5
Աննա Կլդիաշվիլի Նինո Ղաղանիձե
ԱՐՎԵՍՏ
5
Աշակերտի գիրք
saqarTvelos saxelmwifo himni
Tavisufleba teqsti daviT maRraZis musikis avtori zaqaria faliaSvili himnad daamuSava ioseb keWaymaZem
Cemi xatia samSoblo, saxate mTeli qveyana, ganaTebuli mTa-bari, wilnayaria RmerTTana. Tavisufleba dRes Cveni momavals umRers didebas, ciskris varskvlavi amodis amodis da or zRvas Sua brwyindeba, dideba Tavisuflebas, Tavisuflebas dideba!
Աննա Կլդիաշվիլի Նինո Ղաղանիձե
ԱՐՎԵՍՏ V դասարան Աշակերտի գիրք
Երաշխավորված է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2018 թվականին
«Կլիո» հրատարակչություն
Աննա Կլդիաշվիլի, Նինո Ղաղանիձե
Արվեստ V դասարան, աշակերտի գիրք
Խմբագիր՝
Նանա Կուպրաշվիլի Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր
Նկարիչ՝
Թամար Ջաղելի
Համակարգչային ձևավորումը՝ Իրմա Լիպարտելիանի
Թարգմանիչ՝ Մարինա Թորոսյան Հայերեն տեքստի խմբագիր ՝ Գայանե Բոստանջյան
© «Կլիո» hրատարակչություն, 2018 © Անա Կլդիաշվիլի, Նինո Ղաղանիձե, 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են ISBN 978-9941-481-60-4
ՍՊԸ «Կլիո հրատարակչություն» Աղմաշենեբելիի պողոտա, 181-2, Թբիլիսի, 0112 Հեռ՝ (+995 32) 234 04 30 E-mail: book@klio.ge www.klio.ge
Բովանդակություն Ինչպե՞ս օգտվենք գրքից........................................................................... 5 ԳԼՈւԽ I 1. Արձակուրդներ ..................................................................................... 6 2. Ի՞նչ է կոմպոզիցիա............................................................................... 8 3. Ընտրիր թուղթ...................................................................................... 10 4. Գույները տարածության մեջ................................................................ 12 5. Ծով և տարածություն ......................................................................... 13 6. Ուրախ մարդուկներ.............................................................................. 14 7. Լույս՝ պատուհաններում ..................................................................... 15 8. Վրացի արվեստագետները Փարիզում................................................. 16 9. Աշնանային բնանկար........................................................................... 18 10. Որտե՞ղ նստեցնենք փիսիկին............................................................. 19 11. Կենդանաբանական այգու բնակիչները............................................ 20 12. Ամենն իմ հայրենիքն է... .................................................................... 22 ԳԼՈւԽ II 13. Մակերևույթ և ֆակտուրա................................................................. 24 14. Աշխատանքի նպատակը .................................................................. 26 15. Պահի’ր անտառը հանուն երեխաների.............................................. 28 16. Հին աշխարհի քանդակագործությունը ............................................ 30 17. Ժպիտն՝ ընծա . ................................................................................... 32 18. Դրոշմանկար գլանի միջոցով............................................................. 33 19. Անձրևոտ եղանակ ............................................................................. 34 20. Չորքոտանի բարեկամ . ..................................................................... 35 21. Ամենն իմ հայրենիքն է ....................................................................... 36 22. Կարմրագլխարկ սնկեր . .................................................................... 38 23. Պատկերներ և շրջակա միջավայր . .................................................. 40 24. Պատկերազարդ «Ոդիսականը»......................................................... 42 25. Հովհար................................................................................................ 44 ԳԼՈւԽ III 26. Դիմանկար ......................................................................................... 46 27. Զվարճալի սեղմակներ........................................................................ 48 28. Ինտերիերի նախապատկեր (էսքիզ).................................................. 49 29. Նկար, դարաշրջան, երկիր................................................................. 50 30. Աշխարհի հայտնի աշտարակները..................................................... 52 31. Ապագայի աշտարակ.......................................................................... 54 32. Նոր Տարի ........................................................................................... 55 33. Ամանորյա դիմակահանդես .............................................................. 56 34. Գծանկարչություն (Գրաֆիկա) . ........................................................ 58
35. Դինամիկա (շարժունակություն) ....................................................... 60 36. Ռիթմը նկարչության մեջ.................................................................... 62 37. Նկար խճաքարերի վրա...................................................................... 63 38. Ամենն իմ հայրենիքն է........................................................................ 64 ԳԼՈւԽ IV 39. Համամասնություն.............................................................................. 66 40. Տարբեր չափերի առարկաներ............................................................ 67 41. Նորեն կմեծանան................................................................................ 68 42. Նկար և տպավորություն.................................................................... 69 43. Ծուռ հայելի......................................................................................... 70 44. Մարտական տեսարաններ................................................................. 72 45. Նվեր մայրիկին.................................................................................... 74 46. Դասարանային ցուցատախտակ....................................................... 75 47. Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝ Զատիկ................ 76 48. Ամենն իմ հայրենիքն է........................................................................ 78 ԳԼՈւԽ V 49. Հին ու նոր քաղաք............................................................................... 80 50. Վրձնահարված և գույնի գրադացիա (աստիճանավորում).............. 82 51. «Հին» և «նոր » գեղանկարչություն................................................... 84 52. Ինչպես նկարենք խնձոր..................................................................... 86 53. Հսկա քանդակներ............................................................................... 88 54. Ապլիկացիա գործվածքով .................................................................. 90 55. Վրաստանի արքաները ...................................................................... 92 56. Ջրաներկ. նուրբ և թեթև ներկ........................................................... 94 57. Ամենն իմ հայրենիքն է ....................................................................... 96 58. Ցուցասրահ......................................................................................... 98 59. Մարդ, գործունեություն, շրջակա միջավայր..................................... 100 60. Աշխատում ենք կավով....................................................................... 102 61. Ակվարիում ......................................................................................... 103 62. Վրաստանի տեսարաններ ................................................................. 104 Նախագիծ. դպրոցի բակը......................................................................... 106 Ամփոփիչ դաս - 1...................................................................................... 107 Ամփոփիչ դաս - 2...................................................................................... 108 Ամփոփիչ դաս - 3...................................................................................... 110 Ամփոփիչ դաս - 4...................................................................................... 112 Ամփոփիչ դաս - 5...................................................................................... 114 ԲԱՌԱՐԱՆ................................................................................................. 117
Ինչպե՞ս օգտվենք գրքից Գլխի համարը, դասի հերթական համարը և վերնագիրը
Հարցերը կօգնեն առավել ըմբռնելի դարձնել դասի նյութը
Դասի հիմնական տեքստը
Բառարանում տրված է անծանոթ բառերի բացատրությունը
Դեղին շրջանակ առված այս տարբերանշանով տրվում է տնային առաջադրանքը
Ստեղծիր կոմպոզիցիա «Երկրագունդն իմ տունն է» թեմայով: Գործածիր համաչափ (սիմետրիկ) կամ անհամաչափ (ասիմետրիկ) կոմպոզիցիա կառուցելու հնարը:
Դասն առավել ըմբռնելի դարձնելու համար, հիմնական տեքստը համալրված է օժանդակ պատկերազարդումներով
Դեղին շրջանակում ներկայացվում է դասարանային առաջադրանքը
I
1. Արձակուրդներ Արձակուրդներն ավարտվեցին և երկար դադարից հետո, ուսումնական նոր տարեսկզբին կրկին հանդիպեցիք համադասարացիներով: Զրուցելու, տպավորություններով կիսվելու բավական նյութ ունեք: Հավանաբար, պատմում եք, թե որտե՞ղ եք հանգստացել, հետաքրքիր ի՞նչ եք տեսել և այլն: Հավանաբար, ձեզանից շատերը մեկնել են Վրաստանի տարբեր անկյուններ, հանդիպել անծանոթ մարդկանց, հմայվել հիասքանչ բնությամբ, գուցե զվարճալի արկածներ եք ունեցել և անհամբեր սպասում եք, թե երբ եք պատմելու միմյանց այդ մասին:
Եվ ահա, ձեր առջև դրված արվեստի նոր դասագրքից կարդում եք այս տողերը: Դասագիրք, որի շնորհիվ ամբողջ տարվա ընթացքում ծանոթանալու եք արվեստի մեծ աշխարհին, գեղարվեստական հնարների և միջոցների բազմազանությանը, Վրաստանի տարբեր անկյունների բնությանն ու մշակութային հուշակոթողներին:
6
I
Արդեն տեղյակ եք, որ արվեստը մարդկանց փոխհարաբերությունների լավագույն օղակն է: Ուրեմնև, օգտագործելով այդ հնարավորությունը, պատմեք ամբողջ դասարանին այն, ինչ ամենից շատ կցանկանայիք, պարզապես ոչ թե բանավոր խոսքի, այլ՝ պատկերների միջոցով: Փորձեք չանտեսել շրջակա միջավայրը, բնությունը, ձեր պատմության հետաքրքիր մանրամասները: Եթե յուրաքանչյուրը ձեզանից իր աշխատանքը ներկայացնի ու պատմի նկարում իր իսկ պատկերածը, ապա ամբողջ դասարանով ուրախանալու, տպավորություններով կիսվելու և Վրաստանի լեռներին ու հարթավայրերին, ասես սեփական աչքերով ծանոթանալու հնարավորություն կունենա: Նկարների միջոցով միմյանց պատմեք ամռան իրադարձությունների, ձեր տպավորությունների մասին: Կիրառեք ցանկացած միջոց և նյութ:
7
I
2. Ի՞նչ է կոմպոզիցիա Կոմպոզիցիան լատիներեն բառ է և նշանակում է ստեղծում, կապակցում: Նկարի հարթության վրա նկարիչներն իրար են կապում տարբեր պատկերներ ու այդով ստեղծում կոմպոզիցիա: Կոմպոզիցիան կարող է լինել տարբեր, պայմանավորված նրանով, թե նկարի հարթության վրա գտնվող տարբեր առարկաներ ինչպես են կապվում իրար: Դու արդեն գիտես, որ գոյություն ունեն համաչափ և անհամաչափ կոմպոզիցիաներ:
?
1. Այս կոմպոզիցիաներից ո՞րն է համաչափ և ո՞րը՝ անհամաչափ: 2. Վերհիշիր, թե ո՞րն է համաչափության առանցքը: 3. Ո՞ր կոմպոզիցիան է կառուցված համաչափության առանցքի երկայնքով: Հիմ նավորիր կարծիքդ:
Սանտ Ապոլինարե Նուովոյի խճանկար: VI դարասկիզբ:
1
Ֆրա Անժելիկո: Ավետում: 1440-41 թթ.
2
Հայտնի փաստ է, որ եթե կշեռքի նժարներին դրված են նույն կշիռն ունեցող առարկաներ, ապա կշեռքը հավասարակշռության մեջ է: Նույնն է նաև նկարի դեպքում. եթե համաչափության առանցքի երկու կողմերը բաշխված են հավասար ծավալ ունեցող պատկերներով, ապա կոմպոզիցիայի մեջ պահպանված է հավասարակշռությունը, այսինքն կոմպոզիցիան հավասարակշռության մեջ է:
a
?
b
4. Ներկայացված նկարներից ո՞րն է համաչափ կոմպոզիցիա: 5. Ներկայացված նկարներից ո՞րն է հավասարակշռված կոմպոզիցիա: Հիմնավորիր կարծիքդ:
8
I
Համաչափ կոմպոզիցիան, որպես օրենք հավասարակշռված է: Ինչպե՞ս ես կարծում, կարող է արդյո՞ք հավասարակշռված լինել անհամաչափ կոմպոզիցիան:
3
4
Սանտ Ապոլինարե Նուովոյի խճանկար: VI դարասկիզբ Ռեմբրանդ վան Ռեյն «Անառակ որդու վերադարձը»: 1666-69 թթ.
?
6. Նկարագրիր երրորդ կոմպոզիցիան: Համաչափ է թե՞ անհամաչափ: 7. Ինչպե՞ս ես կարծում, հավասարակշռված է թե ոչ այս կոմպոզիցիան: Հիմնավորիր կարծիքդ: 8. Ըստ քեզ հավասարակշռված են, արդյոք, համաչափ թե՞ անհամաչափ չորրորդ, հինգերորդ և վեցերորդ կոմպոզիցիաները:
Սանտ Ապոլինարե Նուովոյի խճանկարը: VI դարասկիզբ
5
Ստեղծիր կոմպոզիցիա «Երկրա գունդն իմ տունն է» թեմայով: Գոր ծածիր համաչափ կամ անհամաչափ կոմպոզիցիա կառուցելու հնարը:
6
Անդրեյ Ռուբլյով: Երրորդություն: XV դար
Ինչպես տեսնում ես, կոմպոզիցիա կառուցելու տարբեր հնարներ լայնորեն կիրառվում էին տարբեր դարաշրջաններում: Այժմ, երբ արդեն ծանոթ ես համաչափ և անհամաչափ կոմպոզիցիաների կառուցման կարգին, անձամբ կարող ես ստեղծել քո ցանկալի կոմպոզիցիան:
9
I
3. Ընտրիր թուղթ Եթե ուշադիր նայես այստեղ ներկայացված նկարներին, ապա կնկատես, որ դրանք ունեն տարբեր ձևեր: Մեկը շրջանաձև է, երկրորդը՝ նեղ և բարձր, իսկ երրորդը՝ ցածր և լայն: Նկար ստեղծելիս նկարիչներն անձամբ են ընտրում նկարի ձևը:
Յան Վան Էյք
Ֆրա Ֆիլիպպո Լիպպի
Լեոնարդո դա Վինչի
10
I
Ստեղծիր երկու աշխատանք ազատ թեմայով: Աշխատանքներից մեկը կատարիր լայնակի, մյուսը՝ երկայնակի թղթի վրա:
Լայնակի թուղթ Երկայնակի թուղթ
Սանդրո, 7 տարեկան
Նանուկա, 7 տարեկան
?
1. Ի՞նչ ձև ունի առաջին նկարը: 2. Ո՞ր աշխատանքն է առավել հարուստ պատկերներով և ինչպիսի՞ ձև ունի այն: 3. Նկարագրիր երկրորդ աշխատանքը: Ի՞նչ ներազդեցություն ունի այստեղ պատկերված շրջակա միջավայրը:
11
I
4. Գույները տարածության մեջ Գույնն ունի մի յուրահատկություն. որքան մոտից ես նայում, այնքան պայծառ է, որքան հեռվից՝ այնքան ավելի ու ավելի խամրող, պայծառությունը կորցնող: Գույնի այս յուրահատկությունը նկարիչները հաճախ են կիրառում իրենց աշխատանքներում:
?
1. Քո կարծիքով, ինչո՞ւ է գույնը կորցնում պայծառությունը հեռավորության վրա: 2. Ինչպե՞ս ես կարծում գույնի պայծառության նվազեցմամբ, ի՞նչ են ձեռք բերում նկարիչներն իրենց աշխատանքներում: 3. Ուշադիր նայիր առաջին նկարին և նկարագրիր, թե որտեղ են կիրառված առավել մուգ գույներ՝ առջևի թե՞ հետևի պլանում: 4. Քո կարծիքով ի՞նչ տպավորություն է թողնում մուգ և բաց գույների նման տեղաբաշխումը:
Այն, ինչ նկարի վրա հանդիսատեսին մոտ է պատկերված կոչվում է առջևի տեսա րան կամ պլան: Նկարի խորության վրա պատկերված տեսարանը՝ հետևի պլան:
1
2
Պատկերացրու, որ կանգնած ես թարմ կանաչ խոտով ծածկված դաշտում, քո առջև տարածություն է բացվում, հեռվում բարձր կանաչ լեռներ են, իսկ վերից քեզ է նայում երկնակագույն երկինքը:
?
5. Ինչպե՞ս կպատկերես այդ բնանկարը: Ո՞ր մասում կանաչը կլինի ավելի մուգ և ո՞ր՝ ավելի բաց:
Ստեղծիր բնանկար, գույները հետզհետե բացացնելու միջոցով փոխանցիր տարածության տպավորություն: Կիրառիր քեզ արդեն ծանոթ գույների միախառնման հնարքը:
3
12
5. Ծով և տարածություն Ծովի ափին կանգնելիս, հավանաբար, ունեցել ես անծայրածիրության զգացում: Իսկ ինչպե՞ս կարելի է պատկերել այդ տարածությունը հարթ մակերևույթի վրա: Եթե ծովում, լեռներում, գյուղում կամ քաղաքում որևէ տեսարան ես հավանել և ուզում ես այն պատկերել թղթի վրա, ապա նախևառաջ պետք է ընտրես համապատասխան ձևաչափ: Այնուհետև պետք է մտածես, թե ինչպես բաժանես կոմպոզիցիան այդ ձևաչափի վրա, հավասարապես լրացնես այն, թե՝ ոչ:
Ստեղծիր աշխատանք ծովի թեմայով: Փորձիր, փոխանցել ծովի ափից երևացող անծայրածիրության զգացումը: Թղթի վրա մատիտով գծիր հորիզոնի գիծը: Դրանով իրարից կբաժանես առջևի և հետևի պլանը: Գալարուն գծերի միջոցով նկարիր ալիքները: Հորիզոնի գծին մոտ, երկու տարբեր չափերի եռանկյունիների միջոցով, արտահայտիր առագաստանավի պատկերը:
Նախքան ներկերով աշխատելը, թղթից կտրիր համապ ատասխան չափերի եռանկյունիներ և դրանցով ծածկիր նավերի առագաստները: Այնուհետև թրջիր երկնքի հատվածը և թաց մակերեսի վրա ներկիր՝ վերևից կապույտ, ներքևից՝ կարմրավուն: Թուղթը չորանալուց հետո, նավերից հեռացրու ծածկած թղթե եռանկյունիները և մշակիր դրանք ներկերով: Աշխատանքի ներքևի, այսինքն մեզ ավելի մոտ գտնվող մասում, չոր թղթի վրա գործածիր կապույտ և դեղնավուն ալիքաձև վրձնահարվածներ: Իսկ հեռվում, այսինքն նկարի վերևի մասում, պատկերիր ավելի բաց գույներ: Ինչպես արդեն գիտես, դա նկարի վրա տարածություն պատկերելու հնարավորություն կընձեռի:
ԲԱՌԱՐ ԱՆ
Իլյուզիա, պատրանք - որևէ բանի խեղաթյ ուրված, սխալմամբ ընկալում:
Նավերի արտացոլանքը ստանալու համար, արդեն չորացած մակերևույթի վրա թաց սպունգի կամ բամբակի միջոցով կատարիր ներկի «լվացում»: Այդպիսիվ կստանաս մայրամուտի պատկեր և կստեղծես հեռավոր տարածության իլյուզիա (պատրանք):
13
I
I
6. Ուրախ մարդուկներ Դու արդեն գիտես, որ ասելիքդ նկարներով փոխանցելը շատ զվարճալի է: Այս նկարի վրա Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներից մեկը պատմում է մի մարդուկի պատմություն:
?
1. Նկարագրիր յուրաքանչյուր վանդակում պատկերված մարդուկի դիրքը, շարժումը: 2. Փորձիր որոշել, թե ի՞նչ է արտահայտում մարդուկի յուրաքանչյուր դիրքը: 3. Ըստ նկարների պատմիր մարդուկի պատմությունը:
Սկզբից թուղթն ամբողջու թյամբ ծածկիր քո ընտրած նյութով: Կարող ես պատկերել քեզ համար ցանկալի դետալներ՝ տներ, բույսեր, կենդանիներ... այն ամենն, ինչ կօգնի ավելի լավ պատմել պատմությունը:
Մարի Խևսուրիանի: Մարդուկներ: 2009 թ.
Այնուհետև տարբեր առարկաներով քերծիր պատկերներ կամ կիրառիր ապլիկացիայի տեխնիկան:
Աշխատանքդ կարող ես կատարել մեծ ձևաչափի վրա:
Անուն տուր մարդուկին, ընկերներիդ հետ մի պատմություն հորինիր նրա մասին և նկարիր ձեր հորինած պատմությունը:
14
I
7. Լույս՝ պատուհաններում Կանաչ ծառերով շրջապատված այս կոկիկ տները սովորական նկարի են նման, սակայն, եթե ուշադիր նայես, կնկատես, որ դա այդպես չէ: Երկհարկանի տների դուռ-լուսամուտներից թափանցում է երկնա գույնը, վարդագույնը և մարջանագույնը: Բարձր ծառի կանաչ ճյուղերի վրա թռչունները բույն են հյուսել: Այս կոմպոզիցիայի բոլոր տարրերը՝ տները, ամպը, ծառերը և դրանց մանրամասները տարբեր ձևով են պատկերված: Մի աշխատանքում կարող ես կիրառել և՛ սովորա կան նկար և՛ թղթե ապլիկացիայի մի քանի հասարակ, բայց արդյունավետ միջոց:
Գունավոր թղթից, ըստ քո ցանկության կտրիր մի քանի տան ձև: Նշիր դռների, պատուհանների և պատշգամբի տեղերը և զգուշությամբ կտրիր այդ բացվածքները, իսկ դրանց եզրագծերը շրջագծիր ֆլոմաստերով:
Բացվածքների մի մասում թափանցում է երկնագույնը, իսկ մյուսում՝ նշմարվում սենյակի կամ գունավոր վարագույրների գույնը: Այս արդյունքին հասնելու համար գունավոր թղթից կտրիր տարբեր չափերի պատուհաններ և սոսնձիր դրանք ձևաչափի վրա, սակայն հենց այն տեղում, որտեղ հետագայում պետք է լինեն պատուհանները: Տները շերտ առ շերտ սոսնձիր մնացած ձևաչափի վրա: Չմոռանաս, որ ձևաչափի գույնը մեծ նշա նակություն ունի բնական միջավայր ստեղծելու հա մար: Եթե չունես անհրաժեշտ գույնի ձևաչափ, ապա կարող ես ինքդ ներկել սպիտակ թուղթը: Ընտրիր ծառերի ձևն ու չափը: Դրանք ամբողջությամբ չեն ծածկելու տները: Ծառերի ճյուղերում բնակեցրու թռչուններ, ըստ քո ցանկության: Ապլիկացիայի միջոցով ստեղծիր աշխատանք «Լույս՝ պատուհաննե րում» թեմայով:
15
I
8. Վրացի արվեստագետները Փարիզում XX դարասկզբին Փարիզը ժամանակակից արվեստագետների կենտրոնն էր: Այստեղ էին ժամանում արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից: Նրանց թվում էին նաև վրացի նկարիչներ Դավիթ Կակաբաձեն, Էլենե Ախ վլեդիանին, Քեթևան Մաղալաշվիլին, Շալվա Քիքոձեն, Ֆելիքս Վարլամիշվիլին, Լադո Գուդիաշվիլին և այլք: Նրանք սովորում էին տարբեր ուսումնական հաստա տություններում, մասնակցում ցուցահանդեսների, ակտիվորեն ներգրավվում Փարիզի գեղարվեստական կյանքին: Նրանցից շատերը հետագայում վերադարձան հայրենիք և տեղում շարունակեցին իրենց գործունեությունը:
Լադո Գուդիաշվիլի: «Ցոցխալի» ձուկ: 1920 թ.
Լադո Գուդիաշվիլի: Խնջույք սայլակում: 1920 թ.
XX դարի քսանական թվականներին Փարիզի մի քանի պատկերասրահներում ցուցադրվեցին անծանոթ նկարչի աշխատանքներ: Նկարները պատմում էին կրկին անծանոթ մի գրավիչ քաղաքի մասին: Տարօրինակ հագուստներով տղամարդիկ ասես պարում էին, կայծակնային արագությամբ ուղևորներին սլացնում ֆայտոնին կապած ձիերով, բոլոր դետալները միավորված էին շարժուն ռիթմով: «Ո՞վ է այդ երիտասարդը: Ո՞ւմ է նա նկարում»,-հարցնում էին հետաքրքրված փարիզցիները: Նկարների հեղինակը վրացի նկարիչ Լադո Գուդիաշվիլին էր, որը Փարիզ էր մեկնել սովորելու, իսկ նրա աշխատանքներում պատկերվածը՝ Հին Թիֆլիսի կյանքն էր: Լադո Գուդիաշվիլին Փարիզում մեծ հաջողություն էր վայելում: Նրա նկար ներից մի քանիսը հայտնվեցին հայտնի թանգարանների հավաքածուներում: Նրա ցուցահանդեսների մասին մամուլում հրապարակվեցին հետաքրքիր գրախոսականներ:
?
