Մայիսի 16-ին՝ ժամը 18:00-24:00-ն և մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից 18:00-ն Հայաստանի և Արցախի 111 թանգարանի դռները նշված ժամերին անվճար բաց կլինեն մշակութասեր հասարակության համար` «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օր միջոցառումների շրջանակներում՝ «Թանգարաններ. հիշողության վկաներ» կարգախոսով:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում` www.mincult.am