Սիրելի ընթերցողներ, Մենք հրավիրում ենք Ձեզ ծանոթանալու մի յուրօրինակ ընկերության հետ, որը կոչվում է Voda.net: Ինչպես բոլորս գիտենք, ժամանակը ամենաթանկարժեք բանն է մեր կյանքում: Ժամանակի կորուստը նույնիսկ ավելի ցավալի է, քան փողի կորուստը, քանի որ մենք միշտ ունակ ենք փող վաստակել, բայց մենք երբեք չենք կարող ետ բերել այն օրերը, որոնք արդյունավետ չենք օգտագործել: Բոլոր հաջողություններն ու անհաջողությունները այն բանի հետևանքն են, թե ինչպես ենք մենք օգտագործել մեր ժամանակը, ուստի կարևոր է սովորել, թե ինչպես կարող ենք առավելագույնը քաղել մեր կյանքից: Կյանքը կարճ չէ, մենք ենք այն կարճացնում մեր ժամանակը ոչ խելացի կերպով օգտագործելով: Մենք այս բիզնեսը սկսել ենք՝ հուսալով օգտագործել մեր ժամանակը հնարավորինս արդյունավետ կերպով, և դեր խաղալ մեր սեփական երազանքներն ու նպատակներն իրագործելու գործում, ոչ թե խաղալ այն դերը, որը մեզ համար սահմանել են նրանք, ովքեր հետևում են իրենց սեփական երազանքներին: Այս ուղու վրա կան մի քանի կետեր, որոնք մենք պարտավոր ենք լիովին հասկանալ: Որպես օրինակ մենք միշտ ունենք մեր առաջնորդի փորձն ու հաջողության երթուղին, ուստի` մեր լավատեսության, վստահության և աշխատասեր մոտեցման հետ համատեղված, ոչինչ չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր հաջողության համար: Մյուս կարևոր մոտեցումը գնահատանքն է. քանզի մեր առաջնորդները կիսում են մեզ հետ իրենց փորձը, նրանք մեզ տալիս են իրենց ամենաթանկարժեք բանը, այն է՝ երթուղի դեպի նոր և ավելի հաջողակ բիզնես: Ուստի նրանց ջանքերն արժևորելը թիմը կդարձնի առավել դինամիկ և ուժեղ: Այս գրքույկը նպատակասլաց մարդկանց համար է, որոնք ցանկանում են առաջ շարժվել ավելի արագ: Սրանում պարփակված են Ձեր մտքերն ու զգացմունքները, Դուք եք այն անձը, որի համար պատրաստված է այս ձեռնարկը: Առաջիկա էջերում պարփակված գաղափարը Ձեզ համար կխնայի ծանր աշխատանքի շատ տարիներ՝ Ձեզ համար ամենակարևոր նպատակներին հասնելու ճանապարհին: Գրքույկը պատրաստված է այն անձանց կողմից, ովքեր ունեն մեծ փորձ և հաջողություն բիզնեսում: Նրանց և նրանց մեթոդներին ճշգրտորեն հետևելով՝ յուրաքանչյուրը կարող է աղքատությունից դուրս գալով հասնել հարստության` առաջիկա ամիսներին և տարիներին: Դուք կարող եք փոխարինել աղքատության և հիասթափության Ձեր դառը փորձը հարստության և գոհունակության փորձով: Դուք կարող եք հեռուն գնալ և հասնել ավելիին, քան շատ այլ մարդիկ, որոնց դուք գիտեք: Դուք կկարողանաք ստեղծել ապահով ֆինանսական միջավայր՝ Ձեր երազանքների հետևից գնալու համար և վայելել Ձեր հետագա կյանքը՝ առանց ֆինանսական խնդիրների մասին անհանգստանալու: Վայելեք Ձեր ճամփորդությունը… Բովանդակություն + Ինչպես սկսել + Տեղեկատվություն + Դատարկիր քո բաժակը + Պարադիգմի փոփոխություն և գրավչության օրենք + Հասիր քո նպատակներին + Տեսլական
+ Հաջողակ մարդկանց առանձնահատկությունները + Թիմային աշխատանք + Հաճախորդների որոնում + Հրավիրման և ներկայացման գործընթացը + Հետամուտ լինելը + Ինչպես պատասխանել առարկություններին և անտեսել մերժումը + Պարտավորություններ Ինչպես սկսել Մեր գրքույկն ընթերցելիս Դուք կարող եք մտածել «Ես սա գիտեմ, բայց ամենայն հարգանքով կարող եմ ասել, որ ինձ չի հետաքրքրում գիտեք սա թե ոչ, ինձ հետաքրքրում է արդյոք Դուք սա անում եք, թե ոչ: Ինչ-որ բան իմանալը զուտ տեղեկություն ունենալ է, և տեղեկությունը առանց գործողության մեծ արժեք չունի: Դուք պետք է գործեք: Ուստի, ե՞րբ և ինչպե՞ սկսել: Առաջին հերթին, դուք պետք է հնարավորինս շատ տեղեկացված լինեք բազմամակարդակ մարքեթինգի, Ձեր ընկերության, փոխհատուցման ծրագրերի և որն առավել կարևոր է, փաթեթների մանրամասների վերաբերյալ: Ինչքան շատ իմանաք, այնքան կաճեք: Երկրորդ, նոր առաքելություն սկսելու համար, Դուք միշտ Ձեզ պետք է դիտարկեք որպես սկսնակ: Սկսնակի միտքը դատարկ է, պատրաստ սովորելուն, և բաց` բոլոր հնարավորությունների առջև: Հակառակ մտածելակերպը՝ <<գիտակ միտքը>>, մեզ ծուղակն է գցում՝ ստիպելով մտածել, որ մենք ամեն ինչ գիտենք, և մենք այլևս չենք ողջունում նոր գաղափարներ և փոփոխություններ: Մենք դառնում ենք փակ մտածող, դադարում ենք սովորել, և ընկնում ենք լճացման մեջ: Ինչ էլ որ լինեն Ձեր նպատակներն ու երազանքները «գրավչության օրենքը կարող է Ձեզ սովորեցնել արժեքավոր դասեր, որոնք կարող են Ձեզ առավել մոտեցնել Ձեր ամենափայփայած նպատակներին: Այսպիսով, հաջորդ քայլով Դուք կսովորեք փոխել Ձեր հավատալիքային համակարգը (փոխել Ձեր պարադիգմերը)՝ Ձեր կյանք դրական հանգամանքներ գրավելու համար: Եթե դուք բավարար ժամանակ չեք հատկացնում, որ հստակեցնեք, թե հատկապես ինչի եք ուզում հասնել, Դուք հավերժ դատապարտված եք այն մարդկանց նպատակներն իրագործելով, ովքեր գիտեն ինչ են ուզում: Ահա թե ինչու, հաջորդ փուլում դուք կսովորեք, թե ինչպես նպատակներ դնել և հասնել դրանց՝ հաջողակ և երջանիկ կյանք ունենալու համար: Ձեր` պատկերացնելու հմտությունը, հավանաբար Ձեր ունեցած ամենահզոր կարողությունն է: Բոլոր առաջընթացները Ձեր կյանքում սկսվում են Ձեր մտավոր պատկերների առաջընթացով: Դուք այսօր այնտեղ եք, որտեղ կաք և այն եք, ինչ կաք, մեծապես այն մտապատկերների շնորհիվ, որոնք ներկայումս կան Ձեր գիտակից մտքում: Այսպիսով, Դուք ավելի շատ բան կսովորեք տեսլականի կարևորության և այն բանի մասին, թե ինչպես այն կարող է օգնել Ձեզ` հասնել Ձեր նպատակներին առավել արագորեն: Ի հավելումն դրան, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ կան որոշ որոշիչ հատկություններ, որոնք բնորոշում են հաջողակ մարդկանց (ցանկացած ոլորտում): Այս հատկություններին ծանոթանալն ու ընկալելը կօգնեն մեզ հստակ պատկերացում կազմել, թե որ ուղղությամբ և ինչպես մենք կարող ենք փոխել և փոխարինել մեր ոչ ճշգրիտ պարադիգմերը այնպիսի պարադիգմերով, որոնք վճռորոշ են հաջողությանը տանող ճանապարհին: Հաջորդ փուլում Դուք կտեսնեք, որ լավ թիմերը՝ նրանք են ովքեր հասնում
են առավել մեծ հաջողությունների, կազմված են մարդկանցից, որոնք անշահախնդիր են, մեծահոգի, որոնք կիսվում են մյուսների հետ իրենց արժեքներով` առանց անձնական շահ հետապնդելու: Այստեղ տեղ չունեն այնպիսի մարդիկ, որոնք եսասեր են, կամ եսակենտրոն, ինչպես նաև մարդիկ, որոնք ժլատ են և վախենում են կիսվել մի բանով, որն իրենց հաջողություն է բերել` այն վախից ելնելով, որ դուք կարող եք մրցակցել իրենց հետ, կամ գերազանցել իրենց: Լավ թիմերը կազմված են լինում առատաձեռն մարդկանցից: Եթե դուք խոսեք ցանցային մարքեթինգում առավելագուն եկամուտ վաստակող անձանց հետ, նրանք բոլորը կասեն, որ հաճախորդներ ընտրելու հմտությունը հաջողության բանալին է: Ինչպես որ ադամանդներ ընտրելու դեպքում է: Ադամանդները շատ թանկարժեք են, ուստի դու պարտավոր չես շատ ադամանդներ գտնել` հարուստ դառնալու համար: Մեր բիզնեսում, նույն սկզբունքն է գործում, միակ բանը, որ պարտավոր ես անել, իսկական մաքուր ադամանդներ գտնելն է: Թե ինչպես դա անել, առավել մանրամասն կիմանաք մեր գրքույկի միջոցով: Դուք կարծում եք հնարավոր է արդյո՞ք համոզել մարդկանց ամեն ինչ անել: Ես հավատում եմ դրան. իրոք կան մարդիկ, որոնք ունակ են դա անել: Համոզելու հմտություններ զարգացնելը կօգնի Ձեզ առաջընթաց ունենալ բիզնեսում և անձնական հարաբերություններում: Անխախ նրանից դուք փորձում եք համոզել հաճախորդին մեծ գնում կատարել, կամ համոզել Ձեր ծնողներին հանգստյան օրերին ուշ տուն գալ, Ձեր հետ բանավիճող անձին հասկանալը, և համոզիչ փաստարկներ բերելը, կարող է Ձեզ օգնել համոզել յուրաքանչյուր մարդու: Ինչպե՞ս: Դուք դա կիմանաք գրքույկը ճշգրտորեն ընթերցելով: Ի վերջո, դուք կիմանաք հաջողության բացարձակ գաղտնիքը, այն է` եղեք նվիրված: Հաջողակ բիզնես ունենալու համար, Դուք պետք է նվիրվածություն ցուցաբերեք ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր բիզնեսի նկատմամբ` առնվազն 1-ից 5 տարով: Ոչ մի արժեքավոր բան հեշտ չի տրվում, և եթե ուզում եք հասնել դրան պետք է ջանք թափեք: ! ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Ի՞նչ է բազմամակարդակ մարքեթինգը: Բազմամակարդակ մարքեթինգը (ԲՄ) հակասական մարքեթինգային ռազմավարություն է, որտեղ եկամուտը տեսականորեն ստացվում է տարբեր եկամտային աղբյուրներից` հաճախորդներին անմիջական վաճառքից (Ուղիղ Վաճառքի ծրագիր) և միջնորդավճարից, որը հիմնված է հավաքագրված թիմի անդամների իրագործած վաճառքի վրա: Այս անդամները նաև հայտնի են որպես ներքևում գտնվող դիստրիբյուտորներ: Բազմամակարդակ մարքեթինգի առևտրականներից ակնկալվում է, որ նրանք վաճառեն արտադրանքը անմիջականորեն սպառողներին` ինչպես հարաբերակցային հղումների, այնպես էլ բերանացի մարքեթինգի միջոցով: Voda.net-ը ներկայումս կիրառում է երկու ուղղություններն էլ` Անմիջական Վաճառքի Ծրագիրը և Երկակի Ծրագիրը (որը համարվում է ներքևում գտնվող դիստրիբյուտորներին բնորոշ մեթոդ): Ի՞նչ է ուղիղ վաճառքը: Ուղիղ վաճառքը արտադրանքի վաճառքն է անմիջապես սպառողներին` ֆիքսված մանրածախ առևտրի վայրից դուրս: Ժամանակակից ուղիղ վաճառքը ներառում է վաճառք` կազմակերպության ծրագրի, առերես ցուցադրության և այլ անձնական պայմանավորվածության, ինչպես նաև համացանցային վաճառքի միջոցով:
Դասագրքային բնորոշումն է. Սպառողներին արտադրանքի և ծառայությունների անմիջական անձնական ներկայացում, ցուցադրություն և վաճառք, որը սովորաբար կատարվում է նրանց տանը, կամ աշխատավայրում: Անմիջակա վաճառքը ավելի շատ է կիրառում բազմամակարդակ մարքեթինգ (առևտրականին վճարում են ինչպես իր կատարած վաճառքի, այնպես էլ այն անձանց իրագործած վաճառքի համար, որոնց նա հավաքագրում, կամ հովանավորում է), քան միամակարդակ մարքեթինգ (առևտրականին վճարում են միայն իր կատարած վաճառքի համար): Ինչպիսի՞առաջընթաց է ապրում Անմիջական Վաճառքը: Մինչ այժմ աշխարհը լայնորեն ընդունել է անմիջական վաճառքի գաղափարը. 4500 խոշոր բիզնեսներ իրենց արտադրանքը վաճառում են այս մեթոդով: Այս ընկերությունների թվում մենք կարող ենք նշել Coca-Cola-ն, Gilette-ը, IBM-ը, Colgate-ը, Philips-ը և General Motors-ը: Ուղիղ Վաճառքը նկատելի է ավելի քան 125 երկրներում, և շուրջ 66 միլիոն մարդ զբաղվում է դրանով: 13 միլիոն մարդ ներգրավված են եղել այս մարքեթինգի մեջ մինչև 2002 թ. միայն ԱՄՆ-ում և այս թիվն աճեց մինչև 15.2 միլիոն 2006-ին, արդյունաբերությունը հասնում էր ԱՄՆ շրջանառության մեջ 32 միլիարդ դոլարի: Ջոն Քալենչը` հայտնի գրող և մարքեթինգի մասնագետ, հավատում է, որ անմիջական վաճառքը ընձեռել է իդեալական հնարավորություններ համաշխարհային պատմության մեջ: Անմիջական վաճառքի ոլորտի շնորհիվ շուրջ 64.000 մարդ կարողացել են վաստակել ութանիշ եկամուտներ մինչև 2002 թ. ԱՄՆ-ում: DSA-ի կողմից հրապարակված վիճակագրության համաձայն` 1992 թ.մարդկանց շուրջ 50 տոկոսը, ովքեր շաբաթական 40 ժամից ավել ժամանակ էին ծախսել անմիջական մարքեթինգով զբաղվելու վրա, տարեկան վաստակել էին 50 հազար դոլար: Որպես հավելում, նրանց 10 տոկոսը ունեին տարեկան 100 հազար դոլար եկամուտ: Տեղեկագրի կողմից կատարված` անմիջական վաճառքի ակտիվ հաճախորդների ուսումնասիրությունը, հանգեցրեց այն եզրակացության, որ անմիջական վաճառքի միջոցով ստացված ամենաշատ տարեկան եկամուտները տատանվում են միջինը 125.000-ից մի քանի միլիոն դոլարի սահմաններում: Լավ վարձատրվող մարդկանց ամբողջական քանակը տատանվում է կախված տվյալ կազմակերպությունից: Ամենաակտիվ միջազգային ընկերություններից մեկը, որը ներգրավված է անմիջական վաճառքի մեջ, պաշտոնապես հայտարարել է, որ իր թոփ առաջնորդներից 400-ը տարեկան վաստակում են միջինը 787.000$: Ինչքա՞ն է յուրաքանչյուր արտադրանքի անմիջական վաճառքի միջնորդավճարը Վոդայում: 30 - 850$ (կախված է փաթեթի արժեքից): Ի՞նչ է Երկակի Փոխհատուցման Ծրագիրը: Երկակի ծրագիրը բազմամակարդակ մարքեթինգային փոխհատուցման ծրագիր է, որը թույլ է տալիս յուրաքանչյուր սպառողի ունենալ երկու առաջնագծային դիստրիբյուտոր: Եթե դիստրիբյուտորը հովանավորում է ավելի քան երկու դիստրիբյուտորի, ավելցուկները դրվում են ավելի ցածր մակարդակների վրա` հովանավորող դիստրիբյուտորի առաջնագծից ներքև: Այս «տարածումը նոր դիստրիբյուտորների համար ամենագրավիչ կետերից մեկն է, քանի որ նրանք պետք է հովանավորեն միայն երկու
դիստրիբյուտորների` փոխհատուցման ծրագրին մասնակցելու համար: Այս համակարգը կարող է խրախուսել համագործակցությունը տարբեր անձանց մինչև, քանի որ նրանք բոլորը փոխադարձաբար կարող են շահել հավելյալ վաճառքից: Առաջնային սահմանափակումն այն է, որ դիստրիբյուտորները պետք է հավասարակշռեն իրենց ներքևում գտնվող երկու« ոտքերը` միջնորդավճար ստանալու համար: Ոտքերը» հավասարակշռելը սովորաբար պահանջում է, որ յուրաքանչյուր «ոտք-ի կողմից կատարված վաճառքի քանակությունը կազմի նույն գումարը: Այսպիսով, երկակի ծրագիրը կազմակերպչական կառույց է, որն օգտագործվում է բազմամակարդակ մարքեթինգով զբաղվող կազմակերպություններում: Այս կառույցում նոր սպառողները ներգրավվում են <<Երկակի Ծառի>> մեջ գնելով ապրանք, որտեղ յուրաքանչյուր «հանգույց կամ կազմակերպության նոր հաճախորդ ունի ձախ և աջ ենթածառեր կամ կողմեր: Ինչպե՞ս է երկակի միջնորդավճարը հաշվվելու Վոդայում: Գնելով ՎՈԴԱ փաթեթներից մեկը, Դուք կդառնաք VODA IBO (ՎՈԴԱ - Անկախ Բիզնեսի Սեփականատեր) և կստանաք VID (ՎՈԴԱ - Նույնականացման Կոդ): VID-ը փաստացիորեն հանդիսանում է Ձեր եկամտի կենտրոնական կոդը, որը թույլ է տալիս բոլոր սպառողներին ունենալ նվազագույնը երկու առաջնագծային դիստրիբյուտոր` ձախակողմյան և աջակողմյան: Այսպիսով բոլորը ունեն ձախակողմյան և աջակողմյան դիստրիբյուտորներ, ամեն անգամ, երբ Ձեր ձախակողմյանը վաստակում է 5VP (ՎՈԴԱ միավոր), և Ձեր աջակողմյանը վաստակում է 5VP (ՎՈԴԱ միավոր) ՎՈԴԱ-ն կփոխանցի 200 ԱՄՆ դոլար Ձեր ՎՈԴԱ հաշվին: Ի՞նչ է VP-ն: VP-ն ՎՈԴԱ միավոր է (VODA POINT): Յուրաքանչյուր ՎՈԴԱ փաթեթ ամրագրված է կանխորոշված միավորի, որը տարբեր է յուրաքանչյուր արտադրանքի համար հիմնված փաթեթների մանրամասների վրա: Եթե իմ ձախակողմյան դիստրիբյուտորը վաստակի 10, իսկ իմ աջակողմյանը` 5 ՎՈԴԱ միավոր, ինչքա՞ն ինձ կվճարեն: Ձեզ կվճարեն 200 ԱՄՆ դոլար, ձախ կողմում դուք ունեք 5 VP (ՎՈԴԱ միավոր) ընթացքի մեջ: Ինչպե՞ս ես կարող եմ ստանալ միջնորդավճար այն 5 ՎՈԴԱ միավորների համար, որոնք գտնվում են ընթացքի մեջ իմ ձախ կողմում: Դուք կստանաք դա այն դեպքում, երբ Ձեր աջակողմյան դիստրիբյուտորը կվաստակի 5 կամ ավել ՎՈԴԱ միավոր, որը կհավասարակշռվի ձախակողմյան դիստրիբյուտորի, կամ վճարման ոտքի հետ: Ի՞նչ է «վճարման ոտքը: Ավելի քիչ միավորներով «ոտք-ը կոչվում է վճարման ոտք: Ի՞նչ կլինի այն դեպքում, երբ իմ աջ կողմում լինի 100 մարդ, իսկ ձախ կողմում` զրո: Ձեզ վճարում են հիմնվելով աջ և ձախ ոտքերի միջև հավասարակշռության վրա, ուստի
եթե Ձեր վճարման ոտք-ը (այս դեպքում Ձեր ձախ կողմը) զրոյական է, դուք չեք ստանա միջնորդավճար մինչև Ձեր ձախ ոտքը վաստակի 5 ՎՈԴԱ միավոր, կամ ավելին: Որքա՞ն ժամանակ ես կստանամ միջնորդավճար: Յուրաքանչյուր ձախակողմյան և աջակողմյան 5 միավորի համար դուք ստանում եք միջնորդավճար մեկ անգամ, ոչ ավելին: Ինչպե՞ս է վոդան իմանում, որ ես նոր անդամների եմ հղում կատարել: Երբ դուք գրանցվում եք, դուք դառնում եք ՎՈԴԱ Անկախ Բիզնեսի Սեփականատեր, և ստանում եք Ձեր VID-ն (ՎՈԴԱ - Նույնականացման կոդը): Բոլորը ցանկանում են օգտվել այս հնարավորությունից Ձեր միջոցով, պարտավոր են մուտքագրել Ձեր VID-ը գրանցման առաջին էջում www.voda.net կայքում: Ոչ ոք չի կարող ինքնուրույն առցանց գրանցվել` մինչև ինչ-որ մեկը չտա նրանց հղումը: Որո՞նք են Երկակի ծրագրի վերաբերյալ իրավական հարցերը: Երկակի ծրագրերը նույն տրամաբանությամբ, ինչ որ մյուս բազմամակարդակ մարքեթինգի գործողությունները, աշխատում են օրենքի ներքո, ինչը նշանակում է, որ դրանք ենթակա են բազմամակարդակ մարքեթինգի ոլորտը կառավարող չորս հիմնական օրենքներին մասնավորապես`
Հակա-բուրգային օրենքներ: Որպեսզի չբնորոշվի որպես բուրգային սխեմա, որոնց գործունեությանը անօրինական է, երկակի ծրագրերը պետք է փոխհատուցում տան հիմնված օրինական վաճառքների, ոչ թե միայն այլ անդամների ներգրավման վրա: Պետք է լինի ընկերության կողմից առաջարկվող օրինական արտադրանք կամ
ծառայություն, որն օրինապես հաստատված է: Բիզնես հնարավորության օրենքներ: Կախված պետությունից կամ նահանգից երկակի ծրագրով ընկերությունը պետք է ունակ լինի տարեկան կամ երկու տարվա կտրվածքով զեկույց ներկայացնել իր գործունեության վերաբերյալ համապատասխան կառավարական մարմնին մանրամասնելով ծրագիրը, դրա ֆինանսները և կազմակերպության դիստրիբյուտորների և պրոմոտորների
ինքնությունն ու նրանց վերաբերող տեղեկատվությունը: Անվտանգության օրենքներ: Գործունեության անօրինական տեսակ համարվելուց խուսափելու համար, երկակի ծրագրի մասնակիցները չպետք է հավատացնեն պոտենցիալ անդամագրվողներին, որ եկամուտը ստացվելու է իրենց
անդամագրողից կամ որևէ երրորդ անձից: Վիճակահանության օրենքներ: Անվտանգության օրենքների նմանությամբ երկակի ծրագրի անդամագրողներն ու պրոմոտորները չպետք է ակնարկեն այնպիսի եկամուտների մասին, որոնք որոշվում են պատահականության սկզբունքով, այլ ոչ թե պոտենցիալ նոր անդամի կամ կազմակերպությունում ներառնված մյուս անձանց անմիջական գիտելիքներով և ունակություններով: Սա անելու համար կազմակերպությունները այնպես են կազմում իրենց ծրագիրը, որ մասնակցությունը վաճառքներին և մարքեթինգային այլ միջոցառումներին վարձատրվի:
Ե՞րբ է վճարվելու միջնորդավճարը: Միջնորդավճարը վճարվում է երկու շաբաթ անց` հինգշաբթի և ուրբաթ օրերին:
Ինչպե՞ս է վճարվելու միջնորդավճարը: Կախված միջնորդավճարի չափից այն կարող է վճարվել կամ էլեկտրոնային դրամապանակի կամ բիթքոյնի միջոցով: Էլեկտրոնային դրամապանակը կտեղադրվի ՎՈԴԱ հաշվում: Ի՞նչ է ՎՈԴԱ հաշիվը: Դա մեծ անվտանգությամբ օժտված տվյալների բազա է բաղկացած անհատական VID հաշիվներից, որտեղ շաբաթական միջնորդավճարները կրեդիտավորվում են մեքենայաբար յուրաքանչյուր միջնորդավճարային փուլից հետո: Ինչքանով է անվտանգ ՎՈԴԱ հաշիվը: Ցանկացած տեղեկատվության կամ դրամական փոխանցման անվտանգությունը Վոդայում ապահովվում է Comodo-ի միջոցով, որն աշխարհում SSL վկայագրերի թոփ պրովայդերներից մեկն է: Այն ստեղծվել է որպես հիմք ընդունելով վստահությունը այն հավատով, որ յուրաքանչյուր թվային դրամական փոխանցումների գործարք պետք է ունենա անվտանգության և վստահության ներկառուցված համակարգ: Հազարավոր ընկերություններ և կազմակերպություններ հիմնվում են Comodo-ի տեխնոլոգիայի վրա, որը կոչված է իրենց ամենաթանկարժեք ունեցվածքի տեղեկատվության իսկությունը հաստատելու, ստոգելու և դրա անվտանգությունը ապահովելու: Ինչպես նաև կոչված է պայքարելու մշտական վիրուսային սպառնալիքների և կիբեր հարձակումների դեմ: Ի՞նչ է SSL վկայագիրը: SSL-ի գործառույթն այն է, որ այն միացնում է ձեր համակարգիչը անվտանգ սերվերի: SSL-ը սովորաբար կիրառվում է կրեդիտային քարտի տվյալները, անձնական տեղեկատվությունը, բանկային տվյալները և հարկային ինֆորմացիան այլ բիզնես սերվերի փոխանցելիս: Ցանկացած առցանց առևտրային կայք, որտեղ դուք կարող եք ցանկացած բնույթի գնումներ կատարել պետք է ապահովված լինի SSL վկայագրով: Սա արվում է հաճախորդներին երաշխավորելու համար, որ իրենց տեղեկատվությունը չի գողացվի և իրենք չեն դառնա ինքնության գողության զոհեր: Ի՞նչ է էլեկտրոնային դրամապանակը: Էլեկտրոնային դրամապանակը voda.net-ում վճարման պաշտոնական միջոցներից մեկն է: Էլեկտրոնային դրապանակը նման է PayPal-ին: Տարբերությունն այն է, որ PayPal-ն օգտագործում է էլեկտրոնային փոստի հաշիվներ, որոնք ներառում են կրեդիտայի քարտի տվյալները, այնինչ էլեկտրոնային դրամապանակն օգտագործում է թվերի համադրություն, որը կարող է ուղարկվել էլեկտրոնային փոստով, կամ տեքստային հաղորդագրության միջոցով: Ի՞նչ է բիթքոյնը: Բիթքոյնը էլեկտրոնային տարադրամի ձև է, որը ստեղծվել և պահպանվում է էլեկտրոնային տարբերակով: Ոչ-ոք չի վերահսկում այն: Բիթքոյները չեն տպվում, ինչպես դոլարներն ու եվրոները: Դրանք ստեղծում են այն մարդիկ, ովքեր համակարգչային բիզնեսով են զբաղվում ամբողջ աշխարհում: Այն որպես կրիպտո տարադրամ է հայտնի, աճող դրամական միավորի առաջին օրինակն է:
Ինչո՞վ են բիթքոյնը և էլեկտրոնային դրամապանակը տարբերվում նորմալ տարադրամներից: Բիթքոյնը կարող է կիրառվել էլեկտրոնային տարբերակով գնումներ կատարելու համար: Այս առումով այն նման է պայմանական դոլարի, եվրոյի կամ յենի, որոնք նույնպես շրջանառվում են թվային կերպով: Ինչևիցե բիթքոյնի ամենակարևոր բնորոշիչ առանձնահատկությունն այն է, որ այն ապակենտրոնացված է, ինչն այն տարբեր է դարձնում պայմանական տարադրամից: Դա նշանակում է որ ոչ մի առանձին կառույց չի վերահսկում այն: Ավելին այն համաշխարհային տարադրամ է, ուստի դուք կարող եք այն օգտագործել ողջ աշխարհում: Ո՞վ է ստեղծել բիթքոյնը: Ծրագրաշարի մշակումով զբաղվող Սաթոշի Նակամոտոն առաջարկել է գործարկել բիթքոյնը, որն էլեկտրոնային վճարման համակարգ է հիմնված մաթեմատիկական ապացույցի վրա: Գաղափարն այն էր, որ ստեղծվի տարադրամ, որն անկախ կլինի ցանկացած կենտրոնական կառավարումից, կփոխանցվի էլեկտրոնային տարբերակով, քիչ թե շատ ակնթարթորեն շատ ցածր դրամական փոխանցումային վճարներով: Ինչի՞ վրա է հիմնված բիթքոյնը: Պայմանական տարադրամը հիմնվում էր ոսկու կամ արծաթի վրա: Թեորեապես դու գիտեիր, որ եթե բանկում դոլար հանձնեիր, դրա դիմաց կարող էիր ոսկի ստանալ (չնայած փաստացիորեն սա չէր գործում): Ինչևէ, բիթքոյնը հիմնված չէ ոսկու վրա, այն հիմնված է մաթեմատիկայի վրա: Ողջ աշխարհում մարդիկ օգտագործում են ծրագրեր, որոնք հետևում են մաթեմատիկական բանաձևի բիթքոյններ արտադրելու համար: Տեղեկատվական բանաձևը լիովին հասանելի է, ուստի յուրաքանչյուրը կարող է այն ստուգել: Ծրագրաշարը նույնպես բաց աղբյուր է, ինչը նշանակում է, որ բոլորը կարող են ծանոթանալ դրա հետ համոզվելու համար, որ այն անում է այն, ինչ պետք է անի: Ինչպե՞ս ես կարող եմ մուտք գործել իմ ՎՈԴԱ հաշիվ: Դուք կարող եք մուտք գործել Ձեր հաշիվ https://voda.net-ի միջոցով: Ինչևիցե Ձեր հաշիվ մուտք գործելու համար դուք հատուկ PIN ծածկագրի կարիք կունենաք: Նոր հաճախորդներն ընտրում են այս PIN ծածկագիրը գրանցման ժամանակ: Իմ հաշվի ժամկետը կսպառվի արդյո՞ք: Ձեր հաշվի ժամկետը կսպառվի 25 տարի հետո: Ընդ որում, դուք կարող եք գործարկել Ձեր հաշիվը ցանկացած ժամանակ, դուք միայն պարտավոր կլինեք տարեկան 15$ վճարել: Ինչպե՞ս և ու՞մ ես կարող եմ դիմել իմ հաշիվ մուտք գործելու հետ կապված խնդիրների դեպքում: Դուք կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել support@voda.net-ին: Ինչպե՞ս ես կարող եմ ամրագրել իմ հյուրանոցային համարը: Դուք կարող եք ամրագրել Ձեր հյուրանոցային համարը էլեկտրոնային նամակ ուղարկելով vacation@voda.net-ին ամրագրումից 3-4 շաբաթ առաջ, որի մեջ նշված կլինի Ձեր արձակուրդը վայելելու համար Ձեր նախընտրած ժամանակն ու ուղղությունը: 2-3
աշխատանքային օրվա ընթացքում Դուք կստանաք էլեկտրոնային նամակ, որի մեջ նշված կլինեն հասանելի հյուրանոցներն ու սենյակները, Ձեր ընտրած ժամանակահատվածում և վայրում: Հաջորդ քայլով Դուք կարող եք ընտրել դրանցից մեկը և հաստատել Ձեր ամրագրումը էլեկտրոնային նամակ ուղարկելով և Վոդան Ձեզ կուղարկի հաստատման նամակը: Ես կարող եմ արդյո՞ք ավելի շատ բան ներդնել այս գործի մեջ, քան մարդկանց անդամագրումը, որ օգտվեմ այս հնարավորությունից: Իհարկե, Դուք միշտ կարող եք շահել անմիջական վաճառքից: Ինչպե՞ս կարող եմ ավելի շատ բան իմանալ Վոդայի մասին: Voda.net-ը ձեռք է բերել D-U-N-S համար, և դուք կարող եք այն օգտագործել` ավելի շատ տեղեկություն ստանալու համար: Ի՞նչ է D-U-N-S համարը: Կանադայում ծնված յուրաքանչյուր անձ ծննդյան պահին ստանում է սոցիալական ապահովության համար: Առանց նույնականացման այս միջոցի մարդը չի կարող օգտվել շատ արտոնություններից, ներառյալ թոշակառուի կամ հաշմանդամ աշխատակցի առավելությունները: Սոցիալական ապահովության համարն անհրաժեշտ է նաև հարկային վճարումներն իրականացնելու համար: Բիզնես-միավորները չեն ստանում և կարիք չունեն ստանալու սոցիալական ապահովության համարներ: Սակայն նրանք կարող են ձեռք բերել հատուկ իննանիշ նույնականացման համար մի համակարգի միջոցով, որը կոչվում է <<Տվյալների ունիվերսալ հաշվառման համակարգ>>, որի հապավումն է D-U-NS: Ինչպե՞ս է ստեղծվել D-U-N-S-ը: Տվյալների ունիվերսալ հաշվառման համակարգը բիզնեսի նույնականացման տվյալների բազա է, որը հիմնադրվել է 1963 թ.-ին Դան Բրեդսթրիթ մասնավոր ընկերության կողմից: Յուրաքանչյուր D-U-N-S համար պարունակում է որոշակի տեղեկատվություն այն բիզնեսի մասին, որը ներկայացնում է, այն է.