1. Նկարագրիր Լադո Գուդիաշվիլիի ներկայացրած աշխատանքները: 2. Ինչպե՞ս ես կարծում, ո՞ր ժամանակաշրջանն են պատկերում նկարների սյուժեները: Ո՞ր դետալներն են հուշում այդ մասին: 3. Այսօր որտե՞ղ կարող ես հանդիպել նման հագուստի:
16
Այդ նույն ժամանակահատվածում Ֆրանսիայում ակնառու ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի արհեստանոցում սովորում և աշխատում էր վրացի քանդակագործ Յակոբ Նիկոլաձեն: Նա նույնիսկ գրել է «Մեկ տարի Ռոդենի մոտ» գիրքը, որտեղ պատմում է Ռոդենի և իր կյանքի ու ստեղծագործության այդ ժամանակահատվածի մասին: Վրաստան վերադարձած Յակոբ Նիկոլաձեն ակտի վորեն ներգրավվում է մշակութային կյանք: Յակոբ Նիկոլաձեի լավագույն աշխատանքներից մեկն է Ռուսթավելիի ժամանակակցի, XII դարի մտածող և բանաստեղծ, «Թամարիոնի» պոեմի հեղինակ Չախ րուխաձեի դիմանկարը: Չախրուխաձեի մասին պատ մական տեղեկություններ գրեթե բացակայում են, դիմանկարի ստեղծման ընթացքում քանդակագործի համար միակ աղբյուրը Թամար թագուհուն նվիրված բանաստեղծական այս արարումն էր: Յակոբ Նիկոլաձե: Չախրուխաձե: 1948 թ.
?
1. Նկարագրիր Չախրուխաձեի դիմանկարը: 2. Ինչպե՞ս կարող ես նկարագրել XII դարի բանաստեղծին այս դիմանկարի համաձայն: 3. Նկարագրիր Իլիա Ճավճավաձեի գերեզմանի հուշարձանը: 4. Ի՞նչ գիտես Իլիա Ճավճավաձեի մահվան մասին:
Ըստ հաղորդման, Յակոբ Նիկոլաձեն երկար ժամանակ աշխատել է Չախրուխաձեի դիմանկարի վրա, և սակայն դիմանկարը չստացված համարել: Մի անգամ, դիմանկարը կավով ծեփելիս, դուռը թակել են: Քանդակագործը կավից կեղտոտված ձեռքերը սրբիչով սրբել է և շտապելիս սրբիչը դրել կիսանդրու գլխին: Նա բացել է դուռը, հյուրին հրավիրել արհեստանոց և հանկարծակի շրջվելով, քար կտրել զարմանքից... Կիսանդրու գլխին պատահմամբ դրված սրբիչը ճակատագրական էր: Այն լավագույնս ընդգծել էր բանաստեղծի դեմքը և ավարտուն տեսք հաղորդել դիմանկարին: Հետագայում այդ դետալը նա օգտագործեց իր հեղինակած մարմարե քանդակը կերտելիս:
Յակոբ Նիկոլաձեն դիմանկարի մեծ վարպետ էր: Նա ստեղծել է Ակակի Ծերեթելիի, Իլիա Ճավճավաձեի, Էգնատե Նինոշվիլիի և վրացի այլ գործիչների դիմանկարները: Յակոբ Նիկոլաձեի ուշադրությունից չի վրիպել նաև հանճա րեղ «Ընձենավորի» հեղինակը: Նա ստեղծել է Ռուսթավելիի մի քանի քանդակ և կիսանդրի, ինչպես նաև ռելիեֆ Ռուսթավելու պրոֆիլի (կիսադեմի) պատկերով:
Յակոբ Նիկոլաձե: Իլիա Ճավճավաձեի գերեզմանի հուշարձան: 1908-1910 թթ.
Գտիր Լադո Գուդիաշվիլիի և Յակոբ Նիկոլաձեի աշխատանքների պատկերազարդումներն ու ստեղծիր ցուցատախտակ նրանց ստեղծագործությունների թեմայով:
Բ Ա ՌԱ ՐԱ Ն
Կիասանդրի- կամ կիսարձան, մարդու դեմքը, ինչպես նաև մինչև կուրծքը կամ գոտկատեղը պատկերող քանդակ:
17
I
I
9. Աշնանային բնանկար Աշունը տարվա գեղեցկագույն եղանակն է, սար ու ձոր ներկվում են հազարավոր գույներով: Ամռան կանաչին միախառնվում են աշնան գույները, բնությունը պատվում է կարմիր, նարնջագույն, դեղին գույներով: Ինչպես գիտես, մոտակայքում գտնվող ծառերի կանաչ ծածկույթը ավելի պայծառ ու ցայտուն է, քան հեռավոր լեռան լանջին գտնվող ծառերի գունավորությունը: Հեռավորության վրա գույնը կորցնում է իր պայծառությունը և, եթե կիրառես այդ միջոցը, ապա նկարիդ կհաղորդես նաև տարածության ընկալում:
Գծիր բնանկար, ըստ քո ցանկության: Առջևի պլանի պատ կերները պետք է լինեն ավելի մեծ չափերի: Նկարում խորություն ստեղծելու համար, աստիճանաբար փոքրացրու հետևի պլանի վրա ներկայացված պատկերները: Հետևի պլանի վրա փորձիր գործածել ավելի բաց գույներ, քո բնանկարի վրա տարածությունն ավելի լավ արտահայելու համար: Գործածիր կոնտրաստային (հակադիր) գույներ: Տարբեր գույներով ներկիր դեռ առջևի, այնուհետև հետևի պլանը: Կիրառելով համապատասխան գույներ (կարմիր, դեղին) փորձիր ուժեղացնել աշնան տրամադրությունը: Թրջիր թուղթը և վրձնի շրջանաձև շարժումներով նկարիր երկինքը: Առջևի պլանը կարող ես մշակել կավճաներկով կամ գունավոր մատիտներով, իսկ ատամի խոզանակի կամ մեծ չափի վրձնի միջոցով «թափ տալ» ներկը լեռների վրա: Հետևի պլանում ծառերի համեմատաբար մշուշապատ պատկերներ ստանալու համար, կարող ես սպունգ օգտագործել: Կիրառելով կոնտրաստային գույներ ստեղծիր աշնանային բնանկար: Տարբեր տեսակի ֆակտուրա ստանալու համար գործածիր տարբեր նյութեր և վրձնահարվածներ:
18
10. Որտե՞ղ նստեցնենք փիսիկին Երբ սկսում ես նկարել, հավանաբար, դեռ մտածում ես, թե ինչ ես նկարելու: Օրինակ՝ փիսիկ: Այժմ պետք է մտածես, թե ինչպես ես նկարելու փիսիկին՝ լայն թե՞ երկար թղթի վրա, թղթի կենտրոնում թե՞ ծայրում, մե՞ծ, թե՞ փոքր... Քո որոշումով է պայմանավորված աշխատանքիդ կոմպոզիցիան:
2 1
Կտրիր ցանկացած առարկայի մեծ և փոքր ուրվապատկերներ (սիլուետներ), տեղաշարժիր դրանք տարբեր չափի և ձևի թղթի վրա, ապա ընտրիր փիսիկի տեղը ձևաչափի վրա և սոսնձիր: Հիմնավորիր որոշումդ:
3 4
?
1. 2. 3. 4.
Նկարագրիր, թե հետևյալ նկարներում որտե՞ղ է պատկերված փիսիկը: Ո՞ր նկարներում է տեղն առավել ազատ: Ո՞ր նկարներում է տեղն առավել քիչ: Աշխատանքներից ո՞րի կոմպոզիցիոն լուծումն ես նախընտրում և ինչո՞ւ:
19
I
I
11. Կենդանաբանական այգու բնակիչները Անտառ, լեռներ կամ թեկուզ կենդանաբանական այգի այցելելիս կարող ես հան դիպել թռչնաշխարհի և կենդանական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների: Հպարտ-հպարտ քայլող «թագակիր» սիրամարգի հեքիաթային գույները նկարելու համար անհրաժեշտ կլինի գրեթե ողջ ներկապնակը: Վայրի բադին, կռունկին կամ թութակին բնորոշ դետալները, ձևերն ու գույները մեծ ուշադրություն են պահանջում: Մի խոսքով, զբոսնելիս կամ կենդանաբանական այգում գտնվելիս, անգործ չես մնա: Ցանկալի կլիներ, թե ձեռքիդ տակ մշտապես պահեիր թուղթ ու մատիտներ, քեզ գրաված կենդանիների կամ թռչունների նախապատկերներն արագ գծելու համար:
Մարիամ և Միխո: 10 տարեկան:
Բնօրինակից արված նախապատկերներդ կարող ես ուղղել արդեն դասարանում, որից հետո սկսել ներ կերով աշխատանքդ: Յուրաքանչյուրը ձեզանից նախ գծերով թող նկարի ցանկալի թռչնակին, ու նոր միայն գունավորի պատկերը: Ձևաչափի վրա պատկերը փորձեք հավասարաչափ բաժանել:
20
I
Նկարում պատկերված թռչունի համար ընտրիր նաև համապատասխան ֆոն, կիրառելով մեկ կամ մի քանի գույն: Աշխատանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար, միավորեք ձեզանից յուրաքանչյուրի նկարը՝ վերածելով աշխատանքը մեծ դեկորատիվ գործի:
Նինո, 10 տարեկան:
Թամունա և Լևան, 10 տարեկան:
Հարկ է նաև աշխատանքներից յուրաքանչյուրը տեղադրել համապատասխան շրջանակի մեջ: Շրջանակը ձևավորելու համար գործածված գույները միմյանց հարմարեցրեք և կստեղծվի այնպիսի տպավորություն, որ աշխատել եք ոչ թե առանձինառանձին, այլ սկզբիցևեթ միասին եք գործել: Նման դեկորատիվ աշխատանքով դասասենյակում կարող եք ստեղծել կենդանական անկյուն՝ հետզհետե ավելացնելով թռչունների ու կենդանիների պատկերներով նոր աշխատանքներ: Բնօրինակից արված նախապատկերների և ջրաներկի միջոցով նկարիր թռչուն, ըստ քո ցանկության:
21
I
12. Ամենն իմ հայրենիքն է... Անցյալ տարի դու ծանոթացար Վրաստանի մի քանի տարածաշրջանների հետ և նույնիսկ նկարեցիր այդ տարածաշրջանների բնանկարները: Արդեն գիտես, որ այդ անկյունները միմյանցից տարբերվում են իրենց բնությամբ և յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ և անկրկնելի տեսարաններ, որոնց ամբողջությունը կազմում է մեր հայրենիքը՝ Վրաստանը:
?
1. Հիշիր այն բանաստեղծությունը, որի առաջին տողը ներկայացված է այս դասի վերնագրում:
Այս տարի մենք ավելի մանրամասն կծանոթանանք Վրաստանի տարածաշրջաններին: Կախեթի... Այս բառն արտաբերելիս քո դեմ հպար տորեն հառնում են Կովկասի ձյունապատ լեռները, Ալազանի գետը ու նրա ափերին ձգվող Ալազանի դաշտավայրը:
?
2. Ի՞նչ կարող ես մտաբերել Կախեթիի մասին: 3. Կախեթիի բնանկարը կերտած վրացի ո՞ր նկար չին ես հիշում: 4. Ո՞ր պատմական անձին ես պատկերացնում Կա խեթին հիշատակելիս:
Մերաբ Մերաբիշվիլի: Էրեկլե II-ի արձանը Թելավիում: 1971 թ.
Կախեթի, Ալազանի դաշտավայր:
22
Էրեկլե II-ը, հոր՝ Թեյմուրազ II-ի մահից հետո դարձավ Քարթլի-Կախեթիի թագավորության կառավարիչը: Էրեկլեն պայքարող, Վրաստանի համար հոգ տանող թագավոր էր: Կյանքի մեծ մասն անցկացրել էր մարտերում և արշավանքներում, հաճախ ապրելով սովորական զինվորի կյանքով: Ժողովուրդը նրան սիրով անվանել է «Փոքր Կախի»: Թելավիում, այն քաղաքում որտեղ Էրեկլեն ծնվել, անցկացրել է ամբողջ կյանքն ու մահացել, կանգնած է նրա արձանը:
?
5. Նկարագրիր Էրեկլե II-ի արձանը Թելավիում: 6. Քո կարծիքով, որքանո՞վ է համապատասխանում այս արձանը Էրեկլե II-ի պատ մական կերպարին:
Կախեթիի տեսարժան վայրերից մեկը Բոդբեի մենաստանն է, որտեղ հուղարկավորված է վրացի լուսավորիչ Սուրբ Նինոն, ըստ ավանդության, անձամբ Նինոյի ցանկությամբ: Միրիան թագավորը, ցանկացել է նրան հուղարկավորել Սվետիցխովելիում՝ Քրիստոսի շուրջառի (հանդերձների) մոտ, սակայն երկու հարյուր հոգի նույնիսկ չեն կարողացել տեղաշարժել Սուրբ Նինոյի թեթև մահիճը և նրան թաղել են հենց այնտեղ, Բոդբեում:
Բոդբեի մենաստանը: Սուրբ Գիորգիի եկեղեցի, որտեղ հանգչում է Սուրբ Նինոն:
Մենաստանից մոտավորապես 3 կմ հեռավորության վրա գտնվում է Սուրբ Նինոյի աղբյուրը: Ըստ ավանդության, այն բխացել է Սուրբ Նինոյի աղոթքներից: Այդ ջրում լողանալուց հետո հոգևոր և ֆիզիկական արատ ունեցող բազմաթիվ մարդիկ են բուժվել:
Ծանոթացիր Սուրբ Նինոյի կյանքից աղբյուրի ծագման դրվագին և նկարիր այն: Սուրբ Նինոյի գերեզմանը Բոդբեում:
23
I
II
13. Մակերևույթ և ֆակտուրա Քո առջև է երեք բնանկար, բոլոր երեքի վրա պատկերված է նույն տեսարանը: Առաջին նկարի վրա տեսարանը ներկայացված է միայն հասարակ սև մատիտով, երկրորդի վրա կավճաներկով (պաստել), իսկ երրորդի վրա՝ յուղաներկով:
?
1. Բնութագրիր յուրաքանչյուր աշխատանքը: 2. Քննարկիր, արդյո՞ք նույն տպավորությունն է թողնում տարբեր նյութերով կատարված նույն տեսարանը:
1
2
Մատիտով արված աշխատանքում լեռները թեթև են երևում, կավճաներկով աշխատանքում՝ համեմատաբար ավելի մեծ, իսկ յուղաներկով՝ ծանր ու ռելիեֆային են:
3
?
3. Քո կարծիքով, բացի նյութից, ո՞րն է տարբեր տպավորություններ առաջացնելու պատճառը:
24
Առաջին բնանկարում լեռան մակերևույթն ապահովում է թղթի չգունավորված սպիտակ հարթությունը: Երկրորդի վրա կավճամատիտով նկարած լեռներն ունեն խավոտ, կարծես թափանցիկ, իսկ երրորդ՝ յուղաներկերով նկարի վրա՝ լայն, հաստ վրձնահարվածներով խիտ ռելիեֆային մակերևույթ: Բոլոր երեք պատկերներում մակերևույթն ունի տարբեր առանձնա հատկություններ՝ ողորկ և պարզունակ, խավոտ և թեթև, խիտ և ռելիեֆային: Մակերևույթի առանձնահատկությունը, նրա մշակվածության բնույթը կոչվում է ֆակտուրա:
Յուրահատուկ ֆակտուրա է ստեղծվում ջրաներկերով: Սկզբից ձևաչափի վրա նկարիր որևէ բնանկար, քո ցանկությամբ: Սպունգի կամ ջրաներկի միջոցով որոշակի արդյունք ստանալու համար կարող ես կիրառել սովորական լվացքասեղմակներ: Բնանկարի որոշ հատվածներ կարող ես նկարել վրձնով: Անձամբ որոշիր, թե որ հատվածում ես կիրառելու սպունգով ստեղծված ֆակտուրան:
Յ Ո Ւ Ղ ԱՆ Ե ՐԿ
Մանր գունափոշու (պիգմենտի) մեջ խառնում են բուսական յուղ (ձեթ), լուծում և այդպիսով ստանում յուղաներկ: Յուղաներկերով նկարում են հիմնականում կտավի վրա: Այս ներկանյութն առաջին անգամ կիրառել է հոլանդացի նկարիչ Յան վան Էյքը, XV դարում: Այնուհետև յուղաներկը լայնորեն տարածվել է այլ երկրներում:
Նկարիր բնանկար: Ջրաներկով և սպունգի միջոցով թղթի մակերևույթի վրա ստեղծիր տարբեր ֆակտուրաներ:
25
II
II
14. Աշխատանքի նպատակը Արվեստի ստեղծագործություն տեսնելիս միգուցե և նկարագրես այն, ասես թե արվեստի ո՞ր ճյուղին է պատկանում, ի՞նչ նյութից է ստեղծված, ո՞ր գույներն են օգրտագործված և այլն, սակայն եթե հարցնեն, թե ո՞րն է նշանակությունը, հավանաբար ստիպված լինես մտածել: Այս նկարների վրա պատկերված են հին եգիպտական իրեր:
1
?
1. Ուշադրություն դարձրու այստեղ ներկայաց ված իրերին և նկարագրիր դրանք: Ինչպե՞ս ես կարծում, ի՞նչ նպատակով էին օգտագործում դրանք եգիպտացիները:
2
3
4
26
Ստորև ներկայացված լուսանկարների վրա պա տկերված են ծառաների փոքր չափի եգիպտական քանդակներ: Եգիպտացիների համոզմամբ այդ պատկերները ծառայելու էին հանգուցյալին նաև հանդերձյալ աշխարհում՝ եռացնելու էին գարեջուր, պատրաստելու էին ուտելիք, օգնելու էին հա նդերձավորման մեջ և այլն: Այդ պատճառով այս քանդակները մեծամեծների հետ դրվում էին դամ բարաններում:
II
Ափսեի նշանակությունը բոլորին հայտնի է: Սակայն հաճախ դրանք այլ նշանակությամբ են կիրառվում: Գեղեցիկ ձևավորված ափսեները հաճախ փակցվում են պատին կամ դրվում հատուկ հենարանների վրա: Նման դեպքում, ափսեն ձեռք է բերում դեկորատիվ ֆունկցիա: Ձևավորիր միանգամյա օգտագործման ափսեները: Օգտագործիր ցանկացած պատկեր, քո ցանկությամբ:
ԲԱՌԱՐԱՆ
Ֆունկցիա – նշանակություն, դեր, պարտականություն: Դեկորատիվ – գեղատեսիլ, նկարագեղ:
27
II
15. Պահի՛ր անտառը հանուն երեխաների... Անտառը մեր հարստությունն է: Այն կոչում են նաև երկրագնդի թոք, քանի որ անտառը համարվում է երկրագնդի թթվածնի մատակարարը, իսկ թթվածինը մարդկանց համար կենսականորեն անհրաժեշտ միջավայր է ստեղծում: Մեր նախնիները դա լավ էին հասկանում: Իլիա Ճավճավաձեն գրում էր. «Անտառի խնամքն ու պահպանումը որևէ մասնավոր անձի պարտականությունը չէ, դա ամբողջ ազգի պարտականությունն է: Ում սիրտը չի ցավում հայրենիքի համար, բնականաբար, նա անգթաբար կոչնչացնի ծառերը, կհատի դրանք և նույնիսկ կայրի»: Գիտակից հասարակությունը ոչ միայն պահպանում է անտառները, այլև անձամբ ստեղծում, բազմացնում կանաչ ծածկույթը: Հիանալի կլիներ, եթե ձեր դասարանը գոնե մեկ ծառ տնկեր դպրոցի բակում: Դրանով դուք օգտակար ծառայություն կմատուցեիք:
?
1. Ինչո՞ւ է անհրաժեշտ պահպանել անտառներն ու պուրակները: 2. Ծառ տնկելն ինչո՞ւ է համարվում բարի գործ:
Զուգդիդիի բուսաբանական այգի
Բաթումիի բուսաբանական այգի
XIX դարից Վրաստանում ստեղծվել է մի քանի բուսաբանական այգի: Սամեգրելոյում, Դադիանիների պալատի համալիրի բաղկացուցիչ տարրերից մեկը բուսաբանական այգին է, որի առաջին մշակողը հա մարվում է Սամեգրելոյի իշխան Դավիթ Դադիանին, իսկ հետագայում նրա սերունդները: Այս այգում աճեցրել են տարբեր ցեղատեսակի անծանոթ բույսեր և ծառեր: Դադիանիները հրավիրում էին նաև օտարերկրյա այգեպանների և երկար ժամանակ խնամում այդ դրախտային պարտեզը: Բուսաբանական այգիներ են մշակվել նաև Վրաստանի այլ քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումիում և Սոխումիում, որտեղ առ այսօր աճում են հազվագյուտ ցեղատեսակների բազմաթիվ բույսեր: Թբիլիսիի բուսաբանական այգին
28
Մարդու գործելակերպն ու կենսակերպը տարիների ընթացքում փոխեց նաև երկրագնդի բնության նախնական տեսքը՝ աղտոտվեց օդը, ԲԱՌԱՐ ԱՆ հատվեցին անտառները, վերացան կենդանիների և Էկոլոգիա – գիտություն, բույսերի որոշ ցեղատեսակներ: որն ուսումնասիրում է Մարդիկ գիտակցում են էկոլոգիական խնդիրները, մարդու գործունեության միավորվում տարբեր կազմակերպությունների հետևանքով շրջակա մի շուրջ և պայքարում բնության պահպանման համար: ջավայրի վերափոխման հետ կապված հարցերն ու Ամբողջ աշխարհում ամենահզոր բնապահպանական բնապահպանական խըն կազմակերպություններից մեկը՝ «Կանաչների դիրները: շարժումն» է, որն իր գործունեությունն է ծավալում նաև Վրաստանում:
?
3. Նկարագրեք անտառապահպանության հետ կապված պաստառների բո վանդակությունը: 4. Յուրաքանչյուր պաստառում ո՞ր միջոցներն են կիրառված անտառապա հպանության գաղափարն արտահայտելու համար:
Պատրաստիր պաստառ էկոլոգիայի թեմայով՝ ցանկացած նկարչական նյութի կամ համակարգչային տեխնոլոգիայի միջոցով:
29
II
II
16. Հին աշխարհի քանդակագործությունը Քանդակագործությունը մարդկության պատմության կարևոր գործոններից է: Հին աշխարհում այս կերպ էին պատկերում և երկրպագում հեթանոսական աստվածներին, նախնիներին, հասարակության առաջադեմ անդամներին՝ առաջնորդներին, թագավորներին: Յուրաքանչյուր երկիր ունի քանդակագործության իր ավանդույթները: Շումերների քանդակները Միջագետքի մշակույթի հետ աքրքիր մասն են կազմում: Այդ պատկերներն առանձնանում են իրենց բնորոշ տեսքով: Քանդակագործն ընդգծում է աղոթքի պահին մարդու լայն բացած աչքերը, գանգուր մորուքը, երկար հագուստը, իսկ գլխի, մարմնի, վերջույթների չափերն ու համամասնական հարաբերակցությունը պայմանական են:
?
1. Ուշադիր նայիր այստեղ ներկայացված քանդակներին և որոշիր, դրանցից ո՞րն է ավելի պայմանական և ինչո՞ւ: 2. Քո կարծիքով, հասարակության ո՞ր խավի ներկայացու ցիչներին է մարմնավորում յուրաքանչյուր քանդակ:
Աղոթողի կերպար: Շումեր: Մ.թ.ա III հազարամյակ:
Վաղ դարաշրջանի հունական քանդակագործությունը նույնպես ուներ բավական պայմանական պատկերներ: Օրինակ՝ ատլետների (ըմբիշներ) պատկերներն ի սկզբանե երկարաձիգ և կարկամած էին: Հետզհետե քանդակագործները կարողացան բնական ձևով փոխանցել մարդու մարմնի համամասնություններն ու շարժումները: Քարե նյութի կարծրությանը փոխարինեց փափուկ մշակված պատկերը և քանդակն ասես «շարժվեց»: Հույն քանդակագործները ուշադիր ուսումնասիրելով մարդու մարմինն ու մարմնի շարժումները բավականաչափ հմտություններ ձեռք բերեցին և այդ ամենն արտահայտեցին իրենց ստեղծագործությունների մեջ:
Աղոթողի կերպար: Շումեր: Մ.թ.ա III հազարամյակ:
?
3. Ուշադիր նայիր և որոշիր, թե այստեղ ներկայացված հունական քանդակներից ո՞րն է ավելի վաղ շրջանի: Հիմնավորիր կարծիքդ: Կուրոս: Հունական քանդակ Մ.թ.ա 580 թ.
30
Էյրենա: Հունական քանդակ Մ.թ.ա 370 թ.
