Իսկ ինչո՞ւ ոչ Նիւ Եորք թայմսը»: Նախկինում նա ասել էր նաեւ, թէ իրեն չի հետաքրքրում մեդիա բիզնէսը: Վերջին շաբաթուայ ընթացքում պարզ դարձաւ, որ Մինաս Արմէնի 48% բաժնեմասը ձեռք է բերում նախագահի աշխատակազմի ղեկավար Կարէն Կարապետեանի եղբայրը` գործարար Սամուէլ Կարապետեանը: Սակայն վերջինս չի ցանկանում բաւարարուել 48%-ով, բանակցութիւններն ընթանում են վերահսկիչ փաթեթի ձեռքբերման շուրջ: Հեռուստաշուկայ մտնելու ցանկութիւն ունեն նաեւ այլ գործարարներ եւ քաղաքական ուժեր: Հեռուստաընկերութիւն է ցանկանում ձեռք բերել Տրոյկա Դիալոգ ընկերութեան եւ Ամերիա բանկի սեփականատէր Ռուբէն Վարդանեանը: Ինչքանո՞վ է հաւաստի այս տեղեկութիւնը, այսօր դժուար է ասել: Այն, որ Ռ. Վարդանեանը Հայաստանում գործունէութիւն ծաւալելու յաւակնութիւններ ունի, ակնյայտ է: Եւ նրան ամենեւին էլ չի խանգարի իր նպատակներին հասնելու համար ունենալ նաեւ սեփական հեռուստաընկերութիւն:28

38

Այսպէս, օլիկարքը կ’ուզէ շարժումը մաքուր պահել օլիկարքութենէ։


Մտահոգուած է շարժումի մաքրութեամբ։

3. 28 ԱՊՐԻԼ – 1 ՄԱՅԻՍ Կարգը կու գայ Մայիս 1-ի ընտրութիւններուն։ Հարց կը ծագի։ Ծառուկեան Դաշինքը որո՞ւն պիտի առաջարկէ իբրեւ վարչապետ։ Տեղի կ’ունենան սովորական երկարաձգումներ, կ’իրականան ՓաշինեանԾառուկեան երկու հանդիպումներ` որոնք գոնէ ձեւականօրէն կ’անցնին համերաշխ մթնոլորտի մէջ, իսկ Ծառուկեան կարճ ժամանակով եւ բոլորովին անյայտ դրդապատճառներով կը մեկնի Մոսկուա (կարելի է միայն ենթադրութիւններ ընել)։29 Ապա, Ապրիլ 28-ին, Կենտրոնի մէջ Պետրոս Ղազարեան հարցազրոյց մը կը ձեւակերպէ Ծառուկեանի հետ, ուր վերջինս պաշտօնապէս կը յայտարարէ` թէ Ծառուկեան Դաշինքը Մայիս 1-ին պիտի քուէարկէ ժողովուրդի թեկնածուի օգտին։ Ծառուկեան Նիկոլ Փաշինեանի անունը չի տար, աւելի ճիշդ` արժանապատուութիւնը չի թոյլատրեր զայն արտասանել, այդ պարտականութիւնը փոխանցելով Ղազարեանին։30 Հարց կը ծագի։ Ծառուկեա՞նը պէտք ունէր Փաշինեանին, թէ Փաշինեանը Ծառուկեանին։ Երկուքն ալ իրարու։ Փաշինեան պէտք ունէր Ծառուկեան Դաշինքի ձայներուն, իսկ Ծառուկեանի համար անհրաժեշտ էր դէմ չկանգնիլ յեղափոխականներու ընտրութեան։ Բայց Փաշինեան ունէր կարեւոր առաւելութիւն մը։ Եթէ Ծառուկեան որոշէր հակառակը, ան հաստատապէս մեծ ընդվզում պիտի յառաջացնէր հասարակութեան մէջ։ Պարզապէս Ծառուկեան չէր կրնար ուրիշ որում ընդունիլ։ Ստիպուած էր։ Այս կիզակէտային պահուն, արդարեւ, աքթիւիսթները չմոռցան Ծառուկեանի հանքարդիւնաբերական գործողութիւններուն ընդլայնումը Լոռիի մարզը։ Ապրիլ 30-ին, Հայկական Բնապահպանական Ճակատ քաղաքացիական նախաձեռնութիւնը հանդէս կու գայ կարեւոր յայտարարութեամբ. Կեղեքող ռեժիմի դէմ ժողովրդական անհնազանդութեան այս օրերին Գագիկ Ծառուկեանին պատկանող Մուլտի Գրուպ Կոնցեռնը ցանկանում է ընդլայնել իր գործունեութիւնը ոսկու հանքի շահագործման ոլորտում։ 2018թ. մայիսի 2-ին Լոռու մարզի Օձուն համայնքի Մղարթ եւ Հարգվի համայնքներում յայտարարուած են հանրային քննարկումներ այս բնակավայրերի վարչական տարածքներում ոսկու հանքի ոսկետարութեան ուսումնասիրութիւնների կապակցութեամբ։ Իսկ մայիսի 4-ին Մղարթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շէնքում նախատեսուած են Մուլտի Գրուպ Կոնցեռն ՍՊԸ-ի ներկայացրած` ՀՀ Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արդիւնահանման շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան նախնական գնահատման յայտի վերաբերեալ հանրային քննարկումներ: Մուլտի Գրուպ Կոնցեռնը հաշուի չի առնում, որ Մղարթում իր ոսկու հանքի աւերիչ հետեւանքներից ելնելով է, որ տարածաշրջանի համայնքները, այդ թւում` Արդուին, Մղարթը, Օձունը կտրականապէս դէմ են իրենց տարածաշրջանում հանքարդիւնաբերական