Գոյության և գործունակության հաստատում: Դեմոգրաֆիկ ինֆորմացիա: Բաժնետիրական հարաբերություններ:
Ի՞նչ է բուրգային վաճառքը: Բուրգային վաճառքի սխեման առաջնահերթորեն կենտրոնանում է ուրիշներին ներգրավելու միջոցով եկամուտներ ստանալու, այլ ոչ թե արտադրանքի վաճառքից եկամուտներ ստանալու վրա: Այս սխեմաները կարող են առաջարկել որոշակի արտադրանք, սակայն արտադրանքը կարող է ունենալ շատ ցածր արժեք: Բուրգային վաճառքի սխեմայի հիմնումը, գործարկումը, գովազդը կամ առաջխաղացման փորձը համարվում է հանցագործություն: Սխեման Ինչպես պարզ է դառնում դրա անվանումից, բուրգային սխեման կառուցված է բուրգի
նման: Այն որպես կանոն սկսում է մեկ անձից սկզբնական հավաքագրողից, ով գտնվում է բուրգի գագաթին: Այս մարդը ներգրավում է երկրորդ անձի, որից պահանջվում է <<ներդնել>> որոշակի գումար, որը վճարվում է սկզբնական հավաքագրողին: Իր ներդրած գումարը հետ ստանալու համար այս անձը պետք է հավաքագրի ավելի շատ մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը ևս ստիպված կլինի ներդրում անել: Եթե նա կարողանա հավաքել 10 մարդ, որոնք ներդրում կանեն, նա եկամուտ կստանա միայն փոքր ներդրում կատարելով: Հաջորդիվ, նոր մարդիկ իրենք են դառնում հավաքագրողներ և յուրաքանչյուրը իր հերթին պարտավորվում է ներգրավել հավելյալ 10 մարդու, որի հետևանքով մարդկանց թիվը 100ով ավելանում է: Այս նոր ներգրավվածներից յուրաքանչյուրը նույնպես պարտավոր է ներդրում կատարել վճարելով այն մարդուն, ով իրենց ներգրավել է: Հավաքագրողները ստանում են եկամուտ բոլոր ստացված փողերից հանած իրենց սկզբնական ներդրումը, որը վճարել էին իրենց անդամագրող մարդուն: Գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ մինչև բուրգի հիմքը այլևս բավականաչափ ամուր չի լինում վերևի կառույցը պահելու համար և այլևս չեն լինում անդամագրվողներ: Բուրգային սխեմաներից բացի կան շատ այլ զեղծարարություններ, որոնք թաքնվում են օրինական կես-դրույք աշխատանքի դիմակի տակ: Խնդիրն այն է, որ սխեման չի կարող հավերժ շարունակվել, քանի որ մարդկանց թվաքանակը, ովքեր կարող են դրան միանալ, սահմանափակ է (նույնիսկ եթե աշխարհի բոլոր մարդիկ էլ միանային): Մարդկանց խաբում են հավատացնելով, որ որոշակի գումար տալով իրենք ավելի շատ գումար են վաստակում, բայց արդյունքում ստացվում է, որ ոչ մի հարստություն չի կուտակվել, ոչ մի ապրանք չի վաճառվել, ոչ մի ներդրում չի արվել և ոչ մի ծառայություն չի մատուցվել: Խաբեությունն այն փաստում է, որ շրջանը չի կարող ինքն իրեն ապահովել, ուստի ինչ-որ տեղ բուրգի ներքևում մարդիկ անխուսափելիորեն փող են կորցնելու: Ամենախոցելին այն մարդիկ են, ովքեր գտնվում են բուրգի ամենաներքևում, որտեղ արդեն անհնար է դառնում ներգրավել այնպիսի քանակությամբ մարդկանց, որոնք կկարողանան փակել իրենց ներգրավողների նախկին շերտի ծախսերը: Զեղծարարության այս ձևը անօրինական է Ամն-ում և աշխարհի երկրների մեծ մասում: Գնահատվել է, որ բուրգի սխեմայում ընդգրկված մարդկանց 90%-ը կորցնում են իրենց գումարը: Ո՞րն է տարբերությունը բազմամակարդակ մարքեթինգային ծրագրերի և բուրգային վաճառքի սխեմաների միջև: Բազմամակարդակ մարքեթինգային ծրագիրը օրինական բիզնեսի միջոց է, որն ապրանքներ և ծառայություններ է վաճառում: Բուրգային վաճառքի սխեման ի տարբերության բազմամակարդակ մարքեթինգային ծրագրի անօրինական է, քանի որ.
Չկա ընկերության կողմից առաջարկվող օրինական արտադրանք կամ
ծառայություն, որն օրենքով հաստատված կլինի: Բուրգային սխեմայով ընկերությունը չի ներկայացնում տարեկան կամ երկու տարվա կտրվածքով իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն կառավարական համապատասխան մարմնին, որտեղ մանրամասն կներկայացվեն դրա ծրագիրը, ֆինանսները և կազմակերպության դիստրիբյուտորների վերաբերյալ տեղեկատվությունը:
Ներգրավողները պոտենցիալ անդամներին ստիպում են հավատալ, որ
եկամուտները կստացվեն ներգրավողից կամ որևէ այլ երրորդ անձից: Ներգրավողներն ակնարկում են այնպիսի եկամուտների մասին, որոնք որոշվում են պատահականության սկզբունքով, այլ ոչ թե պոտենցիալ նոր անդամի կամ կազմակերպությունում ներառնված մյուս անձանց անմիջական գիտելիքներով և ունակություններով:
Դատարկիր քո բաժակը <<Դատարկիր քո բաժակը, որ այն կարողանա լցվել, դարձիր զուրկ ամբողջականության հասնելու համար>>: Բրյուս Լի Երբ հերթը հասնում է մեր ոլորտին, տարածված հերյուրանք է, որ բոլորը հաջողության են հասնում միանգամից առանց որևէ ջանք գործադրելու և առաց մարքեթինգային հմտությունների ոլորտում որևէ փորձի: Կա հստակ պատճառ, թե ինչու է այս ոլորտը կոչվում բազմամակարդակ մարքեթինգ: Մարքեթինգը առարկա է, որին պետք է տիրապետել և զբաղվել դրանով առնվազն 1-3 տարի որոշակի հաջողությունների հասնելու համար: Բարեբախտաբար դուք դրա միջով միայնակ չեք անցնում, իրականում ոչ-ոք չի կարող միայնակ դառնալ հաջողակ: Դուք պետք է ունենաք մարզիչ-մենթոր և փորձված համակարգ, որն առաջնահերթ է երկարաժամկետ հաջողության համար: Այս ոլորտի կառուցվածքն այնպիսին է, որ Ձեր առաջնորդների շահերից է բխում, որ Դուք հասնեք հաջողության, ուստի նրանք պատրաստակամ են Ձեզ սովորեցնելու համակարգը: Բիզնեսի սեփականատերերը voda.net-ում կիրառում են այն համակարգն ու կարևոր հմտությունները, որոնք իրենք սովորել են և արդեն կարող են կիրառել, ուստի նրանք ոչ միայն իրենք են հաջողության հասնում, այլև նպաստում են Ձեր հաջողությանը: Այսպիսով, եթե դուք երազում եք հաջողակ բիզնես ունենալու մասին. Եղեք ընկալող: Բազմամակարդակ մարքեթինգը կրկնօրինակման բիզնես է: Նրանք, ովքեր արդեն հաջողակ են կկիսեն իրենց հաջողության գաղտնիքները և այն ամենը, ինչ Ձեզ հարկավոր է անել, նրանց հետևելն է: Ցավոք, որոշ մարդիկ սկզբում այնքան էլ ընկալող չեն: Հնարավոր է նրանք հաջողակ են եղել որևէ այլ բիզնեսում և կարծում են, որ կարող են անել նույն բաներն ու հաջողակ լինել նաև բազմամակարդակ մարքեթինգում: Սակայն նրանք սխալվում են և որևէ առաջընթաց չեն ունենա, քանի որ չունեն էական գիտելիք և փորձ այս ոլորտում: Բազմամակարդակ մարքեթինգի հաջողակ ներկայացուցիչները ցանկանում են Ձեզ օգնել իրենց պրակտիկ լուծումներով, ուստի եղեք ընկալող և կրկնօրինակեք նրանց հաջողությունը: <<Դատարկիր քո բաժակը>> հին չինական արտահայտություն է, որը հաճախ վերագրվում է պրոֆեսորի (Թոկուսան) և Զեն ուսուցչի (Ռյուտան) միջև հայտնի երկխոսությանը: Պրոֆեսորը գալիս է սովորելու Զեն ուսուցչից, բայց վերջինիս համար շուտով ակնհայտ է դառնում, որ նա ավելի շատ փորձում է ցուցադրել իր սեփական գիտելիքը, քան նոր գիտելիք սովորել: Նա ընդհատում է Զեն ուսուցչին: Նա Զեն ուսուցչի յուրաքանչյուր պատմությունից հետո, լսելու փոխարեն, իր սեփական պատմությունն է պատմում: Ուստի Զեն ուսուցիչը սկսում է մի բաժակ թեյ լցնել: Նա լցնում է բաժակը և շարունակում է լցնել, մինչ թեյը դուրս է հոսում: Պրոֆեսորն ընդհատում է նրան ասելով, որ
բաժակը լիքն է և այլևս տեղ չկա: <<Իհարկե ասում է ուսուցիչը, դու այս բաժակի նման ես, դու լի ես գաղափարներով: Դու գալիս ես և խնդրում, որ սովորեցնեմ քեզ, բայց քո բաժակը լիքն է, ես ոչինչ չեմ կարող ավելացնել: Որպեսզի կարողանամ սովորեցնել քեզ, ստիպված կլինես բաժակդ դատարկել>>: Դատարկ բաժակի անհրաժեշտությունը բաց միտքն է, որն ամեն ինչի հիմքն է: Սակայն մեր կյանքում հաճախ է պատահում, որ երբ փորձում ենք ինչ-որ նոր բան սովորել, փորձում ենք ամեն ինչ իրար վրա բարդել երբեք չվերացնելով իրական խոչընդոտներն ու չհրաժարվելով այնպիսի պահվածքից, որը մեզ օգուտ չի բերում: Նոր առաքելություն սկսելու համար Դուք միշտ պետք է Ձեզ սկսնակ համարեք: Սկսնակի միտքը դատարկ է, պատրաստ սովորելու և բաց բոլոր հնարավորությունների առջև: Հակառակ մտածելակերպը գիտակ միտքը, մեզ ծուղակն է գցում ստիպելով մտածել, որ ամեն ինչ գիտենք, և մենք այլևս չենք ընդունում նոր գաղափարներ ու փոփոխություններ: Մեր միտքը դառնում է փակ, մենք դադարում ենք սովորել և ընկնում ենք լճացման մեջ: Զերծ լինելով նախնական պատկերացումներից և դատողություններից սկսնակի ուղեղը պատրաստ է հետազոտելու և դիտարկելու: Դա մտքի այն տեսակն է, որն իրերը տեսնում է այնպես, ինչպես դրանք կան, այլ ոչ թե այնպես, ինչպես որ մենք ենք սպասում, որ դրանք կլինեն: Պատկերացրեք ինչ կլիներ, եթե կարողանայիք յուրաքանչյուր նոր գաղափարի հանդեպ ցուցաբերել այսպիսի մոտեցում: <<Չիմանալ>> նշանակում է <<Ես կտեսնեմ, ինչ կպատահի և կվստահեմ նրան, ինչ ի հայտ կգա, վայրկյան առ վայրկյան>>: Սա ավելի դժվար է, քան դուք կարծում եք: Երբ մենք հասնում ենք չափահասության, մենք այնքան լի ենք գաղափարներով, որ նույնիսկ չենք էլ նկատում դա: Մենք կարող ենք համարել, որ մեր միտքը բաց է, բայց փաստացիորեն այն ամենն ինչ մենք սովորում ենք, զտվում բազմաթիվ պատկերացումների միջով և դասակարգվում է, որ կարողանա տեղավորվել մեր արդեն ունեցած գիտելիքի շրջանակներում: Դրա վառ օրինակ կարող է ծառայել այն, թե ինչպես ենք մենք մեր անցյալը բերում մեր ներկա և հետագայում նույնիսկ ապագա: Մենք մեր ընկալումներն ու գործողությունները հիմնում ենք անցյալի վրա մարդկանց և ինքներս մեզ դատելով պահվածքի և կենսակերպի այնպիսի չափանիշներով, որոնք կարող են արդեն գոյություն չունենալ: Հասկանալի է, որ մարդիկ երբեմն օգտագործում են անցյալը ապագան կանխատեսելու կամ ներկայում որոշումներ կայացնելու համար, բայց հարկավոր է զգույշ լինել, որ այն չօգտագործվի Ձեզ կամ ուրիշներին սահմանափակելու նպատակով: Ես հավատում եմ, որ պետք է դատարկել բաժակը, մաքրել գրատախտակն ու նորից սկսել, եթե Դուք ուզում եք փոխել ուղեգիծն ու գտնել Ձեր ճիշտ նշանակությունը: Պարադիգմի փոփոխություն և գրավչության օրենք Աշխարհի բնակչության 3%-ը վերահսկում է աշխարհի ռեսուրսների 90%-ը: Ուստի ինչու՞ չհետևել նրանց ամբոխին, հետևելու փոխարեն: Նրանք կրակոտ են և կենտրոնացած, բայց ամբոխից շատերն են այդպիսին: Այդ դեպքում ո՞րն է հիմնական տարբերությունը: Մեկ բառով ասած դա պարադիգմն է. նրանց ինքնավստահությունը, արժեքներն ու յուրահատուկ և բացարձակապես դրական կենտրոնացումն իրենց ցանկության վրա: Նրանք գիտեն ինչ են ուզում և գիտեն ինչպես ստանան դա: Պարադիգմի փոփոխությունը մեծ փոփոխություն է որոշ գործընթացների իրականացման մեջ: Պարադիգմի փոփոխությունը կարող է առաջանալ, երբ նոր աշխատանքային հնարավորություն է ի
հայտ գալիս, սակայն այն չի կարող իրագործվել մինչ հին մտածելակերպն ու ավանդական պարադիգմերը չփոխվեն: Ձեր պարադիգմը գտնվում է Ձեր ենթագիտակցության մեջ: Ոմանք, այդ թվում նաև հին հույներն ասում էին, որ այն գտնվում է Ձեր սրտում: Ձեր գիտակից միտքը պատասխանատու է միայն Ձեր մտքերի 3-4%-ին հետևելու համար, հավասարակշռությունը գալիս է Ձեր ենթագիտակցությունից: Ուստի կենսական նշանակություն ունի, որ Ձեր պարադիգմը ճիշտ ուղղությամբ աշխատի, որ կարողանաք մեծացնել Ձեր հաջողությունն ու ապրել Ձեր երազանքները, և միգուցե դառնալ 3%-ից մեկը: Ձեր իրականությունը կազմող տեղեկատվության միլիարդավոր բիթերը Ձեր մտածելու արդյունքն են: Նախկինում ունեցած ողջ կենսափորձն է ձևավորում հավատալիքային համակարգը, կամ այն, ինչ ոմանք անվանում են պարադիգմ: Այս հավատալիքային համակարգը, կամ պարադիգմը կանխորոշում է, թե Դուք ինչի կարող եք հասնել Ձեր կյանքում: Եթե դուք ուզում եք փոխել ձեր ներկայիս կյանքը, դուք պետք է վերափոխեք իրականության Ձեր ներկայիս ընկալումը փոխելով Ձեր հավատալիքային համակարգը: Դրան հասնելու միջոցները տարբեր են տարբեր մարդկանց մոտ: Որպես օրինակ, կոչերը կարող են օգնել, սակայն դրանք փոփոխություն չեն մտցնի Ձեր իրավիճակում և չեն վերածրագրավորի Ձեր առկա հավատալիքային համակարգը, եթե դուք միայն որոշ բառեր անընդհատ կրկնեք: Դուք պետք է թույլ տաք, որ դրանք ստեղծեն զգացողություն, որ դուք արդեն ունեք այն, ինչ ուզում եք: Օգտագործեք Ձեր երևակայությունը բացասական գործոններին հակազդելու համար և իսկապես ապրեք այն զգացմունքները, որ դուք հասել եք Ձեր երազանքին: Միայն օրական քսան րոպե հատկացնելով կոչեր արտասանելուն դուք չեք հասնի այն ցանկալի արդյունքներին, որ հույս ունեք ստանալ: Դուք ստիպված եք օգտագործել Ձեր երևակայությունը այնպիսի զգացմունքներ և պատկերներ առաջացնելու համար, որոնք կփոխանցեն Ձեր ցանկությանը Ձեր ենթագիտակցությանը: Ձեր հավատալիքային համակարգը փոխելու համար.
