Ռոլանդ Թոփչիշվիլի, Էլենե Մեձմարիաշվիլի, Նոդար Էլիզբարաշվիլի, Գիորգի Ավթանդիլաշվիլի
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ Աշակերտի գիրք ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Ռոլանդ Թոփչիշվիլի, Էլենե Մեձմարիաշվիլի, Նոդար Էլիզբարաշվիլի, Գիորգի Ավթանդիլաշվիլի
5
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ Աշակերտի գիրք Առաջին մաս
Երաշխավորվել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից 2018 թվականին։
«Կլիո» հրատարակչություն
Ռոլանդ Թոփչիշվիլի, Էլենե Մեձմարիաշվիլի, Նոդար Էլիզբարաշվիլի, Գիորգի Ավթանդիլաշվիլի
Մեր Վրաստանը, V դասարան, առաջին մաս Աշակերտի գիրք
Դասագրքերի շարքի
խմբագիր` Էլենե Մեձմարիաշվիլի
Նկարիչ` Իվանե Ղիփշիձե Քարտեզներ` Զուրաբ Լաոշվիլի
Համակարգչային ապահովում` Մամուկա Լոլաձե Նանա Էսարթիա Կազմի դիզայնը` Էլենե Վարամաշվիլի
© «Կլիո» հրատարակչություն, 2018 © Ռոլանդ Թոփչիշվիլի, Էլենե Մեձմարիաշվիլի, Նոդար Էլիզբարաշվիլի, Գիորգի Ավթանդիլաշվիլի, 2018
Բոլոր իրավունքները պաշտպանված են: ISBN 978-9941-481-75-8 (երկու մասերի) ISBN 978-9941-481-76-5 (առաջին մասի)
ՍՊԸ «Կլիո» հրատարակչություն, Աղմաշենեբելիի պողոտա #181-2, Թբիլիսի, 0112 Հեռ.` (+995 32) 234 04 30 E-mail: book@klio.ge www.klio.ge
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Դասի կառուցվածքը....................................................................................5 Վրաստանի ֆիզիկական քարտեզ...............................................................6 Վրաստանի պատմա-ազգագրական երկրամասերի քարտեզ......................8 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ................................................................................................10 1. Վիկտորինա «Մեր Վրաստանը»...............................................................11 2. Ինչն է մեզ օգնում ուսումնասիրել մեր հայրենիքի երկրամասերը...........12 3. Քարտեզ...................................................................................................14 4. Հորիզոնի կողմերը...................................................................................16 5. Տեղանքի պլան ............ ..........................................................................18 6. Իրադարձությունների սահմանում ժամանակի մեջ.................................20 7. Թվարկություն.........................................................................................22 Ինչպես ենք հետազոտում ..........................................................................24
ԲԱԺԻՆ 1 ՔԱՐԹԼԻ............................................................................................................. 26 1.1. Քարթլի` Վրաստանի աշխարհագրական կենտրոն...............................28 1.2. Քարթլի` Վրաստանի քաղաքական կենտրոն.......................................30 1.3. Քարթլին և նրա հարևան երկրամասերը...............................................32 1.4. Քարթլիի բերդ-ամրոցները....................................................................34 1.5. Բազմազգ Քարթլին...............................................................................36 1.6. Բնակավայրերի տեսակները Քարթլիում...............................................40 1.7. Տնտեսության բնագավառները Քարթլիում...........................................42 1.8. Փոխադարձ օգնության ավանդույթը....................................................45 Ինչ գիտեմ և ինչ եմ կարող.........................................................................48
ԲԱԺԻՆ 2 ԻՄԵՐԵԹԻ..........................................................................................................50 2.1. Իմերեթիի աշխարհագրական դիրքը և բնությունը...............................52 2.2. Բնակավայրերի տեսակներն Իմերեթիում.............................................56 2.3. Իմերեթցիների տնտեսական գործունեությունը....................................59 2.4. Մշակութային հուշարձանները Իմերեթիում..........................................62 2.5. Ամենօրյա կյանքն Իմերեթիում.............................................................64 2.6. Իմերեթիի քաղաքները.........................................................................66 Ինչ գիտեմ և ինչ եմ կարող.........................................................................68
3
ԴԱՍԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ Հանգուցային հարց
1
Գլուխը և վերնագիրը
Հանգուցային բառեր
ԻՆՉՆ Է ՕԳՆՈՒՄ ՄԵԶ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՐԿՐԱՄԱՍԵՐԸ
Գիտության ո՞ր բնագավառը և ինչպե՞ս է ուսումնասիրում մեր հայրենիքի երկրամասերը:
Աղբյուր 1. Հերոդոտոսը համարվում է աշխարհի առաջին պատմիչը:
Ժողովրդի և երկրի անցյալն ուսումնասիրելու համար գիտնականները տարբեր միջոցներ են կիրառում: Նախ և առաջ դրանք պատմական աղբյուրներն են: Երկարատև պատմության ընթացքում, նրանից հետո, երբ մարդիկ ստեղծեցին գիրը, մատենագիրները նկարագրում էին տեղի ունեցած փաստերը: Մարդիկ ճանապարհորդում էին և նաև նկարագրում իրենց մշակույթից տարբերվող մշակույթ և ավանդույթ ունեցող ժողովուրդներին, արձանագրում մարդկանց խմբերի կողմից բնակավայրի փոփոխումը, այսինքն` գաղթը, պետությունների առաջացումը, պատերազմները, ժողովուրդների միջև հարաբերության այլ ձևեր, ինչպիսի հագուստ, բնակատեղի, սնունդ, փոխադրամիջոցներ ունեին իրենց ծանոթ կամ անծանոթ ժողովուրդները: Մատենագիրների կողմից արձանագրված բոլոր այս և այլ իրադարձություններ ուսումնասիրում էին պատմաբանները: Այսպիսով, պատմությունը մարդու, ժողովուրդների և երկրների անցյալն ուսումնասիրող գիտություն է: Անցյալն ուսումնասիրելու մեջ մեզ օգնում է նաև հնագիտությունը, որը գիտականորեն ուսումնասիրում է գետնի տակ եղած հին մշակույթի մնացորդները:
ԲԱՌԱՐԱՆ Իստորիա (պատմություն) – հին հունարեն բառ է և նշանակում է պատմել: Մատենագիր – պատմական իրադարձությունները գրավոր փոխանցող: Հնում պատմաբանն այսպես էր կոչվում: Արխեոլոգիա (հնագիտություն) – հունարեն բառ է: «Արքաոս» նշանակում է հին, «լոգոս»`խոսք, դրույթ, հասկացություն:
Անցյալի կյանքի ուսումնասիրման մեջ շատ մեծ ներդրում ունի ազգագրությունը: Ի տարբերություն պատմության և հնագիտության, այն ուսումնասիրում է նաև արդիականությունը: Ազգագրության հետաքրքրության առարկան են հանդիսանում տարբեր ժողովուրդների ծագումը, նրանց կողմից ստեղծված ավանդույթները, սովորույթները, կենսակերպը: Այն ուսումնասիրում է ժողովրդի կյանքի հետ կապված բոլոր խնդիրներն ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում: Եթե հնագետը մշակույթի անցյալի մնացորդները գետնի տակ է փնտրում, ազգագրագետը այս մշակույթի իրադարձությունները ժողովրդի մեջ է հայթայթում: Մեր հայրենիքը ճանաչելու գործում մեզ օգնում է նաև աշխարհագրությունը: Աշխարհագրությունն ուսումնասիրում է Երկիրը և նրա առանձին մասերը, երկրների բնությունը, բնակչությունը, տնտեսությունը, դրանց տարածքային տեղադրությունը և առանձնահատկությունները: Մեր հայրենիքի անցյալը և մշակույթը, պատմա-ազգագրական երկրամասերի առանձնահատկությունները պայմանավորված են նաև բնական-աշխարհագրական գործոններով: Հետևաբար, պատմությունը, ազգագրությունը, աշխարհագրությունը սերտորեն կապված են միմյանց հետ:
ԲԱՌԱՐԱՆ Էթնոգրաֆիա (ազգագրություն) – հին հունարեն բառ է: «Էթնոս» նշանակում է ժողովուրդ, «գրաֆո»` նկարագրություն: Գեոգրաֆիա (աշխարհագրություն) – հունարեն բառ է: Նրա հիմքում «գե/գեա» բառն է, ինչը նշանակում է երկիր և «գրաֆո»` նկարագրություն:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
3. Ի՞նչ է ուսումնասիրում ազգագրությունը: Ըստ քեզ՝ ինչպե՞ս կօգնի այն քեզ՝ քո երկրամասը ուսումնասիրելու մեջ: 4. Ի՞նչ է աշխարհագրությունը, և ի՞նչ է ուսումնասիրում այն: 5. Գտի՛ր նկար, լուսանկար և ցանկացած բան, որը նկարագրում է. ա) քո երկրամասի բնությունը, բ) քո երկրամասին բնորոշ կենսակերպ:
Հնագույն թել և մեղր
Աղբյուր 2. Հնագիտական աշխատանքներ Ձուձուանայի քարանձավում: Իմերեթի
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Ի՞նչ է ուսումնասիրում պատմությունը: 2. Ի՞նչ է ուսումնասիրում հնագիտությունը:
12
Բառարան
Երկրագնդի պատմության մեջ ամենահին թելը հայտնաբերել են Վրաստանի տարածքում: Վրաց հնագետները Արևմտյան Վրաստանում` Իմերեթիում, Ձուձուանայի քարանձավում հայտնաբերել են հին թելի նմուշ: Երբ գիտականորեն ուսումնասիրել են, պարզվել է, որ այն պատրաստվել է վուշ բույսից, մոտավորապես 34 հազար տարի առաջ: Ինչպես նաև, Վրաստանում, Բորժոմիի շրջանում, հնագիտական պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են ամենահին մեղրը: Կավե սպասքը հավանաբար 5500 տարվա վաղեմություն ունի, և նրանում Աղբյուր 3. Հնագույն մեղր մեղր էր պահվում: ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Աղբյուրի տեսքով տրված նկարազարդում
Հարցեր և առաջադրանքներ
Խորագիր
Պատմության էջեր Առասպելներ և լեգենդներ Հետաքրքիր տեղեկատվություն Անհատը պատմության մեջ
4
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
13
Նախաբան Սույն դասագրքով դու սկսում ես ուսումնասիրել նոր առարկա` «Մեր Վրաստանը»: Այն կօգնի քեզ ծանոթանալ քո երկրին, կբորբոքի հետաքրքրասիրությունդ նրա անցյալի և արդիականության նկատմամբ, կիմանաս, թե որտեղ է գտնվում քո երկիրը, կծանոթանաս նրա ազգային, մշակութային և կրոնական բազմերանգությանը, նրա հազվագյուտ բնությանը, կիմանաս, թե ինչով և ինչպես են տարբերվում իրարից Վրաստանի երկրամասերը և կհասկանաս, որ այս բազմազանությունը մեր հայրենիքի հարստությունն է, կհամոզվես, որ բոլոր երկրամասերն ունեն իրենց լուման՝ միասնական պետության կառուցման մեջ: Կգիտակցես, որ այստեղ ապրող բոլոր մարդիկ, այդ թվում՝ նաև դու և քո հասակակիցները, Վրաստանի քաղաքացիներ եք, կհասկանաս, որ պետք է հոգ տանես ոչ միայն քո երկրամասի և, ընդհանրապես, ողջ երկրի մասին, այլ նաև ինքդ պետք է կերտես նրա ապագան: Իսկ դրա համար պետք է լավ ճանաչես Վրաստանը: Հեղինակների կոլեկտիվ
5
ՎՐԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ 41°
k fso u
arxizi
d
q e d i
baqsani
r u s ev T i s !
s
i f
!
i
k oo od
k odor
xaiSi!
x e
bul
m. Sxara
a n e Ti s
5068
q e di r io
! (
!
jvari
walenjixa
asxis
Cxorowyu
masivi
! (
! (
! R riR ! ngu
zugdidi
n
! (
mam
cageri oni
ambrolauri rion i
! R
martvili
! (
q
s
i
a WSaoris wylsc. wyaltubo tyibuli saCxer ! ! ! ( ( xobii( ! ( ! WiaTura ( senaki xoni xo b d tyibulis ! ( a (! b e ! R wylsc. ! quTaisi R r Ti s !l ( Terjola i m e o i abaSa r io n i b i ! ( ! ( lob foTi ! aR samtredia paliastomis zestafoni m i tba ! ( ! ( ! ( x r ! lanCxuTi vani baRdaTi( ureki ! i ! xaragauli ( ( ! l 999 Coxatauri ! (
s
si sk i4 60
stam
v
! R ozurgeTi
i 108
5
R
2182 zekaris uR.
qobuleTi( !
borjomi ( !
! waR
i
ar baTumi m. mtirala q a r T v e l oabasTumani kv mt bakuriani s a s xulo a 1336 s a T r i a ! adigeni ( ! PxelvaCauri ! m x ( ! ( 2025 vale Suaxevi re goderZis uR. ! ! R ( ! Wo ( qeda T ! sarfi ! ( aspinZa axalcixe !
v
!
i
42°
en gur i
e
s
r
s T i
ro
q
i
e
i
anaklia !
vo
n
lentexi galis wylsc. ! gali (
v
nalC
Tirniauzi
4700 m. uSba mestia ( !
jvris wylsc.
!
oCamCire ( !
a
! (
i
m. ialbuzi
i
q e di
is
tyvarCeli
l
k
z
o
s
! gulrifSi(
no
5642
amtyelis tba
ri
! P soxumi
S
a
Teberda
2782 kluxoris uR.
43°
f e
n
a
2746 maruxis uR.
b zi
so biWvinTa Wi ! axali aToni ( 13 ! gudauTa 3
!
o
k
z i f i b s
gagra( !
!
v
riwis tba
m. arabika 2656
l
3232 m. urupi
a
43°
42° yaraCaevski !
k
3183 m. ziareTi
3165
x
! borCxa
m. arsiani
a
!
( axalqa !
v
xofa
i T em. did
e
174
q
n bzo
roxi
a tr
d
!
a
a
T
s
xozafinis (karwaxis) tba
s
qi
a
e
ari tkv
a
42°
j
p xanCalis t
madaT !
artaani
T
i Cildiris tba
r
Wo
41°
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
r ro
1450 m. yajalayi
6
u
m
! (
i n
rize
xi
41°
arTvini ( ! 1984 saraleTis uR.
l
43°
yizlari pirobiTi aRniSvnebi
45°
44°
!da ( siRrmeebi simaRleebi, m
dasaxlebuli punqtebi
mozdoki T
baqsani baqsan i !
! P
! (
e r gi
proxladni !
!
! (
q
d
e
ni
yelis tba java
cxinvali !
2500 3000 3500 ufro maRali
mxaris
hidrografia
sxva aRniSvnebi 2494 simaRliTi niSnuli
mdinare
urus-marTani
4493
r
barisaxo!
q sa n i
e
d
a
qd. evis al smi o
e on fr
q
! P grozno
3367 uReltexili
tba, wyalsacavi myinvari
43°
Waobi
m. combolgo
n d i s
2725
3294
m. tebulismTa !
4285 m. diklosmTa
m. didi borbalo
aRvali
q
i
!
fasanauri
m. Saviklde 3578
Jinvalis wylsc.
s
i
ed !
q
bo
g
!
li
qar axalgori TianeTi e i da ! ( Tl ! ( duSeTi S a ! ( is sionis wylsc. l a i rikoTis uR. ruisi! l 999 ! ! ! qareli( ( z gremi axmeta ufliscixe va ! n! ( urbnisi ! i (! yvareli ! R k xaSuri o e ! gori! mtkv kaspi s ! R muxrani ! ( m didi ateni a ari kavTisxevi uramos b t g Telavi a omi ( s lagodexi ! ! v qd az . m. civi o ! ( ! R a a waRveri mcxeTa r ! n i ri 1991 i a gurjaani v T i s q e d i sagarejo ! Tbilisi s ! ( l e2757 m. arjevanimanglisi bakuriani ! ( Tbilisis wylsc. wyneTi a tabawyuris ! ! q tba i r i siRnaRi walkis wylsc. algeTis wylsc. ! re kojori ! ! ( v T wnori ! ( s spinZa i r TeTri wyaro walka rusTavi i ! R m ! ( T T i o! q a rTli i a em. didi abuli bolnisi e m ( s dedofliswyaro(! marneuli ! s ( x v ! ( ram gardabani i 3301 faravnisn e z ! ( q jandaris tba axalqalaqi o a k e e ! T tba kazreTi v g t i ! ( a a dmanisi x
d i q e
!
jvris uR.
!
2000
saxelmwifos avtonomiuri respublikis
! (
stefanwminda
2379 l
1500
sazRvao gza
is
i
! (
1000
i
dagbaSi
z
rokis uR.
v
200
aqsanis wylsc. 500
gudermesi
i
m. myinvarwveri
i
0
o
i
ylsc.
5033
!
! sazRvrebi
a
Te rg
100
200
Selkovskaia
! P vladikavkazi
do
d erwos tba
e
a r x i
r
m i
a
100
municipalitetis centri sxva dasaxlebuli punqti
gzebi
iTum kale
! (
q
d
! P magasi
T
2995
saCxere ! ura ( ! ( Ti s e er i lob aR
q
buroni !
n
oni
s
a l x a n C u rT i s
500
mxaris centri
avtomagistrali gzatkecili rkinigza
a
mamisonis 2820 uR.
i
s
! (
! alagiri (
i
i
nazrani beslani ! (
ardoni ( !
e
J
s
elxotovo
r io
n
u
avtonomiuri respublikis dedaqalaqi
san i
tereki
!
Ter gi
664
! P nalCiki
1500
! P ! R ! (
f e d e r a c i a
ufro Rrma
saxelmwifos dedaqalaqi
kosobi
42°
i
al
i
na
g
arag vi
axvi
d
k
e
n
e
! P
! (
alaverdi ( !
stefanavani !
!