Քարե քանդակներին զուգահեռ լայնորեն տարածված էին նաև թրծակավից (տերակոտայից) ստեղծված քանդակները: Այս նյութն օգտագործում էին հին հույները՝ էտրուսկները: Թրծակավե քանդակներ էին ստեղծվում Հնդկաստանում և Ամերիկայում: Ամենաճանաչված թրծակավե քանդակները հայտնա բերվել են 1974 թվականին Չինաստանում Ցի Շին Խուան Դի կայսրի դամբարանի մոտակայքում: Հողի մեջ թաղված էր մոտ 8100 տերակոտյան արձանիկ՝ զինվորներ, ձիեր, մարտական սայլեր... Պատկերները բնական չափի են: Յուրաքանչյուր զինվոր ունի իրեն հատուկ արտաքին տեսքը: Մանրակրկիտ մշակված են նրանց հագուստի և զենքի նույնիսկ ամենաչնչին տարրերը: Գիտնականները հետազոտել են թրծակավի մեջ պահ պանված փոշին և եկել են այն եզրակացության, որ քա նդակները պատրաստվել են Չինաստանի տարբեր տա րածաշրջաններում: Օրինակ՝ ձիերը, որոնց կշիռը մոտ 200 կգ է, քանդակվել են անմիջապես դամբարանի մոտակայքում գտնվող արհեստանոցներում: Ինչպես երևում է, այդ կերպ նպատակ ունեին կրճատել բեռնափոխադրման ծախսը:
?
4. Ուշադիր նայիր տերակոտյան բանակին: Նկարագրիր, թե ի՞նչ տեսակի զենքեր ունեն զինվորները: 5. Քո կարծիքով, ի՞նչ տեղեկություններ են հաղորդում այս արձանիկները Չինաստանի պատմության և մշակույթի մասին: 6. Ինչպե՞ս ես կարծում, ի՞նչ նշանակություն էր հետա պնդում այս բանակը հնագույն չինացիների շրջանում:
Տերակոտյան բանակ: Մ.թ.ա III դար:
Համացանցից կամ այլ ճա նապարհով հայթայթիր հետա քրքիր տեղեկություններ հին աշխարհի քանդակների մասին և ներկայացրու դասարանին: Տերակոտյան կերպար: Մ.թ.ա III դար
Տերակոտյան սայլակ: Մ.թ.ա III դար
Բ ԱՌԱ ՐԱ Ն
Ատլետ – մարզիկ, ըմբիշ Հին Հունաստանում, որը հետևում էր աթլետիկային, ըմբշամարտին: Տերակոտա – թրծուն գունավոր կավ:
31
II
II
17. Ժպիտն՝ ընծա Դիմախաղը (միմիկա) դեմքի արտահայտությունն է, դեմքի վրա արտացոլված էմոցիան: Մենք կարող ենք անխոս, միայն դիմախաղի միջոցով արտահայտել մեր զգացմունքները: Իսկ այն դեպքում, երբ ուղղակի զրուցում ենք, դիմախաղը ուժեղացնում է տպավորությունները, արտահայտում մեր վերաբերմունքը զրույցի թեմայի շուրջ, որոշ դեպքերում փոխում նաև արտահայտածի միտքը: Համակարգչի և բջջային հեռախոսի շնորհիվ մենք հաճախ ենք կիրառում դիմախաղի լեզուն, երբ միմյանց ենք ուղարկում ուրախ կամ տխուր մարդուկների պատկերներ: Այս պատկերները ստեղծվել են մարդու միմիկան ուսումնասիրելու արդյունքում, թեև անշուշտ, վերջիններս չափազանց պայմանական ու սխեմատիկ են: Նման պատկերների առավելությունն այն է, որ նրանք շարժուն են: Նրանց շնորհիվ մարդիկ խնայում են ժամանակն ու փոխանցում սեփական հույզերը:
Իրական կյանքում դիմախաղը շատ ավելի բազմերանգ է: Դրանում կհամոզվենք, եթե հայելու մեջ նայենք ինքներս մեզ, իսկ հետո փորձենք սխեմատիկորեն արտահայտել որևէ հույզ: Տարբեր դիմախաղերով պատկերներ ստեղծելու համար կարող ենք օգտագործել սովորական նկարչական նյութեր, թեև շատ ավելի զվարճալի կլիներ, թե կիրառեինք համակարգչի հնարավորությունները (օրինակ՝ Paint ծրագիրը): Ստեղծիր և ուղարկիր ընկերներիդ հույզ արտահայտող պայմանական պատկերներ: Շնորհանդեսի ժամանակ փորձիր դիմախաղի միջոցով ներկայացնել և հնչյունավորել ստացած հաղորդագրությունը:
32
II
18. Դրոշմանկար գլանի միջոցով Ի տարբերություն նկարչական նյութով ստեղծած սովորական նկարի, դրոշմանկարի տեխնիկան հնարավորություն է ընձեռում խնայել ժամանակն ու էներգիան և կարճ ժամանակում նկարապատել բավական մեծ մակերես: Դրոշմանկար կարող ես ստանալ գլանակի միջոցով: Սա լայնորեն տարածված մեթոդ է: Գլանակի ձևը հնարավորություն է տալիս նկարն արագ տեղափոխել ցանկալի մակերևույթի վրա և ստանալ լավ որակի դրոշմանկար:
Զգուշությամբ ծակիր գլանաձև տուփի գլխամասի և հատակային մասի կենտրոնները և անցկացրու բավարար չափի փայտե կամ պլաստմասե ձող: Ձողն անպայման պետք է ամուր ամրացնել, որպեսզի չխանգարի գլանի հավասարաչափ շարժմանը: Գլան կարող ես պատրաստել նաև բարակ սպունգից, ինչի համար սպունգը պետք է փաթաթես բարակ ձողի վրա և ամրացնես թելով:
Գլանակի վրա սոսնձիր պարան: Փորձիր այնպես անել, որ գլանակի վրա պարանի միջոցով ստանաս բեկված կամ ալիքաձև գծեր: Նախապես, միանգամյա օգտագործման ափսեների վրա պատրաստիր ներկը և ներկի մեջ թաթախիր գլանակը: Փորձիր այնպես անել, որ պարանն ամբողջությամբ համակվի ներկով: Այնուհետև ձողի միջոցով գլանակն արագորեն անցկացրու նախապես պաստրաստած նյութի՝ ստվարաթղթի, փայտի, գործվածքի և այլնի վրա: Ստացած դրոշմահետքով կարող ես զարդարել նաև շրջանակը: Գլանակի միջոցով մակերևույթի վրա:
ստեղծիր
դրոշմանկար
քո
համար
ցանկալի
33
II
19. Անձրևոտ եղանակ Տարբեր գույների և ֆակտուրաների նկարչական ու փաթեթավորման թղթից կարելի է պատրաստել բազմաթիվ աշխատանքներ, որոնք ոչնչով չեն զիջի ձեռքով նկարած նկարներին: Քեզ քաջածանոթ ապլիկացիայի տեխնիկան հնարավորություն է տալիս ոչ միայն մարդու, այլև տների, լեռների կամ այլ առարկաների պատկերներ ստեղծել: Դիմիր երևակայությանդ և կկարողանաս պատկերել նաև անձրևոտ կամ արևոտ եղանակ: Այս տեխնիկայի յուրահատկությունը կայանում է նրանում, որ մտահղացումդ կարող ես իրականացնել ընկերներիդ հետ, իսկ միասնական աշխատանքն, ինչ խոսք առավել զվարճալի ու հետաքրքիր է:
Նանա: 11 տարեկան
Կիրառելով ապլիկացիայի միջոցը ստեղծիր տարվա քո ցանկալի եղանակը կամ տվյալ եղանակն արտացոլող կոմպոզիցիան: Նախ գունավոր թղթերից կտրիր այն առարկաների կամ երկրաչափական պատկերների բավարար քա նակությունը, որոնցով պետք է ստեղծես ցանկալի պատկերները: Որոշ պատկերներ կարող ես ստանալ ոչ թե մկրատով, այլ հենց ձեռքով պատռած թղթից: Հատուկ ուշադրություն դարձրու թղթի գույնին, ֆակտուրային կամ նրա մակերեսի վրա առկա նկարին: Թղթի հետ միասին կարող ես կիրառել նաև գունավոր քուղեր, ժապավեն կամ ցանկացած այլ պարագաներ:
34
II
20. Չորքոտանի բարեկամ Եթե տանն ունես սիրելի չորքոտանի բարեկամ, ապա երևի թե ամեն ինչ գիտես նրա ցեղատեսակի, սովորությունների, խառնվածքի մասին: Միգուցե հաճախ նաև պարծենում ես շան ծագումով և խելքով: Եվ դա զարմանալի չէ: Ընկերոջն, անկասկած ամենալավն ենք համարում: Փորձիր նկարել շուն, որն անհամբեր սպասում է քեզ տանը: Եթե դեռ չունես շուն, ապա պատկերացրու, թե ինչպիսին կլիներ այն: Փորձիր ցույց տալ բնորոշ հատկանիշները՝ գույնը, ձևը, շարժումները: Չմոռանաս նաև ինքդ քեզ, չէ՞ որ քո պարտականությունն են նրա խնամքը, ամենօրյա զբոսանքը: Իմիջիայլոց զբոսանքի ընթացքում կարող ես նաև ձեռքբերել նոր ընկերներ: Շների տերերը սիրում են զրուցել միմյանց հետ, քանի որ ունեն շատ ընդհանուր հետաքրքրություններ:
Ջրաներկերով կատարիր աշխատանք «Ես և իմ չորքոտանի ընկերը» թեմայով:
Չորտքոտանի ընկերոջդ նկարելիս փոր ձիր հստակ արտահայտել նրա բնորոշ հատ կանիշները, օրինակ՝ երկար ականջ,կա րճ պոչ, բրդոտ գլուխ, մարմնի վրա եղած բծեր: Լավ կլինի, եթե հիշողությունդ լարես և պատկերես այն տարածքն ու միջավայրը, որտեղ սիրում եք զբոսնել: Ջրաներկով կատարված նկարը համ բերություն և ուշադրություն է պահանջում: Ներկի մեջ թաթախած վրձնահարվածները կատարիր դեռ փորձնական թղթի վրա և դրանից հետո միայն գործի անցիր: Թղթի վրա գծիր տներ: Այնուհետև գունավորիր առջևի պլանում երևացող մարդկանց և չորքոտանի բարեկամների պատկերները: Չորանալուց հետո ֆլոմաստերով կամ մատիտներով նկարիր եզրագծեր և մշակիր:
Նինի: 11 տարեկան
35
II
21. Ամենն իմ հայրենիքն է ... Շարունակում ենք մեր զրույցը Կախեթիի մասին: Կախեթին չափազանց հարուստ է ճարտարապետական հուշարձաններով: Նրա հրաշագեղություններից է Ալազանիի հովտում վեր խոյացող բարձր տաճարը: Այն Վրաստանի բարձրագույն եկեղեցական կառույցն է: Տաճարի վեր խոյացող տեսքից ու նրբագեղ համամասնություններից ելնելով ժողովուրդը նրան «Սպիտակ կարապ» անունն է շնորհել: «Ալավերդի» բառն ունի թուրք-արաբական ծագում և նշանակում է «Աստծուց շնորհված»: VI դարում ազգությամբ ասորի, ոմն Հայր Հովսեփը քարոզել է Կախեթիի տարբեր անկյուններում և, ի վերջո հաստատվել Ալավերդի գյուղում: Մի անգամ Սուրբ Հայրը հանդիպել է որսի դուրս եկած մի իշխանի և քարոզել Աստծո խոսքը: Սուրբ հաղորդություն ստացած ազնվականի օգնությամբ Հայր Հովսեփը Սուրբ Գևորգի անվամբ փոքր եկեղեցի է կառուցել: Սուրբ Հոր հետ մտերմանալու ցանկությամբ, այստեղ բնակություն են հաստատել բազմաթիվ հավատացյալներ: Հովսեփ Ալավերդացու մահից հետո, աշակերտները նրան հուղարկավորել են իր իսկ կողմից կառուցած եկեղեցում: XI դարասկզբին Կախեթիի Կվիրիկե թագավորը Սուրբ Գևորգ փոքր եկեղեցու տեղում կառուցել է Ալավերդիի մեծ վանքը: Ալավերդին Սվետիցխովելիի և Բագրատի տաճարների նման կառուցվել է վրացական ճարտարապետության աննախադեպ վերընթացի դարաշրջանում: Այս երեք տաճարներն ընդհանուր շատ գծեր ունեն, սակայն Ալավերդին առանձնանում է իր պարզունակությամբ, նրա ճակատային մասերը զուրկ են զարդարանքից և ռելիեֆներից:
Ալավերդի: XI դարասկիզբ
?
1. Կախեթիի ուրիշ ի՞նչ հուշարձաններ գիտես:
Նոր Շուամթա: XIV դար
Ընդհանուր առմամբ, Կախեթիի ճարտարապետությանը բնորոշ են նման պար զությունն ու զարդարվածության չափավորությունը: Ինչպես նաև ձգվող, վեր խո յացող տեսքն ու համամասնությունները:
?
2. Բնութագրիր Շուամթայի եկեղեցու համամասնություններն ու զարդա րվածությունը:
36
Հավանաբար լսել ես ասորի հայրերի մասին, որոնք Վրաստան են ժամանել VI դարում և այստեղ ծավալել իրենց գործունեությունը:
?
3. Թվարկիր քեզ հայտնի ասորական հայրերին:
Ասորական հայրերից մեկն էր Դավիթը, գործել է դեռ Թբիլիսիում Մամա Դավիթի լեռան վրա (Մթածմինդա), ապա մեկնել Կախեթիի Գարեջի Ուդաբնո և իր աշակերտների հետ այդտեղ կառուցել բազմաթիվ վանքեր: Այդ պատճառով էլ նրան անվանել են Դավիթ Գարեջի: Դավիթ Գարեջին թաղված է վանքերից մեկում, Լավրայում: Ուդաբնոյի գլխավոր վանքում պահպանվել է նկար, որտեղ պատկերված են Դավիթ Գարեջիի և նրա աշակերտ Լուկիանեի կյանքը պատկերող տեսարաններ:
Դավիթ Գարեջի: Ուդաբնոյի մենաստանի գլխավոր վանքի նկարազարդումը: XI դար
Ուդաբնոյում, որտեղ ոչ ջուր կար և ոչ էլ սնունդ, Սուրբ Դավթի մոտ եղջերուներ էին գալիս և Հայր Դավիթն ու Լուկիանեն սնվում էին նրանց կաթով: Բայց նրանց բնակատեղին նշանառել էր սարսափելի մի գազան, որ հափշտակում էր եղջերուների ձագերին: Սուրբ Դավիթը բարձրացրել է գավազանը և գազանին հրամայել հեռու մնալ այդ տարածքից: Ու թեև գազանը հնազանդվել էր, երկնքի կայծակը շանթահարել ու այրել է նրան: Նույն պահին հրեշտակն ազդարարել է, որ դա Աստծո կամքն է եղել: Հենց այս տեսարանն է պատկերված նկարի վրա: Ս ու րբ Շիոյ ի հրաշքը Սուրբ Շիո Մղվիմելին բազմաթիվ հրաշքներ է գործել: Օրերից մի օր վանքի հոտը հետապնդել է գայլը: Հայր Շիոն աղոթել և գայլին հրամայել է այսուհետ ոչ միայն չդիպչել ոչխարներին, այլ նաև հովվություն անել: Իսկապես, այդ օրից գայլը հնազանդ կատարել է Սուրբ Հոր աղոթք-օրհնությունը: Ծանոթացիր Շիո Մղվիմելիի կյանքի մասին տեքստին և նկարիր այն:
37
II
II
22. Կարմրագլխարկ սնկեր Գարնանն անձրևից հետո, անտառում բազմաթիվ սնկեր են աճում: Սնկի սիրահարները գիտեն այդ մասին և անձրևից անմիջապես հետո մեծ զամբյուղներով շտապում են սունկ հավաքելու:
?
1. Որտե՞ղ եք տեսել սունկ: 2. Կարելի է, արդյո՞ք ուտել բոլոր սնկերը: 3. Ի՞նչ վնաս կարող է հասցնել սունկը մարդուն և ինչո՞ւ:
Սունկն արտասովոր կենդանի էակ է: Ի տարբերություն բույսերի, այն չունի ոչ արմատներ, ոչ տերևներ, ոչ ծաղկում է և ոչ էլ պտուղ տալիս: Գոյություն ունեն սնկի բազմաթիվ ցեղատեսակներ, սակայն դրանցից բոլորն ունեն մեկ ընդհանուր հատկանիշ՝ նրանք «գլխարկ» են կրում: Տարբեր ցեղատեսակի սնկերն ունեն տարբեր ձևի և գույնի գլխարկներ: Ոտիկի վրա դրված գլխարկով սունկը հաճախ կենդանի էակ է հիշեցնում: Տարբեր նյութերից պատրաստիր կարմրա գլխարկ ուրախ սնկեր:
Այդ աշխատանքը կատարելու համար քեզ անհրաժեշտ են տարբեր չափի միանգամյա օգտա գործման բաժակներ, գունավոր թղթեր, ներկեր, սոսինձ, բամբակ:
38
II
գ
ա բ
ա) Վերցրու քառակուսու ձև ունեցող կարմիր թուղթ և ծալիր չորս տակ, բ) կստանաս փոքր քառակուսի, որի բացված ծայրը կտրիր աղեղնաձև, գ) այդպիսով կստանաս կարմիր շրջան, որի կենտրոնից նախ փոքր եռանկյուն գծիր, ապա կտրիր, դ) կտրած կողերը սոսնձիր: Այդպես կստանաս սնկի գլխարկը, որի վրա կարող ես սոսնձել սպիտակ թղթից կտրած շրջանակներ կամ բամբակե փաթիլներ:
դ
Միանգամյա օգտագործման բաժակներից մեկը դիր մյուսի մեջ: Այժմ փորձիր կենդանության շունչ պարգևել սնկերիդ: Վրձնի և ներկերի օգնությամբ սնկի վրա նկարիր աչքեր, քիթ և բերան, կարող ես գործածել նաև գունավոր թղթեր: Փորձիր սնկերի «դեմքերին» պատկերել տարբեր հայացքներ, մանավանդ, որ դիմախաղի մասին արդեն շատ բան գիտես:
Բաժակների վրա դիր գլխարկներն ու սունկդ պատրաստ է: Սնկերիդ համար կարող ես պատրաստել համապատասխան միջավայր և այդտեղ բնակեցնել նրանց:
39
II
23. Պատկերներ և շրջակա միջավայր Եթե նկարի վրա շատ մարդ է պատկերված, ապա սովորաբար ասում ենք, որ կոմպոզիցիան բազմապատկեր է, սակայն իրականում ընդհանուր տպավորությունը ոչ միայն ձևաչափի վրա պատկերների քանակն է ստեղծում, այլև՝ բաշխումը:
1
?
2
1. Նկարագրիր այստեղ ներկայացված կոմպոզիցիաները: 2. Ինչպե՞ս է բաշխված կոմպոզիցիան դրանցից յուրաքանչյուրի վրա:
Եթե նկարի տարածքը, այսինքն ձևաչափը ամբողջությամբ պատված է պատկերներով, ապա տեսնողի մոտ ծանրաբեռնվածության, սեղմվածության տպավորություն է ստեղծվում, իսկ թե այդ նույն քանակի պատկերները ձևաչափի միայն մի մասն են կազմում, ապա լայնարձակության տպավորություն է ստեղծվում: Բազմապատկեր կոմպոզիցիա ստեղծելիս մեծ նշանակություն է հատկացվում նրան, թե ինչ տեղ է զբաղեցնում նկարի վրա շրջակա միջավայրը՝ երկինքը, հողը, ինտերիերը և նրա տարրերը: Համապատասխանաբար, ակնդրին տեսանելի է դառնում մոտիկի՞ց է այս կամ այն տեսարանը, թե՝ հեռվից, միայն պատկերների վրա՞ է կենտրոնացած ուշադրությունը թե՞ կարևոր է նաև այն միջավայրը, ուր տեղի է ունենում տվյալ գործողությունը:
?
Էդգար Դեգա: Բամբուկի գրասենյակը Նոր Օռլեանում: 1873 թ.
40
1. Նկարագրիր Էդգար Դեգայի նկարը: 2. Բնութագրիր պատկերնե րը, նրանց գործողությունները, ինտերիերն ու շրջակա միջա վայրը: 3. Ի՞նչ մթնոլորտ է տիրում այս նկարում:
Բնանկարի կամ սենյակի յուրաքանչյուր տարր մեծ դեր ունի նկարի ընդհանուր տրամադրությունը փոխանցելու գործում: Նկարը պատմողական բնույթ է կրում, եթե նկարիչը կոմպոզիցիան ստեղծելիս հանգամանորեն արտահայտում է շրջակա միջավայրի մանրամասները: Հանդիսատեսը ուշադիր ծանոթանում է ոչ միայն գործող կերպարներին, այլ նաև դետալներին, ինչն օգնում է նրան ստեղծել ընդհանուր տպավորություն: Նկարում առկա շրջակա միջավայրը տարածության փոխանցման կարևոր միջոցներից է:
Պիտեր Բրեյգել: Մանկական խաղեր: 1560 թ.
Բնանկարի կամ ինտերիերի մանրամասնությունների, պատկերների չափերի և միջավայրի հետ նրանց հարաբերակցությունից ելնելով, ակնդիրը կռահում է, մոտիկի՞ց են երևում այս կամ այն պատկերները, թե՝ հեռվից, ուշադրությունը կենտրոնացած է միայն պատկերների վրա, թե՞ կարևորվում են միջավայրի բոլոր տարրերը:
?
Էռնստ Կիրխներ: Նկարիչները: 1926-1927 թ.
4. Ուշադիր նայիր այստեղ տրված նկարներին: Ինչպե՞ս է փոխանցված տարածությունը դրանցից յուրաքանչյուրի վրա: 5. Ինչպե՞ս ես կարծում, Բրեյգելի և Կիրխների նկարներում գործողությունը հեռվից է թե՞ մոտից: Հիմնավորիր կարծիքդ: 6. Քո կարծիքով, ո՞ր նկարն է պահանջում մանրակրկիտ զննում և ինչու՞:
Ընտրիր քեզ ցանկալի թեմա և ստեղծիր բազմապատկեր կոմպոզիցիա: Ուշադրությունդ սևեռիր ձևաչափի, կոմպոզիցիայի բաշխման միջոցի և միջավայրի վրա:
41
II
II
24. Պատկերազարդ «Ոդիսականը» Ինչպես գիտես առասպելները մարդու ստեղծագործ մտքի արգասիքն են, սակայն հաճախ դրանք իրական պատմություններ են: Հին աշխարհի երկրների՝ Եգիպտոսի, Միջագետքի, Հունաստանի դիցաբանությունն այդ երկրների մշակույթի անբաժան մասն է: Հայտնի առասպելների մասին խոսվում է արվեստի տարբեր ճյուղերում՝ գրական, երաժշտական, կերպարվեստի ստեղծագործություններում: Հոմերոսի «Ոդիսականը» հռչակավոր ստեղծագործության մեջ նկարագրված է հունական առասպելական հերոս Ոդիսևսի արկածներով լի կյանքը: Տրոյական պատերազմի հերոսը տարիներ շարունակ փորձում է վերադառնալ տուն՝ Իթակե կղզի, որտեղ նրան սպասում է հավատարիմ կինը՝ Պենելոպեն: Այս հետաքրքիր պատմությունը դարեր շարունակ ոգեշնչել է արվեստագետներին: Հունական խեցեգործական նմուշների վրա պատկերված են «Ոդիսականի» գրեթե բոլոր դրվագները:
1
Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս: 1890 թ.
2
Սափորի նկարազարդումը
Ոդիսականի պատմությունը տարբեր դարերում պատկերազարդում էին անգլիացի, իտալացի, ֆրանսիացի, ռուս նկարիչները: Նրանցից յուրաքանչյուրը յուրովի է պատկերել հույն հերոսին ու նրա մերձավորներին, այդ դարաշրջանի հունական աշխարհը: Դա բնական է, քանի որ առասպելներում նկարագրված վայրերի և կերպարների մասին հստակ ու փաստացի տվյալներ չկան: Գիտնականների համար առ այսօր վիճահարույց է, թե որտեղ է գտնվում Ոդիսևսի 3 հայրենի Իթակե կղզին:
?
1. Քո կարծիքով, «Ոդիսականի» ո՞ր դրվագն է պատկերված առաջին և երկրորդ նկարների վրա:
Հռոմեական պատի նկարազարդում: Մ.թ.ա 1 դար
42
II
«Ոդիսականում» նկարագրված կերպարները, նրանց հանդերձանքի մանրամասները, սանրվածքը, նավերն ու մարտական զենքերը փոփոխվում են, պայմանավորված՝ աշխատանքի ստեղծման դարաշրջանով:
?
2. Նկարագրիր չորրորդ և հինգերորդ նկարները: 3. Ինչպես ես կարծում, ո՞ր երկրում են դրանք ստեղծվել:
4
5
Պինտուրիկիո: Պենելոպեն և փեսացուները: 1509 թ.
Իրակլի Փարջիանի: Ոդիսևսի նավը: 1983 թ.
