Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Քոլեջ-արհեստների ուսումնական կենտրոն
ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Բաժին՝ Գրադարանային գործ Կուրս՝ II Թեմա՝ Գրադարանային գործի արդիականացումը Ղեկավար՝ Ուսանողուհի՝ Նարինե Բաբայան
Երևան 2017
Բովանդակություն
1. Ներածություն .............................................................................................. 3 2. ԳԼՈՒԽ 1. Ավանդական գրադարաններ ............................................ 6 3. 1.1. Գրապահոցներ .................................................................................... 8 4. 1.2. Ավտոմատացված գրադարաններ .................................................. 9 5. 1.3. Ստանդարտներ (ձևաչափեր) ......................................................... 10 6. ԳԼՈՒԽ 2. Թվային գրադարանների ստեղծման տեխնիկական նախադրյալները ....................................................................................... 12 7. ԳԼՈՒԽ 3. Գրադարանների դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում .................................................................. 18 8. 3.1. Էլեկտրոնային գրացուցակ ............................................................. 19 9. 3.2. Գրադարանավար ........................................................................... 22 10. ԳԼՈՒԽ 4. Գրադարանային գործի արդիականցումը Հայաստանում ........................................................................................... 23 11. 4.1. Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարան ................................................................................................. 25 12. 4.2. Հայաստանի ազգային գրադարան ............................................... 27 13. 4.3. Ավ․Իսահակյանի անվան կենտրոն գրադարան ....................... 29 14. 4.4. Տիգրան Հայրապետյան գրադարան ............................................. 31 15. Եզրակացություն .................................................................................... 34 16.Գրականության ցանկ ............................................................................. 35
2
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Դեռևս հնագույն ժամանակներից մարդը փորձել է տեղեկատվություն փոխանցել գրի միջոցովֈ Հնում գրադարանները եղել են վանքերին ու մենաստաններին կից. տեղակայվել են առանձին շինություններում կամ վանքամերձ քարայրներումֈԳրադարանները ազգերի, հոգևոր կյանքի և մշակույթի զարգացման մեջ կատարել ու այսօր էլ կատարում են անփոխարինելի դեր: Յուրաքանչյուր գրադարան կոչված է իրականացնելու իրեն հատուկ գործառույթները՝ պատմամշակութային, տեղեկատվական, հաղորդակցական, տեխնոլոգիական, մանկավարժական, վիճակագրական, սպասարկման և այլն: Որևէ գրադարանի առաջնահերթ խնդիրն է կազմակերպել իր գրականության վերաբերյալ տեղեկատվություն՝ ընթերցողներին լավագույնս սպասարկելու համար: Ուստի անհրաժեշտ է սպասարկելի դարձնել գրադարանի գրքային ունեցվածքը: Դա նշանակում է՝ ստեղծել տեղեկատուներ, որոնցով հնարավոր լինի ընթերցողներին տեղյակ պահել գրադարանի ունեցած գրականության մասին՝ նրանց ապահովելով անհրաժեշտ տեղեկատվությամբ: Գրադարանի՝մշակութային հաստատություններից մեկի սոցիալական գործառույթները մարդկության պատմության ընթացքում ենթարկվել են փոփոխությունների: Առաջին գրադարանների նպատակը եղել է փաստաթղթերի պահպանումը: Գրադարանը վերածվել է հասարակական կառույցի, որը ներառում է տեղեկատվական և մշակութային բաղադրիչներ և ապահովում է հասարակական կապերի ու հարաբերությունների կայունությունը: Գրադարանային գործի արդիականցումը դարձել անխուսափելի մեր օրերում, քանի որ կյանքն արագ հուներով առաջ է սլանում իր հետ բերելով նորանոր տեխնոլոգիաներ և հմտություններֈ Համակարգիչների ի հայտ գալը, տեխնոլոգիական փոփոխությունները արդեն իսկ հասել են ընթերցողներին և առաջացրել նրանց մտահոգությունըֈ Ցանցային գրադարանը հանդիսանում է ավելի բարդ մեխանիզմ, որը նախատեսված է լայն շրջանակների օգտագործման համարֈ Հիմնվելով այս ամենի վրա կարելի է հստակորեն ասել, որ գրադարանային գործի արդիականացումը արդեն իսկ սկսված էֈ Շատ հավանական է, որ մոտալուտ ապագայում գրադարանները կաշխատեն ամեն տեսակի փաստաթղթերի հետֈ
3
Յուրաքանչյուր գրադարանային ֆոնդի հարաբերակցությունը այդ փաստաթղթերի հետ կլինեն տարբեր և զանազան, և թե ինչպես կաշխատեն ապագայում գրադարանները մեզ անհայտ էֈ Ինչպես պնդում է Մայքլ Բակլենդը գրադարանային գործի նպատակները և խնդիրները միշտ կմնան անփոփոխ, բայց միջոցները և ճանապարհները, որոնցով որ դրանք իրականացվել և իրականանում են կարող են և պետք է տարբերվենֈ Առաջին հայացքից նորարարական մեթոդները թվում են շատ պարզ և բոլորին հասանելիֈ Ծանոթանալով հոդվածներին, որնք ուղղված են այս թեմաներին, մենք կարող ենք հստակորեն պատկերացնել, թե ինչպիսին է եղել Ավանդական գրադարանը, ինչիպիսին է այն հիմա և ինչպիսին կլինի հետագայումֈ Երբ համեմատության մեջ ենք դնում ավանդական և մեր օրերի գրադարանները, այսինքն էլեկտրոնային գրադարանը բնավ պարտադիր չէ համաձայնել բոլոր պնդումների հետֈ Մայքլ Բաքլենդը էլեկտրոնային գրադարանը ընկալում է որպես մի երևույթ, որը ցանկալի է և ոչ պարտադիր օգտագործելֈ Ըստ նրա գրադարանային նյութերը կարող են պահվել և օգտագործվել էլեկտրոնային եղանակով, բայց այս ամենը չի խանգառում մեզ օգտագործել գրականությունը տպագրված վիճակումֈ Ներկայումս փաստաթղթերի մեծ մասը պահվում են հենց տպագիր, որի հիման վրա կարող ենք ասել, որ անցյալի վախերը, թե էլեկտրոնային գրականության դարաշրջան է մոտենում, ապարդյուն եղանֈ Ամենայն հավանականությամբ էլեկտրոնային գրադարանում ոչ միայն կպահվեն էլեկտրոնային և ավանդական փաստաթղթեր, այլև դրանց հիբրիդներըֈ Գրադարանները, որը կկարողանան ներկայացնել բարձրակարգ տեքստերի և պատկերների տպագրություն, իրենց վրա կվերցնեն գրքերի առք ու վաճառքըֈ Գրադարանը էապես հանդիսանում է սպասարկող հաստատություն, հետևաբար կարևոր և լավ է այն ամենը ինչ հարմար և օգտակար է ընթերցողների հոծ զանգվածինֈ Գրադարանները, ֆոնդերը, տեխնիկական նորարարությունները իրենք իրենցով ոչինչ չեն նշանակում, այլ հանդիսանում են միջոց նպատակակետին հասնելու համարֈ Էլեկտրոնային գրադարանի խնդիրն է գիտելիքների և տեղեկատվության տարածումը,
քաղաքակրթության
և
մշակույթի
պահպանումը,
հոգևոր
և