! aRsTafa
yazaxi
2344 m. CaTini ! Tumaniani
s o m x e T i 44°
mtk
45°
Tauzi!
va
ri
i
e
r
i
!
r
arfiliCis wylsc.
z
axtala
io
3196 taSiri ! m. aCkasari
i
madaTafis tba
n
alazani
a
! ( l p xanCalis tbaninowminda
j
v
a
x
a
i
ri io
d
zaqaTala
mingeCeviris wylsc.
b
41°
a
46°
7
ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱ-ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԿՐԱՄԱՍԵՐԻ ՔԱՐՏԵԶ
saqarTvelos istoriul-eTnografiuli a
f
x
a
u z
s
e
e
T
dalis (kodoris xeoba) svaneTi
T
i
s
i
qvemo svaneTi samurzayano
i
l
v
g
r
el
v
Sa vS
ar
T
qvemo (vake) imereTi
)
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
j
r
e
T
eT
q
x
e
i ar
i
u
i m i e r
r
e
t a o
s
c m a
uS eT i i an a t
kola
a m i e r
t a o
8
zemo imereTi
Tori
kl
n Wa
qvemo raWa
o i m e r e T i
a W a r a
i T e
r a W a
a
i T e z a (l
3
e
R
zemo raWa
okriba
g u r i a
z
xu C e
i
mi
me
a
sa
S
f
zemo svaneTi
s v a n e T
T
pa la ka c
r
i
ax v a j io
iuli mxareebi
cifrebiT aRniSnulia: 1 - maRran-dvaleTi
mT iu
7
l i
f
eT
5
q a
i
Sida qarTli
6
c TuSeTi
i
i
a Sida kaxeTi
gaRma kaxeTi
er
r
S
a
eT i
av
3 - mTis raWa 4 - kudaro 5 - xando 6 - WarTalo 7 - gudamayari 8 - Tbilisi
he re T
k a x e T i
qvemo qarTli
T
qiziyi
a
z
s o m x e T i
e
o) il ng ai (s
i
i
gare kaxeTi
i
xe a jav
8
l
Ti le a ri T
j
T
Tori
a n i
1
4
r
xevs ur
x e v i
mo reTi
o
e
i eT l a 2 dv
3
W a
d
T i
zemo raWa
2 - Truso
e
wo-Tiane
f
r b a i
saxelmwifo sazRvari sazRvari istoriul-eTnografiul mxareebs Soris zRvis sanapiro masStabi 1: 2 400 000
9
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ներածությունից կիմանաս, թե ինչը կօգնի քեզ՝ քո երկիրն ուսումնասիրելու հարցում: Որտեղ է գտնվում Վրաստանը, ինչ է ժամանակագրությունը, և ինչ է նշանակում ժամանակային գիծը, ինչ է քարտեզը, ինչպես պետք է «կարդաս» այն և նրա վրա ինչպես տեղադրես անհրաժեշտ տեղեկությունը, ինչպես է ազդում Վրաստանի աշխարհագրական դիրքը նրա բնական պայմանների և զարգացման վրա, ինչու է այն բաժանվել պատմա-ազգագրական երկրամասերի, կպարզես, թե ինչպես կարող ես ավելի լավ ուսումնասիրել քո երկրամասը, որքանով են բազմազան այն աղբյուրները, որոնք կօգնեն քեզ դրանում:
10
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
ՎԻԿՏՈՐԻՆԱ «ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ» Պատկերացրո՛ւ, որ Վրաստանում անցկացվում է «Ես և իմ երկիրը» նշանաբանով աշակերտական փառատոն: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել տրված հարցաշարը:
1. Հարցաշարն արտագծի՛ր տետրիդ մեջ և լրացրո՛ւ՝ ըստ նմուշի: Անուն Ազգանուն
Քո հասցեն. փողոց/թաղամաս/ավան/ գյուղ Քաղաք/ավան/գյուղ
Երկրամաս, որտեղ գտնվում է քո քաղաքը/գյուղը
Գրի՛ր երեք հիշարժան բան, որ գիտես քո երկրամասի/երկրի մասին
Անա Գիորգաձե
Ալ.Ճավճավաձեի փ. 11
Ք.Թբիլիսի
Քարթլի
1.Բուսաբանական այգի
2.Բիրթվիսիի բերդ
3.Սև ծով
2. Ի մի բերեք ձեր հարցաթերթերը և պարզե՛ք, թե որ տեսարժան
վայրն է «ստացել» ամենից շատ ձայն: Գտե՛ք տեղեկություններ այս տեսարժան վայրի մասին, պատրաստե՛ք այն շնորհանդեսի համար և ձեր աշխատանքները ներկայացրե՛ք դասարանին, կազմակերպե՛ք ձեր աշխատանքների ցուցահանդես:
11
ԻՆՉՆ Է ՕԳՆՈՒՄ ՄԵԶ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՐԿՐԱՄԱՍԵՐԸ
1
Գիտության ո՞ր բնագավառը և ինչպե՞ս է ուսումնասիրում մեր հայրենիքի երկրամասերը:
Աղբյուր 1. Հերոդոտոսը համարվում է աշխարհի առաջին պատմիչը:
Ժողովրդի և երկրի անցյալն ուսումնասիրելու համար գիտնականները տարբեր միջոցներ են կիրառում: Նախ և առաջ դրանք պատմական աղբյուրներն են: Երկարատև պատմության ընթացքում, նրանից հետո, երբ մարդիկ ստեղծեցին գիրը, մատենագիրները նկարագրում էին տեղի ունեցած փաստերը: Մարդիկ ճանապարհորդում էին և նաև նկարագրում իրենց մշակույթից տարբերվող մշակույթ և ավանդույթ ունեցող ժողովուրդներին, արձանագրում մարդկանց խմբերի կողմից բնակավայրի փոփոխումը, այսինքն` գաղթը, պետությունների առաջացումը, պատերազմները, ժողովուրդների միջև հարաբերության այլ ձևեր, ինչպիսի հագուստ, բնակատեղի, սնունդ, փոխադրամիջոցներ ունեին իրենց ծանոթ կամ անծանոթ ժողովուրդները: Մատենագիրների կողմից արձանագրված բոլոր այս և այլ իրադարձություններ ուսումնասիրում էին պատմաբանները: Այսպիսով, պատմությունը մարդու, ժողովուրդների և երկրների անցյալն ուսումնասիրող գիտություն է: Անցյալն ուսումնասիրելու մեջ մեզ օգնում է նաև հնագիտությունը, որը գիտականորեն ուսումնասիրում է գետնի տակ եղած հին մշակույթի մնացորդները:
ԲԱՌԱՐԱՆ Իստորիա (պատմություն) – հին հունարեն բառ է և նշանակում է պատմել: Մատենագիր – պատմական իրադարձությունները գրավոր փոխանցող: Հնում պատմաբանն այսպես էր կոչվում: Արխեոլոգիա (հնագիտություն) – հունարեն բառ է: «Արքաոս» նշանակում է հին, «լոգոս»`խոսք, դրույթ, հասկացություն: Աղբյուր 2. Հնագիտական աշխատանքներ Ձուձուանայի քարանձավում: Իմերեթի
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Ի՞նչ է ուսումնասիրում պատմությունը: 2. Ի՞նչ է ուսումնասիրում հնագիտությունը:
12
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Անցյալի կյանքի ուսումնասիրման մեջ շատ մեծ ներդրում ունի ազգագրությունը: Ի տարբերություն պատ մության և հնագիտության, այն ուսումնասիրում է նաև արդիականությունը: Ազգագրության հետաքրքրության առարկան են հանդիսանում տարբեր ժողովուրդների ծագումը, նրանց կողմից ստեղծված ավանդույթները, սովորույթները, կենսակերպը: Այն ուսումնասիրում է ժողովրդի կյանքի հետ կապված բոլոր խնդիրներն ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում: Եթե հնագետը մշակույթի անցյալի մնացորդները գետնի տակ է փնտրում, ազգագրագետը այս մշակույթի իրադարձությունները ժողովրդի մեջ է հայթայթում: Մեր հայրենիքը ճանաչելու գործում մեզ օգնում է նաև աշխարհագրությունը: Աշխարհագրությունն ուսումնա սիրում է Երկիրը և նրա առանձին մասերը, երկրների բնությունը, բնակչությունը, տնտեսությունը, դրանց տարածքային տեղադրությունը և առանձնահատկությունները: Մեր հայրենիքի անցյալը և մշակույթը, պատմա-ազգագրական երկրամասերի առանձնահատկությունները պայմանավորված են նաև բնական-աշխարհագրական գործոններով: Հետևաբար, պատմությունը, ազգագրությունը, աշխարհագրությունը սերտորեն կապված են միմյանց հետ:
ԲԱՌԱՐԱՆ Էթնոգրաֆիա (ազգագրություն) – հին հունարեն բառ է: «Էթնոս» նշանակում է ժողովուրդ, «գրաֆո»` նկարագրություն: Գեոգրաֆիա (աշխարհագրություն) – հունարեն բառ է: Նրա հիմքում «գե/գեա» բառն է, ինչը նշանակում է երկիր և «գրաֆո»` նկարագրություն:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
3. Ի՞նչ է ուսումնասիրում ազգագրությունը: Ըստ քեզ՝ ինչպե՞ս կօգնի այն քեզ՝ քո երկրամասը ուսումնասիրելու մեջ: 4. Ի՞նչ է աշխարհագրությունը, և ի՞նչ է ուսումնասիրում այն: 5. Գտի՛ր նկար, լուսանկար և ցանկացած բան, որը նկարագրում է. ա) քո երկրամասի բնությունը, բ) քո երկրամասին բնորոշ կենսակերպ:
Հնագույն թել և մեղր Երկրագնդի պատմության մեջ ամենահին թելը հայտնաբերել են Վրաստանի տարածքում: Վրաց հնագետները Արևմտյան Վրաստանում` Իմերեթիում, Ձուձուանայի քարանձավում հայտնաբերել են հին թելի նմուշ: Երբ գիտականորեն ուսումնասիրել են, պարզվել է, որ այն պատրաստվել է վուշ բույսից, մոտավորապես 34 հազար տարի առաջ: Ինչպես նաև, Վրաստանում, Բորժոմիի շրջանում, հնագիտական պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են ամենահին մեղրը: Կավե սպասքը հավանաբար 5500 տարվա վաղեմություն ունի, և նրանում Աղբյուր 3. Հնագույն մեղր մեղր էր պահվում: ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
13
2
ՔԱՐՏԵԶ Ինչի՞ մասին է մեզ պատմում քարտեզը:
Աղբյուր 1. Աշխարհի հնագույն քարտեզներից մեկը
Մեկ հայացքով ամբողջ աշխարհը հնարավոր է «տեսնել» միայն գլոբուսի և քարտեզի միջոցով: Քարտեզների ստեղծումը հազարամյակների պատմություն ունի: Աշխարհի հնագույն քարտեզը, որ հասել է մինչև մեր օրերը, շուրջ 2 հազար տարեկան է: Այն ստեղծել են հին հույն աշխարհագրագետները: Քարտեզի միջոցով մեզ մոտ պատկերացում է ստեղծվում Երկրի մակերևույթի կամ նրա մասերի վերաբերյալ: Քարտեզի վրա այս կամ այն տարածքը արտացոլելու համար անհրաժեշտ է այն նվազեցնել: Տարածքի փոքրացման համար կիրառվում է մասշտաբը: Այն երեք տեսակի է լինում. մանր, միջին և խոշոր: Որքան ավելի մեծ է տարածքը, այնքան ավելի է անհրաժեշտ այն փոքրացնել (մանրացնել): Խոշորամասշտաբ քարտեզները կոչում են նաև տեղանքի պլան: Քարտեզի վրա կարելի է արտացոլել ցանկացած աշխարհագրական օբյեկտ: Դրա համար կիրառում են պայմանական նշաններ: Օրինակ` գետը կապույտ և ոլորուն գծով է արտացոլվում, լիճը և ջրամբարը` կապույտ գույնով, պետական սահմանը` ընդհատվող գծով, եկեղեցին` խաչի, իսկ սահմանային նավահանգիստը` խարիսխի ձևի նշանով, գագաթը` եռանկյան կամ կետի միջոցով և այլն: Պայմանական նշաններով կարելի է «կարդալ» քարտեզը: Այն, տեքստային բացատրությունների հետ միասին, կոչվում է քարտեզի լեզու կամ լեգենդ: Քարտեզի լեգենդը կամ պայմանական նշանների ամբողջությունը ներկայացված է քարտեզի որևէ ազատ մասում (հիմնականում՝ ստորին անկյունում): ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
Ավտոմայրուղի
ՏԱՐԲԵՐ ՆՇՈՒՄՆԵՐ
1000 000-ից ավելի բնակիչ
Խճուղի
Գետ
100 000-ից մինչև 500 000
Երկաթգիծ
Լիճ
50 000-ից մինչև 100 000 10 000-ից մինչև 50 000 10 000-ից պակաս
Ծովային ճանապարհ ՍԱՀՄԱՆՆԵՐ Պետական Ինքնավար հանրապետության
Բարձրության նշան Լեռնանցք Ծովային նավահանգիստ
ԽՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿԸ ՄԵՏՐԵՐՈՎ
Ավելի խորը
Ավելի բարձր
Աղբյուր 2. Վրաստանի փոքրամասշտաբ քարտեզ և պայմանական նշանների համակարգ
14
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Քարտեզի միջոցով հնարավոր է որոշել աշխարհագրական օբյեկտների դիրքը և ձևը, չափել հեռավորությունը, հաշվարկել մակերեսը, սահմանել տվյալ վայրի բարձրությունը և այլն: Բովանդակությամբ կապակցված քարտեզները միասին են խմբավորում, ինչի արդյունքում ստանում ենք քարտեզագիրք (ատլաս): Քարտեզը աշխարհագրության և պատմության ուսումնասիրման լավագույն միջոցներից մեկն է: Այն, բացի կրթական բնագավառից, օգտագործվում է նաև գիտության տարբեր բնագավառներում: Քարտեզն անփոխարինելի է ճանապարհորդության ժամանակ, զինվորական գործում, գյուղատնտեսության մեջ և այլն: Արդեն երկար ժամանակ է, քարտեզներ կազմելու համար, կիրառում են համակարգիչը: Համակարգչի միջոցով կազմած քարտեզները կոչում են թվային (էլեկտրոնային) քարտեզներ: Դրանց վրա անհամեմատ հեշտ է գտնել օբյեկտները, ինչում մեզ օգնում է տվյալների բազան: Ժամանակակից քարտեզներ կազմելու համար կիրառում են նաև աէրո- և տիեզերական նկարները:
Աղբյուր 3. Գլոբուսը Երկրի փոքրացված մոդելն է:
Աղբյուր 4. Թբիլիսիի պատկերը թվային քարտեզի վրա
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Ի՞նչ է անհրաժեշտ մեծ տարածքը քարտեզի վրա պատկերելու համար: 2. Քանի՞ տեսակ է լինում մասշտաբը: 3. Ի՞նչ են կիրառում քարտեզի վրա աշխարհագրական օբյեկտների արտացոլման նպատակով: 4. Ինչպե՞ս են ընտրված պայմանական նշանները: 5. Ինչի՞ն է տրվել «քարտեզի լեզու» անունը, և որտե՞ղ է այն տեղադրված քարտեզի վրա: 6. Համացանցում Աղբյուր 4-ի օրինակով գտի՛ր քո երկրամասի պատկերը: 7. Քո երկրամասի պատկերի վրա գտի՛ր աշխարհագրական օբյեկտները (լեռ, գետ, կիրճ, ջրամբար և այլն), ուսուցչի և համադասարանցիների օգնությամբ պարզի՛ր դրանց անվանումը:
ԲԱՌԱՐԱՆ Քարտեզ – Երկրի մակերևույթի կամ նրա մի մասի փոքրացված պատկեր: Մասշտաբ – քարտեզի, պլանի կամ գլոբուսի վրա իսկական հեռավորության փոքրացման մեծություն: Քարտեզի լեգենդ – քարտեզի վրա տեղ գտած պայմանական նշանների և դրանց տեքստային բացատրությունների ամբողջություն: ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
15
3
ՀՈՐԻԶՈՆԻ ԿՈՂՄԵՐԸ Ի՞նչ նշանակություն ունի հորիզոնի կողմերի իմացությունը:
Երկրի մակերևույթի վրա մարդու տեսադաշտում ընդգրկված տարածությունը կոչվում է հորիզոն: Ուղիղ վայրում մարդ առարկաները տեսնում է մինչև 4.5-5 կիլոմետր հեռավորության վրա: Որքան ավելի է բարձրանում, այնքան ավելի հեռու է տեսնում: Այնտեղ, որտեղ մարդու տեսողությանը ոչինչ չի խոչընդոտում, բաց հորիզոն է: Այս ժամանակ նա մի քանի հարյուր կիլոմետրի վրա է տեսնում լեռներն ու հարթավայրերը, քաղաքներն ու գյուղերը: Փոխարենը` կիրճերում, անտառում, շենք-շինությունների միջև և այլ նման վայրերում հորիզոնը սահմանափակվում է, և այն փակ հորիզոն է կոչվում: Հորիզոնն ունի չորս հիմնական և նույնքան միջանկյալ կողմեր: Հորիզոնի հիմնական կողմերն են արևելքը, արևմուտքը, հարավը, հյուսիսը: Միջանկյալներն են. հյուսիս-արևելքը, հյուսիս-արևմուտքը, հարավ-արևելքը և հարավ-արևմուտքը:
Հս.
Հս. – հյուսիս Հվ. – հարավ Արմ. – արևմուտք Արլք. – արևելք Արլք. Հս.-Արմտ. – հյուսիս-արևմուտք Հս.-Արլք. – հյուսիս-արևելք Հվ.-Արմտ. – հարավ-արևմուտք Հր.-Արլք. Հվ.-Արլք. – հարավ-արևելք Հս.-Արլք.
Հս.-Արմտ. Արմ.
Հվ.-Արմտ. Հվ.
