March - May, 2015 Armenian

Page 1

ն

այի մսյակ ա ռ ե ի Կույս» Հ «Նոր Լ երթ ների թ ն ւ ո յ թ նորու

#9 Մարտ-մայիս, 2015թ

«Պետական կրթությունը կօգնի Ձեզ գոյատևել: Ինքնակրթությունը կօգնի Ձեզ հաջողության հասնել»: Ջիս Ռոն


Էջ՝ 2

Մենթորինգ փուլ Այս եռամսյակում ամփոփվեց մենթորինգ փուլի խմբակային հանդիպումները: Տեղի ունեցավ չորս մենթորինգ խմբակային հանդիպում` «Հույզերի կախարդական աշխարհ», «Կոնֆլիկտի կարգավորման ռազմավարություն», «Մարդկային էվոլյուցիա» և «Բացահայտիր անցյալդ, ներկադ և ապագադ» խորագրերով: Հանդիպումները ուղղված էին բացահայտելու նրանց ներաշխարհը, հույզերի դրսևորման ոլորտները, ներկա պահին իրենց հուզող հիմնախնդիրները, օգնել նրանց կառավարելու իրենց վարքը կոնֆլիկտային իրավիճակներում: Ամփոփվեց նրանց մեկ տարվա աշխատանքը՝ հետհայացք գցելով անցյալին, գնահատելով ներկան և արժևորելով ապագայի պոտենցյալները: Մեկ տարվա աշխատանքը ամփոփվեց մասնակիցների կողմից կյանքի քարտեզագրումով և հետագա մասնագիտական ուղին որոշելով: Անհատական հանդիպումները «Նոր Լույս»-ում Շարունակվում են անհատական հանդիպումները Նոր Լույսում, ունենք ակտիվ մենթոր-մենթի 10 զույգ, ովքեր միասին անցկացրել են 117 հանդիպում: Եռամսյակի ընթացքում անհատական հանդիպումները կրկին անցկացվեցին շատ հետքարքիր, ինքնատիպ և ուսուցողական` այցելություն թանգարան, ցուցահանդես, ընկերների աշխատավայրեր, զբոսանք, թխվածքի և աղցանի պատրաստում և այլն: Մեր մենթորները շարունակեցին իրենց այցելությունները մենթիների հանրակրթական, երաժշտական դպրոցներ, ինչպես նաև ֆուտբոլի ակադեմիա` մասնակցելով այնտեղ կայանալիք տարաբնույթ միջոցառումներին:

«Առաջնորդեք ինձ և ես կգամ ձեր հետևից՚ Այս եռամսյակում կայացավ մենթոր-մենթի զույգերի կողմից կազմակերպված չորս հանդիպում: Մենթորների օգնությամբ մենթիները պատրաստեցին և ներկայացրին պրեզենտացիաներ`«Հիշողություն», «Արվեստը որպես կյանքի բարձրագույն տարր», «Մրգերի զարմանահրաշ աշխարհը» և «Աշխարհի 7 հրաշալիքներ» թեմաներով: Հանդիպումների նպատակն էր կատարել համատեղ աշխատանք, ձեռք բերել և հաղորդել գիտելիքներ: Ֆակուլտատիվ հանդիպումներ Այս եռամսյակում ֆակուլտատիվ փուլի մեր մենթիները համակարգչային դասընթացի շրջանակներում ունեցան երեք խմբակային հանդիպում, որոնց միջոցով մասնակիցները սովորեցին ինչպես ճիշտ օգտվել Paint ծրագրից, նաև 2 դասընթացի միջոցով մասնակիցները ծանոթացան և տարրական գիտելիքներ ձեռք բերեցին Adobe Photoshop ծրագրից: Այս ծրագրերի միջոցով մասնակիցները կատարեցին մի շարք գործնական աշխատանքներ:


Էջ՝ 3

Հմտությունների զարգացման փուլ Այս եռամսյակում անցկացվեց հինգ հանդիպում, որոնք ուղղված էին մասնակիցներին զինելու 21-րդ դարին անհրաժեշտ հմտություններով, օգնելու մեր մենթիներին ապագայում պատրաստված դիմել գործատուներին և մրցունակ լինել աշխատաշուկայում: Մեր մենթիներին ուսուցանվել է գործավարության հմտություններ, դիմում, տեղեկանք, նամակ գրելու հմտություններ, ռեզյումե և կից նամակ գրելու հմտություններ, պրեզենտացիա պատրաստելու և այն ներկայացնելու հմտություններ:

Ընդհանուր խմբակային հանդիպումներ Այս եռամսյակում տեղի ունեցավ երեք ընդհանուր խմբակային հանդիպում` «Մարտի 8` Իրագործիր», «Արվեստի դերը դեռահասի աշխարհայացքի և գեղագիտական ճաշակի ձևավորման հարցում» և «Ինտելեկտուալ խաղ-մրցույթ` ամենագիտակ մենթին» խորագրերով: Հանդիպումների նպատակն էր զարգացնել մենթիների միտքը, ընդլայնել աշխարհայացքը, առաջացնել սեր արվեստի նկատմամբ:

Մենթորինգ վերապատրաստում

Այս եռամսյակում մեկնարկեց նոր խմբի մենթորինգ վերապատրաստումը 25 նոր կամավորների համար: Կայացավ 6 հանդիպումներ, որոնք հնարավորություն տվեցին կամավորներին բացահայտել իրենց, իրենց հաղորդակցման ոճը, իմացան, ով է մենթորը, ինչ պարտականություն ունի, և ինչ է անհրաժեշտ հաջող մենթորինգ գործունեություն ծավալելու համար: Սովորեցին ինչպես համագործակցել և թիմով աշխատել: Իսկ փորձագետ Ստեփան Սհոյանը անձնակազմի համար անցկացրեց վերապատրաստում «Քոուչինգ» թեմայով:


Էջ՝ 4

Մեր մենթիների հաջողությունները Մեր մենթիները այս ընթացքում մասնակցեցին մի շարք մրցումների ու միջոցառումների, հատկանշական էր Արփինե Թերմենժանի արծաթե մեդալի նվաճումը Երևանում կայացած Հայաստանի ծանրամարտի մեծահասակների մրցույթում, Նաիրա Համազասպյանի բրոզե մեդալը ՀՀ սուսերամարտի առաջնությունում և Լիանա Ունուսյանի ու Հասմիկ Նահապետյանի առաջին մրցանակը Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ–փառատոնին: Մեր երկու մենթիներն էլ մասնակցեցին Հռոմում տեղի ունեցած ցեղասպանության 100 ամյակին նվիրված պատարագին: Շնորհավորում ենք մեր մենթիներին իրենց հաջողությունների համար: Նոր Լույսի շրջանավարտ մենթիները Այս տարի իրենց դպրոցական կյանքին հրաժեշտ տվեցին մեր երկու մենթիները: Շնորհավորում ենք և մաղթում հաջողություններով և երջանիկ պահերով լի կյանք: Անգլերենի և հայոց լեզվի դասերը «Նոր Լույս»-ում Նոր Լույսում շարունակվում է անգլերենի և հայոց լեզվի դասընթացները: Մեր մասնագետները նախապատրաստում են մենթիներին ինչպես ընդունելիության քննություններին, այնպես էլ տալիս են նրանց առարկայական գիտելիքներ: Շնորհակալություն երեխաներին կրթելու համար:

§Նոր Լույս¦ Մենթորիգ Կենտրոն Երիտասարդների համար Հասցե՝ Գյումրի, Ղորղանյան 238 Հեռ.՝ 055 01 72 19 093 47 81 47

nluyce@gmail.com shoghermikaelyan@yahoo.com mkrtchyantamara@gmail.com www.norluyce.com


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.