հասրակական կյանքի աջակցությունըֈ Մայքլ Բաքլենդը իր գրքերում ներկայացրել է էլեկտրոնային գրականության կարևորությունը և ապացուցում է, որ մենք կարող ենք խիզախորեն նայել դեպի ապագա նորարարությունները, չափսոսալով անցյալի
4
համարֈ Այն հանդիսանում է առաջխաղացման և հեռատեսական համակարգ, որը միտում ունի միայն դրական փոփոխություններ մտցնելու մեր առօրյաֈ
5
ԳԼՈՒԽ 1. ԱՎԱՆԴԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ
Բոլորովին
վերջերս
թուղթը
հանդիսանում
էր
ամենատարածված
միջոցը
գրառումների պահպանման համարֈ Դարեր շարունակ ամբողջ աշխարհում կաին միայն
գրադարաններ,
հրատարակչություններ,
որում
պահվում
այսինքն
էին
ձեռագրեր
ավանդական
և
տպագրված
գրադարաններֈ
Այժմ
գրադարանների համակարգչայնացումը կամաց-կամաց գրադարանները դարձնում է ավտոմատացվածֈ Վերջերս ի հայտ էին գալիս մեծաթիվ քանակով խնդիրներ, կապված ավանդական գրադարանի հետֈ Պարզապես շատերը ուղղակիորեն սովորել են համարել, որ դա ամենահարմար միջոցն է գրականության օգտագործմանֈ Սակայն մենք հակված չենք հաշվի առնելու, թե որքան շատ է այն սահմնափակում մեր հնարավորություններըֈ Մարդիկ վիճում են առավել շատ այն մասին, թե ինչ առավելություններ և թերություններ ունեն համակարգիչները, բայց չեն հաշվի առնում բոլորիս համար սովորական դարձած թղթի օգտագործման անհարմարություններըֈ Եթե ուզում ենք ըստ արժանվույն գնահատել էլեկտրոնային և ավտոմատացված գրականությունը, պետք է առաջին հերթին հիշել թղթի օգտագործման սահմանափակումներըֈ 1․ Տեքստերը, որոնք պահպանվում են թղթի վրա, ունեն իրենց հստակ պահպանման վայրերըֈ Այսինքն կոնկրետ գրականության անհրաժեշտության դեպքում ընթերցողը ստիպված է հայտնվել հենց այն վայրում, որտեղից որ կկարողանա օգտվել տվյալ գրականությունիցֈ 2․ Թղթի վրա գրվածը միայն մի ընթերցող կարող է կարդալֈ 3․ Թղթի վրա եղած տեղեկատվությունը տպվում է մեկընդմիշտ և այն անհնար է ձևափոխել, մասերի բաժանել, միացնել կամ էլ վերադառնալ տեկստի նախկին տարբերակներինֈ
6
4 ․ Թղթերի պահեստավորումը շատ մեծ տեղ է գրավում, այդ իսկ պատճառով առաջանում են շատ խնդիրներ կապված գրապահոցների հետֈ Քանի որ թղթի վրա պահվող տեղեկատվությունը, որը միշտ գտնվում է նույն վայրում, ենթադրենք Վատիկանի գրադրանում, դժվար թե պիտանի լինի որևէ այլ երկրում ապրող հավանական ընթերցողի համարֈ Այստեղից կարող ենք հետևություն անել, որ յուրաքանչյուր գրադարանում արժե ունենալ բոլոր անհրաժեշտ գրքերից գոնե մեկական օրինակներ, հատկապես պետք է ձեռք բերել այս ամենը բոլոր գրապահոցներում
մինչ
կնկատվի
դրանց
պահանջարկըֈ
Իրականում
գրադարանների թերությունը կայանում է նրանում, որ դրանցից շատ քչերում կարելի է գտնել անհրաժեշտ գրքերը ընթերցողների համար, այսինքն գրապահոցները թերի ենֈ Իսկ այն գրապահոցները, որոնք լիարժեք են, չափազանց թանկ են նստում ընթերցողի վրաֈ Գրադարանավարները վաղուց եին փնտրում հասանելի և
ոչ շատ թանկարժեք
մեթոդներ այս խնդրի լուծման համարֈ Հեռուստատեսության ի հայտ գալուց կարճ ժամանակ անց ՝ 1925թվականին, խոսվեց էլեկտրոնային հեռուստահաղորդակցման հնարավորությունների մասին, որը թույլ կտա հեռավորության վրա օգտվել գրադարանային ֆոնդիցֈ Վալտեր Շուրմեյերը՝ գերմանացի գրադարանավարը, 1935 թվականին ասաց, որ հեռուստատեսությունը հանդիսանում է տեղեկատվության փոխանակման
հեղափոխություն, ինչը չափազանց կարևոր է գրադարանների
աշխատանքի արդյունավետության համարֈ Նա կարծում էր, որ ընթերցասրահները կդատարկվեն, և դրանց փոխարեն կստեղծվեն սրահներ, որտեղ հեռախոսով պատվիրված գրքերը կհեռարձակվեն ընթերցողի կողմից, որոնք էլ իրենց հերթին կաշխատեն այդ գրքերով իրենց տանը հեռուստացույցի մոտ նստածֈ
7
1.1. Գրապահոցները
Գրապահոցների
հիմանական
խնդիրը
հանդիսանում
է
ֆոնդերի,
այսինքն
գրականության ծավալըֈ Բոլոր գրադարաններում առկա է նոր գրականության տեղավորման խնդիրըֈ Նույնիսկ նախկինում երբ գրադարանների կառուցումը շատ ակտիվ բնույթ էր կրում, պահեստները շարունակում էին չբավարարելֈ Իրականում գրքերի պահպանման ավելի կոմպակտ տարբերակ կա, բայց ցավոք դա այնքան էլ հարմար չէ, քանի բավարար չափով մատչելի չէ ընթերցողների համարֈ Իսկ գրադարանի հիմնախնդիրն է գիրքը ավելի մոտեցնել ընթերցողին և այն դարձնել հեշտ հասանելի, այլ ոչ թե ավելի բարդացնել դրա ձեռք բերումըֈ Գրադարանային գործունեության ավելի նորարարական մեթոդներ ի հայտ եկան հետագայումֈ Միկրոլուսանկարները և միկրոֆիլմերը զգալիորեն հեշտացրեցին գրապահոցների
խնդիրըֈ
Այն
պահից
ի
վեր,
ինչ
մուտք
գործեցին
այդ
տեխնոլոգիաները, գրադարանավարները, ովքեր հստակ տեսնում եին գրադարանի թերի կողմերը, գնահատեցին այս մեթոդները ըստ արժանվույնֈ Միկրոֆիլմերն ու միկրոլուսանկարները միտված եին ոչ թե փոխարինելու գրքերին, այլ ավելի ընդլայնելու դրանց օգտագործման եղանակներըֈ Մի փոքրիկ արկղիկում, որտեղ պահվում եին սարքավորումներ և ժապավեններ, իր մեջ պարունակում էր 18500 գիրք, որոնցից յուրաքանչյուրը կարող էր ունենալ 350ական թերթֈ Մինչդեռ սովորական գրքի տեսքով պահելու համար կպահանջվեր 468 մետր երկարություն ունեցող գրապահարանֈ Գրադարանների անհարմարությունը կայանում է նաև նրանում, որ դրանք չեն աշխատում 24 ժամ շարունակ և աշխատանքային ժամերը խիստ սահմանափակ ենֈ Բացի այդ այն գրքերը, որոնք ընդամենը մեկ կամ երկու օրինակ ունեն, խնդիրն ավելի են բարդացնում, քանի որ եթե այդ գիրքը արդեն իսկ տրված է որևիցե մեկին, ապա մեկ ուրիշը ստիպված կլինի սպասել տվյալ գրքի համարֈ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ գրապահոցները գերծանրաբեռնված են և յուրաքանչյուր նոր գրքի առկայության դեպքում նոր խնդիր է առաջանում պահեստավորման համարֈ
8
1.2. Ավտոմատացված Գրադարաններ
Կազմակերպումը կատարվում է համակարգչի օգնությամբֈ Գրադարաններն ունեն շատ ուղեցույցեր և ֆայլերֈ Ուղեցույցում ներառվում է տեղեկություններ գրողի և գրքի անվանման Ավտոմատացված են համարվում այն գրադարանները, որոնցում գրականությունը պահպանվում է տպագրված եղանակով, իսկ գրադարանային գործունեության մասին, հրատարակչության վայրի, ինչպես նաև բոլոր եղած օրինակների մասինֈ Հանձնման ժամանակ գրադարանավարը պարտավոր է իմանալ, թե ում և ինչ օրինակ է տալիս և երբ պետք է այն վերադարձվիֈ Պատվերների ֆայլում պետք է նշվի,թե քանի նմուշ կա տվյալ գրքից, և քանիսն են արդեն հանձնված ընթերցողներինֈ Գրադարանային ֆոնդի ավտոամատացված ֆայլերի ստուգումը ունի 3 հիմնական պատճառ․ 1․Ուղեցույցում տեղ գտած ինֆորմացիան ժամանակ առ ժամանակ պետք է թարմացնելֈ Այդ աշխատանքը բավականին միատարր և ծավալուն է , սակայն իր էությամբ ամբողջովին մեխանիկական աշխատանք էֈ 2․ Ավտոմատացումը թույլ է տալիս նվազեցնել աշխատանքը, հնարավորություն է ընձեռում հասնելու կատարիալ ճշգրտության և արդյունավետությանֈ Հնարավոր է դառնում արդեն որոշ ֆունկցիաներ կատարել ամենայն մանրամասնությամբֈ Բացի այդ կան գործողություններ, որոնք սովորական ֆայլերում անհնար է կիրառել, օրնակի համար փնտրտուքներ կատարել միաժամանակ մի քանի պարամետրերովֈ 3․ Ավտոմատացումը թույլ է տալիս ուղեցույցի և ֆայլի հետ աշխատել առանց տեղն անգամ փոխելուֈ Գրադարանավարը իր մասնաճյուղից կարող է ստուգել արդյոք իր պատվերը կատարվում է , առանց դիմելու միջգրադարանային սպասարկման բաժին, առանց ընդհատելու գործընկերների աշխատանքըֈ Ընթերցողի համար նույնպես կան առավելություններ․ կարող է ինքնուրույն ստուգել արդյոք կա այդ գիրքը հենց այդ պահին, առանց գրադարան հաճախելուֈ
9
Սպասարկման բարելավում, գրադարանավարների զբաղվածության նվազեցում, աշխատանքային քաշքշուկների կրճատումֈ Ահա այս ամենը հավաստում է գրադարանային ուղեցույցերի համակարգչայնացման առավելությունների մասինֈ
Ստանդարտներ(ձևաչափ) Որպեսզի
աշխատանքը
ստանդարտներին, ստանդարտների
լինի
քանի վրաֈ
որ
Սրա
արդյունավետ,
անհրաժեշտ
գրադարանային վառ
է
աշխատանքը
օրինակններն
են
տիրապետել հիմնված
ուղեցույցային
է
կոդերի
ստանդարտացումը և առարկայական դասակարգման ստանդարտացումը, որոնք գրադարանների ավտոմատացման գործընթացը զգալիորեն հեշտացնում էֈ Գրադարանների
ավտոմատացման
ընթացքում
գոյություն 1 ․
MARC
ստրատեգիական
2
ձևաչափ ․
ունի ընտանիքի
ձևաչափերը,
որոնք
մշակված
են
կատալոգային
(տեղեկատուների) տվյալների համար, սահմանում են ինչպես տեղեկատուների այնպես
էլ
այլ
մատենագիտական
տվյալների
հնարավոր
փոխանցումը
մի
համակարգչից մյուս համակարգիչֈ Այդ միջազգային չափանիշները ընդունվել են 20 տարի առաջֈ Դրանք բավականին բարդ են ու ծանր, բայց հենց դրանց միջոցով է հնարավոր միասնականացնել գրառումների համակարգը,
որը հանդիսանում է
անհրաժեշտ պահանջ գրադարանների ավտոմտանացման զարգացման համարֈ
2 ․ Ավելի ժամանակակից ,բայց ոչ այնքան հայտնի հանդիսանում է«Search and Retieve»( որոնում և ընտրություն) ձևաչափըֈԳրադարանների ավտոմատացման գործընթացի առաջին 20 տարիների ընթացքում հնարավոր էր օգտագործել միայն 1 համակարգչի տեղեկատու կամ միայն 1 մատենագիտական համակարգիչ, և միայն մեկ համակարգում աշխատելուց հետո կարող էին անցնել մյուսինֈ Ժամանակի
10
ընթացքում, երբ ի հայտ եկան մի շարք ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրը ուներ իր թիմըֈ 1
1
Майкл Бакленд. Модернизация библиотечного дела. Манифест / Виктория Стил, Стивен Д. Элдер. Как привлечь внебюджетные средства, стать фандрайзером: Принципы и практика развития библиотеки. Перевод с английского. — М.: ОГИ, 2000 — 272 с.
11
ԳԼՈՒԽ 2. ԹՎԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
Թվային գրադարանի ստեղծման գաղափարը ծագել է էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործմանը զուգընթաց, դեռևս 1940-ական թվականներին: Այսպես' ԱՄՆ Գիտական, հետազոտական և զարգացման գործակալության այն ժամանակվա տնօրեն Վաննեվար Բաշը «Ատլանտիկ Մոնթլի» ամսագրի 1945 թ. հուլիսի համարում հրատարակեց «Ինչպես որ կարծում էինք» հոդվածը, որտեղ կանխատեսումներ էին արվում ապագայի գրադարանների մասին: 1965 թ. Լիկլայդերն առաջարկեց թվային գրադարանի իր հայեցակարգը: Նա կանխագուշակումներ կատարեց, թե ինչպիսի՞ն կլինի ապագայի գրադարանը 30 տարի անց, այսինքն' 1995 թվականին: Սկզբունքորեն կարող ենք ասել, որ նրա բոլոր կանխագուշակումները որոշ վերապահումներով իրականացել են: 1960-ական թթ., երբ հաշվողական տեխնիկան հետազոտական լաբորատորիաներից նոր-նոր էր մուտք գործում կյանք, թվային գրադարանի ստեղծման գաղափարը խիստ հեղավւոխական և անիրականանալի էր թվում: Հիմնական խոչընդոտներն էին տեխնիկական միջոցների բարձր գները, ցածր հուսալիությունը, ինչպես նաև համակարգչային ցանցերի բացակայությունը: Վերջին 30 տարում համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում տեղի ունեցած բոան փոփոխությունները թույլ տվեցին նորովի մոտենալ թվային գրադարանի գաղափարին ձեռնամուխ լինելով դրա իրականացմանըֈ Հմակարգիչների գների համեմատաբար էժանացունը,անհատական համկարգիչների լայն տարածումը, Համակարգչային պաստառների (մոնիտորնհր) կատարելագործումը,տարածքի խնայողաբար օգտագործումը նպաստեցին որպեսզի հնաորավոր դառնա պահոցների տվայնացումըֈ Թվային գրադարան ստեղծելիս կարևոր հանգամանք է օգտվողների պահանջների և կարիքների հաշվառումը: Անհրաժեշտ է հետազոտել և հասկանալ, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն օգտվողները թվային գրադարաններից, ի՞նչ տեսքով
12
կցանկանային հաղորդակցվել բովանդակային շտեմարանների հետ, ծառայությունների ինչպիսի ցանկ է հարկավոր նրանց, և վճարման ի՞նչ մեխանիզմներ են գործելու առօրյա աշխատանքի ընթացքում: Թվային գրադարաններում շատ է կարևորվում ստանդարտների դերը: Տարբեր գրադարաններում ստեղծված էլեկտրոնային փաստաթղթերի համատեղելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է խստորեն հետևել Ստանդարտացման միջազգային կազմակերպության ընդունած համաձայնագրերին: Ավելին, անհրաժեշտ է ազգային ստանդարտները համաձայնեցնել միջազգայիններին: Միայն այս դեպքում է, որ ծրագրատեխնիկական ապահովման շուկայում ընթացող անընդհատ փոփոխությունների և կատարելագործումների, ինչպես նաև թվային գրադարանների կառուցման ու շահագործման համար նախատեսված ստանդարտների փոփոխության պարագայում հնարավոր կ|ինի ապահովել տեղեկատվական շտեմարանների անխափան փոխհամագործակցությունը: Գրադարանի թվայնացումը կախված է մեծ ծախսերի հետֈԹվային գրաղարան ստեղծեփս հարկ է յինում զբաղվել ֆոնդերի թվայնացմամբ, տվյալների վերաձևավորմամբ, էլեկտրոնային պաշարների արտոնագրմամբ ծրագրատեխնիկական ենթակաոուցվածքի անխափան աշխատանքի ապահովմամբ, աշխատակազմի գիտելիքների կատարելագործմամբ:Սրանք պահանջում են նյութական միջոցների զգալի ներդրումներ: Ուստի անհրաժեշտ է մինչև աշխատանքներն սկսելը պատկերացնել սպասվող ծախսերը, ակնկալվող աշխատափուլերի ծավալները և տևողությունը: Հեղինակային իրավունքի առկայությունը շատ դեպքերում կարող է գրադարանին թույլ չտալ թվայնացումն սկսել, քանի որ առկա նյութերի մեծ մասը, արտոնագրված լինելով, թվայնացման համար կարող է արգելվել: Սա շատ կարևոր խնդիր է, որը գրադարանները պետք է փորձեն լուծել օրենսդրորեն հենվելով միջազգային փորձի և առկա իրավական ակտերի վրա:
13
Թվային գրադարանի բաղկացուցիչ մասերը
Թվային գրադարանն ունի հետևյալ բաղկացուցիչ մասերը.