Աղբյուր 1. Հորիզոնի կողմերը
ԲԱՌԱՐԱՆ Կողմնորոշում – տեղանքում հորիզոնի կողմերի սահմանում: Հյուսիսային բևեռ – Երկրի ծայր հյուսիսային մաս, որի նկատմամբ Երկրի մյուս ցանկացած մաս հարավային ուղղության է:
16
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Անծանոթ վայրում հայտնվելիս` մարդ կարող է դժվարանա տեղանքում կողմնորոշվել (ճանապարհը գտնել): Դրա համար անհրաժեշտ է դիտարկել մեզ շրջապատող բնությունը: Ամենից արագ հորիզոնի կողմերը կկարողանանք որոշել արևի միջոցով: Արևն առավոտյան արևելքն է ցույց տալիս, կեսօրին` հարավը, իսկ երեկոյան` արևմուտքը: Կեսօրին՝ արևը, իսկ կեսգիշերին լուսինը երկրի մակերևույթի վրա ամենակարճ ստվերն են ստեղծում: Այս ժամանակ ստվերն ուղղված է դեպի հյուսիս: Գիշերը կարելի է կողմնորոշվել նաև Բևեռային աստղի միջոցով: Այն միշտ Հյուսիսային բևեռի «գլխին է կանգնած»: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Ո՞ր դեպքում է հորիզոնը փակ: 2. Քանի՞ կողմ ունի հորիզոնը: 3. Ինչպե՞ս որոշենք հորիզոնի կողմերը արևով կամ լուսնով:
Հորիզոնի կողմերի մասին մեզ հուշում են նաև բույսերը: Օրինակ` մամուռին ձգում են ստվերը և խոնավությունը: Այն «ապրում է» հին շենքերի, մեծաքարերի և ծառաբույսերի հյուսիսային մասում: Ծառաբույսերի կեղևն ավելի մուգ և կոպիտ է հյուսիսային կողմից: Անձրևից հետո ծառի կեղևն հարավից ավելի արագ է չորանում: Առանձին կանգնած ծառի ճյուղերը հյուսիսային կողմում ավելի կարճ են, քան հարավային կողմում: Լեռան լանջերը լավ ցույց են տալիս հորիզոնի կողմերը: Եթե մի լանջին անտառներ են, իսկ նրա հանդիպակաց լանջին` միայն խոտ, ապա անտառոտ լանջերը հյուսիսային կողմում են:
Աղբյուր 2. Առանձին կանգնած ծառ
Աղբյուր 3. Արագվի գետի կիրճը: Խևսուրեթի
Հորիզոնի կողմերը մեզ հուշում են նաև միջատները: Օրինակ` մրջյունների բույնի մուտքը հարավում է: Գարնանը տեղանքում կողմնորոշվելու համար ձյան կամ սառույցի ուշադիր զննումը նույնպես կօգնի մեզ: Դրանք հարավային կողմից ավելի բարակ են և արագ են հալչում: Հորիզոնի կողմերի մասին մեզ հուշում են նաև քրիստոնեական եկեղեցիները: Եկեղեցիների Սուրբ սեղանը արևելյան կողմում է: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
4. Ըստ առանձին կանգնած ծառի (Աղբյուր 2)՝ որոշի՛ր հորիզոնի կողմերը: 5. Ինչպե՞ս են մեզ «հուշում» բույսերը հորիզոնի կողմերի մասին (Աղբյուր 3): 6. Քո մոտակայքում գտնվող եկեղեցում ստուգի՛ր` հորիզոնի ո՞ր կողմում է գտնվում Սուրբ սեղանը: 7. Քննարկի՛ր տեղանքում կողմնորոշվելու տարբեր եղանակներ և որոշի՛ր դրանց հուսալիությունը: ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
17
4
ՏԵՂԱՆՔԻ ՊԼԱՆ Ինչի՞ համար է մեզ անհրաժեշտ տեղանքի պլանը:
Տեղանքի պլանների վրա հորիզոնի կողմերը որոշում են նրա շրջանակի միջոցով: Պլանի աջ մասը արևելքն է, ձախը` արևմուտքը, ստորինը` հարավը, իսկ վերինը` հյուսիսը: Երկրի մակերևույթի որևէ տեղամասի կամ որևէ առարկայի գծագիրը, որը մեծ մասշտաբով է կատարված, կոչվում է պլան: Պլանի վրա օբյեկտները տեղագրական նշանների միջոցով են արտացոլվում: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Հիշի՛ր` ի՞նչ է հորիզոնը, և որո՞նք են նրա կողմերը: 2. Հիշի՛ր` ի՞նչ է տեղանքի պլանը:
Տեղագրական նշաններ Բնակավայր Ճանապարհ Կամուրջ Խրամատ Փշատերև անտառ Սաղարթավոր անտառ Խառը անտառ
Հատած անտառ
Մրգատու այգի
Մարգագետին
Ճահիճ Աղբյուր 1. Տեղանքի պլան
18
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Պլանն օգտագործվում է կողմնորոշման համար, հատկապես՝ անծանոթ քաղաքները դիտելիս, ճանապարհներ կառուցելիս, ճարտարագիտական գործում: Այն մեծ նշանակություն ունի նաև ռազմական գործում:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
3. Կազմի՛ր T դիագրամ, որտեղ գրված կլինեն հիմնական տարբերությունները տեղանքի պլանի և քարտեզի միջև: 4. Ծանոթացի՛ր Աղբյուր 1-ում տրված տեղագրական նշաններին: Արտագրի՛ր տետրի մեջ: 5. Քեզ արդեն ծանոթ տեղագրական նշանների միջոցով լուծի՛ր խնդիր: Իմ ուղղվում է դեպի
-ի առաջ
, իսկ տան ետևում
է հոսում, որն է:
6. Ըստ այս նշանների՝ կազմի՛ր քո բնակավայրի կամ դպրոցի տեղանքի պլան:
Մարկո Պոլո (1254 -1324) – իտալացի (վենետիկցի) ճանապարհորդ: 17 տարեկան հասակում հոր և հորեղբոր հետ ճանապարհորդել է Չինաստանում: Գիտարշավը տևել է մի քանի տարի: Ճանապարհին այցելել է Վրաստան և մեր հարևան երկրներ: 1295 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ գերի է ընկել: Գերության մեջ Մարկո Պոլոյի արկածները գրառվել են: Այդ գրառումների ձեռագրերը տարածվել և մեծ հետաքրքրություն են առաջացրել Եվրոպայում:
ԲԱՌԱՐԱՆ Գիտարշավ – մարդկանց ուղևորություն որևէ նպատակով:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
7. Ըստ քեզ՝ օտար երկրներ, քաղաքներ կամ ցանկացած վայր արշավ կազմակերպելու համար, ճանապարհորդն ի՞նչ պետք է ունենա: 8. Հիշի՛ր` ե՞րբ են ստեղծվել առաջին քարտեզները և ենթադրություն արա՛. հնարավո՞ր էր, որ այդ ժամանակ Մարկո Պոլոն ունենար քարտեզ կամ որևէ տեղանքի պլան: Պատասխանը հիմնավորի՛ր:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
19
5
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ Ինչո՞ւ պետք է իմանանք, թե ինչ հաջորդականությամբ և երբ է տեղի ունեցել այս կամ այն իրադարձությունը:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Իրադարձությունների հաջորդականությունն այնպես փոխի՛ր, որ ստանաս երկու տարբեր պատմություններ:
Աղբյուր 1. Կոտրած աթոռը
Անցյալ
2000
Ներկա
2018
Ապագա
2030
Աղբյուր 2. Ժամանակային գիծ
20
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Ժամանակի սահմանման համակարգը, որից օգտվում ենք, կոչվում է օրացույց: Օրացույցը, որից օգտվում ենք Վրաստանում, ժամանակը բաժանում է օրերի, շաբաթների, ամիսների և տարիների: Օրացույցից օգտվելը հեշտացնում է այն, որ օրերն ունեն իրենց անվանումները, ամիսները` անվանում և թիվ, իսկ տարիները` թիվ: Ժամանակի և ամսաթվերի ուսումնասիրությունը կոչվում է ժամանակագրություն: Ժամանակագրական հաջորդականությունը նշանակում է, որ առաջին տեղում ենք դնում ամենից շուտ տեղի ունեցած պատմությունը, երկրորդ տեղում` մի փոքր ուշ, երրորդում` է՛լ ավելի ուշ տեղի ունեցած պատմությունը և այլն: Իրադարձությունների հաջորդականության պահպանումը հատկապես կարևոր է պատմության ուսումնասիրման ժամանակ: Առանց դրա անհնար է այս կամ այն իրադարձության պատճառը պարզել: Ցուցադրելու համար, թե ինչ հաջորդականությամբ են տեղի ունեցել իրադարձությունները, լավագույն ուղի է համարվում ժամանակային գիծը: Ժամանակային գիծը հարմար է մեկ օրվա, ամսվա, ամբողջ տարվա, դարերի ընթացքում տեղի ունեցած պատմությունների արձանագրման համար: Ժամանակային գծի ամեն բաժանում կարող է արտահայտել մեկ օր, դար կամ հազարամյակ: Ժամանակային գիծը կարող է լինել ուղղահայաց և հորիզոնական:
1200 Մարկո Պոլոն ծնվել է 1254 թվականին:
1300
1400
1500
Առաջին գլոբուսը պատրաստվել է Գերմանիայում 1492 թվականին:
2019 2018 2017 2016 2015
Աղբյուր 3. Հորիզոնական և ուղղահայաց ժամանակային գծեր
2014
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
2. Ժամանակային գծի վրա նշի՛ր քո կյանքի կարևոր իրադարձությունները: 3. Գծի՛ր ուղղահայաց կամ հորիզոնական ժամանակային գիծ, որը ցույց կտա. ա) պատմություններ, որ քեզ հետ պատահել են օրվա ընթացքում. ժամը 18:00-ին, ժամը 12:00ին, ժամը 13:00-ին: Ժամանակային գծի յուրաքանչյուր բաժանում պետք է նշի մեկ ժամ: բ) Պատմություններ, որ տեղի են ունեցել քո կյանքում անցած շաբաթ: Ժամանակային գծի յուրաքանչյուր բաժանում պետք է արտահայտի մեկ օր: գ) Քո կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններ: Ժամանակային գծի յուրաքանչյուր բաժանում պետք է արտահայտի մեկ տարի: դ) Ժամանակային գծի վրա նշված իրադարձությունների վրա փակցրո՛ւ համապատասխան լուսանկարը:
Աղբյուր 4. Դավիթ Աղմաշենեբելիի պողոտան մինչև վերականգնումը
Աղբյուր 5. Նույն փողոցը վերականգնումից հետո
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
4. Ըստ 4-րդ և 5-րդ աղբյուրների՝ նկարագրի՛ր Թբիլիսիում, Աղմաշենեբելիի պողոտայում տեղի ունեցած փոփոխությունները և այդ մասին դատողություն ծավալի՛ր դասարանում: 5. Ի՞նչ նշանակալի փոփոխություններ կամ իրադարձություններ են տեղի ունեցել քո քաղաքում կամ երկրամասում անցյալում: Անցկացրո՛ւ հետազոտություն և կազմի՛ր տեղի ունեցած նշանակալի իրադարձությունների և փոփոխությունների օրացույց: Դրանք տեղադրի՛ր ժամանակային գծի վրա: Ամփոփիչ դասի ժամանակ արդյունքները ներկայացրո՛ւ քո դասարանին: ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
21
6
ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ Որտեղի՞ց ենք սկսում տարիների հաշվումը:
Պատմաբանները, որևէ իրադարձության մասին խոսելիս, առավել ճշգրտության համար, անվանում են ոչ թե ժամանակահատվածները, այլ մատնանշում են տարիները: Օրինակ` Վրաստանը անկախությունը վերականգնել է 1991 թվականին: Բայց 1991 թվականը երբվանի՞ց է հաշվվում: Որտեղի՞ց ենք սկսում տարիների հաշվարկը կամ թվարկությունը: Հնագույն երկրների ժողովուրդները տարիների հաշվումը կամ թվարկությունը սկսում էին իրենց համար հիշարժան պատմությունից: Քրիստոնեական երկրները համաձայնության են եկել, որ թվարկության սկիզբը պայմանականորեն լինի Հիսուս Քրիստոսի ծննդյան ընդունված տարին: Այս համակարգը հազար հինգ հարյուր տարի առաջ ներմուծել է իտալացի վանական Դիոնիսիոս Կրտսերը: Այսպիսով, «Վրաստանն անկախությունը վերականգնել է Քրիստոսի ծննդից հետո 1991 թվականին»: Պատմությունը Քրիստոսի ծննդով չի սկսվել: Շատ պատմություններ տեղի են ունեցել մինչև Քրիստոսի ծնունդը: Այդ պատճառով այդ պատմությունների մասին ասում ենք, որ «դրանք տեղի են ունեցել Քրիստոսից առաջ»: Այսպես է բաժանվել ժամանակային գիծը երկու մասի՝ Քրիստոսից առաջ (կրճատ գրվում է Ք.ա.) և Քրիստոսից հետո (կրճատ գրվում է Ք.հ.): Թվագրությունը Քրիստոսից հետո նշվում է նաև միայն տարեթվով: Այս եզրույթների փոխարեն հաճախ կիրառում են «մեր թվարկությունից առաջ» (մ.թ.ա.) և «մեր թվարկության» (մ.թ.) արտահայտությունները: Ժամանակային գծի վրա Քրիստոսի ծնունդը «1» թվանշանով է նշվում:
1500
1000
500
Քրիստոսից առաջ (հին թվ.)
100 20 10
100
0
Քրիստոսի ծնունդ
500
1000
1500
2000
Քրիստոսից հետո (նոր թվ.)
Աղբյուր 1. Ժամանակային գիծ
Օրինակ, պատմությունը, որը տեղի է ունեցել Քրիստոսի ծննդից տասը տարի առաջ, ասում ենք, որ «այն եղել է Քրիստոսից առաջ, 10 թվականին»: Քսանը թեպետ ավելի մեծ թվանշան է, բայց «Քրիստոսից առաջ քսան թվականին» արտահայտությունը նշանակում է, որ այն ավելի վաղ է տեղի ունեցել և ավելի հին պատմություն է: Քրիստոսից հետո, որքան ավելի մեծ է թվանշանը, այնքան ավելի նոր է պատմությունը: Օրինակ, Քրիստոսից առաջ կամ մ.թ.ա. 400 թվականը շատ ավելի վաղ է, քան մ.թ.ա. 100 թվականը, բայց մեզ ավելի մոտ է մ.թ. 2000 թվականը, քան մ.թ. 500 թվականը: Գոյություն ունի նաև տարիների հաշվառման այլ համակարգ: Օրինակ, մահմեդական երկրներում թվագրությունը սկսում են իսլամի հիմնադիր Մուհամմեդի՝ Մեդինա տեղափոխվելով: Այս իրադարձությունը տեղի է ունեցել Քրիստոսի ծննդից հետո 622 թվականին:
22
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Աղբյուր 2. Մահմեդականների օրացույցը
Աղբյուր 3. Հրեաների օրացույցը
Հրեաները թվարկությունն ավելի վաղ են սկսում, քան քրիստոնյաները: Տարին, որը մենք կոչում ենք 2000, հրեաների օրացույցով` 5760 թվականն է, իսկ մահմեդական օրացույցով` 1420 թվականը: Գիտնականները ժամանակային գիծը բաժանել են հատվածների՝ դարերի կամ հազարամյակների: Դարը կազմված է հարյուր տարուց, իսկ տասը դարը կազմում է մեկ հազարամյակ: Երբ ասում ենք. «Մենք ապրում ենք XXI դարում», սա նշանակում է, որ Քրիստոսից հետո 2 հազարամյակ է անցել: Ուշադրությո՛ւն դարձրեք, որ տարին XXI դարում սկսվում է ոչ թե 21 թվանշանով, այլ 20-ով: 1959 թվականը ոչ թե 19-րդ դար է, այլ 20-րդ դար: Օրինակ, 150 թվականը II դար է, որովհետև այն Քրիստոսից հետո երկրորդ հարյուրամյակում է, իսկ 250 թվականը III դար է, որովհետև այն Քրիստոսից հետո երրորդ հարյուրամյակում է: Մ.թ. I դար
1
50
100
Մ.թ. II դար
150
200
Մ.թ. III դար
250
300
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Դարերի մոտ գրի՛ր դրանց համապատասխան մեկ որևէ տարեթիվ. XX դար, մ.թ.III դար, մ.թ. V դար: 2. Տարիների կողքին գրի՛ր դրանց համապատասխան դարերը. մ.թ. 1585 թվական, մ.թ. 895 թվական, մ.թ. 1415 թվական, 1832 թվական:
Աղբյուր 4. Տարիներ և դարեր
Երբեմն որևէ իրադարձություն, փաստ սխալմամբ հատկացնում են այլ դարաշրջանի, այլ ժամանակաշրջանի, այլ ժամանակի: Դա կոչվում է անախրոնիզմ՝ ժամանա կավրիպում: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
3. Ենթադրենք ինչ-որ մեկը քեզ առաջարկել է հեռախոս գնել, որը թողարկված է 1945 թվականին: Կգնե՞ս: Հիմնավորի՛ր պատասխանը: 4. Ուշադիր դիտի՛ր Աղբյուր 5-ը: Ի՞նչ ես տեսնում ժամանակին անհամապատասխան: 5. Պատմաբանների համար անախրոնիզմ բառը հոմանիշ է «սխալ» բառին: Արտահայտի՛ր քո կարծիքը նշվածի մասին: 6. Հարցրո՛ւ տատիկիդ և պապիկիդ` տեխնիկական ո՞ր սարքը գոյություն չուներ, երբ նրանք ձեր տարիքի էին, իսկ այսօր այն առօրյա կյանքի անբաժան մասն է:
Աղբյուր 5. Ասպետը համակարգչի մոտ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
23
ԻՆՉՊԵ՞Ս ՀԵՏԱԶՈՏԵՆՔ Ժամանակի վկաները պատմում են. Աղմաշենեբելիի պողոտայում ապրող տղամարդ. Նախորդ տարիներին այս հին շինությունները քանդվում էին, նեղ փողոցներով ավտոմեքենաներ էին տեղաշարժվում, և օդն այնքան աղտոտված էր, որ դուրս գալ չէինք ուզում: Լուսամուտները փակ էինք պահում, որ բացի արտանետումներից, մշտական աղմուկն էլ պակաս թափանցեր բնակարան: Կին. Երբ սկսվեց փողոցի վերականգնումը, մի քիչ տանջվեցինք: Ամբողջ փողոցը փորվեց, փակվեց և նույնիսկ տուն հասնելն էր խնդիր դարձել: Փոխարենը` այն այժմ շատ գեղեցիկ է դարձել, շենքերը վերանորոգվել են: Ավտոմեքենաների տեղաշարժն արգելվել է, և արտանետումներն այլևս չեն անհանգստացնում մեզ: Մեր փողոցն այսօր զբոսաշրջիկների և թբիլիսցիների հանգստի, ժամանացի սիրելի վայրն է:
ՀՈՒՇԱՐՁԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՂԲՅՈՒՐ
Դավիթ Շինարարի արձանը
Հուշարձանը նույնպես աղբյուր է հանդիսանում: Այն կապված է անցյալում տեղի ունեցած որևէ իրադարձության հետ և այս իրադարձության հիշատակի խորհրդանիշն է: Ըստ իրենց բովանդակության՝ հուշարձանները տարբերվում են իրարից:
Գոյություն ունեն արձաններ, որոնք.
• Վեր
են խոյացվում որևէ անձի հիշատակին: Այդպիսին է, օրինակ, Դավիթ Շինարարի արձանը Թբիլիսիում:
• Անցյալում
տեղի ունեցած իրադարձությունը հիշելու համար է ստեղծվում: Օրինակ` Դիդգորիի դաշտավայրում վրացիների հաղթանակը հավերժացնելու համար կառուցվեց հուշահամալիր:
Դիդգորիի հուշակոթողը
• Արտացոլում
է այս կամ այն դարաշրջանի շինարարական, ճարտարապետական արվեստը: Օրինակ` ժայռափոր քաղաք Ուփլիսցիխեն, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների փորձնական ցանկի մեջ է ներառել:
• Գոյություն
Թելավիի սոսին
24
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
ունեն նաև բնության հուշարձաններ, որոնք արտահայտում են բնության անզուգական ստեղծագործական կողմը: Այսպիսին է, օրինակ, Թելավիի կենտրոնում գտնվող հազարամյա սոսին, որն ունի մարդկանց, քաղաքի ճակատագրի հետ կապված իր պատմությունը: Դրա մասին նույնիսկ ավանդազրույց է պահպանվում:
• Գոյություն
ունեն շինություններ, որոնք հուշարձանի կարգավիճակ ունեն: Հաճախ որոշակի շենք հատկապես արտացոլում է այս կամ այն դարաշրջանը և նրա հոգին: Այսպիսի շինություններն ունեն հուշարձանի կարգավիճակ և հատուկ պահպանված են: Նրանք այս կարգավիճակն արտացոլող նշան են կրում:
Անչիսխատի
Ատենիի Սիոնին
Հուշարձանի կարգավիճակն արտացոլող նշան
Արմազիի Աստվածամոր եկեղեցին
Նեկրեսիի եկեղեցին ԲԱՌԱՐԱՆ
Սվանեթիի աշտարակները
Հուշակոթող – որևէ բանի կամ որևէ մեկի անմահացման համար վեր խոյացված ճարտարապետական կառույց: ՅՈՒՆԵՍԿՕ – միջազգային կազմակերպություն, որը պահպանում է մշակույթի օբյեկտները: Մշակութային ժառանգություն – սերնդից սերնդին փոխանցված նյութական և ոչ նյութական մշակութային հուշարձաններ:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Անվանի՛ր` ինչպիսի՞ հուշարձաններ են նկարագրված: Ի՞նչ հուշարձաններ կան քո երկրամասում: 2. Ամփոփիչ դասի համար պատրաստի՛ր նախագիծ`«Իմ երկրամասի հուշարձանները»: Այդ նպատակով. ա) Ուսուցչի օգնությամբ ստեղծե՛ք խմբեր (2-3 աշակերտ): բ) Գրե՛ք ձեր տարածաշրջանում առկա հուշարձանները և ընտրե՛ք դրանցից որևէ մեկը: գ) Գտե՛ք ավանդազրույցներ ձեր երկրամասի հուշարձանների մասին: դ) Դասարանին ուսումնասիրված հուշարձանի մասին PPP ձևաչափով շնորհանդես ներկայացրե՛ք: ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
25
ԲԱԺԻՆ 1
ru
ՔԱՐԹԼԻ
u - le C x
i
i
ra
Wa
s
cx
e
i
x
r
e
Tamar
m
l
920
S
a i d
q
fr
on e
rikoTis uR.agara
kur. surami !
! A
i
! xaSuri qar .
borjom-xaragaulis erovnuli parki
a Zam
i
kur
T e
! A
a
x
A rexa !
a
v
Այս բաժնում կսովորես Արևելյան Վրաստանի ամենամեծ պատմա-ազգագրական երկրամասի` Քարթլիի պատմությունը: Կծանոթանաս Քարթլիի թագավորության հիմնադրման մասին լեգենդին, կիմանաս, թե ինչու է այն համարվում Վրաստանի քաղաքական, մշակութային և աշխարհագրական կենտրոն, որ նշանավոր մարդիկ և իրադարձություններն են կապվում Քարթլիի հետ, ինչ ներգործություն ունի աշխարհագրական դիրքը նրա տնտեսական զարգացման, բնակեցման տեսակների վրա, ինչ տարերային երևույթներ են բնորոշ նրան և ինչպես կարելի է պաշտպանվել դրանցից, ինչ նշանակություն ունեն այնպիսի ավանդույթները, ինչպիսիք են հանդուրժողականությունը, փոխօգնությունը, ինչպես է այնտեղ տարածվել քրիստոնեությունը և որ էթնիկ, մշակութային և կրոնական խմբերի ներկայացուցիչներն են ապրում Քարթլիում, կմտորես, թե ինչ կարող ես անել քո երկրամասի համար:
i
T
m. loxoni 1925 q
-
j
nadarbaze
e
x
26
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
pirobiTi aRniSvnebi
! P
ruseTis federacia rokis uRt. 2996
a vk a k 3184zekaris uR.
i
d
i
! . ! !
d e
a
a
s
sxva aRniSvnebi simaRliTi niSnuli uReltexili
q
!balaani A
r T
wyalsc.
ananuri!
v
! axalgori .
e l o
s
i qsan
aragvi
fr
Jinvali!
m
xovle
! A
tana
tba, wyalsacavi simaRliTi niSnuli CanCqeri uReltexili
avtomagistrali gzatkecili rkinigza
! duSeTi . v a bazaleTis k e !oZisi tba urbnisi lamisyana A ! A ! samTavisi A A ! ! ufliscixe igoeTiA ! A Woporti! gori mtk kaspi ! A vari !muxrani A ateni ! .
kur. biisi !
mdinare sxva aRniSvnebi
avtomagistrali sxva dasaxlebuli punqti gzatkecili kurorti rkinigza gzebi
Jinvalis
! .
a Zam
CanCqeri
hidrografia
a
2344
1952 orboZali
kur.yanCaveTi !
! . qareli
mxaris centri
gzebi municipalitetis centri
T
! A
mdinare saxelmwifos istoriul-geografiuli tba, wyalsacavi provinciis daculi teritoriis
kurorti
e
cxinvali
hidrografia
saxelmwifos dedaqalaqi sxva dasaxlebuli punqti
l
p
! .
v
TamaraSeni A !
taralia xvi
q a r T l i on s ! e ruisi A variani agara ! ! A A
i
o
q e 3877 d i
aRkveTili
d a
ri
! P
! !
m
! kur. java liaxvis
q
sazRvrebi
dasaxlebuli punqtebi municipalitetis centri
! .
R
m. zilgaxoxi 3858
di
saxelmwifos istoriul-geografiuli provinciis daculi teritoriis mxaris centri pirobiTi aRniSvnebi saxelmwifos dedaqalaqi
! .
a
il iax vi
m xu
s i onis
a
s
le C
25
sazRvrebi
dasaxlebuli punqtebi
! A
T
kavTisxevi
q e s d T r i a l e T i i algeTis 2757 m. arjevani nakrZali kur. manglisi !
