Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 27-28-ին՝ «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» խորագրի ներքո: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում իրականացվելիք միջոցառումները, որոնք նվիրված են Առաջին աշխարհամարտի դեպքերին, վկայակոչված են ապահովելու մի հուզական ճամփորդություն:
Այս տարի ևս հանրապետության բազմաթիվ պետական և մասնավոր թանգարաններ կներկայացնեն իրենց միջոցառումների հարուստ ընտրանին, դռները կբացեն նաև այն հուշարձան հաստատությունները, որոնք սովորաբար փակ են քաղաքացիների այցելությունների համար:
Համաձայն բարի ավանդույթի՝ այս տարի ևս ցուցահանդես կբացվի մետրոպոլիտենի 3 կանգառում: Կմեկնարկի մի ծրագիր, որի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային հասցեին կուղարկվեն առաջին աշխարհամարտն ու ցեղասպանությունը վերապրած անձանց վերաբերյալ պատմություններ, կենսագրականներ և լուսանկարներ: Կստեղծվի համապատասխան կայքէջ, իսկ արդյունքները 2015 թ. միջոցառումների շրջանակներում կհրապարակվեն:
Հիշեցնենք, որ Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են