Համակարգիչներ Կապի և հաղորդակցության միջոցներ Ծրագրային ապահովում Տվյալների շտեմարաններ
Օժանդակ ծառայություններ
Անձնակազմ
Համակարգիչներ
Ինչպես արդեն նշվեց համակարգիչների մուտքը հեղաշրջում կատարեց տեղեկատվական աշխատանքների կատարման մեջֈԿախված գործառնական հնարավորություններից և կիրառման նպատակներից՝համակարգիչները կարելի է տարաբաժանել 2 հիմնական խմբի՝ կոլեկտիվ օգտագործման (սպասարկող կայաններ) և անհատական օգտագործման (աշխատանքային կայաններ): Կոլեկտիվ օգտագործման համակարգիչները ապահովում են խոշոր համակարգչային ցանցի (մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար օգտվող ունեցող) կառավարումը, ինչպես նաև մեծածավալ տվյալներ կուտակելու և հանրությանը մատչեփ դարձնելու գործընթացները:
Կապի և հաղորդակցության միջոցներ Թվային գրադարանի բաղկացուցիչ մասերից է կապի միջոցները: Տեղեկատվական հասարակարգը, որի հիմքը տվյալների հավաքումը, մշակումը, պահպանումն ու տարածումն է, որպես հիմնական պահանջ առաջադրում է համակարգչային ցանցերի ստեղծումը: Կապի և հաղորդակցության միջոցները, ինչպես նաև համակարգիչներն ու ծրագրային փաթույթները այսպիսի ցանցերում
14
դառնում են բաղկացուցիչ տարրեր: Տարբերում ենք ցանցերի 2 տեսակ՝տեղային և բախշվածֈ Երկու տեսակի ցանցերն էլ լայն տարածում ունեն գրադարաններումֈ Տեղային ցանցերը իրար են կապում գրադարանի ներսում եղած համակարգիչները: Որպես կանոն, այդ համակարգիչները գտնվում են իրար մոտ: Ցանցի աշխատանքը ղեկավարվում է առանձին սպասարկող կայանով: Համակարգիչներն իրար են միանում այդ նպատակի համար նախատեսված հատուկ լարերով: Բաշխված ցանցերն ապահովում են տարբեր տեղային ցանցերի միավորում մեկ ընդհանրության մեջֈԲաշխված ցանցերում, աշխարհագրականորեն իրարից հեռու հանգույցների միջև մեծածավալ տվյալներ հաղորդելու համար, որպես կապուղիներ օգտագործվում են հեռախոսային գծերը, արբանյակային կամ էլ օպտիկական կապը:
Ծրագրային ապահովում
Ծրագրային ապահովումը թվային գրադարանի հաջորդ կարևոր բաղկացուցիչն է: Եթե համակարգիչները և կապի միջոցները ապահովում են գրադարանի տեխնիկական զինվածությունը, ապա ծրագրային միջոցները կազմակերպում են այդ սարքերի փոխհամագործակցված աշխատանքը, հետևում տեղեկատվական հոսքերի տեղաշարժերի ճշտությանը ղեկավարում տարբեր համակարգչային ցանցերի գործունեությունը:
Տվյալների շտեմարաններ
Տվյալների շտեմարանները թվային գրադարանի հիմնական և ամենաարժեքավոր բաղկացուցիչն է, որի ստեղծումը և շարունակական շահագործումը պահանջում է նյութական հսկայական ներդրումներ:
15
Օժանդակ ծառայություններ
Այս շարքում կարելի է թվարկել՝ էներգամատակարարումը, հակահրդեհային ծառայությունը, տվյալների շտեմարանների ու հիշող սարքերի անվտանգության գրադարանի անխափան գործունեության գրավականն են: Թվային գրադարանի ֆոնդերը հարյուրավոր մարդկանց տքնաջան աշխատանքի արդյունք են և, ձևավորվելով տարիների ընթացքում, նյութական միջոցների հսկայական ծախսեր են պահանջում: ՈՒրեմն և բնական է, որ դրանք պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն տարբեր տեսակի բնական աղետներից (հրդեհ, ջրհեղեղ, երկրաշարժ), ինչպես նաև կանխամտածված փչացումից և գողությունից: Տվյւպների շտեմարանները, որոնք թվային գրադարանի ամենաթանկարժեք բաղկացուցիչներն են, գրանցվում և հիշվում են մագնիսական կրիչների վրա: Հետևաբար պե՛տք է հուսալիորեն պաշտպանել դրանք էլեկտրամագնիսական հզոր դաշտերի ազդեցությունից, հակառակ դեպքում, գրանցված տեղեկատվությունը անվերադարձ կոչնչանա:
Անձնակազմ
Բնականաբար առանց մարդու միջամտության' թվային գրադարանի աշխատանքն անհնար է: Թվային գրադարանում առկա են մարդկանց հետևյալ խմբերը. 1) Բովանդակություն ստեղծողներ - հեղինակներ, հրատարակիչներ, խմբագիրներ, ծրագրավորողներ և տվյալների շտեմարան ստեղծողներ
2) Օգտվողներ 3) Գիտելիքը կառավարողներ - գրադարանավարներ, որոնք օժանդակում են առաջին երկու խմբերի գործունեությանը 4) Տեխնիկական միջոցներն սպասարկող անձնակազմ - համակարգիչների,
16
կապի գծերի, հեռահաղորդակցական միջոցների աշխատունակության պատասխանատուներ 5) Մարկետինգի և մենեջմենտի ծառայություններ - շուկայի հետազոտողներ, գրադարանային նյութերը գովազդողներ, ֆինանսավորման նոր աղբյուրներ հայտնաբերողներ
Բնական է, որ այս փոփոխություններին համահունչ ձևափոխվում է նաև գրադարանավարի կերպարը` դրսևորվելով որպես' . տեղեկատվության բնագավառի փորձագետ, որը տիրապետում է տվյալների որոնման ու արտածման, գիտելիքի կառավարման, տեղեկատվության նախագծման ու մատուցման գործրնթացներին. .կառավարիչ, որը ղեկավարում է տարբեր ծրագրեր' նախագծելով գրադարանի դերի և զարգացման հայեցակարգերը. . բարձր տեխնոլոգիաների մասնագետ. . ստրատեգիական պլանավորող: 2
2
Զ ար գ ար յ ան , Տ ի գ ր ան , Թվ այ ի ն գ ր ադ ար ան ն ե ր / Խմ բ . Ֆ. Խաչ ատր յ ան , Հ . Հ ա յ ր ւ ս պ ե տ յ ա ն . Եր .: Հ ե ղ ի ն ա կ ա յ ի ն հ ր ատար ակ ո ւ թ յ ո ւ ն . 2002. -168 է ջ :
17
ԳԼՈՒԽ 3. ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ Գրադարանների՝ որպես հասարակական և սոցիալական կարևոր ինստիտուտի կենսունակությունն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել դրանց զարգացման նոր մոդելներ: Լինելով մշակութային կազմակերպություն՝ գրադարանն ունի կանոնակարգված հավաքածու (անկախ նյութական կրիչից. լինի տպագիր կամ էլեկտրոնային գիրք, խտասկավառակ և այլն), ինչը ֆիզիկական և իրավաբանական անձանց,այն է ՝ մասնագետների ու նյութատեխնիկական բազայի օգնությամբ, իրականացնում է տեղեկատվական, մշակութային, կրթական,գիտական գործառույթներ: Գրադարանային հավաքածուն ձևավորվում է որոշակի չափանիշներով,դասակարգվում և համակարգվում: Համակարգիչների մուտքը հեղաշրջում կատարեց տեղեկատվության պահոցներում՝ առաջադրելով գրադարանների, արխիվների, թանգարանների աշխատանքի նորովի կազմակերպումը: Եվ պատահական չէ, որ ներկայումս գնալով մեծ թափ է ստանում այդ կառույցների թվայնացումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը գրադարաններ փոխեց ավանդական գրադարանի տեսքը՝ ինչպես գրադարանավարի, այնպես էլ օգտվողի համար: Եթե գրադարանավարի համար աշխատանքը դարձավ ավելի բարդ ու ծավալուն, ապա ընթերցողը լայն հնարավորություն ստացավ՝ օգտվելու տարաբնույթ ծառայություններից, որոնք մինչ այդ անհասանելի էին: Ճանապարհը դեպի տեղեկատվական հասարակարգ, որի կարևոր բաղկացուցիչներից են թվային գրադարանները, տարածական կրթությունը և էլեկտրոնային առևտուրը, մարդկությանը կառաջադրի լուծել բազմաբնույթ՝կազմակերպական, տեխնիկական, իրավական, լեզվաբանական, չափորոշման խնդիրներ: Ամերիկայի Միացյալ Նահանգները, լինելով «թվային գրադարան» գաղափարի ստեղծողը, հսկայական
