«Սարդարապատ» շարժում Հայաստանի անկախացումից ի վեր ներդրված ապազգային և ոչ արդյունավետ կառավարման համակարգի գործունեությունը հանգեցրել է հայության գոյութենական ճգնաժամի: Այն սպառնում է Հայոց պետականության կորստով, Հայրենիքի հայաթափմամբ, հայրենաբնակ հայության ֆիզիկական բնաջնջմամբ, իսկ այնուհետև՝ արտերկրում բնակվող հայության արագացված ուծացմամբ:
«Սարդարապատ» շարժում Ազգի գոյությանն սպառնացող այս ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն համազգային համախմբմամբ և մասնակցությամբ: Նման գործընթացի կազմակերպումը վեր է խմբային և խավային շահեր հետապնդող և ընդամենը հատվածական խնդիրների լուծմանը միտված որևէ կուսակցական կառույցի ուժերից, ուստի առաջանում է ազգի բոլոր շերտերը ներգրավելու և գործադրելու ունակ համազգային շարժում ստեղծելու կենսական անհրաժեշտություն:
«Սարդարապատ» շարժում «Սարդարապատ» շարժումն այս անհրաժեշտության օրինաչափ ծնունդն է:
«Սարդարապատ» շարժման նպատակն է`
ստեղծել մարդու արժանապատիվ, արդար և ճշմարիտ ապրելակերպի ու ստեղծագործ զարգացման Հայաստան, դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով համազգային, առաջին հերթին՝ Ցեղասպանության բոլոր հետևանքների վերացման և Հայոց Հայրենիքը իր օրինական և միակ տիրոջը` Հայ ժողովրդին վերադարձնելու խնդիրների լուծման համար։
«Սարդարապատ» շարժման հիմնարար սկզբունքներն են
հայաստանակենտրոնություն
«Սարդարապատ» շարժման հիմնարար սկզբունքներն են
համահայկականությունը
«Սարդարապատ» շարժման հիմնարար սկզբունքներն են
ազգային և հասարակական համերաշխությունը,
«Սարդարապատ» շարժման հիմնարար սկզբունքներն են
անհատի և հասարակության ներդաշնակ զարգացումը
«Սարդարապատ» շարժման հիմնարար սկզբունքներն են
ազգամիջյան համակեցությունը
«Սարդարապատ» շարժում
«Սարդարապատ» շարժումը նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համարում հետևյալ առաջնային քայլերի իրականացումը.
Առաջնային քայլերը
● մշակել Հայաստան պետության կայացման և թռիչքային զարգացման ռազմավարություն,
Առաջնային քայլերը ● նպաստել պետականության նորոգման գործընթացի առանցքի շուրջ անկախ կուսակցական և գաղափարախոսական պատկանելությունից Հայաստանում ու արտերկրում բնակվող հայության Ինքնակազմակերպմանն ու համախմբմանը և համահայկական ռազմավարական խնդիրներ լուծելու ունակ ազգային ցանցային կառույցի ստեղծմանը,
Առաջնային քայլերը ● նպաստել անհատի և հասարակության` ազգային իղձերին ու նպատակներին միտված կրթամշակութային բարեփոխմանը՝ այն համարելով հայկական պետության ստեղծման և զարգացման հիմք:
«Սարդարապատ» շարժում «Սարդարապատ» շարժումը բաց է Հայաստանի բոլոր քաղաքացիների և արտերկրում բնակվող հայերի մասնակցության համար:
«Սարդարապատ» շարժում
Օրվա հրամայականն է` Հայոց Հայրենիքը վերադարձնել իր օրինական և միակ տիրոջը` հայ ժողովրդին:
«Սարդարապատ» շարժում
«Սարդարապատ» շարժում
Ճանապարհային քարտեզ
Ճանապարհային քարտեզ
I փուլ՝ Նախախորհրդարանի ստեղծում
Ճանապարհային քարտեզ
Նախախորհրդարանի ձևավորում
Ճանապարհային քարտեզ Նախախորհրդարանի ձևավորում
