ჩვენი საქართველო, მე-6 კლასი, მოსწავლის წიგნი, 1-ლი ნაწილი, სომხურ ენაზე

Page 1

Ռոլանդ Թոփչիշվիլի, Էլենե Մեձմարիաշվիլի, Նոդար Էլիզբարաշվիլի, Գիորգի Ավթանդիլաշվիլի

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ Աշակերտի գիրք ԱՌԱՋԻՆ ՄԱՍ



Ռոլանդ Թոփչիշվիլի, Էլենե Մեձմարիաշվիլի, Նոդար Էլիզբարաշվիլի, Գիորգի Ավթանդիլաշվիլի

6

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ Աշակերտի գիրք ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Երաշխավորվել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից 2018 թվականին։

«Կլիո» հրատարակչություն


Ռոլանդ Թոփչիշվիլի, Էլենե Մեձմարիաշվիլի, Նոդար Էլիզբարաշվիլի, Գիորգի Ավթանդիլաշվիլի

Մեր Վրաստանը, VI դասարան, առաջին մաս Աշակերտի գիրք

Դասագրքերի շարքի

խմբագիր` Էլենե Մեձմարիաշվիլի

Նկարիչ` Իվանե Ղիփշիձե Քարտեզներ` Զուրաբ Լաոշվիլի Մանանա Շեղիլաձե Համակարգչային ապահովում` Մամուկա Լոլաձե Նանա Էսարթիա Կազմի դիզայնը` Էլենե Վարամաշվիլի

© «Կլիո» հրատարակչություն, 2018 © Ռոլանդ Թոփչիշվիլի, Էլենե Մեձմարիաշվիլի, Նոդար Էլիզբարաշվիլի, Գիորգի Ավթանդիլաշվիլի, 2018

Բոլոր իրավունքները պաշտպանված են: ISBN 978-9941-481-78-9 (երկու մասերի) ISBN 978-9941-481-79-6 (առաջին մասի)

ՍՊԸ «Կլիո» հրատարակչություն, Աղմաշենեբելիի պողոտա #181-2, Թբիլիսի, 0112 Հեռ.` (+995 32) 234 04 30 E-mail: book@klio.ge www.klio.ge


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Դասի կառուցվածքը........................................................................5 Վրաստանի ֆիզիկական քարտեզ.....................................................6 Վրաստանի պատմա-ազգագրական երկրամասերի քարտեզ................8 ԲԱԺԻՆ 1 ԿԱԽԵԹԻ ............................................................................................10

1.1. Կախեթիի աշխարհագրական դիրքը և բնական պայմանները....... 12 1.2. Բնակեցման տեսակները և բնակելի կառույցները Կախեթիում......14 1.3. Խաղողագործության և գինեգործության ավանդույթները Կախեթիում.....................................................16 1.4. Գինու մշակույթը Կախեթիում ...................................................18 1.5. Մշակութային հուշարձանները Կախեթիում ................................20 1.6. Տնտեսության բնագավառները Կախեթիում................................24 1.7. Կախեթիի պայքարը գոյատևման համար....................................28 1.8. Կախեթիի բնության տեսարժան վայրերը...................................30 Ինչ գիտեմ և ինչ եմ կարող..............................................................32 ԲԱԺԻՆ 2 ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ.................................................34

2.1. Արևելյան Վրաստանի լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը և բնությունը...................................................................36 2.2. Լեռնային պատմա-ազգագրական երկրամասերը.........................38 2.3. Հավատալիքներն ու պատկերացումները Արևելյան Վրաստանի լեռնաշխարհում......................................................40 2.4. Լեռնային երկրամասերի տեղը Վրաստան պետության մեջ...........42 2.5. Բնակեցման տեսակները և հիմնական տնտեսական գործունեությունը.....................................................................44 2.6. Արևելյան Վրաստանի լեռնաբնակների կենցաղը և մշակույթը.......46 Ինչ գիտեմ և ինչ եմ կարող..............................................................48


ԲԱԺԻՆ 3 ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻ...........................................................................50

3.1. Սամցխե-Ջավախեթին՝ Վրաստանի հարավային դարպաս............52 3.2. Սամցխե-Ջավախեթիի մշակութային ժառանգությունը.................54 3.3. Սամցխե-Ջավախեթիի բնակչության բազմազանությունը.............56 3.4. Տնտեսության բնագավառները Սամցխե-Ջավախեթիում...............58 3.5. Բնակելի տները Սամցխե-Ջավախեթիում....................................64 3.6. Ապաստարանները և բերդ-ամրոցները Սամցխե-Ջավախեթիում....66 3.7. Առևտուրը, արհեստագործությունը և քաղաքային կյանքը Սամցխե-Ջավախեթիում.........................................................68 Ինչ գիտեմ և ինչ եմ կարող..............................................................71 ԲԱԺԻՆ 4 ԳՈՒՐԻԱ...............................................................................................72

4.1. Գուրիայի աշխարհագրական դիրքը և բնական պայմանները........74 4.2. Գուրիայի տնտեսության բնագավառները....................................76 4.3. Գուրիան՝ հանգստավայրերով հարուստ երկրամաս......................48 4.4. Բնակեցման տեսակները և շինարարական գործը Գուրիայում.......80 4.5. Գուրիական ժողովրդական բանահյուսությունը...........................82 4.6. Մարզական խաղերը Գուրիայում................................................84 Ինչ գիտեմ և ինչ եմ կարող..............................................................85 ԲԱԺԻՆ 4 ՌԱՃԱ-ԼԵՉԽՈՒՄԻ...............................................................................86

5.1. Ռաճա-Լեչխումիի անցյալը և աշխարհագրական միջավայրը...... 88 5.2. Տնտեսությունը Ռաճա-Լեչխումիում......................................... 90 5.3. Արհեստագործությունը Ռաճա-Լեչխումիում............................. 92 5.4. Ռաճա-Լեչխումիի բնակչության կենսակերպը........................... 94 5.5. Ռաճացիներ` վրաց վաճառականներ....................................... 96 5.6. Հրեաները և հայերը Ռաճա-Լեչխումիում.................................. 98 Ինչ գիտեմ և ինչ եմ կարող............................................................. 100


ԴԱՍԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ Հանգուցային հարց

1.2

Գլուխը և վերնագիրը

ԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԿԱԽԵԹԻՈՒՄ Ի՞նչն է ազդել բնակեցման տեսակների և բնակելի կառույցների վրա Կախեթիում: ԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ Ժամանակակից Կախեթիի բնակեցման տեսակները նշանակալիորեն տարբերվում են հնից: Դրա հիմնական պատճառը թշնամու հաճախակի ներխուժումներն ու ավերածություններն էին: Այսօր Կախեթիի գյուղերի մեծ մասը հարմարավետ վայրերում, հարթավայրերում է կառուցված: Անցյալում գյուղերն ավելի բարձրադիր լեռների ստորոտներին մոտ, անտառների մոտակայքում էին կառուցում: Նորակառույց գյուղերն այլ կերպ նույնպես կարելի է տարբերել: Դրանք, որպես կանոն, լավ պլանավորած են, փողոցներն ուղիղ են և համաչափ, իսկ հին գյուղերը` ընդհակառակը:

Հանգուցային բառեր

Բառարան

ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԿԱԽԵԹԻՈՒՄ Մինչև XX դարը Կախեթիում գերազանցում էին հարթ տանիքով բնակելի տները: Իսկ հնում տարածված են եղել նաև դահլիճային տեսակի կառույցները: Կախեթիում տները կրաքարով էին կառուցում, իսկ տանիքը կղմինդրով էր ծածկած: Հաճախ երկթեք տներ էին կառուցում, որոնք ծածկվում էին ճահճային եղեգով: Կախեթիին բնորոշ էր նաև տներին տնտեսական զետեղարանների, մառանի, գոմի և հարդանոցի կցակառուցումը: Քիզիղիում առավելապես գերազանցում էին հարթ տանիքով տները, որոնք հողի մեջ էին կառուցված: Այսպիսի տունը, սովորաբար, վերևից որպես տանիք հողով էր ծածկված, որի հարթեցումն անչափ աշխատատար գործ էր: Կախեթիում երբեմն հանդիպում էին նաև «հյուսած տները» և «փայտաշեն տները»: Դրանք հիմնականում օժանդակ կառույցներ էին բակում:

ԲԱՌԱՐԱՆ Քիզիղի – Կախեթիի երկրամասերից մեկը:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

5. Նկարագրի՛ր Աղբյուր 3-ը: Գտի՛ր տեղեկություններ` ի՞նչ նվագարան է կնոջ ձեռքին: 6. Ինչի՞ մասին է խոսում պատմական «Էրեկլե Բ-ն և հաշվենկատ գյուղացին» ավանդազրույցը:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ի՞նչ տարբերություն կա Կախեթիի հին և նոր բնակավայրերի միջև: Բացատրի՛ր այդ տարբերությունների պատճառները: 2. Ինչ ես կարծում, ինչո՞ւ էր թշնամին այդքան հաճախ հարձակվում Կախեթիի վրա: 3. Ըստ Աղբյուր 1-ի, ենթադրություն արտահայտի՛ր՝ ե՞րբ կարող է հիմնադրված լինել Մանավի գյուղը: 4. Ո՞ր պատմաազգագրական երկրամասի բնակեցման տեսակին են նման Կախեթիի բնակավայրերը և ինչո՞ւ:

14

Աղբյուր 3. Կանայք հարթ տանիքով տան դեմ, XIX դարի վերջ Աղբյուր 1. Մանավի գյուղը` Գոմբորիի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջի ստորոտում

Աղբյուր 2. Ախալսոփելի

Ավանդազրույց Էրեկլե Բ-ի և հաշվենկատ գյուղացու մասին Ըստ ավանդազրույցի՝ Էրեկլե Բ-ն իմանում է, որ Սագարեջոյում մի հաշվենկատ գյուղացի է ապրում, որն առանց շահի ոչ-ոքի համար ոչինչ չի անում: Թագավորը որոշում է ինքը հյուրընկալվել նրան և ստուգել, թե արդյոք կհամարձակվե՞ր թագավորի հետ նույն կերպ վարվել: Գյուղացին սեղանը տանիքին է բացում և թագավորին իր շքախմբով հրավիրում է այնտեղ: Խրախճանքից հետո թագավորը մտադրվում է հեռանալ, հեծնում է ձին և դիմում գյուղացուն. – Բա ասում էին, որ դու ոչ-ոքի հաց չես տալիս այնպես, որ շահ չունենաս: – Միևնույն է, այդպես է, քո ցավը տանեմ, – համարձակ պատասխանում է գյուղացին, – ճիշտ են զեկուցել: – Ինչպե՞ս, հապա, այսօր ինձանից ի՞նչ շահ ունեցար: – Թագավո՛ր, այս տանիքի վրա հողը նոր էր լցրած: Դրա հարթեցման համար մեծ աշխատուժ էր պետք, իսկ դրանից ավելի շահ ինչ եմ անում. իմ տերն ու այսքան մեծամեծ մարդիկ իրենց ոտքով հարթեցրին տանիքս: Թագավորը հավանում է այս սրամիտ խոսքը, ծիծաղում և գյուղացուն խալաթ է նվիրում:

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Հարցեր և առաջադրանքներ

ԿԱԽԵԹԻ

Աղբյուրի տեսքով տրված նկարազարդում

15

Խորագիր Պատմության էջեր Առասպելներ և լեգենդներ Հետաքրքիր տեղեկատվություն Անհատը պատմության մեջ

5


ՎՐԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ 41°

k fso u

arxizi

d

q e d i

baqsani

r u s ev T i s !

s

i f

!

i

k oo od

k odor

xaiSi!

x e

bul

m. Sxara

a n e Ti s

5068

q e di r io

! (

!

jvari

walenjixa

asxis

Cxorowyu

masivi

! (

! (

! R riR ! ngu

zugdidi

n

! (

mam

cageri oni

ambrolauri rion i

! R

martvili

! (

q

s

i

a WSaoris wylsc. wyaltubo tyibuli saCxer ! ! ! ( ( xobii( ! ( ! WiaTura ( senaki xoni xo b d tyibulis ! ( a (! b e ! R wylsc. ! quTaisi R r Ti s !l ( Terjola i m e o i abaSa r io n i b i ! ( ! ( lob foTi ! aR samtredia paliastomis zestafoni m i tba ! ( ! ( ! ( x r ! lanCxuTi vani baRdaTi( ureki ! i ! xaragauli ( ( ! l 999 Coxatauri ! (

s

si sk i4 60

stam

v

! R ozurgeTi

i 108

5

R

2182 zekaris uR.

qobuleTi( !

borjomi ( !

! waR

i

ar baTumi m. mtirala q a r T v e l oabasTumani kv mt bakuriani s a s xulo a 1336 s a T r i a ! adigeni ( ! PxelvaCauri ! m x ( ! ( 2025 vale Suaxevi re goderZis uR. ! ! R ( ! Wo ( qeda T ! sarfi ! ( aspinZa axalcixe !

v

!

i

42°

en gur i

e

s

r

s T i

ro

q

i

e

i

anaklia !

vo

n

lentexi galis wylsc. ! gali (

v

nalC

Tirniauzi

4700 m. uSba mestia ( !

jvris wylsc.

!

oCamCire ( !

a

! (

i

m. ialbuzi

i

q e di

is

tyvarCeli

l

k

z

o

s

! gulrifSi(

no

5642

amtyelis tba

ri

! P soxumi

S

a

Teberda

2782 kluxoris uR.

43°

f e

n

a

2746 maruxis uR.

b zi

so biWvinTa Wi ! axali aToni ( 13 ! gudauTa 3

!

o

k

z i f i b s

gagra( !

!

v

riwis tba

m. arabika 2656

l

3232 m. urupi

a

43°

42° yaraCaevski !

k

3183 m. ziareTi

3165

x

! borCxa

m. arsiani

a

!

( axalqa !

v

xofa

i T em. did

e

174

q

n bzo

roxi

a tr

d

!

a

a

T

s

xozafinis (karwaxis) tba

s

qi

a

e

ari tkv

a

42°

j

p xanCalis t

madaT !

artaani

T

i Cildiris tba

r

Wo

41°

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

r ro

1450 m. yajalayi

6

u

m

! (

i n

rize

xi

41°

arTvini ( ! 1984 saraleTis uR.

l

43°


yizlari pirobiTi aRniSvnebi

45°

44°

!da ( siRrmeebi simaRleebi, m

dasaxlebuli punqtebi

mozdoki T

baqsani baqsan i !

! P

! (

e r gi

proxladni !

!

! (

q

d

e

ni

yelis tba java

cxinvali !

2500 3000 3500 ufro maRali

mxaris

hidrografia

sxva aRniSvnebi 2494 simaRliTi niSnuli

mdinare

urus-marTani

4493

r

barisaxo!

q sa n i

e

d

a

qd. evis al smi o

e on fr

q

! P grozno

3367 uReltexili

tba, wyalsacavi myinvari

43°

Waobi

m. combolgo

n d i s

2725

3294

m. tebulismTa !

4285 m. diklosmTa

m. didi borbalo

aRvali

q

i

!

fasanauri

m. Saviklde 3578

Jinvalis wylsc.

s

i

ed !

q

bo

g

!

li

qar axalgori TianeTi e i da ! ( Tl ! ( duSeTi S a ! ( is sionis wylsc. l a i rikoTis uR. ruisi! l 999 ! ! ! qareli( ( z gremi axmeta ufliscixe va ! n! ( urbnisi ! i (! yvareli ! R k xaSuri o e ! gori! mtkv kaspi s ! R muxrani ! ( m didi ateni a ari kavTisxevi uramos b t g Telavi a omi ( s lagodexi ! ! v qd az . m. civi o ! ( ! R a a waRveri mcxeTa r ! n i ri 1991 i a gurjaani v T i s q e d i sagarejo ! Tbilisi s ! ( l e2757 m. arjevanimanglisi bakuriani ! ( Tbilisis wylsc. wyneTi a tabawyuris ! ! q tba i r i siRnaRi walkis wylsc. algeTis wylsc. ! re kojori ! ! ( v T wnori ! ( s spinZa i r TeTri wyaro walka rusTavi i ! R m ! ( T T i o! q a rTli i a em. didi abuli bolnisi e m ( s dedofliswyaro(! marneuli ! s ( x v ! ( ram gardabani i 3301 faravnisn e z ! ( q jandaris tba axalqalaqi o a k e e ! T tba kazreTi v g t i ! ( a a dmanisi x

d i q e

!

jvris uR.

!

2000

saxelmwifos avtonomiuri respublikis

! (

stefanwminda

2379 l

1500

sazRvao gza

is

i

! (

1000

i

dagbaSi

z

rokis uR.

v

200

aqsanis wylsc. 500

gudermesi

i

m. myinvarwveri

i

0

o

i

ylsc.

5033

!

! sazRvrebi

a

Te rg

100

200

Selkovskaia

! P vladikavkazi

do

d erwos tba

e

a r x i

r

m i

a

100

municipalitetis centri sxva dasaxlebuli punqti

gzebi

iTum kale

! (

q

d

! P magasi

T

2995

saCxere ! ura ( ! ( Ti s e er i lob aR

q

buroni !

n

oni

s

a l x a n C u rT i s

500

mxaris centri

avtomagistrali gzatkecili rkinigza

a

mamisonis 2820 uR.

i

s

! (

! alagiri (

i

i

nazrani beslani ! (

ardoni ( !

e

J

s

elxotovo

r io

n

u

avtonomiuri respublikis dedaqalaqi

san i

tereki

!

Ter gi

664

! P nalCiki

1500

! P ! R ! (

f e d e r a c i a

ufro Rrma

saxelmwifos dedaqalaqi

kosobi

42°

i

al

i

na

g

arag vi

axvi

d

k

e

n

e

! P

! (

alaverdi ( !

stefanavani !

!

! aRsTafa

yazaxi

2344 m. CaTini ! Tumaniani

s o m x e T i 44°

mtk

45°

Tauzi!

va

ri

i

e

r

i

!

r

arfiliCis wylsc.

z

axtala

io

3196 taSiri ! m. aCkasari

i

madaTafis tba

n

alazani

a

! ( l p xanCalis tbaninowminda

j

v

a

x

a

i

ri io

d

zaqaTala

mingeCeviris wylsc.

b

41°

a

46°

7


ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱ-ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԿՐԱՄԱՍԵՐԻ ՔԱՐՏԵԶ

saqarTvelos istoriul-eTnografiuli a

f

x

a

u z

s

e

e

T

dalis (kodoris xeoba) svaneTi

T

i

s

i

qvemo svaneTi samurzayano

i

l

v

g

r

el

v

Sa vS

ar

T

qvemo (vake) imereTi

)

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

j

r

e

T

eT

q

x

e

i ar

i

u

i m i e r

r

e

t a o

s

c m a

uS eT i i an a t

kola

a m i e r

t a o

8

zemo imereTi

Tori

kl

n Wa

qvemo raWa

o i m e r e T i

a W a r a

i T e

r a W a

a

i T e z a (l

3

e

R

zemo raWa

okriba

g u r i a

z

xu C e

i

mi

me

a

sa

S

f

zemo svaneTi

s v a n e T

T

pa la ka c

r

i

ax v a j io


iuli mxareebi

cifrebiT aRniSnulia: 1 - maRran-dvaleTi

mT iu

7

l i

f

eT

5

q a

i

Sida qarTli

6

c TuSeTi

i

i

a Sida kaxeTi

gaRma kaxeTi

er

r

S

a

eT i

av

3 - mTis raWa 4 - kudaro 5 - xando 6 - WarTalo 7 - gudamayari 8 - Tbilisi

he re T

k a x e T i

qvemo qarTli

T

qiziyi

a

z

s o m x e T i

e

o) il ng ai (s

i

i

gare kaxeTi

i

xe a jav

8

l

Ti le a ri T

j

T

Tori

a n i

1

4

r

xevs ur

x e v i

mo reTi

o

e

i eT l a 2 dv

3

W a

d

T i

zemo raWa

2 - Truso

e

wo-Tiane

f

r b a i

saxelmwifo sazRvari sazRvari istoriul-eTnografiul mxareebs Soris zRvis sanapiro masStabi 1: 2 400 000

9


ԲԱԺԻՆ 1.

m. didi borbalo s o

e

v ilto

s a q a r T v l e T

du

zemo al

! . axmet

a R m o s a

g

i

TeZ ami

o

saguramo-ial n saguramos os qd.

aRkveTili

gombori ! 1

!

sarTiWala

pat

T

!

r a pirobiTi aRniSvnebi dasaxlebuli punqtebi

! . ! . ! !! .

mxaris centri pirobiTi aRniSvnebi

dasaxlebuli punqtebi municipalitetis centri mxaris centri sxva dasaxlebuli punqti

! . ! !

kurorti municipalitetis centri

sxva dasaxlebuli punqti gzebi avtomagistrali kurorti gzatkecili

gzebi sazRvrebi avtomagistrali

saxelmwifos gzatkecili istoriul-geografiuli provinciis daculi teritoriis sazRvrebi

saxelmwifos

hidrografia sxva aRniSvnebi istoriul-geografiuli simaRliTi provinciis mdinare niSnuli daculi teritoriis uReltexili tba

hidrografia mdinare tba

10

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

m

martyofi

l

Այս բաժնում կուսումնասիրես Արևելյան Վրաստանի պատմա-ազգագրական երկրամասը` Կախեթին, նրա աշխարհագրական դիրքը և բնական պայմանները, կհասկանաս, թե ինչու են դարերի ընթացքում փոխվել Կախեթիի սահմանները, ինչ ազդեցություն են ունեցել աշխարհագրական դիրքը և պատմական պայմանները նրա բնակեցման տեսակների և կառույցների վրա, տնտեսության որ բնագավառով է աշխարհը ճանաչում Կախեթին, ինչ տարերային երևույթներ են բնորոշ այս երկրամասին, և ինչպես են պայքարում դրա դեմ, մշակույթի ինչ հուշարձաններով է այն հայտնի:

l

ԿԱԽԵԹԻ

sxva aRniSvnebi simaRliTi niSnuli uReltexili


borbalo m T i a n s 3294 e o

l

k

T

e

i

k v an i a alaz

2826 abanos uR.

babaneuris n i nakrZ. s fSaveli o p o l ! ! nafareuli l a gremi ! ! ta

!

zemo alvania !

! . axmeta

z

n

g o

! Telavi .

m

s

2363 kodoris uR.

m

ilias tba

i

iyalTo !

i

o

f

3116 m. ninikascixe e

T

du r

to ri

ilto

s

duisi

r u s e T

a ji u

v

a

r

! yvareli .

d

e

i

r

a c i a

q ie d i

ka ba l

a

bawaris s i nakrZ.

ki

s

i

s lagodexis ! b gomboris uR. gavazi gombori i winandali o nakrZali v xe ! !v 1620 r si vazisubani lagodexi. ! veliscixe m. civa i ! s q e ! 1991 d vardisubani ! patarZeuli mariamjvrisi ! ! vejini Wala e ! nakrZali gurjaani. . ! ! l ! sagarejo az kakabeTibakurcixe ! a

a

k

a

siRnaRi ! ! .

badiauri !

wnori ! bodbisxevi

i i or

i

s

a

z

e

q

i

z

da

li

e

da

b bi

Ti

xili

s

o l

nebi

ri

j

a

i

dedofliswyaro ! . S i r a q i s g v sabaTlo ! a ! e vaSlovanis n karsiswyalil i nakrZali i el

a

ebi

udabno r ! 878 m. udabno

a

v

alazan i

i

n

! anaga ni

r

b

0

11 km

11


1.1

ԿԱԽԵԹԻԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Որտե՞ղ է գտնվում և ո՞ր երկրամասերն ու երկրներն են սահմանակցում Կախեթիին:

Կախեթին Վրաստանի արևելքում գտնվող սահմանամերձ պատմա-ազգագրական երկրամաս է: Մինչև XV դարը Կախեթիի տարածքը կոչվում էր Հերեթ-Կախեթի, իսկ ավելի ուշ` միայն Կախեթի: Դարերի ընթացքում, թշնամու ներխուժումների և ներքին քաղաքական պայքարի պատճառով Կախեթիի տարածքը և բնակչությունն ամենից շատ է փոփոխությունների ենթարկվել: Այսօր այն ներառում է Ալազանի և Իորի գետերի ավազանները:

Աղբյուր 1. Ալազանիի հարթավայրը և Զեմո Ալվանի գյուղը

Պատմականորեն Կախեթիի սահմանը հաճախ է փոխվել: Քարթլիի և Կախեթիի միջև սահմանն անցնում էր Արագվի գետով, իսկ նրա անբաժան մասը՝ Հերեթին, այժմ Սաինգիլո անունն է կրում և Ադրբեջան պետության կազմում է: Կախեթիում բնությունը բազմազան է: Իորիի սարահարթում և Ալազանիի գետահովտում ընդարձակ և փռված հարթավայրեր կան, որտեղ հողագործության հիանալի պայմաններ են: Ցիվ-Գոմբորիի լեռնաշղթան ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա է: Այն առավելապես անտառածածկ է, իսկ Ցիվի լեռան գագաթը ալպյան գոտում է գտնվում: Կախեթիի

12

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6


ծայր հարավ-արևելյան մասում, Շիրաքիի հովտում է գտնվում Վաշլովանիի կիսաանապատը, որտեղ պահպանված է բթատերև պիստակենին: Բածարայի արգելոցում տարածված է հազվագյուտ հատապտղային կենին, որը գրեթե 1800 տարի է ապրում:

Աղբյուր 2. Գոմբորիի լեռնաշղթան և Ցիվի լեռը

Աղբյուր 3. Վաշլովանիի կիսաանապատը

Կախեթին հարուստ է օգտակար հանածոներով. կավ, մարմար, բուժիչ ցեխ, գազ, ջերմային ջրեր և այլն: Վրաստանում նավթի ամենամեծ պաշարը Կախեթիում է հայտնաբերվել: Սակայն այստեղ նավթը ակտիվորեն չեն հայթայթում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

ԲԱՌԱՐԱՆ Ջերմային ջուր – ստորգետնյա ջուր, որի ջերմաստիճանը շրջակա միջավայրի ջերմաստիճանից բարձր է: Հաճախ կիրառվում է բուժիչ նպատակներով:

1. Քարտեզի օգնությամբ պարզի՛ր (էջ 10-11)` ո՞ր երկրամասերն ու երկրներն են սահմանակցում Կախեթիին: 2. Ինչ ես կարծում, ի՞նչ գործընթացների պատճառով էին փոխվում Կախեթիի աշխարհագրական սահմանները: 3. Ըստ Աղբյուրներ 1-3-ի՝ նկարագրի՛ր Կախեթիի աշխարհագրական միջավայրը: 4. Ըստ Աղբյուր 3-ի և համացանցից հայթայթած լրացուցիչ տեղեկությունների, նկարագրի՛ր` ի՞նչ բույսեր են բնորոշ Վաշլովանիի կիսաանապատին: Ըստ քեզ, ինչո՞ւ են Վաշլովանիի կիսաանապատին այս անվանումը տվել: ԿԱԽԵԹԻ

13


1.2

ԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԿԱԽԵԹԻՈՒՄ Ի՞նչն է ազդել բնակեցման տեսակների և բնակելի կառույցների վրա Կախեթիում: ԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ Ժամանակակից Կախեթիի բնակեցման տեսակները նշանակալիորեն տարբերվում են հնից: Դրա հիմնական պատճառը թշնամու հաճախակի ներխուժումներն ու ավերածություններն էին: Այսօր Կախեթիի գյուղերի մեծ մասը հարմարավետ վայրերում, հարթավայրերում է կառուցված: Անցյալում գյուղերն ավելի բարձրադիր լեռների ստորոտներին մոտ, անտառների մոտակայքում էին կառուցում: Նորակառույց գյուղերն այլ կերպ նույնպես կարելի է տարբերել: Դրանք, որպես կանոն, լավ պլանավորած են, փողոցներն ուղիղ են և համաչափ, իսկ հին գյուղերը` ընդհակառակը:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ի՞նչ տարբերություն կա Կախեթիի հին և նոր բնակավայրերի միջև: Բացատրի՛ր այդ տարբերությունների պատճառները: 2. Ինչ ես կարծում, ինչո՞ւ էր թշնամին այդքան հաճախ հարձակվում Կախեթիի վրա: 3. Ըստ Աղբյուր 1-ի, ենթադրություն արտահայտի՛ր՝ ե՞րբ կարող է հիմնադրված լինել Մանավի գյուղը: 4. Ո՞ր պատմաազգագրական երկրամասի բնակեցման տեսակին են նման Կախեթիի բնակավայրերը և ինչո՞ւ:

14

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Աղբյուր 1. Մանավի գյուղը` Գոմբորիի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջի ստորոտում

Աղբյուր 2. Ախալսոփելի


ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԿԱԽԵԹԻՈՒՄ Մինչև XX դարը Կախեթիում գերազանցում էին հարթ տանիքով բնակելի տները: Իսկ հնում տարածված են եղել նաև դահլիճային (հազարաշեն) տեսակի կառույցները: Կախեթիում տները կրաքարով էին կառուցում, իսկ տանիքը կղմինդրով էր ծածկած: Հաճախ երկթեք տներ էին կառուցում, որոնք ծածկվում էին ճահճային եղեգով: Կախեթիին բնորոշ էր նաև տներին տնտեսական զետեղարանների, մառանի, գոմի և հարդանոցի կցակառուցումը: Քիզիղիում առավելապես գերազանցում էին հարթ տանիքով տները, որոնք հողի մեջ էին կառուցված: Այսպիսի տունը, սովորաբար, վերևից որպես տանիք հողով էր ծածկված, որի հարթեցումն անչափ աշխատատար գործ էր: Կախեթիում երբեմն հանդիպում էին նաև «հյուսած տները» և «փայտաշեն տները»: Դրանք հիմնականում օժանդակ կառույցներ էին բակում:

ԲԱՌԱՐԱՆ Քիզիղի – Կախեթիի երկրամասերից մեկը:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

5. Նկարագրի՛ր Աղբյուր 3-ը: Գտի՛ր տեղեկություններ` ի՞նչ նվագարան է կնոջ ձեռքին: 6. Ինչի՞ մասին է խոսում պատմական «Էրեկլե Բ-ն և հաշվենկատ գյուղացին» ավանդազրույցը: Աղբյուր 3. Կանայք հարթ տանիքով տան դեմ, XIX դարի վերջ

Ավանդազրույց Էրեկլե Բ-ի և հաշվենկատ գյուղացու մասին Ըստ ավանդազրույցի՝ Էրեկլե Բ-ն իմանում է, որ Սագարեջոյում մի հաշվենկատ գյուղացի է ապրում, որն առանց շահի ոչ ոքի համար ոչինչ չի անում: Թագավորը որոշում է ինքը հյուրընկալվել նրան և ստուգել, թե արդյոք կհամարձակվե՞ր թագավորի հետ նույն կերպ վարվել: Գյուղացին սեղանը տանիքին է բացում և թագավորին իր շքախմբով հրավիրում է այնտեղ: Խրախճանքից հետո թագավորը մտադրվում է հեռանալ, հեծնում է ձին և դիմում գյուղացուն. – Բա ասում էին, որ դու ոչ ոքի հաց չես տալիս այնպես, որ շահ չունենաս: – Միևնույն է, այդպես է, քո ցավը տանեմ, – համարձակ պատասխանում է գյուղացին, – ճիշտ են զեկուցել: – Ինչպե՞ս, հապա, այսօր ինձանից ի՞նչ շահ ունեցար: – Թագավո՛ր, այս տանիքի վրա հողը նոր էր լցրած: Դրա հարթեցման համար մեծ աշխատուժ էր պետք, իսկ դրանից ավելի շահ ինչ եմ անում. իմ տերն ու այսքան մեծամեծ մարդիկ իրենց ոտքով հարթեցրին տանիքս: Թագավորը հավանում է այս սրամիտ խոսքը, ծիծաղում և գյուղացուն խալաթ է նվիրում:

ԿԱԽԵԹԻ

15


1.3

ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ԿԱԽԵԹԻՈՒՄ Կախեթիում ի՞նչ էին պատրաստում խաղողից: Կախեթին միշտ առաջատար տնտեսությամբ երկրամաս է եղել, սակայն հատկապես զարգացած է եղել խողողագործությունը և գինեգործությունը: Այստեղ խաղողից հիմնականում գինի էին պատրաստում: Կախեթիից գինին արտասահման են արտահանում ոչ միայն վերջին տարիներին, այլ նաև անցյալ դարերում: Գրեթե բոլոր գյուղերում խաղողի որթատունկի տեղական տեսակներ էին տարածված: Կախեթիում խաղողի որթատունկի 20-ից ավելի տեսակ էին աճեցնում: Առանձնապես լայնորեն են տարածված «ռքածիթելին», «սափերավին» և «մանավի կանաչը»: Խաղողի այգում որթատունկերը մեկ շարքով են տնկած, որպեսզի արևի ճառագայթները հավասարաչափ տարածվեն բոլոր ողկույզների և տերևների վրա: Կախեթիում խաղող հավաքելը կոչվում է «ռթվելի»` այգեկութ:

Աղբյուր 1. Այգեկութը Կախեթիում, XIX դարի վերջ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Նկարագրի՛ր Աղբյուր 1-ը և Աղբյուր 2-ը. ա) Ինչի՞ մեջ են/էին հավաքում խաղողը հնում և ներկայում։ բ) Ո՞ր փոխադրամիջոցով էին/են տեղափոխում խաղողը հնում և ներկայում։ գ) Ի՞նչ են հագնում կախեթցի գյուղացիները։ Համեմատի՛ր ժամանակակից այգեկութի մասնակիցների հագուստի հետ։

16

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Աղբյուր 2. Այգեկութը ժամանակակից Կախեթիում


ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԵՎ ԽԱՂՈՂԸ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ Կախեթիում խաղողից հիմնականում գինի են պատրաստում, սակայն պատրաստում են նաև չուրչխելա (սուջուխ)։ Չուրչխելան խաղողի քաղցր հյութի և ալյուրի եփուկի (շփոթի) մեջ թաթախած ընկույզի շարանն է։ Լավ չուրչխելա պատրաստելու համար անհրաժեշտ է ընկույզի շարանը երկրորդ անգամ թաթախել շփոթի մեջ։ Բացի այդ, երրորդ-չորրոդ օրը չուրչխելայի վրա խաղողի հյութ են քսում, այսինքն՝ շաքարապատում են և մեկ օր ու գիշեր թողնում կտորի մեջ փաթաթած, դրանից հետո փռում են արևին։ Հենց որ արևի ճառագայթները դիպչում են նրան, այն անմիջապես սպիտակում և փափկում է։ Չուրչխելան շատ կալիորիական ուտեստ է և սովորական պայմաններում երկար ժամանակ է պահվում։ Դա էր պատճառը, որ վրաց ռազմիկները այն հետները տանում էին՝ որպես ճանապարհին ուտելու պաշար։ Չուրչխելան պատրաստվում է խաղողի բոլոր տեսակներից, սակայն այն այնքան կարևոր սննդամթերք է, որ նրա պատրաստման համար հատուկ մի քանի տեսակի խաղող գոյություն ունի։ Չուրչխելան այսօր էլ վրացական հանրաճանաչ քաղցրավենիք է և մեծ հավանություն է վայելում օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Աղբյուր 3. Կախեթական չուրչխելա

Ձմեռվա համար խաղող պահելը կախեթցիների համար պարտադիր գործ էր։ Խաղողաքաղը սկսվելուց երկու օր առաջ խաղողի այգում պահելու համար նախատեսված խաղողն էին հավաքում, ողկույզները շարում հատուկ ոստի վրա («կախան» էին պատրաստում)։ Կախան արված խաղողը դնում էին արևի տակ կամ պահում էին՝ փոսի մեջ կախելով։ Քիզիղիում խաղողը պահում էին հատուկ անոթի՝ կոկալի մեջ։ Սա երկարավուն, ցածր բերանով աման էր։ Մեկ կոկալի վրա փռում էին խաղողը, մյուսը վրան շրջում, ծածկում, շուրջը ծեփում և բացելիս՝ խաղողը նույնությամբ պահպանված էր լինում:

2. Ենթադրությո՛ւն արա՝ ի՞նչ նշանակություն կունենար չուրչխելան պատերազմ գնացած վրացի զինվորների համար։ 3. Ինչպե՞ս են պահում խաղողը։ 4. Թվարկի՛ր քեզ հայտնի խաղողի տեսակները։ 5. Ինչ ես կարծում, Կախեթիում ե՞րբ է լինում այգեկութը: 6. Հարցրո՛ւ ավագներին կամ քո կախեթցի ընկերոջը, հարևանին` ի՞նչ ավանդույթներ են կապված այգեկութի հետ։

ԿԱԽԵԹԻ

17


1.4

ԳԻՆՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿԱԽԵԹԻՈՒՄ Ինչպիսի՞ն էր հնում և ինչպիսի՞ն է այժմ Կախեթիում գինու պատրաստման և պահման ավանդական մշակույթը:

Կախեթիում գինի քաշելու և պահելու համար հատուկ շինություն՝ մառան էին կառուցում։ Կնոջ մուտքը մառան արգելված էր։ Այն անվանում էին նաև «գինու տուն»։ Այստեղ էր քամվում խաղողը, պատրաստվում և պահվում գինին։ Կախեթական մառանում հաճախ նաև ձեղնահարկ կար, որտեղ հիմնականում պահվում էին միրգն ու բանջարեղենը։ Մառանը հաստ պատեր ուներ։ Այն գինին ամռանը՝ շոգից, իսկ ձմռանը սառնամանիքից էր պահպանում։ Մառանի առջևի մասում գինու կարասներն էին հորած, իսկ ետին մասում սածնախելին՝ խաղողքամիչն էր դրված։ Ճաշակով դասավորված մառանը, ավանդաբար, տղամարդկանց հավաքատեղի էր, ժամանակ անցկացնելու և զվարճանքի վայր։

Աղբյուր 1. Կախեթական մառան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ըստ քեզ, ի՞նչն է նպաստում մառանում գինու պահմանը։ 2. Ֆրանսիացի ճանապարհորդի գրառումից ո՞ր նախադա­սություններն են խոսում կախեթցիների՝ գինու հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին: (Աղբյուր 3)

18

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Աղբյուր 2. Խաղողքամիչով խաղող քամելը

Աղբյուր 3. XIX դարի ֆրանսիացի ճանապարհորդ բարոն Դե Բայը՝ Կախեթիում գինեգործության մասին «Երբ խաղողքամիչը լցվում է խաղողով, տղամարդիկ մեծ ավազանի մեջ լվանում են ոտնաթաթերն ու սրունքները։ Խաղողքամիչում այնքան մարդ է լինում, որքան թույլ է տալիս նրա երկարությունը։ Խաղողը մի քանի ժամվա ընթացքում են քամում։ Նրանց շարժումը մե՛րթ դանդաղ է, մե՛րթ արագ, մե՛րթ հանգիստ, երբեմն էլ էներգիայով լի և հետևում է նրանց իսկ երգի ռիթմին։ Երգերը հերթագայում են իրար, հզոր, հնչեղ, երբեմն էլ՝ մարտական...»: «Կախեթիում շատ գինի են քաշում, շատ էլ խմում են, սակայն չեն հարբում»։


Աղբյուր 4. XIX դարի գերմանացի ճանապարհորդ Կառլ Կոխը կախեթցիների և մառանի մասին Կախեթիում «մեզ ընդառաջ եկավ մի քաղաքավարի տղամարդ և տուն հրավիրեց գիշերելու։ Սա հյուրասիրության ևս մեկ օրինակ էր... Վրաստանում հյուրերին, սովորաբար, մառան են տանում։ Սա այն պատվավոր տեղն է, որտեղ հաճախ խրախճանք է կազմակերպվում։ Բացի այդ, այստեղ է քամվում և պատրաստվում գինին, գինու կարասները ևս մառանում են պահվում, որտեղից խրախճանքի ժամանակ հեշտությամբ կարելի է հանել խմիչքը... Ինձ համար հանելուկի էր վերածվել՝ անկախ գինու պատրաստման այս պրիմիտիվ եղանակից, գինին ինչպե՞ս էր այսքան լավը ստացվում»։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

3. Կախեթցիների ո՞ր ավանդույթն է մատնանշում գերմանացի ճանապարհորդը: (Աղբյուր 4)

Աշնանը, խաղողաքաղի ժամանակ Կախեթիում բազմաթիվ մարդիկ են հյուրընկալվում։ Նրանք հաճախ մասնակցում են այգեկութին և խաղող քամելուն, նաև՝ համտեսում են գինին և ծանոթանում կախեթական ավանդույթներին։ Այս նպատակով ստեղծվել է «Գինու ճանապարհը» նախագիծը, որը բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկների է ձգում դեպի Կախեթի։

Աղբյուր 5. Ճանապարհային նշան «Գինու ճանապարհ»

Աղբյուր 6. Զբոսաշրջիկները ընտանեկան հյուրանոցում գինի են համտեսում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

4. Ըստ դասի տեքստի և 1-4 աղբյուրների օգնությամբ՝ ասա՛, թե ինչ նշանակում ունի մառանը։ 5. Ինչ ես կարծում, փոխվե՞լ է արդյոք գինու պատրաստման և պահման մշակույթը Կախեթիում։ 6. Ըստ քեզ՝ ի՞նչ նշանակություն ունի «Գինու ճանապարհ» նախագիծը։ 7. Համացանցից տեղեկություններ գտի՛ր Կախեթիում գինու արտադրամասերի վերաբերյալ։ 8. Ինչ ես կարծում, Վրաստանի էկոնոմիկայի համար ի՞նչ նշանակություն ունի կախեթական գինին։ 9. Ստեղծե՛ք կախեթական գինու գովազդ։ Նրա նպատակը պետք է լինի վրաց և օտարեկրացի գնորդներին այս գինով հետաքրքրելը։ ԿԱԽԵԹԻ

19


1.5

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԿԱԽԵԹԻՈՒՄ Ի՞նչ են պատմում մշակութային հուշարձանները Կախեթիի պատմության մասին:

Էրեկլե Բ Մեծ է Էրեկլե Բ-ի վաստակը ՔարթլԿախեթիի հանդեպ: Նա ոչ միայն պետական գործիչ էր, այլ նաև մեծ զորահրամանատար, ով պայքարում էր Վրաստանի միավորման և փրկության համար: Ժողովուրդը նրան շատ էր սիրում: Երբ նա վախճանվել է, երկար համընդհանուր սգից հետո, նրա աճյունը Թելավիի պալատից տեղափոխել են Սվետիցխովելիի տաճար և այնտեղ հուղարկավորել՝ որպես հերոս թագավորի:

Կախեթիում շատ պալատներ, բերդ-ամրոցներ, եկեղեցիմենաստաններ են կառուցվել, բայց դրանք բոլորը չէ, որ հասել են մինչև մեր օրերը: Բազմաթիվ զբոսաշրջիկների են հրապուրում հին քաղաքներ Թելավին և Սիղնաղին: Թելավիում է գտնվում Էրեկլե թագավորի պալատը` «Բատոնիս ցիխեն»: Այն վկայությունն է այն փաստի, որ վրացիների այս թագավորը շատ համեստ է ապրել: Ժամանակակից վրացիները Էրեկլե թագավորին հարգանքի տուրք են մատուցել` Թելավիում կանգնեցնելով նրա հուշարձանը:

Աղբյուր 1. Թելավի

Աղբյուր 2. «Բատոնիս ցիխեն» և Էրեկլե Բ-ի հուշարձանը Թելավիում

20

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6


Սիղնաղին վերևից նայում է Ալազանիի հարթավայրին, որի հետ Կովկասյան լեռներն անկրկնելի տեսարան են ստեղծում: Սիղնաղին շրջապատված է մեծ բերդապարսպով: Պարսպի երկարությունը շուրջ 4 կիլոմետր է: Պարսպի մեջ 8 աշտարակ է ներկառուցած, որոնք ունեն դիտակետ-կրակակետեր: Յուրաքանչյուր աշտարակ կրում է մոտակա գյուղի անվանումը: Էրեկլե թագավորն այս քաղաքը հիմնադրել է առևտրի զարգացման և տնտեսական բարիքի ավելացման նպատակով: Նա Սիղնաղիում բնակեցրել է հայերի, ովքեր հմուտ էին այդ բնագավառում: Մի քանի տարի առաջ Սիղնաղին վերակառուցվեց և այսօր, Վրաստանի քաղաքացիների հետ մեկտեղ, քաղաքն օտարերկրացի զբոսաշրջիկների համար էլ հարազատ վայր է դարձել:

Աղբյուր 3. Սիղնաղին՝ Կովկասյան լեռների պատկերին

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Աղբյուր 4. Սիղնաղիի բերդապարիսպը

1. Կազմակերպե՛ք էքսկուրսիա՝ Էրեկլե Բ-ի հիշատակին նվիրված վայրերը այցելելու համար: Հիշե՛ք, թե ինչ է անհրաժեշտ էքսկուրսիա կազմակերպելու համար, և ինչպիսին են վարքի կանոններն էքսկուրսիայի ժամանակ: 2. Ըստ քեզ՝ ի՞նչ նշանակում ուներ Սիղնաղիի բերդապարիսպը (Աղբյուր 4): Ի՞նչ կարող է այն պատմել Կախեթիի անցյալի մասին: ԿԱԽԵԹԻ

21


Աղբյուր 6. Ըմբշամարտի տեսարան Ալավերդիի տաճարի որմնանկարից

Աղբյուր 5. Ալավերդիի տաճարը

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

3. Ինչի՞ մասին է խոսում որմնանկարում պատկերված ըմբշամարտի տեսարանը (Աղբյուր 6): 4. Գտի՛ր տեղեկություններ հայտնի մարզիկների մասին, ովքեր ծագումով Կախեթիից են:

Աղբյուր 7. Գրեմի

Քիզիղիում, Սիղնաղիից 2 կիլոմետր հեռավորության վրա, Բոդբիի վանքն է, որը կառուցված է վրացիների շրջանում քրիստոնեություն տարածող Սուրբ Նինոյի գերեզմանի վրա: Կախեթիի հպարտությունն է Ալավերդիի տաճարը: Այն եպիսկոպոսական կենտրոն է: Նրա բարձրությունը 51 մետր է: Կախեթիում են գտնվում նաև Իղալթոյի և Շուամթայի վանական համալիրները, Գրեմին և Նեկրեսին, Գուրջաանիի «Ղվելածմինդան» և Կվետերան: Դրանք անցյալում վրացական կրթության և մշակույթի կենտրոններ էին և այսօր մեր երկրի մշակութային ժառանգության մասն են հանդիսանում: Պատմական Կախեթիի կիսաանապատում` Գարեջիի ժայռում է գտնվում VI դարում հիմնադրված վանական կենտրոնը, որը Ասորեստանից եկած սուրբ հայր Դավիթ Գարեջելին է հիմնադրել: Դավիթգարեջիում 20-ից ավելի պատմական հուշարձան կա: Դրանցից մի քանիսն այսօր Ադրբեջանի տարածքում է գտնվում: Առանձնահատուկ է Բերթուբանիի վանքի Աստվածամոր եկեղեցու նկարչությունը: Այստեղ պահպանված է նաև ձեռագրերի հարուստ հավաքածու:

Աղբյուր 8. Դավիթգարեջիի վանական համալիրը

22

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Աղբյուր 9. Դավիթգարեջիի որմնանկարները


Կախեթիի աշխարհիկ ճարտարապետության հուշարձան է Ճավճավաձեների Ծինանդալիի պալատը: Բացի պալատից, այն ներառում է բացառիկ մի այգի և գինու հարուստ պահեստարան: Բանաստեղծ Ալեքսանդրե Ճավճավաձեի օրոք պալատն այն ժամանակի վրաց բարձր խավի հասարակության հավաքատեղի է հանդիսացել: Ծինանդալիի կալվածքում Ալեքսանդրե Ճավճավաձեն առաջին անգամ Վրաստանի պատմության մեջ եվրոպական կարգով պատրաստած գինի է շշալցրել: Ճիշտ նա էլ առաջինը, դեկորատիվ զբոսայգի կազմակերպելու համար, Եվրոպայից մասնագետների հրավիրեց: Այսօր Ծինանդալիում թանգարան է, որը բազմաթիվ այցելուներ ունի: Այնտեղ ամեն տարի անց է կացվում երաժշտական փառատոն:

Աղբյուր 10. Ալեքսանդրե Ճավճավաձեի տուն-թանգարանը

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

5. Ասա՛, թե պատմական որ անձանց հետ են կապված Կախեթիի պատմական և մշակութային հուշարձանները. «Բատոնիս ցիխեն» Թելավիում (Աղբյուրներ 1 և 2), Բոդբեի վանքը, Դավիթգարեջիի վանական համալիրը (Աղբյուրներ 8 և 9): 6. Պլանավորե՛ք էքսկուրսիա դեպի Կախեթի: Դրա համար. ա) Գտե՛ք տեղեկություններ համացանցի, պատմական և տեղեկատվական գրականության օգնությամբ՝ Կախեթիում եղած ազգագրական, գավառագիտական թանգարանների մասին Թելավիում, Սիղնաղիում, Ծինանդալիում: բ) Քարտեզի (էջ 6-7) և հայթայթած տեղեկությունների օգնությամբ, կազմե՛ք Կախեթի զբոսաշրջական երթուղի: Նրանում ընդգրկե՛ք այն հուշարձանները, որոնք ցանկանում եք տեսնել, այդ թվում՝ թանգարանները: գ) Գրե՛ք դիմում դասարանի դասղեկի անունով, որտեղ կհիմնավորեք, որ մատնանշված հուշարձանները և թանգարանները տեսնելը կարևոր է ձեզ համար: 7. Խմբային աշխատանք. ա) Տեղեկություններ գտե՛ք Ալավերդիի տաճարի կամ Իղալթոյի վանական համալիրի մասին: բ) Պատրաստե՛ք շնորհանդես, որտեղ կպատասխանեք հետևյալ հարցերին. ե՞րբ է հիմնադրվել, ո՞ւմ անվան հետ է կապված, ինչպես նաև` նրա համառոտ պատմությունը: Արդյունքները դասարանին ներկայացրե՛ք PPT-ով` շնորհանդեսի տեսքով:

ԿԱԽԵԹԻ

23


1.6

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԸ ԿԱԽԵԹԻՈՒՄ Բացի խաղողագործությունից և գինեգործությունից, տնտեսության ուրիշ ո՞ր բնագավառներն են զարգացած Կախեթիում:

ԲԱՌԱՐԱՆ Գութանն առաջնորդող (գութնիսդեդա` բառացիորեն գութանի մայր) – հողի մշակ, ով վարի ժամանակ առաջնորդում էր գութանը: Եզները քշողներ – անձինք, ովքեր վարում էին եզները: Խարո – հատիկայինները պահելու հոր:

ԴԱՇՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Կախեթիում մեծ քանակությամբ հատիկային մշակաբույսեր են աճեցնում, հատկապես՝ ցորեն: Նախկինում արտերը վարում էին ընկերովի, ինչն այնտեղ «մոդգամոբա» էին կոչում: Վարելը սկսելուց առաջ տոնակատարություն էր կազմակերպվում: Այն անվանում էին «Աստծուն նվիրված գյուղական հավաք»: Գյուղի եկեղեցու մոտ մատուցում էին համախմբման պատարագ, այնուհետև նստում էին սեղանի շուրջ, գութանն առաջնորդողն օրհնում էր եզները քշողներին, նրանց միասնական աշխատանք և վար ու ցանքի լավ ավարտ էր ցանկանում: Հիվանդների բաժինն ուղարկում էին տուն: Դաշտավարության ավանդույթները

Աղբյուր 1. «Հունձի խաչ» կամ «Հունձի աստղ» ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ի՞նչ է նշանակում «մոդգամոբան»: 2. 5-րդ դասարանի Վրաստանի պատմության դասագրքից հիշի՛ր` ուրիշ ո՞ր երկրամասում է տարածված «մոդգամոբան»: 3. Ինչպե՞ս է փոխվել «մեսվեուրի» բառի իմաստը: 4. Կախեթցիներն ինչո՞ւ էին վարը ընկերովի անում: Ինչ ես կարծում, ժամանակակից պայմաններում ընկերովի վար անելու անհրաժեշտություն կա՞ արդյոք: Պատասխանը հիմնավորի՛ր:

24

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Վարի ժամանակ «մոդգամիի» անդամները հորովել էին երգում: Հասած բերքը վատ եղանակը չպետք է փչացներ: Հունձն անպայման շուտ պետք է ավարտվեր: Այսօր «մեսվեուրի» բառը նշանակում է ամեն տեսակ գործի առաջնորդ, իսկ հնում նշանակել է հունձն առաջնորդող: Մի քանի շարքով էին հունձ անում: Յուրաքանչյուր շարք իր առաջնորդն ուներ, որն առջևից էր գնում, նրան հետևում էին երկու հնձվորներ: Հունձն ավարտելուց հետո լավագույն քիստ ունեցող հասկից կապում էին «հունձի խաչ», ինչը պահում էին մինչև հաջորդ տարվա ցանքը: «Ցանքը սկսելու» օրը այն փշրում էին, «գինով հաղորդություն անում», ցանելու սերմի հետ խառնում և ասում. «Այսպես ընկույզի չափ հատիկ աճի»: Հասունացած բերքը փոսերի և հորերի մեջ էին պահում: Հատիկայիններ ունեին նաև ամբարում:

Աղբյուր 2. Հաց թխելը Կախեթիում: XIX դարի վերջ


ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

5. Դասի տեքստում անվանի՛ր այն նախադասությունները, որոնցում երևում են Կախեթիում առկա փոխօգնության ավանդույթները: Ինչ ես կարծում, ինչպե՞ս կարող են դրսևորվել այդ ավանդույթներն այսօր: Դու ինչպե՞ս ես օգնում այն անձանց, ովքեր դրա կարիքն ունեն: 6. Նկարագրի՛ր Աղբյուր 2-ը: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան թոնրի հաց թխելու ժամանակակից և հին ձևերի միջև: Ո՞վ էր թոնրի հաց թխում առաջ և, հիմնականում, ո՞վ է թխում այսօր:

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ԿԱԽԵԹԻՈՒՄ Կախեթիում հաճախ տարերային դժբախտություններ են լինում, այդ թվում՝ երաշտ և կարկուտ, որոնք ոչնչացնում են ցանքատարածությունները: Հնում շատ դժվար էր այս դժբախտությունից պաշտպանել բերքը և միակ բանը, որ կարող էին անել, տարբեր ծիսակարգերի անցկացումն էր: Օրինակ, երաշտի ժամանակ գութանով «ջուր էին վարում»: Այս արարողակարգը կանայք էին կատարում: Գութանին կապում էին լուծը, իրենք լծվում էին գութանին և քարշ տալիս գետի մեջ: Ջրի հոսանքին հակառակ էին բարձրանում: Փառաբանում էին Աստծուն և Եղիա մարգարեին. «Այլևս չենք ուզում չոր հող, Աստվա՛ծ, մեզ արդեն ցեխ տուր: Փառք մեր Աստծուն, փառք Աստծուն»: Որպեսզի ցորենի հատիկը մեծ լիներ, սերմնացու ցորենի հետ ընկույզ էին խառնում: Այս գործողությունը կատարելիս` նրանք հավատում էին, որ ընկույզը կարող է խոշորացնել ցորենի հատիկը: Ելնելով բերքի պաշտպանության անհրաժեշտությունից` Վրաստանում հատուկ հակակարկտային համակարգեր ստեղծվեցին:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

7. Գտի՛ր տեղեկու­ թյուններ`այսօր Կախեթիում որտե՞ղ են աճեցնում ցորեն: 8. Ինչ ես կարծում, Կախեթիի համար տնտեսության ո՞ր բնագավառն է ամենահեռա­ նկարայինը: Արդյոք դա դաշտավարությո՞ւնն է: Պատասխանը հիմնավորի՛ր: 9. Ինչպե՞ս էին հնում տնկիները պաշտպանում տարերային դժբախտությունից և ինչպե՞ս են պաշտպանում այսօր: (Աղբյուր 3)

«Դելտա»` հակակարկտային սարքավորում Վրաց գյուտարարները ստեղծել են հակակարկտային արդյունավետ սարքավորում` «Դելտա»: Սկզբից օդերևութաբանները ամպերը դիտարկելու արդյունքում արձանագրում են, թե որտեղ և երբ է սպասվում կարկուտ: Ամպերը ցրելու և կարկուտը կանխելու համար դրա ուղղությամբ «Դելտա»-ից հրթիռներ են արձակում: Հրթիռները պայթելուց հետո առաջանում է բարձր ջերմաստիճան, ինչը հալեցնում է կարկտի հատիկները և դրանք Աղբյուր 3. «Դելտա» հակակարկտային սարքավորումը Կախեթիում վերածում է անձրևի:

ԿԱԽԵԹԻ

25


ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽԵԹԻՈՒՄ Անասնապահությունը, ինչպես ողջ Վրաստանում, Կախեթիում նույնպես զարգացած էր: Օրինակ, հնում Քիզիղին Կամբեչովանի էր կոչվում (բառարմատն է «կամեչի» բառը, որը գոմեշ է նշանակում), քանի որ այն անասնապահության այնպիսի բնագավառի տարածման հետ էր կապված, ինչպիսին էր գոմեշապահությունը: Քիզիղիում շատ կային նաև վրաց լեռնաբնակների ձմեռային արոտավայրեր: Իսկ խոզաբուծությամբ հայտնի էր Պանկիսիի կիրճը, ուր աշնանը խոզ էին բերում նաև Վրաստանի մյուս երկրամասերից: Սակայն, տնտեսության այս բնագավառն այնտեղ այլևս առաջատար չէ, քանի որ Պանկիսիում մահմեդական քիստեր են բնակվել, ում արգելվում է խոզի միս ուտելը: Պանկիսցի քիստերը Քիստերը դուրձուկների սերունդներն են: Նրանք ապրում էին Հյուսիսային Կովկասի բարձրալեռ գյուղերում: Վրացիների և նրանց միջև հնուց գոյություն ունեին մերձ հարաբերություններ: Օրինակ, Քարթլիի թագավոր Փառնավազի կինը դուրձուկուհի էր: Առանձնահատուկ հարաբերություն ունեին հարևան վրացի լեռնաբնակների հետ: 1840-60-ական թվականներին վրացիներից դատարկված Պանկիսիի կիրճում բնակվեցին մշտապես հողի սակավությունից անհանգստացած քիստերը: Այդ ժամանակվանից ի վեր քիստերն ու վրացիները բարեկամաբար իրար կողք-կողքի են ապրում: Նրանց ազգանունները վրացական ազգանունների նման «շվիլի»-ով են ավարտվում: Նրանք վրացերեն են խոսում: Քիստերի գյուղերը կախեթական գյուղերի նման են: Ի տարբերություն կախեթցիների, քիստերը հիմնականում մահմեդա­ կաններ են, սակայն հին և նոր ժողովրդական տոները նշում են վրացիների հետ: Աղբյուր 4. Պանկիսցի աղջնակներ

Պանկիսիի կիրճում ապրող քիստերը զբաղվում են հողագործու­ թյամբ և անասնապահությամբ: Աճեցնում են եգիպտացորեն, ցորեն, գարի, աշորա: Նրանց մոտ ևս հեղինակություն են վայելում խաղողագործությունը, բանջարաբուծությունը, այգեգործությունը: Նրանք թուշերից սովորել են պանիր արտադրել: Տնայնագործական բնագավառներից զարգացած են արհեստները, փայտյա սպասքի, կարպետների և այծենակաճերի, գլխարկների պատրաստումը, ինչը հիմնականում ընտանեկան պահանջմունքներն է բավարարում: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

10. Ինչի՞ նշան է պանկիսցի աղջնակի գլխանոցը: (Աղբյուր 4) 11. Ինչի՞ մասին է խոսում այն փաստը, որ պանկիսցիները մահմեդական և ժողովրդական տոները վրացիների հետ են նշում: 12. Ըստ քեզ, ինչո՞ւ են քիստերն ու վրացիներն իրար կողք-կողքի բարեկամաբար ապրում: 5-րդ դասարանի «Իմ Վրաստանը» դասագրքից հիշի՛ր` ի՞նչն է նպաստում հանդուրժողականությանը: 13. Ո՞ր վրաց բանաստեղծի ստեղծագործության մեջ են արտացոլված քիստերի ծեսերն ու սովորույթները:

26

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6


ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽԵԹԻՈՒՄ Կախեթիում արհեստագործության տարբեր բնագավառներ էին զարգացած: Այն հանդիսանում էր խեցեգործության կենտրոններից մեկը: Շատ գյուղերում սպասք էին պատրաստում: Մեկ դար առաջվա Թելավիում 60 սպասք պատրաստող վարպետ էր ապրում: Այստեղ հիմնականում մանր սպասք էին պատրաստում, ինչպես նաև` կղմինդր և աղյուս: Կախեթիում պատրաստում էին նաև հյուսած սպասքի տարատեսակներ: Ընդունված էր մեծ քթոցներ հյուսելը, որոնցում հատիկայիններ էին պահում: Հատիկայիններ լցնելու համար պատրաստած քթոցներն անպայման ներսակողմից ծեփվում էին գոմաղբի և հարդի խառնուրդով:

Աղբյուր 6. Խեցեգործ, XXI դարի սկիզբ Աղբյուր 5. Խեցեգործներ, XX դարի սկիզբ

­

Փոխադրամիջոցները Կախեթիում Կախեթիում, ինչպես այլ վայրերում, որպես հիմնական փոխադրամիջոց, օգտագործում էին երկանիվ սայլը: Սայլին սովորաբար լծում էին եզներ, գոմեշներ: Սակայն Կախեթին այս առումով օրիգինալ էր` այստեղ շատ ավանակներ էին պահում: Ոչխարաբուծության համար ավանակն ավելի հարմար էր, քան ձին: Ավա­ նակի վրա էին բարձում հովվի բեռը, խուրջինը և այլ պարագաներ: Քիզիղիում աղբյուրները հեռու էին և ջուր բերելու համար նույնպես ավանակներին էին օգտագործում: Ավանակի վրա կախում էին հյուսած սափորամանները, մեջը շարում էին սափորները, և տան հարսը այդպես գնում էր ջրի: Ավանակ պահելու պատճառներից մեկն էլ խաղողի այգիների հեռավորությունն էր: Կերակուր տանելու և այնտեղից ձմեռվա պաշարը տեղափոխելու համար նույնպես ավանակ էին օգտագործում: Բացի այդ, ավանակին կեր քիչ է անհրաժեշտ: Կախեթիում ավանակների առատությամբ աչքի էր ընկնում Քիզիղին: Այնտեղ, փաստորեն, չկար Աղբյուր 7. Դեպի աղբյուր ընտանիք, որ ավանակ չունենար: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

14. Նկարագրի՛ր Աղբյուր 5-ը: Ի՞նչ են պատրաստում այս մարդիկ: Հագուստի ո՞ր դետալն է խոսում նրանց գործունեության մասին: 15. Համեմատի՛ր Աղբյուր 5-ը և 6-ը: Ի՞նչ նմանություն ես տեսնում կարասի պատրաստման տեխնոլոգիայում: Արա՛ համապատասխան եզրակացություն: ԿԱԽԵԹԻ

27


1.7

ԿԱԽԵԹԻԻ ՊԱՅՔԱՐԸ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՀԱՄԱՐ Ի՞նչ ազդեցություն է ունեցել արտաքին գործոնը Կախեթիի վրա: ՓԵՐԵԻԴԱՆՑԻ ՎՐԱՑԻՆԵՐԸ Վրաստանում բոլորը գիտեն, որ Իրանի մարզերից մեկում` Փերեիդանում, վրացիներ են ապրում: Փերեիդանցի վրացիների նախնիներին 400 տարի առաջ Իրանի շահը բռնությամբ տեղահան է արել և հայրենիքից վերաբնակեցրել: Շատերը ձուլվել են տեղացիների հետ, սակայն Փերեիդան վերաբնակեցվածները չեն մոռացել իրենց արմատները: Պարսկաստանի (ներկայիս Իրանի) տիրակալ Շահ Աբասի ներխուժումների հետևանքով Կախեթին փաստորեն ամայացել է, անմարդաբնակ դարձել: Վրացիներ միայն տեղ-տեղ էին մնացել: Կախեթին քոչվոր ցեղերի արոտավայրերի է վերածվել, հատվել են խաղողի ու պտղատու այգիները:

Աղբյուր 1. Շահ Աբաս

ԲԱՌԱՐԱՆ Գաղթ (միգրացիա) – առանձին անձանց կամ խմբերի կողմից բնակման վայրի փոփոխում: Աղբյուր 2. Փերեիդանցի վրացի երեխաներ և կանայք, 1927 թվական

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ինչ ես կարծում, ինչի՞ մասին է խոսում փերեիդանցի երեխաների և կանանց հագուստը (Աղբյուր 2): 2. Ըստ քեզ, ինչպե՞ս կարող էին փերեիդանցի վրացիները 400 տարվա ընթացքում պահպանել իրենց ազգությունը հայրենիքից հեռու, Իրանում (Աղբյուր 2):