Հոմերոսի «Ոդիսականը» պատկերազարդել է նաև XX դարի վրացի նկարիչ Իրակլի Փարջիանին: Կավճաներկով կատարված գծանկարչական աշխատանք ների վրա պատկերված են ինքնատիպ և բնահատուկ կերպարներ:
?
4. Նկարագրիր յոթերորդ նկարի վրա պատկերված աշխատանքը: 5. Համեմատիր տրված բոլոր նկարների վրա պատկերված «Ոդիսականի» կերպարներից երկուսին ՝ Պենելոպեին և Ոդիսևսին: Ցանկացած նկարչական նյու թով նկարիր որևէ հատված «Ոդի սականից»:
7
6
Իրակլի Փարջիանի: Ոդիսևսի և Պենելոպեի հանդիպումը: 1983 թ.
Ժան Ժակ Լագրենե: Ոդիսևսի որդու Տելեմաքոսի ճանաչումը Էլենայի կողմից: 1795 թ.
43
II
25. Հովհար Երբևէ մտածել ես, թե ի՞նչ դեր ունի հովհարը: Քո պատասխանը կլինի շատ պարզ. հովհարն անհրաժեշտ իր է ամռան տապ օրերին: Կանայք հովհարը տարուբերում և զովացնում են իրենց: Այդուհանդերձ, կար ժամանակ, երբ հովհարն ուներ տարբեր նշանակություններ: Արի, սկսենք հենց սկզբից՝ որտե՞ղ է ստեղծվել հովհարը: Հին ժամանակներում, Չինաստանում օգտագործում էին կլոր, բռնակով հովհարներ, որը կոչվում էր ուտիվա: Բամբուկի կլոր շրջանակի վրա ամրացված էր թուղթ կամ մետաքսե կտոր, որը զարդարված էր նկարով: Բացվող հովհարները ստեղծվել են շատ վաղուց, Ճապոնիայում: Դրանք կոչվում են սենսու: Մի խոսքով, հովհարի հայրենիքն արևելքն է: Միջնադարյան Ճապոնիայում կանայք հովհարով թաքցնում էին դեմքը, քանզի գտնում էին, որ հովհարը նրանց կփրկի չար ոգիներից: Համարվում էր նաև, որ հովհարը տարուբերելով կխրտնեցնեին չար ոգիներին: Հովհարներով պարը Ճապոնիայում մի ամբողջ մշակույթ էր, որը պարտադիր սովորեցնում էին աղջիկներին: Ճապոնիայում հովհարներ օգտագործում էին ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ: Օրինակ՝ այն սամուրայների առաջնորդի մշտական պարագան էր, իսկ ճապոնական թատրոններից մեկում բոլոր դերա սանները՝ կանայք թե տղամարդիկ, բեմ դուրս գալիս պարտադիր հովհար էին բռնում: Այդ իրը կիրառում էին նաև ճապոնացի քրմերը՝ ծիսակատարությունների ժամանակ: Մեծ չափի պատկերազարդ հովհարներով ճապոնացիները զարդարում էին նաև սենյակի պատերը:
Բ Ա Ռ ԱՐԱ Ն
Սամուրայ — բառացի թարգմանվում է՝ ծառայել: Ռազմական ֆեոդալական խավ Ճապոնիայում, նույն է ինչ ասպետը: Ռիտուալ — կրոնական բնույթի ծեսսովորույթների ամբողջություն:
44
XIV դարում հովհարը Եվրոպա են բերել պորտուգալացի առևտրականները: Այն լայնորեն տարածվել է Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում: Անգլիայում նույնիսկ ակա դեմիա են հիմնել, որտեղ ուսուցանում էին հովհարի օգտագործման ձևերը: Անգլիայի Էղիսաբեթ թագուհին կարգ էր հաստատել, որ միակ նվերը, որն իրեն կարող էին նվիրել հպատակները՝ հովհարն էր: Այդ իսկ պատճառով Էղիսաբեթ թագուհուն կոչեցին «Հովհարների պահապան»: Հովհարը մեծ տարածում ուներ հատկապես Իսպա նիայում: Իսպանացի կինը առանց հովհարի տանից դուրս չէր գալիս: XVII-XVIII դարերում այստեղ նույնիսկ ստեղծվեց, այսպես կոչված «հովհարների լեզու»: Կանայք շարժելով հովհարը «զրուցում էին» իրենց երկրպագուների հետ: Օրինակ, եթե հովհարը հետևի կողմով էին շրջում դեպի զրուցակիցը՝ իրենց բացասական պատասխանն էին արտահայտում: Հովհարները պատրաստում էին տարբեր նյութերից: Ծալվող հովհարի «կմա խքը» պատրաստվում էր բամբուկից, կրիայի զրահամորթուց, փղոսկրից և այլ նյութերից: Վրան անցկացնում էին մետաքս, թուղթ, ձևավորում էին նկարներով, ժանյակներով, ասեղնագործությամբ, փետուրներով: Չինացիներն ու ճապոնացիները վրան նաև գրառումներ էին անում:
Փոքր-ինչ հաստ թուղթը, ըստ ցա նկության, զարդանախշիր կամ պատկերա զարդիր, կարող ես օգտագործել նաև ապլիկացիայի հնարը: Այնուհետև թուղթը ծալիր նեղ շերտերով: Թղթի մի ծայրը կապիր թելով: Այդ հատվածը կարող ես զարդարել ուլու նքներով կամ այլ նյութերով:
Հովհարով Սամուրայը
Թղթից պատրաստիր պատկերազարդ հովհար:
45
II
III
26. Դիմանկար Դիմանկարն, ինչպես գիտես, կոնկրետ մարդու պատկերն է: Դիմանկար կերտելիս նկարիչը փորձում է հաղորդել արտաքին տեսքի և խառնվածքի յուրահատկությունները: Դա բարդ խնդիր է և տարբեր նկարիչներ տարբեր կերպ են փորձում լուծել այն:
?
1. Նկարագրիր դիմանկարներից յուրաքանչյուրը: 2. Բնութագրիր դիմանկարների վրա պատկերված մարդկանց:
Ռաֆայել: «Բալդասարե Կաստիլիոնեի դիմանկար», 1514-1515 թ.
ԲԱՌԱՐԱՆ
Ինտերիեր — Շենքի ներքին ճարտա րապետությունն ու գեղարվեստական ձևավորումը: Դետալ — ամբողջի հատվածը:
Վինսենթ վան Գոգ «Հայր Տանգիի դիմանկար», 1887 թ.
Դիմանկարի վրա աշխատելիս նկարիչները հատուկ ուշադրություն են դարձնում մարդու հանդերձանքի, սանրվածքի, զարդերի կամ այլ իրերի վրա, որոնք հանդիսատեսին հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում նկարում պատկերված անձի մասին:
? 46
3. Ո՞ր մանրամասներն են գրավում քո ուշադրությունն այս նկարում և ինչո՞ւ:
Ընկերոջ, ընտանիքի անդամի կամ ցանկացած այլ մարդու դիմանկարը ստեղծելիս նկարիչները մարդկանց պատկերում են կամ պարզունակ՝ մեկ գույնի ֆոնի վրա կամ մանրակրկիտ պատկերում են նրա շրջապատը, ներկայացնում բնանկարի կամ ինտերիերի բազմաթիվ մանրամասներ, ինչը նույնպես համապատասխանում է այդ անձի խառնվածքին, նրա կենցաղին:
?
4. Նկարագրիր Վինսենթ վան Գոգի և Էդգար Դեգայի աշխատանքների ֆոնի դետալները: 5. Ի՞նչ տեղեկություն է հաղորդում ֆոնը այս անհատականությունների մասին:
III
Բրոնզինո: «Էլեոնորա Տոլեդացին որդու հետ», 1550 թ. Էդգար Դեգա: «Տղամարդու դիմանկար», 1878 թ.
Երբեմն նկարիչը դիմանկարը նկարում է բնորդի (նատուրա) օգնությամբ, այսինքն նրա առջև նստած է կոնկրետ անձ, որին նկարիչը նայում է, զննում, ուսումնասիրում և պատկերում կտավի վրա: Երբեմն նկարչի հիշողության մեջ տպավորված մարդու դեմքն ու նրա խառնվածքի հատկանիշներն ոգեշնչում են նրան հիշողությամբ կերտել տվյալ մարդու դիմանկարը: Նկարիչներն այդ դեպքում հաճախ անձամբ են ավելացնում որոշակի դետալներ, սակայն այդ դետալները պատահական չեն, դրանք առավել շեշտակի են դարձնում անձի բնավորությունն ու ներաշխարհը: Բնորդի օգնությամբ կամ հիշողությամբ պատկերիր քո ընկերներից կամ ծանոթներից մեկի դիմանկարը: Առանձնահատուկ ուշադրություն դարձրու ֆոնին և բնորոշ դետալներին:
47
III
27. Զվարճալի սեղմակներ Հաճախ հնարավոր է փոխել առօրյա կյանքում օգտագործվող հասարակ առարկայի նշանակությունը: Հավանաբար տանը կունենաք սեղմակներ, որոնցով մայրիկը լվացքն ամրացնում է պարանին: Ուշադիր նայիր, թե ինչպես են կիրառել դրանք քո հասակակիցներն իրենց աշխատանքներում: Ոմանք գունավոր թղթերից և սեղմակներից ճուտիկներ են պատրաստել, ոմանք՝ չղջիկներ, ոմանք էլ՝ կովեր: Նրանք իսկապես զվարճալի սեղմակներ են պատրաստել:
Քո երևակայությամբ պատրաստիր զվարճալի սեղմակներ օգտագործելով լվացքի սեղմակներ, գունավոր թղթեր, արհեստական կամ բնական նյութեր:
48
III
28. Ինտերիերի նախապատկեր (էսքիզ) Կերպարվեստի նմուշներին ծանոթանալիս, հավա նաբար նկատել ես, որ նկարիչները հաճախ արտա ցոլում են տարբեր ինտերիերներ՝ շքեղ պալատների, եկեղեցիների, տների և այլնի: Ինտերիերի պատկեր ստեղծելու համար ամենևին էլ հարկավոր չէ իսկական նկարիչ լինել: Մտածիր, թե ինչպիսի դասասենյակում կցանկանայիր սովորել, կամ ինչպիսի սենյակում կցանկանայիր հաճույքով ապրել ու փորձիր իրականացնել քո երևակայությամբ ստեղծված ինտերիերի նախապատկերը: Աշխատանքն իրականացնելիս չմոռանաս այն սենյակի նշանակությունը, որի նախապատկերը ստեղծում ես. դասասենյակում անպայման պետք է լինեն նստարաններ և աթոռներ, իսկ քո սենյակում՝ հավանաբար, սեղան, մահճակալ, պահարան և այլն: Այստեղ ներկայացված նկարները կօգնեն ավելի լավ կատարել առաջադրանքը:
Անրի Մատիս
Քեյ Քրին
49
III
29. Նկար, դարաշրջան, երկիր Արվեստի ստեղծագործությունը, որպես օրենք, լայն տեղեկություն է հա ղորդում այն երկրի մասին, ուր արարվել է: Հին քաղաքակրթությունների մասին մեր պատկերացումները, հավանաբար կլինեին անհրապույր, հնարավոր է նա և՝ թյուր, եթե հիմնվեինք միայն պատմական աղբյուրների վրա և գոյություն չունենային Բուրգերը կամ Պարթենոնը, Պոմպեոսի շքեղ ամառանոցները, դրանց պատկերազարդումները, հունական խեցեղենը և այլն: Այս կամ այն երկրի արվեստի ստեղծագործությունների մանրակրկիտ ուսումնա սիրությունը հնարավորություն է տալիս պատկերացնել այդ երկրի քաղաքներն ու գյուղերը, փողոցներն ու հրապարակները, ազնվականների և հասարակ ժողովրդի առօրյա կյանքը:
?
1. Նկարագրիր Յան վան Էյքի ներկայացված նկարը: 2. Ուշադիր նայիր և նկա րագրիր հետևի պլանում ներ կայացված գործողությունը: 3. Գոյություն ունի արդյո՞ք որևէ կապ առջևի և հետևի պլանում ներկայացված տեսա րանների միջև:
Դոմենիկո Գիրլանդայո: «Հովհաննես Մկրտչի ծնունդը»: Հատված: 1486-1490 թթ.
Յան վան Էյք: «Կանցլեր Ռոլենի Մադոննան»: 1435 թ.
50
Երբեմն նկարիչը մանրակրկիտ պատկերում է մանրամասները: Նման ստեղծագործությունը ավելի ճշգրիտ պատկերացում է ստեղծում սյուժեի, գործող անձանց և շրջակա միջավայրի վերաբերյալ: Այս տեսանկյունից հատկապես հետաքրքիր են վաղ վերածննդի վարպետների ստեղծագործու թյունները: Նրանց առանձնահատուկ կերպով էին գրավում մանրամասները: Այդ իսկ պատճառով երկար ժամանակ կարող ես ուսումնասիրել նրանց կողմից պատկերված մեծամեծների բնակավայրերի ինտերիերը, հանդերձանքի, սանրվածքի և զար դեղենի մանրամասները: Հաճախ նկարիչները իրենց ժամանակակիցների բնակարավայրերը մա նրամասնորեն պատկերում էին նույնիսկ ավետա րանի դրվագներն արտացլող նկարներում:
?
III Դոմենիկո Գիրլանդայո: «Կնոջ դիմանկար»: 1490 թ.
4. Նկարագրիր կնոջ դիմանկարը: 5. Ո՞ր մանրամասներն են գրավում քո ուշադրությունը: 6. Ի՞նչ է պատմում այս դիմանկարը անձի և դարաշրջանի մասին: 7. Ստորև ներկայացված նկարի վրա հետևի պլանի պատկերների համաձայն, նկարագրիր մարդկանց կենցաղն ու շրջակա միջավայրը:
Այստեղ ներկայացված մի քանի աշխատանքի նմուշներ վկայում են, որ արվեստի ստեղծագործությունները հարուստ ու բազմաճյուղ տեղեկություն են հաղորդում դարաշրջանի, երկրի և մարդկանց կենցաղի մասին:
Կերտիր նկար, որի միջոցով հետագայում մարդիկ պատկերացում կկազմեն քո ապրած դարաշրջանի և երկրի մասին:
Դոմենիկո Գիրլանդայո: «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը»: Հատված: 1491 թթ.
51
III
30. Աշխարհի հայտնի աշտարակները Աշխարհի հայտնի ճարտարապետական կառույցներն իրենց դարաշրջանի նշանակալի կոթողներ են, որոնց շինարարությունը երբեք խաղաղ չի ընթացել: Դրանցից շատերի պատմությունը լի է դրամատիկ դրվագներով: Միջնադարում քրիստոնեական վանքերին կից հաճախ հատուկ աշտարակներ՝ զանգակատներ էին կառուցում: Զանգակատների ղողանջող զանգերն աղոթքի էին կոչում մարդկանց: Իտալիայում գրեթե բոլոր տեսարժան վանքերին կից կառուցված են զանգակատներ, որոնցից ամենաճանաչվածը Պիզայի Կամպանիլե աշտարակն է:
?
1. Ինչո՞վ է հայտնի Պիզայի աշտա րակը: 2. Ինչպե՞ս ես կարծում, արդյո՞ք սկզ բանապես նույն նախագծումն ուներ Պի զայի աշտարակը:
Կամպանիլե: Քաղաք Պիզա: 1174-1284 թթ.
Իրականում Պիզայի աշտարակի բարձրությունը պետք է լիներ 100 մ, սակայն շինարարության ընթացքում հիմքը չի դիմացել աշտարակի ծանրությանը և կառուցվող աշտարակը թեքվել է դեպի հարավ: Այդ պատճառով աշտարակի շինարարությունն ընդհատվել է 55 մետր բարձրության վրա: Այս զարմանալի յուրահատկությամբ Պիզան հռչակվել է աշխարհով մեկ: Ամեն տարի 3 միլիոնից ավելի այցելու է ժամանում Պիզա աշտարակը տեսնելու նպատակով: Ամբողջ աշխարհի ճարտարապետների ու ինժեներների համար Պիզան գլուխկոտրուկ է հանդիսանում: Նրանք այդպես էլ չեն գտնում աշտարակի թեքումը կասեցնելու ճանապարհն առանց ուղղելու:
?
3. Արտահայտիր կարծիքդ, ինչպե՞ս կարելի է ամրացնել Պիզայի աշտարակը:
Բ Ա Ռ ԱՐԱ Ն
Կամպանիլե – միջնադարի և Վերածննդի դարաշրջանի Իտալիայի ճարտա րապետության մեջ, վանքին կից կառուցված, սովորաբար ուղղանկյունաձև (երբեմն կլոր) զանգակատուն: Պանորամա (համայնապատկեր)- մերձակա տարածքի փռված, լայն և ընդարձակ տեսարան, սովորաբար վերևից:
52
Լոնդոնում, Վեստմինստերի պալատի համալիրում, այնտեղ որտեղ այժմ տեղա կայված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանը, գտնվում է հայտնի Բիգ Բենը: Սուրբ Ստեփանոսի անվան աշտարակը կառուցել են 1858 թվականին: Նրա բարձրությունը կազմում է 96 մետր: Գետնից 55 մետր բարձրության վրա աշտարակի բոլոր չորս կողմերում ներկառուցված են ժամացույցների հսկայական թվահարթակներ: Նրանց տրամագիծը կազմում է 7 մետր, մեծ սլաքի երկարությունը 4 մետր է, իսկ փոքր սլաքինը՝ երկուս ու կես մետրից ավելի: Թվահարթակի հետևում տեղակայված է 13 տոննա կշռով զանգ: Հենց այդ զանգի ձայնն է հնչում Լոնդոնի բոլոր անկյուններում, ժամը մեկ անգամ: Բիգ Բենի ժամացույցի մեխանիզմի կշիռը կազմում է 5 տոննա և ներկա դրությամբ այն աշխարհի ամենաճշգրիտ ժամն է ցույց տալիս: Այս աշտարակն անվանել են կառուցողի՝ Բենջամին (Բեն) Հոլլի պատվին, որը շատ հաղթանդամ տղամարդ է եղել: Լոնդոնի այս խորհրդանիշն այնքան հանրաճանաչ է, որ քաղաքի գրեթե բոլոր խաչմերուկներում կանգնած է նրա փոքրիկ կրկնօրինակը:
?
Բիգ Բեն: Լոնդոն: 1858 թ.
4. Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս են կոչում Բիգ Բենի փոքրիկ կրկնօրինակները անգլիացիները:
Ֆրանսիացի ինժեներ Գուստավ Էյֆելը XIX դարա վերջին Փարիզում մտադրվեց կառուցել երկաթե անսովոր աշտարակ: Այդ նախագիծը քննադատության արժանացավ փարիզցիների կողմից, մամուլը լցվեց բողոքի նամակներով: Էյֆելին մեղադրում էին Փարիզի տեսարանն աղավաղելու և անհրապույր ու անարժեք շինություն կառուցելու մեջ: Էյֆելն այդ հսկայական շինարարությունն ավարտեց ռեկորդային ժամանակում՝ 18 ամսում: 300 մետր բարձրությամբ աշտարակն ունի ամբողջությամբ երկաթե կառուցվածք: Այն կազմված է 180 000 երկաթե դետալներից, որոնք անթերի հարմարեցված են իրար: Հսկայական կառույցի կշիռը կազմում է 7 000 տոննա, սակայն այն ոչ թե ծանրության, այլ թեթևության տպավորություն է ստեղծում: Եվ թվում է, թե կառուցված է երկաթե ցանցկեն ժապավեններից: Աշտարակի թեք «ոտքերում» կառուցված վերելակները ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկների են բարձրացնում վերև՝ Փարիզի համայնապատկերը կառամատույցից տեսնելու համար: Չնայած երբևէ գոյություն ունեցող մեծ բողոքի, Էյֆելյան աշտարակն այսօր Փարիզի խորհրդանիշն է:
Էյֆելյան աշտարակ: Փարիզ: XIX դարավերջ
Հայթայթիր տեղեկություններ աշխարհում գոյություն ունեցող աշտարակների մասին և ներկայացրու դասարանին (կարող ես օգտվել www.ka.wikipedia.org կայքէջից):
53
III
III
31. Ապագայի աշտարակ Տարբեր ոճի աշտարակները հնագույն և միջնադարյան աշխարհի անբաժանելի մասն են: Արդի դարաշրջանում նույնպես Էյֆելյան աշտարակին հաջորդեցին տարբեր նշանակության բարձր աշտարակներ՝ հեռուստաաշտարակներ, ջրհանոցներ, բարձր լարման սյուներ, օդանավակայանի փարոսներ և այլն: Տեխնիկայի առաջընթացն ու շինարարական նոր նյութերը անսովոր ձևերի շինություններ կառուցելու հնարավորություն ընձեռեցին ճարտարապետներին: Եկ, դու էլ փորձիր իրականացնել գաղափարներդ և սկսիր կյանքի կոչել երևակայությունդ:
Կիրառելով տարբեր արհեստա- կան նյութեր ստեղծիր ապագայի աշտարակի մանրակերտ:
54
III
32. Նոր Տարի Հավանաբար շատ կզարմանաս, երբ հերթական դասի էջերին բանջարեղեն տեսնես: Կմտածես ու՞ր կաղամբն ու պղպեղը և ու՞ր Նոր Տարին: Բայց արի ու տես, որ հենց այս բանջարեղենից ենք պատրաստելու մեր ամանօրյա տիկնիկները: Դրա համար պետք է նախապատրաստենք բանջարեղենի տեսականի, զուգահեռ՝ այլ նյութեր ևս, օրինակ՝ բամբակ, գունավոր ժապավեն, կոճակներ, ներկեր, որից հետո միայն դիմելով սեփական երևակայությանը, սկսենք մեր աշխատանքը:
Քո երևակայությամբ բանջա րեղենից պատրաստիր ամանորյա տիկնիկներ:
Այս ձյունանուշը պատրաստված է գազարից և կաղամբի թերթիկներից: Օգտագործված են նաև կոճակներ, ժապավեն և գունավոր թելեր:
Ձմեռ Պապը պատրաստված է բուլղարական պղպեղից և կաղամբի թերթիկներից:
55
III
33. Ամանորյա դիմակահանդես Նոր տարվա օրերին բոլորը՝ մեծից փոքր, համակվում են տոնական տրամադրությամբ: Բոլորի ցանկությունն է ուրախ անցկացնել Նոր Տարվա տոնը: Հենց այդ պատճառով Նոր Տարին դիմակահանդես կազմակերպելու լավագույն ժամանակն է: Դիմակահանդեսի անհրաժեշտ ատրիբուտը հետաքրքիր զգեստն է: Այն հնարավոր է պատրաստել սեփական ձեռքերով, ինչի համար հարկավոր չեն ո’չ շքեղ գործվածքներ ու մորթիներ, և ո’չ էլ այլ թանկարժեք իրեր: Դիմակահանդեսի զգեստ կարող ես պատրաստել սովորական նկարչական նյութից, ստվարաթղթից, գունավոր թղթերից, քուղերից, ժապավեններից, գործվածքի մնացորդներից, կոճակներից, գնդիկներից և հազար ու մի մանրուքից:
Դիմակահանդեսի համար դիմակ հնարավոր է պա տրաստել հաստ գունավոր թղթից կամ ստվարաթղթից: Ամրացնելու համար հարկավոր են քուղեր և ռետինե ժապավեններ: Դիմակը կստացվի առավել ինքնատիպ, եթե այն պատրաստեք արևային ակնոցի շրջանակից: Այդ դեպքում դժվար չի լինի նաև ամրացնել դիմակը: Ակնոցի շուրջը սոսնձիր գունավոր թղթի լայն շերտեր, զարդարիր գույնզգույն փետուրներով, փայլուն քուղերով կամ այլ դեկորատիվ տարրերով:
56
III Գլխարկը կարող ես կտրել ստվարաթղթից և հավաքես այնպես, ինչպես ներկայացված է լուսանկարների մեջ: Անպայման պետք է հաշվի առնես գլխարկի չափը, որպեսզի հետագայում չդժվարանաս կրել այն: Այս կերպ հնարավոր է պատրաստել և՛ կանացի և՛ տղամարդու գլխարկներ: Այնպես, որ գերադասելի է միաժամանակ գծես, կտրես և հավաքես մի քանի նմուշ: Այնուհետև գլխարկները պետք է զարդարես, քո երևակայության օգնությամբ, ուղղակի չմոռանաս թե ում ես մարմնավո րելու դիմակահանդեսին: Համապատասխանաբար ընտրիր նաև դեկորատիվ տարրեր: Բոլոր դետալները սոսնձիր կամ կպչուն ժապավենի միջոցով ամրացրու այնպես, որ չվնասես դիմակահանդեսին պարելիս: Եթե տանն ունես գլխարկ, որը ձևափոխելուց չես սրտնեղի, ապա գործդ ավելի կհեշտացնես: Հյուսած գլխարկին վայելուչ են խեցիներ, կոճակներ, գնդիկներ և գունավոր շարֆեր: Գունավոր թելերի մնացորդների միջոցով կարող ես այնպես փոխել գլխարկի և դիմակի տեսքը, որ դիմակահանդեսին ոչ-ոք քեզ չի ճանաչի:
Ցանկացած նյութից պատրաստիր դիմա կահանդեսի ինքնատիպ գլխարկ և դիմակ: Անցկացրեք մրցույթ լավագույն աշխատանքը բացահայտելու համար:
57
III
34. Գծանկարչություն (Գրաֆիկա) Հասարակ գծանկարչական պատկերը կարող է դառնալ որևէ հասարակական իրադարձության խորհրդանիշ: Այդպես տեղի ունեցավ 1949 թվականին, երբ Պաբլո Պիկասոյին խնդրեցին ստեղծել խաղաղության միջազգային համագումարի էմբլեման՝ խորհրդանիշը: Պիկասոն ստեղծեց Աղավնու գծանկարչական պատկեր, որն այդ պահից դարձավ խաղաղության համար պայքարի խորհրդանիշը: Հետագայում նկարիչը մշակել է այդ պատկերի մի քանի տարբերակ: Պիկասոյի այդ ընտրությունը պատահական չէր: Աղավնին վաղուց արդեն խաղաղության սիմվոլն էր: Օրինակ, հին հունական առասպելի համաձայն, սիրո աստվածուհու աղավնիների զույգը բույն էր դրել պատերազմի աստված Մարսի սաղավարտի մեջ: Ահեղ աստվածը չէր ցանկացել քանդել բույնը, որի հետևանքով հրաժարվել էր արյունահեղ պատերազմից և փրկել հազարավոր մարդու կյանք: Աստվածաշնչում աղավնին ձիթենու ճյուղ է բերել Նոյի տապանում գտնվող մարդկանց և դրանով ավետել, որ ջրհեղեղն ավարտվել է:
?