! .
i
2148 ! A levitana m. sabuRro
mcxeTa
Tbilisis wyalsc.
a
n e
"""
A rexa !
walkis wyalsc.
T
i
kur. wyeTi
x c
tanZia
xr a
mi
o
! marneuli .
al ! AalgeTi ge Ti
! AkazreTi
m
! dmanisi .
jandaris tba
e
v
darbazi ! A
k
i
s ! . gardabani
A sioni!
a bed de
azerbaijani
s
a
maSa ver a
! AsarTiWala
a
i
! A
m
a r T l ri kva mt
bolnisi v e ! . q
!
q
T
! A
sarkineTi
! A
e
xrami
rusTavi
x
TeTri wyaro ! . ! A winwyaro
x r ami
a
kumisis tba
k
algeTis wyalsc.
! . walka
A darbazevi!
Tbilisi ! P !
0
s
o
m
x
e
T
i
9km
27
1.1
ՔԱՐԹԼԻ` ՎՐԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ինչո՞ւ է Քարթլին Վրաստանի աշխարհագրական կենտրոնը: Քարթլին գտնվում է Արևելյան Վրաստանում, Միջլեռնային հարթավայրի կենտրոնական մասում: Այն Վրաստանի պատմա-ազգագրական ամենամեծ երկրամասն է: Քարթլին բաժանվում է երկու մասի` Շիդա Քարթլի և Քվեմո Քարթլի: Դարեր շարունակ Քարթլին եղել է Վրաստանի քաղաքական և տնտեսական կենտրոնը: Քարթլիում է գտնվում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին: Այստեղ է նաև հին մայրաքաղաքը` Մցխեթան:
Աղբյուր 1. Մցխեթան և նրա շրջակայքը
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Ի՞նչ տեղ է զբաղեցնում Քարթլին Վրաստանի քարտեզի վրա (տե՛ս` Սխեմատիկ քարտեզ, էջ 27): 2. Համաձայն Քարթլիի քարտեզի (էջ 26-27). ա) Վրաստանի ո՞ր պատմա-ազգագրական երկրամասերն են սահմանակցում Քարթլիին: բ) Քարթլիում լեռները, սարերն ու բլուրներն են ավելի շատ, թե՞ հարթավայրերն ու ցածրավայրերը: գ) Քարթլին ո՞ր լեռնանցքով է կապվում Իմերեթիի հետ: դ) Ո՞ր գետերն են Մցխեթայի մոտ միանում իրար:
Քարթլին գտնվում է Վրաստանի տարբեր երկրամասերի միջև: Այստեղով են անցնում Արևելյան Վրաստանը և Արևմտյան Վրաստանը կապակցող գլխավոր ավտոմայրուղին և երկաթգիծը: Այստեղով են անցնում Ասիայից Եվրոպա անցկացված նավթատար խողովակաշարը և գազամուղը, որոնք Եվրոպան ապահովում են բնական այս ռեսուրսներով: Քարթլիով է անցնում Չինաստանից Եվրոպա գնացող ամենաերկար երկաթուղային գիծը: Նավթատարների և գազամուղների՝ Վրաստանի տարածքով անցնելը մեր երկրի համար շատ մեծ նշանակություն ունի: Դրա համար մյուս պետությունները Վրաստանին գումար են վճարում:
28
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
«Մետաքսի մեծ ճանապարհ»
a Rv sz pii kas
Քարթլիով և, ընդհանրապես, Վրաստանով էր անցնում այսպես կոչված «Մետաքսի մեծ ճանապարհի» հատվածներից մեկը: Այս ճանապարհով Չինաստանից մետաքսը արտահանվում և վաճառվում էր այլ երկրներում: Ճանապարհը, որով անցնում էին տարբեր ապրանքներով բեռնավորված քարավանները, բազմաթիվ երկրներ էր հատում: Առևտուրը նպաստեց տարբեր ժողովուրդների մշակույթների փոխազդեցությանը, դրանց հարստացմանը: Տարբերվող արտաքին տեսքի, մշակույթի և լեզվի պատճառով երբեմն Sav i zR օտարն ու անհասկանալին va k avk CineTi asi a վրացիները կոչում էին «չինական»: Չինաստանից xmel TaSu a zRv a Վրաստան են հասել ու տարածում են գտել ջոնջոլը, մանդարինը, ծիրանը, յասամանը, բրինձը, indoeTi թեյը և մի քանի տեսակ խաղող: Աղբյուր 2. Մետաքսի մեծ ճանապարհ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Աղբյուր 3. Չինաստանից առաջին գնացքի մուտքը Վրաստան
ruseTis federacia
sufsa
kaspiis zRva
saqarTvelo Tbilisi
baqo somxeTi
azerbaijani
erzrumi TurqeTi jeihani
gazsadeni navTobsadeni navTobsadeni
3. Համացանցից տեղեկություններ գտի՛ր ժամանակակից «Մետաքսի ճանապարհի» մասին: Հայթայթած նյութը ծանոթացրո՛ւ համադասա րանցիներիդ: Դատողությո՛ւն արեք այս ճանապարհի նշանակության մասին հնում և ներկայում: 4. Ո՞ր երկրներով են անցնում նավթատարներն ու գազամուղները: (Աղբյուր 4) 5. Ինչ ես կարծում, ի՞նչ ազդեցություն ունի Քարթլիի աշխարհագրական դիրքը նրա տնտեսական զարգացման վրա:
Աղբյուր 4. Գազամուղ և նավթատարներ
ՔԱՐԹԼԻ
29
1.2
ՔԱՐԹԼԻ` ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ինչո՞ւ դարձավ Քարթլին Վրաստանի քաղաքական կենտրոն:
Վրաստան պետությունը գոյություն ունի բազում դարեր: Առաջին վրացական պետությունը այսօրվա Քարթլիի շուրջը ձևավորվել է Քրիստոսի ծննդից երեք դար առաջ: Պատմության տարբեր շրջաններում Վրաստանը տարբեր անվանումներ է ունեցել: X դարից առաջացել է Սաքարթվելո անվանումը, ինչը վրացիների (քարթվելի) երկիր է նշանակում:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Վրաստանի ֆիզիկական քարտեզի վրա (6-7) գտի՛ր` հողի սակավության պատճառով ո՞ր երկրամասի բնակչությունը կարող էր բնակման համար տեղափոխվել Քարթլի: 2. Ժամանակային գծի վրա նշի՛ր Քարթլիի թագավորության հիմնադրման դարը:
Աղբյուր 1. Թորգոմը իր 8 որդիների հետ
Լեգենդ Քարթլիի թագավորության հիմնադրման մասին Ըստ ավանդության՝ բիբլիական Նոյի որդու` Հաբեթի կամ Յաբեթի հեռավոր ժառանգորդն էր Թորգոմը: Թորգոմն ութ որդի ուներ: Երկրորդ որդու անունն էր Քարթլոս: Թորգոմն իր որդիներին տարածքներ է բաժանել երկրագնդի տարբեր անկյուններում: Քարթլոսին բաժին է հասել Վրաստանի ներկայիս տարածքը: Նա իր բաժին երկիրը կոչել է Քարթլի: Նրա ժառանգները բազմացել են Քարթլիում: Այս Քարթլոսի ժառանգներ են համարվում վրացիները: Սկզբից Քարթլիի կենտրոնն էր Մցխեթան: Ավելի ուշ նրա տարածքը մե՛րթ մեծանում էր, մե՛րթ փոքրանում: Ի վերջո հասել է ներկայիս սահմաններին:
Վրաստանի ողջ պատմության ընթացքում ծայրամասային երկրամասերի ներկայացուցիչները փորձել են Քարթլի տեղափոխվել: Վրաստանի միավորման գաղափարն էլ նրանցից էր գալիս: Քարթլիի հարևան երկրամասերի բնակչությունն այստեղ տեղափոխվելու համար տարբեր պատճառներ ուներ: Բացի հարմար աշխարհագրական դիրքից, Քարթլիում շատ
30
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
էին ցանքատարածությունները, սակայն, գերազանցում էին արոտավայրերն ու խոտհարքերը: Մյուս երկրամասերում, առավելապես ժայռոտ վայրերի և անտառային տարածքների պատճառով, վարելահողերը համեմատաբար քիչ էին, ուստի վատ բերք էին ստանում: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
3. Թվարկի՛ր պատճառները՝ ինչո՞ւ էին Վրաստանի մյուս երկրամասերից եկած մարդիկ հաստատվում Քարթլիում:
Զեդազենի
Շիոմղվիմե
Արմազի
Սվետիցխովելի
Ջվարիի (Խաչի) վանքը
Պոմպեոսի կամուրջ
Աղբյուր 2. Մցխեթայի և նրա շրջակայքի տեսարժան վայրերը
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
4. Ըստ Աղբյուր 2-ի և լրացուցիչ աղբյուրների, թվարկի՛ր՝ ի՞նչ պատմական հուշարձաններ են գտնվում Մցխեթայում և նրա շրջակայքում: 5. Աղբյուր 2-ի օգնությամբ, կազմի՛ր զբոսաշրջական երթուղի դեպի Մցխեթա և նրա շրջակայք: 6. Համացանցում կամ գրքերում գտի՛ր տեղեկություններ Մցխեթայի որևէ հուշարձանի մասին: 7. Նամակ գրի՛ր քո՝ այլերկրացի հասակակցին, քո նամակով հետաքրքրի՛ր նրան ու դրդի՛ր Վրաստան ժամանելու և Մցխեթա այցելելու: 8. Քո նամակը (նկարազարդումներով) հրապարակի՛ր դասարանի պատի թերթում:
ՔԱՐԹԼԻ
31
1.3
ՔԱՐԹԼԻՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐԱՄԱՍԵՐԸ Ի՞նչ հարաբերություն ուներ Քարթլին հարևան երկրամասերի հետ:
ԲԱՌԱՐԱՆ Զառիթափ – աստիճանաբար թեքված լանջ:
Քարթլին հիմնականում հարթավայրերի վրա է գտնվում, սակայն այստեղ կան նաև լեռնային կիրճեր: Իսկ Քարթլիի սահմանակից պատմա-ազգագրական երկրամասերը լեռնոտ են, անտառածածկ և զառիթափ լանջերով: Լեռնոտ երկրամասերը, հիմնականում, չէին կարող առանց Քարթլիի գոյություն ունենալ, սակայն Քարթլին էլ ուներ լեռնականների և նրանց պատրաստած իրերի կարիքը: Հնում Քարթլիում հողը մեծ գութանով էին վարում: Դրան լծում էին ութ-ինը լուծ եզգոմեշ: Դրա համար մեծ քանակությամբ ամրագոտիներ էին անհրաժեշտ: Ամրագոտին պատրաստվում էր եզան կաշվից: Քարթլիում չունեին այն քանակությամբ անասուն, որպեսզի բավարար չափով ամրագոտիներ պատրաստեին: Ուստի Քարթլիի բնակիչներին այս գործում օգնում էին խևսուրները: Ուշ աշնանը նրանք դաշտավայր էին իջնում և ամրագոտիներ հյուսում: Միևնույն ժամանակ, նրանք լեռներից նույնպես մեծ քանակությամբ արդեն հյուսած ամրագոտիներ էին տանում և փոխանակում տարբեր մթերքներով: Մի քանի տասնյակ տարի է, որ Քարթլիում հողն այլևս եզներով չեն վարում, և ոչ էլ մեծ քանակությամբ ամրագոտիներ են անհրաժեշտ նրանց: Սակայն Քարթլիի և այլ երկրամասերի միջև կապը չի կտրվել: Այժմ արդեն նրանք այլ բնագավառում են օգնում միմյանց:
Աղբյուր 1. Անցյալում Քարթլիում տարածված մեծ վրացական գութան և ամրագոտի
Աղբյուր 2. Տրակտոր
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Ինչի՞ մասին է խոսում Քարթլիում մեծ գութանի օգտագործումը: 2. Իրար հետ համեմատի՛ր Աղբյուր 1-ը և 2-ը: Ինչ ես կարծում, ի՞նչ տարբերություն կարող է լինել հին և նոր միջոցներով հողի մշակման միջև: 3. Ի՞նչ կապ կա Քարթլիի բնական պայմանների և գյուղատնտեսության՝ այնտեղ զարգացած բնագավառների միջև: 4. Էքսկուրսիա կազմակերպե՛ք Վրաստանի ազգային թանգարան: Ուսումնասիրե՛ք այնտեղ ցուցադրված գյուղատնտեսական գործիքները, այդ թվում՝ մեծ վրացական գութանը: Հետևե՛ք` ինչպե՞ս է զարգացել այս գյուղատնտեսական գործիքը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
32
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Արևելյան Վրաստանի լեռներում ոչխարաբուծությունը միշտ կարևոր գործունեություն էր և այսօր ևս այսպես է: Ոչխարաբուծության համար անհրաժեշտ են դաշտեր ու արոտավայրեր, որտեղ ամառ-ձմեռ ոչխար են արածեցնում: Քարթլիով Վրաստանի բոլոր ուղղություններով ճանապարհներ են անցնում: Եթե լեռնականը Ջավախեթի տեղափոխվել ցանկանար, անպայման Քարթլիով պետք է անցներ: Շատ ոչխարների և անասունների տիրոջ համար անչափ կարևոր էին Թրիալեթիում և Ջավախեթիում եղած ամառային արոտավայրերը: Քարթլեցիները նույնպես ոչխարն արածելու էին տանում Հարավային Վրաստան, իսկ իրենց արոտավայրերը պահում էին ձմռան համար:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
5. Քարտեզի օգնությամբ որոշի՛ր (էջ 27)՝ ի՞նչ երթուղով էին անցյալում անցնում ոչխարաբույծները Մցխեթայից մինչև Ջավախեթի: 6. Պատկերացրո՛ւ` ինչպիսի՞ն կարող է լինել ոչխարաբույծի մեկ սովորական օրը, և փորձի՛ր նկարել. ի՞նչ է նա անում ամեն օր, ո՞վ է նրա օգնականը: 7. Ինչո՞ւ էր անհրաժեշտ ամռանը ոչխարները լեռնային արոտավայրեր քշելը:
միս մորթի
կաթ բուրդ
Աղբյուր 4. Ի՞նչ օգուտ է բերում ոչխարը: Աղբյուր 3. Ոչխարի հոտը քշելը
Վրաստանում ոչխարը լեռնային արոտավայրեր քշելը շատ հին ավանդույթ է և մինչև օրս շարունակվում է: Դա հավաստում է Վրաստանում քրիստոնեություն տարածող Սուրբ Նինոյի (Նունե) պատմությունը: IV դարի սկզբին Վրաստանի սահմաններ՝ Ջավախեթի մուտք գործած Նինոյին հանդիպեցին Մցխեթայից եկած հովիվներ: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
8. Ժամանակային գծի վրա տեղադրի՛ր Սուրբ Նինոյի՝ մցխեթացի հովիվների հետ հանդիպման դարը: 9. Ինչ ես կարծում, ինչի՞ համար են օգտագործում ոչխարի բուրդը, կաշին, կաթը և միսը: Տետրի մեջ գծի՛ր աղյուսակ և լրացրո՛ւ այն: ՔԱՐԹԼԻ
33
1.4
ՔԱՐԹԼԻԻ ԲԵՐԴ-ԱՄՐՈՑՆԵՐԸ Քարթլին ինչպե՞ս էր պաշտպանվում թշնամիների ներխուժումներից:
Աղբյուր 1. Հին վրացի ռազմիկի հանդերձանքը
Հնագույն ժամանակներից պետությունները պատերազմում էին միմյանց դեմ և ընդլայնում իրենց տարածքները: Վրացիներն առավելապես հարկադրված էին պաշտպանվել: Քարթլեցիները այնպես, ինչպես բոլոր վրացիները, լավ ռազմիկներ էին: Ռազմիկներին թշնամու թափահարած սրից պաշտպանում էր զրահաշապիկը: Սուրը և վահանն իրենք էին պատրաստում: Սակայն, նրանց պաշտպանության հիմնական միջոցները բերդամրոցներն ու դիտանոց-աշտարակներն էին: Դրանք այնպես էին կառուցված, որ իրար էին նայում: Դիտանոց-աշտարակում միշտ հերթապահում էր որևէ մեկը: Թշնամու հայտնվելու դեպքում աշտարակի վրա կրակ էին վառում, և մի քանի րոպեում ներխուժման մասին իմանում էր ողջ երկիրը: Դիտանոցաշտարակներից ստացած տեղեկությունից անմիջապես հետո քարթլեցիներն իրենց ընտանիքի անդամներին թաքցնում էին մոտակա անտառածածկ կիրճերում, իսկ իրենք ամրանում էին բերդ-ամրոցում և թշնամու դեմ այնտեղից պայքարում: Խաղաղության հաստատումից հետո լեռնային և անտառածածկ կիճերից դուրս էին բերում ընտանիքի անդամներին և սովորականի նման շարունակում կյանքը: Ներխուժած թշնամին, գյուղերի հետ մեկտեղ, ավերում էր նաև եկեղեցիները, մենաստաններն ու վանքերը: Բնակչությունն անմիջապես համատեղ ուժերով վերականգնում էր քրիստոնեական աղոթավայրերը, իսկ թաքցրած սրբությունները` սրբապատկերները, խաչերը, վերադարձնում էին իրենց տեղը: Մինչև օրս Քարթլիի տարածքում հարյուրավոր բերդերի ու աշտարակների փլատակներ են պահպանվում: Դրանց մի մասը վերականգնվել է: Այժմ դրանք միայն տեսարժան վայրեր են զբոսաշրջիկների համար: Ներկայում և՛ Քարթլին, և՛ ողջ Վրաստանը պաշտպանում է վրացական բանակը: Ըմբշամարտը Քարթլիում
Աղբյուր 2. Ըմբշամարտ
34
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Քարթլիի գրեթե բոլոր գյուղերում տոնական օրերին շրջանի մեջ լցված թեփի վրա ոտաբոբիկ, ըմբշամարտի չուխա հագած ըմբշամարտում էին: Վայր ընկած կամ ծնկի իջած մրցակցին մոտենալն ու թիկունքից նրա վրա հարձակվելն անթույլատրելի էր: Ըմբշամարտի այս ասպետական կանոնը մինչև մեր օրերն է հասել իր նախնական տեսքով: Հաճախ, թշնամուն դեմ դիմաց բախվելիս, ռազմիկները վրացական ըմբշամարտի հնարքներ էին կիրառում: Շատ վրացի օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ վրացական ըմբշամարտով են սկսել իրենց ուղին: Դրանց թվում է Շոթա Չոչիշվիլին, ով վրացական ըմբշամարտի հնարքներով շատ մարտեր է հաղթել:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Շինդիսիի հերոսները 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցավ այսպես կոչված ՌուսաստանՎրաստան հնգօրյա պատերազմը: Ռուսական զորքը գրավեց Քարթլիի տարածքի մի մասը: Օգոստոսի 11-ին Շինդիսի գյուղի մոտ վրացիները ռուս զինվորականներին մեծ դիմադրություն ցուցաբերեցին, սակայն անհավասար պայքարում շատերը զոհվեցին: Տեղ հասած ռուսները զարմացել էին: Նրանք չեն կարողացել հավատալ, որ ռուսական զորքի հարյուրյակի դեմ միայն մի քանի վրացի էր պայքարում: Շինդիսիի ճակատամարտի զոհ դարձավ 17 վրացի: Այս հերոսներն են Միխեիլ Դվալիշվիլին, Մալխազ Աբաշիձեն, Ամիրան Շաինիձեն, Ալեքսանդրե Օնիանին, Ռուսլան Ծուլաձեն, Զվիադ Կացաձեն, Իլյա Գաբունիան, Ռոման Զոիձեն, Կախա Կոծաձեն, Էմզար Ծիլոսանին, Ֆելիքս Կակաուրիձեն, Վեփխիա Ջիշկարիանին, Մառլեն Բարամիան, Իլյա Շեղլաշվիլին, Իրակլի Ջանելիձեն, Շմագի Կուպատաձեն, Նիկոլոզ Փաչխիձեն:
1. Այսօր Վրաստանում զինվոր լինելը ձևավորվել է՝ որպես մասնագիտություն, ինչպես ուսուցչի կամ լրագրողի մասնագիտությունը: Իսկ անցյալում, երբ թշնամի էր ներխուժում երկիր, տղամարդիկ թողնում էին իրենց գործը և պաշտպանում ընտանիքներն ու հայրենիքը: Ինչ ես կարծում, ո՞րն է գերադասելի և ինչո՞ւ: 2. Գտի՛ր տեղեկություններ անվանի վրաց ըմբիշների մասին: 3. Ինչ ես կարծում, ինչո՞ւ է Բիրթվիսիի բերդի աշտարակներից մեկը կոչվել Շեուպովարի (անկոտրում, անվախ) անունով: 4. Օժանդակ ռեսուրսների միջոցով գտի՛ր Բիրթվիսիի բերդի մասին լեգենդը և փոքրիկ շարադրություն գրի՛ր նրա մասին: 5. Համացանցում տեղեկություններ գտի՛ր Շինդիսիի հերոսների մասին: Դիտե՛ք նրանց մասին ֆիլմը և քննարկե՛ք դասարանում:
Բիրթվիսիի բերդը Քարթլիում ամենաանառիկը համարվում էր Բիրթվիսիի բերդը: Այն ժայռոտ գագաթներով լեռներում է գտնվում: Մեր նախնիներն այնպես էին ամրացրել բոլոր մուտքերն ու կասկածելի տեղերը, որ գրեթե անհնար էր բերդը գրավել: Բիրթվիսիի բերդի հպարտությունն է ամենաբարձր բլրի վրա կառուցած «Շեուպովարի» (անկոտրում, անվախ) աշտարակը:
«Շեուպովարի» աշտարակը
Բերդի ջրամբարը
Բերդի մուտքերից մեկը
Աղբյուր 3. Բիրթվիսիի բերդը
ՔԱՐԹԼԻ
35
1.5
ԲԱԶՄԱԶԳ ՔԱՐԹԼԻՆ Ի՞նչն է խոսում Քարթլիի բնակչության հանդուրժողականության մասին:
ԲԱՌԱՐԱՆ Հանդուրժողա կանություն (տոլեռանտություն) – հարմարվողա կանություն, ուրիշի վարքին և հայացքներին հարմարվելու և դրանք հարգելու կարողություն:
Քարթլին աշխարհագրական առումով ոչ միայն Վրաստանի, այլ նաև Կովկասի կենտրոնական մասն է կազմում: Վրաստանի շուրջն ապրող ժողովուրդները միշտ փորձել են հավաքվել Քարթլիում, որտեղ դեռ Մցխեթան էր Վրաստանի մայրաքաղաքը, ավելի ուշ` Թբիլիսին: Դարեր շարունակ Քարթլիում ապրել է և մինչև օրս ապրում է տարբեր ծագումով բնա կչություն. հայեր, ադրբեջանցիներ, հրեաներ, օսեր, ասորիներ, քրդեր, եզդիներ, հույներ, գերմանացիներ, բոշաներ, ռուսներ և ուրիշներ: ՀՐԵԱՆԵՐԸ ՔԱՐԹԼԻՈՒՄ
Սուրբ Սիդոնիայի պատմությունը Հրեա Էլիոզը Մցխեթա էր բերել Քրիստոսի շապիկը: Նրա քույրը`Սիդոնիան, այն սեղմեց կրծքին և հենց տեղում հոգին ավանդեց: Էլիոզը ոչ մի կերպ չկարողացավ նրա ձեռքից առնել շապիկը, ուստի շապիկի հետ հուղարկավորեց հանգուցյալին: Մցխեթայում, այդ տեղում այժմ Սվետիցխովելիի տաճարն է վեր խոյանում: Սուրբ Սիդոնիայի հիշատակության օրը համընկնում է Մցխեթայի օրվան կամ Սվետիցխովելիի եկեղեցական տոնին:
Քարթլիում ոչ վրաց բնակչությունից ամենից վաղ հրեաներն են բնակվել: 26 դար առաջ նրանց հայրենիքի վրա է հարձակվել թշնամին: Թշնամուց փրկվելուց հետո, հրեաների մի խումբ Քարթլի է տեղափոխվել: Մցխեթայի կառավարիչը նրանց թույլ է տվել մնալ և այնտեղ, մոտակայքում է բնակեցրել նրանց: Հրեաները վրացիներից տարբեր կրոն և ավանդույթներ ունեին, սակայն դրա պատճառով նրանք Վրաստանում երբեք չեն ճնշվել, և պահպանել են իրենց կրոնն ու ավանդույթները: Ավելի ուշ հրեաները հաստատվեցին ողջ Վրաստանում: Քարթլիում նրանք հիմնականում ապրում էին Մցխեթայում և Ցխինվալիում: Այսպես դարձավ Վրաստանը հրեաների համար երկրորդ հայրենիք: Նրանց հաճախ հիշատակում են «վրացի հրեաներ» անվանվամբ:
Աղբյուր 1. Թբիլիսիի սինագոգը
36
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Աղբյուր 2. Հրեա վաճառականները Քարթլիի գյուղում
1. Ժամանակային գծի վրա տեղադրի՛ր հրեաների՝ Քարթլիում բնակեցման դարը: 2. Ինչ ես կարծում, ինչի՞ մասին է խոսում այն, որ Վրաստանում բնակվող հրեաներին անվանում են «վրացի հրեաներ»: 3. Աղբյուր 2-ի հիման վրա նկարագրի՛ր՝ ի՞նչ գործով են զբաղված հրեաները վրացական գյուղում:
ԱՍՈՐԻՆԵՐԸ ՔԱՐԹԼԻՈՒՄ Հրեաներից հետո Քարթլիում բնակություն են հաստատել ասորիները: Նրանք, վրացիների նման, ուղղափառ քրիստոնյաներ էին: Սկզբից` V-VI դարերում, Վրաստան էին գալիս ասորի վանականները և քրիստոնեություն էին տարածում: Դրանց թվում էին այնպիսի անվանի գործիչներ, ինչպիսիք են տասներեք ասորի հայրերը: Իսկ ավելի ուշ, երբ սեփական հայրենիքում սկսվում է ասորիների հալածանքը, նրանց մի մասը վանականների հետ տեղափոխվում է Վրաստան և բնակվում Քարթլիում: Քանդա գյուղում մինչև օրս ապրում են նրանց սերունդները: Քանդացի ասորիները լավ գիտեն վրաց լեզուն և ավանդույթները, թեև պահպանել են նաև սեփական լեզուն, ինչպես նաև՝ մշակույթը: Ասորի տասներեք հայրերին ղեկավարել է Հովհաննես (Իոանե) Զեդազենցին: Մցխեթայի մերձակայքում` Զեդազենի լեռան վրա, նա վանք է հիմնադրել և ամբողջ կյանքն այնտեղ անցկացրել: Մնացած վանականները Արևելյան Վրաստանի տարբեր կողմեր են գնացել և քրիստոնեական գործունեություն ծավալել:
Աղբյուր 3. Հովհաննես Զեդազենցու գերեզմանը Զեդազենիի վանքում
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
4. Ժամանակային գծի վրա տեղադրի՛ր ասորիների՝ Քարթլի գալու ժամանակը: 5. Տասներեք ասորի հայրերից ութը` Հովհաննես Զեդազենցին, Անտոն Մարտղոփցին, Շիո Մղվիմեցին, Հեսսե Ծիլկնեցին, Միքայել Ուլումբեցին, Թադեոս Ստեփանծմիդեցին, Պիրոս Բրեթեցին և Իսիդոր Սամթավնեցին, գործում էին Քարթլիի տարածքում: Ասորի հայրերի անուններից ելնելով` թվի՛ր այն վայրերը, որտեղ նրանք գործում էին: 6. Տետրի մեջ կազմի՛ր երկու սյունականոց աղյուսակ. «Ո՞ր վայրերում էին գործում ասորի հայրերը»: 7. Համացանցում տեղեկություններ գտի՛ր Քանդա գյուղում այսօր բնակվող ասորիների մասին: ՔԱՐԹԼԻ
37
ՕՍԵՐԸ ՔԱՐԹԼԻՈՒՄ ԲԱՌԱՐԱՆ Տոհմային ամուսնություն – ամուսնություններ տարբեր երկրների կառավարող թագավորական տոհմերի ներկայացուցիչների միջև:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
8. Գտի՛ր տեղեկություններ Քարթլիում, Ծերովանիում առկա փախստականների բնակավայրի մասին և դատողություն ծավալի՛ր այս բնակավայրի առկայության պատճառների մասին: 9. Պատմական բարեկամության մասին նամակ գրի՛ր օս հասակակցիդ և մտածի՛ր, թե ինչպես կարելի է վերականգնել հին փոխհարա բերությունները:
Քարթլիում շատ օսեր են ապրում: Լեռներում հողի սակավության պատճառով XVII դարի միջին շրջանից սկսվել է նրանց վերաբնակեցումը Հյուսիսային Կովկասից: Շիդա Քարթլիի լեռնային շրջաններում օսերի բնակեցմանը նպաստել է այն բազմաթիվ գյուղատեղիների առկայությունը, ինչը թշնամու հաճախակի ներխուժումների հետևանք էր: Պատմականորեն վրացիների և օսերի միջև հաստատվել էին բարի փոխհարաբերություններ: Հյուսիսային Կովկասում ապրող օսերը հաճախ մասնակցում էին Վրաստան ներխուժած թշնամու դեմ պայքարին: Վրաստանի և Օսիայի թագավորական ընտանիքների միջև տեղի էին ունենում տոհմային ամուսնություններ: Օրինակ` Թամար թագուհու մայրը օս էր: Վրաց թագավորներն ու իշխանները նպաստում էին օսերի՝ Վրաստանում բնակեցմանը և նրանց երեք տարի շարունակ ցորենով էին ապահովում: 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմի հետևանքով Շիդա Քարթլիի բնակչության մեծ մասը սեփական հայրենիքում վերածվեց փախստականի:
Աղբյուր 4. Փախստականների բնակավայր Ծերովանիում
ՀԱՅԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՔԱՐԹԼԻՈՒՄ Քարթլիում, ինչպես Վրաստանի ողջ տարածքում, վրացիներից հետո բնակչության մեծամասնությունը կազմում են հայերն ու ադրբեջանցիները: Հայերը հիմնականում բնակվում են Թբիլիսիում և Քվեմո Քարթլիի տարածքում: Նրանց հիմնական գործունեությունը առևտուրն է և արհեստագործությունը: Ադրբեջանցիներն ապրում են Քվեմո Քարթլիի բերրի գյուղերում և գյուղատնտեսությամբ են զբաղվում: Վրաստանին բանջարեղենով հիմնականում ապահովում են Բոլնիսիում և Մառնեուլիում բնակվող ադրբեջանցիները:
38
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Աղբյուր 5. Բանջարեղենի տնկիներ Մառնեուլիում
Հայ և ադրբեջանցի երիտասարդները վրաց լեզու են սովորում և վրացի հասակակիցների հետ Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տարբեր մասնագիտությունների տիրապետում: Աղբյուր 6. XVII դարի հոգևորական և բանաստեղծ Իոսեբ Սաակաձեի տեղեկությունը հայ քահանայի հերոսության մասին 1609 թվականին թշնամին Քուռ գետի աջ ափով ներխուժել և առաջ էր գալիս, երբ նրանց հանդիպեց գորեցի հայ հոգևորականը («տերտեր»): Նա անմիջապես հետ փախավ, Գորիի մոտ, Քուռ գետի վրա գցած կամրջի տախտակները քանդեց և իր քաղաքը փրկեց ավերումից: Եթե չլիներ գորեցի քահանայի ճարպկությունը, թշնամին հեշտությամբ կտիրեր քաղաքը, քանի որ քաղաքի բերդն այդ ժամանակ կրկին քանդված էր, և քաղաքացիները կդժվարանային պաշտպանել այն: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Բորչալոցի Խուդիան Բորչալոցի Խուդիան Վրաստանի աչքի ընկնող հերոսներից մեկն է: Նա ադրբեջանցի էր և մինչև կյանքի վերջը հավատարիմ ծառայում էր ՔարթլիԿախեթիի թագավոր Հերակլ Բ-ին: Թշնամու դեմ նա միշտ Հերակլ թագավորի մերձավորների հետ էր կռվում: Թագավորը ճիշտ գնահատեց Խուդիայի հավատարմությունը և նրան վստահեց իր կյանքի պաշտպանությունը: Բորչալոցի Խուդիան նույնիսկ ամենածանր ճակատամարտերի ժամանակ թագավորին մենակ չէր թողնում:
10. Ինչ ես կարծում, ինչո՞ւ այսպես վարվեց գորեցի հայը: Ըստ քեզ՝ ինչը դրդեց նրան նման պահվածքի: 11. Ինչ ես կարծում, ինչի՞ մասին է խոսում Հերակլ թագավորի այսպիսի անվերապահ վստահությունը բորչալոցի Խուդիայի նկատմամբ:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
12. Քո կարծիքով՝ ի՞նչ նշանակություն ունի պետական լեզվի` վրացերենի իմացությունը Վրաստանի քաղաքացիների համար: 13. Ինչպե՞ս ես հասկանում հանդուրժողականություն բառը: 14. Ինչո՞ւ կարելի է համարել, որ Քարթլին հանդուրժող է եղել տարբեր ազգության և կրոնի ներկայացուցիչների նկատմամբ: ՔԱՐԹԼԻ
39
1.6
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՔԱՐԹԼԻՈՒՄ Ինչպիսի՞ բնակավայրեր կային անցյալում Քարթլիում և ինչպիսի՞ք են դրանք այսօր: Քարթլիում այսօր նոր գյուղերի մեծ մասը հին գյուղերի տեղում է կառուցված, սակայն նոր տեղում` ընդարձակ հարթավայրերում ևս հանդիպում են: Անցյալում ցածրավայրերում գյուղեր չէին կառուցում, քանի որ գոյություն ուներ թշնամու ներխուժման վտանգ: Քարթլեցիներն ավելի լեռների, լեռնաշղթաների, սարերի ստորոտներում էին բնակվում: Այսպիսի տեղերում խմելու և ոռոգման ջուրն ավելի շատ էր, բացի այդ, թշնամու ներխուժման դեպքում լեռան ստորոտի կիրճերից ավելի հեշտ էր անտառում պատսպարվելը:
Աղբյուր 1. Ծինծղարո գյուղը
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Նկարագրի՛ր Աղբյուր 1-ը: Ինչ ես կարծում, որքանո՞վ հարմար և անվտանգ էր այսպիսի գյուղում ապրելն անցյալում և ինչպիսի՞ն է այսօր: Հիմնավորի՛ր պատասխանը:
Աղբյուր 2. Գյուղում երկու ցանկապատերի միջև անցնող ճանապարհ
40
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Քարթլիում բնակավայրը խմբավորված էր, ինչը նշանակում է, որ տներն իրար մոտ էին կառուցած, և բակն ու տնամերձը շատ փոքր էին: Մեծ գյուղը տարբեր թաղամասերից էր բաղկացած: Թաղամասերի միջև նեղ ճանապարհներ էին անցնում, որոնք օրղոբե (երկու ցանկապատերի միջև անցնող նեղ ճանապարհ) էին կոչվում: Երկու տեսակ ցանկապատեր կային գյուղում` քարաշեն և «կենդանի ցանկապատ»: Շատ հաճախ գյուղացիներն իրենց հողամասի սահմանին բույսեր էին տնկում: Մեկ երկայնքով շարված բույսերը «կենդանի ցանկապատ» էին ստեղծում: Այսօր քաղաքում կամ գյուղում, հիմնականում, շատ բարեկարգ տներ կան: Հնում վրացիներն ապրում էին հարթ տանիքով և դահլիճային տիպի՝ հազարաշեն տներում: Հարթ տանիքով տան վրա, սովորաբար, վերևից՝ որպես
տանիք, հող էր լցված, որը հարթեցնելը շատ աշխատատար գործ էր: Դահլիճային կացարանների ծածկը տարբերվում էր. տանիքը մեծ գերաններով էր կառուցվում, վերևում նեղանում էր, որտեղից լույս էր թափանցում և նաև` օջախի ծուխն էր դուրս գնում: Այն ժամանակվա տները չունեին լուսամուտներ, և լույսը միայն վերևից էր ընկնում ներս: Հնում տան կենտրոնում կրակ էր վառվում, և այս կրակի վրա կախված կաթսայի մեջ կերակուր էին պատրաստում: Օջախի կրակը միշտ վառ էր: Այն չէր կարելի հանգցնել: Ըստ այն ժամանակ տարածված հավատալիքի՝ օջախը հանգցնելը վատ նշան էր:
Աղբյուր 3. Դահլիճային տեսակի տուն Քարթլիում
Աղբյուր 4. Հարթ տանիքով տուն Քարթլիում
Աղբյուր 5. Ժամանակակից տուն
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
2. Ինչ ես կարծում, Քարթլիում ինչո՞ւ էր բնակեցումը խմբավորված: 3. Ինչո՞ւ է այսօր բնակեցումը փռված (Աղբյուր 1): 4. Նկարագրի՛ր դահլիճային տեսակի տունը (Աղբյուր 3): Ինչո՞վ կարող ես բացատրել լուսամուտ չունենալու հանգամանքը: 5. Ըստ 3-5 աղբյուրների՝ ի՞նչ տարբերություն ես տեսնում հին և նոր բնակելի տների միջև: 6. Տետրի մեջ լրացրո՛ւ աղյուսակ. «Հին և նոր բնակելի տները Քարթլիում»:
ՔԱՐԹԼԻ
41
1.7
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԸ ՔԱՐԹԼԻՈՒՄ Ի՞նչ տնտեսական գործունեություն էին ծավալում Քարթլիում:
ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Քարթլիի կերակուրները Քարթլիի խոհանոցը հայտնի է իր ապուրներով: Դրանց թվում են հոնի, թանի և թրթնջուկի կերակուրները, հացի խարչոն: Քարթլին հայտնի է նաև թթուներով, օրինակ` ջոնջոլի թթվով:
Քարթլեցիների հիմնական գործունեությունը երկրա գործությունն էր: Նրանք դաշտերում հատիկայիններ, հիմնականում` ցորեն էին աճեցնում: Հին քարթլեցիները հատիկայինների տարբեր տեսակներ էին աճեցնում. «դիկա» (հիմնականում՝ լեռնային գոտիներում աճող), «դոլիս պուրի» (փափուկ ցորենի տեղական սորտ), «թավթուխի» (աճում է ցածրադիր գոտում)): Դրանց միջև մեկ հիմնական տարբերություն կա. կան այնպիսի տեսակներ, որոնք աշնանն են ցանվում, սերմը ամբողջ ձմեռ մնում է հողի մեջ և գարնանը ծլում: Գոյություն ունի այնպիսի տեսակ, որը հենց գարնանն է ցանվում և շատ շուտ էլ ծլարձակում: Վրաստանը ճանաչված է՝ որպես ցորեն արտադրող հնագույն երկրներից մեկը: Որպեսզի հատիկայինը աճեցնեին, անհրաժեշտ էր հողը վարել, այնուհետև ցանել, փոցխել, հասուն հասկերը հնձել, կալսել, աղալ, իսկ վերջում թխել: Քարթլեցիների գլխավոր սնունդը հացն ու այլ բուսական կերակուրներն էին: Հացը թխում էին թոնրում:
Աղբյուր 1. Հոնի կերակուր
Հողը վարելը Հաց թխելու գործարան Ցանել-փոցխելը
Ալրաղաց կոմբինատ
Ծլելը և հասունանալը
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Ըստ Աղբյուր 1-ի, ասա՛` ի՞նչ ուղի պետք է անցնի ցորենը, որպեսզի վերջում հաց, բուլկի կամ այլ խմորեղեն ճաշակես:
42
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Կալ, որտեղ չորանում և քամու տակ մղեղից մաքրվում են ցորենի հատիկները:
Հատուկ մեքենայով` կոմբայնով, միաժամանակ տեղի է ունենում և բերքի հավաքում (հնձում) և կալսում:
Աղբյուր 2. Ցորենից մինչև հաց
ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Քարթլիում զարգացած էր նաև անասնապահությունը: Տնտեսության այս բնագավառը մեծ ծառայություն էր մատուցում երկրագործությանը: Եզների օգնությամբ վարում էին հողը: Միևնույն ժամանակ, անասնապահական մթերքով սնվում էին, իսկ ոչխարը նաև բուրդ էր տալիս: Այդ էր պատճառը, որ մեր նախնիները զբաղվում էին նաև ոչխարաբուծությամբ: Բրդից թել էին մանում և թելով հագուստ գործում: Տղամարդիկ ոչխարը խուզում էին, հետո մնացած գործը կանայք էին կատարում: Նրանց պարտականությունն էր գործելը և նաև՝ կարելը: Հնում մարդիկ ոտնամանները կովի կամ գոմեշի կաշվից իրենք էին պատրաստում: Այսօր ֆաբրիկաներում են պատրաստվում և՛ գործվածքը, և՛ հագուստը, և՛ կոշիկները:
Աղբյուր 3. Ձեռքով գործելը
Աղբյուր 4. Տոն Քվաթախևիում
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
2. Նկարագրի՛ր Աղբյուր 4-ը: ա) Ինչպե՞ս են հագնված քարթլեցի կանայք և տղամարդիկ: բ) Սեղանի ո՞ր ավանդույթն ես տեսնում, և այն ինչո՞վ է տարբերվում այսօրվա ավանդույթից: գ) Ի՞նչ փոխադրամիջոց ես տեսնում: Ինչո՞վ է տարբերվում ժամանակակից տրանսպորտից:
ՔԱՐԹԼԻ
43
ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր 5. Չիր
Ամբողջ Վրաստանում գյուղատնտեսության կարևոր բնագավառներից մեկը այգեգործությունն էր: Այս առումով այսօր առանձնապես հայտնի է Քարթլին: Միրգը հարուստ է վիտամիններով, սակայն ավելի շատ վիտամին է պարունակում չիրը, որը պատրաստում են գրեթե ամեն տեսակ մրգից: Եթե գարնանը չիրը շատ է չորանում, այն խաշում են և այդպես ճաշակում: Շլորից և սալորից պատրաստում են տղլապի (սալորի միջուկի չորացված խյուս), որը նաև կոկորդի ցավի դեղ է: Այսօր միրգը պահում են հատուկ սառնարաններում, ուստի այն պահվում է մինչև ձմեռ: Հնում ևս ծանոթ էին միրգը ձմեռվա համար թարմ պահելու տարբեր միջոցների: Օրինակ, խնձորը և տանձը պահում էին հողի մեջ և կաթսաներում: Հնում Քարթլիում ևս, ինչպես ամենուր Վրաստանում, հազվադեպ էին օգտագործում մսամթերք: Մինչև օրս պահպանվել են տարբեր օտարերկրացի ճանապարհորդների գրավոր աղբյուրներ, որտեղ նրանք նկարագրում են Վրաստանի բնակչությանը, նրանց կազմվածքը և սննդի օրաբաժինը: Օտարերկրացի ճանապարհորդները միշտ նշում էին, որ վրացիները նիհար էին, նրբիրան և գեղեցիկ: Իսկ դա, սննդի հետ մեկտեղ, պայմանավորում էր նաև ամենօրյա աշխատանքը: Հնում Քարթլիում հազվադեպ թե հանդիպեր ծույլ մարդ: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
3. Ի՞նչ եղանակով են այսօր միրգը պահպանում երկար ժամանակ: 4. Համաձայն քո դիտարկման, վրացիների շրջանում և, ընդհանրապես, մարդկանց շրջանում ինչո՞ւ է առաջացել ավելորդ քաշի խնդիրը: Դու ինչպե՞ս ես հոգ տանում, որ ավելորդ քաշի խնդիրը չանհանգստացնի քեզ: 5. Առողջության պահպանման համար ինչո՞ւ է կարևոր առողջ սնունդը: Ի՞նչ դեր է կատարում միրգը քո սննդի օրաբաժնում: Խաղողը պահպանելու եղանակներ Խաղողը պահելը անցյալում ուներ ծիսակարգային նշանակություն: Խաղողի այգում խաղողի ամենաբերքատու որթատունկի տակ հողը փորում էին , մեջը հարդ էին փռում և վազը պառկեցնում մեջը, փոսի մեջ պառկեցրած բերքատու վազը ծածկում էին փայտերով կամ տախտակներով և վրայից հող լցնում: Ամանորի նախորդ օրը հողի մեջ պառկեցված վազերից մեկը հանում էին, վազի վրա գինի լցնում, շնորհավորում նրա Նոր տարին և ասում. Աղբյուր 6. Խաղողի կախան «Ահա, քո տված գինին, հենց դու շնորհավորեցիր և հենց դու տվեցիր մեզ բազում գինիներ»: Մնացած թաղած վազերը, երբ ուզում էին, այն ժամանակ էին հանում: Այսպես մինչև ուշ գարուն կարող էին խաղող ճաշակել: Խաղողը պահելու ևս մեկ միջոց էր խաղողի կախանը: Նման դեպքում վազը խաղողի ողկույզներով կտրում էին ճյուղից և պահում ձմեռվա համար:
44
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
1.8
ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ Փոխադարձ օգնության ի՞նչ ավանդույթ գոյություն ուներ Քարթլիում, և ինչպե՞ս է այն դրսևորվում այսօր:
ՏԱՐԵՐԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Մարդը բնությունից ստանում է բազմաթիվ գոյության միջոցներ, սննդամթերք, շինանյութ: Հողի մշակումը և անասնապահությունը ևս ենթադրում են բնության հետ շփում: Սակայն շատ բարիքից բացի, բնությունը մարդուն կարող է նաև վնաս բերել: Հաճախ դրանում մեղավոր է ինքը՝ մարդը: Թբիլիսիում, Վերեի գետահովտում, Հերոսների հրապարակում և կենդանաբանական այգու տարածքում, ընդամենը 50 տարվա ընթացքում, երկու անգամ տարերային երևույթ է տեղի ունեցել. վարարած Վերե գետի զոհ են դարձել մարդիկ և կենդանիներ, քաղաքին մեծ վնաս է հասցվել:
Աղբյուր 1. Թբիլիսիի կենդանաբանական այգու հարակից տարածքը 2015 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած հեղեղումից հետո:
Աղբյուր 2. Նույն տարածքը 2017 թվականին
ՔԱՐԹԼԻ
45
Աղբյուր 3. «Ուժը միասնության մեջ է»` թբիլիսցիները պայքարում են աղետի հետևանքների դեմ:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Դատողությո՛ւն արեք` ի՞նչ նշանակություն ունի հիմնախնդրի համատեղ լուծումը (Աղբյուրներ 1-3): 2. Հիշի՛ր` ո՞ր դեպքում ես օգնել ընկերոջդ, տարեց մարդու կամ նեղության մեջ գտնվողի: Պատմի՛ր այդ պատմությունը համադասարանցիներիդ: 3. Գրի՛ր այն պատճառները, որոնք սողանք առաջացրին, և Վերե գետի գետահովտում դժբախտություն պատահեց: 4. Թբիլիսցիներն ինչպե՞ս պայքարեցին աղետի հետևանքների դեմ: 5. Ինչպե՞ս պետք է վարվեն մարդիկ, որպեսզի կանխեն Վերե գետի կիրճում տեղի ունեցածի նման ողբերգությունները:
Դժբախտությունը կանխելու համար անհրաժեշտ է որոշել այն հարուցող պատճառները: Վերեի գետահովտում բնակչությունը նորից բնակվեց XIX դարում: Թբիլիսցիների թիվն էլ արագ աճում էր: Այդ ժամանակ էներգիայի գլխավոր աղբյուրը ածուխն էր: Տեղի բնակչությունը վար ու ցանքի համար հողամասեր էր ձեռք բերում անտառը հատելով, միևնույն ժամանակ ածխագործությամբ էին զբաղվում: Իսկ ածխի մեծ պահանջարկին հետևեց ավելի մեծ թափով անտառահատումը: Անտառը հատվեց այնտեղ, որտեղ հնում ոչ ոք ոք ծառ չէր հատում` սարալանջերին: Իսկ առատ անձրևները որոշ այնպիսի տեղերում սողանք առաջացրին, որտեղ հնում անտառներ էին: Դրա հետևանքով բազմաթիվ ողբերգություններ եղան:
Աղբյուր 4. Սողանք
46
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
6. Տեղեկություններ գտի՛ր` ինչո՞ւ է առաջացել «Ի՞նչ ես գորեցու նման ճանապարհի մեջտեղով քայլում» արտահայտությունը: 7. Դասարանում շաբաթօրյակ պլանավորե՛ք: Դրա համար նախօրոք պատրաստվե՛ք. ա) Ծանոթացե՛ք ծառատունկի կանոններին: բ) Պատրաստե՛ք ծառի տնկիներ և բահեր: գ) Ընտրե՛ք վայր, որտեղ կտնկեք տնկիները:
ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՆՈՒՄ Մարդուն սատարելը Վրաստանի բոլոր անկյուններում սովորական երևույթ էր: Քարթլիում մարդիկ միմյանց օգնում էին վար ու ցանքի, հնձելու ժամանակ: Այլ կերպ հնարավոր էլ չէ պատկերացնել, քանի որ վրացական մեծ գութանին լծում էին 16-18 եզ ու գոմեշ, իսկ այդքան եզ ու գոմեշ հազվադեպ էր լինում, որ մեկ ընտանիքն ունենար: Ուստի անհրաժեշտ էր ընկերանալ, փոխադարձաբար օգնել միմյանց: Նման աշխատանքային միավորումը կոչում էին «մոդգամի»:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Աղբյուր 5. Մոդգամի
Քարթլիում միմյանց օգնում էին նաև տնտեսության այլ ոլորտներում: Այստեղ կթու անասուն քիչ ունեին, ինչի համար դիմում էին աշխատանքի միավորման: Դա կոչում էին խանուլոբա (հայերեն բարբառային` խաբ): Հինգ կամ ավելի, կամ պակաս հարևաններ միավորվում էին և մեկ շաբաթվա ընթացքում կովի կթած կաթը մեկ հարևանի մոտ հավաքում, մյուս շաբաթ` երկրորդի մոտ և այսպես շարունակ: Այս միջոցին դիմելով` փոքրաթիվ անասուններ ունեցողը ձմեռվա համար հավաքում էր պանրի և յուղի պաշար: Քարթլիում հարևանները և բարեկամները միմյանց աջակցում էին նաև տուն կառուցելու ժամանակ: Անհատույց օգնում էին այրիներին և որբերին: Այնպես որ, միմյանց սատարելը հնագույն վրացական ավադույթ է: Վրաստանում մի այսպիսի ասացվածք էլ կա. «Մենակ մարդը նույնիսկ ուտելիս է մեղք»:
8. Ինչպե՞ս եք հասկանում «Մենակ մարդը նույնիսկ ուտելիս է մեղք» ասացվածքը: 9. Հետաքրքրվի՛ր ընկերներիցդ՝ արդյոք որևէ մեկի անհրաժե՞շտ է քո օգնությունը և, եթե հնարավորություն ունես, օգնի՛ր նրան: 10. Համադասարան ցիների հետ դպրոցի տնօրինությանն օգնություն առաջարկի՛ր՝ դպրոցի բակի կանաչապատման կամ այլ որևէ միջոցառման մեջ:
ՔԱՐԹԼԻ
47
ԻՆՉ ԳԻՏԵՄ ԵՎ ԻՆՉ ԵՄ ԿԱՐՈՂ 1. Հիշի՛ր` ամենից շատ ո՞ր տարերային երևույթներն են բնորոշ Քարթլիին: 2. Խմբով նախագիծ պատրաստե՛ք. «Ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ մեր երկրամասում տարերային դժբախտությունները կանխելու համար»: Պլանավորե՛ք նախագծի իրականացման համար անհրաժեշտ քայլերը. ա) Հարցազրույց անցկացրե՛ք ավագների հետ` ո՞ր տարերային երևույթն է տեղի ունենում ձեր երկրամասում ամենից հաճախ, ի՞նչն է հարուցում այն և ի՞նչ հետևանքներ է ունենում: Հարցազրույցի համար հատուկ պատրաստվե՛ք. • Համաձայնության եկե՛ք` ումի՞ց կվերցնեք հարցազրույց: • Նախօրոք մտածե՛ք հարցերը և բաշխե՛ք դրանք: • Պատասխանները ձայնագրե՛ք ձայնագրիչով կամ գրի՛ առեք տետրում: • Ի՛ մի բերեք ստացած պատասխանները և արե՛ք եզրակացություններ. ո՞ր տարերային երևույթն է ձեր երկրամասում տեղի ունենում ամենից հաճախ: Ավագների կարծիքով, ի՞նչն է հարուցում այն:
Աղբյուր 1. Սողանքը, դրա պատճառը և հետևանքները
48
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Աղբյուր 2. Կարկուտ
բ) Համացանցում գտե՛ք լրացուցիչ տեղեկատվություն այս տարերային երևույթի և դրա պատճառների մասին: Դրա համար ինֆորմատիկայի ուսուցչի հետ գտե՛ք համապատասխան կայքէջեր: գ) Ամփոփե՛ք հարցազրույցի և համացանցի (այսինքն` էլեկտրոնային) նյութերը և պատրաստե՛ք շնորհանդես PPT-ում, որտեղ թեզիսների տեսքով կձևակերպեք հետազոտության արդյունքները և կներկայացնեք համադասարանցիներին: դ) Պատրաստե՛ք պաստառ: Դրա վրա, բացի համապատասխան նկարից, կլինի կոչ, որը հասարակությանը կհիշեցնի, թե ինչ ճանապարհով կարելի է պաշտպանվել դրանից: ե) Կազմակերպե՛ք պաստառների ցուցահանդես: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՁԵՎԱԹՈՒՂԹ
Աղբյուր 3. Աշխատանք պաստառի վրա
Հարցվողի անունը ......................... 1. Արդյոք նշված հիմնախնդիրը կարևո՞ր է և ինչո՞ւ: 2. Ինչպիսի՞ն է պետության դերը այս հիմնախնդրի կարգավորման մեջ: 3. Ի՞նչ վերաբերմունք ունեն քաղաքացիներն այս հիմնախնդրի նկատմամբ: 4. Որտե՞ղ կարող ենք հայթայթել տեղեկատվություն այս հիմնախնդրի մասին: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԽՄԲԻ ՊԼԱՆ ԿԱԶՄԵԼՈՒ ՁԵՎԱԹՈՒՂԹ
Հարցվող ................................ Ամսաթիվ ......................................... Վայր .......................................... Խմբի անդամներ. ......................... Հիմնական հարց
Հարցի հեղինակ
Գրառման համար պատասխանատու
Լրացուցիչ տեղեկությունների հայթայթման տեղեկատվական միջոցներ. գրադարան, տպագիր մամուլ, ուսուցիչներ, էլեկտրոնային տեղեկատվական միջոցներ:
ՔԱՐԹԼԻ
49
ԲԱԺԻՆ 2.
ԻՄԵՐԵԹԻ a
C
e
r
s
!
is
Terjola ! .
b i
ajameTis nakrZali
m
! beRlevi
zestafoni
m
wyaltubo ! . saTa i nak
! qu .
d
la iri v e y
i
navenaxevi
eguTi !
m
!
! .
r e T i s la korbouli ! k o l x e T i s u
! quTaisi .
WiaTura ! kacxi .
saCxere . !
uR. jvari samtredia ! .
geguTi !
o b i R l d a b l o b i a io q
tyibulis wylsc.
perevi
! sxvitori xoni !
ni
! tyibuli .
! xreiTi
o
i
!
z
s
2862 m. lebeurismTai
cxen is wy al i
W
ltubo ! . saTaflias nakrZali
i d
T
1217
s a m e g r e l
a
naqeralas uR.
m
promeTes mR yumisTavi
e
i
!
okaces CannCq.
e
q
gurna
promeTes mRvime ! yumisTavi
u
Zir
l
x
s
-
o
nCq.
r
n
W
e
a
v a
r
i e T
!
r
aja nakr
l
e
i
g
m ri Cxe
x
i
s
! . sajavaxo ! . Այս բաժնում կծանոթանաս ! Արևմտյան ! salxino ! vani lxino Sorapani ! baRdaTi . Վրաստանի պատմա-ազգագրական grigaleTi երկրամասերից մեկին` Իմերեթիին: rikoTis uR. 999 Կիմանաս, թե որտեղ է գտնվում, ինչպիսի ! xaragauli բնություն ունի և ինչ ազդեցություն . u ունի դա բնակեցման տեսակի, շենքերիl a և տնտեսության բնագավառների վրա, r ! ինչպես էին կարողանում տները borjomմի xani տեղից մյուսը տեղափոխել, Իմերեթիի xaragaulis k i kur. sairme ! i բնակչությունն ինչու էր գնում արտագնա d ! a e q e x ժամանակի ընթացքում e sաշխատանքների, erovnuli e s m T այս i երկրամասը,parki ինչպես է փոխվել m. mefiswyaro 2850 m aro 2850 մշակույթի 2496 որ հուշարձաններն են zek գտնվում 9km zekaris uR. Իմերեթիում, և ինչու պետք է 0 s a s a պահպանենք դրանք: m c i !
!
m c x e - j a v a x e T
50
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
a
r
W a
-
l
m
r
s
2862 m. lebeurismTai perevi
WiaTura ! kacxi .
! quTaisi .
!
!
yv
navenaxevi
Terjola ! . ajameTis nakrZali
la
r e T i s e m korbouli
iri
i
i
!
uR. jvari
! beRlevi
m
zestafoni
q
o b i R l s
! .
a
la
T
tyibulis wylsc.
!
!
! baRdaTi Sorapani .
grigaleTi
i
saTaflias nakrZali
saCxere . !
d
! tyibuli .
!
! sxvitori
! xreiTi
u
i
e
W
bo
s
Zir
a
naqeralas uR.
1217
i d
e
i
!
!
u
q
gurna
omeTes mRvime avi
x
C
e
m ri Cxe
x
rikoTis uR.
e
l
999
i
! xaragauli . a
pirobiTi aRniSvnebi
borjomxaragaulis
xani
!
e
m
850
kur. sairme
s
x
e
2496 zekaris uR.
q
T
i
s
e
d
dasaxlebuli punqtebi
l
!
! .
i
! . ! !