Դուք պետք է շարունակաբար Ձեր գիտակցությանն ու ենթագիտակցությանը տաք նոր ուղղվածություն մտքերի, պատկերների և զգացմունքների միջոցով, մինչև որ կրկնությունը փոխի Ձեր հավատալիքային համակարգը կամ
պարադիգմը: Դուք պետք է լինեք համառ և աննկուն: Դուք պետք է հստակ մտապատկեր ունենաք, թե ինչ եք դուք ուզում: Դուք պետք է կիրք կամ ուժեղ զգացմունքներ (այրող ցանկություններ)
առաջացնեք Ձեր մեջ: Դուք պետք է շարունակաբար դա փոխանցեք Ձեր գիտակցությանն ու ենթագիտակցությանը մինչ դա իր դրսևորումը գտնի Ձեր հավատալիքային համակարգում կամ պարադիգմում փոփոխության տեսքով:
Եթե Դուք մտածում եք, որ մարդիկ կամ հանգամանքներն են Ձեր խնդիրը, ապա նորից մտածեք: Եթե դուք չունեք որևէ բան, որ ցանկանում եք, նշանակում է Ձեր ներկայիս հավատալիքային համակարգը չի թողնում, որ այն գոյություն ունենա Ձեր իրականության մեջ: Ձեր զգացմունքների, մտքերի և հավատալիքների ներկայիս հավաքածուն
բավականաչափ մեծ չէ, որ տեղավորի այն բաները, ինչ դուք չունեք: Նոր մտքի փիլիսոփայության մեջ կա մի հավատալիք, որ կենտրոնանալով դրական կամ բացասական մտքերի վրա անհատը դրական կամ բացասական փորձ է բերում իր կյանք և դա կոչվում է գրավչության օրենք: Օրինակ, եթե Ձեր առջև դրված է մի առաջադրանք և դուք հավատում եք, որ կարող եք կամ չեք կարող այն կատարել, երկու դեպքում էլ դուք ճիշտ եք: Դուք և Ձեր հավատալիքային համակարգն է միան պատասխանատու այն բանի համար, թե ինչ տեսք կունենա Ձեր ապագան: Սա նշանակում է, որ գիտակցաբար կամ անգիտակցաբար մենք ենք պատասխանատու և դրական և բացաական ազդեցությունների ներհոսքի համար մեր կյանք: Գրավչության օրենքի առաջնային մասն է կազմում այն բանի գիտակցումը, որ այն, թե ինչի վրա ենք մենք կենտրոնանում, կարող է ուժեղ ազդեցություն ունենալ մեզ հետ կատարվող իրադարձությունների վրա: Եթե Դուք Ձեր օրերն անց եք կացնում անցյալի վերաբերյալ ափսոսանքների կամ ապագայի հանդեպ վախերի մեջ, Դուք հավանաբար ավելի բացասական իրադարձությունների կհանդիպեք, բայց եթե Դուք լույսի շող տեսնեք Ձեր ցանկացած կենսափորձում, ապա շուտով դրական իրադարձությունները ամեն օր կշրջապատեն Ձեզ: Այսպիսով գրավչության օրենքը խրախուսում է Ձեզ տեսնելու, որ Դուք ազատ եք վերահսկելու, թե ինչպես կզարգանա Ձեր ապագան այն ձևավորելով այնպես, ինչպես Դուք եք ցանկանում: Երբ Դուք սկսեք սովորել, թե ինչպես օգտագործել Գրավչության օրենքի հետ ասոցացվող բազմաթիվ հզոր և պրակտիկ գործիքները, Դուք կարող եք սկսել ապրել և մտածել ավելի լավատեսորեն, ինչն էլ կօգնի Ձեզ գրավել էլ ավելի շատ դրական դեպքեր և իրադարձություններ: Ինչին որ ձգտում եք, ինչ էլ որ լինեն Ձեր նպատակներն ու երազանքները, Գրավչության օրենքը կարող է Ձեզ արժեքավոր դասեր սովորեցնել, որ Ձեզ կմոտեցնի Ձեր ամենափայփայված նպատակներին: Հետագա ընթերցում Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի առաջին գլուխը: Բացահայտեք Ձեր պոտենցիալը: Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի երկրորդ գլուխը: Վերահսկեք Ձեր կյանքը: Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի երրորդ գլուխը: Հստակեցրեք Ձեր արժեքները: Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի չորրորդ գլուխը: Վերլուծեք Ձեր հավատալիքները: Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի քսաներորդ գլուխը: Ակտիվացրեք Ձեր գերգիտակից միտքը: Հասեք Ձեր նպատակներին Հաջողակ և երջանիկ կյանք ունենալու համար առաջնային են հստակ նպատակները և դրանց հասնելու այրող ցանկությունը: Եթե Դուք բավականաչափ ժամանակ չհատկացնեք հստակեցնելու համար, թե հատկապես ինչ եք Դուք փորձում իրագործել, ապա Դուք հավերժ մատնված կլինեք Ձեր կյանքը վատնելու այն մարդկանց նպատակներն իրագործելով, ովքեր հատկացնում են այդ ժամանակը: Ձեր կյանքի համար հստակ ուղեգծի բացակայության դեպքում, Դուք կամ անիմաստ կթափառեք կամ այնպիսի կարիերա կստեղծեք, որը Ձեզ համար չէ: Դուք կարող է որոշակի գումար վաստակել և որոշ հետաքրքիր աշխատանքներ կատարել, բայց վերջնական արդյունքը բոլորովին նման չի լինի այն ամենին, ինչ որ Դուք գիտակցաբար որոշել էիք կառուցել և ի վերջո Ձեզ կպատի այն հուսահատ զգացմունքը, որ միգուցե ճանապարհին Դուք մի տեղ սխալ
շրջապտույտ եք կատարել: Եթե նպատակներ դնելը այսքան վճռորոշ է ու կարևոր, ապա ինչու՞ այսքան քիչ մարդիկ են ժամանակ հատկացնում հստակորեն որոշելու համար, թե որտեղ են իրենք ուզում լինել:
Պատճառի մի մասն է գիտելիքի պակասը այն հարցի շուրջ, թե ինչպես է պետք հստակ նպատակներ դնել: Դպրոցում մեզ ոչ ոք չի սովորեցնում, թե ինչպես են
նպատակ դնում: Հստակ նպատակներ դնելու հսկայական կարևորության չգիտակցումը ևս մի
պատճառ է, թե ինչու են մարդիկ վախենում նպատակներ դնել: Նպատակներ դնելու ճանապարհին հաճախ հանդիպող խոչընդոտներից մեկն է
ձախողման կամ սխալ գործելու վախը: Դուք հավանաբար Ձեր ժամանակի մեծ մասն անց եք կացնում աշխատելով, որ իրագործեք ուրիշ մարդկանց նպատակները, քանի որ վախենում եք ինչ-որ բան սխալ անել Ձեր սեփական հաջողությունը ծրագրելիս: Եվ տեղական արագ սննդի կետը, հեռուստատեսային գովազդով զբաղվողները և բիզնեսների բաժնետերերը, որոնց համար Դուք հնարավոր է աշխատում եք, շատ ուրախ են դրա համար: Եթե Դուք չորոշեք, թե ինչ եք իսկապես ցանկանում, ապա Դուք որոշել եք Ձեր ապագան հանձնել ուրիշների քմահաճույքներին, և դա միշտ սխալ է: Ղեկը Ձեր ձեռքը վերցնելով և որոշելով, թե ուր եք ցանկանում գնալ Դուք վերահսկողության հսկայական զգացում եք ապրում, որը շատ մարդիկ չեն զգում իրենց ողջ կյանքում: Մենք բոլորս ունենք այնպիսի նպատակներ, որոնց կցանկանայինք հասնել մեր կյանքում ավելի լավ կազմվածք ունենալ, ճամփորդել, բարեգործություն անել, հաջողությամբ կառուցել Ձեր երազած բիզնեսը, հրաշալի ընտանիք կազմել, գրել բեսթսելլեր, շահել առաջնությունում և այսպես շարունակ: Այս բաներին տանող ճանապարհը սկսվում է Ձեզ բնորոշ նպատակները որոշակիացնելով: Երբ սահմանում եք Ձեր նպատակները, աշխատեք լինել ակնառու: Կարևոր չէ, որ Ձեր նպատակները ուրիշներին չեն երջանկացնում, գոհացնում կամ ոգեշնչում, կարևորը Դուք եք և Ձեր այրող ցանկությունը հասնելու Ձեր նպատակներին: Այրող ցանկությունը այն չէ, ինչ դուք ուզում կամ ցանկանում եք, այլ այն է, ինչ պարտադիր պահանջ է Ձեզ համար: Դուք չեք կարող ապրել առանց դրա: Պատկերացրեք, որ Դուք լողալ չգիտեք: Դուք գնում եք լողավազան և հանկարծակի ընկնում եք լողավազանի մեջ: Լողավազանը այնքան խորն է, որ Դուք կխեղդվեք: Այն պահին, երբ Դուք խեղդվում եք, ինչքա՞ն եք Դուք ցանկանում շնչել: Շնչելը կդառնա նպատակ և այն, թե ինչքան շատ Դուք ունեք դրա կարիքը, հենց այն այրող ցանկությունն է, որի մասին ես խոսում եմ, այսինքն մի բան, առանց որի Դուք չեք կարող ապրել: Ձեր նպատակը պետք է այդպիսին լինի, Դուք պետք է զգաք, որ չեք շնչի, եթե դրան չհասնեք: Շատ մարդիկ ուզում են ավելի լավ կյանքով ապրել, բայց նրանց մեծ մասը չի հասնի դրան, քանի որ դա գերնպատակ չէ նրանց համար: Եթե մի բան գերնպատակ է Ձեզ համար, Դուք ամեն ինչ կանեք այն ստանալու համար: Սա է այն այրող ցանկությունը, որ Ձեզ պետք է, եթե Դուք ուզում եք հաջողության հասնել Ձեր կյանքում: Հաջողությունը երբեք հենց այնպես չի գալիս, Դուք պետք է շատ ժամանակ և ջանք ծախսեք դրա վրա: Ակնհայտ է, որ Դուք շատ բաների միջով պետք է անցնեք, որոնք չափազանց կարևոր են հաջողության հասնելու համար, բայց թույլ տվեք ինձ անկեղծ լինել: Նույնիսկ եթե Դուք ունենաք այս ամենը, բայց չորոշեք հստակ նպատակ կամ Ձեր նպատակը բավականաչափ ուժեղ չլինի, եթե Ձեր
պատճառը չի ստիպում Ձեզ գնալ և անել ամեն հնարավորը, եթե դուք չունեք այդ այրող ցանկությունը, հասնելու Ձեր երազանքին, աշխարհի բոլոր հմտություններին տիրապետելն իսկ չի օգնի Ձեզ հաջողության հասնել այս ոլորտում: Ձեր պատճառը, Ձեր երազանքը, Ձեր նպատակը պետք է լինեն գերհստակ: Ձեր ներսում պետք է կրակ լինի, որը կլուսավորի Ձեզ և Ձեր որոշած նպատակներին հասնելու ճանապարհին: Ահա մի փոքրիկ պատմություն, որը կլուսաբանի, թե հատկապես ինչ է այրող ցանկությունը: Շատ ժամանակ առաջ մի անվանի ռազմիկ բախվեց մի իրավիճակի, որը նրան ստիպեց մի որոշում ընդունել, որն ապահովեց նրա հաջողությունը ռազմի դաշտում: Նա պատրաստվում էր իր զորքերն ուղարկել ընդդեմ հզոր թշնամու, որի մարտիկները թվով գերազանցում էին իր մարտիկներին: Նա իր զինվորներին նավ նստեցրեց, նավարկեց դեպի թշնամու երկիրը, ափ իջեցրեց զինվորներին և սպառազինությունը, հետո հրամայեց այրել նավերը: Իր մարդկանց դիմելով առաջին ճակատամարտից առաջ նա ասաց. <<Դուք տեսնում եք, թե ինչպես են ծխում նավերը: Դա նշանակում է, որ մենք կենդանի չենք կարող հեռանալ այս ափերից, եթե չհաղթենք: Մենք այժմ չունենք ընտրություն կամ հաղթում ենք, կամ կործանվում >>: Նրանք հաղթեցին: Միշտ հիշեք <<Ցանկությունն է բոլոր ձեռքբերումների սկզբնակետը, ոչ թե հույսը>> և եթե Դուք ոնեք այդ այրող ցանկությունը Ձեր ներսում, որը ստիպում է Ձեզ հասնել Ձեր նպատակներին, ապա չկա ոչինչ, որ կարող է կանգնեցնել Ձեզ: Մի պահ մտածեք Ձեր առջև դրված նպատակների մասին: Ինչքանո՞վ եք Դուք նվիրված այդ նպատակներին հասնելու համար: Ի՞նչ պայմաններում Դուք կարող եք հանձնվել: Ի՞նչ կլինի, եթե կարողանաք զգալիորեն ավելացնել այս նպատակներին հասնելու Ձեր ցանկությունը: Միգուցե դուք դա այնքան շատ ցանկանայիք, որ ամենայն վստահությամբ իմանայիք, որ վստահաբար երբեք չեք հանձնվի: Երբ Դուք իսկապես 100%-ով նվիրված եք Ձեր նպատակներին հասնելուն, դուք հուսալուց անցնում եք իմանալուն: Եթե դուք չափազանց շատ եք մի բան ուզում, ապա դրանից հրաժարվելը տարբերակ չէ: Դուք կամ ձևը գտնում եք, կամ ստեղծում եք: Դուք ցանկացած գին վճարում եք դրա համար: Բազմամակարդակ մարքեթինգում նպատակ դնելը ոչ միայն կարող է Ձեզ օգնել ճիշտ բաշխել Ձեր ժամանակը, այլև կարող է օգնել Ձեր առաջնորդին իմանալու, թե ինչ ծրագրեր դուք ունեք հաջորդ տարվա, երեք, կամ հինգ տարիների համար, և ուղղորդելու Ձեզ` դրանց հասնելու համար: Հետագա ընթերցում Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի հինգերորդ գլուխը: Ստեղծեք Ձեր սեփական ապագան: Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի վեցերորդ գլուխը: Որոշեք Ձեր իրական նպատակները: Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի յոթերորդ գլուխը: Որոշեք Ձեր գլխավոր որոշակի նպատակը: Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի ութերորդ գլուխը: Սկսեք սկզբից: Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի իններորդ գլուխը: Որոշեք և հասեք Ձեր բոլոր ֆինանսական նպատակներին:
Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի տասներորդ գլուխը: Դարձեք գիտակ Ձեր բնագավառում: Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի տասնմեկերորդ գլուխը: Բարելավեք Ձեր ընտանեկան կյանքն ու հարաբերությունները: Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի տասներկուերորդ գլուխը: Օպտիմալացրեք Ձեր առողջությունն ու բարեկեցությունը: Համակարգային նպատակներ Այն մարդիկ, որոնք ուժեղ այրող ցանկություն ունեն հասնելու իրենց նպատակներին, հաճախ անվանվում են նպատակասլաց: Բայց արդյո՞ք այս յուրահատկությունը բնորոշ է միայն քիչ թվով յուրահատուկ մարդկանց: Իհարկե ոչ: Ճիշտ համակարգով, յուրաքանչյուրը կարող է իրենց ներսում աճեցնել խորը, այրող ցանկություն և անցնել լիակատար նվիրվածության վիճակի` հաստատ իմանալով, որ հաջողությունը նույնքան անխուսափելի է, որքան արևածագը: Ուստի եկեք որոշակիացնենք համակարգը: Ո՞րն է նպատակների և համակարգերի միջև տարբերությունը: Եթե դու մարզիչ ես, քո նպատակն է հաղթել առաջնությունում: Քո համակարգն այն է, ինչ քո թիմը անում է մարզումների ժամանակ ամեն օր: Եթե դու գրող ես, քո նպատակը գիրք գրելն է: Քո համակարգը գրելու ժամանակացույցն է, որին դու հետևում ես ամեն շաբաթ: Եթե դու վազորդ ես, քո նպատակը մարաթոն վազելն է: Քո համակարգը տվյալ ամսվա համար քո մարզումների ժամանակացույցն է: Իսկ եթե դու զբաղվում ես բազմամակարդակ մարքեթինգով, քո նպատակը միլիոն դոլար արժողությամբ բիզնես կառուցելն է: Քո համակարգը քո թիմն է և մարքեթինգի գործընթացը: Նպատակներն առաջնային են Ձեր առաջընթացը ծրագրելու համար, և համակարգերը իրականում առաջընթաց ունենալու բանալին են, որը իսկապես շատ կարևոր է Ձեր նպատակներին հասնելու համար: Ձեր նպատակը տալիս է ուղղություն և Ձեզ առաջ է մղում, մինչդեռ լավ կազմված համակարգն ու ծրագիրը կանխորոշում են նպատակին հասնելուն ուղղված վճռորոշ քայլերը: Ինչպես որ Դուք զգացմունքներ և այրող ցանկանություն ունեք Ձեր նպատակի հանդեպ, այնպես էլ պետք է սիրահարվեք Ձեր համակարգերին: Որպեսզի համակարգն առաջ մղեք, դուք պետք է ունենաք աշխատանքային ծրագիր` Ձեր իրական նպատակները որոշելուց հետո: Հիշեք կան բազմաթիվ գրքեր, որոնք նկարագրում են ինչպես խելացի կերպով պլանավորել Ձեր նպատակները: Մենք խորհուրդ կտայինք ընթերցել Բրայան Թրեյսիի <<Կերեք այդ գորտին>> գիրքը: Այս կյանք վերափոխող գիրքը հոգ կտանի, որ Դուք Ձեր կարևոր առաջադրանքն ավելի մեծ չափով կատարեք, քանի որ այն կարող է օգտագործվել որպես ուղեցույց, թե ինչպես իմաստուն կերպով բաշխել Ձեր ժամանակը, և բացատրում է արդյունավետ ժամանակի կառավարման կենսական նշանակության սկզբունքները, այն է` վճռորոշություն, ճշտապահություն և վճռականություն: Հետագա ընթերցում Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի տասնվեցերորդ գլուխը: Կազմեք գործողությունների ծրագիր: Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի տասնյոթերորդ գլուխը: Լավ կառավարեք Ձեր ժամանակը:
Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի տասնութերորդ գլուխը: Ամեն օր վերանայեք Ձեր նպատակները: ! ՏԵՍԼԱԿԱՆ Տեսլականը Ձեզ, կամ ձեր բիզնեսին, ինչպես նաև ձեր ցանկություններին վերաբերող պատկեր, կամ գաղափար է, որ Դուք ունեք Ձեր մտքում: Հստակ տեսլականը կբացի Ձեր միտքը ապագայի անվերջ հնարավորությունների առջև: Ձեր տեսլականը պետք է ներառի այն հասկացողությունը, թե Դուք ով եք ցանկանում լինել: Կարևոր է հստակ իմանալ` ով եք Դուք ներկայում և ով եք ուզում դառնալ: Սա ներառում է Ձեր սովորությունները, տեսակետները, վերաբերմունքը: Եթե Դուք հստակ պատկերացում չունեք Ձեր մասին, Դուք հստակ պատկերացում չեք ունենա Ձեր ապագայի մասին: Պատկերավոր մտածելու Ձեր ունակությունը հավանաբար ամենահզոր զենքն է, որ Դուք ունեք: Ձեր կյանքում բոլոր փոփոխությունները սկսվում են Ձեր մտապատկերների փոփոխություններից: Դուք այնտեղ եք, որտեղ գտնվում եք և այն եք ինչ կաք, մեծապես շնորհիվ այն մտապատկերների, որ Դուք ունեք Ձեր գիտակցության մեջ ներկայումս: Երբ Դուք սկսում եք փոխել Ձեր մտապատկերները ներսում, Ձեր արտաքին աշխարհը կսկսվի փոխվել` այդ պատկերներին համապատասխանելու համար: Պատկերավոր մտածողությունը ակտիվացնում է <<Գրավչության օրենքը>>, որը Ձեր կյանք է բերում մարդկանց, հանգամանքներն ու ռեսուրսները, որ Ձեզ պետք են Ձեր նպատակներին հասնելու համար: Տեսլականը Ձեզ կօգնի հաղթահարել խոչընդոտները Ձեր ճանապարհին և Ձեզ կօգնի դիմագրավել դժվարություններին: Լավ սահմանված տեսլականն օգնում է Ձեզ կենտրոնանալ և ստեղծել նպատակ, որ Ձեր չափանիշն է դառնում Ձեր հաջողության համար: Եթե Դուք չունեք հստակ տեսլական, թե ով եք Դուք ուզում լինել, ինչպես եք Դուք ուզում հասնել հաջողության, կամ ինչ եք Դուք ուզում կյանքից, Ձեր նպատակասլացությունը պակասում է, և Ձեր կյանքը դառնում է սոսկ իրադարձությունների շարան: Տեսլականը կարող է ամենհզոր զենքը լինել, որ կարող է օգնել Ձեզ կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ եք ուզում կյանքում՝ միաժամանակ Ձեզ մոտիվացնելով դրան հասնելու համար: Տեսլականը կբացի Ձեր միտքը շատ հնարավորությունների և ավելի պայծառ և մեծ ապագայի հանդեպ: Այդ ժամանակ դուք կարող եք պատկերացնել մի ապագա, որն ավելի լավն է, երջանիկ է, ավելի արդյունավետ է, Դուք ավելի հեշտ կկատարեք փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Ձեզ` Ձեր ուզած կյանքին հասնելու համար: Ուժեղ տեսլականը կապված է Ձեր կրքերի և ամենամեծ պոտենցիալների հետ: Անկախ նրանից, թե ինչ է կատարվում աշխարհում և ինչ խոչընդոտներ կարող են առաջանալ, տեսլականը կօգնի Ձեզ իմանալ ինչ եք Դուք անում և ինչու եք դա անում: Տեսլական ունենալը ամենակարևոր բանն է Ձեր կյանքում հաջողության տանող ճանապարհին: Դուք Ձեզ շատ ավելի արժեքավոր եք զգում որպես անհատ, երբ դնում եք նպատակներ և հասնում եք դրանց: Հետագա ընթերցում Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի տասնիններորդ գլուխը: Մշտապես պատկերացրեք Ձեր նպատակները: Հաջողակ մարդկանց բնորոշ առանձնահատկությունները
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան որոշ վճռորոշ առանձնահատկություններ, որ բնորոշ են բոլոր հաջողակ մարդկանց ցանկացած ոլորտում: Այս առանձնահատկությունները հասկանալը կօգնի մեզ հստակ տեսլական ստանալ, թե որ ուղղությամբ և ինչպես մենք պետք է շարժվենք և կփոխարինի մեր սխալ պարադիգմերը նրանցով, որ վճռորոշ են հաջողության ճանապարհին: Հաջողակ մարդիկ չեն կարծում, որ աշխարհն իրենց ինչ-որ բան է պարտք: Հատկապես ներկայիս տնտեսության մեջ աշխատող մարդիկ ամեն մակարդակի վրա հասնում են այն ընկալմանը, որ աշխարհը նրանց պարտավոր չէ տրամադրել աշխատավարձ, արտոնությունների փաթեթ և հարմարավետ կյանք՝ անկախ նրանից, թե ինչպիսին է նրանց պատրաստվածության, կամ կրթության մակարդակը: Մտավորապես ուժեղ մարդիկ մտնում են աշխարհ պատրաստ աշխատելու և հաջողության հասնելու՝ իրենց ունակությունների շնորհիվ, կյանքի ցանկացած փուլում: Հաջողակ մարդիկ արժեքներ են տալիս ուրիշներին: Երբ Դուք նայեք մարդկանց, ովքեր իրենց ոլորտի առաջատարներն են, Դուք կբացահայտեք, որ նրանք ունեն ընդհանուր մի բան: Իրականում կարևոր չէ, թե նրանք որ ոլորտում են, նրանք բոլորը մշտապես մի բնորոշ բան են անում: Կարո՞ղ եք գուշակել ինչն է դա: Նրանք բոլորը զբաղված են ուրիշ մարդկանց կյանքին արժեք ավելացնելով: Եվ սա անելով՝ նրանք նաև իրենց համար են հաջողություն ստեղծում: Երբ դու ուրիշների համար արժեք ես ստեղծում, դու նրանց համար առավել արժեքավոր ես դառնում: Մտածեք սրա մասին՝ Ձեր սեփական կյանքի հետ կապված: Յուրաքանչյուր մարդ, որ կարևոր է Ձեզ համար, Ձեր կյանքին որոշ ձևով արժեք է տալիս: Ինչքան սերտ լինեն Ձեր հարաբերությունները նրանց հետ, այնքան մեծ է նրանց ներդրումը Ձեր կյանքում: Ավելին, երբ մենք կենտրոնանում ենք ուրիշ մարդկանց համար արժեքներ ստեղծելու վրա, այն լրիվ տեղաշարժում է մեր հեռանկարը: Մենք բնականորեն սկսում ենք հեռանալ ինքներս մեզ ծառայելու դրդապատճառներից, երբ սկսում ենք ավելի շատ մտածել ուրիշների բարեկեցության մասին: Սա սկսում է մեզ երջանկացնել և բերել մեզ հաջողության՝ որպես ուրիշների երջանկությանն ու հաջողությանը նպաստելուն ուղղված մեր ջանքերի վարձատրություն: Հաջողակ մարդիկ շատ են աշխատում՝ միաժամանակ զվարճանալով: Միայն աշխատանք և ոչ մի զվարճանք…»-մնացյալը Դուք գիտեք: Ե՞րբ էր վերջին անգամը, երբ Դուք իսկապես զվարճանում էիք Ձեր աշխատանքը կատարելիս:Եթե Ձեր աշխատանքային օրը բաղկացած է միայն լուրջ բաներից, Դուք ի վերջո կսպառվեք: Ավելին, Դուք կսկսեք ատել Ձեր աշխատանքը, և, ավելորդ է ասել, դա Ձեզ կապամոտիվացնի և չի օգնի Ձեզ հասնել հաջողության: Հաջողակ մարդիկ գիտեն դա, ուստի նրանք սովորել են վայելել իրենց աշխատանքը: Նրանք միայն չեն զվարճանում, բայց նրանք գիտեն, որ զվարճանալը կարևոր է, եթե իրենք ուզում են արդյունավետ աշխատել և հասնել իրենց նպատակներին: Զվարճանալը օգնում է, որ նրանք սիրեն իրենց գործը, և Դուք գիտեք ինչքան շահավետ կարող է լինել Ձեր աշխատանքը սիրելը: Հաջողակ մարդիկ իրենց երախտապարտ են զգում: Չնայած հաջողակ մարդիկ լիովին իրավունք ունեն գոռոզ լինել, նրանք ձեր հանդիպած