1. Ուշադիր նայիր աղավնու պատկերին: Կերպարվեստի ո՞ր ճյուղին է պատկանում այս աշխատանքը: 2. Ինչպե՞ս է կոչվում այն գիծը, որը շրջա գծում է աղավնու պատկերը: Պաբլո Պիկասո: Աղավնի: 1949 թ.
Ճանաչված իսպանացի գրող Միգել դե Սերվանտեսի սիրված կերպարներ Դոն Քիշոտի և Սանչո Պանսայի պատկերները, մի հայացքից նման են մանկական նկարի: Գալարուն գծերը և ծուռումուռ, կարծես աղավաղված բծերը, ընդգծում են այս երկու հերոսի ամենաբնորոշ հատկանիշները:
?
3. Գծանկարչական այս աշխա տանքի հիման վրա բնութագրիր հայտնի վեպի հերոսներին: 4. Ինչպե՞ս ես կարծում, նրանց ար տաքին տեսքի ո՞ր դետալներն են այ ստեղ շեշտված: 5. Քո կարծիքով, գծանկարչական ո՞ր նյութով են կատարված այդ աշխատանքները:
ԲԱՌԱՐ ԱՆ
Էմբլեմա – առարկա կամ պատկեր, օգտագործված որպես որևէ գա ղափարի խորհրդանիշ:
Պաբլո Պիկասո: Դոն Քիշոտ և Սանչո Պանսա: 1955 թ.
58
Պիկասոյի կողմից Կորիդայի (իսպանական ցլամարտ) թեմայով ստեղծված նկարների շարքը կառուցված է մուգ բծերի ու սպիտակ ֆոնի համադրությամբ: Առաջին հայացքից այս հասարակ գեղարվեստական հնարի կիրառմամբ, հստակ փոխանցված է ավանդական իսպանական հանդիսախաղի դինամիկան և դրամատիզմը:
Պաբլո Պիկասո: Կորիդա: 1960 թ.
?
Պաբլո Պիկասո: Կորիդա: 1960 թ.
6. Հիշիր, թե ի՞նչ գիտես իսպանական կորիդայի մասին: 7. Ի՞նչ տրամադրություն է առաջացնում այս աշխատանքը:
XX դարի ճանաչված մյուս նկարիչը՝ Անրի Մատիսը, բազմաթիվ գծանկարչական աշխատանքների հեղինակ է: Նրա հեղինակությամբ գրողների, հասարակական գործիչների, մտերիմների գրաֆիկական դիմանկարներն ասես վրձնի մեկ հարվածով են ստեղծված: Կատարյալ ուրվագծային նկարով շրջագծված դեմքի օվալը, աչքի կտրվածքն ու այլ դիմագծեր, դիմանկարներին անկրկնելիություն են հաղորդում և հանդիսատեսին օգնում զգալ կերպարների խառնվածքի առանձնահատկությունները:
?
8. Համեմատիր և բնութագրիր Լիդիայի և Շառլ Բոդլերի դիմանկարները: 9. Նկարագրիր նրանց բնորոշող արտաքին հատկու թյունները:
Մատիսի «Թեմաներ և վարիացիաներ» գծանկարչական շարքը կատարված է վիմագրության տեխնիկայով: Այդ տեխնիկան ենթադրում է քարի ողորկ մակերեսից դրոշմա հետքի տեղափոխում թղթի վրա: Կատարյալ, ճկուն գծերն ասես հանդիսատեսի վկայությամբ շրջագծում են ձևերը և պատկերը դարձնում կենդանի ու անմիջական:
?
III
10. Փորձիր նկարագրել և քո բառերով բնութագրել կնոջ պատկերը «Թեմաներ և վարիացիաներ» շարքից:
Անրի Մատիս: Լիդիա: 1948 թ.
Անրի Մատիս: Շառլ Բոդլեր: 1932 թ.
Անրի Մատիս: «Թեմաներ և վարիացիաներ»: 1949 թ.:
Ընտրիր որևէ կարևոր հասարակական իրադարձություն և ստեղծիր դրա գծանկարչական էմբլեման: Անցակացրեք մրցույթ լավագույն աշխատանքը բացահայտելու համար:
59
III
35. Դինամիկա (շարժունակություն) Երբևէ ուշադրություն դարձրել ես, թե ինչպե՞ս է սասանում քամին ծառի ճյուղերը: Կարծես կռացնում է խոտն ու ծաղիկները, իսկ պոկած տերևներն օդ հանելով ծածանում վերևում: Հավանաբար նկատել ես նաև, որ որոշ նկարներ դիտելիս զգում ես ու լսում քամու սուլոցը, կարծես անձամբ ես դառնում նկարի հերոսն ու քամին իրականում իրար է խառնում հենց քո մազերը: Ինչպե՞ս են կարողանում նկարիչները ստեղծել նման նկարներ: Եթե ուշադիր նայես շարժում արտահայտող նկարներին, ապա հեշտությամբ կբացահայտես այդ «գաղտնիքը»: Կոմպոզիցիան, որի վրա արտացոլված է շարժումը, անվանում են շարժունակ: Դինամիկան ֆիզիկայի բաժիններից մեկն է, սակայն այդ տերմինն օգտագործում ենք նաև արվեստի նմուշների հետ կապված, այն դեպքում, երբ այդ նմուշներն իրենց վրա կրում են կենդանի, ակտիվ շարժումներ:
Ուորրեն Թոմփսոն: Արմավենիներ: 2002 թ.
Խարունոբու: Քամու բերանն ընկած երկու աղջնակ: 1760-1770 թթ.
?
1. Ուշադիր նայիր այստեղ ներկայացված նկարներին և նկարագրիր յուրաքանչյուրը: 2. Ի՞նչ տպավորություն են ստեղծում այս նկարները: 3. Քո կարծիքով, ո՞ր միջոցին է դիմել նկարիչը շարժման տպավորությունը փոխանցելու համար:
60
Հալիկառնասոսի դամբարանի ֆրիզը (ծոփոր) մ.թ.ա. IV
?
4. Համեմատիր այս երկու կոմպոզիցիաները: Ո՞ր նկարի պատկերներն են առավել ակտիվ շարժվում:
Պարթենոնի ֆրիզ (ծոփոր): մ.թ.ա. V դարի II կես
Կարող ենք ասել, որ Հալիկառնասոսի դամբարանի տեսարանը, որտեղ ճակա տամարտ է պատկերված, չափազանց շարժուն է, քանի որ նկարում պատկերված կերպարները ակտիվորեն շարժվում են: Պարթենոնի ֆրիզի (ծոփոր) վրա պատկերված կերպարները հանգիստ կանգնած են և դրանով ստեղծում են ստատիկության՝ անշարժության տպավորություն: Ստատիկան հունարեն բառ է և նշանակում է անշարժ: Այս տերմինը արվեստի մեջ հաճախ է հանդիպում: Այն կիրառում են հանգիստ և անշարժ պատկերները բնութագրելիս:
?
5. Քո կարծիքով, դինամիկ են թե՞ ստա տիկ Թեսալոնիկեի եկեղեցու խճանկարի վրա պատկերված պատկերները: Բնու թագրիր դրանք:
ԲԱՌԱՐ ԱՆ
Դինամիկա – շարժման, փոփոխության, զարգացման ընթացքը: Տերմին – բառ, որն օգտագործում են որևէ հատուկ հասկացությունը կամ առարկան մատնանշելու համար:
Թեսալոնիկե, Սուրբ Դիմիտրիոսի եկեղեցու խճանկար, VI-VII դարեր:
Նկարիր նույն օբյեկտը (օրինակ՝ կերպար, ծառ) ստատիկ և դինամիկ վիճակում:
61
III
III
36. Ռիթմը նկարչության մեջ
® v ® v ® v ® v ® v ® v ® v ® v ® v ® v Դու արդեն գիտես, որ զարդանախշը ստեղծվում է նման պատկերների կրկնողությամբ: Հենց այդ հանգամանքն է ստեղծում ռիթմ:
Սանտ Ապոլինարե Նուովոյի խճանկար: VI դարասկիզբ
?
1. Նկարագրիր զարդանախշը: Ո՞ր պատկերների կրկնությամբ է ստեղծվում ռիթմը:
Միօրինակ տարրերի կրկնությամբ ստեղծված ռիթմ կարող ես հանդիպել նաև նկարչության մեջ: Երկրորդ և երրորդ նկարների վրա պատկերված է դեպի դրախտ ընթացող թափորը, որը ժապավենի նման ընթանում է եկեղեցու պատի երկայնքով: Կանանց և տղամարդկանց պատկերների ու արմավենիների հերթագայությամբ ստեղծվում է չընդհատվող, հավասար ռիթմ:
Սանտ Ապոլինարե Նուովոյի խճանկար: VI դարասկիզբ
?
2. Ո՞ր հնարն է օգտագործված է հինգերորդ նկարի ռիթմը ստեղծելու համար:
Գուստավ Կլիմտ: Սպասում: 1909 թ.
Կոմպոզիցիայի մեջ ռիթմ հնարավոր է փոխանցել ոչ միայն պատկերների հերթափոխությամբ, այլև գունավոր բծերի բաշխմամբ: Գուստավ Կլիմտի նկարում պատկերված կնոջ հանդերձանքի վրա դեղին եռանկյունաձև բծերի և կապույտ, մանուշակագույն ու կանաչ շերտագծերի հերթափոխությունը ստեղծում է չափազանց կենդանի, համարձակ ռիթմ և դրանով նմանվում զարդանախշի:
Գուստավ Կլիմտ: Ծաղիկների մարգագետին: 1908թ.
Ցանկացած հնարի կիրառմամբ ստեղծիր ռիթմային կոմպոզիցիա:
62
37. Նկար խճաքարերի վրա Ծովի հատակին, հավանաբար ձեզանից յորաքանչյուրը տեսել է տարբեր ձև ու գույնի գեղեցիկ խճաքարեր: Ափին մարդիկ ոգևորությամբ փնտրում են նման քարեր, իսկ գտնելուց հետո զմայլվում դրանց գեղեցկությամբ ու չկարողանալով բաժանվել այդ գեղեցկությունից, իրենց հետ տուն տանում: Այստեղ հանդիպում ենք տարբեր տեսակի քարերի՝ կարմիր, դեղին, կանաչ, խայտաբղետ... Գույների այս երփներանգությունից զմայլված, ոչ-ոք նույնիսկ չի նկատում քարքարոտ գետափի անգույն քարերը, որոնք հայելանման փայփլում են ջրի ալիքներից ցողված: Նման քարեր կարող ենք գտնել և՛ ծովափում և՛ գետի ափին: Ճիշտ է, գունավոր քարերն անկասկած գրավիչ են, սակայն քարքարոտ գետափին հանդիպած քարի հարթ մակերևույթի վրա դու ինքդ կարող ես ստեղծել քո գեղեցկությունը, քո բնանկարը, նատյուրմորտը և կամ ի վերջո, քո ընկերների դիմանկարների մի ամբողջ ցուցադրությունը: Դրա համար անհրաժեշտ են միայն ֆլոմաստերներ կամ վրձին ու ջրաներկեր, իսկ աշխատանքներդ կստացվեն ինքնատիպ ու նվիրելու արժանի:
Օգտագործելով ցանկացած նյութ խճաքարի վրա ստեղծիր դիմանկար:
տափակ
63
III
III
38. Ամենն իմ հայրենիքն է... Սամեգրելոն Արևմտյան Վրաստանի հնագույն տարածաշրջանն է, որն ունի պատմական մեծ անցյալ: Ըստ ավանդության, հինավուրց ժամանակներում Սամեգրելոյում վեր էր խոյանում մեծ կաղնի, որը բնիկները Ճղոնդիդի էին անվանում (Ճղոնի՝ մեգր. կաղնի): Ծառի փչակում կուռք էր տեղադրված: Աղբյուրի համաձայն, այդ կաղնին հատվել է Անդրեաս առաքյալի կողմից: Հետագայում նույն տեղում VII դարի առաջին կեսին կառուցվել է նահատակների անվան եկեղեցի՝ Մարտվիլիի (նահատակների) վանքը, որի տրապեզը (սեղանատուն) դրել են հենց կաղնու արմատի վրա: Վանքի արտաքին տեսքը զարդարված է ռելիեֆով, իսկ ներսակողմը՝ տարբեր ժամանակներում կատարված պատկերազարդմամբ: Միջնադարում, հենց այստեղ էր գտնվում Ճղոնդիդիի եպիսկոպոսի նստավայրը և այդ ավանդույթը պահպանվել է առ այսօր:
?
1. Ո՞ր ավանդությունն ու ավան դույթներն են կապված Ճղոնդիդիի անվան հետ: 2. Գիտե՞ս, արդյոք, ո՞վ էր Ճղոնդի դելին:
Մարտվիլիի վանք, ռելիեֆ: Համբարձում: VII դար
Մարտվիլիի վանք, VII դար
Վերջին տարիների ընթացքում Մարտվիլիի վանքում մեծ շինարարություն է ընթանում: Վանքը վերանորոգվել է, վերականգնվել են նաև որմնանկարները:
Բ Ա Ռ ԱՐԱ Ն
Կվարթի (շուրջառ) — ամբողջությամբ գործած, առանց կարերի երկար հագուստ: Մասունք — կրոնական պաշտամունքի իր, որն ունի հրաշագործ ուժ: Կուռք — աստվածության պատկեր, որը պաշտում էին: Նստավայր — կառավարության, պետության առաջնnր դի կամ այլ բարձրաստիճան այրի բնակավայրը: Տրապեզ — եկեղեցում, խորանի կենտրոնում տեղա դրված քառանկյուն սեղան, սեղանատուն:
64
Մարտվիլիի վանքի խորանի նկարազարդումը: XVI դար
III Դադիանիների պալատների Զուգդիդիի պետական պատմաճարտարապետական թանգարան
Սամեգրելոյի Դադիանի իշխանները բնակվում էին Սամեգրելոյի գլխավոր քաղաք Զուգդիդիում: Դավիթ Դադիանիի և Էկատերինե Ճավճավաձեի, նրանց որդու՝ Նիկո Դադիանիի պալատներն առ այսօր կանգնած են Զուգդիդիում: Այստեղ էր նաև Դադիանիների արքունական եկեղեցին և բուսաբանական այգին: Այժմ այստեղ է գործում պետական պատմաճարտարապետական թանգարանը: Թանգարանն ունի բավական հարուստ ազգագրական և արվեստի նմուշների հավաքածու, որը խմբելու գործում մեծ վաստակ ունի Սամեգրելոյի իշխանների՝ Դադիանիների տոհմը: Այստեղ պահվում են հնագիտական նյութեր, միջնադարյան արվեստի նմուշներ, Եվրոպայի տարբեր երկրների թագավորական գերդաստաններին պատկանող տոհմական իրեր: Պալատի գրադարանը ներառում է հնագույն ձեռագրերի և հրապարակումների բազմաթիվ հատորներ:
?
3. Գիտես, արդո՞ք, թե ինչպես են հայտնվել Եվրոպական երկրների թագավորական դինաստիաներին պատկանող տոհմական իրերը Դադիանիների հավաքածուի մեջ:
Սուրբ Աստվածածնի շուրջառը (հանդերձները): Զուգդիդիի թանգարան:
Զուգդիդիի թանգարանում պահպանված են բազմաթիվ քրիստոնեական սրբություններ, որոնց թվում ամենաառանձնահատուկը՝ Աստվածածնի շուրջառն է, որը բերել են Խոբիի վանքից 1923-1936 թվականներին: Այստեղ պահպանված են նաև այլ սրբություններ՝ Սուրբ Մարինեի բազուկը, Սուրբ Կվիրիկեի ձեռքը, Սուրբ Գևորգի և Սուրբ Հովհաննես Մկրտչի ոսկորների մասունքները: Վրաստանում այս մասունքների հայտնվելու վերաբերյալ գոյություն ունեն տարբեր կարծիքներ: Ենթադրություններից մեկի համաձայն, այդ մասունքները VIII դարում բերել են Կոստանդնուպոլսից, իսկ մեկ այլ ենթադրությամբ՝ Վրաստանում դրանք հայտնվել են XV դարում, Կոստանդնուպոլիսը թուրքերի կողմից գրավելուց հետո:
Գտիր տեղեկություններ թվարկված Սրբերի մասին և ներկայացրու գրավոր (կարող ես օգտվել www.ka.wikipedia.org կայք էջից ):
65
IV
39. Համամասնություն Բոլոր առարկաներն ունեն իրենց տեսքը: Այստեղ պատկերված տարբեր ձևեր ունեցող սափորները կարող ենք բնութագրել տարբեր կերպ: Առաջինը բարձր և նրբագեղ է, քանի որ ունի բարձր վզիկ և երկար փոր, երկրորդն ավելի ցածր է և կարճլիկ: Այն ունի հաստլիկ փոր և չափազանց ցածր վզիկ: Սափորի մասերի տարբեր ձևերի համատեղությունը ստեղծում է այդ առարկայի համամասնությունը:
1 Վզիկ
Փոր
Բ Ա Ռ ԱՐԱ Ն
Համամասնությունը ստեղծ վում է առարկայի հատվածների չափերի հարաբերակցությամբ:
2
3
?
1. Ուշադիր նայիր երրորդ նկարի վրա պատկերված բաժակներին և բնութագրիր դրանց ձևերն ու համամասնությունները: 2. Նկարագրիր հինգերորդ նկարի վրա ներկայացված շշերի ձևը և փորձիր բնութագրել դրանց համամասնությունները: 3. Վերհիշիր, ո՞ր մուլտֆիլմից է այս էջին պատ կերված թեյնիկը: Քո կարծիքով, որքանո՞վ է համապատասխանում թեյնիկի համամասնությունը կերպարի խառնվածքին:
4
5
Ընտրիր իրերից մեկը և նկարիր ուրվագիծը: Փորձիր պահպանել համամասնությունները: Վրան կարող ես պատկերել նաև որևէ կերպար:
66
40. Տարբեր չափերի առարկաներ Նատյուրմորտ նկարելիս նկարիչները փորձում են մանրամասն փոխանցել յուրաքանչյուր առարկայի ձևն ու համամասնությունը: Իսկ երբ նատյուրմորտի վրա պատկերված է մի քանի առարկա, խնդիրն էլ ավելի է բարդանում: Սկահակը պետք է անպայման փոքր լինի կժից կամ շշից, խնձորը՝ ձմերուկից: Մեծ և փոքր իրերի չափերը պետք է լինեն համաձայնեցված:
1
?
IV
2
1. Ուշադիր նայիր մատիտով արված երկու նկարներին: Ո՞ր նկարի վրա է պա հպանված առարկաների չափերի ճիշտ հարաբերակցությունը: Հիմնավորիր կարծիքդ: 2. Ինչպիսի՞ համամասնական հարաբերակցություն է առարկաների միջև երրորդ նկարի վրա: 3. Ինչպիսի՞ համամասնական հարաբերակցություն է առարկաների միջև չորրորդ նկարի վրա:
3
4
Նատյուրմորտ խնձորով
Ընտրիր մի քանի առարկա և ստեղծիր նատյուրմորտ: Նկարիր և փորձիր համաձայնեցնել առա րկաների չափը:
Նատյուրմորտ շշով
67
IV
41. Նորեն կմեծանան... Դեպի Մարնեուլի տանող ճանապարհի վրա մի արձան է կանգնած, որը կոչվում է «Նորեն կմեծանան»: 1975 թվականին քանդակը կերտել է քանդակագործ Մերաբ Բերձենիշվիլին՝ վրացական ժողովրդական բանաստեղծության տողերից ոգեշնչված: Նորեն կմեծանան Գայլաձագերն Ալգեթյաց, Ու չեն վերանա, Թշնամու դեմ վրեժ չլուծած:
?
1. Քո բառերով փոխանցիր այս հատվածի բովանդակությունը: 2. Իմաստավորիր, թե ի՞նչ է նշանակում «Ու չեն վերանա, թշնամու դեմ վրեժ չլուծած»:
Մերաբ Բերձենիշվիլի: Նորեն կմեծանան: 1975 թ.
Ինչպե՞ս է փոխանցել հեղինակը այս բանաստեղծության ասելիքը: Մոր փեշի մոտ երկու պնդակազմ պատանի է կանգնած՝ ոտքերն ուսերի լայնությամբ բացած և ձեռքերի մեջ հսկայական թուր բռնած: Մայրն իր ձեռքերով ասես առաջ է քաշում որդիներին և ուղարկում հանուն հայրենիքի անձնուրաց պայքարի:
1. Նկարագրիր Էլգուջա Ամա շուկելիի «Կտրիճն ու վագրը» արձանը: 2. Ծանոթացիր վագրի և կտ րիճի մասին ժողովրդական բալ լադին: Ի՞նչն է այս բալլադի ամենակարևորը:
Էգուջա Ամաշուկելի: Կտրիճն ու վագրը: 1975 թ.
68
3. Քո կարծիքով, ինչո՞ւ է այս բալլադի հիման վրա քանդակ կերտվել:
42. Նկար և տպավորություն Գեղարվեստական ստեղծագործությունից առաջացած տպավորությունն երբեմն այնքան ուժեղ է, որ հանդիսատեսի մոտ ևս նույն թեմայով աշխատանք ստեղծելու ցանկություն է առաջանում: Հաճախ նման զգացումներ են ապրում անձամբ նկարիչները: Թեև չնայած, ոգեշնչման նույն աղբյուրի, նրանցից յուրաքանչյուրը յուրովի է փորձում փոխանցել իր զգացմունքները: Կերպարվեստի պատմության մեջ նման հավերժական թեմաներից մեկը՝ մայրությունն է: Այն հավասարապես հարազատ ու հուզիչ է և՛ սովորական մարդու, և՛ արվեստագետի համար:
?
1. Ուշադիր նայիր այստեղ ներկայացված նկարներին: 2. Ի՞նչ նմանություն և տարբերություն ես տեսնում այդ նկարների միջև: 3. Նկարագրիր դրանցից յուրաքանչյուրը և փոխանցիր տպավորություններդ:
Պաբլո Պիկասո: Մայրություն: 1902-1903 թ.
Պաուլ Կլեե: Մայրն ու որդին: 1938 թ.
Օգյուստ Ռենուար: Մայրություն: 1902-1903 թ.
Ձեր ցանկությամբ ընտրեք թեմա և կիրառելով ցանկացած նկարչական նյութ ստեղծեք աշխատանք: Կազմակերպեք թեմատիկ դասարանային ցուցահանդես և քննարկեք ներկայացված աշխատանքները:
69
IV
IV
43. Ծուռ հայելի Պատկերացրու սենյակ, որի պատերին, կողք-կողքի փակցված են հայելիներ, սակայն ոչ թե սովորական, այլ՝ ծուռ: Որոշ հայելիներ երկարությամբ են ձգում մարդու մարմինը, որոշները՝ լայնությամբ: Իսկ կան հայելիներ, որոնք երկու մասի են բաժանում մարդու մարմինը և հակառակ ձևով միացնում իրար: Նման սենյակը կոչվում է «Ծիծաղի սենյակ», քանի որ մարմնի համամասնությունների չափազանցված փոփոխությունը խեղաթյուրում է մարդու կազմվածքը և դարձնում այն ծիծաղելի: Ձեր տատիկ-պապիկների մանկության շրջանում նման սենյակներ բացվում էին հատուկ հանգստյան վայրերում, մարդկանց զվարճացնելու համար, քանի որ ծիծաղն առողջարար է մարդկանց համար: Եվ իսկապես, նման սենյակներից հաճախ էր զվարթ կչկչոց լսվում:
?
