ÿ
“Նո ր Լ ո ւ յ ս ” Մե նթո ր ի նգ Կե նտր ո ն Եր ի տաս ար դնե ր ի հ ամար 2013-2014 Գյումրի
Նոր Լույսը հավատում է, որ մանկատան և սոցիալապես անապահով ընտանիքի աղջիկները կարող են լինել ինքնավստահ և հաջողակ երիտասարդ օրիորդներ: «Նոր Լույսը» մանկատան և սոցիալապես անապահով ընտանիքների դեռահաս աղջիկներին ապահովում է անհատական մենթորինգ հարաբերություններով` տալով հնարավորություն ունենալ դերային մոդել և ավելի շատ սովորել իրենց մենթորներից: Մենթորինգ հարաբերությունների հետ մեկտեղ աղջիկները ունեն հնարավորություն
մասնակցելու
հմտությունների զարգացման տարբեր ուսուցումների, որպեսզի կարողանան նախապատրաստվել իրենց կարիերային, լինեն մրցունակ իրենց հասակակիցների հետ և ինքնուրույն ապրելու ունակություններ ձեռք բերեն:
“Կան բաներ, որոնք կարող են սպասել, Իսկ երեխան` ոչ: Հիմա նրա ոսկորները ձևավորվել են, Գիտակցությունը ձևավորվել է: Նրան մենք չենք կարող ասել վաղը, Նա է հանդիսանում ներկան:
Գաբրիելլա Միստռալ
«Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ն հիմնադրվել է 2009 թ-ին Արա և Ռիչարդ Չաքերյանների կողմից:
. Կազմակերպության հիմնական նպատակներն են հասուն անհատների օգնությամբ օգնել երեխաներին` ապահովելով
միջանձնային հարաբերություններ և այնպիսի փորձ, որը
երեխաներին կնախապատրաստի դառնալ ինքնավստահ անհատներ: Այն անհատները, ովքեր ժամանակ են անցկացնելու երեխայի հետ կոչվում են «մենթորներ», իսկ այն երեխաները, ում հետ մենթորները ժամանակ են անցկացնելու կոչվում են «մենթիներ»: «Մենթոր» բառը ծագել է «Ոդիսական» էպիկական պոեմից: Երբ Ոդիսևսը մեկնում էր մասնակցելու Տրոյան պատերազմին, իր դեռահաս որդու դաստիարակությունը վստահեց ընկերոջը` Մենթորին: Այստեղից էլ առաջացել է «մենթոր» բառը: Ներկայումս երիտասարդ անձինք ստիպված են հանդուրժել բազմաթիվ անձնական և սոցիալական ճնշումներ: Ստանալով էմոցիոնալ օգնություն և սոցիալական
փորձ
մենթորներից` նրանք կկարողանան հաղթահարել այն խնդիրները և խոչընդոտները, որոնց կհանդիպեն կյանքում: Երբեմն պարզապես լսելով կարող ես օգնել նրանց: Մենք չենք մոռանում, որ մենք կարող ենք դեռահասի կյանքում այն մի քանի մեծահասակներից լինել, ովքեր լսում են նրանց:
Ծրագիրը ընթանում է երեք փուլով 2013թ-ից «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ի ծրագիրն ընթանում է երեք փուլով՝ Մենթորինգ հարաբերություններ Հմտությունների զարգացում Բարձրագույն կրթություն
Անհատական հանդիպումներ Անհատական հանդիպումների ընթացքում մենթորները փորձում են օգնել մեթնիներին. բարելավել ուսումնական առաջադիմությունը բարելավել խնդիրներ լուծելու կարողությունը զարգացնել իրենց առջև կարճատև և երկարատև նպատակներ դնելու և իրականացնելու հմտությունները բարելավել ինքնագնահատականը աշխատանքային ցուցադրումների և այլ գործունեություններում ներգրավելու միջոցով նախապատրաստել իրենց կարիերան արժեվորել մշակույթը, ինչպիսիք են երաժշտությունն ու արվեստը հետ պահել բացասական վարքերից 2013-2014թ.