18
փորձ է կուտակել այդ ասպարեզում Որպես գիտելիքների ու ազգային արժեքների կուտակման և տարածման կենտրոններ՝ գրադարանները համակարգչային ցանցերի ընձեռած հնարավորությունների շնորհիվ, ինչպես նաև իրենց պահոցներում եղած տեղեկատվության կառավարման հաշվին դարձան միջնորդներ՝ մարդկության կուտակած մտավոր հարստությունը գիտելիքի տեսքով հանրությանը փոխանցելու գործում: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը քաղաքակիրթ աշխարհում ուղեկցվում է գրադարանային համակարգերի համապատասխան բարեփոխումներով: Հիմնականում հենց արդի առաջավոր գրադարաններն են ապահովում տեղեկատվական հագեցած շտեմարանների ստեղծումն ու ընդլայնումը, զանազան տեղեկատվական ծառայությունների մատչելի սպասարկումը՝ տեխնոլոգիական նոր միջոցներով: Կազմակերպական հսկայական ջանքերի, նյութական ներդումների շնորհիվ ժամանակակից գրադարաններն առավել հասանելի են ուսանողների, գիտնականների, ողջ հանրության համար: Այսօր չափազանց հեշտացված է նյութի որոնումը, սպասարկումն ամբողջությամբ կառուցված է ընթերցողի ժամանակը խնայելու, նրա աշխատանքը հաճելի և դյուրին դարձնելու սկզբունքի վրա:
3.1. Էլեկտրոնային գրացուցակ
Համակարգիչների ներդրումը գրադարաններին ստիպեց վերաիմաստավորել գրացուցակավորման սկզբունքներն ու ամբողջ գործառույթը: Համակարգչից, որը տեղեկատվության պահպանման պահեստ է, տեղեկությունն անցկացնում են կրիչների վրա: Նախկինում գրքային քարտարանի համալրումը բավական աշխատարար գործընթաց էր: Արդի դարաշրջանում փոխարինելու եկան էլեկտրոնային գրացուցակները: Սա հաճախ կոչվում է նաև առցանց կամ ժամանակի իրական կտրվածքում աշխատող: Վերին աստիճանի ճկուն է, արագագործ և ունի այն հիմնական առավելությունը, որ մատչելի է տարբեր վայրերում գտնվողներին: Այն
19
կարելի է գրանցել սեղմապնակների վրա՝ մատչելի դարձնելով համաշխարհային համակարգչային ցանցին չմիացած օգտատերերին: Այն քարտարանը հեշտությամբ համակցվում է գրադարանային գործընթացների ավտոմատացման ենթահամակարգերին համալրում, գրքատացք, միջգրադարանային բաժնույթ և այլն՝ կառուցելով մուտք՝ միավորված՝ գրադարանային ինտերնետի համակարգ: «Էլեկտրոնային գրացուցակ» հասկացությունը սերտորեն կապված է մեքենաընթեռնելի քարտագրման գաղափարին: Այս ուղղությամբ կատարվող հետազոտությունները, սկսվելով ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում, դեռևս 1960-ականների սկզբին հանգեցրին ՄԱՐԿ ձևաչափի մտահղացմանը*: Այն հնարավոր է դարձնում նախօրոք որոշված ձևաչափերով մատենագիտական տվյալներ մուտքագրել: Դրա կատարելագործման աշխատանքները ներկայումս էլ շարունակվում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Քարտարանների պատրաստումը աշխատատար գործընթաց է, պահանջում է նյութական մեծ ներդրումներ և շահագործման ամենամյա բարձր ծախսեր: Այդ իսկ պատճառով շատ գրադարաններ ի վիճակի չեն թողարկել նման տեսակի քարտարաններֈ Ստեղծելով «էլեկտրոնային գրացուցակ», գրանցելով հոդվածների, գիտական ատենախոսության էլեկտրոնային տարբերակները խտասկավառակների վրա, միացված լինելով համացանցի համակարգչային ռեսուրսներին՝ գրադարանները կարող են օրվա ցանկացած ժամի, հաշվված վայրկյանների ընթացքում իրենց ծառայությունները մատուցել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ընթերցողներին: Ուսումնասիրելով աշխարհի տարբեր երկրներում գրադարանների ավտոմատացման ուղղությամբ իրականացված աշխատանքների փորձը 8, 9, 10, 11` գալիս ենք այն եզրահանգմանը, որ համացանցի տարածմանը զուգընթաց գրադարանների ավտոմատացման պատկերը զարգացող երկրներում կլինի նույնը, ինչ արդյունաբերական զարգացած երկրներում, սակայն զարգացող երկրների պարագայում մշտապես կզգացվի ֆինանսների անբավարարությունֈ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր «Տեղեկատվության հասանելիություն» ծրագրի շրջանակում 1985 թվականից սկսած նախագծեց և սկսեց անվճար տարածել «Միկրո CDS/ISIS» համակարգը12ֈ Հիմնական նպատակն էր` բավարարել տեղեկատվա-
20
կան պահոցների աշխատողների պահանջները, ունենալ տվյալների շտեմարանի կառավարման մի համակարգ, որում ներառվող դաշտերի տեսականին, դրանց անվանումները և ֆունկցիոնալ հնարավորությունները, տվյալների մուտքագրման աշխատանքային թերթերը, տեղեկատվության արտածման ձևաչափերը, դաշտերի և ենթադաշտերի ինդեքսավորման տեխնիկաները ստեղծվեին առանց ծրագրավորողների միջամտության13ֈ Գործնականում համակարգը անսահմանափակ հնարավորություններ և գործելու ճկունություն էր ընձեռում գրադարանավարին, ով, չունենալով ծրագրավորման բնագավառի գիտելիքներ, կարող էր անհատական համակարգչի հետ երկխոսության միջոցով ստեղծել իրեն անհրաժեշտ շտեմարանի մոդելը (օր.՝ մատենագիտական գրառումների շտեմարան, ընթերցողների հաշվառման շտեմարան, համալրման շտեմարան, արխիվային նյութերի հաշվառման շտեմարան և այլն), ապա իրականացնել տվյալների մուտքագրումըֈ Համակարգը հատկապես մեծ կիրառություն գտավ զարգացող երկրներումֈ Աֆրիկայում առ այսօր այն լայնորեն շահագործվում է, Վրաստանի ազգային պառլամենտական գրադարանի բազմաթիվ շտեմարաններ ներկայումս էլ ձևավորվում են այս համակարգի օգնությամբ14ֈ «Միկրո CDS/ISIS» համակարգը նախագծվեց որպես 7-բիթանի համակարգ (CDS/ISIS), ապա, միկրոպրոցեսորների զարգացմանը զուգահեռ, դարձավ 8-բիթանի կոդավորմամբ համակարգ (micro CDS/ISIS), ավելի ուշ՝ 16-բիթանի (WinISIS), իսկ ներկայումս էլ շահագործվում է 32բիթանի J-ISIS համակարգը: 3
3
http://www.unesco.org/new/en/communication-and-information/access-to-knowledge/free-and-open-sourcesoftware-foss/jisis/
21
3.2. Գրադարանավար Գրադարանավարները հավաքագրողներն են, գրքերի ֆոնդը պահպանողներ և համալրողներ, տարբեր ժամանակաշրջաններում նաև փաստաթղթեր վերականգնողներ, գրացուցակ կազմողներ, ներկայումս՝ թվային տարբերակով, մեդիատեխնիկայի միջոցների հնարավորություններով տրված ծրագրերի օգտագործմամբ, ինչը նպաստում է գրադարանավարի առավել արագ և արդյունավետ գործունեությանը: Գրադարանավարները նաև համապատասխան միջավայրի ստեղծողներ և պահպանողներ են: Գրադարանավարը պետք է տիրապետի գրադարանային գործի հմտություններին ուղղորդի և օգնի ընտերցողին ճիշտ կողմնորոշվելու և ընտրություն կատարելու լայն տեղեկատվական դաշտումֈ Տեխնոլոգիաների զարգացման զուգընթաց փոխվում է նաև գրադարանավարների նկատմամբ պահանջներըֈ Գրադարանավարի արհեստավարժությունից, փորձից, գիտելիքների պաշարից, մի խնդրից արագորեն մյուսին անցնելու հմտությունից բացի, կարևոր են դառնում նրա անհատական գծերն ու նվիրվածությունը գրադարանի առջև դրված խնդիրների լուծման գործին: Գրադարանավարից կպանջվեն հոգեբանական գիտելիքներֈ
22
ԳԼՈՒԽ 4.