39


ծրագրերին։ Ընդամէնը մի քանի ամիս առաջ էր, որ մէկ այլ ընկերութեան` Միռամ ՍՊԸ-ի կողմից ոսկու հետախուզման եւ դրան յաջորդող` ոսկու հաւանական արդիւնահանման դէմ դուրս եկան Օձունի խոշորացուած համայնքի կազմի մէջ մտնող Արդուի գիւղի բնակիչները։ Արդուեցիներին միացած մղարթցիներն ու օձունցիները բազմիցս արտայայտել են իրենց դիմադրութիւնը` կազմակերպելով ստորագրահաւաք, ցոյցեր, խափանելով պաշտօնական հանրային քննարկումները։ Օձուն խոշորացուած համայնքի բնակիչները վաղուց են հասկացել, որ հանրային քննարկումների մեխանիզմը ծուղակ է: Չնայած հանրային քննարկումների գաղափարի բուն իմաստը համայնքի բնակիչների կարծիքը կառավարութեան ընդունելիք որոշման մէջ արտացոլելն է, սակայն օրէնքն այնպէս է ձեւակերպուած, որ դրանք իրականում ձեւականութիւն են. կառավարութիւնը կայացնում է կամայական կամ կաշառուած որոշում, իսկ բիզնէս-ընկերութիւններն օգտագործում են քննարկումների կայացման փաստը որպէս հիմնաւորում` իրենց ծրագրերը հաստատելու համար: Արդուի համայնքի բնակիչները բազմիցս դէմ են արտայայտուել ուղղակի ժողովրդավարութեան սկզբունքով` ժողովրդական ցոյցերով ազդարարելով հանրային լսումները մերժելու, իրենց համայնքում հանքարդիւնաբերութեան եւ հանքերի հետախուզման որեւէ նախագծի անթոյլատրելիութեան մասին` կը լինի դա Շեկաղբիւրի, թէ Ծառուկեանի ոսկու նախագիծը։ Իրենց այս վճռական պայքարով արդուեցիները, Օձուն համայնքն ու համայնքապետը օրինակ են դարձել ու ոգեշնչել են նաեւ այլ համայնքների։ Արդուիից յետոյ է՛լ աւելի զօրաւոր դիմադրութիւն տեղի ունեցաւ Նոյեմբերեանում 2018թ. սկզբին, շարունակուեց դիմադրութիւնը Վայոց ձորի մարզի Գլաձորում: Վերջնական որոշման կայացման լիազօրութիւնը եւ իրաւունքը պէտք է միայն ու միայն համայնքին պատկանի։ Մղարթ ու Հագվի համայնքների, ինչպէս նաեւ Օձունի տարածաշրջանի ու Լոռուայ մարզի այլ համայնքների բնակիչներին կոչ ենք անում խաղաղ անհնազանդութեամբ մերժել տարածաշրջանում հանքարդիւնաբերական ծրագրերին վերաբերող բոլոր գործընթացները` յանուն իրենց ու ապագայ սերունդների կեանքի։ Քանի վերը նշուած օրէնսդրութիւնը համայնքի բնակչին չի տալիս որոշում կայացնելու վերջնական ու վճռորոշ իրաւունք, մայիսի 2-ին Հարգվի ու Մղարթի, իսկ մայիսի 4-ին Մղարթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շէնքերում պաշտօնական հանրային քննարկումների գործընթացը պէտք է խափանել ուղղակի ժողովրդավարութեան սկզբունքով` համայնքի վերաբերմունքը ցոյց տալով պաշտօնական ծուղակից դուրս եւ ամրագրելով տուեալ տարածքներում հանքերի ուսումնասիրման եւ արդիւնահանման անթոյլատրելիութիւնը։ Բնապահպանները պատրաստակամ են ցուցաբերել իրենց աջակցութիւնը ֆիզիկական ներկայութեամբ, իրաւական խորհրդատուութեամբ եւ բոլոր հնարաւոր այլ միջոցներով։ Հայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնութիւն31

Ասիկա, պարզապէս ցոյց տալու տալու համար Ծառուկեանի իրական դէմքը։ Մէկ կողմէն` ժողովուրդին ծառայող, միւս կողմէն` ժողովուրդը ճնշող։ Մայիս 1-ի Ազգային Ժողովի արտակարգ նիստին, Ծառուկեան Դաշինք, հաւատարիմ իր որոշումին, կը քուէարկէ կողմ։

40


ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

Պէտք է յստակել` որ այստեղ աւանդական կուսակցութեան մասին չէ որ կը գրեմ, այլ Հայաստանի Ազգային Ժողովի մէջ 7 ձայն ներկայացնող խմբակցութեան։ Բնականաբար, երկու պարագաներուն ալ նոյն կուսակցութեան մասին է խօսքը, բայց այստեղ պարտաւորեցնողը խորհրդարանի պարագան է։ Չմոռնանք, որ 2017 Մայիսէն սկսեալ ՀՅԴ-ը դաշնակցութիւն (կօալիցիա) կազմած էր ՀՀԿ-ի հետ, ինչ որ կրնայ բացատրել անոր դիրքորոշումները մինչեւ Ապրիլ 23։ Ցոյցերուն երկրորդ օրը` Ապրիլ 14-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը պաշտօնական յայտարարութեամբ հաւանութիւն կու տայ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսեանին։ Ահաւասիկ յայտարարութիւնը ամբողջութեամբ. Վերահաստատելով 2016թ.-ի փետրուարի 24-ին կնքուած քաղաքական համագործակցութեան մասին համաձայնագրով եւ 2017թ. մայիսի 11-ին քաղաքական կօալիցիա կազմաւորելու մասին յուշագրով ամրագրուած ռազմավարական նպատակներին եւ քաղաքական առաջնահերթութիւններին իր հաւատարմութիւնը` – նկատի ունենալով, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով եւ քաղաքական կօալիցիայի յուշագրով ՀՀԿ-ին է վերապահուած վարչապետի թեկնածու առաջադրելու իրաւունքը, – հաշուի առնելով ՀՀԿ Խորհրդի որոշումը վարչապետի թեկնածու առաջադրելու մասին` ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հաւանութիւն է տալիս Սերժ Սարգսեանի թեկնածութեանը։ Նոր սահմանադրութեամբ սկսուած համակարգային փոփոխութիւնները արդէն իսկ որոշակի դրական սպասումներ եւ որակական տեղաշարժեր են արձանագրել։ Թէեւ մեր երկրում առկայ են բազմաթիւ լրջագոյն մարտահրաւէրներ եւ լուծում պահանջող խնդիրներ, սակայն վերջին երկու տարուայ ընթացքում արձանագրուած որոշակի յաջողութիւնները յուսադրում են, որ ընտրուած ճանապարհը ճիշտ է։ Պետական եւ հասարակական կեանքում բեկումնային փոփոխութիւններ կատարելու ուղղութեամբ առարկայական քայլեր ձեռնարկելու հասարակական պահանջ եւ ակնկալիք է ձեւաւորուել, ինչը պարտաւորեցնում է բոլորիս։ Մենք գիտակցում ենք, որ յանձնառութիւն եւ պատասխանատուութիւն ենք ստանձնել նոր որակի իշխանութիւն ձեւաւորելու, հասարակութեան մէջ պետութեան եւ ապագայի հանդէպ վստահութիւն ստեղծելու, առաջանցիկ զարգացում, սոցիալական արդարութիւն, մրցակցային հաւասար պայմաններ ապահովելու հարցում եւ վստահ ենք, որ յաջողելու ենք։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին 14.04.201832