28

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Աղբյուր 3. Յոթ տարեկան փերեիդանցի տղայի` Տարիել Մուլիանիի նամակը Մանկական երազանքներ Ես Տարիելն եմ: Հայրիկն ասում է` սա մեծ անուն է: Հայրիկն ասում է, որ վրացին պետք է վրացերեն գրելկարդալ իմանա: Դժվար չէր, սովորեցի: Ես շատ եմ սիրում Վրաստանը: Այն նկարի է նման… Ես այստեղ դաշտեր տեսա ու տեսա այստեղի ժողովրդին: Տեսա զինվորների, նաև` տանկեր: Ես էլ էի հագել զինվորական համազգեստ և ձեռքիս Վրաստանի դրոշն էր: Շատերը համբուրեցին ինձ… Հայրիկն ասում է՝ դու էլ մի օր Վրաստանի զինվոր պիտի դառնաս: Ուրախ եմ, որ վրացի եմ: Ուզում եմ միշտ Վրաստանում լինել … Երբ պատերազմը սկսվեց, հայրիկը լալիս էր: Ես ու մայրիկը ևս լացել սկսեցինք: Գիտեմ, թե ինչու էր լալիս հայրիկը: Նրա սիրտը ցավեց, որ վրացիների էին սպանում: Չեմ մոռանա այդ օրերը: Ես շատ եմ սիրում Վրաստանը: Տարիել Մուլիանի, 2008 թվական


ԲԱԽՏՐԻՈՆԻԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ Վրաստանը կորցրել էր Կախեթին, բայց թշնամուց Կախեթին ազատելու համար վրացիները միավորվեցին: Ապստամբության հիմնական մասնակիցները լեռնականներն էին: Ապստամբությունը ղեկավարում էին Բիձինա Չոլողաշվիլին, Շալվա և Էլիզբար էրիսթավիները: Ապստամբության առաջնորդներից մեկը և կազմակերպիչը թուշ Զազա Գափրինդաուլին էր: Ապստամբության ակտիվ մասնակիցներ էին խևսուր Նադիրա Խոշարաուլին և փշավ Գոգոլաուրին: Լեռնաբնակների անձնազոհությունը հաղթանակով պսակվեց: Թշնամուն Կախեթիից դուրս վռնդեցին: Երկրամասը փրկվեց ոչնչացումից: Վրացիների այս հերոսությունը հայտնի է Բախտրիոնիի ապստամբություն անվանումով: Դա տեղի է ունեցել 1659 թվականին: Բայց Կախեթիում տեղի բնակչության փոքր մասն էր մնացել: Կախեթիին օգնեց մնացած Վրաստանը: Այնտեղ սկսվեց լեռնաբնակների և Արևմտյան Վրաստանի բնակչության միգրացիան: Վրացիների՝ Կախեթիում բնակեցումը շարունակվում էր մինչև 20-րդ դարի կեսերը: Վրացիները ապստամբության պարագլուխների` սերունդների կողմից որպես սրբեր ճանաչված Բիձինա Չոլողաշվիլիի, Շալվա և Էլիզբար Քսանիի էրիսթավիների պատվին Ախալգորիում հուշարձան կանգնեցրին: Վրաստանի բնակիչներն այսօր այն տեսնելու հնարավորություն չունեն, քանի որ 2008 թվականից Ռուսաստանը բռնազավթել է Ախա­լ­ գորին, այդ պատճառով նախկին Քսանիի էրիսթավությունից և Շիդա Քարթլիի այլ կիրճերից վրացիները վտարվել են: Աղբյուր 5. Պարսիկ պատմաբան Իսկանդեր Մունշը՝ Կախեթիի մասին, Շահ Աբասի ներխուժումներից հետո «Վրաց բնակչությունից այն երկրամասում (նկատի ունի Կախեթին` հեղ.) այլևս ոչ ոք չի մնացել … Բնակչության հետքն անգամ չէր մնացել … Այնպիսի երկիրը, որն ամեն տարի անթիվ-անհամար օգուտ և բերք էր տալիս, քանդվեց և հողի հետ հավասարեցվեց»:

Աղբյուր 6. Վրաց գիտնական Նիկո Բերձենիշվիլին՝ Կախեթիում բնակչության կազմի փոփոխության մասին «Մեր ժամանակների Կախեթիում, օրինակ, քիչ մարդ կա կախերի և հերեթցիների սերնդից… Մեր ժամանակների կախեթցին քիչ բան ունի ընդհանուր հին կախի և հերեթցու հետ»:

Աղբյուր 4. Բիձինա Չոլողաշվիլին, Շալվա և Էլիզբար Քսանիի էրիսթավիները

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

3. Ինչ ես կարծում, ինչո՞ւ հաղթեցին վրացիները Բախտրիոնիի ապստամբության ժամանակ: 4. Ինչպե՞ս է Շահ Աբասի ներխուժումից հետո գնահատում իրավիճակը Կախեթիում պարսիկ պատմաբան Իսկանդեր Մունշը: (Աղբյուր 5) 5. Ի՞նչ է գրում վրաց գիտնականը Կախեթիի բնակչության մասին: (Աղբյուր 6) 6. Ո՞ր գործոններն էին տարբեր ժամանակներում Կախեթիում բնակչության փոփոխություն հարուցում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

7. Անվանի՛ր քեզ հայտնի գաղթային գործընթացների դեպքեր հնում և ժամանակակից Վրաստանում: 8. Ո՞ր գործոններն էին հարուցում և այսօր նույնպես հարուցում են բնակչության գաղթ: ԿԱԽԵԹԻ

29


1.8

ԿԱԽԵԹԻԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԸ Բնության ինչպիսի՞ տեսարժան վայրեր կան Կախեթիում:

ԲԱՌԱՐԱՆ Կանիոն – խորը, նեղ կիրճ:

Կախեթին հարուստ է բնական տեսարժան վայրերով: Քիզիղիում, Իորիի սարահարթում է գտնվում Վաշլովանիի պահպանված տարածքը: Դեպի Վաշլովանի տանող ճանապարհին, Պանտիշարայի կիրճում, խորը և չափազանց գեղեցիկ կանիոն կա: Կիրճի երկու կողմերում վեր են խոյացած բերդ-ամրոցի նման ուղղահայաց ժայռեր, որոնց վրա ծիծեռնակները բազմաթիվ բներ են կառուցել: Այս վայրը մարդիկ անվանում են «ծիծեռնակների քաղաք»: Սակայն ծիծեռնակների բներին վաղ գարնանը տիրանում են ճնճղուկները, իսկ տաք երկրներից չվադարձած ծիծեռնակները «քաղաքը» վերադարձնելու համար հարկադրված են լինում պայքարել:

Աղբյուր 1. Մի տեսարան Վաշլովանիի պահպանված տարածքից

Աղբյուր 2. «Ծիծեռնակների քաղաքը»

Աղբյուր 3. Ցեխի հրաբուխներ, Վաշլովանիի պահպանված տարածք

Այստեղից ոչ այնքան հեռու հարավային փղի քարացած ոսկորներ կան, որոնցից ամենամեծը 87 սմ է, ինչը ցույց է տալիս, թե ինչ հսկայական չափերի էին միլիոն տարի առաջվա կաթնասուն կենդանիները:

30

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6


Կախեթիում կան նաև ջրվեժներ: Դրանք գտնվում են Լագոդեխիի արգելոցում: Դրանցից մեկի` Նինոսխևիի ջրվեժի բարձրությունը 45 մետր է: Մինչև չքնաղ ջրվեժներ հասնելու ճանապարհին ճամփորդները կարող են այծյամի, եղնիկի, վարազի կամ նույնիսկ գիշատիչ թռչնի հանդիպել: Իսկ Լագոդեխիի ալպյան գոտում այնտեղի լանդշաֆտի համար անսովոր մեծ Սև ժայռերի լիճն է:

Աղբյուր 5. Նինոսխևիի ջրվեժը, Լագոդեխիի արգելոց

Աղբյուր 4. Սև ժայռերի լիճը, Լագոդեխիի արգելոց

Պանկիսիի կիրճում է Բածարայի արգելոցը, որտեղ ֆլորայի հազվագյուտ տեսակի` հատապտղային կենու ծառեր են աճում: Տեղի բնակիչներն այնտեղ եղած ամենաբազմամյա կենին կոչում են «ծառ պատրիարք»: Այն 1800 տարեկան է: Համաձայն լեգենդի՝ ժողովուրդը Թամար թագուհու մոտ մարդ է ուղարկել, որ կենու ծառը հատելու թույլտվություն տար, իսկ թագուհին պատասխանել է՝ ինձանից դա մի՛ խնդրեք: Դրանից հետո հատապտղային կենին վրացերեն «ութխովարի» (չխնդրվող) են կոչել:

Աղբյուր 6. Հատապտղային կենու ծառերը Բածարայի արգելոցում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. 2. 3. 4. 5.

Հիշի՛ր` ո՞րն է արգելոցի նշանակումը: Ո՞ր արգելոցներն են գտնվում Կախեթիում: Ի՞նչ արգելոց կա քո երկրամասում: Բնության ո՞ր հրաշալիքներն են Կախեթիի արգելոցներում: Դատողությո՛ւն ծավալեք` մարդու ո՞ր գործողությունը կարող է խնդիրներ ստեղծել բնությանը: ԿԱԽԵԹԻ

31


ԻՆՉ ԳԻՏԵՄ ԵՎ ԻՆՉ ԵՄ ԿԱՐՈՂ 1.

Կախեթին Վրաստանում գինեգործության գլխավոր կենտրոնն է: Անցյալում այստեղ ամենից շատ խաղողի որթատունկերի տեսակներ էին տարածված, իսկ վերջին շրջանում խաղողի այգիներում ընդամենը մի քանի տեսակ է պահպանվել:

• Համադասարանցիների

հետ պատրաստի՛ր նախագիծ՝ խաղողի հին որթատունկերի հանրաճանաչեցման համար:

• Խաղողն, ըստ օգտագործման, բաժանի՛ր երեք խմբի: • Յուրաքանչյուր խմբի համար գտի՛ր երեք տեսակ հին խաղողի որթատունկ:

• Դրանց մասին պատրաստի՛ր տեղեկատվական գրքույկներ: • Ծնողներիդ կամ քո դպրոցի համակարգչային

տեխնոլոգիաների ուսուցչին խնդրի՛ր օգնել կազմել գրքույկի դիզայնը: Գրքույկի բովանդակության համար կարող ես օգտվել Աղբյուր 1-ից և 2-ից: Տետրում լրացրո՛ւ աղյուսակը. «Խաղողի տեսակները՝ տարբեր կիրառության նպատակով»: Աղյուսակ. Խաղողի տեսակները՝ տարբեր կիրառության նպատակով Գինու համար հատկացված խաղող

1) 2) 3)

Ուտելու (սեղանի) խաղող

1) 2) 3)

Աղբյուր 1. Գովազդային գրքույկ

32

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Չուրչխելայի խաղող

1) 2) 3)


Խաղողի տեսակ

Ռքածիթելի

Հիմնական տարածման տարածքը

Արևելյան Վրաստան` Կախեթի

Տարածման հիմնական մակերեսը

16 000 հեկտար: Այդ թվում՝ Կախեթիում 13 000 հեկտար

Կիրառության հիմնական բնագավառը

Գինեգործություն: Նրանից պատրաստվում է սպիտակ չոր գինի:

Առավելությունները և թերությունները

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր 2. Տեղեկություններ ռքածիթելի տեսակի խաղողի մասին

Ռքածիթելին առանձնանում է բարձր բերքատվությամբ, հիվանդությունների նկատմամբ դիմացկունությամբ, ցրտադիմացկուն է: Նրա թույլ կողմն այն է, որ սրսկման կարիք ունի և դժվար է տանում «մրիկ» հիվանդությունը:

• Գրքույկը պատրաստելուց հետո, այն տարածի՛ր սոցիալական ցանցերի միջոցով:

• Ծանոթացի՛ր

մեկնաբանություններին քո պատրաստած տեղեկատվական գրքույկի մասին. որքանո՞վ սպառիչ էր այն, և, եթե նորից պատրաստեիր գրքույկը, ի՞նչ տեղեկություն կավելացնեիր կամ կպակասեցնեիր:

• Պատրաստի՛ր

վարկանշային ցուցակ, խաղողի ո՞ր որթատեսակն է արժանացել ամենաշատ հավանության:

• Քո պատրաստած գրքույկը և անցկացրած հետազոտությունն

ուղարկի՛ր Կախեթիի գինեգործական ընկերություններին: Նրանց առաջարկի՛ր ձեր դասարանի անունով իրենց տնտեսությունում խաղողի մի քանի որթատունկ տնկել:

2. «Պահպանե՛նք շրջակա միջավայրը»:

ա) Համացանցում գտե՛ք տեղեկություններ Կախեթիում գործող որևէ արգելոցի մասին: բ) Պատրաստե՛ք շնորհանդես PPT ձևաչափով այնտեղ եղած հազվադեպ բույսերի և կենդանիների մասին: գ) Նկարե՛ք ցուցապաստառ` «Պահպանե՛նք շրջակա միջավայրը» կոչով: դ) Դասարանում կազմակերպե՛ք ցուցահանդես` նվիրված շրջակա միջավայրի պահպանության հարցին:

ԿԱԽԵԹԻ

33


ԲԱԺԻՆ 2. r

Crdilo oseTi m. myinvarwveri 5033

stefanwmin sioni ! ! ketrisi x e! v

er

q

kobi

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

jvris uR

! gudaur

268

a

34

e

gi

2384

Այս բաժնում կուսումնասիրես Արևելյան Վրաստանի լեռնային շրջանները` Թուշեթին, Փշավին, Խևսուրեթին, Մթիուլեթին, Խևին, Գուդամաղարին և Էրծո-Թիանեթին, կիմանաս այստեղ տարածված ավանդույթների և ավանդազրույցների մասին, կիմանաս, թե ինչով են իրար նման և ինչով են իրարից տարբերվում այս պատմա-ազգագրական երկրամասերը, և ինչն է հարուցել այս տարբերությունը, կուսումնասիրես նրա բնությունը, բնակեցման ձևերը և բնակելի տները, կգնահատես լեռնային զբոսաշրջական ներուժը և վերջին շրջանի փոփոխությունները, կիմանաս պատմական փաստեր՝ լեռնային շրջանների անցյալի մասին, կիմանաս, թե ինչպես էր մասնակցում և ինչ դեր ուներ Արևելյան Վրաստանի լեռնաշխարհը Միասնական Վրաստանի թագավորությունում, կհամեմատես հնում գոյություն ունեցած տնտեսական գործունեությունը այսօրվա վիճակի հետ, կիմանաս, թե ինչ յուրահատկություններ ուներ լեռնաբնակների կենցաղն ու մշակույթը:

e

s

T

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

u

m. mujuxi

r


T

e

i

s

f

inguSeTi

r

e

i

d

i

kobi

arR

yazbegis erovnuli ! m. myinvarwveri 5033 r parki 4451 m. a ! stefanwminda . CeCneTi gi c sioni ! !

e

!

! muco

er

e

m. martinismTa

e v s u r r e T i gudani ! a roSka

i

3990 x m. maxismaRali m. Wauxi 3842 ! Satili !

ingu

Crdilo oseTi

4493 m. tebulosketrisi mTa

x

q

em. ! Sani v

i

T

yazbegis 3898 iri 5033serovnuli m. Sani m. martinismTa 3990 parki 4451 m. maxismaRali f guSeTi Satili ! e ! fanwminda . d un sioni 3898!

T

e

s

u

ie

!

v

i

m. komitokobi

a

m. Wau

i

4261 2676 CeCneTi un 2347 Tisala ! girevi 4285 i uR. daTvisjvrisRele q i ! za r gudamayris uR. i jvris uR. 234 p n gudauri muco m. amugo 4493 i 2384 m. diklosmTa gudamayri x e v s u r e T i # m. tebulos mTa 3840 gudauri auxi 3842 gudamayari # gudani ! u S e ! T i m.T komito ! TuSeTis m. didi borbalo roSka 4261 2676 gudamayar diklo ! 3294 2347 2684 erovnuli 4285 iTiisala ! girevi uR. daTvisjvrisRele q f S a v i za ris uR. juxi pir ni m. amugo parki omalo ! m. WiCo 2684 m. diklosmTa # 3840 3076 ! m. mujuxi # ari T u S e T i fasanauri m. didi borbalo ! Cargali TuSeTis

c

arR

vris uR.

i

3294

io ri

3076 2496

e

r 3578 inguSeTi m. Savi klde

T

i

! .

x

pirobiTi aRniSvnebi

dasaxlebuli punqtebi

! .

x

i

i #

! !

sionis wyalsc.

municipalitetis centri sxva dasaxlebuli punqti kurorti

gzebi

a

io ri

l

sionis wyalsc.

3578 inguSeTi m. Savi klde

avtomagistrali gzatkecili

sazRvrebi

k 0

i

10 km

saxelmwifos istoriul-geografiuli provinciis daculi teritoriis

hidrografia

k

i

10 km

mdinare

CanCqeri

l

io ri

0

fasanauri

T

T

io ri

T

TianeTi

! .

# TianeTi

e r w o - i a n e

m. gareja

!

T

T

! Cargali

diklo ! erovnuli m. gareja parki omalo !

e

m. WiCo

! maRaroskari

2496

v ! maRaroskari i

i

a

e r w o - i a n e

r

S

a

fS avi s a ragv i

f

a

fS avi s a ragv i

a

sxva aRniSvnebi simaRliTi niSnuli uReltexili

35


2.1

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ Ինչպիսի՞ն են Արևելյան Վրաստանի լեռնաշխարհի աշխարհագրական պայմանները:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Քարտեզի օգնությամբ (էջ 6-7) որոշի՛ր, թե որ գետերն են հոսում Արևելյան Վրաստանի լեռնաշխարհում: Դրանցից ո՞րն է Կովկասյան լեռնաշղթայի հարավում և ո՞րը՝ հյուսիսում:

Արևելյան Վրաստանի լեռնաշխարհը, հիմնականում, Կովկասյան գլխավոր ջրբաժան լեռնաշղթայի երկայնքով է ձգվում: Տարածքի մեծ մասը խորը կիրճերով է մասնատված, իսկ գետերը սկիզբ են առնում Կովկասյան լեռնաշղթայի բարձր լեռներից: Արևելյան Վրաստանի լեռնաշխարհում շատ են հավերժական ձյունով պատած գագաթները, բարձր ժայռերը, անտառային զանգվածները, ալպյան մարգագետինները (արոտավայրերը): Ամենից բարձր այնտեղ Մղինվարծվերի (Կազբեկ) լեռն է: Նրա բարձրությունը ծովի մակերևույթից 5048 մետր է: Տեղացի վրացի լեռնականները լեռն անվանում են «Խևիի նորահարս»: Պարզ եղանակին Մղինվարծվերին նույնիսկ Թբիլիսիից է լավ երևում: Մղինվարծվերիի գագաթ կարող են բարձրանալ ոչ միայն լեռնագնացները, այլ նաև համապատասխան ֆիզիկական տվյալներ ունեցող մարդիկ:

Աղբյուր 1. Մղինվարծվերին և Գերգետիի Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է թագավոր Գիորգի Պայծառակերպի հրամանով

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

2. Աղբյուր 1-ի և քարտեզի օգնությամբ (էջ 6-7) ենթադրություն արտահայտի՛ր՝ ո՞ր երկրամասում է գտնվում Գերգեթիի Սուրբ Երրորդություն եկեղեցին:

36

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Աղբյուր 2. «Ռոշկիի գլաքարերը» Ռոշկի գյուղի պատկերին

Լեռներում նշանակությամբ և գեղեցկությամբ աչքի ընկնող շատ վայրեր կան: Դրանցից մեկը Փասանաուրի ավանի մոտ է գտնվում, որտեղ իրար են միախառնվում Սպիտակ և Սև Արագվիները: Այդ պատճառով Արևելյան Վրաստանի լեռնաշխարհը բազում զբոսաշրջիկների, լեռնագնացների և բնության սիրահարների է իր կողմ ձգում: Իրենց նշանակու­ թյամբ առանձնանում են Խևսուրեթիում, Ռոշկիսծղալիի վերին հատվածում գտնվող «Ռոշկիի գլաքարերը»: Ռոշկի գյուղում երկու հսկայական գլաքար տեսնողների զարմանքն են առաջացնում: Բնության այս հրաշալիքը «Թափառող գլաքարեր» են կոչում, որոնք աշխարհում գոյություն ունեցած նման հազվագյուտ գլաքարերի թվին են պատկանում: Դրանցից մեկի երկարությունը 22 մետր է, լայնությունը` 13 մետր և բարձրությունը՝ 10 մետր:


Ռոշկիի մոտակայքում Աբուդելաուրիի երեք լճերն են: Իրար մոտ գտնվող այս լճերը տարբեր գունավորում ունեն` կանաչ, կապույտ և սպիտակ: Լճերից ստորգետնյա անցուղիներով հոսքեր են սկիզբ առնում, որոնք ստեղծում են Աբուդելաուրի գետը: Արևելյան Վրաստանի լեռնաշխարհում ուրիշ լճեր ևս կան: Խևիում է գտնվում ծովի մակերևույթից ամենաբարձ գտնվող Արչվեբիս լիճը: Այստեղ է գտնվում ձմեռային հանգստավայր Գուդաուրին, ուր ամեն տարի շատ վրացի և օտարերկրյա լեռնային զբոսաշրջիկ է այցելում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

3. Պլանավորի՛ր արշավ՝ Աբուդելաուրիի լճերի և Ռոշկիի քարերը տեսնելու: Արշավը կազմակերպելու հարցում քեզ կարող է օգնություն ցուցաբերել որևէ հասակակից տեղի գյուղերից: Գտի՛ր նրան համացանցով և արշավի հետ կապված խորհուրդ հարցրո՛ւ: 4. Ինչ ես կարծում, ի՞նչ ֆիզիկական տվյալներ են անհրաժեշտ Մղինվարծվերիի գագաթ բարձրանալու համար: Ինչպիսի՞ կենսակերպ պետք է վարես, որպեսզի ունենաս այդ տվյալները:

Աղբյուր 3. Գուդաուրի

Լեգենդ Սպիտակ և Սև Արագվիների մասին Հնում Կովկասի ամենաբարձր լեռան վրա ապրում էին երկու գեղեցկագույն քույրեր. մեկը` շիկահեր, մյուսը` թխահեր: Ճակատագրի բերումով քույրերը սիրահարվում են մեկ արքայազնի, որի ընտրությունը կանգ է առել խարտյաշ գեղեցկուհու վրա: Երբ թխահերն իմանում է այդ մասին, նստում է անդունդի բերանին, լալիս է, լալիս, և նրա արտասուքներից գոյանում է Սև Արագվի գետը, այնուհետև նետվում է անդունդը: Երբ մյուս քույրն իմանում է սիրելի քրոջ վախճանվելու լուրը, ինքն էլ նստում է հանդիպակաց կողմում, լալիս է, լալիս, և նրա արտասուքներից առաջանում է Սպիտակ Արագվի գետը: Խարտյաշ քույրը նույնպես գետն է նետվում: Քույրերն այնքան էին սիրում իրար, որ չեն դիմանում առանց մեկմեկու, և երկու Արագվիները Փասանաուրիի մոտ միանում են իրար: Երկու Արագվիների միջև ձգվող լեռը տեղացիները կոչում են Ուփլիսծուլի (թարգմանաբար` արքայազն):

Աղբյուր 4. Սպիտակ և Սև Արագվի գետերի գետաբերանը

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

37


2.2

ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՏՄԱ-ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԿՐԱՄԱՍԵՐԸ Ինչո՞ւ է Արևելյան Վրաստանի լեռնաշխարհը բաժանվում պատմա-ազգագրական երկրամասերի: Արևելյան Վրաստանի լեռնաշխարհում մի քանի պատմա-ազգագրական երկրամաս կա: Դրանք են. Խևսուրեթին, Փշավին, Թուշեթին, Խևին, Մթիուլեթին, Գուդամաղարին և Էրծո-Թիանեթին: Բացի այս երկրա­ մասերից, Արևելյան Վրաստանի լեռնաշխարհը ընդգրկում է նաև Շիդա Քարթլիի, Քսանիի և Լիախվիի կիրճի վերին մասերը: Արևելյան Վրաստանի լեռնային երկրամասերի մի մասը Կովկասյան գլխավոր ջրբաժան լեռնաշղթայի հարավում է գտնվում, իսկ մի մասը` հյուսիսում: Ինչ վերաբերում է Խևսուրեթիին, այն տարածվում է լեռնաշղթայի երկու կողմերում, ուստի այն բաժանում են Պիրիքիթա (լեռան այն կողմի) և Պիրաքեթա (լեռան այս կողմի) Խևսուրեթիների: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Քարտեզի օգնությամբ (էջ 8-9) անվանի՛ր Արևելյան Վրաստանի լեռնաշխարհի պատմա-ազգագրական երկրամասերի աշխարհագրական դիրքը և հարևաններին: 2. Իրար հետ համեմատի՛ր Աղբյուր 2-ը և 3-ը: Ի՞նչ տարբերություն կա XIX և XXI դարերի Ռուսաստան-Վրաստան սահմանների միջև. շինություններ, ճանապարհ և այլն: Փորձի՛ր բացատրել այս տարբերությունները: Աղբյուր 1. Խևսուրեթիի բերդ-գյուղ Շատիլին

Աղբյուր 2. Դարիալի կիրճը XIX դարում: Վերևում` Թամարի բերդը, ներքևում` ռուսական բերդ-ամրոց: ՌուսաստանՎրաստանի միջև սահմանն անցնում է Դարիալի կիրճով:

38

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Աղբյուր 3. Դարիալի կիրճը. Ռուսաստան-Վրաստանի Լարսի սահմանային-անցման կետը

Լեռներում գտնվող պատմա-ազգագրական երկրամասերը փոքր տարածք են զբաղեցնում, և այնտեղ անհամեմատ պակաս է բնակչության թիվը, քան հարթավայրում: Լեռներում երկրամասերի ձևավորումը պատճառ ունի: Խորը կիրճերում ապրող լեռնաբնակներին միմյանցից բաժանում էին բարձր լեռները, ինչը դժվարացնում էր կապը նրանց միջև: Դա տարբեր կիրճերի բնակչության սովորույթների և ավանդույթների մեջ փոքր տարբերությունների առաջացման պատճառ է դարձել:


Ճիշտ է, Արևելյան Վրաստանի լեռնաշխարհում բնակեցման ձևերը, տնտեսական կենցաղը, ամենօրյա ապրելակերպը, ավանդություններն ու սովորույթները նման են իրար, բայց յուրաքանչյուր երկրամաս ունի իր բնորոշ գծերը: Փշավներն աչքի են ընկնում զվարթ և ընկերական բնավորությամբ, բանավոր խոսքի բարձր մակարդակով: Հայտնի է նրանց սիրա­ յին պոեզիան և փշավական բանակռիվը, ինչը էքսպրոմտ, նոր հորինված բանաստեղծությունների արտասանություն է ենթադրում: Խևսուրները միշտ առանձնանում էին քաջությամբ և մարտական արվեստի բարձր վարպետությամբ: Նրանք նաև լավ ժողովրդական բժիշկներ էին: Անցյալում այնտեղ գանգի բարդագույն վիրահատություններ էին կատարում: Խևսուրեթիում տարածված է հերոսական պոեզիան: Թուշերը հատկապես մարտունակ են: Ուրիշ լեռնաբնակների հետ մեկտեղ նրանք հսկայական դեր են խաղացել Բախտրիոնիի ճակատամարտում և Կախեթին ազատել են քոչվորներից: Թուշեթին ոչխարաբուծության գլխավոր կենտրոնն է: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Աղբյուր 4. Ոչխարի հոտ Թուշեթիում

Հյուսիսային Կովկաս անցնող գլխավոր ճանապարհներից մեկը գտնվում է Դարիալի կիրճում, Խևիում: Ի տարբերություն մյուս լեռնային երկրամասերի, Խևիում մոխևեները հնուց ենթարկվում էին գլխավոր իշխանությանը: Այնտեղ հենց սկզբից տարածվել է քրիստոնեությունը: Մոխևեների հիմնական խնդիրը Դարիալի դարպասի պաշտպանությունն էր: Այս նպատակով Վրաստանի սահմանի մոտ Թամար թագուհին բերդ է կառուցել, իսկ ավելի վաղ կառուցել էր Վախթանգ Գորգասալին: Մթիուլեթին և Գուդամաղարին ամենից մոտ են գտնվում հարթավայրին: Դա բնակչությանը Քարթլիում մանրավաճառությամբ զբաղվելու հնարավորություն էր տալիս: Մթիուլները հմտացած էին եղջյուրի և բրդի մշակման գործում, գիտեին կանեփից պարան հյուսել: Գուդամաղարին հայտնի էր սաղավարտների և նետ ու աղեղի պատրաստմամբ: Հարթավայրին մոտ լինելու պատճառով Մթիուլեթիում շատ վաղ է տարածվել քրիստոնեությունը:

3. Ինչո՞ւ է ժանրային առումով Փշավիի պոեզիան տարբերվում Խևսուրեթիի պոեզիայից: Ինչ ես կարծում, ի՞նչ ազդեցություն են ունեցել այս փաստի վրա արտաքին գործոնը և աշխարհագրական դիրքը: 4. Աղբյուր 1-ի օգնությամբ ենթադրություն արտահայտի՛ր` տնտեսության ո՞ր բնագավառն է զարգացած Խևսուրեթիում և ինչո՞ւ: 5. Աղբյուր 4-ի օգնությամբ՝ որոշի՛ր, թե ինչ գործընթաց է արտացոլված տվյալ նկարազարդումների վրա: 6. Ո՞ր գետն է արտացոլված Աղբյուր 4-ում:

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

39


2.3

ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ Ի՞նչ դեր է կատարել կրոնը Արևելյան Վրաստանի լեռնաշխարհի պատմաազգագրական երկրամասերի պատմության մեջ:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ինչ ես կարծում, ինչո՞ւ է բաժանվել Փխովին երկու մասի: Ինչպե՞ս է ազդել այդ փաստի վրա Փխովիի մի մասում քրիստոնեության տարածումը: 2. Քարտեզի օգնությամբ (էջ 8-9) որոշի՛ր` Փխովիի ո՞ր մասում էր գտնվում Փշավին:

Լեռնային բնակչության շրջանում, ավանդույթների և հնագույն ժամանակներից հաստատված ծիսակարգերի ու սովորույթների պատճառով, նորությունները դժվար են տարածվում: Ուստի, երբ IV դարում Վրաստանում տարածվեց քրիստոնեությունը, լեռնականները չընդունեցին նոր կրոնը: Դիմադրությունը շարունակվում էր նաև հաջորդ դարերում և լեռնային շրջաններում նոր կրոնը հնարավոր դարձավ տարածել միայն XIII դարում: Այն ժամանակ Փխովիի հարավային մասում ժողովուրդը ենթարկվեց թագավորության կամքին և նոր կրոնն ընդունեց: Բնակչության մի մասը, Կովկասյան լեռնաշղթայի այն կողմ և դժվար հասանելի վայրեր փախավ և այնտեղ հին հավատքը պահպանեց, իսկ Փխովիի հյուսիսային մասում դիմադրությունը շարունակվեց, և քրիստոնեությունը միայն հաջորդ դարերում, ժամանակի ընթացքում տարածվեց: Մինչև XIII դարը Փշավին և Խևսուրեթին առանձին-առանձին գոյություն չունեին: Դրանք առաջացել են միասնական

Լեգենդ Լոմիսայի մասին Շատ դարեր առաջ թշնամին ավերեց Արագվիի կիրճը և 7000 արագվեցիների գերեվարեց: Գերիներն իրենց հետ տարան Մթիուլեթիի գլխավոր սրբությունը` Գզովանիի Սուրբ Գիորգիի սրբապատկերը: Ըստ ավանդազրույցի` սրբապատկերը թշնամուն մեծ վնաս է հասցրել: Նրանց երկրում այլևս ոչինչ չէր բազմանում, այդ թվում նաև՝ մարդիկ: Թշնամին հարկադրված եղավ գերիներին և սրբապատկերն անվնաս հետ ուղարկել Վրաստան: Սրբապատկերը դրվեց սպիտակ եզան եղջյուրների վրա և ուղարկվեց դեպի Վրաստան: Ճանապարհին ամենուր, որտեղ եզը հանգիստ էր առնում, մարդիկ սրբատեղիներ էին կառուցում: Վերադառնալով հայրենիք` եզը մի զառիվեր կածանի հանդիպեց, հասավ Քսանիի և Արագվիի կիրճերի ջրբաժան լեռնաշղթային և այնտեղ անշչացած ընկավ: Սրբապատկերն էլ այնտեղ հանգիստ առավ: Այս լեռան կատարից մինչև Արագվի մարդիկ ձեռք-ձեռքի տված շղթա կապեցին և տաճար կառուցեցին: Քանի որ եզան անունը Լոմա էր, աղոթատեղին էլ Լոմիսայի Սուրբ Գիորգի կոչեցին: Դրանից հետո գերության մեծ եղած մարդիկ ցրվեցին Արագվիի կիրճում և, որպես երախտագիտության նշան, Սուրբ Գիորգիի անվան եկեղեցիներ կառուցեցին:

Աղբյուր 1. Լոմիսոբա տոնակատարությունը

40

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6


երկրամասի` Փխովիի երկու մասի բաժանվելուց հետո: Լեռներում քրիստոնեության տարածումը հաստատում են այնտեղ եղած եկեղեցիները. Խևիում՝ Գերգետիի Սուրբ Երրորդությունը և Սիոնին, Մթիուլեթիում՝ Խադայի Քորողոյի հեթանոսական համալիրը և Լոմիսայի Սուրբ Գիորգին, համարյա բոլոր գյուղերում կան փոքր-փոքր եկեղեցիների փլատակներ: Փշավիում, Խևսուրեթիում և Թուշեթիում աղոթատեղի է հանդիսանում ոչ թե եկեղեցին, այլ «պաշտամունքային արձանը», որտեղ մոմեր են վառում և ժամերգություն կատարում: Լեռնականները «պաշտամունքային արձանը» անվանում են խաչ և սրբապատկեր: Ողջ Վրաստանում այս բառերը քրիստոնեական խորհրդանիշներ արտահայտող բառեր են, իսկ լեռներում այդ բառերը նույն նշանակությունն ունեն, ինչ հարթավայրում եկեղեցի ու վանք բառերը: Խաչսրբապատկերները հիմնականում փոքր չափսի պարզ կառույցներ են: Լեռներում աղոթքն առ Աստված և կրոնական արարողությունները կատարում էին Խևիի նահապետները: Բայց նրանց կողմից արտաբերված բոլոր օրհնանքները սովորական քրիստոնեական տեքստեր էին, որոնք բանավոր եղանակով մի նահապետից անցնում էին մյուսին: Գիտնականները լեռնաբնակների այսպիսի հավատալիքներն ու պատկերացումները և ծիսակարգերը «ժողովրդականացված քրիստոնեություն» են կոչում: Դրանում պահպանված են հին հավատալիքներն ու պատկերացումները: Տոնակատարության ժամանակ բնակչությունը խաչսրբապատկերներին, հիմնականում, ոչխար և եզ էր մատաղ անում: Պարտադիր էր գաթաներ թխելը: Երբ երեխային առաջին անգամ էին տանում սրբատեղի, մկրտության նման ծիսակարգ էին կատարում: Այս ծիսակարգը կոչվում էր Սրբապատկերի տանել: Այսօր լեռնային բնակչության մեծ մասը տոնակատարության ժամանակ կրկին գնում է խաչսրբավայրեր, սակայն, այս անգամ արդեն՝ ի նշան նախնիների նկատմամբ հարգանքի և ավանդույթի ուժով:

Աղբյուր 3. Թուշերի հանգիստը սրբավայր տանող ճանապարհին

Աղբյուր 2. Լաշարիի խաչը միավորող աղոթատեղի է: Նրա անունով աղոթում է ինչպես լեռան, այնպես էլ հարթավայրի բնակչությունը: Այս սրբի անունով շատ աղոթատեղիներ կան նաև Կախեթիում, ինչը լեռնաբնակների՝ այնտեղ վերաբնակման նշան է:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

3. Ինչո՞ւ է Խևիում և Մթիուլեթիում քրիստոնեությունը լայնորեն տարածված, իսկ մյուս երկրամասերում` ոչ: 4. Նկարագրի՛ր թուշերի հագուստը: Ինչո՞վ է առանձնանում թուշ կանանց արտաքին տեսքը: (Աղբյուր 3) 5. Պարզի՛ր` ո՞ր կրոնի հետևորդներ են քո համադա­ սարանցիները: Որոշի՛ր` ե՞րբ են նրանց կրոնական տոները և պատրաստի՛ր շնորհանդես «Ի՞նչն է միավորում տարբեր կրոնների ներկայացուցիչներիս» թեմայով:

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

41


2.4

ԼԵՌՆԱՅԻՆ ԵՐԿՐԱՄԱՍԵՐԻ ՏԵՂԸ ՎՐԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ի՞նչ գործառույթ ունեին լեռները Վրաստանի համար:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Հին վրացական պետությունները` Կոլխեթիի (Էգրիսիի) և Իբերիայի (Քարթլիի) թագավորությունները, ստեղծվել են մ.թ.ա. VI և IV դարերում: Պետության առաջացումը ենթադրում էր հասարակության բաժանում խավերի: Պետության գլուխ էր կանգնած թագավորը: Վերնախավը հանդիսանում էին իշխաններն ու ազնվականները, իսկ ցածր խավը` գյուղացիները: Բնակչության հիմնական մասը ցածր խավն էր: Նրանց պարտականությունը գյուղատնտեսական մթերքների արտադրումն էր: Նրանք ենթարկվում էին վերին խավին: Այս ամենը բնորոշ էր հարթավայրային Վրաստանին: Լեռնային հասարակությունում խավերի բաժանում չի եղել: Լեռնականները իշխաններ կամ ազնվականներ չեն ունեցել: Գյուղի և համայնքի համար կենսական և հուզիչ հարցերը քննարկվում էին համայնքային հանձնաժողովին և սրբերի անունով նշվող տոներին: Լեռներում համայնքի ղեկավարը նահապետն էր: Նա ներկայացնում էր և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանությունը:

1. Հիշի՛ր Բախտրիոնիի ապստամբությունը և այն լեռնաբնակների անունները, ովքեր այն ժամանակ հատկապես աչքի ընկան: 2. Ինչո՞վ էին տարբերվում հարթավայրի և լեռնային հասարակությունները: 3. Նկարագրի՛ր աղբյուր 1-ը. ըստ քեզ` ովքե՞ր են նկարում պատկերված մարդիկ: Աղբյուր 1. Խևիի դատարանը (տեսարան «Խևիի նահապետ Գոչան» ներկայացումից)

Լեռնականները ենթարկվում էին թագավորական արքունիքին: Նրանց հիմնական պարտականությունը երկրի սահմանների պաշտպանությունն էր: Հյուսիսում ապրող շատ ցեղեր հաճախ փորձում էին անցնել բարձր լեռներից այս կողմ: Մեր նախնիները թշնամիների պակաս չեն ունեցել ոչ էլ հարավից: Այս դեպքում ևս նրանք երկրի ակտիվ պաշտպաններ էին: Թագավորի պաշտպանության անձնական շքախումբը միշտ լեռնականներն էին կազմում: Իրենց հերթին, վրացի թագավորները հարթավայրում տեղաշարժվելիս, լեռնաբնակներին որոշակի արտոնություններ էին շնորհում:

42

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6


Աղբյուր 2. Լեռնական մարտիկներ

Նրանք հարթավայրում ազատ արածեցնում էին ոչխարի հոտերը: Բացի այդ, Կախեթիում և Քարթլիում խաղողի այգիներ ունեին նվեր ստացած, որտեղից պատրաստած գինին տանում էին լեռներ և, հիմնականում, խմում էին սրբերի անունով նշվող տոնակատարությունների ժամանակ: Լեռնային բնակչությանը, ի տարբերություն հարթավայրի բնակչության, թագավորն ավելի շատ ազատություն էր շնորհում: Լեռներում չէր տարածվում թագավորի արդարադատությունը, և վիճելի հարցերը տեղում Տարեցների խորհուրդն էր քննարկում: Լեռան չգրված օրենքները բխում էին բարոյական և հասարակական նորմերից: Այսպիսի օրենքների ամբողջությունը սովորութային իրավունք էր կոչվում: Սովորութային իրավունքը հանցագործի նկատմամբ խիստ էր և արդարացի: Իսկ պատժի բարձրագույն չափը ոչ թե մահապատիժն էր, այլ՝ համայնքից արտաքսումը: Թուշեթիում, Դարթլո գյուղում մինչև օրս պահպանված է այն վայրը, որտեղ տարեցները հավաքվում էին և, ըստ սովորութային իրավունքի, դատում էին մեղավորին: Տարեցների խորհրդում 12 ատենակալ էր: Նրանք նստած էին քարե աթոռների վրա և խորհրդի կենտրոնում ծնկի իջած հայցվորի և մեղադրողի խոսքն էին լսում: Ըստ ավանդազրույցի՝ XIX դարում Դարթլոյի խորհուրդը ղեկավարում էր խելամտությամբ և արդարացիությամբ հայտնի մի կին:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

4. Ինչ ես կարծում, լեռնաբնակների համար ի՞նչ էր նշանակում համայնքից արտաքսումը: 5. Ըստ քեզ, ինչո՞ւ էր թագավորը լեռնաբնակներին ավելի շատ իրավունքներ շնորհել: 6. Հիշի՛ր` ինչո՞վ էին զբաղված կանայք լեռնային գյուղերում: 7. Ինչ ես կարծում, ինչո՞ւ է Դարթլոյի Տարեցների խորհրդի ղեկավարը կին դարձել:

Աղբյուր 3. Դարթլոյի Տարեցների խորհրդի հավաքի վայրը ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

43


2.5

ԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Ի՞նչ ազդեցություն ունեին բնական պայմանները բնակեցման տեսակի և տնտեսական գործունեության վրա Արևելյան Վրաստանի լեռնաշխարհում: ԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԵՍԱԿԸ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ Արևելյան Վրաստանի լեռնաշխարհի բոլոր երկրամասերում բնակեցման տեսակներն իրարից աննշան կերպով էին տարբերվում: Բոլոր գյուղերը կիրճում այնպես էին տեղակայված, որ մինչև մարդ չմոտենար գյուղին, ոչ մի կողմից չէր տեսնի այն:

Աղբյուր 1. Գյուղատեղի Խադայի կիրճում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Հիշի՛ր անցած դասերը և քարտեզի օգնությամբ (էջ 34-35) դատողությո՛ւն արա, թե ինչու էին Մթիուլեթիում, Խևիում, Խևսուրեթիում աշտարակներ կառուցում: 2. Ըստ քեզ, որո՞նք կարող էին լինել Խադայի կիրճում գյուղը լքելու պատճառները (Աղբյուր 1): Եթե այդ գյուղում ապրեիր, կմնայի՞ր այնտեղ: Պատասխանը հիմնավորի՛ր: 4. Դատողությո՛ւն արա, թե ինչու էին խևսուրները գյուղերը կառուցում ժայռերի վրա և բարձրադիր վայրերում: (Աղբյուր 1)

44

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Աղբյուր 2. Բերդաքաղաք Մուցո

Խևսուրեթիի Շատիլի և Մուցո գյուղերը, ելնելով նրանց կենսակերպից, բերդ-ամրոցների էին վերածված: Այստեղ գրեթե բոլոր գյուղերում մարտական աշտարակներ կան: Այնպես որ, գյուղը միշտ պատրաստ էր ինքնապաշտպանության համար: Գյուղով կարելի էր շրջել առանց տներից դուրս գնալու: Հիմնականում քառահարկ կրաքարից կացարաններ էին, թերթաքարերի չոր շարվածքով կամ տիղմով ու կրով կառուցած, ծածկված հողե հարթ տանիքով: Առաջին հարկում խոշոր եղջերավոր անասուններն էին տեղավորում, երկրորդ հարկը ոչխարներին էին տրամադրում, հաջորդ հարկում իրենք էին ապրում, իսկ չորրորդը մարտական հարկն էր: Լեռներում գոյություն ունեին գյուղական միավորումներ, որը համայնք էին կոչվում: Համայնքն ուներ մեկ ընդհանուր աղոթատեղի և ուներ նահապետ: Հաճախ համայնքները միավորվում էին՝ ըստ կիրճերի: Յուրաքանչյուր երկրամասում մի քանի այսպիսի համայնք կար: Գյուղերն ավելի լավ պաշտպանելու համար կիրճի սկզբում կամ գյուղում բերդաշտարակներ էին կառուցում: Միայն Խադա համայնքում 60 աշտարակ կար: Մթիուլեթիում առանձնահատուկ աշտարակներ էին կառուցում: Դրանք թիկունքով դեպի լեռն էին դարձած, դա է պատճառը, որ դրանք թիկունքով աշտարակներ են անվանում: Մթիուլեթիի աշտարակներում միավորված են պաշտպանական և պաշտամունքային գործառույթները, այսինքն` աշտարակում ունեին նաև աղոթատեղեր:


մ գնու ի յ հով պար Եվրոպա : ա ն ` ճա ուղ Այս ոճորնա դիր գյ ա Բ ենք աբարձր ն ամե

Աղբյուր 3. Վաճառասեղաններ Անանուրի բերդի մոտ

Օմալոյից 12 կիլոմետր հեռա­ վորության վրա, ճիշտ ենք գնում:

Աղբյուր 4. Զբոսաշրջիկները Թուշեթիում

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Լեռներում բնակչությունը հողի սակավության պատճառով հիմնականում անասնապահությամբ էր զբաղված: Թուշեթիում, Խևիում, Փշավիում և Մթիուլեթիում առաջատար բնագավառ էր ոչխարաբուծությունը, իսկ Խևսուրեթիում և Շիդա Քարթլիի լեռնաշխարհում` անասնապահությունը: Բնակչությունն անասնապահական մթերքը հարթավայրում փոխանակում էր տարբեր արտադրանքով: Խևսուրները հարթավայր էին գնում նաև աշխատելու: Հայտնի է թուշական տիկի պանիրը, որն առանձնանում է առանձնահատուկ համով և յուղայնությամբ: XIX դարում թուշական պանիրը վաճառվում էր նաև ռուսական շատ քաղաքներում: Թուշական բուրդը մեծ քանակությամբ գնում էին գերմանական ընկերությունները Իրանում իրենց գորգերի գործարանների համար: Թուշեթիում զարգացած է գործելու և ասեղնագործելու բարձր տեխնիկան: Թուշական կաճը և թաղիքը հայտնի են ողջ աշխարհում: XX դարի սկզբին լեռնային բնակչության մեծ մասը տեղափոխվեց հարթավայր: Նույն դարի 50-ական թվականներին իշխանությունը Խևսուրեթիի բնակչությանը հարկադրաբար տեղահան արեց, նաև ոչնչացրեց տնտեսության տեղի բնագավառները: Այսօր Արևելյան Վրաստանում զարգացել է զբոսաշրջությունը, և մնացած բնակչության մի մասն անասնապահության փոխարեն ներգրավվել է զբոսաշրջության բնագավառի մեջ: Բացվել են ընտանեկան հյուրանոցներ, և տեղացիները հյուրերին տարբեր ծառայություններ են առաջարկում: Կանայք ընտանեկան ձեռագործով են զբաղվում և զբոսաշրջիկների համար հուշանվերներ են պատրաստում:

Բոճորնա Մինչև 2014 թվականը Բոճորնան գյուղատեղի էր, սակայն հետագայում նրա գյուղի կարգավիճակը վերականգնվեց, երբ այնտեղ հայտնվեց միակ մշտական բնակիչը: Գյուղը կենդանացրեց 76-ամյա բժիշկ Իրակլի Խվեդագուրիձեն: Գյուղի կարգավիճակը վերականգնելուն զուգահեռ, Բոճորնան դարձավ Եվրոպայի մասշտաբով ծովի մակերևույթից ամենաբարձր գտնվող բնակավայրը:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

4. Ինչ ես կարծում, Մթիուլեթիում ինչո՞ւ էին աշտարակներում աղոթատեղեր կառուցում: 5. Ըստ քեզ, ինչո՞վ էր պայմանավորված այն փաստը, որ լեռներում բազմահարկ բնակելի աշտարակներ էին կառուցում: 6. Հիշի՛ր առաջին բաժնի դասերը: Ի՞նչ նպատակով էին խևսուրները գնում Քարթլի: 7. Աղբյուր 3-ի և 4-ի օգնությամբ՝ դատողությո՛ւն արա, թե ինչ օգուտ կարող է բերել զբոսաշրջությունը Արևելյան Վրաստանի լեռնային բնակչությանը:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

8. Դատողությո՛ւն արեք` Իրակլի Խվեդագուրիձեին հասնո՞ւմ է արդյոք «Իմեդիի հերոսի» կարգավիճակ: Դիտե՛ք հեռուստահաղորդումը նրա մասին:

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

45


2.6

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱԲՆԱԿՆԵՐԻ ԿԵՆՑԱՂԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ Ինչպիսի՞ն էր Արևելյան Վրաստանի լեռնաբնակների առօրյա կյանքը:

Աղբյուր 1. Խևսուրական «տալավարի» (ազգային տարազ)

Աղբյուր 2. Խևսուր կնոջ հագուստ

Աղբյուր 3. «Չիթեր»

46

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Արևելյան Վրաստանի լեռնաշխարհում տնտեսական կենցաղը, առօրյա կենսակերպը, ավանդույթներն ու սովորույթներն ունեն բնորոշ գծեր, որոնցով այս երկրամասը տարբերվում է հարևան երկրամասերից: Օրինակ, հնում Խևին աչքի էր ընկնում մեծ ընտանիքներով: Այսպիսի ընտանիքներում ընտանիք կազմած մի քանի եղբայրներ միասին էին ապրում: Փշավների շրջանում մեծ հարգանք էր վայելում «կաի ղմա»-ն (թարգմանաբար` լավ մարդ), այսպես էին կոչում երևելի տղամարդկանց, ովքեր ծառայում էին ժողովրդին և նրա շահերն էին պաշտպանում: Խևսուրներն ունեին նաև երեխաների դաստիարակման տարբերվող ավանդույթներ: Այստեղ երեխաներին հենց մանկուց ընտելացնում էին աշխատանքին: Տասը տարեկանից տղաները սկսում էին խաղալ բարդ հնարքներով խաղեր, որոնք նրանց ֆիզիկական մարզմանն էին ծառայում: Վարժվում էին նետ ու աղեղ գործածելու, սուսերամարտի, ձիավարության մեջ: Տասը տարեկան աղջիկներն արդեն գործում էին: Ձեռագործին զուգահեռ մայրն աղջնակին սովորեցնում էր տարատեսակ ընտանեկան գործեր: Ինքնատիպ է խևսուրական հագուստը` խաչերի և այլ խորհրդանշանների պատկերներով: Այն եզակի նմուշ է կովկասյան ժողովուրդների տարազների մեջ: Խևսուրական «տալավարին» հին վրացական հագուստի նախնական ձև են համարում: Պատմականորեն Թուշեթիում, այնպես ինչպես Վրաստանի այլ վայրերում, տղամարդիկ չուխաներ էին հագնում, ոտքերին «չիթեր» կրում, այդ ոտնամանները հեղինակություն էր վայելում նաև կանանց շրջանում: Հյուր գնալու կամ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Հիշի՛ր անվանի վրաց բանաստեղծի Փշավիից: Նրա ո՞ր բանաստեղծության կամ պոեմի մեջ է արտացոլվում Փշավիի բնությունը կամ ժողովրդական որևէ ավանդույթ և սովորույթ: 2. Ի՞նչ է նշանակում «կաի ղմա»: Ինչպե՞ս ես հասկանում «ժողովրդին ծառայել և հոգ տանել նրա բարեկեցության մասին» արտահայտությունը: 3. Ինչի՞ մասին է խոսում երեխաների դաստիարակության ավանդույթը Խևսուրեթիում: Կարո՞ղ ենք այն համարել առողջ կենսակերպ: Հիմնավորի՛ր պատասխանը: 4. Ի՞նչ են հագնում ձիարշավի մասնակիցները: (Աղբյուր 4) 5. Համեմատի՛ր Խևսուրեթիի հագուստը Արևելյան Վրաստանի հարթավայրի բնակչության հագուստի հետ: Ի՞նչ տարբերություն կա դրանց միջև:


Ձիարշավը Վրաստանում Խևսուրեթիում սովորաբար ձիարշավ է կազմակերպվում ի հիշատակ որևէ հերոսի: Նահապետն օրհնում էր ձիարշավի մասնակիցներին և զգուշացնում, որ ո՛չ իրենց վնասեն, ո՛չ էլ այլ ձիավորի: Ձիավորները նշված վայր էին հասնում, և այնտեղից առաջնության հավակնող ձիավորները ձիերով համարձակ ձիավարում էին զառիվեր կածաններով: Նրանցից հաղթողը ստանում էր նաև նվեր: Աղբյուր 4. Ձիարշավը Խևսուրեթիում

գյուղամեջ գնալու համար ավելի խայտաբղետ «չիթեր» էին գործում: Տղամարդկանց համար դրանք ավելի կարճ էին, իսկ կանանց համար` երկարաճիտ: Հագնում էին երկար սև զգեստ: Սովորաբար կրում էին նաև այնպիսի աքսեսուարներ, ինչպիսիք են արծաթյա վզնոցը, թիթեղները, տարբեր գույների ուլունքները: Լեռնային Վրաստանում կրոնական մեծ տոնակատա­ րություն էր «Աթենգենոբան»: Այս ժամանակ Թուշեթի էր գնում խևսուր աղոթողների երկու խումբ` իրենց դրոշներով: Թուշերը նրանց դիմավորում էին գարեջրով և մատաղով: Իրենք՝ խևսուրները ևս աչքի էին ընկնում հյուր ընդունելու և հյուրընկալության հարուստ ավանդույթներով: Աթենգենոբա էին նշում նաև Խևիում: Աղբյուր 5. Խևսուրական բանաստեղծություն հյուրի մասին

«Հյուրե՛ր, հյուրերի արևով եմ երդվում, առանց հյուրի չկա խրախճանք: Առանց հյուրի հացն ու խմիչքը դառն են ու անհամ»:

Ժամանակակից աշխարհում մարդիկ հաճախ են հանդես բերում էթնիկ և կրոնական անհանդուրժողականություն: Խևսուրները բարեկամություն էին անում հարևան չեչենների հետ: Ավելին, այս ժամանակ «հավատացյալ-անհավատների» մի քանի աղոթավայր կար, այսինքն` աղոթավայրեր, որոնց մահմեդականներն էլ էին ապավինում: Այնտեղ նրանք կարող էին աղոթել: Օրինակ, Անատորի աղոթելու գնացած քիստերի համար խևսուրները նույնիսկ սեղան էին բացում: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

6. Հյուրընկալության ի՞նչ ավանդույթներ գոյություն ունեին Արևելյան Վրաստանի լեռնաշխարհում: 7. Քո բառերով փոխանցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր նրա բովանդակությունը (Աղբյուր 5): 8. Հիշի՛ր` որտե՞ղ են ապրում քիստերը: 9. Քեզ համար ի՞նչ է նշանակում հանդուրժողականությունը: 10. Դասարանում դատողությո՛ւն ծավալեք «Ինչո՞ւ ենք ուզում լինել հանդուրժող» թեմայի շուրջ:

Խինկալիի պատրաստումը Արևելյան Վրաստանի լեռնաշխարհի բոլոր երկրամասերում խինկալիի պատրաստմանը մասնակցում էր ընտանիքի մի քանի անդամ: Խինկալի էին փաթաթում ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ: Պատրաստում էին նաև պանրի, կաթնաշոռի, կարտոֆիլի խինկալի: Կաթնաշոռի, կակղեցված կաթնաշոռի և կարտոֆիլի խինկալին յուղով էին ճաշակում:

ԲԱՌԱՐԱՆ Կակղեցված թթվաշոռ – պատրաստվում էր կարագը հարելուց հետո մնացած թանի թթվաշոռից: 2014 թվականին այս կերակրատեսակին շնորհվեց մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ:

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

47


ԻՆՉ ԳԻՏԵՄ ԵՎ ԻՆՉ ԵՄ ԿԱՐՈՂ Մունիցիպալիտետի անունով նամակ գրեք, որտեղ գրի կառնեք այն միջոցառումները, որոնք, ըստ ձեզ, անհրաժեշտ են, որպեսզի Արևելյան Վրաստանի լեռնաշխարհի լքված գյուղերում վերականգնվի կյանքը (օրինակ` ճանապարհ անցկացնել, ուղղաթիռի չվերթ նշանակել, կառուցել դպրոց, կլինիկա և այլ կենսական նշանակության հաստատություններ, տները պատրաստել ցուրտ և երկարատև ձմեռվա համար, զարգացնել զբոսաշրջությունը և այլն): Համեմատե՛ք ձեր նամակները, լրացրե՛ք միմյանց գաղափարները և մունիցիպալիտետ «ուղարկե՛ք» համատեղ նամակ: Դասին արդյունքները ներկայացրե՛ք PPT շնորհանդեսի տեսքով:

Ուկանափշավիում ունենանք բջջային կապ:

48

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Աղբյուր 1. Լեռների խնդիրները


Աղբյուր 2. Ամռանը տուն վերադարձած լեռների բնակչությունը

Մինչև նամակ գրելը. 1. Հիշե՛ք՝ տնտեսության ո՞ր բնագավառներն են զարգացած Արևելյան Վրաստանի լեռնաշխարհի այս կամ այն երկրամասում: 2. Հետաքրքրվե՛ք` Արևելյան Վրաստանի լեռնաշխարհում կա՞ն արդյոք մշակութային-ժամանցային նշանակության շենքեր: Բացատրե՛ք` խնդի՞ր է արդյոք դա: 3. Որոշե՛ք` ո՞րն է ամենահուզող խնդիրը կոնկրետ երկրամասի համար, ինչի համար ձեզ անհրաժեշտ կլինի համացանցից լրացուցիչ տեղեկություններ գտնել: 4. Դատողությո՛ւն ծավալեք՝ թվարկվածներից բացի, ի՞նչը ունի նշանակություն գյուղերի բնակիչների՝ գյուղատեղի վերադառնալու համար. ա) ճանապարհի անցկացումը, բ) ուղղաթիռի չվերթ նշանակելը, գ) դպրոց, կլինիկա և կենսական նշանակության այլ հաստատություններ կառուցելը, դ) ցուրտ և երկարատև ձմեռվա համար տները պատրաստելը, ե) զբոսաշրջությունը զարգացնելը:

Աղբյուր 3. Լեռան հեռանկարները

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

49


ԲԱԺԻՆ 3. ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻ i i

r

m

a

u

e

m. wy

2182

g

zekaris uR.

r bo

! kikibo

jom-xara

abasTumani !

zarzma !

! . adigeni

f

qv ! zanavi ab li ! bolajuri ani

ude !

vale . !

s

T

! .

axalcix

a

m

e r u S e T

u

r

Այս բաժնում կուսումնասիրես Հարավային Վրաստանի պատմաազգագրական երկրամասերը` Սամցխեն և Ջավախեթին, կծանոթանաս ավանդազրույցների այս երկրամասերի մասին, կիմանաս, թե ինչու են Վրաստանի այս երկու երկրամասերը միասին հիշատակվում, անցյալում ինչ նշանակալի դեր են կատարել այս երկրամասերը և այսօր ինչ գործառույթներ ունեն, ինչ ազդեցություն ունի աշխարհագրական դիրքը ՍամցխեՋավախեթիի տնտեսական զարգացման, բնակեցման տեսակների վրա, ինչ տարերային երևույթներ են բնորոշ նրան և ինչպես կարելի է պաշտպանվել դրանցից, ինչ նշանակություն ունի այնպիսի ավանդույթը, ինչպիսին հանդուրժողականությունն է, էթնիկ, մշակութային և կրոնական ինչ խմբերի ներկայացուցիչներ են ապրում Սամցխե-Ջավախեթիում և որքանով խաղաղ է նրանց համագոյակցությունը:

pirobiTi aRniSvnebi dasaxlebuli punqtebi

! . ! . ! !

q

mxaris centri municipalitetis centri sxva dasaxlebuli punqti kurorti

gzebi avtomagistrali gzatkecili rkinigza

sazRvrebi saxelmwifos istoriul-geografiuli provinciis daculi teritoriis

hidrografia mdinare tba, wyalsacavi

50

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

sxva aRniSvnebi simaRliTi niSnuli uReltexili


S

i

axaldabad

i

e

r

pa

m. wyalwiTela

i

!

r

s erovnu

! borjomi .

li

!

!

gujareTis wya li

bakuriani

dviri !

awyuri

a

m

x

!

e

u S e T

i

! aspinZa .

s

!

i

uraveli

i !koTelia

xizabavara

!

s

xerTvisi

awyvita !

m T

! !

T

f a ra v a n i

j a v a xm. didi e T i abuli

a

t

a

i

!

kumurdo

! axalqalaqi .

k

v

t m

a sulda

!

j !

e

karwaxi

xozafinis tba (karwaxi)

a

v

a ri

gogaSeni

faravnis tba

3301

o foka !

saRamos tba ! saRamo

!

l dadeSi

! ninowminda .

xanCalis tba

p

m. emliqli

!

didi xanCali

m. eldaRi 2495

!

T

di a v a x e T i s q e

T

! !

!

j

e

q

x

n Tmogvi

!

!

m. samsari 3284

e

i

toloSi

m. gumbaTi 2963

!

!

tabawyuris tba

Zveli

l

! ed i q cxrawyaros uR. 2454 s T itabawyuri ! a l e 2850 m. Saviklde

! rusTavi

c

T

gujareTi

q e di

r

alcixe

!

cixisjvari

T

! .

!

s a m s a r i s

fersa !

r

tba waRveri

i

k mt

va

a

2496

-xaragauli

q

ki

r

e

a

!

T

tba madaTafa

T

i

s

o

e 0 m 2442x m. okiuzdaRi

!