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԱՐԴԻԱԿԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Գրադարանները բոլոր ազգերի, այդ թվում հայերի հոգևոր կյանքի և մշակույթի զարգացման պատմության մեջ կատարել ու այսօր էլ կատարում են անփոխարինելի դեր: Այդ են վկայում հազարամյակներով գոյատևած հայկական ձեռագիր գրքերը և ավելի քան 500-ամյա հայ տպագիր մշակույթը: Եվ յուրաքանչյուր տեսակի գրադարան կոչված է իրականացնելու իրեն առանձնահատուկ գործառույթներ՝ պատմամշակութային, տեղեկատվական-հաղորդակցական, լուսավորչական, տեխնոլոգիական, հետազոտական, մանկավարժական, վիճակագրական, սպասարկման և այլն: Արդի գրադարանագիտության, մատենագիտության և գրքագիտության խնդիրն է՝ բարձրագույն կրթությամբ համապատասխան մասնագետներ պատրաստելու նպատակով խթանել գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական համակարգերի ու նրանց գործունեության ավելի կատարելագործմանը, հասարակական-տեղեկատվական պահանջների բավարարմանը, գրքի և գրադարանների ճանաչողական դերի բարձրացմանըֈ Հայկական գրադարանների հեռանկարային զարգացումները գերազանցապես կախված են գիտության և պրակտիկայի փոխադարձ կապերից, մեթոդաբանական համակողմանի մոտեցման սկզբունքներից, գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական բարձրագույն կրթությամբ մասնագետներին փաստաթղթայինտեղեկատվական համակարգերում ներգրավելու մշակութային քաղաքականությունից: Գրադարանները տվյալ երկրի գիտական մտքի զարգացման և ուսումնական գործընթացի կազմակերպման տեղեկատվական ռեսուրսների հիմքերն են, գրավոր հուշարձանների կուտակման և պատմական հիշողության կենտրոնները, որոնց պահպանումը, զարգացումն ու գնահատումը յուրաքանչյուր գրադարանավար-մատենագետի պարտականությունն է: Այս խնդիրն ունի ռազմավարական և տեսամեթոդական գլոբալ նշանակությունֈ
23
Գիտակցելով ու կարևորելով տեղեկատվության կառավարման, գիտելիքի և ազգային արժեքների կուտակման ու տարածման, տեղեկատվական գործընթացների շարժը, տեղեկատվական տեխնոլոգիաների կապը և առաջնահերթությունը ժամանակակից կյանքում՝ հիմնավոր բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում: Գրադարանային գործին առնչվող խնդիրների կարգավորմանը մեծապես նպաստել է «Հայաստանյան գրադարանների միացյալ ավտոմատացված ցանցի ստեղծում» նախագիծը, որն ուղղորդում է հայաստանյան գրադարանների արդիականացման, համաշխարհային տեղեկատվական դաշտին դրանց ինտեգրման հարցում, արտաքին օգտվողներին օգնում՝ արագ միանալու հայաստանյան մատենագիտական և բնագրային տարաբնույթ շտեմարաններին: Հանրապետության խոշորագույն մատենագիտական շտեմարանն է Հայաստանի գրադարանների համահավաք քարտարանը, որտեղ գրանցվում են գրքերի, ամսագրային հավաքածուների, երաժշտական գրականության, խտասկավառակների վրա զետեղված հրատարակությունների, տեսալսողական նյութերի մասին մատենագիտական տեղեկություններ, ինչպես նաև տվյալներ՝ դրանց գտնվելու տեղի մասին, որոնք շատ կարևոր են արդի գրադարանագիտական և մատենագիտական զարգացման ասպարեզում: Նշենք նաև, որ նախագիծը Հայաստանի գրադարանների համար մեծ հնարավորություն է՝ ավանդականից թվայինին անցնելու, ինչպես նաև տեղեկատվության և գրադարանավարության հայրենական շուկայում տեղեկատվական նոր տեխնոլոգիաներն ու ավտոմատացման գործիքաշարերը ներկայացնելու հարցում: Շտեմարանները, որ նախկինում մատչելի էին միայն գրադարաններ այցելելով, այժմ հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով: Տեղեկատվական տեխնոլոգիաները գրադարաններին հնարավորություն են տվել բարելավել և զարգացնել իրենց ծառայությունները և հասարակությանը սպասարկել նոր ձևերով: Հայաստանյան շատ գրադարաններ, արխիվներ, թանգարաններ ևս ձեռնամուխ են եղել թվային գրադարանի ստեղծմանը: Ներկայիս զարգացումը տանում է դեպի հիբրիդ գրադարան, այսինքն՝ գրադարան, որտեղ թղթային կրիչներին զուգահեռ գործածվում են նաև տեղեկատվության էլեկտրոնային կրիչներըֈ
24
Հայաստանում վերջին տարիներին գրադարանային համակարգը զգալիորեն բարեփոխվել է: Եվ գործուն մասնակցությունը փոխանակային ծրագրերին ու դրամաշնորհային մրցույթներին մեծապես նպաստում է Հայաստանի տարածքում գործող տարաբնույթ գրադարաններին ժամանակակից հանդերձավորում և մեթոդաբանություն ապահովելուն: Համընդհանուր դրական տեղաշարժերի առանձին գրադարաններ ծավալում են բացառապես ինքնուրույն գործունեություն՝ մոտենալով համաշխարհային չափանիշները բավարարող հաստատության նկարագրին: Հայաստանում ժամանակակից գրադարանի վառ օրինակներ են` Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանը, Ավ․ Իսահահյանի անվան գրադարանը, Հայաստանի Ազգային գրադարանը, Տիգրան Հայրապետյան գրադարանը, Մատենադարանը, Գիտությունների Ազգային ակադեմիան, գրադարան բոլորի համար և այլնֈ
4.1. Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարան
Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանը հիմնադրվել է 1991թվականին հայ բարերարներ Փափազյան ընտանիքի կողմից(Այդ նույն թվականին հիմնադրվել է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանը)ֈ Անցացա տարիների ընթացքում
25
գրադարանը զարգացել է արագ տեմպերով ,իրականցնելով կառավարման և տեխնալոգիայի ժամանակակից մեթոդներֈԻր հիմնադրումից ի վեր գրադարանը աճ է գրանցել իր կարողությունների և ընթերցողների մեջֈ 2009 թվականին Փափազյան գրադարանը դարձավ հանրության հիմնական և կենտրոնական ռեսուրսըերկրից դուրս համաշխարհային բանկի հրատարակչության և ծրագրային հաշվետվություննեռի համարֈ Շուրջ 42000 գիրք և 65000 օնլայն ամսագրեր և գրքեր կարող են մուտք գործել գրադարանյին ծչագրերֈ Հայաստանի ամերիկյան համալսարանի AGBU Փափազյան գրադարանը ծառայում է ոչ միայն ամերիկյան համալսարնի ուսանողներին կամ անձնակազմին այլև ուրիշ ինստիտուտների ուսանողներին , դասախոսներին, գիտնականներինֈ Փափազյան գրադարանը ամերիկյան միջազգային կոնսորցիումի անդամ է , ինչպես նաև Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի անդամ, այն գործում է որպես ազգային առանցքային կետ գրադարանների թլեկտրոնային տեղեկատվության համարֈ Գրադարանի առաքելությունն է օգնել Հյաստանի Ամերիկյան համալսարանի համայնքին հասնելու իր կրթմանը ուսուցմանը ներքոհիշյալ ձևով Ճանաչել և ձեռք բերել տեղեկատվական ռեսուսներ ղեկավարել և ապահովել ինֆորմացիոն ռեսուրսների մուտքըֈ4