41


Ցոյցերուն չորրորդ օրը` Ապրիլ 16-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայքը կ’անդրադառնայ ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանի Ազգային Ժողովի ճեպազրոյցին։ Ըստ Ռուստամեանին, ցուցարարներ չկան փողոցը, խօսքը քանի մը հոգիի մասին է։ Իսկ Փաշինեան (որուն անունը չի յիշատակեր) կ’ուզէ իր կամքը պարտադրել` այս քանի մը հոգին ներկայացնելով իբրեւ ժողովուրդի խօսք, եւ եթէ Փաշինեան գայ իշխանութեան` կացութիւնը պիտի ըլլայ շատ վտանգաւոր. Դիտարկմանը` ժողովուրդը պահանջում է, որ մանդատները վայր դնեն, Արմէն Ռուստամեանն արձագանքեց` 3 հոգի հաւաքւում են, ասում են` ժողովուրդ: «Այս բառը հէրիք է` շատ հեշտ ու հանգիստ օգտագործեն: Ամէն մէկն իր կամքը դնում է ժողովրդի վրայ ու պահանջում, որ իմ կամքն ընդունեն` որպէս ժողովրդի ասած: Եթէ այդպիսի մարդիկ գան իշխանութեան, աւելի վտանգաւոր կը լինի, քանի որ նրանք արդէն ուզուրպացնում են իշխանութիւնը: Այդ ո՞նց որոշեցիք, որ ժողովուրդը իշխանութիւնը տուել է ձեզ», - ասաց պատգամաւորը:33 Իսկ եթէ շարունակեն փողոցները փակել, իշխանութիւնները ամէն իրաւունք ունին գործադրելու համապատասխան միջոցներ. «Մենք տեսել ենք օրեր շարունակ փակ փողոցներ, դրանք, ի վերջոյ, բացուել են: Հարցն այն է, որ դրանք այնպիսի գործողութիւններ են, որոնք յանգեցնելու են համապատասխան արձագանքի իշխանութեան կողմից», - նշեց պատգամաւորը:34 Ապրիլ 17-ը վարչապետ Սերժ Սարգսեանի ընտրութեան օրն է։ Ազգային Ժողովի յատուկ նիստին ելոյթ կ’ունենան ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Աղուան Վարդանեան35 եւ Արմէն Ռուստամեան,36 որոնք կ’արտայայտեն իրենց դրական մօտեցումը Սերժ Սարգսեանի նկատմամբ։ ՀՅԴ-ը կը քուէարկէ Սարգըսեանի օգտին։ Ցոյցերուն վեցերորդ օրը, ՀՅԴ գերագոյն մարմինի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեան տեղի ունեցող ցոյցերը կը դնէ Հայաստանի մէջ գոյութիւն ունեցող ժողովրդավարութեան բնաբանին մէջ. «Նաեւ նոր Սահամանադրութիւնն է ակնկալիք ու հանրային պահանջ ձեւաւորել փոփոխութիւնների համար եւ դա պարտաւորեցնում է բոլորին: Հայաստանում տեղի ունեցող ազատ հաւաքները եւ խաղաղ ցոյցերն այս առումով վկայութիւնն են մեր երկրի ժողովրդավարական հասունութեան: Անկախ հնչեցուող պահանջներից եւ քաղաքական օրակարգի ընդունելի լինել չլինելու հանգամանքից` գնահատելի է, որ կայ պայքարի ոգի», - ասել է նա:37

42

Այլեւս իր կամքը պարտադրող անձի մը ակնարկումը չկայ, եւ ոչ ալ


իշխանութիւններուն կողմէ անհրաժեշտ պատասխան-գործողութեան մը կարելիութիւնը, այլ իրական ցոյցերու գոյութեան արձանագրութիւն մը։ Եօթներորդ օրը` Ապրիլ 19-ին, ՀՅԴ գերագոյն մարմինը հանդէս կու գայ պաշտօնական յայտարարութեամբ, որ քայլ մը եւս առաջ երթալով, կը սկսի այսպէս. Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցոյցերը, հանրահաւաքները համակարգային փոփոխութիւների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայութիւնն են: Քաղաքացիական ակտիւութիւնը երկրի զարգացման եւ ժողովրդավարութեան կարեւորագոյն գրաւականն է: Սակայն առճակատման տանող դիմակայութիւնը փակուղի է եւ կարող է պառակտել համազգային մեր ներուժը։ Ամէնքս ներկայ գործընթացը արդիւնաւորելու, լուծումներ գտնելու հրամայականի առջեւ ենք: Ստեղծուած իրավիճակի հանգուցալուծումը պէտք է լինի այնպիսին, որից կը շահի թէ Հայաստանի քաղաքացին, թէ երկիրը:38 ՀՅԴ-ը տակաւին կը փորձէ ինքզինք ներկայացնել իբրեւ երրորդ կողմի դիտորդ։ Ապրիլ 20-ին, Հանրային հեռատեսիլի օրակարգից Դուրս հաղորդաշար հարցազրոյց կը վարէ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ։ Ընդունուած խօսքեր` արտաքին վտանգ, խոհեմութիւն դրսեւորել, ընդդիմութիւնը պէտք է ընթանայ ժողովրդավարական ուղիով, մենք կը փորձենք կարգաւորել հարցը, եւ այլն։ Մանր փոփոխութիւն մը, երբ Մարգարեան կ’ըսէ. Ժողովրդի մի մասը փողոց է դուրս եկել եւ դա վկայությունն է այն բանի, որ երկրում առկայ են դժգոհութիւններ: Մենք գիտենք, որ դժգոհութիւններ կան:39 Հետեւաբար, ՀՅԴ-ը ծրագրած է այդ դժուարութիւնները լուծել։ Նոյն օրը ՀՅԴ գերագոյն մարմինի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեան դարձեալ երկխօսութեան կոչ կ’ուղղէ Փաշինեանին եւ Սարգսեանին։40 Ապրիլ 21-ին ՀՅԴ-ը առանձին հանդիպումներ կ’ունենայ Ելք խմբակցութեան պատգամաւոր Էդմոն Մարուքեանի, վարչապետ Սերժ Սարգսեանի եւ նախագահ Արմէն Սարգսեանի հետ, առանց գործնական արդիւնքի։41 Ապրիլ 22-ը Փաշինեան-Սարգսեան հեռատեսիլի ձախողած հանդիպումի օրն էր, որուն անմիջապէս յաջորդեց Փաշինեանի եւ ուրիշ առաջնորդներու ձերբակալութիւնը, մինչ փողոցը կը խայտար յեղափոխական հասարակութեան խանդավառութեամբ։ ՀՅԴ կը մեղադրէ հանդիպումին ձեւաչափը հեռատեսիլի առջեւ, յոյս կը յայտնէ հարցին լուծումներ գտնել,42 կացութիւնը կը նկարագրէ պայթունավտանգ եւ երկու կողմերուն կոչ կ’ուղղէ ըլլալ սթափ։43 Նոյնիսկ կը

43


յայտարարէ` որ «նկատի ունենալով հանրապետութիւնում առկայ գերլարուած իրավիճակիը, ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական եւ Հայաստանի երիտասարդական միութիւնների կողմից նախապէս յայտարարուած ապրիլի 23-ի Ջահերով երթը փոխարինւում է Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիրում։44 Ապրիլ 23-ի առաւօտեան ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեան կը հանդիպի ձերբակալութեան մէջ գտնուող Նիկոլ Փաշինեանի հետ եւ կը յայտարարէ երխօսութեան անհրաժեշտութիւնը։45 Սերժ Սարգսեան կը հրաժարի։ ՀՅԴ-ը հրաժարականը կը համարէ Հայաստանին ի նպաստ կատարուած գիտակից եւ գնահատելի քայլ եւ կողմերը կը հրաւիրէ երկխօսութեան։46 Կ’անցնի Ապրիլ 24-ը իր ամէնամեայ յայտարարութիւններով։ Ապրիլ 25-ին կը սկսի Յեղափոխութեան երկրորդ փուլը։ Յեղափոխութիւնը կը շարունակուի փողոցներուն մէջ։ Սերժ Սարգսեան արդէն անցեալ մըն էր եւ պէտք էր Յեղափոխութիւնը տանիլ մինչեւ վերջ։ Ապրիլ 25-ին ՀՅԴ-ը կը հրապարակէ իր պատմական յայտարարութիւնը` ուր դուրս կու գայ ՀՀԿ-ի հետ դաշնակցութենէն. Ժողովրդային շարժման արդիւնքում Հայաստանում ստեղծուել է մի իրավիճակ, որն արդէն օրեր շարունակ լարուածութեան մէջ է պահում ողջ հասարակութեանը: Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարաւոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագոյն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցութիւնը հետեւողական ջանքեր է գործադրել համախոհութեան ձեւաւորման, երկխօսութեան միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի եւ ողջամիտ լուծում գտնելու ուղղութեամբ: Այսպէս սակայն երկար չի կարող շարունակուել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրաւէրներ: Համոզուած ենք, որ ստեղծուած իրավիճակը պէտք է հանգուցալուծուի բացառապէս սահմանադրականութեան եւ օրէնքների շրջանակներում: Հաշուի առնելով առկայ իրավիճակը` յայտարարում ենք քաղաքական կօալիցիային մեր մասնակցութեան դադարեցման մասին: Առ այդ, Ազգային Ժողովը պէտք է ընտրի ժողովրդի վստահութիւնը վայելող վարչապետ, որի ձեւաւորած կառավարութեան մշակած` պետութեան ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը ներառող ծրագիրը պէտք է նպատակ հետապնդի` ա) լիցքաթափել ներքաղաքական լարուածութիւնը, բ) յաղթահարել քաղաքական ճգնաժամը, գ) յստակ առաջնահերթութիւններ նախանշելով երաշխաւորել կուտակուած խնդիրների լուծումը, դ) լիարժէք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: 25 Ապրիլ 2018թ.47

44


Ըստ էութեան, ցոյցերուն 13-րդ օրը ՀՅԴ-ը լքելով ՀՀԿ-ականները, անուղղակի հաւանութիւն տուած կ’ըլլայ Փաշինեանին։ Ապրիլ 26-ին կը յայտարարէ Դաշնակցական երեք նախարարներուն եւ երկու մարզպետներուն հրաժարականները. Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Դաւիթ Լոքեանը, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Լեւոն Մկրտչեանը, ՀՀ բնապահպանութեան նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Արծուիկ Մինասեանը, ինչպէս նաեւ ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրեանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնեանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները: ՀՅԴ հանրային կապերի գրասենեակ 26.04.2018 թ.48 Ապրիլ 27-ին ՀՅԴ-ն գերագոյն մարմինի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեան յստակօրէն կ’արտասանէ «համաժողովրդական շարժում» արտայայտութիւնը։49 Լուրեր կը տարածուին, որ ոչ թէ ՀՅԴ-ը դուրս եկած է ՀՀԿ-ի հետ դաշնակցութենէն, այլ ՀՀԿ-ն է որ վտարած է ՀՅԴ-ը.

Ժամանակ թերթը գրում է. «Պարզւում է, որ ոչ թէ ՀՅԴ-ն է ինքնակամ հեռացել կօալիցիայից, այլ ճիշտ հակառակը` ՀՀԿ-ականներն են որոշել, որ իրենց այլեւս այդպիսի անյուսալի գործընկեր պէտք չէ: ՀՀԿ-ՀՅԴ ապահարզանը տեղի է ունեցել մօտաւորապէս այսպէս: Երբ 7-հոգանոց ՀՅԴ խմբակցութեան պատգամաւորներից երկուսը` Սուրէն Մանուկեանն ու Անդրանիկ Յարութիւնեանն արդէն յայտարարել էին, որ միանում են Նիկոլ Փաշինեանի համաժողովրդական շարժմանը, ՀՅԴ ղեկավարները որոշում են խօսել ՀՀԿ ներկայացուցիչների հետ: Նրանք յայտարարում են, որ իրենց կուսակցութիւնում այս հարցում միասնական դիրքորոշում չկայ, եւ խմբակցութեան անդամներից 4-ը պատրաստ են քուէարկել յօգուտ ՀՀԿ թեկնածուի, իսկ երեքը կը քուէարկի յօգուտ Փաշինեանի»:50 Այս տեղեկութիւնը կ’անցնի գրեթէ աննկատ, ՀՅԴ-ը ոչ կը հերքէ, եւ ոչ ալ, բնականաբար, կ’ընդունի զայն։ Ապրիլ 26-ին ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան եւ ՀՅԴ գերագոյն մարմինի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեան կը հանդիպին Նիկոլ Փաշինեանի հետ։51 Ապրիլ 27, 28 եւ 29-ին ՀՅԴ-ը հանդէս կու գայ երեք յաջորդական յայտարարութիւններով, ուր աստիճանաբար կը բացայայտէ արդէն Ապրիլ 27-ին սահմանուած որոշումը։ Այսպէս, Ապրիլ 27-ի յատարարութեան մէջ, ի միջի