1.Նկարագրիր, թե ինչպես են խախտված համամասնությունները ծուռ հայելիներում:
Մարդու մարմինն ու նրա համամասնությունները հաճախ էին գրավում նկարիչների ու քանդակագործների ուշադրությունը: Հին հույները գտնում էին, որ գեղեցկության գաղտնիքը հենց մարմնի մասերի փոխհարաբերակցության մեջ է և անձամբ էին ստեղծում մարդու մարմնի կատարյալ համամասնությունները:
Պոլիկլետոս: Դորիֆորոս, մ.թ.ա. V դար
70
Վերածննդի դարաշրջանի վարպետները նույնպես հատուկ ուշադրություն էին դարձնում այս թեմային: Իտալացի Լեոնարդո դա Վինչիի, գերմանացի Ալբրեխտ Դյուրերի և մյուսների էսքիզների վրա պարզ երևում է, թե ինչպես էին նրանք փնտրում մարդու մարմնի կատարյալ համամասնություններ:
Ալբրեխտ Դյուրեր: Էսքիզ
Լեոնարդո դա Վինչի: Էսքիզ
Ի՞նչ պետք է իմանաս մարդու կազմվածքը նկարելիս: Մարմնի կազմվածքը համամասնորեն նկարելու համար հարկավոր է որոշակի չափման միավոր: Նկարիչների համար նման չափումը մարդու գլուխն է: Մարմնի համամասնությունները կառուցվում են կապված նրա հետ, թե քանի անգամ է տեղավորվում գլուխը բարձրության և լայնության վրա: Ասելիքը առավել ըմբռնելու համար կօգնի սովորական ուշադրությունը: Ընտրիր հին հունական կամ Վերածննդի դարաշրջանի այն մարմնի կազմվածքը, որն ամենից շատ ես հավանում, չափիր համամասնությունները և նշիր կամ մտապահիր: Այժմ անձամբ կարող ես նկարել նման համամասնություններ ունեցող մարդ:
Նկարիր քո ընկերոջ երկու դիմանկար՝ իրական և փոփոխված համամասնություններով:
71
IV
IV
44. Մարտական տեսարաններ Հին ժամանակներից ի վեր մարդիկ ձգտում էին արձանագրել այն, ինչ իրենց համար կարևորագույնն էր: Այդ ցանկությունն իրականացնելու համար նրանց օգնում էր արվեստը: Այդ պատճառով տարբեր դարաշրջանների և երկրների արվեստի նմուշներում գերիշխում է նույն թեման՝ որսորդություն, պատերազմ, աշխատանքի տեսարաններ, արքունական կյանք և այլն: Դրանց շնորհիվ շատ ավելի հետաքրքիր և ստույգ տեղեկատվություն ենք ստանում այս կամ այն երկրի կամ ժողովրդի մասին: Հենց այդ տեղեկատության վրա են հիմնվում գրողները կամ թատրոնի ու կինոյի ռեժիսորները, այս կամ այն երկրի պատմության հետ կապված գործեր ստեղծելիս: Մարտական թեման հանդիպում է գրեթե բոլոր երկրների՝ Եգիպտոսի, Հունաստանի, Հռոմի, Միջագետքի, Միջնադարյան Եվրոպայի արվեստում:
?
1. Նկարագրիր Հալիկառ նասոսի դամբարանի ռելիեֆի վրա պատկերված մար տական տեսարանը: Ուշա դրություն դարձրու պատկե րների շարժումներին: Սկոպաս: Հալիկառնասոսի դամբարանի ռելիեֆ: Մ.թ.ա. IV դար
Հնագույն երկրների արվեստում այս թեմայով ստեղծված ատեղծագործ ությունների շարքում ամենաճանաչվածը Պոմպեյ քաղաքում հայտնաբերված խճանկարն է, որտեղ պահպանվել են նաև Ալեքսանդր Մակեդոնացու և Պարսկական տերության արքա Դարեհ II- ի դիմանկարները: Չնայած վնասվածքների, խճանկարի շնորհիվ պատկերացում ենք կազմում հույն և պարսիկ զինվորների և նրանց հրամանատարների մարտական սպառազինության մասին:
Ալեքսանդր Մակեդոնացու և Դարեհի մարտը: Պոմպեյի խճանկար Մ.թ. I դար:
72
IV ?
2. Համեմատիր Ալեքսանդր Մակեդոնացու և Դարեհի ռազմական սպառազինությունը:
Եվրոպայի երկրների նկարչության մեջ պատերազմի կամ մարտի թեման այնքան տարածված էր, որ ստացավ նաև իր հատուկ անունը՝ մարտանկարչություն: Այսօր էլ, ժամանակակից աշխարհում նկարիչները հաճախ են դիմում որևէ հայտնի պատմական ճակատամարտի թեմային: Նման ստեղծագործություններում մանրակրկիտ տեսանելի են դառնում դրվագներ՝ պատմական փաստերի հայտնի նկարագրություններից, թեև նկարիչներից յուրաքանչյուրը յուրովի է պատկերում այս կամ այն պատմական իրադարձությունը: Մարտական տեսարանները, մեծ մասամբ, բազմապատկեր են, ձեռնամարտի տպավորություն ստեղծելու նպատակով կերպարները պատկերված են դինամիկայի՝ շարժման մեջ:
?
3. Նկարագրիր Վ. Վերեշչագինի աշխա տանքը: 4. Քո կարծիքով, ո՞ր դարաշրջանն է պատ կերված այս ստեղծագո րծության մեջ:
Վասիլի Վերեշչագին: Ճակատամարտ:
1. Վերհիշիր քո տեսած կինոնկարները, որտեղ պատկերված են պատ մական ճակատամարտեր: Նկարագրիր դրանք և ուշադրություն դարձրու նկարչի ստեղծած ռազմական հանդերձանքին և սպառազինությանը: 2. Նկարիր որևէ պայքար պատկերող տեսարան Վրաստանի պատմությունից:
Բ ԱՌԱ ՐԱ Ն
Մարտանկարչություն – ռազմական գործողություններ պատկերող նկարչություն: Ինտերպրետացիա (մեկնաբանություն) – որևէ գեղարվեստական երկի յուրահատուկ, ստեղծագործական կատարում: Որևէ իրադարձության յուրովի, այլակերպված քննարկում: Խճանկար (մոզաիկա) – Ցեմենտի շերտի վրա կողք-կողքի կպցրած ապակու, մանրախճի, արծնապակու և այլ գույնզգույն կտորտանքներով պատրաստած պատկեր, զարդանկար:
73
IV
45. Նվեր մայրիկին Մայրության օրն ամենքի սիրված տոնն է: Այդ օրը մայրերին ծաղիկներ են նվիրում: Ծաղիկն, ինչ խոսք, հաճելի նվեր է, սակայն եթե այդ ծաղիկը պատրաստես քո ձեռքով և սերդ ու ջերմությունդ հաղորդես նրան, ապա ամենայն հավանականությամբ կկրկնապատկես մայրիկիդ ուրախությունը:
Սպիտակ ձևաչափը գունավորիր սպունգի օգնությամբ: Միջնամասում անցկացրու ընդհատ գիծ, ծալիր այդ գծի երկայնությամբ և ծայրերն այնպես սոսնձիր, որ ստացվի օղակապ: Պատրաստիր նաև նույն ձևաչափի երկրորդ օրինակը և կրկին ծալիր մեջտեղից: Հավասար միջանկյալներով գծիր ուղղահայաց գծեր և մկրատով կտրիր թուղթը գծերի երկայնքով:
Կտրած ձևաչափը սոսնձիր օղակապի վրա և վրան ամրացրու քո պատրաստած ծաղիկները:
Ծաղիկները կարող ես պատրաստել տարբեր ձևի ու գույնի, իսկ այնուհետև սոսնձել կտրտած հատվածների վրա: Կարող ես զարդարել նաև նախապես պատրաստած բնական կամ արհես տական ծաղիկներով:
74
IV
46. Դասարանային ցուցատախտակ Ամբողջ տարվա ընթացքում հավանաբար հավաքել ես շատ հետաքրքիր էսքիզներ, նկարներ և լուսանկարներ, որոնք արժե ցույց տալ քո հասակակիցներին, ընկեր ներին և ծանոթներին: Դասարանային ցուցահանդեսին նրանք հաճույքով ու հետաքրքրությամբ կծանոթանան քո պատրաստած աշխատանքներին, սակայն ցուցահա նդեսները, որպես օրենք, կարճատև են: Ամենակարևոր աշխատանքները, հետաքրքիր էքսկուրսիաները, ճանաչված արվեստի գործիչների հետ հանդիպումները գերադասելի է պատկերել ցուցատախտակի վրա, որը դպրոցում կզբաղեցնի աչքի ընկնող որևէ անկյուն: Ցուցատախտակի վրա փակցված աշխատանքներով դու հանրությանն ես ներկայացնում քո անձն ու աշխատանքները, կիսում այն ինֆորմացիան ու գիտելիքը, որը ձեռք ես բերել ուսումնական տարվա ընթացքում: Քո աշխատելու արդյունքը դրանով ավելի կարևոր և ուշագրավ է դառնում: Ցուցատախտակ պատրաստելու համար հարկավոր կլինի մեծերի օգնությունը, իսկ զարդարելը՝ տեքստը, նկարազարդման նյութերը, դեկորատիվ տարրերը քո երևակայության և նախասիրությունների արգասիքն են:
XVII saukunis bolos mTel eba saqarTveloSi sveticxovlis kuTvnil yofila glexTa 1025 ojaxi da 237 sofeli.
sveticxoveli _ qarTuli kulturis, xelovnebisa da i arqiteqturis umniSvnelovanes Tavisi Zegli gamoirCeva ara mxolod ebiT mxatvruli RirsebiT, didebul da harmoniulobiT, aramed im c gansakuTrebuli roliTac, romeli man qarTveli eris istoriaSi
Seasrula. bulia centraluri TaRis qveS moTavse leba marjvena mklavis reliefuri gamosaxu warweraa: „xeli gonioTi, romlis orive mxares Cans, es monisa arsukiZisai, SeundeT“, rogorc marjvena gamosaxes im mizniT, rom ganedidebinaT didostatis ukvdavi Rvawli. uZvelesi legenda, ostatis moWrili marjvenis Sesaxeb, xalxis mdidari fantaziis nayofia, istoriuli wyaroebi amis Sesaxeb arafers gvauwyeben. dasavleTi fasadis dekori taZris yvelaze reliefuri da mxatvrulad gaformebuli nawilia, romelic TiTqmis pirvandeli saxiTaa SerCenili.
„saqarTveloa ra saqarTvelo? usveticxovlo, ugelaTo, ualaverdo“. sveticxoveli mTlianad yofila Semkuli mxatvrobiT. axla mxolod nawiliRaa SemorCenili. li saeklesio sveticxoveli yvelaze didi istoriu gadarCenilTa Soris. igi nagebobaaa saqarTveloSi dRemde saqarTvelos sarwmunoebriv saukuneTa manZilze qristianul IV saukuneSi gaqristianebul cents warmoadgenda. jer kidev aq pirveli eklesia auSenebia, mirian mefes wm. ninos rCeviT ia. romelsac dRemde ar mouRwev li samxreTis kedelze aris miSenebu c XIV-XV miniaturuli eklesia, romeli eklesia saukuneebSi CaudgamT. es patara as mTaze, golgoT imSi, warmoadgens ierusal or qristes jvarcmis adgilze, imperat aSenebuli konstantines brZanebiT IV s-Si im eklesiis arazust asls. igi augiaT romelTac ar adgilobriv morwmuneTaTvis, enaxaT qristes hqondaT saSualeba ierusalimSi aages ovelSi wamebis adgili. eklesia sveticx „meore imitom, rom qalaq mcxeTas eZaxdnen ierusalims“.
aRsaniSnavia, rom qveynis tragikulma istoriam yvelaze mZime daRi daasva taZris gumbaTs: XIII s-is dasasruls (1283 w.) saqarTveloSi momxdari Zlieri miwisZvris Sedegad gumbaTi lem XIV s-is Camoiqca. igi SeakeTa giorgi brwyinva Camoaqcies pirvel naxevarSi. gumbaTi meored bolos. Temur-lengis meomrebma XIV s-is
Ցուցատախտակի վրա կարելի է փակցնել որևէ պատմական հուշարձանի տա րածք կատարած էքսկուրսիայի լուսանկարներ: Այդ դեպքում լուսանկարների հետ շատ կարևոր է ներկայացնել նաև տեղեկություններ հուշարձանի վերաբերյալ: Լուսանկարներին կից փակցրու այդ օրն առաջացած ամենահետաքրքիր հարցերն ու դրանց պատասխանները՝ նրանց համար, ով չի կարողացել մասնակցել էքսկուրսիային:
75
IV
47. Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝ Զատիկ Զատիկը կարևորագույն քրիստոնեական տոներից է: Քրիստոնյաները այդ տոնին առանձնահատուկ են պատրաստվում: Դարերի ընթացքում ձևավորվել են ավանդույթներ, որոնք կապված են Զատկի տոնի հետ: Ժամանակի ընթացքում ավանդույթները փոփոխվում են: Հետաքրքիր է, ինչպե՞ս էին տոնում Զատիկը մեկ դար առաջ: Զատկի թեման արտահայտված է մի շարք նկարիչների ստեղծագործու թյուններում: Ճանաչված վրացի նկարիչ Նիկո Փիրոսմանիի աշխատանքներից մի քանիսը նվիրված են այս թեմային:
Նիկո Փիրոսմանի: Զատկի գառ, 1914 թ.
?
1. Նկարագրիր Նիկո Փիրոսմանիի երկու նկարը: 2. Ո՞ր տարրերն են հուշում, որ կոմպոզիցիան նվիրված է Զատկի տոնին: 3. Քո կարծիքով, փոխվել է թե՞ ոչ Զատկի ավանդական սեղանը:
Նիկո Փիրոսմանի: Զատկական նատյուրմորտ: 1914 թ.
76
Նիկո Փիրոսմանիի նկարների վրա պատկերված է սպիտակ գառ: Եկեղեցուն սպիտակ գառ զոհաբերելու և չքավորներին նվիրատվություն մատուցելու ավանդույթը կապված է Զատկի տոնի հետ: Հավկիթը կարմիր գույնով ներկելը խորհրդանշում է մարդկանց մեղքերի դիմաց Փրկչի թափած արյունը: Հավկիթ ներկելու ավանդույթը աստիճանաբար ձևափոխվել է և այժմ կարմրին միացել է գույների բազմազանությունը, իսկ հավկիթների վրա՝ խաչի կամ զարդանախշի պատկերումը:
?
IV
4. Ո՞ր ավանդական տարրերն են առ այսօր զարդարում Զատկի սեղանը: 5. Զատկի ո՞ր հետաքրքիր ավանդույթի մասին ես լսել:
Զուրա: 11 տարեկան
Լալի: 11 տարեկան
Ցանկացած նկարչական նյութով ստեղծիր Զատկի նատյուրմորտ: Աշխատանքդ ներկայացնելիս համադասարանցիներիդ պատմիր, թե ինչպես են տոնում Զատիկը քո ընտանիքում:
77
IV
48. Ամենն իմ հայրենիքն է... Աբխազիան Վրաստանի հիմնագույն շրջաններից է: Գեղեցիկ և բացառիկ է նրա բնությունը: Այստեղ իրար են համադրվում ծովն ու լեռները, իսկ որոշ տեղերում՝ Կովկասի լեռնաշղթայի ճյուղավորումները իջնում են հենց ծովի մեջ: Աբխազիայի տարածքում մարդիկ բնակվում են հին ժամանակներից: Այստեղ է հայտնաբերվել հնագույն դամբարանային մի կառույց, այսպես կոչված Դոլմենը, որը թվագրվում է մ.թ.ա. III-II հազարամյակներով: Դա մեծ քարերով կառուցված սեղանակերպ շինություն է, որի առջևի պատի վրա մեծ անցք կա: Այդ կառույցը ծառայել է որպես տոհմական դամբարան:
Դոլմեն: մ.թ.ա. III-II հազարամյակներ: Աբխազիա
?
1. Նկարագրիր դոլմենը: 2. Հիշիր, ի՞նչ էին դնում հանգուցյալների հետ հնագույն մարդիկ:
Աբխազիան Վրաստանի այն անկյունն է, որտեղ մ.թ. I դարում քրիստոնեություն է քարոզել Սուրբ Սիմոն Կանանացին: Նա իր մահկանացուն կնքել է հենց այստեղ՝ Աբխազիայում և ըստ ավանդության հանգչում է այն վայրում, ուր այժմ տեղակայված է Նոր Աֆոն ռուսական եկեղեցին:
Բիճվինթայի վանքի խճանկարը: IV դար
Նոր Աֆոն: XIX դար:
78
Քրիստոնեական Աբխազիայի կարևորագույն կենտրոններից մեկը՝ Բիճվինթան էր: Բիճվինթայի վանքային համալիրի հնագույն եկեղեցին կառուցվել է IV դարում, իսկ հատակը զարդարվել խճանկարով: Նրա վրա պատկերված էին քրիստոնեական խորհրդանիշներ՝ թռչուններ, ձկներ, եղջերուներ, բույսեր: X դարավերջին այս եկեղեցու տեղում կառուցվեց գմբեթավոր մեծ եկեղեցի:
Բեդիայի սկիհ: X-XI դարաշեմ
Բիճվինթայի վանք: X-XI դարերի նախաշեմ
Մոքվիի ավետարան: 1300 թ.
Բեդիայի վանքը կառուցվել է վրաց թագավոր Բագրատ III-ի կողմից X-XI դարաշեմին, ով նաև պատկերազարդել է վանքն ու իր համար ակնեղեն հանդիսացող սրբապատկերները, խաչերն ու սկիհը նվիրաբերել վանքին: Եկեղեցական սրբությունները, միաժամանակ անթերի արվեստի նմուշներ են: Զոհաբերած իրերի թվում էր Բեդիայի անզուգական ոսկե սկիհը, որի միայն վերևի հատվածն է հասել մեզ: Սկիհի վրա պատկերված են Հիսուս Քրիստոսը, Մարիամ Աստվածածինը և տասներկու առաքյալները: Բեդիայի վանքում է թաղված Բագրատ III-ը: Աբխազիայի հոգևոր կենտրոններից էր նաև Մոքվիի վանքը, որը կառուցել է աբխազների արքա Լեոն III-ը՝ X դարի կեսերին: Դարեր շարունակ Մոքվին համարվում էր վրացական մշակույթի հզոր օջախը, որտեղ արտագրում էին ձեռագրեր և պատկերազարդում դրանք: Մոքվիի հնությունների շարքում հատկապես ուշագրավ է 1300 թվականով թվագրված այսպես կոչված Մոքվիի ավետարանը: Ձեռագիրը հարուստ է նկարազարդումներով: Այն ամենաշքեղ ձեռագիրն է, որովհետև պատկեզարդելիս ոսկի է օգտագործվել: Մոքվիի ավետարանը պահվում է Վրաստանի ձեռագրերի ինստիտուտում:
Գտեք Աբխազիայի այլ հուշարձաններ ևս և պատրաստեք ցուցատա խտակ՝ «Մեր Աբխազիան» վերնագրով:
79
IV
V
49. Հին ու նոր քաղաք Քաղաքն անընդհատ փոխում է իր տեսքը: Շատ քաղաքներում կողք-կողքի կանգնած են հին և նոր շինություններ: Նկարիչները, որպես օրենք, հաճախ են պատկերում հին թաղամասերի տեսարաններ: Ժամանակի ընթացքում հին կառույցների մեծ մասը վերանում է քաղաքի փողոցներից և դրանք տեսանելի են դառնում միայն գեղանկարչական կամ գծանկարչական աշխատանքներում: 1 2
Եվգենի Լանսերե: Կամուրջ Թբիլիսիում: Գիա Բուղաձե: 2008 թ.
?
1. Նկարագրիր Գիա Բուղաձեի նկարի վրա պատկերված քաղաքի տեսարանը: Քո ենթադրությամբ, ո՞ր քաղաքն է այստեղ պատկերված:
Յուրաքանչյուր քաղաք ունի միայն իրեն հատուկ տեսքը: Այդ տեսքը պայմանավորում է քաղաքի աշխարհագրական դիրքը: Եթե քաղաքի ռելիեֆը լեռնոտ է, ապա փողոցներից շատերը զառիվայր են, ոլոր-մոլոր: Ցածրավայրում գտնվող քաղաքներում փողոցներն ուղիղ են և վերընթաց ճանապարհներ չկան: Ծովափին կամ գետափին գտնվող քաղաքների կարևոր տարրերը առափնյա շերտերն են:
?
4
2. Համեմատիր հին և նոր քաղաքների տեսա րանները: Ձևակերպիր յուրաքանչյուրին բնորոշ նշանները:
3
Թբիլիսիի նոր թաղամասերից մեկը:
80
Նիկոլայ Իգնատով: Արշալույսի երգ
V
Ժամանակակից քաղաքներում կիպ կանգնած են բազմահարկ շենքեր ու նրանց կողքին գրեթե չեն երևում երկհարկ կամ եռահարկ հին շինությունները: Եվ սակայն, ուշիմ մեկը նույնիսկ խիտ բնակեցված թաղամասում, միմյանցից կտարբերի տարբեր նշանակության շենքերը՝ բնակելիներ, եկեղեցիներ, մարզաշենքեր, ցուցասրահներ: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առաքելությունը և դա տեսանելի է շենքի արտաքին տեսքից:
5
?
3. Ինչպե՞ս ես կարծում, ի՞նչ առաքելություն ուներ Նարիղալան:
Թբիլիսի: Նարիղալա: XX դարասկզբի լուսանկար
Քաղաքները կառուցվում են դարերի ընթացքում: Այդ պատճառով բնական է, որ բոլոր ժամանակներում հին շինությունների կողքին հայտնվում են նոր կառույցներ: Այդպես է նաև այսօր: Հաճախ հին թաղամասերում կառուցվում են ժամանակակից շենքեր: Ճարտարապետները փորձում են չխախտել հին թաղամասերի արտաքին տեսքը և նոր շինությունները հարմարեցնել հին շենքերին:
6
Քյոլն: Գերմանիա
?
7
Թբիլիսի: Նոր կամուրջ
4. Հինգերորդ լուսանկարը դիտելիս ինչպե՞ս կարելի է բացահայտել տարբեր ժամանակներում կառուցած շենքերը: 5. Ինչպես ես կարծում, վեցերորդ նկարի ո՞ր կառույցներն են հին և որո՞նք ժամանակակից: 6. Ինչպես ես կարծում, համապատասխան են, արդյո՞ք հինգերորդ և վեցերորդ լուսանկարներում ներկայացված հին ու նոր շենքերը: Նկարիր քո քաղաքի, գյուղի հին թաղամասը: Այնտեղ, քո երևակայութ յամբ տեղադրիր ժամանակակից շենք: Փորձիր այն համապատասխանեցնել հին թաղամասին՝ չխախտելով թաղամասի արտաքին տեսքը:
81
V
50. Վրձնահարված և գույնի գրադացիա (աստիճանավորում) Հաճախ ասում ենք՝ այս շորը մուգ կանաչ է կամ մուգ կապույտ, իսկ սա՝ բաց դեղին կամ բաց մանուշակագույն: Ինչպես տեսնում ես, միևնույն գույնը կարող է լինել և՛ մուգ, և՛ բաց: Այս նկարի վրա պարզ երևում է, թե ինչպես է մուգ գույնը աստիճանաբար բացվում: Նույն գույնի մեկ երանգից դեպի մյուսն աստիճանական անցումը կոչվում է գրադացիա (աստիճանավորում):
?
1. Նկարագրիր դեղին գույնի գրադացիան:
Նկարիչներն իրենց աշխատանքներում հաճախ են կիրառում գրադացիայի սկզբունքը: Հայտնի է, որ Պաբլո Պիկասոյի գործունեության մեջ կար մի ժամանակաշրջան, երբ նկարիչը գործածում էր միայն երկնագույնն ու նրա գրադացիան: Այդ պատճառով հետագայում, նկարչի ստեղծագործության այդ փուլն անվանվեց «Երկնագույն ժամանակաշրջան»: Այս աշխատանքում Պաբլո Պիկասոն շրջակա միջավայրն ու աղջկա կերպարը նկարել է երկնագույնի տարբեր երանգներով: Այստեղ տեսնում ենք երկնագույնի գրադացիան մուգ կապույտից մինչև բաց ջրագույն երկնագույնը:
1
2 Պաբլո Պիկասո: Աղջիկը: 1903 թ.
?
Պաբլո Պիկասո: Առլեքին: 1905 թ.