ծրագիրը
մեկնարկել է
սեպտեմբերի 15-ից։ Կազմակերպչական աշխատանքներից հետո, հոկտեմբերի 10-ից 6 մենթոր-մենթի զույգ սկսել են անհատական հանդիպումները։ ամսվա ընթացքում
Ութ
անցկացվել է 125 անհատական հանդիպում, ամսկան՝ միջինը
15
հանդիպում:
Նոր Մենթորների վերապատրաստում 2014թ ապրիլ - հունիս ամսիներին անցկացվեց մենթորինգ վերապատրաստում 11 կամավորների համար; Հունիս ամսից կազմակերպության շահառուների թիվը համալրեցին 9 նոր մենթիներ ևս 2 մենթի կմիանան այս խմբին սեպտեմբեր ամսին: Նոր ձևավորված խմբի համար մենթորները կազմակերպեցին և անցկացրին 7 խմբակային հանդիպում, որը հնարավորություն տվեց մենթորներին և մենթիներին ծանոթանալ միմյանց հետ և բացահայտել միմյանց: Մենթորների կողմից անցկացված խմբակային հանդիպումներն են.
Ընկերություն Բանահյուսություն Վնասակար սովորություններ Մարդկային ստրկություն Նորաձևություն Սպառողի իրավունքներ Ով եմ ես
Խմբակային հանդիպումներ Խմբակային հանդիպումները շատ տարբեր են իրենց ձևաչափով ու թեմաներով: Յուրաքանչյուր թեմային համապատասխան հրավիրվում են փորձագետներ ու համապատասխան ոլորտի մասնագետներ: 2013-2014 թ ընթացքում անցկացվել է ընդհանուր հաշվով 55 խմբակային հանդիպումներ: Խմբակային հանդիպումները հիմնականում լինում են ուսուցողական, մշակութային և ժամանցային: Հանդիպումների ընթացքում կազմակերպվում են բազմաթիվ հետաքրքիր ու տրամաբանական խաղեր: Անցկացվում են քննարկումներ ու բանավեճեր: Ներքևում հանդիպումների վերնագրերի հետ կներկայացվեն նաև անցկացված գնահատումնրի սխեմաները: Ընդհանուր խմբակային հանդիպումներ
Գույների առեղծվածը Halloween Հաջողության գաղտնիքները Ամանոր և Ս. Ծնունդ Ազգային տոներ Բանավեճ Ոգեշնչիր կատարել փոփոխություն / կանանց միջազգային օր Իմ երջանիկ մոլորակը Երազներ Ինտելեկտուալ խաղ Ստերիոտիպ, խտրականություն, հանդուրժողականություն Այցելություն Գյումրու տարածաշրջանային զբաղվածության կենտրոն Այցելություն աշխատաշուկա Անկեղծություն Զբոսանք Գյումրիում
Մենթորինգ փուլի խմբակային հանդիպումներ
Իմ ուժեղ և թույլ կողմերը Երազանքից դեպի նպատակ Շփման արվեստ Մարդկային երևակայության սահմանները Հույզերի կախարդական աշխարհը Կոնֆլիկտներ Ինչպես հաղթահարել անվստահությունը Ինքնաընդունում Բացահայտիր անցյալդ ներկադ ու ապագադ
Հանդիպումներ կազմակերպված մենթոր-մենթի զույգերի կողմից
Մարդկային 7 մեղքեր / Անի – Լիանա - Մարիամ Իմ իրավունքները / Սոնա - Արուսյակ Ով եմ ես / Անժելա - Անահիտ Առողջ ապրելակերպ / Դոնարա - Սեդա Փաստեր տիեզերքի մասին / Լիլիթ – Հասմիկ
Հմտությունների զարգացման փուլի խմբակային հանդիպումներ