3054

i 8km

51


3.1

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՆ` ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ Ինչպիսի՞ն է Սամցխե-Ջավախեթիի աշխարհագրական դիրքը, և ինչո՞ւ են Սամցխեն ու Ջավախեթին միշտ միասին հիշատակվում:

Սամցխեն և Ջավախեթին գտնվում են Հարավային Վրաստանում, Քուռ գետի ավազանի վերին մասում: Ջավախեթին Սամցխեի հետ հաճախ հիշատակում են՝ որպես մեկ ազգագրական միավոր և անվանում են Սամցխե-Ջավախեթի: Սակայն ինչպես պատմական, այնպես էլ ազգագրական առումով, դրանք միմյանցից անկախ պատմա-ազգագրական երկրամասեր են: Դրանք միասին են հիշատակում, որովհետև գոյություն ունի դրա պատմական հիմք: Անցյալում Սամցխե-Ջավախեթին և այսօր Թուրքիայի կազմի մեջ մտնող Վրաստանի նախկին պատմա-ազգագրական երկրամասերը կոչվում էին նաև Զեմո Քարթլի: Ավելի ուշ ամբողջ Զեմո Քարթլին անվանում էին Սամցխե-Սաաթաբագո կամ Մեսխեթի: j

a

pirobiTi aRniSvnebi

d

i

i

q

e

e b

-

i

ou fs

gagari

saxelmwifo sazRvari Sida sazRvari samefo-samTavros centri dasaxlebuli punqti cixesimagre eklesia monasteri brZolis adgili

R

bzifi

y

C e i r q e z e T

a

b

a

r

o

d

d

Te

a

ori kod

i

i ur eng

rio

di

ni

is

ril a yvi

xvi

xunZaxi

ar

oCani

l

ix

quTaTisi

ia

i

ri on i

qe

l

ag v

 

r

gi

l

gremi al

za

a

Tbilisi

ni

ior

mt

mt

artanuji

k v ar

i

i

kvari

d e b ed a

se

va

n

is

tb

a

2019

Աղբյուր 1. Վրաստանի մասնատումը թագավորություն-իշխանությունների XV դարի վերջին

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ինչպե՞ս էր հիշատակվում հնում Սամցխե-Ջավախեթին և ինչո՞ւ: 2. Ենթադրություն արտահայտի՛ր` ինչո՞ւ հայտնվեց Սամցխե-Ջավախեթիի մեծ մասը այլ պետության կազմում:

52

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6


Վրաստանի այս երկու երկրամասերով միշտ անցել են կարևոր ճանապարհներ: Սամցխեից կարճ ճանապարհով կարելի է հասնել Քարթլի, Իմերեթի, Գուրիա և Աջարիա: Ջավախեթին նույնպես Քարթլիի հետ կարճ ճանապարհով էր կապված:

Աղբյուր 2. Քարտեզ. «Սամցխե-Ջավախեթին հարևան պատմա-ազգագրական երկրամասերի հետ կապող ճանապարհներն ու լեռնանցքները»

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

3. Քարտեզների (Աղբյուրներ 1 և 2) օգնությամբ անվանի՛ր Սամցխե-Ջավախեթիի հարևաններին հնում և ներկայում: 4. Ըստ քեզ, ինչո՞ւ են փոխվել Սամցխե-Ջավախեթիի սահմանները դարերի ընթացքում: 5. Քարտեզի օգնությամբ (Աղբյուր 2) պարզի՛ր` ո՞ր լեռնանցքի միջոցով կարելի է Սամցխեից անցնել Իմերեթի: 6. Ըստ քեզ, ինչո՞ւ են Սամցխե-Ջավախեթին անվանում Վրաստանի հարավային դարպաս:

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻ

53


3.2

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ Ի՞նչ ներդրում ունի Սամցխե-Ջավախեթին Վրաստանի պատմության և մշակույթի մեջ:

Մեսխեթի` ուսյալների երկրամաս Շատ հայտնի ուսյալներ ծագումով Սամցխեից էին: Դրանց թվում են Շոթա Ռուսթավելին, մի շարք մատենագիրներ, Վրացական իրավունքի ստեղծողները: Այդ փաստը բանաստեղծ Գրիգոլ Օրբելիանին իր «Բաժակաճառը» պոեմում այսպես է արտահայտել. «մեսխը` գովված կրթությամբ»:

«Սամցխե» անվանումը բխում է մեսխերի ցեղի անունից: Այս երկրամասից է Շոթա Ռուսթավելին (XII), որի «Վագրենավորը» պոեմը վրաց մշակույթի գլուխգործոցն է: Սամցխեում է ստեղծվել միջնադարի օրենքների ժողովածուն` «Իրավունքի հուշարձանը»: Այստեղ XII դարում ստեղծվել է նաև ժայռափոր վանական համալիր Վարձիան: Այն տեղակայված է 13 հարկերում: Համալիրի կենտրոնում Թամար թագուհու ժամանակ ժայռում հատած Աստվածամոր եկեղեցին է: Վարձիան ամբողջությամբ 420 զետեղարանից է բաղկացած, որոնցից 25-ը մառան է` 185 կարասով: Վարձիայի համալիրը երեք և կես կիլոմետրանոց ջրատարի միջոցով ջրով էր մատակարարվում գլխավոր եկեղեցու ետևում, խորքում գտնվող աղբյուրից: Վարձիայի Աստվածամոր տաճարը հարուստ է որմնանկարային նկարչությամբ: Այստեղ կարող եք տեսնել այն կառուցող թագավորների` Գիորգի III-ի և Թամար թագուհու պատկերները:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ինչո՞վ կբացատրես ՍամցխեՋավախեթիում բերդ-ամրոցների, ժայռափոր թաքստոցների, համալիրների առկայությունը: 2. Կարդա՛ Գրիգոլ Օրբելիանիի «Բաժակաճառը» պոեմը: Ինչպե՞ս են հիշատակված Վրաստանի մյուս երկրամասերի ներկայացուցիչները: Աղբյուր 1. Վարձիա

Աղբյուր 2. Վանիի անձավների ժայռափոր վանական համալիրը

54

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Վարձիայի մոտ, Քռի աջ ափին է գտնվում Վանիի անձավների ժայռափոր վանական համալիրը: Վանքի կենտրոնում Սուրբ Գիորգի եկեղեցին է, որը ժայռափոր խցերի հիմնական մասի հետ ժայռի մեջ հատվել է IX-XI դարերում: Այստեղ գրեթե 200 անձավ կա. խուցեր, գերեզմանոց, տնտեսական զետեղարաններ, թունելներ, ութ հատ մառան, ժայռափոր խաղողքամիչ: Վանիի անձավներում վանական կանայք ժայռի վրա «Ընձենավորի» երկու քառյակ են արձանագրել: Սամցխե-Ջավախեթիում շատ եկեղեցիներ ու վանքեր կան. Ծունդա, Սափարա, Զարզմա, Ճուլե, Կումուրդո: Որպես Վրաստանի ծայրամասային երկամաս՝ այն թշնամու ներխուժումներից պետք է պաշտպանված լիներ, ուստի այնտեղ շատ բերդ-ամրոցներ են կառուցվել, դրանցից են Խերթվիսիի, Ածղուրիի, Թմոգվիի, Ախալքալաքի բերդերը: Բացի այդ, գրեթե բոլոր գյուղերի մոտ կան ժայռափոր թաքստոցներ, որոնք սերտաճած են ռելիեֆի հետ:


Սամցխե-Ջավախեթիի կենտրոնը Ախալցիխեն է: Մի քանի դար այն զավթված էր Օսմանյան կայսրության կողմից: Դա է պատճառը, որ քաղաքի կենտրոնում, որը «Ռաբաթ» է կոչվում, քրիստոնեական Սուրբ Մարինե եկեղեցու հետ կա նաև XVIII դարի միջին շրջանում կառուցված մահմեդական աղաթատեղի` մզկիթ: Ռաբաթը բազմաթիվ ներխուժումներից հետո շատ էր վնասվել: Նրա վերականգնումն իրականացվեց 2011 թվականին: Վերականգնված Ռաբաթ ամեն օր այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Աղբյուր 3. Ռաբաթի բերդը Ախալցիխեում

Լեգենդ Խերթվիսիի բերդի մասին Թամար թագուհին երկու որմնադիրի հրամայեց աշտարակ կառուցել: Մեկը վարպետն էր, մյուսը` ենթավարպետը: Վարպետը պետք է կառուցեր արևելյան աշտարակը, իսկ ենթավարպետը` արևմտյանը: Թագուհին առատ պարգև էր խոստացել նրան, ով ավելի նրբաճաշակ և գեղեցիկ աշտարակ կկառուցեր: Վարպետն ու ենթավարպետը ջանասիրաբար սկսեցին գործը: Դեռ չէր ավարտվել աշխատանքը, որ ժողովուրդը սկսեց խոսել, թե ենթավարպետի կառուցածը գերազանցում է վարպետի կառուցածին: Իսկապես, Թամար թագուհին ենթավարպետի կառուցածն ավելի հավանեց և նախապես վարպետին առատորեն պարգևատրեց: Վարպետը սաստիկ զայրացավ, հարմար պահ գտավ և ենթավարպետի ոտքի տակից այն պահին հանեց սանդուղքը, երբ նա ավարտում էր աշխատանքը աշտարակի վերին մասի վրա: Ինչ աներ ենթավարպետը: Քանի որ առանց աստիճանների չէր կարողանա ներքև իջնել, վերցրեց և մնացած երկու տախտակներից իր համար թևեր պատրաստեց: Կացինը գոտկատեղին ամրացրեց և թռավ Ջավախեթիի Քռի աջ ափը, բայց այնքան անհարմար վայրէջք կատարեց, կացնով վիրավորվեց և վախճանվեց: Այս վայրը խերթվիսցիները մինչև օրս Զոհի վայր են անվանում:

Աղբյուր 4. Խերթվիսիի բերդը

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

3. Բացատրի՛ր Ռաբաթում քրիստոնեական եկեղեցու և մահմեդական մզկիթի կողք-կողքի գոյության պատճառը: 4. Գնահատի՛ր վարպետի արարքը Խերթվիսիի բերդի մասին լեգենդում: 5. Հիշի՛ր` Իմերեթիի ո՞ր հուշարձանի վերանորոգումը դարձավ պատճառ, որ այն հանվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության հուշարձանների ցուցակից և ինչո՞ւ: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի պահպանվի հուշարձանի նախնական տեսքը: 6. Քարտեզի օգնությամբ (էջ 50-51) կազմի՛ր զբոսաշրջական երթուղի դեպի ՍամցխեՋավախեթի: Ընդգրկի՛ր մշակույթի և բնության հուշարձաններ, որոնք խորհուրդ կտաս տեսնել զբոսաշրջիկներին: 7. Գտի՛ր լրացուցիչ տեղեկություններ (գրքեր, համացանց) ՍամցխեՋավախեթիի ցանկացած հուշարձանի մասին և ստեղծի՛ր գովազդ, որով կհետաքրքրես զբոսաշրջիկներին, որ նրանք այցելեն այս հուշարձան: Պատրաստի՛ր համապատասխան ցուցապաստառ: Ամփոփիչ դասին դասարանում կազմակերպե՛ք լավագույն գովազդների/ ցուցապաստառների ցուցահանդես: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻ

55


3.3

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ինչո՞ւ կարող ենք Սամցխե-Ջավախեթին անվանել բազմազգ և բազմակրոն:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ըստ քեզ՝ ի՞նչ է ենթադրում երկրի կյանքին ակտիվորեն ընդգրկվելը: 2. Դասարանում դատողություն ծավալե՛ք` ինչո՞ւ է անհրաժեշտ պետական լեզվի` վրացերենի իմացությունը: 3. Ինչպե՞ս կարող ես հետաքրքրել քո հասակակիցներին Ջավախեթիում կամ ադրբեջանցիներին` Շիդա Քարթլիում, որ վրաց լեզուն լավ սովորեն: Նրանց նամակ գրի՛ր, որում կգրես այն պատճառները, թե ինչու է նրանց անհրաժեշտ պետական լեզվի իմացությունը և ինչով կկարողանաս օգնել այդ հարցում: 4. Իրար հետ կապ հաստատե՛ք սոցիալական ցանցի միջոցով: Ջավախեթցիներդ, Շիդա Քարթլիի բնակիչներդ նամակ գրե՛ք Վրաստանի մյուս տարածաշրջանների ձեր հասակակիցներին, թե ինչ խնդիրներ են անհանգստացնում ձեզ, և ըստ ձեզ, որո՞նք են դրանց լուծման ուղիները:

56

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Ժամանակակից Սամցխե-Ջավախեթին բազմազան է էթնիկ և կրոնական կազմով: Պատմականորեն այնտեղ վրացիներ էին ապրում, սակայն XVI դարի վերջին, Օսմանյան կայսրության կազմի մեջ ընդգրկվելուց հետո, քրիստոնյա վրացիների շրջա­ նում աստիճանաբար սկսեց տարածվել մահմեդականություն: Սկզբից իշխաններն ու ազնվականներն ընդունեցին մահմեդականություն, այնուհետև` գյուղացիությունը: Իսլամի տարածումը, հիմնականում, XVIII դարի միջին շրջանից սկսվեց: Քրիստոնյա բնակչությունը համարյա երեք անգամ ավելի հարկ էր վճարում, քան մահմեդականները: Վրացիները դժվարանում էին վճարել այն և հարկադրաբար ընդունում էին մահմեդականությունը: Կրոնի հետ մեկտեղ տարածվեց նաև թուրքերեն լեզուն: 1828-1829 թվականների ռուսթուրքական պատերազմի հետևանքով Սամցխե-Ջավախեթին վերադարձավ Վրաստանին, բայց վրաց մահմեդականների մեծ մասը Օսմանյան կայսրություն վերաբնակվեց: Նրանցից հատկապես դատարկվեց Ջավախեթին: Ռուսական կայսրությունը, առևտրի և արհեստավորության զարգացման հույսով, Օսմանյան կայսրությունից այս բնագավառներում հմտացած հայերի վերաբնակեցրեց դատարկված գյուղերում: Հայերի վերաբնակեցրին նաև Ախալցիխեում:

Աղբյուր 1. Ջավախեթցի հայերի ընտանիք

Այսօր Ջավախեթիում ապրող հայերը հնարավորություն ունեն սովորել հայոց լեզվով, ունենալ հայալեզու ռադիո, հեռուստատեսություն, մամուլ: Սակայն երկրի կյանքին ավելի ակտիվորեն ներգրավվելու համար քաղաքացուն անհրաժեշտ է տիրապետել երկրի պետական լեզվին` վրացերենին: Ժամանակակից Վրաստանում այդ նպատակով հատուկ ծրագրեր են մշակվել և տարբեր ծագում ունեցող ավելի և ավելի քաղաքացի է սովորում պետական լեզուն, ինչը նրանց հնարավորություն է տալիս ավելի լավ ինտեգրվելու հասարակությանը:


ԲԱԶՄԱԿՐՈՆ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՆ Հայերը Սամցխե-Ջավախեթի տարան նաև քրիստոնեության իրենց ուղղությունը: Նրանց թվում կային նաև կաթոլիկ հայեր: Սամցխե-Ջավախեթիում կաթոլիկությունը տարածված էր նաև վրացիների շրջանում և այսօր ևս այդպես է: Կաթոլիկություն ընդունելով՝ վրացիներն ու հայերը փրկվեցին մահմեդականություն ընդունելուց և պահպանեցին քրիստոնեությունը: Օսմանյան կայսրությունում կաթոլիկ քրիստոնյաները պակաս էին հետապնդվում: Ռուսական կայսրության կազմում եղած ժամանակաշրջանում իշխանությունը բնակչության մարդահամարի ժամանակ մահմեդական վրացիների ազգությունը մե՛րթ թաթար էր գրում, մե՛րթ՝ թուրք: Աղբյուր 2. Ուդե գյուղի կաթոլիկ եղեղեցին է: Նրա վրա կա արձանագրություն, որ Ուդեում ապրում է այս եկեղեցին կառուցող 2120 կաթոլիկ և 520 շունչ մահմեդական, «երկուսն էլ տոհմով վրացի…»: Այս արձանագրությունն արտահայտում է վրաց ազգի միասնականության գաղափարը՝ ինչպես կաթոլիկների, այնպես էլ մահմեդականների մեջ:

Կաթոլիկ դավանանք ընդունած վրացիներին, եվրոպա­ ցիներից ստացած նոր դավանանքի պատճառով, մնացած վրացիներն անվանում էին «ֆրանգներ»: Սակայն, բացի դավանանքից, նրանք ֆրանսիացիների հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Կաթոլիկները նույնպես զգալի ներգործության էին ենթարկվում օսմանցիներից: Այդ պատճառով նրանց մի մասը վերաբնակվեց Քութաիսիում, Գորիում և Թբիլիսիում: Ջավախեթիում, Ռուսաստանի կայսրության աջակ­ ցությամբ, XIX դարում վերաբնակվեցին դուխոբորներ և մալականներ: Նրանք ծագումով և լեզվով ռուսներ են, սակայն ուղղափառությունից տարբերվող քրիստոնեական հավատքի են դավանում: Այս հավատքի հետևորդները նույնպես տարբերվում են տարազով և ավանդույթներով: Ռուսաստանի իշխանությունը տարբերվող հավատքի պատճառով նրանց պատժեց և Կենտրոնական Ռուսաստանի գյուղերից տեղափոխեց բռնազավթած տարածքներ` Վրաստան: XIX դարում իշխանությունը Ջավախեթիի այն մասը, որտեղ ռուս դուխոբորներ բնակվեցին, կոչեց «Դուխոբորիա»: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

5. Ինչպիսի՞ն էր Սամցխե-Ջավախեթիի բնակչության կազմը մինչև XVI դարը: 6. Ի՞նչ փոփոխություն է կատարվել Սամցխե-Ջավախեթիի բնակչության կազմում օսմանցիների տիրապետության ժամանակ և ռուս-թուրքական պատերազմներից հետո: 7. Դատողությո՛ւն արա Աղբյուր 2-ի մասին: Ինչպե՞ս եք հասկանում «երկուսն էլ տոհմով վրացի» արտահայտությունը:

Աղբյուր 3. Դուխոբորները Ջավախեթիում ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻ

57


3.4

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԸ ՍԱՄՑԽԵՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ Ի՞նչ տնտեսական գործունեություններ էին տարածված Սամցխե-Ջավախեթիում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ըստ քեզ, Սամցխեում ինչո՞ւ են սանդղափուլեր կառուցում: 2. Ինչպե՞ս է գնահատում Պրոկոպիոս Կեսարացին (Աղբյուր 2ա) մեսխերին (Աղբյուր 2ա): 3. Տնտեսության ո՞ր բնագավառներն էին զարգացած Սամցխեում` ըստ Պրոկոպիոս Կեսարացու և Ժան Շարդենի (Աղբյուր 2ա և բ): 4. Սամցխեի բնակչության ո՞ր բնավորության մասին է խոսում Ժան Շարդենի բնութագիրը (Աղբյուր 2բ):

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՄՑԽԵՈՒՄ Չնայած նրան, որ Սամցխե-Ջավախեթին պատմականորեն որպես մեկ երկրամաս է հիշատակվում, այստեղ տնտեսական գործունեությունը շատ բազմազան է: Սամցխեն զարգացած հողագործության երկրամաս էր: Որոշ տեղերում առաջատար էր դաշտավարությունը, որոշ տեղերում՝ անասնապահությունը կամ այգեգործությունը և խաղողագործությունը: Դեռ հնուց Սամցխեի գյուղատնտեսության մեջ տարածված էր սանդղափուլերի կազմակերպման ավանդույթը: Սամցխեում սանդղափուլերը հիմնականում կազմակերպված են Քուռ գետի վերին մասում: Այստեղ գետի հունը նեղ է, և վարելահողը՝ շատ քիչ: Հողի սակավության պատճառով բնակչությունը լանջերը հարթեցնում, մի կողմը քարե պատեր էր կառուցում և հողն այնպես ուղղում, որ խաղողի և պտղատու այգի տնկելու համար հարթ տարածք էր ստեղծվում: Սամցխեում հայտնի են Խիզաբավրա գյուղի սանդղափուլերը: Նրանց բարձրությունը երբեմն նույնիսկ 30-40 հարկի է հասնում:

Աղբյուր 1. Խիզաբավրա գյուղի սանդղափուլերը

Սանդղափուլերի վրա սամցխեցի գյուղացիները հիմնականում խաղողի և մրգատու այգիներ էին տնկում: Խաղողագործությունը Սամցխեի գյուղատնտեսության հնագույն բնագավառներից մեկն է: Օսմանցիների կողմից Վրաստանի զավթումից և իսլամ տարածելուց հետո, խաղողագործությունը դադարեց զարգանալ:

Աղբյուր 2. Օտարերկրացի պատմաբանն ու ճանապարհորդը Սամցխեի տնտեսական գործունեության մասին ա) VI դարի բյուզանդացի պատմաբան Պրոկոպիոս Կեսարացի. «Մեսխեթիի լեռները լի են ամեն տեսակ բարիքով, քանի որ մեսխերն էլ հմուտ հողագործներ են, և այստեղ կան նաև խաղողի այգիներ»: բ) XVII դարի ֆրանսիացի վաճառական և ճանապարհորդ Ժան Շարդեն. «Գյուղում խաղողաքաղ էր … Մեզ առատորեն հավեր, ձու, բանջարեղեն էին տալիս: Գինի, հաց և միրգ բավականաչափ ունեինք, քանի որ յուրաքանչյուր բնակիչ իր հերթին մեզ բերում էր մեծ կժով գինի, մեկ փեշ միրգ և մեկ փեշ հաց: Ինձանից գումար չէին վերցնում»:

58

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6


Սամցխեն հարուստ էր խնձորի, տանձի, սալորի, շլորի, բալի, թթի տեսակներով: XVIII դարի երկրորդ կեսին Սամցխեի բնակչությունը լաստերով, փայտանյութի հետ մեկտեղ, Թբիլիսի էր տանում մեծ քանակությամբ միրգ: Թթից պատրաստում էին տղլապի (մրգային լավաշ): Այդ քաղցրավենիքը Սամցխեում այսօր էլ են պատրաստում: Վրաստանում հայտնի է նաև Սամցխեի թթի օղին: Ինչպես է պատրաստվում մրգային լավաշը Մրգային լավաշ պատրաստելու համար հասուն թթի պտուղը երկար եփում են, ավելի ուշ, եփվելու ժամանակ ցորենի ալյուր են ավելացնում և թանձրացնում: Թանձրացած հյութը լցնում են մաքուր գործվածքի վրա և դրա մակերևույթի վրա հավասար բաշխում: Գործվածքի վրա լցված խյուսը փռում են արևին չորանալու: Մի քանի օրում մրգային լավաշը լավ չորանում է, կպչում գործվածքին: Չորացած մրգային լավաշի կտորի դարձերեսին թաց կտոր են քսում և մրգային լավաշը զգույշ հանում գործվածքի վրայից: Գործվածքից պոկած-հանած մրգային լավաշը կրկին փռում են արևին մի քանի օր: Այն վերջնականապես չորանում է, և տղլապին պատրաստ է:

Աղբյուր 3. Տղլապիի պատրաստում

Անցյալում դաշտավարությունը Սամցխեի տնտեսության միակ հիմնական և առաջատար բնագավառն էր: Աճեցնում էին մի քանի տեսակ հատիկայիններ: Առավելություն էր շնորհվում «դիկային» (հիմնականում լեռնային գոտիներում աճող), «դոլիս պուրիին» (փափուկ ցորենի տեղական սորտ), ինչպես նաև գարուն և կորեկին: Սամցխեում ցորենը ցանվում էր ինչպես գարնանը, այնպես էլ աշնանը: Անասնապահության զարգացման ցուցիչ են լեռնային արոտավայրում մնացած անասունների մեծաքանակ բաց փարախները: Սամցխեում լեռն ու հարթավայրը իրարից հեռու չեն: Ամառային արոտավայրերը` լեռնային յայլաները, հարթավայրի գյուղերից ընդամենը յոթ-տասը կիլոմետր հեռավորության վրա են, ինչը նպաստավոր է տնտեսության այս բնագավառի զարգացման համար:

Աղբյուր 4. Կենդանիներին տեղավորելու ժամանակավոր կայանատեղ` փարախ (խալխամի): Նման կայանատեղերը հիմնականում ճանապարհների եզրերին էին կառուցում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

5. Ըստ քեզ, բացի մրգային լավաշից, մրգից ուրիշ ի՞նչ կարելի է պատրաստել: 6. Սամցխեին ի՞նչ սննդամթերք կառաջարկեիր արտադրել: 7. Տեղեկություններ գտի՛ր` որտեղի՞ց է առաջացել Սամցխեում խխունջից ճաշ պատրաստելու սովորույթը: Այս կերակրատեսակը մյուս երկրամասերում էլ տարածվա՞ծ է արդյոք: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻ

59


ՍամցխեՋավախեթիի խոհանոցը Ընդհանուր վրացական կերակրատեսակների հետ մեկտեղ, Սամցխե-Ջավախեթիի խոհանոցն ունի նաև իր կերակրատեսակները: Այդ թվում հատկապես հանրաճանաչ են մեսխական գաթան, բաքմազը (թթի եփած հյութ), թաթարբորագին (մանր կտրատած եփած խմորի կտորներ` սոխով տապակած) և, հատկապես, ապոխտը: Վերջինս մինչև ձմեռվա գալուստը մորթած անասունի աղ դրած և չորացված միս է: Դրանից պատրաստում են ապոխտի խինկալի:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

8. Ինչի՞ համար է անհրաժեշտ հողագործությանը անասնապահության զարգացումը: Ի՞նչ օգուտ է ստանում նրանից: 9. Մտածի՛ր նախագիծ Սամցխեում գյուղատնտեսական մթերքների վերամշակման որևէ արտադրամասի ստեղծման մասին: Լավագույն նախագծերը հրապարակե՛ք պատի թերթում: Ձեր նախագծերը առաջարկե՛ք սամցխեցիներին:

60

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Ժամանակակից Սամցխեում սանդղափուլերի մշակույթը վերացել է: Մրգատու ծառերի շատ տեսակներ գրեթե անհետացել են: Ջավախեթիում հին վրացական ցորենի տեսակների փոխարեն այլ երկրներից բերված տեսակներ են տարածվել: Նույն տեղում դաշտավարությանը փոխարինել է կալտոֆիլի մշակաբույսը: Վերջին 10 տարիների ընթացքում Սամցխեում արագորեն աճում է զբոսաշրջիկների թիվը: Բացի համընդհանուր հայտնի պատմական և մշակութային հուշարձաններից (Վարձիա, Խերթվիսի, Զարզմա, Սափարա, Ճուլե), նրանց հետաքրքրում է վերականգնված Ռաբաթի բերդի համալիրը: Զբոսաշրջության զարգացումը աշխուժացրել է առևտրի և ծառայությունների ոլորտը: Բացվել են մի քանի տասնյակ ընտանեկան հյուրանոցներ, որտեղ զբոսաշրջիկներին տեղական կերակրատեսակներ են առաջարկում: ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ ԱՆՑՅԱԼՈՒՄ ԵՎ ՆԵՐԿԱՅՈՒՄ Ջավախեթին լեռնային երկրամաս է, այդ պատճառով այստեղի տնտեսությանն էլ բնորոշ է լեռնային շրջաններին բնորոշ տնտեսություն: Այն զուրկ է խաղողի այգիներից և անտառներից: Ջավախեթիի բարձրավանդակը գտնվում է ծովի մակերևույթից շատ բարձր` 1600-1800 մետրի վրա, ինչը նպաստում է տնտեսության որոշ բնագավառների զարգացմանը: Ջավախեթիի բարձրավանդակի ծայրամասային հատվածի մոտ գտնվող գյուղերը տնտեսության տարբերվող համակարգ ստեղծեցին. նրանց մրգատու և խաղողի այգիները Քուռ գետի և Փարվանա գետերի կիրճերում էին: Ամառները ընտանիքի մի քանի անդամներ պտղատու այգիներն էին խնամում և այնտեղ էլ ապրում էին: Նման ավանդույթի պատճառով ընտանիքը փաստորեն երկու վայրում էր ապրում: Համապատասխանաբար, Ջավախեթիի այս գյուղերը տնտեսապես ավելի ուժեղ և մշակութային առումով առաջա­ տար էին:

Աղբյուր 5. Ջավախեթիի բարձրավանդակի ծայրամասը (Գոգաշեն գյուղը) և Քուռ գետի կիրճը


Ջավախեթիում, Սամցխեի նման, տնտեսության առաջատար բնագավառներ էին անասնապահությունը և դաշտավարությունը: Հողի երկու երրորդը մշակվում էր, մնացածն արոտավայր էր: Ըստ Վրաստանում տարածված ավանդազրույցի, Ջավախեթին Վրաստանի շտեմարան էին կոչում: Միջին դարերում Ջավախեթիում գրեթե հավասար քանակությամբ էին ցանվում ցորենն ու գարին: Հատիկայինները պահելու տեղը կոչում էին խարո (ամբար): Ամբարը հիմնականում տան և տնամերձի շրջանակներում էին սարքում, երբեմն՝ տան ներսում, նաև` հարդանոցում: Ամբարը ձվաձև մեծ և խորը հոր էր, որի պատերը կրաքարով էին շարած: Հարավային Վրաստանում ամենամեծ չափի ամբարներ Ջավախեթիում էին, իսկ դա խոսում է այն մասին, որ Վրաստանում դաշտավարությունը ամենից շատ Ջավախեթիում էր տարածված: Այն, որ վրացիների մեջ տարածված էր հատիկայինները ամբարներում/հորերում պահելու ավանդույթը, ապացուցում է նաև ժողովրդական բանաստեղծությունը («Ծիտն ու կորեկը»). «Հորի մեջ կորեկ լցրեցի պահելու»:

Աղբյուր 6. Վրացական ժողովրդական բանաստեղծություն Ջավախեթիում դաշտավարության զարգացման մասին

«Ինձ Ջավախեթիում ինչ էր եղել` Լուսինն արեգակի էր նման: Կարմրախայտն ու գարու հացը Դեմս էր լցված՝ դարմանի պես»:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Աղբյուր 7. Ջավախեթյան ընտանիք: XIX դարի երկրորդ կես

10. Տնտեսության ո՞ր բնագավառների զարգացման մասին է խոսում վրացական ժողովրդական բանաստեղծությունը (Աղբյուր 6): 11. Նկարագրի՛ր Աղբյուր 7-ը: Քանի՞ սերունդ է երևում նկարում: Քանի՞ հոգուց բաղկացած ընտանիք է: Ինչո՞վ է տարբերվում կամ նման երեխաների և ավագների հագուստը: Ի՞նչն է խոսում ընտանիքի անդամի նկատմամբ հարգանքի մասին: Ինչո՞վ է տարբերվում XIX դարի ջավախեթյան ընտանիքը ժամանակակից ընտանիքից (էջ 56): ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻ

61


Ջավախեթցիները ուրիշ անասունների հետ մեկտեղ պահում էին նաև մեծ քանակությամբ ոչխար: Խոտհարքերի և արոտավայրի առատությունը տալիս էր տնտեսության այս բնագավառի զարգացման հնարավորություն: Սամցխե-Ջավախեթիում կտավատը կարևորագույն հատիկային մշակաբույսն էր: Այստեղ դրանից, հիմնականում, բուսայուղ էին պատրաստում: Կտավատի մշակումն ու վերամշակումը բավականին աշխատատար գործ է: Սկզբից կտավատի հատիկները բովում էին, այնուհետև գոմեշները պտտում էին ծանր քարե անիվը, ճզմում էին և ձեթ հանում:

Աղբյուր 8. Ձիթհան սարք` գելազի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

12. Թվարկի՛ր` հնում Վրաստանում բուսայուղն ինչի՞ համար էին օգտագործում: 13. Ինչ ես կարծում, Ջավախեթիում ի՞նչն է կտավատի մշակաբույսի վերացման պատճառը: 14. Քննարկի՛ր` ի՞նչն է փոխարինել կտավատի օգտագործմանը ժամանակակից Վրաստանում:

Ջավախեթիում այնպես, ինչպես Արևելյան Վրաստանի մյուս պատմա-ազգագրական երկրամասերում, կտավատի ձեթով բուժում էին գոմեշներին, եզներին, կովերին: Առանց այդ ձեթը քսելու, այս կենդանիները չէին դիմանում, քանի որ նրանց կծում էին տզերը: Բոր ընկնելու դեպքում կտավատի ձեթը միակ դեղամիջոցն էր: Կտավատն օգտագործվում էր նաև կաշվի մշակման և ներկերի պատրաստման համար: Չունևորների հիմնական սնունդն էլ հաճախ կտավատն էր: Այն ժամանակ լուսավորության համար ևս կտավատի ձեթն էին օգտագործում, քանի որ ուրիշ միջոցներ գոյություն չունեին: Իսկ պասի օրերին վանքերը, ողջ բնակչությունը բուսայուղ էին օգտագործում: Այն ժամանակ առևտրային փոխադրամիջոցի` ուղտերի համար գյուղատնտեսական այս մթերքը մեծ քանակությամբ էր անհրաժեշտ: Ջավախեթիից և Սամցխեից կտավատի ձեթն արտահանում էին այլ վայրեր: Սամցխե-Ջավախեթիում 50-ից ավելի ձիթհան կար: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

15. Տետրի մեջ գծի՛ր և լրացրո՛ւ աղյուսակ. ի՞նչն է փոխարինել կտավատի մշակաբույսի օգտագործմանը ժամանակակից Ջավախեթիում:

62

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Կտավատի օգտագործման նպատակը հնում

Փոխարինող միջոցները

Դեղամիջոց

Քսուքներ

Լուսավորման միջոց

...