erovnuli parki
a m T i c x e e x a - j a v
mxaris centri municipalitetis centri sxva dasaxlebuli punqti kurorti
gzebi
0
9km
avtomagistrali gzatkecili rkinigza
sazRvrebi saxelmwifos istoriul-geografiuli provinciis daculi teritoriis
hidrografia mdinare tba, wyalsacavi CanCqeri
sxva aRniSvnebi simaRliTi niSnuli uReltexili karstuli mRvime aeropotri
51
2.1
ԻՄԵՐԵԹԻԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ Որտե՞ղ է գտնվում Իմերեթին, և բնության ո՞ր տեսարժան վայրերն են գտնվում այնտեղ: Իմերեթին Վրաստանի ամենամեծ պատմա-ազգագրական երկրամասերից մեկն է: Աշխարհագրական առումով այն զբաղեցնում է Վրաստանի կենտրոնական մասը: «Իմերեթի» անվանումը ծագել է «Իմերի» կամ Լիխիի լեռնաշղթայի այն կողմ, իմերի կողմ բառից: Լիխիի լեռնաշղթան Վրաստանը բաժանում է արևելյան և արևմտյան մասերի: Ազգագրական և աշխարհագրական առումով, Իմերեթին երկու մասի է բաժանվում` Զեմո Իմերեթի և Քվեմո Իմերեթի: Շատ դարեր առաջ Իմերեթին անվանել են նաև Արգվեթի: Իմերեթիի կենտրոնը Քութաիսի քաղաքն է:
Աղբյուր 1. Քութաիսիի տեսարանը
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Քարտեզի օգնությամբ (էջ 50-51) թվարկի՛ր` Վրաստանի ո՞ր երկրամասերն են սահմանակցում Իմերեթիին: 2. Քարտեզի օգնությամբ (էջ 6-7) պարզի՛ր` ո՞ր լեռնանցքը պետք է անցնես, որպեսզի Իմերեթիից մեքենայի ճանապարհով մեկնես Ռաճա: 3. Վրաստանի պատմա-ազգագրական երկրամասերի քարտեզի օգնությամբ (էջ 8-9) պարզի՛ր` ո՞ր երկրամասերը պետք է հատես՝ Քութաիսիից Սև ծով հասնելու համար: 4. Թվարկվածներից ո՞ր բնակավայրերը չեն գտնվում Իմերեթիի տարածքում. Քութաիսի, Զեստափոնի, Սամտրեդիա, Սաչխերե, Ճիաթուրա, Վանի, Բաթումի, Գորի, Թերջոլա, Բաղդաթի, Թելավի, Շրոշա, Մեստիա: 5. Քարտեզի վրա (էջ 50-51) գտի՛ր` ո՞ր պահպանված տարածքներն են գտնվում Իմերեթիում:
52
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Զեմո Իմերեթին և Քվեմո Իմերեթին իրարից տարբերվում են բնական պայմաններով: Զեմո Իմերեթին լեռնոտ է, այստեղ շատ սարեր, բլուրներ և կիրճեր կան: Նրա կլիման ավելի չոր է, քան Քվեմո Իմերեթիինը, որը փռված է Կոլխեթիի ցածրավայրում: Այստեղ հիմնականում հարթ վայրեր են: Իմերեթին հարուստ է քարանձավներով: Բոլորին բնության հուշարձանի կարգավիճակ է շնորհված, և պետությունը հատուկ հոգ է տանում դրանց մասին: Բազմաքանակ քարանձավներից հատկանշական են Պրոմեթևսի, Սաթափլիայի, Ծղալտուբոյի (Թեթրայի), Նավենախևիի քարանձավները: Գետնի տակ փռված դահլիճները հարուստ են ստալակտիտներով (շթաքարեր), ստալագմիտներով (պտկաքարեր), քարացած ջրվեժներով և կախված քարե վարագույրներով: Սաթափլիան միակ վայրն է աշխարհում, որտեղ հայտնաբերվել է դինոզավրերի շուրջ 200 ոտնահետք:
Ստալակտիտ
Ստալագմիտ
Աղբյուր 2. Պրոմեթևսի քարանձավը
Աղբյուր 3. Դինոզավրի ոտնահետք: Ծղալտուբոյում հայտնաբերված դինոզավրի ոտնահետքը մոտավորապես 50-60 միլիոն տարվա վաղեմություն ունի: Գիտնականներն ապացուցում են, որ այն ժամանակ Վրաստանի տարածքում ապրում էին տասնյակ տարբեր տեսակի դինոզավրեր: Դրանց մեծ մասը խոտակեր էր, թեև եղել են նաև գիշատիչ դինոզավրեր:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Աղբյուր 4. Դինոզավրի վերականգնված կմախք
6. Պատրաստի՛ր «Դինոզավրերը Վրաստանում» թեմայով շնորհանդես: Պարզի՛ր դրանց ոչնչացման պատճառը: Առաջադրանքը պատրաստելիս` օգտվի՛ր օժանդակ նյութերից, կայքէջ. http://tskaltubo-crt.ge/portfolio/sataplia/ 7. Շնորհանդեսը ներկայացրո՛ւ Իմերեթիի ամփոփիչ դասի ժամանակ: ԻՄԵՐԵԹԻ
53
Վրաստանում ամենախորը կանիոնը` Օկացեն, և ամենաբարձր ջրվեժը` Կինչխան գտնվում են Իմերեթիում: Այս երկրամասը հայտնի է նաև բնության հրաշալիքներից մեկով` Կացխայի սյունով, որը Զեմո Իմերեթիի Կացխա գյուղում է: Սա բնական ժայռաքարի զանգված է, որը սյունի ձև ունի: Նրա բարձրությունը 40 մետր է: Բարձր սյունի գագաթին մեր նախնիները եկեղեցի են կառուցել: Բնության հրաշալիքներից բացի, Իմերեթին հայտնի է իր բուժիչ ջրերով և հանածոներով: Այստեղ են գտնվում հայտնի առողջարաններ Ծղալտուբոն և Սաիրմեն: Քարածխով հարուստ է Տղիբուլին, իսկ մանգանով` Ճիաթուրան:
Աղբյուր 5. Կինչխա ջրվեժը
Աղբյուր 6. Կացխայի սյունը
Սաիրմե Համաձայն ժողովրդի մեջ տարածված ավանդազրույցի, Սաիրմեի աղբյուրները հայտնաբերել են վիրավոր եղնիկի հետքով գնացող որսորդները: Այն վայրում, որտեղ հաճախ հավաքվում էին եղջերուների հոտերը, ժանգից կարմրած քարերի վրա աղբյուր էր հոսում: Աղբյուրից մի փոքր հեռու հովիվները մի տարօրինակ վայր են նկատել, որտեղ խոտը միշտ կանաչ էր, ձյունն արագ հալչում էր, իսկ անձրևից հետո հողը մի քանի րոպեում չորանում էր: Ինչպես պարզվեց, այս հրաշքի պատճառը ջերմային հանքային ջուրն էր: Բացի բուժիչ ջրից, Սաիրմեում փշատերև և սաղարթավոր անտառներ կան, և օդը մաքուր է: Ուստի, այստեղ առողջության բարելավման համար ստեղծված են բոլոր պայմանները: Աղբյուր 7. Սաիրմե առողջարանը
54
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Աղբյուր 8. Ծղալծիթելա գետը
Ծղալծիթելայի մասին լեգենդը Իմերեթիում հոսում է կարմրավուն գետ, որը կոչվում է Ծղալծիթելա (Կարմրաջուր): Նրա կարմրավուն գույնի պատճառով ժողովուրդը լեգենդ է հորինել, համաձայն որի, գետի ջուրը ճակատամարտերից մեկի ժամանակ կարմրով է ներկվել: Համաձայն ավանդույթի, այս ճակատամարտում վրացիները դաժան պարտության են մատնել թշնամուն, և դրանից հետո գետը կարմրել է: Սակայն սա միայն լեգենդ է: Իսկ ճշմարտությունն այն է, որ ջրի կարմիր գույնի պատճառը կարմիր հողն է:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
8. Ինչ ես կարծում, ի՞նչ է անհրաժեշտ, որ պահպանենք առողջ կենսակերպ: Նման կենսակերպի համար Սաիրմեում ինչպիսի՞ պայմաններ կան: 9. Գտի՛ր տեղեկություններ՝ ուրիշ ի՞նչ առողջարաններ գոյություն ունեն Իմերեթիում: Ի՞նչ հիվանդություններ են բուժում այնտեղ: 10. Գետն ինչո՞ւ է կոչվել Ծղալծիթելա: 11. Բնության ի՞նչ հրաշալիքներ կան քո երկրամասում: Գտի՛ր տեղեկություններ դրանց մասին: 12. Ի՞նչ օգտակար հանածո կա քո երկրամասում: Ինչի՞ համար են օգտագործում այն:
ԲԱՌԱՐԱՆ Կանիոն – խորը գետահովիտ: Ստալակտիտ – հոսանքանստվածքային գոյացումներ, որոնք առաջացել են կրաջրի կաթիլներից և սառցալեզվակների տեսքով, խողովակաձև կախվում են քարայրերի առաստաղներից: Ստալագմիտ – վեր խոյացող, կոնաձև գոյացումներ, որոնք առաջանում են քարայրերի հատակին, բարձրից կաթող կալցիումի կարբոնատով հագեցած ջրային կաթիլներից:
ԻՄԵՐԵԹԻ
55
2.2
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԻՄԵՐԵԹԻՈՒՄ Ի՞նչ ազդեցություն ունի շրջակա միջավայրը Իմերեթիի բնակավայրերի տեսակների վրա:
ԲԱՌԱՐԱՆ Հյուպատոս – պաշտոնեական անձ, որն իր պետության և նրա քաղաքացիների շահերն է ներկայացնում և պաշտպանում օտար պետության տարածքում:
Զեմո Իմերեթիում բնակչությունն առավելապես գետահովիտներում է բնակեցված: Նրանց գյուղերը փռված են մեծ տարածությունների վրա և բաղկացած են տարբեր թաղամասերից: Քվեմո Իմերեթիում բնակավայրն ավելի փռված է, և բակերն ու տնամերձերն ավելի մեծ են: Լեռնային և անտառային ռելիեֆի պատճառով թշնամին դժվար էր հասնում Իմերեթի: Ուստի պարտադիր չէր բնակչության միասին, խմբավորված ապրելը:
Աղբյուր 1. Գյուղ Զեմո Իմերեթիում
Աղբյուր 2. 17-րդ դարի կեսերին Ռուսաստանի դեսպանը՝ Իմերեթիի բնակավայրերի տեսակների մասին
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Ըստ Աղբյուր 2-ի, նկարագրի՛ր XVII դարի միջին շրջանում Իմերեթիի բնակավայրերի տեսակները:
56
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
«Գյուղերը և ավանները, ինչպես նաև գյուղերում ու ավաններում տները, իրարից հեռու են, փռված են բլուրների վրա, ցածրավայրերում, լեռներում և նույնիսկ լեռների վրա: Նրանց բնակավայրն ու ցանքատարածություններն այնտեղ են, որտեղ աղբյուրներ կան: Միայն թե ոչ թե կողք-կողքի, միասին են բնակեցված, այլ երկու, երեք, տասը, քսանական ծուխ, և դրանք էլ միմյանցից մեկ նետի հարվածի հեռավորության վրա են գտնվում: Բոլոր բակերը շրջապատված են ամեն տեսակ մրգի ծառերով և խաղողի վազով: Այնպիսի տպավորություն է, կարծես թե անտառում են ապրում, ոչ էլ երևում են»:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Աղբյուր 3. Գյուղ Քվեմո Իմերեթիում
Աղբյուր 4. Ֆրանսիայի հյուպատոսը 19-րդ դարի 20-ական թվականներին իմերելների բնակավայրերի մասին
2. Համաձայն Աղբյուրներ 1-4-ի, ինչպես նաև 2.1 դասի տեքստի, բնութագրի՛ր Իմերեթիի բնությունը: 3. Ըստ քեզ, Աղբյուր 4-ում ֆրանսիացի հյուպատոսի խոսքը քվեմո իմերեթցիներին է վերաբերում, թե՞ զեմո իմերելներին: Հիմնավորի՛ր պատասխանը: 4. Համեմատի՛ր Աղբյուր 2-ը և 4-ը. ի՞նչը համընկավ, և ինչո՞վ են տարբերվում այս երկու հեղինակների նկարագրերը:
«Տնտեսության համար իմերելներն օգտագործում էին ցածրավայրերը, սակայն տան ու տնամերձի համար նախընտրում էին բարձրադիր սարավանդները, աղբյուրներին մոտ տարածքները: Բացի հեռատես այս ընտրությունից, ցրտից պաշտպանվելու համար … տներում միշտ, գիշեր-ցերեկ կրակ էր վառվում: Սա օդը մաքրելու ամենալավ միջոցն էր, բացի այդ կլանում էր նաև հողի խոնավությունը...»
ԻՄԵՐԵԹԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ Երկու դար առաջ Իմերեթիում, բացի միահարկ տներից, կառուցում էին նաև երկհարկ տներ: Երկհարկ օդա-տան առաջին հարկը կրաքարով կամ, մասամբ, փայտով էին կառուցում: Երկրորդ հարկն ամբողջությամբ տախտակից էր հավաքած: Փայտյա տները, հիմնականում, կանգնած էին
Աղբյուր 5. Իմերեթական միահարկ օդա-տուն: Գալակտիոն և Տիցիան Տաբիձեների տուն-թանգարանը Ճվիշի գյուղում
Աղբյուր 6. Ժամանակակից տուն Իմերեթիում
ԻՄԵՐԵԹԻ
57
ԲԱՌԱՐԱՆ Հարդանոց – հարդ և անասունների այլ կեր պահելու կառույց: Ղավարի – շենքշինություններ ծածկելու համար օգտագործվող բարակ տախտակ: Օծինարի – ծանրություններ բարձրացնելու տեխնիկական սարք:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
5. Ըստ քեզ, Իմերեթիում, հիմնականում, ինչո՞ւ էին փայտյա տներ կառուցում: 6. Ուշադիր դիտի՛ր Աղբյուր 6-ը և 7-ը: Ի՞նչ նորացված դետալներ ես տեսնում: Բացատրի՛ր քո տեսակետը: 7. Ինչի՞ մասին է խոսում իմերեթցի գյուղացու տնամերձում տարբեր նշանակման տնտեսական կառույցների գոյությունը: 8. Ըստ քեզ, տներն ինչո՞ւ են կանգնեցվում քարե սյուների վրա: 9. Դատողությո՛ւն արա` ի՞նչ պատճառներով կարող է բացատրվել տների՝ մի տեղից մյուսը տեղափոխելու ցանկությունը կամ անհրաժեշտությունը: 10. Նկարագրի՛ր Աղբյուր 7-ը: Ինչպիսի՞ն է իմերեթցիների հագուստը: Ի՞նչ նմանություն կամ տարբերություն ես տեսնում մյուս երկրամասերի, օրինակ, Քարթլիի հագուստի համեմատ (էջ 43, Աղբյուր 4):
քարե սյուների վրա, ինչի շնորհիվ էլ տունը պաշտպանված էր խոնավությունից: Օդան առջևի կողմից (երբեմն նաև կողքից) գեղեցիկ պատշգամբ ուներ: Իմերեթցի գյուղացու տունն ու տնամերձը ներառում էին տարբեր նշանակման տնտեսական կառույցներ. նալիա (հատիկայինները չորացնելու տարածք), հարդանոց, հավաբույն, մառան, գոմ, խոզանոց...
Տների տեղափոխման իմերեթական ավանդույթը Իմերեթիում տների հետ կապված մի ավանդույթ կար: Քանի որ իմերեթական տները փայտից (տախտակից) էին հավաքած և կանգնած էին քարե սյուների վրա, հնարավոր էր տունը մի տեղից մյուսը տեղափոխել: Նման բանն այսօր ոչ-ոքի համար զարմանալի չէ, և աշխարհի տարբեր անկյուններում հաճախ են տները տեղափոխում, սակայն, անցյալում առանց ծանր տեխնիկայի և բեռնատար ավտոմեքենաների սա անհամեմատ ավելի բարդ էր: Տունը տեղափոխելու ժամանակ հարևաններն օգնում էին միմյանց: Անտառում հատում էին հաստաբուն ծառեր և դրանք այնպես էին մաքրում, որ հնարավոր լիներ գլորել: Գլորելու գերանների թիվը կախված էր տան չափսից: Հանում էին տան կղմինդրը կամ ղավարին` ծածկի տախտակները, ծանրություններ բարձրացնելու համար հատկացված հատուկ սարքերով` «օծինարիով» տեղադրում գլորելու համար հատկացված գերանների վրա, տեղափոխում էին, ուր ցանկանում էին, և կրկին սյուների վրա տեղադրում: Իմերեթցի գյուղացու խոսքով. «Տունը ճռճռում էր, սակայն չէր խախտվում»: Իմերեթիի նման տները տեղափոխելու ավանդույթ կար նաև Սամեգրելոյում:
Աղբյուր 7. Իմերեթցիներ: XIX դարի երկրորդ կես
58
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
2.3
ԻՄԵՐԵԹՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ Ի՞նչ ազդեցություն ունի շրջակա միջավայրը Իմերեթիի բնակչության տնտեսական գործունեության վրա:
Քվեմո իմերեթցիների և զեմո իմերեթցիների տնտեսական գործունեությունը տարբեր է: Քվեմո Իմերեթիում այգիներում ունեն դափնի, թուզ, խուրմա, մանդարին, թեյ, իսկ Զեմո Իմերեթիում, հազվագյուտ բացառություններից բացի, միրգ չէր աճում: Քվեմո Իմերեթիում, հիմնականում հատիկային մշակաբույսեր էին աճեցնում, սակայն այստեղ խաղողի վազը պակաս էր տարածված: Փոխարենը բարձրադիր վայրերում կամ Զեմո Իմերեթիում, առավելապես, խաղողագործությամբ և անասնապահությամբ էին զբաղվում: Իմերեթիի սարավանդի վրա, հիմնականում, հատիկային մշակաբույսերի աճեցմամբ էին զբաղված: Այստեղ հատիկայինների բոլոր տեսակները կային, սակայն առավելությունը հիմնականում կորեկին ու ղոմիին (մոգար) էին շնորհում: Եգիպտացորենի մշակաբույսի ներմուծումից հետո այստեղ այն դարձավ առաջատար մշակաբույսը:
ԲԱՌԱՐԱՆ Սարավանդ – ծովի մակարդակից բարձր գտնվող հարթավայր: Փուչեչի – եգիպտացորենի կոթունի շուրջ փաթաթած տերև:
Եգիպտացորենը Վրաստանում Եգիպտացորենի հայրենիքը Կենտրոնական և Հարավային Ամերիկան է: Վրաստանում այն տարածվել է XVII դարում և դրանից հետո մեծ հավանություն է վայելում: Նրա խնամելն ու վերամշակելը, մոգարի և այլ մշակաբույսերի Աղբյուր 1. Եգիպտացորեն համեմատ, անհամեմատ հեշտ է: Այն բերքատու է: Այսօրվա դրությամբ ցորենից հետո եգիպտացորենը ամենատարածված մշակաբույսն է: Այն Արևմտյան Վրաստանում տեղական շատ մշակաբույսերի, այդ թվում՝ մոգարին և կորեկին փոխարինեց: Ժամանակի ընթացքում Վրաստանում աճեցրին եգիպտացորենի նոր տեսակ, որը լավ հարմարվեց տեղական կլիմայական պայմաններին և աչքի է ընկնում բերքառատությամբ:
Վրաստանում եգիպտացորենը բազմակողմանիորեն օգտագործվող բույս է: Բնակչությունը նրա հատիկն օգտագործում է ուտելու համար: Կոթով և հատիկազրկված կոթունով ձմռանը կերակրում են ընտանի կենդանիներին: Եգիպտացորենի կոթունի ծայրից բուժիչ թուրմ են խաշում, իսկ կեղևով գարնանը կապում են խաղողի որթի ճյուղերը, որպեսզի երկարի ցանկալի ուղղությամբ: ԻՄԵՐԵԹԻ
59
Քաղցրավենիք
Կոսմետիկա
Դեղ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Ըստ քեզ, Վրաստանում եգիպտացորենի մշակաբույսն ինչո՞ւ փոխարինեց մոգարի (ղոմիի) մշակաբույսին: 2. Թվարկի՛ր` ինչի՞ համար են այսօր օգտագործում եգիպտացորենը: 3. Կազմի՛ր քո խոհանոցի կանոնները: Ասա՛ (ըստ քեզ)՝ իմերեթական ո՞ր կերակրատեսակները կսազեն եգիպտացորենից պատրաստած սննդամթերքի հետ:
Չիպսեր, բուլկի Թռչնի կեր Զովացուցիչ ըմպելիքներ Պաղպաղակ
Ձեթ
Վառելանյութ
Աղբյուր 2. Եգիպտացորենի օգտագործումը տարբեր նշանակմամբ
Իմերեթական խոհանոցը
Աղբյուր 3. Իմերեթական խաճապուրի
ԲԱՌԱՐԱՆ Կուժ – հեղուկ լցնելու աման, որի մեջ 16ից 24 լիտր հեղուկ է տեղավորվում:
60
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Իմերեթական խոհանոցի զարդը խաճապուրին է: Այստեղ, որպես կանոն, այն պատրաստում են կավե կամ քարե թավայի վրա: Սնվում են ուտելի կանաչեղենով և թռչնամսով: Ուտելի կանաչեղենը Իմերեթիում ընկույզով և քացախով, համեմունքներով են պատրաստում, իսկ տապակած մսեղենը` դնում են սխտորաջրի կամ սածեբելայի` լոլիկով պատրաստած խավարտի մեջ: Տեղացիների պարծանքն է անասունների ներքին օրգաններից պատրաստած ուտեստը` կուճմաճին (տժվժիկը): Իմերեթիում ավանդաբար պատրաստում են սնկի ուտեստներ, որոնցից աչքի են ընկնում ագարիկոնից, թագավորական սնկից, կոճղասնկից պատրաստած ուտեստները: Տեղացիների հիմնական կերակուրը տրորած լոբին է, որը հիմնականում ընկույզով և թթու սալորի հյութով` կվածարախիով են համեմում:
Իմերեթիում խաղողի վազն ու մրգատու ծառերը հիմնականում բակում էին տնկում, այնպես, որ բակը հեռվից անտառի էր նման, և տները համարյա չէին երևում: Դեռ միջին դարերում յուրաքանչյուր ընտանիք, որպես հարկատեսակ, 13ից 25 կուժ գինի էր վճարում: Իմերեթցի խաղողագործները դարեր շարունակ խաղողի վազի 75-ից ավելի տեսակ են աճեցրել: Խաղողագործության բազմաթիվ ձևեր կային`
ունեին ինչպես բնական, այնպես էլ արհեստական հենքի վրա կազմակերպած խաղողի այգիներ: Այստեղ իրար էին հերթագայում բարձրադիր և ցածրադիր խաղողի այգիները: Բարձր որթատունկը դժվար պահելու է, բայց բարձր աճող որթատունկը լավ է աճում, որովհետև անընդհատ զեփյուռ է փչում նրա շուրջ, և բորբոս չի բռնում:
ԲԱՌԱՐԱՆ Մաղլարի – բարձրադիր` մագլցող որթատունկ՝ ծառի վրա մագլցող որթատունկ:
Աղբյուր 5. Ֆրանսիացի ճանապարհորդ Բարոն դե Բայը Իմերեթիի որթատունկի մասին. «Որթատունկն այս երկրում բոլոր բույսերի թագուհին է, իսկ գինին մարդու համար իսկական պաշտամունք է հանդիսանում»: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
4. Ինչո՞ւ է զով և խոնավ տեղում բարձրադիր որթատունկը նախընտրելի, քան ցածրադիրը: 5. Քո խոսքերով փոխանցիր ֆրանսիացի ճանապարհորդի միտքը (Աղբյուր 5): Աղբյուր 4. Խաղողի այգի Զեմո Իմերեթիում
Իմերեթին դարեր շարունակ Արևմտյան Վրաստանում խեցեգործության կենտրոնն էր, իսկ այսօր կավագործությունը միայն մի քանի գյուղում է պահպանվել: Ընտանիքներում այլևս ոչ ոք չի օգտագործում կավե սպասք, և այն միայն հուշանվերի է վերածվել: Շրոշա գյուղը, Ռիկոթիի լեռնանցքում, ավտոմոբիլային ճանապարհի եզրին է գտնվում: Այնտեղ մինչև օրս պատրաստում են կավե արտադրանք և վաճառում տեղում:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
6. Ըստ քեզ, ի՞նչն է նպաստել Շրոշա գյուղում կավագործության զարգացմանը: 7. Իմերեթցիները կավից ի՞նչ են պատրաստում (Աղբյուր 6): Աղբյուր 6. Կավե արտադրանքի առևտուր ճանապարհի եզրին, Շրոշա գյուղում
ԻՄԵՐԵԹԻ
61
2.4
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԻՄԵՐԵԹԻՈՒՄ Մշակութային ո՞ր հուշարձաններն են գտնվում Իմերեթիում, և ինչո՞ւ պետք է պահպանենք դրանք: Իմերեթիում վրացական մշակույթի բազմաթիվ նշանակալի հուշարձաններ կան: Այստեղ են գտնվում Գելաթիի վանական համալիրը, Բագրատի տաճարը, Ուբիսին և Մոծամեթան: Գելաթին Դավիթ Շինարարն է կառուցել: Այստեղ են գտնվում ինչպես Դավիթ Շինարարի, այնպես էլ Թամարի և այլ թագավորների որմնանկարները:
Աղբյուր 1. Միավորված Վրաստանի առաջին թագավորի` Բագրատ Երրորդի կառուցած Բագրատի տաճարը (մինչև վերակառուցումը), որը գտնվում է Քութաիսիի գլխավոր սարի վրա, և որը լավ երևում է Քութաիսիի տարբեր թաղամասերից: Տաճարը XVII դարի վերջին Իմերեթի ներխուժած օսմանցիներն են քանդել:
Աղբյուր 3. Մոծամեթա վանական համալիրը
62
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Աղբյուր 2. Բագրատի տաճարը վերակառուցումից հետո, որը 2009 թվականին է սկսվել: Ռեկոնստրուկցիայի արդյունքում հուշարձանը նոր դետալներ է ձեռք բերել:
Մոծամեթա վանական համալիրը գտնվում է Ծղալծիթելայի գետահովտում: Այս անվանումը նրան շատ վաղուց է տրվել: VIII դարում Վրաստան ներխուժած թշնամուն մեծ դիմադրություն ցուցաբերեցին Արգվեթիի կառավարիչները` Դավիթն ու Կոնստանտինեն: Վերջում նրանք, այնուամենայնիվ, պարտվեցին և գերի ընկան, նրանց քաջությամբ հիացած թշնամին չէր ցանկանում եղբայրներին անպայման սպանել, ուստի նրանցից պահանջեց փոխել քրիստոնեական հավատը, իսկ մերժում ստանալուց հետո, նրանց մահապատժի ենթարկեց: Բնակչությունը հերոս կառավարիչներին հուղարկավորեց նրանց իսկ կառուցած վանքում և այդ վայրն անվանեց Մոծամեթա (բառացիորեն` նահատակների):
Աղբյուր 4. Գելաթիի վանական համալիրը
Գելաթին դարեր շարունակ Իմերեթիի և ողջ Վրաստանի մշակութային կենտրոնն էր: Այստեղ էր գտնվում ակադեմիան, որտեղ սովորելու էին գալիս Վրաստանից և նույնիսկ՝ արտասահմանից: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
ԲԱՌԱՐԱՆ
1. Գտի՛ր` ի՞նչ առարկաներ էին դասավանդում Գելաթիի ակադեմիայում: Այսօր դրանցից ո՞րն են դասավանդում, և որը` ոչ: Բացատրի՛ր` ինչո՞ւ: 2. Գտի՛ր` ի՞նչ է նշանակում Արգվեթի: 3. Ի՞նչ կանոններ ես պահպանում մշակութային ժառանգության հուշարձաններում և թանգարաններում էքսկուրսիայի ժամանակ: 4. Կայքէջից տեղեկություններ գտի՛ր Բագրատի տաճարի վերանորոգման մասին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչո՞ւ հանեց Բագրատի տաճարը համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների ցուցակից: 5. Դատողությո՛ւն արա` ի՞նչ նշանակություն ունի հուշարձանի նախնական տեսքի պահպանումը:
Թանգարան – ուսումնասիրման, կրթության նպատակով կամ վիզուալ բավականության համար ձեռք է բերում, հետազոտում և ցուցադրում մարդկանց ստեղծագործությունները և նրանց շրջակա միջավայրը նկարագրող փաստերի մասին գոյություն ունեցած կարևոր նյութեր: ԻՄԵՐԵԹԻ
63
2.5
ԱՄԵՆՕՐՅԱ ԿՅԱՆՔԸ ԻՄԵՐԵԹԻՈՒՄ Ինչպիսի՞ն էր և որքանո՞վ է փոխվել ընտանեկան կենցաղը Իմերեթիում:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Ըստ քեզ, անցյալում երեխաներն ինչպե՞ս էին կրթություն ստանում, եթե ամբողջ օրն անասուններն էին արածեցում արոտավայրերում: 2. Բացատրի՛ր` Զեմո Իմերեթիում ինչո՞ւ են հողը եզներով վարում (Աղբյուր 1): 3. Ինչո՞ւ էին Իմերեթիից արտագնա աշխատանքի գնում: 4. Ինչ ես կարծում, այսօր ի՞նչն է պատճառը, որ Իմերեթիի գյուղերից արտագնա աշխատանքների են գնում: 5. Դասարանում դատողությո՛ւն ծավալեք` ի՞նչ կարելի է անել նրա համար, որպեսզի նվազի Զեմո Իմերեթիից արտագնա աշխատանքի մեկնելու ցանկացողների թիվը: Դրա համար հիշե՛ք տնտեսության ավանդական բնագավառները Իմերեթիում, բնական հարստությունները, պատմական հուշարձանները և այլ տեղեկություններ Իմերեթիի մասին:
Ընտանեկան կենցաղը մարդու ամենօրյա գործունեությունն է: Անցյալում տեխնոլոգիաները զարգացած չէին և մարդիկ, այսօրվա համեմատ, ավելի շատ էին աշխատում: Նրանց հիմնական ընտանեկան գործունեությունը գյուղատնտեսությունն էր: Այսօր ընտանիքների մեծ մասում սովորական օրը սկսվում է ժամը 9-ին, աշխատանքի գնալով: Անցյալում բոլորն իրենց ընտանիքներում էին զբաղված: Ընտանեկան գործերն անելու համար տղամարդիկ լուսաբացին էին արթնանում: Իմերեթիում անասնապահությամբ էին զբաղվում և նաև՝ հողագործությամբ, ուստի դեռ ընտանի կենդանիներն էին ուղարկում արոտավայր և հետո, մի փոքր ուշ գնում հողամաս՝ աշխատելու: Կանայք հիմնականում տանն էին և ընտանեկան գործեր էին կատարում, իսկ երեխաներին հաճախ հանձնարարված էր անասուններն արածեցնելը: Այսօր և՛ կանայք, և՛ տղամարդիկ տարբեր աշխատավայրերում միանման աշխատում են, իսկ երեխաները դպրոց են հաճախում: Իմերեթցիներն՝ արտագնա աշխատանքների Զեմո Իմերեթիի բնակչությունը մշակովի հողերի սակավության պատճառով հիմնականում արտագնա աշխատանքների էր գնում Քարթլի: Իմերեթիում մեկ ընտանիքը միջին հաշվով ուներ մեկ և կեսից մինչև երկու օրավար հողատարածք այն դեպքում, երբ Քարթլիում մեկ ծուխը միջին հաշվով քսան օրավար հողատարածք ուներ: Իմերեթիում նույնիսկ տերմին կար «նաքարթլի», որը տրվում էր այն մարդուն, ով Քարթլի էր գնում աշխատանքի: Հաճախ իմերեթցի երգիչներին Շիդա Քարթլի, հարսանիքներին երգելու էին հրավիրում: Արտագնա աշխատանքի գնալու ավանդույթը Զեմո Իմերեթիում պահպանվել է մինչև օրս: Թբիլիսիում շինարարական-վերանորոգման աշխատանքները, հիմնականում, Սաչխերեից և Ճիաթուրայի գյուղերից եկած բանվորներն են կատարում:
Աղբյուր 1. Եզներով հողի մշակումը
64
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Իմերեթիում ինչպես են պատրաստում սանրը Վրաստանի բնակիչները սանրը, սովորաբար, խանութից են գնում, սակայն հնում խանութներ չկային: Այն ժամանակ մեր նախնիները սանր իրենք էին պատրաստում: Բոլորը չգիտեին սանր պատրաստել: Իմերեթիում, ինչպես նաև՝ Ռաճայում, այդ մասին իմացողները շատ էին: Դարեր առաջ Իմերեթիում սանրը պատրաստվում էր կենդանու եփած եղջյուրից: Դեռևս 150 տարի առաջ իմերեթցի վարպետները մեծ քանակությամբ սանր էին տանում Քարթլի վաճառելու կամ փոխանակելու: Քարթլիում մի ժողովրդական բանաստեղծություն էր տարածված.
Մեջքիդ կախած Քաղաքում վաճառքի համար սարքած Սանրերով լի քթոցից Երևում է՝ իմերեթցի ես:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
6. Ըստ քեզ, այսօր ի՞նչ նյութից և ինչպե՞ս են պատրաստում սանրը:
ՂԱԲԱԽԻ` ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂ Ղաբախին հին վրացական ձիավարական խաղ է, որը տարածված էր Իմերեթիում: Խաղի ժամանակ նետաձիգ ձիավորները շարվում էին մեկնարկային գծի մոտ: Նշան տալուն պես, ձիավորներից մեկը ձիով մոտենում էր մոտավորապես վեց մետրանոց աշտարակին, որի վրա դրված էր գավաթ: Աշտարակին իր ցանկալի հեռավորությամբ մոտենալով՝ ձիավորը գավաթի ուղղությամբ նետ էր արձակում: Հաղթանակը նրանն էր լինում, ով ամենից կարճ ժամանակում թիրախը շատ անգամ էր ցած գցում:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
7. Թվարկի՛ր` ի՞նչ մարզական խաղերի ես ծանոթ: Ի՞նչ դեր է կատարում սպորտը առողջ կենսակերպի պահպանման մեջ: Դու դրանցից որո՞վ ես զբաղված:
Աղբյուր 2. Ղաբախին Քութաիսիում: Կաստելի նկարը
ԻՄԵՐԵԹԻ
65
2.6
ԻՄԵՐԵԹԻԻ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ Ինչպե՞ս և ինչո՞ւ էր փոխվում Իմերեթիի տարածաշրջանը: Անցյալում Իմերեթիի բնակչությունը, հիմնականում, գյուղերում էր ապրում և գյուղատնտեսությամբ զբաղվում: XX դարի երկրորդ կեսից շատ մարդիկ տեղափոխվեցին քաղաք և տարբեր գործարաններում սկսեցին աշխատել: Առաջ Իմերեթիում, բացի Քութաիսիից, չկար ոչ մի քաղաք: XX դարում մի քանի քաղաքներ ի հայտ եկան: Քաղաքի առաջացումը ինքնին տեղի է ունենում, երբ որևէ վայր մեծ նշանակություն է ձեռք բերում, և այնտեղ շատ մարդ է հավաքվում: Իմերեթիում այսպես առաջացավ Ճիաթուրա քաղաքը: Ճիաթուրան գտնվում է Ղվիրիլա գետի նեղ և ոլորուն գետահովտում: Համաձայն լեգենդի, նրա անվանումը ծագել է ինքնին: Ներկայիս Ճիաթուրայի տեղում փոքրիկ գյուղ է եղել, և դրա մասին մի ուղևոր հարցրել է` «Ճիաա, թո՞ւ րաա» (Ճիճու է, թե՞ ինչ է): Այսպես է քաղաքին տրվել Ճիաթուրա անվանումը:
Աղբյուր 1. Ճիաթուրան 100 տարի առաջ
Աղբյուր 2. Ճիաթուրայում ճոպանուղին հիմնական փոխադրամիջոցներից մեկն է:
Ճիաթուրայի՝ քաղաքի վերածվելու պատմությունն ու Ակակի Ծերեթելին XIX դարի վերջին Ճիաթուրայում հայտնաբերվեց կարևորագույն հանքաքար մանգան: Բնության այս հարստությունն անձեռնմխելի էր, մինչև Ակակի Ծերեթելիի անմիջական նախաձեռնությամբ և ղեկավարությամբ սկսվեց հանքավայրի երկրաբանական հետազոտությունը և այնուհետև՝ դրա մշակումը: Օտարերկրացիներին հետաքրքրելու նպատակով Ակակի Ծերեթելին Ճիաթուրայի հանքարանի մասին գրքույկ կազմեց և Պետերբուրգում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներով հրատարակեց: Հանքաքարի հայթայթում սկսելը պայմանավորեց այն, որ Ճիաթուրան քաղաքի վերածվեց: Հանքաքարի հայթայթման պատմությունը ինքնին քաղաքի պատմությունն է նաև: «Այնտեղ, որտեղ այսօր ո՛չ ճանապարհ կա, ո՛չ էլ հետք, երկաթգիծ կգա, այս անապատը` Ճիաթուրան, կկառուցապատվի», – գրում էր Ակակին: Ճիաթուրայում մանգանի համաշխարհային պաշարի գրեթե կեսն է: Ուստի դրա հայտնագործումից մի քանի տարի անց այնտեղ իսկապես կառուցվեց երկաթգիծ, ճոպանուղի: Սրան հետևեց բնակչության աճ մի քանի հազար մարդով:
66
ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 5
Քութաիսիի հիմնադրումը երկար ժամանակվա պատմություն ունի: Դեռևս հարյուր հազար տարի առաջ են այս տարածքում մարդիկ հաստատվել, և դրանից հետո նրանց հետքն այստեղ երբևէ չի ընդհատվել: Որպես քաղաք, ենթադրաբար, այն հիմնադրվել է 3500 տարի առաջ: Քութաիսին Եվրոպայի հնագույն քաղաքներից մեկն է: Այն առաջին անգամ հիշատակվել է արգոնավորդների մասին հին հունական առասպելում, որտեղ քաղաքն անվանվում է Կվիտաիա (Այա): Քութաիսին Արևմտյան Վրաստանի մշակութային և քաղաքական կենտրոնն է: Այսօր այնտեղ է գտնվում Վրաստանի խորհրդարանը, ինչն ավելացնում է նրա քաղաքական նշանակությունը և նպաստում քաղաքի զարգացմանը: Բացի ուղղափառ եկեղեցուց, Քութաիսին կարևոր քաղաք էր վրացի հրեաների և կաթոլիկ վրացիների համար: Այստեղ ապրում էր հրեաների մեծ խումբ: XIX դարի սկզբին նրանք քաղաքի բնակչության 25 տոկոսն էին կազմում: Նրանք ունեին սեփական աղոթատունը կառուցելու և աղոթելու իրավունք: Վերջին տասնամյակների ընթացքում հրեաների մեծ մասը վերաբնակվել է Իսրայելում: Քութաիսիում գործող կաթոլիկ վրացիներից պետք է նշել կոմպոզիտոր Զաքարիա Փալիաշվիլիին, ում անունն է կրում Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնը:
Քութա իսցիների դերը Թբիլիսիի պետական համալսարանի հիմնադրման մեջ Առաջին վրացական համալսարանի տասներկու հիմնադիրներից յոթը քութաիսցիներ էին: Դրանցից էին փիլիսոփա Շալվա Նուցուբիձեն, հոգեբան Դիմիտրի Ուզնաձեն, բանասերներ` Յոսեբ Ղիփշիձեն, Կոռնելի Կեկելիձեն և այլն:
Աղբյուր 3. Վրաստանի խորհրդարանի շենքը Քութաիսիում
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
1. Ճիաթուրայի մասին Ակակի Ծերեթելիի խոսքերը կապի՛ր Աղբյուր 1-ի հետ: Ըստ քեզ, Աղբյուր 1-ում պատկերված Ճիաթուրայի լուսանկարն արված է մինչև հանքաքարի հայթայթումը, թե՞ դրանից հետո: 2. Ըստ քեզ, ինչպե՞ս է բնութագրում Ակակի Ծերեթելիին իր կատարած ներդրումը՝ Ճիաթուրան քաղաքի վերածվելու գործում: 3. Տեղեկություններ գտի՛ր Իմերեթիի արդյունաբերական քաղաքների մասին: Դատողություն ծավալե՛ք այս քաղաքներում գոյություն ունեցած խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին: 4. Բացատրի՛ր` ինչո՞ւ ավելացավ Ճիաթուրայի բնակչությունը, և ի՞նչ հետևանք ունեցավ դա: 5. Ինչ ես կարծում, այսօր հնարավո՞ր է արդյոք որևէ գյուղ քաղաքի վերածել: Հիմնավորի՛ր պատասխանը: 6. Ժամանակային գծի վրա նշի՛ր` ե՞րբ է հիմնադրվել Քութաիսին: 7. Գտի՛ր տեղեկություն` ի՞նչ օպերաներ է գրել Զաքարիա Փալիաշվիլին: 8. Պլանավորե՛ք Զաքարիա Փալիաշվիլիի «Աբեսալոմ և Էթերի» օպերայի դիտում:
ԻՄԵՐԵԹԻ
67
ԻՆՉ ԳԻՏԵՄ ԵՎ ԻՆՉ ԵՄ ԿԱՐՈՂ 1. Կազմակերպե՛ք էքսկուրսիա գավառագիտական թանգարան (կամ Թբիլիսիի թանգարան բաց երկնքի տակ): Էքսկուրսիայի համար հատուկ պատրաստվե՛ք. • Անցած նյութից կրկնե՛ք ձեզ համար հետաքրքիր հարցեր: • Հայթայթե՛ք լրացուցիչ տեղեկություններ այս հարցերի մասին:
2. Քննարկե՛ք էքսկուրսիայի արդյունքները. • Թանգարանում տեսածից ի՞նչն էր նոր: • Տետրիդ մեջ գրի՛ առ թանգարանում ստացած լրացուցիչ տեղեկությունները: • Ուրվանկարի՛ր այն իրը, որը կհավանես: • Թանգարանում պահպանի՛ր վարքի կանոնները: 3. Ընկերներիդ հետ դասարանում կազմակերպե՛ք ազգագրական իրերի անկյուն: • Տանը գտե՛ք հին իրեր և հավաքե՛ք իրար հետ: • Գտե՛ք յուրաքանչյուր իրի պատմությունը և կատարե՛ք էքսկուրսավարի դեր: 4. Կազմակերպե՛ք հին խաղալիքների անկյուն: Տանը գտե՛ք ձեր ծնողների օգտագործած խաղալիքները և մի տեղում հավաքե՛ք: Հավաքե՛ք նաև ձեռակերտ խաղալիքներ (չէ՞ որ հնում բոլոր խաղալիքները ձեռքով էին պատրաստում): Միմյանց սովորեցրե՛ք այն, ինչ կարող եք պատրաստել, օրինակ, թղթյա նավեր, տարբեր նյութերից տիկնիկներ և այլն:
5. PPT-ում ներկայացրե՛ք խմբային (3-4 աշակերտ) շնորհանդես «Դինոզավրերը Վաստանում» թեմայով: Շնորհանդեսը սկսեք պատրաստել Իմերեթիի բաժնի երկրորդ դասից հետո: Նախապատրաստման փուլեր. ա) Կազմե՛ք շնորհանդեսի պլան: բ) Խմբում առաջադրանքները բաշխե՛ք՝ ըստ պլանի: գ) Համացանցի օգնությամբ նյութեր հավաքե՛ք: դ) Գրադարանում հայթայթե՛ք գրքեր դինոզավրերի մասին: ե) Ինֆորմատիկայի ուսուցչին խնդրե՛ք սովորեցնել աշխատել PPT-ում: Մինչ այդ գրե՛ք տեքստը և հավաքե՛ք նկարազարդումներ: զ) Հավաքած նյութը տեղափոխե՛ք սլայդերի վրա և դասարանում ներկայացրե՛ք PPT տեսքով:
6. Ես մտածում եմ նաև …
Աղբյուր 1. Ազգագրական թանգարան
Աղբյուր 2. Խաղալիքներ