Ներածություն Հետազոտության նպատակն է դուրս բերել և հավաքել առաջնային տեղեկություն Հայաստանում կոնվերսիոն պրակտիկաների և կոնվերսիոն թերապիաների մասին: Սույն հետազոտությունn ոչ ստանդարտ և պիլոտային է՝ նպատակ ունի հավաքագրել հնարավորության սահմաններում առաջնային տեղեկություն վերջիններիս մասին և ուղենիշային լինել խնդրի հետագա ուսումնասիրության և բարձրաձայնման համար։ Կոնվերսիոն պրակտիկան ցանկացած գործողություն է այլ մարդկանց կողմից, որոնք ուղղված են մարդու սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության փոփոխությանը՝ ոչ հետերոսեքսուալից դեպի հետերոսեքսուալ, ոչ հետերոնորմատիվ գենդերային ինքնությունից և արտահայտումից դեպքի հետերոնորմատիվ։ Կոնվերսիոն թերապիան հոգեբան, հոգեբույժ, սեքսապաթոլոգ կամ սեքսոլոգ մասնագետի կողմից ցանկացած մասնագիտական միջամտություն է, որը նպատակ ունի փոխել մարդու սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը՝ ոչ հետերոսեքսուալից դեպի հետերոսեքսուալ, ոչ հետերոնորմատիվ գենդերային ինքնությունից և արտահայտումից դեպի հետերոնորմատիվ։
Հետազոտության սույն հատվածը նպատակ ունի ուսումնասիրել, թե ինչպիսի տեղական և միջազգային իրավական ու մասնագիտական կարգավորումներ կան՝ ուղղված կոնվերսիոն պրակտիկաներին և կոնվերսիոն թերապիաներին։ Վերջին տարիներին միջազգային մարմինների կողմից անդրադարձ է կատարվել այս խնդրին, գնահատական է տրվել անձի սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը փոխելու փորձերի համապատասխանությանը մարդու իրավունքների էությանը։ Որոշ երկրներում նման փորձերի տարբեր դրսևորումների արգելքի վերաբերյալ ընդունվել են օրենսդրական կարգավորումներ։ Հետազոտության սույն հատվածն ամփոփում է կոնվերսիոն թերապիայի դիտարկումը միջազգային փաստաթղթերում մարդու իրավունքների համատեքսում։ Ինչպես նաև՝ այն դիտարկում է ներպետական իրավական և մասնագիտական կարգավորումները՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության կարգավորումները կոնվերսիոն պրակտիկաների և թերապիաների վերաբերյալ։ Հատվածն ամփոփվում է առաջարկություններով՝ ուղղված պետական մարմիններին։
2