4
https://www.facebook.com/pg/agbu.library.aua/about/?ref=page_internal
26
4.2. Հայաստանի ազգային գրադարան
ՀԱԳ-ը հայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցն է աշխարհում: Գրադարանի հարուստ գանձարանում պահպանվում են հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը» (1512թ., Վենետիկ), առաջին պարբերականը` «Ազդարարը» (1794թ., Մադրաս), առաջին տպագիր քարտեզը` «Համատարած աշխարհացոյցը» (1695թ., Ամստերդամ): Գրադարանի հավաքածուն 2015թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է ավելի քան 6,3 մլն հաշվառային միավոր: Դրանք գրքեր, ամսագրեր, լրագրեր, քարտեզներ, պլակատներ, ատենախոսություններ, նոտաներ, բացիկներ, նամականիշներ, օրացույցներ, մատենանիշներ, թղթադրամներ, տեսալսողական և էլեկտրոնային (CD, DVD) կրիչներ են: ՀԱԳ-ի պատմության սկիզբը համարվում է 1832 թվականը, երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը: 1925-1990թթ. գրադարանը կրել է նշանավոր պետական և հասարակական գործիչ Ալ. Մյասնիկյանի անունը, իսկ 1990 թ. վերանվանվել է Հայաստանի ազգային գրադարան: Հիմնադրման 150-ամյակի առթիվ գրադարանը 1982 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով: Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում: Ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939թ.): Թամանյանական մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել են Խորհրդային Հայաստանի կառավարությունը և
27
«Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը: Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011-ին` այս անգամ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ: Տարբեր տարիներին գրադարանի ընթերցողներ են եղել հայ անվանի գրողներ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, հայտնի գիտնականներ Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Մերգելյանը, Ջոն Կիրակոսյանը, Էդուարդ Ջրբաշյանը և շատ ուրիշներ: 2011-ից Հայաստանի ազգային գրադարանը սկսել է գրադարանի թվայնացման աշխատանքները, բայց տեխնիկական հագեցվածությունը թույլ չի տվել այն տեղադրել համացանցում ; Գիտությունների ազգային ակադեմիայի ֆունդամենտալ գրադարանի կողմից սկսած թվայնացման աշխատանքները,շտեմարանների ստեղծումը թույլ են տվել միանալ այդ աշկատանքներին և օգտվել իրենց կուտակիչներից , համացանցում ընթերցողներն տրամադրելու համար ֈՀՀ մշակույթի նախարարության կողմից 2012 թվականին գրադարանըը վերազինվել է նոր տեխնիկայով և աշխատանքներն ավելի են ընդլայնվելֈ Թվային գրադարան ստեղծելու աշխատնքներում արաջնությունը տրվել է 1512-1800 թվականներին ստեղծված հայ հնատիպ գրքինֈԹվային տարբերակը օգնում է ընթերցողներին ավելի արագ օգտվել օրվա ցանկացած ժամին ֈՇտեմարանները համացանցում ազատ են ,անվճար և շուրջօրյա, յուրաքանչյուր ընթերցող կարող է ազատ ներբեռնել ցանկացած գիրքֈ Հատուկ ուշադրություն է դարձվել հայագիտական գրականության թվայնացմանըֈ Թվային տարբերակից օգտվողների թիվը օր օրի ավելանում էֈ5
5
http://www.nla.am/arm/?q=hy/node/44
28
4.3. Ավ․Իսահակյանի անվան կենտրոն գրադարան
1935 թվականի օգոստոսի 15-ին Երևան Ամիրյան 26 հասցեում բացվել է առաջին մասսայական գրադարանը, որի վարիչ է նշանակվել Թ. Բարխուդարյանըֈ 1938 թվականին բացվել է գրադարանի ընթերցասրահը և գրադարանն ունեցել է շուրջ 1100 ընթերցողֈ 1941 թվականին գրադարանի վարիչ է նշանակվել Գարիկ Մկրտչյանը, այնուհետև՝ Մարուսյա Աբգարյանը, 1949-1992 թթ.՝ Վարվառա Գևորգի Մարգարյանըֈ 1955 թվականին գրադարանն անվանակոչվել է Ավետիկ Իսահակյանի անունով՝ Վարպետի ծննդյան 80-ամյակի կապակցությամբֈ 1998 թ. Երևանի քաղաքապետարանի հոկտեմբերի 27-ի որոշմամբ գրադարանը դարձել է համայնքային գրադարանների համար մեթոդմատենագիտական համակարգող կենտրոնֈ 2000 թ. հրատարակվել է գրադարանում գործող «Բողբոջներ» գրական ստուդիայի սաների ստեղծագործությունների գրքույկը՝ «Առաջին ծիլեր» խորագրովֈ 2001 թվականից գրադարանը դարձել է «Հայաստանի գրադարանների կոնսորցիում»-ի հիմնադիր անդամֈ 2002 թվականից այստեղ իրականացվում է «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառումների շարքըֈ 2002 թ. ՀՀ կառավարության նոյեմբերի 28-ի որոշմամբ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը վերակազմակերպվել է «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՊՈԱԿ-ի՝ իր 7 գրադարան-մասնաճյուղերովֈ 2004 թվականից գրադարանը
29
դարձել է «Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի» ծրագրի մասնակից, 2005 թ. ապրիլին բացվել է Հայաստանում առաջին «Ամերիկյան անկյունը»` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, որը հագեցված է տեղեկատվական ժամանակակից սարքավորումներով և պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ, ապահովված է էլեկտրոնային պարբերականների և այլ ռեսուրսների բաժանորդագրությամբ: 2005 թվականից գրադարանում գործում է մանկական թատերական ստուդիան: 2008 թվականի ապրիլին Հայաստանում գործող «Բրիտանական խորհրդի» աջակցությամբ կենտրոնական գրադարանում բացվել է «Բրիտանական կենտրոնը»: Ավ․ Իսահակյանի անվան գրադարանի թվայանացման աշխատանքները իրականացվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտական ինստիտուտի (Մերգելյան ) կողմիցֈ Ինստիտուտի կողմից մշակված «Էլ գրադ » գրականության թվայնացման ծրագիրը մեկնարկել է
2004-ից՝ այս
ընթացքում թվայնացնելով շուրջ 200 հազար էջ գրականությունֈ Թվայնացված գրականության« ոսկե շղթան » են կազմում ՝ դպրոցական գրականությունը 60 տարուց վաղ մահացած հայ հեղինակների ստեղծագործությունները և հատուկ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված ստեղծագործություններըֈ 6
6
http://www.isahakyanlibrary.am/Patmutyun.html
30
«Տիգրան Հայրապետյան» Գրադարան
ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը գործում է 1989թ.-ից: Գրադարանը կրթահամալիրի մասնաճյուղ է, որը, համաձայն կրթահամալիրի կանոնադրության, լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործում են ուսումնական հաստատություններ, որոնք իրականացնում են նախադպրոցական, հանրակրթական, արհեստագործական նախամասնագիտական, միջին մասնագիտական, արտադպրոցական կրթական ծրագրեր: Գրադարանն անընդհատ ձեռք է բերում նոր նյութեր` գրքեր, ամսագրեր, թերթեր, սկավառակներ, քարտեզներ, ձայնագրություններ և ուսումնական այլ նյութեր, մշակում է դրանք և սպասարկում ընթերցողներին: Գրադարանի ֆոնդը հարստանում է նաև նվիրատվությունների շնորհիվ: ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կենտրոնացված գրադարանն սպասարկում է կրթահամալիրի շուրջ 2500 սովորողներին, ուսանողներին և աշխատողներին, ինչպես նաև Երևանյան համայնքների դպրոցներին և բնակիչներին: Գրադարանի կազմում գործում են 7 ընթերցասրահները: Կրթահամալիրի գրադարանի առաքելությունն է մշտապես աջակցել, խրախուսել սովորող ընթերցողին: Ընթերցանությունը խրախուսելու համար գրադարանը մշտապես փնտրտուքների մեջ է, ի՞նչ միջոցներ ձեռնարկի, ի՞նչ մեթոդներ կիրառի, ինչպե՞ս անի, որ սովորողն ու դասավանդողը միշտ կապի մեջ լինեն գրադարանի հետ, իրարից օտարված զգացողություն
31
չունենան, զբաղվեն մի գործով. սովորողի մեջ սերմանեն անընդհատ ընթերցանություն. դա կլինի ծրագրային թե բովանդակային, ժամանակակից գրականություն կամ ընթացիկ նորություններ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեդիակրթության իրականացումը և դրա զարգացումը պահանջում են, որ գրադարանը վերափոխի իր աշխատանքի կազմակերպումը, գործի` ետ չմնալով տեխնիկայի «խելագար» թռիչքներով պայմանավորված ընթացքից: Մեդիակրթություն իրականացնող կրթահամալիրի գրադարանի ֆոնդը համալրվում է դասավանդող-գրադարանավարի և սովորողների ստեղծած ուսումնական նյութերով: Դասավանդողն իր բլոգում հավաքում է ուսումնական ռեսուրսներ՝ ուսումնական նյութեր ու հղումներ, հոդվածներ, առաջադրանքներ, ուսումնական ֆիլմեր, աուդիոգրքեր: Բնականաբար այդ հսկայածավալ տեղեկատվությունը մատչելի դարձնելու, ճիշտ կողմնորոշման համար կոմպլեկտավորման կարիք է զգում: գրադարանավարը գրադարանի կայքում՝ մեկ փաթեթում հավաքում է նույն ոլորտի տարբեր դասավանդողների ստեղծած լավագույն նյութերը, որոնք նախապես արժանացել են տվյալ ոլորտի մասնագետների գնահատականին:Այս կերպ կրթահամալիրի գրադարանը ուսումնական պրոցեսի կազմակերպման համար իրականացնում է «Գրադարան առանց գրքի» նախագիծը, որտեղ ինտեգրում է վերը նշված նորագույն տեխնոլոգիաները: Ձեռնարկված քայլերին ավելացվեց ուսումնական փաթեթների ստեղծումը, որը և´ ծրագրային է, և´ համապատասխանում է կրթահամալիրի տոնացույցին, ստուգատեսներին ու օլիմպիադաներին: Այստեղ հավաքվում են տվյալ ծրագրին համապատասխան հոդվածներ, ֆիլմեր, այլոց կարծիքները, աուդիոգրքեր, ֆոտոշարքեր՝ մի խոսքով ամեն ինչ: Ուսումնական փաթեթները ստեղծվում են նրա համար, որ ընթերցողը արագ կարողանա գտնել իրեն անհրաժեշտ նյութը, կատարի վերլուծական և ստեղծագործական աշխատանք: Եվ ո´չ միայն: Ուսումնական էլեկտրոնային փաթեթները ուղղորդում են ընթերցողին: Այդօրինակ փաթեթների միջոցով գրադարանավարը հանդես է գալիս ոչ միայն որպես նյութ մատուցող, այլև`
32
խորհրդատու: Նյութերի փաթեթ ստեղծելը գրադարանավարից խորը ուսումնասիրություն է պահանջում: Բոլոր ուսումնական փաթեթները ուղղված են սովորող, փնտրող, հետազոտող ընթերցողինֈ Նրանց ստեղծումը անիմաստ է, եթե ընթերցողը չի օգտվում դրանցից: Փաթեթների էջերի այցելուների քանակը գալիս է ապացուցելու, որ այն գնալով մեծ պահանջարկ է ունենում: 7
7
https://marigabanyan.wordpress.com/2013/06/28/%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1 %D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D5%A3%D6%80%D6%84%D5%AB%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B4%D5%A5/#more-66
33
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Դատելով վերը նշվածներից եկա այն եզրակացության,որ ժամանակակից գրադարաններն առավել հասանելի են ուսանողների, գիտնականների, ողջ հանրության համար: Այսօր չափազանց հեշտացված է նյութի որոնումը, սպասարկումն ամբողջությամբ կառուցված է ընթերցողի ժամանակը խնայելու, նրա աշխատանքը հաճելի և դյուրին դարձնելու սկզբունքի վրա: Որ գրադարանային միջավայրը չի կարող միապաղաղ և անհրապույր լինել, ընդհակառակը, այն գրավիչ, հարմարավետ, օգտագործելի և կենսունակ լինելով է ապահովում, խթանում ընթերցողի, անհատի և խմբերի ստեղծագործական, ուսումնական, հետազոտական աշխատանքների իրականացմանը: Որ գրադարանավարի արհեստավարժությունից, փորձից, գիտելիքների պաշարից, մի խնդրից արագորեն մյուսին անցնելու հմտությունից բացի, կարևոր են դառնում նրա անհատական գծերն ու նվիրվածությունը գրադարանի առջև դրված խնդիրների լուծման գործին:
34
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ Գրքեր 1. Майкл Бакленд. Модернизация библиотечного дела. Манифест / Виктория Стил, Стивен Д. Элдер. Как привлечь внебюджетные средства, стать фандрайзером: Принципы и практика развития библиотеки. Перевод с английского. — М.: ОГИ, 2000 — 272 с. 2. Զարգարյան, Տիգրան, Թվային գրադարաններ / Խմբ. Ֆ. Խաչատրյան, Հ. Հայրապետյա ն. Եր.: Հեղինակային հրատարակություն. 2002. -168 էջ:
Կայքէջեր 1. http://www.nla.am/arm/?q=hy/node/44 2. http://www.isahakyanlibrary.am/Patmutyun.html 3. http://www.unesco.org/new/en/communication-and-information/access-toknowledge/free-and-open-source-software-foss/jisis/ 4. https://armenpress.am/arm/news/662843/av -isahakyani-anvan-gradaranitvaynacvats-grakanutyuny.html 5. https://marigabanyan.wordpress.com/2013/06/28/%D5%A3%D6%80%D5% A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81%D5%A3%D6%80%D6%84%D5%AB%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A1 %D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5/#more-66 6. https://www.facebook.com/pg/agbu.library.aua/about/?ref=page_internal
35