ամենաանհավատալիորեն երախտապարտ մարդիկ են: Նրանք գիտակցել են, թե ինչքան բախտավոր են լինելու այնտեղ, որտեղ կան, և չեն ամաչում կիսվել դրանով: Հաջողակ մարդիկ ունեն կուռքեր, որոնք ծառայում են որպես ուղեցույցներ և մենթորներ: Ինչքան էլ թվա, որ նպատակասլաց մարդիկ գործում են միայնակ և ոչ մեկի կարիքը չունեն, իրականում նրանց մեծ մասն ունի մարդկանց խնամքով ընտրված մի խումբ, որոնցով իրենք հիանում են և որոնց օրինակին հետևում են: Դրանք կարող են լինել մարդիկ, ովքեր իրականում ներգրավված են իրենց կյանքի մեջ որպես մենթորներ, առաջնորդներ, կամ վստահելի անձինք, կամ կարող են լինել կերպարներ, որոնց մասին իրենք ընթերցել են, և որոնք խորը ազդեցություն են գործել նրանց վրա: Հաջողակ մարդիկ եռանդով են մոտենում իրենց աշխատանքին: Եթե Դուք ուզում եք հաջողակ լինել Ձեր աշխատանքի մեջ և բարձրանալ ընկերության աստիճանով, Դուք պետք է եռանդով մոտենաք Ձեր աշխատանքին: Դուք պետք է լինեք մոտիվացված և նպատակասլաց՝ լինելու համար լավագույնը, որ կարող եք լինել՝ անկախ Ձեր աշխատանքից: Եռանդ, նպատակասլացություն, մոտիվացիա. անվանեք դա ինչպես ուզում եք, փաստացիորեն դա նպատակասլաց վերաբերմունքն է Ձեր աշխատանքի նկատմամբ, որը կարող է օգնել Ձեզ առաջ շարժվել աշխատանքի ճանապարհին: Հաջողակ մարդիկ ունեն ներքին վստահություն: Մարդիկ, որոնք հաղթահարում են դժվարությունները և մեծ ձեռքբերումներ են ունենում, հաճախ բնութագրվում են որպես «իրենց սեփական թմբկահարի թմբուկի հարվածների տակ արշավողներ»: Նրանք գիտեն ինչ են ուզում և հազվադեպ են տատանվում մասսաների կարծիքի պատճառով: Լավ զարգացած պատկերացում ունենալը, թե ովքեր են իրենք, թույլ է տալիս առավել համառներին շարունակել ճանապարհը՝ առանց էապես ազդվելու այն բանից, թե ինչ են իրենց մասին մտածում ուրիշները` առանց ուրիշների կողմից հասկացվելու և գնահատվելու: Այդ ներքին վստահությունը կարող է փորձության ենթարկվել, կամ ցնցվել, բայց երբեք չի ոչնչանում և մշտապես գործում է որպես քաջության և վճռականության աղբյուր: Հաջողակ մարդիկ ունեն հստակ կենտրոնացում: Կենտրոնացումը բանալին է: Հաջողակ լինելու համար, կարևոր է մասնագիտանալ մի որոշակի ոլորտում և ստեղծել Ձեր աշխատանքային փորձառությունը: Դա նշանակում է նեղացնել Ձեր մասնագիտական ոլորտը և կենտրոնանալ մեկ բանի վրա՝ այլ ոչ թե ունենալ ցրված գիտելիքներ: Սակայն, ավելին է պահանջվում, քան միայն ոլորտ ընտրելն ու դրա վրա կենտրոնանալը: Դուք պետք է սկսեք լայնորեն մտածել և ապա նեղացնել այն՝ հասցնելով մի որոշակի կենտրոնացման: Հաջողակ մարդիկ միշտ կատարելագործվում են: Մեկը, որ հասել է մեծ հաջողության, միշտ կատարելագործվում է` լինի դա իր կարիերայում, ծրագրերում, արտադրանքում, կամ ծառայություններում: Շարունակական բարելավումը նշանակում է լավ տիրապետել մի բանի, հետո` էլ ավելի լավ, այնուհետև
նպատակ դնել լինել լավագույնը: Հին ասացվածքն ասում է «պրակտիկան է հասցնում կատարելության», և կրկնությունը հայտնի բասքեթբոլի մարզիչ Ջոն Վուդենի փիլիսոփայության էական մասն էր կազմում: Նաև շատ կարևոր է կենտրոնանալ Ձեր ուժեղ կողմերի վրա, այլ ոչ թե թուլությունների: Նորմալ է շատ բաներում ուժեղ չլինելը: Հաջողակ մարդիկ կենտրոնացնում են իրենց ուշադրությունը մանրամասների վրա: Այո, այս հատկանիշը կարող է խելագարեցնել հաջողակ մարդկանց շրջապատին: Բայց դա է այն հատկանիշը, որ ձևավորում է կատարելություն: Սա կարծես թե հակասում է «Մի ֆիքսվեք փոքր բաների վրա» մանթրային, բայց հաջողակ մարդկանց մեծ մասը հասել են հաջողության հենց դա անելով, երբ իրենք սկսում էին քչից: Հաջողակ մարդիկ դիմակայում են ձախողմանը: Ոչ-ոք հարյուր տոկոսով հաջողակ չէ: Հաջողությունը դրական արդյունք է, որը հաճախ ներառում է շատ ձախողումներ, փորձարկումներ և ուսուցում: Գիտնականները մեզ ասում են, որ տիեզերքը գոյություն ունի միայն այն բանի շնորհիվ, որ կար նյութի անհավատալիորեն չնչին առավելություն հականյութի հանդեպ, զամանալիորեն միայն մի մասնիկ` միլիարդում: Շատ ավիրածություններ են եղել ստեղծելու համար այն, ինչ մնացել է: Եթե Դուք վախենում եք ձախողումից, ապա, նախապես սահմանված կարգով, խուսափում եք հաջողությունից: Հաղթահարեք դա. տիեզերքը թեքված է դեպի հաջողություն: Ցանցային մարքեթինգով զբաղվողների մեծամասնությունը չափազանց շուտ է հանձնվում: Նրանք ակնկալում են 10,000$ վաստակել իրենց առաջին ամսում, և երբ չի ստացվում, նրանք հեռանում են: Ակներևաբար, ժամանակ է պահանջվում բազմամակարդակ մարքեթինգի հաջողակ բիզնես կառուցելու համար: Դուք պետք է կապ հաստատեք շատ մարդկանց հետ, կատարեք բազմաթիվ ցուցադրություններ և դիմանաք լայնածավալ մերժման: Ինչևիցե, նրանք, ովքեր մշտապես համառ են, կհասնեն հաջողության: Չի լինում իրական հաջողություն մի գիշերվա ընթացքում: Համառությունը պետք է համադրված լինի համբերության հետ: Ուստի կարևոր է հիշել, որ ձախողումն անխուսափելի է՝ անկախ դրանից կլինի դա սխալվելը, թե մերժման բախվելը: Վճռորոշն այն է, թե ինչպես Դուք կդրսևորեք Ձեզ նման իրավիճակում: Ձախողումը կարող է կոտրել Ձեր սիրտը, սակայն երբ այն պատահում է, Դուք կունենաք երկու ընտրություն: Ճիշտ ընտրությունն իհարկե ձախողումը որպես աստիճան օգտագործելն է: Մենք շատ ենք խոսում ձեռնարկատիրության մասին, այն բանի մասին, թե ինչ է պետք ձախողման ծովում հաջողակ դառնալու համար: Շատ մարդիկ պարզապես չունեն այն, ինչ պետք է հաջողակ ձեռնարկատեր դառնալու համար: Փաստացիորեն, շատ մարդիկ նույնիսկ չունեն այն հատկանիշը, որը պետք է ձախողակ բիզնեսմեն լինելու համար: Նրանք չափազանց վախեցած են նույնիսկ փորձել ինքնուրույն ինչ-որ բան անել: Դուք պետք է ունենաք զգացմունքային հասունություն, որ կարողանաք երկար ժամանակ շարժվեք դեպի Ձեր մրցանակը: Սա չի նշանակում, որ Դուք չեք կարող ձախողվել: Սա նշանակում է չվախենալ ձախողումից, քանի որ այս մտածելակերպով մարդիկ չեն վախենում ձախողումից: Նրանք հասկանում են, որ ձախողումը հերթական աստիճանն է հաջողության ճանապարհին, և նրանք երբեք թույլ չեն տալիս ձախողմանը կանգնեցնել
առաջընթացը իրենց ճանապարհին: Համառությունն առանց նպատակի անօգուտ է: Անիմաստ վճռականությունը՝ հետևելու մի ծրագրի, որը քեզ չի տանում այնտեղ, որտեղ ուզում ես գնալ, համառություն չէ: Համառ լինել նշանակում է ունենալ ուժ և ճկունություն կանգ առնելու և ծանրութեթև անելու, երբ դու գիտակցում ես, որ քո ջանքերը արդյունք չեն տալիս: Համառության արժեքն այն է, որ պետք է պահպանել Ձեր նպատակը՝ միևնույն ժամանակ կարողանալով վերադիրքավորվել դրան հասնելու համար՝ առանց Ձեր գլուխը շարունակաբար աղյուսի պատին հարվածելու: Հաջողակ մարդիկ պատասխանատվություն են ստանձնում: Իմաստուն մարդիկ հեշտությամբ են ընդունում իրենց սխալները: Ձախողումն ընդունելը մի հատկանիշ է, որը ոչ միայն վստահություն է ծնում, այլև ցուցադրում է մյուսներին, որ ձախողումը մի բան չէ, որից պետք է թաքնվել, կամ այն փոխանցել շարքում գտնվող հաջորդ մարդուն: Դուք կարող եք սխալից սովորել միայն այն դեպքում, երբ ընդունեք, որ սխալվել եք: Եթե Դուք սկսեք մեղադրել այլ մարդկանց, կամ ողջ տիեզերքին, Դուք չեք կարող որևէ դաս քաղել: Բայց եթե Դուք քաջաբար կանգնեք ու ազնվորեն ասեք. «Սա իմ սխալն է, և ես եմ պատասխանատու», սովորելու հնարավորությունները Ձեզ ընդառաջ կգան: Սխալի ընդունումը, նույնիսկ` եթե միայն անձամբ ինքներդ Ձեզ համար, հնարավոր է դարձնում սովորելը՝ հեռացնելով կենտրոնացումը մեղավորներ փնտրելուց և բերելով գիտակցման: Հաջողակ մարդիկ խուսափում են նույն սխալները կրկին ու կրկին գործելուց: Մենք բոլորս գիտենք խելագարության բնորոշումը, այնպես չէ՞: Դա այն է, երբ մենք նույն գործողությունները նորից ու նորից կրկնում ենք՝ հույս ունենալով, որ այն կտա տարբեր և ավելի լավ արդյունք, քան մենք նախկինում ունեցել ենք: Մտավորապես ուժեղ մարդն ընդունում է լիակատար պատասխանատվություն իր նախկին պահվածքի համար և պատրաստ է սովոլել իր սխալներից: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճիշտ և արդյունավետ կերպով ինքնաքննադատ լինելը ակնառու հաջողակ ձեռնարկատերերի ամենաուժեղ կոմերից մեկն է: Հաջողակ մարդիկ ունակ են լինում բաց թողնել: Անցյալին, կամ Ձեր վերջին սխալին կառչած մնալը միայն կհանգեցնի Ձեր դանդաղեցմանը: Հաջողակ մարդիկ խարսխված չեն անցյալին: Նրանք դրանից արագ դասեր են քաղում և շարժվում են դեպի ավելի մեծ փորձություն: Հաջողակ մարդիկ մշտապես ջանում են կատարելագործվել: Հաջողակ մարդիկ անմիջապես արդյունքներ չեն ակնկալում: Լինի դա մարզում, սննդակարգ, թե բիզնեսի կազմավորում` մտավորապես ուժեղ մարդիկ գիտեն, որ իրենց երկար ճանապարհ է սպասվում: Նրանք գիտեն, որ չպետք է անմիջապես արդյունքներ ակնկալել: Նրանք կիրառում են իրենց էներգիան և ժամանակը որոշակի չափաբաժիններով և ընդունում են յուրաքանչյուր խոչընդոտ և հաջողության մեծացում իրենց ճանապարհին: Նրանք ունեն մնալու ուժ և գիտակցում են, որ իրական հնարավորությունները ժամանակ են պահանջում:
Հաջողակ մարդիկ խուճապի չեն մատնվում սթրեսային իրավիճակներում: Հաջողության համար կարևորագույն վճռորոշ գործոններից է կրակի ժամանակ գլուխը չկորցնելու ունակությունը: Հաջողակ մարդիկ չեն կորցնում իրենց նպատակամղվածությունն ու ուղղությունը ճգնաժամի ժամանակ, և այսպիսով ստեղծում են վստահելի կողմնացույց իրենց շրջապատողների համար: Ճգնաժամային իրավիճակները վստահություն ստեղծելու լավագույն հնարավորություններից են: Մինչ մնացյալը խուճապահար փախչում են` հաջողակ մարդիկ մնում են ինքնավստահ և սառնարյուն: Մարդկանց ձգում է այդպիսի մոտեցումը: Քանի դեռ Դուք ունեք հանգիստ վճռականություն, մարդիկ Ձեզ կվստահեն: Սթրեսային իրավիճակներ միշտ էլ կլինեն` և կյանքում, և բիզնեսում: Ինչքան Դուք հանգիստ լինեք, այնքան ավելի շատ կկարողանաք գրավել Ձեզ շրջապատողների վստահությունը: Հաջողակ մարդիկ ձգտում են հիմնավորության: Գրեթե անհնար է հասնել հաջողության որևէ աստիճանի` առանց վստահելի լինելու: Հաջողակ մարդկանց համար հիմնավոր լինելը նշանակում է, որ նրանք հստակ արտահայտում են իրենց տեսակետները և մշտապես ճշմարիտ և թափանցիկ են: Դուք կարող եք չհամաձայնել նրանց հետ, սակայն Դուք միշտ կիմանաք, թե որն է նրանց դիրքորոշումը: Հաջողակ մարդիկ ցանկանում են վերադարձնել: Հաջողության յուրաքանչյուր աստիճանի հասնելու հետ կապված ամենամեծ ձեռքբերումներից է ուրիշներին խրախուսելու և մոտիվացնելու հնարավորությունը: Հաջողակ մարդիկ գիտակցում են, որ ուժ ունեն օգնելու ուրիշներին մեծացնել իրենց ինքնավստահությունը: Դա անելով նրանք ստեղծում են երկարատև հավատարմություն, որը նրանց բազմակի անգամ ավելի մեծ օգուտ է բերում: Հաջողակ մարդիկ պարգևատրում են իրենց: Երբ Դուք արշավում եք վարգով, Ձեզ ժամանակ է պետք Ձեր մասին հոգալու համար՝ զգացմունքայնորեն և ֆիզիկապես: Դա կարող է լինել կարճ մեդիտացիա, կամ ամբողջական մարզում, Ձեր սիրած հոբբին, բարեգործական նվիրատվություն, հանկարծակի մեկնում որևէ վայր: Ինչ էլ, որ դա լինի, նպատակը ուժերի սպառումից խուսափելն է, կենտրոնանալը, և Ձեզ հիշեցնելը, թե ինչու եք գնում զոհաբերությունների: Հաջողակ մարդիկ վայելում են այլ մարդկանց հաջողությունը: Ուժեղ բնավորություն է պետք ուրիշ մարդկանց հաջողությունների համար անկեղծորեն ուրախանալու և ոգևորվելու համար: Մտավորապես ուժեղ մարդիկ ունեն այս կարողությունը: Նրանք չեն սկսում նախանձել, կամ վրդովվել, երբ ուրիշները հաջողության են հասնում (բայց նրանք կարող են հետևություններ անել, թե ինչն է այդ անձնավորությունը լավ արել): Նրանք պատրաստ են տքնաջան աշխատել իրենց հաջողության շանսերի համար՝ առանց կարճ ճանապարհների վրա հույս դնելու: Հաջողակ մարդիկ չեն վախենում միայնակ ժամանակ անցկացնել: Մտավորապես ուժեղ մարդիկ վայելում և նույնիսկ փայփայում են իրենց միայնակ անցկացրած ժամանակը: Նրանք այն օգտագործում են խորհելու, ծրագրելու և ավելի
արդյունավետ լինելու համար: Եվ որն ամենակարևորն է, նրանք կախված չեն մյուսներից՝ իրենց երջանկությունն ու տրամադրությունները սահմանելու համար: Նրանք երջանիկ կարող են լինել ինչպես միայնակ, այնպես էլ ուրիշների հետ: Հաջողակ մարդիկ ունեն այրող ցանկություն: Մինչև Դուք կարողանաք ձևավորել այրող ցանկություն, Դուք նախ պետք է հասկանաք` ինչ է այրող ցանկությունը: Սա շատ լավ կարող է բացատրվել հետևյալ պատմությամբ: Մի ժամանակ մի երիտասարդ ուզում էր իմանալ, թե ինչ բան է այրող ցանկությունը, որ հասնի իր նպատակներին, ուստի նա գնաց Չինաստան, որ իմաստուն չինացուն հարցնի ինչպես կարելի է ունենալ ուժեղ այրող ցանկություն: Չինացի տղամարդը վերցրեց ջրի մեծ կաթսան և երիտասարդի գլուխը մի քանի րոպեով ընկղմեց դրա մեջ: Երիտասարդը փորձեց դանդաղորեն գլուխը հանել կաթսայից, բայց դա նրան չհաջողվեց: Մի քանի րոպե անց երիտասարդը մի կողմ հրեց չինացուն և իր գլուխը դուրս հանեց ջրով լի կաթսայից: Երիտասարդը հարցրեց. «Ի՞նչ էիր դու փորձում անել»: Իմաստուն չինացին պատասխանեց. Ի՞նչ սովորեցիր դու այս փորձից»: Երիտասարդն ասաց. Ոչինչ է: Իմաստուն չինացին պատասխանեց. «Այո, դու ինչ-որ բան սովորեցիր: Սկզբում, երբ դու փորձում էիր գլուխդ դուրս հանել ջրի կաթսայից, դու հաջողակ չէիր, քանի որ քո ցանկությունը բավականաչափ ուժեղ չէր, բայց այնուհետև, երբ քո ցանկությունն ուժեղացավ, դու կարողացար գլուխդ դուրս հանել ջրի կաթսայից, և սա է ցանկության այն ձևը, որ պետք է նպատակներին հասնելու համար»: Այժմ թույլ տվեք հարցնել Ձեզ մի բան: Ունեք արդյո՞ք դուք ուժեղ և այրող ցանկություն Ձեր նպատակներին հասնելու համար: Դուք այրող ցանկություն ունեք արդյո՞ք առավոտյան արթնանալու և անելու ամեն ինչ Ձեր նպատակն իրականություն դարձնելու համար: Եթե Դուք այս հարցերին դրական պատասխան եք տվել, նայեք այն հիմնական քայլին, որը կօգնի Ձեզ ստեղծել այրող ցանկություն՝ մշտապես մտածեք, թե ինչու եք ուզում հասնել Ձեր նպատակին: Հաջողակ մարդիկ ունեն հստակ տեսլական: Համառ մարդիկ իրենց մտքում նպատակ, կամ տեսլական ունեն, որը մոտիվացնում է նրանց: Նրանք հաճախ երազողներ և երևակայողներ են, որոնք կարծում են, որ իրենց կյանքն ավելի վեհ նպատակ ունի, քան զուտ ապրուստ վաստակելը: Նրանց տեսլականը լավ զարգացած է, և նրանք դրա վրա մշտապես կենտրոնանում են՝ մեծ էմոցիայով և էներգիայով: Նրանք հաճախ մտածում են իրենց տեսլականի մասին հենց արթնանում են և մինչ պառկում են քնելու: Այս նպատակին հասնելը դառնում է նրանց կյանքի առանցքային կետը, և նրանք իրենց էներգիայի և ժամանակի մեծ հատվածն անց են կացնում՝ փորձելով հասնել դրան: Բասքեթբոլիստները մարզվում են՝ փորձելով մտովի պատկերացնել իրենց նետումները, մինչ փորձում են նետել: Գոլֆ խաղացողները իրենց մտքում պատկերացնում են խաղի ամբողջ ընթացքը նորից ու նորից` մինչև դաշտ մտնելը: Ձեր երևակայությունն ու հավատը Ձեզ տանում են դեպի Ձեր ճակատագիրը: Ինչ-որ վեհ երազանքի հետևելու գործում ամենադժվար բաներից մեկն է հավատալը, որ Դուք կարող եք դա անել: Կասկածը ներս կսողոսկի ամեն անգամ, երբ Դուք պատկերացնում եք, որ հասել եք Ձեր
երազանքին: Բայց ժամանակի ընթացքում, և զուգակցված իրական աշխատանքի հետ` Դուք ավելի շատ կվստահեք Ձեր տեսլականին: Հաջողակ մարդիկ վերահսկում են իրենց զգացմունքները: Բացասական էմոցիաները, ինչպիսին են կատաղությունը, նախանձը և դառնությունը, հակված են դուրս գալու վերահսկողությունից, հատկապես անմիջապես այն բանից հետո, երբ դրանք հրահրվում են: Ժամանակի ընթացքում, այսպիսի զգացմունքները կարող են մոլախոտի նման աճել՝ ստիպելով մտքին աշխատել վնասակար զգացմունքներով և գերիշխելով առօրյա կյանքում: Դուք երբևէ հանդիպե՞լ եք մի մարդու, որ մշտապես զայրացած է, կամ թշնամացած: Նրանք այդպիսին չեն ծնվել: Բայց նրանք թույլ են տվել, որ որոշակի զգացմունքներ այնքան երկար եփվեն իրենց մեջ, որ դառնան բնածին զգացմունքներ, որոնք շատ հաճախ են գլուխ բարձրացնում: Այսպիսով, ինչպե՞ս մենք կարող ենք խուսափել սխալ զգացմունքներով առաջնորդվելուց և վերահսկենք մեր զգացմունքները նույնիսկ ամանաբարդ հանգամանքներում: Հետևեք իմ վեց քայլերին Ձեր զգացմունքները վերահսկելու և ռացիոնալ մտածելակերպ վերահաստատելու համար ցանկացած իրավիճակում.
Մի արձագանքեք միանգամից: Էմոցիոնալ հրահրիչներին անմիջապես արձագանքելը կարող է հսկայական սխալ լինել: Երաշխավորված է, որ Դուք կասեք, կամ կանեք մի բան, որի համար հետո կզղջաք: Մինչև հրահրիչին Ձեր էմոցիոնալ փաստարկով մերժելը, խորը շունչ քաշեք և հավասարակշռեք այդ անհաղթահարելի մղումը: Շարունակեք խորը շնչել հինգ րոպե՝ զգալով, թե ինչպես են թուլանում Ձեր մկանները և Ձեր սրտի աշխատանքը նորմալանում է: Երբ դուք ավելի հանգիստ
կլինեք, վստահեցրեք Ձեզ, որ սա միայն ժամանակավոր է: Գտեք առողջ ելք: Հիմա, երբ դուք վերահսկել եք Ձեր զգացմունքները, Դուք պետք է դրանք բաց թողնել առողջ կերպով: Զգացմունքները երբեք չպետք է փակված մնան: Զանգեք, կամ այցելեք մեկին, ում վստահում եք և պատմեք նրանց, ինչ է հենց նոր Ձեզ հետ կատարվել: Ուրիշի կարծիքը լսելն ընդլայնում է Ձեր տեղեկացվածությունը: Օրագիր պահեք և Ձեր զգացմունքները Ձեր ներսից հանձնեք թղթին: Շատ մարդկանց օգնում է ագրեսիվ սպորտով զբաղվելը, ինչպիսիք են քիքբոքսինգը, մարտարվեստները: Ուրիշները մեդիտացիա են անում` գոյության հանդարտ վիճակի վերադառնալու համար: Կատարեք այն գործողությունը, որը Ձեզ ավելի սազական է` Ձեր էությունը` կուտակված բացասական զգացմունքներից ազատելու
համար: Տեսեք ավելի մեծ պատկերը: Մեր կյանքի բոլոր իրադարձությունները` լինեն լավ, թե վատ, ծառայում են ավելի բարձր նպատակի: Իմաստությունը նշանակում է ընդունակ լինել տեսնելու տվյալ պահից դուրս, և որոշելու ցանկացած իրավիճակի առավել մեծ իմաստը: Դուք կարող է դա սկզբում չհասկանաք, բայց ինչքան ժամանակն առաջ է շարժվում, Դուք կսկսեք տեսնել, թե ինչպես է կատարելապես կարգավորվում հիմնական պատկերը: Նույնիսկ զգացմունքայնորեն վշտացնող պահերին, վստահեք, որ դա ունի իր վերջնական նպատակը, որը Դուք շուտով կըմբռնեք:
Փոխարինեք Ձեր մտքերը: Բացասական զգացմունքները մեզ կապում են բացասական մտքերի հետ, ինչն էլ ստեղծում է բացասական պատկերների շրջաններ: Երբ Դուք բախվում եք մի զգացմունքի, որը ստիպում է Ձեզ վատ զգալ, կամ վատ մտածել, դուրս մղեք այն Ձեր մտքից և փոխարինեք այն ուրիշ մտքով: Պատկերացրեք Ձեր խնդրի իդեալական լուծումը, մտածեք մեկի մասին, ով Ձեզ
երջանիկ է դարձնում, կամ հիշեք մի իրադրություն, որ Ձեզ ստիպում է ժպտալ: Ներեք Ձեր զգացմունքային հրահրիչներին: Ձեր զգացմունքային հրահրիչները կարող են լինել Ձեր լավագույն ընկերը, Ձեր ընտանիքի անդամները, Դուք ինքներդ, կամ այս բոլորը միասին: Դուք կարող է հանկարծակի զայրույթի ալիք զգաք, երբ Ձեր ընկերն ինչ-որ բան է անում, կամ ինքնախարազանման հարված, երբ Դուք հիշում եք մի բան, որ կարող էիք ուրիշ կերպ անել: Բայց երբ Դուք ներում եք, Դուք կտրվում եք դրանից: Դուք կտրվում եք հանդիմանանքից, նախանձից, կամ Ձեր ներսում գտնվող կատաղությունից: Դուք թույլ եք տալիս մարդկանց լինել այնպիսին, ինչպիսին կան` առանց կրքերը բորբոքելու: Երբ Դուք ներում եք` Դուք այլև չեք
ասոցացվում այն վատ զբացմունքի հետ, որը նախկինում կցված էր Ձեր էությանը: Խնդրեք Աստվածային առաջնորդություն: Հավատը մեր փրկությունն է ամենամութ պահերին: Կապ չունի, թե ինչ եք Դուք դավանում. Աստվածային աշխարհի հետ առողջ հարաբերություն հաստատելը կօգնի Ձեզ հաղթահարել խնդիրներն առավել հեշտությամբ:
Հաջողակ մարդիկ նվիրված են: Հաջողակ մարզչային բիզնես կառուցելը պահանջում է բացարձակ նվիրում: Այն շատ աշխատատար է, և կլինեն պահեր, երբ Դուք կհիասթափվեք: Հենց այս պահերին է, որ Դուք պետք է լինեք աննկուն, հավատով լեցուն և Ձեր տեսլականին նվիրված: Հետագա ընթերցում Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի տասներեքերորդ գլուխը: Չափեք Ձեր առաջընթացը: Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի տասնչորսերորդ գլուխը: Վերացրեք խոչընդոտնորը: Բրայան Թրեյսիի <<Նպատակներ>>-ի քսաներորդ գլուխը: Շարունակեք մինչև հաջողության կհասնեք: Թիմային աշխատանք Թիմը կազմված է անհատների մի խմբից, ովքեր ունեն իրենց տարբեր ուժեղ և թույլ կողմերը: Նրանք աշխատում են միասին` ընդհանուր նպատակին հասնելու համար: Յուրաքանչյուր անդամ իր հետ բերում է տարբեր հմտություններ, փորձ և գաղափարներ: Դուք կտեսնեք, որ լավ թիմերը, որոնք ամենամեծ հաջողությունների են հասնում, կազմված են մարդկանցից, որոնք անձնվեր են և առատաձեռն, ովքեր ազատորեն կիսվում են արժեքով և չեն հետապնդում անձնական շահ: Այստեղ տեղ չունեն այնպիսի մարդիկ, որոնք եսասեր են, կամ եսակենտրոն, ինչպես նաև մարդիկ, որոնք ժլատ են և վախենում են կիսվել մի բանով, որն իրենց հաջողություն է բերել` այն վախից ելնելով, որ դուք կարող եք մրցակցել իրենց հետ, կամ գերազանցել իրենց: Լավ թիմերը կազմված են լինում առատաձեռն մարդկանցից:
Ինչու՞ է թիմային աշխատանքը կարևոր: Այն կարևոր է, քանի որ համադրում է բազմաթիվ մարդկանց տարբեր հմտություններն ու ունակությունները և մեծացնում է ուժերը` ամենալավը վերցնելով թիմի յուրաքանչյուր անդամից: Միասին որպես թիմ աշխատելը կօգնի Ձեզ ավելի արագ և հեշտությամբ հասնել հաջողության, քան եթե Դուք փորձեիք դա անել միայնակ: Թիմի անդամները մեկը մյուսին վեր են բարձրացնում` սատարելով միմյանց և նոր գաղափարների շուրջ միասին խորհելով: Թիմային աշխատանքը խրախուսում է կազմակերպվածությունը և Ձեզ պատասխանատու է դարձնում: Այն խթանում է նվաճման զգացողության ձևավորմանը: Թիմի անդամները խրախուսում են մեկը մյուսին և ստեղծում են կապի և պատկանելության զգացում: Միասին մենք ավելի ուժեղ ենք: Լավ թիմը միշտ կգերազանցի անհատին, քանի որ սիներգիան ստեղծում է շարժիչ ուժ և մղում է բոլորին` միասին առաջ ընթանալ: Թիմային աշխատանք խթանելը աշխատանքային մի մշակույթ ստեղծելն, որը գնահատում է համագործակցությունը: Թիմային աշխատանքային միջավայրում մարդիկ ընդունում են այս գաղափարը <<մեզանից ոչ մեկն այնքան լավը չէ, ինչքան բոլորս միասին>>: Թիմին պատկանելը ամենալայն իմաստով մի զգացողություն է, որ դու քեզանից մեծ մի բանի մասն ես կազմում: Դա մեծապես կապված է Ձեր ընկերության առաքելության և նպատակների ըմբռնման հետ: Թիմային աշխատանքին ուղղված միջավայրում Դուք Ձեր ներդրումն եք ունենում կազմակերպության ընդհանուր հաջողությանը: Դուք աշխատում եք կազմակերպության մյուս անդամների հետ` այս արդյունքները ստանալու համար: Ավելի մեծ պատկերը խթանում է Ձեր գործողությունները, Ձեր գործառույթը ծառայում է դրան: Թիմ կազմելն անձնական ընտրություն է, թիմ կազմել նշանակում է աշխատել միասին` որպես խումբ հաջողության հասնելու համար: Թիմ կազմել նշանակում է կիսել գիտելիք: Դա նշանակում է արժեքներ ունեցող մարդկանց ցանց ստեղծել: Ինչպե՞ս Դուք կարող եք հիանալի անդամ դառնալ Ձեր թիմի համար: Թիմերը կազմվում են տարբեր բնավորություններից և անհատականություններից, ուստի այն դինամիկ է դարձնում թիմում աշխատելը: Ամեն ինչ անընդմեջ հոսքի մեջ է, լինում են եսասիրության պահեր, ինչը կարող է շատ սթրեսային դարձնել թիմի աշխատանքը: Բայց կան վարվելաձևեր, որոնց Դուք կարող եք հետևել` սթրեսը նվազեցնելու և թիմից առավելագույնը ստանալու համար: Վստահություն և ազնվություն Վստահություն և ինքնաբացահայտում: Խմբի անդամները միմյանց այնքան են վստահում, որ կիսում են իրենց սեփական գաղափարներն ու զգացմունքները: Փոխադարձ վստահության զգացումը զարգանում է միայն այն չափով, որքանով յուրաքանչյուրը պատրաստ է ինքնաբացահայտվել և լինել ազնիվ ու հարգալից: Վստահությունը նաև աճում է, երբ խմբի անդամները ցուցաբերում են անձնական հաշվետվություն այն առաջադրանքների համար, որոնք իրենց առաջադրվել են: Թիմում վստահություն ստեղծելու համար մենք միշտ պետք է թիմի ընդհանուր շահն ու բարեկեցությունը մեր սեփական կարիքներից վեր դասենք: Միշտ ավելի առաջնային պետք է լինի այն, ինչը լավ է թիմի համար, ոչ թե անձնական շահերը: Սա է ստեղծում
վստահություն` թիմի անդամների միջև: Հաջողակ մարդիկ միշտ ունենում են պատասխանատվության զգացում իրենց գործողությունների համար, ինչը նրանց դարձնում է վստահելի: Տաղանդը կարող է լինել փայլուն և հետաքրքիր, բայց թիմի անդամների միջև վստահության աճեցման հանդեպ հետևողականությունը նույնիսկ ավելի կարևոր է, քան այդ հատկանիշները: Եթե դուք չեք կարող հույս դնել թիմի շատ տաղանդավոր անդամի վրա երկար ժամանակով, ավելի լավ է նրա վրա առհասարակ հույս չդնեք: Շոտլանդացի հեղինակ` Ջորջ ՄակԴոնալդը ասել է. <<Վստահված լինելը ավելի մեծ հաճոյախոսություն է, քան սիրված լինելը>>: Դուք պետք է ունենաք բարձր մասնագիտական և անձնական չափորոշիչներ` որպես թիմային աշխատանքում Ձեր վարվելակերպի մի մաս: Երբ Դուք ունեք բարձր ազնվություն, ոչ ոք չի կասկածի Ձեր գործողությունների վրա: Դուք պետք է ազնիվ լինեք Ձեր կարծիքներում և թիմի այլ անդամների հետ առնչվելիս: Կեղծված վստահությունը նույնպես տեղիք կտա թիմում թիկունքից ստացված հարվածներին և բամբասանքին: Խրախուսում Թիմի անդամները աշխատավայրում պետք է իրար աջակցեն` խրախուսման և գաղափարներով կիսվելու, դրական մեկնաբանություններ և օգտակար խորհուրդներ տալու և ստանալու միջոցով: Մոտեցման այս ձևը ստեղծում է դրական աշխատանքային միջավայր և ի վերջո բերում է արդյունավետության ավելի մեծ մակարդակների: Խրախուսումներն ու մոտիվացիան ուժ կհաղորդեն թիմին` մեծության հասնելու համար, և դա կդնի անդամներին հաջողության ալիքի վրա: Աջակցություն Խմբի անդամները աջակցություն են ցուցաբերում մեկը մյուսին` հասնելով իրենց նպատակներին: Նրանք դրսևորում են թիմային հավատարմություն, և խմբով, որպես մի ամբողջականություն` տոնում են հաջողություններն ու աջակցում այն անդամներին, որոնք հանդիպում են դժվարությունների: Նրանք միմյանց դիտարկում են ոչ թե որպես մրցակիցներ (ինչը բնորոշ է անհատականացված կրթական համակարգին), այլ որպես համագործակցողներ: Ճկունություն Ճկունությունը դարձրեք Ձեր ԴՆԹ-ի մասը: Ճկունության սերմանումը օգնում է Ձեզ հարմարվել, երբ ամեն ինչ ճիշտ չի ընթանում: Ճկուն մտածելակերպը օգնում է Ձեզ խուսափել խրվելուց, ինչն էլ իր հերթին դուռ է բացում ավելի մեծ հնարավորությունների համար: Ինչն ամենակարևորն է, ճկուն լինելը թույլ է տալիս Ձեզ հարմարվել փոփոխության հետ: Փոփոխությունը կյանքի փաստ է, և այն, թե ինչպես եք առնչվում դրա հետ մեծապես ազդում է հաջողության հասնելու Ձեր կարողության վրա, հատկապես` բիզնեսում: Հաղորդակցություն Եթե թիմի անդամները միմյանց հետ լավ չեն հաղորդակցվում, դա կարող է բերել սխալ հասկանալու և սխալ ուղղություն վերցնելու հետ կապված խնդիրների, ինչի հետևաքով նախագծերը կարող են հետ մնալ ժամանակացույցից: Այն ինչ հաղորդակցությունն անում է թիմի համար, նույնն է, ինչ յուղն անում է մեքենայի շարժիչի մեջ, ինչը ստիպում է բոլոր
մասերին սահուն և արդյունավետորեն աշխատել իրար կողքի: Չնայած մեքենայի շարժիչի բոլոր մասերը ստեղծվել են միասին իդեալական կերպով աշխատելու համար, բայց առանց յուղի այն պարզապես աղբի կտոր է: Հաջողակ թիմը նման է մրցավազքի մեքենայի. դրա բոլոր մասերը պետք է աշխատեն իրենց առավելագույն կարողությունների և արդյունավետության չափով` առաջինը լինելու համար: Արդունավետ հաղորդակցվողները
կարող են բացատրել իրենց սեփական գաղափարները արտահայտում են իրենց զգացմունքները բացահայտորեն, բայց առանց
սպառնալիքի ուշադիր լսում են մյուսներին հարցեր են տալիս ուրիշների գաղափարներն ու զգացմունքները հստակեցնելու
համար կարող են զգալ, թե ինչպես են իրենց զգում մյուսները` հիմնված իրենց ոչ բառային
հաղորդակցության վրա կնախաձեռնեն խոսակցություններ` խմբում տիրող եղանակի և գործընթացների
վերաբերյալ, եթե զգան, որ լարվածություն է կուտակվում խորհում են իրենց խմբի գործողությունների և փոխազդեցությունների մասին և խրախուսում են խմբի մյուս անդամներին` նույնպես դա անել: Հաղորդակցության ամենակարևոր բաղադրիչներից մեկը լավ լսելու ունակությունն է: Դուք պետք է լսեք Ձեր թիմակիցների գաղափարներն ու մտահոգությունները, որ կարողանաք թիմի արդյունավետ անդամ լինել: Հստակեցնելու համար հարցեր տալով, մտահոգություն ցուցաբերելով, և օգտվելով ոչ բառային հուշումներից` Դուք կարող եք ցույց տալ Ձեր թիմի անդամներին, որ Դուք հականում եք իրենց և հոգ եք տանում իրենց մասին:
Բացություն Խմբի անդամները ուզում են ճանաչել միմյանց, հատկապես նրանց, ովքեր ունեն տարբեր հետաքրքրություններ և նախադրյալներ: Նրանք բաց են նոր գաղափարների, տարբեր տեսակետների և խմբում առկա անհատների բազմազանության հանդեպ: Նրանք լսում են ուրիշներին և բացահայտում են նրանց գաղափարները: Նրանք գիտեն, թե ինչպես հավասարակշռել խմբում համախմբվածության անհրաժեշտությունը` անհատականության դրսևորմանանհրաժեշտության հետ: Բախումների մենեջմենթ Կարևոր թիմային աշխատանքի հմտություն է թիմի անդամների միջև խնդիրների հարթեցումը: Դուք պետք է ունակ լինեք բանակցելու Ձեր թիմի անդամների հետ, որ հարթեք վիճաբանությունները, և վստահ լինեք, որ բոլորը բավարարված են թիմի որոշումներով: Կառուցողական քննադատություն տալու ունակությունը շատ կարևոր տարր է: Սովորեք մատնանշել աշխատանքը, որը բարելավման կարիք ունի, և անդրադարձ կատարեք աշխատանքին, ոչ թե անձին: Հավասարապես կարևոր է, որ ինքներդ կարողանաք ընդունել կառուցողական քննադատությունը: Խնդիր լուծելու վարվելակերպ Մի փնտրեք խնդիրներ, փնտրեք լուծումներ: Միշտ խնդիրներ կլինեն, և նրանք, ովքեր
տեսնում են նպատակը խնդիրների ետևում, նրանք են, ովքեր հաջողության են հասնում: Սարի գագաթը տեսնելը հեշտ է և հաճելի, ինքներդ գագաթին հայտնվելը այնքան էլ հաճելի և հարթ չէ, բայց հիասքանչ է: Եվ դա է ձեռքբերումը: Հարգանք Խմբի անդամները հաղորդում են իրենց կարծիքները ուրիշներին հարգելով՝ կենտրոնանալով ավելի շատ այն բանի վրա, թե իրենք ինչ կարող են սովորել, այլ ոչ թե մեղավորներ փնտրելու: Սա նշանակում է հասկանալ այն փաստը, որ մարդիկ ունեն տարբեր կարծիքներ և գտնել փոխզիջումների գնալու արդյունավետ ձևեր: Թիմի անդամները չպետք է հանդիմանեն միմյանց, լինեն չափազանց քննադատող, կամ խոսեն մեկը մյուսի հետևից: Սա հանգեցնում է անվստահության և բարոյական սկզբունքների նվազման: Թիմային աշխատանքի համար պահանջվող վարվելակերպը սովորելիս կարեկցանք զգացեք և վստահ եղեք, որ գիտեք Ձեր թիմի անդամների հետ կապ հաստատելու ձևը: Սա նշանակում է կարողանալ կարեկցել մյուսների խնդիրներին: Կարող են լինել նախագծի այլ մասեր, որոնք այնքան էլ լավ չեն ստացվում, Դուք պետք է կարողանաք հասկանալ, թե ինչի միջով են անցնում թիմի մյուս անդամները: Էներգիայով և էնտուզիազմով լեցուն Դուք կարող է առաջնորդ չլինեք, այնուամենայնիվ, Դուք պետք է կրակ բերեք թիմի մեջ: Դուք պետք է էներգիա և էնտուզիազմ ցուցաբերեք: Դուք պետք է պատրաստակամ և համարձակ լինեք` արդեն մշակված ծրագրերը գործադրելու համար: Թիմակիցների էներգիան շատ կարևոր է թիմային աշխատանքի համար: Այն կարող է մոտիվացնել մյուսներին` իրենց դրական էներգիան բերել թիմի առաջնագիծ: Համբերություն Ոչ բոլորն են ամեն ինչ նույն կերպ անում, և համբերությունը խմբային ջանքերում պահանջված հատկանիշ է: Թիմակիցների հանդեպ համբերությամբ զինվելը նշանակում է չչափել, կամ չգնահատել նրանց գործողությունները, մինչ դրանք ընթացքի մեջ են, կամ չշտապեցնել նրանց քայլերն այն դեպքում, երբ նրանք գտնում են, որ դրանք հատուկ ժամանակ և ուշադրություն են պահանջում: Սովորեք ինչպես մեկնաբանություններ անել՝ առանց ուրիշին վիրավորելու, և նրանց մոտ դրական արձագանք առաջացնելով: Հավասարակշռեք առաջնորդելու և հետևելու դերերը Մեզ պետք է, որ մեր առաջնորդներն առաջնորդեն և ձևավորեն համբերության և թիմային աշխատանքի այն ավելցուկը, որի կարիքը մենք հենց հիմա շատ ունենք: Առաջնորդներն ուղղորդում են թիմի բոլոր անդամներին՝ երաշխավորելու համար, որ նրանք կատարում են իրենց դերերը: Այդ ուղղորդումը կարող է ներառել թիմի անդամներին մարզելն ու ցուցումներ տալը և անհրաժեշտության դեպքում` ճշտող գործողություններ ձեռնարկելը: Ուղղորդումը նաև ներառում է հարցերին պատասխանելը և աշխատանքի կատարմանը խոչընդոտող խնդիրների լուծումը: Երբ բիզնեսի սեփականատերերի կողմից նոր ուղղություն է տրվում, թիմի առաջնորդները պետք է այնպես անեն, որ թիմի անդամները հասկանան այդ տեղեկատվությունը և այն, թե ինչպես է դա անդրադառնալու իրենց դերի վրա: Ինչևէ, պետք է հավասարակշռություն լինի առաջնորդելու և հետևելու դերերի մեջ: Սա թիմային պահվածքի կարևոր կետերից մեկն է, որը շատերը բաց են թողնում: Թիմում
լինելը Ձեզնից պարտադիր չի պահանջում լինել առաջնորդ, կամ հետևորդ: Ամեն մարդ պետք է իմանա, երբ «մոտենա ափսեին» և երբ լինի լուռ հետևորդ: Օրինակ, երբ Դուք գիտեք, որ ունեք բավականաչափ փորձառության մակարդակ, որը կարող է օգնել իրավիճակին, կանգնեք և թիմին առաջնորդեք փորձության միջով: Դա չի նշանակում, որ Դուք Ձեզ չեք համարում առաջնորդ, երբ լուռ եք մնում: Թիմային աշխատանքի պահվածքները տարբեր հատկությունների և արժեքների խառնուրդ և համադրություն են: Յուրաքանչյուրը հարմար կլինի տարբեր իրավիճակների համար, Դուք պետք է ունակ լինեք իմանալու, որ հատկանիշը երբ օգտագործել թիմից առավելագույնը ստանալու համար և երբ լռել: Հետևողականություն Վերոհիշյալ հատկանիշներից ոչ մեկը առանց հետևողականության չի կարող օգտակար լինել: Մի հանձնվեք, նույնիսկ եթե կարծում եք, որ դա անհնարին է: Խնդիրներն ու դժվարությունները ճանապարհի մասն են, առանց դրանց մեր նպատակներին հասնելն այնքան էլ մեծ ձեռքբերում չէր լինի, ուստի ինչքան մեծ է խնդիրը, այնքան մեծ է պարգևը: Մի մոռացեք դա և ամեն օր մշտապես կրկնեք՝ ինչքան մեծ է խնդիրը, այնքան մեծ է պարգևը: Ընդհանուր նպատակ Ընդհանուր նպատակի համար աշխատելը թիմի բնորոշ առանձնահատկություններից է: Երբ անհատներն աշխատում են իրենց սեփական նպատակների համար, անհնար է դառնում արդյունավետ դառնալ և մրցակցել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք ավելի ֆիքսված են նպատակի վրա: Սա նշանակում է, որ հստակ հաղորդակցությունն ու հետևողական նպատակները էական են թիմի ստեղծման համար: Ընդհանուր նպատակներն են տարանջատում բարձր արդյունավետ թիմին վատ թիմից: Ընդհանուր նպատակները կարևոր են ոչ միայն այն բանի համար, որ կրեատիվ մոտեցում և նորարարություն են ստեղծում, այլև նրա համար, որ մեզ համախմբում և խրախուսում են, որ կիսվենք խնդիրներով և արդյունքներով: Նվիրվածություն/պատասխանատվություն Նվիրվածությունը թիմի անդամներին կենտրոնացնում է խնդրի վրա, և օգնում է խուսափել ժամանակի և էներգիայի կորուստներից: Ուժեղ վճռականությունն ու հետևողականությունն ընտրություն են և որևէ կապ չունեն տաղանդի, կամ ունակության հետ: Եվ կրկին, հետևողականությունը ավելի մեծ դեր ունի, քան իրական նվիրումները: Հետևողականության շատ ավելի հեշտ կլինի հասնել, եթե նվիրումն արվում է իրական արժեքներով և հավատով: Սա ապացուցված է. եթե Դուք հետևողական լինեք Ձեր նվիրման մեջ, տիեզերքը Ձեզ համար կգործարկի Ձեր նպատակին հասնելու ճանապարհ: Ձեր «Եսը» դրսում թողեք Ես-ի համար տեղ չկա մի միջավայրում, որտեղ կարևոր է թիմային աշխատանքը: Երբ էգոն գալիս է ասպարեզ, կլինեն շատ պառակտումներ, քանզի մարդիկ կկենտրոնանան անձնական շահի վրա: Ավելին, զոհաբերությունը հեշտ բան չէ, սակայն այն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Ստորև բերված են մի շարք խորհուրդներ, թե ինչպես կարելի է զսպել էգոն.
1. Եղեք առատաձեռն ու ներող 2. Թողեք քաղաքականությունը, եղեք իրական 3. Եղեք հավատարիմ: Հաճախորդների որոնում 1. Բնորոշում: Հաճախորդների որոնումը, ինչպես որ անվանումը հուշում է, նոր հաճախորդներ փնտրելն է: Ամենալայն իմաստով, որոնումն ընթացիկ գործընթաց է, որին կազմակերպության բոլոր անդամները պետք է մասնակցեն: Սա նշանակում է, որ բոլորը պետք է միշտ միացրած պահեն իրենց «հետախուզական ռադարը»: Որոնման նպատակն է ստեղծել հնարավոր հաճախորդների տվյալների բազա և այնուհետև պարբերաբար հաղորդակցվել նրանց հետ՝ պոտենցիալ հաճախորդներին առանձնացնելու նպատակով: 2.Հաճախորդների որոնման մեթոդները Կան հաճախորդների որոնման մեթոդների տարբեր տեսակներ, ինչպիսիք են ակտիվ և պասիվ որոնումները: Որոնման մեր մեթոդը Վոդայում այս երկու մեթոդների համադրությունն է: Մենք սկսում ենք ակտիվ որոնումով ՝ թիմի կազմավորումն ու գումարի ներհոսքը ակտիվացնելու համար, միաժամանակ մենք պատրաստվում ենք պասիվ ռազմավարության: 2.1.Հաճախորդների Պասիվ որոնում Բլոգերը, կայքերը, էլեկտրոնային գրքերը, առցանց գովազդը, սոցցանցերը, հագուստի մարքեթինգը, ներդիրները, տպագիր գովազդը պասիվ բազմամակարդակ մարքեթինգային որոնումներում ներառնված տեխնիկաներ են: Շատ մարդիկ տեղյակ չեն, որ իրենք իրականում ունակ են կառուցել շատ մեծ կազմակերպություն` առցանց ցանցային մարքեթինգի միջոցով՝ օգտագործելով սոցցանցերը հաճախորդների որոնման և բիզնեսի մեջ նոր մարդկանց ներգրավելու համար: Տեղեկատվության այս դարում բոլորը կարող են իրենց հասարակական կապերի շրջանակն ընդլայնել սոցցանցերի միջոցով՝ բիզնես հաղորդակցության համար: Ուստի, ինչու՞ ոչ և ինչու՞ ոչ հիմա: Կարևոր նշումներ
Կապի մեջ մնացեք: Երբ մարդիկ հետևում են Ձեր առաջընթացին, էջին, բաժանորդագրվում են Ձեր կայքին, կամ Ձեր գրառումներին, շփումը պահեք ակտիվ և ընկերական: Նրանք միջուցե որևէ արտադրանք չցանկանան միանգամից ձեռք բերել, սակայն, երբ Դուք նրանց տեղյակ պահեք թարմացումների, խորհուրդների և առավելությունների մասին, Դուք կշարունակեք նրանց հիշեցնել այն բաների մասին, որոնք կարող են ապագայում իրենց պետք գալ: Նրանք կհիշեն Ձեզ, երբ
կցանկանան գնում կատարել, կամ ներգրավվել բիզնեսում: Կառուցեք հարաբերություններ: Մարդիկ գնումներ կկատարեն նրանցից, ում ճանաչում և վստահում են: Եթե Դուք ցանկանում եք ընդլայնել Ձեր շուկան, Դուք պետք է մի միջոց գտնեք, որ մարդիկ ճանաչեն Ձեզ և իրենց հարամարավետ զգան Ձեզ հետ: 2.2. Հաճախորդների ակտիվ որոնում
Հաճախորդների ակտիվ որոնումն այն է, որ Դուք փաստացիորեն փորձում եք կապ հաստատել այլ մարդկանց հետ՝ հասկանալու համար, թե նրանք ցանկանում են արդյոք ծանոթանալ Ձեր արտադրանքին: Ակտիվ որոնումը բազմամակարդակ մարքեթինգի հաճախորդների որոնման ապացուցված միջոց է: Շատ լավ է ակտիվ որոնման ռազմավարությունից օգտվելը, երբ Դուք նոր եք սկսել, քանի որ դա օգնում է Ձեզ զգալ Ձեր նոր մուտք գործած բիզնեսի բնույթը: Բազմամակարդակ մարքեթինգի ակտիվ որոնման մեջ ներառված մեթոդներից են Տաք մարքեթինգը և Սառը մարքեթինգը: Վաճառքի և բազմամակարդակ մարքեթինգի մեջ Ձեր «տաք շուկան» այն մարդիկ են, որոնց ճանաչում եք, որոնք կարող են լինել ընկերները, ազգականները, դասընկերները և այլն: Ձեր «սառը շուկային» Դուք անձամբ չեք ճանաչում, սկզբում այս մարդիկ պետք է Ձեզ ճանաչեն, հավանեն, վստահեն: Այլ կերպ ասած, Դուք պետք է ծանոթանաք Ձեր «սառը շուկային»` մինչև նրանց Ձեր ցանց հրավիրելը: Հաջորդ անգամ որևէ անծանոթի հանդիպելիս հիշեք հետևել երեք ոսկե կանոնները` 1. Նրանք կարող են լինել Ձեր «վաղուց կորած ընկերները»: 2. Հետաքրքրված եղեք նրանցով և թողեք, որ իրենք ավելի շատ խոսեն: 3. Ընդհանուր բաներ գտեք նրանց հետ: Այս երեք կանոններին հետևելով՝ Դուք ոչ միայն կկարողանաք կապ հաստատել Ձեր «սառը շուկայի» հետ, այլև կօգնեք նրանց Ձեզ ճանաչել, հավանել և վստահել: Ո՞րն է ավելի լավ: Հաճախորդների <<Տաք>>, թե <<Սառը>> որոնումը: Անկեղծ ասած` էական տարբերություն չկա, երկուսն էլ աշխատում են: Դրա շուրջ վիճաբանելը պարզապես ժամանակի կորուստ է: Ամենակարևորը արդյունքի արդյունավետությունն է, ուստի թե ով ինչպես է դրան հասնում, անհատական ընտրության հարց է: Ոմանք նախընտրում են սառը շուկան, մյուսները՝ տաք շուկան: Բազմամակարդակ մարքեթինգի որոշ հաջողակ ներկայացուցիչներ իրենց բիզնեսը կառուցել են գրեթե բացառապես տաք շուկայում հաճախորդների որոնման միջոցով, մինչ մյուսները այն կառուցել են սառը շուկայի մեթոդներով: Ինչ էլ որ ընտրեք, այն ինչ ազնիվ է, բարոյական, չի հակասում էթիկային, և ամենակարևորը, կարող է կրկնօրիանկվել, արդար խաղ է: 2.2.1.Ցուցակ կազմեք Ձեր ցուցակը Ձեր ամենակենսական գործիքն է Ձեր ցանցը կառուցելու համար: Այն վառելիք է Ձեր բիզնեսի համար, Դուք ուզում եք սկսել Ձեր բիզնեսը դատարկ, թե՞ լիքը բաքով: Յուրաքանչյուր հարյուր մարդկանց պատահական ցանկից մենք կարող ենք գտնել Վոդա փաթեթների 30-ից 40 պոտենցիալ հաճախորդ: Այս պոտենցիալ սպառողների մեջ կարող են լինել ոմանք, որոնք կցանկանան զարգացնել հնարավորությունը, և կարող են լինել մի քանի գերաստղեր (այնպիսիք, որոնք շատ են աշխատում և կառուցում են բազմամիլիոնանոց բիզնես), որոնք սպասում են, որ Դուք իրենց հայտնաբերեք և զարգացնեք: Ձեր ցուցակում ավելի շատ անուններ ունենալը Ձեզ ավելի ինքնավստահ և ավելի քիչ կախյալ է դարձնում: Հետևաբար, Դուք կարող եք ավելի շատ վերահսկողություն ձեռք բերել Ձեր բիզնեսի և Ձեր ապագայի նկատմամբ:
Բայց ես ոչ մեկի չեմ ճանաչում: Դուք գիտեի՞ք, որ մինչ 25տարեկանը, Դուք հավանաբար անունով ճանաչում եք ավելի քան 2,000մարդու: Դժվար Դուք երբևէ հաշված լինեք նրանց, բայց դա Ձեր ծանոթությունների շրջանն է: Եթե Դուք իմանայիք, որ Ձեր գրած ամեն անուն Ձեզ համար կբերի տարեկան $1,000 Ձեր ամբողջ կյանքում, ինչքա՞ն անուն Դուք կհիշեիք: Ի՞նչ եք Դուք մտածում հիմա: Իհարկե սա այն ցուցակը չէ, որի յուրաքնչյուր անվանը Դուք կկարողանաք առաջարկել արտադրանքը, սա մարդկանց այն ցուցակն է, որից Դուք կաևող եք ընտրել: Ուրիշների փոխարեն մի որոշեք, ով հետաքրքված կլինի Ձեր արտադրանքով: Երբ Դուք կազմում եք Ձեր ցուցակը, ոչ մեկին նախապես մի դատեք: Իհարկե բնական զգացողություն է, որ Դուք ցանկանում եք նախապես իմանալ` արդյո՞ք բոլորը, որոնց ներառում եք Ձեր ցուցակի մեջ, հետաքրքրված կլինեն Ձեր առաջարկով: Դուք արդեն ունեք հսկայական բազա սկսելու համար՝ 2,000 անուն: Հիմա Դուք մտածում եք, որ անհնար է, որ Դուք այդքան մարդու չանաչեք: Ինչևիցե, երբ Դուք հետևեք ներքևում բերված «Կատեգորիաների հիշեցման մեթոդին», Դուք կզարմանաք, թե ինչքան շատ անուններ կկարողանաք տալ: Կատեգորիաների հիշեցման մեթոդ Ստորև բերված են որոշ սկզբնական կատեգորիաներ, որ մենք առաջարկում ենք օգտագործել որպես ռեսուրս` մարդկանց գտնելու համար:
Ընտանիք (ծագումնաբանություն, հավաքներ) Ավագ դպրոց (դասարանցիների հավաքներ, տեղեկագրքեր) Քոլեջ (շրջանավարտնների տեղեկագրքեր, ուսանողական կազմակերպություններ,
սպորտ, ակումբներ) Նախկին աշխատանքը (ինչքան աշխատանքներ եք ունեցել) Ներկայիս աշխատանքը Հարսանեկան ցուցակը Բջջային դիրեկտորիան Հարևանները Ակումբներ / Կազմակերպություններ Սպորտ / Եկեղեցի Մասնագիտական միությունները Տեղակայվածությունը (Ում եք ճանաչում այլ նահանգներում, կամ երկրներում) Մասնագիտական զբաղմունք (Ձեր բժիշկը, իրավաբանը, ատամնաբույժը և այլն):
Երբ Դուք լրացնեք այս ցուցակը, հնարավոր է, որ ամեն կատեգորիայի համար կստանաք միջինը հիսուն անուն: Օրինակ շրջանավարտների Ձեր տեղեկագրքում կան շատ անուններ, Ձեր ազգականների ցուցակն էլ հեշտությամբ բազմաթիվ անուններ կավելացնի այս ցուցակին: Մի մոռացեք ցուցակում ներառել Ձեր ընտանեկան ցուցակի ոչ անմիջական ընտանիքի անդամներին, և վերջիններիս ընտանիքներին և այդպես շարունակ: 2.2.2. Տարբերակեք հատկանշական հաճախորդին Ձեր ցուցակը կազմելուց հետո, ժամանակն է ցուցակի մեջից ընտրելու ճիշտ հաճախորդներին: Ինչպես մյուս քայլերը, այս քայլը նույնպես բավականին հեշտ է թվում, սակայն ավելի մոտիկից զննելու դեպքում այն ավելի բարդ է դառնում: Արդյունավետ կերպով հաճախորդներին ընտրելը իմանալն է, թե որտեղ պետք է փորել և ինչ փնտրել:
Նաև կարևոր է տարբերել պարզապես հաճախորդին` որոշակի հատկանիշներով օժտված հաճախորդից: Բազմամակարդակ մարքեթինգով զբաղվող նորեկների ամենամեծ սխալներից մեկն այն է, որ նրանք յուրաքանչյուրի վրա նայում են՝ որպես պոտենցիալ հաճախորդի, կամ անդամագրվողի: Այս ոլորտում որոշ մարդիկ կարող են սկզբունքը սխալ հասկանալ: Ինչպես մյուս բիզնեսներում, դուք ավելի մեծ հաջողության և արդյունավետության կհասնեք, եթե խելացի կերպով որոշեք Ձեր նշանակետերը և կենտրոնացնեք Ձեր մարքեթինգային ջանքերը նրանց վրա: Ուստի, չնայած ցուցակ կազմելը անհրաժեշտ է, ոչ բոլորն են հատկանշական հաճախորդներ: Մտածեք ինչու՞ պետք է առհասարակ գոյություն ունենար «հաճախորդներ ընտրել» արտահայտությունը, եթե յուրաքանչյուրը հաճախորդ լիներ: «Հաճախորդներ ընտրել»-ը մեր բնորոշմամբ առաջատարներին առանձնացնելն է և նրանց մեր մեթոդներով զննելը՝ գտնելու համար նրանց, ովքեր ունեն համապատասխան որակներ Ձեր բիզնեսի համար: Սկզբում, երբ Դուք նոր եք այս ոլորտում, բնական է, որ Դուք մեծ էնտուզիազմ ունեք բոլորին պատմելու մի հիասքանչ կազմակերպության մասին, որն ունի հրաշալի արտադրանք և գումար վաստակելու զգալի հնարավորություն: Բայց մի պահ կանգ առեք: Դուք կարող է դեռ չեք օգտագործել ոչ մի արտադրանք, կամ վաստակել որևէ գումար: Ուստի ինչպես Դուք կարող եք ուրիշներին համոզել, որ մեր արտադրանքը յուրահատուկ է՝ առանց որևէ փորձի: Ես Ձեզ չեմ հիասթափեցնի, փող միշտ էլ կարելի է վաստակել, բայց Դուք պետք է որոշ հմտություններ սովորեք, որ դա իրականացնեք: Ինչպես Դուք գիտեք, VODANET-ով գումար աշխատելու համար կան երկու տարբեր ծրագրեր՝ անմիջական վաճառք և երկակի ծրագիր: Սկսելու համար, սկզբում կենտրոնացեք անմիջական վաճառքի վրա և շեշտը մի դրեք արտադրանքի հետ եկող մյուս հնարավորությունների վրա, քանի որ մրցակցային գինն արդեն իսկ ինքնիստինքյան մեծագույն առավելությունն է հաճախ ճամփորդող մարդկանց համար: Դուք նաև կարող եք կորցնել պոտենցիալ հաճախորդի՝ այն բանի պատճառով, որ չափազանց շատ եք կենտրոնացել երկրորդ ծրագրի աշխատանքի վրա: Հիշեք, որ Դուք նորեկ եք այս ոլորտում, ուստի ինչու պարզապես չվաճառել փաթեթները նրանց, ովքեր հետաքրքրված են՝ միաժամանակ սովորելով կարիերայի մասին և գտնելով ճիշտ պոտենցիալ զարգացնողներ: Այսպիսով, Դուք կարող եք փող վաստակել անմիջական վաճառքից ստացված միջնորդավճարի շնորհիվ, և կանխիկ գումարի որոշակի ներհոսք ունենալ, որը Ձեզ կապահովի ճանապարհի ընթացքում: Սա անելու համար Դուք պետք է բծախնդիր լինեք, թե ում եք առաջարկում փաթեթները: Դուք միգուցե կարողանաք վաճառել շքեղ հյուրանոցային փաթեթներ նրանց, ովքեր ճամբար խփելու, ուսապարկով ճամփորդելու սիրահարներ են, կամ նրանց, ովքեր հազվադեպ են ճամփորդում, սակայն այն ջանքն ու եռանդը, որ Դուք ներդնում եք նրանց մեջ, շատ ավելի արդյունավետ և պտղաբեր կլինի ներդնել նրանց մեջ, ովքեր նախընտրում են ճամփորդելիս մնալ հարմարավետ հյուրանոցում: Հաջորդ քայլը ինչքան հնարավոր է շատ տեղեկատվություն հավաքելն է արտադրանքի (նրանց գները, տեղակայվածությունը, սենյակների պայմանները), վճարման մեթոդների մասին, ինչպես նաև նախկինում փաթեթից օգտված անձանց, (նախընտրելի է Ձեր սեփական փորձից), հղումները հավաքելը: Ուստի, լավագույն տարբերակը կլինի, որ ինքներդ օգտվեք Ձեր գնած փաթեթից: Սա Ձեր առջև կբացի երկու հեռանկար՝ առաջինը, թե ինչպես ճամփորդություն
ամրագրել Վոդայով և երկրորդը` Ձեր առաջարկած արտադրանքի հատկանիշներն ու առավելությունը: Բոլոր արտադրանքների բազմազանության պատշաճ ընկալում ունենալը առաջնային կարևորության գիտելիք է, որ Ձեզ պետք կգա, երբ Դուք ուզենաք դա առաջարկել տարբեր մարդկանց: Երկակի ծրագիրը, մյուս կողմից, ավելի շատ ժամանակ և ջանքեր կպահանջի, քան պարզապես արտադրանքի և նրանցով հետաքրքրվողների վերաբերյալ տեղեկատվություն ունենալը: Այս քայլում ամենակարևոր տարրն է հաճախորդներ ստեղծելը և արդեն գոյություն ունեցող, Ձեր ճանաչած հաճախորդներին տարբերակելը: Որպես օրինակ՝ Դուք կարող է տարբերակել եք նշված բոլոր հիմնական կատեգորիաները` ցուցակ կազմելու համար, բայց արդյո՞ք Դուք ամբողջապես սահմանազատել եք դրանցից յուրաքանչյուրը՝ մարքեթինգային ռազմավարությունը ճիշտ ձևով մշակելու համար: Ինչպե՞ս Դուք կարող եք իսկապես իմանալ, թե ինչպիսի տեսք ունի իդեալական մարքեթինգային զարգացնողը: Այս հարցերի պատասխանը կարող են տալ Ձեր առաջնորդները, ովքեր աշխատում են Ձեր հաճախորդների ցուցակի վրա: Հետագա տեղեկատվության և մանրամասների համար, Դուք կարող եք ընթերցել Բրայան Թրեյսիի «Նպատակներ»-ի տասնհինգերորդ գլուխը, կամ Մարկ Յարնելի և Ռենե Ռեյդ Յարնելի «Ձեր առաջին տարին ցանցային մարքեթինգում» գրքի հինգերորդ գլուխը: Դուք վստահաբար կգտնեք շատ արժեքավոր հնարքներ և խորհուրդներ այս գրքերում: ! Ի՞նչ է կատարվում, երբ Դուք չեք որակում Ձեր ցուցակը: Դուք կդառնաք «կոկորդիլոս վաճառական: Դուք ըստ էության տեգեր եք նետում մթության մեջ՝ գործելով որպես անմիտ «վաճառական կապիկ», որը Ձեր կատարողականությանը կվնասի մի շարք մակարդակներով: Դուք կվատնեք Ձեր էներգիան` սխալ հաճախորդների ետևից ընկնելով, և կդառնաք «կոկորդիլոս վաճառական»՝ մեծ բերանով և առանց ականջների: Կոկորդիլոս վաճառականները»մարդիկ են, ովքեր միշտ խոսում և համոզում են Ձեզ: Նրանք ժամանակ չեն հատկացնում հասկանալու համար, թե որոնք են Ձեր իրական մղումները, քանի որ միշտ չափազանց զբաղված են Ձեզ ասելով, թե, իրենց կարծիքով, Դուք ինչի կարիք ունեք: Հավատացեք ինձ. Վաճառելու Ձեր փորձերը զգալիորեն նվազում են, եթե Դուք խոսում եք` ակտիվորեն լսելու փոխարեն»: Մարկ Սասթեր «Կոկորդիլոսային վաճառքներիի վտանգը»: Մի դարձեք կոկորդիլոս, մենք ունենք երկու ականջ և մեկ բերան հստակ պատճառով: Դուք ժամանակ կվատնեք: Եթե Դուք հավուր պատշաճի չեք որակում Ձեր հաճախորդներին, Դուք ժամանակ կվատնեք` այնպիսի հաճախորդների ետևից ընկնելով և փորձելով ապրանք վաճառել, ովքեր հարմար չեն Ձեր ընկերությանը: Ժամանակն իմաստուն կերպով ծախսեք որակավորված հաճախորդների վրա, և դուք զգալիորեն ավելի շատ արժեքավոր գործարքներ կկատարեք: Դուք կարող եք վատ գործարք կատարել: Երբեմն Դուք կարող եք վաճառք կատարել այնպիսի մարդկանց, որոնք չարժե, որ գնեն
արտադրանքը: Սա միայն հաճախորդի համար չէ վատ, որին Դուք համոզել եք վատ որոշում ընդունել, դա վատ է նաև Ձեզ և Ձեր ընկերության հեղինակության համար: Կարևոր նշում Ձեր ցուցակն ամեն օր ավելացրեք: Կլինի դա մարզասրահում նոր մարդկանց հանդիպելը, ավագ դպրոցի հավաքը, գովազդներ անելը, թե համացանցային մարքեթինգով զբաղվելը` Դուք պետք է Ձեր կապերի ցուցակն ամեն օր ավելացնեք: Հիշեք, Ձեր ցանցը Ձեր արժեքն է: Հրավիրման և Ներկայացման գործընթաց Ես ունեմ վատ լուր և լավ լուր: Ես կսկսեմ վատ լուրից: Դուք հավանաբար արդեն փորձել և հիմար դրության մեջ եք հայտնվել` փորելով ներկայացնել Ձեր հնարավորությունը: Դա նորմալ է: Մենք բոլորս էլ դա արել ենք: Լավագույն մոտեցումը Ձեզ ներելն ու առաջ շարժվելն է: Մենք ոչինչ չենք կարող անել անցյալի հետ կապված` բացի դրանից դասեր քաղելուց: Լավ լուրն այն է, որ, այսօրվանից սկսած, Ձեր վաճառքի արդյունքները կարող են փոխվել: Ինչ-որ մեկին համոզելը, որ ծանոթանա Ձեր ապրանքներին և հետաքրքրություն ցուցաբերի, արդեն հմտություն է պահանջում: Դա մի ունակություն է, որը կարող է սովորել մեզնից յուրաքանչյուրը և այն կարող են սովորել բիզնեսում գտնվող բոլոր մարդիկ: Մինչև յուրաքանչյուրին VODANET-ի փաթեթներ առաջարկելը` Ձեր ցուցակն արդեն ավարտուն պետք է լինի և բաժանված երկու տարբեր խմբերի, յուրաքանչյուրի մեջ` նվազագույնը 10 -20 մարդ: 1. Նրանք, ովքեր որակավորված են որպես հյուրանոցային փաթեթների պոտենցիալ հաճախորդներ: 2. Նրանք, ովքեր որակավորված են ոչ միայն որպես հյուրանոցային փաթեթների պոտենցիալ հաճախորդներ, այլև բավականաչափ պոտենցիալ ունեն, որ կառուցեն բազմամակարդակ մարքեթինգի առևտրականների իրենց սեփական ցանցը: Ձեր հաճախորդների հատկանիշները հաշվի առնելով` ներկայացման գործընթացի համար ամենահարմար վայրը այնպիսի անաղմուկ վայրերն են, ինչպես հաճախորդի, կամ Ձեր տունը, անաղմուկ ռեստորանը, կամ սրճարանը, հարմարավետ այգին, կամ, որոշ դեպքերում` Վոդայի գրասենյակները: Առաջին խմբին հրավիրելու դեպքում կարող է լինել նվազագույնը երկու սցենար` 1. Եթե Դուք արդեն պատրաստ եք VODANET-ի հյուրանոցային փաթեթների, վճարման մեթոդների և փաթեթներից արդեն օգտվածների երաշխավուրումների (ցանկալի է Ձեր անձնական փորձից) վերաբերյալ հանգամանալի ներկայացում կատարելու, այդ դեպքում Դուք որոշակիորեն աշխարհում ամենալավ մարդն եք, ով կարող է փաթեթներ առաջարկել Ձեր ընտանիքին, ընկերներին, ազգականներին և նույնիսկ Ձեր սառը շուկային: 2. Եթե Դուք նորեկ եք այս ոլորտում և չունեք որևէ մարքեթինգային տեղեկատվություն, կամ ինքնավստահություն, որ ներկայացնեք VODANET-ի փաթեթները Ձեր որակված հաճախորդներին, ես խորհուրդ կտայի չշտապել և ավելի շատ տեղեկատվություն հավաքել, թե ինչպես անել դա: Ինչևիցե, եթե Դուք ինչ-ինչ պատճառներով չեք
կարողանում դա անել միայնակ, Դուք կարող եք խնդրել որևէ փորձառու առաջնորդի, կամ թիմի անդամի` Ձեզ համար ներկայացում կատարել: Պարզապես տեղեկացրեք հաճախորդին, որ Դուք նրան պատրաստվում եք ներկայացնել մի հիանալի ճամփորդական ընկերություն, որը թույլ է տալիս նրանց` մատչելի, բայց շքեղ հյուրանոցներ ամրագրել` իրենց ընտրած քաղաքում: Մի մոռացեք նշել, որ Դուք եկել եք մի ընկերոջ հետ, որը կօգնի Ձեզ իրենց տալ որոշ պիտանի տեղեկատվություն` տարբեր հյուրանոցային փաթեթների վերաբերյալ: Վստահ եղեք բավականաչափ ժամանակ հատկացնել ներկայացման և հարցերին պատասխանելու գործընթացին: Օգտագործեք հրավերքի տրված ակնարկները այն ավելի պրոֆեսիոնալ դարձնելու համար: Մի մոռացեք ներկայացման վերջում գործարք կնքել` կամ վաճառելով փաթեթ, կամ այլ հանդիպման համար ժամանակ նշանակելով` հետագա տեղեկատվության համար` մոտակա գալիք օրերին, կամ այն դեպքում, երբ ժամանակն ու վայրը հարմար չեն, որոշ ժամանակ տվեք հաճախորդներին և նրանց նորից մոտեցեք գալիք ամիսներին: Եթե Դուք հրավիրել եք երկրորդ խմբին, կախված փորձառության Ձեր մակարդակից, հաճախորդի և նրա բնութագիրների հետ Ձեր ծանոթ լինելուց, կարող են լինել ամենաքիչը երեք սցենար. 1. Կրկին, եթե Դուք լիովին պատրաստ եք մանրամասն ներկայացում կատարել VODANET-ի հյուրանոցային փաթեթների, վճարման մեթոդների վերաբերյալ, ինչպես նաև հաճախորդին ամբողջականորեն բացատրություն տալ VODANET-ի եկամտային ծրագրերի վերաբերյալ, ուստի Դուք կրկին լավագույն մարդն եք, որ այս հնարավորությունն առաջարկեք Ձեր ընտանիքին, ընկերներին և/կամ Ձեր սառը շուկային, քանի որ Դուք այն մեկն եք, որ ճանաչում եք հաճախորդին ավելի շատ, քան թիմի մնացյալ մարդիկ, և այսպիսով Դուք կարող եք լիակատար վստահություն ներշնչել հաճախորդին: 2. Եթե Դուք արդեն ավարտել եք Ձեր մարզումն ու էական գիտելիք եք ստացել Ձեր բիզնեսի մասին, բայց չունեք բավականաչափ փորձ, թե ինչպես պետք է հնարավորությունը վստահաբար ներկայացնեք, միայնակ մի արեք դա: Դրա փոխարեն Դուք կարող եք փորձառու առաջնորդի խնդրել Ձեզ ընկերակցել` մինչ Դուք ներկայացումը կկատարեք և կպատասխանեք հարցերին: Ձեզ հետ հմուտ անձնավորություն ունենալը կարող է օգնել Ձեզ չկորցնել վստահությունը` որևէ չնախատեսված իրավիճակի, օրինակ` նոր հարցերի և փորձությունների բախվելու դեպքում, քանի որ Դուք կարող եք հույսը ինչ-որ մեկի վրա դնել: 3. Եթե Դուք դեռ նորեկ եք ոլորտում և փորձ չունեք, թե ինչպես է պետք ներկայացում կատարել, Դուք միշտ կարող եք խնդրել Ձեր առաջնորդներին, կամ թիմի փորձառու անդամներից մեկին` անել դա Ձեզ համար: Պարզապես տեղեկացրեք հաճախորդին, որ Դուք նրան պատրաստվում եք ներկայացնել մի հիանալի ճամփորդական ընկերություն, որն առաջարկում է որոշ անհավանական հնարավորություններ` իրենց գնումների միջոցով գումար վաստակելու համար, և պետք չէ էլ ոչ մի բացատրություն` արտադրանքի, կամ եկամտի ծրագրերի վերաբերյալ: Թողեք, որ Ձեր մենթորը բացատրի մնացյալը, և մի մոռացեք ասել հաճախորդին, որ Դուք ուղեկցում եք մի ընկերոջ, որը պատրաստվում է օգնել Ձեզ` ընկերության վերաբերյալ նրանց որոշ օգտակար տեղեկատվություն հաղորդելու գործում: Բավականաչափ ժամանակ խնդրեք
(2-3 ժամ) ամբողջական ներկայացում կատարելու և նրանց հարցերին պատասխանելու համար: Օգտագործեք հրավերքի տրված ակնարկները այն ավելի պրոֆեսիոնալ դարձնելու համար: Մարդկանց` բազմամակարդակ մարքեթինգի Ձեր ցանց հրավիրելը դժվար առաջադրանք չէ, այնուամենայնիվ բոլոր իրավիճակներն ու հանգամանքները պետք է հաշվի առնվեն, ուստի Դուք պետք է մտածեք դրա մասին, որոշակի ժամանակ հատկացնեք դրան և ծրագիր ունենաք, որ ամեն ինչ ճիշտ ստացվի: Սա անելու համար Դուք պետք է լրացնեք վերլուծության ձևանմուշ՝ Ձեր պոտենցիալ հաճախորդների բնութագիրների, տարիքի, կենսակերպի և այլնի վերաբերյալ: Այսպիսի վերլուծության ձևանմուշը կարող է օգնել Ձեր առաջնորդին հասկանալ, թե ինչպես պետք է ընթանա հրավիրման գործընթացը: Ինչևիցե, առաջնային նշանակություն ունի, որ Դուք հետևեք ներքոհիշյալ խորհուրդներին, երբ Դուք ցանկանում եք ինչ-որ մեկի հրավիրել: 1. Հրավիրեք բջջային հեռախոսի միջոցով Միշտ էլ ավելի լավ է Ձեր հաճախորդներին հեռախոսով, քան անձամբ հրավիրելը: Եթե հրավերը դեմ-դիմաց է, հաճախորդը միշտ փորձում է ավելի շատ տեղեկատվություն ստանալ Ձեզանից, և Դուք կարող է պատրաստ չլինեք շատ մանրամասներ տալու: Երբ Դուք հաճախորդներին հրավիրում եք հեռախոսով, և երբ նրանք հարցեր են տալիս, Դուք պարզապես կարող եք խնդրել նրանց հանդիպել Ձեզ հետ՝ ամեն ինչ ավելի պրոֆեսիոնալ կերպով սեղանի շուրջ քննարկելու: Մի արեք Դա էլեկտրոնային փոստով, Ֆեյսբուքով, կամ տեքստով: Այս մեթոդներով հրավիրելը կարող է նաև մեծացնել Ձեր` մերժում ստանալու հնարավորությունը, քանի որ Դրանք շատ դանդաղ գործընթացներ են, և Դուք անմիջապես պատասխան չեք ստանում, քանի որ մեծ մասամբ հաճախորդը չի շտապում պատասխանել: Ուստի Դուք կարող եք կախյալ դիրքում մնալ՝ չիմանալով, թե նրանք ստացան արդյոք Ձեր հաղորդագրությունը, թե Ձեզ դիտմամբ են անտեսում: Ավելին, իրավիճակը վերահսկելի չէ: Եթե մարդը Ձեզ հետ չի խոսում, Դուք կարող է ընդհատում եք նրանց հանդիպման, ֆիլմ, շոու դիտելու, կամ այլ անհարմար պահի: Զանգելն ամենալավ մեթոդն է, քանի որ Դուք ստանում եք նրանց ուշադրությունը: 2. Հաճոյախոսեք հաճախորդին Կա հստակ պատճառ, թե ինչու է որոշակի անձնավորություն ընտրվում Ձեր ցուցակից, գնահատեք այդ պատճառը և դա ասեք այդ անձնավորությանը: Սա առաջնային նշանակություն ունի: Անկեղծ հաճոյախոսությունը, և այն պետք է անկեղծ լինի, դուռ է բացում իրական հաղորդակցության համար, և հաճախորդին ավելի հոժարակամ է դարձնում ունկնդրելու, թե ինչ ունեք ասելու: 3. Եղեք կոնկրետ Հիշեք, որ Դուք պատրաստվում եք առաջարկել մի առանձնահատուկ արտադրանք, ինչը ոչ միայն հնարավոր է դարձնում իրականացնել շքեղ ճամփորդություն կես գնով, այլև տալիս է հրաշալի աշխատանքային հնարավորություններ յուրաքանչյուր հաճախորդին: Ուստի լրջորեն վերաբերեք Ձեր աշխատանքին, ինչպես որ այն կա: Լուրջ բիզնեսին պետք է լավ մտածված և որակյալ ծրագիր` իրականացվելու համար: Այն պահանջում է բավականաչափ ժամանակ և եռանդ, որ քննարկվի պրոֆեսիոնալ կերպով, սեղանի շուրջ: Ուստի մի խոսեք ոչ անհրաժեշտ բաների մասին՝ հաճախորդին հրավիրելիս: Ձեր կեցվածքը պրոֆեսիոնալ պահեք և հարմար