2. Ո՞ր գույնի գրադացիան է կիրառել Պիկասոն իր «Առլեքին» նկարում: 3. Ըստ գույնի, ինչպե՞ս կանվանեիր Պիկասոյի գործունեության տվյալ ժամա նակաշրջանը:
82
Այս աշխատանքներում գույնի աստիճանավորումն արված է լայն, ազատ վրձնահարվածներով: Գրադացիան և տարբեր վրձնահարվածները ծառայում են նկարի մեջ որոշակի տրամադրություն ստեղծելուն:
3
Ալֆրեդ Սիսլեյ: Երեկո: 1897 թ.
?
4
5
4. Ինչպիսի՞ տրամադրություն են ստեղծում երրորդ և չորրորդ կոմպ ոզիցիաները: 5. Ինչպիսի՞ տրամադրություն են ստեղծում հինգերորդ և վեցերորդ կոմպոզիցիաները:
Գույնի այս հատկությունը նկարչին հնարավորություն է տալիս փոխանցել բնապատկերի քնքշագույն նրբերանգները և այդով հանդիսատեսի մոտ իրականի ընկալման տպավորություն ստեղծել:
6
Պոլ Սինյակ: Պապի պալատն Ավինյոնում: 1900 թ.
1. Ջրաներկով կատարիր կանաչի, կապույտի, կարմրի, մանուշակա գույնի գրադացիա: 2. Նկարիր պեյզաժ (բնանկար), կիրառելով գրադացիայի հնարքը:
83
V
V
51. «Հին» և «նոր » գեղանկարչություն Գեղանկարչությունը արվեստի հնագույն ճյուղերից է: Դարերի ընթացքում ստեղծված աշխատանքները հնարա վորություն են տալիս քննարկել այդ նկարների ստեղծման դարաշրջանների յուրահատկությունները: Կարևոր է, թե կերպարվեստի որ ժանրերին կամ թեմաներին էր տրվում առավելություն, ինչն էր գրավում նկարիչների երևակա յությունը տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում: Օրինակ, Եգիպտոսում հայտնաբերված Ֆայումյան դիմանկարները ճշգրտորեն պատկերում են մարդու արտաքին տեսքը, հանդերձանքը, զարդերը: Գրեթե երկու տասնյակ դար առաջ ստեղծված նկարների գույներն առ այսօր թարմ ու պայծառ են:
Ֆայումյան դիմանկար: Մ.թ.ա. II դար:
Վերածննդի դարաշրջանի իտալական նկարչության, ինչպես և արվեստի մյուս ճյուղերի, նպատակն էր հասնել ներդաշնակության: Այդ պատճառով էլ այդ ժամանակաշրջանի գեղանկարչական աշխատանքներում գույների ներդաշ նակություն է, դրանցից ոչ մեկը աչք «չի ծակում», իսկ աշխատանքը ստեղծում է խաղաղության ու ներդաշնակության տպավորություն:
Պիեռա Դելլա Ֆրանչեսկա: Սողոմոնի և Շեբայի հանդիպումը: 1450 թ.
Գերարդ Տերբորխ: Զրույց: 1654 թ.
XVII դարի հոլանդացի նկարիչների սիրված թեման առօրյա կյանքի պատկերումն էր: Տիպիկ հոլանդական տան մութ ինտերիերի յուրաքանչյուր դետալ ամենայն մանրամասնութ յամբ է պատկերված: Հաճախ այս մուգ ֆոնի վրա փայլում է թանկարժեք քարերով հագուստի արծաթագույն մետաքսե կամ թեթև սպիտակ ժանյակի ֆակտուրան: Այս նկարների վրա նույնիսկ հասարակ առարկաները թանկարժեք են թվում:
? 1. Համեմատիր այս էջում ներկայացված աշխատանքները: Ֆրանց Հալս: Պիտեր վան դեն Բրոկեի դիմանկարը: 1633 թ.
84
Բնութագրիր յուրաքանչյուրի առարկաների ֆակտուրան:
կոլորիտը
և
պատկերված
XIX դարի երկրորդ կեսին մի խումբ ֆրանսիացի նկարիչներ արմատապես փոխեցին հին նկարչության ավանդույթը: Ճշգրտորեն արտացոլված պատկերներին և իրերին փոխարինեցին տպավորություններն ու տրամադրությունները: Այդ նպատակին հասնելու համար, նոր նկարիչները փոխեցին նկարների կոլորիտը, կոմպոզիցիան և նկարչաձևը:
Ժորժ Սյորա: Անտառի արահետ: 1883 թ.
Պոլ Սինյակ: Վենետիկ: 1905 թ.
Աշխատանքների մակերևույթը ծածկվեց կարճ և շարժուն գունավոր վրձնահարվածներով կամ կետերով: Պատկերները դարձան փոքր ինչ մշուշոտ և ասես դիտավորյալ աղավաղված: Նկարիչների մտահղացման համաձայն հանդիսատեսը պետք է զգար բոլոր պատկերների շարժումը՝ ծառերի ճյուղերն ու տերևները պետք է քամուց շնկշնկային, ծովի ալիքները՝ ծփային ջրի երեսին: Այդ նկարիչներին անվանեցին իմպրեսիոնիստներ: Եվ հենց նրանց ստեղծագործությունները հիմք դրեցին գեղանկարչության մեջ նոր ուղղության:
?
2. Նկարագրիր այստեղ պատկերված աշխատա նքները: Բնութագրիր դրանց կոլորիտն ու նկարչաձևը: 3. Ի՞նչ տպավորություն են ստեղծում դրանք:
Կլոդ Մոնե: Անձրևանոցով կինը: 1875թ.
Նկարչական ցանկացած նյութով պատկերիր «Արևամուտը ծովում» թեման: Ներկայացրու դասարանին և բացատրիր, թե ինչ գեղարվեստական միջոցներ ես կիրառել աշխատանքդ ընդգծելու համար:
Բ Ա Ռ ԱՐԱ Ն
Կոլորիտ — գույների ներդաշնակություն, համադասություն, նկարի մեջ ամբողջակա նության ստեղծում: Հարմոնիա (ներրդաշնակություն) – նկարի հատվածների, գույների համաձայնեցվածություն:
Ալֆրեդ Սիսլեյ: Կամուրջ: 1872 թ.
85
V
V
52. Ինչպես նկարենք խնձոր Մտածե՞լ ես արդյոք, թե ինչպես է հնարավոր հարթ թղթի վրա կլոր խնձոր նկարել: Նախ հարկ է ուշադրություն դարձնել խնձորի ձևին: Այն կլոր է, ունի կոթ, դրված է սեղանին և ստվեր է գցում լույսի հակառակ կողմից:
Առհասարակ, մինչ այս կամ այն առարկան նկարելը, պետք է ուշադիր զննես այն, իմաստավորես ձևը, գույնը, ապա թղթի վրա մատիտով գծես տվյալ առարկայի ուրվագիծը:
Խնձոր կամ այլ միրգ նկարելու համար կարող ես գործածել պաստել: Պաստելը փխրուն, փափուկ նյութ է: Մտածիր, թե ինչ գույն կկիրառես խնձորը նկարելիս:
Ուշադրություն դարձրու, թե որ մասում է խնձորի ամենալուսավոր հատվածը և այդ մասում գործածիր բաց գույնի ներկ: Այժմ գտիր, թե որ մասում է ամենամուգ հատվածը, այսինքն խնձորի որ հատվածն է ստվերվում: Այդ հատվածում գործածիր մուգ ներկ: Այս միջոցը նկարիչներն անվանում են լույսստվերի բաշխում:
Արդեն ծանոթացել ես գույների գրադացիային: Մտաբերիր այդ միջոցը և խնձորը նկարելիս ամենամուգ հատվածից աստիճանաբար բացիր մինչև ամենաբացը: Եթե կանաչ խնձոր ես նկարում պետք է կիրառես կանաչի գրադացիան, եթե կարմիր՝ ապա կարմրի:
Խնձոր նկարելիս կարող ես գործածել նաև շտրիխներ՝ գծիկներ: Շտրիխներին տուր խնձորի ձևի համապատասխան ուղղություն: Օղակաձև շտրիխների կիրառմամբ քո խնձորը կստանա կլոր տեսք:
86
V
Եթե կավճաներկով (պաստելով) նկարած խնձորը շփեք մատով, ապա գույների միջև սահմանները կմաքրվեն, գույները նրբորեն կանցնեն մեկը մյուսի մեջ և համապատասխանաբար, խնձորը կդառնա շրջանաձև:
Չմոռանաս նկարել խնձորի ստվերը, սակայն ուշադիր նայիր, թե որ կողմում է այն և ինչպես է ընկնում հարթության վրա: Նման ստվերը կոչվում է ընկած ստվեր: Ուշադրություն դարձրու ստվե րի ձևին, այնուհետև գծիր մատիտով և վերջում ընտրիր, թե որ գույնն ես օգտագործելու ստվերի համար:
Նկատի ունենալով այստեղ տրված խորհուրդները փորձիր խնձորից բացի այդ սկզբունքով նկարել որևէ այլ միրգ, օրինակ՝ նարինջ, տանձ, դեղձ և այլն:
Բ Ա Ռ Ա ՐԱ Ն
Շտրիխ – գծիկ, որը ստեղծվում է ձեռքի մի շարժումով և համարվում նկարի հիմնական տարրերից մեկը:
87
V
53. Հսկա քանդակներ Քանդակագործությունը կերպարվեստի հնագույն ճյուղերից է: Յուրաքանչյուր դարաշրջանում հանդիպում ենք մեծ, փոքր կամ հսկա քանդակների: Քանդակի չափը հաճախ կապված էր նրա նշանակության հետ: Հին Եգիպտոսում՝ Սիմբելի տաճարի շքամուտքի երկու կողմում տեղադրված են Ռամզես II փարավոնի վիթխարի քանդակները: Վանքը փորված է ժայռի մեջ և բնական է, որ նրա իրական չափսերը միաձուլված են ժայռի հսկայական լեռնազանգվածին: Վանքի ճակատային մասում գտնվող չորս քանդակները նման են մոնոլիթ ժայռից մի հատվածի:
Աբու Սիմբելի տաճարի ճակատային մասը: Մ.թ.ա. XIII դար
Աբու Սիմբելի տաճարի ինտերիեր
Քանդակների բարձրությունը մոտավորապես 20 մետր է: Յուրաքանչյուր քանդակի ոտքերի մոտ կերտված է Նեֆերտարի թագուհու կերպարը, որի չափսը հավասար է մոտավորապես մարդու հասակին: Փարավոնի և թագուհու քանդակների չափային տարբերությունը վանքի այցելուներին զգացնել է տալիս Փարավոնի վեհությունը: Տարին երկու անգամ՝ փետրվարի 22-ի և հոկտեմբերի 22-ի լուսաբացին բար ձրացող արևի ճառագայթը հասնում է 65 մետր երկարության, թափանցում տաճարի խորքերն ու մի քանի րոպե լուսավորում որմնախորշում տեղադրված չորս քանդակներից մեկի՝ Ռամզես Փարավոնի դեմքը: Իսկապես զարմանալի է, թե ինչպիսի՞ ճշգրտությամբ են հաշվարկել այս ամենն Աբու Սիմբելի կառուցողները: 1722 թվականի Զատկին հոլանդացի Ջեկոբ Ռո ջևանը փոքր կղզի է հայտնաբերել Խաղաղ օվկիա նոսի հարավային մասում: Նոր հայտնաբերած հողա տարածքը անվանել են Զատկի կղզի: Նրա գլխավոր տեսարժանությունը 1-ից 10 մետր բարձրությամբ քարե մոնոլիտ 900-ից ավելի արձաններ են, որոնք տեղադրված են կղզու շուրջ: Որոշ արձանների գլխին դրված են գլանաձև գլխարկներ (դոլաբներ):
Զատկի կղզու արձաններ
88
Տեղացիները քանդակներն անվանում են «Մոա», այսինքն սևեռուն աչք: Դրանց մեծ մասն այնպես է կանգնեցված, որ հայացքն ուղղված է դեպի հեռուն, իսկ աննշան մասը՝ մեջքով շրջված է դեպի ջուրն ու, ասես հետևում է կղզու կյանքին: Գիտնականներն առ այսօր վիճարկում են, թե ու՞մ են մարմնավորում և ի՞նչ նպատակով են ստեղծված քանդակները:
?
1. Նկարագրիր Զատկի կղզու ար ձանները: 2. Ինչո՞վ են տարբերվում դրանք ավանդական քանդակներից: 3. Քո կարծիքով, ի՞նչ առաքելություն պետք է ունենային այդ քանդակները:
Զատկի կղզու արձաններ
Հսկա քանդակներ ստեղծվում էին ոչ միայն հին աշխարհում: 19271941 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռաշմորի ժայռի լեռնազանգվածում քանդակագործ Գուդզոն Բորգլումը քանդակել է ԱՄՆ-ի չորս նախագահների՝ Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Աբրահամ Լինքոլնի և Թեոդոր Ռուզվելտի դիմաքանդակները: Քանդակները նվիրվել են ԱՄՆ-ի պետականության 150 - ամյակին և խորհրդանշում են այդ պետության ստեղծման և զարգացման գաղափարը: Քանդակների բարձրությունը 18,6 մետր է: Քանդակման աշխատանքներին քանդակագործի հետ միասին աշխատել է շուրջ 400 մասնագետ: Այդ քանդակը ԱՄՆ-ի ազգային հուշարձանն է համարվում:
?
4. Նկարագրիր Ռաշմոր լեռան քան դակները: 5. Քո կարծիքով, ի՞նչ նմանություն և տարբերություն կա Զատկի կղզու Աբու Սիմբելի տաճարի և Ռաշմորի քանդակների միջև:
Բ Ա Ռ ԱՐԱ Ն
Մոնոլիթ (միաքար) – ամբողջական քարի ժայռակտոր, ամբողջական քարից տաշած առարկա: Մեմորիալ (հուշարձան, կոթող) – որևէ մեկի հիշատակին նվիրված հուշարձան:
Ռաշմոր լեռան ազգային հուշարձան
Համացանցի օգնությամբ փորձիր գտնել հսկա քանդակների մասին հետաքրքիր տեղեկություններ և ներկայացրու դասարանին (կարող ես օգտվել www.ka.wikipedia.org կայք էջից ):
89
V
V
54. Ապլիկացիա գործվածքով Սխալվում ես, թե մտածում ես, որ անհապաղ պետք է դեն նետես կոնֆետների դատարկ տուփը, գրքի կազմի կտորները կամ փոքրացած հագուստը: Ստվարաթղթե տուփերը, գունավոր թղթերի մնացորդները, քուղերը, չթե գործվածքի կտորները, և առհասարակ, առանց բացառության այն ամենն, ինչ առաջին հայացքից պիտանի չէ, խելացի և հարուստ երևակայությամբ մարդու ձեռքում վերածվում է դեկորատիվ աշխատանքի բաղադրիչների: Վերանայիր քո հարստություն-ունեցվածքն ու անձամբ համոզվիր, թե որքան բան կարող ես պատրաստել դրանց կիրառմամբ:
Չթե գործվածքից զգուշորեն կտրիր ծաղիկներ և տերևներ: Եթե ձեռքիդ չունես ցանկալի գույնի կտոր, ապա ջրաներկի և վրձնի միջոցով միանգամայն կարող ես հասնել ցանկությանդ: Սպասիր մինչև չորանա ներկածդ գործվածքը և զգուշորեն սոսնձիր այն ստվարաթղթի վրա: Այդ հիմքի վրա կարող ես աշխատել այնպես, ինչպես իսկական կտավի վրա: Նկարիր անոթ, բույսերի ճյուղեր և դեկորատիվ տերևներ:
90
V
Կտրիր պատկերներ և մեկ առ մեկ զգուշությամբ կպցրու աշխատանքիդ վրա:
Նատյուրմորտին կենդանություն պար գևելու համար, վերնամասում՝ տեղ-տեղ, կա րող ես նկարել պայծառ կետեր: Անպայման սպասիր, որ ներկը չորանա, այնուհետև համապատասխան տեղ հատկացրու նա տյուրմորտին, որը պատրաստել ես «ոչ պի տանի» իրերից:
Ապլիկացիայի կիրառմա մբ, ցանկացած արհեստական կամ բնական նյութով ստեղծիր դեկորատիվ աշխատանք:
Մարիամ: 10 տարեկան
91
V
55. Վրաստանի արքաները Հավանաբար լսել ես վրաց թագավորների կամ պատմական անձանց շատ անուններ և գիտես նրանց սխրանքների մասին: Թագավորներից մեկին վրացիները Շինարար էին կոչում, մյուսին՝ Պայծառ, երրորդին՝ Անձնուրաց:
?
1. Հիշիր, ո՞ր թագավորներին էին հիշատակում հետևյալ մականուններով (Շի նարար, Պայծառ, Անձնուրաց) և բացատրիր, թե ինչու՞:
Միջնադարյան վանքերի նկարազարդումներում հաճախ ենք հանդիպում աշխա րհիկ մարդկանց՝ թագավորների, ֆեոդալների պատկերներին: Նրանք, որպես օրենք, աղերսողի կեցվածքով են պատկերված:
?
Գելաթիի գլխավոր տաճարի նկարազարդումը, XVI դար
Բեթանիայի նկարազարդումը, XII դարավերջ
Վրաց պատմական գործիչների, հզոր արքաների հանդեպ հետաքրքրությունը չի մարել նաև արդի ժամանակներում: Վրաստանի տարբեր քաղաքներում կանգնեցված են նրանց հուշարձանները:
?
4. Քո կարծիքով, ինչո՞ւ են մինչ օրս կանգնեցնում վրաց մեծ թագավորների ու գործիչների արձանները: 5. Որ՞ քաղաքում է գտնվում Վախթանգ Գորգասալիի այս արձանն ու ինչո՞ւ: Էլգուջա Ամաշուկելի: Վախթանգ Գորգասալի: 1957-1967 թթ.
92
2. Նկարագրիր այս եր կու նկարը: 3. Գիտես արդյոք, ո՞ր թա գավորներն են պատկեր ված այս նկարի վրա:
Ժամանակակից քանդակագործները հաշվի են առնում վրաց մեծ թագավորների կյանքը, նրանց սխրանքները և դրան համապատասխան ստեղծում նրանց քանդակները: Քանդակագործ Մերաբ Բերձենիշվիլին Դավիթ Շինարարին ներկայացրել է հզոր, մկանոտ ձի հեծած: Թագակիր թագավորը ձախ ձեռքում բռնել է գլանաձև ոլորուն մագաղաթ, որը մարմնավորում է օրենքների ժողովածուն, իսկ վեր պարզած աջ ձեռքի շարժումն արտահայտում է այդ օրենքները կատարելու կամքը: Նա օրենքներ հրապարակող, հզոր ու մարտնչող թագավոր էր:
?
6. Նկարագրիր Թամար թագուհու արձանը: 7. Ինչպե՞ս են համապատասխանում Թամար թագուհու դեմքն ու բնորոշիչ բաղադրիչները նրա գործունեությանը:
Մերաբ Բերձենիշվիլի: Դավիթ Շինարար: Թբիլիսի: 1997 թ.
Մալխազ Ցիսկաձե, Իրոդի Գվելեսիանի: Թամար թագուհի: Ախալցիխե: 1989 թ.
1. Ընտրիր որևէ պատմական անձ Վրաստանի պատմությունից և ցանկա ցած հնարքի կիրառմամբ ստեղծիր նրա դիմանկարը:
2. Հայթայթիր տեղեկություններ Փառնավազ թագավորի գործունեութ յան մասին և որոշիր, թե որքանո՞վ է հա մապատասխանում այդ արձանը նրա բնավորությանը:
Էլգուջա Ամաշուկելի: Փառնավազ: Թբիլիսի: 1996 թ.
93
V
V
56. Ջրաներկ. նուրբ և թեթև ներկ Ինչպիսի՞ քաղաքում կամ գյուղում ես ապրում: Այնտեղ, որտեղ փողոցի երկու կողմերում կողք-կողքի կիպ կանգնած են բարձրահարկ շենքեր և դրանց արանքներում անցուդարձ են անում մարդիկ ու երթևեկում մեքենաները, թե՞ այնտեղ, ուր սյուների վրա կանգնած են փայտե տներ, կոկիկ բակերում ծածանվում է թարմ խոտն ու լուսադեմին լսվում թռչունների ծլվլոցը: Այսպես թե այնպես, հավաբանար ծանոթ ես քո հարազատ միջավայրին և այժմ ժամանակն է միտքդ՝ թղթին փոխանցել: Դա հնարավոր է իրականացնել նկարչական ցանկացած նյութով և տեխնիկայով: Ընդսմին, աշխատանքը նույնպես տարբեր տեսք կունենա: Օրինակ, ջրաներկով կատարած նկարը մեծ մասամբ նուրբ է ստացվում: Ճիշտ է, այս ներկով աշխատելու համար համեմատաբար ավելի շատ ժամանակ է հարկավոր, սակայն ջրաներկի մի փոքր գունատված, մաշված գույները և թափանցիկությունը ստեղծում են հաճելի արդյունք և աշխատանքը ստացվում է թեթև ու եթերային:
Գերադասելի է աշխատանքը կա տարել հատուկ ջրաներկի համար նախատեսված թղթի վրա: Եթե աշխա տում ես սովորական նկարչական թղթի վրա, ապա մաքուր վրձինը թրջիր ջրում և հավասարապես քսիր թղթի վրա, իսկ երկու-երեք րոպե անց, կարող ես սկսել աշխատանքդ:
Ջրաներկերով ստեղծիր քո հարազատ միջավայրը պատկերող աշխատանքը:
94
Նախ գծիր հիմնական պատկերները՝ տներ, մեքենաներ, մարդիկ: Այնուհետև դրանք գունավորիր քեզ համար ցանկալի գույներով: Առանձին բա ղադրիչները՝ պատուհանները, դըռ ները խանութների ցուցափեղկերը, կտուրները գերադասելի է ներկել տարբերվող, ավելի մուգ ներկերով:
V
Ուշադրություն դարձրու, որ կողքկողքի դրված ներկերը չխառնվեն իրար, քանի որ այդ դեպքում գույնը չի լինի մաքուր և թափանցիկ: Կարևոր է նաև, որ վրձինն ու ջուրը միշտ մաքուր լինեն:
Դաթունա: 11 տարեկան
95
V
57. Ամենն իմ հայրենիքն է Իմերեթին Արևմտյան Վրաստանի գեղատեսիլ տարածաշրջաններից է: Այն բաժանվում է երկու մա սի՝ Վերին (Զեմո) և Ստորին (Քվեմո) Իմերեթիի: Նրա տարածքով երկու մեծ գետ է հոսում՝ Ռիոնին և Ղվիրիլան: Իմերեթիի տարածքում հայտնաբերված հնեա բանական հուշարձանները հաստատում են, որ այս շրջանում մարդիկ ապրել են դեռևս 35 հազար տարի առաջ: Իմերեթիում գոյություն ունեն նախնադարյան մարդու բազմաթիվ քարանձավային տներ՝ Դևիս խվրելի, Սակաժիա, Ձուձուանա, Ճախաթի և այլն, որտեղ հնեաբանները հնագույն մարդու կողմից պատրաստած բազմաթիվ զենքեր են հայտնաբերել:
Հնագույն մարդու զենքեր Ձուձուանա քարանձավից
Ձուձուանա քարանձավ
Իմերեթին հարուստ է պատմական հուշարձաններով: Դրանց շարքում՝ Գեգութիի ապարանքն է, որը գտնվում է Քութայիսիից 7 կմ հեռավորության վրա, Ռիոնի գետի ափին: Գեգութին հայտնի է որպես վրաց թագավորների ձմեռային նստավայր և կառուցված է XII դարի երկրորդ կեսին Գիորգի III թագավորի կողմից: Ավանդության համաձայն, բերդ-սրահ հաճախ էր հյուրընկալում Թամար թագուհին: Գեգութը միաժամանակ և՛ ապարանք էր և՛ բերդ-ամրոց: Հենց այդ է պատճառը, որ այն անվանում են բերդ-սրահ, որն ունեցել է տոնական մուտք, կամարաձև տանիքով շքասրահ, բուխարիով դահլիճ, կաթսայատնով բաղնիք, ավազան և հանդերձարան, ինչպես նաև ջրատար համակարգ: Այժմ Գեգութի բերդ-սրահը վերածվել է փլատակների, սակայն անգամ այդ փլատակները պարզ վկայում են ապարանքի փառահեղ անցյալի մասին:
ԲԱՌԱՐԱՆ
Քարայր -բնական քարանձավ: Բրուտագործություն – կավե ամանների արտադրություն:
96
V
Կացխի սյունը գտնվում է Ճիաթուրայի շրջանի Կացխ գյուղում: Այն բնական սյունաձև ժայռ է, որի բարձրությունը 40 մետր է: Կացխի սյունը, ամենայն հավանականությամբ, մենակյաց աբեղաների բնա կատեղին էր:
?