45


այլոց, կ’առաջարկէ բոլոր քաղաքական ուժերուն «համաձայնուել ժողովրդի վստահութիւնը վայելող միասնական թեկնածուի շուրջ։»52 Ժողովուրդի վստահութիւնը վայելող անձ մը` տակաւին առանց Փաշինեանի անունի յիշատակութեան, թէեւ վերագրումը աւելի քան յստակ է։ Ապրիլ 28-ին` «ենթադրելի» է որ ՀՅԴ-ը պաշտպանէ Փաշինեանի թեկնածութիւնը. Մայիսի 1-ին` ԱԺ-ում վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ, ՀՅԴ-ն ենթադրելի է, որ կը պաշտպանի Ելք խմբակցութեան ղեկավար Նիկոլ Փաշինեանի թեկնածութիւնը` ՀՀ վարչապետի պաշտօնում։ Այդ մասին մեզ հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը` յաւելելով, որ դա բխում է նախօրէին տարածած ՀՅԴ ԳՄ յայտարարութեան տրամաբանութիւնից։53 Ապրիլ 29-ին, «ենթադրելի»-ն կը դառնայ վերջնական որոշումի. Վարչապետի միասնական թեկնածուի եւ քաղաքական օրակարգի շուրջ համախոհութիւնը, որի անհրաժեշտութեան մասին յայտարարել էինք, կարող է դառնալ իրականութիւն։ Առ այդ, Հ.Յ.Դ Հայաստանի Գերագոյն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրութիւններին պաշտպանել Նիկոլ Փաշինեանի թեկնածութիւնը։ 29.04.201854 Ապրիլ 30-ին, Ազգային Ժողովի մէջ տեղի կ’ունենայ Փաշինեանի վերջին առանձին հանդիպումները ՀՅԴ-ի, Ծառուկեան Դաշինքի եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչներուն հետ։55 Հաւատարիմ իմ խոստումին, ՀՅԴ-ը Մայիս 1-ի Ազգային Ժողովի արտակարգ նիստին կը քուէարկէ կողմ։ Մէկ պատգամաւոր մը` Աղուան Վարդանեան, հակառակելով ՀՅԴ-ի որոշումին, ելոյթ կ’ունենայ նիստին եւ կը յայտարարէ թէ ինք դէմ է Փաշինեանին եւ, օգտագործելով պատգամաւորի սահմանադրական իրաւունքը, կը հրաժարի քուէարկել։ Մայիս 2-ին, բանիմաց լրագրող Վահան Իշխանեան հետեւեալ տեղեկութիւնները կը տարածէ ֆէյսպուքեան էջին մէջ. Ինչո՞ւ Աղուան Վարդանեանը խախտելով Դաշնակցութեան կանոնակարգը չքուէարկեց Նիկոլի վարչապետ դառնալու համար։ Նա Հայաստանի ամենակոռումպացուած նախարարներից է եղել, Սոցապ նախարար եղած ժամանակ կերել է ամենաղքատ ու խոցելի խաւի` որբերի բնակարաններին յատկացուելիք գումարները։ Նա այնքան կոռումպացուած էր որ նոյնիսկ վարչակարգը հեռացրեց նրան ու նախարարի պաշտօնը տուեց այլ դաշնակցականի։

46


Աղուան Վարդանեանը ընկերների շրջապատում ասել է` նախարարի պաշտօնը շատ հետաքրքիր է, սեղանի փոշին սրբում ես վրայից փող է թափւում։ Ահա, քանի որ նա կոռուպցիայի կապերով կապուած էր իշխանութեան հետ, նրա վրա էլ կարողացել են ազդել, որի արդիւնքում խախտել է դաշնակցութեան կանոնակարգը։ Սակայն Դաշնակցութիւնն ինքն է բերել իր գլխին այս խախտումը, քանի որ ոչ միայն իմացել է որ Վարդանեանը կոռումպացուած է, այլեւ օգտուել է նրա գումարներից, այս նիւթում դաշնակցութեան ներկայացուցիչը խոստովանում է որ նախարարները շատ աւելի են մուծում կուսակցութեան բիւջէ։ Իսկ երբ Վարդանեանը հեռացուեց նախարարի պաշտօնից, նրան ընտրեցին ՀՅԴ բիւրոյի անդամ։ ՀՅԴ գերագոյն մարմինը անմիջապէս հանդէս կու գայ պաշտօնական հաղորդագրութեամբ. ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը յայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Աղուան Վարդանեանի հնչեցրած տեսակէտը անձնական որոշում է եւ չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցութեան պաշտօնական դիրքորոշմանը: Կատարուել է կարգապահական կոպիտ խախտում, որը կը դառնայ քննութեան նիւթ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղուան Վարդանեանից վաղաժամ վայր դնել պատգամաւորական մանդատը: ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին 01.05.2018թ.56

47


ԱՒԱՆԴԱԿԱՆ ՍՓԻՒՌՔԸ

ՀՅԴ-ի վերաբերմունքը` իբրեւ Ազգային Ժողովի խմբակցութիւն, բացայայտուեցաւ վերը։ ՌԱԿ-ը Ապրիլ 19 թուակիր պաշտօնական յայտարարութեան մէջ «իր խոր մտահոգութիւնն է յայտնում ստեղծուած ներքաղաքական իրավիճակի առթիւ», միաժամանակ «մեզ մնում է յաջողութիւն ցանկանալ նորընտիր վարչապետին եւ առաջիկայ օրերին կազմուելիք նրա կառավարութեանը»,57 իսկ շուրջ շաբաթ մը ետք հրապարակած երկրորդ յայտարարութեամբ կոչ կ’ուղղէ քուէարկել ի նպաստ Նիկոլ Փաշինեանին։58 Պերճ Սեդրակեանի ՀԲԸՄ-ն հանդէս կու գայ անգլերէն յայտարարութիւններով (կայքէջին վրայ նշուած հայերէն յղումները անհասանելի են. այդ էջերը պարզապէս գոյութիւն չունին)։ Ապրիլ 21 թուակիրին մէջ` «Մենք նեցուկ կը կանգնինք ազատ խօսքի եւ խաղաղ հաւաքներու քաղաքացիական իրաւունքին, քանի որ այս արժէքները էական են ժողովրդավարութեան համար, ինչպէս նաեւ ժողովրդավարական պետութիւններ կառուցելու համար»,59 Ապրիլ 23-ին` «Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնը պիտի շարունակէ նեցուկ կանգնիլ այս պատմական շարժումը խթանող արժէքներուն, որոնք նախկին նախագահ Սերժ Սարգսեանի որոշումով առաջնորդեցին դէպի խաղաղ հանգուցալուծում` ի պատիւ ժողովուրդի ձայնին»,60 Ապրիլ 30-ին` ընտրութիւններէն մէկ օր առաջ, Փաշինեանի անունը չի յիշատակուիր, փոխարէնը` «Մենք կը շարունակենք ուշադրութեամբ հետեւիլ Հայաստանի դէպքերու զարգացումներուն, միաժամանակ առաջ տանելով տարբեր համայնքներու մեր ազգանուէր գործունէութիւնը:»61 ՍԴՀԿ-ն Ապրիլ 19-ի պաշտօնական յայտարարութեամբ կ’ըսէ` «Հրամայական է երկրում համակարգի կտրուկ բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտութիւնը», Ապրիլ 22-ին` «Հայաստանում տիրող իրավիճակի պատասխանատուն օրուայ իշխանութիւններն են, որոնց լուռ համաձայնութեամբ տարիներ շարունակ տեղի ունեցող ամենաթողութիւնը, օլիգարխիայի սերտաճումը պետական համակարգին, քաղաքացիների սահմանադրական իրաւունքների կոպտագոյն խախտումները բերեցին հարիւր հազարաւոր քաղաքացիների հայրենազրկմանն ու այսօրուայ խիստ լարուած քաղաքական իրադրութեանը», Ապրիլ 23-ին` «ՍԴՀԿ-ն առաջին իսկ օրից իր ողջ շարքով համաժովրդական շարժման կողքին կանգնած լինելով շնորհաւորում է պայքարող ժողովրդին», Ապրիլ 25-ին` «ՍԴՀԿ-ն կոչ է անում Կարէն Կարապետեանին վայր դնել լիազօրութիւնները», Ապրիլ 28-ին` «Կոչ ենք անում պարոն Կարապետեանին ու նրա գործակիցներին սթափ գնահատել իրավիճակը եւ սեփական նկրտումներն ու շահը գերադասելով հայրենիքի շահից, երկիրը չմղել