պայմանավորվածություն ձեռք բերեք՝ Ձեր բիզնեսը հանգամանալիորեն քննարկելու համար: Ես Ձեզ կխնդրեմ «հրավեր» բառի իմաստը ճշտել բառարանում: Այն միայն ասում է «ինչ-որ մեկին հրավիրելը»: Շատ մարդիկ ոչ անհրաժեշտ տեղեկատվություն են տալիս հաճախորդներին՝ նրանց հրավիրելիս: Թակարդը, որի մեջ ընկնում են ցանցային մարքեթինգով զբաղվող բազմաթիվ մարդիկ, հատկապես, երբ նրանք նորելուկ են, այն է, որ նրանք սկսում են անհանգստացնել իրենց հաճախորդներին: Եվ երբ մարդիկ անում են դա, նրանք նպատակ են հետապնդում հաճախորդներին հրավերին դրական պատասխան տալու ավելի շատ պատճառներ տալ, և ոգևորություն առաջացնել նրանց մեջ՝ իրենց գործունեության նկատմամբ: Ցավոք, սա անելը կարող է հանգեցնել հակառակ արյունքի: Այն միայն ավելի շատ դիմադրություն է առաջացնում: Եվ Ձեր բազմամակարդակ մարքեթինգի հրավերի ժամանակ, Դուք ուզում եք ամեն ինչ անել դիմադրությունը նվազեցնելու և հաճախորդի համար հրավերին «այո» ասելը ավելի հեշտ դարձնելու համար: 4. Ոգևորված եղեք Պահպանեք հետաքրքրությունն ու համոզիչ խոսեք: Դա շատ կարևոր է: Քայլեք և խոսեք հրավիրելիս: Սա կօգնի Ձեր արյան շրջանառության ակտիվացմանը և Ձեր ձայնը ճնշված չի լինի: Մի պառկեք հրավիրելիս: Ձեզ պետք է, որ Ձեր ձայնը ոգևորված լինի հրավիրելիս: Երբ մարդը զգում է, որ Դուք ինչ-որ բան ունեք առաջարկելու, նա կցանկանա հանդիպել: Շատ կարևոր է պահել հետաքրքրությունը: Եթե Դուք կարողանաք դա անել, հաճախորդը միանշանակ կգա՝ բիզնես հնարավորությունը տեսնելու համար: Եվ իհարկե, ինչ-որ ասում եք, վստահ ասեք: Եթե Դուք վստահ եք, գործի կեսն արված է: Եթե հաճախորդը զգում է, որ Դուք ինքներդ էլ այնքան վստահ չեք, թե ինչ եք ասում, կա հնարավորություն, որ նա ոչ մի հետաքրքրություն չի ունենա Ձեզ հանդիպելու և Ձեր առաջարկի նկատմամբ: 5. Հրավիրեք հաճախորդին բիզնեսի ներկայացումից 24-48 ժամ առաջ Հրավիրելու համար Դուք պետք է զանգահարեք հաճախորդին բիզնեսի ներկայացումից միայն 24-48 ժամ առաջ: Եթե Դուք հրավիրեք նրան հինգից յոթ օր առաջ, Դուք նրան նորից կզանգահարեք բիզնեսի ներկայացման նախորդ, կամ նույն օրը՝ հաստատելու համար, նա գալիս է, թե ոչ: Եվ հաճախորդը կարող է զգալ, որ Դուք իր կարիքն ունեք և Դուք կարող եք կորցնել Ձեր հնարավորությունը իրեն հրավիրելու: Հաճախորդին անընդմեջ զանգահարելու փոխարեն՝ նրան զանգահարեք ներկայացումից միայն 24-48 ժամ առաջ, որ հաճախորդն ինքն էլ հիշի հանդիպման մասին, և Դուք նրան նորից ու նորից զանգելու կարիք չունենաք: 6. Միշտ տվեք ժամանակի ընտրությունը հաճախորդին Ձեր առաջնորդից հարցրեք, երբ հարմար ժամանակ կա, և հաճախորդին երկու ընտրություն տվեք, որ նա կարողանա ընտրել տրված ժամանակից ցանկացածը: Հաճախորդներին միայն մի տարբերակ տալը խորհուրդ չի տրվում, քանի որ հաճախորդին այն կարող է հարմար չլինել: Բայց եթե Դուք նրանց երկու ընտրություն տաք, հաճախորդը հոգեբանորեն կընտրի առաջարկված ժամանակահատվածներից որևէ մեկը:
7. Հետամուտ լինելը Ներկայացման համար հանդիպում նշանակելուց հետո, քանի որ հետամուտ լինելու գործընթացն էլ ավելի կարևոր է, քան ներկայացումը, խորհուրդ է տրվում հաջորդ հանդիպում նշանակել նախապես: Կրկին, Ձեր առաջնորդին հարցրեք հարմար ժամանակի վերաբերյալ և երկու ժամային ընտրություն տվեք հաճախորդին: Վերջում հանդիպման ժամանակը համաձայնեցրեք Ձեր առաջնորդի հետ և նշեք օրացույցում: Ներկայացման գործընթացը սովորաբար կատարվում է գրասենյակից դուրս, ուստի Դուք հավանաբար կարիք ունեք նախապես նշանակել նաև ներկայացման վայրը: Հետևողականության գործընթացը կարելի է նշանակել նաև գրասենյակում, որտեղ մյուս մարքեթոլոգները կիսվում են իրենց փորձով և գիտելիքով նոր անդամների հետ: 8. Պահեք Ձեր կեցվածքը Շատ կարևոր է պահպանել Ձեր վստահությունը հաճախորդին հրավիրելիս: Դուք միշտ պետք է պահեք հարգանքը Ձեր հանդեպ և ոչ մեկին չաղաչեք հրավիրելիս: Ի՞նչ պետք է անել, եթե նրանք <<ոչ ասեն>>: Նորից մոտեցեք նրանց ավելի ուշ: Ավելի կարևոր է, որ Դուք լինեք Ձեր դիրքերում և Ձեզ պահեք ինչպես վստահ, հաջողակ ձեռնարկատեր, այլ ոչ թե թողեք Ձեր կեցվածքը և սկսեք աղաչել և ընկնել մարդկանց ետևից: 9. Վերցրեք հաստատում Նշանակված օրը, մինչև հանդիպման գնալը, զանգահարեք հաճախորդին` համոզվելու համար, որ նա ժամանակին գալու է հանդիպման: Սա կարևոր է, որ ժամանակ չկորցնեք, եթե հաճախորդը ինչ-ինչ պատճառներով չի գալիս: Հետամուտ լինելը Եթե Դուք ուզում եք հասնել հաջողության բազմամակարդակ մարքեթինգում կարևորը հետամուտ լինելն է: Հաճախ, սկզբում Դուք մտածում եք, որ մարդիկ ավելի ցածր կարծիքի կլինեն Ձեր մասին, եթե Դուք իրենց դիմեք: Մինչդեռ իրականում Դուք առաջարկում եք անհավանական մի հնարավորություն, երբ Դուք առաջարկում եք Ձեր արտադրանքն ուրիշներին: Դուք նրանց մի բան եք առաջարկում, որն իրենից իսկ շահերից է բխում: Ոգևորվեք: Ոչ-ոք չի կարող ավելի լավ առաջարկ անել: Դուք կարծում եք հնարավոր է արդյո՞ք համոզել մարդկանց ամեն ինչ անել: Ես հավատում եմ դրան. իրոք կան մարդիկ, որոնք ունակ են դա անել: Համոզելու հմտություններ զարգացնելը կօգնի Ձեզ առաջընթաց ունենալ բիզնեսում և անձնական հարաբերություններում: Անկախ նրանից դուք փորձում եք համոզել հաճախորդին մեծ գնում կատարել, կամ համոզել Ձեր ծնողներին հանգստյան օրերին ուշ տուն գալ` Ձեր հետ բանավիճող անձին հասկանալը, և համոզիչ փաստարկներ բերելը, կարող է Ձեզ օգնել համոզել յուրաքանչյուր մարդու: Ինչ է պետք ակնկալել հետամուտ լինելու գործընթացից Իդեալական կլիներ, եթե Դուք կարողանայիք պոտենցիալ գնորդի հետ նորից կապ հաստատել հնարավորինս շուտ, նախընտրելի է՝ մի քանի օրվա ընթացքում, մինչ գաղափարը դեռ թարմ է նրանց մտքերում: Դուք նաև չեք ուզում, որ իրենք շփվեն սխալ
մարդկանց հետ, և բացասական մեկնաբանություններ ստանան: Ինչևիցե, Դուք պետք է պատրաստ լինեք ցանկացած բացասական արձագանքի, և վստահ լինեք, որ Ձեր ուսումնասիրությունները լավ եք կատարել, որ կարողանաք բոլոր հարցերին պատասխանել: Աշխարհում, որտեղ ցանկացած մեդիա օգտագործվում է որպես վաճառքի միջոց, մարդիկ իրավունք ունեն տալու իրենց ուզած հարցերը: Ինչևիցե իմաստուն և սփոփիչ պատասխանները, որոնք պարունակում են կայուն տեղեկատվություն վստահելի աղբյուրներից, և, հատկապես, չեն թողնում բռնի ձևով ինչ-որ բանի մեջ ներգրավելու փորձի տպավորություն, յուրաքանչյուր հարցի պատասխանը տալու կարևոր տարրերն են: Հետամուտ լինելու ընթացքում կան բազմաթիվ կարևոր ակնարկներ ու կետեր, որոնք կարող են օգնել Ձեզ ամրապնդել Ձեր արդյունքները: Դրանք կքննարկվեն ստորև: 1. Հիշեք ինչ եք վաճառում Ձեր տեսլականը կորոշի հետամուտ լինելու արդյունավետությունը: Ո՞րն է Ձեր հեռանկարը, երբ Դուք հանդիպում եք պոտենցիալ հաճախորդի: Նրա կարիքները բավարարելը, թե՞ Ձերը: Այն ինչ անում եք` որպես բազմակարդակ մարքեթինգով զբաղվող մարդ, աշխատանք չէ: Դա բիզնես է և ձեռնարկատիրություն: Ուստի հաճախորդների որոնման ամենակարևոր մասն է մարդկանց և նրանց կարիքների, ոչ թե մեր կարիքների մասին հոգալը: Փաստացիորեն մարդիկ սովորաբար այնքան կենտրոնացած չեն արտադրանքի, կամ փոխհատուցման ծրագրի վրա: Այն, ինչ իրենք իսկապես ուզում են, իրենց խնդիրների լուծումն է: Ահա թե ինչը պետք է Ձեզ համար թիրախ դարձնեք, երբ ուզում եք շարունակել գործընթացը: Ի վերջո, փոխհատուցման ծրագիրը ըստ էության գործիք է, որը մարդն օգտագործում է իր առկա որոշ խնդիրները լուծելու համար: Բազմամակարդակ մարքեթինգով զբաղվող որոշ մարդիկ կարծում են, որ ցանկացած հաճախորդ կարող է ներգրավվել՝ պարզապես այն պատճառով, որ կարող են հավելյալ գումար վաստակել: Ճիշտ է, կանխիկ գումարը կարող է մեծ դրդող գործոն հանդիսանալ, սակայն ավելի կարևոր է հասկանալ, թե հավելյալ գումարն ինչ կարող է անել հաճախորդի համար: Այսպիսով Դուք պատշաճ հիմք կունենաք աշխատելու համար: 2. Հեռանկար/ տեսլական Այն խորհուրդը, որը ցանցային մարքեթինգում իմ հաջողության վրա ամենամեծ ազդեցությունը գործեց, միլիանավոր դոլարներ վաստակելու փոխարեն միլիոնավոր հաջողակ և երջանիկ ընկերներ ձեռք բերելու գաղափարն էր: Դուք կարող եք ցանցային մարքեթինգում հաջողակ լինել միայն այն դեպքում, երբ Դուք ուրիշներին օգնում եք հաջողակ դառնալ: Ուստի գնացեք և գտեք նոր ընկերների, որոնց Դուք կարող եք օգնել հաջողակ դառնալ Ձեր բիզնեսում: Մոռացեք Ձեր կարիքների ու պահանջների մասին և դրա փոխարեն ծառայեք այս ընկերներին: Այս գաղափարը կոչվում է «ծառայի առաջնորդություն»: Դուք առաջնորդում եք՝ ծառայելով նրանց, ում առաջնորդում եք: Ինչքան շատ ընկերներ Դուք ստեղծեք և ծառայեք նրանց, այնքան ավելի մեծ է Ձեր հաջողությունը ցանցային մարքեթինգում: 3. Սկսեք Ձեր պատմությունից Դուք նկատե՞լ եք, որ պատմություններ պատմող մարդիկ նրանք են, ովքեր ամենամեծ ուշադրությունն են գրավում: Մարդիկ հիշում են պատմությունները, և
դրանք ստիպում են մեզ ընդհանուր եզրեր փնտրել դրանք պատմող մարդկանց հետ: Ամեն մարդ ունի իր պատմությունը, սկսեք Ձեր սեփականից և բացատրեք, թե երբ և ում միջոցով եք Դուք միացել ընկերությանը և այն պատճառները, որոնք Ձեզ համոզել են զբաղվել բազմամակարդակ մարքեթինգով: Ձեր հաճախորդի համար շատ գայթակղիչ չէ բիզնես սկսելը՝ առանց իմանալու Դուք ինչպես եք սկսել, և ինչպիսին է եղել Ձեր ուղին: Ուստի, մի ամաչեք, պատմեք Ձեր պատմությունը և այն պատճառները, թե ինչու եք Դուք որոշել միանալ Վոդային՝ մինչ անմիջապես արտադրանքին, և ընկերության բիզնեսի կողմին անցնելը: 4. Տարբերակեք նրանց Համոզվեք, որ Դուք գիտեք, ինչու եք ներգրավում նոր անդամի, քանի որ, եթե Դուք իմանաք նրանց հմտությունները, Դուք կարող եք դրանք արդյունավետ օգտագործել: Այս բիզնեսում Դուք ընտրում և տարբերակում եք, ոչ թե համոզում: Հրավիրելու հետ կապված ընդհանուր սխալ հասկացողություն է, որ մարդիկ մտածում են, որ Ձեր նպատակն է աշխատել բոլորին համոզել հանդիպել Ձեզ հետ: Ինչիցե, սա հաստատ կարող է հանգեցնել ճնշվածության և նվազեցնել Ձեր հնարավորությունը: Ճիշտ մտածելակեպն այն է, որ «Ես միայն տարբերակում եմ»: Դուք տարբերակում եք այն մարդկանց մեջ, որոնք ուզում են ավելի շատ բան իմանալ Ձեր բիզնես հնարավորության մասին, և այն մարդկանց, մեջ որոնք հետաքրքրված չեն: 5. Ավելի շատ լսեք և ավելի քիչ խոսեք: Եթե Դուք ուզում եք դուր գալ մարդկանց, Դուք պետք է թողեք, որ նրանք խոսեն: Բոլորը սիրում են խոսել իրենց մասին, ուստի ինչքան շատ թողեք իրենց խոսել, այնքան նրանք Ձեզ ավելի կհամակրեն: Ընդհակառակը, ինչքան շատ Դուք խոսեք, այնքան ավելի շատ կձանձրացնեք նրանց, և նրանք Ձեզ չեն համակրի: Ավելի լավ կլինի, որ Դուք անկեղծորեն հետաքրքրված լինեք դիմացինով, և եթե Դուք հետաքրքրված եք, Ձեզ համար բնական կլինի, որ թողեք նրանց խոսել: 6. Դեմ-հանդիման շփում Այնքան նյութ է հայտնվում աղբակույտում չընթերցված, կամ չդիտված՝ այն պարզ պատճառով, որ ոչ-ոք չէր ուզում դրանք: Ուստի սովորական անմիջական հանդիպումը և համացանցային սեմինարն անկասկած Ձեր հաճախորդների ուշադրությունը գրավելու լավագուն միջոցն է: Արդյունավետ անձնական շփումը վճռորոշ բաղադրիչ է, երբ հերթը հասնում է վստահություն կառուցելուն: Պարզապես այնտեղ լինելով՝ Դուք տվել եք բարի կամքի, կամ հարգանքի ազդանշան: Բացի դրանից, դրա շնորհիվ Դուք կարող եք կառուցել վստահելի հարաբերությունների հիմք: Հաճախորդի հետ խոսելիս անպայման հարցեր տվեք և խրախուսեք այդ անձնավորությանը, որ իր մասին ավելի շատ տեղեկատվությամբ կիսվի: Սա կօգնի Ձեզ հասկանալ նրանց դիրքորոշումը և այն, թե ինչպես կարող եք լավագույնս օգնել իրենց՝ Ձեր առաջարկած հնարավորության շնորհիվ: 7. Լուսաբանում Լուսաբանեք Ձեր հաջողակ թիմի անդամներին: Լավ գաղափար է, որ Ձեր առաջնորդը օգնի Ձեզ հաճախորդ ընտրելու և հետամուտ լինելու հարցում: Եթե Դուք ինչ-որ մեկին հանդիպում եք հետամուտ լինելու համար,
չի խանգարի, որ ավելի փորձված մեկն ուղեկցի Ձեզ: Սա կօգնի արագացնել Ձեր առաջընթացը և Ձեզ մասնագետ դարձնել կարճ ժամանակահատվածում: Մինչև հաջորդ հանդիպմանը Ձեր առաջնորդին տանելը` կապ հաստատեք հաճախորդի հետ և նրան տեղյակ պահեք, որ պատրաստվում եք Ձեր ղեկավարին բերել հանդիպման: Իհարկե կօգնի, որ Դուք նշեք, թե Ձեր առաջնորդն ինչ ձեռքբերումներ ունի Վոդայում, և խրախուսեք հաճախորդին հարցեր տալ: Դուք կարող եք օգտվել կոնֆերանս զանգերից այն դեպքում, երբ Ձեր առաջնորդը մոտակայքում չէ: Դա կարող է լինել արդյունավետ փոխարինիչ: Ձեր թիմի անդամների ձեռքբերումները լուսաբանելը կոչվում է ուսուցանում, և շատ է օգնում անկեղծ հարգանք ստեղծելուն, երբ Ձեր հաճախորդն ավելի շատ բան է իմանում ցանցի մասին: Լուսաբանեք Ձեր բովանդակությունը Գլխավորապես, Դուք պետք է հասկանաք, որ ոչ բոլորն են անում այն, ինչ ասում են, որ կանեն, ուստի Ձեզ մի խարազանեք, երբ որևէ մեկն այնտեղ չէ, երբ Դուք գնում եք հանդիպման, կամ նրանք չեն արել այն, ինչ պետք է անեին, օրինակ՝ ձայնագրություն լսելը, կամ տեսագրություն դիտելը: Ինչևէ, եթե Դուք ուզում եք, որ մարդիկ գործեն, Դուք պետք է նրանց ցույց տաք գործելու կարևորությունը: Մարդկանց մեծ մասն այնքան շատ բան ունի անելու, որ դա շեղում է իրենց ուշադրությունը: Ուստի, եթե նրանք զգան Ձեր ձայնագրության, տեղեկագրքի, հանդիպման, կամ առցանց սեմինարի կարևորությունը իրենց առօրյա կյանքում, Դուք կստանաք նրանց նվիրվածությունը: Ենթադրենք, որ Դուք կապ եք հաստատել հաճախորդի հետ և լուսաբանել եք նրանց տրված նյութը, կամ այն հանդիպումը, որին Դուք իրեն հրավիրել եք, և, երբ Դուք հարցեր եք տալիս իրենց, նրանք չեն ծանոթացել Ձեր տված նյութին, կամ չեն ներկայացել հանդիպմանը, ի՞նչ պետք է հիմա անեք: Շատ բաներ կարող են շեղել մեր ուշադրությունը մեր ծրագրերից, ի վերջո մենք բոլորս ապրում ենք արագընթաց աշխարհում և նույնիսկ, ունենալով լավագույն նկատառումները՝ երբեմն ստիպված ենք լինում փոխել, կամ վերադասավորել մեր ծրագրերը: Աշխատանքային պայմանները, կամ նույնիսկ ընտանեկան խնդիրները կարող են խոչընդոտ հանդիսանալ, ուստի մենք պետք է լինենք հանդուրժող և հասկացող մեր հաճախորդների հետ: Այսպիսով, եթե պարզում եք, որ որևէ մեկը չի արել այն, ինչ խոստացել է անել, խնդրեք նրանց նոր ժամանակ նշանակել հանդիպման համար և հաստատել, որ իրենք կընթերցեն, կլսեն ու կկարդան այն, ինչ իրենց տվել եք: Եթե Դուք հաճախորդին հրավիրում եք հանդիպման, դիմավորեք նրանց մինչև հանդիպումը՝ այն վայրի լոբբիում, որտեղ անց է կացվում հանդիպումը: Դուք կարող եք առաջարկել՝ նրանց հասցնել հանդիպման, այս փոքր ուշադրության նշանները կարող են մեծ ազդեցություն ունենալ, եթե դրանք անկեղծ են: 8. Սրտին մոտ մի ընդունեք: Հիշեք ասույթը՝ ոմանք կանեն, ոմանք՝ ոչ: Եվ ի՞նչ: Մեկ ուրիշն է սպասում, ուստի առաջ շարժվեք: Դուք կարող եք ամեն ինչ ճիշտ անել, բայց կրկին մերժում ստանալ: Դա կարող է լինել ցանկացած պատճառով, բայց հիշեք, որ Դուք ապագայում մեկ մերժումով պակաս ունեք: Նմանապես, Դուք կարող եք մի քանի սխալ անել, բայց «այո» ստանալ այն հաճախորդից, ով բաց է տվյալ գաղափարի նկատմամբ: Կարող
է հիասթափեցնող լինել, որ մարդիկ չեն տեսնում մեր մտածելակերպը, բայց իրականում, եթե չլինեին առարկություններ և հակազդեցություններ, նպատակին հասնելն այդքան էլ մեծ արժեք չէր ունենա: Սովորաբար, երբ մենք բախվենք ավելի շատ փորձությունների, դրանից հետո ավելի ինքնավստահ կլինենք, և այդ փորձությունները կամրապնդեն մեր հասարակական հարաբերությունների հմտությունները և կտան մեզ անխոցելիության ուժ: 9. Միշտ ավարտեք հարցերով Այն անձը, որը հարցեր է տալիս առաջ է տանում երկխոսությունը: Ուստի, եթե հաճախորդը Ձեզ հարց է տալիս, ճշգրտորեն պատասխանեք և Ձեր հարցը տվեք, որ երկխոսությունն առաջ մղեք: 10. Եղեք իրատես Կան մարդիկ, որոնք մտածում են, որ ցանկացած ճանապարհով, նույնիսկ՝ ստերով և սուտ խոստումներով, հաճախորդներ ներգրավելը իրենց բիզնեսն առավել երկարատև կդարձնի: Ես անկեղծ կլինեմ, նրանց որոշ ժամանակով կարող է հաջողվել մնալ բիզնեսում և չնչին գումար վաստակել, բայց նրանք երբեք չեն կարող կայսրություն ստեղծել, որը տարիներ կգոյատևի: Ցանցային մարքեթինգը համագործակցություն պահանջող և պրոֆեսիոնալ բիզնես է, որին պետք են մարդիկ, որոնք ազնիվ են: Հաճախորդներին տրված բովանդակությունը չպետք է չափազանցնի ոչ դրական կողմը, ոչ էլ ճանապարհի վայրիվերումները: Երկարատև բիզնեսների սկզբունքները հիմնված են վստահության և երկարատև նվիրվածության վրա, որը չի կարող խաբեության միջոցով ձեռք բերվել: Ցանկացած բովանդակություն ցանցային մարքեթինգի բլոգում / կայքում տեղադրելը սպանել է շատ մարդկանց բիզնեսներ: Ավելի վատ բան չկա, քան մարդկանց օդ խոստանալը: Շատ անգամներ, ես հանդիպում եմ բազմաթիվ առցանց գովազդների, որոնք ասում են «հարստացեք այսօր»: Կա միայն մի բան, որ Դուք պետք է հիշեք՝ մենք այստեղ թղթախաղով չենք զբաղվում, այլ բիզնես ենք ստեղծում՝ մեր թոռներին փոխանցելու նպատակով: Ուստի, բիզնեսի մեջ ճիշտ թեկնածուի ներգրավելու լավագուն միջոցը իրատես լինելն է այն հարցի շուրջ, թե ինչ եք իրենց առաջարկում: Ուստի, երբեք մի ստեք Ձեր եկամտի մասին և մի չափազանցրեք Ձեր թիմում ներգրավված անձանց քանակը: Դուք նոր անդամ եք, և ոչ ոք չի ակնկալում, որ Դուք 48000$ կաշխատեք մի քանի շաբաթում: Դրա փոխարեն, Դուք կարող եք խոսել Ձեր նպատակների ու երազանքների մասին և բերել առաջնորդների և այլ թիմակիցների ձեռքբերումների օրինակներ, և կիսվել նրանց փորձով: 11. Պահպանեք սառնասրտությունը Պետք է հիշել, որ բոլորն էլ Ձեզ պես մարդիկ են: Նույնիսկ եթե նրանք կարևոր և բարձրաստիճան մարդիկ են, նրանք միևնույնն է մարդիկ են, որոնք ունեն կարիքներ, ցանկություններ և խնդիրներ: Հիշեք սա և նրանց հետ վերաբերվեք համապատասխանաբար, և մի թողեք, որ նրանց ոճը շեղի Ձեզ: Որպես կանոն, մարդիկ իրենց առավել անվտանգ են զգում այն անձանց կողքին, ովքեր հեշտությամբ չեն կորցնում իրենց հավասարակշռությունը, և ավելի շատ տեղեկատվություն են հաղորդում նրանց իրենց վերաբերյալ: Ուստի օգտագործեք այս մղումը փոթորկի ժամանակ հանգստացնող ուժ լինելու համար՝ անկախ
նրանից, թե ինչքան ուժեղ է փոթորիկը: Եվ վստահ եղեք, որ ի վերջո փոթորիկը կանցնի, և Դուք մեկ այլ նվիրված ընկեր կունենաք արևի շողերի ներքո: 12. Ընդհանուր եզրեր գտնելը Ինչ ընդհանրություն ունեք Դուք Ձեր հաճախորդի հետ: Եթե Դուք ընդհանուր եզրեր եք գտնում, մարդիկ ավելի շատ հետաքրքրված կլինեն` աշխատելու Ձեզ հետ հարաբերություններ ձևավորելու վրա: Ընդհանուր եզրեր գտնելու բանալին լսելն է և մարդուն թողելը, որ խոսի: Երբ Դուք բացահայտում եք ընդհանրություն (հոբբի, ֆիլմի ժանր, սպորտ, և այլն), Դուք ունենում եք հրաշալի թեմա` խոսելու և Ձեր նմանությունը կիսելու համար: Նրանց հասկացրեք, որ Դուք մտածում, զգում, կամ երազում եք նույն ձևով` մի որոշակի հարցում: Չնայած նմանություն գտնելը շատ արդյունավետ է, և օգնում է կառուցել դրական թիմային ալիքներ` ընդհանուր նպատակ, կամ երազանք կեղծելը կարող է լինել ավելի ավերիչ, քան ընդհանուր ոչ մի բան չունենալը: 13. Որոշեք կառուցվածք Յուրաքանչյուր համոզիչ քննարկում, լինի դա ներկայացում, թե հոդված, պետք է ունենա հստակ կառուցվածք, ներառյալ` ինչպես սկսել, վերջացնել, ինչպես որոշել առաջնահերթությունները և ժամանակը` դրա բովանդակության համար: Կազմեք ցուցակ, թե ինչու մարդիկ պետք է լսեն Ձեզ, և ամենակարևորները պահեք վերջի համար: Այնպես արեք, որ իրենք ինչ-որ արժեքավոր և կարևոր բան իրենց հետ տանեն: 14. Երկու կողմի մասին էլ խոսեք Մենք բոլորս էլ գիտենք, որ ամեն ինչոււմ հավասարակշռություն կա, և միշտ էլ կա մետաղադրամի հակառակ երեսը: Մենք պետք է հետազոտենք իրավիճակի երկու կողմերն էլ և ճշգրտորեն ծանրութեթև անենք այդ երկու կողմերն ու համեմատենք ռիսկն ու պարգևը: Վստահաբար արեք այս համեմատությունը, հիշեք, որ Դուք սա արդեն արել եք Ձեզ համար և որոշել եք գնում կատարել, ուստի ինչու՞ չպետք է նույն կերպ վարվի Ձեր հաճախորդը: 15. Եղեք յուրօրինակ Յուրաքանչյուր անձնավորություն յուրօրինակ է, ամենաակնառու մարդիկ, սակայն, նրանք են, ովքեր ամբողջությամբ ընդունում են, ով են իրենք և պատրաստ են իրենց կյանքն ապրել` այս արժեքներին հետևելով: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք. Դուք աշխարհի ամենաականավոր մարդն եք: Գաղտնիքը, որը մարդկանց կստիպի Ձեզ հավատալ, Ձեր անկեղծ հավատն է Ձեր գործի հանդեպ: Ոչ-ոք չի կարող գաղափար, կամ հնարավորություն վաճառել, եթե ինքը դրան անկեղծորեն չհավատա: 16.