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԸ Այսօր Ջավախեթիում տեղի բնակչության հիմնական գործունեությունը կրկին գյուղատնտեսությունն է, իսկ երկրամասի առաջատար բնագավառներն են դաշտա­ վարությունը և կարտոֆիլագործությունը: Հատիկայիններից հիմնականում ցորեն են ցանում, փոքր քանակությամբ` գարի, իսկ կորեկի և կտավատի մշակաբույսերն անհետացել են: Կարտոֆիլը Վրաստանում տարածվել է XIX դարի սկզբին, և դրանից հետո ամենամեծ քանակությամբ այն աճեցնում են Սամցխե-Ջավախեթիում: Տեղի սևահողը այս մշակաբույսի համար իդեալական է: Ջավախեթիում հայթայթվում է բնական հանածո` պեմզա (չեչաքար): Այն լավ շինանյութ է: Ջավախեթիում շատ են հանդիպում պեմզայի հանքարաններ, որտեղ աշխատում է տեղի բնակչությունը:

Կարտոֆիլը Վրաստանում Կարտոֆիլն ամերիկյան ծագում ունի: Վրաստան այն XIX դարի սկզբին ներմուծել են գերմանացիները: Դրանից հետո կարտոֆիլագործությունը գյուղատնտեսության մեջ վերածվեց տնտեսության առաջատար բնագավառներից մեկի:

Աղբյուր 9. Կարտոֆիլի ցանքը

Ջավախեթիի տնտեսության մեջ նշանակալի տեղ էր զբաղեցնում մեղվաբուծությունը: XVI դարում Ջավախեթիում շատ մեղվանոց կար, որտեղից ամեն տարի միջին հաշվով 600700 հազար կիլոգրամ մեղր էին ստանում: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

16. Տնտեսության ո՞ր բնագավառներն են զարգացած ժամանակակից Ջավախեթիում: 17. 5-րդ դասարանի «Մեր Վրաստանը» դասագրքից հիշի՛ր, թե ինչ տնտեսական-էկոնոմիկական կապեր ուներ Սամցխե-Ջավախեթին Քարթլիի հետ և ինչո՞ւ: 18. Կազմակերպե՛ք կարտոֆիլի ճաշատեսակների օր: Այդ նպատակով. ա) Նախօրոք համացանցից ծանոթացե՛ք կամ հարցրե՛ք ձեր ընտանիքի անդամներին, թե ինչ ճաշատեսակներ կարելի է պատրաստել: բ) Դպրոցում մրցույթ անցկացրե՛ք: գ) Պատրաստե՛ք ձեր ամենասիրած ճաշատեսակները և հյուրասիրե՛ք ձեր ընկերներին: Հատուկ մրցատյանը կառանձնացնի բոլոր համեղ կերակրատեսակները և կպարգևատրի հավաստագրերով:

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻ

63


3.5

ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ Ինչպիսի՞ բնակելի տներում են ապրում Սամցխե-Ջավախեթիում:

ԲԱՌԱՐԱՆ Երդիկ – տան կտուրին թողած բացվածք, որ ծառայում է՝ իբրև բնական լույսի թափանցման և ծուխը դուրս գալու միջոց: Կարապանի – տան դիմաց (մուտքի մոտ) կցակառույց: Դարանի – ստորգետնյա կամ ժայռափոր թունելների և սենյակների համակարգ:

Սամցխե-Ջավախեթիում առավելապես տարածված էին երկու տիպի բնակելի տներ: Գոյություն ունեին հարթ կտուրով (հողածածկ) տներ և երդիկ-գմբեթով դահլիճային (հազարաշեն) տիպի տներ: Սամցխեի դահլիճային տիպի տներն ունեին գմբեթաձև ծածկ: Այսպիսի տներում, հիմնականում, մեծ ընտանիքներն էին ապրում: Սամցխեի դահլիճային տիպի տունը փակ կացարան էր: Տուն հնարավոր էր մտնել միայն նրա դիմաց եղած «կարապանիով»` ճակատային փայտե պատշգամբով, և նրա բոլոր սենյակներն ու զետեղարանները արտաքին աշխարհի հետ միայն մեկ մուտքով էին կապվում: Մեսխական դահլիճի գմբեթաձև ծածկը, նման ձևի պատճառով, Սամցխեում երբեմն «ծիծեռնակի բույն» էին կոչում: Բոլոր տներն ունեին տարբեր բարձրության բազմանիստ գմբեթներ: Որոշ դահլիճային տիպի տների գմբեթը հասնում էր 18-20 աստիճանի:

Աղբյուր 1. Մեսխական դահլիճային տիպի կացարան

Վրաստան թշնամին հարավից նախ` Սամցխե-Ջավախեթի էր մտնում: Ուստի, տներն այնպես էին կառուցվում, որ զավթիչների համար դժվար նկատելի լինեին: Նման գյուղերում հայտնված մարդը դժվար էր կողմնորոշվում` գյուղում էր գտնվում, թե՞ չբնակեցված վայրում, քանի որ տները չէին երևում: Գյուղերը հիմնականում սարալանջերին էին կառուցում` հարավային արևի տակ: Տները իրար կողքի էին, կիսով չափ՝ հողի մեջ կառուցած: Ետին պատը գրեթե ամբողջությամբ հողի մեջ էր: Եթե գյուղը փռված էր սարի լանջին, հարթ

64

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6


Աղբյուր 2. Հարթ կտուրով տներ

կտուրով տներն այնպես էին կառուցած, որ մի տան տանիքը մյուսի համար բակի գործառույթ էր կատարում: Մեսխական գյուղերն ունեին եկեղեցի, հրապարակ, գյուղի աղբյուր և գերեզմանոց: Երդիկավոր – գմբեթավոր տան ընդհանուր տանիքի տակ, իրար կողք-կողքի միավորված էին հողածածկ տարբեր նշանակության երդիկավոր զետեղարաններ: Դրանք էին. շտեմարանը, կաթնամթերքը մշակելու և պահելու մասը, մառանը, գոմը և կենտրոնական շենքը՝ դահլիճում: Դահլիճի կողքին հաց թխելու վառարանն էր, իսկ գոմի կողքին` հարդանոցը: Մեսխական գյուղերում տարբեր թաղամասերի տներն իրար հետ կապված էին գաղտնի թունելներով: Անսպասելի հարձակման ժամանակ մի թաղամասի բնակիչները գաղտնի դռնով անցնում էին իրար մոտ: Որպեսզի գետնափոր տունը թշնամին պատահաբար չգտներ, ընտանիքը կարող էր աննկատելիորեն հարևանի տուն տեղափոխվել: Այսպիսի գետնանցումներով էին իրար հետ կապված նաև գյուղի թաղամասերը: Դրանց օգնությամբ կարելի էր պատսպարվել ստորգետնյա դարաններում: Դահլիճի հիմնասյան վրա պատկերված էր արև կամ լուսին: Անկախ դարավոր մեծ փորձություններից` սամցխեցիները և ջավախեթցիները պատշաճ կերպով էին կարողանում զվարճանալ: Նրանք դահլիճներում հացկերույթի ժամանակ երգում և պարում էին: Երգի հանդեպ մեծ սերն է նրանց դահլի­ ճում ստեղծել տվել կճուճներով գագաթ, որը ժողովրդական երգերին արձագանքի ֆոն էր ստեղծում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Դասի տեքստի և Աղբյուր 2-ի օգնությամբ բացատրի՛ր, թե ինչու էին ՍամցխեՋավախեթիում կառուցում հարթ կտուրով տներ: 2. Հիշի՛ր` ուրիշ որտե՞ղ էին կառուցում հարթ կտուրով տներ: Ինչ նմանություններ և տարբերություններ կան դրանց միջև: 3. Ի՞նչ ազդեցություն է ունեցել ՍամցխեՋավախեթիի պատմությունը կացարանների տեսակների վրա: 4. Ինչպե՞ս էին կապված կացարանները բնական միջավայրի, լանդշաֆտի հետ: 5. Կազմակերպե՛ք էքսկուրսիա ազգա­ գրական թանգարան: Համեմատե՛ք մեսխա­ կան և քարթլիական դահլիճները:

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻ

65


3.6

ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԸ ԵՎ ԲԵՐԴ-ԱՄՐՈՑՆԵՐԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ Ինչպե՞ս էին պաշտպանվում Սամցխե-Ջավախեթիում թշնամու ներխուժման ժամանակ:

Շալվա Ախալցիխելի Մեսխերն աչքի ընկնող մարտիկներ էին: Վրացական բանակում նրանք առաջին գծում էին մարտնչում: Առաջատար զորքի աչքի ընկնող հրամանատար էր Շալվա Ախալցիխելին, ով Թամար թագուհու ժամանակաշրջանում էր գործում: Առանձնահատուկ հերոսության համար ժողովուրդը նրան նվիրել է «Շավլեգո» երգը, որն այսօր էլ են երգում: Վրաց եկեղեցին նրան սրբերի շարքն է դասել, իսկ նրա հիշատակի օրը նշում են «Ախալցիխոբա» տոնակատարությունը:

Սամցխե-Ջավախեթին գտնվում է Վրաստանի հարավային ծայրամասում: Թշնամին Վրաստանի վրա հիմնականում այս երկրամասից էր հարձակվում: Այդ պատճառով տեղի բնակչությունը միշտ պատրաստ էր ինքնապաշտպանության: Գոյատևելու համար տեղացիները տարբեր միջոցների էին դիմում: Մնացած Վրաստանի նման այստեղ նույնպես բազմաթիվ բերդ-ամրոցներ և պահակակետ-աշտարակներ էին կառուցել: Դրանցից աչքի են ընկնում Խերթվիսին, Օքրոս ցիխեն, Ախալքալաքի, Ասպինձայի, Ախալցիխեի և Թմոգվիի բերդերը:

Աղբյուր 1. Թմոգվիի բերդը

«Շավլե՛գ, քո սև չուխան, Շավլեգո՛, Արյան մեջ ես թաթախել, Շավլեգո՛»:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Երաժշտության դասին լսե՛ք ժողովրդական «Շավլեգո» երգը և վերլուծե՛ք նրա տեքստը: Աղբյուր 2. Օքրոս ցիխեն

66

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6


Սամցխեում և Ջավախեթիում շատ կան ստորգետնյա և ժայռափոր թաքստոցներ` դարաններ: Պատերի վրա երկար քարեր էին շարում և վրայից հող լցնում: Նման կառույցը որոշ ժամանակ անց աննկատելի էր դառնում, քանի որ դարանի վրա լցված հողի վրա խոտ էր աճում: Ներսում կազմակերպում էին աղոթատեղ, հաց թխելու համար փուռ: Դարանները պատրաստվում էին՝ ըստ գյուղի մեծության: Համեմատաբար մեծ գյուղերի դարաններում 150-200 մարդ էր տեղավորվում: Բացի մուտքից, դարանն ուներ նաև ելք դեպի ջուրը: Դրանց կառուցմանը նպաստում էր նաև շրջակա միջավայրը: Դարաններ հիմնականում այնպիսի գյուղերում էին պատրաստված, որտեղ չկային բերդ-ամրոցներ և պաշպանության այլ միջոցներ:

Լեգենդ դարանների մասին Ըստ ժողովրդական ավանդազրույցի՝ անցյալում Ջավախեթիի վրա օսմանցիներ են հարձակվել: Թշնամին շրջապատել է գյուղերից մեկը, և բնակիչները չեն հասցրել փախչել: Երբ օսմանցիները գյուղ են մտել, ոչ մի մարդ չեն գտնել: Հետաքրքիրն այն էր, որ որոշ տներում օջախը դեռ վառվում էր, և ընթրիքի սեղանն էլ գցած էր: Զարմացած օսմանցիները չեն հասկացել, թե ուր պետք է գնացած լինեին վրացիները, և վերջում դատարկաձեռն վերադարձել են:

Սամցխեում կար թշնամուց պաշտպանվելու ևս մեկ միջոց: Այնտեղ, որտեղ գյուղին հեռու-մոտիկ ժայռեր կային, բնակիչներն այդտեղ ժայռը փորում էին և թշնամու ներխուժման ժամանակ թաքնվում էին խորշում: Այսպիսի արհեստական քարանձավները կոչում էին սախիզարեբի: Դրանք ժայռի մեջ այնպես էին հատվում, որ դրսից թշնամին չնկատեր: Քսաներորդ դարից սկսած Սամցխե-Ջավախեթիում ներխուժումներն ու ավերածությունները դադարեցին, ուստի ցանկացած տիպի պաշտպանական կառույց կորցրեց իր նշանակությունը: Այսօր դարանների մեծ մասը քանդված է, իսկ այն, ինչ մնացել է, միայն զբոսաշրջիկների համար դիտարժան վայր է հանդիսանում: Թամար թագուհին մեսխական լեգենդներում Լեգենդի համաձայն, մի անգամ, երբ Թամար թագուհին Վարձիայում էր գտնվում, անսպասելիորեն նրա ձին անհետանում է: Երբ թագուհին հետաքրքրվում է իր սիրելի ձիու ճակատագրով, ծառան պատասխանում է. «Թագուհի՛, ձեր ձին հին պարանը («ձվելի թոկի») կտրեց («ածղվիտա») և թաքցրեց («դամալա»)»: Դրանից հետո, մինչև օրս, Սամցխեում մի քանի գյուղ կոչեցին Ձվելի, Թոկի, Ածխղվետա և Դամալա:

Աղբյուր 3. Դարանի մուտքի դուռը

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

2. Դարանները բնորոշ էին միայն Հարավային Վրաստանին: Արևմտյան Վրաստանում դարաններ չէին կառուցում: Բացատրի՛ր` ինչո՞ւ: 3. Նկարագրի՛ր Աղբյուր 3-ը: Ինչ ես կարծում, ինչո՞ւ էր դարանի դուռը քարից:

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻ

67


3.7

ԱՌԵՎՏՈՒՐԸ, ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ Ինչպե՞ս դարձավ Ախալցիխեն երկրամասի գլխավոր քաղաք:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ինչի՞ մասին է խոսում այն փաստը, որ Ախալցիխեում 24 ուղղափառ եկեղեցի, ինչպես նաև՝ սինագոգ, մզկիթ և կաթոլիկ տաճարներ կային:

Աղբյուր 1. Ախալցիխեն XIX դարում

68

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Սամցխե-Ջավախեթիի քաղաքական, մշակութային և տնտեսական կենտրոնը Ախալցիխե քաղաքն է: Այն աշխարհագրական առումով շատ կարևոր խաչմերուկում է գտնվում: Այստեղ են հատվում Քարթլին, Իմերեթին, Գուրիան, Աջարիան և Ջավախեթին կապող ճանապարհները: Ախալցիխեի տարածքում մարդիկ դեռևս հնագույն ժամանակներից են ապ-­ րել: XII դարում քաղաքը մեծացավ: Երկրամասի կառավարիչներն այն Ախալցիխե կոչեցին: Պատմականորեն Ախալցիխեում 24 եկեղեցի կար: Բացի ուղղափառ տաճարներից, XII դարի վերջից այստեղ կային կաթոլիկ եկեղեցի, մահմեդականների աղոթատեղի` մզկիթ, իսկ XIX դարի 30-ական թվականներից` հայերի վերաբնակվելուց հետո, նաև՝ հայկական եկեղեցի: Ախալցիխեում զարգացած էր արհեստագործությունը, հատկապես` ոսկերչությունը: Ոսկերիչներին այստեղ անվանում էին «ղվինչեր»: Ախալցիխեում պատրաստում էին նաև պղնձյա սպասք, արծաթյա դրամապանակներ, թութունի ամաններ, շաքարամաններ: Առանձնահատուկ դիրքի պատճառով Ախալցիխում և, ընդհանրապես, Սամցխեում


Աղբյուր 2. Ախալցիխեն այսօր

զարգացած էր առևտուրը: Վաճառում էին ինչպես ներկրված մթերքներ, այնպես էլ տեղական արտադրանք` կաթնամթերք, հատիկայիններ, կտավատ, միրգ, մեղր: Առևտրով զբաղվում էին հիմնականում վրացի կաթոլիկները: Քաղաքում նրանք ունեին իրենց քարվանսարաները: Իմերեթիին տարբեր ապրանքներով ճիշտ այս վաճառականներն էին ապահովում: Վաճառքի էին տանում հրացաններ և ատրճանակներ: Արհեստավորները միավորված էին համքարություններում: Բացի Ախալցիխեից, տնայնագործությամբ և արհեստներով զբաղվում էին նաև գյուղերում: Վուշից և բրդից գործվածքներ էին գործում, կտավատի ձեթ էին քամում, սայլեր էին պատրաստում, կալսիչ և վարելու գործիքներ, կարում էին բաճկոններ, գլխարկներ, խուրջիններ, հաստ, այսպես կոչված, ջվալի պարկեր, գործում էին կարպետներ, պատրաստում փալաններ (համետներ): Պատշաճ մակարդակի վրա էին գտնվում խեցեգործությունը և փայտամշակումը: Հոնի, հացենու և պնդուկենու շիվերից կողովներ էին հյուսում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Աղբյուր 3. Ախալցիխեի շուկան

2. Համեմատի՛ր հին և նոր Ախալցիխեի կենտրոնը (Աղբյուրներ 1, 2): Ի՞նչ փոփոխություններ ես տեսնում: Ինչո՞վ կբացատրես դրանք: 3. Արհեստագործության ո՞ր տեսակներն էին զարգացած Ախալցիխեում: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻ

69


Աղբյուր 4. Չեչիլ և «կոխած» պանիր

Վերջին շրջանում հատկապես ավելացել է ելումուտը Սամցխե-Ջավախեթիի և նրա սահմանակից Վրաստանի հարևան երկրների` Թուրքիայի և Հայաստանի միջև: Ախալցիխեն վերածվել է ամբողջ տարածաշրջանի կենտրոնի: Թուրքիայից մեծ քանակությամբ կենցաղային իրեր և մանածագործական արտադրանք են ներկրում, իսկ Սամցխեից մեղր են արտահանում: Սամցխեում առևտրի կարևոր մթերք է պանիրը: Կովի կաթից պատրաստած յուղալի պանիրը տարածված է ողջ Վրաստանում, իսկ անյուղ պանիր հիմնականում հանդիպում է Սամցխե-Ջավախեթիում և Արևելյան Վրաստանի լեռնային մասերում: Այսպիսի պանիրը կոչվում է չեչիլ: Այն հյուսած ծամի ձև ունի: Չեչիլ պանրի նման է պատրաստվում նաև «կոխած» պանիրը, որի պատրաստման համար պանիրը թելթել են անում, աղ անում, վրան լցնում սերուցք և լավ խառնում: Որոշ ժամանակ անց այն պինդ սեղմում են կճուճի մեջ: Լցված կճուճի մեջ վրայից աղ են լցնում, մաքուր կտորով կապում բերանը և պահեստարանում բերանքսիվայր դնում տախտակի վրա: «Կոխած» պանիրը պուլիկների մեջ գրեթե մեկ տարի պահվում է և համարվում է հյուրին մատուցելու նրբախորտիկ: Այսօր Վրաստանում «կոխած» պանրի գինը երեք անգամ գերազանցում է սովորական պանրի գնին:

Վալեի և Կարծախի սահմանային-անցման կետերը Սամցխե-Ջավախեթիի ժամանակակից զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Թուրքիայի սահմանի վրա երկու (Վալեի և Կարծախի) մաքսային-անցման կետեր բացելը: Այս ճանապարհով ակտիվացել է տնտեսական հարաբերությունը հարևան երկրների միջև, և աճել զբոսաշրջիկների թիվը:

Աղբյուր 5. Վալեի սահմանային-անցման կետը

Աղբյուր 6. Կարծախի սահմանային անցման կետը

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

4. Ինչ ես կարծում, ինչի՞ համար էր անհրաժեշտ պանիրը երկար ժամանակով պահել: Նկատի՛ ունեցիր միջավայրը և պատմական պայմանները: 5. Ըստ քեզ, ինչո՞ւ է «կոխած» պանիրն ավելի թանկ, քան սովորականը: 6. Ավագների հետ պլանավորի՛ր այց շուկա: Թվարկի՛ր այն մթերքների ցուցակը, որոնք մտադիր ես գնել: Պարզի՛ր դրանց գինը, գրի՛ր մթերքների կողքին և հաշվարկի՛ր, թե որքան գումար է անհրաժեշտ քեզ: Իսկ մինչ այդ խնայողաբար ծախսի՛ր և տնտեսի՛ր անհրաժեշտ գումարը:

70

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6


ԻՆՉ ԳԻՏԵՄ ԵՎ ԻՆՉ ԵՄ ԿԱՐՈՂ 1. Պատասխանի՛ր հարցերին. • Հիշի՛ր՝ Սամցխեի տարածքում ո՞ր գետերի կիրճերում էին կառուցվում սանղդափուլեր:

• Սամցխե-Ջավախեթիում գյուղատնտեսական ո՞ր մթերքն են արտադրում մեծ քանակությամբ:

2. Գնահատի՛ր աղյուսակում տրված տեղեկությունները: Արտագծի՛ր տետրի մեջ և լրացրո՛ւ «Ճիշտ է – Սխալ է» աղյուսակը. Ճիշտ է

1. 2. 3. 4. 5.

Ջավախեթիում հայեր և դուխոբորներ են ապրում: Քուռը սկիզբ է առնում Սամցխեում: Ախալցիխեն հնում կոչվում էր Լոմսիա: Վարձիան գտնվում է Քվաբլիանի գետի կիրճում: Սամցխե-Ջավախեթիում դարաններն օգտագործում էին բերքը պահելու համար: 6. Մրգային լավաշը խնձորով է պատրաստվում: 7. Ջավախեթին սահմանակցում է Գուրիային: 8. Սամցխեում ավելի շատ լիճ կա, քան Ջավախեթիում: 9. Կտավատի ձեթ մինչև այսօր արտադրում են Ջավախեթիում: 10. Կոխած պանիրը պատրաստում են Ջավախեթիում ապրող հայերը:

Սխալ է

3. Սամցխե-Ջավախեթին աչքի է ընկնում բազմազգ բնակչությամբ:

Այդ թվում, ամենամեծաքանակը հայերն են: Ի պատիվ նրանց մշակույթի, դասարանում կազմակերպի՛ր հայկական մշակույթի երեկո:

4. Կազմակերպե՛ք

քննարկում` ի՞նչ նշանակություն ունի պետական լեզվի իմացությունը: Ի՞նչ է անհրաժեշտ նրա համար, որ Ջավախեթիում ոչ վրաց բնակչությունը վրացերեն սովորի: Ձևակերպե՛ք ձեր առաջարկությունները և ուղարկե՛ք Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովին:

5. Առաջարկությամբ դիմե՛ք

մունիցիպալիտետին ` արդյունաբերության ո՞ր ճյուղը կարելի է զարգացնել քո երկրամասում: Ո՞ր մասնագիտություններն են ամենահեռանկարայինները քո երկրամասի համար:

Սա Վարձիա՞ն է: Ո՞ր ժամանակվա է:

12-րդ դարի հուշարձան է:

6. Գրի՛ր ռեֆերատ` «ՍամցխեՋավախեթին՝ Վրաստանի հարավային դարպաս: Անցյալը և ներկան»:

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻ

71


ԲԱԺԻՆ 4. ԳՈՒՐԻԱ e

m

a

g

s

!

e

ko

malTayva

lx

T

paliastomis tba

is

o er

li p vnu

e

x l

la !

!

lesa CibaTi

nigvziani !

sufsa

!

m

!

ureki !

! jumaTi sufsa

d

z R v a

Txinvali

a

b ! natanebi SekveTli !

na t

!

l

ane b

o

b

! laiTuri

i

i a v

grigoleTi

arki

o

k

S

Այս բաժնում կուսումնասիրես Արևմտյան Վրաստանի պատմաազգագրական երկրամաս Գուրիան: Կիմանաս, թե ինչ կարևոր դեր է կատարել անցյալում այս երկրամասը և ինչ գործառույթ ունի, ինչ ազդեցություն ունի աշխարհագրական դիրքը նրա տնտեսական զարգացման վրա: Կիմանաս, թե ինչ նշանակալի ռեսուրսներ ուներ հնում և ինչ ունի այսօր, ինչ հանգստավայրեր կան Գուրիայում, և ինչ դեր ունի զբոսաշրջությունն այս երկրամասի կյանքում, ինչպիսին էին բնակելի և տնտեսական կառույցները Գուրիայում, կծանոթանաս այս երկրամասի տեսարժան վայրերին, բանահյուսությանը, ավանդույթներին և ժողովրդական ծեսերին ու սովորույթներին:

i

! .

! naruja

!

a

!

pirobiTi aRniSvnebi dasaxlebuli punqtebi

! . ! . ! !

W

mxaris centri municipalitetis centri sxva dasaxlebuli punqti kurorti

gzebi avtomagistrali gzatkecili rkinigza

sazRvrebi avtonomiuri respublikis istoriul-geografiuli provinciis daculi teritoriis

hidrografia mdinare tba, wyalsacavi Waobi

72

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

sxva aRniSvnebi simaRliTi niSnuli uReltexili

! Wanie


g

r

e

l !

T

e

s

lanCxuTi ! . !

CibaTi qvemo SuxuTi

!

nigoiTi

i

!

i

o

!

japana

m

!

e

ganaxleba !

mamaTi

! burnaTi

!

umaTi

a

Coxatauri 1204 ! . ! m. sayinule

!

nagomari qveda nasakirali

bukiscixe

!

b

! nabeRlavi

ozurgeTi

naruja

! Semoqmedi! vakijvari

1705

! gomi

! Cxakoura

n at

! WanieTi

u fs

T

! .

e

!xidisTavi

s

ri

i

r

a

m. zotiswveri

! zoti

ne bi

kur. baxmaro !

x

e

s

T

i

a

i

m. mefiswyaro

s

e m. sayornia

i

q

m 2755

e

1705

d xeTi

a

v

a

a

samcxe-j

r

a

0

5km

73


4.1

ԳՈՒՐԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Ինչպիսի՞ն են Գուրիայի աշխարհագրական դիրքը և բնական պայմանները:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ըստ քարտեզի որոշի՛ր՝ (էջ 72-73). ա) Վրաստանի ո՞ր երկրամասերն են սահմանակցում Գուրիային: բ) Ենթադրությո՛ւն արա՝ լեռնային Գուրիան է ավելի խիտ բնակեցված, թե՞ հարթավայրայինը:

Գուրիան Արևմտյան Վրաստանի ամենափոքր պատմաազգագրական երկրամասն է: Անցյալում Գուրիան հասնում էր ավելի հարավ` մինչև Ճորոխի գետի գետաբերանը: Սակայն Վրաստանում իշխանությունների միջև ներքին սահմանները տարբեր պատճառներով հաճախ փոխվել են: Գուրիան գտնվում է Սև ծովի ափին: Չնայած դրան, այն միայն հարթավայր չի ներառում. այստեղ կա նաև լեռնոտ և սարերով ու բլուրներով ռելիեֆ: Չոխատաուրին լեռնային Գուրիան է, իսկ Օզուրգեթին` հարթավայրայինը: Գուրիայի լեռնային մասը գտնվում է Մեսխեթիի լեռնաշղթայի հյուսիսային և հյուսիսարևմտյան լանջերի վրա: Գուրիայի հարթավայրային մասում հիմնականում ցածրավայրեր են և ոչ մեծ սարեր ու բլուրներ: Ցածրավայրում արևադարձային կլիմա է, ուստի այստեղ աճում են մերձարևադարձային մշակաբույսեր` ցիտրուսներ և թեյ: Գուրիայի գլխավոր գետը Սուփսան է: Պալիաստոմիի լճի հարավային մասը ևս սահմանակցում է Գուրիային և Սամեգրելոյին: Գուրիայում կան ինչպես լեռնային, այնպես էլ ծովային հանգստավայրեր:

Աղբյուր 1. Ասկանա գյուղի մերձակայքը

Աղբյուր 2. Նաբեղլավի գյուղը

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

2. Համեմատի՛ր Աղբյուր 1-ը և Աղբյուր 2-ը: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ ես տեսնում: Ըստ քեզ՝ ո՞րն է լեռնային գյուղը:

74

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6


Աղբյուր 3. Մալթաղվա

Աղբյուր 4. Կոլխեթիի ազգային պարկը

Գուրիան օգտակար հանածոներով աղքատ երկրամաս է: Սուփսայի մերձակայքում մի քանի հորատանցք կա, որտեղ նավթահանույթ է իրականացվում, սակայն այնքան փոքր է նավթի պաշարը, որ չի կարող այս երկրամասի տնտեսական կյանքում նշանակալի դեր կատարել: Շինանյութերից Սուփսա գետում կա խճաքար և ավազ: Նաբեղլավի գյուղում է գտնվում հանքային ջրի հանքավայրը: Գուրիայում հայթայթվում է առանձնահատուկ կավ, որը «Ասկանայի կավ» է կոչվում: Դեռևս հնուց այն օգտագործվել է դեղագործության և մանածագործության մեջ, պարֆյումերիայում: Դրանից օճառ էին պատրաստում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

3. Քարտեզի վրա (էջ 72-73) գտի՛ր դասի մեջ նշված աշխարհագրական օբյեկտները: Աղբյուր 5. Ասկանայի կավերը

ԳՈՒՐԻԱ

75


4.2

ԳՈՒՐԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԸ Տնտեսության ի՞նչ բնագավառներ են զարգացած Գուրիայում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Անցած դասերից հիշի՛ր՝ Վրաստանի ուրիշ ո՞ր երկրամասերում էր տարածված թառմային տեսակի որթատունկը:

Գուրիայի հիմնական տնտեսական գործունեությունը միշտ հողագործությունն է եղել: Շոգ և խոնավ կլիման հարթավայրում չէր տալիս անասնապահության զարգացման հնարավորություն, իսկ լեռնային մասում խոշոր եղջերավոր անասուններ մինչև օրս փոքր քանակությամբ են պահում: Անցյալում Գուրիայում հատիկային մշակաբույսերից աճեցնում էին ցորեն (սարահարթային վայրերում), մոգար, եգիպտացորեն, լոբի և հազվադեպ` գարի: XVIII դարից առաջատար մշակաբույսի վերածվեց եգիպտացորենը: Գուրիայի գյուղերում, Արևմտյան Վրաստանի մյուս պատմաազգագրական երկրամասերի նման, տարածված է խաղողի թառմային որթատունկը, բայց նրանցից ամենահայտնին «ադեսան» է: Գուրիայում ծառերին «մագլցած» որթատունկից խաղողը հավաքելու համար օգտագործում են քթոցներ:

Ինչո՞ւ են որթատունկն անվանել ադեսա:

Աղբյուր 1. Քթոցի մեջ հավաքած իզաբելա (ադեսա)

Ինչո՞ւ է Արևմտյան Վրաստանում ամենից տարածված որթատունկը կոչվում ադեսա: Ադեսայի իսկական անվանումը իզաբելա է: Այն ամերիկյան ծագման որթատունկ է: Վրաստան են ներմուծել XIX դարում, Ուկրաինայի նավահանգստային քաղաք Օդեսայից և սկզբնական շրջանում Գուրիայում են աճեցրել: Տեղացիները նրա անվանումը չգիտեին, և քանի որ քաղաք Օդեսայից էր բերված, անվանեցին «ադեսա»: Տեղական վրացական տեսակների համեմատ, իզաբելան մի մեծ առավելություն ունի. որթատունկին սրսկում անհրաժեշտ չէ և հեշտությամբ աճում է նաև բարդ բնական պայմաններում:

Թեյի թուփը Վրաստանում առաջին անգամ հայտնվել է Գուրիայում, XIX դարի սկզբին, իսկ XX դարում թեյի արտադրությունը վերածվեց ամենալայն տարածված տնտեսական գործունեության: Թեյի մշակաբույսի զարգացման համար Վրաստան հրավիրեցին չինացի մասնագետ Լաո Ջին Ջաոյին, ով հաջողության հասավ և բարձր որակի թեյ արտադրեց: Վրաստանում այնպիսի քանակությամբ թեյ էին արտադրում, որ մի քանի երկրի պահանջմունք էր բավարարվում: Վերջին 25 տարվա ընթացքում Վրաստանում թեյի արտադրությունը նվազագույնի է հասել, քանի որ արտադրանքն այլ երկրներում այլևս չէր կարող վաճառվել, և անուշադրության մատնված թեյի պլանտացիաների մեծ մասը ոչնչացավ:

76

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6


Աղբյուր 3. Պնդուկի տունկերը Գուրիայում Աղբյուր 2. Լաո Ջին Ջաոն թեյի տնկարանային տնտեսությունում

Վրաստանի անկախության հռչակումից հետո, 1990-ական թվականներից Գուրիայում զարգացավ տնտեսության նոր բնագավառ` պնդուկի արտադրությունը: Այն նշանակալիորեն փոխարինեց թեյի տնկիներին և ցիտրուսի այգիներին: Գուրիայում պնդուկի տնկիների մակերեսը տարեցտարի ավելանում է: Վրաստանն աշխարհում չորրորդ տեղում է պնդուկի արտադրությամբ: Պնդուկի տնկիները հիմնականում տարածված են Գուրիայում և Սամեգրելոյում: Վրաստանում, այդ թվում՝ Գուրիայում, 2015 թվականին տարածվեց ասիական մարմարյա բզեզ վտանգավոր միջատը, որը 2016 թվականին՝ պնդուկի բերքը մասամբ, իսկ 2017 թվականին ամբողջությամբ ոչնչացրեց: Պետությունը բնակչության հետ միավորվեց՝ դրա դեմ պայքարելու համար:

Ինչո՞ւ էիր կասկածում:

Չգիտեի, որ Գուրիայում թեյ էին աճեցնում …

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

2. Ըստ քեզ, ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն պնդուկի արտադրության զարգացման համար: 3. Ինչ ես կարծում, ինչո՞վ կարող ես օգնել Գուրիայի բնակչությանը ասիական մարմարյա բզեզի դեմ պայքարում: 4. Համացանցում տեղեկություններ գտի՛ր, թե ինչ վիճակ է Վրաստանում վնասատուների դեմ պայքարի առումով: 5. Ըստ քեզ, ինչո՞վ է պայմանավորված նոր բնագավառների առաջացումը և հնի անհետացումը:

Աղբյուր 4. Զբոսաշրջիկները Գուրիայում

ԳՈՒՐԻԱ

77


4.3

ԳՈՒՐԻԱՆ՝ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԵՐԿՐԱՄԱՍ Ինչպե՞ս է զարգանում զբոսաշրջությունը Գուրիայում:

Գուրիան տարբեր տեսակի հանգստավայրերով հարուստ երկրամաս է: Զբոսաշրջությունը XXI դարում վերածվել է Գուրիայի բնակչության եկամտի գլխավոր աղբյուրներից մեկի: Այստեղ կան ծովային, լեռնային և բուժիչ-առողջարանային հանգստավայրեր: Գուրիայում են գտնվում Ուրեկիի, Շեկվեթիլիի և Գրիգալեթիի ծովային ափերը: Ուրեկին սևծովյա մյուս հանգստավայրերից առանձնանում է բուժիչ հատկություններ ունեցող մագնիսական ավազոտ լողափով: Բուժիչ ավազն այստեղ է բերել Սուփսա գետը, ինչը բուժվելու և հանգստանալու համար լավագույն պայմաններ է ստեղծել: Ուրեկին հատկապես երեխաներն են սիրում, քանի որ ավազոտ լողափը և ափի ոչ խորը ջուրը հարմար է նրանց համար, ովքեր լողալ չգիտեն: Ժամանակակից Շեկվեթիլին

Աղբյուր 1. «Բլեք սի արենա»

Շեկվեթիլիի հանգստավայրը հայտնի է մագնիսական բուժիչ ավազով և սոճու անտառով: Վերջին տարիներին, հատկապես նրանից հետո, երբ այնտեղ Կովկասում ամենամեծ համերգասրահը` «Բլեք սի արենան» և ատրակցիոնների զբոսայգին` «Ցիցինաթելան» բացվեցին, Շեկվեթիլի են գնում մեծաթիվ հովեկներ: Բացվել են նոր ընտանեկան հյուրանոցներ: Միջազգային փառատոների շրջանակներում ելույթ են ունենում համաշխարհային մակարդակի աստղեր: Տարբեր երկրներից այստեղ նրանց ունկնդրելու են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ: Իսկ դա ավելացնում է տեղի բնակչության եկամուտը:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ինչ ես կարծում, ի՞նչ դեր է կատարում համերգասրահը Շեկվեթիլիի՝ որպես հանգստավայրի զարգացման մեջ:

Աղբյուր 2. Ուրեկիի լողափը

78

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6


Նա, ով ծով չի սիրում, կարող է հանգստանալ հանրահայտ լեռնա-կլիմայական հանգստավայրում` Բախմարոյում: Ուրեկիի նման, Բախմարոն միաժամանակ և՛ հանգստավայր է, և՛ առողջարան: Այն ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա է գտնվում: Այստեղ միաձուլվում են լեռան և ծովի օդը, ինչը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ առանձնահատուկ կլիմա է ձևավորում: Հենց այս օդն ունի կանխարգելիչ և բուժիչ հատկություններ շնչառական ուղիներով հիվանդ մարդկանց համար: Գուրիայի լեռներում է գտնվում նաև ոչ պակաս հայտնի Գոմի լեռը:

Աղբյուր 3. Ձիարշավ Բախմարոյում

Ինչպե՞ս են հայտնաբերել Բախմարո հանգստավայրը Բախմարոյի օդի հազվագյուտ հատկություններն առաջին անգամ հայտնաբերել են XIX դարի 80-ական թվականներին այս երկրամաս ամառային արոտավայրեր բարձրացած հովիվները: Հովիվներից մեկը տուբերկուլյոզով հիվանդ է եղել, և Բախմարոյի օդը նրան վերջնականապես բուժել է: Դրանից հետո լուրն արագ տարածվել է, և նույն դարի վերջին, հատուկ բուժման նպատակով, Բախմարո էին տանում ծանր հիվանդ մարդկանց:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

2. Քարտեզի վրա (էջ 72-73) գտի՛ր. ա) Բնակավայրեր, որ կանցնես Ուրեկիից դեպի Բախմարո տանող ճանապարհին: բ) Բախմարո հանգստավայրը և Գոմի լեռը: Ի՞նչ նմանություններ և տաբերություններ կան դրանց գտնվելու վայրերի միջև: գ) Գուրիայում առկա լեռան և հարթավայրի հանգստավայրերը: 3. Դու որտե՞ղ կցանկանայիր հանգստանալ: Բացատրի՛ր, թե ինչու: 4. Պատրաստի՛ր շնորհանդես «Շեկվեթիլի հանգստավայրի զարգացման հեռանկարները» թեմայով: Մինչ այդ. ա) Տեղեկություններ գտի՛ր (համացանցից, հարցազրույցի միջոցով և այլն) Շեկվեթիլիի հանգստավայրի մասին: բ) Ո՞ր բիզնեսը կարող է լինել ամենաշահութաբերը: գ) Գրի՛ր երաշխավորություններ տեղի բնակչության համար, որպեսզի նրանց եկամուտն ավելանա: 5. Հայթայթի՛ր տեղեկություններ Վրաստանում հայտնի հանքային ջրերի մասին:

Նաբեղլավի Վրաստանում 730-ից ավելի տեսակի ջերմային և հանքային ջուր կա: Դրանց հազվագյուտ հատկությունները հայտնի են դեռ հնուց: Տեղի բնակիչներն այս ջրերն օգտագործում են տարբեր հիվանդություններ բուժելու համար: Այսպիսի շատ աղբյուրների տեղում առողջարաններ են ստեղծվել: Այսպիսի վայրերից մեկն է Նաբեղլավի գյուղը, որն այսօր արդեն հանգստավայր է հանդիսանում: Նրա մոտակայքում 1905 թվականին հանքային ջրի հանքավայր են հայտնագործել: Տեղի բնակչությունն ուշադրություն է դարձրել մի աղբյուրի, որին միշտ մոտենում էին եզները: Գիտնականներն այն ուսումնասիրել են և պարզել, որ հանքային ջուրը բուժիչ հատկություններ ունի: Այսօր Նաբեղլավին 20-ից ավելի երկիր է արտահանվում: ԳՈՒՐԻԱ

79


4.4

ԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԳՈՒՐԻԱՅՈՒՄ Ինչպե՞ս և ի՞նչ շինանյութով էին Գուրիայում կառուցում տները: Գուրիայում բնակեցման տեսակը, բնակելի և տնտեսական կառույցները համարյա նույնպիսին են, ինչպիսին Իմերեթիում և Սամեգրելոյում: Բակերում և տնամերձերում գտնվում են բնակելի և տնտեսական կառույցները: Տներն, ըստ հնարավորության, բլուրների վրա են կառուցված: Բարձրալեռ Գուրիայում մի գյուղի տարբեր թաղամասեր այնքան հեռու են գտնվում իրարից, որ տարբեր գյուղերի են նման: Ներքին Գուրիայում տները իրար կողքի են կառուցված: Բակերն ու տնամերձերը լավ խնամված են և կանաչապատ: Դարեր շարունակ Գուրիայում տներն անպայման փայտից էին կառուցվում: Դրանք միահարկ էին և բավականին բարձր ցցերի վրա էին կանգնած: Բակում տարբեր տնտեսական կառույցներ կային. խաղողքամիչ, եգիպտացորենի ամբար, խոզանոց, գոմ և ամառային խոհանոց: Գլխավոր բնակելի տունը ծածկված էր ղավարիով` մշակված բարակ տախտակով, կամ հազվադեպ` կղմինդրով, իսկ օժանդակ շինությունները` հատուկ խոտով` բոշխով:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Համեմատի՛ր Աղբյուր 1-ը և 2-ը: Ինչո՞վ են տարբերվում դրանք: Ո՞ր տունն է բնակման համար ավելի լավ:

Աղբյուր 1. Ընտանիքը բոշխածածկ տան դիմաց: XIX դարի երկրորդ կես

Աղբյուր 2. Օդա-տուն

80

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6


ԱՌԱՋԱԴՐԱՆՔ Աղբյուր 3. Գուրիացներ: XIX դարի երկրորդ կես

Գուրիայում հաճախ եկեղեցիները նույնպես փայտից էին կառուցում: Փայտյա եկեղեցիները, ի տարբերություն ավանդական շինանյութով կառուցված տաճարների, հեշտորեն քանդվում և թշնամու ներխուժումների ժամանակ այրվում էին: Բախմարոյի եկեղեցուց բացի, Գուրիայում մինչև մեր օրեր չի հասել ոչ մի փայտաշեն եկեղեցի:

2. Նկարագրի՛ր Աղբյուր 3-ը: Գուրիացիների հագուստը համեմատի՛ր քեզ հայտնի այլ երկրամասերի բնակչության հագուստի հետ: 3. Հիշի՛ր` ինչո՞ւ էին Գուրիայում և Արևմտյան Վրաստանում բնակելի կառույցները փայտից կառուցվում: 4. Հիշի՛ր անցած նյութը և ենթադրությո՛ւն արտահայտիր` ե՞րբ կարող է կառուցված լինել Բախմարոյի եկեղեցին:

Աղբյուր 4. Բախմարոյի եկեղեցին

XX դարում զարգացել են մարդկանց գիտելիքն ու հնարավորությունները: Մասնագետները Կոլխեթիի դաշտավայրում շատ ճահիճներ են չորացրել, ինչի պատճառով մերձծովյա երկրամասերում խոնավությունը նվազել է: Գիտնականները հայտնագործել են նոր շինարարական տեխնոլոգիաներ և ստեղծել են տարբեր շինանյութեր: Այս փոփոխություններից հետո հնարավոր դարձավ ավելի հարմարավետ և բարեկարգ տներ կառուցել: Գուրիայում նոր շինությունները հիմնականում կառուցվում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ուստի հին տիպի փայտյա տներ համարյա այլևս չեն կառուցում: Ծովափնյա հանգստավայր Գրիգոլեթիում հարմարավետ տները կառուցվել են ծովից 20 մետր հեռավորության վրա:

Աղբյուր 5. Գրիգոլեթի

ԳՈՒՐԻԱ

81


4.5

ԳՈՒՐԻԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ Ինչո՞վ են առանձնանում գուրիական երգերը:

Գուրիացիները երգում էին ոչ միայն խրախճանքների, հարսանիքների, այլև աշխատանքի ժամանակ: Նրանց երգը համաձայնեցված էր աշխատանքի գործընթացին: Այն հեշտացնում և արդյունավետ էր դարձնում աշխատանքը, նրան բովանդակություն և զվարթություն շնորհում: Գուրիական երգի մեջ ձայնի բարձրությամբ առանձնանում են գուրիական «կրիմանճուլի» երգերը: Լավ կատարված «կրիմանճուլի» երգը հնարավոր է լսել երեք-չորս կիլոմետր հեռավորությունից: Երգի ձայնի այսքան հեռու տարածության վրա տարածվելուն նպաստում էին նաև Գուրիայի լեռները: Գուրիայում լավ երգիչներին գնահատելը ավանդույթի էր վերածվել: Նրանց մասին խոսում էին տասնյակ տարիների ընթացքում և չէին մոռանում: Աղբյուր 1. Գուրիացիների ընտանիք

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ի՞նչ երաժշտական գործիքներ ես տեսնում (Աղբյուր 1): Ինչի՞ մասին է խոսում դա:

Աղբյուր 2. Կրիմանճուլի կատարողները

Անզոր Էրքոմաիշվիլի Անզոր Էրքոմաիշվիլին ոչ միայն գուրիական երգի կատարող է, այլ նաև հավաքող: Նրա տոհմի ներկայացուցիչները 300 տարի երգեցողությամբ են զբաղված: Նրան երգել է սովորեցրել պապը` Արտեմը: 3-4 տարեկանում առաջին անգամ է բեմ բարձրացել պապիկի հետ: Դրանից հետո բեմի վրա է և տարիներ շարունակ ղեկավարում է «Ռուսթավի» համույթը: Նրա անվան հետ է կապվում ժողովրդական երգերի հանրահռչակումը:

82

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Աղբյուր 3. Եգիչ, երգչախմբային դիրիժոր, ժողովրդական երգեր հավաքող Անզոր Էրքոմաիշվիլին


Գուրիայում հանրահայտ էր նաև աշխատանքային «Ղանուրի կամ նադուրի» երգը, որը կատարվում էր աշխատանքի ընթացքում` եգիպտացորենը մարկեղելու ժամանակ: Մարկեղով հողի փխրեցումը զուգակցվում էր երգի տեմպով, մարկեղը խփելը և երգը ռիթմիկ պետք է լինեին, երգելով ժամանակն ավելի արագ էր անցնում, և համատեղ աշխատանք կատարողներն էլ համեմատաբար քիչ էին հոգնում: Գուրիայում լայնորեն տարածված էր նաև «Էլեսա» երգը: Այս երգը կատարում էին բեռ բարձրացնելիս կամ տեղափո­ խելիս: XX դարի սկզբին Գուրիայում քիչ կային սայլերի անցնելու համար պիտանի ճանապարհներ: Շինարարության համար անհրաժեշտ փայտանյութը՝ անտառից և ձմեռվա պաշարն արտից շալակով կամ ուսի վրա դրած էին հանում: Մի տեղից մյուսը տեղափոխելու համար մեծ աշխատուժ էր անհրաժեշտ: Իսկ գուրիացիները առանց երգելու բեռների փոխադրումն անհնար էին համարում: Երգն ուներ սկսող-երգող և ղեկավար: Քանի դեռ բեռը վտանգավոր տեղում էր, «Էլեսան» մի ձայնով էին երգում, բայց երբ բեռն անվտանգ տեղ էին հանում, այդ ժամանակ «միանձայն դիկտատուրան» վերանում էր, և երգը երկձայն, ավելի ուրախ և անհոգ էր կատարվում:

Էլեսան առանց բանաստեղծության երգ էր.

Էլեսա դա ասծի բիճո, Էլեսա դա դասծի բիճո, Էլեսա դա գասծի բիճո: Այս բառերն ասում էր առաջնորդը, իսկ մնացածները հետևում էին և ձայնակցում նրան. Էլեսա դա վիո, վիո , օօ: Երբ բեռը հասցնում էին նշանակման վայր, սկսում էին «Էլեսան» ավելի արագ տեմպով երգել. Էլե, էլե, էլե-հա, էլեսա դա վիո վիո դա իո:

Աղբյուր 4. Նադի

Գուրիայում տարածված տարբեր երգային ավանդույթները` Նադին, Էլեսան և Կրիմանճուլին, մինչև քսաներորդ դար ակտիվորեն կատարվում էին ամենօրյա կյանքում: Վերջին ժամանակներում «Էլեսայի» ավանդույթը մոռացության է տրվել, և «Նադին» ևս այդքան հաճախ չեն երգում, ինչպես հնում: Գուրիայում երգում էին նաև այգեկութի ժամանակ: Այս երգերն են «Ադիգելան» և «Ագունան»: Երգիչների երկու կամ երեք խումբ էր մրցում: Հատկապես հարսի և փեսայի կողմից հարսանիքի եկած խնամիներն էին մրցակցում: Այսօր այս ավանդությունը ևս մոռացության է տրվել: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

2. Ինչ ես կարծում, ի՞նչն է պատճառ հանդիսացել «Էլեսայի»՝ ամենօրյա կյանքից անհետանալու համար: 3. Անցած նյութից հիշի՛ր, բացի Գուրիայից, ուրիշ ո՞ր երկրամասին է բնորոշ երգով մրցակցելը: 4. Ըստ քեզ, ինչպե՞ս կարելի է ապագա սերունդների համար պահպանել բանահյուսական նմուշները:

ԳՈՒՐԻԱ

83


4.6

ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԳՈՒՐԻԱՅՈՒՄ Ինչպիսի՞ն են գուրիական մարզական խաղերը:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. «Լելոբուրթին» ժամանակակից աշխարհում հանրահայտ ո՞ր խաղն է հիշեցնում: Ի՞նչ նմանություն և տարբերություն կա այդ երկու խաղերի միջև: 2. Բովանդակությամբ ո՞ր խաղին է նման «ճակունոբան»: 3. Ենթադրությո՛ւն արտահայտիր` ինչո՞ւ այլևս չեն խաղում «ճակունոբա»: 4. Տեղեկություններ հայթայթի՛ր Ամերիկայում գուրիացի ձիավորների մասին: Ի՞նչ ես կարծում, նրանք ինչո՞ւ էին մեկնել հեռավոր երկիր: 5. Փորձե՛ք համադասարանցիների հետ սպորտի դասին կենդանացնել «լելոբուրթոբա» կամ «ճակունոբա» խաղերը: Դրա համար նախօրոք պատրաստե՛ք համապատասխան գնդակ:

84

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Վրաստանում ժամանակի ընթացքում տարբեր ժողովրդական մարզական խաղեր են տարածված եղել: Մարդիկ տոնակատարությունների ժամանակ ոչ միայն պարում էին և երգում, այլ նաև ասպարեզ էին դուրս գալիս և մրցակցում իրար հետ: Դա նրանց օգնում էր մարզվել և ֆիզիկապես վարժվել: Գուրիայում մինչև օրս պահպանվել են այնպիսի մարզական խաղեր, ինչպիսիք են «լելոբուրթին», «ճակունի/ճակունոբան» և «դողին»`ձիարշավը: Բախմարոյում մինչև օրս ձիարշավ կազմակերպվում է: «Լելոբուրթիի» ժամանակ իրար հետ մրցում են երկու թիմերի անդամները` տարբեր թաղամասերից, կամ՝ ամուսնացածները և չամուսնացածները: «Լելոբուրթին» սկսելիս, խաղահրապարակի կենտրոնում վերև նետած գնդակը ով բռնում էր, նա փորձում էր հանդիպակաց շրջանը հատել և փախչել: Հակառակորդները փորձում էին խլել գնդակը: Հաջող առաջընթացի դեպքում, ձգտում էին դեպի հակառակորդ կողմի թիկունքը, այսինքն` դեպի «լելո»: Եթե գնդակը կորցնեին, այժմ արդեն հակառակորդ կողմն էր փորձում նույն գործողությունն անել: Հաղթող էր հայտարարվում նա, ով ավելի շատ «լելո» էր խփում: Խաղացողների թիվը սահմանափակ չէր:

Աղբյուր 1. Լելոբուրթին Շուխեթիում

Գուրիայում համընդհանուր տարածված էր նաև «ճակունոբան»: Ճակունի էր կոչվում փայտը, որի երկարությունը պետք է խաղացողի հասակին լիներ: Ճակունի պատրաստում էին ծառի ճյուղից: Նրա հիմքը պետք է ծռված լիներ: Ճակունոբա խաղալու գնդակը բռունցքի չափ պետք է լիներ: Ընդունված էր գնդակը պատրաստել կենդանու մորթուց, փայտից, հազվադեպ՝ բրդից, որը կաշվով էին պատում: Այստեղ ևս գնդակը լելո պետք է խփեին, միայն թե ճակունիի հարվածով: Ներկայում «ճակունոբան» արդեն մոռացված խաղ է:


ԻՆՉ ԳԻՏԵՄ ԵՎ ԻՆՉ ԵՄ ԿԱՐՈՂ 1.  Բուժիչ հանգստավայրերն ու դրանց նշանակումը Գուրիայի գլխավոր արժանիքներից են լեռնային և հարթավայրային հանգստավայրերը: Տետրիդ մեջ լրացրո՛ւ աղյուսակը և համացանցի օգնությամբ գնահատի՛ր` ո՞ր հանգստավայրն ինչ նշանակում ունի: Աղյուսակ. Գուրիայի լեռնային և հարթավայրային հանգստավայրերը Հանգստավայրեր

ԲԱՌԱՐԱՆ Խաղացանկ – թատրոնում, էստրադայում, համերգին կատարված ստեղծագործությունների ամբողջություն:

Նշանակում

Բախմարո Ուրեկի

2.  Գուրիական երգերի համերգ

• Երաժշտության ուսուցչի հետ կազմակերպի՛ր գուրիական երգերի համերգ: Մինչև համերգն անցկացնելը, դասարանում իմացի՛ր, թե որ գուրիական երգերն են ամենից հանրահայտները:

• Գուրիական երգերի ծանոթացի՛ր կայքէջում. http://www.

alazani.ge/Guria-guruli-simgerebi-sagaloblebi-kutxe5.html

• Ընտրի՛ր այն երգերը, որոնք ամենից շատ կհավանես: • Ի մի բերե՛ք ձեր ընտրությունը և կազմե՛ք երգացանկ: • Լսե՛ք դասարանոմ ընտրված երգերը: • Քննարկե՛ք ունկնդրած երգերը և անվանե՛ք գուրիական երգի առանձնահատկությունները:

• Համեմատե՛ք այլ պատմա-ազգագրական երկրամասերի

երգերի հետ: Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան դրանց միջև:

3.  Մարզական խաղեր

• Հայթայթի՛ր տեղեկություններ (օրինակ` լեգենդ,

զրույց, իրական պատմություն) Վրաստանի տարբեր երկրամասերում տարածված մարզական խաղերի մասին:

• Պատրաստե՛ք պատի թերթ, որոնք կնվիրեք մարզական խաղերին:

ԳՈՒՐԻԱ

85


ԲԱԺԻՆ 5.

ՌԱՃԱ-ԼԵՉԽՈՒՄԻ n a

s

nu r

orbeli

! cageri .

!

a

m e g r

a

l

ja

lailaSi !

e

l e C x u m i

q

!

! xvanWkara r

i

!

tviSi!

Sareul

reulamRvi

sayinul mRv

r

m. xvamli m

Sa

c x en i

o

ya li

l

lajanurhesi

sw

2001

e

xarisTv muradas a mRvime

naqeralas uR r pirobiTi aRniSvnebi dasaxlebuli punqtebi

! . ! !

mxaris centri municipalitetis centri sxva dasaxlebuli punqti

hidrografia mdinare tba, wyalsacavi myinvari

kurorti

gzebi gzatkecili

sazRvrebi saxelmwifos istoriul-geografiuli provinciis

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

e

s

muxura !

! .

86

l

v

2565 uR

a

Այս բաժնում կիմանաս, թե ինչպես է առաջացել ՌաճաԼեչխումին, ինչ բնականաշխարհագրական միջավայր է այնտեղ, ինչ լեգենդ է կապված նրա հետ, ինչպես էին ազդում տնտեսության բնագավառների զարգացման վրա միջավայրը և բնական ռեսուրսները, ինչ առանձնահատկություն ունի կացարանը, կյանքի ոճը, ինչու է բնակչությունը արտագնա աշխատանքի մեկնում: Կկռահես, թե ինչու դարձան ռաճացիները վաճառականներ, ինչպիսի հարաբերություն ունեն նրանք հարևանների հետ, ինչն է խոսում նրանց հանդուրժողականության մասին, ինչ խնդիրներ կան Ռաճա-Լեչխումիում և որոնք են դրանք հարուցող պատճառները:

sxva aRniSvnebi simaRliTi niSnuli uReltexili karstuli mRvime aeroporti

!


e T

!

i

i

s q ya l

i

z

r

r

u ni sw lu

e

m

oni . !

o

wesi !

je jo r

R ar ul

r q a

W

a

W

o

! kur. Sovi

qe di

e

a T

i

mamisonis uR.

c

a

!

i

a

3938 m. xalawa

a !kvaisa

s

xarisTvala Saoris i das a ! wyalsacavi ime 1217

!

! kur. uwera

Sareulas ambrolauri ! mRvime ula Sua sxvava sxvavas sayinules nikorwminda sayinule mRvime ! xotevi !

as

e

! .

Wiora

a

!

ar

a

la

anWkara rio ni

m

e

r

riceu

uravi !

vsadmeli e

! Rebi

-k

3609

x

q!

av

i q ed e i ! d r a W a e l glola 2820 m. Soda

i

m

f

d

u

a

s

mT

d

e

x

a

o

d

C

nis m T i s

S

2565 uR. lanqori

i

kasio

3216

e

e

!

kav

T

n

l

s

u

r

i

i

d

l

q

a

r

T

ralas uR. W r

!e

0

6km

87


5.1

ՌԱՃԱ-ԼԵՉԽՈՒՄԻԻ ԱՆՑՅԱԼԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ Ինչպե՞ս մասնատվեց միասնական Թակվերին Ռաճայի և Լեչխումիի, և ինչ աշխարհագրական դիրք ունեն նրանք:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Հիշի՛ր, թե Վրաստանի ուրիշ ինչ պատմաազգագրական երկրամաս է բաժանվել երկու մասի: 2. Ո՞ր երեք միկրոտարածաշրջաններն են առանձնացվում Ռաճայի տարածքում: Ի՞նչ տարբերություն կա նրանց աշխարհագրական միջավայրերի միջև: 3. Նկարագրի՛ր Աղբյուր 1-ը: Ի՞նչ տեղեկություն կարող ես ստանալ Ռաճայի մասին այս աղբյուրից: 4. Քարտեզի վրա (էջ 86-88) գտի՛ր Ռաճայի գլխավոր գետը: Հիշի՛ր՝ ո՞ւր է թափվում այն: Ո՞րն է Լեչխումիի գլխավոր գետը:

88

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Ռաճան և Լեչխումին Արևմտյան Վրաստանի պատմաազգագրական երկրամասեր են: Իրար կողք-կողքի գտնվող այս երկրամասերը Կենտոնական Կավկասիոնիի հարավային լանջին են գտնվում: Ե՛վ Ռաճան, և՛ Լեչխումին լեռնային երկրամասեր են: Դրանցից երկուսում էլ հանդիպում են ինչպես ցածր լեռնային, այնպես էլ բարձրալեռ ռելիեֆներ: Այսօրվա վարչատարածքային բաժանմամբ, Ռաճան Օնիի և Ամբրոլաուրիի մունիցիպալիտետներն է ներառում, իսկ Լեչխումին` Ցագերիի մունիցիպալիտետը: Միևնույն ժամանակ Ռաճան բաժանում են Վերին, Ստորին և Լեռնային Ռաճայի: Վերին և Լեռնային Ռաճան Օնիի մունիցիպալիտետում են, իսկ Ստորինը` Ամբրոլաուրիի: Այսօր Ռաճան և Լեչխումին ինքնուրույն տարածքային միավորներ են, բայց պատմականորեն այս երկու երկրամասերը մեկ պատմա-ազգագրական մարզ են ներկայացրել, որը կոչվում էր Թակվերի: Թամար թագուհու ժամանակ, XII դարում Ռաճան և Լեչխումին (Թակվերին) մեկ էրիսթավի էր կառավարում: Թամարի թագադրմանը, 1184 թվականին, ներկա էր «Կախաբերը` Ռաճայի և Թակվերիի էրիսթավին»: Ավելի ուշ Թակվերիից անջատվեց Ռաճայի տարածքը, և հին անվանումը պահպանեց միայն Լեչխումին: Սկզբից Լեռնային Ռաճան Սվանեթիի բաղադրիչ մասն էր, և այն հիշատակվում էր՝ որպես «Սվանեթիի լեռնաշխարհ»: Միասնական Վրաստանի բաժանումից հետո և՛ Ռաճան, և՛ Լեչխումին Իմերեթիի թագավորության մեջ էին մտնում: Սակայն, հետագայում Լեչխումին Սամեգրոլոյի կառավարչության ենթակայության մեջ էր:

Աղբյուր 1. Ռաճայի տեսարաններ


Ռաճայում շատ են զբոսաշրջիկներին և լեռնագնացներին հրապուրող գագաթները: Այստեղ կան հարյուրամյա ծառերով թավախիտ փշատերև անտառներ, բնական ջրվեժներ, կարստային քարանձնավներ և քարայրներ: Լեչխումին, Ռաճայի նման, լեռնաբլրավոր պատմաազգագրական երկրամաս է: Լեչխումիի գլխավոր բնական տեսարժան վայրը Խվամլիի ժայռալեռն է, որը գտնվում է Ռիոնիի և Ցխենիսծաղլիի կիրճերի միջև: Ըստ ավանդազրույցի՝ Խվամլիի քարայրներից մեկում է եղել շղթայված առասպելական Ամիրանը: Խվամլին լավ է երևում նաև Կոլխեթիի դաշտավայրից: Բացի այդ, Խվամլիի վրա բարձրացած մարդը հնարավորություն ունի տեսնելու Արևմտյան Վրաստանի ընդարձակ տարածությունները: Վրաց թագավորները թագավորական գանձերը պահում էին Խվամլիի լեռան վրա, քանի որ այն դժվարհասանելի վայրում է: Հնագետները Խվամլիի գլխին մարդու կյանքի հետքեր են հայտնաբերել: Իսկ երկրաբանները ենթադրում են, որ Խվամլի լեռան մեջտեղում հնարավոր է դատարկ տարածք լինի:

Աղբյուր 2. Խվամլիի լեռը

ԲԱՌԱՐԱՆ

Լեգենդ Ամիրանի մասին Ամիրանի մասին շատ լեգենդներ կան: Համաձայն դրանցից մեկի, Ամիրանը որսի աստվածուհի Դալիի և անհայտ որսորդի որդին է: Մանուկ հասակում Ամիրանին ինքը՝ Աստված է մկրտել, աստվածային ուժ շնորհել և ալմաստի դաշույն տվել, որը միայն առանձնահատուկ դեպքում պետք է օգտագործեր: Ժամանակի ընթացքում Ամիրանը բազմաթիվ հերոսական գործեր է արել. ազատել է արևին դև-վիշապի որովայնից, սպանել է բաղբաղդևին, սպանել է վիշապօձերին, հողի հետ է հավասարեցրել ինը եղբայր դևերի թագավորությունը: Նա երկնքից իջեցրել է իր հասնացուին` ամպերի տիրակալի դստերը` Ղամարին, սպանել է չար հոգի կին-եզին: Վերջում Ամիրանը ամբարտավանացավ, և նա որոշեց Աստծուն պարտության մատնել: Աստված նրան սաստիկ պատիժ տվեց և Կովկասյան լեռնաշղթայում, Խվամլիի լեռանը հավերժ գամեց: Ամիրանի լյարդը անընդհատ կտցահարում է արծիվը, իսկ հավատարիմ շունը լիզում է շղթան և փորձում սպառել այն: Սակայն Աստծո կողմից կարգված դարբինները ամեն տարի նորացնում են շղթան: Ըստ հին ավանդազրույցի, յոթը տարին մեկ քարայրը բացվում է, և կարելի է տեսնել շղթայված Ամիրանին:

Ամբարտավան – չափից ավելի հպարտ, մեծամիտ, գոռոզամիտ: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

5. Հիշի՛ր` ո՞ր երկրամասում է տարածված լեգենդը Դալիի մասին: 6. Տարբեր ռեսուրսներից օգտվելով` ծանոթացի՛ր լրացուցիչ տեղեկությունների Խվամլիի լեռան մասին: Համացանցից տեղեկություններ գտի՛ր Խվամլի լեռան վրա հնագիտական գիտարշավի մասին: ՌԱՃԱ-ԼԵՉԽՈՒՄԻ

89


5.2

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՌԱՃԱ-ԼԵՉԽՈՒՄԻՈՒՄ Ի՞նչ ազդեցություն ուներ աշխարհագրական միջավայրը ՌաճաԼեչխումիի տնտեսական գործունեության վրա: ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՌԱՃԱՅՈՒՄ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ի՞նչ ազդեցություն է ունեցել աշխարհագրա­ կան միջավայրը Ռաճայի միկրոտարա­ ծաշրջանների տնտեսության վրա: 2. Ինչ ես կարծում, խվանճկարան ինչո՞ւ էին կոչում «Ղիփիանիի գինի»:

Չնայած աշխարհագրական դիրքի նմանությանը` Ռաճայի և Լեչխումիի բնակչության տնտեսական գործունեությունը այս կամ այն չափով տարբերվում էր իրարից: Վերին Ռաճայում լեռնային ռելիեֆի պատճառով վարելահողերն ու ցանքատարածությունները համեմատաբար պակաս էին: Իսկ Ստորին Ռաճայում բնակչությունն առավելապես հողագործությամբ էր զբաղվում: Սակայն, միևնույն է, անասնապահությունը զարգացած էր, քանի որ բնակչությանն անհրաժեշտ էր կաթնամթերք: Լեռնային Ռաճայում ձմեռային արոտավայրերի բացակայությունը սահմանափակում էր տնտեսության այս բնագավառի զարգացումը: Ռաճան, Լեչխումիի հետ մեկտեղ, Արևմտյան Վրաստանում առաջատար տեղ էր զբաղեցնում ցորենի ցանքատարածությունների չափով: Բացի լեռնային գյուղերից, ամենուրեք խաղողագործությամբ էին զբաղվում: Այնտեղ հիմնականում դաբլարի (ցածրադիր, լարային) խաղողի այգիներ էին: Կային նաև թառմային տեսակներ, որոնք օգտագործում էին գինու կարասները և բակը ստվերում պահելու համար: Գինին պահելու անոթները` կարասները, Ռաճայի բնակիչները հիմնականում Իմերեթիից էին ներկրում: Հանրահայտ է Ռաճայի գինու «խվանճկարա» տեսակը, որը դեռևս 100 տարի առաջ «Ղիփիանիի գինի» էին կոչում: Այդ գինին ստանում են երկու տեղական խաղողի տեսակները` ալեքսանդրոուլին և մուջուրեթուլին խառնելու արդյունքում:

Աղբյուր 1. Խվանճկարա գյուղը

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Աղբյուր 2. Խվանճկարա գինու շշի հուշարձանը Ամբրոլաուրիում

90

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

3. Դատողությո՛ւն արեք` ի՞նչ է անհրաժեշտ նրա համար, որ խվանճկարան գոնե մի փոքր էժանանա: Եթե ոչինչ չեք կարողանա մտածել, հիմնավորե՛ք՝ ինչո՞ւ: Նկատի՛ ունեցեք, որ խաղողի տեսակները, որոնցից ստանում են այս գինին, միայն կոնկրետ գյուղերում են աճում: Արդյունքները ներկայացրե՛ք PPT շնորհանդեսի տեսքով:


Աղբյուր 3. Ֆրանսիացի ճանապարհորդ Գամբան ռաճացիների աշխատասիրության մասին «Հունձի և այգեկութի ժամանակ նրանց (ռաճացի­ ների` հեղ.) աղջիկներն ու կանայք տղամարդկանց հետ մրցում են անձնվեր աշխատանքի մեջ, և աշխատանքը միշտ աշխուժացված է երգով և աշխատանքի բացական­ չություններով, ինչը և՛ աշխատանքն է աշխուժացնում, և՛ երգը»:

Ռաճացիների կենցաղում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում խոզաբուծությունը: Խոզի մսից Ռաճայում խոզապուխտ են պատրաստում, որը հայտնի է ողջ Վրաստանում: ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՉԽՈՒՄԻՈՒՄ Լեչխումիում, ի տարբերություն Ռաճայի, բնական և կլիմայական պայմաններն ավելի նման են հարթավայրայինի: Այստեղ զարգացած էր խաղողագործություն-գինեգոր­ ծությունը, դաշտավարությունը և անասնապահությունը: Տեղական առանձնահատուկ որթատունկի տեսակ է «ուսախելուրոն»: Այն տարածված էր միայն Լեչխումիի մի քանի գյուղերում: Լեչխումիում սվանները ևս ունեին խաղողի այգիներ, որը մշակում էին լեչխումցիները: Լեչխումիում աճեցված ցորենի տեսակներն են իփքլին, զանդուրին և մախան: Մախան և զանդուրին լավ են աճում ուրիշ հատիկայինների համար վատ, ոչ նպաստավոր բնահո­ ղում և բնական միջավայրում: Լեչխումիում զանդուրին և մախան հավաքում էին հատուկ գործիքով` «շնակվիով», քանի որ հնձելիս ցորենի հասկերը հեշտությամբ պոկվում են և գետնին թափվում: Մախայից և զանդուրիից թխվում է լավագույն որակի բուրումնավետ, սպիտակ հաց, որն ունի երկար ժամանակ փափուկ մնալու հատկություն, ինչը հնում Ռաճա-Լեչխումիի բնակչության համար առանձնահատուկ նշանակություն ուներ ուղևորության, արշավանքների ժամանակ: Այսօր Ռաճա-Լեչխումիում զարգացել են տնտեսության նոր բնագավառներ, այդ թվում մեղվագործությունն էլ ավելի է զարգացել, ինչին նպաստում են բնական պայմանները:

Ռաճական խոզապուխտը Ռաճացիներն ամբողջ տարվա ընթացքում խոզապուխտ են ճաշակում, որը հնում անպայման պետք է լիներ սեղանի վրա: Խոզապուխտի հանդեպ սերն էր նրա պատճառը, որ XIX դարում Քարթլիից, Կախեթիից և այլ վայրերից Ծննդյան տոների ժամանակ Ռաճա վաճառելու էին տանում մեծ քանակությամբ խոզապուխտ:

Աղբյուր 4. Շնակվիով ցորենի հավաքումը

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

4. Ի՞նչ ազդեցություն ունի աշխարհագրական միջավայրը Լեչխումիի տնտեսության վրա: 5. Ըստ քեզ, ինչի մասին է խոսում Լեչխումիում զանդուրի և մախա հավաքելու հատուկ գործիքի առկայությունը (Աղբյուր 4): Այսօր ինչ տեխնիկա են կիրառում այդ նպատակով: 6. Հիշիր` որո՞նք են ռաճացիների լորիի` ապխտած մսի նման ավանդական, ամենահայտնի ուտեստները Վրաստանի այլ երկրամասերում: 7. Ինչ ես կարծում, ժամանակակից Ռաճա-Լեչխումիում տնտեսության ո՞ր բնագավառների զարգացումն է ամենահեռանկարայինը: Պատասխանելու համար հիշի՛ր Ռաճա-Լեչխումիի բնական պայմանները, տնտեսության ավանդական և ժամանակակից բնագավառները և այլն: ՌԱՃԱ-ԼԵՉԽՈՒՄԻ

91


5.3

ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՌԱՃԱ-ԼԵՉԽՈՒՄԻՈՒՄ Ի՞նչն էր նպաստում Ռաճա-Լեչխումիում արհեստագործության բնագավառների զարգացմանը:

ԲԱՌԱՐԱՆ Մետալուրգիա – հունարեն բառացիորեն նշանակում է հայթայթում եմ հանքաքար, մշակում եմ մետաղ: Դորա – կարասանման կամ սափորանման կավե սպասք, առանց ջնարակման: Օգտագործվում էր ջուր, հատիկայիններ, թթուներ և այլն պահելու համար: Դուրո – հրակնատ, կրակակետ:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Աղբյուր 1-ի օգնությամբ նկարագրի՛ր` ինչպիսի՞ տներ էին կառուցում ռաճացիները: 2. Արտահայտի՛ր ենթադրություն`ինչո՞ւ էին այս տները բարձր, և նրանք ինչու ունեին դիտակետ-կրակակետեր: 3. Հիշի՛ր` Վրաստանի ուրիշ ո՞ր երկրամասում կային ռաճականի նման կացարաններ: 4. Բացատրի՛ր` Ռաճայում ինչո՞ւ զարգացավ մետալուրգիան: 5. Ինչ ես կարծում, հնարավո՞ր է արդյոք ժամանակակից պայմաններում երկաթ ձուլել և դրանից իրեր պատաստել պրիմիտիվ դարբնոցում, ինչպես դա հնում էր (Աղբյուր 2): Այսօր ինչո՞ւ այլևս չեն անում դա: Հիմնավորի՛ր պատասխանը:

92

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Ռաճա-Լեչխումիում արհեստագործության բազմաթիվ բնագավառներ էին զարգացած: Ռաճացի որմնադիրներ, հյուսներ, հայտնի քարտաշ արհեստավորներ կային: Դեռևս XI դարում կառուցում էին երկհարկ, եռահարկ տներ, որի ներքին հարկը կրաքարից, իսկ վերին հարկը` հիմնականում, փայտից էր կառուցվում: Աղբյուր 1. 1888 թվականի «Իվերիա» թերթի հոդված ռաճացիների մասին Ուծրեցիների (Ռաճա) «տները կրաքարից են, քառակուսի և բարձր … Յուրաքանչյուր հին տուն եռահարկ է, ստորին հարկում անասուններն են պահում, երկրորդ հարկում իրենք են ապրում, երրորդը դատարկ է: Հին ժամանակներում վերին հարկը մեծ նշանակություն ուներ: Այս հարկը կողքից ունի փոքրիկ օդանցքեր` դիտակետեր, կրակակետեր… Երբ թշնամին հարձակվում էր գյուղի վրա, բնակիչները երրորդ հարկ էին բարձրանում և այնտեղից դիմակայում նրան: Որոշ տներից հողի միջով անցկացված գետնանցումներ կային… Եվ եթե անհրաժեշտություն էր լինում, բնակիչները այնտեղով էին փախչում»:

Բնական ռեսուրսների, մասնավորապես՝ երկաթի հանքավայրերը Ռաճայում նպաստեցին մետալուրգիայի զարգացմանը: Ծեդիսի գյուղը հայտնի էր ոչ միայն երկաթի հանքաքարի հայթայթմամբ, այլ նաև երկաթյա զենքի պատրաստումով: Ծեթիսցիները երկաթի հանքաքարը ջարդում էին, այնուհետև հալում և ստացված երկաթից պատրաստում պայտեր, մանգաղներ, տապարներ, արորներ, շղթաներ: 1820 թվականի համար Ծեդիսիում 20 հատ երկաթաձուլական հնոց կար: Դեռևս XI դարում երկաթյա տնտեսական գործիքները Իմերեթիում փոխանակում էին տարբեր սննդամթերքների հետ:

Աղբյուր 2. Հին դարբնոց

Այնուամենայնիվ, հիմնական արհեստը Ռաճայում ատաղձագործությունն էր: Ողջ Վրաստանի, Գուրիայի և Քվեմո Իմերեթիի օդաներն այս ատաղձագործների կառուցածն է:


Աղբյուր 3. Կավե սպասքի առևտուր

Աղբյուր 4. Մուրի բերդի փլատակները Ցագերիի մոտ

Լեչխումիի մի քանի գյուղերում պատրաստում էին կավե սպիտակ սպասք: Թրծած սպասքը թաթախում էին կավի լուծույթի մեջ, ինչից հետո այն սպիտակ գույն էր ստանում: Սպասքի թրծման հնոցը տեղավորում էր 30 կարաս, 100 դորա, 100 կուժ: Լեչխումիում խեցու արտադրությունը երկու հիմնական տեսակով էր ներկայացված. կարասագործություն և սպասքագործություն: Սպասքագործությանը տղամարդ­ կանց հետ մեկտեղ ներգրավված էին նաև կանայք: Խեցե­ գործներին Լեչխումիում «հողի վարպետներ» էին կոչում: Հայտնի էին լեչխումցի քարտաշները և որմնադիրները: Նրանք կառուցել են բերդ-ամրոցներ, որոնցից շատերը պահպանված են մինչև օրս: Լեչխումցիները հայտնի փայտագործներ էին: Հնում Լեչխումիում կամուրջներ կառուցելու համար օգտագործում Աղբյուր 5. Դիտակետկրակակետերով տներ էին նաև որթատունկը: Ջրհեղեղը հաճախ քանդում էր քարե և փայտյա կամուրջները, իսկ որթատունկից հյուսած և կախովի կամուրջներին մեծ վնաս չէր հասցնում: Որթատունկից պատրաստած կամուրջները, սովորաբար, հենց որթատունկից պատրաստած բազրիքներ ունեին: Նման կամուրջները չեն հասել մինչև մեր օրերը: Լեչխումիում զարգացած էր նաև ոսկերչությունը: ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

6. Ինչ ես կարծում, ինչի՞ մասին է խոսում Ռաճա-Լեչխումիի հասարակության մեջ կնոջ ակտիվ մասնակցությունը տնտեսական գործունեությանը: 7. Արտագծի՛ր տետրիդ մեջ և լրացրո՛ւ աղյուսակը. «Կնոջ և տղամարդու դերը Ռաճա-Լեչխումիի տնտեսության մեջ»: Ենթադրություն արտահայտի՛ր` ի՞նչ դեր կարող է կատարել կինը աղյուսակում մատնանշված տնտեսության բնագավառներում: Խաղողագործություն

Խեցեգործություն

Հողագործություն

Անասնապահություն

Կին Տղամարդ

8. Ըստ քեզ, ինչո՞ւ էին խեցեգործներին անվանում «հողի վարպետներ»: 9. Տեղեկություններ գտի՛ր Լեչխումիում պահպանված բերդ-աշտարակների մասին: Ընտրի՛ր որևէ մեկը: Շնորհանդես պատրաստելիս` ուշադրությունը կենտրոնացրո՛ւ հետևյալ հարցերին. ե՞րբ է կառուցվել, որտե՞ղ է գտնվում, կապվա՞ծ է արդյոք դրա հետ որևէ առասպել կամ լեգենդ, այսօր ի՞նչ վիճակում է, և ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ անցկացնել՝ դրանց վերականգնման համար: Դասարանում ներկայացրո՛ւ PPT-ում պատրաստած շնորհանդես: 10. Մտածե՛ք գովազդ, որով կհետաքրքրեք Լեչխումի մեկնող զբոսաշրջիկներին: ՌԱՃԱ-ԼԵՉԽՈՒՄԻ

93


5.4

ՌԱՃԱ-ԼԵՉԽՈՒՄԻԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԿԵՐՊԸ Ինչո՞ւ էին Ռաճա-Լեչխումիի բնակիչները մեկնում արտագնա աշխատանքների:

Սակավահողության պատճառով Ռաճայի բնակիչների համար ավանդական էր արտագնա աշխատանքների մեկնելը, ինչն անվանում էին «շահույթի գնալ»: Ռաճացի գյուղացիները արտագնա աշխատանքների էին գնում ուշ աշնանը և գարնանը, հողի աշխատանքները սկսվելու ժամանակ վերադառնում էին: Աղբյուր 1. XX դարի սկզբի հեղինակը՝ արտագնա աշխատանքների գնացած ռաճացիների մասին Ռաճայի բնակիչների մեծամասնությունը «անընդհատ դրսում է, ուրիշ երկրամասերում. ոմանք հացթուխ են, ոմանք խաղող մշակող, այգեգործ-բոստանագործ, ոմանք ածխագործ … բանվոր, խոհարար, շինարար-ատաղձագործ, խզար քաշող, վաճառական, և էլի շատ տարբեր արհեստներով են զբաղվում ռաճացիները»: Աշխարհում ամենաարա­ գաշարժները Ռաճացիներին կատակով անվանում են աշխարհի ամենաարագաշարժներ: Այս գնահատումը նրանց մասին նկարահանված նույնանուն ֆիլմից հետո է առաջացել: Իրականում ռաճացիները հայտնի են՝ որպես հանգիստ բնավորություն ունեցող, անշտապ, դանդաղաշարժ մարդիկ: Այս հատկանիշների պատճառով նրանց մասին բազում կատակներ են ստեղծվել:

Աղբյուր 2. Ժողովրդական բանաստեղծություն արտագնա աշխատանքների գնացած ռաճացիների մասին

«Դատարկվել է և մեղքով լցվել այս աշխարհը: Իմերեթիում և Ռաճայում, ասա՛ տեսնեմ, ինչո՞վ պետք է ուրախանայի: Խիդիսկարիից վերև ապրողներիս, բոլոր կալվածք չունեցողներիս է հավաքել: Ո՛չ վարելահող ունենք արտերում, ո՛չ էլ լեռներում` արոտավայրեր: Ձմեռն այնպես կանցնի, որ երկու մարդ էլ չես տեսնի իր տանը: Ձմռանը չերքեզների երկիր են գնում, գարնանը` Զեմո Քարթլի»:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1.Դիտե՛ք «Աշխարհում ամենաարա­ գաշարժները» և այն վերլուծե՛ք դասարանում:

94

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Աղբյուր 3. Իմերեթի արտագնա աշխատանքի գնացած ռաճացիներ, XIX դարի երկրորդ կես


Լեչխումցիները նույնպես մեկնում էին արտագնա աշխատանքների, հիմնականում՝ Արևելյան Վրաստան: Նրանցից շատերը այգեգործ-խաղողագործ էին աշխատում: Նրանք ողջ խաղողագործական աշխատանքների շրջանը, այգեկութը ներառյալ, կտրված էին իրենց ընտանիքներից: Նրանք երբեմն ողջ ընտանիքը տանում էին հետները և մշտապես մնում այնտեղ: Այսպիսով, Ռաճան և Լեչխումին այնպես, ինչպես Արևմտյան Վրաստանի մյուս պատմաազգագրական երկրամասերը, ժամանակ առ ժամանակ Արևելյան Վրաստանը լրացնում էին բնակչությամբ: Քարթլիում այսօր շատ են այնպիսի ազգանուններ, որոնք ռաճական կամ լեչխումական ծագում ունեն: Փոխարենը, Ռաճան դատարկվում էր բնակչությունից: Դրա պատճառներից մեկը երկրաշարժերն են: Առանձնապես հզոր էր 1991 թվականի երկրաշարժը, որը նշանակալի վնաս հասցրեց բնակչությանը:

Աղբյուր 5. Ճիանուրի

Աղբյուր 4. Իլյա Ճավճավաձեն Ռաճայի խնդրի և ռաճացիների մասին «Եթե այս մշտական պատճառը չվերանա, վերաբնակե­ ցումը Ռաճայից այն աստիճանի կհասնի, որ վերջում ավելի մեծ հոգս կստեղծի կառավարության և հասարակության համար: Մենք կարծում ենք, մի բան պետք է արվի, որ այդ հարցը լուծվի … Դա առավել ևս ցանկալի է, քանի որ ռաճացին աշխատասեր, տնտեսող, զգույշ, խելամտորեն ժլատ և ուժեղ մարդ է, և այս հատկանիշներով մեզանում շատերին է գերազանցում: Շատ ափսոսալի կլինի, եթե այս արժանապատիվ և սիրելի մարդիկ մեր երկրում իրենց տեղը չգտնեն, պակասեն մեզանից և այլ տեղում բնակվեն»:

Նույնիսկ ռաճացի երաժիշտներն էին մի տեղից մյուսը տեղաշարժվում: Մինչև վերջերս Ռաճա-Լեչխումիում երկու երաժշտական գործիք էր պահպանված` ճիանուրին և պարկապզուկը: Ճիանուրին լարային նվագարան է: Այն ավելի լեռնային Ռաճայում է պահպանվել: Այն նվագում էին հարսանիքներին, տոնակատարություններին: Վրաստանում հնում հայտնի էին ռաճացի թափառող պարկապզուկ նվագողները (տկզարները), որոնք պտտվում էին Վրաստանի տարբեր երկրամասերում: Պարկապզուկի ուղեկցմամբ երգում էին էպիկական, լիրիկական և զվարճալի երգեր: Տկզարները նաև «Բերիկաոբայի» մասնակիցներ էին:

Աղբյուր 6. Պարկապզուկ

Աղբյուր 7. Տկզար

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

2. Ինչո՞ւ էին ռաճացիները արտագնա աշխատանքի գնալն անվանում «շահույթի գնալ»: 3. Աղբյուր 1-ի օգնությամբ թվարկի՛ր՝ ի՞նչ գործունեություն էին ծավալում Վրաստանի տարբեր երկրամասերում արտագնա աշխատանքի գնացած ռաճա-լեչխումցիները: 4. Ըստ Աղբյուր 2-ի, որո՞նք էին Ռաճա-Լեչխումիի բնակչության՝ արտագնա աշխատանքների գնալու պատճառները: Այսօր այնտեղ միգրացիայի ինչ պատճառներ կան: 5. Ի՞նչն էր նպաստում ռաճացիների և լեչխումցիների միգրացիային Արևելյան Վրաստան: Ինչ հետևանք ունեցավ այս գործընթացը Արևելյան Վրաստանի և Ռաճայի համար: 6. Քննարկե՛ք Աղբյուր 4-ը. ա) Ինչ եք կարծում, ի՞նչը նկատի ուներ Իլյան «մշտական պատճառի մեջ»: բ) Իլյան ինչպե՞ս է բնութագրում ռաճացիներին: Ի՞նչ խնդիր է անհանգստացնում նրան: ՌԱՃԱ-ԼԵՉԽՈՒՄԻ

95


5.5

ՌԱՃԱՑԻՆԵՐ` ՎՐԱՑ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ Ի՞նչ հետևանքներ ունեցավ հյուսիսկովկասցիների հետ ռաճացիների առևտուրը: ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ Վրաստանի պատմա-ազգագրական երկրամասերի բնիկների մեջ առևտուրն ամենից շատ զարգացավ Լեռնային Ռաճայի բնակիչների շրջանում, որոնք, հիմնականում, անասունների վաճառքով էին զբաղված: Ձմեռվա մոտենալուն պես, ձմեռային կերի սակավության պատճառով գյուղացին յայլայում գիրացրած անասունը շահույթով վաճառում էր, փոխարենը, գարնանը նույն գումարով ձմեռն անցկացրած անասունը էժան էր գնում:

Աղբյուր 1. Մամիսոնիի լեռնանցքը` ճանապարհ, որով ռաճացիները Հյուսիսային Կովկաս էին գնում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Վրաստանի ֆիզիկական քարտեզի օգնությամբ (էջ 6-7) ասա՛` ո՞ր լեռնանցքով էին ռաճացիները Հյուսիսային Կովկաս անցնում:

96

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Ռաճացիները, Հյուսիսային Կովկասից հետները բերում էին անասունների հոտեր և Օնիում շահույթով վաճառում: Նրանք Հյուսիսային Կովկասում կատարում էին ֆիզիկական աշխատանքներ, և նաև ընտանի կենդանիների առևտրով զբաղվում: Բացի այդ, մանր-մունր ապրանք էին տանում, վաճառում էին կամ այնտեղի թաղիքով, բրդով, կաշվով փոխանակում: Քանի որ նման վաճառականների գլխավոր գործունեությունը գյուղատնտեսությունն էր և, միևնույն ժամանակ, նաև մանրմունր ապրանքի առևտրով էին զբաղվում, նրանց անվանում էին «մանրավաճառներ» և «գյուղացի-վաճառականներ»: Այն վաճառականները, ովքեր Հյուսիսային Կովկասում գործվածքի վաճառքի կրպակներ էին բացում և տարիներով կնոջից և երեխաներից հեռու ապրելով այնտեղ մշտական առևտրով զբաղվում, կոչվում էին «մեծ վաճառականներ» կամ «կրպակատերեր»: Կային նաև այսպես կոչված «Ռուսաստան գնացողներ», ովքեր Ռուսաստանի քաղաքների և ավանների երկաթուղային կայարաններում բուֆետպաններ, խոհարարներ և մատուցողներ էին աշխատում:


Աղբյուր 2. Վլադիկավկազ, Օսեթիայի գլխավոր քաղաքը, XIX դար, որտեղ այն ժամանակ վրացական (ռաճացիների և մոխևացիների) սփյուռք կար:

Ռաճացիներն առանձնահատուկ հարաբերություն ունեին հյուսիսկովկասյան լեռնաբնակների, մասնավորապես, օսերի հետ: Այս հարաբերությունը և՛ թշնամական էր, և՛ բարեկամական: Նրանք իրենց երեխաներին ուղարկում էին միմյանց մոտ, որպեսզի սովորեին հարևանների լեզուն, ծեսերն ու ավանդույթները: Դրա արդյունքում նրանք ավելի հեշտ էին շփվում իրար հետ: Այս սովորույթը ռաճացիներն անվանում էին «կերձմոկեթեոբա»: Առևտրային և «կերձմոկեթեոբա» ավանդույթի պատճառով շատ ռաճացիներ բնակություն հաստատեցին Հյուսիսային Կովկասում:

ԲԱՌԱՐԱՆ Դիասպորա (սփյուռք) – (հին հունարեն «ցրվել» է նշանակում ): Էթնիկ փոքրամասնությունների խումբ, որը վերաբնակվել է, ապրում է և գործունեություն ծավալում ընդունող երկրում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

2. Ինչի՞ առևտուր էին անում ռաճացիները հյուսիսկովկասցիների հետ: 3. Ըստ քեզ, ռաճացիներն ինչո՞ւ սկսեցին ակտիվ առևտուր հյուսիսկովկասցիների հետ: 4. Ինչպիսի՞ հարաբերություն ունեին ռաճացիներն օսերի հետ: 5. Ըստ քեզ, ի՞նչ է անհրաժեշտ նրա համար, որ հարևանի հետ հաստատվի խաղաղ, բարի հարաբերություն: Դրա համար ի՞նչ էին անում ռաճացիներն ու օսերը: 6. Ռաճացիների և օսերի հարաբերության օրինակի նախատեսմամբ, մտածի՛ր` ինչպե՞ս կարելի է իրար նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրված ժողովուրդներին հաշտեցնել: 7. Դու ի՞նչ կարող ես անել դրա համար: ՌԱՃԱ-ԼԵՉԽՈՒՄԻ

97


5.6

ՀՐԵԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ ՌԱՃԱ-ԼԵՉԽՈՒՄԻՈՒՄ Ո՞վ էր ապրում Ռաճա-Լեչխումիում բացի վրացիներից:

Ռաճայում և Լեչխումիում պատմականորեն միայն վրացիներ չէին ապրում: Ճիշտ է, փոքր քանակով, բայց այստեղ կային նաև հրեաներ և հայեր: Ռաճայում հրեաների բնակման վայրն էր Օնին, իսկ Լեչխումիում Լայլաշի գյուղը: Այնտեղ ապրում էր նաև վրացի կաթոլիկների մի քանի ընտանիք: ՌաճաԼեչխումիում ապրող հրեաները և հայերը, գյուղի տնտեսության հետ մեկտեղ, զբաղվում էին նաև առևտրով և արհեստներով: Միջին դարերում Լեչխումիի առևտրային կենտրոնն էր (փոքր քաղաք) Լայլաշը: XIX դարի 80-ական թվականներին առևտրային կրպակներ հայտնվեցին նաև Ցագերիում: Լայլաշի առևտուրը վրացի հրեաների, վրացախոս հայերի և մոնոֆիզիտ վրացիների ձեռքին էր: Լայլաշցի հրեաները ուրբաթ և կիրակի օրերին հայտնի տոնավաճառ ունեին կազմակերպած: Նրանք ապրանք էին տանում նաև գյուղեր: Այսպիսի վաճառականներին «գյուղագնաց հրեաներ» էին անվանում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Ինչ ես կարծում, ինչո՞ւ էին ՌաճաԼեչխումիում ապրում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ: Թվարկի՛ր` ի՞նչ պայմաններ պետք է լինեն դրա համար: 2. Հիշի՛ր` Վրաստանի ո՞ր երկրամասերում էին էլի ապրում հրեաներ և հայեր: 3. Ի՞նչն էր հրեաների և հայերի ավանդական գործունեությունը Ռաճա-Լեչխումիում: 4. Ի՞նչ է նշանակում «գյուղագնաց հրեա»:

98

ՄԵՐ ՎՐԱՍՏԱՆԸ 6

Աղբյուր 1. Օնիի տեսարանը

XIX դարի վերջին վրացի հրեաները Օնիում մեծ սինագոգ կառուցեցին: XX դարի երկրորդ կեսից Վրաստանում ապրող հրեաները սկսեցին վերադառնալ իրենց նախնիների երկիր` Իսրայել: Այս գործընթացի մեջ ներգրավվեց նաև Օնիի և Լայլաշիի հրեա բնակչությունը, և այսօր նրանց մեծ մասն այլևս Վրաստանում չի ապրում: Չնայած դրան` Վրաստանի


նկատմամբ նրանց սերը չի թուլացել: Նրանք չեն կորցնում իրենց կապը Վրաստանի հետ և պահպանում են վրաց լեզուն: Նրանց «վրացի հրեաներ» են կոչում:

ԲԱՌԱՐԱՆ Սինագոգ – հրեաների աղոթատեղի տաճար:

Օնիի սինագոգի պատմությունը Օնիում սինագոգը կառուցել են 1895 թվականին: Նրա կառուցմանը մասնակցել են նաև վրացիներ: 1927 թվականին կառավարությունը հրաման արձակեց այդ տաճարը, ինչպես նաև քրիստոնեական տաճարների մեծ մասը, քանդել և փակել: Սինագոգը պաշտպանելու համար շուրջ 30 կերակրող մայրեր իրենց երեխաների հետ փակվեցին տաճարում, որպեսզի այն փրկեին քանդելուց: Նրանց թվում կային նաև վրացիներ:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Աղբյուր 2. Օնիի սինագոգը՝ Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձան

Ժողովրդական բուժման եղանակները Ռաճայում Վրաստանում ժողովրդական բուժման բազմաթիվ միջոցներ էին տարածված: Օրինակ, Ռաճայում խոլերան բուժում էին եղինջով: Բնակիչների երեք հոգիանոց խմբերը եղինջի պաշարով գնում էին հիվանդի մոտ, մերկացնում նրան և մարմինը դաղում եղինջով: Հիվանդի մարմնի վրա բշտիկներ էին առաջանում: Նման բուժումով շատերն են փրկվել մահից:

5. Ըստ քեզ, ինչո՞վ կարող է բացատրվել «վրացի հրեաների» վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ: 6. Հիշի՛ր` ուրիշ ո՞ր պատմաաշխարհագրական երկրամասերում էին ապրում կաթոլիկ վրացիներ: Նրանք հիմնականում ինչո՞վ էին զբաղված: 7. Գնահատի՛ր վրացիների և հրեաների համա­ գոյակցությունը Օնիում: Ինչի՞ մասին է խոսում վրացիների մասնակցությունը սինագոգի կառուցմանը և նրա փրկությանը: ՌԱՃԱ-ԼԵՉԽՈՒՄԻ

99


ԻՆՉ ԳԻՏԵՄ ԵՎ ԻՆՉ ԵՄ ԿԱՐՈՂ

Ռաճայում վայրի կենդանիներ կա՞ն:

Մի՛ վախեցիր, ես այստեղ եմ:

Ելնելով Ռաճայի աշխար­ հագրական դիրքից և բնական պայմաններից` այս գեղեցկագույն պատմաաշխարհագրական երկրամասում էկոտուրիզմի զարգացման լավ հնարավորություններ կան: Էկոտուրիզմը տուրիզմի ուղղություններից մեկն է, որի ժամանակ հանգստացողներն առավելություն են շնորհում վայրի բնության մեջ լինելուն և աշխատում են որքան հնարավոր է պակաս վնաս հասցնել շրջակա միջավայրին:

1. Ինչ ես կարծում, ինչո՞ւ է

հնարավոր Ռաճայում էկոտուրիզմի զարգացումը:

2. Քարտեզի օգնությամբ (էջ 86-

87) պլանավորի՛ր մի քանի զբոսաշրջական երթուղի Ռաճայի անտառներ:

Աղբյուր 1. Զբոսաշրջիկները Ռաճայում

Այսօր Վրաստանում և աշխարհում օրօրի ավելի և ավելի պահանջվող են դառնում կենսամթերքները: Գյուղատնտեսության մեջ կենսամթերք է համարվում այնպիսի մթերքը, որը ցանելու և աճեցնելու ժամանակ չեն օգտագործվում քիմիական նյութեր, օրինակ՝ քիմիական պարարտանյութեր և թունաքիմիկատներ (պեստիցիդներ): Աղբյուր 2. Գյուղատնտեսական մթերքներ

ԲԱՌԱՐԱՆ Բիո, էկո, օրգանական սննդամթերքը նույնն է և նշանակում է էկոլոգիապես մաքուր սննդամթերք, երբ նրա արտադրության ժամանակ չեն օգտագործվում թունաքիմիկատներ, առողջության համար վնասակար նյութեր (նույն` կոնսերվանտներ):

3. Ինչ ես կարծում, հնարավո՞ր է արդյոք Ռաճայում բիոմթերք արտադրել: Հիմնավորի՛ր պատասխանը: Իսկ մինչ այդ.

● Տարբեր եղանակով (համացանց, հարցում)

տեղեկություններ հավաքի՛ր, թե արդյոք Ռաճա-Լեչխումիի տարածքում կա՞ այնպիսի գործարան կամ արտադրամաս, որը նշանակալիորեն աղտոտում է շրջակա միջավայրը և անհնար դարձնում տեղում գյուղատնտեսական մթերքների արտադրությունը:

Հնում Վրաստանում Ռաճա-Լեչխումիի պատմաազգագրական երկրամասը խոզապուխտի արտադրությամբ էր հայտնի: Այս երկրամասում պատրաստած խոզապուխտը նույնիսկ վաճառքի էին տանում այլ երկրներ (Ռուսաստան):

4. Հարցման և համացանցի միջոցով որոշի՛ր՝ Ռաճայում կրկին պատրաստո՞ւմ են խոզապուխտ: Եթե պատրաստում են, որտե՞ղ:

5. Պարզի՛ր, բացի խոզապուխտից, անասնապահության ուրիշ

ի՞նչ մթերքներ է հնարավոր արտադրել Ռաճա-Լեչխումիում:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.