1. Քո կարծիքով, ովքե՞ր էին մենակյաց աբեղաները: 2. Պատկերացրու, թե ինչպես էին բարձրանում և ապրում այս սյան մեջ աբեղաները:
Սյան վերին կառամատույցի վրա գտնվում է երկու փոքր չափի կառույց: Գիտնականների կարծիքով, այդ շինությունները կառուցվել են VI դարից ոչ ուշ: Գիտնականների մի մասը երկու կառույցն էլ մատուռ է համարում, մյուսը՝ ընդունում է մի մատուռի գոյ ությունը, իսկ մյուսը համարում աբեղաների բնա կատեղի:
Կացխի սյուն
Վրաստանի բազմաթիվ անկյուններում զբաղվում էին բրուտագործությամբ, այդ թվում նաև Իմերեթիում: Այդ առումով հայտնի է Շրոշա գյուղը, որի կարմրավուն կավոտ հողերի մշակմամբ տեղացիները ամանեղեն էին պատրաստում: Եվ նույնիսկ այսօր այդտեղ շարունակում են պատրաստել վրացական ավանդական ամաններ՝ կեցիներ, կարասներ, փոքր կուլաներ, սափորներ, թասեր և այլն: Արևելյան և արևմտյան Վրաստանը միավորող խաչմերուկում շրոշացիներն այսօր ևս ցուցադրում են իրենց ձեռքի աշխատանքները, որոնք կարող են ձեռքբերել բոլոր ցանկացողները:
Բագրատի տաճար: XI դար
Բագրատի տաճարը վրաց միջնադարյան ճարտարապետության ամենա նշանակալի հուշարձաններից է: XI դարում կառուցած գմբեթը ժամանակի ընթացքում փլուզվել է: Այժմ տաճարն ու նրա գմբեթը վերականգնված են:
Ընտրիր Իմերեթիի որևէ հուշարձան: Հավաքիր այդ մասին տեղե կություններ և լուսանկարչական նյութեր: Քո աշխատանքը ներկայացրու դասարանին:
97
V
58. Ցուցասրահ Հավանաբար, ուշադրություն ես դարձրել, որ թանգարանների և ցուցահան դեսների այցելուները երբեմն երկար ժամանակ կանգ են առնում այս կամ այն աշխատանքի դիմաց և ժամերով ուսումնասիրում: Նկարը երբեմն այնպես է գրավում մարդկանց, որ նրանք վերադառնում և կրկին ու կրկին զննում են այն: Երբեմն տպավորությունն այնքան մեծ է, որ այդ աշխատանքից ստեղծված տրամադրությունը երկար ժամանակ «հետապնդում է» նրանց նույնիսկ թանգարանից դուրս:
?
1. Ինչպե՞ս կանվանեիր երկու տարբեր ցուցահանդեսների ժամանակ արված այս լուսանկարները:
Կերպարվեստի ստեղծագործությունը մարդկանց փոխհարաբերությունների հատուկ միջոց է: Յուրաքանչյուր ստեղծագործություն կոնկրետ սյուժեի հետ միասին արտահայտում է նաև հեղինակի զգացմունքները, տրամադրությունը, վերաբերմունքը: Հանդիսատեսը ծանոթանում է աշխատանքին, ընկալում բովանդակությունը, գնահատում նկարչի կամ քանդակագործի վարպետությունը և աստիճանաբար ստեղծում իր կարծիքը աշխատանքի մասին: Յուրաքանչյուր ստեղծագործություն հանդիսատեսի մոտ արթնացնում է որոշակի ասոցիացիներ և էմոցիաներ: Այդպիսով գեղարվեստական ստեղծագործության հեղինակը արվեստի միջոցով կապ է ստեղծում հանդիսատեսի հետ, նրա հետ կիսում իր ասելիքն ու մտածմունքը:
?
2. Անվանիր գեղարվեստական այն ստեղծագործությունը, որը մեծ տպա վորություն է թողել քո վրա: 3. Փորձիր, նկարագրել քո տպավորությունը և որոշել, թե ի՞նչով է այն պայմանավորված:
Նկարի տրամադրությունը հաճախ «փոխանցվող է»: Հանդիսատեսին նույն պես համակում են այդ զգացմունքները և նա կարծես դառնում է նկարի վրա պատկերված գործողության համամասնակիցը: Ինչպե՞ս են հաջողեցնում նկարիչները փոխանցելի դարձնել իրենց դրսևորած զգացմունքները:
Բ Ա Ռ ԱՐԱ Ն
Ասոցիացիա – մի երևույթից կամ առարկայից ծագած իմաստային կապ՝ մեկ այլ երևույթի կամ առարկայի հետ:
98
Արվեստի ստեղծագործության յուրաքանչյուր տարր՝ գիծը, ձևը, գույնը, կոմպոզիցիան և այլն, արվեստի «խոսակցական լեզուն» են: Եթե այդ լեզուն լավ գիտես, ապա կարող ես կռահել, թե ինչն է քեզ ուրախացրել կամ տխրեցրել, հիշողություններ արթնացրել կամ հույս ներշնչել: Մի խոսքով, ստեղծագործության հետ անմիջական կապ կհաստատես:
?
4. Ի՞նչ տպավորություն են թողնում քո վրա այստեղ ներկայացված Բենջամեն Քելիի և Մարկ Շագալի աշխատանքները: 5. Տրամադրությունից ելնելով, նրանց համար համապատասխան վերնագրեր ընտրիր:
Բենջամին Քելլի: 2002 թ.
Մարկ Շագալ: 1957 թ.
Գրավոր նկարագրիր ստորև ներկայացված բնապատկերներից մեկը: Հիմնավորիր կարծիքդ:
Էդվարդ Մունկ: Աստղալի գիշեր: 1924 թ.
Կլոդ Մոնե: Ծառուղին պարտեզում: 1902 թ.
99
V
V
59. Մարդ, գործունեություն, շրջակա միջավայր Իրենց ստեղծագործություններում նկարիչները հաճախ պատկերում են սովորական մարդկանց աշխատանքի պահին: Նրանք պատկերված են իրենց առօրյա միջավայրում, պարզունակ ու հասարակ համապատասխան հանդերձանքով: Այդ արտաքին տեսքից ու ընթացող աշխատանքից, հանդիսատեսը հեշտությամբ հասկանում է, թե որ խավի ներկայացուցիչն է պատկերված նկարին: Նկարիչ Ժան Ֆրանսուա Միլլեն այս նկարի վրա ներկայացնում է երիտասարդ աղջկա, որը թել է մանում: Նա պարզունակ զգեստով է, առջևից կապած սպիտակ գոգնոցով, իսկ գլխին՝ սպիտակ գլխարկ: Նույնիսկ աթոռը, որի վրա նստած է և սենյակը, որտեղ գտնվում է՝ պարզունակ ու հասարակ են:
Ժան Ֆրանսուա Միլլե: Թել մանողը: 1870 թ.
ԲԱՌԱՐ ԱՆ Ֆրանսուա Բուշե: Մարկիզա դե Պոմպադուր: 1756 թ.
Ազնվականություն (արիստոկր ատիա) – գերակշռող դասի ներկա յացուցիչներ, ազնվականներ:
Առաջին հայացքից, ակնհայտ է, որ Ֆրանսուա Բուշեի նկարի վրա պատկերված է բոլորովին այլ խավի ներկայացուցիչ: Թանկարժեք շորով հիասքանչ կինը նազանքով թիկնել է հարմարավետ բազմոցին: Ձեռքում գիրքն այնպես է բռնել, ասես այս է ահա ընդհատել է ընթերցումն ու մտախոհ հայացքը հառել հեռուն: Այստեղ չափազանց ճոխ ու կատարյալ է նաև միջավայրը: Յուրաքանչյուր իր՝ ծանր և թանկարժեք գործվածքի վարագույրները, վայելուչ սեղանը, խոշոր ժամացույցը և անգամ կնոջ ոտքերի մոտ ընկած ծաղիկները նրբաճաշակ ու վայելչագեղ են: Այս ամենը խոսում է կնոջ ազնվական ծագման մասին:
100
V
Ժան Ֆրանսուա Միլլե: 1867 թ.
Ֆրանսու Բուշե: 1759 թ.
?
1. Նկարագրիր յուրաքանչյուր աշխատա նքը: Ուշադրությունդ կենտրոնացրու կերպա րների աշխատանքի, հանդերձանքի և միջա վայրի տարրերին: 2. Համեմատիր դրանք և արտահայտիր կարծիքդ, ո՞ր խավի ներկայացուցիչներն են պատկերված այս նկարների վրա:
Վան Դեյք: 1641 թ. Ժան Ֆրանսուա Միլլե: 1868 թ.
Վերանայիր անցած նյութը: Քննարկիր և արտահայտիր կարծիքդ, ո՞ր խավի ներկայացուցիչներն են պատկերված այս կամ այն աշխատանքներում:
101
V
60. Աշխատում ենք կավով Կավը ճկուն դյուրաթեք նյութ է, որից հեշտությամբ կարող ես ծեփել ցանկացած իր: Հոգ չէ, եթե ի սկզբանե չստանաս քո մտադրած ձևը: Կավե աշխատանքը պատրաստելուց հետո պետք է զարդարես այն: Գուաշով կարող ես այնպես գունավորել հասարակ գավաթը կամ սափորը, որ այն հրապուրի բոլորին: Քո ձեռքի աշխատանքը զարդարելու համար կարող ես կիրառել երկրաչափական զարդանախշեր, ցանկացած կենդանու, թռչնի կամ այլ պատկեր:
Կավից ծեփիր դեկո րատիվ իր՝ ըստ քո ցան կության և գուաշի ներ կերով նկարազարդիր այն:
102
Կավով աշխատելիս պետք է պահպանես մի քանի հասարակ կանոն՝ պետք է հասցնես ծեփել տարբեր իրեր նախքան կավի չորանալը, իսկ պատրաստ աշխատանքի նկարազարդումը պետք է սկսես միայն նրանից հետո, երբ կավն արդեն չոր է և նրա ձևը չի վնասվի:
61. Ակվարիում Հաճախ մարդիկ ոչ միայն չորքոտանի կենդանիներ են պահում իրենց տանը, այլև թռչուններ, ոմանք էլ՝ ձկներ: Ձկների համար օգտագործում են հատուկ թափանցիկ անոթներ՝ ակվարիումներ: Ակվարիումի մեջ լցնում են ծովի խճաքարեր, աճեցնում ջրաբույսեր և, ապա բնակեցնում ձկներին: Տարբեր միջոցներ կիրառելով ստացիր տարբերվող ֆակտուրա, ստեղծիր ակվարիում և նրա մեջ բնակեցրու բազմերանգ ձկներ:
1 3
2
4
Մեծ ձևաչափի վրա վրձնի և սպունգի միջոցով ստեղծիր տարբեր ֆակտուրաներ: Ֆոնը չորանալուց հետո, ջրաբույսեր և ձկների տափակ ձևը պատկերելու համար, ամսագրերից կտրիր տարբեր ֆակտուրա ունեցող թղթեր: Եռաչափ ձկներ կարող ես պատրաստել ամսագրերից կտրած և քո նկարազարդած թղթից:
103
V
V
62. Վրաստանի տեսարաններ Վրաստանի լեռների ու հարթավայրերի բազմերանգ բնությունը հաճախ է հրապուրել վրացի նկարիչներին և դարձել նրանց ոգեշնչման աղբյուրը: Վրաստանի յուրաքանչյուր անկյուն ունի իր յուրօրինակ նրբերանգությունը: Կովկասյան բարձր լեռներն ու Ալազանիի ընդարձակ հարթավայրը, կապույտ ծովի անծայրածիրությունը, մեծ և փոքր բլուրների զառիվայր լանջին փռված գյուղերը ու դեպի այդ գյուղերը տանող ոլոր-մոլոր ճանապարհները, ձյունապատ գագաթներն ու թվում է անհասանելի բարձրությամբ խոյացող բարձր աշտարակները...
1
2
Կորնելի Սանաձե: Գուրիա: 1966 թ.
?
Դավիթ Կակաբաձե: Իմերեթի: 1919 թ.
1. Ինչպես ես կարծում, Վրաստանի ո՞ր տարածաշրջանների մասին է խոսվում տեքստում: 2. Մտածիր և փորձիր նկարագրել, թե ո՞րն է քո տարածաշրջանին բնորոշ յուրահատկությունը:
Եկ, նայենք XX դարի վրացի նկարիչների բնապատկերներին և մտովի ճա նապարհորդենք Վրաստանով: Քեզ հավանաբար ծանոթ են գունավոր «կարկա տանքներով» պատած լեռները, որոնց նայում ենք այնպես, ինչպես նկարիչը՝ վերե վից: Դավիթ Կակաբաձեն հայրենի Իմերեթիի բնությունը պատկերել է միայն իրեն բնորոշ գեղարվեստական արտահայտչականությամբ: Նկարիչները հաճախ Վրաստանի միևնույն տարա ծաշրջանի, գյուղի կամ քաղաքի բնապատկերն են ստեղծում, սակայն նրանց աշխատանքները բա վական տարբերվում են իրարից: Օրինակ՝ կարմիր կղմինդրով ծածկված և ամբողջությամբ կանաչի մեջ խրված տները Էլենե Ախվլեդիանիի նկարներում Թբիլիսիի տեսարաններն են:
Էլենե Ախվլեդիանի: Ամպրոպից առաջ: 1973 թ.
104
3
V
Իրենց ստեղծագործություններում Թբիլիսին պատկերել ու պատկերում են բազմաթիվ վրացի նկարիչներ: Նրանց հրապուրում է հին թաղամասերի գեղեց կությունը, յուրահատկությունները, բացառիկությունն ու անզուգականությունը: Այդ աշխատանքները կարող ենք կիրառել որպես Թբիլիսիի տարեգրություն:
5
4
Ալեքսանդրե Ցիմակուրիձե: Թբիլիսի: XX դարի 20-ական թվականներ Գիա Բուղաձե: 2009 թ.
?
3. Համեմատիր երրորդ, չորրորդ և հինգերորդ նկարների վրա պատկերված Թբիլիսիի տեսարանները: Ի՞նչ նմանություն և տարբերություն կա դրանց միջև: 4. Քո կարծիքով, ո՞ր դետալների միջոցով կարող ես կռահել, որ այս նկարների վրա արտացոլված են Վրաստանի քաղաքները:
Մի հայացքից, Գուրամ Քութաթելաձեի և Էդմունդ Կալանդաձեի բնա պատկերներում օգտագործված են ներկապնակի գրեթե բոլոր գույները, իսկ թե ուշադիր նայես նկարների երանգավորմանը, դրանց միջև ևս կտեսնես մեծ տարբերություն:
?
5. Նկարագրիր և բնութագրիր բնապատկերներից յուրաքանչյուրը:
7 6
Էդմոնդ Կալանդաձե: Երկնագույն լեռներ: 1998 թ. Գուրամ Քութաթելաձե: Աշուն: 1975 թ.
Նկարիր քո քաղաքի, գյուղի հին թաղամասի տեսարանը:
105
Նախագիծ. դպրոցի բակը Կարող ես ինքդ հոգալ դպրոցիդ բակը գեղեցկացնելու մասին: Այդ նպատակով կարող ես օգտագործել բնական նյութեր՝ քարեր, տերևներ, ծառի ճյուղեր և այլն: Նախագծի իրականացումն ավելի աշխույժ կընթանա, եթե միմյանց հետ մրցեք ինքնատիպ գաղափարներ հղանալու և իրականացնելու մեջ: Աշխատանքն ավարտելուց հետո լուսանկարեք ձեր համատեղ աշխատանքներն ու նկարները փակցրեք դպրոցի ցուցատախտակի վրա:
Դեկորատիվ կերպով ձևակեր պիր դպրոցի բակը ձեռքիդ տակ եղած բնական նյութերով:
Ամփոփիչ դաս – 1 1. Տրված աշխատանքները Հիմնավորիր կարծիքդ:
ա) Հնագույն դարաշրջան
համապատասխանեցրու
տեքստին:
բ) Նորագույն դարաշրջան
1
2
3
4
2. Քո խոսքերով բացատրիր: Կոմպոզիցիա, սիմետրիա, պրոֆեսիոնալ, ատրիբուտ
107
I
II
Ամփոփիչ դաս – 2 1. Բնութագրիր այստեղ ներկայացված պատկերների միմիկան (դիմախաղը), արտահայտությունը, տրամադրությունը: Փորձիր որոշել, թե ի՞նչ հույզ է արտահայտում դրանցից յուրաքանչյուրը: Յուրաքանչյուր պատկեր անվանիր համապատասխան անունով:
2. Այստեղ ներկայացված կոմպոզիցիաներից ո՞րն է բազմապատկեր:
1
2
Ժան Ֆրանսուա Միլլե: Սերմնացան: 1870 թ.
Յան Վերմեեր: Նամակ: 1670 թ.
3
Պիտեր Բրեյգել: Գյուղական հարսանիք: 1567 թ.
108
3. Ներկայացված լուսանկարները խմբավորիր ըստ պատկերված իրերի ծագման, տեղանքի:
ա) Արևմուտք (Եվրոպա)
բ) Արևելք (Ճապոնիա, Չինաստան)
3 1
4
2
5
7 8 6
4. Նշիր տրված աշխատանքների համապատասխան երկիրը:
ա) Եգիպտոս
1
բ) Միջագետք
2
գ) Չինաստան
3
դ) Հին Հունաստան
4
109
II
III
Ամփոփիչ դաս – 3 1. Բնութագրիր դիմանկարներում պատկերված անձանց:
Իվան Կրամսկոյ: Անծանոթուհին: 1881 թ.
Էլ Գրեկո: Ասպետ: 1578-1580 թթ.
Օգյուստ Ռենուար: Հովհարով աղջիկը: 1881 թ.
2. Քո խոսքերով բացատրիր՝ ռիթմը, դինամիկան, կամպանիլեն
3. Տրված հուշարձանները համապատասխանեցրու Վրաստանի տարածաշրջաններին:
ա) Կախեթի
1
3
110
բ) Սամեգրելո
2
4
III
4. Գտիր յուրաքանչյուր ճարտարապետական կառույցի համա պատասխան երկիրը:
ա) Ֆրանսիա
1
2
բ) Վրաստան
գ) Իտալիա
դ) Անգլիա
3
4
111
IV
Ամփոփիչ դաս – 4 1. Թղթի վրա գրիր յուրաքանչյուր աշխատանքից առաջացած տպա վորությունդ:
1
3
2
4
2. Վերհիշիր յուրաքանչյուր աշխատանքի վերնագիրն ու հեղինակի անունը:
2 1
112
3
3. Նշիր աշխատանքների հեղինակներին:
ա) Պիկասո բ) Վառլա գ) Փիրոսմանի դ) Մատիս ե) Լեոնարդո դա Վինչի
IV
2
1
3
5
4
113
V
Ամփոփիչ դաս – 5 1. Որոշեք, թե հասարակության ո՞ր խավին են պատկանում այստեղ պատկերված անձինք: 2. Գրավոր կերպով փոխանցեք այս նկարներից ստացած տպավորությունը:
ա) Ազնվականություն
բ) Միջին խավ
գ) Ցածր խավ
2
1
3
4
5
114
V
3. Ներկայացված հուշարձանները համապատասխանեցրու Վրաստանի տարածաշրջաններին:
ա) Սամեգրելո
բ) Կախեթի
գ) Աբխազիա
դ) Իմերեթի
2 1
3
4
6 5
115
V
4. Ուշադիր նայիր ներկայացված լուսանկարներին: Որոշիր, թե դրանցից ո՞րն է համապատասխանում ներքոնշյալ տերմիններից յուրաքանչյուրին:
ա) Շտրիխ
բ) Կիսանդրի
գ) Ընկած ստվեր
1
2 3
4
5. Ուշադիր նայիր ներկայացված լուսանկարներին: Որոշիր, թե դրանցից ո՞րն է համապատասխանում ներքոնշյալ տերմիններից յուրաքանչյուրին:
ա) Ֆակտուրա
1
բ) Դինամիկա
2
դ) Կոնտրաստ
3
5
116
գ) Գրադացիա
4
6
7
8
ԲԱՌԱՐԱՆ Ազնվականություն (արիստոկրատիա) – գերակշռող դասի ներկայացու ցիչներ, ազնվականներ: Ասոցիացիա – մի երևույթից կամ առարկայից ծագած իմաստային կապ՝ մեկ այլ երևույթի կամ առարկայի հետ: Ատլետ – մարզիկ, ըմբիշ Հին Հունաստանում, որը հետևում էր աթլետիկային, ըմբշամարտին: Բրուտագործություն – կավե ամանների արտադրություն: Դեկորատիվ – գեղատեսիլ, նկարագեղ: Դետալ – ամբողջի հատվածը: Դինամիկա – շարժման, փոփոխության, զարգացման ընթացքը: Էկոլոգիա – գիտություն, որն ուսումնասիրում է մարդու գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վերափոխումն ու բնապահպանական խնդիրները: Էմբլեմա – առարկա կամ պատկեր, օգտագործված, որպես որևէ գաղափարի խորհրդանիշ: Իլյուզիա (պատրանք) – որևէ բանի խեղաթյուրված, սխալմամբ ընկալում: Ինտերիեր – Շենքի ներքին ճարտարապետությունն ու գեղարվեստական ձևավորումը: Ինտերպրետացիա (մեկնաբանություն ) – որևէ գեղարվեստական երկի յուրահատուկ, ստեղծագործական կատարում: Որևէ իրադարձության յուրովի, այլակերպված քննարկում: Խճանկար (մոզաիկա) – Ցեմենտի շերտին կողքկողքի կպցրած ապակու, մանրախճի, արծնապակու և այլ գույնզգույն կտորտանքներով պատրաստած պատկեր, զարդանկար: Կամպանիլե – միջնադարի և Վերածննդի դարաշրջանի Իտալիայի ճարտարապետության մեջ, վանքին կից կառուցված, սովորաբար ուղղանկյունաձև (երբեմն կլոր) զանգակատուն: Կիսանդրի կամ կիսարձան – մարդու դեմքը, ինչպես նաև մինչև կուրծքը կամ գոտկատեղը պատկերող քանդակ: Կոլորիտ – գույների ներդաշնակություն, համադասություն, նկարի մեջ ամ բողջականության ստեղծում: Կվարթի (շուրջառ) – ամբողջովին գործած, առանց կարերի երկար հագուստ: Կուռք – մարդակերպ կամ կենդանակերպ արձան, որին հեթանոսները պաշտում էին իբրև Աստծու: Համամասնություն – ստեղծվում է առարկայի հատվածների չափերի հարաբերակցությամբ: Հարմոնիա (ներրդաշնակություն) – նկարի հատվածների, գույների համաձայնեցվածություն
Մարտանկարչություն – ճակատամարտի տեսարանները պատկերող նկարչություն: Մեմորիալ (հուշարձան, կոթող) – որևէ մեկի հիշատակին նվիրված հուշարձան: Մոնոլիթ (միաքար) – ամբողջական քարի ժայռակտոր, ամբողջական քա րից տաշած առարկա: Նստավայր – կառավարության, պետության առաջնորդի կամ այլ բարձ րաստիճան այրի բնակավայրը: Շտրիխ – գիծ, որը ստեղծվում է ձեռքի մի շարժումով և համարվում է նկարի հիմնական տարրերից մեկը: Պանորամա (համայնապատկեր) – մերձակա տարածքի փռված, լայն և ընդարձակ տեսարան, սովորաբար վերևից: Ռելիկվիա (մասունք) – կրոնական պաշտամունքի առարկա, որն ունի հրաշագործ ուժ: Ռիտուալ – կրոնական բնույթի ծես-սովորույթների ամբողջություն: Սամուրայ – բառացի թարգմանվում է՝ ծառայել: Ռազմական ֆեոդալական խավ Ճապոնիայում, նույն է ինչ ասպետը: Տերակոտա – թրծուն գունավոր կավ: Տերմին – բառ, որն օգտագործում են որևէ հատուկ հասկացություն կամ առարկա մատնանշելու համար: Տրապեզ – եկեղեցում, խորանի կենտրոնում տեղադրված քառանկյուն սեղան, սեղանատուն Քարայր – բնական քարանձավ: Ֆունկցիա – նշանակություն, դեր, պարտականություն:
Այս ձեռնարկը վաճառելու փաստ բացահայտելու դեպքում խնդրում ենք, զանգահարել թեժ գծի հետևյալ հեռախոսահամարին ՝ (+995 32) 2 200 200
Դասագրքի/սերիայի մասին հավելյալ տեղեկություններ դիտեք https.//www.facebook.com /PublishingHouseklio կայք-էջում: https://www.facebook.com/PublishingHouseklio
ISBN 978-9941-481-60-4
ԱՐՎԵՍՏ
5 Ֆինանսավորվել է «Աշակերտներին դասագրքերով ապահովման ծրագրի» շրջանակներում