Անտուան դը սենտ

Page 1

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»

► Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը: ► Երբ մարդը շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի: ► Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում… ► Ես փորձում եմ պատմել նրա մասին, որպեսզի հանկարծ չմոռանամ նրան: ► Գիտես…երբ շատ տխուր ես լինում, լավ է վերջալույսին նայելը: ► Չէ՞ որ երբ կարմրում ես, այդ նշանակում է «այո»… ► Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն: ► Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել: ► ► Անապատում, այնուամենայնիվ, մարդ մենակ է զգում իրեն: Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն…

► Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել: Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն: ► Միայն սրտն է սրատես: Ամենագխավորը աչքով չես տեսնի:


-Ամենագլխավորը աչքով չես տեսնի,- կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի: -Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետեվ դու նրան տվել ես քո ամբողջ հոգին: -Որովհետեվ ես նրան տվել եմ իմ ամբողջ հոգին,- կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի: ► Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնու՞մ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ նրանք դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն»: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ », նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որը արժեր հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն ինչպիսի՜ գեղեցկություն… ► Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: ► Եթե դու կարողանաս ինքդ քեզ դատել, նշանակում է հիրավի իմաստուն ես: ► Եթե անընդհատ ուղիղ գնաս, հեռու չես գնա:

► Եթե դու մի ծաղիկ ես սիրում` միակը, որի անունը միլլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ` ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը…» ► Ընտելացնել նշանակում է՝ կապվել մեկի հետ… Եթե դու ինձ ըտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար: Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը… ► Մարդիկ էլ երևակայություն չունեն… Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են… ► Միայն սիրտն է սրատես: Ամենակարևորը աչքով չես տեսնի: Լինի դա տուն, աստղ կամ անապատ, դրանց ամենագեղեցիկն այն է, որ աչքով չես տեսնի: ► Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:


► Մարդիկ մոռացել են այն ճշմարտությունը: Բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար: ► Ես ուզում եմ, որ դժբախտություններս մարդիկ լուրջ ընդունեն:

► Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն: ► Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն , հետո դրա համար կարող է և լաս: ► Գիտես ինչու՞ է անապատը լավ . նրա մեջ ինչ-որ տեղում աղբյուրներ են թաքնված: ►- Կուզեի իմանալ, թե աստղերը ինչու են փայլում,- մտածեց նա: – Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղ գտնի: ► Ամեն մարդ իր աստղ ունի: Պանդուխտներին նրանք ճանապարհ են ցույց տալիս: Մյուսների համար դրանք ուղղակի փոքրիկ կրակներ են: Գիտնականների համար դրանք խնդիրներ են, որ պետք է լուծվեն: Իսկ մյուս բոլոր մարդկանց համար դրանք համր են: Բայց քեզ համար բոլորովին ուրիշ կլինեն աստղերը: ► Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք: ► Հարկավոր է ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել:

«»Մանուկներին ուղղված մի սովորական հեքիաթ է թվում «Փոքրիկ իշխանը», թեև իր ընդգրկումներով ու խորությամբ, համամարդկային գաղափարներով դուրս է գալիս սովորական ու պարզ հեքիաթի սահմաններից և դրանով էլ դառնում ավելի շատ մեծահասակների, քան մանուկների համար գրված մի գործ: Սակայն այդ չի խանգարում, որ երեխաները հասկանան ու սիրեն «Փոքրիկ իշխանը»:Այդ նրանից է, որ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ամեն ինչի նայում է երեխայի խոշոր ու խորը աչքերով և այդ աչքերով էլ ընկալում է ամեն ինչ: «Ես եկել եմ իմ մանկությունից: Ես մանկությունից եկել եմ այնպես, ինչպես մի որևէ երկրից են գալիս »,-ասում էր Սենտ Էքզյուպերին:-Սաղաթել Հարությունյան


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.