1. Նախաձեռնող խմբի (ՆԽ) ձևավորում:
Ճանապարհային քարտեզ Նախախորհրդարանի ձևավորում
2. Աջակիցների խորհրդակցությամբ Նախախորհրդարանի ձևավորում՝ կամավորության և ինքնառաջադրման սկզբունքով:
Ճանապարհային քարտեզ
Նախախորհրդարանի աշխատանք
Ճանապարհային քարտեզ Նախախորհրդարանի աշխատանք
1. Նախախորհրդարանի գումարում: ՆԽ-ի լուծարում: Հանձնաժողովների ստեղծում:
Ճանապարհային քարտեզ Նախախորհրդարանի աշխատանք 2. Նոր Հանրապետության հիմնադրման (Հնից Նորի անցման) և թռիչքային զարգացման (ազգի և պետության կենսագործունեության բոլոր հիմնական ոլորտների ընդգրկմամբ) Ռազմավարության (այսուհետև` Ռազմավարություն) նախագծի մշակում, բաց քննարկում և նախնական տարբերակով ընդունում:
Ճանապարհային քարտեզ Նախախորհրդարանի աշխատանք
3. Նախախորհրդարանի անդամներից, փորձագետներից և խորհրդականներից կազմավորվում է «Այլընտրանքային իշխանության ձևավորման ինտելեկտուալ ճակատ»:
Ճանապարհային քարտեզ Նախախորհրդարանի աշխատանք 4. Նախախորհրդարանի ընդլայնված նիստում Նոր Հանրապետության ստեղծման Մանիֆեստի և քաղաքացու հետ կնքվելիք` Նոր Հանրապետության ստեղծման պայմանագրի տեքստի նախագծերի մշակում և նախնական տարբերակով ընդունում, կազմավորվելիք Հիմնադիր Խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի (ԸՀ) ընտրություն, ինչպես նաև Հիմնադիր Խորհրդարանի անդամության թեկնածուների ընտրազատման չափանիշների և ընտրության կարգի մշակում ու հաստատում:
Ճանապարհային քարտեզ
II փուլ` Նոր Հանրապետության Հիմնադիր Խորհրդարանի ստեղծում
Ճանապարհային քարտեզ
Հիմնադիր Խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի գործունեություն
Ճանապարհային քարտեզ Հիմնադիր Խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի գործունեություն
1. Հիմնադիր Խորհրդարանի անդամության թեկնածուների ինքնաառաջադրում և/կամ առաջադրում և ԸՀ-ի կողմից նրանց ընտրազատում ըստ Նախախորհրդարանի հաստատած չափանիշների:
Ճանապարհային քարտեզ Հիմնադիր Խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի գործունեություն
2. Նախախորհրդարանի հաստատած կարգի համաձայն անձ առ անձ ռեյտինգային բաց քվեարկությամբ 65 անդամից բաղկացած Հիմնադիր խորհրդարանի ընտրություն::
Ճանապարհային քարտեզ
Հիմնադիր Խորհրդարանի գործունեություն
Ճանապարհային քարտեզ Հիմնադիր Խորհրդարանի գործունեություն
1. Հիմնադիր Խորհրդարանի գումարում, Նախախորհրդարանի լուծարում:
Ճանապարհային քարտեզ Հիմնադիր Խորհրդարանի գործունեություն 2. Նոր Հանրապետության ստեղծման Մանիֆեստի (կից` Ռազմավարության հիմնական դրույթները ներառող Ռազմավարական հայեցակարգով) և քաղաքացու հետ կնքվելիք` Նոր Հանրապետության ստեղծման պայմանագրի տեքստի վերջնական մշակում և ընդունում:
Ճանապարհային քարտեզ Հիմնադիր Խորհրդարանի գործունեություն
3. Ռազմավարության և նոր Սահմանադրության նախագծերի մշակում:
Ճանապարհային քարտեզ
Հիմնադիր Խորհրդարանի և Ընտրական շտաբների ցանցի աշխատանք
Ճանապարհային քարտեզ Հիմնադիր Խորհրդարանի և Ընտրական շտաբների ցանցի աշխատանք
1. Հիմնադիր Խորհրդարանի կողմից Ընտրական շտաբների ցանցի ստեղծում:
Ճանապարհային քարտեզ Հիմնադիր Խորհրդարանի և Ընտրական շտաբների ցանցի աշխատանք
2. Նոր Հանրապետության հիմնադրման պայմանագրերի կնքում քաղաքացիների հետ:
Ճանապարհային քարտեզ Հիմնադիր Խորհրդարանի և Ընտրական շտաբների ցանցի աշխատանք
3. Պայմանագրերի կնքման գործընթացը դադարեցվում է ընտրական ցուցակներում ընդգրկվածների կեսից ավելի քաղաքացիների կողմից պայմանագիր կնքելու կամ մինչ այդ իշխանափոխություն տեղի ունենալու դեպքերում: Երկու դեպքերում էլ Հիմնադիր Խորհրդարանը որոշում է կայացնում Ժամանակավոր կառավարություն կազմելու մասին:
Ճանապարհային քարտեզ Հիմնադիր Խորհրդարանի և Ընտրական շտաբների ցանցի աշխատանք
4. Ընտրական ցուցակներում ընդգրկվածների կեսից ավելի քաղաքացիների կողմից պայմանագիր կնքելու դեպքում, այդ փաստի ուժով բացարձակ լեգիտիմություն ձեռք բերած նոր իշխանությունը կազմում է Ժամանակավոր կառավարութուն և վարչախմբի հետ իշխանափոխության նպատակով սկսում է բանակցություններ
Ճանապարհային քարտեզ Հիմնադիր Խորհրդարանի և Ընտրական շտաբների ցանցի աշխատանք
5. Իշխանափոխությունից հետո Ժամանակավոր կառավարությունը հնարավորինս սեղմ ողջամիտ ժամկետում կազմակերպում է նոր ընտրություններ:
«Սարդարապատ» շարժում
Նախախորհրդարանի ծրագրային հիմնադրույթները և Կանոնակարգը
Նախախորհրդարանի ծրագրային հիմնադրույթները և Կանոնակարգը
1. Կառավարման նոր համակարգով պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի մշակում և ընդունում
Նախախորհրդարանի ծրագրային հիմնադրույթները և Կանոնակարգը
2. Կառավարման նոր համակարգով պետության ձևավորման Հռչակագրի նախագծի մշակում և ընդունում
Նախախորհրդարանի ծրագրային հիմնադրույթները և Կանոնակարգը
3. Կառավարման նոր համակարգով պետության ձևավորման նպատակով քաղաքացու հետ կնքվելիք Պայմանագրի նախագծի մշակում և ընդունում
Նախախորհրդարանի ծրագրային հիմնադրույթները և Կանոնակարգը
4. Կառավարման նոր համակարգով պետության ձևավորման նպատակով կազմավորվելիք Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշների, ինչպես նաև ընտրության կարգի մշակում և հաստատում,
Նախախորհրդարանի ծրագրային հիմնադրույթները և Կանոնակարգը
5. Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի ընտրություն
Նախախորհրդարանի ծրագրային հիմնադրույթները և Կանոնակարգը
6. Հիմնադիր խորհրդարանի կազմավորում
Նախախորհրդարանի ծրագրային հիմնադրույթները և Կանոնակարգը
7. «Այլընտրանքային իշխանության ձևավորման ինտելեկտուալ ճակատ»-ի ստեղծում:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ, Հասցե՝ Երևան, Ակսել Բակունց 2, բն. 82 http://azadakrum.org/ Facebook.com : ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՇԱՐԺՈՒՄ Էլ.փոստ sardarapatsharzhum@gmail.com Հեռ. (374+10) 22-05-67 (374+93) 43-45-79 Հաշվեհամարներ «Անելիք Բանկ» ՓԲԸ AMD - 118001168665 USD - 118003168663 EUR - 118002168664 RUR - 118004168662 USD: DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS, NEW YORK, NY SWIFT: BKTRUS33 EUR: BEUTSCHE BANK AG FRANKFURT, GERMANY SWIFT: DEUTDEFF