48


դեպի անդունդ», Ապրիլ 30-ին` «շաբաթներ առաջ Հայաստանում Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ սկսուած քաղաքացիական զարթօնքը հասել է իր գագաթնակէտին: Մենք այսօր ունենք այնպիսի իրականութիւն, ըստ որի ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինեանին են աջակցում ոչ միայն ժողովրդական լայն շրջանակները, այլեւ խորհրդարանական գրեթէ բոլոր ուժերը։ ... [Կ]ոչ ենք անում Հանրապետական Կուսակցութեան պատգամաւորներին հանդէս գալ ժողովըրդական շահերից եւ քուէարկել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանին»։62 Հակառակ Հայաստանի Հնչակեան երիտասարդներու սահմանափակ մասնակցութեան երթերուն, Սփիւռքի ոչ մէկ աւանդական միութիւն-կուսակցութիւն վճռական դեր խաղաց Յեղափոխութեան մէջ։ Յեղափոխութիւնը ամբողջութեամբ բնիկ ժողովուրդի կերտածն էր։

49


ՎԵՐՋԱԲԱՆ

Թաւշեայ Յեղափոխութեան երկրորդ փուլը ձախողած է։ Համաձայն սահմանադրութեան, մէկ շաբաթ ետք` Մայիս 8-ին, պէտք է տեղի ունենայ Ազգային Ժողովի ուրիշ արտակարգ նիստ մը, որուն ընթացքին պէտք է կրկին քուէարկուի վարչապետի թեկնածուն։ Մայիս 2-ին Հայաստանի փողոցները կ’ողողուի յեղափոխական նոր շունչով։ Կը սկսի Թաւշեայ Յեղափոխութեան երրորդ փուլը։ Գահիրէ, 2 Մայիս 2018

50


ԾԱՆօԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Գրիշա Բալասանեան, «Վարչապետ Կարէն Կարապետեանը յայտարարագրել է 8 միլիոն դրամը գերազանցող 3 ժամացոյց», Հետք, 4 Հոկտեմբեր 2018, http://hetq.am/arm/news/71401/varchapet-karen-karapetyany-haytararagrel-e-8-milion-dramygerazancox-3-zhamacuyc.html։ 2. «Photo. Կարէն Կարապետեանի դղեակը, որն արժէ մի քանի միլիոն դոլար», politik.am, 28 Սեպտեմբեր 2016, http://politik.am/photo-կարեն-կարապետյանի-դղյակըորն-արժե-մի։ 3. Ջահակիր, 6 Հոկտեմբեր 2016, նոր շրջան, թիւ 1776, էջ 1, 4։ 4. Քրիստինէ Աղալարեան, «Նորանշանակ վարչապետի հետ առնչութիւն ունեցող բիզնէսները եւ օֆշորային ընկերութիւնները», Հետք, 9 Սեպտեմբեր 2016, http://hetq.am/arm/news/70589/noranshanak-varchapeti-het-arnchutyun-unecox-biznesneryev-ofshorayin-ynkerutyunnery.html։ 5. «Կարապետեանը որդու ընկերոջ հետ մագնիսի, էջանշանի ու ներքնազգեստի բիզնէս է սկսում», Irakanum.am, 4 Ապրիլ 2018, https://irakanum.am/2018/04/04/կարապետյանը-որդու-ընկերոջ-հետ-մագնիս։ 6. Վահան Իշխանեան, «Անկախութեան համար բանտերով անցած Նաւասարդեանի կուսակցութիւնը դրսի ուժերի սպառնալիքով է իշխանութիւնը պահում», Հետք, 27 Ապրիլ 2018, http://hetq.am/arm/news/88106/ankakhutyan-hamar-banterov-ancats-navasardyanikusakcutyuny-drsi-uzheri-sparnaliqov-e-ishkhanutyuny-pahum.html։ 7. ‘Mikhail Khodorovsky,’ GlobalSecurity.org, https://www.globalsecurity.org/military/world/russia/khodorkovsky.htm. 8. Նաիրա Հայրումեան, «Կարէն Կարապետեանն ապահովեց իրեն», Lragir.am, 15 Յունուար 2017, http://www.lragir.am/index/arm/0/comments/view/146052։ 9. «Հրապարակ. Կապիտալը հեռանում է Հայաստանից», News.am, 26 Ապրիլ 2018, https://news.am/arm/news/448328.html։ 10. «Հրապարակուել է վարչապետին սատարող 30 գործարարների ցուցակը», Mediamax, 26 Յունուար 2017, http://www.mediamax.am/am/news/society/21960։ 11. «ՌԴ-ում հայ գործարարները հանդէս են եկել յայտարարութեամբ», banks.am, 25 Յունուար 2017, http://www.banks.am/am/news/newsfeed/13243/։ 12. «Փաշինեան. Բանակցել ենք ՀՀԿ աւելի քան 30 պատգամաւորների հետ», Lragir.am, 26 Ապրիլ 2018, http://www.lragir.am/index/arm/0/country/view/175106։ 13. «Նիկոլ Փաշինեանն ուզում է քաղաքական մոնոպոլիա ստեղծել. Կարէն Կարապետեան», Lragir.am, 27 Ապրիլ 2018, http://www.lragir.am/index/arm/0/country/view/175231։ 14. «ՀՀԿ խմբակցութիւնը վարչապետի թեկնածու չի առաջադրելու», Lragir.am, 28 Ապրիլ 2018, http://www.lragir.am/index/arm/0/country/view/175287։ 15. «ՀՀԿ-ն չի խոչընդոտի Նիկոլ Փաշինեանի վարչապետ ընտրուելուն», Lragir.am, 29 Ապրիլ 2018, http://www.lragir.am/index/arm/0/country/view/175311։ 16. ««Նիկոլի հետ սուրճ ենք խմել». Ինչ է ասել Վահրամ Բաղդասարեանը», Lragir.am, 29 Ապրիլ 2018, http://www.lragir.am/index/arm/0/country/view/175314։

51


17. ««Իշխանութիւնը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մէկը վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինեանին». Քոչարեանը ռուսական ալիքով Նիկոլի մասին է խօսել», Lragir.am, 29 Ապրիլ 2018, http://www.lragir.am/index/arm/0/politics/view/175335։ 18. Արման Կարապետեան, «Քոչարեանի ունեցուածքը ըստ ռուսական աղբիւրի», Operativ.am, 22 Յունուար 2014, http://operativ.am/?p=59960։ 19. «Սարգսեանի եւ Քոչարեանի բիզնէս բուրգերը», armtimes.com, 15 Նոյեմբեր 2011, http://armtimes.com/hy/article/27991։ 20. Արմէն Առաքելեան, «օլիգարխիան ու մոնոլիտ իշխանութեան խաբկանքը», Հետք, 31 Յուլիս 2012, https://hetq.am/arm/news/17133/։ 21. ««Պետութիւն-օլիգարխիա կապն առաջացել է Ռոբերտ Քոչարեանի օրօք». Հրանտ Բագրատեան», Առաջին լրատուական, 14 Փետրուար 2013, http://www.1in.am/159407.html։ 22. «Գագիկ Ծառուկեան կամ ինչպէ՞ս ստեղծել տիպար հայրենասէրի պատկերը», Ջահակիր, 9 Մարտ 2017, թիւ 1785 - 8 Յունիս 2017, թիւ 1791։ 23. Նելլի Գրիգորեան, «Ովքե՞ր են Սերժ Սարգսեանին կողմ քուէարկած «Ծառուկեան» դաշինքի պատգամաւորները», Առաւօտ, 17 Ապրիլ 2018, http://www.aravot.am/2018/04/17/950111/։ «Սերժ Սարգսեանի վարչապետ դառնալուն կողմ են քուէարկել «Ծառուկեան» խմբակցութեան տասից աւելի պատգամաւորներ», ԹԵՐԹ.am, 17 Ապրիլ 2018, http://www.tert.am/am/news/2018/04/17/Elections/2665305։ 24. «Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան քաղաքական խորհրդի յայտարարութիւնը», 21 Ապրիլ 2018, http://tsarukyan.am/2931.html։ 25. «ԲՀԿ քաղաքական խորհրդի յայտարարութիւնը», 22 Ապրիլ 2018, http://tsarukyan.am/2928.html։ 26. «Գագիկ Ծառուկեանը միանում է համաժողովրդական շարժմանը», 23 Ապրիլ 2018, http://tsarukyan.am/2933.html։ 27. «ԲՀԿ քաղաքական խորհուրդի յայտարարութիւնը», 25 Ապրիլ 2018, http://tsarukyan.am/2937.html։ 28. Էդիկ Բաղդասարեան, «Հայկական եթերի հետքերով-2», Հետք, 5 Յուլիս 2010, http://hetq.am/arm/news/45873/haykakan-eteri-hetqerov-2.html։ 29. «Գագիկ Ծառուկեանը նոյնպէս վազել է Մոսկուա. Ինչ են նրան ասել. Ժամանակ», Lragir.am, 27 Ապրիլ 2018, http://www.lragir.am/index/arm/0/country/view/175165։ 30. «Գագիկ Ծառուկեանը չի առաջադրուելու եւ պաշտպանելու է Նիկոլ Փաշինեանին», Lragir.am, 28 Ապրիլ 2018, http://www.lragir.am/index/arm/0/country/view/175293։ Ռուզաննա Ստեփանեան, «Ծառուկեանը սատարելու է Ժողովրդի թեկնածուին», Ազատութեան ռադիոկայան, 28 Ապրիլ 2018, https://www.azatutyun.am/a/29197940.html։ «Ծառուկեանը վարչապետի պաշտօնում չի առաջադրուելու եւ սատարելու է ժողովրդի թեկնածուին», ՍիվիլՆէթ, 28 Ապրիլ 2018, https://www.civilnet.am/news/2018/04/28/ Ծառուկյանը-վարչապետի-պաշտոնում-չիառաջադրվելու-և-սատարելու-է-ժողովրդի-թեկնածուին/335352։ 31. «Յայտարարութիւն. Ծառուկեանը կրակից ոսկի է ուզում հանել։ Չի՛ ստացուի», ԲՀՃ, 30 Ապրիլ 2018, http://www.armecofront.net/lrahos/tsarukyan-gold/։ 32. «ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօ-

52


նական կայք, 14 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42675։ 33. «Որեւէ երկրում նման գործողութիւնները օրինական չեն համարւում», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 16 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42678։ 34. Անդ։ 35. «Երբ ժամանակը գայ», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 17 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42709։ 36. «Բարքերը փոխելու համար անհրաժեշտ է նախեւառաջ կարգերը փոխել», 17 Ապրիլ 2018, Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, http://www.arfd.info/hy/?p=42712։ 37. «Մեր հարցերը մեր երկրում պէտք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 18 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42747։ 38. «ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 19 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42779։ 39. «Անհրաժեշտ են հիմնական փոփոխութիւններ», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 20 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42797։ 40. «ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած հանգուցալուծման», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 20 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42824։ 41. «Հաղորդագրութիւն», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 21 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42829։ 42 «Առանց ԶԼՄ-ների հնարաւոր կը լինէր յստակ պայմանաւորուածութիւն ձեռք բերել», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 22 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42855։ 43. «Կոչ», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 22 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42859։ 44. «Յայտարարութիւն», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 22 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42868։ 45. «Հաղորդագրութիւն», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 23 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42883։ «Նիկոլ Փաշինեանի հետ խօսակցութիւնը ստացուեց. յոյս ունեմ այն կը շարունակուի», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 23 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42878։ 46. «Լեւոն Մկրտչեանը եւ Արծուիկ Մինասեանը վերանշանակուել են», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 23 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42894։ «Յայտարարութիւն», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 24 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42934։ 47. «ՀՅԴ Գերագոյն մարմնի յայտարարութիւնը», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 25 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42955։ 48. «Հաղորդագրութիւն», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 26 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=42975։ 49. «Խնդիրը ընդհանուր քաղաքական յայտարարի գալն է», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 27 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=43004։ 50. «Իրականում ՀՀԿ-ն է հեռացրել ՀՅԴ-ին. Ինչու եւ ինչպէս է դա տեղի ունեցել. Ժամանակ», Lragir.am, 27 Ապրիլ 2018, http://www.lragir.am/index/arm/0/country/view/175168։

53


51. «ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Նիկոլ Փաշինեանի հետ», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 27 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=43001։ 52. «Հ. Յ. Դաշնակցութիւնը հանդէս է գալիս նոր նախաձեռնութեամբ», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 27 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=43019։ 53. «ՀՅԴ-ն ենթադրւում է` կը պաշտպանի Նիկոլ Փաշինեանի թեկնածութիւնը», 28 Ապրիլ 2018, Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, http://www.arfd.info/hy/?p=43035։ 54. «Հաղորդագրութիւն», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 29 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=43045։ 55. «Մեկնարկել է ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ու Նիկոլ Փաշինեանի հանդիպումը», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 30 Ապրիլ 2018, http://www.arfd.info/hy/?p=43047։ 56. «Հաղորդագրութիւն», Հ.Յ.Դ. Բիւրոյի պաշտօնական կայք, 1 Մայիս 2018, http://www.arfd.info/hy/?p=43093։ 57. «Ռամկավար Ազատական Կուսակցութեան յայտարարութիւն», Պայքար, 22 Ապրիլ 2018, Բ. տարի, թիւ 16 (69), էջ 1։ 58. «ՌԱԿ յայտարարութիւնը ներքաղաքական ճգնաժամի կարգաւորման մասին», 29 Ապրիլ 2018, Հայ Ձայն, http://haydzayn.am/p/62582։ «Ռամկավար Ազատական Կուսակցութեան յայտարարութիւնը», Պայքար, 29 Ապրիլ 2018, Բ. տարի, թիւ 17 (70), էջ 1։ 59. ‘Statement by AGBU on the Demonstrations in Armenia,’ AGBU, 21 April 2018, https://agbu.org/news-item/statement-by-agbu-on-the-demonstrations-in-armenia/. 60. ‘AGBU Statement on Democracy in Action,’ AGBU, 23 April 2018, https://agbu.org/newsitem/agbu-statement-on-democracy-in-action/. 61. ‘AGBU and Current Events in Armenia: A Message to Our Leadership,’ AGBU, 30 April 2018, https://agbu.org/news-item/agbu-and-current-events-in-armenia-a-message-to-our-leadership/. 62. Տե՛ս Ֆէյսպուքի էջը` Ս.Դ.Հնչակյան կուսակցություն։

54


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ ՀԱԿԱՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՔԼԻՔԸ` ՀՀԿ, ԿԱՐԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆ ԵՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ 1. Կարէն Կարապետեանի հարստութիւնը 2. Կարէն Կարապետեան` օլիկարք 3. Կարէն Կարապետեանի փրկարար կանչը ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին 4. ՀՀԿ-ի «դաւաճանութիւնը» Կարէն Կարապետեանին 5. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեան` օլիկարքի առաջնորդը 6. Սերժ Սարգսեանի վերջին փորձը 7. Քուէարկութիւն ԾԱՌՈՒԿԵԱՆ ԴԱՇԻՆՔ 1. 17 - 25 Ապրիլ 2. օլիկարքը դէմ է օլիկարքութեան 3. 28 Ապրիլ - 1 Մայիս ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ ԱՒԱՆԴԱԿԱՆ ՍՓԻՒՌՔ ՎԵՐՋԱԲԱՆ ԾԱՆօԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

3

5 5 7 10 14

20 33 33 35 35 38 39 41 48 50 51

55


ՅԱՒԵԼՈՒԱԾՆԵՐ ՋԱՀԱԿԻՐ ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ Յաւելուած Ա. Չորս հարցազրոյց Հրանդ Տինքի հետ

2016

Յաւելուած Բ. Հայր Լեւոն Զէքիեան, Մեծ Եղեռնի հարիւրամեակ` յիշողութիւն եւ մարտահրաւէր (դասախօսութիւն) Յաւելուած Գ. Թէոդիկի նամակները Արարատ Քրիսեանին, խմբագիր` Հ. Աւագեան

Յաւելուած Դ. Հայկ Աւագեան, Փարիզի Քոմիւնը, Կայսրութիւնը եւ հայոց ցեղասպանութիւնը. մարքսիսթական-անարշիսթական ընթերցում մը 2017

Յաւելուած Ե. Papasian & Co. երաժշտական ընկերութիւնը (ըստ ազդագիրներու եւ յայտագիրներու), հաւաքեց` Հ. Աւագեան

Յաւելուած Զ. Աղեքսանդրիոյ հայկական երաժշտական կեանքի ուրուագիծ (ըստ ազդագիրներու եւ յայտագիրներու), հաւաքեց` Հ. Աւագեան

Յաւելուած Է. Խմբավար եւ երաժշտահան Հայկ Սարգիսեանի Եգիպտոսի շրջանի գործունէութեան ուրուագիծ (ըստ վաւերաթուղթերու եւ փաստագրութիւններու), հաւաքեց եւ պատրաստեց` Հայկ Աւագեան

Յաւելուած Ը. Դաշնակահար եւ մանկավարժ Նուարդ Տամատեանի կեանքի ուղեգրութիւնը (ըստ վաւերաթուղթերու եւ փաստագրութիւններու), հաւաքեց եւ պատրաստեց` Հայկ Աւագեան

56


Յաւելուած Թ. Ուրուագիծ Գոհար Գասպարեանի Եգիպտոսի շրջանի գործունէութեան (19401948), պատրաստեց` Հայկ Աւագեան

Յաւելուած Ժ. Տիրան Կարապետեան. յօդուածներ իր մասին, նկարներու ալպոմ, (ծննդեան 135ամեակին առիթով), հաւաքեց` Հ. Աւագեան

Յաւելուած ԺԱ. Վանիա Էքսէրճեան. բազմերանգ աշխարհ մը համակ կենսունակութեամբ, պատրաստեց` Հայկ Աւագեան 2018

Յաւելուած ԺԲ. Արփիար Արփիարեանի սպանութեան 110-ամեակին առիթով Ա.- Հայկ Աւագեան, Արփիար Արփիարեանի սպանութիւնը

Յաւելուած ԺԳ. Արփիար Արփիարեանի սպանութեան 110-ամեակին առիթով Բ.- Արփիար Արփիարեանի լոնտոնեան թղթածրարը Գահիրէի մէջ, պատրաստեց` Հայկ Աւագեան

Յաւելուած ԺԴ. Արփիար Արփիարեանի սպանութեան 110-ամեակին առիթով Գ.- Մարդը ընդդէմ մարդու. մահափորձեր եւ սպանութիւններ հայկական օրինակով (1890-1908), հաւաքեց` Հայկ Աւագեան

Յաւելուած ԺԵ. 2008 Մարտ 1-ը ըստ Lragir.am-ի, A1+-ի եւ Հետքի (10-ամեակին առիթով), հաւաքեց` Հայկ Աւագեան Յաւելուած ԺԶ. Հայկ Աւագեան, Թաւշեայ Յեղափոխութիւն Հայաստանի մէջ. Ա. փուլ (13 – 23 Ապրիլ 2018) Յաւելուած ԺԷ. Հայկ Աւագեան, Թաւշեայ Յեղափոխութիւն Հայաստանի մէջ. Բ. փուլ (25 Ապրիլ – 1 Մայիս 2018)

57



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.