Բնավորությունից դեպի մասնագիտություն Բացահայտիր անցյալդ ներկադ ու ապագադ Ինչպես հաղթել անվստահությանը Կայքերի հետ աշխատանք Ինչպես գրել գիտական աշխատանք Ինչպես ազդել խոսքով Հաղորդակցման հմտություններ Աշխատանքային էթիկա Թիմային աշխատանք Հարցազրույցին ներկայանալու հմտություններ Գործավարության հմտություններ Ծանոթացում Power Point ծրագրի հետ Գիտական աշխատանքի նյութերի հավաքագում Պրեզենտացիայի պատրաստում Ինչպես գրել Եվրոպական և սովորական ֆորմատի CV և CV-ին կից նամակ Մոտիվացիա Իրավիճակների վերլուծություն Պրեզենտացիայի ներկայացում մենթիների կողմից Կարիերայի պլանի ներկայացում
«Վերապատրաստված և հմուտ դեռահասներ Գյումրիում» դրամաշնորհային ծրագիր 2014թ հունվար-ապրիլ ամիսներին «Նոր Լույս» ՀԿ-ն «Խաղաղության կորպուսի» հետ համատեղ իրականացրեց «Վերապատրաստված և հմուտ դեռահասներ Գյումրիում» դրամա-շնորհային ծրագիրը, որի շրջանակներում Նոր Լույս Հկ-ն ձեռք բերեց 5 նոր համակարգիչներ իրենց աքսեսուար-ներով և գունավոր տպիչ: Ծրագրի շնորհիվ «հմտությունենրի զարգացում» փուլի 5 մենթիները ծանոթացան մի շարք համակարգչային ծրագրերի, սովորեցին գրել կուրսային աշխատանք, ռեֆերատ, Եվրոպական և սովորական ֆորմատների CV, CV-ին կից նամակ և այլն: Մենթիները արդեն իսկ գործնական աշխատանքների շրջանականերում գրեցին ռեֆերատներ, իսկ ռեֆերատների հիման վրա
պատրաստեցին պրեզենտացիաներ:
Հաջորդիվ, բացահայտելով իրենց հետաքրքրությունները, նախասիրությունները, թույլ և ուժեղ կողմերը, մենթիները կազմեցին իրենց կարիերայի պլանները` վերջինիս մեջ նշելով բոլոր հետագա քայլերն ու գործողությունները, որոնք տանելու են դեպի իրենց վերջնական նպատակը:
Պրեզենտացիաներն
ու
իրենց
կարիերայի
պլանները
մենթիները
ներկայացրեցին կազմակերպության մյուս շահառուներին: Այսուհետ
ՀԿ-ի
բոլոր
շահառուները հնրավորություն ունեն
ցանկացած
օր
գալ
գրասենյակ, օգտվել համակարգիչներից, համացանցից և ձեռք բերել
իրենց
անհրաժեշտ
տեղեկությունները:
Մենթորների հավաստագրերի հանձնում Ավ ար տվ ե ց մ ե ն թո ր -մ ե ն թի ան հ ատակ ան հ ան դ ի պո ւ մ ն ե ր ը և հ ո ւ լ ի ս ի 13-ի ն «Նոր Լույս» ՀԿ-ի գործադիր տնօրեն Շողիկ Միքայելյանը ՀԿ-ի 5 մենթորներին հանձնեց հավաստագրեր «Ինչպես լինել մենթոր» ուսուցման տեսական և գործնական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու և հաջողությամբ ավարտելու համար: Իսկ մենթորներից մեկին շնորհվեց վկայական «Ինչպես լինել մենթոր» ուսուցման տեսական դասընթացին մասնակցելու համար: Շնորհակալություն ենք հայտնում և շնորհավորում մեր մենթորներին իրենց կատարած արդյունավետ աշխատանքների համար:
Անձնակազմի վերապատրաստում 2013-2014թթ ընթացքում անձնակազմի և կամավորների համար կազմակերպվեցին և անցկացվեցին հետևյալ վերապատրաստումները` 1. «Ռազմավարական պլանի ստեղծում» - Էմի Փարկ Ուիլսոն 2. «Գենդեռային հավասարություն» - Էմի Փարկ Ուիլսոն, Գոհար Հովհաննիսյան 3. «Ծրագրի գնահատում և մոնիթորիգ» - Ջեսիկա Քլենթոն 4. Աշխատանք «Wordpress»-ի հետ, կայքի թարմացում - Էմի Փարկ Ուիլսոն 5. HTML-ի դասընթաց - Էմիլյա Դեր Սարլիսսյան
Մենք համագործակցում ենք հետևյալ կազմակերպությունների և անհատների հետ: 1. «Ֆրիտյոֆ Նանսեն» գիշերօթիկ 2. «Թռչունյան տուն» մանկատուն-կրթարան 3. Գյումրու երեխաների սոցիալ հոգածության կենտրոն 4. Գյումրու թիվ 30 դպրոց 5. Գյումրու թիվ 29 դպրոց 6. Գյումրու երեխաների պաշտպանության և խնամքի թիվ 1 գիշերօթիկ դպրոց 7. Խաղաղության կորպուս 8. Դեպի Հայք հիմնադրամ 9. «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ 10. Ստեփանավանի Երիտասարդկան կենտրոն/ “GLOW” Ճամբար 11. «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ 12. Զբաղվածության կենտրոնի տնօրեն Ա. Ադամյան 13. ԳՊՄԻ-ի դասախոսներ 14. Բժշկական ուսումնարանի դասախոսներ
Խորհրդի անդամներ
Աշխատակազմ
Ռիչարդ Չաքերյան, նախագահ Արա Չաքերյան Բելլա Կարապետյան Փիտեր Աբաջյան Նորա Կայսերյան
Շողիկ Միքայելյան
«Դեպի Հայք» կամավորներ Լենա Սինանյան Թալին Նարգոզյան Էնդրյու Դեմիրճյան Էմիլյա Դեր Սարկիսսյան
«Խաղաղության կորպուս» կամավոր Էմի Փարկ ՈՒիլսոն Ջեսիկա Քլենթոն Րորի Կարսոն
Գործադիր տնօրեն Թամարա Մկրտչյան
Մենթոր/մենթի հանդիպումների համակարգող Արմենուհի Կոջիբրոյան
Խմբակային հանդիպումների պատասխանատու Գոհար Հովհաննիսյան
Գնահատման և սոցմեդիայի պատասխանատու
Կամավորներ Անի Ավետիսյան Անի Խաչատրյան Սոնա Զաքարյան Դոնարա Ղազարյան Անժելա Ավետիսյան Լիլիթ Վիրաբյան Սոնա Հարությունյան Լիլիթ Շահնազարյան Ալմիրա Նիկողոսյան Շուշան Երանոսյան Հասմիկ Ստեփանյան Լարիսա Ժամակոչյան Լիլիթ Ավետիսյան Լենա Ղազարյան Անի Երեմյան Սոֆյա Հովհաննիսյան
Մենթորներ
Մենթիներ Ասլանյան Սրբուհի Ասլանյան Քրիստինե Հակոբյան Ռուզաննա Տերմենջյան Արփինե Ունուսյան Աննա Ունուսյան Լիանա Քոչարյան Արևիկ Քոչարյան Լուսինե Համազասպյան Նաիրա Համազասպյան Լուսինե Մկրտչյան Սեդա Ասատրյան Հասմիկ Իսրայելյան Մարիամ Ներսիսյան Անահիտ Հակոբյան Արուսիկ Մանուկյան Մանիկ Զախարյան Մարիամ Մեսրոպյան Հռիփսիմե
Անի Խաչատրյան
Կուրղինյան Աննա
Դոնարա Ղազարյան
Գալոյան Գոհար
Անժելա Ավետիսյան
Նահապետյան Հասմիկ
Լիլիթ Վիրաբյան
Ներսիսյան Անի
Սոնա Զաքարյան
Եփրեմյան Լուսինե Հարությունյան Սյուզաննա Հասցե Ղորղանյան #238 Գյումրի, Հայաստան 3105 +374 55017219 www.norluyce.com