Արժքներ տվեք
Այն տեղեկատվությունը, որի մասին Դուք խոսում, կամ որով կիսվում եք Ձեր բլոգում, կամ տեղեկագրքում, պետք է մարդկանց համար օգտակար լինի: Ցանցային մարքեթինգի համար մարդկանց հավաքագրելը արժեքի առաջարկ է: Տարբեր արժեքավոր առավելություններ են առաջարկվում ապագա դիստրիբյուտորներին, կամ արտադրանքի սպառողներին: Սրանք առաջարկվում են հաճախորդներին, որ նրանց համոզեն կատարել երկու գործողություններից մեկը` միանան Ձեր թիմին,
կամ գնեն Ձեր արտադրանքը: Ցանցային մարքեթինգի առավելությունն այն է, որ Դուք կարող եք մեծ երազանքներ ունենալ: Դուք կարող եք այնքան շատ բանի հասնել` աջակցելով մյուսներին, որոնք նույնպես երազանքներ ունեն, քանի որ հաջողության տանող աստիճանով բարձրանալը մեր ոլորտում չի ներառում ինչ-որ մեկի տեղը գրավել` ի տարբերություն կորպորատիվ աշխարհի: Ռոբերտ Տ. Կիյոսակին` անվանի ձեռնարկատեր և հեղինակ, ցանցային մարքեթինգն անվանելով աշխատանքայի հնարավորություն, գրել է. <<Սա մի արժեք է, որ արժե ունենալ` մի բիզնես և մարդիկ, ովքեր օգնում են մյուսներին իրենց երազանքներն իրականացնել>>: Արժեքը կարող է մարքեթինգում նորագույն գաղափարը չլինել, բայց Ձեր ցանցային մարքեթինգի հնարավորության արժեքը բարելավելը միշտ կլինի ճիշտ ճանապարհը` գնալու և հասնելու այն հաջողությանը, որը Դուք փնտրում եք: 17. Եղեք ինքնավստահ Եթե Դուք չուզելով եք հետամուտ լինում, խուսափում եք դրանից, կամ անկեղծ չեք, երբ դա անում եք, մարդիկ կզգան դա և Ձեզ հետ համապատասխանաբար կվարվեն: Ընդհակառակը, երբ Դուք հետևողականորեն, վստահաբար և Ձեր թիրախի հետ շարունակական հարաբերություն ստեղծելու անկեղծ ցանկությամբ եք հետամուտ լինում, մարդիկ դա հասկանում են և հաճախ գնահատում են: Դուք նրանց վստահության գլխավոր աղբյուրն եք, երբեք մի մոռացեք դա: 18. Եղեք ճշտապահ Որոշ մարդիկ մտածում են, որ ուշանալը, կամ հանդիպումներ բաց թողնելը իրենց կտա զբաղված և հաջողակ մարդու տեսք: Իրականում Դուք պարզապես անկազմակերպ, ոչ պրոֆեսիոնալ և անքաղաքավարի մարդու տպավորություն եք թողնում: Եթե Դուք ինչ-որ մեկի հետ պայմանավորվածություն եք ձեռք բերել, վստահ եղեք, որ ժամանակին կհասնեք: Մարդիկ հարգում են այն մարդուն, ով անում է այն, ինչ ասում է և գնահատում է իրենց ժամանակը: Մենք միշտ քարոզում ենք ժամանակի արժեքավորության գաղափարը, այնինչ մենք պետք է շեշտենք դա` համապատասխան պահվածք ցուցաբերելով: 19. Խոսեք հակիրճ և արդյունավետ Դուք պետք է իմանաք, որ խոսակցության սկզբի և ավարտի առաջին տասը բառերը շատ ավելի կարևոր են, քան մնացյալ խոսակցությունը, և յուրաքանչյուր խոսակցությունից հիշվում է դրա առաջին 15 րոպեն: Ուստի մի երկարացրեք Ձեր խոսակցությունը և փոխարենը աշխատեք արդյունավետ խոսել: Մի շտապեք Ձեր ունեցած փորձի մասին պատմել, սկզբում լավ լսեք, հետո պատասխանեք բոլոր հարցերին: 20. Եղեք հետևողական Ինչքան հաճախ Դուք պետք է հետամուտ լինեք: Մշտապես: Հետամուտ լինելը իդեալական ձև է ցույց տալու համար, թե ինչպես Դուք կաշխատեք անհատական բիզնեսի սեփականատիրոջ հետ, երբ նա դառնա այդպիսին: Մենք ունենք մի հիմնական կանոն. բոլոր նորեկները պետք է առաջին շփումն ունենան ներկայացման առաջին երեք օրերի ընթացքում: Շատ ավելի նախընտրելի է հետամուտ լինելու համար հաջորդ հանդիպումը նշանակել ներկայիս հանդիպման ժամանակ:
Եթե չափազանց շատ ժամանակ է անցնում մինչ հաջորդ հանդիպումը, կյանքը խոչընդոտներ կստեղծի Ձեր հաճախորդի ճանապարհին` նա զբաղված կլինի աշխատավայրում, երեխաները պետք է հաճախեն երաժշտության դասերի, կամ որևէ սպորտաձևի, և Ձեր հնարավորությունը առաջնահերթությունների ցուցակում ավելի և ավելի ետ կգնա: Ինչքան շատ Դուք սպասեք, այնքան ավելի շատ ժամանակ կպահանջվի այն վերականգնելու համար: Դա նման կլինի ամեն անգամ սկզբից սկսելուն: Եթե չափից դուրս երկար սպասեք, նրանք պարզապես կմոռանան ամեն ինչի մասին, և Դուք նրանց կկորցնեք: Հիշեք` այն, թե ինչպես եք Ձեզ պահում վաճառքից առաջ, սովորաբար օրինակ է հանդիսանում, թե ինչպես Ձեզ կպահեք վաճառքից հետո: Եթե Դուք ձեռքից բաց թողնեք Ձեր պոտենցիալ հաճախորդներին` առանց հետամուտ լինելու, Դուք հավանաբար ամեն դեպքում արժանի չէիք նրանց աշխատանքը շահելուն: 21. Գործարքը ավարտին հասցնելը Վաճառքների ութսուն տոկոսը կորում է, քանի որ աևտրականին չի հաջողվում ավարտին հասցնել գործարքը: Ավարտին հասցնել նշանակում է վաճառքի գործընթացը առաջ տանել մինչև պատվերի ստացումը: Այն, ինչ փորձում եք վաճառել, ամեն փուլում կարող է տարբեր լինել: Օրինակ, վաճառքի գործընթացի սկզբում գործարք կնքելը կարող է լինել պայմանավորվածություն ձեռք բերելը` Ձեր արտադրանքը, ծառայությունը քննարկելու համար: Այս դեպքում Դուք վաճառում եք պայմանավորվածություն, ոչ թե արտադրանք: Ավելի ուշ փուլում, Ձեզ կարող է պետք լինել հանդիպել կոմիտեի հետ, այս դեպքում Դուք վաճառում եք հանդիպում: Վաճառքի գործընթացին այս լույսով նայելը յուրաքանչյուր իրադրությունից հանում է լարվածությունը և ամեն ինչ մի փոքր ավելի հեշտ է դարձնում: Բայց մի տարվեք ինքնագոհությամբ, Դուք պետք է ի վերջո պատվեր ստանաք, և վաճառքի վերաբերյալ ոչ մի խոսակցություն չպետք է ավարտվի առաց համաձայնության գալու հաջորդ քայլի վերաբերյալ: Մի բավարարվեք «մենք Ձեզ հետ կապ կհաստատենք» արտահայտությամբ: Ո՞րն է համաձայնությունն այստեղ: Ի՞նչ Դուք կարող եք պատասխանել այդ արտահայտությանը, որ վաճառքն առաջ գնա: Մեծ հաշվով, գործարքն ավարտին հասցնելը նշանակում է հանդիպել խոչընդոտների: Դուք հաստատ արդեն լսած կլինեք «Ես պետք է մտածեմ դրա մասին«Դա շատ թանկ է«Լավ միտք է, բայց ես արդեն ունեմ դա: Ինչ կարող եք Դուք ասել այս առարկությունները հաղթահարելու համար: Կան բազմաթիվ ձևեր գործարքը ավարտին հասցնելու համար, վաճառքն ավարտին հասցնելը դարձել է գիտություն: Բայց կա մի պարզ ճշմարտություն` եթե Դուք չեք խնդրում, չեք ստանում: 22. Կարևոր է Հիշեք, որ գործարքն այսքանով չի ավարտվում, և Դուք կշարունակեք շփվել մարդու հետ այն բանից հետո էլ, երբ իրենց ներգրավեք Ձեր թիմում, մինչև նրանք հասնեն իրենց նպատակներին կյանքում: Բազմամակարդակ մարքեթինգի հետամուտ լինելու գործընթացը արվեստի գործ է: Պարզապես հիշեք, որ Դուք Ձեզ ուզում եք ներկայացնել որպես ինքնավստահ,
հաջողակ, հարգարժան ձեռնարկատեր: Դուք օրացույց եք պահում Ձեր պայմանավորվածությունների համար, Դուք ժամանակին եք գնում հանդիպման, և ակնկալում եք ուրիշներից, որ նույն կերպ վարվեն: Ձեզ համար կարևոր չէ, թե որևէ մեկը հետաքրքրված է, թե ոչ: Եթե նրանք հետաքրքրված չեն, ասեք նրանց, որ նորմալ է պարզապես <<ոչ>> ասելը, քանի որ Դուք չեք ուզում վատնել իրենց, կամ Ձեր ժամանակը: Եթե նրանք հետաքրքված են, եղեք առաջնորդողն ու պայմանավորվածություն ձեռք բերեք և նրանց առաջնորդեք ներգրավվել գործի մեջ: Մի թողեք, որ գործարքները բաց մնան, և մի հետապնդեք մարդկանց: Հետամուտ լինելը բազմամակարդակ մարքեթինգում Ձեր հաջողության անբաժան մասն է կազմում, և Ձեր հետամուտ լինելու հմտությունները զարգացնելը կօգնի Ձեզ արագացնել Ձեր վերելքը: Ուստի Դուք պետք է լավ մտածեք դրա մասին և ժամանակ հատկացնեք, որ համոզվեք, որ ամեն ինչ ճիշտ եք անում: Հաշվի առեք ներքոհիշյալ կետերը, երբ պատրաստվում եք հետամուտ լինել հաճախորդներին, որը մի գործընթաց է, որ Ձեզ ցույց է տալիս, թե արդյոք Դուք կարող եք հաճախորդի հետ երկարատև բիզնես-հարաբերություններ ձևավորել:
Հաջորդ հանդիպումը նշանակեք ներկայիս հանդիպման ժամանակ: Իդեալական կլինի, եթե Դուք հաջորդ հանդիմումը նշանակեք հաջորդ երկու օրերին: Դուք կարող եք հանդիպումն ինքներդ իրականացնել, կամ խնդրել, որ Ձեր
հովանավորն աջակցի Ձեզ: Սկսեք հաճախորդի հեը ընկերություն կառուցելով: Արեք դա՝ անկեղծ հետաքրքրություն ցուցաբերելով նրանց երազանքների, նրանց նպատակների և նրանց առօրյա կյանքի նկատմամբ: Ինչքան ուժեղ է ընկերությունը, այնքան ուժեղ է
վստահությունը և հարգանքը, որ ունեք նրանց հանդեպ: Կառուցեք նրանց երազանքը: Երազանքները ոգեշնչում են մարդկանց և խթանում են գործողությունները: Իմացեք, թե որոնք են նրանց երազանքները, և որոնք են
նրանց անմիջական նպատակները: Մարզեք նրանց: Տեղեկատվությունը շատ հզոր զենք է, և խելացի որոշումները դատարկ տարածության մեջ չեն ստեղծվում:
Ինչպե՞ս պատասխանել առարկություններին և անտեսել մերժումները: Ոչ բառը Ձեզ ընկճեցնում է և ստիպում է Ձեզ մերժված զգալ: Դուք հուսահատվու՞մ եք: Փոխեք Ձեր մտածելակերպը: Ցանցային մարքեթինգի ոլորտում մերժումն ու առարկությունները միշտ էլ լինելու են ժամանակ առ ժամանակ: Բայց լավն այն է, որ մերժումը պոտենցիալ վաճառք է, որը շուտով կարող եք ակնկալել: Գտեք Ձեզ անհրաժեշտ ունակությունները, որոն Ձեզ կօգնեն առաջ շարժվել՝ չնայած հիասթափություններին: Պատրաստվեք, քանի որ սա պատահում է ցանցային մարքեթինգի բիզնեսում, և դա անխուսափելի է: Առարկությունն ընդդեմ մերժման Առարկությունը լինում է, երբ անձն ուզում է լուծում գտնել, բայց դժվարություններ է ունենում որոշ գործոնների հետ կապված: Խնդիրները կարող են կապված լինել բազմամակարդակ մարքեթինգի ոլորտի, կամ արտադրանքի գնի, հատկությունների և կիրառելիության հետ: Իրավիճակը հաղթահարելի է: Մյուս կողմից, մերժումը լինում է, երբ
մարդը հետաքրքրված չէ ապրանքով, կամ ծառայություններով՝ ինչքան էլ մատչելի, կամ հրաշալի դրանք լինեն: Սա է գաղտինքը: Եթե անձը չի ուզում Ձեր առաջարկածը, Դուք պետք է դադարեք փորձել նրան ինչ-որ բան վաճառել: Եթե Դուք շարունակեք փորձել վաճառել դրանք, նրանք Ձեզ անհանգստացնող կհամարեն և կմտածեն, որ իրենցից էլ է պահանջվելու նույն կերպ ապրանք վաճառել: Եթե ի վերջո Ձեզ հաջողվի նրանց ապրանք վաճառել, նրանք կմտածեն, որ Դուք իրենց մի ապրանք եք վաճառել, որն իրենք չէին ուզում, և Դուք վատ տպավորություն կթողնեք: Միշտ հիշեք, թե ինչով են տարբերվում այս երկու տերմինները: Ինչևիցե, առայժմ մենք ավելի շատ կկենտրոնանանք մերժման և այն բանի վրա, թե ինչպես պետք է գործ ունենալ դրա հետ: Խորհուրդներ և հնարքներ՝ ցանցային մարքեթինգում մերժման հետ գործ ունենալու համար: Ինչպես եք Դուք զգում, երբ Դուք բախվում եք մերժման՝ Ձեր վաճառքի ընթացքում: Դա կկանգնեցնի՞ Ձեր կարիերան, թե Դուք այն կհաղթահարե՞ք՝ առաջ շարժվելու համար: Ահա թե ինչ պետք է անեք: 1. Լսեք Ձեր հաճախորդներին: Ձեր ցանցային մարքեթինգի բիզնեսում հաջողության հասնելու համար, եղեք լավ ունկնդիր` Ձեր հաճախորդների համար: Կողմնորոշվեք, թե ինչ են նրանք ուզում: Շատ մարդիկ, որոնք ուզում են զբաղվել մարքեթինգով կարծում են, որ իրենց միակ գործը խոսելն ու վաճառելն է: Նրանք չեն գիտակցում, որ իրենք նաև պետք է լսեն մարդկանց: Լսելը շատ կարևոր է՝ նույնիսկ մինչև վաճառքի գործարք կատարելը: 2. Ձեզ հարմարավետ զգացեք: Երբ Դուք ուզում եք զբաղվել ցանցային մարքեթինգով, այն կարևոր բանը, որ Դուք պետք է անեք, Ձեր հաճախորդի մերժման հետ հարմարվելն է: Մարքեթինգով զբաղվելը հեշտ չէ: Մեծ «ոչ» ստանալը այս կարիերայում ներառված ամբողջական փաթեթի մասն է կազմում: Խնդիրը սա է. մերժումը չէ, որ կարևոր է, այլ այն, թե ինչպես եք ընդունում մերժումը: 3. Սովորեք Ձեր փորձից: Ամեն անգամ, երբ Դուք առաջարկում եք Ձեր ապրանքն ուրիշին, և պատասխան չեք ստանում, Ձեզ գնահատեք: Պարզեք, թե ինչու է դա պատահել: Իրավիճակն արժևորելը կօգնի պարզել, թե ինչն է շահավետորեն կենսունակ, կամ ոչ: Հավանաբար Դուք անմիջապես անցել եք անմիջական վաճառքի, կամ չափազանց շատ եք խոսել արտադրանքի մասին: Դուք շատ բան կարող եք սովորել Ձեր և Ձեր կիրառած մոտեցման և ոճի մասին: 4. Մերժումը թեթև տարեք: Ձեզ հետ պատահած մերժումն անձնապես և ծանր մի տարեք: Ցանցային մարքեթինգով զբաղվողների համար` դա այդքան էլ հեշտ չէ անել: Ինչևիցե, սա կարևոր է Ձեր բիզնեսի համար: Կարևոր չէ, որ մարդիկ անտեսում են Ձեր արտադրանքն ու ծառայությունները: Ժամանակի ընթացքում Ձեր մարքեթինգի և վաճառքի հմտությունները կբարելավվեն: Պարզապես դրական կերպով ընդունեք մերժումը, և Ձեր հաջողությունը մոտ կլինի: Հետագայում, Դուք կարող եք դիմել այլ մարդկանց: 5. Սովորեք մերժված լինել: Կյանքում մերժոմ ստանալը իրականություն է և հարցադրման ենթակա չէ: Դա կարող է պատահել ամեն անգամ՝ անկախ իրադրությունից: Սովորեք մերժված լինել և Դուք կսովորեք արձագանքել հարցերին և Ձեր հաճախորդների բացասական արձագանքներին: Այս բաները մերժման
գործընթացի մասն են կազմում: Ինչևիցե, դեր խաղալը կնվազեցնի հիասթափության ազդեցությունը, և Դուք հեշտությամբ կհաշտվեք դրա հետ: Դուք ձեռք եք բերում անհրաժեշտ հմտություններ, որնք մերժումը դրական «այո» են դարձնում: 6. Դուք չեք կարող ամեն ինչ ստորագրել: Սա ճշմարտություն է: Ինչքան էլ Ձեր արտադրանքներն ու ծառայությունները իդեալական թվան, բոլորը չէ, որ Ձեզանից գնում կկատարեն: Սա ևս մի փաստ է, որի մասին ցանցային մարքեթինգով զբաղվողները չպետք է վիճաբանեն: Ինչպես որ մարդիկ են տարբերվում միմյանցից, տարբերվում են նաև նրանց ընտրություններն ու որոշումները: Չնայած այն փաստին, որ ոչ բոլորը հետաքրքրված կլինեն Ձեր արտադրանքով, ոմանք կցանկանան այն փորձել և դառնալ մշտական հաճախորդներ: Պարզապես ընդունեք դա. Դուք չեք կարող ներգրավել բոլորին: 7. Ոմանք կմերժեն Ձեզ, ոմանք` ոչ: Միշտ հիշեք, որ ցանցային մարքեթինգում ոմանք կընդունեն Ձեզ, ոմանք էլ` կմերժեն: Պարզապես շարունակեք և սովորեք Ձեր ներկա իրադրությունից: Որոշ հարցեր տվեք, որոնք Ձեզ համար կբարզաբանեն Ձեր հետագա անելիքը: Մի անհանգստացեք հետևանքների մասին: Չնայած այս բոլոր բաներին` ուրախ եղեք, երբ հաճախորդները Ձեզ <<այո>> են ասում և ընդունեք նրանց <<ոչը>>, երբ նրանք մերժում են Ձեր արտադրանքը: 8. Ձեզ ուրիշ հաճախորդներ են սպասում: Մարքեթինգում մերժում ընդունել սովորելը կարող է օգտակար լինել; Այն պահին, երբ Դուք դա ճիշտ եք ընդունում, Ձեր հաջողությունը մարքեթինգում սկսվում է: Եթե Դուք հավատում եք, որ մերժումը ոչինչ է, պարզապես անցեք ուրիշ հաճախորդի: Մի վատնեք Ձեր ժամանակը վիրավորանքի և ինքնախղճահարության վրա: Ձեզ շատ ուրիշ հաճախորդներ են սպասում: Եթե Դուք պատրաստ եք հաճախորդին տալու այն, ինչ իրենց պետք է, Դուք սկսում եք վերացնել մերժված լինելու շանսերը: Բայց ինչպե՞ս Դուք կիմանաք, թե ինչ է նրանց պետք: Եղեք անկեղծ ունկնդիր: Դուք պետք է Ձեր հաճախորդներին լսեք իրական հետաքրքրությամբ: Հիշեք, որ ցանցային մարքեթինգի ոլորտում, լսելը երկու անգամ ավելի կենսական նշանակություն ունի, քան խոսելը: Բոլոր իրավիճակներն ու մարդիկ ամբողջովին տարբեր են միմյանցից: Բայց մերժումներին տիրապետելու համար պետք չէ հետևել բարդ կանոնների: Միայն որոշ ժամանակ է պահանջվում, որ սովորեք Ձեր փորձից և բարելավեք Ձեր մարքեթինգային հմտությունները: Մենք հուսով ենք, որ վերոհիշյալ խորհուրդները իմաստալից են Ձեզ համար: Այս խորհուրդները կփոխեն Ձեր տեսակետը մերժման նկատմամբ: Միայն մի զգուշացում` մի թողեք, որ մերժումը վախեցնի և ընկճի Ձեզ: ! Խոհրուրդներ և հնարքներ, թե ինչպես է պետք վարվել ցանցային մարքեթինգի առարկությունների հետ: Ցանցային մարքեթինգի վերաբերյալ կան բազմաթիվ սխալ պատկերացումներ: Նրանք բոլորն իրականում տեղին չեն: Մենք բոլորս էլ լսել ենք, թե մարդիկ ինչպես են վատ բաներ ասում մեր սիրելի ոլորտի մասին: Այդ բացասական կարծիքներից շատերն արտահայտում են մարդիկ, ովքեր նախկինում եղել են բազմամակարդակ մարքեթինգային ընկերությունում, սակայն չեն կարողացել գումար վաստակել`
իրենց արարքների պատճառով: Իհարկե կան որոշ ներկայացուցիչներ, որոնք ոլորտում որոշ անօրինական բաներով են զբաղվել, բայց դրանք անհատներ են: Այս իրավիճակը չի տարբերվում նրանից, որ ինչ-որ մեկն աշխատի բանկում և, հուսահատությունից դրդված, որոշի գումար գողանալ: Բանկը չէ վատը, այլ` այդ անձը: Բազմամակարդակ մարքեթինգով զբաղվող ընկերություններն ունեն իրենց սեփական ոստիկանությունը ԱՄՆ-ում, որը կոչվում է <<Նահանգային առևտրի հանձնաժողով>> և <<Սննդի ու դեղամիջոցների ադմինիստրացիա>>: Անմիջական վաճառքի միությունը` DSA, նույնպես վերահսկում է ընկերություններին: Այնտեղ ներգրավված են շուրջ 200 ընկերություններ: Ցանցային մարքեթինգի մասնագետների միությունը նույնպես տարին մեկ անգամ հանդիպում է իրականացնում` ընկերությունների կանոնակարգման նպատակով: Ստորև կբերվեն բազմամակարդակ մարքեթինգի վերաբերյալ որոշ ընդհանուր սխալ պատկերացումների պատասխաններ: Բազմամակարդակ մարքեթինգը բուրգային սխեմա է Սա ամենատարածված բանն է, որ մարդիկ ասում են բազմամակարդակ մարքեթինգի ոլորտի վերաբերյալ: Սա բազմամակարդակ մարքեթինգի ամենասխալ հասկացված մասն է: Երբ Դուք սկսում եք կառուցել Ձեր թիմը, սա առաջին առարկությունն է, որ Դուք լսում եք մարդկանցից, որոնց ներկայացնում եք Ձեր բիզնեսը: Բազմամակարդակ մարքեթինգը նմանվում է բուրգի իր կառուցվածքի պատճառով: Այո, այն ձևով նման է բուրգի, բայց այն խաբեություն չէ: Ցանցային մարքեթինգը սպառողին ծառայություն, կամ արտադրանք է տալիս: Բուրգային սխեման չունի արտադրանք, կամ ծառայություն: Դա մարդկանց մի շղթա է, որը գումարները հանձնում է բուրգում իրենցից վերև կանգնած մարդուն: Չկան արտադրանք և ծառայություններ: Բազմամակարդակ մարքեթինգը արագորեն հարստանալու սխեմա է Չկա դեպի հարստություն տանող կարճ ուղի: Նույնը վերաբերում է նաև թիմ կառուցելուն: Դուք պետք է աշխատանք կատարեք: Եթե ինչ-որ մեկն ասում է, որ Դուք կարող եք շատ կարճ ժամանակահատվածում գումար վաստակել, զգուշացեք այդ մարդուց: Դուք աշխատանք ունեք կատարելու և պետք է ներգրավեք Ձեր թիմին: Ինչքան շատ մարդիկ կրկնօրինակեն Ձեր գործը, այնքան Ձեր բիզնեսը ավելի մեծ զարգացում կապրի: Դուք պարտավոր եք ապրանք վաճառել Ձեր ընկերներին և ընտանիքին Դուք կարող եք վաճառք կատարել Ձեր ընկերներին ու ընտանիքին, բայց դա պարտադիր չէ: Քանի որ Ձեր արտադրանքը, կամ ծառայությունը հրաշալի է, ուստի ինչու՞ այն չառաջարկել Ձեր ընկերներին և ընտանիքին: Որոշակի փորձը, որ Դուք ձեռք կբերեք կսովորեցնի Ձեզ խոսել Ձեր <<տաք ցուցակի>> հետ արտադրանքի մասին: Որոշ փորձ էլ կպահանջվի սովորելու համար, թե ինչպես գործ ունենալ <<սառը ցուցակի>> հետ: Ընտանիքին և ընկերներին` Ձեր արտադրանքը կամ ծառայությունները գնել աղաչելու օրերն անցել են: Եթե Դուք արդյունքներ եք ստանում Ձեր արտադրանքից, կամ ծառայությունից, ավելի հեշտ է դառնում ընկերների, ընտանիքի, կամ օտարների հետ խոսելը:
Միայն վերևում գտնվող մարդիկ են գումար վաստակում Այն մարդիկ, ովքեր ունեն այս սխալ պատկերացումը, կամ եղել են բազմամակարդակ մարքեթինգում, բայց ցանկացած պատճառով հաջողության չեն հասել, ուստի նրանց մոտ ձևավորվել է այս հավատը, կամ էլ` նրանք ոչինչ չգիտեն բազմամակարդակ մարքեթինգի մասին: Ցանկային մարքեթինգի առավելությունն այն է, որ ճիշտ ընկերությունում և թիմի ճիշտ ընտրված թիմով` բոլոր անդամները, ովքեր բավականաչափ ջանք ու եռանդ են ներդնում, կկարողանան շատ գումար վաստակել: Բազմամակարդակ մարքեթինգի ցանկացած թոփ-վաստակող սկսել է Ձեզ պես: Նրանք եղել են Ձեր տեղում: Նրանք ուրիշներից տաղանդավոր չեն: Միակ տարբերությունը հաջողության հասնելու նրանց վճռականությունն է և գումար վաստակելու մոտիվացիան: Բազմամակարդակ մարքեթինգում հաջողության հասածները նրանք են, ովքեր բիզնեսում բավականաչափ ժամանակ, եռանդ և գումար են ներդրել: Նրանք շատ են աշխատել իրենց ներկայիս դիրքին հասնելու համար: Ես առևտրական չեմ Մենք պարզապես սովորեցնում ենք` մինչև հաճախորդը բավականաչափ տեղեկացված կլինի` իր համար որոշում կայացնելու համար: <<Եթե ես կարողանայի Ձեզ ցույց տալ, որ այս բիզնեսը ավելի շատ կրթություն է, քան վաճառք, Դուք կցանկանայի՞ք մի փոքր ավելին սովորել>>: <<Ուրեմն Դուք կսիրեք սա>>: Շատ սխալ պատկերացումներ կան բազմամակարդակ մարքեթինգի վերաբերյալ: Դուք պետք է հաշվի առնեք, թե ումից եք ստանում տեղեկատվությունը: Եթե դա մեկն է, ով երբեք չի զբաղվել դրանով, ուրեմն նա չգիտի: Եթե դա մեկն է, ով զբաղվել է, բայց մեկ տարվա ընթացքում դադարեցրել է, ուրեմն նա էլ չգիտի: Հարցրեք մարդկանցից, ովքեր զբաղվում են այն բանով, ինչով Դուք եք ուզում զբաղվել: Ոչ թե մարդկանցից, ովքեր այնտեղ չեն, որտեղ Դուք եք ուզում լինել: Պարտավորություններ Ցանցային մարքեթինգում հաջողության գաղտնիքը Ձեր նվիրմանը հետևելն է: Հաջողակ և երջանիկ կյանք ունենալու համար Դուք պետք է պատրաստ լինեք Ձեզ և Ձեր բիզնեսին նվիրվելու` առնվազն մեկից հինգ տարով: Ոչ մի արժեքավոր բան հեշտ չի տրվում, և եթե ուզում եք հասնել դրան, պետք է ջանք թափեք: Նվիրվածություն ցուցաբերեք` լուծումներ գտնելու համար, երբ խնդիրներ են ծագում, սովորեք նոր հմտություններ և զարգացրեք դրանք` հաջողակ դառնալու համար: Նվիրվածությունը շատ զգացմունքային է: Դուք պետք է ամբողջ կյանքոմ նվիրվեք Ձեր տեսլականին: Նվիրվածության Ձեր մակարդակը ցանկությունից առավել է: Նվիրված եղեք անելու ամեն հնարավոր բան` այն իրագործելու համար: Դա որոշում է, որ Դուք պետք է ընդունեք: Դա չպետք է լինի. <<Ես կցանկանայի որոշ հավելյալ եկամուտ ունենալ>>: Դա պետք է լինի. <<Ես ցանկանում եմ ամսական 10,000$ վաստակել և ամեն ինչ կանեմ, որ դա իրագործեմ>>: Նվիրվածություն ցուցաբերեք և պարտավորություններ ստանձնեք Ձեր ցանցային մարքեթինգի բիզնեսի նկատմամբ: Դա միակ ճանապարհն է, որի միջոցով Դուք կարող եք երբևէ լինել առավելագույն եկամուտ վաստակողների շարքում: Որոշեք Ձեր ծրագիրը, որը կօգտագործեք գումար վաստակելու համար: Կազմեք մի ծրագիր, որը կլինի իրագործելի և իրատեսական (օրինակ, երբ ուզում եք հետևորդներ հավաքագրել, որոշեք Ձեր նախընտրած մեթոդը, ինչպես`պասիվ մարքեթինգը` այնպիսի մեթոդների
միջոցով, ինչպես բլոգերը, Յութուբյան վիդեոները, Ֆեյսբուքը, Ինստագրամը, կամ ակտիվ մարքեթինգը` <<տաք>> կամ/և <<սառը>> ցուցակների միջոցով): Ինչ էլ, որ լինի Ձեր ընտրությունը` նվիրված մնացեք դրան: Նաև նվիրվեք նրան, ինչ փորձում եք առաջ տանել: Անորոշ մի եղեք համակարգի, կամ Ձեր մարքեթինգային ռազմավարության հանդեպ: Եթե Դուք չեք հավատում նրան, ինչ անում եք, ոչ-ոք չի հավատա: Ինչքա՞ն շատ եք ուզում դա: Մտածե՞լ եք այն մասին, թե ինչու են մարդիկ այդքան հաջողակ: Նրանք ամուր նվիրվածություն ունեն` իրերի ընթացքը շրջելու: Եթե Դուք նվիրված լինեք միայն շարունակական բարելավմանը, դա պարզապես բավական չէ: Դուք պետք է շոշափելի նպատակ ունենաք, որին կցանկանաք հասնել: Ցանցային մարքեթինգի բնորոշման հստակ գիտակցումը ցանցային մարքեթինգում հաջողության հասնելու նախադրյալ է: Ցանցային մարքեթինգում շատ կարևոր է սատարող անձնակազմի և բիզնես հարաբերությունների ստեղծումը: Դա նշանակում է մշտապես հնադիպել նոր մարդկանց հետ և նոր ընկերներ ձեռք բերել, կիսվել գաղափարներով և զվարճանալ ընթացքում: Նվիրված լինելը հաճախ ավելի դժվար է, երբ Դուք չգիտեք, թե ինչի եք ուզում հասնել ցանցային մարքեթինգում: Ահա թե ինչու առաջին պարտավորությունն այսքան կարոր է: Նախագծեք Ձեր կյանքը: Եթե Դուք հաշվի չեք առել, թե եկամտի ինչ մակարդակ եք որպես թիրախ ընտրել, քիչ հավանական է, որ Դուք կհասնեք դրան: Ինչքա՞ն եք Դուք նախատեսել` 5000$ ամսական, 15000$, թե 48000$: Ինչպե՞ս եք Ձեզ զգում այդ եկամտի մակարդակի հանդեպ: Չկա ծրագիր, չկան նպատակներ: Սկզբում որոշեք Ձեր նպատակը: Իմացեք Ձեր ծրագիրն ու նպատակները: Ծրագրեք Ձեր ապագան` նպատակներ դնելով: Որոշեք ինչ եք ուզում: Ինչքանո՞վ եք Դուք նվիրված Ձեր նպատակադրված եկամտի մակարդակին: Եթե Դուք չգիտեք Ձեր նպատակադրված եկամտի մակարդակը, ինչպե՞ս Դուք կարող եք դրան նվիրված լինել: Դուք նույնիսկ չգիտեք դա ինչ է: Դա նման է ճամփորդության համար մեքենա նստելուն` առանց քարտեզի և որևէ կոնկրետ ուղղության: Ընդունեք պատասխանատվություն: Հաշվետու եղեք ինքներդ Ձեզ` Ձեր ընդունած որոշումների և Ձեր գործողությունների հետևանքների համար: Եղեք ուսուցանվող: Լսեք և բաց եղեք նոր գաղափարների և առաջարկությունների համար, որ կարող են անել Ձեր թիմակիցները: Ձեզ ցույց տվեք: Եղեք կարևոր վայրերում: Հանդիպում նշանակեք: Արագ լուծումներ մի ակնկալեք: Ներգրավվեք բարեգործական և համայնքային նախագծերին, բայց իմաստուն կերպով ընտրություն կատարեք: Ոչ բոլոր իրադարձությունները արժեքավոր կլինեն Ձեզ համար: Եղեք նկատված: Մասնակցեք բիզնեսի և մասնագիտական հանդիպումներին: Ցանցային հնարավորություններն ամենուր են: Սկսեք տեղական մակարդակով, հետո ծավալվեք մինչև ազգային մակարդակը:
Եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Ցուցադրեք Ձեր ինքնությունը: Եղեք ուրիշների հանդեպ այնպիսին, ինչպես որ ուզում եք, որ նրանք լինեն Ձեր նկատմամբ: Եղեք իսկական: Ուշադիր եղեք: Փնտրեք հնարավորություն: Խոսեք ժամանակի 20%-ը: Լսեք ժամանակի 80%-ը: Սատարեք: Եղեք լուծումը: Ցանցային մարքեթինգը սատարելն է. դա մյուսներին օգնելն է, որ իրենք իրենց օգնեն: Թողեք, որ ուրիշները Ձեզ սատարեն: Խնդրեք այն, ինչ ուզում եք: Ասեք մարդկանց ինչ է Ձեզ պետք: Նրանք չեն կարող Ձեր մտքերը կարդալ: Ասեք <<շնորհակալություն>>: Գնահատանք ցուցաբերեք: Ուրիշներին շնորհակալ եղեք Ձեզ սատարելու համար: Կրեատիվ եղեք Ձեր երախտագիտությունը հայտնելիս: Միացած մնացեք: Եղեք կապի մեջ: Առցանց, հեռախոսով, էլեկտրոնային փոստով, և հաղորդագրություններով: Երբեք մի մոռացեք սատարել Ձեր ցանցի մարդկանց և երբեք թույլ մի տվեք, որ նրանք Ձեզ մոռանան: