"Անդին", #11, 2014

Page 1

4/18/2016

Հովհաննես Ազնա⩢Ȁրյան ­ Երկ⩢Ȁ պատմվածք – Անդին

Որոնել

Երկու պատմվածք Հեղինակ: Հովհաննես Ազնաուրյան Միայնակ առագաստ

Զբոսանավը ստացվեց ինչպես պետք էր. ամբողջովին ճերմակ, սլացիկ, սրաքիթ, մեծ, ճերմակ առագաստով, որ կարելի էր բարձրացնել և իջեցնել կայմն ի վեր, կայմն ի վար: Զբոսանավը իսկական ստացվեց, պարզապես՝ փոքրիկ, և հայրը, ավարտելով, դրեց սեղանին ու սկսեց հիանալ իր երկշաբաթյա աշխատանքի արդյունքով: ‐Դե, երևի թե վերջ,‐ ասաց նա՝ վառելով սիգարետը,‐ մեր զբոսանավը պատրաստ է: Վեց տարեկան Արտոն հիացմունքով նայում էր մերթ հորը, մերթ զբոսանավին ու չգիտեր ինչ ասել: Իսկապես զբոսանավը հիանալի ստացվեց: Եվ այնքան էլ փոքր չէ, մտածեց նա՝ մոտիկից նայելով և պատկերացնելով իրեն տախտակամածին կանգնած: Ամեն դեպքում այն ավելի մեծ է, քան Անուշ մորաքրոջ որդու եռակայմ նավակը, ում հետ Արտոն ծանոթացել էր երեկ երեկոյան: Հպարտանալու բան կա: Երբ երեկ երեկոյան Անուշ մորաքրոջ որդին (ախր ի՞նչ էր անունը) ցույց էր տալիս իր նավակը, Արտոն ասաց, որ հայրն իր համար զբոսանավ «կսարքի»: ‐Դե ե՞րբ այն վերջապես պատրաստ կլինի,‐ հարցնում էր Անուշ մորաքրոջ որդին, իսկ Արտոն չգիտեր ինչ պատասխանել: Նա վստահ չէր, որ հաջորդ օրը հայրը աշխատանքից ուշ չի վերադառնա. գուցե այնքան հոգնած լինի, որ պարզապես ընթրի ու պառկի քնելու: Այդ պատճառով փոքրիկ Արտոն Անուշ մորաքրոջ տղային զբոսանավի պատրաստ լինելու ժամկետի մասին ստույգ ոչինչ չէր կարող ասել: Սակայն հայրը աշխատանքից շուտ եկավ, արագ ճաշեց (ի դժգոհություն տատիկի. «Նորից կարգին չկերար: Երեխայից բեթար ես, ազնիվ խոսք») և ձեռնամուխ եղավ զբոսանավն ավարտելու գործին: Եվ ահա այն պատրաստ է: Ճերմակ, սլացիկ, սրաքիթ… ‐Հիմա պիտի որևէ անունով կոչենք,‐ ասաց հայրը,‐ ի՞նչ անուն կուզես տալ մեր զբոսանավին: ‐Չգիտեմ,‐ ժպտաց Արտոն,‐ դո՛ւ ասա: ‐Արի զբոսանավը «Բիթլիս» անվանենք: ‐Ինչո՞ւ «Բիթլիս»,‐ հարցրեց Արտոն: Հայրը պատասխանեց. ‐Դա այն քաղաքի անունն է, որտեղ մի ժամանակ ապրել են մեր նախնիները: Այնտեղ ապրել է քո պապիկը, երբ փոքր էր, նրա հայրը և նրա հոր հայրը: ‐Լավ անուն է զբոսանավի համար,‐ ասաց Արտոն,‐ «Բիթլիս»: Հենց այդպես էլ կանվանենք: Իսկ դու տեսե՞լ ես Բիթլիս քաղաքը, հայրիկ:

http://andin.am/2015/12/22/%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82­%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%be%d5%a1%d5%ae%d6%84/

1/4


4/18/2016

Հովհաննես Ազնա⩢Ȁրյան ­ Երկ⩢Ȁ պատմվածք – Անդին

‐Ոչ: ‐Դու չե՞ս տեսել այն քաղաքը, որտեղ ապրել է իմ պապիկը, երբ փոքր է եղել, որտեղ ապրել է նրա հայրն ու նրա հոր հայրը,‐ զարմացավ Արտոն: ‐Ոչ, չեմ տեսել: ‐Ինչո՞ւ: ‐Այնտեղ այլևս հայեր չեն ապրում: Այն այլևս հայկական քաղաք չէ: ‐Առաջ հայկակա՞ն էր: ‐Այո: Հայերին այնտեղից քշեցին: ‐Իսկ Բիթլիս քաղաքը Հայաստանում չէ՞: Հայրը հոգոց հանեց. ‐Հայաստանում էր, բայց հիմա Հայաստանի այդ հատվածը կոչվում է Թուրքիա: Արտոն այնքան էլ լավ չհասկացավ, թե հայրն ինչու այդպես էլ երբեք չի գնացել այն քաղաքը, որտեղ ապրել են իր պապիկը և մյուս բոլոր պապիկները, բայց որոշեց, որ մի օր, երբ մեծանա, անպայման կգնա այնտեղ: Հայրիկին էլ կտանի իր հետ, տատիկին էլ, մտածեց նա ու նայեց, թե ինչպես է հայրը նավակողին բարակ վրձնով գրում ԲԻԹԼԻՍ բառը: ‐Շատ լավ է,‐ ասաց նա, երբ հայրը ավարտեց գրելը: ‐Իհարկե լավ է,‐ համաձայնեց հայրը,‐ վաղն առավոտյան կգնանք զբոսայգի, որտեղ շատրվաններ կան, ու ջուրը կիջեցնենք մեր զբոսանավը: ‐Իսկ Հայաստանում ծով կա՞: ‐Ոչ, Արտո: Հայաստանում ծով չկա, Հայաստանում միայն լեռներ են ու անտառներ: Նախկինում ծով կար: ‐Վատ է,‐ Արտոն օրորեց գլուխը: Նրան անարդար թվաց, որ Հայաստանում ծով չկա:‐ Իսկ մենք ե՞րբ ծով կունենանք: Հայրը ժպտաց. ‐Արի ընթրենք ու գնանք քնելու: Վաղը մեզ համար պատասխանատու օր է. ջուրն ենք իջեցնելու «Բիթլիսը»: ‐Ուրեմն վաղը չե՞ս գնալու աշխատանքի: ‐Արտո՞: Վաղն, ախր, կիրակի է, մոռացա՞ր: ‐Մոռացել էի,‐ Արտոն երջանիկ ժպտաց: Նա միշտ երջանիկ էր, երբ հայրն աշխատանքի չէր գնում. դա նշանակում էր, որ ամբողջ օրը խաղալու է իր հետ կամ զրուցելու, ինչ‐որ բան է սովորեցնելու… ‐Դե, գնանք ընթրելու (տատիկն ինչ‐որ համեղ բան է պատրաստել) ու քնելու… Ընթրեցին: Խոսեցին զբոսանավի, դպրոցի մասին, ուր արդեն սեպտեմբերին կհաճախի Արտոն, հայրիկը տատիկից պարզեց ցուցակը այն մթերքների, որ վաղը պետք է գնի շուկայից, իսկ հետո գնացին քնելու: Երբ տատիկն ու հայրիկը քնեցին, Արտոն իջավ անկողնուց ու վազեց դեպի ճաշասենյակ, մոտեցավ մոր լուսանկարին, որը շրջանակի մեջ կախված էր գրապահարանի կողքին և միացրեց լույսը: Նայեց լուսանկարին, ժպտաց: ‐Մամ, մեր զբոսանավը պատրաստ է: Վաղը կիրակի է և հայրիկի հետ գնալու ենք զբոսայգի, որտեղ շատրվաններ կան, ու մեր զբոսանավը իջեցնելու ենք ջուրը: Հա, մամ: Այն «Բիթլիս» ենք անվանել: Այնտեղ, Բիթլիսում են ապրել մեր բոլոր պապիկները: Իսկ երեկոյան կայցելենք Անուշ մորաքրոջը: Նա մի տղա ունի, որն էլ մի նավակ ունի: Երեկ է ցույց տվել ինձ, ես էլ վաղը ցույց կտամ մեր զբոսանավը: Բայց նախ կփորձարկենք զբոսայգում… Գիտե՞ս, Անուշ մորաքրոջ տղան հիմա հայրիկ չունի: Նա էլ քեզ նման հեռու է գնացել, դեպի երկինք: Ու մենք այսօր երեկոյան նորից, երեկվա նման, կգնանք նրանց տուն: Երբ Անուշ մորաքույրն ու հայրիկը զրուցում են խոհանոցում, ես ու Անուշ մորաքրոջ տղան գնում ենք խաղալու իր սենյակում: Հա: Տատիկն ընթրիքին յուղաբլիթներ էր պատրաստել, ու ես լավ կերել եմ: Կարող ես չանհանգստանալ, մամ, լա՛վ եմ ուտում… Հետո Արտոն վազեց դեպի ննջասենյակ, սողոսկեց անկողին ու մի ակնթարթ անց քնեց խորը, առողջ քնով: Տատիկը, որ Արտոյի հետ նույն սենյակում էր, վախենալով արթնացնել թոռնիկին, միայն սրբում էր արցունքները՝ չհամարձակվելով անգամ հոգոց հանել, իսկ Արտոյի հայրը աշխատասենյակում մի անկյունից մյուսն էր քայլում, ծխում էր և http://andin.am/2015/12/22/%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82­%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%be%d5%a1%d5%ae%d6%84/

2/4


4/18/2016

Հովհաննես Ազնա⩢Ȁրյան ­ Երկ⩢Ȁ պատմվածք – Անդին

այդպես էլ մինչև լույս չկարողացավ քնել: Արտավազդը երազում ծով տեսավ, մեծ, շատ մեծ, ու թե ինչպես էր ծովում լողում իրենց զբոսանավը, մեծ, գեղեցիկ, սլացիկ, սրաքիթ, որն իրենք անվանեցին «Բիթլիս», ու թե ինչպես էր քամին ծածանում մեծ ճերմակ առագաստը:

Երբ ես միայնակ էի

‐Իսկ էս ի՞նչ ծերուկներ են: Ծիծեռնակաբերդում է: Հետաքրքիր լուսանկար է,‐ ասաց Լուսինը: ‐Այո, լավ է ստացվել, չէ՞: Խոշորամարմին ծերունին կանգնած է՝ մի ձեռքում պահած հովանոցը, իսկ մյուսով կիսագրկած նեցուկ է դարձել փոքրամարմին, նիհար ծերունուն: Եվ երկուսով նայում են Հավերժական կրակին… Հիշո՞ւմ ես, բիոքիմիկոսների պատվիրակություն էր մասնակցում գիտաժողովին: Այն ժամանակ ես դեռ ասպիրանտ էի: ‐Այո: ‐Դե ահա: Այս երկուսը խնդրեցին ուղեկցել Ծիծեռնակաբերդ: Հայերի ցեղասպանության թանգարան, Հավերժական կրակ և այլն… Ահա այս փոքրամարմին, վտիտ ծերունուն տեսնո՞ւմ ես: Ահարոն Ռոզենտալն է: Նրա հետ ծանոթացել եմ Վաշինգտոնի համալսարանում: Հիշում եմ՝ այն ժամանակ մեզ՝ բոլոր հրավիրյալներիս` ուսանողներին ու դասախոսներին, տարան Հոլոքոստի թանգարան: Բոլորի հետ միասին գնացի, բայց թանգարան չմտա: Ահարոն Ռոզենտալը՝ համալսարանի պրոֆեսոր, շատ զարմացած էր դրանից: Բացատրեցի, որ ինձ համար ծանր կլինի, որ չեմ ուզում, և, իսկապես, մնացի ավտոբուսի մոտ կանգնած: «Չեմ հասկանում»,‐ ասաց Ահարոն Ռոզենտալն ու թափահարելով գլուխը՝ բարակ, երերուն ոտքերը քստքստացնելով մոտեցավ թանգարանի մուտքին… Եվ ահա անցյալ տարի մեզ մոտ բիոքիմիկոսների գիտաժողով եղավ: Թե՛ Ահարոն Ռոզենտալը, թե՛ Գերհարդ ֆոն Մեցցը՝ այս երկրորդ ծերունին՝ բարձրահասակ, ամրակազմ, խնդրեցին տանել հայերի Ցեղասպանության թանգարան, թեև դա չէր մտնում նրանց այցելության ծրագրի մեջ: ‐Լուսանկարի հեղինակը դո՞ւ ես,‐ հարցրեց Լուսինը: ‐Այո: Այդ օրն ամբողջ օրը անձրևում էր: Նույնիսկ ձյան հոտ էր գալիս: Ինչ‐որ տեղ էլ թափված տերևներ էին վառում… Չնայած վատ եղանակին բիոքիմիկոսները ետ չկանգնեցին Ծիծեռնակաբերդ այցելելու մտքից, և պատկերացրու այդ ծերունիներին՝ մեծ և փոքր, ընդհանուր հովանոցի ներքո, հերոսաբար հաղթահարեցին վերելքը: Մտանք թանգարան: Գիդն ամեն ինչ պատմեց, ամենը, ինչպես և պետք էր, ցույց տվեց՝ փաստաթղթերը, լուսանկարները, իսկ հետո, կրկին անձրևի ներքո, մոտեցանք հուշահամալիրին՝ Հավերժական կրակին: — Գիտեք, Սողոմոն,‐ ճանապարհին ասաց Ահարոն Ռոզենտալը,‐ իմ բոլոր հարազատներին նացիստները ոչնչացրին տարբեր համակենտրոնացման ճամբարներում: Եղբայրս ու ես ընկանք Անհաու: Եղբայրս շուտով մահացավ, ես ողջ մնացի: Հրաշքով: Ի ծնե անալգեզիա ունեմ՝ երբ ցավի զգացողությունը բացակայում է… Դա հետաքրքրեց Անհաուի համակենտրոնացման ճամբարի բժիշկներին: — Դուք թերևս գիտեք, Սողոմոն,‐ շարունակեց արդեն Գերհարդ ֆոն Մեցցը,‐ Անհաու համակենտրոնացման ճամբարը հայտնի է նրանով, որ այստեղ նացիստները բժշկական փորձարկումներ էին կատարում բանտարկյալների վրա: Նպատակը մարդու վարքի կառավարումն էր: Հենց Հիմլերի հրամանով Անհաուի գլխավոր բժիշկը ուսումնասիրում էր նույնիսկ ցրտի ազդեցությունը մարդու վրա, և այդտեղ փոքրիկ հրեա տղան իր անալգեզիայով ճիշտ ժամանակին էր ու տեղին… Ահա թե ինչու նա ողջ մնաց: Ի դեպ, ճիշտ մոտեցում հիպոթերամիայի հանդեպ այդպես էլ չգտնվեց: ‐Լավ, Գերհարդ, չխոսենք այդ մասին,‐ ասաց Ահարոնը: Գերհարդ ֆոն Մեցցը օրորեց գլուխը: ‐Միայն մի բան եմ ուզում ասել, Սողոմոն, գուցե դա ձեզ՝ իբրև հայի, կարևոր թվա… Իմ հայրը՝ Մարտին Գոտֆրիդ ֆոն Մեցցը, Անհաու ճամբարի պարետն էր, ընդ որում՝ երկու անգամ, մի անգամ 1942‐1943 թթ., հետո՝ պատերազմի ավարտին: 1946 թ. մայիսի 29‐ին Անհաուի դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի կախաղանի միջոցով: Ահա այդպես: Ես, ինչպես գիտես, բիոքիմիկոս եմ: Իսկ Ահարոնի հետ պատահաբար ենք ծանոթացել Ֆիլադելֆիայում, գիտաժողովներից մեկի ժամանակ: Եվ այդ օրվանից ճանապարհորդում ենք միասին, գիտաժողովների էլ միասին ենք գնում, թեև ապրում ենք տարբեր երկրներում, նա՝ ԱՄՆ‐ում, ես՝ Գերմանիայում… Հասանք հուշահամալիրին, աստիճաններով իջանք, մոտեցանք Հավերժական կրակին: Իմ ծերուկները ծաղիկներ դրեցին ու http://andin.am/2015/12/22/%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82­%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%be%d5%a1%d5%ae%d6%84/

3/4


4/18/2016

Հովհաննես Ազնա⩢Ȁրյան ­ Երկ⩢Ȁ պատմվածք – Անդին

կարկամեցին՝ նայելով կրակին: Այդ ժամանակ էլ անցա ուրիշ կողմ ու լուսանկարեցի նրանց: Խոշորամարմին ծերունին կանգնած է՝ մի ձեռքում պահած հովանոցը, իսկ մյուսով կիսագրկած նեցուկ է դարձել փոքրամարմին, նիհար ծերունուն: Եվ երկուսով նայում են Հավերժական կրակին… ու… գիտես… ես դեռ երբեք այդքան միայնակ չէի զգացել: Շատ էի ուզում, որ ինձ գրկեին ու… մխիթարեին… Հիմարություն, չէ՞: ‐Ոչ…,‐ ասաց Լուսինը: ‐Գիտես, երբ մյուս կողմից աստիճաններով սկսեցինք բարձրանալ, Ահարոն Ռոզենտալն ինձ ասաց. «Սողոմոն, կարծում եմ, հասկացա, թե Վաշինգտոնում ինչու չցանկացաք մտնել Հոլոքոստի թանգարան…»: Իսկ հետո լռեցինք, գրեթե մինչև տաքսու մոտ, որ մեզ սպասում էր Ծիծեռնակաբերդի բարձունքի մյուս կողմում: ‐Կարծում ես՝ նկատի ուներ քո այդ մենակությո՞ւնը,‐ հարցրեց Լուսինը: ‐Չգիտեմ,‐ պատասխանեցի ես,‐ գնանք թեյելու:

Ռուսերեն բնագրից թարգմանեց Շաքե Երիցյանը

Անդին 11, 2014 Like

54

Կարծիքներ 0 կարծիք 0 Comments

Sort by Oldest

Add a comment...

Facebook Comments Plugin

← Վաղուց էր

Հայաստան ասելիս… →

Գլխավոր էջ Մեր մասին © «Անդին» 2015, արտատպելիս, ամբողջական

Հետադարձ կապ Իրավական տեղեկատվություն

կամ մասնակի օգտագործելիս` հղումը «Անդին»‐ին պարտադիր է

Կայքի պատրաստումը և սպասարկումը ARMWeb

http://andin.am/2015/12/22/%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82­%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%be%d5%a1%d5%ae%d6%84/

4/4


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.