Վանի թագավորության տնտեսությունը, պետական կարգը և բանակը
Վանի թագավորությունն իր երեքդարյա գոյության ընթացքում մեծ ձեռքբերումներ ունեցավ հատկապես քաղաքաշինության, ամրոցաշինության, գյուղատնտեսության և արհեստագործության գործում:
Վանի ամրոցը
Վան քաղաքի հիմնադրման արձանագրությունը
"Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին , այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների : Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի : Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի , արքա հզոր , արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի:"
Մ.թ.ա. 782 թվականին ուրարտական Արգիշտի I արքան կառուցեց Էրեբունի քաղաքը:
Այսօր պահպանվել են Էրեբունի քաղաքի միջնաբերդի ավերակները, որտեղ գտնվում էին պալատական, պաշտամունքային և տնտեսական կառույցները:
Միջնաբերդի պաշտամունքային տաճարը
Համաշխարհային ճարտարապետության մեջ եզակի նմուշ է Խալդ աստծուն նվիրված Մուծածիրի տաճարը:
Տաճարի արտաքին տեսքի մասին պատկերացում ենք կազմում Սարգոն II-ի պալատի բարձրաքանդակներից:
Ուրարտուն ժամանակի զարգացած պետություններից մեկն էր, որտեղ բարձր մակարդակի վրա էր գտնվում արհեստագործությունն իր բազում ճյուղերով :
Գինու եղջերվաթասեր
Գոտու դրվագված հատվածներ
Ուրարտական զարդարվեստի նմուշներ
Պեղումների արդյունքում հայտնաբերվել են զինարվեստի բազում նմուշներ, որոնք վկայում էին ուրարտական բանակի բնույթի մասին:
“Սարդուրյան տարեգրության” համաձայն ուրարտական բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 հազար էր: Բանակը կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից:
Մ.թ.ա. 6-րդ դարում անկում ապրեց Վանի թագավորությունը՝ խոր հետք թողնելով հետագայում նույն տարածքում ձևավորված մշակույթի վրա:
Ուրարտական արքաների տնտեսական գործունեության մեջ մեծ տեղ է զբաղեցրել ջրանցքների շինարարությունը:
Մենուայի հայտնի ջրանցքն է, որն ունի 72 կմ երկարություն